PDA

Դիտել ողջ տարբերակը : Ռոդեն



Yeghoyan
31.01.2010, 19:20
Ռենե Ֆրանսուա Օգյուստ Ռոդեն
1840-1917

http://www.tonnel.ru/gzl/482004656_tonnel.gif

Ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենը ծնվել է Փարիզում: 1854-1857թթ. սովորել է Փարիզի նկարչության և մաթեմատիկայի դպրոցում: Սիրելի քրոջ մահից հետո նա ընտրում է եկեղեցական կյանքը: Սակայն չկարողանալով հրաժարվել արվեստից նա թողնում է եկեղեցին և սկսում է նորից զբաղվել քանդակագործությամբ: 1864թ., երբ Ռոդենին մերժեցին փարիզյան Սալոնում իր առաջին աշխատանքի /Կոտրված քթով մարդը/ ցուցադրումը և չընդունեցին գեղեցիկ արվեստների դպրոցում /երեք անգամ դիմել է, սակայն երեք դեպքում էլ մերժվել է/ սովորելու, նա` որպես օգնական աշխատանքի է անցնում Կարյե-Բելյոզի արվեստանոցում: 1864-1871թթ. քանդակագործ Կարյե-Բելյոզի արվեստանոցում Ռոդենը պատրաստել է դեկորատիվ քանդակներ, որից հետո մինչև 1877թ. քանդակագործ Վան Ռասբուրգի հետ մասնակցել է Բրյուսելի մի շարք շենքերի արտաքին տեսքի հարդարմանը` դեկորատիվ քանդակների միջոցով: Ռոդենի աշխատանքները պատրատվում էին տարբեր նյութերից, նա աշխատել է նաև որպես ոսկերիչ:
Տարիների ընթացքում անելով որոշակի խնայողություններ, Ռոդենը 1875թ. առաջին անգամ մեկնում է Իտալիա, որտեղ ծանոթանում է Միքելանջելոյի քանդակների հետ: Նրա վրա անջնջելի տպավորություն են թողնում այդ ստեղծագործությունները: Գտնվելով դրանց ազդեցության տակ Ռոդենը ստեղծեց իր «Պարտված»-ը (1876—1877թթ.): Սակայն այս անգամ նույնպես նրան անհաջողություն էր սպասում, այս քանդակը նույնպես չի ցուցադրվում: Կատարելով որոշակի փոփոխություն այդ քանդակը նախկին զինվորից վեր է ածվում հրաշալի պատանու: Ռոդենն իր նոր ստեղծագործությանը նոր անվանում է տալիս` «Բրոնզե դարը»: Այս անգամ այն ցուցադրվում է և 1878թ. քանդակագործ Ռոդենի մասին արդեն շատերն էին խոսում, նա հայտնի էր, պատվերներ էր ընդունում և, որ ամենակարևորն է նա ուներ իր արվեստանոցը:
Նա բազմաթիվ քանդակների հեղինակ է, դրանց մեծ մասը պահվում են Փարիզում` Ռոդենի թանգարանում, բայց կան բազմաթիվ կրկնօրինակներ պատրաստված բրոնզից, մարմարից, գիպսից, որոնք գտնվում են աշխարհի տարբեր թանգարաններում:
Ռոդենը մահացել է 1917թ. Մեդոն քաղաքում:

Yeghoyan
31.01.2010, 19:24
Ռոդենի վաղ շրջանի գործերը աչքի են ընկնում հասուն վարպետությամբ: «Բրոնզե դարը» արձանին, որը մարմնավորում է մարդկության զարթոնքը, նրա տագնապը գալիքի հանդեպ և մարգարեության պաթոսով ներթափանցված «Հովհաննես Մկրտիչ» քանդակին հատուկ են Ռոդենի հետագա ստեղծագործություններին բնորոշ կերպարային և պլաստիկական որոնումների համարձակությունը, մտահղացման փիլիսոփայական խորությունը, կերպավորման նորարարությունը:

http://bse.sci-lib.com/pictures/18/16/234251307.jpg

Yeghoyan
31.01.2010, 19:26
Աստիճանաբար փոխվել է Ռոդենի քանդակելու ձևը, նրա գործերը դարձել են միտումնավոր էսքիզային, ասես ոչ ավարտուն, լույսի և ստվերի խաղերը ավելի հակադիր, իսկ ծավալների ձևավորումը` ընդգծված գեղանկարչական: Ավելի առաջնային է դառնում շարժման ձևավորումը, որը նախկինում սյուժեի ու դիրքի համեմատությամբ համարվում էր երկրորդական: Ըստ նրա խոսքերի` շարժումը քանդակի գլխավոր խորհուրդն է:
Այս ամենը նրան դարձրել է իմպրեսիոնիզմի խոշորագույն ներկայացուցիչը քանդակագործության մեջ:
Ռոդենը միաժամանակ շարունակել է կերտել դիմաքանդակներ, որոնք աչքի են ընկնում մարդկային խառնվածքի ու ներաշխարհի հաղորդման անմիջականությամբ ու խորությամբ:
Ռոդենի ստեղծագործությունը մի ամբողջ դարաշրջան է քանդակագործության պատմության մեջ: Հավատարիմ մնալով ռոմանտիզմի ավանդույթներին, անտարակույս պատկանելով ռեալիզմին, առնչվելով իմպրեսիոնիզմին ու սիմվոլիզմին, այն խթանել է 20-րդ դարի տարբեր ուղղությունների նշանավոր քանդակագործների` Ռոդենի աշակերտներին:

Լեո
31.01.2010, 19:28
Իմ ամենասիրել քանդակագործենրից է Ռոդենը (եթե ոչ ամենասիրելին): Փոքր ժամանակ նրա հետ կապված ամեն ինչ հետաքրքրում էր ինձ, կարդում է ձեռքիս տակ ընկած ցանկացած նյութ:
Նրա կյանքը նկարագրող գիրքը կարդացել եմ 7-րդ դասարանում: Վերջում նույնիսկ հուզվեցի՝ կարդալով հետևյալ տողերը.
«...Նա փակեց աչքերը և ընկղմվեց երազազուրկ քնի մեջ: Այդ պահին նա նման էր իր քանդակներից մեկին»:

Իսկ սա ամենասիրածս քանդակն է. «Բրոնզի դար»:

http://artyx.ru/books/item/f00/s00/z0000019/pic/000158.jpg

Yeghoyan
31.01.2010, 19:41
«Կալեյի քաղաքացիները» արձանախումբը Ռոդենը ստեղծել է 1884-1888թթ.: Այն պատկերում է 16-րդ դարում անգլիացիների կողմից պաշարված քաղաքի փրկության համար իրենց զոհաբերող վեց հայրենասերների դրամատիկ պատմությունը; Կոմպոզիցիայի կոտորակված անհանգիստ ռիթմի, դինամիկ և ստաստիկ մարմինների ու ժեստերի հակադրության շնորհիվ արվեստագետը հասել է պատկերի դրամատիկ հնչողության, հուզական մթնոլորտի լարվածության, յուրաքանչյուր կերպարի հոգեբանորեն խոր, լակոնիկ բնորոշման:
http://artclassic.edu.ru/attach.asp?a_no=15019 http://artclassic.edu.ru/attach.asp?a_no=15021

ministr
31.01.2010, 19:45
Իմ ամենասիրել քանդակագործենրից է Ռոդենը (եթե ոչ ամենասիրելին): Փոքր ժամանակ նրա հետ կապված ամեն ինչ հետաքրքրում էր ինձ, կարդում է ձեռքիս տակ ընկած ցանկացած նյութ:
Նրա կյանքը նկարագրող գիրքը կարդացել եմ 7-րդ դասարանում: Վերջում նույնիսկ հուզվեցի՝ կարդալով հետևյալ տողերը.
«...Նա փակեց աչքերը և ընկղմվեց երազազուրկ քնի մեջ: Այդ պահին նա նման էր իր քանդակներից մեկին»:

Իսկ սա ամենասիրածս քանդակն է. «Բրոնզի դար»:

http://artyx.ru/books/item/f00/s00/z0000019/pic/000158.jpg

Ի միջի այլոց այս քանդակը ի սկզբանե կոչվել է "Հաղթվածը" և զինվորի ձեռքին էլ նիզակ է եղել :)

Yeghoyan
31.01.2010, 19:47
1880թ-ից մինչև կյանքի վերջը աշխատել է «Դժողքի դուռը» քանդակային կոմպոզիցիայի վրա` ոգեշնչվելով Դանթեի «Աստվածային կատակերգություն», անտիկ դիցաբանության և այլ թեմաներով, սիմվոլիկ կերպով մարմնավորում է մարդկային կրքերի աշխարհը: Այդ կոմպոզիցիային բնորոշ թեմաները Ռոդենը մշակել է որպես ինքնուրույն գործեր:

http://i220.photobucket.com/albums/dd238/ulaola/22052f97.jpg

Yeghoyan
31.01.2010, 19:48
Ի միջի այլոց այս քանդակը ի սկզբանե կոչվել է "Հաղթվածը" և զինվորի ձեռքին էլ նիզակ է եղել :)

,,Հաղթվա՞ծը,,, թե՞ ,,Պարտվածը,,:8

ministr
31.01.2010, 19:54
Նայած ով կթարգմանի :)

Ես իրա գրքից "Հաղթված" եմ հիշում...

Yeghoyan
31.01.2010, 19:58
Հանճարեղ գործեր ունի Ռոդենը /կրթություն չունենալով հանդերձ, սովորել է միայն դպրոցում/
Ահա նրա ստեղծագործություններից մի քանիսը առանց մեկնաբանության:)

,,Մտածողը,,
http://artclassic.edu.ru/attach.asp?a_no=15043

,,Հավերժ գարուն,,
http://artclassic.edu.ru/attach.asp?a_no=15041

,,Դանաիդա,,
http://artclassic.edu.ru/attach.asp?a_no=15023

ministr
31.01.2010, 20:08
Ռոդենի քանդակները մոտիկից տեսել եմ... ապշեցուցիչա.. մանավանդ "Դժոխքի դարպասները": Ի միջի այլոց էդ գործը այդպես էլ կիսատ մնաց...

Yeghoyan
31.01.2010, 20:20
Ռոդենի քանդակները մոտիկից տեսել եմ... ապշեցուցիչա.. մանավանդ "Դժոխքի դարպասները": Ի միջի այլոց էդ գործը այդպես էլ կիսատ մնաց...

ահա, հրաշք են, մենակ նկարներն էլ նայելով զգացվում է, որ հզոր գործեր էն:
1880թ. ֆրանսիական կառավարության կողմից է պատվիրվել այդ ,,դարպասները,, և հիմա էլ գտնվում է իր անունը կրող թանգարանում:
Ահա մի փոքր հատված այդ ,,դարպասներից,, ու ընդհանրապես դրանց բնորոշ թեմաները Ռոդենը մշակել է որպես ինքնուրույն գործեր՝ «Եվա», «Դանաիդա», «Համբույր», «Հավերժ գարուն», «Մտածողը» .....
http://art-blog.uz/wp-content/uploads/2007/10/scan0006_resize.jpg

Yeghoyan
31.01.2010, 20:31
Ռոդենը, հռչակավոր բանաստեղծ` Վիկտոր Հյուգոյի հուշարձանը աշխատել է հնարավորության սահմաններում շրջապատել համաձայն իր ֆրանսիական ու համաշխարհային գրական դիրքի, նրա նշանակությունն ու վարպետությունը ներկայացնում է ամենաբազմազան պատկերների ու սիմվոլներով տեսքով: Այս տարօրինակ արձանը ցուցադրվել է փարիզյան Սալոնում 1897թ., երբ հեղինակն արդեն բավականին հասցրել էր ընտելացնել հասարակությանը և արվեստի գիտակներին ամեն անսպասելիին ու տարօրինակին:

http://art-blog.uz/wp-content/uploads/2008/03/viktor-gugo.jpg

ministr
31.01.2010, 20:35
Եթե տեսողությունը լավ լիներ, հնարավոր է, որ լիներ նկարիչ...

Yeghoyan
31.01.2010, 20:40
սա էլ նրա ստորագրությունն է ,,Մտածողը,, քանդակի վրա

http://www.peoples.ru/art/sculpture/rodin/rodin_200807091043320.jpg

և ևս մեկ անգամ ,,Մտածողը,,

http://www.artguidenw.com/Images/RodinThinkerAGS06.jpg

Ֆոտոն
01.02.2010, 02:24
Վախենում եմ նույնիսկ ինչ-որ մեկնաբանություն գրել:

Հրաշալի ու խորը...
Այսպիսի ստեղծագործությունների պակաս է զգում աչքս...

ministr
01.02.2010, 11:36
Կենտրոնում` Դժոխքի դարպասները
Ձախ կողմում` Ադամ
Աջ կողմում` Եվա

Սթենֆորդի համալսարան

45906

Yeghoyan
01.02.2010, 18:05
,,Հաղթվա՞ծը,,, թե՞ ,,Պարտվածը,,:8

,,Վիրավոր մարտիկը,, կամ ,,Հաղթվածը,, ստեղծվել է 1876-77թթ., և Սալոնում դրա ցուցադրումը մերժվել է: Ռոդենին մեղադրում էին պատանուն չափազանց իրական ցուցադրելու համար, արվեստն ու մերկությունը չհամատեղվող տարրեր էին համարվում: Հետագայում նա վերափոխում է և ստանում ,,Բրոնզե դարը,, անվանումը:

http://static.diary.ru/userdir/6/6/0/8/660853/46903115.jpg

Yeghoyan
01.02.2010, 18:07
,,Կոտրված քթով մարդը,, Ռոդենի առաջին աշխատանքն է, որի ցուցադրումը փարիզյան Սալոնում մերժվում է արվեստի կանոններին չհամապատասխանելու պատճառով: Այն իրենից ներկայացնում էր կոտրված քթով մի թափառական, տգեղ ծերուկի, որին Ռոդենը գտել էր փողոցում:
Այս աշխատանքով Ռոդենը սկսեց թելադրել իր կանոնները: Այդ ժամանակ նա ընդամենը 24 տարեկան էր:

http://art.1001chudo.ru/pic/full/verngator.com.jpg

http://art.1001chudo.ru/pic/full/lh3.ggpht.com.jpg

ministr
01.02.2010, 18:23
Անունն ել Բիբի :)

Yeghoyan
02.02.2010, 20:16
Անունն ել Բիբի :)

Այո անունը Բիբի, Մուֆտար փողոցից:)

Հաճելի է տեսնել մեկին ով հիշում է նաև նման մանրուքները;)



,,Երիտասարդ մայրը,,

http://www.vam.ac.uk/images/image/29147-large.jpg

ministr
02.02.2010, 20:27
Դե որ Բիբիից սկսեցինք, երևի պետք ա հիմա ներկայացնել Ռոզա Բյորեի դիմաքանդակը :)

Լեո
02.02.2010, 20:34
Դե որ Բիբիից սկսեցինք, երևի պետք ա հիմա ներկայացնել Ռոզա Բյորեի դիմաքանդակը :)

Ընդ որում Ռոդենը Ռոզային քանդակել է և՛ երիտասարդ հասակում, և՛ արդեն ծերացած :)

Yeghoyan
02.02.2010, 20:46
Դե որ Բիբիից սկսեցինք, երևի պետք ա հիմա ներկայացնել Ռոզա Բյորեի դիմաքանդակը :)

դե որ ասում եք:8 ուրեմն, դիմաքանդակը հիմա, բայց իրա մասին մի քիչ ուշ:oy


http://www.krugosvet.ru/uploads/enc/images/7/1235720570cc03.jpg

Լեո
02.02.2010, 20:51
Ռոզան Ռոդենի կինն էր (չնայած նրանք այդպես էլ չօրինականացրին իրենց ամուսնությունը), իսկ բնորդուհին և կրքոտ սիրուհին Կամիլան էր:
Ռոդենը Ռոզայից որդի ուներ՝ Օգյուստ կրտսերը, ով մահացավ երիտասարդ հասակում (ալկոհոլիզմից)՝ իրենից հետո ժառանք չթողնելով:

Yeghoyan
02.02.2010, 20:57
,,Համբույրը,,

http://www.krugosvet.ru/uploads/enc/images/7/12357205691a91.jpg

Լեո
02.02.2010, 21:00
Կամիլա Կլոդել

http://img0.liveinternet.ru/images/attach/b/3/26/997/26997124_1213225975_23696374_180pxClaudel.jpg

ministr
02.02.2010, 22:52
իսկ բնորդուհին և կրքոտ սիրուհին Կամիլան էր:


Սկզբից օգնականը... հետո նոր էդ քո ասածները :)

Agni
04.02.2010, 18:36
Նախ առանձնահատուկ շնորհակալություն Եղոյան ջան քեզ` թեման բացելու համար:
Ռոդենը իմ ամենասիրած քանդակագործն է, նրա կենսագրականը ոչ թե կարդացել եմ, այլ ապրել… /վաղուց էր, բայց…/ արդեն բավական մանրամասներ կան ու էլ չկրկնվեմ, ուղղակի կարծիքս արտահայտեմ.
Ռոդենի շնորհիվ սիրահարվեցի քանդակագործությանը… Նրա հետ մտովի ժամերով թափառել եմ Փարիզի փողոցներով, յուրաքանչյուր գործից հետո սպասել շրջապատի արձագանքին...
Նա առաջինն էր, որ քանդակագործության մեջ ներմուծեց յուրովի շարժը: Ռոդենից հետո յուրաքանչյուր քանդակի գեղեցկություն ուզում եմ շոշոփելիքի շնորհիվ զգալ…
Մի երազանք ունեմ, գնալ Ֆլորենցիա և Վենետիկ Սիքստինյան և Մեդիչի կապելաներում պառկել գետնին ու հմայվել Միքելանջելոյի գլուխգործոցներով, Ռոդենն ասում էր, որ ընկալես ողջ գեղեցկությունը, պետք է այդ դիրքից նայես::)
Հիմա էլ նրա յուրաքնչյուր գործ այնքան հարազատ են ինձ…

Լեո
04.02.2010, 21:04
Ես նույնպես Ռոդենի հետ ապրել եմ նրա ողջ կյանքը... Նրա հոգեվոր հույզերը, շրջապահի և ֆրանսիական Ակադեմիայի կողմից քննադատությունն ու ճնշվածությունը, և միևնույն ժամանակ հզոր կամքն ու ճշմարիտ արվեստին հասնելու որոնումները կարծես իմը լինեին: Աշխարհայացքիս ու ճաշակիս ձևավորման հարցում Ռոդենը իր տեղն ունի անշուշտ: Երազում եմ լինել Փարիզում՝ նրա թանգարանում:

Եվ պետք է շնորհակալ լինենք նաև Դեվիդ Վեյսին, ով լավագույնն է կարողացել ներկայացնել նրա կյանքն ու արվեստը:

Yeghoyan
10.02.2010, 20:35
,,Ռոմեո և Ջուլիետա,,
http://static.diary.ru/userdir/4/3/8/4/438488/27077473.jpg

,,Աստծո ձեռքը,,
http://www.museum.ru/imgB.asp?26907

Yeghoyan
19.02.2010, 12:54
Եթե տեսողությունը լավ լիներ, հնարավոր է, որ լիներ նկարիչ...

Վատ տեսողությունից բացի, նկարիչ դառնալուն խանգարել է նաև ներկերի համար փող չունենալը:
Մի փոքր հատված մեջբերեմ Ռոդենի մասին գրքից.


Օգյուստը ձևացնում էր, թե իբր անտարբեր է, որ ներկերով չի նկարում, բայց երբ գարնանային մի առավոտ Լըկոքը կանգնեց նրա կողքին և հարցրեց. ,,Իսկ ինչո՞ւ դուք նկարչության դասերին չեք հաճախում: Դուք արդեն բավականաչափ պատրաստված եք, Ռոդեն,, - նա եռանդի նոր հորդում զգաց և շտապ պատասխանեց.
- Դուք մեզ ասել եք, որ մենք պետք է բոլոր ուժերրը նվիրենք գծանկարին, որ գծանկարը երբեք մինչև վերջ չես ուսումնասիրի:
- Այդ ամենը ճիշտ է, բայց ժամանակն է, որ դուք սկսեք լրջորեն աշխատել ջրաներկով ու յուղաներկով: Եթե չեք ուզում պարզապես փորագրիչ մնալ:
- Ոչ, ես…- Օգյուստը լռեց:
- Դուք ներկերի համար փող չունեք: Ցավալի է:

Yeghoyan
19.02.2010, 12:57
Քանդակագործ դարձավ նորից նույն պատճառով: Նկարչության դասերին գնում էր, բայց ներկեր չունենալու պատճառով չէր նկարում, կամ էլ շատ հազվադեպ գտնում էր որևէ հարուստ ուսանողի կողմից դեն նետված ներկի պարկուճ և դրանով փորձում նկարել: Մի անգամ էլ հիշելով հոր խոսքերը, որ աղքատ է, և մի ճանապարհ ունի` դառնալ բանվոր, կարողանալ մի կերպ պահել գլուխը: Որոշում է պատառոտել գծանկարները, բայց Լըկոքը կանգնեցնում է նրան: Տեսնելով պատանու հուսահատ վիճակը նրան ուղարկում է քանդակագործության դասարան:

Դևիդ Վեյսի ,,Օգյուստ Ռոդեն,, գրքից.


- Ես մի բան կմտածեմ, Ռոդեն: Հարկ չկա, որ դուք այստեղ անգործ նստեք: Գնացեք քանդակագործության դասարանը: Գոնե ինչ-որ բանով կզբաղվեք:
- Մեթր, ես քանդակագործության մասին ոչինչ չգիտեմ:
- Կսովորեք: Դուք արագ եք ըմբռնում, երբ շահագրգռված եք.......…

Օգյուստն անվճռականորեն մտավ քանդակագործության դասարանը: Նա զննեց խոնավ կավը, գիպսի ծանր կույտերը, թրծակավն ու մարմարը, սանդուղքները, բնօրինակի պատվանդանները, գործիքները, որոնց թիվ չկար: Դա նրա համար միանգամայն անծանոթ աշխարհ էր….........

Սենյակում ընդամենը մի քանի ուսանող կար, բայց Օգյուստը հանկարծակի ուրախացավ, որ Լըկոքն իրեն այստեղ է բերել: Անհայտ մի ուժ նրան ձգեց դեպի քարը: Շուրջն ավարտուն արձաներ էին ու նշանավոր ստեղծագործությունների ընդօրինակություներ, և դրանք այնպիսի ուժ ու գեղեցկություն էին ճառագայթում, որ նա ցանկացավ շոշափել: Ամուր մատներով տրորեց կավը, և նրան համակեցին նոր զգացմունքներ: Ուզում էր բղավել. ,,Սա ինձ դուր է գալիս,, բայց վախենում էր, ու դա սենտիմենտալ կհնչի: Այստեղ նա իրեն իրավահավասար էր զգում, պետք չէր կարճատես աչքերը լարել նկարների մանրամասները տեսելու համար: Ինչ առավելություն: Նա պետք չուներ տեսնելու, նա կարող էր զգալ, և որքան կավին մոտ, այնքան ավելի լավ:
Զանազան պատրվակներով Օգյուստն օր-օրի քանդակագործության դասարանում նվիրվեց աշխատանքին: Նա մոռացավ ներկերի ու կտավի մասին: Նրա ամբողջ մարմինն էր ապրում այդ աշխատանքով և ոչ միայն միտքը, ինչպես նկարելիս: Քարն ամուր էր ու սառը, բայց նա էլ իր փափկությունն ու գրավիչ ջերմությունն ուներ: Նրա մոտ նոր սեր երևան եկավ` նա երազում էր Միլոսյան Վեներայի մասին: Անհաղթահարելի մի նոր ցանկություն համակեց նրան` ձեռք տալ քարին, այն քանդակել, ձև տալ նրան:
Երբ Լըկոքը նրան ասաց, որ ժամանակն է գծանկարչության ու գեղանկարչության պարապմունքներին վերադառնալու, և, որ ինքը ներկեր կտա նրան, Օգյուստը հրաժարվեց: Այժմ նրա միակ ցանկությունը քարի հետ աշխատելն էր: Ըստ Ռոդենի քարը ամենահարմար նյութն է մարդկային կերպարի համար.........

Yeghoyan
13.03.2010, 22:03
Երեք տարվա տաժանակիր աշխատանքից հետո, Ռոդենը որոշում է, որ պատրաստ է Գեղարվեստի դպրոց ընդունվելուն: Ընդունելության քննությունների համար պատրաստում է հոր կիսանդրին:

http://img379.imageshack.us/img379/2306/fatherrodinbronzemuroin.gif

Սակայն նրան թույլ չեն տալիս ներկայացնել այդ կիսանդրին: Ըստ այդ դպրոցի կանոնների ընդունվողներն իրավունք չունեին ներկայացնել ինքնուրույն աշխատանքներ, այլ պետք է ծեփակերտեին նախորոշված բնօրինակից: Բայց Ռոդենը չի կարողանում նշված ժամանակում կատարել աշխատանքը և նրան չեն ընդունում Գեղարվեստի դպրոցում սովորելու: Եվ այսպես երեք տարի շարունակ, երեք անգամ մերժում են նրան և այլևս չեն թույլատրում մասնակցել այդ քննություններին: Դրանից հետո մահանում է քույրը:

Սիրելի քրոջ` Մարիի մահվանից հետո նա ընտրում է եկեղեցական կյանքը, որոշում է դառնալ վանական, որպեսզի փոխարինի քրոջը /քույրը սուրբ Երեմիայի վանքում վանաքույր է եղել/: Եկեղեցում երկար անգործ չի մնում, որքան էլ ցանկանում է հեռու մնալ արվեստից, չի կարողանում, մի օր որոշում է ծեփակերտել հայր Էյմարի կիսանդրին:

Ռոդենը եկեղեցում ապրել է մոտ մեկ տարի, այդ ժամանակ նա 22 տարեկան էր: Հայր Էյմարը տեսնելով, թե ինչպես է նա տառապում առանց արվեստի, խորհուրդ է տալիս հեռանալ եկեղեցուց, վերադառնալ քանդակագործությանը: Նա ինքն էլ հասկանում է, որ չի կարող ապրել առանց արվեստ և այդպես էլ անում է. թողնում է եկեղեցին ու նորից սկսում զբաղվել քանդակագործությամբ

Գուգօ
12.04.2010, 18:28
,,Հաղթվա՞ծը,,, թե՞ ,,Պարտվածը,,:8

Ռոդենի մի քանի այլ աշխատանքների նման այս արձանը մի քանի անուններ է ունեցել: Նիզակը հեռացնելուց առաջ այն կոչվել է Հաղթվածը կամ Վիրավոր զինվորը: Նիզակի հեռացումից հետո այն կոչվել է Բրոնզի դար, Երկաթի դար, Քարի դար, իսկ երբեմն էլ` Մարդկության զարթոնք: Այն հանգամանքը, որ Ռոդենի շատ աշխատանքներ իմաստային տարբեր մեկնաբանություններ են թույլ տալիս, պայմանավորված է դրանց ներքին բարդությամբ և բազմանշանակությամբ: Տվյալ դեպքում նիզակի հեռացումը բացահայտել է կերպարի բովանդակության մի նոր ասպեկտ, իսկ ամբողջ կերպարի շարժումը միանգամայն այլ իմաստ է ստացել:


Հ.Գ. Աս, չգիտեի, որ քանդակագործությամբ ես հետաքրքրվում:
Իրոք շատ լավ աշխատանքներ ունի Ռոդենը: Հետո մի քանի նկար էլ կդնեմ:

Գուգօ
12.04.2010, 18:33
Ռոզան Ռոդենի կինն էր (չնայած նրանք այդպես էլ չօրինականացրին իրենց ամուսնությունը), իսկ բնորդուհին և կրքոտ սիրուհին Կամիլան էր:
Ռոդենը Ռոզայից որդի ուներ՝ Օգյուստ կրտսերը, ով մահացավ երիտասարդ հասակում (ալկոհոլիզմից)՝ իրենից հետո ժառանք չթողնելով:

Ամուսնացել են նրանք, Ռոզայի մահից ընդամենը մեկ շաբաթ առաջ, իսկ նրանց որդին հիսուն տարուց ավել է ապրել, թիվը չեմ հիշում, բայց հաստատ գրքից հիշում եմ, որ հիսունից ավել տարի ապրել է:

Լուսիանա
14.04.2010, 01:30
Ռոդենը քանդակել է նաև Հյուգոյի և Բեռնարդ Շոուի կիսանդրիները, ինչպես նաև Բալզակի բազմաթիվ արձաններ և հուշարձաններ
Ահա դրանցից մի քանիսը`

http://xmages.net/thumb/thumb_fd5b1be7.jpg (http://xmages.net/show.php/1288261_1300664bwm.jpg.html) http://xmages.net/thumb/thumb_409e0549.jpg (http://xmages.net/show.php/1288275_MonumenttoBalzac.jpg.html) http://xmages.net/thumb/thumb_41045c08.jpg (http://xmages.net/show.php/1288239_206679.jpg.html)

Սա էլ Հյուգոյի կիսանդրին`

http://xmages.net/thumb/thumb_ec1affe1.jpeg (http://xmages.net/show.php/1288286_attach.jpeg.html)

ԿԳԴ
14.04.2010, 09:14
Հանճարեղ գործեր ունի Ռոդենը /կրթություն չունենալով հանդերձ, սովորել է միայն դպրոցում/
Ահա նրա ստեղծագործություններից մի քանիսը առանց մեկնաբանության:)

,,Մտածողը,,
http://artclassic.edu.ru/attach.asp?a_no=15043

Հանճարներին կրթություն պետք էլ չի, նրանց մեջ ներքին ուժը աշխատասիրությունն ու տաղանդը էնքան շատ է ու արմատացած, որ ակադեմիական կրթությունն ու ճշգրտությունը կարող է խանգարել ստեղծագործելուն: Ռոդենն ինձ համար գագաթն է քանդակագործության, գործերի մեջ և միտք կա և շարժում, վարպետություն, տառապանք: :love Գրքից մի նախադասություն եմ լավ հիշում, որտեղ ասվում էր, որ ստեղծագործելու համար մուսա չկա, կա միայն աշխատանք, չարչարանք, որ արդյունքի հասնես, կատարելագործվես: Ռոդենի «Մտածողը» ուղղակի հանճարեղ գործ է::love

Yeghoyan
14.04.2010, 19:38
Հ.Գ. Աս, չգիտեի, որ քանդակագործությամբ ես հետաքրքրվում:

Քանդակագործությամբ չէ, այլ Ռոդենի աշխատանքներով ;)


Եվս մի քանի տեղեկություն Ռոդենի կյանքից.


Գեղարվեստի դպրոցում ունեցած անհաջողություններից հետո, աշխատանքի է անցնում Կարրիե-Բելյոզի մոտ, այդտեղ աշխատում է մոտ 3 տարի: Հետո մասնակցում է 1870թ. սկսված պատերազմին: Երբ հետ է վերադառնում Ֆրանսիա, նա իր աշխատանքները գտնում է անվնաս: Ռոզային հաջողվել էր դրանք ճիշտ պահպանել պատերազմի տարիներին: Սակայն չի կարողանում աշխատանք գտնել, և նորից միակ ելքը Կարրիե-Բելյոզի մոտ աշխատանքի անցնելն էր, իսկ դրա համար անհրաժեշտ էր մեկնել Բելգիա: Թողնում է ընտանիքը և մեկնում: Բրյուսելում աշխատում է Կարրիե-Բելյոզի մոտ, իսկ հետո դառնում Վան Ռասբուրգի գործընկերը: Այդ ընթացքում հասցնում է լինել Ամստերդամում, Իտալիայում: Իտալիա կատարած ուղևորությունը 1875թ. և հատկապես Միքելանջելոյի աշխատանքների անմիջական ուսումնասիրությունը կարևորագույն դեր են խաղացել քանդակագործի ստեղծագործական զարգացման մեջ: Իտալիայում գտնվելն ավարտեց Ռոդենի գեղարվեստական ձևավորումը և իհարկե արագացրեց նրա որոշումը վերջ տալ գեղազարդիչի իր աշխատանքին ու ամբողջ ուժերը նվիրել իր սեփական ստեղծագործական մտահղացումների իրականացմանը:

Yeghoyan
14.04.2010, 19:44
Ըստ Դեվիդ Վեյսի Ռոդենը Նեյտին (բնորդին) տեսել է խանութում, որտեղ նա բրոնզե արձանիկ էր փնտրում հարսնացուին նվիրելու համար: Օգյուստին ապշեցրել էին նրա գեղեցիկ կեցվածքն ու հմայքը: Սակայն Ռոդենի առաջին կենսագիրներից մեկը (Բենուա) իր մենագրությունում մեջ է բերում իր իսկ քանդակագործի պատմածն այդ արձանի ստեղծման մասին: Ռոդենը բնօրինակ որոնելով, դիմել է իր արվեստանոցի մոտ գտնվող զորանոցի հրամանատարին: Սա ուղարկել է ինը զինվոր, որոնցից Ռոդենը ընտրել է Նեյտին` հեռագրային ծառայության զինվորին: Նա արձանի վրա աշխատել է մի քանի ամիս երեկոները, արհեստական լուսավորության տակ: «Բրոնզի դարը» Ռոդենի առաջին խոշոր ստեղծագործությունն է և մինչև այժմ նրա ամենահանրածանոթ աշխատանքներից մեկը, չնայած նրան, որ սկզբում ոչ ոք չէր հավանում այս աշխատանքը: Այն առաջին անգամ ցուցադրվել է Բրյուսելյան Սալոնում, որտեղ բոլորը ծաղրում էին այդ աշխատանքը, համարում էին, որ այն պատրաստված է ծեփապատճենից: Վան Ռասբուրգի խորհրդով արձանը անվանվում է «Բրոնզի դար» և հեռացվում նիզակը: Որից հետո Ռոդենը վերադառնում է Փարիզ ու «Բրոնզի դարը» ներկայացնում փարիզյան Սալոնում: Այստեղ ևս նույն մեղադրանքներն են հնչում: Լըկոքի խորհրդով բողոքարկում է ժյուրիի որոշումը և նրան առաջարկում են քննության ենթարկվել: Ռոդենը զարմանում է, բայց համաձայնվում: Նա ժյուրիի 5 անդամների ներկայությամբ հանպատրաստից մի քանի ժամում քանդակում է «Քայլող մարդը»:

«Քայլող մարդը»

http://img198.imageshack.us/img198/4721/450pxrodinp1070095.jpg

Yeghoyan
14.04.2010, 19:53
«Հովհաննես Մկրտիչ» արձանը գիպսից պատրաստ է եղել դեռևս 1878թ.: «Քայլող մարդը», ըստ երևույթին նրա համար էտյուդ է ծառայել: Թե ով է եղել այդ արձանի բնօրինակը, մինչև այժմ ստույգ պարզված չի: Որոշ տվյալներով Հովհաննեսի գլխի համար կեցվածք է ընդունել գրող ու սիրող-նկարիչ Դանիելլին: Այլ տվյալներով Ռոդենի բնօրինակը եղել է իտալացի Պինյատելլին, որի հետ Ռոդենը ծանոթացել է Իտալիա կատարած ճանապարհորդության ժամանակ, գրքում հիշատակվում է որպես Պեպինո: Բազմաթիվ անգամներ և շատ քանդակների համար է Պեպինոն կեցվածք ընդունել Ռոդենի մոտ:
1880թ. Սալոնի ժյուրին երրորդ աստիճանի մեդալ է շնորհել «Բրոնզե դարին»: Հենց նույն տարում էլ արձանը գնել է պետությունը և այն կանգնեցվել է Լյուքսեմբուրգյան այգու ծառուղիներից մեկում: 1889թ. փոխադրվել է Լյուքեմբուրգյան թանգարան:
«Հովհաննես Մկրտիչ» արձանի բրոնզե ձուլվածքը գնվել է 1881թ. ցուցահանդեսից և նորից տեղադրվել Լյուքսեմբուրգյան թանգարանում: 1883թ. արձանը ցուցադրվել է Վիեննայի Համաշխարհային ցուցահանդեսում:
1880թ. Սալոնում «Բրոնզե դար» և «Հովհաննես Մկրտիչ» արձանների հաջողությունը սկիզբ դրեցին Ռոդենի հռչակին, սակայն նրա աշխատանքների վերաբերյալ դիսկուսիաներն ու սալոնային-ակադեմիական արվեստի կողմնակիցների կատաղի հարձակումները չեն դադարեցվել:

«Հովհաննես Մկրտիչ»

http://img117.imageshack.us/img117/5782/304pxstjohnthebaptistpr.jpg

«Բրոնզե դար»

http://img127.imageshack.us/img127/7383/324pxrodinthebronzeage.jpg

Yeghoyan
14.04.2010, 20:03
Վիկտոր Հյուգոյի առաջին կիսանդրին Ռոդենը պատրաստել է 1883թ.: Հայտնի են քանդակագործի պատմածի երկու տարբերակներ իր աշխատանքի մասին: Առաջինի համաձայն, որ գրի է առել Գզելը, նրան Հյուգոյի հետ ծանոթացրել է իր բարեկամ ժուռնալիստ Բազիրը: «Ի դժբախտություն ինձ, Վիկտոր Հյուգոն հենց նոր էր ծանր տանջաքննության ենթարկվել. վատ կիսանդրի պատրաստելու համար միջակ քանդակագործ Վիլլենը բանաստեղծին ստիպել էր երեսունութ սեանս կեցվածք ընդունելու, և երբ ես վախվխելով հայտնեցի իմ հերթին պատկերել «Մտորումների» հեղինակի դիմագծերը, նա ահեղորեն կիտեց իր օլիմպիական հոնքերը: «Ես չեմ կարող ձեզ խանգարել աշխատելու, - ասաց նա, - բայց նախազգուշացնում եմ, ես կեցվածք չեմ ընդունի և իմ կյանքում ոչինչ չեմ փոխի ձեզ համար. ձեր գործերը կարգավորեցեք, ինչպես ուզում եք»: Ես սկսեցի գնալ նրա մոտ և սկզբում մատիտով բազմաթիվ ճեպանկարներ արեցի, որպեսզի հեշտացնեմ հետագա աշխատանքս: Հետո ես բերեցի շտատիվը և կավը: Բայց, իհարկե, ես չէի կարող այս կեղտոտ իրերով տեղավորվել հյուրասենյակում, որտեղ նա սովորաբար ընդունում էր իր բարեկամներին, և պետք է բավարարվեի պատշգամբով: Կարող եք պատկերացնել իմ խնդրի դժվարությունը: Ես ուշադիր նայում էի մեծ բանաստեղծին, աշխատելով հիշողությանս մեջ դրոշմել նրա կերպարը, հետո վազվզելով նետվում էի պատշգամբ, որպեսզի կավի մեջ դրոշմեմ տեսածս: Բայց այդ երկու-երեք րոպեում տպավորությունս նսեմանում էր, և ես կանգնում էի կավի առջև, վախենալով ձեռք տալ սկսածին: Հարկ էր լինում կրկին վերադառնալ բնօրինակին»:

Գյուստավ Կոկիոյի հաղորդումով այս պատմությունը մի քիչ այլ կերպ է եղել. «Հիշում եմ, որ երբ հնարավորություն էի ունենում մոտենալ մեծ մարդու` Վիկտոր Հյուգոյին, Էժեն Դելակրուային, ես սրտապնդվելու համար մի մեծ բաժակ շամպայն էի խմում: Ա՜խ, Վիկտոր Հյուգոյի այդ կիսանդրին: Ինչպիսի՜ վատ պայմաններում եմ ես այն պատրաստել: Կարծում եմ, որ առանց բանաստեղծի ընկերուհի Ժյուլիետ Դրուեի ես երբեք չէի կարողանա Վիկտոր Հյուդոյից ստանալ կեցվածք ընդունելու նույնիսկ այն կես ժամը, որ մեկ անգամ առմիշտ նա հատկացրել է ինձ: Նա հաշտվեց իմ ներկայության հետ իր տան պատշգամբում միայն այն պայմանով, որ ես ոչինչ չեմ խնդրի, որ կբավարարվեմ նրա վրա թռուցիկ հայացք նետելով և մի քանի էական դիմագծեր ֆիքսելով: Բնականաբար ես կարողանում էի հիշողությամբ աշխատել. իմ ուսուցիչ Լըկոք դե Բուաբոդրանն այս իմաստով ինձ ամուր դաստիարակություն է տվել, և կարող եմ պնդել, որ այդ կիսանդրին ես կարողացա հիշողությամբ պատրաստել` այդ կերպ համադրելով կիսադեմից արած մեծաքանակ ուրվանկարները: Այդ կիսանդրին, - ես պետք է այդ մասին հայտարարեմ, - բոլորովին դուր չեկավ ո՛չ բանաստեղծին, ո՛չ էլ նրան շրջապատողներին»:

http://img688.imageshack.us/img688/1417/viktorgugo.jpg

http://img217.imageshack.us/img217/8193/267645524.jpg

Yeghoyan
14.04.2010, 20:11
Մի քիչ «Կալեի քաղաքացիների» մասին:

Կալեի քաղաքացիներից առաջինի, որը որոշել էր իր կյանքը տալ հանուն հարազատ քաղաքի փրկության` Էստաշ դե Սեն-Պիեռի հուշարձանի կառուցման միտքն առաջացել է 1884թ.: Ռոդենի բարեկամներից մեկը` Ալֆոնս Իսահակը, որն ապրում էր Կալեում, այդ մասին հայտնել է Ռոդենին և, ըստ երևույթին, միջնորդ է հանդիսացել նրա ու Կալեի քաղաքագլխի միջև: Ռոդենը ստացել է Էստաշ դե Սեն-Պիեռի հուշարձանի պատվերը, և անմիջապես ձեռնամուխ եղել աշխատանքին, և ընթերցելով Ֆրուասսարի ժամանակագրությունը, եկել է այն համոզման, որ հուշարձանը պետք է ընդգրկի բոլոր վեց քաղաքացիների կերպարները, որոնց մասին հիշատակում է ժամանակագրության հեղինակը: Հուշարձանի նախագիծը պատրաստ է եղել 1885թ., և Կալեի մունիցիպալիտետի հետ ունեցած մի շարք վիճաբանություններից հետո վերջ ի վերջո ընդունվել է: 1886թ. քանդակախումբը լրիվ ավարտված է եղել գիպստից և 1889թ. առաջին անգամ ցուցադրվել է Ռոդենի ու Մունեի համատեղ ցուցահանդեսում` Ժորժ Պտիի պատկերասրահում: Հուշարձանի բրոնզից ձուլման և տեղադրման աշխատանքը ձգձգվել է շատ տարիներ: Հուշարձանը բացվել է միայն 1895թ.:

http://img718.imageshack.us/img718/1336/theburgofcalaislondonar.jpg

Yeghoyan
14.04.2010, 20:16
Երբ որոշվել է Պանթեոնում կանգնեցնել Ֆրանսիայի մեծ երախտավորների հուշարձանները, Ռոդենն առաջիններից մեկն է եղել, որ ստացել է Պանթեոնում թաղված Հյուգոյի հուշարձանի պատվերը: Նա աշխատաքը սկսել է 1889թ. որոշ որոնումներից հետո հանգել է նրան Գերնզեյ կղզում պատկերելու մտքին: Հուշարձանի պատրաստման աշխատանքը ձգձգվել է շատ տարիներ և դրա ընթացքում մի շարք տարբեր լուծումներ են ծագել: Առաջին նախագծում Հյուգոն` մերթ հագնված էր, մերթ մերկ պատկերված էր ժայռի վրա նստած և տիրական ժեստով ծովային տարերքը սանձելիս: Բանաստեղծի, մտածողի, ստեղծագործողի վեհապանծ կերպարը մի քանի տարբերակներում լրացվում է «Ողբերգական մուսա», «Ներքին ձայն» կանացի այլաբանական կերպարներով, որոնց ունկնդրում է բանաստեղծը: Այդ առաջին տարբերակը, որն անհամապատասխան համարվեց ենթադրվող միջավայրի (Պանթեոնի ներսակողմի) համար, շատ ժամանակ անց, 1909թ. առանց լրացուցիչ այլաբանական կերպարների կանգնեցվեց Փարիզի Պալե-Ռուայալ այգում (այժմ գտնվում է Ռոդենի թանգարանում): Ավելի ուշ քանդակախումբը` ներառյալ Հյուգոյի կերպարը, «Ողբերգական մուսա», «Ներքին ձայնը» Փարիզի մունիցիպալիտետի նախաձեռնությամբ ձուլվել է բրոնզից և կանգնեցվել Վիկտոր Հյուգոյի ու Հանրի Մարտեն պողոտաների անկյունում:
Պանթեոնի համար 1891թ. Ռոդնին պատվիրել են մի նոր հուշարձան` Փառքով պսակվող Հյուգոյի կերպարը` կանգնած վիճակում: Սակայն, թեև պատվերը մի քանի անգամ կրկնվել է` ընդհուպ մինչև 1914թ., հուշարձանի այդ տարբերակն այդպես էլ չի իրականացվել:

Ripsim
22.09.2011, 15:23
Ռոդենի քանդակները մոտիկից տեսել եմ... ապշեցուցիչա.. մանավանդ "Դժոխքի դարպասները": Ի միջի այլոց էդ գործը այդպես էլ կիսատ մնաց...

Ոնց եմ նախանձում ձեզ:) Ես 9-րդ դասարանում կարդացել էի նրա կյանքի մասին (ցավոք հեղինակին չեմ հիշում) ու այդ ժամանակվանից մինչև հիմա երազում եմ տեսնել նրա քանդակները մոտիկից: Իսկ այն ժամանակ այնքան էի տպավորվել, որ փորձում էի քանդակել...


Ընդ որում Ռոդենը Ռոզային քանդակել է և՛ երիտասարդ հասակում, և՛ արդեն ծերացած :)

Եթե չեմ սխալվում երիտասարդ ժամանակ քանդակել է "Բաքոսուհի"-ն: Ռոզայի և Ռոդենի ապրումները այդ քանդակի ստեղծման ընթացքում այնքան խորն էին...ցավոք այդ քանդակը տեղափոխման ընթացքում ընկնում է...


Կամիլա Կլոդել

http://img0.liveinternet.ru/images/attach/b/3/26/997/26997124_1213225975_23696374_180pxClaudel.jpg


Սկզբից օգնականը... հետո նոր էդ քո ասածները :)


Կամիլան շատ գեղեցիկ է...Ափսոս, որ խելագարվում է:( Նա էլ էր քանդակագործուհի, Ռոդենը օգնել էր նրան ցուցահանդես կազմակերպել նույնիսկ...



Ամուսնացել են նրանք, Ռոզայի մահից ընդամենը մեկ շաբաթ առաջ, իսկ նրանց որդին հիսուն տարուց ավել է ապրել, թիվը չեմ հիշում, բայց հաստատ գրքից հիշում եմ, որ հիսունից ավել տարի ապրել է:

Ճիշտ է, բայց այդպես էլ Ռոդենը չընդունեց իր որդուն որպես սեփական զավակ (չնայած Ռոզան շատ էր ուզում) և բավարարվեց միայն անունը տալով...
Իսկ Ռոզայի հավատարմության վրա իրոք կարելի է զարմանալ...Եթե չեմ սխալվում մինչև կյանքի վերջն ապրում է Ռոդենի համար, նրա ծնողների հետ ու շատ մանրամասն հետևում է նրա քանդակներին անկախ ամեն ինչից...