Դիտել ողջ տարբերակը : Ֆուտբոլային Մամուլ
Հայկական որ ֆուտբոլաըին թերթն եք նախնտրում կարդալ?
Հայկական որ ֆուտբոլաըին թերթն եք նախնտրում կարդալ?
Proffotball - չգիտեմ էտ թերթը կա հիմա թե ոչ, բայց ժամանակին ամեն չորեքշաբթի գնում էի, առավոտ շուտ զարթնում՝ իջնում էի կրպակ գնում որ առաջինը ես պատասխանը ուղարկեի, քանի որ ընդունվում ամենառաջին պատասխանը: ԷԷԷ անցան երանելի օրերը:
Ներսես_AM
28.01.2010, 17:54
Ֆուտբոլ 365, միակ նորմալ գրագետ թերթն ա իմ կարծիքով
Արդեն քանի տարիա "Ֆուտբոլ+":
Ներսես_AM
28.01.2010, 18:14
ֆուտբոլ 365-ից հետո Ֆուտբոլ+-ը ոնց որ բամբասբյուրո լինի, որ կարդում ես ոնց որ Սուրեն Բաղդասարյանը խոսա:
ես էլ եմ 365 առնում ,չեմ ասի,թե ընտիր թերթ ա, բայց գոնե<< ֆուտբոլ +>> ի ինտերնետային շաբլոն նորություններից լավն ա, քանի որ վերլուծություններ ու այլ հետաքրքիր փաստեր կան :Իսկ << ֆուտբոլ +>> ը ավելի մանրամասն տեղեկացնում ա մեր առաջնության խաղերը , որոնք մեղմ ասած ինձ ետքան էլ չեն հետաքրքրում:
ինտերնետից ավելի լավ միջոց չկա
տենց սաղ թերթերը մենակ թուղթ են փչացնում
96 թվից Ֆուտբոլ+ եմ կարդում:
Yellow Raven
29.01.2010, 21:42
Միանշանակ Ֆուտբոլ 365:)
Ժամանակ առ ժամանակ բավականին հետաքրքիր վերլուծություններ են հանդիպում ու ամենակարևորը, որ այս թերթը զերժ չի մնում քննադատությունից ու <<Հայլուրի>> տպավորություն չի թողնում:)
Ֆուտբոլ +-ը կարծես գրված լինի ինտերնետի, ՀՀ առաջնության խաղերին ներկա գտնվելու ու ֆուտբոլիստներից մի գլուխ հարցազրույց վերցնելու հաշվին:(
Ինչու՞ կարդալ թերթ, երբ ինտերնետ գոյություն ունի :think
Ինչու՞ կարդալ թերթ, երբ ինտերնետ գոյություն ունի :think
Որովհետև էկրանից աչքերտ հոգնումա, ինչի չկարդալ բնական լույսի տակ, այլ վտանգել տեսողությունը, եթե կա ավելի հանգիստ ու անվտանգ տարբերակ:
Որովհետև էկրանից աչքերտ հոգնումա, ինչի չկարդալ բնական լույսի տակ, այլ վտանգել տեսողությունը, եթե կա ավելի հանգիստ ու անվտանգ տարբերակ:
Էն որ օրը 40 ժամ ֆորումներում ու օդնոկլասնիկներում ենք անցկացնում, էդ հեչ, աչքերի վրա չի ազդում, իսկ ֆուտբոլային նորությունները կարդալը ազդում ա....
Կարող ես տպել, հետո կարդալ:
Yellow Raven
30.01.2010, 20:41
Ինչու՞ կարդալ թերթ, երբ ինտերնետ գոյություն ունի :think
Եթե թերթը հետաքրքիրա, ինչքան էլ ուզում տեխնիկան զարգացված լինի,մեկա կկարդացվի;)
Էն որ օրը 40 ժամ ֆորումներում ու օդնոկլասնիկներում ենք անցկացնում, էդ հեչ, աչքերի վրա չի ազդում, իսկ ֆուտբոլային նորությունները կարդալը ազդում ա....
Կարող ես տպել, հետո կարդալ:
Դու քո խոսքերի մեջ նշել էիր, որ եթե ինտերնետ կա, ապա ինչու թերթ կարդալ: Բայց հիմա ասումես տպի նոր կարդա: Ֆորումներն ու ադնակլասնիկներնել կապ չունեն:
Դու քո խոսքերի մեջ նշել էիր, որ եթե ինտերնետ կա, ապա ինչու թերթ կարդալ: Բայց հիմա ասումես տպի նոր կարդա: Ֆորումներն ու ադնակլասնիկներնել կապ չունեն:
Տպել կարդալ, չի նշանակում թերթ կարդալ:
Տպել կարդալ, չի նշանակում թերթ կարդալ:
Անցանք:)
Ֆուտբոլ Էքսպրես թերթը լսել եմ ,որ գերազանցումա լրիվ թերթերին էլ,տեսնենք ինչ կլինի ամսի 3-ից վաճառքում լինելու անդրանիկ համարը:
Yellow Raven
31.01.2010, 13:29
Ֆուտբոլ Էքսպրես թերթը լսել եմ ,որ գերազանցումա լրիվ թերթերին էլ,տեսնենք ինչ կլինի ամսի 3-ից վաճառքում լինելու անդրանիկ համարը:
Եթե դեռ ոչ մի համար լույս չի տեսել, ի՞նչ գիտես,որ գերազանցումա մյուս բոլոր թերթերին:))
Ներսես_AM
31.01.2010, 16:46
տեսնես էտ երկու հոգին ո՞վ են որ դեռ առաջին համարն էլ լույս չտեսած արդեն նախընդրում են թտ թերթը :D
էս շաբաթ ֆուտբոլ էքսպրես գնեցի, պատկերացրեք շատ դուրս եկավ, մենակ էտ թերթում կար ուշ երեկոյան ավարտված չեմպիոնների լիգայի հանդիպումներ հաշիվները բացի դրանից լիք լավ բաներ էլ կար, մանավանդ աշխարհի առաջնության հետ կապված:ես կասեի ավելի
շատ վերլուծական թերթա: