PDA

Դիտել ողջ տարբերակը : Եվրատեսիլ 2010

Էջեր : [1] 2 3 4 5 6 7

A.M.
24.01.2010, 13:40
Մոտենում է նախընտրական փուլը...

http://www.euroforum.com.ru/read.php?1,418647

Էմմի, օն-լայն ասուլիս

Հարդ
24.01.2010, 13:43
Հլը մի վայրկյան... էտ Եվա Ռիվասն ով ա որ գնա? Նկատի ունեմ, մեր հետ ինչ կապ ունի?

BOBO
24.01.2010, 14:06
Հլը մի վայրկյան... էտ Եվա Ռիվասն ով ա որ գնա? Նկատի ունեմ, մեր հետ ինչ կապ ունի?

Հայա

Ապե Ջան
24.01.2010, 14:59
Հլը մի վայրկյան... էտ Եվա Ռիվասն ով ա որ գնա? Նկատի ունեմ, մեր հետ ինչ կապ ունի?

Պիտի էթա Եվրատեսիլ, բայց ասենք մենք իրան չենք ճանաչում:

may
24.01.2010, 15:02
Ընտրությունը վաղուց կատարված է

http://www.bravo.am/news/emmy-eurovision/

http://www.panorama.am/am/culture/2010/01/18/eurovizion2010-emmi-mihran/

Ռուֆուս
25.01.2010, 10:36
Մոդերատորական: Քանի որ չկա հստակ տեղեկատվություն, որ 2010-ին Եվրատեսիլին մասնակցելու հայտ են ներկայացրել միայն Էմմի և Միհրան դուետը ու Էվա Ռիվասը, հարցումը փակվում է: Եթե կարիք լինի, այն հետագայում կբացվի, կամ կփոխարինվի նորով:

A.M.
27.01.2010, 15:07
Փետրվարի 14-ին տեղի կունենա նախընտրական փուլը... Արդեն հայտնի են հայտ ներկայացրած անձանց մի քանի անունները...

Ում կցանկանաք տեսնել Եվրատեսիլի 2010-ի բեմում, որպես Հայաստանի ներկայացուցիչ...

Refreshment
05.02.2010, 11:46
http://www.eurovision.am/eng/

30 նախընտրական փուլի երգից ընտրվել է 10 երգ: Երգերին արդեն կարելի է ծանոթանալ վերոնշյալ կայքից:

VisTolog
05.02.2010, 11:52
Մեկա Էմմին ու Միհրանն են էլի գնալու, որ չգնային չէին մասնակցի :)):)
Միհրանը պարումա՞ :think ոնցոր թե տենց պարային շոու էլ ա լինելու:8

Հարդ
05.02.2010, 11:53
http://www.eurovision.am/eng/

30 նախընտրական փուլի երգից ընտրվել է 10 երգ: Երգերին արդեն կարելի է ծանոթանալ վերոնշյալ կայքից:

Բայց էտ երգերը ոնց լսենք?

Ռուֆուս
05.02.2010, 12:04
Մեկա Էմմին ու Միհրանն են էլի գնալու, որ չգնային չէին մասնակցի :)):)
Միհրանը պարումա՞ :think ոնցոր թե տենց պարային շոու էլ ա լինելու:8

Ի դեպ Միհրանը շատ լավ է պարում, եթե լավ պարային շոու ցույց տան, մենք կարող ա նույնիսկ հաղթենք :)

Բայց էտ երգերը ոնց լսենք?

Եթե Quicktime ունես, սայթում երգերը կբացվեն: Եթե չունես քաշիր www.apple.com սայթից

Artgeo
05.02.2010, 12:07
http://www.eurovision.am/eng/

30 նախընտրական փուլի երգից ընտրվել է 10 երգ: Երգերին արդեն կարելի է ծանոթանալ վերոնշյալ կայքից:

Հայերեն տարբերակ չկա, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ «ընտրության» հետ այս ամենը որևէ կապ չունի։ Ընդամենը ցուցադրական ակցիա է Եվրոպայի համար…

Ռուֆուս
05.02.2010, 12:08
Մոդերատորական: Թեմային կցվել է հարցում: Քվեարկեք այն մասնակցի օգտին, ով կցանկանայիք ներկայացներ Հայաստանը Եվրատեսիլ 2010 մրցույթին: Երգերին կարող եք ծանոթանալ այստեղ (http://www.eurovision.am/eng/):

davidus
05.02.2010, 12:14
նոր Էմմիի երգը լսեցի.... ոչինչ, նորմալ ա..... 15-16-րդ տեղերը բռնելու համար էդ էլ ա շատ....

Ռուֆուս
05.02.2010, 12:18
Երգերը ինչպես միշտ ահավոր են :[

Ռազմիկ Ամյանի կլկլոցները, ինչ-որ Սոնյայի նվնվոցները.... Էմիի ու Միհրանի երգը հերթական ախմախ պապսայությունն ա... Միջներից քիչ թե շատ նորմալները Little Red Riding Hood (չնայած էլի մի բան չի) ու The Mermaid Song (էլի մի եսիմ ինչ չի):

Մի խոսքով ում ուզում են թող ուղարկեն, ինձ համար լրիվ միևնույնն է...

Farfalla
05.02.2010, 12:36
Էս ինչ անծանոթ անուններ են, բացի Էմիից ու Միհրանից ու Ռազմիկ Ամյանից ոչ մեկին չեմ ճանաչում: Մի քանի երգ լսեցի, մեկը մեկից վատը:
Ռազմիկ Ամյանը My Love արտահայտությունը նենց ահավորա երգում (եթե իհարկե երգումա), մի խոսքով :[
Էմիի ու Միհրանի երգը ավելի լավն էի պատկերացնում, դուրս էտքան էլ չեկավ, բայց դե եթե Միհրանը պարի, արդեն ահագին լավ կլինի

A.r.p.i.
05.02.2010, 13:09
Իիի ժողովուրդ ինչ տարբերություն ով կլինի, ինչի կլինի, ոնց կլինի, մեկա քաղաքականությունը մնումա քաղաքականություն: Անձամբ ես ոչ մեկի երգերը չեմ լսել, չեմ էլ ուզում լսել,որ չհիասթափվեմ, բայց ամեն դեպքում կասեմ, որ Էվա Ռիվասը լավ ձայն ունի, չնայած նորից եմ ասում չգիտեմ ինչա երգում:

Հարդ
05.02.2010, 13:51
Երգերը ինչպես միշտ ահավոր են :[

Ռազմիկ Ամյանի կլկլոցները, ինչ-որ Սոնյայի նվնվոցները.... Էմիի ու Միհրանի երգը հերթական ախմախ պապսայությունն ա... Միջներից քիչ թե շատ նորմալները Little Red Riding Hood (չնայած էլի մի բան չի) ու The Mermaid Song (էլի մի եսիմ ինչ չի):

Մի խոսքով ում ուզում են թող ուղարկեն, ինձ համար լրիվ միևնույնն է...

Բայց հո ռոք մրցույթ չի?

Kuk
05.02.2010, 14:02
Սոնան լավ ա երգում, բայց էս երգը պրիմիտիվ ա ու անկապոտ: Ինքը անդրեներից, հայկոներից ու սիրուշոներից 1000 անգամ լավ ա երգում:

Yellow Raven
05.02.2010, 14:06
Մտա էդ սայթը Քրոմս սկսեց հերթով երգերը քաշել:))
Դեռ Էմմի-Միհրան, Եվա Ռիվաս ու Another Story-ն եմ մենակ լսելու մեջները Եվրատեսիլոտ երգ չկա...
Ամեն դեպքում ինչքան նկատել եմ Հ1-ը Եվա Ռիվասինա առաջ տանում, հետևաբար կարծում եմ իրա շանսերն են ամենաբարձրը... Ձայնն էլ լավնա, երգն էլ մի փոքր մշակվելու դեպքում տասնյակում կհայտնվի:)

Kuk
05.02.2010, 14:12
Երգերը ինչպես միշտ ահավոր են :[

Ռազմիկ Ամյանի կլկլոցները, ինչ-որ Սոնյայի նվնվոցները.... Էմիի ու Միհրանի երգը հերթական ախմախ պապսայությունն ա... Միջներից քիչ թե շատ նորմալները Little Red Riding Hood (չնայած էլի մի բան չի) ու The Mermaid Song (էլի մի եսիմ ինչ չի):

Մի խոսքով ում ուզում են թող ուղարկեն, ինձ համար լրիվ միևնույնն է...

Little Red Riding Hood-ը Queen-ի We will rock you-ին եմ նմանացնում:unsure

Refreshment
05.02.2010, 14:24
Որ մի երգիչի հարցազրույցը լսում ես հայտարարում են որ իբր մի 100 երգի մեջից են ընտրում.... կամ ընտրել չգիտեն կամ երգել չգիտեն կամ երգ չկա-երգահան չկա, տխուրա....
Ամենահավանական թեկնածու Էմմիենց երգը ոչինչ չասող հերթական երգ էր, որ Եվրոտեսիլի ժամանակ հնարավորա ալիքը փոխեի այդ երգի ժամանակ, տեսնեի ուրիշ ալիքներով ուրիշ ինչ կա....
Էվա Ռիվասին չգիտեմ ում/ինչ փողերով են առաջ տանում, բայց որ ինչ որ մեկի ինչ որ մի բանն ա ինքը, դա ակնհայտ ա... Երգի հեղինակների ու նրանց կողմից պահանջվող հոնորարներից մենակ արդեն երևումա....
Ռազմիկ Ամյանի մասին խոսք չունեմ, լավ կլկլոց, լավ ռաբիզացած վիճակ, բայց էէէէէէտ աստիճան????

Մի փոքր զարմացրեց Անի Արզումանյանը, հրաշալի ձայն, ճաշակ, մարդը գոնե իրենից ինչ որ բան է ներկայացնում...Դե բայց կոնկրետ այս երգը Արշակյան քույրեր 2 ոնց որ լինի
Another Story-ի մասին չէի լսել, փորձեցի ինչ որ բան իմանալ, գտա հետևյալը http://www.myspace.com/anotherstorymusic, հետաքրքրեց, բայց օրինակ Dorians Fly-ին չի հասնում....

Rammstein
05.02.2010, 14:36
Մեջներից մի քիչ լսվելիքը «Այս ձմեռ»-ն էր:

Enigmatic
06.02.2010, 00:31
Էմմի ու Միհրանի երգը լրիվ հիմարություն ա:{
Իմ կարծիքով ամենաշատը Եվրոտեսիլին հարմար ա Ռազմիկ Ամյանի երգը:Լրիվ էդ հիմար ոճի մեջ ա, բայց լավը:
Մնացածն էլ էլի տափակություն են;

Enigmatic
06.02.2010, 00:36
Էմմի ու Միհրանի երգը լրիվ հիմարություն ա:{
Իմ կարծիքով ամենաշատը Եվրոտեսիլին հարմար ա Ռազմիկ Ամյանի երգը:Լրիվ էդ հիմար ոճի մեջ ա, բայց լավը:
Մնացածն էլ էլի տափակություն են;

Ու շատ շուտ տպավորվող ու հիշվողա կրկներգի մասը Ռամիկի երգի: Ցկցկան երգա:))

Mariam1556
06.02.2010, 01:43
Սոնյան լավ երգ չէր ընտրել ավելի շուտ Պարսկաստանը լավ կներկայացներ այդ երգով,Ռազմիկի ակցենտի մասին էլ չեմ խոսում,ինչ պարտադիրա անգլերեն երգի . Ավելի լավա մենակ հայերեն քան անգլերեն բառերով հայերեն)))

Մելինե Բեգլարյանն էլ վատ չի երգում...

http://www.youtube.com/watch?v=0s7yRzaMe8w&feature=channel

Sagittarius
06.02.2010, 02:33
տխուր ա:( երգ չեղավ որ առաջ տալով չլսեի:(
մենակ թե էս տարի էլ զուռնա դհոլ, դուդուկ չգնա
արդեն կասկածում եմ մեր մշակույթի հարստության վրա

Gayl
06.02.2010, 03:19
Էսքանից միայն Ռազմիկ Ամյանի և Էմի-Միհրան զույգին եմ ճանաչում:D
Ավելի լավա Ռազմիկը գնա, իրա երգից մի քանի վայրկյան բան եմ լսել, դե էտքան էլ դուրս չեկավ բայց չեմ կարծում, որ ավելի լավ առաջարկ կա:

Gayl
06.02.2010, 03:31
Ռազմիկինը մինչև վերջ լսեցի իսկական Եվրո երգա, կարա ինչ որ տեղ գրավի:

Gayl
06.02.2010, 03:33
տխուր ա:( երգ չեղավ որ առաջ տալով չլսեի:(
մենակ թե էս տարի էլ զուռնա դհոլ, դուդուկ չգնա
արդեն կասկածում եմ մեր մշակույթի հարստության վրա

Այդպիսի բան չի կարող լինել, չգիտեմ խի համոզված եմ որ Ռազմիկն ա գնալու ու անգամ իրա երգում մի քանի վայրկյան դուդուկի ելևեջներ լսեցի, բայց էտ մի քանի վայրկյանը գեղեցկացնում ա:

Freddie
06.02.2010, 03:43
Ժող, ուզում եմ շունս գնա։ Էն էլ մենակ մի երգ ա մոտը լավ ստացվում։ Բայց դե էդ մեկը Ռազմիկն ա երգելու։:(
Համ էլ չի կարում հետույքը պտտացնի Էմիի նման։ Մենակ պոչն ա կարում լավ թափ տա, էն էլ էդ Եվրոյում չի անցնում։ Անպայման կրծքեր կամ հետույք պիտի լինի։ :cry

Երգչի կյանքը դաժան բան է։

Norton
06.02.2010, 11:02
Նորմալ երգ չկա, առնվազն 2-ը պլագիատ են մեկը Little Red Riding Hood-ը, մյուսը Never-ը սկիզբը ինչ-որ երգից ա վերցրած, բայց չեմ հիշում որից:
Մնացածի մեջից, Ռազմիկ Ամյանը կարա գնա հայկական ռեստորանային երգիչների մուղամ 2010 մրցույթին, Էմմի ու միհրանի երգը 20 վարկյանից էն կողմ չեմ կարացել լսեմ, մարդիկ մի տարի պատրաստվել են իբր մի հատ նորմալ երգ չեն կարացել գրեն, զարմանում եմ, որ էսքան մարդ իրանց օգտինա քվերակել, ուղղակի իրանց լավ պրոպագանդա են արել: Ըստ իս միակ նորմալ երգը Եվա Ռիվասի երգնա, չնայած երգի կառուցվածքը Անդրեյի երգին եմ նմանացնում ու զարմանալի չի նույն թիմնա երգի վրա աշխատել, չհաշված, որ ստանդարտ դուդուկնա ու մի փոքր էլ մուղամի տարրեր ունի լավ երգա, ցանկանում եմ, որ ինքը անցնի:
Չնայած արդեն որոշվածա, որ Էմմինա ա գնալու:

Norton
06.02.2010, 11:07
Նոր մի հատ միջև վերջ լսեցի Էմմիի երգը, պրինցիպի լավ շոույի դեպքում կուտվի:think

Agni
06.02.2010, 11:14
Ընդհաաաանրապես ոչ մի երգ ինձ դուր չեկավ, գիտեմ, որ թերագնահատելը հեշտա և այլն, բայց ախր գոնե ինչ-որ բանով որակով լիներ... Ափսոս...

Հարդ
06.02.2010, 11:33
Ժողովուրդ ջան, ուզում եք մի հատ իմաստալից, իրոք լավ երգ ուղարկենք Եվրատեսիլ? Որ ինչ? Ախր ընդեղ ինչքան հիմմար լինես, էնքան կգնահատվես:):
Պետք չի ինչ որ լուրջ երգ, կարևորը ոչ թե մեզ, այլ նրանց դուր գա:

yerevanci
06.02.2010, 11:46
Ժողովուրդ ջան, ուզում եք մի հատ իմաստալից, իրոք լավ երգ ուղարկենք Եվրատեսիլ? Որ ինչ? Ախր ընդեղ ինչքան հիմմար լինես, էնքան կգնահատվես:):
Պետք չի ինչ որ լուրջ երգ, կարևորը ոչ թե մեզ, այլ նրանց դուր գա:

հենց Միհրանի ու Էմմի երգն էլ այդպիսի երգա, մեզ դուր չի գալիս, բայց ինձ թվումա որ իրանց դուր կգա

Արևհատիկ
06.02.2010, 14:09
Նոր երգերը լսեցի: Նախ ասեմ, որ ոչ մի երգ չկարողացա մինչև վերջ լսեմ: Ահավոր երգեր են :( :
Էմմիի ու Միհրանի երգը ընդհանրապես դուրս չեկավ, ոնց որ դիսկոյում լինեն, բայց դե մտածում եմ, որ իրանց են ուղարկելու:
Համեմատաբար լավ երգ ա Էվա Ռիվասի երգը, պլյուս դրան էլ լավ ձայն ունի: Երգի ընթացքում էլ մի փոքր հատված, որ դուդուկ կա, այ դա ավելի ա գեղեցկացնում: :)
Մի խոսքով, ես քվեարկել եմ իրա օգտին ու շատ ուրախ կլինեմ, որ ինքը գնա:

Norton
06.02.2010, 14:19
Երգերից
Եվա Ռիվաս-apricote stone

http://www.youtube.com/watch?v=hfUsV8vF6wA

Էմմի vs Միհրան-Hey

http://www.youtube.com/watch?v=eY7tHXMFxiA

Լուսաբեր
06.02.2010, 15:38
Ես կուզենայի Հայաստանը այս տարի չմասնակցեր Եվրատեսիլին, որ գոնե մի անգամ հայ ազգը հանգիստ կարողանար եվրատեսիլ նայել :think

հ.գ. Այս տարի Եվա Ռիվաս, քվեարկելու էլ եմ, մենակ օրն ու ժամը իմանամ :))

Աշխեն
06.02.2010, 16:40
Ա դե իզուր չի էլի, որ էդ Էմմիին էդքան չեմ սիրում, հերթական աղմուկ էր, որի մեջից մեկ-մեկ լսվումա Էմիի ինքնագոհ մլավոցը:[
Եվա Ռիվասի երգն վատը չի, եթե հայկական պահը չխոթեին, ավելի լավ կլիներ, համենայն դեպս լսածներիցս դրան եմ քվեարկելու::ok

Artgeo
06.02.2010, 20:03
Երգերից և ոչ մեկը դուրս չեկավ… Էս տարի Հայաստանին «բալեծ» չեմ անելու։ :)

_Հրաչ_
06.02.2010, 20:29
Հլա որ Էմմիի ու Միհրանի երգն եմ լսել, դուրս չեկավ, շատ :bad ա: Մյուսները լսելս էլ չի գալիս: :esim

Askalaf
06.02.2010, 22:49
Հարցման մեջ դրվածներից ճանաչում եմ միայն անտաղանդ Էմմիին, ըստ այդմ պատկերացնում եմ թե մնացածները «ինչ քոլի բիբար են»... :D:D;)

Arxangelo
07.02.2010, 00:32
Իմ կարծիքով ամենահաջողվածխ երգը դա Եվա Ռիվասի «Ծիրանի կուտ»-նա, համ երգնա շաաաատ սիրուն համ ինքը մեռնելու աստիճան սիրուն

Նարե
07.02.2010, 01:03
… համ ինքը մեռնելու աստիճան սիրուն

այդ դեպքում զարմանալի է, որ դուք դեռ ի վիճակի եք գրառում կատարել:P

Ոչ մեկն էլ մի բան չի, մինչև Արազին չուղարկեն, չեմ էլ նայելու:P

Kuk
07.02.2010, 02:14
Ժող, արդեն որոշվել ա չէ՞, թե ով ա գնալու, տեղյակ ե՞ք:

Նարե
07.02.2010, 02:16
Ժող, արդեն որոշվել ա չէ՞, թե ով ա գնալու, տեղյակ ե՞ք:

Կուկ ջան կարծեմ ամսի տասնչորսին նոր որոշվելու է: բայց համոզված չեմ:

Arxangelo
07.02.2010, 03:41
այդ դեպքում զարմանալի է, որ դուք դեռ ի վիճակի եք գրառում կատարել:P

գրառումս կատարում եմ էն աշխարհից :D, քանի որ Եվուլիկը իրա գեղեցկությամբ ինձ սպանեց

Yellow Raven
07.02.2010, 12:49
Ժող, արդեն որոշվել ա չէ՞, թե ով ա գնալու, տեղյակ ե՞ք:

Պաշտոնապես դեռ որոշված չի, փետրվարի 14-ին են ընտրելու ուղիղ եթերում:)

Արիացի
07.02.2010, 18:22
Կուզենայի, որ Եվան անցնի: Մեջներից միակ երգը որ քիչ թե շատ դուրս եկավ իր երգն է: Հետո էլ բեմի վրա ավելի լավ է նայվում՝ բարձրահասակ, ֆիգուրան լավը:

helium
07.02.2010, 22:30
Ինչքան հասկացա, Էմմիենք vs Եվա է լինելու, մնացածնեերն էլ ուղղակի «ավելով հավաքածներ» են... ճիշտն ասած մենակ հենց իրենց կատարումներն եմ լսել ու ոչ մեկն էլ դուրս չի եկել: Երկուսն էլ ոչնչով չառանձնացող երգեր են. ստանդարտ դանդաղ եւ ստանդարտ ցքցքոց...Ուղղակի մեկի մոտ ձայնային տվյալներ կան, մյուսի մոտ շա՜տ լավ պարող տղա, որը գուցե եւ սիրուն շոու կկարողանա մատուցել: Սպասեմ ընտրությունների օրվան, գուցե կենդանի կատարումներից պարզ դառնա...Մյուս կողմից էլ կասկածում եմ, որ ամեն ինչ արդեն որոշված չլինի :think

Հարդ
07.02.2010, 23:00
Էմմիենցը լսեցի, ասեմ, ճիշտ ա, ինքը Հոգեբանափիլիսոփայական արժեք չի, բայց, ինչպես նշել եմ ինչքան հիմմար երգ լինի, էնքան լավ: Ես Էմմիենց կողմից եմ, որովհետև ոչ թե երգը հավանեցի, այլ սա մրցունակ ա::)
Հը. Գը. Ռազմիկը արաբական բաներ ա անում...:(
Մի հատ էլ Հը. Գը. Եվա Ռիվասինը լավն ա, բայց Էմմիենցն ավելի հիմմար ա:

Փիսիկ
08.02.2010, 02:02
ես բոլորն էլ լսեցի, ասեմ, որ Ռիվասի ու Էմմի-Միհրան երգերից բացի մնացած երգերը ֆանատներ հավաքելու համար են երգող երգիչների համար, ոնց-որ անցած տարի Բյութիֆայդ պրոջեկտն արեց, օրինակ:
Անցնենք առաջ:
Էմմի-Միհրան զույգն ահավոր անհամապատասխան ա իրար ձայնային տվյալներով: Բան չունեմ ասելու - Միհրանը, որ գնաց ահագին աղջիկների բանակ ա հավաքվելու, Էմմին ունի արդեն մեծ ճանաչում, իրեն գիտեն դրսում: Շատ լավ են հիշում Յուրմանալան ԱՊ Հ-ում ապրող ազգերը (ու մենակ այ էդ ահավոոոոր խայտառակ կատարման համար չեմ ուզում ինքը գնա): Երգն իբր "զավադնոյ" ա, բայց հիշվող չի: Նոր եմ լսել մի քանի անգամ, բայց ուղեղս չի մտնում: Ինչպես վերը նշվեց, իսկականից հիմար երգ ա, բայց ասենք Քելեն էր հիմար, բայց հիշվող եր ու հա ուզում էիր երգեիր, նույնիսկ եթե արդեն ներվերդ քայքայվում էին լսելուց: Էմին տեղ-տեղ ղժղժան տոներ ունի, որոնք ահավոր ազդում են վրես, կլսեն բեմում, կասեն ձեն չունի :(((( ու մենք խայտառակ կլինենք!!! Էմմի ջան, լուրջ եմ խնդրում է՜լի, շաաատ եմ խնդրում, դու մի գնա :(((( դու լավն ես, բան չունեմ ասելու, լավ հիթային երգեր ունես, ուղակի քո ձայնը չի գնահատվի Եվրոպայում ու որպես ճժճժոց կգնահատվի: Իսկ Միհրանին շատ շնորհակալ եմ, որ իրա նոր ամուսնական կյանքը թողել ա ու ընգել ա Եվրատեսիլի հետևից, մենք դա գնահատում ենք Միհրան ջան:
Իսկ հիմա անցնենք Ռիվասին : Ինձ շաաաա՜տ ա դուր եկել: Այ իսկական հիշվող երգ, հրաշալի մեղեդայնություն, երգչուհու ձայնը շատ գեղեցիկ ա, հատկապես , որ իրա ձայնային դիապազոնը լսել ենք Տաշիրում, լսել ենք հազար ու մի շոուներում լայֆ կատարումներ: Երգի մեջ ձայնը լրիվ չի բացում նույնիսկ, բա որ հանկարծ բացի :) Ես օրինակ, շաաաատ զարմացած եմ, որ նոր տարվա էժանագին կատակներից հետո (կրծքերի չափսի հետ կապված) ինքն ընդհանրապես համաձայնվել ա ներկայացնել Հայաստանը, ապշած եմ, ա՜յ քեզ հայրենասիրություն: Հալալ ա, բա ոնց չսիրես էս մարդուն? ՈՒ երգը շատ լավ ա ընտրված, չնայած, ոնց որ Ինգա-Անուշի սկսած Հայաստան-ռեկլամ ակցիայի մի մասն ա, բայց ճիշտ երգ ա - հայրենասիրական, ազնիվ, ուժով լի (լավն ա էն տողը, որ ասում ա ինչքան էլ քամիները ոռնան, մեկ ա՜), ռիթմիկ՝ չեմ կարում ուղեղիցս հանեմ, լուրջ! ՈՒ ներվայնանում եմ, որ ասում են թուրքա-արաբական ա, բա ի՞նչ էին ուզում? հարևան երկրներ ենք, բա երանգները նման են: Երգը միայն մի թերություն ունի ՝ երգչուհու անուն-ազգանունը հայկական չի! :( մեկ էլ, որ գնանք, ռուսներն էլի մեզ մեր ծիրանացավ կպած լինելու համար ձեռ են առնելու, ծիրան-Հայաստան կապը դրանք չեն սիրում:
Մի բանում հաստատ համոզվեցի- ԵՎՏ ներկայացվող ամեն հայկական երգ
-պիտի լինի ռոք ու չընտրվի նախընտրական փուլում, ուղակի էնքան, որ իմանանք Հայաստանում ռոքը զարգանում ա (լավ ա գոնե էս տարի Ռիվասի երգում կան ռոքային կտորներ, ինչ իմանամ թե մյուս տարի վերջապես ռոք չենք ընտրի ներկայացաման համար)
-պիտի անպայման ունենա կամ / և
ա) հեյ-հեյ, հոպ-հոպ, ջան-ջան, քելե-քելե կարգի արտահայտություն (մյուս տարի սպասում եմ «տաշի-տաշի»-ին)
բ) ունենա դուդուկա-քամանչայական գործիքավորում, գոնե մի քիչ:
Էմմիենց երգը համապատասխանում ա 1ինին, բայց ոչ 2րդին, իսկ Ռիվասինը 2ին ու ոչ 1ինին...
Մի խոսքով, նստենք թախտին, սպասենք բախտին:
հ.գ. ինձ թվում եր 11ին ա ընտրությունը, ոչ թե 14ին:

AniwaR
08.02.2010, 03:19
-պիտի լինի ռոք ու չընտրվի նախընտրական փուլում, ուղակի էնքան, որ իմանանք Հայաստանում ռոքը զարգանում ա

Հայաստանում ռոքը հա էլ զարգացած էր, ուղղակի մենք չգիտենք: Ադիկա կոչվի գը «անդըրգրաունդ»:

Ուզում են հայկական մշակույթը ներկայացնող երգ լինի, թող ընտրեն Another Story-ին: Իրականում, բավական տիպիկ, հայաստանյան թեթև ռոք ա:

Ռուֆուս
08.02.2010, 09:54

Another Story-ն դուրս հեչ չեկավ, անհետաքրքիր, չհիշվող, իրենից ոչինչ չներկայացնող երգ ա...

A.r.p.i.
08.02.2010, 13:21
Նախօրեին Օսլոյում տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2010» երգի մրցույթի վիճակահանությունը, որի արդյունքներով Հայաստանի ներկայացուցիչը պետք է ելույթ ունենա երկրորդ կիսաեզրափակիչի ժամանակ` մայիսի 27-ին: Այդ օրը ելույթ կունենա ևս 15 երկրի ներկայացուցիչ, այդ թվում` Կիպրոսի, Իսրայելի, Վրաստանի, Լիտվայի, Թուրքիայի, Արդբեջանի և այլն:
Առաջին կիսաեզրափակիչը, նախօրեին տեղի ունեցած վիճակահանության արդյունքում, տեղի է ունենալու մայիսի 25-ին, որտեղ ելույթ է ունենալու 16 երկրի ներկայացուցիչ` Ռուսաստան, Սերբիա, Լատվիա, Հունաստան և այլն:
Նկատենք, որ «Եվրատեսիլ 2010» երգի մրցույթի հայաստանյան նախընտրական փուլի կանոնների 7-րդ կետի համաձայն, Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գեղարվեստական խորհուրդը 30 երգից ընտրել է 10 երգ, որոնք հանդիսատեսի դատին կներկայացվեն փետրվարի 14-ին ուղիղ եթերում։
Իսկ ահա փետրվարի 11-ին ժամը 23:00-ին, Առաջին ալիքի ուղիղ եթերում կկայանա հեռուստատեսային փուլի 10 մասնակից-երգերի հերթականության վիճակահանությունը։

AniwaR
08.02.2010, 15:36
Another Story-ն դուրս հեչ չեկավ, անհետաքրքիր, չհիշվող, իրենից ոչինչ չներկայացնող երգ ա...

Համաձայն եմ: :pardon Բայց և բավական տիպիկ, հայաստանյան թեթև ռոք ա: :D

wem
08.02.2010, 20:28
Համոզվածեմ Էմմին ու Միհրանը կգնան Եվրատեսիլ:

Yellow Raven
08.02.2010, 20:41
Another Story-ին որպես խումբ շատ եմ հավանում, բավականին հաջող վոկալիստ ունեն, դե կիթառահարի մասին էլ չասեմ...Բայց կոնկրետ էս երգը Եվրատեսիլի <<ապրանք>> չի:)

wem
09.02.2010, 03:13
Սոնիան ի՞նչու է դուրս եկել մրցույթից:

PetrAni
09.02.2010, 04:43
Եվայի երգը հեչ դուրս չեկավ, մի տեսակ հոգնեցնող էր........:[
Միհրանի ու Էմիի երգը լավն էր, բայց դե Ռազմիկինն էլ
վատը չի, կենդանի կատարումից կերևա ով ովա......

Հ.Գ. Չնայած արդեն մի քանի ամիս շարունակ լսում եմ, որ իբր ամեն ինչ որոշված ա:think
Ի՞նչ եք կարծում, Եվրատեսիլի երգի նախընտրական փուլը Հայաստանում
իրո՞ք ձևական բնույթ ունի.....

Փիսիկ
09.02.2010, 11:23

ջանըմ, դու չէս նկատել, որ Հայաստանում նույնիսկ կարմիր լույսը ձևական բնույթ ունի

E-la Via
09.02.2010, 11:31
Ես տատանվում են Էմմի և Միհրանի ու Անի Արզումանըանի միջև: Անիի երգը շատ է դուրս եկել, բայց որոշումս կկայացնեմ ամսի 14-ին

PetrAni
09.02.2010, 12:07
ջանըմ, դու չէս նկատել, որ Հայաստանում նույնիսկ կարմիր լույսը ձևական բնույթ ունի

Լավ , էդ դեպքում դեռ որ անհայտ կամ նորահայտ կատարողներ
են մասնակցում նախընտրական փուլին, ինձ համար հասկանալի է,
երբ հերթը հասնում է ճանաչվածներիիին....:oայդտեղ լոգիկաս
տոռմուզա տալիս:think չեմ հասկանում , ինչի են ուղղակի մասնակցում
էդ մրցույթին, չէ որ դա երևելի ռասկռուտկա էլ չի ապահովում իրենց....
կարճ ասած` սպասելու եմ , տեսնեմ իրոք Էմմին ու Միհրանն են գնալու թե ոչ....:B

Grace43
09.02.2010, 14:32
Բոլոր երգերը լսել եմ...Մեկը մեկից վատն են:[ , ես հաստատ ոչ-մեկի համար չէի քվեարկի: Մի քիչ Անիի ու Մարիայի երգերն են լսվում: Ուղակի զարմանալի ա, որ արդեն չորրորդ տարին ա, բայց ընտրության հնարավորություն չկա:think: Լավ կլինի, որ հաղթենք:)

ministr
09.02.2010, 18:04
Էս Էմմիի երգը.. Էն որ ասում են լեռը երկնեց մուկ ծնեց հիմա սայա

Պողոս-Պետրոս Արշակյանների երգից որ հաստատ լավնա, բայց ընդհանուր վերցրած անկապությունա

http://www.youtube.com/watch?v=hBNarg1dUYM&feature=related

Էս Ռազմիկի լայլայ-ը: Տնաշեն տաղանդավոր տղա ես էս ինչ ախմախ երգ են դեմ արել?

http://www.youtube.com/watch?v=BTDv7Y6WJQ8&feature=related

Սա էլ Եվա Ռիվասի երգը: Մեջներից սա դուրս եկավ: Համ էլ սիրունա :love

http://www.youtube.com/watch?v=xVrm2HxuGRU

Dayana
09.02.2010, 18:13
Բոլոր երեք երգերն էլ մեղմ ասած դեն գցելու են: Ափսոս են բոլոր վատնած գումարներն ու ապարատուրան, դրանցով կարելի էր աշխարհին օգուտ տալ:

Christine Daae`
09.02.2010, 20:19
Եվա Ռիվաս-ի երգը դուրս եկավ, Էմմիի ու Միհրանի երգից ավելի իմաստալից է ու գեղեցիկ. Լավ կլիներ Եվան անցներ .

Norton
09.02.2010, 21:10
«Ծիրանի կորիզ»-ը կհասնի՞ Օսլո

«Եվրատեսիլ-2010» երգի միջազգային մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած Եվա Ռիվասին այսօր հաջողություն մաղթեց համաեվրոպական մրցույթի առաջին հաղթողը` շվեյցարացի Լիս Ասիան:

«Եվրատեսիլ-1956»-ի հաղթողը հատուկ հրավիրվել էր Երեւան` մասնակցելու հայ երգչուհու «Ծիրանի կորիզ» երգի շնորհանդեսին: Հենց այդ երգն է Եվա Ռիվասը պատրաստվում ներկայացնել «Եվրատեսիլ-2010»-ի հայաստանյան եզրափակիչ փուլում: Այս փուլին մասնակցելու իրավունք Հայաստանից ստացել են 10 հոգի:

«Ես նույնիսկ վաղն եմ պատրաստ արժանվույն ելույթ ունենալ Օսլոյում եւ հաղթել: Հայաստանում ես 9 մրցակից ունեմ, բոլորն էլ հավասար են: Չեմ կարող ասել, թե ինչքան են իմ շանսերը: Դա պետք է հեռուստադիտողը որոշի, ինձ մնում է միայն երգել», - ասաց Եվա Ռիվասը: Հիշեցնենք, որ Նորվեգիայի մայրաքաղաքում կայանալիք «Եվրատեսիլ-2010»-ին Հայաստանը կներկայացնի այն երգիչը, ում sms քվեարկությամբ կընտրեն հեռուստադիտողները:

Ռուսաստանում ծնված եւ մեծացած Եվան դժվարությամբ է խոսում հայերեն, սակայն այդ չի խանգարում նրան երգել հայերեն: «Mezzo classic House» ակումբում հավաքվածների համար երգչուհին այսօր ոչ միայն երգեց «Ծիրանի կորիզը», այլեւ հատվածներ հայկական ժողովրդական երգերից:

Ի պատասխան այն քննադատությանը, որ «Ծիրանի կորիզ»-ում առկա են արեւելյան մոտիվներ, երգի երաժշտության հեղինակը` կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը այսօր պարզապես նստեց դաշնամուրի մոտ եւ նվագեց նմանատիպ մեկ այլ երաժշտություն ու հարցրեց. «Մի՞թե սա հայկական չէ»: Ապա համամեմատության համար նվագեց ադրբեջանական երաժշտություն:

Ի դեպ, շնորհանդեսին ներկա էին երգիչ-երգչուհիներ Ռուբեն Մաթեւոսյանը, Սյուզաննա Մարգարյանը, Ալլա Լեւոնյանը, Նունե Եսայանը, Ավո Խալաթյանը, դերասան Հրանտ Թոխատյանը եւ «Dorians»-ռոք խումբը:

Monk
09.02.2010, 21:56
Լսեցի երեք գլխավոր հավակնորդների երգերը, ավելի շուտ երկու հավակնորդների, Ամյանին կարելի է հանել: Էմմի-Միհրան զույգի երգն ավելի շուտ դիսկոտեկների համար հարմար կլինի: Եվա Ռիվասի երգն էր համեմատաբար համապատասխանում եվրոտեսիլային ախմախ ֆորմատին, բայց էն էլ միջակ երգ է, հազիվ թե բում ստեղծի: Ամեն դեպքում առաջին տասնյակում կհայտնվի: Չնայած կարծես թե ընտրությունն արդեն հայտնի է, թե ովքեր կգնան:

Կարապետ
09.02.2010, 22:41
Էվա Ռիվաս - Apricot Stone:hands:hands

Ձայնալար
09.02.2010, 22:44
Էդ երկար ոտերով աղջկա երգը լսեցի մենակ, էնմյուսներից լավ բան չէի էլ սպասում: Մեկա կլկլոց ա, միապաղաղ, անկապ անհամ, անհոտ :[

Նաիրուհի
10.02.2010, 00:29
Ես Եվա Ռիվասի օգտին կքվեարկեմ... Հաստատ։ Հատկապես այսօր նրան տեսնելուց հետո։ Նախ՝ երգն եմ հավանել(կրկներգի որոշ տարրեր չհաշված), երկրորդ՝ հրաշալի ձայն ունի, և վստահ եմ, որ շատ լավ կկատարի, հետո էլ՝ շշմելու արտաքին ու էներգիա ունի... Չինար է, է, չինար... Նույնիսկ դա կարող է լրացուցիչ տպավորություն գործել հանդիսատեսի վրա...

armuk
10.02.2010, 01:36
տեղյակեք թե ինչի համար է Սոնյաի անունը հանվել ցուցակից???

Farfalla
10.02.2010, 09:22
Երբեք նման քվեարկությունների չեմ մասնակցել, բայց էս անգամ մասնակցելու եմ ու քվեարկեմ Էմմիի ու Միհրանի օգտին: Կարողա Էմմին Ռիվասի նման երկար ոտքեր չունի, բայց մենակ ոտքերով շատ առաջ չես գնա: Եվրոտեսիլում հաստատ ավելի սիրուն աղջիկներ կլինեն: Հետո ես չեն ուզում, որ իմ երկիրը ներկայացնող մասնակիցը խոսի ռուսերեն, ինձ չի հետաքրքրում, որ ինքը ամբողջ կյանքում ռուսաստանումա ապրել: Միհրանն էլ ԱՄՆ-ումա ապրել, բայց լավ էլ հայերենա խոսում:
Հույսով եմ, որ Էմմիին ու Միհրանը շատ լավ շոու ցույց կտան և կհաղթեն:
Եթե Էմմիին ու Միհրանը չանցնեն ավելի լավա Ռազմիկ Ամյանը գնա իրա ահավոր երգով, քան Եվա Ռիվասը:

Հարդ
10.02.2010, 10:43
Ռիվասի մասին քննադատությանդ հետ համաձայն չեմ, իրանը մենակ ոտքեր չեն, լավ էլ երգ ունի, բայց այ ռուսերենի պահով համաձայն եմ...

Farfalla
10.02.2010, 11:03
Ռիվասի մասին քննադատությանդ հետ համաձայն չեմ, իրանը մենակ ոտքեր չեն, լավ էլ երգ ունի, բայց այ ռուսերենի պահով համաձայն եմ...

Հարդ ջան, ինձ Ռիվասի երգը դուր չի եկել:
Լավ, եթե Եվրատեսիլը երգի ու ինչ-որ տեղ շոուի մրցույթ է, իմ կարծիքով Էմմիի ու Միհրանի երգը ավելի համապատասխան է հետաքրքիր բեմադրություն դնելու համար, քան Ռիվասի երգը: Ես շատ եմ ուզում, որ մեր համարը տպավորիչ լինի, ոչ թէ անցած տարվա նման:
Բայց դե մեր սփյուռքի հայրենակիցների համար միևնունն է, թե ով է Հայաստանը ներկայացնում, մեկ է իրանք քվեարկելու են մեր օգտին:

Venus
10.02.2010, 11:14
Ինձ Էմիի երգն ընդահանրապես դուր չեկավ :bad Այդ երեք երգերից ամենաշատը ես էլ հավանեցի Ռիվասի երգը, իսկ Եվրոտեսիլը երգի մրցույթ է , ոչ թե ինչ-որ պրինցիպների կամ երկար ոտքերի, երգը պիտի լինի հիշվող ու դուրեկան, չեմ ասում թե Եվան 1-ին տեղ կգրավի, բայց որ իրա երգն այն 2-ից ինձ ավելի դուր եկավ դա հաստատ է :)

Արիացի
10.02.2010, 11:16
Ինչքան հասկացա, Եվային լավ փիառ են անում: Երևում ա շատ լուրջ են տրամադրված: Երեկ էլ Նվերը հեռանկարում լեզվի սայթաքում թույլ տվեց, թե հենց դիտավորյալ էր, ասաց. "Եվրատեսիլի Հայաստանյան նախընտրական փուլի հավանական հաղթող՝ Եվա Ռիվաս": Թե որտեղից էր հավանականությունը հաշվել, չհասկացա :))
Ընդհանուր առմամբ էդ աղջիկը դրական տպավորություն ա թողնում: Երեկ էլ խոսալուց տեսա շատ հանգիստ ու կիրթ էր խոսում: Ու հետո էլ շատ ինքնավստահ ա:
Ինչ վերաբերվում ա նրան, որ հայերեն խոսալ չգիտի, ապա կարելի է հիշել, որ Կոմիտասն էլ մինչև Գևորգյան ճեմարան ընդունվելը հայերեն չէր կարում խոսալ, բայց դա չէր խանգարում, որ լավագույնս կատարի հայ ազգային երգեր, բացի դրանից Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնելու համար նույնիսկ հայերեն իմանալը անհրաժեշտություն չի:

Արևհատիկ
10.02.2010, 11:28
Ես էլ երեկ հեռուստատեսությամբ տեսա Եվայի հետ հանդիպումը, ու ասեցին, որ դեռ լավ չի խոսում հայերեն, բայց պարապում ա: Ինքն էլ մի 2 բառ ասեց, ու ասեց, որ "ես կխոսամ հայերեն, երբ լիարժեք իմանամ": Իսկ ինձ թվում ա, որ մինչև Եվրատեսիլ գնալը ինքը լավ էլ կսովորի: Հետո էլ համարում եմ, որ դա կարևոր պայման չի:

Հարդ
10.02.2010, 11:38
Հարդ ջան, ինձ Ռիվասի երգը դուր չի եկել:
Լավ, եթե Եվրատեսիլը երգի ու ինչ-որ տեղ շոուի մրցույթ է, իմ կարծիքով Էմմիի ու Միհրանի երգը ավելի համապատասխան է հետաքրքիր բեմադրություն դնելու համար, քան Ռիվասի երգը: Ես շատ եմ ուզում, որ մեր համարը տպավորիչ լինի, ոչ թէ անցած տարվա նման:
Բայց դե մեր սփյուռքի հայրենակիցների համար միևնունն է, թե ով է Հայաստանը ներկայացնում, մեկ է իրանք քվեարկելու են մեր օգտին:

Բա ես էլ էտ եմ ասում՝ ու նաև քվեարկել եմ Էմմիենց օգտին, որովհետև մեջներից Եվրատեսիլին ամենահամապատասխան երգն էտ ա: Ճիշտ ա, Ռիվասի երգն էլ ա լավը, բայց էտ կարգի երգեր շատ են անցել ու գնացել Եվրատեսիլի շրջանակներում:

Երվանդ
10.02.2010, 11:51
Եվա Ռիվաս:love

ministr
10.02.2010, 11:57
Ու որտեղ պետքա քվեարկել?

Արևհատիկ
10.02.2010, 12:27
Ու որտեղ պետքա քվեարկել?
Փետրվարի 14-ին ուղիղ եթերում sms քվեարկությամբ են որոշելու: Քվեարկության կանոնները կասեն հեռուստատեսությամբ:

armuk
10.02.2010, 19:38
ոնց որ տեսնում եմ քիչ-քիչ սկսելա գրվածները ու քվեարկությունը համընկնի իրար, դա լավ է

Նաիրուհի
10.02.2010, 20:06
ես չեն ուզում, որ իմ երկիրը ներկայացնող մասնակիցը խոսի ռուսերեն, ինձ չի հետաքրքրում, որ ինքը ամբողջ կյանքում ռուսաստանումա ապրել: Միհրանն էլ ԱՄՆ-ումա ապրել, բայց լավ էլ հայերենա խոսում:
Հույսով եմ, որ Էմմիին ու Միհրանը շատ լավ շոու ցույց կտան և կհաղթեն:
Եթե Էմմիին ու Միհրանը չանցնեն ավելի լավա Ռազմիկ Ամյանը գնա իրա ահավոր երգով, քան Եվա Ռիվասը:

Չեմ կարծում, որ այս ֆորումում կգտնվի մեկը, որն ինձնից ավելի անհանդուրժողական վերաբերմունք ունենա հայերեն չիմացող հայերի նկատմամբ։ Բայց Եվան խոստացել է, որ հայերեն կսովորի, արդեն իսկ սկսել է պարապել, և ես համոզված եմ, որ շատ լավ հայերեն է խոսելու շուտով... Դրա համար էլ հիմա ռուսերեն խոսելն իմ աչքում ոչ մի կաթիլ չի նվազեցնում այս աղջկա հմայքն ու տաղանդը...
Բացի այդ՝ ի տարբերություն հայերեն խոսող Միհրանի` ռուսերեն խոսող Եվա Ռիվասը ՀԱՅԵՐԵՆ Է ԵՐԳՈՒՄ, այն էլ ի՜նչ երգեր...:love
Ոչ թե՝ «արի մոտս, նստի գոգս...»:[:[:[ կամ «ախ Միհրան,... գնանք մեր յան...»:[:[:[

Ungrateful
10.02.2010, 20:19
Հայտնի երգիչ Ricky Martin - ի մաղթանկը Էմմի և Միհրան զույգին :unsure :

http://www.youtube.com/watch?v=Rfj4PDymbd4&feature=player_embedded

Նարե
10.02.2010, 20:33
Ես երեք երգերն էլ լսել եմ՝ Միհրանի և Էմմիի,Էվա Ռիվասի, Ամյանի: Բայց այդպես էլ ընտրություն չկարողացա կատարել: Ոչինչ չասող երգեր էին, բայց մի քանի նկատառում ունեմ անելու, միգուցե կրկին խտրականություն կլինի ասածս, բայց ես չեմ ցանկանում, որ իմ երկիրը ներկայացնի երգչուհի, որի մասին դեռ մի քանի ամիս առաջ ոչինչ չէինք լսել ու դժվար էլ լսեինք, եթե չլիներ Եվրոտեսիլը: Ավելի նյարդայնացնում է, որ այդ աղջկա ընտրության համար ՊիԱռ-ը կատարվում է բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով. դե չէ՛, պիառի մեջ վատ բան չկա, բայց այն, որ նրան առաջ է տանում մասնավորապես Կարեն Կարապետյան և եղբայր դուետը, ինձ վանում է արդեն: Չնայած՝ բան չունեմ ասելու, եթե մասնակցի էլ, ինձ համար որ՝ մեկ կլինի:
էմմիենց դեպքում մենակ դրականը կլինի ինձ համար , եթե, իհարկե, լինի, Միհրանի ցույց տված պարային շոուն, ինչը նրա մոտ ամենալավն է ստացվում: Երգը ուներ մի հատ թերություն. ըստ իս այն, այո՛, անհրաժեշտ չափով անիմաստ էր՝ այն ինչ պետք է, բայց բնավ հիշվող չէր:
Ռազմիկը, Ռազմիկ ջան մի քիչ պետք էր նախապես աշխատել անգլերենիդ արտասանության վրա, այդպես ներկայանալը սարսափելի կլինի:

Մանուլ
10.02.2010, 21:49
Եվա Ռիվասի երգը չափից դուրս թուրքական ա Հայաստանը եվրատեսիլում ներկայացնելու համար: Ռազմիկի երգն էլ: Ահավոր էին:
Մարիա Կիզիրյանի երգը ընդհանրապես դուր չեկավ:
Another Story, Դավիթ Աշոտյան, Անի Արզումանյան, Մելինե Բեգլարյան. քիչ կամ շատ հավանեցի, բայց իրենք ձևի համար են մասնակցում, պարզ ա, որ Էմմիենք կամ Ռիվասն ա գնալու:
Սոնյայի երգը չեմ լսել, բայց իր երգացանկից մի երգ լսելուց հետո չեմ էլ ուզում :{:

Որ Սիրուշոյին էին ուղարկում, ասում էի՝ ավելի լավ ա՝ Էմմին գնա... Դե իրենց միշտ էլ համեմատել են: Նենց որ բողոքելու տեղ չունեմ :pardon:
Երգը Եվրատեսիլի համար հարմար էր: Միհրանն էլ ընտիր ա պարում, նենց որ շոուն ապահովված ա: Հուսով եմ՝ Ռիվասին չեն ուղարկի…

Հարդ
10.02.2010, 21:55
Եվա Ռիվասի երգը չափից դուրս թուրքական ա Հայաստանը եվրատեսիլում ներկայացնելու համար:

Ես ստեղ վատացա... Մանուլ, դու լսել ես ընդհանրապես էտ երգը? Մասնագիտությամբ ինչ ես? Ախր աբսուրդ ես գրել...:(

Kuk
10.02.2010, 22:01
Գրեթե համոզված եմ, որ Էմմին ու Միհրանն են գնալու: Միհրանի շնորհիվ կարողա միքիչ նորմալ տեղ բռնեն:

Ungrateful
10.02.2010, 22:05
Սփյուրքահայ հայտնի դերասան Ken Davitian - ի /Հայտնի ` Բորատ ֆիլմում իր դերով/ մաղթանկը Էմմի և Միհրան զույգին:

http://www.youtube.com/watch?v=g9g56EuNoKY&feature=player_embedded

Հ.Գ, Ինչ որ մեկը կարա՞ Եվայի, Ռազմիկի ու Էմմիենց երգերի հղումները տա

Մանուլ
10.02.2010, 22:08
Ես ստեղ վատացա... Մանուլ, դու լսել ես ընդհանրապես էտ երգը? Մասնագիտությամբ ինչ ես? Ախր աբսուրդ ես գրել...:(

Մասնագիտությունս երաժշտության հետ կապ չունի, բայց երաժշտական կրթություն ունեմ:
Երգը լսել եմ մի անգամ :):
Հետո՝ ես չեմ գրել, որ էդ երգը լրիվ թուրքական ա, ուղղակի մեջը թուրքական երաժշտության տարրեր կան: Ու մենակ էս երգում չէ, մի քանի երգ էլ կային սենց, բայց չեմ հիշում, թե որոնք էին... Բայց էդ «մի քիչ թուրքականությունը» չափից դուրս շատ ա Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնելու համար: Եթե մեր էստրադայում կան տենց երգեր, չի նշանակում, որ կարելի տենց բաները Եվրատեսիլ ուղարկել:
Սա իմ սուբյեկտիվ կարծիքն ա:

Հարդ
10.02.2010, 22:11
Ես մի քիչ ծանոթ եմ նրան, ինչին թուրքական են ասում, ու լրիվ երաշխավորում եմ, որ ըտեղ թուրքական բան չկա: Ինքը մի բան էլ հայկական ա: Իսկ ասել թուրքական, հայկական սխալ ա, ուղղակի արևելյան երանգներով գեղեցիկ երգ ա, իսկ ասել թուրքական, կներես իհարկե, բայց մի քիչ տգիտության ա խփում: Կամ էլ ճիշտ չարտահայատվեցիր:;)

Արևհատիկ
10.02.2010, 22:12
Հ.Գ, Ինչ որ մեկը կարա՞ Եվայի, Ռազմիկի ու Էմմիենց երգերի հղումները տա
Հղում (http://www.akumb.am/showthread.php/51214-%D4%B5%D5%BE%D6%80%D5%A1%D5%BF%D5%A5%D5%BD%D5%AB%D5%AC-2010?p=1933649&viewfull=1#post1933649)

h.s.
10.02.2010, 23:10
Ուզում եմ, որ Էմմին ու Միհրանը գնան, որ նորմալ շոու ցույց տան:

tigrr
10.02.2010, 23:21
Ուզում եմ, որ Էմմին ու Միհրանը գնան, որ նորմալ շոու ցույց տան:

Էմմին Նադեժդայի օգնությամբ մի անգամ ետ քո ասած շոուն ցույցա տվել, որ բեմից ընկավ ցած, հետո Նադեժդան հայտարարեց որ ինքն էր կազմակերպել, որ խոսեն աղջկա մասին:)))

Ռուֆուս
10.02.2010, 23:27
Սփյուրքահայ հայտնի դերասան Ken Davitian - ի /Հայտնի ` Բորատ ֆիլմում իր դերով/ մաղթանկը Էմմի և Միհրան զույգին:

Ալամ աշխարհին տկլոր հետույքը (ու ոչ միայն) ցույց տալուց հետո Էմմիին ու Միհրանին մաղթանք ա՞ հղում :))

Չնայած սկզբում անտարբեր էի, բայց հիմա Էվա Ռիվասի կողմն եմ, ուզում եմ ինքը գնա, որ Նադեժդան ամբողջ կյանքը մանթո մնա :))

may
11.02.2010, 00:21
Համեմատաբար Եվայի երգը լսվում է, Ռազմիկը կարող էր լավ ներկայանալ, բայց երգը հաջող չի:
Էմմիի ու Միհրանի երգն էլ դուրս չեկավ, բայց կարծում եմ լավ շոու կանեն :)

http://www.youtube.com/watch?v=oiCb8lXSb4s

http://www.youtube.com/watch?v=tCRSvmIw49E

PetrAni
11.02.2010, 01:11
Որ ճիշտն ասեմ. երգերից ոչ մեկն էլ ուժեղ չի :( բայց կասկած չունեմ, որ շուտով հաղթող երգն այքան են մեզ լսեցնելու ռադիոյով և հեռուստատեսությամբ:[, որ շատերի գիտակցության մեջ նստելույա էլի, որ մեր էս տարվա երգն էլ վերջնա, դրանից էնկոմ չկա, հեսա~, հե~սա , առաջին տե~ղ ենք բռնելու...... :D:D

Բայց իիիի~նչ իմանամ, գուցե այս տարի գոնե հուսախաբ չլինենք....:)

Ungrateful
11.02.2010, 02:26
2-ն էլ տափակ երգեն են:
2 եմ ասում, որտև կարծում եմ՝ Ռազը չի գնա, դրա համար էլ իրա երգը չեմ լսել ))):
Միհրանենց երգի մենակ մի պահ դուրս եկավ, երգի վերջում, ակումբային ոճի երաժշտություն ա մտնում, այ էդ մասում Միհրանը տժժցնելու ա… Բայց մնացածը երգը լավը չի, առանժիրովկան բացակայում ա, մինուսովկա չկա: Բասեր-բառեր, բասեր-բառեր՝ էդ ժանռը նմանացրեցի ռեստորաններում հնչող երաժշտությանը, որտև նույնպես լուրջ մոտեցում չկա:
Եվայի երգում, ոչ մի օրիգինալություն չկար, բացի երգի անունից)
Շարքային, ա լյա Եվրոտեսիլ երգ ա, որը չի հիշվի, ոչ էլ կլսվի:
Սիրուշոյի երգը ավելի լավն էր: Ասեմ, որ ոչ Սիրուշոյի ֆան եմ, ոչ էլ իրա երգերի: Բայց զգացվում էր, որ լուրջ գործ են արել, կարգին մինուսովկայով, բանով:
Էս տարի, պօ մօեմու Սիրուշոյի ռեկորդը չենք անցնի:

Կեցցեն` Արշակյանները http://www.akumb.am/images/icons/icon3.gif

sharick
11.02.2010, 11:02
Եվայի երգում, ոչ մի օրիգինալություն չկար, բացի երգի անունից)

Եվան լավ չի էլ երգում սկի,ոնց որ վոկալն իրա մոտ սիրողական մակարդակի վրա լինի:think

ministr
11.02.2010, 11:29
Սիրողական? :))

Էսա սիրողականը?

http://www.youtube.com/watch?v=Eg8GFhRYxhA

My World My Space
11.02.2010, 12:53
ամենաուժեղն էն ա , որ սաղ մտածում են եվրատեսիլ պարողի ուղարկեն, :think
ժող. էտի երգի մրցույթ ա......:lol

sharick
11.02.2010, 12:56
Սիրողական? :))

Էսա սիրողականը?

http://www.youtube.com/watch?v=Eg8GFhRYxhA

Հա:)

ՈՒ մանավանդ եդ երգը առավել ևս լավ չի երգում ....բա Սայաթ Նովան տենց են երգում....իսկ
Եվրոտեսիլի երգն ել ուղղակի երգում ա երգելու համար ....

Կատարողականության պակաս կա....

sharick
11.02.2010, 13:27
Սոնյայի երգը չեմ լսել, բայց իր երգացանկից մի երգ լսելուց հետո չեմ էլ ուզում :{:

Սոնյան թող երգել սովորի նոր մտածի եվրոտեսիլ գնալու մասին ....
իրա վոկալը դասական ա ....ու Դասականի հետ խառնում ա էստրադային վոկալ :o դառնում ա չգիտեմ ինչ(եվրոտեսիլի երգի հետ կապ չունի ասածս) Ոչ մաքուր դասական ձայն ա դուրս գալիս իրանից ,ոչ ել էստրադային ....խառնուրդ

Չնայած ձայնի տեմբրը եդքան ել վատը չի...
համել իրա տեսքը էն չի ...(ինչքն ել ասում են երգի մրցույթ ,բայց տեսքն ել մեեեծ կարևորություն ունի չէ?)
մի խոսքով ես կարծում եմ...համոզված եմ ,որ ինքը եվրոտեսիլի համար չի...

sharick
11.02.2010, 13:30
Մնում եր Լիլիթ Հովհաննիսյանը մասնակցեր ու պրծ
Լավ ենք պրծել...

Լուսաբեր
11.02.2010, 13:59
Ինձ թվումա Եվայի մասին այդքան թերագնահատում արվումա, որովհետև մարդուն շատերը չեն ճանաչում: Բայց պարզվումա մարդը լավ էլ պետքա հայտնի լիներ երաժշտասեր մեր հասարակությանը /:))/, որովհետև բազմիցս մասնակցելա փառատոնների, մրցույթների ու դրանց մեծ մասին մասնակցելա հենց Հայսատանը ներկայացնելով :) Էսօր իմացա, որ Արամեի հետ նույն մանկապատանեկան երաժշտական խմբակում են երգել, հաղորդավարը կատակեց. «դրա համար դու էլ ես բոյո՞վ» :))
Եվան աշխատումա բարձրակարգ մասնագետների հետ ու շատ կազմակերպված խումբա աջակցում հիմա հաջողության տանելու համար:
Կարծում եմ հաջողության կհասնի ինքը. Համարյա բոլոր նախադրյալներն ունի: Արտաքնապես գերազանցումա մեր բոլոր աստղ կոչվածներին, ձայնային տվյալներն էլ հաստա ոչ մեկից պակաս չի:Որոշներից անգամ առավելա...
Արդեն որոշել եմ, որ քվեարկելու եմ նախընտրականին հենց իրա երգի ու իր օգտին, հիմա էլ տնեցիքին եմ համոզում :unsure

Վալերիա Ծատուրյան - Եվա Ռիվաս :victory:

ministr
11.02.2010, 14:22
Հա:)

ՈՒ մանավանդ եդ երգը առավել ևս լավ չի երգում ....բա Սայաթ Նովան տենց են երգում....իսկ
Եվրոտեսիլի երգն ել ուղղակի երգում ա երգելու համար ....

Կատարողականության պակաս կա....

Նունեից շատ ավելի հետաքրքիրա երգում: Մարդու ղեկավարը Ռուբեն Մաթևոսյաննա, քո կարծիքով գոնե ինքը չի հասկանում թե Սայաթ Նովա ոնց են երգում? :)
Դառավ էն, որ շատերի կարծիքով ասմունքելը, կամ չափածո ստեղծագործություն ներկայացնելը պետք է կատարվի լացելով, ողբալով, դեմքի "էշ զոհի" արտահայտությամբ և այլն...

Շարիկ ջան դու մասնագիտությամբ ինչ ես?

Kuk
11.02.2010, 15:00
Խոսկցություններ կան, որ Եվա Ռիվասին Կալուգայի Սամոն ա առաջ տանում:

sharick
11.02.2010, 15:40
Նունեից շատ ավելի հետաքրքիրա երգում: Մարդու ղեկավարը Ռուբեն Մաթևոսյաննա, քո կարծիքով գոնե ինքը չի հասկանում թե Սայաթ Նովա ոնց են երգում? :)
Դառավ էն, որ շատերի կարծիքով ասմունքելը, կամ չափածո ստեղծագործություն ներկայացնելը պետք է կատարվի լացելով, ողբալով, դեմքի "էշ զոհի" արտահայտությամբ և այլն...

Շարիկ ջան դու մասնագիտությամբ ինչ ես?

Ես տենց բան չասացի Մինիստր ջան ,Ռուբեն մաթևոսյանը շատ լավն ա ,բայց որ, ինքն ա պարապում Եվայի հետ էտ դեռ չի նշանակում ,որ Եվան Պետք է երգի նենց ,որնց որ Ռուբեն մաթևոսյանը կարա հրաշալի կատարի ու զգալով կատարի : եդ երգը Եվայի մեկնաբանությամբ հաճելի չի լսել...կոնկրետ ինձ համար....
Իսկ Ռուբեն մաթևոսյանը հրաշալի երգիչ ա ,(ես էլի երգիչներ եմ տեսել ,որոնք նրա աշակերտներն են ,ու այդ մարդիկ հիանալի կատարողներ են ու հենց երգում են միանգամից զգացվում ա ,որ Ռուբեն մաթևոսյանն ա ուսուցիչը: Եվ մի բան էլ ...ուսուցիչը կարող ա շաաատ լավ կատարի,հիանալի տվյալներ ունենա,բայց ամեն երգող իր ձայնը ունի ,իր անհատական մոտեցումը...ու յուրաքանչյուր երգող զգում ա ,կատարում ա նենց ,ոնց ինքն ա զգում ու հասկանում երգը....ուսուցիչը միայն ուղղորդում ա առանց երգողի անհատական կարծիքը,նյուանսները իրեն ենթարկելու...
:)

Հարդ
11.02.2010, 15:40
Շարիկ ջան, Թամամ Աշխարհում ոչ թե ինքը վատ վոկալիստ ա, ինքը շատ լավ վոկալիստ ա, ուղղակի այնտեղ պակասում ա, կամ ավելի ճիշտ խանգարում ա էստրադայնությունը որն ինքը մտցրեց երգի մեջ: Թե չէ ինքն արտակարգ վոկալիստ ա:

Վատանում եմ, երբ մարդկանց հասցեին անհիմն մեղադրանքներ են ներակյացնում:angry:

sharick
11.02.2010, 15:54
Շարիկ ջան, Թամամ Աշխարհում ոչ թե ինքը վատ ոկալիստ ա, ինքը շատ լավ ոկալիստ ա, ուղղակի այնտեղ պակասում ա, կամ ավելի ճիշտ խանգարում ա էստրադայնությունը որն ինքը մտցրեց երգի մեջ: Թե չէ ինքն արտակարգ ոկալիստ ա:

Վատանում եմ, երբ մարդկանց հասցեին անհիմն մեղադրանքներ են ներակյացնում:angry:

Ես ոչ մեկի չեմ մեղադրում Հարդ ջան ....Դու ասում էս էստրադայնությունը ...ըհըըը ...դէ ես ել ուղղակի ասում եմ ,որ էդ երգը ինձ իրա մեկնաբանությամբ դուր չի գալիս....
Իսկ Եվրոտեսիլի երգի մեջ առանձնապես վոկալ չտեսա...(կարող ա և երգն ա այնպիսին որ ցույց չի տալիս վոկալը) բայց կարողա շատ հզոր ձայն ունենալ ,բայց լավ չկատարել;)

Հարդ
11.02.2010, 15:57
Այ ստեղ համաձայն եմ, Թամամ Աշխարհի իրա մեկնաբանությունն ինձ էլ դուր չի գալիս, բայց չեմ ասի, թե ինքը վատ վոկալիստ ա, մի բան էլ շաաաաաաաաատ լավ վոկալիստ ա: Էն օրը կենդանի հայկական ժող երգ երգեց ու հիանալի ձևով:
Իսկ Եվրատեսիլի երգը ինչ որ վոկալային հնարավորություններ չի պահանջում:

Գալաթեա
11.02.2010, 16:01
Երեկ առաջին անգամ լսեցի ու տեսա Էվային:
Կարող եմ ասել, որ երկու ասպեկտն էլ հաճելիորեն զարմացրեց:
Եվրատելիսի համար նախատեսված երգը, բնականաբար, գեղարվեստորեն անարժեք, սուտի բան ա, բայց ավելի քան եվրատեսիլային ա: Թեթև, առանց անսպասելի ձայնարկումների ու չհաշվարկված-անհաղթահարելի նոտաների:

Ռուֆուս
11.02.2010, 16:03
Մոդերատորական: Հարգելի երաժշտասերներ, ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ վոկալ բառի ճիշտ գրելաձևը «վ»-ով է: Շնորհակալություն: Մի բռնաբարեք հայոց լեզուն :goblin

Christine Daae`
11.02.2010, 19:10
Չգիտեմ գրեմ թե ոչ, չեմ ուզում նոր կռիվների առիթ դառնա, բացի դրանից էլ ես Եվայի կողմից եմ,բայց եթե հետաքրքիր է,կարող եք նայել և ասել ձեր կարծիքը `

http://www.armtoday.info/default.asp?Lang=_Ru&NewsID=21490&SectionID=0&RegionID=0&Date=02/11/2010&PagePosition=2

անձամբ ինձ կարդացածս հիասթափեցրեց մի տեսակ.... չնայաց երևի հերթական բամբասանք է :)

Լուսաբեր
11.02.2010, 19:35
Վայ Christine Daae` ջան, եսիմ ինչ չի գրած որ հիասթափվես: Այ եթե մի ազնիվ, միայն իրա քրտնաջան աշխատանքով հայտնի, հաջողությունների հասած մարդու օրինակ բերեք, կասեմ իրոք հիասթափեցնող ու անազնիվ ճանապարհ է ընտրել այս աղջիկը: Բայց բոլորս էլ գիտենք, որ ինչ ճանապարհներով են մարդիկ հասնում նման բարձունքների ուղղակի որոշների մասին լավ խոսում են, մասամբ ՓիԱռ առաջացնելու համար: Համ էլ մարդը, որ սենց տեսնում եմ, սկի վատ բաներ հլա չի արել :)) ;)
Հայտնի դերասան ու երգիչ դառնալը տենց հեշտ բան չի է :))

ministr
11.02.2010, 19:36
Հիասթափվելու առիթ չեմ տեսնում: Մարդը նորմալ երգումա: Եթե մի հատ անտաղանդ, անսլուխ սիրամարգի ուզենար առաջ մղել (մեզ մոտ ինչնա շատ նմանները) ուրիշ: Բայց այս դեպքում սիրուն, ինքնատիպ ու տաղանդավոր երգչուհիա ու ըստ էության առանց "հովանավորելու" ուղղակի իրեն տեղ չէին տա ստեղ, քանի որ երաժշտական աշխարհում էլ այսպես ասած մաֆիա կա ու ամեն մեկը չի կարող խցկվել: Ինձ համար մեկա ով կհովանավորի:

Նադեժդան իրան մեռավ պատեպատ տալով որ աղջիկը մի բանի հասնի, բայց ինչքան պատեպատա տալիս էնքան վատ: Ինչքան ջոկել եմ ներքին մրցակցություն կար Սիրուշոյի հետ, բայց Էմմին ունենալով ավելի լավ ձայնային տվյալներ Սիրուշոյից շատա հետ մնացել: Դա երևի պետքա վերագրել մոր տված ախմախ ուղղությանը և խորհուրդներին:

Dayana
11.02.2010, 20:10
Եվրատոսիլ 2010-ում, ինչպես նախորդ բոլոր այն Եվրատեսիլների ժամանակ, երբ Հայաստանը մասնակից է ունեցել, նյարդայնացել եմ անդադար մասնաիկցների "հասցեին շպրտվող ցեխերի քանակից" ու նրանից, որ էդ բոլոր ցեխ շպրտողները վերջում նստում ու ատամները սեղմած սպասում են, թե ով պիտի ասի "թվելֆ փոինթոս գոու~զ թու~ Առմենիա" ու իրանք ասեն "արյաաա, տեսա~ր, ցավԸդ տանեմ արա": Մարդիկ, էդ "կանցերտը" ընդհմենը "կանցերտ" աու կարգին երկրները, Կասսի նման դամաների են ուղարկում, որ գնում իրա համար սիրուն երգում ու գալիս ա ու կոպիտ ասած թքած ունի թե քանի միավոր իրեն "կնվիրեն", իսկ մեր նման հետամնաց երկրում իրար են ուտում, թե ով պիտի գան: Ջահել երգիչներ են էլի, հերթով բոլորն էլ կգնան:

Հ.Գ. Չմոռանամ ասել, որ էդ "կանցերտը" էնքան մեծ արժեք չունի, որ կարիք լինի իրար վիրավորելու:

My World My Space
11.02.2010, 22:04

մեր մոտ ամեն ինչն ատենց, ստեղ փոխանակ ջանք թափեն, որ ապացուցեն իրանք են ավելի լավը, ասում են այ նա ավելի վատն ա քան ես........Սկսած նախագահական ընտրություններից, մինչև եվրատեսիլյան.......

Harcaser
11.02.2010, 23:50
Ոչ մեկի երգը չեմ հավանում:

DavitH
12.02.2010, 00:00
եթե Ռազմիկ Ամյանը գնաց ուրեմն
1. կամ մեր ազգը անճաշակ ա ու ետ վատ ա
կամ
2.ևս մեկ անգամ կհամոզվենք որ ստեղ արդար ոչինչ չի լինում ու ետ շաաատ վատ ա
մի խոսքով եթե Ռազմիկը գնաց մեր մասին ահագին խոսում ա

իսկ ես կատարումը ահավոր ա խայտառակ կլինենք ախր ետ անգլերեն չի որ երգում ա ետի ուրիշ լեզու ա /դեռ անհայտ ա լեզվաբանների :) /, ես մենակ լսել եմ Ռազմիկի ու ԵՎայի երգերը ու ԵՎայի երգը անհամեմատ լավն էր
ու ԵՎայի երգ շատ ավելի լավն ա

Enigmatic
12.02.2010, 02:52
Իբր քիչ գեշ էր Էմմին, նոր սանրվածքով վապշե են գեշացրել:{

http://fashionblog.am/wp-content/uploads/2010/02/IMG_26441.JPG

Ապե Ջան
12.02.2010, 06:51
«Եվրատեսիլ-2010» երգի մրցույթի հայաստանյան նախընտրական փուլում հայտնված երգիչների թիվը նվազում է: Երգչուհի Սոնյան հրաժարվել է մասնակցությունից:

«Երգչուհու պրոդյուսերի տեղեկացմամբ` երգչուհին առողջական խնդիրներ ունի»,- «Ա1+»-ին հայտնեց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի Հատուկ նախագծերի գծով խորհրդական Դիանա Մնացականյանը:

Այսպիսով` փետրվարի 14-ին «Եվրատեսիլ»-ի հայաստանյան նախընտրական փուլին ելույթ կունենան 9 մասնակից` Anothеr Story Rock-band խումբը, Եվա Ռիվասը, Նիք Էգիբյանը, Էմմին եւ Միհրանը, Դավիթ Աշոտյանը, Մարիա Կիզիրյանը, Ռազմիկ Ամյանը, Անի Արզումանյանը եւ Մելինե Բեգլարյանը:

աղբյուրը a1plus.am

Ռուֆուս
12.02.2010, 11:04
Մոդերատորական: Մի շարք գրառումներ թեմայից ջնջվել են, որոշները խմբագրվել: Զերծ մնացեք վիրավորական պիտակումներից, կոնֆլիկտային և անհանդուրժողական գրառումներից:

Tyler
12.02.2010, 11:33
Ում որ հետաքրքրում ա. այստեղ (http://www.kargin.am/2010/02/11/emmy-mihran/) կարող եք գտնել Էմմիի և Միհրանի բացառիկ հարցազրույցը :)

Նաիրուհի
12.02.2010, 12:18
Մինչև այսօր Եվայի կողմից էի, բայց Էմմիմիհրանենց հանդեպ էլ շատ նորմալ էի տրամադրված...
Մի քանի րոպե առաջ լսեցի Միհրանի արտահայտություններից մի քանիսը, ու...:[:[:[
Մարդը հայտարարեց, որ եթե այս տարի իրենց չընտրեն, հաջորդ տարիներին ինքը էլ Հայաստանը չի ներկայացնի Եվրատեսիլում...:angry Ու լավ էլ սպառնալից էր հնչում...
Որ իրենց փիար քայլերից մի քանիսը, որոնք արդեն բացահայտել են, նախատեսված էին Օսլոյի համար, որովհետև համոզված էին, որ Հայաստանում իրենց հետ մրցակցող չի լինի
Էմմին ասաց, որ իրենց օգտին կոչերով հանդես եկող «աստղերի» տեսանյութերը նկարահանվել էին մինչև երգը գրվելը՝ իրենց վստահելով... Փաստորեն էդ մարդկանց համար կարևոր էր ոչ թե կատարումը, այլ ախպեր-ընգեր-քավորական հարաբերությունները...:bad
Մեկ էլ հոյակապ հնչեց Միհրանի կոչը, որ իրենց «վոտ անեն»:lol. լավ է՝ Ֆելոն ասաց, որ իրենց պետք չի ոտ անել, Միհրանը քվեարկելը նկատի ուներ... Շատ տհաճ էին խոսում երկուսն էլ, կիսասպառնալով, կիսապարտադրելով, իրենց գովելով...:[
Այսօրվանից հետո շատ վատ կտանեմ, եթե իրենք գնան...

Ռուֆուս
12.02.2010, 12:24
Իմ կարծիքով էս Եվրատեսիլի վերջը հեչ լավ չի լինի :))

Պատերազմի, արյունահեղությունների հոտ եմ առնում, տեսնենք վերջը լավ լինի :)

Ռուֆուս
12.02.2010, 12:54
Ի դեպ արդեն հայտնի են կիսաեզրափակիչներում մասնակից երկրները:

Առաջին կիսաեզրափակչին կմասնակցեն.

Բոսնիա և Հերցեգովինա
Էստոնիա
Ֆինլանդիա
Լատվիա
Մոլդովա
Ռուսաստան
Սերբիա
Սլովակիա
Ալբանիա
Բելառուս
Բելգիա
Հունաստան
Իսլանդիա
Մակեդոնիա
Մալթա
Լեհաստան
Պորտուգալիա

Երկրորդ կիսաեզրափակչին կմասնակցեն.

Հայաստան
Ադրբեջան
Դանիա
Իսրայել
Լիտվա
Շվեդիա
Շվեյցարիա
Ուկրաինա
Բուլղարիա
Խորվաթիա
Կիպրոս
Վրաստան
Իռլանդիա
Նիդեռլանդներ
Ռումինիա
Սլովենիա
Թուրքիա

Եզրափակչի մասնակիցներն են.

Ֆրանսիա
Գերմանիա
Նորվեգիա
Իսպանիա
Մեծ Բրիտանիա

Enigmatic
12.02.2010, 14:10
Էմմիի ու Միհրանի օգտին նաև խոսացնել են տվել Ռիկի Մարտինին:)) վիդեոն քիչ ուշ կտեղադրեմ

Հարդ
12.02.2010, 14:11
Էմմիի ու Միհրանի օգտին նաև խոսացնել են տվել Ռիկի Մարտինին:)) վիդեոն քիչ ուշ կտեղադրեմ

Կարիք չկա, էս թեմայում էտ վիդեոն կա;):

Աշխեն
12.02.2010, 14:49
Էմմիի ու Միհրանի ինքնագովազդը արդեն ձանձրացնումա և այն, որ համառորեն խուսափում են Եվայի՝ որպես մրցակցի մասին խոսելուց, իբր թե իրանք Ռազմիկին են հավանում:[
Հայտնի անուններ խառնելով՝ երգի որակը չի բարձրանում, Էմին էլ ավելի տաղանդավոր չի դառնում…
Հիմա արդեն անկասկած ԵՎԱ ՌԻՎԱՍ՝ լավ երգ, լավ կատարում, յուրօրինակ ձայն և ուղղակի շատ գեղեցիկ հայուհի:hands

Farfalla
12.02.2010, 15:22
Հետևելով էն ամենին, որ կարարվումա էս օրերին եվրատեսիլի շուրջ էլի շարունակում եմ մնալ նույն կարծիքին, որ պետք ա մասնակցեն Էմմին ու Միհրանը: Ես Էմմիին երբեք չեմ հավանել ու հիմա էլ չեմ հավանում, բայց իրանց կողմից եմ:
Եվա Ռիվասը ոչ մի կերպ դուրս չի գալիս: Երգն էլ եմ բազում անգամներ լսել ու ոչ մի կերպ չեմ հավանում:
Հիմա շատերը կարողա ինձ չհասկանան, բայց դե ճաշակին ընկեր չկա:

Yellow Raven
12.02.2010, 15:30
Մի հատ թեմայից դուրս գրառում:))

Երգի ընտրությունը կկայանա Հ1-ի ուղիղ եթերում փետրվարի 14-ին ժամը 21:40:)

*e}|{uka*
12.02.2010, 15:32
Մի հատ թեմայից դուրս գրառում:))

Երգի ընտրությունը կկայանա Հ1-ի ուղիղ եթերում փետրվարի 14-ին ժամը 21:40:)

Ինչ էլ օր են ընտրել: :love բլին

Farfalla
12.02.2010, 15:50
Իսկ հաղթողը մենակ հեռուստադիտողի քվեարկությամբա որոշվելու թե ժյուրի էլա լիննելու?

Yellow Raven
12.02.2010, 15:52
Իսկ հաղթողը մենակ հեռուստադիտողի քվեարկությամբա որոշվելու թե ժյուրի էլա լիննելու?

Ժյուրի էլա լինելու:)

Rammstein
12.02.2010, 16:44
Հիմա արդեն անկասկած ԵՎԱ ՌԻՎԱՍ՝ լավ երգ, լավ կատարում, յուրօրինակ ձայն և ուղղակի շատ գեղեցիկ հայուհի:hands
Հատկապես ազգանունը… :mda

Ասեմ, որ ձայնը ինձ էլ դուր եկավ, բայց երգը… մի այլ կարգի դուր չեկավ…

Ռազմիկի երգի մասին էլ ասեմ, որ մաքուր թուրքական ազգային հայրենասիրական ազատագրական երգ ա, հավանաբար հավակնում ա Թուրքիայից ու Ադրբեջանից 12 ական միավոր ստանալ:

Ժողովուրդ, իսկ այլ երկրներից կա՞ն, որ արդեն որոշված ա, թե ով ա լինելու: Եթե կա, հետաքրքիր կլինի լսել…

Ռուֆուս
12.02.2010, 17:05
Ժողովուրդ, իսկ այլ երկրներից կա՞ն, որ արդեն որոշված ա, թե ով ա լինելու: Եթե կա, հետաքրքիր կլինի լսել…

Պարբերաբար էս էջը (http://en.wikipedia.org/wiki/Eurovision_2010) ստուգիր, մնացածում Յութուբը քո ընկերն ա :)

Լուսաբեր
12.02.2010, 17:07
Հատկապես ազգանունը… :mda
Հա, ես ազգանվան պահը շատերինա ոչ հայ լինելու կասկածի տեղիք տվել, ես էլ սկզբում կարծում էի թե ավանդական մամայի կողմից հայերիցա :)) բայց հետո պարզվեց, որ իրական ազգանունը Ծատուրյանա, Ռիվասը դա տատիկի ազգանուննա, որը հայ չի եղել, ուղղակի տաստիկին շատ սիրելուց իրեն /հայերեն չեմ հիշում ոնցա/ «պսեվդանիմա» վերցրել տատիկի անուն ազգանունը :)

Երեկ էլ մի հաղորդման ժամանակ հայերեն խոսալուց տեսա, լավ էլ խոսում էր առանց ակցենտի :}

Մանուլ
12.02.2010, 18:02
Լավ, Ռիվասի երգը թուրքական չէր :D :))

Մանուլ
12.02.2010, 18:05
Երեկ էլ մի հաղորդման ժամանակ հայերեն խոսալուց տեսա, լավ էլ խոսում էր առանց ակցենտի :}
Առանց ակցենտի՞ :o: Նույնիսկ հայերեն երգելուց ա ակցենտը զգացվում, երեկ սուպերսթարի օրագրի ժամանակ էլ եմ տեսել:

Լուսաբեր
12.02.2010, 18:11
Առանց ակցենտի՞ :o: Նույնիսկ հայերեն երգելուց ա ակցենտը զգացվում, երեկ սուպերսթարի օրագրի ժամանակ էլ եմ տեսել:
Այ մարդ կատակ եմ անում :D
ըսկի ես եմ բարբառից գրականին անցնելուց ակցենտով խոսում, ինչ մնաց ինքը :oy:lol

tigrr
12.02.2010, 18:18
Լրիվ խայտառակությունա, Beeline-ի ղեկավարությունը ժողովա կազմակերպել ու հայտարարել, որ կիրակի օրը աշխատակիցները քվեարկեն Էմմիի և Միհրանի օգտին

*e}|{uka*
12.02.2010, 18:18
Ժող, ի՞նչ կապ ունի ակցենտը::)

Մանուլ
12.02.2010, 18:19
Այ մարդ կատակ եմ անում :D
ըսկի ես եմ բարբառից գրականին անցնելուց ակցենտով խոսում, ինչ մնաց ինքը :oy:lol

Հաաաա :D :P

Էսօր երգը նորից լսեցի... Չեմ ասում, որ լավն ա, բայց լսվում էր :think: Երևի էն օրը խառնել էի ուրիշ երգերի հետ :D: Արտաքինն էլ շատ հաճելի ա Ռիվասի, բայց հեչ չեմ ուզում, որ ինքը գնա: Ամբողջ կյանքում Հայաստանում չի ապրել, հենց իմացել ա, որ տենց հնարավորություն կա, վազելով եկել ա :D :P:
Էմմիին առանձնապես չեմ հավանում, բայց եթե ընտրում ենք էդ 2-ից, ավելի լավ կլինի` իրանք գնան: Համ էլ երգը ավելի եվրատեսիլային ա :)): Ինչքան էլ սա երգի մրցույթ ա (չնայած բարեկամության մրցույթ ա :))), շոուն էլ մեծ կապ ունի: Էն տղեն Փինքին, Մադոննային թողել, եկել ա մեր համար պարում ա, մի հատ էլ չենք ուզում ուղարկե՞նք :))))))))

Ժող, ի՞նչ կապ ունի ակցենտը: :)
Փաստն եմ նշում :pardon:

*e}|{uka*
12.02.2010, 18:31

Էմմիի ու Միհրանի երգը խայտառակություն ա// ըստ մի: :think
Էմմիի ստատուսը ընկել ա, գնում ա Եվրոտեսիլ բարձրացնելու: Եվրոտեսիլով են ուզում ճանաչված դառնան հայ աստղկները, բլին:
Հերթով գնում են, էս անգամ Էմմի հերթն ա/ ո՞նց Սիրուշոն գնաց ինքը չգնա: Ու ինքն էլ գնալու ա:
ըըը... Ռիվասը շատ ավելի մեծ հնարավորություն ունի լավ հորիզոնական զբաղեցնելու, քան Միհրանը ու Էմմին: Տվյալներն էլ բոլոր առումներով տեղն ա:

Գալաթեա
12.02.2010, 18:31
Ման ջան, ի՞նչ անենք որ ստեղ չի ապրել:
Էմին որ ապրու՞մ ա ինչ:
Ի դեպ եթե ինքն էստեղ ապրեր, նույն միջակությունն էր լինելու ինչ մնացած աստղուլիկները:
Ցանկացած ոլորտում ա տենց:

Katka
12.02.2010, 18:38
Ամենաանիմաստ, անհետեւանք, անկապ, անտաղանդ մրցույթն է::[ Որպես ի՞նչ են պայքարում չեմ ջոկում:Մթոմ էմին կամ մեկը, մյուսը սրանով ինչ են փոխելու կամ փոխվելու:Եթե մի մրցույթում մարդիկ սկսում են երգել ոչ թե նենց, ոնց զգում են, այլ ենթարկվում են եվրոպացիների ծաղրական պահանջներին:Ֆու տը: Դրա փոխարեն կարան աշխատեն երգել սովորել:

Rammstein
12.02.2010, 18:41
Հա, ես ազգանվան պահը շատերինա ոչ հայ լինելու կասկածի տեղիք տվել, ես էլ սկզբում կարծում էի թե ավանդական մամայի կողմից հայերիցա :)) բայց հետո պարզվեց, որ իրական ազգանունը Ծատուրյանա, Ռիվասը դա տատիկի ազգանուննա, որը հայ չի եղել, ուղղակի տաստիկին շատ սիրելուց իրեն /հայերեն չեմ հիշում ոնցա/ «պսեվդանիմա» վերցրել տատիկի անուն ազգանունը :)

Երեկ էլ մի հաղորդման ժամանակ հայերեն խոսալուց տեսա, լավ էլ խոսում էր առանց ակցենտի :}

Լուսաբեր ջան, արյունով հայը միշտ չի, որ հայ ա: Ուզում եմ ասեմ, որ ինքը եթե աշխարհայացքով հայ լիներ, ազգանունը չէր փոխի, ինչքան ուզում ա տատիկին սիրեր: Ես էլ Ռամշտայնի վոկալիստ Թիլլ Լինդեմանին եմ շատ սիրում, բայց չեմ դառնում Լինդեման, կամ թեկուզ Լինդեմյան… :))

Ամեն դեպքում, ուզում ա չինացի լինի, դեմ չեմ, որ Հայաստանը ներկայացնի Եւրոտեսիլում, կարեւորը երգը նորմալ լինի: :)

Ռուֆուս
12.02.2010, 18:46
Ման ջան, նույն տրամաբանությամբ որ նայենք Միհրանն ինչի՞ ա եկել ԱՄՆ-ից Եվրատեսիլին մասնակցելու, մի բան էլ վախացնում ա, որ եթե իրենք չլինեն, սենց ընենց...

*e}|{uka*
12.02.2010, 18:48

ի՞նչ ա նշանակում աշխարհայացքով հայ, լավ էլի Ավետ ջան: // խնդալու բան ես ասում//

Մանուլ
12.02.2010, 18:51
Ման ջան, ի՞նչ անենք որ ստեղ չի ապրել:
Էմին որ ապրու՞մ ա ինչ:
Ի դեպ եթե ինքն էստեղ ապրեր, նույն միջակությունն էր լինելու ինչ մնացած աստղուլիկները:
Ցանկացած ոլորտում ա տենց:

Շատ հավանական ա, Լիլ: Բայց հես ա ինքն էլ տենց կդառնա, արդեն Հայաստանում ա :pardon:
Ռիվասին չեմ հավանել հենց «Թամամ աշխարհ»-ը լսելուց իր կատարմամբ... Չգիտեմ, ինքը ինձ դուր չի գալիս: Բայց եթե ինքն ա գնում, թող գնա, մեկ ա ոչ մի երգ էլ առանձնապես արժեք չի ներկայացնում իրենից:
Մի խոսքով` էս մի քանի տարվա մեջ եկել եմ էն եզրակացության, որ ժողովրդի կարծիքը կարևոր չի. ժյուրի կա, ում կուզի, կուղարկի: Մնում ա սպասել արտասահմանում ապրող հայերի ձայներին: Եթե հաճելի արտաքինով մասնակից ուղարկենք, մի քիչ էլ կողքից ձայն կհավաքենք:

ministr
12.02.2010, 18:53
Ամենաանիմաստ, անհետեւանք, անկապ, անտաղանդ մրցույթն է::[ Որպես ի՞նչ են պայքարում չեմ ջոկում:Մթոմ էմին կամ մեկը, մյուսը սրանով ինչ են փոխելու կամ փոխվելու:Եթե մի մրցույթում մարդիկ սկսում են երգել ոչ թե նենց, ոնց զգում են, այլ ենթարկվում են եվրոպացիների ծաղրական պահանջներին:Ֆու տը: Դրա փոխարեն կարան աշխատեն երգել սովորել:

Սիրուշոն գնաց, ընդ որում եղածներից ամենահաջողը, Էմմին մի 10 պարագրաֆ հետա մնացել ոնց կլնի վիզ չդնի? :) Ստիպված դրսից տղայա բերել, որ մի բան ստացվի, թե չէ իրա ճղճղոցները սկի ստեղ չենք լսում.. էլ ուր մնաց... :)

Արիացի
12.02.2010, 18:53
Լուսաբեր ջան, արյունով հայը միշտ չի, որ հայ ա: Ուզում եմ ասեմ, որ ինքը եթե աշխարհայացքով հայ լիներ, ազգանունը չէր փոխի, ինչքան ուզում ա տատիկին սիրեր: Ես էլ Ռամշտայնի վոկալիստ Թիլլ Լինդեմանին եմ շատ սիրում, բայց չեմ դառնում Լինդեման, կամ թեկուզ Լինդեմյան… :))
Էդ անունը ու ազգանունը նրա բեմական անունն ա, որով ներկայանում է իր հանդիսատեսին, ոնց որ դու քո մականունով ներկայանում ես ակումբցիներին: Բայց դա հեչ չի նշանակում, որ նա բռնել ու պասպորտով անունը փոխել ա: ;)
Չնայած, ինչքան գիտեմ պասպորտով իրա ազգանունը ինչ-որ ռուսական ազգանուն ա:

Katka
12.02.2010, 18:57
Սիրուշոն գնաց, ընդ որում եղածներից ամենահաջողը, Էմմին մի 10 պարագրաֆ հետա մնացել ոնց կլնի վիզ չդնի? :) Ստիպված դրսից տղայա բերել, որ մի բան ստացվի, թե չէ իրա ճղճղոցները սկի ստեղ չենք լսում.. էլ ուր մնաց... :)

կամ անցած տարվա նորվեգացի տղան:[ Ծաղրում են:[ Անիմաստ է:Մերոնք էլ...Է՜հ

Գալաթեա
12.02.2010, 18:59
Շատ հավանական ա, Լիլ: Բայց հես ա ինքն էլ տենց կդառնա, արդեն Հայաստանում ա :pardon:
Ռիվասին չեմ հավանել հենց «Թամամ աշխարհ»-ը լսելուց իր կատարմամբ... Չգիտեմ, ինքը ինձ դուր չի գալիս: Բայց եթե ինքն ա գնում, թող գնա, մեկ ա ոչ մի երգ էլ առանձնապես արժեք չի ներկայացնում իրենից:
Մի խոսքով` էս մի քանի տարվա մեջ եկել եմ էն եզրակացության, որ ժողովրդի կարծիքը կարևոր չի. ժյուրի կա, ում կուզի, կուղարկի: Մնում ա սպասել արտասահմանում ապրող հայերի ձայներին: Եթե հաճելի արտաքինով մասնակից ուղարկենք, մի քիչ էլ կողքից ձայն կհավաքենք:

Չի հասցնի, Ման: Դրա համար տենց մի տարի պետք ա մեր պանծալի շոու բիզնեսում պեռաշկիի հերթի կանգնել:
Ամենալավը կլինի, եթե գնա Եվրա, երգի ու էլի գնա, որտեղից որ եկել ա:
Թե չէ ստեղի բորենիները հապճեպ արմինկասոֆի կդարձնեն:

Մանուլ
12.02.2010, 19:02
Ման ջան, նույն տրամաբանությամբ որ նայենք Միհրանն ինչի՞ ա եկել ԱՄՆ-ից Եվրատեսիլին մասնակցելու, մի բան էլ վախացնում ա, որ եթե իրենք չլինեն, սենց ընենց...
Միհրանը գոնե Հայաստանում ա ծնվել, հայերեն խոսել գիտի :)):

Նենց ա ստացվում, որ ես կպած Էմմիին ու Միհրանին եմ գովում, բայց տենց չի: Միհրանին շատ եմ հավանում` որպես պարող: Ուղղակի եթե պիտի ընտրենք Եվա Ռիվաս - Էմմի/Միհրան, ես Էմմիենց կողմից եմ:

Ի միջի այլոց, ինչ-որ մեկը լսե՞լ ա Ռիվասի կենդանի կատարումներից: Բացի էն փոքր հատվածներից, որ ինքը հաղորդումների ժամանակ ա կատարում:

*e}|{uka*
12.02.2010, 19:08

Հա, շատ լավ ձայն ունի: :)

Արևհատիկ
12.02.2010, 19:11
Միհրանը գոնե Հայաստանում ա ծնվել, հայերեն խոսել գիտի :)):

Մանուլ ջա'ն, Հայաստանում ծնվելն ու հայերեն խոսալը ընդհանրապես կապ չունի Եվրատեսիլ գնալու հետ: Հետո էլ էնտեղ ոչ հայերեն են խոսալու, ոչ էլ ռուսերեն: Էնտեղ կարևորը անգլերենի իմացությունն ա:
Եվրատեսիլը երգի մցույթ ա, և ոչ թե պարի: Ու հաստատ Ռիվասը ավելի լավ ձայն ունի, քան Էմմին:

Հետո էլ, անձամբ ինձ համար, ավելի լավ ա հայերեն չիմանա, բայց հաճելի արտաքին ունենա, որը հաստատ Էմմին չունի:

Մանուլ
12.02.2010, 19:14
Հա, շատ լավ ձայն ունի: :)
Լինկ կա՞:

Չի հասցնի, Ման: Դրա համար տենց մի տարի պետք ա մեր պանծալի շոու բիզնեսում պեռաշկիի հերթի կանգնել:
Ամենալավը կլինի, եթե գնա Եվրա, երգի ու էլի գնա, որտեղից որ եկել ա:
Թե չէ ստեղի բորենիները հապճեպ արմինկասոֆի կդարձնեն:
Թող գնա, Լիլ ջան: Ասել եմ` որ գնա էլ, ինչ-որ մեծ ողբերգություն չի լինի իմ համար:
Չնայած խիստ կասկածում եմ, որ ինքը արմինկասոֆի չի դառնա, բայց միայն ուրախ կլինեմ, եթե քո ասածով լինի :):

Dayana
12.02.2010, 19:25
Ես գիտեի թեման Եվրատոսիլ 2010-ի մասին ա, ոչ թե Էմիի ու Էվա Ռիվասի սիրունությունները քննարկելու: :think

armuk
12.02.2010, 19:50
այսքան կարծիքներից հետո և ակումբի քվեարկությունից հետո եթէ Էմմին գնա կարծումեք արդար քվեարկության արդյունք կլինի??? (Եթե ակումբը մեծամասնության կարծիքն է ներկայացնում )

Hripsimee
12.02.2010, 19:51
Փետրվարի 14-ին քվեարկելու եմ Եվա Ռիվասի օգտին այնքան,ինչքան հեռախոսիս փողերը հերիքեն!!!! Թող այս տարի Հայաստանը Եվրատեսիլում ներկայացնի գեղեցիկ ձայն+օրիգինալ երգ+բառեր+երգչուհի միությունը և ոչ թե շարքային երգ+ փիառ+ինքնագոհություն և ցուցամոլություն շղթան,առաջ Եվաաաաա!!!!!!

armuk
12.02.2010, 19:55
ինչեք անելու եթէ Ռազմիկի երգը ընտրվի?

Ու քո կարծիքով քվեարկությունը ինչ-որ բան փոխելո՞ւ ա :): Եթե ժյուրին որոշեց, որ Եվային պիտի ուղարկի, ուրեմն Եվան կգնա` անկած նրանից, թե sms քվեարկությամբ առաջին տեղն ա գրավել, թե 5-րդ:

Նաիրուհի
12.02.2010, 20:22
Հա, ես ազգանվան պահը շատերինա ոչ հայ լինելու կասկածի տեղիք տվել, ես էլ սկզբում կարծում էի թե ավանդական մամայի կողմից հայերիցա :)) բայց հետո պարզվեց, որ իրական ազգանունը Ծատուրյանա, Ռիվասը դա տատիկի ազգանուննա, որը հայ չի եղել, ուղղակի տաստիկին շատ սիրելուց իրեն /հայերեն չեմ հիշում ոնցա/ «պսեվդանիմա» վերցրել տատիկի անուն ազգանունը :)

Երեկ էլ մի հաղորդման ժամանակ հայերեն խոսալուց տեսա, լավ էլ խոսում էր առանց ակցենտի :}

Ես ազգանվան հետ կապված ուրիշ տարբերակ լսեցի լուրերից մեկով։ Ըստ այդ տարբերակի՝ երգչուհին վերցրել է տատիկի անունը՝ Եվա, իսկ Ռիվաս-ը որպես բեմական ազգանուն ընտրել է Եվայի պրոդյուսերը՝ Վալերի Սահարյանը։ Նա ասաց, որ «ռիվաս» նշանակում է կենսատու (կամ դրա նման մի բան) գետ, և իր կարծիքով՝ շատ գեղեցիկ է հնչում։

Rammstein
12.02.2010, 20:56
ի՞նչ ա նշանակում աշխարհայացքով հայ, լավ էլի Ավետ ջան: // խնդալու բան ես ասում//
Համ հարցնում ես, թե ինչ ա նշանակում, համ էլ համարում ես խնդալու բա՞ն:
Ասեմ, աշխարհայացքով հայը էն ա, ով իրան հայ ա համարում, էսքան բան (հայ ասելով պարտադիր չի հասկանալ էսօրվա հայ կամ քրիստոնյա կամ հեթանոս կամ այլ նման բան): Իմ համեստ կարծիքով Էվա Ռիվասը իրան հայ չի համարում, եթե հայկական ազգանունից հրաժարվել ա: ;)

*e}|{uka*
12.02.2010, 21:49
Լինկ կա՞:

Մանուլ ջան յութուբում կան կենդանի կատարումներ, հավես չկա ման գալու: Ռեալում լսած կենդանի ձայնի հետ էի: :)

Համ հարցնում ես, թե ինչ ա նշանակում, համ էլ համարում ես խնդալու բա՞ն:
Ասեմ, աշխարհայացքով հայը էն ա, ով իրան հայ ա համարում, էսքան բան (հայ ասելով պարտադիր չի հասկանալ էսօրվա հայ կամ քրիստոնյա կամ հեթանոս կամ այլ նման բան): Իմ համեստ կարծիքով Էվա Ռիվասը իրան հայ չի համարում, եթե հայկական ազգանունից հրաժարվել ա: ;)

Ճիշտ ես, քո համես կարծիքով:

ինչեք անելու եթէ Ռազմիկի երգը ընտրվի?

Լացելու ենք: :)

Dayana
12.02.2010, 22:10
այսքան կարծիքներից հետո և ակումբի քվեարկությունից հետո եթէ Էմմին գնա կարծումեք արդար քվեարկության արդյունք կլինի??? (Եթե ակումբը մեծամասնության կարծիքն է ներկայացնում )

Ակումբի անդամների ընդհանուր քանակը մի քանի հազար է, ակտիվները չեն գերազանցում 3 հազարը, իսկ ՀՀ ՍՄՍ ուղարկելու ունակ մարդկանց քանակը մի քանի հարյուր հազար է => էստեղից տրամաբանական հետևանք, Ակումբի կարծիքը չի եղել ու երբեք էլ չի լինի մեծամասնության կարծիք:

Նաիրուհի
12.02.2010, 22:19
Համենայն դեպս՝ Եվան մի քանի օր առաջ հայտարարեց, որ ինքը հայուհի է և հպարտ է դրա համար

Norton
12.02.2010, 22:21
Նոր իմացա, որ Մարիա Կիզիրյանը ազգությամբ հայ չի:o ֆիննա

Ռուֆուս
12.02.2010, 23:46
Նոր իմացա, որ Մարիա Կիզիրյանը ազգությամբ հայ չի:o ֆիննա

հա, ես էլ էի նոր դրա վրա գլուխ ջարդում: Պարզվում է Մարիան իրոք ֆինն է, ամուսնացել է հայի հետ (այստեղից էլ հայկական ազգանունը) ու հիմա ապրում է ԱՄՆ-ում

armuk
13.02.2010, 01:28
Լացելու ենք: :)

եթէ Ռազմիկը անցնի կքվեարկեմ Թուրքիաի օգտին :roll

Gayl
13.02.2010, 01:35
Եվա Ռիվասի երգը այսօր լսեցի, ընդհանրապես նրան այսօր լսեցի, եթե քվեարկելուց առաջ լսեի նրան կքվեարկեի, հաճելի ձայն ունի, երգն էլ հաճելի ա լսվում:

Միքո
13.02.2010, 01:57
Համենայն դեպս՝ Եվան մի քանի օր առաջ հայտարարեց, որ ինքը հայուհի է և հպարտ է դրա համար

մի քիչ դժվարա պատկերացնել, որ ասեր "հպարտ չեմ", էն էլ մինչև քվեարկությունը:)

Հայկօ
13.02.2010, 03:49
Էվա Ռիվասի երգը դուրըս շատ ա գալիս: Էս Վիժնի սաղ երգերից ընդհանրապես մենակ երկու երգ եմ հավանել՝ Հայկոյինը ու էս:

Ungrateful
13.02.2010, 03:59
Եվան պրիպեվի բառերի վերջին հանգերը` նենց կրքոտ ա "ձքում", որ ինձնից անկախ, նորից ու նորից Play կնոպկան եմ սխմում: :love

Աշխեն
13.02.2010, 11:57
Համ հարցնում ես, թե ինչ ա նշանակում, համ էլ համարում ես խնդալու բա՞ն:
Ասեմ, աշխարհայացքով հայը էն ա, ով իրան հայ ա համարում, էսքան բան (հայ ասելով պարտադիր չի հասկանալ էսօրվա հայ կամ քրիստոնյա կամ հեթանոս կամ այլ նման բան): Իմ համեստ կարծիքով Էվա Ռիվասը իրան հայ չի համարում, եթե հայկական ազգանունից հրաժարվել ա: ;)

Վայ լավ էլի, սկսեցինք հայավարի, հայա, հայ չի, ազգանունը սենցա նենց չի... մարդը սիրուն իմաստով բեմական անունա վերցրել, ու ընդհանրապես էդ ինչ կապ ունի, էտ թողենք թող ադրբեջանցիները բզբզեն փրփրեն, թե ովա մեր կողմից հանդես եկող տաղանդավոր գեղեցկուհին:P
Հա ի դեպ ինզ համար Շառլ Ազնավուրը հազար անգամ ավելի հայա, քան հազար յան ազգանուն ունեցող, Հայաստանում ծնված մեծացած հայեր, բնականաբար չեմ համեմատում նրանց, ուղղակի օրինակ:ok

Yellow Raven
13.02.2010, 12:25
Խաղադրույք սիրղների համար`

Եվա Ռիվաս-1.9
Էմմի ու Միհրան-2.3
Ռազմիկ Ամյան-2.45
Ցանկացած ուրիշը-9.99

Հ.Գ. Գործակիցները ես չեմ հորինել, Վիվառոյիննա:))

A.r.p.i.
13.02.2010, 12:38
Ռիվասի երգը շատ եմ հավանում:love
ներկայացնեմ ձեզ Եվա Ռիվասի «Apricot stone» երգի բառերը` Քրիստ Մանարյանի թարգմանությամբ:

Ծիրանի կորիզ

Բազում տարիներ առաջ,
Մանուկ, անցած օրերում,
Մայրիկն ասաց. «Իմանաս`
Դառն է աշխարհն ու տրտում,

Բայց թե կուզես տեղդ գտնել դու մարդկանց շարքում`
Հիշիր, զավակ, սիրով արա ամեն ինչ կյանքում»:
Նրա ասած ամեն խոսքին
Ականջ կախեցի,
Կյանքը մի պահ տխուր թվաց`
Երկար լացեցի:
Եվ մայրիկս այնժամ տվեց ինձ մի բուռ ծիրան,
Մի բուռ ծիրան` հողի համբույր, արևը վրան:

Ծիրանի կորիզ`
Բռիս մեջ պահած,
Հայրենի երկրից
Նվեր ինձ տրված,
Ես քեզ կդնեմ
Պաղած հողի մեջ,
Որ դու վերսկսես
Քո պտույտն անվերջ…

Հիմա գլխիս վերևում
Ցուրտ աստղերն են հյուսիսի,
Բայց որքան էլ հողմը խենթ
Օտար երգը իր հյուսի`
Սեր կա անբիծ, սրտիս տակ,
Որ հոգիս դարձնում է տաք:
Թող ձմեռը հեռանա
Իմ այգուց հեռու մնա,
Ծիրանի ծառ, ելիր վեր
Ու տուր օրհնյալ պտուղներ…

Ոնց գնացի իմ տնից`
Այնպես ետ կգամ նորից:

vk10085
14.02.2010, 01:54
Ու էսքան բանից հետո ինչ--որ մեկը կա որ էլի ասում է, որ Եվա-ն հայ չի՞... Գոնե հայկական մոտիվներն է փորձում ներկայացնել Եվրատեսիլում, այլ ոչ թե Աստված գիտի ինչ..

Նաիրուհի
14.02.2010, 02:17
Այս (http://talinci.livejournal.com/82474.html)գրառումը կարդալուց հետո առանձնակի անհամբերությամբ եմ սպասում այսօրվա ընտրական համերգին...

dvgray
14.02.2010, 02:20
Ու էսքան բանից հետո ինչ--որ մեկը կա որ էլի ասում է, որ Եվա-ն հայ չի՞... Գոնե հայկական մոտիվներն է փորձում ներկայացնել Եվրատեսիլում, այլ ոչ թե Աստված գիտի ինչ..

չէ, ինչ էլ ասես, բայց հոլանդական ինչ որ բան կա իր մեջ… ինքը ավելի շուտ կարելի է ասել բրիտան է, քան ասիացի:
Հիմա գլխիս վերևում
Ցուրտ աստղերն են հյուսիսի,

Life
14.02.2010, 02:54
Այս (http://talinci.livejournal.com/82474.html)գրառումը կարդալուց հետո առանձնակի անհամբերությամբ եմ սպասում այսօրվա ընտրական համերգին...

ժամը քանիսին ա?:oy

Kita
14.02.2010, 02:59
Ընդհանրապես մի տեսակ վատ օր են ընտրել, վաղը հաստատ երիատասարդության մեծամասնությունը չի դիտի:(

Շինարար
14.02.2010, 03:12
Ընդհանրապես մի տեսակ վատ օր են ընտրել, վաղը հաստատ երիատասարդության մեծամասնությունը չի դիտի:(

Էհ, ես երևի նայեմ:(

Նաիրուհի
14.02.2010, 03:27
Ինչքան գիտեմ՝ 21.30 է սկսվում

Arxangelo
14.02.2010, 05:41
Եվա առա՜ջ, մենք Քեզ հավատում ենք:hands

Ապե Ջան
14.02.2010, 10:28
Ժող ոնց որ Eva Rivas-ին ենք ճամփում հը?;)

Աշխեն
14.02.2010, 10:37
Եվա ջան անհամբեր սպասաում եմ քո հաղթանակին, Եվա առաջ :victory:

Ապե Ջան
14.02.2010, 10:47
Խնդրեմ (http://letitbit.net/download/5872.ad5cea6b2fa3632386474e164/EVA_RIVAS___APRICOTE_STONE_EURO__2010_.mp3.html) Էվա Ռիվաս... Հաղթելու ենք ժող;)

Ներսես_AM
14.02.2010, 13:25
ընդհանրապես անտարբեր էի էս «երգի մրցույթի» նկատմամբ էս տարի, ոչ մեկին ոչ լսել էի, ոչ տեսել: Բայց մի 2 օր առաջ ուշ էի գնում գործի, հաց էի ուտում, հեռուստացույցով էլ էն առավոտվա բարլուսախառը բաներն ա գնում: էս Էմմիին ու Միհրանին էին կանչել: էն ստուդիա զանգող սրանց բարեկամենրը, բա Եվան հայ չի, եսիմինչ, պետքա անպայման ստեղից գնա, բլա-բլա-բլա, անկապ-անկապ բաներ խոսացին, բայց երգի մասին ոչ մեկ բան չխոսեց, բոլորը ինչ որ ազգայնականության վրա տարած էին: Պրիտոմ լրիվ փուչ տեղը էլի :[
Բայց էտքանը դեռ նենց ականջի ծերով էի լսում, կատաղությունս հասավ գագաթնակետին, երբ էս Միհրանը մնաց մնաց թե բա «Եթե ես էս տարի չգնամ Եվրատեսիլ, ես էլ երբեք Հայաստանի անունից հանդես չեմ գա»: :[ Արդեն երգը չլսած պատրաստ էի մենակ իրա ետ արտահայտության համար ինձնից հասածը անեմ որ իրա նմանը էլ Հայաստանը ոչ մի տեղ չներկայացնի: Հետո լսեցի Եվաի երգը ու հաստատ իմ ՍՄՍ-ը գնաց իրան:

Okamigo
14.02.2010, 13:48
էՀՀՀՀՀՀ<ամեն ինչ արդեն որոշվածա,էսորվա քվեարկությունը ձևականությունա,Էմմինա գնալու

Gayl
14.02.2010, 13:52
էՀՀՀՀՀՀ<ամեն ինչ արդեն որոշվածա,էսորվա քվեարկությունը ձևականությունա,Էմմինա գնալու
Յա էտ Էմմին երբվանից ա որոշումներ կայացնում:
Ժող. Եվա Ռիվասի երգի թարգմանությունը չգիտեմ ինչքանով լավը բայց դնեմ կարդացեք.

Բազում տարիներ առաջ,
Մանուկ, անցած օրերում,
Մայրիկն ասաց. «Իմանաս`
Դառն է աշխարհն ու տրտում,

Բայց թե կուզես տեղդ գտնել դու մարդկանց շարքում`
Հիշիր, զավակ, սիրով արա ամեն ինչ կյանքում»:
Նրա ասած ամեն խոսքին
Ականջ կախեցի,
Կյանքը մի պահ տխուր թվաց`
Երկար լացեցի:
Եվ մայրիկս այնժամ տվեց ինձ մի բուռ ծիրան,
Մի բուռ ծիրան` հողի համբույր, արևը վրան:
Ծիրանի կորիզ`
Բռիս մեջ պահած,
Հայրենի երկրից
Նվեր ինձ տրված,
Ես քեզ կդնեմ
Պաղած հողի մեջ,
Որ դու վերսկսես
Քո պտույտն անվերջ…

Հիմա գլխիս վերևում
Ցուրտ աստղերն են հյուսիսի,
Բայց որքան էլ հողմը խենթ
Օտար երգը իր հյուսի`
Սեր կա անբիծ, սրտիս տակ,
Որ հոգիս դարձնում է տաք:
Թող ձմեռը հեռանա
Իմ այգուց հեռու մնա,
Ծիրանի ծառ, ելիր վեր
Ու տուր օրհնյալ պտուղներ…

Ոնց գնացի իմ տնից`
Այնպես ետ կգամ նորից:

Yellow Raven
14.02.2010, 13:58
էՀՀՀՀՀՀ<ամեն ինչ արդեն որոշվածա,էսորվա քվեարկությունը ձևականությունա,Էմմինա գնալու

Իսկ ո՞րտեղից գիտես:)
Չնայած ճիշտն ասած ինձ էլա մի փոքր կասկածելի թվում իրանց պասիվությունը էս վերջին շրջանում: Ամեն ձևով Եվա Ռիվասի ու Ռազմիկ Ամյանի երգերը գովազդում են, իսկ Էմմիենք մի տեսակ հանգիստ սպասում են:think

Norton
14.02.2010, 14:03

Երևի պարի վրա են հույսները դրել, մեկա երգը մի բան չի, ինչքան քիչ մարդիկ լսեն էնքան քիչ կհիասթափվեն:D

Okamigo
14.02.2010, 14:20
Գիտեք ինչ,եթե աստղերն են կասկածում որ մրցույթը հնարավոր է արդար չանցնի,կամ նույնիսկ ես հեռուստատեսությամբ նույն բանը լսեցի,ուրեմն մի բան կա ըստեղ,ես ծատ մարդկանցից եմ լսել,որ ոչ թե քվեարկություննա որոշում թե ով գնա,այլ հեղինակությունները,ֆոռումում քվեարկությունը նայելով Եվան համարյա երկեւ անգամ առաջ է Էմմիից,բայց դե կտենաք օօ հրաշք Էմին առաջին տեղում է,անձամփ ես Եվայի օգտին եմ քվեարկելու,բայց համոզված եմ 99 տոկոսով որ Էմինա հաղթելու,մի տոկոսը կթողեմ արդարությանը

Ապե Ջան
14.02.2010, 14:25
Կարգին երգա, հաղթելուա

http://www.youtube.com/watch?v=D3zFM0p88AA

Մանուլ
14.02.2010, 14:25
Բայց հիմա հլը պիտի գոհ լինենք, որ գոնե ձևական քվեարկություն են անցկացնում, թե չէ Անդրեին ու Սիրուշոյին ուղարկելու ժամանակ ոչ մի քվեարկություն էլ չի եղել :sulel
Հաշվենք, որ հիմա էլ չեն անցկացնում :):
Ես էդ 1% արդարությանն էլ չեմ հավատում, մանավանդ, որ ժյուրի կա :):

A.r.p.i.
14.02.2010, 14:27
Գիտեք ինչ,եթե աստղերն են կասկածում որ մրցույթը հնարավոր է արդար չանցնի,կամ նույնիսկ ես հեռուստատեսությամբ նույն բանը լսեցի,ուրեմն մի բան կա ըստեղ,ես ծատ մարդկանցից եմ լսել,որ ոչ թե քվեարկություննա որոշում թե ով գնա,այլ հեղինակությունները,ֆոռումում քվեարկությունը նայելով Եվան համարյա երկեւ անգամ առաջ է Էմմիից,բայց դե կտենաք օօ հրաշք Էմին առաջին տեղում է,անձամփ ես Եվայի օգտին եմ քվեարկելու,բայց համոզված եմ 99 տոկոսով որ Էմինա հաղթելու,մի տոկոսը կթողեմ արդարությանը
Եթե նույնիսկ քո ասելով լինի, որ ոչ թե քվեարկության միջոցովա որոշվելու, այլ հեղինակությունների, ապա իմացած եղի, որ Եվայի հետևում ավելի հեղինակավոր մարդիկ են կանգնած, քան էմիի, ընենց որ հաստատ Եվանա գնալու:

Լուսաբեր
14.02.2010, 14:34
Չեմ կարծում քվեարկությունը ձևական բնույթ կրի, չի կարող տենց բան լինել, ինչ էլ չլինի հազարավոր մարդիկ քվեարկում են: Ուղղակի տարածում են նման կարծիք, որ քվեարկողների մի մեծ զանգված չքվեարկի: Իսկ էտ տարածողները արդեն մի բանակ ունեն վճարված, որոնք էսօր նստած հա քվեարկելու են իրենց օգտին ...

երեկ քաղաքում քայլելիս մի քանի տեղ լսեցի Եվայի երգը: Ու լավ էլ աշխույժ հնչում էր, զարմանում եմ, որ ասում են կքնենք այդ երգի տակ :think

tigrr
14.02.2010, 15:40
Չեմ կարծում քվեարկությունը ձևական բնույթ կրի, չի կարող տենց բան լինել, ինչ էլ չլինի հազարավոր մարդիկ քվեարկում են: Ուղղակի տարածում են նման կարծիք, որ քվեարկողների մի մեծ զանգված չքվեարկի: Իսկ էտ տարածողները արդեն մի բանակ ունեն վճարված, որոնք էսօր նստած հա քվեարկելու են իրենց օգտին :think

Տարածելու հարցը չի միայն, եթե Արմենտելը ժողով է անցկացնում ուրբաթ օրը և իր աշխատակիցներին հորդորում քվեարկել Էմմիենց օգտին ես արդեն կասկածում եմ նման ՍՄՍ քվեարկության արդյունքների վրա, քանի որ Արմենտելը հանդես է գալիս մասնակիցներից մեկի կողմից

Լուսաբեր
14.02.2010, 15:44

սա հաստա բանա, ապացույց կա, թե հերթական բամբասանքնա, ուղղակի հետաքրքիրա, մի տեղ էլ եմ նման բան կարդացել,դրա համար

Ռուֆուս
14.02.2010, 15:49
Մեկը ես խիստ կասկածում եմ, որ քվեարկությունը արդար կանցնի: Եթե մենակ սմս քվեարկություն լիներ, ամեն ինչ քիչ թե շատ արդար կանցներ: Բայց քանի որ ժյուրի էլ կա, իրենք կեղտոտ բան կարող են անել: Առաջին տեղը կտան Էմմիին, երկրորդը Ամյանին, երրորդը Ռիվասին, ու եթե նույնիսկ Ռիվասը սմս քվեարկությամբ առաջին տեղ գրավի, ինքը չի հաղթի:

Չնայած հույս ունեմ, որ ժյուրին ծախված չի լինի:

tigrr
14.02.2010, 15:49
սա հաստա բանա, ապացույց կա, թե հերթական բամբասանքնա, ուղղակի հետաքրքիրա, մի տեղ էլ եմ նման բան կարդացել,դրա համար

Շատ ցավալիա բայց փաստա, 1000% եմ ասում կարող ես չկասկածել

Norton
14.02.2010, 15:50
Տարածելու հարցը չի միայն, եթե Արմենտելը ժողով է անցկացնում ուրբաթ օրը և իր աշխատակիցներին հորդորում քվեարկել Էմմիենց օգտին ես արդեն կասկածում եմ նման ՍՄՍ քվեարկության արդյունքների վրա, քանի որ Արմենտելը հանդես է գալիս մասնակիցներից մեկի կողմից

Մյուս կողմն էլ ետ չի մնում, նույն կարգի լուրեր կան, որ մարդկանց խմբերի փող են բաժանում, որ Եվայի օգտին քվեարկեն, այնքան որ կեղծիքները երկուստեք են լինելու:))

tigrr
14.02.2010, 16:03
Շատ ցավալիա բայց փաստա, 1000% եմ ասում կարող ես չկասկածել

Իսկ որպես ապացույց ասեմ, տեղի է ունեցել ուրբաթ օրը 17.15 տևել է մոտ 15 րոպե, Արմենտել-ի ադմինիստրատիվ շենքի 2-րդ հարկի դահլիճում, միակ թեման եղել է Էմմիենց քվեարկության հարցը, որը վարել է գլխավոր տնօրեն Կլիմկոն

Hripsimee
14.02.2010, 16:06
http://armjan.wordpress.com/2010/02/14/zagovor/
Շատ հստակ ու հետաքրքիր կարծիք այս ամենի վերաբերյալ

Լուսաբեր
14.02.2010, 16:30
http://armjan.wordpress.com/2010/02/14/zagovor/
Շատ հստակ ու հետաքրքիր կարծիք այս ամենի վերաբերյալ

Շատ հիանալի նկարագրեց :ok

Նոր էլ հեռուստատեսությամբ Էմմին ասումա. <Եթե ամեն ինչ արդար լինի, մենք ենք հաղթելու>: Այսինքն հիմա իրա պարտվելու դեպքում պետքա ավելորդ խոսակցություններ սկսվեն, որ ամեն ինչ անարդար էր:

Farfalla
14.02.2010, 17:50
Եթե Էմմին հաղթի Եվայի երկրպագուները ասելու են, որ սաքածա: Եթե Եվան հաղթի Էմմիի երկրպագուներն են ասելու, որ սարքածա:
Այսինքն կապ չունի թե ով կհաղթի, "քվեարկությունը սարքածա, ժյուրին առածա" արտահայտությունը դեռ երկար կքննարկվի:

BOBO
14.02.2010, 20:06
Եվան պտի անցնի:goblin Ես իրան եմ քվեարկելու

snow
14.02.2010, 20:15
Ես էլ եմ ուզում ես թեմայում արտահայտվել: Ամենասկզբում ուզում էի, որ Էմին գնա, էդ ժամանակ դեռ երգերը չէի լսել ու մտածում էի, որ Էմին արժանիա իրա հզոր ձայնի համար մենակ ներկայացնի Հայաստանը: Բայց հիմա լրիվ կարծիքս փոխել եմ, որովհետև, ճիշտա ինքը լավ ձայն ունի, բանց երգը հեչ չեմ հավանում, հետո էլ իրանց հարցազրույցներն ինձ վրա տհաճ տպավորություն են թողել: Չեմուզում խոսամ Ռազմիկի թուրքական երգի ու կլկլոցների մասին:
Մենակ հավանում եմ Եվայի երգը ու իրան հաջողությունների եմ մաղթում, պիտի ասեմ նաև, որ Եվայի թիմը շատ լավա աշխատել, ապրեն, կարգին փիառ են արել:

Gayl
14.02.2010, 20:23
Չեմուզում խոսամ Ռազմիկի թուրքական երգի ու կլկլոցների մասին:

Երգի որ հատվածում թուրքական մեղեդի նկատեցի՞ք:

Kita
14.02.2010, 20:27
Ճիշտ ասած ինձ լրիվ մեկ է, թե ով կգնա, կարևորը լավ շոու լինի:) Ինչը ինձ թվում է, ավելի շուտ Էմմիի և Միհրանի դեպքում կլինի:Ռիվասի երգի մեջի դուդուկը վրես ազդում է, էլի խցկել են, ախր դուդուկը տենց հեչ սիրուն չէ: :( Հետո ինձ համար Ռիվասը ուղղակի լավ խնամված բոյով ու նիհար աղջիկ է ընդամենը, մեջը իզյում չեմ տեսնում, Էմմին մի բան չէ, բայց ախր էտ հեչ կարևոր չէ շոուի համար: :) Երգերը 2ն էլ չեմ հավանում, ուղղակի Ռիվասինի մեջ ավելի քիչ դռայվ կա հաստատ, իսկ բառերը տվյալ մրցույթի համար հեչ էլ կարևոր չեն ինձ համար:
Հետո զարմանում եմ, որ այստեղ Ամյանի թեկնածությունը քնարկվում է ընդհանրապես, ինքը ախր ուղղակի պեշկա է, հլը մի հատ նայեք Էմմիին ու Ռիվասին և հետո Ամյան:))
Էս բոլորը դե իհարկե իմ սուբյեկտիվ կարծիքն է և նույնիսկ չեմ էլ քվեարկելու, քանի որ մենք չենք որոշողը, առանց էտ էլ ընտեղ հարստանում են:

Helios
14.02.2010, 20:36
ժող ջան, ո՞նց են քվեարկում... նկատի ունեմ, ո՞ր համարինա պետք ՍՄՍ ուղարկել ու ո՞ր երգը ո՞ր համարի տակա...
մեկ էլ երբվանից ու մինչև երբ կարելիա քվեարկել

Արևհատիկ
14.02.2010, 20:38
ժող ջան, ո՞նց են քվեարկում... նկատի ունեմ, ո՞ր համարինա պետք ՍՄՍ ուղարկել ու ո՞ր երգը ո՞ր համարի տակա...
մեկ էլ երբվանից ու մինչև երբ կարելիա քվեարկել
Ժամը 9:40 սկսվելու ա, կնայես, ընթացքում ասելու են ոնց պիտի քվեարկես: :)

Kita
14.02.2010, 20:39
ժող ջան, ո՞նց են քվեարկում... նկատի ունեմ, ո՞ր համարինա պետք ՍՄՍ ուղարկել ու ո՞ր երգը ո՞ր համարի տակա...
մեկ էլ երբվանից ու մինչև երբ կարելիա քվեարկել

Դե դեռ չի սկսվել մրցույթը, ժամը 21:40 , ու այնտեղ էլ կասվի և կիմանաք բոլորը նյուանսները:

Աշխեն
14.02.2010, 20:50
Ես էլ եմ ուզում ես թեմայում արտահայտվել: Ամենասկզբում ուզում էի, որ Էմին գնա, էդ ժամանակ դեռ երգերը չէի լսել ու մտածում էի, որ Էմին արժանիա իրա հզոր ձայնի համար մենակ ներկայացնի Հայաստանը: Բայց հիմա լրիվ կարծիքս փոխել եմ, որովհետև, ճիշտա ինքը լավ ձայն ունի, բանց երգը հեչ չեմ հավանում, հետո էլ իրանց հարցազրույցներն ինձ վրա տհաճ տպավորություն են թողել: Չեմուզում խոսամ Ռազմիկի թուրքական երգի ու կլկլոցների մասին:
Մենակ հավանում եմ Եվայի երգը ու իրան հաջողությունների եմ մաղթում, պիտի ասեմ նաև, որ Եվայի թիմը շատ լավա աշխատել, ապրեն, կարգին փիառ են արել:
Էմիի ձայննա հզո՞ր:o Կարևորը փոխված կարծիքդ չմոռանաս արտահայտել սմս-ի միջոցով;)

Yellow Raven
14.02.2010, 20:50
Խաղադրույք սիրղների համար`

Եվա Ռիվաս-1.9
Էմմի ու Միհրան-2.3
Ռազմիկ Ամյան-2.45
Ցանկացած ուրիշը-9.99

Հ.Գ. Գործակիցները ես չեմ հորինել, Վիվառոյիննա:))

Էս երկու օրա հետևում եմ Վիվառոյի առաջադրած խաղադրույքներին ու հետաքրքիր օրինաչափությամբ նվազումա Եվա Ռիվասի հաղթելու գործակիցը: 1 ժամ առաջ 1.65 էր,իսկ հիմա ընդհանրապես դարձելա 1.35:
Հիմա սենց դրությունա`

Եվա Ռիվաս-1.35
Էմմի ու Միհրան-2.7
Ռազմիկ Ամյան-3.3
Ցանկացած ուրիշը-9.99

Հ.Գ. Մենակ մի բան ավելացնեմ երկարատև փորձիցս` Վիվառոն հարիֆ չի:)

tigrr
14.02.2010, 21:14

Կարողա տիկին Նադեժդան հետո ասի Վիվառոն էր մեղավոր՞:))))

Նաիրուհի
14.02.2010, 21:53
Սկսվում է... Եվա, առաջ...
Ըհը, հիմա էլ առաջին հաղթողն է երգելու, որը, ինչպես գիտենք, աջակցում է... Ո՞ւմ... Դե իհա´րկե ԵՎԱ ՌԻՎԱՍԻՆ...

Okamigo
14.02.2010, 22:10
Էմմի երգը լրիվ տրաքածա,ոչ մի հաճույք չստացա

Աշխեն
14.02.2010, 22:14
Էմմի երգը լրիվ տրաքածա,ոչ մի հաճույք չստացա
Էմմին նույնիսկ մեղքս եկավ, ձայն չկար ընդհանրապես , ափսոս Միհրանը, որ իրան միացավ: Սպասենք Եվային...

Yellow Raven
14.02.2010, 22:15
Միհրանն ու իր կողմից հրավիրված հնգյակը կարգին պարում էին:)

Շինարար
14.02.2010, 22:16
Իմ անճաշակ կարծիքով՝ Էմիի երգը հավես էր, բնականաբար իմ փլեյերում տեղ չի գտնի, բայց հավեսով բան էր, Սիրուշոյի ու Անդրեի երգերից հաստատ լավն էր, ամենակարևորը կրկին անգամ դուդուկը չէժանացրեց, լավ էլ շարժվում էին բեմի վրա, տափակ ծիրանակորիզային զեղումներից ՀԵՅը նախընտրում եմ…

Սերխիո
14.02.2010, 22:16
Ես Էմմիի երկրպագուն եմ ինչ-որ չափով , նենց որ Ռիվասը ասնավանի չի , հաղթելու են , գոնե Սիրուշոյի ինադու, էսօր տեսա, որ են Սյուզա մարգարյաը ռիվասի փի-առով էր զբաղված , վաբշե աչքիցս ընգավ, դավադրում են խնամիներով Էմմիենց

Norton
14.02.2010, 22:18
Էմմիի ձենը վատն էր, բայց երգը չնայած դուրս չէր գալի, բայց սենց բնականից լավն էր, ահագին հաջող էր:

terev
14.02.2010, 22:19
Էմմի երգը լրիվ տրաքածա,ոչ մի հաճույք չստացա

Եդ Նիկը ոնց որ Okamigo-ի ավատարի մեջինը լիներ: :)

Yellow Raven
14.02.2010, 22:21
Դեմքա էս Մարիա Կիզիրյանը:))
Դզեց)))))))

Նաիրուհի
14.02.2010, 22:24
Խե՜ղճ Ջեքսոն... Իմանար՝ իր հիշատակն ու մարդկանց սրտերում իր տեղն էսպես շահագործելու են, երևի միայն դրա համար չմեռներ...
Զզվելի էր... Մենակ մնացել էր, որ Միհրանն իրեն Արքայի տեղը դներ...:[

Kita
14.02.2010, 22:27
Մոդերատորական: Նախապես զգուշացնում եմ`շատ մի տարվեք օֆֆտոպներով, խախտումներով:
Խոսեք բուն թեմայից և մի ջրիկացեք: ՄԻնչ այս կխմբագրեմ, հետո դե գիտեք:)):

BOBO
14.02.2010, 22:29
Ձենի հետ էս ովա խաղում:angry:angry

Okamigo
14.02.2010, 22:31
Եվան տժժցրեց

Սերխիո
14.02.2010, 22:32
էս սաղ կարան Ջեքսոնավատ լինեն, ինքը չէ՞, լավ էլ տղայա, դաժը Ջեքսոնից էլ...

Հ.Գ.
Ռիվասը չդզեց

Norton
14.02.2010, 22:33
Եվայի ձենը վատ էր:

Նաիրուհի
14.02.2010, 22:34
Վա՜խ, Եվան ինչ լա՜վն էր... Ինքն էս անգամ ավելի լավն էր, քան կատարումը...

*e}|{uka*
14.02.2010, 22:35
Էս ինչ անծիկվառ ժյուրի ա: :))

Yellow Raven
14.02.2010, 22:36
Քվեարկելու լինեի Կիզիրյանին կքվեարկեի, բայց չեմ քվեարկում մի շարք հարգելի պատճառներով:)
Իսկ նենց ուզում եմ Ռիվասը հաղթի կրկին մի շարք հարգելի պատճառներից ելնելով:))

Gayl
14.02.2010, 22:37
Ամենալավը Ռիվասն էր, իրան արդեն քվեարկել եմ:

Սերխիո
14.02.2010, 22:37
էս խոխեքը էս ի՞նչ ապուշություն են երգում:[

terev
14.02.2010, 22:37
Էս երկու օրա հետևում եմ Վիվառոյի առաջադրած խաղադրույքներին ու հետաքրքիր օրինաչափությամբ նվազումա Եվա Ռիվասի հաղթելու գործակիցը: 1 ժամ առաջ 1.65 էր,իսկ հիմա ընդհանրապես դարձելա 1.35:
Հիմա սենց դրությունա`

Եվա Ռիվաս-1.35
Էմմի ու Միհրան-2.7
Ռազմիկ Ամյան-3.3
Ցանկացած ուրիշը-9.99

Հ.Գ. Մենակ մի բան ավելացնեմ երկարատև փորձիցս` Վիվառոն հարիֆ չի:)

Աչքիս ստավկա դնող տղերքը դրել են Եվա Րիվասի վրա: Հեսա մարդա մի 50 հատ հեռախոս կճարեն ու ամեն մեկից 20 հատ SMS կուղարկեն:
Բայց դե ամենալավը Եվան էր, համ ել Ջոլիին նման էր: Մի տեղ կգրավի ելի:

Gayl
14.02.2010, 22:38
էս խոխեքը էս ի՞նչ ապուշություն են երգում:[

Եվրատեսիլում մեկ միավորի տարբերությամբ երկրորդ տեղ գրավեց էտ երգը:)

Kita
14.02.2010, 22:38
Եվայի շոուն իհարկե վերջնական չէր, բայց շոու չկա, շորը չէր բռնում, դուդուկը չէր բռնում կատարողի հանդերձանքով, ձենը կատարյալ չէր, դա էն դեպքում, երբ 2 հոգի իրեն այնտեղ օգնող ուներ ու վերջապես էտ բաներով սփյուռքը ասենք հավանեց, բա հետո?(Սուբյեկտիվ կարծիք):
ՄԻ խոսքով Էմմիիենք թող գնան, մարդը պարելու հետ էտքան երգեց, կանգնած երգեր, իհարկե լավ կլիներ ավելի, բայց դե դեռ լիքը բան կմշակվի հաստատ ու կարևորը հաստատ Էմմիի ու Միրհանի դեպքում շանսերը շատ են ավելի:

Սերխիո
14.02.2010, 22:39
Եվրատեսիլում մեկ միավորի տարբերությամբ երկրորդ տեղ գրավեց էտ երգը:)

բայց ու՞մ մասին են երգում

Okamigo
14.02.2010, 22:41
Էս հաղորդավարները...............................,Ռազմիկ,Էմմիիիիիիիիիիիիի
Եվաաաաաաաաաաա առաջ

Okamigo
14.02.2010, 22:42
Հաղորդաարներ մի քիչ էլ քծվեք Էմիին

Gayl
14.02.2010, 22:43
Էն ակնոցներովը դզեց:))

*e}|{uka*
14.02.2010, 22:43
Գիթառիս արև Էմմից լավ եմ երգում: :P :P :D