PDA

Դիտել ողջ տարբերակը : Կառավարման, որ ձևն է ընդունելի Հայաստանի համար?



Adriano
02.02.2010, 01:34
Ինչպես գիտենք աշխարհի յուրաքանչյուր երկիր ունի իր ուրույն կառավարման համակարգը, սակայն այդ ուրույնությունը գալիս է կառավարման առավել տարածված ձևերից: Այստեղ խոսքը գնում է պետության գագաթի կառավարման մասին: Այսպես այսօր աշխարհում հայտնի են կառավարման հետևյալ ձևերը.
նախագահական երկրներ- որտեղ երկրի նախագահը ստանում է բարձրագույն իշխանություն և նախագահը հանդիսանում է վարչապետը:
նախագահական երկրներ, որոնցում նախագահի գործադիր իշխանությունը կախված է պառլամենտից:
Խառը կառավարման ձև, ասենք կիսանախագահական, երբ վարչապետը, որն առաջադրվում է նախագահի կողմից հաշվետու է նախագահին և պառլամենտին:
Պառլամենտական, երբ կառավարությունը ընտրվում է պառլամենտի կողմից:
Պառլամենտական սահմանադրական միապետություն, երբ կառավարությունը նշանակվում է պարլամենտի կողմից սակայն միապետը էական իշխանություն չունի:
Սահմանադրական միապետություն -որտեղ միապետը ունի իրական իշխանություն, հաճախ թույլ պարլամենտով, սակայն ոչ միշտ
Բացարձակ միապետություն
Գոյություն ունի երկրի ղեկավարման մի ձև ըստ որի երկրում առկա առաջադեմ կուսակցության իշխանությունը ամրագրվում է սահմանադրությունում
Երկրներ, որտեղ սահմանադրությունում չկա հիմնական օրենք կառավարության մասին, ասենք խունտաները, ռազմական հեղաշրումով երկրները:

Ահա այսքան բազմազանության մեջ չկարողացա ՀՀ-ն որևէ մեկի մեջ մտցնել: Այս թեման իմ կարծիքով առանձին ներկայացնելը ճիշտ է, քանի որ նման հարցերը շատ կարևոր նշանակություն ունեն: Եվ այստեղ կցանկանայի ձեր կարծիքները իմանալ, որ տարբերակի դեպքում Հայաստանը ավելի լավ ապագա կունենա` ի նկատի ունենալով ստեղծված քաղաքական ներքին և արտաքին դրությունը:

dvgray
02.02.2010, 08:24
Ահա այսքան բազմազանության մեջ չկարողացա ՀՀ-ն որևէ մեկի մեջ մտցնել:
շատ ճիշտ էլ արիր, որ չմտցրիր: Հայաստանը ֆոռպոստ ա: Ռուսական: նրա սահմաները պահող պաշտպանող ու եղած ժամանակ էլ որպես մանրադրամ ուրիշ բանի հետ փոխանակվող:
այնպես որ Հայաստանի համար ման արի արբարյակային մոդելներ: