PDA

Դիտել ողջ տարբերակը : Նիք Դրեյք/Nick Drake



Ռուֆուս
28.01.2010, 22:21
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45866&d=1264702731

Նիք Դրեյքը անգլիացի կիթառահար - երաժիշտ է, հիմնականում ստեղծագործել է ֆոլկ և ֆոլկ ռոք ժանրերում: Ծնվել է 1948թ-ին, մահացել է 1974թ-ին 26 տարեկան հասակում: Կենդանության օրոք հասցրել է ընդամենը թողարկել 3 ալբոմ, ճանաչում ձեռք չի բերել, յուրաքանչյուր ալբոմը վաճառվել է 5000-ից քիչ օրինակով: Կյանքի վերջին տարիներին եղել է խորը կլինիկական դեպրեսիայի մեջ, մահացել է աղքատության մեջ, լքված բոլորի կողմից: Մահվանից մոտ 10-15 տարի անց մեծ հետաքրքրություն առաջացավ Դրեյքի ստեղծագործական աշխատանքի շուրջ:

Դրեյքին շատ բարձր են գնահատել այնպես հայտնի երգիչներ ու խմբեր ինչպիսիք են R.E.M-ը, The Cure-ը, Kate Bush-ը, Paul Weller-ը, The Black Crowes-ը: Դրեյքը հիմա համարվում է իր սերնդի ամենատաղանդավոր երաժիշտներից մեկը:

Դրեյքի ստեղծագործությունները շատ յուրահատուկ են. աշնանային, լիրիկական, զգացմունքային, մելանխոլիկ: Մի քանիսը հայտնի ստեղծագործություններից.


http://www.youtube.com/watch?v=hE0ODrmaiFE


http://www.youtube.com/watch?v=uay79QXCZYU


http://www.youtube.com/watch?v=MgWlm7kP5hg


http://www.youtube.com/watch?v=9IUqN9ozmhw

Ու ամենավերջում Դրեյքի իմ ամենասիրած ստեղծագործությունը, որը ասես իր մասին լինի:


http://www.youtube.com/watch?v=mKJQZRol7Io

Իսկ երգի բառերը ոնց որ լրիվ իր մասին լինի :(

Fruit Tree

Fame is but a fruit tree
So very unsound.
It can never flourish
Till its stock is in the ground.
So men of fame
Can never find a way
Till time has flown
Far from their dying day.
Forgotten while you're here
Remembered for a while
A much updated ruin
From a much outdated style.

Life is but a memory
Happened long ago.
Theatre full of sadness
For a long forgotten show.
Seems so easy
Just to let it go on by
Till you stop and wonder
Why you never wondered why.

Safe in the womb
Of an everlasting night
You find the darkness can
Give the brightest light.
Safe in your place deep in the earth
That's when they'll know what you were really worth.
Forgotten while you're here
Remembered for a while
A much updated ruin
From a much outdated style.

Fame is but a fruit tree
So very unsound.
It can never flourish
Till its stock is in the ground.
So men of fame
Can never find a way
Till time has flown
Far from their dying day.

Fruit tree, fruit tree
No-one knows you but the rain and the air.
Don't you worry
They'll stand and stare when you're gone.

Fruit tree, fruit tree
Open your eyes to another year.
They'll all know
That you were here when you're gone.

Ֆոտոն
29.01.2010, 02:37
Լսեցի բոլորը: :)

Ճիշտն ասած (կարող ա և առաջին անգամի համար) իրար բոլորը նման էին, միապաղաղ թվաց: Ընդհանուր ոճը ինձ դուր եկավ: Էդ նշանակում ա, որ այս երաժշտությամբ իմ ներվերն ուտել չի հաջողվի: :)) :P

Ռուֆ, շնորհակալություն նոր ծանոթության համար: :)

AniwaR
29.01.2010, 13:40
Հըլը ինչ խորհրդավոր վիդեո եմ գտել յութուբում::secret Սաղ գլուխ են ջարդում, թե այդ ֆոլկ ֆեստիվալի ժամանակ (70թ.) տեսախցիկին մեջքով քայլողը Դրեյքն է, թե ոչ: Որ ահավոր նման է՝ դա հաստատ (թե՛ կազմվածքը, թե՛ հագուստը, թե՛... աուռան...): Բա... հնարավոր է՝ սա իրոք մեզ հասած միակ կարճատև տեսաժապավենն է, որտեղ կարելի է Դրեյքին տեսնել... ով իմանա: :think


http://www.youtube.com/watch?v=CZFnCdTCSXw

Ռուֆուս
29.01.2010, 14:17
Հըլը ինչ խորհրդավոր վիդեո եմ գտել յութուբում::secret Սաղ գլուխ են ջարդում, թե այդ ֆոլկ ֆեստիվալի ժամանակ (70թ.) տեսախցիկին մեջքով քայլողը Դրեյքն է, թե ոչ: Որ ահավոր նման է՝ դա հաստատ (թե՛ կազմվածքը, թե՛ հագուստը, թե՛... աուռան...): Բա... հնարավոր է՝ սա իրոք մեզ հասած միակ կարճատև տեսաժապավենն է, որտեղ կարելի է Դրեյքին տեսնել... ով իմանա: :think


http://www.youtube.com/watch?v=CZFnCdTCSXw
Եսի՞մ, հնարավոր է: Բայց ասում են, որ Նիք Դրեյքի ոչ մի տեսաձայնագրություն չկա, իսկ նկարներ շատ քիչ կան...

AniwaR
29.01.2010, 19:09
Եսի՞մ, հնարավոր է: Բայց ասում են, որ Նիք Դրեյքի ոչ մի տեսաձայնագրություն չկա, իսկ նկարներ շատ քիչ կան...

Ահամ, հատուկ Դրեյքին ոչ մի անգամ չեն նկարել: Բայց չի բացառվում, որ էս մեկում ուղղակի պատահաբար անցել ա: Ասա, թե խի էդ պահին մի հատ չշրջվեցիր: :(

Հ.գ. Բայց եղածնե՜րը: :love Վիկին ասում ա, որ ոչ էլ լուսանկարներ կան չափահաս տարիքի: Փաստորեն՝ ինչ տեսնում ենք, դեռ 18 չկա: :/ Եթե էդպես է, ուրեմն էս վիդեոն էլ միակը կարող ա լինի, որ չափահաս տարիքում ա, եսիմ: :unsure

AniwaR
15.03.2010, 01:25
Ժողովուրդ, նայեք, խնդրում եմ: Ի՜նչ սիրուն ա, մեռնեմ սրտիկին: Ահավոր ա, որ մինչև առավոտվա 5-ը զարթուն ես մնում ու օրեր շարունակ::cry2 Քեզ էնքան մենակ ես զգում, սիրտդ պայթում ա... Լսեք, նայեք.


http://www.youtube.com/watch?v=WJK9sZop3ls

Ֆոտոն
16.03.2010, 22:46
Իսկապես տխրություն ու միայնակի զգացողություն կա, մի քիչ էլ հոգու դատարկություն, կարոտ: :(
Լավն ա: :love

AniwaR
17.03.2010, 00:48
Իսկապես տխրություն ու միայնակի զգացողություն կա, մի քիչ էլ հոգու դատարկություն, կարոտ: :(
Լավն ա: :love

Ահամ: :( To the Garden-ի ստուդիական տարբերակ չկա, սա, ինչպես նաև մի քանի այլ երգեր, միայն տնային ձայնագրություններով են հասանելի, վերջին շրջանում են արված, իսկ էդ ժամանակ իր վիճակը, մեղմ ասած, շատ հեռու էր լավ լինելուց, ամենքից օտարացած, իզոլացված մարդ էր դառել:

Բայց ի՜նչ սիրուն երգ է, չէ՞: :love Ամենա-ամենա-ամենա-սիրուններից մեկը: :love

Ֆրեյա
20.03.2010, 12:19
Կայֆն ա :love Համ տխուր ա, համ պայծառ ա, համ լուսավոր ա, համ դեպրեսիվ ա, համ մելանխոլիկ ա, համ էլ չեմ ուզում շատ լսեմ, չխորանամ :))

Pink Moon ու Milk and Honey ամենաշատը դուրս եկան
Նենց հանգիստ ա :love

Ֆրեյա
20.03.2010, 12:21
http://www.youtube.com/watch?v=cm9wYWuQDA4

Էս էլ ա սպանություն :love

AniwaR
20.03.2010, 15:35
Ում Նիք Դրեյքը դուր է գալիս, խորհուրդ եմ տալիս լսել նաև Vashti Bunyan: Մի ահավոր մռություն, որին առաջին նոտաներից եք սիրահարվելու::love Ես էսօր փորձեցի, ու... damn, i'm in love with a girl:o:oy:love

nick_drake
27.04.2010, 14:42
Ինձ թվումա որ այս մարդը արժանի է այստեղ հաստատագրվելու ու այն էլ լիքքը :-)

http://www.youtube.com/watch?v=ASq7c8hk4lQ

http://www.youtube.com/watch?v=K-uw7f51hXo

nick_drake
27.04.2010, 16:06
:hands Vashti Bunyan - "Lily Pond" :hands ... ինձ մոտ replay-ի վրա է արդեն մեկ ժամ ...

AniwaR
27.04.2010, 17:11
Ինձ թվումա որ այս մարդը արժանի է այստեղ հաստատագրվելու ու այն էլ լիքքը :-)

http://www.youtube.com/watch?v=ASq7c8hk4lQ

http://www.youtube.com/watch?v=K-uw7f51hXo

Աաաաա, տապոռն ու՞ր աաաա:

Հո| Jackson C. Frank էլ չես լսում: Նրա երաժշտությունն էլ ոճային ընդհանրություններ ունի Դրեյքի հետ: Իսկ սարսափելի ձախողակ ու դժբախտ կյանքի (գուցե և Դրեյքից է՛լ ավելի վատ) մասին էլ չասեմ: :/ Կարելի է նրան նվիրված թեմա բացել... :roll

Ռուֆուս
27.04.2010, 23:48
Ինձ թվումա որ այս մարդը արժանի է այստեղ հաստատագրվելու ու այն էլ լիքքը :-)

Թիմ Բաքլիի համար մի շաբաթ ա ուզում եմ առանձին թեմա բացեմ, բայց ալարում եմ: :) Մեկն ու մեկդ բացեք, էլի :)

Ռեդ
15.05.2010, 12:22
Մի քանի բան լսեցի. թույլ, չտպավորվող, միապաղաղ գործեր էին: Դուրս չեկավ հեչ:

AniwaR
15.05.2010, 15:57
Մի քանի բան լսեցի. թույլ, չտպավորվող, միապաղաղ գործեր էին: Դուրս չեկավ հեչ:

Ոչինչ, դու դեռ շարունակի մի լավ տապակվել Փարփլների, Ֆլոյդերի, Զեփփելինների և նմանների մեջ, մի երկու տարի հետո նորից կգաս էս թեմա: :)) Լրիվ լուրջ: :)

Ռեդ
15.05.2010, 16:04
Ոչինչ, դու դեռ շարունակի մի լավ տապակվել Փարփլների, Ֆլոյդերի, Զեփփելինների և նմանների մեջ, մի երկու տարի հետո նորից կգաս էս թեմա: :)) Լրիվ լուրջ: :)
Ես վաղուց եմ տապակվել Փարփլների, Ֆլոյդերի, Զեփփելինների, ու իրանց մի շարք նմանների մեջ: :)) Լրիվ լուրջ: :)

AniwaR
15.05.2010, 16:33
Ես վաղուց եմ տապակվել Փարփլների, Ֆլոյդերի, Զեփփելինների, ու իրանց մի շարք նմանների մեջ: :)) Լրիվ լուրջ: :)

Ուֆ::( Չեմ սիրում որ ՊՄ գրում են, հետո նույն բանը հրապարակային: Ինչևէ, ասածս էն էր, որ ընդհանրապես Դրեյքին, նման արտակարգ նուրբ, քնքուշ, զգայուն ու կատարյալ երաժշտությունը սիրելու համար, առհասարակ երաժշտության մեջ պետք է մի լավ տապակված լինել, այսինքն՝ շատ լսած լինել, մի լավ մարսած լինել էդ ամեն ինչը, ոչ թե հենց միայն նշված 3 խմբերին, որոնք, սովորաբար, առաջին պլան են, իհարկե: Ինքը ոչ անհամբերների համար ա, ոչ էլ էքստրեմիստների (եթե էդ էսքտրիմն իհարկե չի վերաբերում ակուստիկ կիթառ նվագելու տեխնիկային:))), իրան շտապ-շտապ ուսումնասիրել ու անցնել առաջ չի լինում: Կամ եթե լինում էլ ա, ռեակցիան քոնի նման ա լինում: :)) Հա, մեկ էլ ամեն դեպքում զգուշացնեմ, որ ոչ մեկին համոզելու ցանկություն չունեմ, որ Դրեյք լսի կամ Դրեյքը լավն ա: Էս իմ կարծիքն ա, ես էլ արտահայտում եմ: Ավելի լավ, ինչքան քիչ լսես, էնքան ինձ լավ: Մենակ ես իրան կսիրեմ, ու ինքը մենակ իմը կլինի:love:oy, օ՜հ: :D

AniwaR
24.05.2010, 18:58
Հըլը ինչ տարօրինակ ա սենց նկար տեսնելը.

http://i971.photobucket.com/albums/ae196/averycoolusername/FamilyalbumNicksitting.jpg

Կուկու ա::love

Ու էսի. :)

http://i971.photobucket.com/albums/ae196/averycoolusername/FamilyalbumNicksmoking.jpg

Ֆրեյա
16.07.2010, 08:47
Էհհ՜.. պստո :love
Ուղղակի իր ժամանակից շուտ էր եկել... Երբ աշխարհը ագրեսիվ ռոքի կարիք ուներ, ինքը նրբություն ու մելանխոլիա էր երգում :( Մարդիկ պատրաստ չէին դեռ, հիմա նոր հասունացել են։

Ու այդպիսով լրացրեց հանճարեղ մալալետկաների շարքը, որ 20 տարեկանում իրենց կյանքում ավելի շատ բան են արած եղել, քան մենք ամբողջ կյանքում. Ջենիս Ջոփլին, Ջիմ Մորրիսոն, Նիք Դրեյք... Ու բոլորը 70–ականներում...
Բոլորը ստեղծագործել են 4-6 տարի, մահացել են մինցհև 27 բոլորելը, ու բոլորն էլ՝ թմրանյութերից։

AniwaR
18.07.2010, 01:50
Էհհ՜.. պստո :love
Ուղղակի իր ժամանակից շուտ էր եկել... Երբ աշխարհը ագրեսիվ ռոքի կարիք ուներ, ինքը նրբություն ու մելանխոլիա էր երգում :( Մարդիկ պատրաստ չէին դեռ, հիմա նոր հասունացել են։


Իրա շրջանում լիքը այլ անգլիական ֆոլկ երաժիշտներ ու պրոյեկտներ են եղել. The Incredible String Band, Fairport Convention, John Renbourn, Bert Jansch, Sandy Denny, John ու Beverly Martyn, Richard ու Linda Thompson, Jacqui McShee, Danny Thompson և այլն: Սրանցից շատերի պրոդյուսերն եղել ա հենց Ջո Բոյդը` Դրեյքի պրոդյուսերը /երբ պատրաստվում էին Դրեյքի առաջին ալբոմը ձայնագրել, էդ ընթացքում զբաղվել ա The Incredible String Band-ով, ու արդեն ձայնագրել էին Ջոն Մարտինի առաջին ալբոմը՝ London Converstation/: Թրեվոր Դանը իրա գրքում անընդհատ շեշտում ա, որ Նիքն անձամբ եղել ա Թիմ Բաքլիի մեծ ֆանատ /մինչև 69 թիվը ներառյալ, երբ Նիքի առաջին ալբոմը ձայնագրվեց, Բաքլին արդեն 3 ստուդիական ալբոմ ուներ/, Դրեյքը խիստ ազդվել ա հենց Jackson C. Frank-ից, Բերթ Յանշից ու կիթառ նվագելու / հատկապես fingerpicking style-ի/ առումով՝ John Renbourn-ից /որը հետագայում Պենտանգլի հիմնադիրներից ա եղել/, Դանի Տոմպսոնն ու Ռիչառդ Տոմպսոնն անձամբ նվագում են Five Leaves Left-ում, առաջինը՝ դաբլ բասս, երկրորդը՝ էլեկտրոկիթառ և այլն, և այլն: 60-70-ական թվականներին ֆոլկ երաժշտության հանդեպ հետաքրքրությունը շատ մեծ ա եղել. օրհնված տարիներ են ուղղակի, ողողված երաժշտությամբ՝ բազմաոճ, բազմատեսակ, էքսպերիմենտալ ու փայլուն ուղղակի: Դրեյք լսելը կարող ա պատճառ դառնա նման ռոմանտիկ մտքերի, Ֆրեյա, բայց կյանքի ընթացքում իրա անհաջողության պատճառն եղել ա առաջին հերթին իրա բնավորությունը, առողջական խնդիրները /քանի գնում, համոզվում եմ, որ հոգեկան շատ լուրջ խնդիրներ ա ունեցել/, մեկ էլ ճակատագիրը: Վերջին ժամանակներս հետաքրքրությունն ընդհանրապես աճել ա ֆոլկ երաժշտության նկատմամբ /լաստ.ֆմ-ում մենակ new weird america ապուշ թեգի տակ լիքը պրոյեկտներ կարելի ա գտնել՝ 2000 թվից հետո ձևավորված/, ու էս ֆոնի վրա Դրեյքը իհարկե առաջնային հետաքրքրություն պիտի ներկայացնի: Հմմ… Ինչի՞ց էի խոսուււմմմ :roll

AniwaR
18.07.2010, 03:10
Ուղղակի իր ժամանակից շուտ էր եկել...

Հա, ու իմ կարծիքով հենց իր երաժշտությունը ժամանակ չունի, is timeless՝ անգլերեն ասած. չեմ կարծում, թե երբևէ խորթ կամ առավել ևս հնացած կհնչի: Հենց իր ժամանակ էլ բոլոր ականատեսները, այն քչերը, որոնք նկատել էին կամ բախտ էին ունեցել լսելու, միշտ էլ հավանել են: Երևի իսկական արժեքն էլ հենց դա է, պարզապես պետք է մի քիչ ուշադիր լինել, նկատել: :)

AniwaR
20.09.2010, 12:50
Նոր էս թեման էի ուղղակի կարդում, Հարդը հիշեցրեց, ու էս գրածս տեսա.


Ահամ, հատուկ Դրեյքին ոչ մի անգամ չեն նկարել: Բայց չի բացառվում, որ էս մեկում ուղղակի պատահաբար անցել ա: Ասա, թե խի էդ պահին մի հատ չշրջվեցիր: :(

Հ.գ. Բայց եղածնե՜րը: :love Վիկին ասում ա, որ ոչ էլ լուսանկարներ կան չափահաս տարիքի: Փաստորեն՝ ինչ տեսնում ենք, դեռ 18 չկա: :/ Եթե էդպես է, ուրեմն էս վիդեոն էլ միակը կարող ա լինի, որ չափահաս տարիքում ա, եսիմ: :unsure

Քանի որ հիմա մի քիչ ավելի եմ խելոքացել:)), սխալների ուղղում անեմ. Դրեյքի ժամանակ Անգլիայում չափահասության տարիքը դեռևս 21-ն է եղել: Այնպես որ, մեր տեսած լուսանկարները մինչև 21 տարեկանն են, ոչ թե 18-ը:

Մեկ էլ Դրեյքին տեսախցիկով նկարահանել են: Մասնավորապես՝ Joroen Berkvens-ի "A Skin Too Few: The Days of Nick Drake" ֆիլմի ամենավերջում կարելի է ընտանեկան տեսագրության կադրեր տեսնել, որտեղ 2-3 տարեկան փոքրիկ Դրեյքը վազվզում է ծովի ափին իր քրոջ ու մայրիկի հետ, դրանից առաջել էլի մի քանի կադր կա՝ պարզապես ամբողջ ընտանիքի հետ իրենց տան բակում: :) Բերկվենսն ասում է, որ այդ տեսաերիզը պատահաբար է նկատել՝ դարակում դրված՝ Գաբրիել Դրեյքից ինտերվյու վերցնելու ժամանակ:
-«Ընտանեկան տեսգրությու՞ն»,- ասում է Բերկվենսը:- Հնարավո՞ր է, որ Նիքն էլ լինի այնտեղ:
-Ոհ, այո, ինձ թվում է՝ նա կա: :)

Հարդ
21.09.2010, 21:17
...և շատ տաղանդեր եղան: Մեկը հանճար էր, մյուսը հզոր, մեկն իր տաղանդով աշխարհն էր ոտքի տակ տվել, մյուսը աղմկահարույց համերգը համերգի հետևից էր տալիս, մեկը տիեզերական էր, մյուսն օրիգինալ: Նրանք ցնցում էին աշխարհը, սակայն այս բառերից ոչ մեկով էս մեկին չես բնութագրի: Ինքը ոչ հանճար էր, ոչ էլ հզոր: Ինքն ուղղակի Նիք Դրեյքն էր... նրան պետք չէր փառք, պետք չէին իր համար նվաստանալու պատրաստ ինքնասիրությունը կորցրած ֆանատներ, պետք չէր փող և այլն... հավատացեք, նրան միայն մի բան է պետք... սեր, և ուրիշ ոչինչ: Անգամ նա մեզանից հարգանք չի պահանջում, ուղղակի ուզում է, որ իրեն սիրենք:
Եթե ուզես, նա քո ընկերը կդառնա ու գժություններ կանի քո հետ, եթե չուզես, կնեղանա, ու իր երգերով քեզ միայն կձանձրացնի:

Այսքանից հետո երևի կմտածեք, թե միշտ իր երգերն եմ լսում ու բոլոր երգերն անգիր գիտեմ... միայն երեկ առավոտյան եմ իր հետ ծանոթացել: Հիմա եմ գրում, որովհետև երեկ ես ուղղակի ունակ չէի ինչ որ բան գրելու: Ես շոկի մեջ էի, կարծես դեպրեսիա ապրեի: Երբ առաջին անգամ իր երգերից մի բան լսեցի (from the morning), շատ սիրեցի այդ երգը միանգամից: Բայց, երբ յութուբում միացրի հաջորդ առաջարկվող երգը (Day is Done)... ես ինձ կորցրի, ես պարզապես չէի հասկանում թե ինչ եմ անում, հոգեպես ջնջվել էի: Դրանից հետո անմիջապես ներբեռնեցի ամբողջ ալբոմը ու սկսեցի հատիկ - հատիկ բոլոր երգերը լսել:
Մարդիկ, ինձ հետ դեռ նման բան չէր պատահել... եթե ես ինչ որ նոր երաժշտի եմ լսում, առնվազն մի քանի օր մեկ, կամ երկու երգ եմ լսում, նոր եմ անցնում մնացածին: Իսկ ծանոթանալ ինչ որ մեկի հետ, ու նույն օրը նրա ալբոմն անգիր անել... սա ֆանտաստիկ էր: Իսկ երբ կարդացի նրա կենսագրությունը արդեն իրոք կորցրի թե խոսելուս, թե մտածելուս ունակությունս: Չեմ էլ կարող բացատրել թե դա ինչի հետ է կապված, բայց որ սա շատ տարօրինակ ծանոթություն էր, դա փաստ է:
Նա միանգամից մտավ իմ մեջ, մինչդեռ ուրիշներց շաբաթներ ու ամիսներ են պահանջվում իմը դառնալու համար... իսկ նրան մի քանի րոպեներն էլ հերիքեց...
Միգուցե ես դեռ լրիվ հետ չեմ եկել ու դեռ մի նորմալ բան չասեցի, չնայած էսքան գրում եմ...
Անի, դու ասեցիր, որ ստեղ գրեմ, ինչ որ ինֆորմացիա կգրես, կատարի՛ր խոստումդ::)

AniwaR
27.11.2010, 03:26
Օրիգինալ գրառումը՝ Twisted Perception (http://twistedperception.freefo.de/viewtopic.php?f=13&t=7&p=4268#p4268) ֆորումում:

