PDA

Դիտել ողջ տարբերակը : IPAD - Applе-ի հերթական գլուխգործոցը

Life
28.01.2010, 00:59
Քիչ առաջ,տեղական ժամանակով`23:37 ավարտվեց Սան Ֆրանցիսկոյում կայացած,Apple ֆիրմայի շնորհանդեսը,որում ներկայացվեց նոր Apple iPad անունը ստացած պլանշետը:

http://s54.radikal.ru/i145/1001/97/6146db1154ee.jpg

http://s003.radikal.ru/i201/1001/ad/9f57ed74f67d.jpg

Տեխնիկական բնութագիրը

Չափերը և քաշը

Բարձրությունը: 9.56 դյույմ (242.8 մմ)
Լայնությունը: 7.47 դյույմ (189.7 մմ)
Խորությունը: 0.5 դյույմ (13.4 մմ)

Քաշը

1.5 фунты (.68կգ-անոց) Wi-Fi մոդել
1.6 фунты (.73կգ-անոց) Wi-Fi + 3G մոդել

http://images.apple.com/ipad/specs/images/dimensions_20100127.jpg

Դիսփլեյ

*9.7 դյույմ(հորիզոնական) Multi-Touch 1 դյույմ վռ. տեխնոլոգիայով
*Մատերի հպումներին դիմացկուն oleophobic շերտ
*1024x768 փիքսել

http://images.apple.com/ipad/specs/images/display_20100127.jpg

Հիշողության ծավալը

Ներկայացված է 3 տեսակ

* 16GB
* 32GB
* 64GB

Պրոցսոր

* 1GHz Apple A4,պատվիրված

http://images.apple.com/ipad/design/images/a4_chip_20100127.jpg

Մարտկոց և աշխատանք

* Ներկառուցված 25Whr,վերալիցքավորվող մարտկոց
* Մինչև 10 ժամ սերֆինգ ( Wi-Fi ) ,վիդեոֆայլի դիտում,կամ երգ լսել
* Լիցքավորումը ադապտերով,կամ համակարգչով ( USB )

http://images.apple.com/ipad/design/images/connect_20100127.jpg

http://images.apple.com/ipad/design/images/wireless_20100127.jpg

Wireless and Cellular

Wi-Fi մոդել

* Wi-Fi (802.11 a/b/g/n)
* Bluetooth 2.1 + EDR technology

Wi-Fi + 3G մոդել

* UMTS/HSDPA (850, 1900, 2100 MHz)
* GSM/EDGE (850, 900,1800, 1900 MHz)
* Data only2
* Wi-Fi (802.11 a/b/g/n)
* Bluetooth 2.1 + EDR technology

Փաթեթում առկա է

* iPad
* USB կաբել
* 10W ադապտեր
* Փաստաթղթեր

http://images.apple.com/ipad/specs/images/packaging_20100127.jpg

http://images.apple.com/ipad/specs/images/usb_power_20100127.jpg

iPad աքսեսուարներ

iPad-ին կարելի է կցել ստեղնաշար

http://images.apple.com/ipad/specs/images/keyboard_dock_1_20100127.jpg

iPad Case,կարելի պլանշետը պահել այս քեյսի մեջ

http://images.apple.com/ipad/specs/images/case_1_20100127.png

iPad Dock

http://images.apple.com/ipad/specs/images/ipad_dock_20100127.jpg

Գները

Ի տարբերություն iPhone-ի iPad վաճառվելու է ազատ,այսինքն առանց կոնտրկատի

http://i033.radikal.ru/1001/2b/3fd53d104a4d.jpg

Լրացուցիչ նշեմ նաև որ iPad-ը կարող է սինխրոնիզացվել iPhone և iPod Touch-ի հետ

Այսքանը:P

ministr
28.01.2010, 01:06
Այսինքն netbook-ի նման բանա?

Life
28.01.2010, 01:08
Այսինքն netbook-ի նման բանա?

Համարյա էլի :)

Ռուֆուս
28.01.2010, 01:11
Շատ լավն ա ու շատ սիրուն ա, բայց չեմ կարծում, որ մեծ պահանջարկ կունենա...

Life
28.01.2010, 01:14
Շատ լավն ա ու շատ սիրուն ա, բայց չեմ կարծում, որ մեծ պահանջարկ կունենա...

Ճիշտ ես,ես ավելի շատ նոր (4) ՕՀ-ին էի սպասում,բայց տենց ել չեղավ :( կամ ասենք iPhone 4G :)

Ապե Ջան
28.01.2010, 01:15
Կարգին բանա:

Ներսես_AM
28.01.2010, 01:21
Շատ լավն ա ու շատ սիրուն ա, բայց չեմ կարծում, որ մեծ պահանջարկ կունենա...

քեզ ա թվում, նեթբուքերին կսատկացնի կտեսնես, ոնց ա պահանջարկ չունենում

Chuk
28.01.2010, 01:24
Երբևէ նեթբուք կամ այփոդ կամ այֆոն չեմ ուզել ունենալ, իսկ այ սրանից ուզեցի :)

Life
28.01.2010, 01:24
քեզ ա թվում, նեթբուքերին կսատկացնի կտեսնես, ոնց ա պահանջարկ չունենում

Էդ ել կա,ինքը իրա տեսակով միակն ա

Norton
28.01.2010, 01:27
Կարևոր առանձնահատկություններից, կարող է օգտագործվել որպես էլեկտրոնային գիրք շուտով Apple-ը հատուկ էլէկտրոնային գրքերի խանութ է բացելու այս պլանշետի համար:
Պայմանագրեր են կնքվել Penguin, HarperCollins, Simon & Schuster, Macmillan, Hachette Group հրատարակչությունների հետ:
http://www.blogcdn.com/www.engadget.com/media/2010/01/apple-creation-0342-rm-eng.jpg
http://www.blogcdn.com/www.engadget.com/media/2010/01/apple-creation-0312-rm-eng.jpg
Ի տարբերություն սովորական էլեկտրոնային գրքերի, պլանշետում կարելի է գունավոր նկարներով գրքեր կարդալ:
Բացի այդ կարելի է խաղեր կախալ շարժումներով:
http://www.blogcdn.com/www.engadget.com/media/2010/01/apple-creation-0287-rm-eng.jpg
Նկարել
http://www.blogcdn.com/www.engadget.com/media/2010/01/apple-creation-0279-rm-eng.jpg
http://www.blogcdn.com/www.engadget.com/media/2010/01/apple-creation-0278-rm-eng.jpg
Թերթ կարդալ
http://www.blogcdn.com/www.engadget.com/media/2010/01/apple-creation-0266-rm-eng.jpg

Ռուֆուս
28.01.2010, 01:34
քեզ ա թվում, նեթբուքերին կսատկացնի կտեսնես, ոնց ա պահանջարկ չունենում

Խոսքերս հետ եմ վերցնում :) Սկզբնական տպավորությունս էն էր, որ iPad-ը ընդամենը մեծ iPhone էր, բայց ոնց որ թե ավելի ֆունկցիոնալ է :)

ministr
28.01.2010, 01:35
Iphone-ի ու Macbook-ի միքսա ոնց որ...

Norton
28.01.2010, 02:00
Ի դեպ, մի քանի օր առաջ HP-ին ներկայացրել էր իր պլանշետը Windows 7-ի վրա, արդեն 7 դյույմ էկրանով: Ներկայացրեց մայքրոսոֆթի տնօրենը:
http://media.techeblog.com/elephant//ul/30102-450x-a_2.jpg
http://images.trustedreviews.com/images/article/inline/12524-pic2.jpg

Life
28.01.2010, 02:02
Առաջին օֆիցիալ վիդեոն

http://www.youtube.com/watch?v=y2Hz8dhQw8Q

Sagittarius
28.01.2010, 02:36
Շատ լավն ա ու շատ գայթակղիչ, գիտեմ՝ պիտի չդիմանամ ու առնեմ,,,
իսկական ինովացիա՝ ընդհանուր առմամբ այս պլանշետները, ոչ միայն Appleի,
ապագայում շուկայից դուրս ա մղելու ոչ միայն համակարգիչները և նոութբուկները, այլ նաև որքան էլ որ ցավալի ա, գրքերը...
մի խոսքով Appleը ևս մի անգամ ապացուցում է իր լիդերությունը ինովացիաների ոլորտում...
հուսով եմ էլի կէժանացնեն, քանի որ նպատակային խումբը նաև ուսանողությունն է

Հայկօ
28.01.2010, 02:59
քեզ ա թվում, նեթբուքերին կսատկացնի կտեսնես, ոնց ա պահանջարկ չունենում

Տեխնիկական փոքրիկ մանրամասնություներ իմ նման տեխնոների համար :).

Էկրանը - 9.7 դյույմ, 1027x768
Պրոցեսորը - Apple A4 1GHz
Հիշողությունը - SSD 16/32/64Gb
Կապ - Wi-Fi 802.11 a/b/g/n, Bluetooth 2.1 EDR-ով, 3G մոդուլ (օպցիոնալ)
Այլ - աքսելերոմետր, կողմնացույց, aGPS մոդուլ, լուսավորության ցուցիչ, բարձրախոս, միկրոֆոն
Ավտոնոմ աշխատանքի ժամանակը - 10 ժամ

Իմ համեստ կարծիքով սա նեթբուկների լիարժեք հակառակորդ չի. iPad-ը, Apple-ի մյուս բոլոր արտադրանքների նման, շատ ավելի իմիջային ու շուկայում առանձին տեղ զբաղեցնող բան ա լինելու և ոչ երբեք՝ մասսայական ապրանք: Տեխնիկական բնութագրերն էլ են տարբեր: Նույն ԱՄՆ-ում հիմա, օրինակ, մոտ $400-450-ով կարելի ա գնել երկմիջուկ 1.6GHz Atom-ով (կամ AMD համարժեքով), 2Gb RAM-ով, 320Gb կոշտ դիսկով, Nvidia ION-ով (9400GS) 11" նեթբուկ, ընդ որում՝ ստեղնաշարով :): iPad-ը ավելի շուտ ինտերնետ պլանշետի, eBook-ի ու հենց iPhone-ի միջև ինչ-որ բան ա, քան թե աշխատանքային գործիք: Համ էլ չմոռանանք, որ Apple-ը հաստատ փակ պլատֆորմի վրա ա սա սարքել, էնպես որ՝ լրացուցիչ ծրագրերի մասին կարելի ա համարյա մոտանալ: Էս շատ հետաքրքիր գեջիթ (gadget) ա, բայց ոնց որ iPhone-ը չկարողացավ Նոկիաներին ու Սամսունգներին շատ նեղել, էդպես էլ սա չի սատկացնի նեթբուկներին: Apple-ի արտադրական հնարավորություններն էլ են սահմանափակ: Մեր մեջ ասած՝ նեթբուկների շուկայի կտորն էլ էդքան մեծ չի, շուկայում բոլորի համար էլ ազատ տեղ կգտնվի: Մի բան ա մենակ պարզ. Apple-ը էլի թելադրում ա շուկայի զարգացման տենդենցները: Բնավ չեմ զարմանա, որ շուտով նմանապիտ պլանշետների բում սկսվի, ինչպես որ iPhone-ից հետո սենսորային էկրանով հեռախոսների հեղեղ սկսվեց: Նման բաներ սրանից առաջ էլ կային (Archos 9-ը, օրինակ, և այլն), բայց դե Apple-ը ուրիշ ա (չեմ ուզում խորանալ, թե ինչու): Ես որ մեծ հաճույքով կգնեի սրանից, բայց՝ միայն ու միայն որպես նոթբուկի լրացում ու ոչ՝ հիմնական գործիք: Ընդ որում՝ գայթակղում են հիմնականում երկու բան. գերմոբիլ ինտերնետը և մեծ էկրանով գիրք կարդալու հարմարությունը (մի քիչ էլ կարգին երկար ավտոնոմ աշխատանքը): Բայց դե սրանով, օրինակ, հոդված չես տպի կամ խաղ չես խաղա, իսկ նեթբուկով՝ խնդրեմ: Մի խոսքով՝ տարբեր բաներ են՝ ամեն մեկը իր առավելություններով ու թերություններով. անձամբ ես, մեկ ա, գերադասում եմ 16"-նոց ու գերհզոր վիդեոքարտով նոթբուկները, ոչ թե՝ էսպիսի մանր-մունր թիթիզություններ :):

Sagittarius
28.01.2010, 03:21
բայց ոնց որ iPhone-ը չկարողացավ Նոկիաներին ու Սամսունգներին շատ նեղել, էդպես էլ սա չի սատկացնի նեթբուկներին:

Բայց ո՞վ ասեց որ չկարողացավ, հիմա Նոկիաները և Սամսունգները մեղմ ասած կրիզիսի մեջ են iPhoneի պատճառով...
կարծում եմ որ մոտ ապագայում ուսանողների և բիզնեսմեների միակ պարագան լինելու ա այս պլանշետը, եթե ոչ Apple-ի, ապա ուրիշ ֆիրմայի, ձեռագիր գրելու ֆունկցիա էլ կավելացնեն, ու էլ ոչ գրքի, ոչ տետրի, ոչ էլ նութբուկի կարիք չի զգացվի...

Հայկօ
28.01.2010, 03:56

Հմմմ... Ես ասացի :):

Նոկիաների ու Սամսունգների շուկայական դիրքերը, մեղմ ասած, անհամեմատելի են Այֆոնի դիրքերի հետ: Ու էդ հենց էն պատճառով ա, որը վերևում արդեն գրել եմ. Apple-ի արտադրանքը շուկայում իր սեփական առանձին տեղը զբաղեցնող երևույթ ա: Էդ տեղը ընդհանուր առմամբ փոքր ա, բայց շատ կայուն: Ի դեպ.

http://pic.gsmarena.com/vv/newsimg/09/11/samsung-q3-results/gsmarena_001.jpg

Աղբյուրը GSMArena (http://www.gsmarena.com/samsung_posts_q3_report_exceeds_20_percent_market_share-news-1233.php)-ն ա, բջջային թաշախուստի մասին ամենահեղինակավոր սայթերից մեկը: Նույնը կտեսնենք, եթե սկսենք համեմատել, թե, ասենք, ASUS-ը, HP-ն, Toshiba-ն, Lenovo-ն, MSI-ն, Acer-ը ինչքան են վաճառել իրենց նոթբուկները ու թե MacBook-ներն ու MacBook Pro-ները ինչքան են վաճառվել: Էս չի նշանակում, որ Apple-ի արտադրանքը մյուսներից վատն ա, էս նշանակում ա, որ Apple-ը ունի իր սպեցիֆիկ գնորդը, ով երբեք Toshiba չի գնի, նույնիսկ եթե նրանք նույն պարամետրերով ապրանքի համար երկու անգամ ավելի քիչ գին են պահանջում:

Life
28.01.2010, 04:03

Ստեղ ավելի շատ բրենդի ու անունի հարց ա,ես օրինակ Apple կգնեի,չնայած էտ ել ա հարաբերական նայած ինչի համար ես առնում...

Հայկօ
28.01.2010, 04:11
Ստեղ ավելի շատ բրենդի ու անունի հարց ա,ես օրինակ Apple կգնեի,չնայած էտ ել ա հարաբերական նայած ինչի համար ես առնում...

Բա իմիջային ապրանքը նաև հենց էդ ա :): iPhone-ը գիտե՞ս ինչով ա մենակ հաղթում: Նրանով, որ հա՛, շուկայի 2 տոկոսն ա իրանը, բայց էդ 2 տոկոսը պատկանում ա ընդամենը մի տեսակ հեռախոսի, իսկ Նոկիայի ու Սամսունգի տեսականին բազմաթիվ տասնակներով ա հաշվվում: Չնայած Նոկիայի էն ամենաէժան մոդելները (թիվը արդեն չեմ հիշում) կարծեմ բավականին մեծ շուկայական մաս ունեին, համենայն դեպս՝ ընկերության ամենավաճառվող մոդելներն էին՝ հաստատ:

Հիմա էս iPad-ն էլ ա շատ սպեցիֆիկ ապրանք: Լիքը դոպինգ սրսկված iPod, մոտավորապես: Բայց (մարգարեությունս հիշեք) սա երբեք, ոչ մի դեպքում iPod-ի ու iPhone-ի մասսայականությունը չի ունենա: Նպատակային շուկան էն չի: Նույնիսկ Ասուսի Eee-ի հաջողությանը չի հասնի, ինձ թվում ա:

Sagittarius
28.01.2010, 04:19
Հմմմ... Ես ասացի :):

Նոկիաների ու Սամսունգների շուկայական դիրքերը, մեղմ ասած, անհամեմատելի են Այֆոնի դիրքերի հետ: Ու էդ հենց էն պատճառով ա, որը վերևում արդեն գրել եմ. Apple-ի արտադրանքը շուկայում իր սեփական առանձին տեղը զբաղեցնող երևույթ ա: Էդ տեղը ընդհանուր առմամբ փոքր ա, բայց շատ կայուն: Ի դեպ.

http://pic.gsmarena.com/vv/newsimg/09/11/samsung-q3-results/gsmarena_001.jpg

Աղբյուրը GSMArena (http://www.gsmarena.com/samsung_posts_q3_report_exceeds_20_percent_market_share-news-1233.php)-ն ա, բջջային թաշախուստի մասին ամենահեղինակավոր սայթերից մեկը: Նույնը կտեսնենք, եթե սկսենք համեմատել, թե, ասենք, ASUS-ը, HP-ն, Toshiba-ն, Lenovo-ն, MSI-ն, Acer-ը ինչքան են վաճառել իրենց նոթբուկները ու թե MacBook-ներն ու MacBook Pro-ները ինչքան են վաճառվել: Էս չի նշանակում, որ Apple-ի արտադրանքը մյուսներից վատն ա, էս նշանակում ա, որ Apple-ը ունի իր սպեցիֆիկ գնորդը, ով երբեք Toshiba չի գնի, նույնիսկ եթե նրանք նույն պարամետրերով ապրանքի համար երկու անգամ ավելի քիչ գին են պահանջում:

իսկ շահույթնե՞րը, և պետք ա համեմատել իրավիճակը մինչև iPhoneը և iPhoneից հետո,
իմ անձնական դիտարկումով iPhoneից հետո ոչ Նոկիան, ոչ Սամսունգը նոր հայ-ենդ ապրանքներով էլ շուկա չեն մտնում, եթե ուղղակի հեռախոս, ապա էժան նոկիա կամ սամսունգ, եթե ֆունկցիոնալ հեռախոս, ապա iPhone՝ սա ոչ հայկական շուկայի մասին, քանի որ մեր շուկան «յուրօրինակ» ա...
բայց ամեն դեպքում հետաքրքի թեմա է՝ iPhoneի ազդեցությունը մրցակիցների վրա, դրա մասին կարելի ա հետո ավելի խորը և հիմնավորված քննարկում ծավալել,;)

Հայկօ
28.01.2010, 04:27
iPhone-ը ֆունկցիոնալության ուղով երբեք առաջ չի բրթվել :): Մանավանդ առաջին iPhone-ը, որ օբյեկտիվորեն ընդամենը մի երկու լավ բան ուներ. ընտիր էկրան, բավականին մեծ հիշողություն, սպանիչ տեսք (ճաշակի հարց ա, իհարկե) ու լավ բրոուզեր (+ սենսորային տեխնոլոգիա դրա բոլոր պլյուսներով ու մինուսներով): Մնացածը երկրորդական էին: Ֆունկցիոնալության համար ես, օրինակ, հիմա նախապատվությունը կտամ HTC-ի արտադարանքին, բայց ոչ երբեք՝ iPhone-ին: HTC HD2-ը հիմա բոլոր առումներով ծալած ունի iPhone-ը: Նույնիսկ դեռ չթողարկված Sony Ericsson Xperia X10-ն ա ավելի գրավիչ թվում ինձ համար: Ամեն դեպքում խորհուրդ կտայի iPad-ի թեմայից շատ աջուձախ չշեղվել :):

Norton
28.01.2010, 11:39
Եթե ընտրելու լինեի Apple ipad թե HP Slate կընտրեի երկրորդը: Մի հատ շատ կարևոր պատճառ ipad-ը աշխատում է Apple OS 3.2-ի վրա, այսինքն այֆոնի օս-ին ա դրած, իսկ HP Slate-ի վրա Windows 7 սովորական, որի վրա լիքը ծրագրեր կարող ես աշխատեցնել: Ի դեպ, multitouch 2 սարքերն էլ ունեն:

Hda
28.01.2010, 15:32
Առաջին օֆիցիալ վիդեոն

http://www.youtube.com/watch?v=y2Hz8dhQw8Q

Apple-ի հեղինակային իրավունքների պահանՋով, այս վիդեոն այլեվս առկա չէ--
թարգմանությունն է:

Ռուֆուս
28.01.2010, 15:36
Apple-ի հեղինակային իրավունքների պահանՋով, այս վիդեոն այլեվս առկա չէ--
թարգմանությունն է:

Չգիտեմ, նույն վիդեոն է, թե չէ, բայց Apple-ի պաշտոնական կայքում վիդեոներ կան :)

http://www.apple.com/ipad/

Hda
28.01.2010, 15:41
ճաշակին ընկեր չկա
գերադասում եմ փակվող գիրքը--նետբուկ,նոտբուկ
ավելի պրակտիկ ու ապահով, նկատի ունեմ մեխանիկական պաշտպանվաց լինելը էկրանի, ստեղնաշարն էլ հետն է,սրանով չեմ պատկերացնում տպելու արագությունը,սովորականի դեպքում մարդիկ տաս մատով տպում են:Սա պարզապես լավ թանկ խաղալիք է

Hda
28.01.2010, 16:11
Չգիտեմ, նույն վիդեոն է, թե չէ, բայց Apple-ի պաշտոնական կայքում վիդեոներ կան :)

http://www.apple.com/ipad/

Դե նորմալա, հենց դրա մասին էր խոսքը:Հնարավորա նույննա ու անպայման apple quicktime ֆորմատով:Ընդհանուր առմամբ կրծած խնձորը մի այլ մակարդակ է:ձմեռ Պապիկը աղջնակիս nano 5G էր բերել,խփնված եմ

ministr
28.01.2010, 16:41
Դե նորմալա, հենց դրա մասին էր խոսքը:Հնարավորա նույննա ու անպայման apple quicktime ֆորմատով:Ընդհանուր առմամբ կրծած խնձորը մի այլ մակարդակ է:ձմեռ Պապիկը աղջնակիս nano 5G էր բերել,խփնված եմ

Ու ինչն էր տենց խփնվելու?

Hda
28.01.2010, 16:44
Ու ինչն էր տենց խփնվելու?

հույսվ եմ բառացի չես հասկացել

վիդեոի որակը
մարտկոցի կյանքը
չափսերը ու դիզայնը ---ով որ ձեռքը պահել է,կհասկանա
մենյուն ու ղեկավարումը
միայմ այսքանը իմ համար հերիքա,էտ փոքր տուփից ետքան բան չէի սպասում,ափսոս չի նկարում

Mafia 2
31.01.2010, 00:44
Շատ լավնա…Ինքը շատ ֆունկցիաներով նմանա Iphone-ին, բայց հիմնականւմ ստեղծողները հիմնվել են A4 միկրոգեներատորի վրա…
Արդյունքում ստացել են նոր մօդելի լեփթոփ…Ես արդեն զակաս եմ տվել եթե կցանկնաք ես սայտով զակաս տվեք…
http://news.ukrhome.net/content/554963/5837488/Zakazat--ipad.html

aerosmith
31.01.2010, 17:35
ով որ առելա, կամ մտադիրա առնի, թող բարով վայելի, բայց իմ կարծիքով սա իրոք ավելորդություն է, սրա միակ լավ ֆունկցիան էն ա, որ կարելի ա առնել, դնել ժուռնալն ստոլիկի վրա, որ ուզածդ րոպեին մտնես ինտերնետ, թե չէ եսիմ ինչ գյուտ չեն արել, ոնց հասկացա ահագին սահմանափակ հնարավորություններ ունի ինքը, ու այս փաստը հաշվի առնելով կարելի է ասել որ նեթբուքերին շուկայից դուրս մղելու մասին թող չերազի......, այ ուրիշ բան որ հնարավորություն ունենար մակ օս, կամ վինդովս-ի տակ աշխատեր... դա իսկապես հեղաշրջում կլներ իրա մոբիլության առումով։

Armen Ter-Sahakyan
02.02.2010, 02:29
Երկու օր է կարդում եմ IPad-ի մասին ու չգիտեմ թե ինչ անել: Ընկել եմ փնտրտուքների մեջ:
Մինչև այս հրաշքի լույս աշխարհ գալը փնտրում էի հարմար տարբերակ NetBook-ս թարմացնելու համար և ահա գտել էի... ASUS eeePC 901-ը թարմացնել ASUS eeePC touch-ով: Հենց այս հրաշքը հայտնվեց սկսեցի տարակուսել և հիմա իսկապես խորհրդի կարիք ունեմ: Ամբողջությամբ կիում եմ "ոնց հասկացա ահագին սահմանափակ հնարավորություններ ունի ինքը, ու այս փաստը հաշվի առնելով կարելի է ասել որ նեթբուքերին շուկայից դուրս մղելու մասին թող չերազի......, այ ուրիշ բան որ հնարավորություն ունենար մակ օս, կամ վինդովս-ի տակ աշխատեր... դա իսկապես հեղաշրջում կլներ իրա մոբիլության առումով։" այս կարծիքը: Բայց... ախր IPad-ը շաաատ լավնա, շաաատ սիրուն ու հրաշք ա...բայց մյուս կողմից ինձ աշխատանքում Windows և Office-է պետք... հայկական տառատեսակներ, փաստաթղթերի պատրաստում:

Հիմա ինչ անեմ ես... որն առնեմ... ի դեպ. IPad-ը շուկայում երբ կհայտնվի?

Հա չմոռանամ ցուցադրել թե ինչ այլնտրանքի մասին եմ խոսում
http://ecx.images-amazon.com/images/I/41Joj4QiUzL._SL500_AA280_.jpg

http://ecx.images-amazon.com/images/I/41B2YttvIkL._AA280_.jpg

http://ecx.images-amazon.com/images/I/31UewFlhgbL._AA280_.jpg

Sagittarius
02.02.2010, 03:53
Սրա հետնորդները անպայման շուկայից դուրս են մղելու նոութբուկները և տպագիր մամուլը, ապագան «թվային էջ»ինն ա ;)

The Economist (http://www.economist.com/businessfinance/displayStory.cfm?story_id=15391134&source=most_commented)

aerosmith
02.02.2010, 05:55
ապ ջան, չնայած էդ քո գործնա, բայց ասուսդ ընտիր ընտրությունա....... իսկ այփադ ես կնտրեի մենակ նրա համար որ մենակ գիրք կարդայի ու ինետ մտնեի, մեկել հենց մեքենա ունենայի , որ մեքենայիս մեջ 3Ջ ինետ ունենայի, չնայած վերջինս շատ հանգիստ կարամ իրագործեմ սովորականմ նեթբուքի վրա 3Ջ մոդեմ ավելացնելով

Hda
02.02.2010, 09:16

մի անգամ ասել եմ, որ գերադասում եմ "փակվող գրքերը" ,համ էլ Asus էլ ա ոնց հասկացա touchpad
Asus.Asus.Asus.

Norton
02.02.2010, 12:55
Հետաքրքիր համեմատություն:D
http://s001.radikal.ru/i193/1002/aa/42426f0b9d72.jpg (http://www.radikal.ru)

Chuk
02.02.2010, 18:41
Ճիշտն ասած քննարկումը կարդալուց մի քիչ զարմանում եմ :oy
Ասենք շատերի մոտ եմ հանդիպում են միտքը, որ իրենք iPad կառնեին մենակ գիրք կարդալու համար... է բա էլ ուրիշ ինչի՞ համար պետք ա առնեք:
Չէ, ես հասկանում եմ, որ ասենք բջջային հեռախոսների մեջ խաղեր էլ են լինում, բայց սովորաբար բջջային հեռախոս չենք առնում խաղալու համար, չէ՞, այլ առնում ենք խոսելու, ՍՄՍ-ով ու ՄՄՍ-ով հաղորդակցվելու համար: Ավելին, չնայած ինտերնետին միանալու հնարավորություն ունեն, բայց դա օգտագործում ենք ձեռի հետ, անհրաժեշտ պահին, այլ ոչ թե հեռախոս ենք առնում ինտերնետ մտնելու համար:

Հիմա ես չեմ հասկանում, թե ո՞նց պետք ա մարդն iPad առնի գործ անելու համար, ասենք: Պարզ ա, որ դա տեքստ մեքենագրելու ու գիրք ձևավորելու համար չի... հա, գուցե նման հնարավորություններ էլ ունի, շատ անհարմար, բայց էդ անտեր սարքը դրա համար չի: Ավելին, ես նաև զարմանում եմ, թե մարդը ԳՈՐԾ ԱՆԵԼՈՒ համար ոնց կարող ա նոթբուք կամ նեթբուք առնի: Ախր իսկական գործի համար հարմար չի, ախր հա, որոշ գործեր կարող ես անել, բայց ինքը սովորական համակարգչին իր հարմարավետությամ՝ աշխատելու համար, չի փոխարինում, հարմար է որոշակի գործերի համար: Ու պարզ ա, որ iPad առնողը պիտի առնի իր էն առավելությունների համար, որով աչքի ա ընկնում: Օրինակ ես ուզում եմ ունենալ, որ դա ծնկներիս դրած պառկեմ ու գիրք կարդա, գնամ զուգարան ու գիրք կարդամ, կամ ինտերնետ մտնեմ: Ու պարզ է, որ եթե առնեմ, հենց դրա համար եմ առնելու այլ ոչ թե ուրիշ բանի: Վանդակավոր տետրի մեջ անշուշտ կարելի ա նկարել, բայց եթե նկարիչը նկարել ա ուզում, նկարելու համար հատուկ թղթեր ա առնում: Իսկ վանդակավոր տետրն էլ առնում ա մեջը գումարել-հանելու համար: Նույնն էլ սա: Ավելին, ինքը (iPad) էդ գործերի համար (ընթերցել, ինտերնետ...) իմ համեստ կարծիքով անհամեմատ ավելի հարմար ա, քան նախկինում եղած բոլոր միջոցները, էդ թվում նեթբուքերը, իր կոմպակտության, ձևի պատճառով:

aerosmith
02.02.2010, 21:07
Չուկ ջան համամիտ եմ, բայց արի համեմատենք այփադն ու նեթբուքը, նրանք երկուսն էլ համարյա նույն մոբիլությունը ունեն, բայց որ համեմատենք նեթբուքի հետ իր հնարավորություններով, ահագին հետա մղվում այփադը..., նախ գոնե ախր էտ այփադը յուէսբի պոռթ ունենար, ախր շաաաաատ նեղ հնարավորություներ ունի է, իսկ որ դիտարկենք նեթբուքը, նա համմոբիլա, համ ունի ներքին մեծ հիշողություն, ունի վեբքամ, ունի 3Ջ մոդեմ ներկառուցված, ունի քառդ ռիդր, ունի օդդ..... մի խոսքով էլի եմ ասում դա ավելորդություն էր.... օրինակ որ առանձին մի օս գրվեր դրա համար, ունենար յութսբի

Արշակ
02.02.2010, 22:57
Ճիշտն ասած քննարկումը կարդալուց մի քիչ զարմանում եմ :oy
Ասենք շատերի մոտ եմ հանդիպում են միտքը, որ իրենք iPad կառնեին մենակ գիրք կարդալու համար... է բա էլ ուրիշ ինչի՞ համար պետք ա առնեք:
Չէ, ես հասկանում եմ, որ ասենք բջջային հեռախոսների մեջ խաղեր էլ են լինում, բայց սովորաբար բջջային հեռախոս չենք առնում խաղալու համար, չէ՞, այլ առնում ենք խոսելու, ՍՄՍ-ով ու ՄՄՍ-ով հաղորդակցվելու համար: Ավելին, չնայած ինտերնետին միանալու հնարավորություն ունեն, բայց դա օգտագործում ենք ձեռի հետ, անհրաժեշտ պահին, այլ ոչ թե հեռախոս ենք առնում ինտերնետ մտնելու համար:

Հիմա ես չեմ հասկանում, թե ո՞նց պետք ա մարդն iPad առնի գործ անելու համար, ասենք: Պարզ ա, որ դա տեքստ մեքենագրելու ու գիրք ձևավորելու համար չի... հա, գուցե նման հնարավորություններ էլ ունի, շատ անհարմար, բայց էդ անտեր սարքը դրա համար չի: Ավելին, ես նաև զարմանում եմ, թե մարդը ԳՈՐԾ ԱՆԵԼՈՒ համար ոնց կարող ա նոթբուք կամ նեթբուք առնի: Ախր իսկական գործի համար հարմար չի, ախր հա, որոշ գործեր կարող ես անել, բայց ինքը սովորական համակարգչին իր հարմարավետությամ՝ աշխատելու համար, չի փոխարինում, հարմար է որոշակի գործերի համար: Ու պարզ ա, որ iPad առնողը պիտի առնի իր էն առավելությունների համար, որով աչքի ա ընկնում: Օրինակ ես ուզում եմ ունենալ, որ դա ծնկներիս դրած պառկեմ ու գիրք կարդա, գնամ զուգարան ու գիրք կարդամ, կամ ինտերնետ մտնեմ: Ու պարզ է, որ եթե առնեմ, հենց դրա համար եմ առնելու այլ ոչ թե ուրիշ բանի: Վանդակավոր տետրի մեջ անշուշտ կարելի ա նկարել, բայց եթե նկարիչը նկարել ա ուզում, նկարելու համար հատուկ թղթեր ա առնում: Իսկ վանդակավոր տետրն էլ առնում ա մեջը գումարել-հանելու համար: Նույնն էլ սա: Ավելին, ինքը (iPad) էդ գործերի համար (ընթերցել, ինտերնետ...) իմ համեստ կարծիքով անհամեմատ ավելի հարմար ա, քան նախկինում եղած բոլոր միջոցները, էդ թվում նեթբուքերը, իր կոմպակտության, ձևի պատճառով:
Արտ, ախր նույնիսկ էլեկտրոնային գրքեր կարդալու համար iPad–ը ամենահարմարը չի։ Դրա համար ավելի հարմար սարքեր կան. այսպես կոչված e-reader–ները։ Մասնավորապես, նորմալ e-reader–ների էկրանի համար սովորաբար օգտագործվում է e-ink տեխնոլոգիան, որի դեպքում աչքերը շատ ավելի քիչ են հոգնում։ Իսկ iPad–ի էկրանը սովորական աչք քոռացնող էկրան է։
Կարդա օրինակ ստեղ. http://en.wikipedia.org/wiki/List_of_e-book_readers

Մի խոսքով, բացի սիրուն «սծիլնի» խաղալիք լինելուց, ոչ մի բանի համար «ամենան» չի։ Այլ արտադրողների ծալվող եկրանով նոթբուքերն ու նեթբուքերը քո ուզած ծնկներին դրած գիրք կարդալը նույն մակարդակով ապահովում են, բայց գոնե USB պորտ ունեն, multitask նորմալ ՕՀ, ավելի մեծ հիշողություն և այլն:

Hda
02.02.2010, 23:08

Կարծում եմ շատ շուտով բոլորս ել,ոչ թե գիրք ենք կարդալու,այլ լսելու-այո չեմ սխալվել լսելու առանց չակերտների:

Արշակ
02.02.2010, 23:10
Իմիջիայլոց, 1024x768 պիքսելանոց էկրանը երբվանի՞ց է համարվում widescreen :think

Արշակ
02.02.2010, 23:17
Կարծում եմ շատ շուտով բոլորս ել,ոչ թե գիրք ենք կարդալու,այլ լսելու-այո չեմ սխալվել լսելու առանց չակերտների:
Էնքան էլ համաձայն չեմ, բայց էդ կապ ունի՞ iPad–ի հետ։

Chuk
02.02.2010, 23:18
Արտ, ախր նույնիսկ էլեկտրոնային գրքեր կարդալու համար iPad–ը ամենահարմարը չի։ Դրա համար ավելի հարմար սարքեր կան. այսպես կոչված e-reader–ները։ Մասնավորապես, նորմալ e-reader–ների էկրանի համար սովորաբար օգտագործվում է e-ink տեխնոլոգիան, որի դեպքում աչքերը շատ ավելի քիչ են հոգնում։ Իսկ iPad–ի էկրանը սովորական աչք քոռացնող էկրան է։
Կարդա օրինակ ստեղ. http://en.wikipedia.org/wiki/List_of_e-book_readers

Մի խոսքով, բացի սիրուն «սծիլնի» խաղալիք լինելուց, ոչ մի բանի համար «ամենան» չի։ Այլ արտադրողների ծալվող եկրանով նոթբուքերն ու նեթբուքերը քո ուզած ծնկներին դրած գիրք կարդալը նույն մակարդակով ապահովում են, բայց գոնե USB պորտ ունեն, multitask նորմալ ՕՀ, ավելի մեծ հիշողություն և այլն:

Արշ ջան, չեմ վիճում, որ գուցե ավելի պրակտիկ ա աչքը չհոգնեցնելու առումով, բայց ես, ես իմ անունից եմ խոսում, e-reader չեմ օգտագործի գիրք կարդալու համար, համարելով անհարմար, իսկ սա կօգտագործեմ: Իսկ այ նեթբուքերը միշտ համարել են անիմաստ բան:

Կարճ ասած, «էս տիպի» սարքերից միակն ա, որ կուզեմ ունենալ ու գինն ավելի մատչելի լինելու դեպքում կունենամ:

Hda
02.02.2010, 23:26
Էնքան էլ համաձայն չեմ, բայց էդ կապ ունի՞ iPad–ի հետ։

էնքանով ,որ iPad-ի որպես bookreader օգտագործելը անիմաստ կլինի:

Interdenominational
02.02.2010, 23:30
Իսկ այս չմոդելը չի՞ հավակնում «նորույթ» լինելուն :)

http://z1.foto.rambler.ru/public/onfor/13/prik1/prik1-webbig.jpg

Արշակ
02.02.2010, 23:35
Արշ ջան, չեմ վիճում, որ գուցե ավելի պրակտիկ ա աչքը չհոգնեցնելու առումով, բայց ես, ես իմ անունից եմ խոսում, e-reader չեմ օգտագործի գիրք կարդալու համար, համարելով անհարմար, իսկ սա կօգտագործեմ: Իսկ այ նեթբուքերը միշտ համարել են անիմաստ բան:

Կարճ ասած, «էս տիպի» սարքերից միակն ա, որ կուզեմ ունենալ ու գինն ավելի մատչելի լինելու դեպքում կունենամ:
Բայց զուտ գիրք կարդալու ֆունկցիոնալությամբ, e-reader–ներն ինչո՞վ են ավելի անհարմար iPad-ից։

Այ գնի հարցը. նեթբուքերը հենց գնով են իմաստավոր։ Ցածր գնի համեմատ ահագին լայն հնարավորություններ ունեն։ Վատ գաղափար չի. արտադրողները նախորդ սերնդի չօգտագործված պրոցեսորներն են ուտիլիզացնում, գնորդներն էլ web-browsing–ի ու այլ մեծ ռեսուրսներ չպահանջող գործողությունների համար իզուր թանկարժեք ու հզոր նոթբուքներ չեն առնում։

Chuk
02.02.2010, 23:51
Բայց զուտ գիրք կարդալու ֆունկցիոնալությամբ, e-reader–ներն ինչո՞վ են ավելի անհարմար iPad-ից։

Արշ, ինձ վանում են իրանց սառնությամբ, չգիտեմ ոնց ասեմ: Իրանք չեն կարող հարազատանալ, իսկ սա կարող ա: Գիրքը հարազատանում ա, սա կարող ա, իսկ էդ է-ռեդառները իրանց ոչ user-friendly-ության պատճառով վանում են: Խաղալիք բառն օգտագործեցիր: Ընդունեմ էդ տերմինը. էդ խաղալիքությունը գրավում ա:

Armen Ter-Sahakyan
03.02.2010, 00:03
Ճիշտն ասած քննարկումը կարդալուց մի քիչ զարմանում եմ :oy
Ասենք շատերի մոտ եմ հանդիպում են միտքը, որ իրենք iPad կառնեին մենակ գիրք կարդալու համար... է բա էլ ուրիշ ինչի՞ համար պետք ա առնեք:
Չէ, ես հասկանում եմ, որ ասենք բջջային հեռախոսների մեջ խաղեր էլ են լինում, բայց սովորաբար բջջային հեռախոս չենք առնում խաղալու համար, չէ՞, այլ առնում ենք խոսելու, ՍՄՍ-ով ու ՄՄՍ-ով հաղորդակցվելու համար: Ավելին, չնայած ինտերնետին միանալու հնարավորություն ունեն, բայց դա օգտագործում ենք ձեռի հետ, անհրաժեշտ պահին, այլ ոչ թե հեռախոս ենք առնում ինտերնետ մտնելու համար:

Հիմա ես չեմ հասկանում, թե ո՞նց պետք ա մարդն iPad առնի գործ անելու համար, ասենք: Պարզ ա, որ դա տեքստ մեքենագրելու ու գիրք ձևավորելու համար չի... հա, գուցե նման հնարավորություններ էլ ունի, շատ անհարմար, բայց էդ անտեր սարքը դրա համար չի: Ավելին, ես նաև զարմանում եմ, թե մարդը ԳՈՐԾ ԱՆԵԼՈՒ համար ոնց կարող ա նոթբուք կամ նեթբուք առնի: Ախր իսկական գործի համար հարմար չի, ախր հա, որոշ գործեր կարող ես անել, բայց ինքը սովորական համակարգչին իր հարմարավետությամ՝ աշխատելու համար, չի փոխարինում, հարմար է որոշակի գործերի համար: Ու պարզ ա, որ iPad առնողը պիտի առնի իր էն առավելությունների համար, որով աչքի ա ընկնում: Օրինակ ես ուզում եմ ունենալ, որ դա ծնկներիս դրած պառկեմ ու գիրք կարդա, գնամ զուգարան ու գիրք կարդամ, կամ ինտերնետ մտնեմ: Ու պարզ է, որ եթե առնեմ, հենց դրա համար եմ առնելու այլ ոչ թե ուրիշ բանի: Վանդակավոր տետրի մեջ անշուշտ կարելի ա նկարել, բայց եթե նկարիչը նկարել ա ուզում, նկարելու համար հատուկ թղթեր ա առնում: Իսկ վանդակավոր տետրն էլ առնում ա մեջը գումարել-հանելու համար: Նույնն էլ սա: Ավելին, ինքը (iPad) էդ գործերի համար (ընթերցել, ինտերնետ...) իմ համեստ կարծիքով անհամեմատ ավելի հարմար ա, քան նախկինում եղած բոլոր միջոցները, էդ թվում նեթբուքերը, իր կոմպակտության, ձևի պատճառով:

Ընդհանուր առմամբ համաձայն եմ քեզ հետ, բայց կարծում եմ նշածս netbook-ով նույնպես հնարավոր ա գիրք կարդալ նույնիսկ զուգարանում: Չափսերով գրեթե նույնն ա, մի քիչ ավել իհաստ... բայց փոխարենը դրանով հնարավոր ա նաև գործ անել: Վանդակներով տետրիդ օրինակը լավն էր, բայց համաձայնվիր, որ հաճախ լեկցիաներն ավելի հարմար է գրել հենց վանդակով տետրում: Գործ անել ասելով բնականաբար նկատի չունեչ ֆիլմեր մոնտաժել կամ ասենք շատ բարդ դիզայներական աշխատանք տանել, իսկ այն ինչ հնարավոր է անել Windows-ի և Office-ի միջոցով իմ պահանջներին ամբողջությամբ բավարարում են:

ապ ջան, չնայած էդ քո գործնա, բայց ասուսդ ընտիր ընտրությունա....... իսկ այփադ ես կնտրեի մենակ նրա համար որ մենակ գիրք կարդայի ու ինետ մտնեի, մեկել հենց մեքենա ունենայի , որ մեքենայիս մեջ 3Ջ ինետ ունենայի, չնայած վերջինս շատ հանգիստ կարամ իրագործեմ սովորականմ նեթբուքի վրա 3Ջ մոդեմ ավելացնելով

Շնորհակալ եմ խորհրդի համար...
Դեռ հին Asus-իս (ոչ սենսորային էկրանով) ընտրությունը հենց պայմանավորված էր մեքենայում կամ ցանացած այլ վայրում ինտրենետ ունենալու հետ, ինչը և 3G մոդեմով իրագործում եմ, իսկ թարմացնելու գաղափարը պայմանավորված է Touch էկրան սիրելով: Ամեն դեպքում մեկ անգամ ևս համոզվեցի, որ գոնե առաջիկայում ինձ պետք է netbook, իսկ հետո կարծում եմ պարապես լավ բան ունենալու համար կգնեմ IPad:

Hda
03.02.2010, 00:04
Արշ, ինձ վանում են իրանց սառնությամբ, չգիտեմ ոնց ասեմ: Իրանք չեն կարող հարազատանալ, իսկ սա կարող ա: Գիրքը հարազատանում ա, սա կարող ա, իսկ էդ է-ռեդառները իրանց ոչ user-friendly-ության պատճառով վանում են: Խաղալիք բառն օգտագործեցիր: Ընդունեմ էդ տերմինը. էդ խաղալիքությունը գրավում ա:

Apple-ը իրոք գրավիչ տեսք ունի,թեկուզ իր հավաքման որակով:
Մի անգամ օրամժի մոդեմը համեմատեցի նարինջի հետ,տուգանք կերա,հիմա էլ փորձեմ այսպես---
էտ "կռծած խնձորը" ասումա կերեք ինձ:)
ստիպված եմ պարզաբանել հումորից զուրկերին ,որ ոչ մեկին չեմ պատրասվում iPad կերցնել:

Chuk
03.02.2010, 00:07
Գործ անել ասելով բնականաբար նկատի չունեչ ֆիլմեր մոնտաժել կամ ասենք շատ բարդ դիզայներական աշխատանք տանել, իսկ այն ինչ հնարավոր է անել Windows-ի և Office-ի միջոցով իմ պահանջներին ամբողջությամբ բավարարում են:
Չգիտեմ, օրինակ անգամ նամակ մեքենագրելն, ընդամենը փոքր նամակ, ինձ հարմար չի ոչ նեթփուքով, ոչ նոթբուքով: Գուցե սովորելու հարց է, անշուշտ, բայց ստեղնաշարերն ըստ իս գործ անելու համար խիստ անհարմար են:

Hda
03.02.2010, 00:12
Չգիտեմ, օրինակ անգամ նամակ մեքենագրելն, ընդամենը փոքր նամակ, ինձ հարմար չի ոչ նեթփուքով, ոչ նոթբուքով: Գուցե սովորելու հարց է, անշուշտ, բայց ստեղնաշարերն ըստ իս գործ անելու համար խիստ անհարմար են:

Կան մարդիկ ,որ ավելի արագ մեքենագրում են,քան գրում:Իսկ ստեղնաշարով երևի միայն նկարելն Է դժվար,այստեղ սովորույթն էլ չի օգնի:

Chuk
03.02.2010, 00:16
Կան մարդիկ ,որ ավելի արագ մեքենագրում են,քան գրում:Իսկ ստեղնաշարով երևի միայն նկարելն Է դժվար,այստեղ սովորույթն էլ չի օգնի:

Ես էլ եմ ավելի արագ մեքենագրում, քան գրում, կարծես թե:
Խոսքս վերաբերվում էր նեթբուքերի ու նոթբուքերի ստեղնաշարերին, որն էլի ընդունում եմ, որ գուցե ընդամենը սովորության հարց է:
Բայց մյուս կողմից հաշվի առնելով որ այդ տիպի համակարգիչներով ավելի լուրջ գործեր չես անի (առնվազն ես դրանցով ֆոտոշոպ չէի աշխատեցնի) իմաստավորված չեմ համարում վարժվելը:

Armen Ter-Sahakyan
03.02.2010, 00:20
Չգիտեմ, օրինակ անգամ նամակ մեքենագրելն, ընդամենը փոքր նամակ, ինձ հարմար չի ոչ նեթփուքով, ոչ նոթբուքով: Գուցե սովորելու հարց է, անշուշտ, բայց ստեղնաշարերն ըստ իս գործ անելու համար խիստ անհարմար են:

Հա... դա խիստ անձնական նախասիրություն է: Ես վաղուց չեմ կարողանում դեսկտոփով աշխատել: Note ev Net book-երին եմ սովորել; Միայն այն հանգամանքը, որ ստիպված չեմ աչքերս ստեղնաշարից դեպի մոնիտոր տանելու համար գլուխս բարձրացնել, ինձ շատ գոհացնում է և ուշ հոգնեցնում: Բայց կրկնում եմ սա խիստ անձնական նախասիրություն է և հասկանում եմ նաև քո նախասիրությունը:

Բացի սովորույթից և նախասիրությունից դա նաև նպատակին ծառայելուն է առնչվում: Օրինակ ես ֆոտոշոփով աշխատելու անհրաժեշտություն ունենում եմ շատ հազվադեպ, իսկ այդ հազվադեպ դեպքերի համար նոթբուքումս ունեմ և ֆոտոշոփ և քորելդրոու... ինչն ամբողջությամբ իմ պահանջները բավարարում է:

Հայկօ
07.02.2010, 21:34
Ահա այստեղ (http://www.mobile-review.com/articles/2010/apple-ipad.shtml) կարող եք կարդալ շատ լավ վերլուծություն ու պարզապես մտորումներ՝ iPad-ի, դրա զբաղեցրած դիրքի, նշանակության ու ապագայի մասին: Netbook-killer-ի տարբերակը, ամեն դեպքում, շատ համոզիչ կերպով ջախջախվում է: Հոդվածը հրապարակվել է Mobile-Review.com-ում՝ բջջային հեռախոսների, ինչպես նաև այլ դյուրակիր սարքավորումների մասին ամենահեղինակավոր սայթերից մեկում. թեմայով հետաքրքրվող մարդկանց խորհուրդ եմ տալիս ծանոթանալ:

Vahe
25.02.2010, 00:43
Չէի գնի: Զուտ կարդալու համար գնել այս սարքը անիմաստ է: Ունի գեղեցիկ դիզայն, կարող է լինել միայն խաղալիք: Ինչ-որ առումով հարմարավետ է տարբեր պայմաններում կարդալու համար, բայց ես անձամբ մեծ առավելություններ չեմ տեսնում սրա մեջ: Ընդհանրապես Apple-ը ինձ չզարմացրեց ոչ iPhone 3GS-ով, ոչ iPad-ով:

Norton
19.03.2010, 15:08
OhNo!Doom ընկերությունը հատուկ ջինսի մոդել է նախագծել iPad-ի ունեցողների համար:
Խնդրեմ:D
http://www.sotovik.ru/images/news2/19.03.2010/0009.jpg

http://www.sotovik.ru/news/specsialnie-djinsi-ibap-ipad.html

Norton
06.04.2010, 15:54
Ահա և ipad-ի կոնկուրենտը HP Slate

http://www.youtube.com/watch?v=AeDalRBjyJo
http://www.sotovik.ru/images/news2/06.04.2010/0006.jpg

davidus
06.04.2010, 16:53
Ահա և ipad-ի կոնկուրենտը HP Slate

շատ լուրջ մրցակից դուրս եկավ.... բերված համեմատությունից կարելի է ասել, որ բացի էկրանի չափսից, iPad-ը ուրիշ առավելություն չունի

