PDA

Դիտել ողջ տարբերակը : Խաղահրապարակ թիվ 2 հատուկ դպրոցի երեխաների համար/Բարեգործական նոր նախագիծ/

Apsara
27.01.2010, 01:03
Սիրելի ակումբցիներ, վերջին այցելությունից հետո միտք ծագեց ավելի օգտակար, մնայուն և հաճելի նվեր մատուցել դպրոցի թե ներկա, թե ապագա երեխաներին:

Համատեղ ուժերով կարելի է խաղահրապարակ կառուցել, որտեղ երեխաները կարող են զբաղվել, զվարճանալ և ժամանակ անցկացնել: Խոսեցինք տնօրենի հետ, նա իր համաձայնությունը տվեց, բայց խնդրեց, որ չլինեն այնպիսի կառույցներ, որոնց շնորհիվ երեխաները կարող են վնասվել՝ դա արագաշարժ պտտվող կարուսելներ, շատ բարձր սղարան և այլն:

Իհարկե սա դեռ միտք է, որը իրականացնելու համար պետք է միշարք բաներ պարզաբանել:

Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր ինչ-ինչ տեղեկություններ ունեն, թե ինչ կարժենա նման խաղահրապարակ պատրաստելը, կամ պատրաստի գնելը, որտեղ կարող ենք գտնել մարդու, ով նման գործերով է զբաղվում և այլն:

Ցանկացած ինֆորմացիա շատ պիտանի կլինի., քանի որ դրանից հետո նոր պարզ կլինի՝ արդյոք մեր ուժերի մեջ է նման նախագիծ իրականացնելը::)

ministr
27.01.2010, 01:09
Եթե միայն ասֆալտ արվի ապա արդեն ահագին փողա: Քառակուսի մետրը ինչքան գիտեմ 3000-5000 դրամ արժի:
Վարդ իսկ գրքեր ունեն?

Ապե Ջան
27.01.2010, 01:16
Ողջունելի քայլա քո կողմից Apsara ջան: Արժե մտածել երեխաների լավ զարգացման ու ավելի բարեկեցիկ կյանքի մասին:

Apsara
30.01.2010, 19:28
Եթե միայն ասֆալտ արվի ապա արդեն ահագին փողա: Քառակուսի մետրը ինչքան գիտեմ 3000-5000 դրամ արժի:
Վարդ իսկ գրքեր ունեն?

Ասֆալտի կարիք չկա, Դավ, պատկերացնում ես երեխեն տուռնիկից ասֆալտին ընկնի, հաստատ մի տեղը կջարդի, հողի վրա է լինելու, իսկ նման տարածք հենց դպրոցի կողքը կա, արդեն ուսումնասիրել ենք: Գրքերի պահով մի քիչ դժվար է, քանի որ այնտեղ հիմնականում մտավոր թերզարգացած երեխեք են, իրանց ամեն տեսակ գիրք չէ որ պետք է և օգտակար է, նախորդ տարիներին Վերայի հետ մի բոլ հեքիաթներ ու պատկերազարդ գրքեր ենք նվիրել, ըստ տնօրենի դա առավել քան բավական է:

Apsara
30.01.2010, 19:29
Ողջունելի քայլա քո կողմից Apsara ջան: Արժե մտածել երեխաների լավ զարգացման ու ավելի բարեկեցիկ կյանքի մասին:

Ի դեպ միտքը ինձ չի պատկանում, դրան միասնական քննարկումներից եկանք, նույնիսկ կարող եմ ասել, որ հիմնական իդեան Ապրեսինն է: Բայց արդյոք ոչ ոք չգիտի, թե որտեղ կարող ենք նման բան պատվիրել կամ պատրաստի գնել

Ձայնալար
31.01.2010, 13:09
Նման արհեստանոցներ կան, բայց մինչ իրենց դիմելը հստակ պետք է իմանանք, թե ինչ ենք ուզում: Նախագծի նման մի բան ունենանք: Բայց ինչքան գիտեմ երկաթագործներին դիմելը բավական թանկ հաճույք է՝ կարող ա տակից դուրս չգանք: Այ եթե միհատ եռակցող (սվառՉիկ :)) ) լիներ մեջներս, կարող էինք անհրաժեշտ նյութերը՝ երկաթյա պրոֆիլներ, թիթեղ և այլն, գնել ու սեփական ուժերով պատրաստել: Վերջում ել կներկեինք տարբեր գույներով :love

ministr
31.01.2010, 13:20
Պլաստմասսայից էլ կան չէ? Բակերում դրված են, տարբեր սղարաններ և այլն... Հետաքրքիրա որնա էժան:

Ձայնալար
31.01.2010, 13:50
Ամբողջությամբ պլաստմասսայից չեմ տեսել ոնցոր թե, երևի մենակ էդ սղալու մասն ա լինում պլաստմասսայից :unsure

Cassiopeia
31.01.2010, 14:49
Պլաստմասսայից էլ կան չէ? Բակերում դրված են, տարբեր սղարաններ և այլն... Հետաքրքիրա որնա էժան:

Կարծում եմ տվյալ դեպքում պլաստմասսայի համար պիտի ասենք - թանկից էժանը չկա։ Էդ երեխեքը պլաստմասսան 2 օրում կվերածեն ջարդոնի։ Միգուցե փոքր-ինչ ուռճացնում եմ, բայց պլաստմասսան հաստատ շատ քիչ կծառայի այդ նպատակին։

Ձայնալար
31.01.2010, 14:52
Լրիվ կոկորդիլոս Գենայի ու Դդխկիկի (:D) պատմությունն ա :D

Ambrosine
31.01.2010, 16:55
Իսկ եթե ոչ հատուկ դպրոցների երեխաների համար անենք, այլ ինչ-որ մանկատա՞ն:

ministr
31.01.2010, 20:11
Աստղը մտքերս կարդումա.. :)

Chuk
01.02.2010, 01:31
Եթե ինչ-որ ակումբցիներ իրենց ուժերը փորձում են ներդնել բարի գործ անելու համար, ապա կարծում եմ, որ դա պետք է կոնկրետացնել կոնկրետ մի տեղ՝ իսկապես օգնելու, այլ ոչ թե ամեն տեղում պուճուր-մուճուր մի բան անելու համար: Այս դեպքում գոնե կա հավանականություն, որ ռեալ ու ինչ-որ չափի օգնություն կցուցաբերես: Ու այդ համատեքստում ակումբցի մի շարք էնտուզիաստներ (ինչպես նաև ոչ ակումբցիներ) տևական ժամանակ է աշխատում են կոնկրետ դպրոցի հետ, ու իմ կարծիքով այդպես ճիշտ է: Սա ընդամենը տեսակետ է:

NetX
01.02.2010, 02:38
Չեմ ցանկանում հիասթափացնել, բայց երկաթի պռոֆիլների/արամատուրայի գները բավական թանկ են, միջին գին կարող եք հաշվել մետրը մոտ 1000դր. միգուցե 1 կամ 2 պարզագույն սղարան կսարքվի, ըստ իսկ հանգանակվող գումարը ավելի լավ է ծախսել համակարգչային տեխնիկա առնելով...

Apsara
01.02.2010, 03:18
Ի դեպ համակարգչային տեխնիկա արդեն կա, դա ի շնորհիվ էլի մի ակումբցու, որը մի քանի ամիս այսու այն կողմ վազվզեց մինչև պետական մի հիմնարկի համոզեց 4 համակարգիչ դուրս գրել և նվիրել մանկատանը, իսկ նա և իր ընկերը ամեն երկուշաբթի և չորեքշաբթի հատուկ համակարգչային սենյակում ընտրած աշակերտների համար դասեր են վարում:
Ակումբցին էլ Narinfiniti-ն է

Apsara
01.02.2010, 03:27
Իսկ եթե ոչ հատուկ դպրոցների երեխաների համար անենք, այլ ինչ-որ մանկատա՞ն:

Աստղը մտքերս կարդումա.. :)

Հա ի դեպ, այս դպրոցը մանկատնից շաատ քիչ բանով է տարբերվում, այստեղ սովորում են այնպիսի երեխաներ, ովքեր մտավոր թերզարգացած են և նորմալ դպրոցներում սովորել չեն կարող, ինչպես նաև նրանց ընտանիքները այնքան վատ վիճակում են, որ երեխաները տուն գնում են տարին 2 անգամ /սա այն դեպքում, եթե ընտանիք ընդհանրապես գոյություն ունի/: Ինչպես նաև նրանք իսկապես օգնության և ամենակարևորը ուշադրության կարիք ունեն, նաև վստահելի տբօրեն, որ բոլոր արվածները տեղ են հասնում, այլ ոչ թե թռնում երեխաների գլխով և լցվում ինչ-որ մարդկանց գրպանները:
Ու ևս մեկ բան, այն ժամանակ /միքանի տարի առաջ/, երբ բարեգործական ծրագիրը ակումբում նորածին էր, հիմնական ակտիվիստները՝ Վերոնիկան և Չուկը, զանգել են և օգնություն են առաջարկել շաաատ մանկատների և գիշերօթիկների, բայց որոշները հրաժարվել են, մյուսները ասել են, որ հարուստ հովանավորներ ունեն, իսկ այս հատուկ գիշերօթիկ դպրոցը հովանավոր չուներ:
Ես արդեն մի տեղ նշել եմ, որ երբ տնօրենին հարցրեցին, արդյոք նրանք հովանավոր ունեն, նա պատասխանեց՝ այո, "ակումբ այեմը": Հովանավոր լինելուց շատ հեռու ենք, բայց երեխեքի ընկերներ լինել դժվար չի, մի բան էլ հաճելի է, մանավանդ երբ ամռանը գնում ես ու հետները մանկանում:

Apsara
01.02.2010, 03:29
Նման արհեստանոցներ կան, բայց մինչ իրենց դիմելը հստակ պետք է իմանանք, թե ինչ ենք ուզում: Նախագծի նման մի բան ունենանք: Բայց ինչքան գիտեմ երկաթագործներին դիմելը բավական թանկ հաճույք է՝ կարող ա տակից դուրս չգանք: Այ եթե միհատ եռակցող (սվառՉիկ :)) ) լիներ մեջներս, կարող էինք անհրաժեշտ նյութերը՝ երկաթյա պրոֆիլներ, թիթեղ և այլն, գնել ու սեփական ուժերով պատրաստել: Վերջում ել կներկեինք տարբեր գույներով :love

Ճիշտն ասած ես էլ եմ նման միտք ունեցել, որ միասին մեր ուժերով սարքել-մարքելը, ներկելը ու նույնիսկ տեղադրելը համ հավես կլիներ՝ մեզ համար, համ էլ այդքան թանկ չէր լինի: Որ շատ փնտրենք ակումբում սվառչիկ էլ, նախագծող էլ ու լիքը օգնողներ էլ կճարենք:)

Փիսիկ
01.02.2010, 05:22
բարև ձեզ :)
ստեղ խոսվեց "սվառշիկի" կարիքի մասին? :) ամուսնուս խնդրենք, անի .... մնաց մատերիալ գտնենք... դա էլ իրեն կարելի ա էլի դիմել, բայց դա դեռ հաստատ չի: Պետք ա օրինակ այնպիսի մատերիալներ, որ մեջը պղինձ չլինի - չի կարելի: Մնաց դիզայնն արտրակցիոնների, դա էլ իրեն կարելի ա դիմել ու մանկավարժի-հոգբանի, որ ասի թե կոնկրետ ինչպիսի անվտանգություն ա պետք կիրառել:
Հեսա արթնանա, կհարցնեմ, լա՞վ :)
եթե իսկապես լուրջ եք վերաբերվում, մեծագույն հաճույքով մասնակցություն կունենանք :)

Փիսիկ
01.02.2010, 05:24
մեկ էլ ես չալարեմ գնամ մեր մոտակա խաղահրապարակները նկարեմ, կարելի ա դա քրքրել մի բան փոփոխել ու մոգոնել!

Cassiopeia
01.02.2010, 18:36
Նոր ինտերնետում նայում էի մոտավոր գները։ Պատրաստիները բավական թանկ հաճույք են։ Պետք է պատրաստել մեր ուժերով, կամ վարպետ վարձել, որը մատչելի գներով կհամաձայնի օգնել մեզ։ Ուրեմն տեսեք թե ըստ իս ինչ կարելի է ներառել այդ խաղահրապարակում՝

սղարան ոչ շատ բարձր ու կողքերից պաշտպանիչ եզրերով՝
http://www.maf.ru/catalog/gorkamini.gif

Ճոճանակ, նախատեսված 2 հոգու համար (սրանից կարելի է 2 հատ)՝ (մոտավորապես նման մի բան)
http://www.maf.ru/gallery/img_8.jpg

Ճոճանակ մեկ հոգու համար (սա ևս կարելի է 2 հատ)՝
http://www.maf.ru/gallery/nn2/kacheli_gigant.jpg

Սպորտային տրենաժորներ
http://www.maf.ru/catalog/n13.gif
http://www.maf.ru/catalog/o2.gif

Վոլեյբոլի «շիթ»՝
http://www.maf.ru/catalog/se18.gif

Սա ուղղակի առաջարկ է, որը պետք է քննարկել։ Կարելի է հաշվարկել յուրաքանչյուրի համար նախատեսվող ծախսերը (դեռևս առանց աշխատանք) ու տեսնել, արդյո՞ք դա մեր գրպանի բան է, թե ոչ։ Ի դեպ, նկարներում բերված չափսերը պարտադիր չի որ պահպանվեն։

Dayana
01.02.2010, 18:41
Ժող, ես մի քիչ պասիվ եմ, բայց ինձ էլ հաշվի առեք, ես իհարկե դժվար զոդում (սվարկա) անեմ, բայց գումարով կօգնեմ:

Ambrosine
01.02.2010, 19:11
Հա ի դեպ, այս դպրոցը մանկատնից շաատ քիչ բանով է տարբերվում, այստեղ սովորում են այնպիսի երեխաներ, ովքեր մտավոր թերզարգացած են և նորմալ դպրոցներում սովորել չեն կարող, ինչպես նաև նրանց ընտանիքները այնքան վատ վիճակում են, որ երեխաները տուն գնում են տարին 2 անգամ /սա այն դեպքում, եթե ընտանիք ընդհանրապես գոյություն ունի/: Ինչպես նաև նրանք իսկապես օգնության և ամենակարևորը ուշադրության կարիք ունեն, նաև վստահելի տբօրեն, որ բոլոր արվածները տեղ են հասնում, այլ ոչ թե թռնում երեխաների գլխով և լցվում ինչ-որ մարդկանց գրպանները:
Ու ևս մեկ բան, այն ժամանակ /միքանի տարի առաջ/, երբ բարեգործական ծրագիրը ակումբում նորածին էր, հիմնական ակտիվիստները՝ Վերոնիկան և Չուկը, զանգել են և օգնություն են առաջարկել շաաատ մանկատների և գիշերօթիկների, բայց որոշները հրաժարվել են, մյուսները ասել են, որ հարուստ հովանավորներ ունեն, իսկ այս հատուկ գիշերօթիկ դպրոցը հովանավոր չուներ:
Ես արդեն մի տեղ նշել եմ, որ երբ տնօրենին հարցրեցին, արդյոք նրանք հովանավոր ունեն, նա պատասխանեց՝ այո, "ակումբ այեմը": Հովանավոր լինելուց շատ հեռու ենք, բայց երեխեքի ընկերներ լինել դժվար չի, մի բան էլ հաճելի է, մանավանդ երբ ամռանը գնում ես ու հետները մանկանում:

Անկեղծ ասած՝ երբեք չեմ շփվել մտավոր թերզարգացած երեխաների հետ: Մտածել եմ, որ գուցե անզգույշ գտնվեմ, ինչ-որ բանով վիրավորեմ՝ իհարկե ոչ դիտավորյալ: Այն մտքին եմ եղել, որ իզուր է պետությունը, օրինակ, Խարբերդի թերզարգացածներին տաք-տաք պահում, մինչդեռ մանկատների նորմալ երեխաները նրանց պես բարվոք պայմաններում չեն ապրում, գիտակից են և տառապում են՝ հասկանալով, որ իրենց ինչ-որ պատճառով լքել են: Այդ զգացումը պիտի որ ահավոր լինի: Իսկ թերզարգացածները չեմ կարծում, որ ընկալում են դա գոնե նույն խորությամբ: Ու երբեք թերզարգացածների հետ կապված միջոցառումների չեմ մասնակցել՝ համարելով, որ դա իզուր է: Ես ընդհանրապես այն կարծիքին եմ, որ եթե երեխան առողջ չէ, պետք է թույլ չտալ, որ նա ապրի: Կասեք՝ դաժան եմ, բայց արդյո՞ք ավելի դաժան չէ, երբ նա մյուսներից տարբերվում է, խելքը չի հասնում, էլ չեմ ասում, որ որոշ <<մարդիկ>> ծաղրում են նրանց, աշխատանքի չեն ընդունվում, ընտանիք չեն կազմում... արդյո՞ք նա ծնվել է այսպիսի կյանքի համար: Միանշանակ՝ ՈՉ: Ու պակաս հանցագործություն չէ ինձ համար նրանց թույլ տալ <<ապրելը>> սպանելուց: Դրա համար էի առաջարկում մանկատներից մեկին օգնել: Թող որ ես սխալ լինեմ...

Այս դեպքում արդեն այլ ելք չկա, եթե տնօրենն էլ որպես հովանավոր է ընկալում ակումբը... :) Ձեզ հետ եմ: Քույրս էլ մտավոր թերզարգացած երեխաների մանկավարժություն է սովորում, եթե իր օգնությունը անհրաժեշտ լինի, խնդրեմ:

ministr
01.02.2010, 19:16
Գերմանացիները հենց այդպես էլ վարվում էին:
Մանկատան երեխան օրինակ լավ գրքեր կարդալով ու ինքնակրթվելով կարող ա դառնա նենց մարդ, որ հետո ազգը հպարտանա...

Փիսիկ
01.02.2010, 23:37
մերսի :) կփոխանցեմ ամուսնուս նկարները...
Հարցրեցի, ասեց կանի, կսարքի, միայն մասերն են պետք, որտեղ ինքն է աշխատում, երկաթի մնացորդները սովորաբար 20-30սմ-ից ավել չեն լինում, չի կարցում դրանով բան գլուխ կգա:
Ասեց , չապսերը պարզի ու ինչ ա կոնկրետ պետք, կհաշվարկեմ:
ի դեպ, ես նաև տնակ էի մտածել:
Չգիտեմ, որքանով կլինի իրագործել բազմազան կտորներ խաղահրապարակի համար, բայց կուզեի անել "բիսետկա" , որ անկախ եղանակից խաղալու տեղ լինի և սահարան ու ճոճանակ:

eduard30
02.02.2010, 00:36
Առաջարկում եմ այս ձևի կառուցել որպեսզի անվտանգ լինի, որը ամենակարևորն է:
http://speeltuin.startpagina.nl/video/speeltoestellen-info/0/hoe-wordt-een-speeltoestel-gemaakt/
http://nl.netlog.com/go/explore/videos/videoid=nl-4787120
http://www.ssel.nl/foto-s-speeltuin
http://album.speeltuindoornenburg.nl/#3.11

Apsara
02.02.2010, 01:24
Աստղ ջան, քո տեսանկյունը ինձ ծանոթ է, ամեն մարդ իր կարծիքի և տեսանկյան իրավունքն ունի: Կոնկրետ ես գտնում եմ,որ այս աշխարհում ծնված ցանկացած էակ ապրելու իրավունք ունի, եթե կյանք տվողը ես լինեի, ինձ գուցե և թույլ տաի նրան կյանքից զրկել: Իսկ ինչ վերաբերվում է մանկատներում վատ ու հատուկ դպրոցներում լավ պայմաններում ապրելու մասին, կարծում եմ սխալվում ես, միանշանակ չես կարող դա պնդել, շատ և շատ մանկատներ հարուստ արտասահմանյան հովանավորներ ունեն ու շատ էլ լավ պայմաններ են ստեղծվել:
Բացի դրանից քեզ թող չթվա, որ մտավոր թերզարգացած երեխան ոչինչ չի հասկանում և խոտի պես ապրում է: Նա շաատ էլ լավ հասկանում է, որ տարբերվում է մյուսներից, որ իր խելքը ինչ-ինչ բաներ չի հասնում, բայց նման երեխաները շատ նվիրված, սիրով լի և ամենակարևորը ցանկացած արհեստի լավագույն մասնագետներ են դառնում: Ինչպես նաև կան մտավոր թերզարգացվածության տարբեր աստիճաններ, շատ դեպքերում այդ արատը միայն դպրոցի բարձր դասարաններում է նկատվում, կամ միայն ու միայն բժշկական ստուգմների ժամանակ է երևում:
Ես կուզեմ, որ դու մի օր գաս ու շփվես այդ երեխաների հետ

Apsara
02.02.2010, 01:25
մերսի :) կփոխանցեմ ամուսնուս նկարները...
Հարցրեցի, ասեց կանի, կսարքի, միայն մասերն են պետք, որտեղ ինքն է աշխատում, երկաթի մնացորդները սովորաբար 20-30սմ-ից ավել չեն լինում, չի կարցում դրանով բան գլուխ կգա:
Ասեց , չապսերը պարզի ու ինչ ա կոնկրետ պետք, կհաշվարկեմ:
ի դեպ, ես նաև տնակ էի մտածել:
Չգիտեմ, որքանով կլինի իրագործել բազմազան կտորներ խաղահրապարակի համար, բայց կուզեի անել "բիսետկա" , որ անկախ եղանակից խաղալու տեղ լինի և սահարան ու ճոճանակ:

Բարև Փիսիկ ջան, կարծում եմ ճիշտ կլինի հանդիպենք քո և ամուսնուդ հետ, պարզենք ինչքան և ինչ հումք է պետք, որ գումարի պահով էլ կողմնորոշվենք

eduard30
02.02.2010, 01:45
Նոր ինտերնետում նայում էի մոտավոր գները։ Պատրաստիները բավական թանկ հաճույք են։ Պետք է պատրաստել մեր ուժերով, կամ վարպետ վարձել, որը մատչելի գներով կհամաձայնի օգնել մեզ։ Ուրեմն տեսեք թե ըստ իս ինչ կարելի է ներառել այդ խաղահրապարակում՝

սղարան ոչ շատ բարձր ու կողքերից պաշտպանիչ եզրերով՝
http://www.maf.ru/catalog/gorkamini.gif

Ճոճանակ, նախատեսված 2 հոգու համար (սրանից կարելի է 2 հատ)՝ (մոտավորապես նման մի բան)
http://www.maf.ru/gallery/img_8.jpg

Ճոճանակ մեկ հոգու համար (սա ևս կարելի է 2 հատ)՝
http://www.maf.ru/gallery/nn2/kacheli_gigant.jpg

Սպորտային տրենաժորներ
http://www.maf.ru/catalog/n13.gif
http://www.maf.ru/catalog/o2.gif

Վոլեյբոլի «շիթ»՝
http://www.maf.ru/catalog/se18.gif

Սա ուղղակի առաջարկ է, որը պետք է քննարկել։ Կարելի է հաշվարկել յուրաքանչյուրի համար նախատեսվող ծախսերը (դեռևս առանց աշխատանք) ու տեսնել, արդյո՞ք դա մեր գրպանի բան է, թե ոչ։ Ի դեպ, նկարներում բերված չափսերը պարտադիր չի որ պահպանվեն։

Cassiopeia յան իհարկե կներեք որ միջամտում եմ բայց ձեր առաջարկաց խաղահրապարակի որոշ կառույցները շատ վտանգավոր են երեխաների համար:
Օրինակ Ճոճանակ մեկ հոգու համար չի կարելի մեջքի հենակով երկաթյա ճոճանակ պատրաստել, երկաթյա ճոճանակի նստատեղը պետք է ունենա ռետինից հաստ պաշտպանիչ շերտ առանց մեջքի հենակ, նստատեղի կողմերից ժնջիլով ամրացված վերևի ձողին:
Սպորտային տրենաժորները նույնպես վտանգավոր են, օրինակ աստիճանանմանի կողմերի ձողերը ավելորդ են և շատ վտանգավոր, եթե հանկարծ երեխայի ձեռքը սահի և վայր ընգնի հնարավոր է գլխով հարվածի հորիզոնական ձողին:
Բարձր տրենաժորը նույնպես վտանգավոր է , օրինակ ներքևի հորիզոնական ձողերը: Իսկ ուղղահայացները պետք է լինեն մեկական, այսինքն 8 հատի փոխարեն 4 հատ:

Gayl
02.02.2010, 02:17
Ես ընդհանրապես այն կարծիքին եմ, որ եթե երեխան առողջ չէ, պետք է թույլ չտալ, որ նա ապրի: Կասեք՝ դաժան եմ, բայց արդյո՞ք ավելի դաժան չէ, երբ նա մյուսներից տարբերվում է, խելքը չի հասնում, էլ չեմ ասում, որ որոշ <<մարդիկ>> ծաղրում են նրանց, աշխատանքի չեն ընդունվում, ընտանիք չեն կազմում... արդյո՞ք նա ծնվել է այսպիսի կյանքի համար: Միանշանակ՝ ՈՉ: Ու պակաս հանցագործություն չէ ինձ համար նրանց թույլ տալ <<ապրելը>> սպանելուց: Դրա համար էի առաջարկում մանկատներից մեկին օգնել: Թող որ ես սխալ լինեմ...

Ձյաձ Հիտլերի մարտավարությունն է:

արդյո՞ք նա ծնվել է այսպիսի կյանքի համար: Միանշանակ՝ ՈՉ
Բայց իրավունք ունի ապրելու, որովհետև այդ իրավունքը որոշ մարդկանց համար Աստված է տվել, իսկ որոշների համար բնությունը:

Ու պակաս հանցագործություն չէ ինձ համար նրանց թույլ տալ <<ապրելը>> սպանելուց:
Դու չես կարող թույլ չտալ, եթե անգամ քո երեխան է(քեզանից հեռու):Ինքդ առաջինը քար կնետե՞ս, իհարկե ոչ, իսկ ինչու՞:Նրանք նույնպես խնամքի կարիք ունեն, հնարավոր է ավելի քիչ քան մյուսները, որովհետև մարդ են թեկուզ թերի,թեկուզ «դժբախտ»(չակերտների մեջ, որովհետև չգիտակցող մարդը չի կարող դժբախտություն զգալ)այնպես որ ինքս միանում եմ դրամահավաքին:

Ambrosine
02.02.2010, 02:30
Ձյաձ Հիտլերի մարտավարությունն է:
Ձյաձ Հիտլերը շատ խելացի բան ա արել. էթնոսն ա առողջացրել:

Բայց իրավունք ունի ապրելու, որովհետև այդ իրավունքը որոշ մարդկանց համար Աստված է տվել, իսկ որոշների համար բնությունը:

Դու չես կարող թույլ չտալ, եթե անգամ քո երեխան է(քեզանից հեռու):Ինքդ առաջինը քար կնետե՞ս, իհարկե ոչ, իսկ ինչու՞:Նրանք նույնպես խնամքի կարիք ունեն, հնարավոր է ավելի քիչ քան մյուսները, որովհետև մարդ են թեկուզ թերի,թեկուզ «դժբախտ»(չակերտների մեջ, որովհետև չգիտակցող մարդը չի կարող դժբախտություն զգալ)այնպես որ ինքս միանում եմ դրամահավաքին:
Հա, ունի իրավունք՝ ապրելու, դրա համար էլ ես նույնպես միացել եմ նախաձեռնությանը: Իսկ ինչ վերաբերվում է նրան, թե իմ երեխայի պարագայում ինչպես կվարվեմ… անկեղծ՝ չգիտեմ, բայց միայն իմ խիղճը հանգիստ լինելու համար չեմ անտեսի այն փաստը, որ նա լիարժեք մարդ չի լինելու, իսկ դա իմ համար անընդունելի է:

Gayl
02.02.2010, 02:43
Ձյաձ Հիտլերը շատ խելացի բան ա արել. էթնոսն ա առողջացրել:
Առողջացրել է, բայց արմատախիլ չի արել և չէր էլ կարող անել, ինչքան էլ սպանեն այդպիսի երեխաներին միևնույնն է նրանք լինելու են, բնության պահանջներից մեկն է:

Հա, ունի իրավունք՝ ապրելու, դրա համար էլ ես նույնպես միացել եմ նախաձեռնությանը: Իսկ ինչ վերաբերվում է նրան, թե իմ երեխայի պարագայում ինչպես կվարվեմ… անկեղծ՝ չգիտեմ, բայց միայն իմ խիղճը հանգիստ լինելու համար չեմ անտեսի այն փաստը, որ նա լիարժեք մարդ չի լինելու, իսկ դա իմ համար անընդունելի է:
Իհարկե համաձայն եմ, որ մանկատան երեխաները ուշադրության ավելի արժան են, բայց մտավոր թերզարգացածներն էլ խնամքի են արժանի, նրանք նման այն ծառերին որոնք կանաչ են բայց բերք չեն տալիս:

Chuk
02.02.2010, 03:35
Մոդերատորական. Քննարկումը բնավ այն մասին չի, թե ով ապրելու իրավունք ունի, ով չունի, ով է ավելի ուշադրության կարոտ, ով ոչ: Կա հստակ պահանջ, քննարկման նյութ, առաջարկ: Հաջորդող բոլոր շեղվող գրառումները տուգանվելու ու ջնջվելու են:

Apsara
02.02.2010, 03:43
Չուկ ջան, կարելի է նոր թեմա բացել, մենակ վերնագրի պահով մի քիչ կարկամում եմ :

Իսկ բոլոր նրանց ովքեր մտածում են, որ այդ երեխաները շատ հարուստ ընտանիքներից են կամ նորմալ ընտանիքներից են և միայն դպրոց են հաճախում՝ հատուկ, ոււզում եմ ասել, որ սխալվում են, բայց երկար-բարակ գրելու ցանկություն չունեմ, համոզվելու համար եկեք այցելենք դպրոցը, տարածքը տեսնենք, պատկերացնենք, քննարկենք, իսկ տնօրենը այսպես թե այնպես կպատմի այդ երեխաների պատմությունը, բնավորության գծերը, կարիքները և այլն:

Cassiopeia
02.02.2010, 10:12
Ժող, նկարները որ տեղադրել եմ, պարզապես քննարկելու համար, ոչ թե պարտադրում եմ դրանք։ Տնակի համար ինքս էլ եմ մտածել, բայց տնակը ավելի ծախսատար է։ Մնացածները որ լինեն, տնակը անիմաստ է։ Իսկ վատ եղանակային պայմաններին հաստատ դաստիարակները երեխաներին դրսում չեն թողի ու անմիջապես ներ կհրավիրեն։

Cassiopeia
02.02.2010, 15:24
Ի դեպ, մոտավոր հաշվարկներն անելուց հետո, երբ տեսնենք թե որն է մեր գրպանին հասու, անպայման պետք է պարոն Հ. Ղազառյանի հետ ու համաձայնեցնել ատռակցոնների ու տրենաժորների տեսակները:

Farfalla
02.02.2010, 21:10
Ես էլ եմ պատրաստ օգնել ինչով կարող եմ, վաղվանից կսկսեմ հետաքրքրվել, միգուցե էժան ու լավ մասնագետ գտնեմ:
Մեկ էլ եթե գրքեր ու խաղալիքներ պետք լինեն, էտ հարցում էլ մեծ սիրով կօգնեմ :)

Cassiopeia
02.02.2010, 21:34
Ես էլ եմ պատրաստ օգնել ինչով կարող եմ, վաղվանից կսկսեմ հետաքրքրվել, միգուցե էժան ու լավ մասնագետ գտնեմ:
Մեկ էլ եթե գրքեր ու խաղալիքներ պետք լինեն, էտ հարցում էլ մեծ սիրով կօգնեմ :)

Թե գիրք, թե խաղալիք բոլ-բոլ տարել ենք։ Կարծում եմ առայժմ դրանց կարիք չկա ;) ։

ministr
02.02.2010, 22:49
Վարդ, որ ասում էիր երեխեքը կարողանում են որոշ բաներ անել, պատրաստել.. կոնկրետ ինչ են կարողանում?

Cassiopeia
02.02.2010, 23:54
Վարդ, որ ասում էիր երեխեքը կարողանում են որոշ բաներ անել, պատրաստել.. կոնկրետ ինչ են կարողանում?

Տղաները աղջիկների համար կոշիկներ են կարում :) իսկ իրենք մնում առանց կոշիկ (Կոշկակարը կոշիկ չունի)
Աղջիկներն ունեն կարի արհեստանոց, սովորում են ձեռագործ՝ ասեղնագործություն և այլն, ուլունքերից տարբեր զարդեր պատրաստել։

ministr
02.02.2010, 23:57
Իսկ եթե նյութեր տրամադրենք, որ ասենք փոքրիկ կարպետներ գործեն.. շատ բան պետք չի ռամկա, թելեր ասեղ...
Մի խոսքով օգնենք, որ կարողանան ինչ որ բան անել, պատրաստել.. ինչքան շատ բան սովորեն էդքան իրենց օգուտը:

Cassiopeia
03.02.2010, 00:01

Սովորեցնող էլ է անհրաժեշտ։ Հաշվի պետք է առնել, որ նրանք մի քիչ բարդ են սովորում, այսինքն, եթե նորմալ երեխային մեկ անգամ ասելով կարելի է հասկացնել, նրանց միգուցե 10 անգամ պետք է բացատրել, թե ինչպես անել։

ministr
03.02.2010, 00:05
Սովորեցնող չկա?

Cassiopeia
03.02.2010, 00:06
Սովորեցնող չկա?

Եթե լիներ, կարծում եմ տնօրինությունն ամեն ջանք գործ կդներ, որպեսզի այդ էլ սովորեին։

eduard30
03.02.2010, 00:28
Ես ունեմ մի լավ առաջարկ, կարելի է այսպիսի բան կազմակերպել: Մի քանի մեծ մթերային խանութների կարելի է առաջարկել այսպիսի առաջարկ, օրինակ գնորդը 5 կամ 10 հազար դրամի առևտուր անելու դեպքում ստանում է ինչ որ «ժետոն» և դրամարկղից դեպի դուրս գալուց նետում է ինչ որ արկղի մեջ, այսպիսով 1-2 ամիս անց հավաքված «ժետոնի» դիմաց խանութից կվերցվի գումար իսկ գումարը կփոխանձվի դպրոցի երեխաներին: Ամենակարևորը չգրեցի, օրինակ «ժետոնը» մոտ 50-ից 100 դրամ արժեքով:
Ինձ թվում է այս միտքը խանութի համար էլ փողշահավետ կլինի և կհամաձայնվի, բայց, որ ամենակարևորն է դպրոցի երեխաներն կօգնենք: Միայն պետք է ամեն ինչ օրինական արվի, ի նկատի ունեմ դպրոցի դիրեկտորը ինչ որ գրություն գրի:
Կխնդրեի այս առաջարկի շուրջ մանրամասը խորհրդակցենք:

Dayana
28.02.2011, 16:16
Ժող, կարծում եմ, թեման ակտիվացնելու ժամանակն է: Արդեն իսկ կազմակերպվում է Խաղահրապարակ 5-6 «ակցիան», որի ընթացքում կկառուցվի երկու խաղահրապարակ:

Սիրելի բարեկամներ
Հավանաբար նկատած կլինեք, որ նոր տարին իր հետ բերում է նաև նոր գաղափարներ և որոշ հին մտադրություններ նոր թափով և ուժգնությամբ շարունակելու եռանդ ու կամք:Եվ այս իմաստով 2011 բացառություն չի լինի <<Բնատաճարի>> համար:

Այսպիսով շարունակում ենք <<Խաղահրապարակ>> նախագիծը այս տարի թիրախ ընտրելով սահմանամերձ շրջանների գյուղական բնակավայրերը:

Քանի, որ այս անգամ նախագիծը իրականացվում է Երևանից 150-250 կմ հեռավորության վրա ինչը մեծացնում է <<Խաղահրապարակ>> նախագծի արժեքը տեղափոխման ծախսերի աճի պատճառով ապա դրանք օպտիմալացնելու համար մտադրություն կա <<Խաղահրապարակ>> 5 և 6-ը իրականացնել միասին:
<<Խաղահրապարակ>> 5 և 6-ը նախատեսում ենք իրականացնել Տավուշի մարզի Չինարի և Կիրանց սահմանամերձ գյուղերում

<<Խաղահրապարակ >> 5-6ը ենթադրում է յուրաքանչյուրում 3 խաղասարքերի ( ճոճարան, ճոճվող նավակ և պտտվող անիվ 610 000 դրամ երկու խաղահրապարակների ընդհանուր արժեքով, որը ներառում է նաև խաղասարքերի տեղափոխման, տեղադրման և բետոնապատման աշխատանքները) տեղադրում վերոնշյալ գյուղերի կրթահամալիրի- մանկապարտեզների բակերում:

Հանգանակության, Կառուցման և Վերահսկման կարգը
1. Նվիրատուն հայտնում է իր խոստում պատրաստակամությունը նվիրաբերելու առնվազն 5000 դրամ, բայց գումարը դեռ պահում է իր մոտ:
2. Անհրաժեշտ գումարի խոստումները գոյանալուն պես սկսվում է դրանց հավաքման
գործընթացը :
3.Խաղասարքերի կառուցման պատվերը իջեցվում է մինչ այժմ <<Խաղահրապարակ>> 1, 2, 3, 4 կառուցած մետաղագործական արհեստանոցին եթե մինչ այդ ավելի էժան և որակով տարբերակի հնարավորություն ի հայտ չի գալիս:Այս հարցով յուրաքանչյուրը կարող է իրեն հայտնի տարբերակ կամ մետաղագործական արհեստանոցի կոնտակտ առաջարկել:
4.Նվիրատուների անունները տարածվում է այն էլ. հասցեներով և սոց. ցանցով, որով արվել է <<Խաղահրապարակ>>5,6-ի հայտարարությունը, ինչը հնարավորություն կտա յուրաքանչյուր նվիրատուի <<տեսնել>> իր նվիրաբերած գումարը:
Գումարի առձեռը փոխանցման ժամանակ նվիրատուն ստորագրում է նվիրատվության փաստը արձանագրող ձևաթղթի (բլանկ) տակ, իսկ բանկային փոխանցման ժամանակ անդորագիրը պահում է իր մոտ առնվազն մինչև <<Խաղահրապարակ >>5,6-ի ավարտը:
5.<<Խաղահրապարակի >>5,6-ի բացման մասին տեղեկացվում է նույն կերպ և որին
կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:Սակայն քանի, որ դրանք ի տարբերություն նախորդ <<Խաղահրապարակների>> գտնվում են Երևանից պատկառելի հեռավորության վրա ապա անպայմանորեն ինչպես նախորդ դեպքերում կտրվի ֆոտո կամ վիդեո զեկույց, որի մեջ ներառված կլինի վայրը մինչև կառուցումը, ընթացքը և ավարտ բացումը:
Նվիրատվության խոստումների և Տեղեկություններ համար կարող եք զանգահարել 091/094 318-335 կամ գրել
[email protected]

Սիրով և հարգանքով
Ապրես Զոհրաբյան

Աղբյուր ՝ Ֆեյսբուք (http://www.facebook.com/event.php?eid=185685884788351)

Նշեմ, որ նախորդ 4 խաղահրապարակների նկարները ևս հասանելի են և արդյունքը կարող եք տեսնել:

https://lh4.googleusercontent.com/_IEp1xuzv3Tk/TWuTXqqS_9I/AAAAAAAACLQ/qmeQ7MGlu-A/s912/IMG_1464.jpg
https://lh5.googleusercontent.com/_IEp1xuzv3Tk/TWuTcJvZ_SI/AAAAAAAACLc/UD9p-aqbNLE/s912/IMG_1519.jpg
https://lh3.googleusercontent.com/_IEp1xuzv3Tk/TWuTgKa3HbI/AAAAAAAACLk/FPVdb5QEmfA/s912/IMG_1482.jpg
https://lh6.googleusercontent.com/_IEp1xuzv3Tk/TWuTjglwXSI/AAAAAAAACLw/YOQNui3He6E/s912/IMG_1488.jpg