Դիտել ողջ տարբերակը : Փնտրում եմ ռաբիզ համերգներ
Lanterfant
28.01.2010, 18:56
Ողջույն բոլորին: :)
Ես ազգագրության ուսանող եմ Հոլանդիայից: Հիմա մնում եմ Երևանում մի փոքր հետազոտական ծրագրի նպատակով: Ես հետաքրքրվում եմ էս հարցով - ի՞նչ դեր ու նշանակություն ունեն ռաբիզ երաժշտությունն ու հայրենասիրական փոփ-երգերն այսօրվա հայկական հասարակության մեջ: Ուստի և ես որոնում եմ հետաքրքիր վայրեր, որոնց մեջ կարող եմ համակողմանիորեն ուսումնասիրել էս երևույթը:
Գիտեմ, որ ամռանը Երևանում, գլխավորապես դրսում, շատ սրճարաններ կան, որտեղ նվագվում ու կատարվում են ռաբիզ երաժշտությունը: Բայց որտե՞ղ կարող եմ գտնել ռաբիզ համերգներ հիմի, ձմռանը Երևանում: Ինձ համար և փոքր, սրճարանի կամ ռիստորանի կատարումները, և աստղերի համերգները մեծ դահլիճներում ուշադրությանս արժանի են, բայց առաջինը հավանաբար ավելի հետաքրքիր կլիներ քան վերջինը:
Անչափ շնորհակալ կլինեի, որ ինձ օգնեք: :) Եթե ուրիշ գաղափարներ կամ կարծիքներ ունեք իմ հետազոտության համար. ապա էլի շատ ուրախ կլինեի, որ հետս կիսվեք: :)
Ձայնալար
28.01.2010, 19:46
Բարև Lanterfant ջան, բարի գալուստ Երևան: Ցավոք սրտի քո խնդիրը շատ դյուրին է՝ ռաբիզի պակասություն մեր քաղաքում չկա :)
Խորհուրդ կտամ հրազդանի կիրճում գտնվող Փարվանա ռեստորանը՝ այնտեղ կլոր տարի հնչում է ռաբիզ երաժշտություն՝ ամենահայտնի ռաբիզ երգիչների կատարմամբ :)
Թաթա,Ռազմիկ Ամյան, Արամ Ասատրյան,Արտաշ Ասատրյան,Արմենչիկ............իրանց չե՞ս լսել:
Ձայնալար
28.01.2010, 23:07
Ժողովուրդ, թեման ռաբիզի քննարկման չվերածեք, դրա մասին առանձին թեմա կա: Մարդը կոնկրետ հարց ա տվել, եթե կարաք օգնեք, եթե չէ, չէ:
:D
Ռիկ, ես և ընկերներս քեզ կարող ենք ուղեկցել որևէ ռաբիզ վայր, որտեղ դու մեծ նյութ կհավաքես։ :))
Fabolous
28.01.2010, 23:42
կարող ես գնալ Ավանում գտնվող Հարսնաքար ռեստորանը...Օջախ ու Եւվրոպա էլ կարաս գնաս, բայց դե Փարվանան N1 ա էտ առումով..))
