PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայիթիում սկսվել է երեխաների առևտուրը

Adriano
28.01.2010, 11:37
Ինչպես գիտենք բնական աղետը մեծ վնաս հասցրեց լատինամերիկյան Հայիթի պետությանը: Մի քանի րոպեյի ընթացքում ամբողջ երկիրը հայտնվեց քաոսի մեջ: Անսահման մարդկային զոհեր եղան: Այս լատինաամերիկյան երկիրը համարվում է աշխարհի ամենաաղքատներից մեկը: Եվ դա էլ ավելի երևաց ավերիչ երկրաշարժից հետո, երբ պետությունը, չունենալով մարդկային և ամենակարևորը ֆինանսական ռեսուսներ,չկարողացավ օգնել հայիթիի բնակիչներին: Սկսեց գալ մարդասիրական օգնություն, սակայն մեծ դժվարությունների գնով: Այժմ Հայիթին կանգնած է էլ ավելի ծանր խնդրի առաջ: Երկրաշարժից հետո միլիոնավոր երեխաներ մնացին առանց ծնողների, առանց տան ու հացի: Հաշվի առնելով այն փաստը, որ պետությունը ոչ մի կերպ չի կարողանում բավարարել մարդկանց պարզագույն պահանջները և փողոցներում մոլեգնող կրիմինալ վիճակը, պետք է պատկերացնել այդ խեղճ, անմեղ երեխաների վիճակը: Փաստորեն սկսվում է երեխաների առևանգումները, զարկ է տրվում երեխաների ոչ լեգալ առևտուրը, որը ըստ ինձ էլ ավելի սարսափելի է քան հենց ինքը բուն երկրաշարժը: Ահա այստեղ հետաքրքիր կլինի մտածել, թե ինչպես կարելի է կանխել այս աղետալի վիճակը: Սա իրոք, որ աղետ է երեխաների նկատմամբ և մարդասիրական տեսանկյունից միջազգային հանրությունը պետք է արագ լուծումներ գտնի:
45836 Ես հասկանում եմ, որ խոսալով գործը գլուխ չի գա, բայց և այնպես գոնե ինչ-որ չափով մենք մեր տեսակետները կներկայացնենք այս հարցի վերաբերյալ, գոնե ինչ-որ չափով մենք ընդհանրապես կտրված չենք մնա այս երեխանների ճակատագիրներից: Բացի այդ մենք էլ երկրաշարժ տեսած երկիր ենք, և ով գիտի մեր պետության փորձը կարող է օգնել արագ վերացնել բռնությունը այդ խեղճ երեխաների հանդեպ:

Հարդ
28.01.2010, 15:14
Հայաստանն ուղղակի չի կարող օգնել, մեկը լինի մեզ օգնի: Ճիշտ ա, էտ խնդիրը մեզ մոտ տարածված չի, բայց մեր խնդիրները մեզ լրիվ հերիք են:

Gayl
28.01.2010, 15:18
Շատ լուրջ խնդիրա, քանի որ խոսքը երեխաներին է վերաբերվում, իմ կարծիքով Հայաստանը կարող է թեկուզ շատ չնչին օգնություն ցուցաբերի:

Adriano
28.01.2010, 15:37
Շատ լուրջ խնդիրա, քանի որ խոսքը երեխաներին է վերաբերվում, իմ կարծիքով Հայաստանը կարող է թեկուզ շատ չնչին օգնություն ցուցաբերի:

Այ ես էլ եմ համաձայն ձեզ հետ սակայն օրինակ ինձ հետաքրքրում է թե իրավական տեսանկյունից դա ինչպես կարելի է իրականացնել ու կխնդրեմ մեր իրավաբաններին բացատրել թե միջազգային իրավական տեսակետից ինչ է պետք, որ օրինակ ՀՀ-ն Հայիթիին օգնություն ուղղարկի:

Gayl
28.01.2010, 17:24

Բայց այստեղ կգտնվե՞ն մարդիկ ովքեր կարան հարցիդ պատասխանեն, երբ Հայաստանը հայտնվեց նույն իրավիճակում շատերն օգնության ձեռք մեկնեցին, իսկ ինչու այսօր Հայաստանի Հանրապետությունը նույնը չանի:

Grieg
28.01.2010, 21:44
Հայաստանը 100 հազար ԱՄն դոլարի օգնություն կհատկացնի Հաիթիին
2010թ. հունվարի 12-ին Հաիթիի Հանրապետությունում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետեւանքների վերացման նպատակով օգնություն ցուցաբերելու համար այսօրվա կառավարության նիստում գործադիրը որոշել է Հաիթիի Հանրապետության կառավարությանը տրամադրելու նպատակով իր պահուստային ֆոնդից ՀՀ արտգործնախարարությանը հատկացնել 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։
http://hetq.am/am/society/haiti-8/

Sagittarius
29.01.2010, 00:44

Հաաա, իրանց կառավարությունն էլ մեր կառավարությունից ոչ մի բանով լավը չի, փողը կվերցնեն ու կուտեն... էտ հավայի գումար հատկացնելը ոչ մի բանով չի օգնի... հիմա աշխարհում թույլ զարգացած երկրների հարցն ա լուրջ բարձրանում, և նշվում է որ զարգացածները պարտավոր են օգնել մնացածին հաղթահարել այդ զարգացման տարբերությունը,, ահա այստեղ մենք երևի անելիք ունենք...

Ungrateful
22.02.2010, 03:19
25 տարի առաջ, Մայքլ Ջեքսոնը և մի շարք աստղեր երգեցին այս երգը, նույնպես բարեգործական նպատակով: Ու հիմա, 25 տարի անց, այն նորից երգվեց նույն ձև` մի շարք ճանաչված աստղեր մասնակցեցին այս նոր բարեգործական ծրագրին:
"We are the world" երգի նոր տարբերակը, ժամանակակից աստղերի մասնակցությամբ /կատարմամբ/` Հայիթիին օգնելու համար :) :

http://www.youtube.com/watch?v=Glny4jSciVI