Hda
06.04.2010, 18:25
Ստիվ Ջոբսի մոմենտով ուշադրություն դարցրել էք՞-Клара Джобс — приёмная мать, девичья фамилия Хагопян (англ. Hagopian[10], возможный вариант перевода — Акопян[11]), родилась в Нью Джерси, работала секретарём в школе

Norton
06.04.2010, 23:33
շատ լուրջ մրցակից դուրս եկավ.... բերված համեմատությունից կարելի է ասել, որ բացի էկրանի չափսից, iPad-ը ուրիշ առավելություն չունի

մի հատ մեծ առավելություն ունի աշխատանքային ժամերը ipad 10 ժամ HP 5 ժամ: 5 ժամը մի քիչ համը հանումա: Էկրանի ռազրիշենյան էլ մի քիչ զիջումա 1024/600 1024*768 չնայած դժվար տարբերությունը զգացվի:

aerosmith
07.04.2010, 08:25
զատո էնքան առավելություններ ունի էդ այփադ ի հետ համեմատած, որ էլ չասած, այ սրան փող տալուց, ես հաստատ չեմ չեմ ափսոսի

Jarre
14.04.2010, 21:03
Այս գրառումը բլոգումս դրել էի մի քանի ամիս առաջ, երբ նոր հայտարարվեց iPad-ի մասին։ Կարծում եմ ձեզ էլ կհետաքրքրի։

Երևի կզարմանաք իմանալով, որ iPad-ի գաղափարը կար դեռ 60-ականներին։

Այո՛, դեռ 1960-ականներին իր «2001 թվականի Տիեզերական ոդիսականը» գրքում, Արթուր Քլարքը տվել էր iPad (http://www.apple.com/ipad/)-ի մոտավոր գաղափարը՝ այն անվանելով NewsPad

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/newspad.jpg

Թերթ բառը արդեն կորցնում է իր իմաստը :)

Bruno
14.04.2010, 21:15
զատո էնքան առավելություններ ունի էդ այփադ ի հետ համեմատած, որ էլ չասած, այ սրան փող տալուց, ես հաստատ չեմ չեմ ափսոսի

Մի քանիսը կնշես՞:

_DEATH_
14.04.2010, 21:45
Applе-ի հերթական գլուխջարդոցը:

Norton
14.04.2010, 22:09
Հետաքրքիր վիդեո:D Արդյո՞ք iPad բլենդերով կաղացվի:

http://www.youtube.com/watch?v=lAl28d6tbko

Helios
15.04.2010, 11:55
Ստիվ Ջոբսի մոմենտով ուշադրություն դարցրել էք՞-Клара Джобс — приёмная мать, девичья фамилия Хагопян (англ. Hagopian[10], возможный вариант перевода — Акопян[11]), родилась в Нью Джерси, работала секретарём в школе

ես էլ ասում եմ որտեղի՞ց իրան առանց համարների ավտո քշելու սերը :D

Life
07.06.2010, 23:36
Այսօր մեր ժամանակով ժամը 22:00-ին Moscone Center-ում կայացավ Apple ֆիրմայի հերթական շնորհանդեսը,որտեղ ներկայացվեց iPhone 4-ը:)

http://s50.radikal.ru/i127/1006/c0/d46f3a486a99.jpg

http://s41.radikal.ru/i092/1006/9a/74192bfc89cf.jpg

http://s59.radikal.ru/i163/1006/94/52584fa03c17.jpg

Տեխնիկական բնութագիրը

Չափերը և քաշը

Բարձրությունը: 4.5 դյույմ (115.2 մմ)
Լայնությունը: 2.31 դյույմ (58.6 մմ)
Խորությունը: 0.37 դյույմ (9.3 մմ)
Քաշը:137 գր.

http://images.apple.com/iphone/images/specs_dimensions_20100607.jpg

Դիսփլեյ

*Retina display
*3.5-inch (diagonal) widescreen Multi-Touch display
*960-by-640-pixel resolution at 326 ppi
*800:1 contrast ratio (typical)
*Support for display of multiple languages and characters simultaneously
*Մատերի հպումներին դիմացկուն oleophobic շերտ

http://s15.radikal.ru/i189/1006/98/462db6cb10c4.jpg

http://i035.radikal.ru/1006/64/4b4969ca6fd7.jpg

Camera, photos, and video

*Վիդեո նկարահանում HD (720p) 30 FPS
*5-megapixel still camera ]
*Tap to focus video or still images
*LED flash
*Photo and video geotagging
*VGA-quality photos and video at up to 30 frames per second with the front camera
*VideoCall

http://s06.radikal.ru/i179/1006/c8/74c61021b71c.jpg

http://s005.radikal.ru/i209/1006/e5/3979f9e4aa5f.jpg

http://s43.radikal.ru/i102/1006/c8/1991d0caeddf.jpg

Հիշողության ծավալը

Ներկայացված է 2 տեսակ

* 16GB
* 32GB

Պրոցեսոր

* Apple A4

Մարտկոց և աշխատանք

*Խոսելաժամանակը`
- 7 ժամ 3G ցանցում
- 14 ժամ 2G ցանցում
*Հանգիստ վիճակ:300 ժամ
*Ինտերնետ`
-6ժամ 3G ցանցում
-10ժամ Wi-Fi ցանցում

Վիդեո դիոտում: 10 ժամ
Աուդիո: 40 ժամ

Wireless and Cellular

*UMTS/HSDPA/HSUPA (850, 900, 1900, 2100 MHz)
*GSM/EDGE (850, 900, 1800, 1900 MHz)
*802.11b/g/n Wi-Fi (802.11n 2.4GHz only)
*Bluetooth 2.1 + EDR wireless technology

http://s59.radikal.ru/i166/1006/2d/fc35af5f1f5f.jpg

Location

*Assisted GPS
*Digital compass
*Wi-Fi
*Cellular

Սենսորներ

*Sensors
*Three-axis gyro(Гироскоп с тремя осями)
*Accelerometer
*Proximity sensor(Датчик близости)
*Ambient light sensor(Датчик рассеянного света)

Փաթեթում առկա է

*iPhone 4
*Apple Earphones with Remote and Mic(ականջակալներ)
* USB Cable
*USB Power Adapter
*Documentation

Գները

*16GB-199$
*32GB-299$

Գները գործում են միայն ԱՄՆ-ում,AT&T կազմակերպության հետ կոնտրակտի կնքումով

http://s41.radikal.ru/i092/1006/08/cd1028e844a0.jpg

Պաշտպանիչ Չեխոլ

http://s44.radikal.ru/i106/1006/dc/c0588aad0118.jpg
http://images.apple.com/iphone/images/bumper-hero-20100607.jpg

* Հավելյալ պատվերները ընդունվում են Հունիսի 15-ից
* Վաճառքների մեկնարկը հունիսի 24-ից США, Франция, Германия, UK, Япония
* Սեպտեմբերի վերջին,արդեն 88 երկներում
* Հեռախոսի նախագծման աշխատանքները տևել են շուրջ 18 ամիս
* Նոր ՕՀ iOS 4

Հըն ժող լավն ա՞:think:o:love

Norton
07.06.2010, 23:43
Մենակ մի բան, գլուխգործոց բառից խուսափենք, որովհետև գլուխգործոց չի էլի, ուղղակի լավ հեռախոսա:)

Հայկօ
07.06.2010, 23:59
Լավն ա :love: Ասում եմ՝ որպես iPhone-ի մոլի թշնամի :):

s_hrayr
08.06.2010, 00:00
իմ դուրն էլ շատ եկավ, ուղղակի մինչև հասնի Հայաստան գնի կողքը մի հատ էլ 0 կավելանա :(

Norton
08.06.2010, 00:03
իմ դուրն էլ շատ եկավ, ուղղակի մինչև հասնի Հայաստան գնի կողքը մի հատ էլ 0 կավելանա :(

Գինը նույն 3GS-ի գիննա, այսինքն եթե Օրանժ օֆիցյալ բերի 16ԳԲ տարբերակի արժեքը կկազմի 299.000 դրամ:

Life
08.06.2010, 00:08
Իդեպ ,դեռ չի վերջացել կտևի մինչև Հունիսի 11:)

Աթեիստ
08.06.2010, 00:25
Մոդերատորական. Iphone 4-ին նվիրված թեման միացվել է IPAD-ի թեմային, քանի որ Apple-ն այնպիսի գովազդային ակցիա է կազմակերպում իր ամեն արտադրանքի համար, որ դրանք բոլորը դիտվում են, որպես գլուխգործոց։

Խնդրում եմ հաջորդ «գլուխգործոցները» քննարկել այս թեմայում, առանց ամեն մեկի համար առաձին թեմա բացելու։

Խնդրում եմ նաև հետագայում նման նյութեր տեղադրելիս կամ թարգմանել, կամ դնել աղբյուրի հղումը, համառոտ թարգմանությամբ։
Ակումբին հարիր չեն նման անգլո-ռուսական նյութերը.

*Three-axis gyro(Гироскоп с тремя осями)
*Accelerometer
*Proximity sensor(Датчик близости)
*Ambient light sensor(Датчик рассеянного света)

Հ.Գ. Շնորհակալություն կատարված աշխատանքի համար։

Life
08.06.2010, 00:26
Բայց յանի ինչ կապ ունի այփեդ պլանշետնիկը iPhone 4-ի հետ?:esim

Աթեիստ
08.06.2010, 00:36
Բայց յանի ինչ կապ ունի այփեդ պլանշետնիկը iPhone 4-ի հետ?:esim

Ինչպես և IPAD-ը, Iphone 4-ը ներկայացվում է, որպես APPLE ֆիրմայի գլուխգործոց, ինչը պարզ երևում է թեմայի վերնագրից։

davidus
08.06.2010, 00:44
http://www.youtube.com/watch?v=2L2nlbrlEvc

վիդեոն արդեն YouTube-ում դրել են

tikopx
08.06.2010, 10:41
ախր ժող. ջան մի բան ելի ասեմ,եթե գլուխգործոցա խի նույնիսկ ցուցադրման օրը 2-րդ անգամից է միանում:ես ոնց չեմ սիրել չեմ ել սիրում ետ APPLE.իրանք իմանալով ,որ սաղ աշխարհը նայումա մի հատ նորմալ օրինակ ել չեն արտադրել:

Life
08.06.2010, 13:28

Այսինքն?

aerosmith
08.06.2010, 14:04
ինքը որպես հեռախոս շատ լավնա, բայց որ շատերը ասում են սա սմարթֆոն է, այ դրա հետ համամիտ չեմ։ Սրա մեջ ես դեռ ոչ մի լրջություն չեմ տեսել։
Հակագովազդ չհնչի որպես լուրջ գշհեռախոսներ իմ համար HTC-ից դեն այլ բան չկա։
Չնայած որ ԱյՖոնի սենսոր սքռինը շատ լավնա ու դիմացկուն ւիմ հանդիպաս սենսորային էկրանների մեջից+ինձ դուրա գալիս այն, որ մեծ ապագա ունեն սրա համար սոֆթ արտադրող ընկերությունները ու անհատները։

Life
08.06.2010, 14:29
http://www.youtube.com/watch?v=kQ8O8S1bZVw

http://www.youtube.com/watch?v=d-IMRyo1KYI
Աշխատում ա մենակ Micro-Sim -ով

tikopx
08.06.2010, 17:04
Այսինքն?

ցուցադրման ժամանակ ,այդ կարևոր պահին 2-րդ անգամից է միացել

Life
08.06.2010, 23:22
ցուցադրման ժամանակ ,այդ կարևոր պահին 2-րդ անգամից է միացել

աղբյուրը ասա:)

tikopx
08.06.2010, 23:34
աղբյուրը ասա:)

Ռասիա 24 ալիքի մասին լսել ես? այ ետի:
Առավոտ ժամը 8:50 լավ հիշում եմ 9-ին դուրս եմ եկել տնից

Ապե Ջան
09.06.2010, 00:47
http://www.youtube.com/watch?v=kQ8O8S1bZVw

http://www.youtube.com/watch?v=d-IMRyo1KYI
Աշխատում ա մենակ Micro-Sim -ով

http://www.youtube.com/watch?v=7Zo1xE5a4vQ&feature=popular

Life
09.06.2010, 00:52
Ռասիա 24 ալիքի մասին լսել ես? այ ետի:
Առավոտ ժամը 8:50 լավ հիշում եմ 9-ին դուրս եմ եկել տնից

կարողա մի բան շփոթում ես,հա խնդիրներ եղել են կապված նրա հետ որ Ջոբսը ուզում էր ինետ մտներ,բայց չէր կարում սաղ զալը վայ-ֆայ-ով տռանսլյացիա էր անում...իմ հիշլով միանալու հետ խնդիրներ չի եղել

tikopx
09.06.2010, 01:09
կարողա մի բան շփոթում ես,հա խնդիրներ եղել են կապված նրա հետ որ Ջոբսը ուզում էր ինետ մտներ,բայց չէր կարում սաղ զալը վայ-ֆայ-ով տռանսլյացիա էր անում...իմ հիշլով միանալու հետ խնդիրներ չի եղել

կամ միանալներ կամ էլ iphone ռեստարտ անելը հաստատ ետ 2-ից մեկներ:

---------- Ավելացվել է՝ 02:09 ---------- Սկզբնական գրառումը՝ 02:00 ----------

կամ միանալներ կամ էլ iphone ռեստարտ անելը հաստատ ետ 2-ից մեկներ:

ոնց հասկացա 4G չունի UMTS ա նորից պադերշկա անում

BOBO
09.06.2010, 01:50
4G ունենար անունը Iphone 4G կդնեին:))

Life
09.06.2010, 01:59
Չնայած 4ջի էլ են ասում ու էտ սխալ չի համարվում,բայց ոչ թե 4ջի կապի իմաստով,այլ 4 Generation :D

BOBO
09.06.2010, 02:08
Չիմացողնա ասում, 4G դնեին շատերին շփոթության մեձ կգցեին, կապնելա 4 Generation

Աթեիստ
27.06.2010, 16:50
Վերջին լուրեր Apple-ի վերջին «գլուխգործոցից»:
Պարզվում է, «հեռախոսն» այնպես են հավաքել, որ հենց վերցնում ես ձեռքդ, անտենայի սիգնալը կամ խիստ թուլանում է, կամ պարզապես` կորում: (Այս պահին հայտնաբերված բոլոր խնդիրները » http://habrahabr.ru/blogs/apple/97301/)
Ընդ որում ընկերությունում արդեն տեղյակ են խնդրից, բայց ոչ թե գնողներին պնդրում են հետ վերադարձնել (խնդրիը լուծելու համար), այլ հեռախոսը բռնելու համար գնել լրացուցիչ հարմարանքներ, կամ էլ խոսելիս կողքերից չբռնել:

Սթիվ Ջոբսի պատասխան նամակը մի գնորդի.
http://www.blogcdn.com/www.engadget.com/media/2010/06/jobsemail.jpg

Թեմատիկ հումոր.
http://exler.ru/blog/upload/Image/jobsmedvedev.jpg

Հայկօ
27.06.2010, 17:08
Շուտով (եթե ոչ արդեն) թողարկվելու է iOS 4.0.1-ը, որտեղ խոստացել են լուծել հենց այդ «մահացու բռնումի» խնդիրը: Մասնավորապես՝ սա լինելու է ավելի բաձր հաճախականությունների անցնելը արագացնելու շնորհիվ:

Hda
27.06.2010, 20:48
Վերջին լուրեր Apple-ի վերջին «գլուխգործոցից»:
Պարզվում է, «հեռախոսն» այնպես են հավաքել, որ հենց վերցնում ես ձեռքդ, անտենայի սիգնալը կամ խիստ թուլանում է, կամ պարզապես` կորում:
Ընդ որում ընկերությունում արդեն տեղյակ են խնդրից, բայց ոչ թե գնողներին պնդրում են հետ վերադարձնել (խնդրիը լուծելու համար), այլ հեռախոսը բռնելու համար գնել լրացուցիչ հարմարանքներ, կամ էլ խոսելիս կողքերից չբռնել:.

Շուտով (եթե ոչ արդեն) թողարկվելու է iOS 4.0.1-ը, որտեղ խոստացել են լուծել հենց այդ «մահացու բռնումի» խնդիրը..
պարզապես հիմա էլ խորհուրդ են տալու-խոսելիս բերանը չբացել.. :D

Աթեիստ
27.06.2010, 21:21
Շուտով (եթե ոչ արդեն) թողարկվելու է iOS 4.0.1-ը, որտեղ խոստացել են լուծել հենց այդ «մահացու բռնումի» խնդիրը: Մասնավորապես՝ սա լինելու է ավելի բաձր հաճախականությունների անցնելը արագացնելու շնորհիվ:

Տվածս կայքում խնդիրները չեն բավարարվում միայն սիգնալի կորստով,

Полный список неприятностей iPhone 4 сейчас выглядит так: жёлтые пятна на дисплее, производственные проблемы с покраской белых аппаратов, царапающееся заднее стекло и бьющееся переднее.

Աղբյուր (http://habrahabr.ru/blogs/apple/97301/)

Կարճ ասած ինչպես Microsoft-ը շուկա գցեց թերի Vista-ն, այնպես էլ սրանք թերի Iphone:
Մինչ այս պահը ես 2 սխալ կարծիք ունեի Apple-ի մասին.
1. Նրանք լավ ստուգում են ապրանքը, մինչև վաճառելը
2. Սխալի դեպքում, որպես նորմալ ընկերություն, հետ են կանչում ամբողջ պարտիան ու տալիս նորը, աշխատողը:

Ներսես_AM
27.06.2010, 23:29
Մի տեղ կարդացի, որ այդ թերության չնկատելու պատճառը նրանում է, որ իրենք ապարատները հավանաբար փորձարկել են քողարկված ԱյՖոն 3GSի տակ այդ պատճառով էլ թերությունը չեն նկատել… :D :D

իսկ թերությունը նրանում է, որ հեռախոսի կողքով ձգվող երկաթը հենց անտենան է: բաղկացած է երկու կեսից, ձախ մասը GPS Wi-Fi ու Bluetoothի համար, իսկ աջը GSM/UMTSի համար: Ու երբ բռնում ես երկուսն իրար ես միացնում ու անտենայի հատկությունները լրիվ փոխվում են: Ու իսկականից տենց փուստ կարող էին տային երբ իրենք տեստերի ընթացքում քողարկածներով ֆռֆռային:

Աթեիստ
27.06.2010, 23:50
Ստացվում է, վաճառքի են հանել առանց գոնե մի անգամ լիովին հավաքված վիճակում փորձելու: Ես երբեք էլ հիացած չեմ եղել APPLE-ով (դուրս չի գալիս նրանց աննորմալ գնային քաղաքականությունը), հիմա լեզուս ավելի երկարեց:

Հ.Գ.
Գնային քաղաքականության մասին մի երկու խոսքով ասեմ:
2 տարի առաջ պետք էր 50 հատ Ipod Shuffle: Մոսկվայում մինիմալ գինը տալիս էին 95$, Կիևում լցրած էր մոտ 60$-ով: Մոսկվայից բացատրեցին, որ այդ գները որոշում է հենց Apple ֆիրման:
Հիմա էլ կարող եք համեմատել գները IPAD 16Gb WiFi
Ռուսաստան (http://store-apple.ru/catalog.htm?product_id=71) » 31889 ռ. (1000$)
Ուկրաինա (http://ipad-ukraine.com/) » 699$

Արծիվ
29.07.2010, 06:13
Արտակարգ հեռախոսա, ով ինչ ուզումա թող ասի բայց Iphone 4-ի նման հեռախոս շուկայում գոյություն չունի: Մի խոսքով ինձ դուրա եկել իր ամեն ինչով և ինձ համար ամենակարևորը այն է որ Iphone 4-ով կարող եմ HD video record անել ու Skype-ով խոսել որևէ մեկի հետ միաժամանակ նրան տեսնելով նա էլ ինձ նույնպես եթե նույն հեռախոսիցա օգտվում: Ափսոս շատ ափսոս ուզում էի հեռախոսիս լայնը ափգրեյդ անել որ կարողանայի այդ հեռախոսը ձեռք բերել $199-ով բայց չստացվեց, Apple website ինձ առաջարկեց $399 կամ էլ ասեցին որ եթե ուզում եմ 199-ով ուրեմն պետք է սպասեմ մինչև Հունվար 6, 2011թ.:(

Արծիվ
29.07.2010, 10:20
Ստացվում է, վաճառքի են հանել առանց գոնե մի անգամ լիովին հավաքված վիճակում փորձելու: Ես երբեք էլ հիացած չեմ եղել APPLE-ով (դուրս չի գալիս նրանց աննորմալ գնային քաղաքականությունը), հիմա լեզուս ավելի երկարեց:

Հ.Գ.
Գնային քաղաքականության մասին մի երկու խոսքով ասեմ:
2 տարի առաջ պետք էր 50 հատ Ipod Shuffle: Մոսկվայում մինիմալ գինը տալիս էին 95$, Կիևում լցրած էր մոտ 60$-ով: Մոսկվայից բացատրեցին, որ այդ գները որոշում է հենց Apple ֆիրման:
Հիմա էլ կարող եք համեմատել գները IPAD 16Gb WiFi
Ռուսաստան (http://store-apple.ru/catalog.htm?product_id=71) » 31889 ռ. (1000$)
Ուկրաինա (http://ipad-ukraine.com/) » 699$
Լավ էլ թանկ են գները այդտեղ, բախտներս բերել է որ Apple Inc. (http://en.wikipedia.org/wiki/Apple_Inc.) գտնվում է մեզ մոտ Քալիֆորնիայում :) Ահա մեր մոտի գները՝ iPad Wi-Fi ի գները սկսվում են $499-ից իսկ iPad Wi-Fi+3Gի $629-ից:
Աղբյուրը (http://store.apple.com/us/browse/home/shop_ipad/family/ipad)
Սա էլ ընդհանուր Apple Store գները (http://store.apple.com/us)

---------- Ավելացվել է՝ 10:20 ---------- Սկզբնական գրառումը՝ 10:09 ----------

Առաջին Apple կոմպյուտերը, ստեղ են ասում ու՜ր էինք ու՜ր հասանք :8 :)
http://img809.imageshack.us/img809/5088/800pxappleicomputer.jpg (http://img809.imageshack.us/i/800pxappleicomputer.jpg/)

Freeman
29.08.2010, 07:57
Ինչքան ման եկա հարմար թեմա չկա,
ժողովուրդ, հնարավոր ա ֆլեշկից կամ չիպից միանգամից ֆայլ գցել ipad-ի մեջ,այսինքն չիպից չգցես կոմպ, հետո նոր կոմպից ipad

Hda
29.08.2010, 08:41
Ինչքան ման եկա հարմար թեմա չկա,
ժողովուրդ, հնարավոր ա ֆլեշկից կամ չիպից միանգամից ֆայլ գցել ipad-ի մեջ,այսինքն չիպից չգցես կոմպ, հետո նոր կոմպից ipad

ժողովուրդ, հնարավոր ա կոմպից ֆայլ գցել ipad-ի մեջ-եթե հարցդ հանգում է սրան ,ասեմ որ "չես կարող",մանավանդ եթե այդ 2-ը ինչ որ ձևով(լար-անլար) իրար միացած չեն.. :)

Արամ
29.08.2010, 10:12
Ինչքան ման եկա հարմար թեմա չկա,
ժողովուրդ, հնարավոր ա ֆլեշկից կամ չիպից միանգամից ֆայլ գցել ipad-ի մեջ,այսինքն չիպից չգցես կոմպ, հետո նոր կոմպից ipad

Անհրաժեշտ պարագաներ ` USB connector cable, ինտերնետին միացված համակարգիչ, iTunes (http://www.mahalo.com/itunes) ծրագիրը, ակկաունտ itunes-store (http://www.mahalo.com/itunes-store) -ում, Windows XP SP3, Vista, 7

USB կաբելով այփադը միացրա կոմպիտ, այթունզը միանգամից կմիանա, մի քանի շատ հեշտ նաստռոյկեք ու վերջ:

Life
29.08.2010, 14:21
Ինչքան ման եկա հարմար թեմա չկա,

Բա էս (http://www.akumb.am/showthread.php/51308-Applе-ի-հերթական-գլուխգործոցը?highlight=ipad) ինչ ա?

Freeman
29.08.2010, 15:50
չէի տեսել:oy

Freeman
29.08.2010, 16:14
բայց մյուս կողմից ինձ աշխատանքում Windows և Office-է պետք... հայկական տառատեսակներ, փաստաթղթերի պատրաստում:

Այսինքն դրանք IPad-ի համար հնարավոր չե՞ն

Freeman
02.10.2010, 12:31
Մի բան էլ հարցնեմ. մպ3 ֆոռմատով մի քանի երգ բացում ա միք քանի երգ չի բացում ,դա ինչի՞ հետ կարա կապված լինի,ինչ-որ կոնկրետ տվյալներ պիտի ունենա էդ երգը

Rhayader
02.10.2010, 12:58
DRM պաշտպանություն, օրինակ: Հետո՝ վերջերս վնասված մետադատայով mp3-ներ եմ հանդիպում, որոնք Media Player-ում բացում են (չնայած մետադատան փոփոխել չի լինում), իսկ iTunes-ով՝ ոչ:
Հա, եթե պետք լինի iTunes Store-ում գրանցվել առանց կրեդիտ-քարտի, որ կարողանաք ձրի ծրագրեր քաշել, այ էսպես արեք (http://twistedperception.freefo.de/viewtopic.php?f=60&t=477):

Ռուֆուս
03.10.2010, 23:43

Արյա՜, ապրես :love Ես երեք ամիս ա ուզում եմ գրանցվել, հասնում եմ կրեդիտ-քարտի հատվածը, տվյալներս գրում էի ու վերջին րոպեին փոշմանում էի :)) Իսկ հիմա նորմալ աշխատում ա, Genius-ը լավն ա :love

Մենակ թե Get Album Artwork-ը չգիտեմ ինչի չաշխատեց: :( Մի 10 րոպե գրադարանը սկան արեց, հետո էլ ոչ մի ալբոմի նկար չգտավ :(

Freeman
15.10.2010, 21:32
Ո՞նց կարամ i pad-ում հայերեն գրեմ

Rhayader
16.10.2010, 00:47
Արյա՜, ապրես :love Ես երեք ամիս ա ուզում եմ գրանցվել, հասնում եմ կրեդիտ-քարտի հատվածը, տվյալներս գրում էի ու վերջին րոպեին փոշմանում էի :)) Իսկ հիմա նորմալ աշխատում ա, Genius-ը լավն ա :love

Մենակ թե Get Album Artwork-ը չգիտեմ ինչի չաշխատեց: :( Մի 10 րոպե գրադարանը սկան արեց, հետո էլ ոչ մի ալբոմի նկար չգտավ :(

Հայկական Store-ը երաժշտության բաժին չունի:( դրա համար էլ չի աշխատում: Ափսոս:

VisTolog
24.10.2010, 14:45
Ո՞նց կարամ i pad-ում հայերեն գրեմ

+ OS-ը հնարավորա՞ փոխել:

Life
24.10.2010, 16:20
+ OS-ը հնարավորա՞ փոխել:

այսինքն՞

VisTolog
24.10.2010, 16:36
այսինքն՞

iPad-ից ընդհանրապես տեղյակ չեմ: Ի՞նչ OS-ով ա աշխատում:

Rhayader
24.10.2010, 17:00
iPad-ից ընդհանրապես տեղյակ չեմ: Ի՞նչ OS-ով ա աշխատում:

IOS 4;) փոխել հնարավոր չի, պետք էլ չի:

Life
24.10.2010, 23:45
iPad-ից ընդհանրապես տեղյակ չեմ: Ի՞նչ OS-ով ա աշխատում:

iOS 4-ով ինչպես նշվեց:Կարծեմ Վին98 էին մի անգամ գցել,բայց նույնը կրկնել խորհուրդ չեմ տա:D

Jarre
31.10.2010, 12:12
Ես տառապում եմ Applemania-ով ու պաշտում եմ Apple-ի մտահղացումները ու իրանց ստեղծած տեխնիկան։

iPad-ը իսկապես, որ գլուխգործոց է։ Այսօր կարդում էի The New York Times-ի նորությունները ու տեսա մի նորություն iPad-ի մասին։

7 տարեկան մի փոքրիկ ծնված օրվանից տառապում է մի հիվանդությամբ, որի պատճառով շատ դժվարությամբ է կատարում նույնիսկ ամենահասարակ շարժումները։ Նրա ծնողները տարիների ընթացքում փորձել են իրենց փոքրիկի համար աշխարհը բացահայտել տարբեր համակարգիչների միջոցներով, բայց նա այնքան թույլ է եղել, որ նույնիսկ չի կարողացել սեղմել մկնիկի կնոպկան։

Մի օր, նրա դայակը իր հետ բերել է iPad և դա ցույց տվել հիվանդ երեխային։ Այդ օրը երեխայի մայրը ականատես է եղել մի բանի, ինչ մինչ այդ երբեք չէր տեսել։ Նրա փոքրիկը հազիվ ձեռքը տանելով էկրանինե մատով կպել է icon-ներին և սկսել օգտագործել iPad-ը։ Ովքեր չգիտեն ասեմ, որ պատճառը այն է, որ այս սարքը սենսորային էկրանով է։ iPad-ը այս հիվանդ երեխայի համար միակ սարքն է, որի միջոցով նա կապնվում է արտաքի աշխարհի հետ և միակ սարքն է, որ նա կարող է գործածել։

http://graphics8.nytimes.com/images/2010/10/31/nyregion/31-OWEN-2/31-OWEN-2-articleLarge.jpg

Աղբյուր՝ The New York Times (http://www.nytimes.com/2010/10/31/nyregion/31owen.html?ref=science)

Freeman
03.12.2010, 20:13
Ժող. iTunes-ի store-ը խի? չի աշխատում:think

Freeman
12.02.2011, 22:20
Ժող itunes-ով էս (http://itunes.apple.com/us/app/cobra-iradar/id385569150?mt=8) ծրագիրն եմ ուզում քաշեմ,search եմ տալիս չի գտնում,view in itunes եմ անում մոզիլլայից,itunes-ով բացում ա ծրագրի էջը,բայց քաշելուց ուզում մուտք անեմ,անում եմ գնում ա գլխավոր էջ,ու նոր փորձեցի մենակ էդ ծրագրի համար չի էդ պռոբլեմը:
Ի՞նչ խորհուրդ կտաք անեմ

Life
03.03.2011, 00:04
http://www.blogcdn.com/www.engadget.com/media/2011/03/20110302-10220289--img4542.jpg

http://www.blogcdn.com/www.engadget.com/media/2011/03/20110302-10220289--img4538.jpg

Տեխնիկական բնութագիրը

Չափերը և քաշը

Բարձրությունը: 9.50 դյույմ (241.2 մմ)
Լայնությունը: 7.31 դյույմ (185.7 մմ)
Խորությունը: 0.34 դյույմ (8.8 մմ)

Քաշը

601գ. Wi-Fi մոդել
613գ. Wi-Fi + 3G մոդել
607գ. CDMA(Verizon)

http://images.apple.com/ipad/specs/images/ipad_front_20110302.jpg

Դիսփլեյ

*9.7 դյույմ(հորիզոնական) Multi-Touch 1 դյույմ վռ. տեխնոլոգիայով
*Մատերի հպումներին դիմացկուն oleophobic շերտ
*1024x768 փիքսել

Գույն

*Սև
*Սպիտակ

Հիշողության ծավալը

Ներկայացված է 3 տեսակ

* 16GB
* 32GB
* 64GB

Պրոցեսոր

* 1GHz dual-core Apple A5 ,պատվիրված

http://images.apple.com/ipad/specs/images/processor_20110302.png

Մարտկոց և աշխատանք

* Ներկառուցված 25Whr,վերալիցքավորվող մարտկոց
* Մինչև 10 ժամ սերֆինգ ( Wi-Fi ) ,վիդեոֆայլի դիտում,կամ երգ լսել
* Մինչև 9 ժամ սերֆինգ (3G )
* Լիցքավորումը ադապտերով,կամ համակարգչով ( USB )

Wireless and Cellular

Wi-Fi մոդել
http://images.apple.com/ipad/specs/images/ipad_wifi_20110302.png

* Wi-Fi (802.11 a/b/g/n)
* Bluetooth 2.1 + EDR technology

Wi-Fi + 3G մոդել
http://images.apple.com/ipad/specs/images/ipad_3g_20110302.png

* UMTS/HSDPA/HSUPA (850, 900, 1900, 2100 MHz)
* GSM/EDGE (850, 900,1800, 1900 MHz)
* Data only
* Wi-Fi (802.11 a/b/g/n)
* Bluetooth 2.1 + EDR technology

Տեսախցիկ

* Հիմնական տեսախցիկ
Վիդեո ձայնագրում HD (720p) , 30 FPS, 5x digital zoom

* Դիմացի(FaceTime) տեսախցիկ
VGA 30 FPS

http://images.apple.com/ipad/specs/images/ipad_back_20110302.jpg

Գները

http://www.blogcdn.com/www.engadget.com/media/2011/03/20110302-10242747--img4553.jpg

Փաթեթում առկա է

* iPad
* USB կաբել
* 10W ադապտեր
* Փաստաթղթեր

http://images.apple.com/ipad/features/images/overview_smartcover_gallery1_20110302.jpg

http://www.youtube.com/watch?v=UButSVOAX1U

Apple (http://www.apple.com/ipad/)

Jarre
13.03.2011, 13:12
Որքան էլ, որ չեք սիրում Apple-ը, բայց խոստովանեք, որ իսկապես գլուխգործոց է։ iPad-ը պլանշետների պապան է, թե գումարային առումով և թե հնարավորությունների։

http://www.youtube.com/watch?v=yYo5dCeBZYA

http://www.youtube.com/watch?v=Mn4mcA-9WCE

vkmkpok
22.03.2011, 13:42
ժողովուրդ ջան ով գիտի, ոնց կարելիա iPad-ը jailbreak անել?

vkmkpok
22.03.2011, 14:03
ժողովուրդ ջան ով գիտի, ոնց կարելիա iPad-ը jailbreak անել?

Philosopher
15.04.2011, 11:25
Մի հատ օգտակար գրառում անեմ :))

http://itunes.apple.com/us/app/easykey-keyboard-plus/id390739054?mt=8

Հայերեն iPad-ով:

Sagittarius
21.04.2011, 00:07
Հահահա, պարզվում է ձեր iPhone և iPad քայլ առ քայլ գրանցում են ձեր ամեն մի տեղաշարժ, սկսած iOS 4ին անցնելուց: Ու այդ ամեն ինչը գրանցվում է ոչ թե Appleի ապահով, անվտանգ «պահարաններում», այլ հենց ձեր «խաղալիքի» մեջ:

http://www.youtube.com/watch?v=GynEFV4hsA0

կարճ ասած եթե ուզում եք իմանալ, թե որտեղ էր ձեր ամուսինը անցած գիշեր, ստուգեք նրա iPhone :D

վիդեոյի տակի գրառումները սպանում են՝

This is a major security threat. In the future when I lead the resistance against Skynet, this data will make it much easier for them to send a Terminator back in time to kill me. That probably is Apple's plan.

Ասում ա՝ «սա շատ վտանգովոր է. ապագայում որ ես «չար ռոբոտների» դեմ ապսատամբություն ղեկավարեմ, անցյալ ուղղարկված Տերմինատորը ինձ ավելի հեշտ կգտնի ու կսպանի: Սա էլ երևի հենց Appleի ծրագիրն է: :D

Ապե Ջան
27.04.2011, 00:27
iPhone-ը չի լրտեսում. Սթիվ Ջոբսը հերքել է սկանդալային լուրերը

http://panorama.am/g_image.php?id=142065&t=b

Apple-ի ղեկավար Սթիվ Ջոբսն անձամբ է պատասխանել iPhone-ի ու iPad-ի շուրջ օրերս բարձրացված սկանդալային լուրերին, որոնց համաձայն, 3G ապահովող iPhone սմարթֆոնն ու iPad պլանշետն ամեն օր ֆիքսում են օգտագործողների գտնվելու վայրն ու պահպանում ինֆորմացիան գաղտնի ֆայլում: Pcworld-ի փոխանցմամբ, MacRumors-ի ընթերցողներից մեկի նամակին պատասխանելով, Ջոբսն այդ լուրերը համարել է սուտ ու ընդգծել, որ մարդկանց հետևում է Android օպերացիոն համակարգը: «Այո, նրանք այդպիսի բաներ անում են: Մենք ոչ մեկին չենք լրտեսում», -հավելել է Apple-ի ղեկավարը:

Մասնավորապես, MacRumors-ի ընթերցողը նամակ է գրել Սթիվ Ջոբսին և փորձել է հասկանալ. «Միգուցե դուք լույս սփռեք իրավիճակի վրա մինչև ես կանցնեմ Droid (Android- նկատի ունի) համակարգին: Նրանք ինձ չեն լրտեսում»:

«Օհ, այո, նրանք դա անում են, բայց մենք` ոչ: Մենք չենք լրտեսում: Տարածված լուրերը սուտ են», -շատ կարճ պատասխանել է Ջոբսը:

Panorama.am-ն արդեն տեղեկացրել է, որ iPhone-ի ու iPad-ի` մարդկանց հետևելու մասին լուրերն անհանգստացրել էին մարդկանց ու նույնիսկ ԱՄՆ սենատոր Էլ Ֆրանկենին ու Կոնգրեսական Էդվարդ Մարկին ու նրանք նամակ էին ուղարկել Սթիվ Ջոբսին, որպեսզի վերջինը հստակ պատասխան տա` արդյոք Apple-ը լրտեսո՞ւմ է իր հաճախորդներին:

Աղբյուր` Panorama.am

4a4
28.04.2011, 12:26
Ժողովուրդ ջան iPad համար Flash Player կա?Կամ փոխարինող ծրագիր

Jarre
28.04.2011, 12:40
Ժող itunes-ով էս (http://itunes.apple.com/us/app/cobra-iradar/id385569150?mt=8) ծրագիրն եմ ուզում քաշեմ,search եմ տալիս չի գտնում,view in itunes եմ անում մոզիլլայից,itunes-ով բացում ա ծրագրի էջը,բայց քաշելուց ուզում մուտք անեմ,անում եմ գնում ա գլխավոր էջ,ու նոր փորձեցի մենակ էդ ծրագրի համար չի էդ պռոբլեմը:
Ի՞նչ խորհուրդ կտաք անեմ

Ես էլ նոր փորձեցի։ Պատճառը այն է, որ մեր iTunes Store-ի համար հասանելի չէ այդ ծրագիրը։ Պետք է ունենաս ամերիկյան iTunes Store-ի հաշվի համար, որ կարողանաս դավունլոադ :)) անել։

Rhayader-ը լավ տեղեկացված է այս հարցերում կարող ես իրեն հարցնել։

vkmkpok
30.04.2011, 11:50
iPad համար Flash Player կա?Կամ փոխարինող ծրագիր?

Արամ
30.04.2011, 11:55
iPad համար Flash Player կա?Կամ փոխարինող ծրագիր?

https://github.com/comex/frash

Jarre
30.04.2011, 12:05
Ժողովուրդ ջան iPad համար Flash Player կա?Կամ փոխարինող ծրագիր

iPad համար Flash Player կա?Կամ փոխարինող ծրագիր?

Իմ իմացած տարբերակները։

ՊԱՏԱՍԽԱՆ 1 Adobe-ը չի ստեղծել Flash Player iOS-ով աշխատող որևէ սարքավորվման համար։ Այսինք չկա՝ չես կարող գտնել Adobe Flash Player iPad-ի համար։

ՊԱՏԱՍԽԱՆ 2 Ոմանք խնդիրը կարողացել են լուծել անելով jailbreaking։ Սակայն պիտի պատրաստ լինես տեսնելու և դիմանալու jailbreaking-ի հետևանքով առաջացած հիմար պրոբլեմեներին, որոնք իմ անձնական կարծիքով ամբողջությամբ հարամ են անում iPad-ի կայիֆը

ՊԱՏԱՍԽԱՆ 3 Հիմա ամենահետաքրքիրը։ Skyfire վեբբրաուզերով կարող ես նայել Flash վիդեոներ։ Ահա հավելյալ տեղեկություններ՝ http://www.techespot.com/2011/04/flash-player-for-ipad-and-ipad-2.html
Իսկ այստեղից էլ կարող ես քաշել այդ ծրագիրը՝ http://itunes.apple.com/us/app/skyfire-web-browser/id384941497?mt=8 (բայց հայկական iTunes Store-ից չես կարող սա գնել։ Հարկավոր է ունենալ ամերիկյան հաշիվ)։

vkmkpok
30.04.2011, 19:43
իսկ jailbreak-ի թերությունը որնա՞ ես արդեն jailbreak արել եմ:

Jarre
02.05.2011, 12:16
իսկ jailbreak-ի թերությունը որնա՞ ես արդեն jailbreak արել եմ:

Ահա խնդիրներից մի քանիսը

Օպերացիոն համակարգի անվտանգության խախտում, ինչի հետևանքով սարքավորման մեջ հեշտությամբ կարող է վիրուս մտնել: Երբեմն այդ պատճառով քո անձնական տեղեկությունները՝ հասցեագիրքդ, մեյլդ և այլն, կարող են օգտագործվել վիրուսի կողմից ամենաանցանկալի ձևերով:

Սարքավորման և ծրագրերի անկայունություն: Տվյալների կորուստ, օֆիցիալ և ոչ օֆիցիալ ծրագրերի աշխատանքի հետ կապված խնդիրներ:

Ծառայությունների խափանում: Շատ հաճախ չեն աշխատում կամ խնդիրներ են ունենում հետևյալ ծառայությունները՝ Visual Voicemail, YouTube, Weather և այլն:

Ակումլյատորների «կյանքի» տևողության կրճատում: «Կոտրած» ծրագրերը շատ արագ են սպառում ակումլյատորի էներգիան, ինչի պատճառով էլ ավելի շուտ է փչանում ակումլյատորը:

Թարմացումները դառնում են անհնար: Ջէիլբրեքի որոշ ձևեր անուղղելի վնաս են հասցնում, ինչի պատճառով հաճախ անհնար է դառնում թարմացված և ՕՀ-ի թերացումները ուղղված ՕՀ-ի տեղադրումը:

Բայց կարող ես սփոփվել այն մտքով, որ Հայաստանում շատերն են գործածում ջէիլբրեք արված այՓեդներ, այՖոններ և այՓադեր:

Հավելյալ տեղեկություններ կարող ես գտնել այս կայքերում՝
http://support.apple.com/kb/HT3743
https://discussions.apple.com/message/12471583#12471583

ՀԳ՝ ի դեպ, այս գրառումը ամբողջովին կատարված է ջէիլբրեք չարված iPad-ով :P

Jarre
02.05.2011, 12:36
Ո՞նց կարամ i pad-ում հայերեն գրեմ

Նայիր այս գրառումը http://www.akumb.am/showthread.php/51308-Applе-ի-հերթական-գլուխգործոցը?p=2217247&viewfull=1#post2217247

0david0
02.05.2011, 15:40
Apple ընկերության iTunes օնլայն-խանութում այսօր տեղադրվել է iTetr Armenian Keyboard անունով հայերեն ստեղնաշար, որը նախատեսված է iPhone, iPad և iPod Touch սարքերի համար: Հավելվածը պատրաստել է ամերիկյան FunCraft ընկերությունը, որը հետագայում էլ պատրաստվում է ուրախացնել հայ սպառողներին հայալեզու նախագծերով: Այն վաճառվում է $1.99-ով (մոտ 750 դրամ):Հավելվածը պատրաստված է խորհրդային շրջանի տետրերի ոճով: iTetr-ի շնորհիվ կարելի է ցանկացած ծավալի տեքստ մուտքագրել, պատճենել և օգտագործել այն ցանկացած տեղ` SMS-ում, Twitter-ում, Facebook-ում և այլն: iTetr-ի դիզայնը լավ ծանոթ է, քանի որ հիմնված է Notes-ի հայտնի կոնցեպտի վրա:
Այն օգտագործում է հայերի կողմից ամենաշատ կիրառվող Phonetic դասավորվածությունը, պարունակում է բոլոր անհրաժեշտ նշանները, ունի ակնթարթում գրառումը էլեկտրոնային փոստով ուղարկելու հնարավորություն, լեզվի փոփոխման, գրառումները պահպանելու և այլ հնարավորություններ:
Հավելվածը iTunes AppStore-ում գտնելու համար պարզապես պետք է որոնել iTetr: Հավելյալ տեղեկությունների համար այցելեք www.funcraft.biz կամ միացեք FunCraft ընկերության Facebook-յան էջին:
http://pcnews.am/images/stories/2011/mzl.tngvdjev.320x480-75.jpg
Pcnews.am (http://pcnews.am/armenia/it/development/2017-itetr.html)

Adriano
04.07.2011, 07:47
Ժողովուրդ ո՞վ կարող է բացատրել այս նոր համակարգչային տեխնիկայի իմաստը… Փորձեցի գտնեմ բացատրությունը ակումբում, սակայն չգտա և բացեցի թեմա… Մասնավորապես ինձ հետաքրքրում է ինչո՞վ է այն տարբերվում համակարգչից՝փոքր և մեծ… Ի՞նչ կիրառություն կունենա, արդյո՞ք այն կդառնա այդքան հանրաճանաչ…Եվ եթե ունենք օգտագործողներ կխնդրեմ կիսվեք ձեր տպավորություններով…

http://trendymen.ru/business/companies/images_2/iPad-Steve-Jobs_630_2.jpg

http://www.wallpaperweb.org/wallpaper/Computer/1680x1050/ipad_1_1680x1050.jpg

Freeman
04.07.2011, 09:58
Ժողովուրդ ո՞վ կարող է բացատրել այս նոր համակարգչային տեխնիկայի իմաստը… Փորձեցի գտնեմ բացատրությունը ակումբում, սակայն չգտա և բացեցի թեմա… Մասնավորապես ինձ հետաքրքրում է ինչո՞վ է այն տարբերվում համակարգչից՝փոքր և մեծ… Ի՞նչ կիրառություն կունենա, արդյո՞ք այն կդառնա այդքան հանրաճանաչ…Եվ եթե ունենք օգտագործողներ կխնդրեմ կիսվեք ձեր տպավորություններով…

Ահագին տարբերվում ա համակարգչից,ավելի շուտ բլոկնոտի ա նման:) տարածվածությունը կարծում եմ չափսերի ու iOS-ի հարմարավետության ու ծրագրերի շնորհիվ ա՝ամեն տեղ կարաս հետդ տանես,կարաս ցանկացած տեղից կպնես ինտերնետին: Օրինակ ավտոբուսի մեջ ես ու շեֆդ զանգում ասում ա «էն հաշվարկներն ուղարկի»,իսկ դու չես էլ գրել,արագ-արագ գրում ուղարկում ես))))

Ներսես_AM
24.10.2011, 02:58
Լավն ա Էփփլը :) մանավանդ որ սկսում են Վինդուսի ծակերից խոսել :)

http://www.youtube.com/watch?v=NLgQ22naQhE&feature=player_embedded

Life
08.03.2012, 00:34
http://i.imgur.com/uqAY6.jpg

Քիչ առաջ Apple ընկերությունը հանրությանը ներկայացրեց նոր սերնդի iPad-ը:Հիմնական առանձնահատկություններից են `

- Retina Display, 2048x1536 փիքսել
- Dual-core Apple A5X Chip
- 4G LTE (աշխատում է ԱՄՆ-ում և Կանադայում)
- 5-megapixel iSight camera / 1080p Video Recording
- Siri

http://i.imgur.com/XAOY4.jpg

Apple (http://www.apple.com/ipad/)

Vahe
20.01.2013, 13:07
Ահա խնդիրներից մի քանիսը

Օպերացիոն համակարգի անվտանգության խախտում, ինչի հետևանքով սարքավորման մեջ հեշտությամբ կարող է վիրուս մտնել: Երբեմն այդ պատճառով քո անձնական տեղեկությունները՝ հասցեագիրքդ, մեյլդ և այլն, կարող են օգտագործվել վիրուսի կողմից ամենաանցանկալի ձևերով:

Սարքավորման և ծրագրերի անկայունություն: Տվյալների կորուստ, օֆիցիալ և ոչ օֆիցիալ ծրագրերի աշխատանքի հետ կապված խնդիրներ:

Ծառայությունների խափանում: Շատ հաճախ չեն աշխատում կամ խնդիրներ են ունենում հետևյալ ծառայությունները՝ Visual Voicemail, YouTube, Weather և այլն:

Ակումլյատորների «կյանքի» տևողության կրճատում: «Կոտրած» ծրագրերը շատ արագ են սպառում ակումլյատորի էներգիան, ինչի պատճառով էլ ավելի շուտ է փչանում ակումլյատորը:

Թարմացումները դառնում են անհնար: Ջէիլբրեքի որոշ ձևեր անուղղելի վնաս են հասցնում, ինչի պատճառով հաճախ անհնար է դառնում թարմացված և ՕՀ-ի թերացումները ուղղված ՕՀ-ի տեղադրումը:

Բայց կարող ես սփոփվել այն մտքով, որ Հայաստանում շատերն են գործածում ջէիլբրեք արված այՓեդներ, այՖոններ և այՓադեր:

Հավելյալ տեղեկություններ կարող ես գտնել այս կայքերում՝
http://support.apple.com/kb/HT3743
https://discussions.apple.com/message/12471583#12471583

ՀԳ՝ ի դեպ, այս գրառումը ամբողջովին կատարված է ջէիլբրեք չարված iPad-ով :P

Իսկ ինչ տարբերություն այՓեդի և այՓադի միջև?))))
Ուղղակի հետաքրքիր է դու արել ես ջեիլբրեյք և համեմատելով ես այսքանը գրում, թե ենթադրում ես? Ջեյլբրեյքը հնարավորություն է տալիս սիստեմաին հասանելի դառնալու: Նոր ՕՀ-ն անձամբ էլ կարող ես փոխել, իսկ եթե դա էլ չես կարող անել, ուրեմն իմաստ չունի iPad գնելը: Հնարավորւթյուն է տալիս քո iPhone/iPad-ը հարմարեցնել քեզ` սիստեմային հասանելի դառնալով: Նույն բանն է ինչ օգտագործել կոմպը, առանց իրա ֆայլային սիստեմային հասանելի լինելու: Իսկ առաջացած քիչ թերությունները շատ հեշտ կարելի է վերացնել, հասկանալով դրանց պատճառը: Դու ուղղակի զրկում ես քեզ հնարավորություններից, խուսափելով առաջացած շատ քիչ ռիսկից: Դա բոլոր ասպարեզներում է սխալ:

P.S. Ես չեմ խոսում բոլոր ծրագրերի կոտրած տարբերակներն անվճար օգտագործելու մասին:

Օգտագործում եմ iPhone: iPad չեմ օգտագործում, քանի որ կան նույն հնարավորություններով ավելի մատչելի պլանշետներ Անդրոիդ համակարգով: Սա գերավճար է ուղղակի բրենդի համար: