PDA

Դիտել ողջ տարբերակը : Օպտիկամանրաթելային կապ



Ապե Ջան
30.01.2010, 01:55
Բարև....:)
Կյանքը առաջ է գնում, դրա հետ մեկտեղ զարգանում է տեխնոլոգիական համակարգերը:;)
Ռադիոսարքավորումներին եկել է փոխարինելու օպտիկական մալուխը: :PՈրը այսօրվա դրությամբ աչքի է ընկնում իր ստաբիլ ու որակյալ աշխատանքով:;) Բոլոր մեծ ու փոքր կազմակերպություները զգտում են օգտվել օպտիկական որակյալ կապից::B Այդեն Երևանի գրեթե բոլոր մեծ ու փոքր պրովայդերները տրամադրում են օպտիկական կապ: Ֆայբրնետ, ԱԴՍ, Արմինկո, Յուքոմ... այս պահին Երևանում օպտիկամանրաթեային ինտենրնետի քարտեզը ոչ մեծ տարած է ներառում, անգամ կան տեղեր, որ այն անհասանելի է::( Բայց առաջ ենք գնում: :oyՀուսով եմ քիչ ժամանակ անց Հայաստանում կլինի օպտիկամանրաթելային որակյալ ցանց:;)
Եկեք այս թեմայում քննարկենք այն ամենը ինչը առնչվում է ընդհանրապես օպտիկամանրաթելային ցանցին:;)

Rain
14.06.2010, 11:19
Կարող եք ավելի մանրամասն խոսել օպտոմանրաթելային կապի մասին։ Որն է նրա աշխատանքի սկզբունքը։

VisTolog
14.06.2010, 11:24
Կարող եք ավելի մանրամասն խոսել օպտոմանրաթելային կապի մասին։ Որն է նրա աշխատանքի սկզբունքը։

Էդ նո՞ր կապի տեսակա::think

Հարցնե՞նք (http://www.google.am/search?hl=hy&rlz=1C1_____enAM383AM383&q=%D6%85%D5%BA%D5%BF%D5%AB%D5%AF%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%A9%D5%A5%D5%AC%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6+%D5%AF%D5%A1%D5%BA&btnG=%D5%88%D6%80%D5%B8%D5%B6%D5%A5%D5%AC&meta=)Գուգլին::)


Լայնաշերտ ինտերնետ միացման համար տվյալների հաղորդման տեխնոլոգիաներից (օպտիկամանրաթելային միացում, պղնձալարային միացում, DSL, անլար կապ և այլն) ամենահզոր և ամենաժամանակակիցն է համարվում օպտիկամանրաթելային ցանցը, որի դեպքում օպտիկամանրաթելային մալուխը հասցվում է մինչև բաժանորդ։ Մեծ հեռավորությունների վրա տեսապատկերների, ձայնի և տվյալների հաղորդման համար բարձր արագությամբ օժտված գծերի ստեղծման նպատակով օգտագործվող օպտիկամանրաթելային մալուխն ունի հսկայական հուսալի թողունակության հնարավորություն` հարյուրավոր գիգաբիթներ վայրկյանում։

Համեմատաբար վաղուց մշակված, սակայն ցածր արագությունների պատճառով լայն տարածում չստացած շատ մուլտիմեդիա տեխնոլոգիաներ այսօր ամբողջովին հասանելի և իրագործելի են ոչ միայն կորպորացիաների, այլ նաև հանրության համար։ Այսօր բաժանորդները կարող են օգտագործել օպտիկական ինտերնետը ձայնի (Voice-over-IP), տեսապատկերի փոխանցման (Video-over-IP) և այլ նպատակներով:

Սովորական պղնձալար հաղորդիչի փոխարեն օգտագործվում է օպտիկամանրաթելային հատուկ կվարցային մանրաթելերից կազմված թելիկ, որը առավել նման է ապակուն: Ռադիոալիքների փոխարեն մանրաթելի միջով անցնում է լուսային ճառագայթ, որը հնարավորություն է տալիս ապահովել տվյալների տեղափոխման հսկայական արագություններ:

Օպտիկամանրաթելային կապը նպատակահարմար է օգտագործել տարբեր շենքերում (այդ թվում՝ բազմահարկ և բազմամուտքային) լոկալ ցանցերի միացման ժամանակ, ինչպես նաև տեղեկատվության անվտանգության և էլեկտրամագնիսական աղմուկներից պաշտպանման նկատմամբ հատուկ մեծ պահանջներ ունեցող ցանցերում։

Օպտիկական մանրաթելը ներկայումս համարվում է տվյալների հաղորդման ամենակատարյալ ֆիզիկական միջավայրը, ինչպես նաև մեծ հեռավորությունների վրա տվյալների մեծ հոսքերի հաղորդման ամենահեռանկարային միջավայրը։ Այսօր մանրաթելային օպտիկան իրականում իր օգտագործումն է գտնում տվյալների հաղորդման հետ կապված բոլոր խնդիրներում։