PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչպիսի՞ն եք ուզում տեսնել ապագա Երևանի արձանները

dao
25.01.2010, 02:10
Հարգելի ակումբակիցներ կխնդրեմ գրեք ձեր պատկերացումները ապագա Երևանի քանդակների մասին : Կնախնտրեք աբստրակտ , դեկորատիվ քանդակներ տեսնեք, թե կերպարային: Շնորհակալ եմ…:):):)

Chuk
25.01.2010, 02:14
Աբստրակտ :)

Philosopher
25.01.2010, 10:46
Նորմալ արձաններ, երբ Արամ Խաչատրյանը կլինի Արամ Խաչատրյանը, Սարոյանը` Սարոյանը, Փառաջանովը` Փարաջանովը: Ոչ մի նորություն այս արևի տակ: Պարզապես բարձր արվեստ: Ու վերջ :)

Մենուա
25.01.2010, 14:17
Կուզեի որ լիներ և բովանդակային, և ձևային բազմազանություն։

Chuk
25.01.2010, 16:55
Նորմալ արձաններ, երբ Արամ Խաչատրյանը կլինի Արամ Խաչատրյանը, Սարոյանը` Սարոյանը, Փառաջանովը` Փարաջանովը: Ոչ մի նորություն այս արևի տակ: Պարզապես բարձր արվեստ: Ու վերջ :)

Արի կռիվ անենք :))
Օրինակ Փարաջանովն իր ողջ կյանքում գործել է ոչ դասական ոճում, եղել է, ավելի շուտ, աբստրակտ: Ինչի՞ իրա արձանն իր արվեստի նման աբստրակտ չլինի, նաև այդ աբստրակտությամբ ներկայացնելով Փարաջանովին:
Ես հասկանում եմ, որ Թումանյանի արձանն, օրինակ, ավելի շուտ պիտի դասական ոճի լինի: Բայց նաև գտնում եմ, որ ամեն մի արձանը իր մոտեցումներով պիտի ավելի լավ ներկայացնի տվյալ անձի, արվեստագետի բնույթը: Օրինակ Բաբաջանյանի արձանով շարունակում եմ հիացած մնալ, որտև ճիշտ ա, ես չեմ կարող պնդել որ հրաշալի եմ ճանաչում Բաբաջանյանին, բայց ինչքան որ ճանաչում եմ, տեսնում եմ, որ էդ արձանն էդ իմ ճանաչածն ա ներկայացնում, այլ ոչ թե լուռ, աչքի չզարնող, խամրած դեմքի արտահայտությամբ, էմոցիաներից զուրկ արձան ա, ոնց-որ Երևանի արձանների մեծ մասը:

Իսկ ընդհանրապես ես կուզեի, գուցե սխալ եմ, բայց շատ կուզեի որ անձերին պատկերող արձանների կողքին հայտնվեն պարզապես արվեստի նմուշ արձաններ, պարտադիր չէ, որ դրանք պատկերեն Արամ Խաչատրյանին, Սարոյանին, Փարաջանովին և այլն: Եվ ավելի շատ կուզեի տեսնել գռոտեսկային արձաններ, աբստրակտ արձաններ, աշխույժ արձաններ: Երևանս շատ եմ սիրում, նրան աշխուժություն ա պետք, ոչ թե դարձնել «մեռած» քաղաք:

Ձայնալար
25.01.2010, 17:18
Չուկ, ես քեզ սիրում եմ, քեզ, մեկել Բաբաջանյանի արձանը :)

Այ սենց (http://www.akumb.am/showthread.php/50353-%D5%80%D5%A5%D5%BF%D5%A1%D6%84%D6%80%D6%84%D5%AB%D6%80-%D5%A1%D6%80%D5%B1%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80) քանդակներ կուզեմ տեսնել իմ քաղաքում:

Chuk
25.01.2010, 17:23
Այ սենց (http://www.akumb.am/showthread.php/50353-%D5%80%D5%A5%D5%BF%D5%A1%D6%84%D6%80%D6%84%D5%AB%D6%80-%D5%A1%D6%80%D5%B1%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80) քանդակներ կուզեմ տեսնել իմ քաղաքում:

Ահա, ես էլ, շատ:
Որ կողքով անցնելուց անպայման ուզես կողքը կանգնել, նայել, հիանալ, զարմանալ, վայելել:

Սերխիո
25.01.2010, 17:33
մեր քաղաքի իմ սիրած արձաններն են `Աբովյան , Իսահակյան, Գրիբայեդով

Chuk
25.01.2010, 17:34
մեր քաղաքի իմ սիրած արձաններն են `Աբովյան , Իսահակյան, Գրիբայեդով

Մարդը հարցնում ա, թե ապագա Երևանի արձաններն ինչ ձևի ես ուզում տեսնել, դու ասում ես, թե անցյալ Երևանի քո սիրած արձանները որոնք են :))

Կոչ. ժողովուրդ, չսկսեք թվարկել ձեր սիրած արձանները, գրեք ըստ թեմայի:

Philosopher
25.01.2010, 17:35
Արտ, նույն բանն ենք ասում: Ես` երկու բառով, դու լեն-բոլ, դեսից-դենից :)

Նորմալ արձան ասելով հենց նկատի ունեմ արձան, որը կհամապատասախանի տվյալ գործչի, արվեստագետի և այլն իրական բնույթին: Իրական բնույթը քիթն ու շուրթերը չեն, բայց քթի ու շուրթերի բացակայությունն էլ չէ: Դասական բառը ես չեմ ասել: Իրական արձաններ ու քանդակներ եմ ուզում տեսնել, իմ իրականության մեջ աբստրակտն էլ է մտնում: Մտնում է էն ամենը, ինչ արվեստ է: Աբստրակտ չարվեստ էլ կա, կոստյումավոր չարվեստ էլ կա: Գրոտե՞սկ, իհարկե, եթե գրոտեսկը արվեստ է: Բաբաջանյանի արձանը վատը չի, չնայած առանձնակի ապրումներ ոչ Բաբաջանյանի, ոչ նրան արձանի նկատմամբ չունեմ:

Chuk
25.01.2010, 17:40

Ներողություն, ես «նորմալ» բառն իր ընգծվածության ու իմ գրառմանը հաջորդելու պատճառով տարընթերցել էի :)

հ.գ. Թերևս տարընթերցման պատճառ էր դարձել նաև «Ոչ մի նորություն այս արևի տակ» նախադասությունը, միտքը, որին համաձայն չեմ :)

Ձայնալար
25.01.2010, 17:46

Որ ուզում ես լավ էլ կարում ես հասկանալի արտահայտվել :))

Սերխիո
25.01.2010, 17:49
Մարդը հարցնում ա, թե ապագա Երևանի արձաններն ինչ ձևի ես ուզում տեսնել, դու ասում ես, թե անցյալ Երևանի քո սիրած արձանները որոնք են :))

Թեման կարդացել եմ, Արտակ ջան , պռոստը ուզում եմ ասել ,հենց նմանատիպ արձաններ կգերադասեյի տեսնել հետագայում էլ

Philosopher
25.01.2010, 17:52
Ներողություն, ես «նորմալ» բառն իր ընգծվածության ու իմ գրառմանը հաջորդելու պատճառով տարընթերցել էի :)

հ.գ. Թերևս տարընթերցման պատճառ էր դարձել նաև «Ոչ մի նորություն այս արևի տակ» նախադասությունը, միտքը, որին համաձայն չեմ :)

Հասկանում եմ ինչ նկատի ունես, դու էլ երևի ես ինչ նկատի ունեմ: Արվեստը չի հայտնաբերվում: Հայտնաբերվում են նրա անհայտնաբերելի բնույթից, էսսենցիայից բխող ձևերը: Նոր բան կա ու չկա :)

Ինձ մի հատ Carlsberg. էրկու հատ էլ ռակ :))

Ձայնալար
25.01.2010, 18:24
Որ ուզում ես լավ էլ կարում ես հասկանալի արտահայտվել :))

Հասկանում եմ ինչ նկատի ունես, դու էլ երևի ես ինչ նկատի ունեմ: Արվեստը չի հայտնաբերվում: Հայտնաբերվում են նրա անհայտնաբերելի բնույթից, էսսենցիայից բխող ձևերը: Նոր բան կա ու չկա :)

Ինձ մի հատ Carlsberg. էրկու հատ էլ ռակ :))

Աչքով տվեցի :cry

My World My Space
25.01.2010, 19:05
Արձանները առաջին հերթին պետք է հավատ ու հպարտություն ներշնչեն։ Երկրորդ հերթին պետք է արտացոլեն ժողովրդի հավաքական կարծիքը արձանի "տիրոջ" մասին, և երրորդ, պետք է լինեն սիմետրիկ տվյալ տարածքի, տարածքի շինությունների, անգամ տվյալ ժամանակաշրջանի հետ։

Օրինակ տեսե՞լ եք Տերյանի արձանը օղակաձև զբոսայգում

45796

կողքի զուգարանին նայեք.....

45797

կամ էլ բանգլադեշում

45798

ոնց որ Կորեայի որբերին կամ Հաիթիի երկրաշարժի զոհերին նվիրված հուշակոթղ լինի....

Էս էլ մեր ազգի հերոս Զորավար Անդրանիկը զառ քցողի պոզայով........

45799

այ մեր ազգի դեմքերի արձանները,լավն են չէ՞.........

Միանշանակ սենց արձաններ չեմ ուզում որ լինեն.........

Իսկ տեսե՞լ էիք,որ Մամիկոնյանի արձանի ձիու սեռական օրգանները պոկել, տեղը ներկել էին......

Շինարար
25.01.2010, 22:14
Ինձ համար Երևանի ամենահետաքրքիր արձանը Չարենցի արձանն ա, չէի ասի, որ կցանկանայի բոլոր արձաններն այդպիսին լինեին, բայց կուզենայի, որ բոլոր արձանները նույնքան հետաքրքիր լինեին… Բա ինչքան կուզենայի, որ այդպիսի հետաքրքիր արձաններ Վանաձորում լինեին…

Chuk
26.01.2010, 00:53
Մոսկովյանի վրա մի հետաքրքիր արձան կա, նստարաններից մեկի վրա նստած մարդը նարդի է խաղում, արագ որոնմանս ժամանակ ափսոս որ ավելի լավ նկար չգտա.
http://www.zhamanak.com/2007/11/13/a-7532-b.jpg
Այ էսպիսի արձաններ եմ ուզում, որը ճիշտ է շեդեվր չի, բայց կողքով անտարբեր չես անցնում, աշխուժություն է մտցնում, հետաքրքիր է:

Սերխիո
26.01.2010, 01:06

հա լավն ա եսի:ok

ministr
26.01.2010, 01:21
Համենայն դեպս ոչ Բաբաջանյանի արձանի նման կատաստրոֆիկ արձաններ: Հասկանում եմ, որ բնութագրումա հարևան սահադաշտում սոտ տվածներին ու համարյա ընկնողներին.. բայց աբսուրդա:

Այ սենց արձաններ լիներ ընտիր կլիներ

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/57/Wien.Maria-Theresia01.jpg/450px-Wien.Maria-Theresia01.jpg

Ռուֆուս
26.01.2010, 10:17
Համենայն դեպս ոչ Բաբաջանյանի արձանի նման կատաստրոֆիկ արձաններ: Հասկանում եմ, որ բնութագրումա հարևան սահադաշտում սոտ տվածներին ու համարյա ընկնողներին.. բայց աբսուրդա:

Այ սենց արձաններ լիներ ընտիր կլիներ

Այ սենց արձան ունեցել ենք, Ելիզավետա կայսրուհու արձանը, որը երկար տարիներ պահվել է Ազգային պատկերասրահի բակում, իսկ էս վերջերս տարան Ռուսաստան :(

My World My Space
26.01.2010, 10:50
Ժողովուրդ ջան, ո՞վ կարա ասի Անդրանիկի արձանը Ռոսիայի մոտ / եկեղեցու ու կառուսելների արանքում/ ինչի՞ ա դրվել..........

Հայկօ
26.01.2010, 12:25
Կոնկրետ հայտնի, իրական մարդու ներկայացնող արձաններ շատ չէի ուզենա՝ լինեն դրանք աբստրակտ, «բնութագրող» թե նորմալ (բոլդով :) ): Ուրիշ արձաններ եմ ուզում լինեն. արձան՝ ոչ թե հանուն ինչ-որ մարդու հավերժացնելու, այլ արձան՝ հանուն արվեստի, հանուն քանդակագործության և այլն: «Նարդին» ամենասիրածս արձաններից է, օրինակ: Շատ եմ սիրում «Տղամարդիկ» արձանը: Կասկադի մոնստրներին չեմ սիրում (բացի փիսիկից :love): Մոտավորապես տենց, էլի :):

Փաստորեն՝ զուտ կոլորտային-երևանյան արձանների պակաս կա: Մի ժամանակ, օրինակ, «Ջուր ծախող տղայի» ու «Կարա-Բալայի» արձաններ էին քանդակվում (Կարա-Բալայի աձանը ես համարում եմ Երևանի առօրյայի արձան, ոչ թե ծաղիկ ծախողի): Հիմա էլ կարելի է նման բաներ անել: «Ժավելի սպիրտ ծախողի» արձան, օրինակ :)):

My World My Space
26.01.2010, 12:31
Եհովայի վկայի արձանն էլ վատ չէր նայվի...........