StrangeLittleGirl
29.01.2010, 01:28
Ողջույն բոլորին: :)
Ես ազգագրության ուսանող եմ Հոլանդիայից: Հիմա մնում եմ Երևանում մի փոքր հետազոտական ծրագրի նպատակով: Ես հետաքրքրվում եմ էս հարցով - ի՞նչ դեր ու նշանակություն ունեն ռաբիզ երաժշտությունն ու հայրենասիրական փոփ-երգերն այսօրվա հայկական հասարակության մեջ: Ուստի և ես որոնում եմ հետաքրքիր վայրեր, որոնց մեջ կարող եմ համակողմանիորեն ուսումնասիրել էս երևույթը:
Գիտեմ, որ ամռանը Երևանում, գլխավորապես դրսում, շատ սրճարաններ կան, որտեղ նվագվում ու կատարվում են ռաբիզ երաժշտությունը: Բայց որտե՞ղ կարող եմ գտնել ռաբիզ համերգներ հիմի, ձմռանը Երևանում: Ինձ համար և փոքր, սրճարանի կամ ռիստորանի կատարումները, և աստղերի համերգները մեծ դահլիճներում ուշադրությանս արժանի են, բայց առաջինը հավանաբար ավելի հետաքրքիր կլիներ քան վերջինը:
Անչափ շնորհակալ կլինեի, որ ինձ օգնեք: :) Եթե ուրիշ գաղափարներ կամ կարծիքներ ունեք իմ հետազոտության համար. ապա էլի շատ ուրախ կլինեի, որ հետս կիսվեք: :)
Բայց լավ վարակել ես հա :D Էս քանի օրը ես էլ էի խորանում տարբեր երգերի մեջ: Մի քանի հայրենասիրական երգ գտել եմ: Եթե կուզես, կտամ լինքերը: Բայց այ համերգներով չեմ կարող օգնել:
Մոդերատորական: Հիշեցնում եմ, որ թեմայում տրվել է հարց, որն ակնկալում է հստակ պատասխան: Եթե ոչնչով չեք կարող օգնել, թեմայից դուրս գրառումներ մի արեք:
Lanterfant
08.03.2010, 22:08
Դե լավ, շատ մերսի բոլորին: Հաջորդ հարց՝ ձեզնից ո՞վ կուզենա ինձ հետ ռաբիզ համերգ գնալ: Դեռևս մի ամիս Հայաստանում եմ մնալու, հուսով եմ որ կարող եմ 4-5 համերգներ այցելել, ափսոս մինչ հիմա ոչ մի բան չստացվեց:

եթե կոնկրետ օր որոշես ասա՛, մի հատ լավ օբյեկտ (ռեստորան) կգտնենք ու կգնանք ;)
Lanterfant
11.03.2010, 18:45
եթե կոնկրետ օր որոշես ասա՛, մի հատ լավ օբյեկտ (ռեստորան) կգտնենք ու կգնանք ;)
Օրինակ հաջորդ շաբաթ օրը կամ կիրակին: Հարմար կլինե՞ր:
Օրինակ հաջորդ շաբաթ օրը կամ կիրակին: Հարմար կլինե՞ր:
եթե հաջորդ, ուրեմն հա :) համ էլ կորոշենք, թե ուր կարելի է գնալ
Lanterfant
18.03.2010, 18:04
Կներես ուշ պատսխանի համար: Հուսով եմ, «հաջորդ» բառով նկատի ունեիր էս շաբաթը կամ կիրակին: Ու՞ր կկարողանայինք գնալ: Միգուցե Փարվանա, թերևս էլ ուրի՞շ հնարավորություններ կան: Ուրախ կլինեի, որ դու մի տեղ կընտրեիր, որովհետև ինքս մի քիչ դժվարանում եմ որոշել: Իսկ բացի քեզնից ուրիշ ակումբցիներ չկա՞ն, որոնք կուզենային մեզ միանալ:
Abul 777
25.04.2010, 01:09
Ես էլ մեծ հաճույքով ձեզ կմիանամ, չնայած էտ նյութը դու ինձնիցել էլ կարաս հավաքես, ես ռաբիզի ֆանատ եմ:
Փնտրում եմ Արտաշ Ասատրյանի վերջին համերգը, որը տեղի է ունեցել 2011թ - ին Երևանում: Մասնավորապես սա: (http://muzkavkaz.ru/goods.php?gid=5107) :)
Համերգն փնտրում եմ անվճար: :(
Շնորհակալություն: :Ճ
Փնտրում եմ Արտաշ Ասատրյանի վերջին համերգը, որը տեղի է ունեցել 2011թ - ին Երևանում: Մասնավորապես սա: (http://muzkavkaz.ru/goods.php?gid=5107) :)
Համերգն փնտրում եմ անվճար: :(
Շնորհակալություն: :ՃВ контакте.ру Կայքում կա։եթե գրանցված ես այնտեղ փնտրիր Արամ Ասատրյան խումբը ։Այնտեղ արդեն. կգտնես։
В контакте.ру Կայքում կա։եթե գրանցված ես այնտեղ փնտրիր Արամ Ասատրյան խումբը ։Այնտեղ արդեն. կգտնես։
Այդ կայքում կա, կան անգամ Ֆուլլ ՀԴ, բայց անորակա… ինձ որակյալ տարբերակն ա պետք: :)