(Արդեն իսկ) Երեկ չէ առաջին օրը՝ նոյեմբերի 25-ը, Նիք Դրեյքի մահվան օրն էր: Այդ կապակցությամբ ինտերնետում տարբեր հոդվածներ էի ուսումնասիրում, որոնց մեջ գտա հատկապես մեկը, որը չափազանց հետաքրքիր էր և Բայանդուրի (Rhayader) առաջարկով թարգմանում եմ այն հայերեն: Հոդվածը գրվել է ոմն Սոնյա Վագների (Sonja Wagner) կողմից, որը պնդում է, որ եղել է սերտ փոխհարաբերությունների մեջ Դրեյքի հետ և պատմում է դրանց, ինչպես նաև Դրեյքի մասին՝ առհասարակ: Թե ինչքանով են դրանք համապատասխանում ճշմարտությանը, որոշեք ինքներդ: Իսկ ես այդ մասին թերևս հետո էլի կգրեմ:

Չմոռանամ նաև ներողություն խնդրել անվարժ թարգմանության համար: Համենայն դեպս աշխատել եմ բնագրին հնարավորին չափ մոտ մնալ:




Սկզբնաղբուրը՝ http://www.ancient-enchantments.net/nickdrake/rp/londondays.htm
Աստղանիշով (*) նշված ծանոթագրություններն իմն են:


Լոնդոնյան օրերը

Ես Գարի Թեյնի* ընկերուհին էի՝ սկսած 1966-ից, երբ նա եկավ Գերմանիա՝ իր նորզելանդական խմբի հետ և մնաց այնտեղ համարյա երկու տարի: Ավելի ուշ նա միացավ Keef Hartley Band-ին և հետ գնաց Լոնդոն: Այս ժամանակ ես դեռ դպրոց էի գնում և միաժամանակ երգում էի «The Jazz Ambassadors» ավստրիական ուսանողական խմբում: Դպրոցական արձակուրդներս ու շաբաթ-կիրակի օրերը անցկացնում էի Լոնդոնում՝ Գարիի տանը: Երբ 1969 թվականի ամռանն այնտեղ էի, Բաթերսի Պարկում պատահաբար հանդիպեցի Նիք Դրեյքին, երբ նա զբաղեցրել էր իմ թաքստոցը՝ թփերի մեջ թաքնված մի նստարան: Նա ինձ խնդրեց, որ մնամ (այսպիսով, դուք տեսնում եք, որ նա այդքան էլ ամաչկոտ չէր, որ աղջիկների հետ չխոսեր), և մենք զրուցում էինք երաժշտության, գրքերի մասին: Այդ ժամանակ նա քսանմեկ տարեկան էր, իսկ ես՝ տասնչորս: Չնայած՝ գիտակցում էի՝ հոյակապ արտաքին ունի, այդքան տպավորված չէի դրանով, ինչքան նրա ձայնով, որը խորն էր ու փափուկ, և նրա աչքերով՝ թեթևակի ժպտացող: Նույն օրը ես հայտնաբերեցի, որ նա Գարիի ընկերներից էր, և որ նրանք հանդիպել էին երեք ամիս առաջ, երբ Նիքը համերգ էր տալիս, ու որտեղ էլ Գարին նախաձեռնեց ծանոթությունը: Դրանից հետո Նիքը եկավ Գարիի տուն՝ միասին կիթառ նվագելու:

Շուտով Նիքը մեր հարաբերությունների մի մասը դարձավ՝ հաճախակի լինելով մեր կողմերը: Նա Չելսիում մեր բնակարանի բանալին ուներ և հայտնվում էր գիշեր, թե ցերեկ՝ ցանկացած ժամանակ: Ավելի ուշ նույնիսկ իր սեփական սենյակն ուներ այնտեղ: Քանի որ մենք բոլորս գիշերային բվեր էինք, հաճախ էր պատահում այնպես, որ ամբողջ գիշեր նվագում էինք ու երգում: Սովորաբար Նիքն ու Գարին կիթառի վրա էին, ես՝ ֆլեյտայի: Բարեբախտաբար այդ տանն ապրող միակ մարդը ներքևի հարկում մի ծեր կին էր՝ գրեթե խուլ:

Նիքը շատ էր հետաքրքրվում նաև գրականությամբ. մենք երկուսս միաժամանակ կարդում էինք նույն գրքերը և հետո ժամերով քննարկում դրանք: Երկուսս էլ սիրում էինք Շեքսպիր և Բլեյք: Հետագայում ինձ ծանոթացրեց Քիթսի, Բայրոնի, Շելիի, Պոյի և այլ անգլիացի մեծերի հետ: Քանի որ ես յոթ տարով փոքր էի, նա ինձ համար հիանալի ուսուցիչ էր: Բլեյքի բանաստեղծությունները Նիքի ստեղծագործությունների համար մեծ ազդեցություն էին, ինչպես նաև Յ.Ս. Բախը ոգեշնչման աղբյուր էր նրա որոշ երգերի համար: Նիքը սիրում էր Բախի երաժշտությունը: Ես նրա համար ֆլեյտայի վրա նվագում էի «Badinerie»-ն, բայց նա սիրում էր նաև Մոցարտ (կլարնետի կոնցերտը իր սիրելիներից մեկն էր, ինչպես նաև KV 331 և 333 դաշնամուրային սոնատները) և այլ կոմպոզիտորների, ինչպիսին էին Շուբերտը, Մուսորգսկին, Ռավելը, Ստրավինսկին և Գրիգը: Բացի դասական երաժշտությունից, լսում էինք Ջոն Քոլթրեյն, Շարլզ Մինգուս, Էրիկ Դոլֆի, Մայլս Դեյվիս, The Band (The Big Pink)՝ շատ այլոց թվում:

Նիքը սիրում էր լինել ծովի կամ գետի** ափին. մենք հաճախ էինք օրվա երկրորդ կեսն անցկացնում ծովափին՝ պարզապես նստելով այնտեղ ու նայելով ջրին՝ հարմարավետ հանդարտության մեջ, երբ լողալու համար չափազանց ցուրտ էր: Չնայած, որ Լոնդոնը հրաշալի վայր էր, Նիքը շատ էր լինում տարբեր զբոսայգիներում, հատկապես սիրում էր լուսաբացին այնտեղ լինել:

Առաջին իսկ պահից, երբ Նիքն ինձ իմացավ, փորձեց Գարիից խլել ինձ: Նա շատ վճռական էր, գրեթե համառ, բայց դա չազդեց երեքիս մոտ ընկերության վրա: Երբ Գարին ուրիշ աղջիկների էր սիրահետում, ես թողնում էի նրան ու Նիքի հետ էի լինում, որն այդ ժամանակ վատ վիճակում էր, որովհետև իր պրոդյուսեր ու ընկեր Ջո Բոյդը մեկնել էր Ամերիկա: Նիքն այնքան հուսահատ էր, և մի տեսակ կորցրել էր իր կողմնորոշումը: Նրա ձայնագրությունները նույնպես լավ չէին վաճառվում, ինչից ընկճված ու ինքնամփոփ էր դարձել: Հավանաբար այդ ժամանակ նրա ընկերները չգիտեին ինչ անել նրա հետ, որովհետև նրան մոտենալը երբեք հեշտ չէր: Բայց Նիքը դեռևս շատ էր պարապում կամ լսում դասական երաժշտություն և բլյուզ՝ կատարելագործելու համար իր ոճը: Շարունակում էր գնալ այլ կիթառահարների համերգներին ու նայել, թե ինչպես են նրանք նվագում: Դեռևս շատ էր կարդում և նույնիսկ շարունակում էր բանաստեշղծություններ գրել. մի բան, որ սկսել էր ավելի շուտ՝ իր Քեմբրիջում եղած ժամանակ:

Ծնողները ստիպեցին նրան հետ վերադառնալ իրենց տուն, և նա տեղափովեց Թենուորթ, բայցևայնպես հաճախ էր Լոնդոն իջնում: Ես ավարտել էի դպրոցական վերջին տարին և պատրաստվում էի տեղափոխվել Լոնդոն, երբ Նիքն սկսեց շատ ավելի լավ զգալ Ֆրանսիայում անցկացրած արձակուրդից հետո, և իր հաջորդ ձայնապնակի համար մի քանի երգ ձայնագրեց: Ինձ ասել էին, որ ավստրիական դեսպանությունում աշխատանքի կանցնեմ, ինչը մեզ համար թարմ մեկնարկ կհանդիսանար ու կլուծեր Նիքի որոշ ֆինանսական խնդիրները: Բայց մինչ դա կպատահեր, Նիքը մահացավ: Մի երկու օր առաջ նա զանգեց ինձ ու հեռախոսով նոր երգ նվագեց, ......այն երբեք էլ չհայտնվեց:

Ես հիմա աշխատում եմ հրատարակչական ընկերությունում, և Նիքի որոշ պատմություններ կհայտնվեն Գարի Թեյնի մասին իմ հաջորդ գրքում, որը լույս կտեսնի 2006 թվականին:

Նիքի բոլոր երկրպագուներին և նրա երաժշտության սիրահարներին կցանկանայի հաղորդագրություն թողնել:
Խնդրում եմ մոռացեք «ողբերգական պոետի» կերպարը, որ վերագրվեց Նիքին իր մահից հետո: Նա կյանքն այնքան շատ էր սիրում և համառորեն պայքարում էր իր մռայլ տրամադրությունների դեմ: Խնդրում եմ մի փորձեք իր երգերի բառերը մեկնաբանել միայն իր զգացմունքների տեսանկյունից: Նա շատ տպավորված էր բլյուզով, Բլեյքի բանաստեղծություններով, ինչպես նաև ֆրանսիական շանսոններով, որոնք ևս միանգամայն մելանխոլիկ հնչողություն ունեն:

Նա պարզապես ցանկանում էր արտահայտել իր երաժշտությունը, ոչ թե ցույց տալ իր սեփական ներաշխարհը: Նա գրել է այնպիսի երգեր, ինչպիսին են «Parasite»-ը, «Fruite Tree»-ն,.... իր մահվանից մի քանի տարի առաջ, երբ իսկապես երջանիկ մարդ էր: Հետևաբար՝ իր երգերի բառերն անելիք չունեն ավելի ուշ իր կյանքում եղած հիասթափությունների ու մռայլ տրամադրությունների հետ: (Այնուամենայնիվ, ստիպված եմ ընդունել, որ նրա վերջին երգերից շատերը ուղերձ էին որոշակի մարդկանց, ովքեր անշուշտ գիտեն այդ մասին:)

Մեծամասամբ իր կյանքի ընթացքում երջանիկ մարդ էր. նույնիսկ իր անհաջողությունների ժամանակ շատ սիրելի և փափկասիրտ անձնավորություն էր, ում վրա երբեք չէիր կարող բարկանալ: Նա իր երգերը նույնիսկ ինձ չէր առանձնապես բացատրում, նրա կարծիքով ամեն մեկը պիտի պարզապես լսեր ու ձևավորեր սեփական զգացմունքները: Ինքն էլ շատ ավելի ուշադրություն էր դարձնում կիթառ նվագելուն, քան իր ձայնին: Ու եթե նրա երգերում ուղերձ կա, ապա դա իր կիթառի նվագն է, և սա է իսկական Նիք Դրեյքը՝ գայթակղիչ, ոգևորող, ոգեշնչող ու էներգիայով լի:


~

Copyright Սոնյա Վագներ 2005

~

Խնդրում ենք հաշվի առնել.
Այս պատմությունը գրվել է Սոնյա Վագների կողմից և չի խմբագրվել որևէ ձևով:

_______________________________________

* Գարի Թեյն (Gary Thain). ծնունդով Նոր Զելանդիայից ռոք բասիստ, որը առավել հայտնի է բրիտանական Uriah Heep խմբի հետ (1972-1975թթ.) իր աշխատանքով: Նվագում է խմբի «Demons & Wizards», «The Magician's Birthday» , «Sweet Freedom» և «Wonderworld» ստուդիական ալբոմներում, ինչպես նաև «Uriah Heep Live» կենդանի ալբոմում: Մահացել է Նիք Դրեյքից մահվանից (1974թ. նոյեմբերի 25) մոտ 1 տարի անց՝ 1975թ.-ի դեկտեմբերի 8-ին՝ 27 տարեկանում:
** Օրիգինալ տեսքտում գրված է «on the shores of a rover», որը բառացի նշանակում է «թափառականի ափերին»: Հաշվի առնելով, որ բոլոր տառերը համընկնում են, բացի o-ից և i-ից, և այն, որ QWERTY ստեղնաշարի վրա i և o տառերը գտնվում են իրար կողք, ենթադրում եմ, որ «rover» բառում պարզապես վրիպակ է եղել և պետք է լիներ «river»՝ «գետ»:


Թարգմանեց՝ Անի Վարդանյան (Velvet Bride)

Smokie
26.04.2013, 12:09
Nick Drake-ի թեման այս տարի աչքովս ընկավ: Տպավորվեց այն, որ մահացել է երիտասարդ տարիքում ու ընդամենը 3 ալբոմ է թողարկել: Առաջինը քաշեցի 3-րդ ալբոմը Pink Moon (վերնագիրը դուրս եկավ): Միացրեցօ ու... բոլորովին այլ բան էի պատկերացնում, կարծում էի չի երգի, գիթարային հետաքրքիր, տաղանդավոր նվագ էի ակնկալում: Իհարկե պիտի զարմանայի սպասածիս փոխարեն նման հանգիստ, նուրբ երգեր լսելիս: Ձայնից բոլորովին երիտասարդի տպավորություն չթողեց, իսկ գիթարային նվագը չէի նկատում, ավելի շատ երաժշտությունն ու իր ձայնն էին աչքի ընկնում:

Իսկ երեկ երեկոյան լսեցի իր Аэростат-ը (http://aerostat.rpod.ru/111680.html)::love Թե երգերը, թե կենսագրությունը մեծ տպավորություն թողեցին: Քաշեցի մյուս երկու ալբոմները որ այսօր երեքն էլ լսեմ հերթականությամբ: Մելանխոլիա, նրբություն, ցածրություն::roll Բայց հիմա չգիտեմ ինչու երեկվա պես հաճելի չի: Գուցե հատուկ երգեր պետք է առանձնացնեմ իր երգացանկից: Երեկ ինձ վրա թողել էր գիշերային երաժշտի տպավորություն, ում երգերի տակ մուշ-մուշ, հանգիստ կքնես:love:sulel

Freeman
26.04.2013, 14:21
Շատ լավն ա, Հարդի last.fm-ից եմ հայտնաբերել