PDA

Դիտել ողջ տարբերակը : Բլոկ-սխեմա... ժողովուրդ խնդրում եմ օգնեք...



Tornado
26.01.2010, 20:03
Օգնեք կազմել բլոկ սխեմա, որը կհաշվի եւ կարտածի այն բոլոր թվերի գումարը, որոնք բազմապատիկ են 3 թվին::think:think:think

ministr
26.01.2010, 20:09
Իսկ 3-ի բաժանվելու հայտանիշը գիտես?

Tornado
26.01.2010, 21:46
3-ի են բաժանվում այն թվերը, որոնց թվանշանների գումարը բաժանվում է երեքի...:)

ministr
26.01.2010, 22:02
Ըհը.. դե էլ ինչ մնաց ընդեղ?

Մուտքագրվող թվի թվանշանները գումարում ես իրար, եթե առանց մնացորդի բաժանվումա 3-ի ուրեմն սաղ լավա :)

_DEATH_
26.01.2010, 22:13
Ըհը.. դե էլ ինչ մնաց ընդեղ?

Մուտքագրվող թվի թվանշանները գումարում ես իրար, եթե առանց մնացորդի բաժանվումա 3-ի ուրեմն սաղ լավա :)

Ինչ կարիք կա թվանշանները իրար գումարել? Մի անգամից պետք ա ցիկլի մեջ ստուգել, եթե հերթական թիվը mod 3 = 0, ուրեմբ գումարել S-ին:
Սկաները հիմա մոտս չի, թե չէ կգծեի սկան կանեի:

Լեո
26.01.2010, 22:41
Եթե քեզ պետք է ուղղակի թվերը ֆիլտրել և իրար գումարել 3-ի բազմապատիկ թվերը, ապա ես Excel-ով տրամաբանական շղթան կառուցել եմ, կարող ես նայել ;)

Կապույտ սյունակում գրված են մուտքային (սկզբնական) թվերը, մնացած սյունակներում գրված են ֆիլտրերը, իսկ դեղին բջջում նպատակային ֆունկցիան է :)

Չնայած երևի իմ գրածը ծրագրավորման հետ կապ չուներ :oy

Արևհատիկ
27.01.2010, 15:48
Օգնեք կազմել բլոկ սխեմա, որը կհաշվի եւ կարտածի այն բոլոր թվերի գումարը, որոնք բազմապատիկ են 3 թվին::think:think:think
Էս խնդրի մեջ ոնց-որ մի տվյալ պակասում ա: Ախր ոնց կարաս բոլոր էդ թվերի գումարը հաշվել: :o Էս ձևով ցիկլը լինելու ա 1-ից անվերջություն ու էդ ծրագիրը անվերջ պիտի պայման ստուգի: :))

_DEATH_
27.01.2010, 16:04
Էս խնդրի մեջ ոնց-որ մի տվյալ պակասում ա: Ախր ոնց կարաս բոլոր էդ թվերի գումարը հաշվել: :o Էս ձևով ցիկլը լինելու ա 1-ից անվերջություն ու էդ ծրագիրը անվերջ պիտի պայման ստուգի: :))

Պոլիտեխնիկի խնդրագրքի մեջ կար էս հիշում եմ, կարծեմ մինչև 1000 էր:

Արևհատիկ
27.01.2010, 16:34
Պոլիտեխնիկի խնդրագրքի մեջ կար էս հիշում եմ, կարծեմ մինչև 1000 էր:
Դե ուրեմն սենց ա: S-ը գումարն ա, i-ն էլ ամբողջ թիվ ա

http://s48.radikal.ru/i120/1001/74/373ca4ee9671.jpg (http://www.radikal.ru)

Ծուռ գծերի համար կներեք :D

DavitH
27.01.2010, 17:16
Էս խնդրի մեջ ոնց-որ մի տվյալ պակասում ա: Ախր ոնց կարաս բոլոր էդ թվերի գումարը հաշվել: :o Էս ձևով ցիկլը լինելու ա 1-ից անվերջություն ու էդ ծրագիրը անվերջ պիտի պայման ստուգի: :))

անվերջ չի աշխատի ինչ որ տեղ կկանգնի / թվերը անվերջ չեն համակարգչի մեջ :) / չնայած ետ լուծում չի լինի որտև ետ error ա փոփոխականի համար նախատեսված չափից կանցնի

matlev
27.01.2010, 18:58
Դե ուրեմն սենց ա: S-ը գումարն ա, i-ն էլ ամբողջ թիվ ա

Որ նկարդ մի քիչ փոխեմ, հո չե՞ս նեղանա: :)
http://s005.radikal.ru/i209/1001/ca/5bfceebcdc10.jpg

matlev
27.01.2010, 19:36
Սկաները հիմա մոտս չի, թե չէ կգծեի սկան կանեի:

Word-ից լավ սկանե՞ր:

45825

Արևհատիկ
27.01.2010, 20:34
Որ նկարդ մի քիչ փոխեմ, հո չե՞ս նեղանա: :)
http://s005.radikal.ru/i209/1001/ca/5bfceebcdc10.jpg
Չէ, չեմ նեղանա: Սենց ավելի լավ ա: Մալադեց :8

_DEATH_
27.01.2010, 20:56
Որ նկարդ մի քիչ փոխեմ, հո չե՞ս նեղանա: :)
http://s005.radikal.ru/i209/1001/ca/5bfceebcdc10.jpg

Ճիշտ ա սենց էկրանին նույն արդյունքն ա տպելու, բայց դու լրիվ ուրիշ խնդրի բլոկ սխեմա ես գծել:

Կազմել բլոկ սխեմա, որը կհաշվի եւ կարտածի 1-ից 333 թվերի գումարը բազմապատկած 3-ով:

Ու նույնիսկ էտ դեպքում, ավելի ճիշտ կլիներ գումարեիր իրար, նոր բազմապատկեիր 3-ով

Իսկ խնդիրը այսպիսին ա


Կազմել բլոկ սխեմա, որը կհաշվի եւ կարտածի այն բոլոր թվերի գումարը, որոնք բազմապատիկ են 3 թվին:

Միջանկյալին ուրիշ խնդիր տենց մի բան էի արել, 10 բալի տեղը 4 բալ էին տվել:

_DEATH_
27.01.2010, 20:59
Word-ից լավ սկանե՞ր:

45825

Կուրսայինիս բլոկ սխեմաները word-ով գծելուց հետո սպանեն էլ, մեկա էլ չեմ գծի դրանով:

EgoBrain
28.01.2010, 14:23
Ճիշտ ա սենց էկրանին նույն արդյունքն ա տպելու, բայց դու լրիվ ուրիշ խնդրի բլոկ սխեմա ես գծել:

Իսկ ինչ տարբերություն, կարեվորը ճիշտ արդյունք ստանալը չի? Համենայն դեպս matlev-ի տարբերակի առավելությունը ավելի կարճ աշխատելն ա:

_DEATH_
28.01.2010, 14:40
Իսկ ինչ տարբերություն, կարեվորը ճիշտ արդյունք ստանալը չի? Համենայն դեպս matlev-ի տարբերակի առավելությունը ավելի կարճ աշխատելն ա:

Ուրեմն կարևորը ճիշտ արդյունքն ա ու կարճ աշխատելը?
Խնդրեմ


Սկիզբ
արտածել 165834
վերջ

Ուրեմն դուրս եկավ ես նույն խնդիրը լուծեցի հա?

Եթե ծրագիր ես գրում, կարևորը իսկապես էտ ա, բայց եթե քեզ խնդիր են տվել որ գրես, ուրեմն ոնց կա տենց պետք ա գրես, մասնավորապես եթե ասվում ա 1-1000 3-ի բազմապատիկ թվերի գումարը, ուրեմն 1-1000 պետք ա ստուգես բոլոր թվերը, եթե 3-ի բազմապատիկ ա, ուրեմն գումարես:

Չնայած ով ա դասախոսներից բան հասկանում, կարող ա ինձ քցելու համար էին էտ սխալ հաշվել:

EgoBrain
28.01.2010, 14:53
Ուրեմն կարևորը ճիշտ արդյունքն ա ու կարճ աշխատելը?


Գուցե ես երբեք էլ նորմալ ծրագրավորող չդառնամ, բայց ես հենց էդ սկզբունքով եմ առաջնորդվում: Ինչ տարբերություն խնդիր ես լուծում, թե ծրագիր ես գրում, կարծեմ խնդիր լուծում են, որ վերջում ծրագիր կարանան գրել: Իսկ հետո էլ, միևնույն ա, ավելի կարճ կարելի էր գրել, օրինակ նախապայման օգտագործելով:

matlev
28.01.2010, 16:03
Ճիշտ ա սենց էկրանին նույն արդյունքն ա տպելու, բայց դու լրիվ ուրիշ խնդրի բլոկ սխեմա ես գծել:


մասնավորապես եթե ասվում ա 1-1000 3-ի բազմապատիկ թվերի գումարը, ուրեմն 1-1000 պետք ա ստուգես բոլոր թվերը, եթե 3-ի բազմապատիկ ա, ուրեմն գումարես:

Բայց ես հենց 3-ի բազմապատիկներն եմ գումարել՝ ելնելով խնդրի ենթատեքստից (ինչքան գիտեմ 3-ի պատիկը հենց առանց մնացորդի 3-բաժանվողն ա չէ՞, իսկ 1-ից 1000 3-ի բազմապատիկները հենց 1-ից 333 բնական թվերի եռապատիկներն են՝ 333-ն էլ 1000 div 3 -ն ա ):



Ու նույնիսկ էտ դեպքում, ավելի ճիշտ կլիներ գումարեիր իրար, նոր բազմապատկեիր 3-ով

Միջանկյալին ուրիշ խնդիր տենց մի բան էի արել, 10 բալի տեղը 4 բալ էին տվել:

Ու ոչ մի դասախոս, եթե ինչ-որ կերպ չի պահանջվել քո ասած ձևով (3-ի վրա բաժանվելը ստուգել, գումարել) գծել, ինձ չէր համոզի որ սխալ եմ գծել, նույնիսկ եթե գումարեի նոր բազմապատկեի, կամ էլ ասենք հաշվեի 3 * ( 1000 div 3 + 1 ) * ( 1000 div 3 ) / 2


Ուրեմն կարևորը ճիշտ արդյունքն ա ու կարճ աշխատելը?
Թերևս:



Սկիզբ
արտածել 165834
վերջ

Ուրեմն դուրս եկավ ես նույն խնդիրը լուծեցի հա?

Վոնց որ թե չէ: :) ՈՒ ոչ թե նրա համար, որ թիվն ա սխալ, այլ ապացույց չկա, որ քո արտածած թիվը 1-ից 1000 3-ի բաժանվող թվերի գումարն է: :)

_DEATH_
28.01.2010, 16:26
matlev ջան ինչ ես ուզում ասած լինես չեմ հասկանում, նմանատիպ խնդիրներ mod/div-ի բաժնում են լինում, էտ գետիլեքները ստուգելու համար, ոչ թե գումարում/բազմապատկում անցնելուց:

Ես ինքնս քանի անգամ բողոքել եմ դասախոսին, օրինակ տողի առաջին տառի համար գրել էի S[0], կարմիրով գրել էին տողը որպես զանգված ես դիտարկել ու բալերի կեսը հանել: C-ի ստանդարտ գրադարանի str* ֆունկցիաներով պետք ա գրեիր ասում են:

Համենայն դեպս ինձ թվում ա թեման բացողը ոչ թե լուրջ ծրագիր ա գրում, այլ ուղակի դասախոսի հանձնարարած խնդիրը, մանավանդ որ բլոկ սխեմա ա ուզել:

armen9494
09.03.2010, 23:08
Օգնեք կազմել բլոկ սխեմա, որը կհաշվի եւ կարտածի այն բոլոր թվերի գումարը, որոնք բազմապատիկ են 3 թվին::think:think:think

Դա կարաս exel-ով անես

aerosmith
11.03.2010, 14:47
ժող ջան ով ինձ կօգնի , բինառ թվերի, նշանով բաժանման ալգորիթմի նկարագրությունա պետք, որ ալգորիթմն էլ ես գրեմ....
կանխավ մերսիներ

amarjinyan
02.06.2010, 10:21
Շատ պարզ խնդիրա, պարզապես պետք է իմանաս, որ երեքին բազմապատիկ թվերի շարքը իրենից ներկայացնում է թվաբանական պրոգրեսիա, որի առաջին անդամը հավասար է 3-ի և ամեն հաջորդ անդամ ավելանում է 3-ով:

armen9494
27.11.2010, 23:23
Word-ից լավ սկանե՞ր:

45825

Բլոկ սխեմա գծելու համար ամենալավ ծրագիրը Microsoft Office Visio-ն է: