PDA

Դիտել ողջ տարբերակը : Լավ սովորողի տպավորություն

pilisopa-uhi
26.01.2010, 22:25
Միշտ դասախոսներին մեծ ուշադրության չեմ արժանացրել, ասենք, իրանք արժանի չեն եղել, ու գլուխս կախ սովորել եմ կիսամյակի ընթացքում, ու երբ եկել ա քննության պահը, ստացվել ա, որ դասախոսը ինձ չի ճանաչել որպես «լավ սովորող ուսանողի», իսկ էտ իրան անհրաժեշտ ա ինձ բարձր կամ մինիմում ըստ արժանվույն գնահատելու համար: Ոնց տպավորություն գործել դասախոսի վրա: Սենց խնդիր ունեցել ե՞ք:

Ֆոտոն
26.01.2010, 22:39
Լավ սովորողի հիմնական հատկանիշն էն է, որ դասախոսին միշտ հարցեր է տալիս: Եթե հարց չունես, ուրեմն լավ չես սովորել: Այսինքն դրանով ինքը քո գիտելիքներին կիսամյակի ընթացքում էլ ծանոթանում է: :)
Դոգմա չի, բայց էական է ըստ իս: :)

Yeghoyan
26.01.2010, 22:47
Լավ սովորողի տպավորությունը որնա՞
Ձևական պետք չի, իմաստ չունի, իսկապես լավ սովորի, ակտիվ եղիր սեմինարներին, դասախոսի տվածով չեն բավարարվում, ավելի շատ մասնագիտական գրքեր կարդա, թեմայի վերաբերյալ հետաքրքրվի այլ տեղերից, գրքերից, ինետից, ամեն ինչի մասին իմացի, դասախոսի հարցերին աշխատի պատասխանես սեմեստրի ընթացքում… Պիտի որ օգնի;)
Ֆոտոնի ասածն էլ ճիշտ է, իմ դասախոսներից մեկն էլ նույնն էր ասում, եթե դասը սովորել եք, հասկացել եք, հաստատ հարց պիտի ունենաք: Ինչ որ բան պիտի հետաքրքրի, որի պատասխանը չեք ստացել իրա տվածը սովորելով:

Շինարար
26.01.2010, 22:48
Ամենալավը քննություններին լավ պատասխանելն է, ի միջի այլոց սեփական փորձից, եթե ողջ տարին թողնում ես ոչ այնքան էլ լավ սովորողի տպավորություն, քննության ժամանակ քո լավ պատասխանը ավելի մեծ ազդեցություն գործում, քան լավ սովորողի համբավ ունեցած մյուսի թեկուզ քեզնից փոքր-ինչ ավելի լավ տարբերակը, աշխատող տարբերակ ա սա… Մեկ էլ եթե հումանիտար մասնագիտություն ես ստանում, քո ընդհանուր կարդացածության, դրա շնորհիվ ձեռք բերած բառապաշարի շնորհիվ կարող ես ամենաչիմացածդ հարցերի մասին էլ խոսել այնպես, որ գերազանց ստանաս…

Marine-24
26.01.2010, 22:49
իհարկե մենք էլ ենք նման խնդիր ունեցել, բայց լավ դասախոսը ճանաչում է լավ ուսանողին, պարզապես չնկատելու է տալիս, այդ դեպքում օրինակ ես առանձնապես չեմ նեղվել: Սովորում եմ իմ համար, ոչ դասախոսի, թող թեկուզ ցածր ստանամ, բայց իմ գլխով ստանամ: Ոչ թե ցուցադրեմ ինձ, թե դասախոսը նկատի ու բարձր դնի, իրա գլխին էլ, էնքան թող չնկատ~ի ինքն էլ հոգնի, բա ինձ պետք:

Chuk
26.01.2010, 22:50
Կարելի է փորձել շապիկ հագնել, վրան գրված «Ես գերազանցիկ եմ»:
Առնվազն ուշադրություն կգրավես, մնում է այդ ուշադրությունը սեփական պահվածքով դարձնել լավը, ապա սեփական վարքով պահել այդ տպավորությունը :oy

ministr
26.01.2010, 22:50
Առաջին քննությանը կարող ա և չճանաչի որպես լավ սովորողի, բայց հաջորդ քննությանը արդեն կիմանա որը որից հետոյա: :)

Եթե իհարկե գերազանց ստանաս ու փայլես:

One_Way_Ticket
26.01.2010, 23:37
Նիգիյանի առաջին առարկան (թարգմանության տեսություն էր, ինչ էր) չէի սիրում, ոչ բոլոր դասերին էի ներկա եղել, եղած ժամանակ էլ ակտիվ չէի եղել: Միջանկյալն էլ լավ չէի գրել` 11 բալ: Քննությանը նայեց, լուրջ-լուրջ հարցրեց` երեք ես ուզու՞մ, թե պատասխանելու ես: :D

Չնայած ընդհանրապես հակառակն էր: Անուն հանած ուսանող էի, լավ էլ չպատասխանեի, մեկ է դնում էին :) Նույնսիկ առանց լեկցիան ուշադիր լսելու երբեմն կարելի է "խելացի" բաներ ասել: Օրինակ, եթե տեսնում ես, որ դասախոսը կասկածելով է ինչ-որ պնդում անում, կարող ես ասել` "բայց ապացույցի կարիք ունի" :)

եթե ողջ տարին թողնում ես ոչ այնքան էլ լավ սովորողի տպավորություն, քննության ժամանակ քո լավ պատասխանը ավելի մեծ ազդեցություն գործում, քան լավ սովորողի համբավ ունեցած մյուսի թեկուզ քեզնից փոքր-ինչ ավելի լավ տարբերակը, աշխատող տարբերակ ա սա…
Նայած թե ինչ ես ուզում: Եթե չորս, ապա այո: Բայց հինգ նույնիսկ ոչ շատ խիստ դասախոսը անծանոթ ուսանողին դժվարությամբ է դնում, պետք է իրոք գերազանց պատասխանել:

Աթեիստ
27.01.2010, 00:30
Հիշում եմ, մաթեմատիկայի դասախոսության ժամանակ դասախոսի սխալը բարձրաձայնեցի, դա բավական էր։
Որոշ առարկաներից ուսանողների հարցերին դասախոսի փոխարեն ես էի պատասխանում։
Ասեմ որ շատ հեռու եմ եղել գերազանցիկությունից (քննություններին շատ էիչ էի պատրաստվում, քանի որ չէի պատրաստվում այդ ուղղությամբ շարունակել), բայց որ համարյա բոլոր դասախոսների աչքը մտել էի, դա փաստ է։
Մարդ ունեինք, որ դասախոսի աչքը մտնելու համար նրա 12 տարեկան թոռան հետ էր ընկերություն անում։

Արևհատիկ
27.01.2010, 01:03

Իսկ իմ մոտ լրիվ հակառակն էր :( Առաջին կուրսում ֆիզիկայի դասախոսի սխալը բարձրաձայնեցի և դրանից հետո դասախոսը թարսվեց հետս:

Ապե Ջան
27.01.2010, 01:11
Լավ սովորողի տպավորությունը որնա, դասախոստ թող լավ դասախոս լինի, տեսնի ու գնահատի:

One_Way_Ticket
27.01.2010, 01:29
Իսկ իմ մոտ լրիվ հակառակն էր :( Առաջին կուրսում ֆիզիկայի դասախոսի սխալը բարձրաձայնեցի և դրանից հետո դասախոսը թարսվեց հետս:
Դա դասախոսին բնութագրող չափանիշներից մեկն է: Ինչքան ավելի վստահ է դասախոսը իր վրա, այնքան ավելի դրական է վերաբերվում իր սխալները մատնանշելուն:

ministr
27.01.2010, 01:45
Իսկ եթե կուզես, ապա պետք չի տպավորություն գործել: Դասախոսն երեխա չի, ու լավ հասկանումա շարժառիթները: Ուղղակի լավ սովորի, պրծավ գնաց:
Ես ել եմ դաս տվել, ու նույնիսկ իմ կարճաժամկետ փորձով անմիջապես զգում էի, թե ովա իրան "ճղում", հետո քննությանը կիսապարապած եկել էր հույսով որ պետքա օդից 5 ստանա... էն էլ ուր էր թե:

Մանուլ
27.01.2010, 13:52
Իհարկե, միանգամից զգացվում ա, թե ով ա իրան «ճղում», ով ա իսկապես սովորում :): Մենակ լավ սովորելով չի, դասախոսն էլ պիտի տեսնի, որ ուսանողը սովորում ա:
Եթե իսկապես լավ սովորողը ամբողջ կիսամյակի ընթացքում գլուխը կախ, սուսուփուս սովորում ա, քննությանը մի քիչ դժվար ա, որովհետև դասախոսը չի ճանաչում... Իսկ եթե գործնական դասերի ժամանակ ակտիվ ա լինում, դասախոսը ճանաչում ա, քննությանը ոչ մի խնդիր չի լինում: Սեփական փորձս :)):

pilisopa-uhi
27.01.2010, 14:55
Կարելի է փորձել շապիկ հագնել, վրան գրված «Ես գերազանցիկ եմ»:
Առնվազն ուշադրություն կգրավես, մնում է այդ ուշադրությունը սեփական պահվածքով դարձնել լավը, ապա սեփական վարքով պահել այդ տպավորությունը :oy

Իմ խնդիրը են ա, որ ես տանել չեմ կարողանում էտ շապիկները ու աչք մտնելը ընդհանրապես...

Ձայնալար
27.01.2010, 15:11
Իսկ եթե կուզես, ապա պետք չի տպավորություն գործել: Դասախոսն երեխա չի, ու լավ հասկանումա շարժառիթները: Ուղղակի լավ սովորի, պրծավ գնաց:
Ես ել եմ դաս տվել, ու նույնիսկ իմ կարճաժամկետ փորձով անմիջապես զգում էի, թե ովա իրան "ճղում", հետո քննությանը կիսապարապած եկել էր հույսով որ պետքա օդից 5 ստանա... էն էլ ուր էր թե:

Ինձ նամիկատ չես անում չէ՞ :D

Փիլիսոփաուհի ջան, իհարկե մարդիկ կան, որ բնատուր շնորհք ունեն տպավորություն թողնելու, բայց, եթե քո մոտ մեջից չկա ու դու էլ թատերականի ուսանող չես, ավելի լավ ա պարզապես սովորես՝ սովորողին միշտ էլ գնահատում են ;)

Dayana
27.01.2010, 15:17
pilisopa-uhi ջան, քեզ մեր ավագ սերունդը մի քիչ թյուր տպավորության ա դրդում :))
Եթե դասախոսը էն տեսակներից ա, որ պիտի իրա մոտ ձև թափես, թե դու խելոք ես, ուրեմն պիտի էն գլխից ձև թափես, թե չէ վերջում կարող ա ասի "կներես, 5-ի լիմիտս լրացել ա", իսկ եթե դասախոսը նորմալ մարդ ա, կարող ես դասի էլ չգնալ ու վերջում 5 ստանալ:

CactuSoul
27.01.2010, 15:27
....սովորողին միշտ էլ գնահատում են ;)
...եթե սովորողն իրեն «ճղում» ա, գոնե՝ քննության ժամանակ:

Լավ, ճիշտ ա, ուրիշ տարբերակ էլ կա. սկզբում ես քեզ «ճղում», մի քանի հատ 5 ես ստանում, հետո արդեն ինչ «ճղել», ինչ բան. քննության ես մտնում, դասախոսը «ստուգման գրքույկ» կոչվածը վերցնում-թերթում ա, նայում ա նախկին գնահատականներիդ, տպավորված՝ 5-դ նշանակում ա, գնում ես:

Իմ սովորելու ընթացքում ամենաշատը 3-4 դասախոս եղած լինեն (հստակ՝ միայն 2-ին եմ հիշում), որ քննել ու գնահատականս որոշել են մինչ «ստուգման գրքույկի» «ուսումնասիրությունը»:

ministr
27.01.2010, 15:31
Ինձ նամիկատ չես անում չէ՞ :D

Փիլիսոփաուհի ջան, իհարկե մարդիկ կան, որ բնատուր շնորհք ունեն տպավորություն թողնելու, բայց, եթե քո մոտ մեջից չկա ու դու էլ թատերականի ուսանող չես, ավելի լավ ա պարզապես սովորես՝ սովորողին միշտ էլ գնահատում են ;)

Չէ ձեր խմբում սաղ տաղանդ էին :))

Պոլիտեխնիկի խմբերից մեկի մասինա խոսքը:

pilisopa-uhi
27.01.2010, 15:35
Ոնց որ թե բոլորին հիանալի դասախոսներ են հանդիպել կյանքում բացի ինձանից, եթե լսում են ձեզ ու նոր գնահատում :) իմ դասախոսներից շատերը ոչինձ են լսում, ոչ իրանց ճանաչած լավ ուսանողներին...իրանք անհաղորդ են ուղղակի դասեր ժամանակ: Լինում ա հաճախ. որ գերազանցիկներից մեկը ամբիոնի մոտ կանգնած չգիտես ինչ ա խոսում ու դասախոսը գլխուվ ա անում տակտի տակ: Ու եթե համբերությունդ չի հերիքում , ասում ես «մի րոպե, տենց բան չկա», բոլորը նենց հայացքներով են վրադ նայում, ոնց ազգի թշնամուն կնայեին: Իմ հետ եննց աբսուրդ դեպքեր են եղել համալսարանում, ասենք մի հարց ա տվել, պատասխանում եմ, դեռ խոսքը բերանիս մեջ, ուրիշին ա նույն հարցը տալիս, ու նույն պատասխանն ա ստանում, ինձ ասում ա «հասկացա՞ր հիմա»...ահավոր զգացողություն ա..վոշեմ, տխուր բաներ հիշեցի, անցանք :)

Yeghoyan
27.01.2010, 15:41
Դու որտե՞ղ ես սովորում:

pilisopa-uhi
27.01.2010, 15:41
pilisopa-uhi ջան, քեզ մեր ավագ սերունդը մի քիչ թյուր տպավորության ա դրդում :))
Եթե դասախոսը էն տեսակներից ա, որ պիտի իրա մոտ ձև թափես, թե դու խելոք ես, ուրեմն պիտի էն գլխից ձև թափես, թե չէ վերջում կարող ա ասի "կներես, 5-ի լիմիտս լրացել ա", իսկ եթե դասախոսը նորմալ մարդ ա, կարող ես դասի էլ չգնալ ու վերջում 5 ստանալ:

Ինչ-ոչ մեկը հասկացավ ինձ

pilisopa-uhi
27.01.2010, 15:43
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում :) դու՞

CactuSoul
27.01.2010, 15:43
Իմ սովորելու ընթացքում ամենաշատը 3-4 դասախոս եղած լինեն (հստակ՝ միայն 2-ին եմ հիշում), որ քննել ու գնահատականս որոշել են մինչ «ստուգման գրքույկի» «ուսումնասիրությունը»:
Հա, մի բան էլ մոռացա. ուղղակի պայթում էի ամեն քննության ժամանակ, երբ դասախոսը հարցնում էր. «Ի՞նչ գնահատական ես ուզում»:[… Ախր էլ ինչի՞ համար եմ եկել, որ ինձ քննես, եթե ես պիտի որոշեմ՝ ինչ եմ ստանալու:think:

Ու սենց էր. եթե մեկն «ուզում ա» 5, բայց պատասխանում ա 3-ի, բնականաբար ստանում ա 4, ոչ թե 3:):

Մի խոսքով, չեմ էլ ուզում հիշել:}:

pilisopa-uhi
27.01.2010, 15:44
Աչքիս ես սովորող չեմ, ինձ տենց ա թվացել ուղղակի, Ձայնալար

Dayana
27.01.2010, 15:58
Ինչ-ոչ մեկը հասկացավ ինձ

Հա, ինձ մի անգամ տենց մի "դասախոզ" 4 դրեց մենակ նրա համար, որ արդեն 3 հոգու 5 էր դրել, ու դա ամբիոնի լիմիտն էր: Բայց հաջորդ տարի առաջինը պատասխանեցի, որ լիմիտը չլրանա ու 5 ստացա :D պլյուս ասեց տղերք, սովորեք իրանից, բայց չասեց ինչ :D :D

Իսկ հաջորդ տարի արդեն գնացել էի Լայքս ու դասախոսները ընկերներս էին, քննության էլ չէի գնում կամ օֆիսում տեսնում ասում էի զաչոտկաս ստորագրեք, գիտեի որ 5 եմ ստացել :))

Ձայնալար
27.01.2010, 16:16
Աչքիս ես սովորող չեմ, ինձ տենց ա թվացել ուղղակի, Ձայնալար

Հա ջա՞ն :)

Ասածս էն ա, որ եթե 5-ի գիտես, առանց ձևեր թափելու կարաս ցուըց տաս գիտելիքներդ: Եթե իհարկե էն հին ձևերը դեռ կան՝ բանավոր քննություն, գրավոր քննություն, թեստ…
Իսկ, եթե ուզում ես ավելին ցույց տալ քան գիտես, դրա ձևերն էլ կան, բայց ես դրանց չեմ տիրապետում :esim

One_Way_Ticket
27.01.2010, 16:25
Ես դեռ դեպք չգիտեմ, որ ուսանողը իրոք գերազանց պատասխանել է, բայց դասախոսը հինգ չի նշանակել: Մի անգամ Վասիլյանը քննության հենց սկզբում ասաց, որ ինքը գրեթե համոզված է, որ միայն Լուսինեն է հինգ ստանալու: Բայց ինձ էլ մանրամասն քննելուց հետո հինգ դրեց:
Հիմնականում խնդիրը բերվում է նրան, որ ոչ գերազանց պատասխանի դեպքում աչքի ընկած ուսանողին դասախոսը հինգ կդնի, իսկ մյուսին` ոչ: Ես դա նորմալ եմ համարում:

Մանուլ
27.01.2010, 16:27
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում :) դու՞

Դուք քննությունները գրավոր չեք հանձնո՞ւմ :think:

pilisopa-uhi
27.01.2010, 16:37
Հա ջա՞ն :)

Ասածս էն ա, որ եթե 5-ի գիտես, առանց ձևեր թափելու կարաս ցուըց տաս գիտելիքներդ: Եթե իհարկե էն հին ձևերը դեռ կան՝ բանավոր քննություն, գրավոր քննություն, թեստ…
Իսկ, եթե ուզում ես ավելին ցույց տալ քան գիտես, դրա ձևերն էլ կան, բայց ես դրանց չեմ տիրապետում :esim

Չէ լուրջ, գրեթե բոլոր պատասխաններից մենակ էտ հասկացա, որ եթե իմ ուզածը չեմ ստանում, ուրեմն ոչ թե տպավորության հարց ա, այլ ուղղակի պատասխանս ինչ-որ էն չի եղել... էտքան էլ տենց չի իմ կարծիքով, բայց ճիշտ ա, որ կարելի ա ավելի լավ սովորել միշտ էլ: Լավ խորհուրդ ա, ապրեք :)

Ձայնալար
27.01.2010, 16:57
Ընդհանրապես սուբյեկտիվ գործոնը միշտ էլ կա, հատկապես, եթե քննությունը գրավոր չէ: Օրիանակ պոլիտեխում կան առարկաներ, որ քննությունը գրավոր ա ու տետրերն էլ ստուգում են ամբիոնի բոլոր դասախոսները: Սա առավելագույնս օբյեկտիվացնում է պրոցեսը, չնայած, օրիանկ իմ ֆիզիկայի դասախոսը վերջում նայում էր իմ տետրը ու անկախ ամեն ինչից ինձ բոնուս էր տալի, որովհետև լավ տպավորություն էի թողել իր վրա՝ առանց թատերական հնարքների :oy Բայց նաև ունեի մաթեմի գործնականի դասախոս ումից ընթացիկ միավորները «քերում» էի՝ չէր սիրում էս մարդը ինձ, փոխարենը շատ լավ էր վերաբերվում բոլոր նրանց, ովքեր Երևանից չէին :esim Ու քանի որ ես էլ հետը շատ գլուխ չէի դնում, ընթացիկ միավորներս ցածր էին լինում, ստիպված քննությանը լավ էի պարապում, որ բարձր ստանամ: Կային քիմիայի լաբորանտներ, որ մենակ կոնսպեկտելու համար բոլոր բութ բայց աշխատասեր համակուրսեցիներիս բարձր էին նշանակում, ես էդ թղթաբանությունը չէի անում ու տուժում էի: Ամեն տեսակ դասախոս կարողա հանդիպի՝ դիմագրավելու միակ եղանակը սովորելն ա, ինչքան էլ որ պատասխանաը պրիմիտիվ հնչի :pardon

Հ.Գ. Ավատարդ վերջն ա :love

Մենուա
27.01.2010, 17:21
Շնորհակալություն թեմայի համար, քանի որ այն ինձ հիշեցրեց այն լավ ժամանակները, որ կոչվում են ուսանողական տարիներ։ Եթե ժամանակդ գնահատում ես, ուրեմն պետք է սովորես, բայց ինչպես մեր ժամանակ (կարծում եմ՝ հիմա էլ) իսկապես կային անիմաստ (կամ մեր կողմից անիմաստ համարվող) առարկաներ, անտաղանդ ( կամ շատ անտաղանդ) դասախոսներ, ու հարկ էր լինում որոշ բաներ չսովորել, սակայն հարմար գնահատական ստանալ։ Ինչ էի անում ես։ Տվյալ առարկայից որոշ բան էի կարդում, մի քիչ ինֆորմացվում էի, առաջին երկու օրը հետևում էի դասախոսի խոսքին, հայացքով ստիպում, որ նա ինձ նայի խոսելիս, գլխով հավանության նշաններ էի անում, քիչ հետո խոսելիքի մասին հարց էի տալիս, ստանում համբերության հորդորներ...........Դեպքերի գերակշիռ մասում ես երկրորդ օրն արդեն իմ գնահատականը ստանում էի։ Ստացվում էր, որի համար հիմա մի քիչ ափսոսում եմ։

Հայկօ
27.01.2010, 19:42
Իմ խնդիրը են ա, որ ես տանել չեմ կարողանում էտ շապիկները ու աչք մտնելը ընդհանրապես...

Դե էս ավելի լուրջ խնդիր ա, քան քննությունից չորս ստանալը :): Էսօր դասախոսիդ մոտ չես կարողանում քեզ լավ ներկայացնել, աչքի ընկնել, վաղը աշխատանքի ընդունվելու հարցազրույցի ժամանակ չես կարողանա կամ էլ շեֆիդ մոտ ;): Ի դեպ՝ դասերի ժամանակ իրեն որպես խելացի մարդ դրսևորած ուսանողը քննությանը լավ պատասխանելիս համարվում ա սովորող, խելացի ուսանող, իսկ դասերի ժամանակ զրո տպավորություն թողած ուսանողը քննության ժամանակ լավ պատասխանելիս կարող ա համարվել ուղղակի լավ կռծող ու զուբրիտ անող :8: Համ էլ՝ նայած դաս: Եթե տեսական առարկա ա ու մեծ կուրսով ուղղակի նստած լեկցիա եք գրում, աչքի ընկելու կարիք կարող ա նույնիսկ չլինի էլ: Իսկ փոքր խմբերով պրակտիկ դասերի ժամանակ աչքի ընկնելը, ակտիվ լինելը նույնիսկ ոչ թե ցանկալի ա, այլ պարտադիր նախապայման:

Լավ, ես էլ իմ դաժան պատանեկությունը հիշեմ :)). հենց առաջին թե երկրորդ դասին դասախոսներիցս մեկի աչքը մտա, որովհետև գիտեի, թե ով ա Ագամեմնոնը, Մենելաոսը ու նույնիսկ Անդրոմաքեն :)): Նկատեք՝ դեպքը տեղի ա ունեցել «Տրոյայի» էկրան բարձրանալուց շա՜տ առաջ :):

davidus
27.01.2010, 20:00
Իմ խնդիրը են ա, որ ես տանել չեմ կարողանում էտ շապիկները ու աչք մտնելը ընդհանրապես...

ոչ մեկը արա, ոչ էլ մյուսը... դասի ժամանակ քեզ վայել պահի, եթե հարց ունենում էլ ես, մի հատ փորձի ինքդ գտնես պատասխանը, հետո նոր հարցրու.... դասախոսը տվածդ հարցի որակից էլ ա զգում, դու էդ հարցը հարցնելու համար տվեցիր, թե իսկականից ինչ-որ մի բան չես հասկացել...... ու ընդհանրապես դասախոսին մարդու տեղ դնելն էլ պակաս կարևոր չի.... մեզ պես սովորական մարդիկ են, ուղղակի ամեն մեկը իրա բզզիկները ունի, պիտի գլխի ընկնես ում հետ կարելի ա կատակ անել, ում հետ դաժէ չխոսալ, ում դասը չսովորել, իսկ ում դասերին էլ հնարավորինս պատրաստ գնաս..... դասախոս կա, որ մինչև մի երկու "լավ խոսք չասես", իր խոսելաոճը չի փոխում, կամ իրեն չափից դուրս ազատ ա զգում լսարանի շրջանակներում.... սրանց էլ իրենց համապատասխան մոտեցումդ պիտի ցուցապերես...

ինստիտուտում սովորել եմ առաջին 3 տարին, իսկ մնացած 2 տարին միայն այն առարկաները, որոնք ինձ համար առաջնային էին՝ ընդամենը 2-3 առարկա.... բայց դա ինձ բացարձակ չխանգարեց վերջում "ոչ կապույտ" դիպլոմ ստանալ :oy , որովհետև մնացած առարկաները իմ փոխարեն պատասխանում էր ստուգման գրքույկս: ;)

Yellow Raven
27.01.2010, 21:13
Հետաքրքիրա,որ իմ մոտ սովորականի հակառակ պրոցեսնա, հնարավորա կիսամյակի ընթացքում ընդհանրապես տպավորություն չգործեմ էդ առարկայից, բայց վերջում քննության ժամանակ դասախոսը հասկանումա, որ լավ սովորող եմ:))
Ինձ թվումա հատուկ էդ ուղղությամբ աշխատելու կարիք չկա, ամեն ինչ ինքնստինքյան կստացվի,իսկ եթե ամեն դեպքում ուզում ես տպավորություն գործած լինես խորհուրդ կտամ շատ <<ծակ փիլիսոփայել>> ... Աշխատումա, փորձված տարբերակա:P:D

ChildOfTheSky
27.01.2010, 22:45
Իմ խնդիրը են ա, որ ես տանել չեմ կարողանում էտ շապիկները ու աչք մտնելը ընդհանրապես...

Ասա որտեղ ես սովորում , էժան գներով դասախոսին ներկայացնեմ որպես գերազանցիկ ))))) լուրջ

Նարե
27.01.2010, 23:14
Բայց օրինակ ինձ հետ գրեթե չի պատահել իսկապես լավ սովորող ուսանող ու տարվա ընթացքում պասիվություն ցուցաբերող, այն ուսանողը ով սովորում է, անհնարին է, որ պասիվ լինի, հենց մենակ այն, որ ավել ինֆորմացիա ես ցանկանում իմանալ կամ էլ անհասկանալի հարցեր ես ունենում, բանավեճի մեջ ես մտնում դասախոսիդ հետ: Իսկ դասախոսի տարիների փորձը հաստատ մի բան տալիս է, որ հասկանան այդ աշակերտը լավ սովորող է, թե "զուբրիտ անող": Երբեք էլ ինձ չեմ կոտորել գնահատականի համար, բայց գրեթե միշտ էլ տպավորությունը թողել եմ տարվա ընթացքում, ու չեմ հասկանում ամբողջ տարին չսովորել, վերջին մի քանի օրը տանջվելը, առաջին դեպքը հաստատ շատ ավելի հեշտ է : Բայց նամանավանդ 2008թ. փետրվարից հետո դեկանս էր խիստ սուբյեկտիվ վերաբերմունք ցուցաբերում ու ամեն ինչ անում, որ այնքան էլ բարձր չստանամ, ես էի նորմալ տարա: Նյարդերս ավելի կարևոր եմ դասել, քան գնահատականի համար կռիվ տալը: Հետագայում քո գիտելիքները շատ ավելի խոսուն կլինեն, քան գնահատականները:

Farfalla
29.01.2010, 11:19
pilisopa-uhi ջան սովորի քո համար, այլ ոչ թե գնահատականի: Մեկ էլ եթե բանավոր ես պատասխանում աշխատի հավեսով պատասխանես, դասախոսի դուրը գալիսա, երբ տեսնումա, որ իր առարկան հավեսով են պատասխանում:
Ցավոք սրտի իմ դասախոսների մեջ շատ քչերն էին, որ իսկապես գիտելիքն էին գնահատում: Առարկաներից մեկից 4 ստացա, որովհետև դասի ժամանակ աշխուժ էի ու ինքը հասկացել էր, որ իրանից շատ բան գիտեմ:

AniwaR
29.01.2010, 11:52
Օրինակ ես ավելի շատ անհանգստացած եմ նրանից, որ լավ սովորողի տպավորություն եմ թողնում կուրսեցիներիս մոտ: :D Ինչ ա թե անվճար եմ, սաղ գիտեն ամբողջ օրը տանը նստած՝ գիրք եմ կրծում: )) Էն էլ չգիտեն, որ բախտ ունեմ՝ աշխարհը չունի: :D Չնայած... էս անգամ աչքով տվի(ն): :( Կամ էլ թամբալության ծայրագույն աստիճան էր մոտս: :( :(

Ariadna
29.01.2010, 13:12
Բայց օրինակ ինձ հետ գրեթե չի պատահել իսկապես լավ սովորող ուսանող ու տարվա ընթացքում պասիվություն ցուցաբերող, այն ուսանողը ով սովորում է, անհնարին է, որ պասիվ լինի, հենց մենակ այն, որ ավել ինֆորմացիա ես ցանկանում իմանալ կամ էլ անհասկանալի հարցեր ես ունենում, բանավեճի մեջ ես մտնում դասախոսիդ հետ: Իսկ դասախոսի տարիների փորձը հաստատ մի բան տալիս է, որ հասկանան այդ աշակերտը լավ սովորող է, թե "զուբրիտ անող": Երբեք էլ ինձ չեմ կոտորել գնահատականի համար, բայց գրեթե միշտ էլ տպավորությունը թողել եմ տարվա ընթացքում, ու չեմ հասկանում ամբողջ տարին չսովորել, վերջին մի քանի օրը տանջվելը, առաջին դեպքը հաստատ շատ ավելի հեշտ է : Բայց նամանավանդ 2008թ. փետրվարից հետո դեկանս էր խիստ սուբյեկտիվ վերաբերմունք ցուցաբերում ու ամեն ինչ անում, որ այնքան էլ բարձր չստանամ, ես էի նորմալ տարա: Նյարդերս ավելի կարևոր եմ դասել, քան գնահատականի համար կռիվ տալը: Հետագայում քո գիտելիքները շատ ավելի խոսուն կլինեն, քան գնահատականները:

Ես օրինակ երբեք դասերի ժամանակ ակտիվություն չեմ ցուցաբերել, դե ի նկատի ունեմ էն առարկաները, որոնք իրականացվում են մեծ լսարանում, մի քանի խմբով, պատմություն, հոգեբանություն, փիլիսոփայություն, ոչ մի սեմինարի չեմ պատասխանել, հարցեր չեմ տվել, բայց լավ սովորող էի, քննություններին էլ հիմնականում հինգ եմ ստացել (մասնագիտականները միշտ եմ հինգ ստացել), բայց դե քննությունից առաջ լավ էի պարապում, դասախոսները քննությանը զարմանում էին, թե սենց խելոք ոնց ա որ ոչ մի սեմինարից գնահատական չունես։

*e}|{uka*
29.01.2010, 13:52
pilisopa-uhi ջան սովորի քո համար, այլ ոչ թե գնահատականի: Մեկ էլ եթե բանավոր ես պատասխանում աշխատի հավեսով պատասխանես, դասախոսի դուրը գալիսա, երբ տեսնումա, որ իր առարկան հավեսով են պատասխանում:
Ցավոք սրտի իմ դասախոսների մեջ շատ քչերն էին, որ իսկապես գիտելիքն էին գնահատում: Առարկաներից մեկից 4 ստացա, որովհետև դասի ժամանակ աշխուժ էի ու ինքը հասկացել էր, որ իրանից շատ բան գիտեմ:

Մի բան ավելացնեմ, փիլիսոփաուհի ջան սովորի քո համար, քանի որ էն լավ- լավ գնահատականները որ ստանում են հիմնականում միայն աչք մտնելու համար, վերջում ու՞մ ա պետք լինելու: Գործի ընդունվելուց չես տանելու գնահատականներդ ցույց տաս, գիտելիքներդ ես ցույց տալու: :)

One_Way_Ticket
29.01.2010, 15:09
Տղաներին պետք գալիս են լավ գնահատականները: Մագիստրատուրա-ասպիրանտուրա անվճար ընդունվել, բանակ չգնալ :)

VisTolog
29.01.2010, 17:03
Իսկ ես հակառակն եմ արել :))
Վատ սովորողի տպավորություն եմ թողել, բայց վերջին պահին բարձրացրել գնահատականները` և դպրոցում, և դպրոցից հետո :))

Armeno
04.02.2010, 13:43
մեր մոտ տենց բան չկա, դու քո գիտելիքները քո տետրը polytechnic Рузлез :D