PDA

Դիտել ողջ տարբերակը : Եվրատեսիլ 2010

Էջեր : 1 2 3 4 5 [6] 7

terev
30.05.2010, 00:38
Էս անգամ անհամեմատելի լավ երգեց, մի տեղ ձայնը կտրվեց:
Բայց ընդհանուր լավ էր:

Ռուֆուս
30.05.2010, 00:38
Էս անգամ համեմատաբար լավ էր, բայց էլի մի բան դուր չեկավ: Շատ կտրուկ էր երգում, վերջում էլ ձայնի խզզոցը տհաճ էր... :(

Norton
30.05.2010, 00:38
Լավ էր, չնայած վերջում էլի ձենը չձգեց

Փիսիկ
30.05.2010, 00:39
Հայաստան - ի՞նչ ասեմ? ապրի! կիսաեզրափակիչից ավելի քիչ էր խըռխըռացնում.... իմ մոտ ամբողջ վերջին մասը կտրտվեց :(((( ես բան չհասկացա իրա բարձր նոտաներից :( ինձ բեմականացումը դուր ա գալիս :) իմ լսած նոտաներից մի ահագին մաս ֆալշ էր :(
աշկիս Տաշիր Սամոն իզուր ա սարքում ապարտամենտները =) մեկ էլ, մենակ ես էի, որ թվում էր թե ֆանագրամա էր մոմենտ? են 1ին բարձր էյփըրիքըտ ստոնի հետ?
մեկ էլ, ջոկեցիք, որ են լույսերով քարտեզի պահը մեր քարտեզը չէր? թե ես ուղակի քոռեմ? :(

Մանուլ
30.05.2010, 00:39
Էս անգամ ավելի լավ երգեց Եվան :): Հա, վերջում ձայնը մի քիչ կտրվեց, բայց նախորդ ելույթի հետ համեմատելու չէր:

Hayazn
30.05.2010, 00:39
Հրաշալի ելույթ էր
ամբողջ բեմը կրակնելից ծիրանի էր ներկվում ամեն անգամ երբ որ Եվաի ձեռքի շարժումից հետո կրակները վառվում էին :
Կեցցես Եվա

Մանուլ
30.05.2010, 00:40
մեկ էլ, մենակ ես էի, որ թվում էր թե ֆանագրամա էր մոմենտ? են 1ին բարձր էյփըրիքըտ ստոնի հետ?

Չէէ, ես էլ նկատեցի, բեք վոկալը պահեց :):

Ռեդ
30.05.2010, 00:40
Ակնհայտ ֆավորիտներից ա Հայաստանը: Էս անգամ, իմ կարծիքով, ավելի բարձր տեղ ենք բռնելու, քան անցյալ տարիներին: :think

Yellow Raven
30.05.2010, 00:40
http://escforum.net/forum/showthread.php?15280-ESC-2010-Final-Before-During-and-After/page84

Դզումա, Ադրբեջանն ու Գերմանիան քչերին դուր եկան, իսկ Հայաստանը` հակառակը:love
Սաղ գրում են,որ սիրուն էր ու լավ կրծքեր ուներ:))

s_hrayr
30.05.2010, 00:40
Էսօր վերջն էր, ապրի ինքը :hands

Ժունդիայի
30.05.2010, 00:41
Մեր մոտ հարևաններն իմացան Բրազիլաիան գոլ խփեց.....մի այլ կարգի գոռում ենք....:yahoo...մի այլ կարգի զգացողությունմն է, ա´չի Եվան

Ռուֆուս
30.05.2010, 00:41
Գերմանիայի ի՞նչն եք հավանում: Անկապ երգ էր

Չամիչ
30.05.2010, 00:41
Էս անգամ համեմատաբար լավ էր, բայց էլի մի բան դուր չեկավ: Շատ կտրուկ էր երգում, վերջում էլ ձայնի խզզոցը տհաճ էր... :(

Կարծում եմ մրցույթի ժամանակ նման վրիպումները անխուսափելի են, կարեւորը, որ ընհանուր պատկերը լավն էր:

Yellow Raven
30.05.2010, 00:41
Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա- պայքարը էս 3-ի մեջա գնալու:)
Գերմանիային գցում ենք Ծաղկաստան:)

Արևհատիկ
30.05.2010, 00:42
http://escforum.net/forum/showthread.php?15280-ESC-2010-Final-Before-During-and-After/page84

Դզումա, Ադրբեջանն ու Գերմանիան քչերին դուր եկան, իսկ Հայաստանը` հակառակը:love
Սաղ գրում են,որ սիրուն էր ու լավ կրծքեր ուներ:))
Գերմանիան ինձ հեչ դուր չեկավ

Helios
30.05.2010, 00:42
յանըմ Գերմանիան ինչիա՞ ֆավորիտ։ հա վատը չէր, բայց ըստ իս Ռումինիան ու Ալբանիան ավելի լավն էին։

Yellow Raven
30.05.2010, 00:43
Սպասեք Իսրայելին էլ լսենք, վերջնական կանխատեսումս կասեմ:))

Փիսիկ
30.05.2010, 00:45
Գերմանիա - պուպուս' աչիկ ա !!!! :)))) լավագույն քսանյակ...

Պորտուգալիա - այ ինքն էլ ա խեղդվում, բայց կարգին դուրս ա գալիս տակից, ինչքան երգը պրոգրեսս ա ապրում, էնքան իրա ձենն ավելի ա բացվում :) մենակ սկզբում մի թավուր էր... 15րդ տեղ !

Նարե
30.05.2010, 00:46
Իսրայել:love:love ու ևս մեկ անգամ :love

Չամիչ
30.05.2010, 00:46
Էս հրեան կարգին սկսում ա, վերջը լրիվ փչացնում ա, լրիվ տոնից ընկնում ա:

Չամիչ
30.05.2010, 00:47
Էհ, ինտուիցիաս ինձ հուշում ա, որ էս տարի Դանիան ա հաղթելու:

PetrAni
30.05.2010, 00:47
Ամենալավը Ռումինիայի երգնա, շատ ա դուրս եկել, Գերմանիան իրոք հեչ բան ա, Ադրբեջանցին տախտակի մեկնա, բայց լավա երգում, ............

Քիչ մնաց, մի քիչ էլ սպասենք:think

Փիսիկ
30.05.2010, 00:48
Մեր մոտ հարևաններն իմացան Բրազիլաիան գոլ խփեց.....մի այլ կարգի գոռում ենք....:yahoo...մի այլ կարգի զգացողությունմն է, ա´չի Եվան

հեսա ամեն 12-ի հետ մեր հարևանները 911 են զանգելու, դու քեզ տես :P

Yellow Raven
30.05.2010, 00:48
Վերջնական կանխատեսում`

1.Ադրբեջան
2.Հայաստան
3.Թուրքիա

Վերջնական ցանկություն` :))

1.Հայաստան
2.Իռլանդիա
3.Թուրքիա/Ուկրաինա/Ֆրանսիա(:)) ) :)

Մանուլ
30.05.2010, 00:50
Իսրայելի երգն էլ կքաշեմ :love:

Դանիայինն էլ :)): Նեվերգրինին փոքր ժամանակ սիրում էի :P:

VisTolog
30.05.2010, 00:50
Գերմանիանա հաղթելու :P:D

Փիսիկ
30.05.2010, 00:50
Իսրայել - ապուշություն!!! Բոազ ջան, ականջդ կանչի՜

Դանիա - ոնց որ մի քանի տարբեր երգերից հավաքած լինի... հիշում եք , նախանցած տարվա Ֆինլանդիայի երգի պես (կարծեմ)

հ.գ. էս էն իմ իմացաց Նևերգրինն ա? since u've been gone...

Նաիրուհի
30.05.2010, 00:52
Վերջնական կանխատեսում`

1.Ադրբեջան
2.Հայաստան
3.Թուրքիա

Վերջնական ցանկություն` :))

1.Հայաստան
2.Իռլանդիա
3.Թուրքիա/Ուկրաինա/Ֆրանսիա(:)) ) :)

1. ՀԱՅԱՍՏԱՆ
2. Ֆրանսիա
3. Ով ուզում է լինի

Փիսիկ
30.05.2010, 00:53
Լավ, լիլիպուտներին մի հատ էլ լսենք :))) հավեսն են! Պեկենիտո-չիկինիտո են! =)

Ռեդ
30.05.2010, 00:54
Իսրայելի երգն էլ կքաշեմ :love:

Դանիայինն էլ :)): Նեվերգրինին փոքր ժամանակ սիրում էի :P:
Ճիշտ ե՞մ, որ էս երգի համար՝

http://www.youtube.com/watch?v=6QXDe5Ve7_k

Չամիչ
30.05.2010, 00:55
Վերջնական կանխատեսում՝

1-Դանիա
2-Հայաստան
3-ֆրանսիա

Վերջնական ցանկություն՝

1-Հայաստան
2-Անգլիա-Դանիա
3-Թուրքիա-Ռումինիա
4-Ֆրանսիա

Փիսիկ
30.05.2010, 00:56
լյուձ, էն սև կոստով տղեն վեվ ա?

Մանուլ
30.05.2010, 00:56
Ճիշտ ե՞մ, որ էս երգի համար՝
Այոո, ջասթ ընադը լավ սօօնգ :)): Խի ուրիշ ի՞նչ երգ կար :)):

Փիսիկ
30.05.2010, 00:57
Ճիշտ ե՞մ, որ էս երգի համար՝

http://www.youtube.com/watch?v=6QXDe5Ve7_k

կներեք էլի՜.... բայց ես ձեր լինկերից ոչ մեկը չեմ տեսնում :(

Ռեդ
30.05.2010, 00:57
Այոո, ջասթ ընադը լավ սօօնգ :)): Խի ուրիշ ի՞նչ երգ կար :)):
Յա սլուշալ վսե իխ պեսնյու: :D
Հ.Գ. Ոչ մի օֆթոփ այլևս:

Նարե
30.05.2010, 00:58
Ժող Իսպանիայի երգն էլ սիրեցի, շատ դրական է ախր:

Ռեդ
30.05.2010, 00:58
կներեք էլի՜.... բայց ես ձեր լինկերից ոչ մեկը չեմ տեսնում :(
Մտի ստե ու նայի.

http://www.youtube.com/watch?v=6QXDe5Ve7_k&feature=player_embedded

Փիսիկ
30.05.2010, 00:58
հաղորդավարը սորտ ա ! լոոոլ :)

իսկ Ադրբեջանի փլեյբեքն ամենավատ կտորից արեցին լոոոլ

Ռուֆուս
30.05.2010, 00:59
Այոո, ջասթ ընադը լավ սօօնգ :)): Խի ուրիշ ի՞նչ երգ կար :)):

Մի հատ էլ կար Since You've Been Gone :[

Անկապ երգա

StrangeLittleGirl
30.05.2010, 00:59
Իսպանիայի երգն ինձ ամենաշատը դուր եկավ, բայց դրա օգտին հանկարծ չքվեարկեք. ոնց որ լուրջ մրցակից ա:

Ռեդ
30.05.2010, 00:59
Մի հատ էլ կար Since You've Been Gone :[

Անկապ երգա
Վախտին հիթ էր, հիշում եմ: :)

Yellow Raven
30.05.2010, 01:01
Գործակիցները`

Վիվառո`

Գերմանիա-2.7
Ադրբեջան-3.4
Հայաստան-4.5

Եվրոֆուտբոլ`

Հայաստան-2.9
Ադրբեջան-2.9
Գերմանիա-3

Բան չեմ հասկանում:think

Չամիչ
30.05.2010, 01:02
Իսպանիայի երգն ինձ ամենաշատը դուր եկավ, բայց դրա օգտին հանկարծ չքվեարկեք. ոնց որ լուրջ մրցակից ա:

Իսկապես պեկինիտո չիկինիտոն շատ լուրջ մրցակից ա:

Ռեդ
30.05.2010, 01:02
Բան չեմ հասկանում:think
Իրանք էլ չեն հասկանում:

StrangeLittleGirl
30.05.2010, 01:02
Սենց ա լինելու.
1. Իսպանիա
2. Հայաստան
3. Դանիա

Enigmatic
30.05.2010, 01:03
Ոնցոր հատուկ հենց սկզբից կրծքերն են ցույց տալիս:))էտ էլա մտածած էլի երևի:))

Փիսիկ
30.05.2010, 01:04
Մտի ստե ու նայի.

էն 1ին լինկն էլ կտաք? մերսի :)

Ռեդ
30.05.2010, 01:04
Ոնցոր հատուկ հենց սկզբից կրծքերն են ցույց տալիս:))էտ էլա մտածած էլի երևի:))
Ռիվասի մասին էր չէ՞ խոսքը: :)) Ես էլ նկատեցի:

Ռեդ
30.05.2010, 01:05
էն 1ին լինկն էլ կտաք? մերսի :)
Սաղ-սաղ մի հատ լինկ եմ դրել:
Ո՞վ ա գալիս Կիպրոս քվեարկենք: :8

Մանուլ
30.05.2010, 01:06
Յա սլուշալ վսե իխ պեսնյու: :D
Հ.Գ. Ոչ մի օֆթոփ այլևս:
:o մալաձեց :))
Բայց օֆֆտոպ չի, մասնակիցներին ենք քննարկում :pardon

Մի հատ էլ կար Since You've Been Gone :[

Անկապ երգա
Հա, էդ մեկն էլ եմ լսել :)):

Գերմանիան լավը չէր:

Ֆու, նոր հատվածները նայեցի, եկա, որ գրեմ, մոռացա :)):

Փիսիկ
30.05.2010, 01:06
լոլ էս սաղ լեզուներով խոսացին, հայերենից գլուխ չհանեցին? լոոոլ

Ռեդ
30.05.2010, 01:07
Ոնցոր հատուկ հենց սկզբից կրծքերն են ցույց տալիս:))էտ էլա մտածած էլի երևի:))
Հլա նայեք՝ 16-18րդ վայրկյանները.

http://www.youtube.com/watch?v=kBGQEiEKzwA

Yevuk
30.05.2010, 01:07
Ոնցոր հատուկ հենց սկզբից կրծքերն են ցույց տալիս:))էտ էլա մտածած էլի երևի:))

Կրծքերը ցույց տալու իմաստը վռոդի էնա, որ իրա վզից ծիրանի կորիզա կախված, որը հետո ինքը պոկումա, տալիսա պարողին ու վերջում ծիրանի ծառա աճում, բայց դե հո մենք գիտենք....:))

Մանուլ
30.05.2010, 01:08
Ո՞վ ա գալիս Կիպրոս քվեարկենք: :8
Հա՜, հիշեցի :): Ասում էի` էդ Կիպրոսի երգը լավն ա, ընդհանրապես սիրում եմ, որ կիթառով են երգում: Բայց էդ տղան չափից դուրս պուպուշն ա, էէ :nea

Փիսիկ
30.05.2010, 01:09
Ոնցոր հատուկ հենց սկզբից կրծքերն են ցույց տալիս:))էտ էլա մտածած էլի երևի:))

բայց ինչի՞ ոնչ որ? ... սաղն էլ մտածված ա :) սեքսն ամենալավ վաճառվող ապրանքանիշն աա
ես նույնիսկ ամարնորյա ելույթն եմ հիշում... որ ասեցին "Եվա Ռիվասին ուղղված հարցին նա պատասխանեց - այո, իսկական են, երկուսն էլ" ... :(

Մանուլ
30.05.2010, 01:10
Ալբանիայի աղջկա ձայնը շատ յուրահատուկ ա :):

Բրեգովիչի երգը լավն աաաա :)):

Ռեդ
30.05.2010, 01:10
Հա՜, հիշեցի :): Ասում էի` էդ Կիպրոսի երգը լավն ա, ընդհանրապես սիրում եմ, որ կիթառով են երգում: Բայց էդ տղան չափից դուրս պուպուշն ա, էէ :nea
Մտածում էի՝ Թուրքիա քվեարկեմ, թե Կիպրոս: Վերջը Կիպրոսը հաղթեց իմ մեջ:

StrangeLittleGirl
30.05.2010, 01:11
Apricot stone hidden in my breast :D

Հայուհի
30.05.2010, 01:11
Մտածում էի՝ Թուրքիա քվեարկեմ, թե Կիպրոս: Վերջը Կիպրոսը հաղթեց իմ մեջ:

Կիպրոսը ուրիշա՜...:love

Չամիչ
30.05.2010, 01:12
Ոնցոր հատուկ հենց սկզբից կրծքերն են ցույց տալիս:))էտ էլա մտածած էլի երևի:))

Կարեվորը հաղթանակն ա, հետո՞ ինչ թող կրծքերը Եվրատեսիլում առաջին տեղը գրավեն::vaii:

Ռուֆուս
30.05.2010, 01:12
Նախավերջին սիգարետս ծխեցի, երրորդ շիշ պիվան բացեցի եկա:

Իմ ֆավորիտներն են.
1. Թուրքիա
2. Ուկրաինա
3. Հայաստան
4. Ռուսաստան

Հ.Գ. հարբած չեմ, նենց որ օֆֆթոփել չկա :angry

Փիսիկ
30.05.2010, 01:12
Արյաաաաա, ես չկաաաամ:D:D
Բոոոոմբա:love:D
Սենց բան մենակ Եվրատեսիլի ժամանակ կտենանք:D

http://www.youtube.com/watch?v=4vUbignafRM

1:30 -ից , ԴԵՄՔՈՒԹՅՈՒՆԱ:D:D

ինց կլինի էս լինկն էլի տվեք :( մերսի

Չամիչ
30.05.2010, 01:13
Մտածում էի՝ Թուրքիա քվեարկեմ, թե Կիպրոս: Վերջը Կիպրոսը հաղթեց իմ մեջ:

Տենց բան, որ մտածում ես գոնե բարձր մի ասա:)

Փիսիկ
30.05.2010, 01:13
Apricot stone hidden in my breast :D

ես չկամ!!!!! իիի՜նչ դիպուկ էր լոոոոոոոոոոոոոոոոոոոոոլ

AniwaR
30.05.2010, 01:13
Լաֆֆֆ էլի, ժող, Թուրքիան հերիք չի ամենազզվելի ժանրում երգ ներկայացրեցցց.... rap rock քխխխ մամա ջան:[, մի հատ էլ զզվելի ժանրում զզվելի կատարում: Չեմ ասում նրա համար, որ Թուրքիան ա, երբեք, ուղղակի քխխխ ա: Այ գորտակերներին մոլոդեց::hands Ֆրանսիա ռուլեզ, մռութ են դրանք::D

Helios
30.05.2010, 01:14
Իսկապես պեկինիտո չիկինիտոն շատ լուրջ մրցակից ա:

բա որ ասում էի, էդ կրկնությունը մեր վրա թանկա նստելու

Ռեդ
30.05.2010, 01:14
ինց կլինի էս լինկն էլի տվեք :( մերսի
Ահա

http://www.youtube.com/watch?v=4vUbignafRM&feature=player_embedded

Ռեդ
30.05.2010, 01:15
Տենց բան, որ մտածում ես գոնե բարձր մի ասա:)
Բարձր չեմ էլ ասել: :)

Yellow Raven
30.05.2010, 01:17
Սպասենք միավորներին:)

Ռեդ
30.05.2010, 01:18
Սպասենք միավորներին:)
Հայաստանը ամենավերջում ա իրանը ասելու: :( Էդ վադ է:

Okamigo
30.05.2010, 01:18
Բայց ֆրանսիացիները հավեսով տժժացին,ոնց որ դիկսատեկա եկած լինեին,հավեսս եկավ

Չամիչ
30.05.2010, 01:18
Եկեք չմոռանանք, որ Եվրատեսիլի հաղթանակը ոչ միայն անհատի հաղթանակն է այլ ողջ երկրի հաղթանակն է, միայն այդ կոկուրսը նայելու համար, ողջ աշխարհից բազմահազար տուրիստներ են ժամանում: Էտ էր մնում, որ մենք մեր հոժար կամքով նպաստեինք Թուրքիայի հարստացմանը:

Yellow Raven
30.05.2010, 01:18
Մի հատ գրեք էլի երկրների քվեարկության կարգը:)

Փիսիկ
30.05.2010, 01:19
աաաաա Իսպանիան մի հատ էլ նայեցի լոոոոլ այ քեզ ֆանատ եմ ասել!!! այ քեզ երգիչ ու պարողներ , որ չկորցրեցին իրանց :)))

AniwaR
30.05.2010, 01:19
Հը՞ն, պարեցի՞ք Եվրոպայի հետ: Ես՝ հա: :))

Ռեդ
30.05.2010, 01:20
Մի հատ գրեք էլի երկրների քվեարկության կարգը:)
1. Romania
2. Ireland
3. Germany
4. Serbia
5. Albania
6. Turkey
7. Croatia
8. Poland
9. Bosnia and Herzegovina
10. Finland
11. Slovenia
12. Estonia
13. Russia
14. Portugal
15. Azerbaijan
16. Greece
17. Iceland
18. Denmark
19. France
20. Spain
21. Slovakia
22. Bulgaria
23. Ukraine
24. Latvia
25. Malta
26. Norway
27. Cyprus
28. Lithuania
29. Belarus
30. Switzerland
31. Belgium
32. United Kingdom
33. Netherlands
34. Israel
35. Macedonia
36. Moldova
37. Georgia
38. Sweden
39. Armenia

Ռուֆուս
30.05.2010, 01:20
Եկեք չմոռանանք, որ Եվրատեսիլի հաղթանակը ոչ միայն անհատի հաղթանակն է այլ ողջ երկրի հաղթանակն է, միայն այդ կոկուրսը նայելու համար, ողջ աշխարհից բազմահազար տուրիստներ են ժամանում: Էտ էր մնում, որ մենք մեր հոժար կամքով նպաստեինք Թուրքիայի հարստացմանը:

Եթե չես ուզում «քարոզչության» պատճառով տուգանայիններ ստանալ, մի շարունակիր :) Ով ում օգտին ուզում ա, թող քվեարկի: Երկրորդ Հ1 հո չե՞նք դարձել:

Իմ երկրի հաղթանակը չի: Կամ էլ ես էս երկրի մեջ չեմ մտնում: Ես Ռիվասին չեմ ընտրել:

Yellow Raven
30.05.2010, 01:20
աաաաա Իսպանիան մի հատ էլ նայեցի լոոոոլ այ քեզ ֆանատ եմ ասել!!! այ քեզ երգիչ ու պարողներ , որ չկորցրեցին իրանց :)))

Ասում են` ոչ թե ֆանատ էր, այլ կատալոնացի ու սենց ըմբոստացավ Իսպանիայի դեմ:))
Ռեալ-Բարսելոնանա էէէէ:D

Helios
30.05.2010, 01:21
Հայաստանի հերթը հասնի՝ կասեն սեռվերը կախվելա :D

Hakob9110
30.05.2010, 01:21
Գերմանացին իսկական գեղեցկուհի է:Սիրուն,նուրբիկ.երգնել ա լավը:
Մեկ էլ ինչ ուզում եք ասեք Թուրքիայի երգը ընտիր ա. :hands

Rammstein
30.05.2010, 01:21
Ամենաշատ դուր եկավ Ուկրաինան, հետո Ռուսաստանը, մեկ էլ, երեւի Թուրքիան: :)
Իսրայելի երգն էլ վատը չէր, բայց վերջը ահավոր ֆալշեց թողեց :think
Ամենախայտառակ երգերն էին Սերբիայինը ու Հունաստանինը: :[:[:[

Yellow Raven
30.05.2010, 01:23
Սիրածս մասը սկսվեց:))
Առաջին 5 երկրներում Սփյուռք գրեթե գոյություն չունի, նենց որ սկզբից շատ բան պարզ կլինի:)

Helios
30.05.2010, 01:23
1. Romania
2. Ireland
3. Germany
.............
38. Sweden
39. Armenia

որտեղ պետքա առաջինը լինել վերջինն ենք ու հակառակը :(
հայի բախտ

Մանուլ
30.05.2010, 01:24
Սիրածս մասը սկսվեց:))
Առաջին 5 երկրներում Սփյուռք գրեթե գոյություն չունի, նենց որ սկզբից շատ բան պարզ կլինի:)

Գերմանիայում լիքն են :):

Ռեդ
30.05.2010, 01:25
* Armenia – Nazeni Hovhannisyan
* Belgium – Katja Retsin
* Croatia – Mila Horvat
* Cyprus – Christina Metaxa
* Denmark – Bryan Rice
* Estonia – Rolf Junior
* Finland – Johanna Pirttilahti
* Germany – Hape Kerkeling
* Greece – Alexis Kostalas
* Iceland - Jóhanna Guðrún Jónsdóttir
* Ireland – Eileen Dunne
* Lithuania - Giedrius Masalskis
* Macedonia – Maja Daniels
* Malta – Chiara Siracusa
* Netherlands – Yolanthe Cabau van Kasbergen
* Norway – Anne Rimmen
* Poland – Radosław Brzózka
* Portugal – Ana Galvão
* Romania – Malvina Cservenschi
* Russia – Oxana Fedorova
* Serbia – Maja Nikolić
* Slovenia – Andrea F
* Spain – Ainhoa Arbizu
* Sweden – Eric Saade
* Turkey – Meltem Yazgan
* Ukraine – Iryna Zhuravska
* United Kingdom – Scott Mills

Փիսիկ
30.05.2010, 01:25
His majesty....

է՜լ ով դիմանար! :)

լավ... հիմա սկսում ենք գոռալ!

գնացինք!

Ռուֆուս
30.05.2010, 01:26
Ադրբեջան 0՞՞՞՞, մոտս հույսեր առաջացան :))

Չամիչ
30.05.2010, 01:26
Եթե չես ուզում «քարոզչության» պատճառով տուգանայիններ ստանալ, մի շարունակիր :) Ով ում օգտին ուզում ա, թող քվեարկի: Երկրորդ Հ1 հո չե՞նք դարձել:

Չհասկացա քարոզչությունը ինչ կապ ուներ, եթե նկատել ես իմ հավանած երգերի եռյակի մեջ Թուրքիան իր պատվավոր տեղն ունի, բայց դա չի նշանակում, որ իմ գործողություններով պիտի նպաստեմ իմ թշնամի պետության հարստացմանը: Սա ընդամենը կարծիք ա այլ ոչ թե քարոզչություն::)

Yellow Raven
30.05.2010, 01:27
Դանիա:think

Փիսիկ
30.05.2010, 01:28
Իռլանդիայում հայերին կատեգորիկ չեն սիրում :(

Գերմանացիք սորտ են! :)

Yellow Raven
30.05.2010, 01:28
Անակնկալաները շատ են:think

Հայուհի
30.05.2010, 01:29
Էս ինչ ողորմելի թվեր են:(

Ռուֆուս
30.05.2010, 01:30
Էս ինչ տարօրինակ քվեարկություն ա :)) Էս ինչ ա կատարվու՜՜՜մ :)) աաաաա :lol

Ռեդ
30.05.2010, 01:31
Թուրքիան 6 տվեց :oy

Փիսիկ
30.05.2010, 01:32
չեմ հասկանում :( Բելգրադում ու Ալբանիայում հայ չկար? Բելգրադում լիքն են!

Ապրի Թուրքիան :) .... կմեռնեին , որ ամեն տարվա պես Գերմանիային 10 ու Ազերիներին 12 չտան... ազգային սովորույթ ա արդեն! :( ներվայնանում եմ, հեչ օրիգինալ չեն

Հայուհի
30.05.2010, 01:33
Էլ չեմ նայելու, հիասթափվեցի... իրանց ճղում են, վերջում բան չեն տալիս...

*e}|{uka*
30.05.2010, 01:35
Էկեք լացենք: :cry

Փիսիկ
30.05.2010, 01:36
ես նեղվում եմ, որ ՈՒկրաինային բան չեն տալիս :((((((

Ռուֆուս
30.05.2010, 01:36
Կարծում եմ արդեն կարող ենք Գերմանիային շնորհավորել :)

Հայաստանն ու Ադրբեջանը կհայտնվեն երկրորդ տասնյակում :D

Չամիչ
30.05.2010, 01:39
Էկեք լացենք: :cry

:sorry միանում եմ

Yellow Raven
30.05.2010, 01:39
Անկանխատեսելի Եվրատեսիլ էր:D
Գերմանիա:[

Փիսիկ
30.05.2010, 01:40
ԲՈՒՈՒՈՒՈՒՈՒ՜՜՜ :( Էստոնիայում տոննեքով հայ են արաա!!!

աաաաաաաաաա՜՜՜ Ռուսաստան@ սորտ ենննն լոոոոլ իրանց կովկասյան "էրեխեքին" ՈՒկրաինայից շատ են սիրում լոլ :) մերսի ամեն դեպքում

*e}|{uka*
30.05.2010, 01:40
Թաշկինակները կազմ պատրաստ:
Գնացինք: :cry :cry

Կիտ :noti

Hakob9110
30.05.2010, 01:42
ես ել մտածում եմ Ադրբեջանը ում ա 12 տալու:D

Adriano
30.05.2010, 01:42
:cry էէէէէէէէէէէէէէէէէէէէէէէէէէէէէ: Սա մրցույթ չի, սա ինչ-որ քաղաքական կեղտոտ հեքիաթա, փակեք գնա էդ եվրոչգիտեմ ինչ բարդակը

Չամիչ
30.05.2010, 01:42
Թաշկինակները կազմ պատրաստ:
Գնացինք: :cry :cry

Կիտ :noti

Բայց շատ անարդար ա, մինչեւ հիմա, մեր կողմից հանդես եկած մասնակիցներից, Եվայի ելույթը ամենահաջողն էր: Ահավոր բան կլինի, որ Եվան ավելի ցածր տեղ զբաղեցնի քան Անդրեն կամ Հայկոն::(

Փիսիկ
30.05.2010, 01:42
մըդա՜.... թե ես Գերմանիայի երգից բան հասկացա, ես մեռնեմ :( բացի նրանից, որ ամերիկանացված էր...
ու իմ մոտ անջատվեց կապ@, կասեք Հունաստանն ում տվեց 12?

Yellow Raven
30.05.2010, 01:43
Ինչ սիրուն են նայվում Ադրբեջանն ու Հայաստանը իրար կողք.....բայց տասնյակի ներքևում:))

Hayazn
30.05.2010, 01:43
ես ել մտածում եմ Ադրբեջանը ում ա 12 տալու:D
ումից ստացել ա նրան էլ պետք է տա , բնականաբար :

VisTolog
30.05.2010, 01:44
Նադեժդան թուղթ ու գիրա արել :D:D

Ռուֆուս
30.05.2010, 01:44
Բայց շատ անարդար ա, մինչեւ հիմա, մեր կողմից հանդես եկած մասնակիցներից, Եվայի ելույթը ամենահաջողն էր: Ահավոր բան կլինի, որ Եվան ավելի ցածր տեղ զբաղեցնի քան Անդրեն կամ Հայկոն::(

Պատճառն էն ա, որ առաջ լրիվ սփյուռքի հույսին էինք :)) Իսկ հիմա ազգային ժյուրիները մեր սփյուռքի գործին լավ խփում են :)

Հայուհի
30.05.2010, 01:44
Ողբամ զ՛քեզ, Հայո՛ց աշխարհ: Էդա՞ քո սփյուռքը:angry

Yellow Raven
30.05.2010, 01:44
Հիմա արդեն սրտանց ուզում եմ, որ Բելգիան հաղթի:)

VisTolog
30.05.2010, 01:44
ումից ստացել ա նրան էլ պետք է տա , բնականաբար :
Հա, ոնցոր տուն-տունիկ լինի :angry

Reh32
30.05.2010, 01:45
Մինչև ծով չունենանք հույսներտ Եվրատեսիլից կտրեք.
մյուս տարի գնում ենք Գերմանիա:think

Չամիչ
30.05.2010, 01:45
Նադեժդան թուղթ ու գիրա արել :D:D

Նադեժդան հիմա ոգեշնչված ման ա գալիս երեւի:

Yellow Raven
30.05.2010, 01:46
Իրանք էլ արդեն չէին սպասում,որ Իսպանիան 8 կտա:D

Փիսիկ
30.05.2010, 01:46
բայց ես ինձ որպես հայ լավ եմ զգում էն հարցում, որ թուրքիան հերթական տարի լոմկայա ուտում, գալիս հասնում ա ամենավերևն ու լռվում լոլ (մեկ ա Մանգա ռուլզ!)

Մերսի Ֆրանսիա... երկերեսանիներ!!!

Hakob9110
30.05.2010, 01:47
ումից ստացել ա նրան էլ պետք է տա , բնականաբար :

Գիտեմ կատակ եմ անում.

Մանուլ
30.05.2010, 01:47
Միայն թե ո´չ Գերմանիա :(

Միքո
30.05.2010, 01:48
տականքներ, զզվում եմ բոլորիցդ, ինչո՞ւ մեզ 12ներ չեք տալիս :lol

*e}|{uka*
30.05.2010, 01:48
Որ ասում էին շալվար մի հագի Եվա ջան: Հիմա առաջին տեղում էինք, էխ էխ: Ինչ անարդար ա էս կյանքը, լացում ե՞նք: :D :cry
Չեմ տեսնում ձեր արցունքները...

Adriano
30.05.2010, 01:49
տականքներ, զզվում եմ բոլորիցդ, ինչո՞ւ մեզ 12ներ չեք տալիս :lol

Լրիվ հայի բախտա:(

Hayazn
30.05.2010, 01:49
Այս մրցույթի ժուրին պետք է լիներ կազմված քաղաքական գործիչներից , որովհետև վերջին մասը քաղաքականությունից բացի ոչինչ չի պարունակում : Ես արդեն երգի կամ արվեստբի մրցույթ չեմ տեսնում այս բաժնում :

Չամիչ
30.05.2010, 01:51
Որ ասում էին շալվար մի հագի Եվա ջան: Հիմա առաջին տեղում էինք, էխ էխ: Ինչ անարդար ա էս կյանքը, լացում ե՞նք: :D :cry
Չեմ տեսնում ձեր արցունքները...

Փաստորեն կրծքերն էլ չօգնեցին:(

Hakob9110
30.05.2010, 01:51
Լրջից Germany Go.
Արժանի է!!!!!!!!!!!!

Նարե
30.05.2010, 01:51
Ուբիցաներ, մեզ տվեք մեր սպասելիք 12-ները:P

VisTolog
30.05.2010, 01:52
Ավելի լավա ադրբեջանը հաղթի, քան գերմանիան ցռը

Ռուֆուս
30.05.2010, 01:52
Լավ էլի, թող գոնե Թուրքիան հաղթի, բայց ոչ Գերմանիան: :(

Հեսա տեսեք վերջում հայերը ինչ խայտառակ քվեներ են տալու, ամբողջ Եվրոպան վրեքներս ա ծիծաղելու :[

Մանուլ
30.05.2010, 01:52
Թուրքիա :clap Թուրքիա :clap Թուրքիա :clap

Փիսիկ
30.05.2010, 01:53
բայց ինչ-որ Հայաստանն էլ Գերմանիային տա բարձր լոոոլ

Էս Ազերիներ@ կամաց-կամաց մեզ են հասնում՜ :(

Yellow Raven
30.05.2010, 01:53
Գերմանիան ախր շաաաատ վատ երգեց, էդ ինչ ապուշ ժյուրիներ են հավաքել:angry

Մանուլ
30.05.2010, 01:53
Ես էլ նեղվում եմ, որ Ռուսաստանին են քիչ տալիս :(

Կամ էլ թող Դանիան հաղթի :P

Բելգիան չեմ հիշում, ո՞րն էր :think:

Փիսիկ
30.05.2010, 01:55
կներեք էլի.... բայց ՈՒկրաինան ու Ռուսաստանն իրար հետևից են ընգել, նկատում եք? ինչքան իրար հակառակ գնահատականներ են տվել ... ահավոր ա!!!!

Մանուլ
30.05.2010, 01:55
8-րդ տեղում ենք :D

Արևհատիկ
30.05.2010, 01:56
8-րդ տեղը ոնց-որ հատուկ հայերի համար լինի նախատեսված :(

Yevuk
30.05.2010, 01:56
Ռուսաստանը թող տասնյակի մեջ մտնի.....:( Նալիչին ռուսները շատ են նեղում: :(

Փիսիկ
30.05.2010, 01:56
Մալտա - քյուֆ@ր ձեզ!!! :((( զզվեցի!

Հայուհի
30.05.2010, 01:57
Ժող ջան,իզուր տանջում ենք ինքներս մեզ...ավելի լավա գնանք քնենք, դրանից ավելի շատ օգուտ կա...:[
Հ.Գ. Էլ Եվրատեսիլ չեմ նայելու, դաժե եթե Սերժ Թանկյանը գնա:8

Փիսիկ
30.05.2010, 01:58
լոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոլ բայց ես էլ եմ նոր նկատում, որ 8րդում ենք... ռեզերվացիա ենք արել :)))) գրավել ենք էդ 8@...

Մանուլ
30.05.2010, 01:58
Ես մեր համար ընդհանրապե սչեմմտածում :D: Իսկի պետքս էլ չի` որ տեղը կգրավի :pardon:

Բայց Գերմանիան առաջին տեղին արժանի չի, էէէ...

Hakob9110
30.05.2010, 01:59
չեն հասնի նեվեր

Yellow Raven
30.05.2010, 02:00
Մնաց 10 երկիր, բարի գիշեր ձեզ:)

VisTolog
30.05.2010, 02:00
9րդ տեղում էլ մնանք, էլի լավա :D

Փիսիկ
30.05.2010, 02:01
Բելառուսիան աբսոլյուտլի մորթում ա լոոոոոոոոոոլ
լոլ արդեն դահլիճն ա բուուուուու՜ անում

Ռուֆուս
30.05.2010, 02:01
Նենց հետաքրքիր ա, բուքմեյքերները էդ գործակիցները իրենց մարմնի ո՞ր հատվածից էին քաշել հանել...

Ռուֆուս
30.05.2010, 02:04
Ռիք ջա՜ն, մերսի 12 միավորի համար :)) :bux:

Միքո
30.05.2010, 02:04
ինչ լավ բանա խոտը :)) Հոլանդիան լավ երկիրա էլի :D

Փիսիկ
30.05.2010, 02:04
Բրիտանիա - .... ասենք.... տֆու!

Նեդերլանդնեեեեեեեեեեերրրրրրրրրրրրրրրրրրրրրրր՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜ այ հարթ յուուուուուուուու!!!!!!

Փիսիկ
30.05.2010, 02:06
Իսրաեեեեեեելլլլլլ :***** այ հարթ յուուու թուուուու!!!!!!!

բայց լավ են սադավորել լոլ

Չամիչ
30.05.2010, 02:06
Շնորհակալություն Իսրայելին եւ Նիդերլանդներին:

Reh32
30.05.2010, 02:06
Նենց խնդալու ա որ Հրաչուկը փորձում ա մեզ միավորներ գտնի չգիտես որտեղից . ըըըը սլովակիայից ըըը միավոր չունենք:D

Փիսիկ
30.05.2010, 02:09
ես Նազենիի անգլերենն եմ ուզում լսեմ :)

եթե շվեդիան համը չհանի ... ես գրազը կհաղթեմ :)

VisTolog
30.05.2010, 02:11
Գերմանիանա հաղթելու :P:D

Դե ՏՌԱՔՎԵՔ :P :D :yea

Գերմանիան հաղթեց :[

:cry2

Yevuk
30.05.2010, 02:12
7-րդ տեղ :)

Միքո
30.05.2010, 02:12
Շնորհավոր :D

Փիսիկ
30.05.2010, 02:12
Շնորհավորում եմ հայեր ջան :))) 7րդ տեղն էլ ա լավ... ես ամուսնուս հետ գռազ էի եկել, որ Հայաստան@ նույնիսկ 5յակի մեջ չի լինի =)
չգիտեմ ինչի Գերմիանիան հաղթեց, բայց եկեք շնորհավորենք ու մույս տարի գնանք Բեռլին! :)))
Բարի գիշեր բոլորին :*

Ռուֆուս
30.05.2010, 02:12
Ժող, բայց ջոգեցի՞ք: Բոլոր երկրները էնպես էին քվեարկում, որ իրենց հիմնական մրցակիցներին ձայներ չտային, արդյունքում Գերմանիայի ախմախ երգը հաղթեց :)) Ես գիտեի, մենակ Հայաստանի քվեարկությունն էր խայտառակ, պարզվեց, մերը դեռ փառք ա :))

Շինարար
30.05.2010, 02:15
Այն, որ Եվան 7-րդ տեղ գրավեց, դա նրան ավելի վատ երգչուհի, երգն էլ ավելի վատ երգ չդարձրեց այնպես, ինչպես եթե առաջին տեղը գրավեր, դա նրան ավելի լավ երգչուհի, երգն էլ ավելի լավ երգ չէր դարձնելու, կուզենայի այս նախադասությունը հակառակ հերթականությամբ գրել, բայց եղավ այն, ինչ եղավ, ես էլ ոնց որ լավ պրծա, կոնկրետ Եվրոտեսիլի ծախսերը իմ ջանից չեն պլոկի:))

impression
30.05.2010, 02:15
բայց ասեք՝ ընթացքում հաղորդավարուհին ինչ էնտուզիազմով էր ասում՝ առայժմ միավորներ չունենք, ակամա սիրտս հպարտությունից քիչ էր մնում պայթեր

Reh32
30.05.2010, 02:15
Մյուս տարի կարելի ա մի հատ էշ ուղարկել. Համ օրիգինալ կլինի համ էլ ինչ էլ ուղարկենք 8 ը կամ 7 ը կա:D վերջնա ինչքան խնդացի.
սոռտը էն ա որ կարծեմ Լիտվան Հունաստանին 12 միավոր տվեց Խորիկը ասում ա երևի Լիտվայում շատ հույներ կան.:D

Hakob9110
30.05.2010, 02:16
Հեսա 18 տարեկան սիրունիկը երգելու է.

Փիսիկ
30.05.2010, 02:16
լոլ ուրախությունից աղջկա ուղեղն անջատվել ա !

Չամիչ
30.05.2010, 02:17
Էս մրցույթ չի, էս խեղկատակություն ա, չնայած անգամ նման խեղկատակությանը մասնակցելն էլ մեր երգիչ երգչուհիներին գոնե մեկ մեկ ստիպում է աշխատել:
Խեղկատակություն ա, դրա համար էլ երգերի մեծ մասը մրցույթին արժանի խեղկատակություն են:

VisTolog
30.05.2010, 02:17
Խեղճ աղջկա ձայնը դողումա :D

Reh32
30.05.2010, 02:18
Այն, որ Եվան 7-րդ տեղ գրավեց, դա նրան ավելի վատ երգչուհի, երգն էլ ավելի վատ երգ չդարձրեց այնպես, ինչպես եթե առաջին տեղը գրավեր, դա նրան ավելի լավ երգչուհի, երգն էլ ավելի լավ երգ չէր դարձնելու, կուզենայի այս նախադասությունը հակառակ հերթականությամբ գրել, բայց եղավ այն, ինչ եղավ, ես էլ ոնց որ լավ պրծա, կոնկրետ Եվրոտեսիլի ծախսերը իմ ջանից չեն պլոկի:))

Իսկ դու կարևորը երևի չգիտես մենք բարոյական հաղթանակ ունեցանք.:D;)

Kita
30.05.2010, 02:18
Շնորհավոր Գերմանիա:)
Ժյուրի մտցնելու միտքը ախմախություն է...

Արևհատիկ
30.05.2010, 02:19
Ախր էս ինչ երգ ա :[ Ավելի լավ ա Ադրբեջանը հաղթեր:

Շինարար
30.05.2010, 02:20
Գերմանիայի երգն էլ լավ երգ ա, համենայն դեպս մյուսներից ոչ մեկին չի զիջում, ըստ իս բոլորն էլ միջինից բարձր երգեր էին, համարյա ով էլ հաղթեր, արժանի էր, չգիտեմ՝ ինձ դուր ա գալիս:)

Լեո
30.05.2010, 02:20
Էմմիի սիրտը թեթևացավ :lol

Ռուֆուս
30.05.2010, 02:20
Ես դեռ ոչ մի Եվրատեսիլի քվեարկությունից էսքան խինդ ու ուրախություն չէի ստացել :))

Սպասենք մյուս տարվան, հուսով եմ ավելի զվարճալի կլինի :))

Okamigo
30.05.2010, 02:21
Եթե Եվայի կամ ադրբեջանցի մասնակցի երգը երգեր որևէ եվրոպացի,համոզված եմ որ հաղթելու էր,չեմ ասում որ Եվան վատ երգեց,ուղղակի եվրոպացիները իրար օգտին են միշտ քվեարկում

Hda
30.05.2010, 02:21
Խեղճ աղջկա ձայնը դողումա :D

հավատը չի գալիս :D

Փիսիկ
30.05.2010, 02:21
օքեյ .... :) այ լայք հըր, շի իս քյութ :)))) քաշում ենք երգն ու դարձնում ռինգտոն =)

Rammstein
30.05.2010, 02:22
Իհարկե danke schön, բայց Ուկրաինայի երգը շատ ավելի լավն էր: :mda

Yevuk
30.05.2010, 02:23
Ո՞վ կտեղադրի վերջնական ցուցակը: :8

StrangeLittleGirl
30.05.2010, 02:24
Մեկ ա լավն էր Գերմանիան :) Բայց տեսա՞ք Ռիբակի հետ պաչվելու պահերը :D
Իսկ ժյուրին մեկ ա խիստ սուբյեկտիվ ա: Վրաստանի՝ Բելոռուսին 12 տալը նենց բացել էր բացել :D

Reh32
30.05.2010, 02:24
Բա հիմա չեմ ջոկում են 7 միլիոն դոլարի պահերը ու կորան? :D
էթամ մենակ հայերը կարան բաժնում գրառում անեմ:D

Փիսիկ
30.05.2010, 02:25
հայեր ջան, ով կասի որտեղից կարամ քաշեմ էս տարվա հիմնը? են այ քենթ վեյթ....

Չամիչ
30.05.2010, 02:25
Էս օր մեկը համոզված հայտարարում էր, որ Եվայի հայտնի հովանավորը երկրորդ տեղը գնել ա::D
Ախր մարդիկ մեկ-մեկ շատ միամիտ են է::)

StrangeLittleGirl
30.05.2010, 02:26
Ես վախենամ՝ Էմմին գնար, մենք 25-րդ տեղը հազիվ գրավեինք: Իսկ Եվային ծիծիկները խանգարեցին:

Adriano
30.05.2010, 02:26
Իհարկե danke schön, բայց Ուկրաինայի երգը շատ ավելի լավն էր: :mda

Հարգելի Ռամստեյին էշը ավելի լավա զռում քան էսօրվա <հաղթողը> ամոթա ամոթ, գոնե էշից ամաչեն:
Այ էս կարգին կենդանուց.
http://images.sodahead.com/polls/000300788/polls_donkey_3930_906006_answer_2_xlarge.jpeg

Չամիչ
30.05.2010, 02:27
Մեկ ա լավն էր Գերմանիան :) Բայց տեսա՞ք Ռիբակի հետ պաչվելու պահերը :D
Իսկ ժյուրին մեկ ա խիստ սուբյեկտիվ ա: Վրաստանի՝ Բելոռուսին 12 տալը նենց բացել էր բացել :D

Բելորուսցիների մեջ էլ հայ կար, երեւ էտ հային են նկատի ունեցել:D

StrangeLittleGirl
30.05.2010, 02:27
Էս օր մեկը համոզված հայտարարում էր, որ Եվայի հայտնի հովանավորը երկրորդ տեղը գնել ա::D
Ախր մարդիկ մեկ-մեկ շատ միամիտ են է::)

Հա բա :D Ըստ հայկական պատկերացումների, ամեն ինչ առած ա, բացարձակապես ամեն ինչ: Դրա համար էլ երկիր չունենք:

Hda
30.05.2010, 02:28
Աչքիս ամենախելոքը Իտալացիներն են:Լինելով ԵՎրոպայի ամերաերաժշտական երկիրը,այս մրցույթը մատին փաթաթած ունեն:)

My World My Space
30.05.2010, 02:28
Մխիթարվեք`Ալեմանիա - Արմենիա, մի երկու տառի տարբերություն ա......;)

Reh32
30.05.2010, 02:30
Գոնե Ռազը եթար սաղ մուսուլմանական երկրները մեզ միավոր կտային կկրեինք :D

Hakob9110
30.05.2010, 02:30
ես բուքմեյքերներից խելացի եմ.ես ասել էի 7-րդ տեղ.

AniwaR
30.05.2010, 02:30
Եղնեք չէր Ռիբակին::love Էս տարի բոլոր երգերը ծերից-ծեր քխ էին::pfff

Adriano
30.05.2010, 02:30
Ես վախենամ՝ Էմմին գնար, մենք 25-րդ տեղը հազիվ գրավեինք: Իսկ Եվային ծիծիկները խանգարեցին:

Ասեմ քեզ մի պարզ ճշմարտություն, բայց ոչմեկի բան չասես, եթե դաժե Գյուլնազ տատը իրա թոռան ձեռը բռնած գնար մեկա հաղթողը արդեն որոշվածա լինելու:

Chuk
30.05.2010, 02:31
Ժող, հազար ներողություն, բայց էնքան շատ եք գրում, որ դժվար է հետ գնալն ու փնտրելը:
Որ խնդրեմ մեկնումեկդ կասի՞, թե Հայաստանը ո՞ր տեղն է գրավել:
Հաղթողը ինչպես հասկացա Գերմանացին էր (ինչպես և սպասվում էր):

Չամիչ
30.05.2010, 02:31
Աչքիս ամենախելոքը Իտալացիներն են:Լինելով ԵՎրոպայի ամերաերաժշտական երկիրը,այս մրցույթը մատին փաթաթած ունեն:)

Դե նրանք կարող են իրենց մատին նման բան թույլ տալ, իսկ մեզ համար Եվրատեսիլը ստիմուլ ա, որ մեր երգիչները գոնե մեկ-մեկ իրար գան:

Չամիչ
30.05.2010, 02:32
Ժող, հազար ներողություն, բայց էնքան շատ եք գրում, որ դժվար է հետ գնալն ու փնտրելը:
Որ խնդրեմ մեկնումեկդ կասի՞, թե Հայաստանը ո՞ր տեղն է գրավել:
Հաղթողը ինչպես հասկացա Գերմանացին էր (ինչպես և սպասվում էր):

7-րդ

Ambrosine
30.05.2010, 02:32
Ինձ քվեարկության արդյունքները չեն հետաքրքրում: Մեր երգը ամենալավն էր: Մեկ էլ չհասկացա, թե Իսրայելին ինչու ձայն չտվեցինք, իսկ Ռուսաստանին էլ 10 միավոր տվեցինք՝ 12-ի փոխարեն:fool Ընտիր երգ էր Նալիչի երգը:

Chuk
30.05.2010, 02:33
7-րդ

Շնորհակալ եմ :)
Փաստորեն պարտվեցի :(
Ես գրազ էի եկել, որ 3-ից 5 ա լինելու :(

StrangeLittleGirl
30.05.2010, 02:34
Սուսեք, Իսրայելը աչքիս որոշել ա Ցեղասպանությունը ճանաչի, թե չէ հենցընենց 12 չէր տա

Anahit Jan
30.05.2010, 02:34
Դա Եվրատեսիլ չէր դա գեղատեսիլ էր.:D

Չամիչ
30.05.2010, 02:35
Ես էլ պարտվեցի, համոզված էի, որ Դանիան ա հաղթելու:

Hda
30.05.2010, 02:35
իմ համար ամենից անակնկալը ,որ Բուլղարիան 2-3 տեղերը տվեց ադրբեջան-թուրքիա,
էտ ոնց կբացատրեք,կարծես քաղաքականության հետ էլ չի խոսում:Այնպես որ նմանատիպ արդարացումներ էլ պետք չեն

Gayl
30.05.2010, 02:35
Ինձ քվեարկության արդյունքները չեն հետաքրքրում: Մեր երգը ամենալավն էր: Մեկ էլ չհասկացա, թե Իսրայելին ինչու ձայն չտվեցինք, իսկ Ռուսաստանին էլ 10 միավոր տվեցինք՝ 12-ի փոխարեն:fool Ընտիր երգ էր Նալիչի երգը:
Կարևորը մասնակցությունն է:D
Բայց առաջին տեղը վատ չէր լինի, հիմա էն Էմմիի լեզուն մի քանի կիլոմետրա դառնալու:D

StrangeLittleGirl
30.05.2010, 02:36
Ես էլ պարտվեցի, համոզված էի, որ Դանիան ա հաղթելու:

Իսկ ինձ մոտ հաղթել-պարտվել չկա, որովհետև ամեն վայրկյան միտքս փոխվում էր: Մենակ Եվայի մասին էի համոզված, որ 2-րդ կհասնի կամ գոնե առաջին հինգում կլինի: Փաստորեն ես էլ էստեղ պարտվեցի:

Hakob9110
30.05.2010, 02:36
հայեր ջան, ով կասի որտեղից կարամ քաշեմ էս տարվա հիմնը? են այ քենթ վեյթ....

խնդրեմ http://dl.zaycev.net/05cfeb3654399747b448c7b36353ec0c/7084/708462/lena_-_satellite_eurovision_2010_-_germany.mp3

Hda
30.05.2010, 02:37
ես բուքմեյքերներից խելացի եմ.ես ասել էի 7-րդ տեղ.

իրանց աշխատած փողերը հաշվի, հնարավոր է կարծիքդ փոխես

StrangeLittleGirl
30.05.2010, 02:37
Ես էլ պարտվեցի, համոզված էի, որ Դանիան ա հաղթելու:

Իսկ ինձ մոտ հաղթել-պարտվել չկա, որովհետև ամեն վայրկյան միտքս փոխվում էր: Մենակ Եվայի մասին էի համոզված, որ 2-րդ կհասնի կամ գոնե առաջին հինգում կլինի: Փաստորեն ես էլ էստեղ պարտվեցի:

Life
30.05.2010, 02:38
Գոնե Հունաստանը հաղթեր...տենց ավելի քիչ կնեռվայնանաի,էտ նեմկեն էտ ինչ յախք էր:[զզվելս եկավ

StrangeLittleGirl
30.05.2010, 02:38
Դա Եվրատեսիլ չէր դա գեղատեսիլ էր.:D

Ես կասեի՝ գեյատեսիլ էր :D

Մանուլ
30.05.2010, 02:39
Սուսեք, Իսրայելը աչքիս որոշել ա Ցեղասպանությունը ճանաչի, թե չէ հենցընենց 12 չէր տա

Ուղղակի անցած տարի Սիրուշոն սերտ կապեր ա հաստատել Իսրայելի հետ :)):

One_Way_Ticket
30.05.2010, 02:39
իմ համար ամենից անակնկալը ,որ Բուլղարիան 2-3 տեղերը տվեց ադրբեջան-թուրքիա,
էտ ոնց կբացատրեք,կարծես քաղաքականության հետ էլ չի խոսում:Այնպես որ նմանատիպ արդարացումներ էլ պետք չեն
Բուլղարիայում լիքը թուրքեր են ապրում:

P.S. Վրաստանի` Բելառուսին 12 տալու պահը ես էլ չհասկացա :pardon

Mephistopheles
30.05.2010, 02:39
ոբշըմ… աբրեն պարողները…

Lanterfant
30.05.2010, 02:40
Ռիք ջա՜ն, մերսի 12 միավորի համար :)) :bux:

Ոչինչ հայեր-ջան: :sulel

Հարուստ ազգ ենք, մի քանի միլիոն եվրո ծախսեցի լիցքավորման հեռախոսաքարտերին, որպեսզի հաղթեք: :cool

Չամիչ
30.05.2010, 02:41
Ես կասեի՝ գեյատեսիլ էր :D

Էն պսպղացող շորտերով տղամարդիկ ո՞ր երկիրն էին ներկայացնում:

Էն, որ համարի վերջում շալվարները հանեցին մնացին շորտերով:

StrangeLittleGirl
30.05.2010, 02:42
Ոչինչ հայեր-ջան: :sulel

Հարուստ ազգ ենք, մի քանի միլիոն եվրո ծախսեցի լիցքավորման հեռախոսաքարտերին, որպեսզի հաղթեք: :cool
Ճիշտն ասա. դու ժյուրիի մեջ ծանոթ ունեի՞ր:

Փիսիկ
30.05.2010, 02:43
http://www.youtube.com/watch?v=05wETf00jjw&feature=related

ամբողջ համերգի ամենալավ մասն էս էր :)))
եթե ինչ-որ մեկն ուզում ա... երգը

Madcon - Glow

StrangeLittleGirl
30.05.2010, 02:43
Էն պսպղացող շորտերով տղամարդիկ ո՞ր երկիրն էին ներկայացնում:

Էն, որ համարի վերջում շալվարները հանեցին մնացին շորտերով:

Լիտվան էր: Բայց մենակ իրա՞նք: Էսօր ես քանի հատ գեյ հաշվեցի ելույթների ժամանակ: Որոշել էին Ռիբակի օրինակին հետևել :D

Ambrosine
30.05.2010, 02:44
Սուսեք, Իսրայելը աչքիս որոշել ա Ցեղասպանությունը ճանաչի, թե չէ հենցընենց 12 չէր տա
Բայդ Հարելը ինչ լավ էր երգում... մեկ էլ հրեաներին հարգում եմ նրա համար, որ միշտ իրենց լեզվով են ներկայանում. ջհանդամ, թե բացի իրենցից ոչ ոք չի հասկանա:good

Կարևորը մասնակցությունն է:D
Բայց առաջին տեղը վատ չէր լինի, հիմա էն Էմմիի լեզուն մի քանի կիլոմետրա դառնալու:D
Էմմիի լեզվի երկարության մասին ոչինչ ասել չեմ կարող, բայց այ Նադեժդան... :scare

Համ էլ ի՞նչ եք խորացել՝ եվրատեսիլ, եվրատեսիլ... մեր Գալոն ու Սասունն են նշանվել:))

Lanterfant
30.05.2010, 02:46
Ճիշտն ասա. դու ժյուրիի մեջ ծանոթ ունեի՞ր:

Էդ ի՞նչ ես կասկածում, ազիզ-ջան: Մենք հոլանդացիներս կաշառքի գաղափարից գլուխ չենք հանում: :sulel

Ծով
30.05.2010, 02:49
լավ է...տուպոյ աղջիկ, տուպոյ երգ ու գերառաջատար....:o

Yevuk
30.05.2010, 02:51
Իսկ զգացի՞ք, որ եվրատեսիլից հետո շոուն ցույց չտվեցին: :think

Փիսիկ
30.05.2010, 02:53
խնդրեմ http://dl.zaycev.net/05cfeb3654399747b448c7b36353ec0c/7084/708462/lena_-_satellite_eurovision_2010_-_germany.mp3

ես սրա հետ էի :) բայց արդեն քաշեցի, մերսի

http://www.youtube.com/watch?v=EHvBiQYbADI

Շինարար
30.05.2010, 02:55
Ուֆ, վերջապես ես էլ քվեարկեցի, քվեարկել եմ 6-10, քանի որ կոնկրետ 7 չկար:think

Հայկօ
30.05.2010, 02:56
Հերոսաբար չնայեցի :)): Աննասուն երևույթ ա: Վեց ամիս ա բոլոր հնարավոր դիրքերով բռնաբարեցին իրանց եվրոկայֆերով, ինչքան ծիրանի կուտ կար սաղ տվին, խփած պահեցին մինչև էսօր, էս պահը, ու յանիմ ի՞նչ: Միլիոններով փող հավայի վառվեց ուղղակի էդ անիմաստ էշության վրա: Նենց էլ հավատում էին իրանք իրանց ասածներին. էն լսեցի, որ Հ1-ի ձեռնասուն հաղորդավարներից եսիմով արդեն պլաններ էր գծում, թե մյուս տարի էդքա՜ն տուրիստների հոսքից գոյացած ահռելի փողերը ոնց պիտի ծախսեն ու ինչքան պիտի զարգանանք: Դե արի ու մի քանի քաղցր խոսք մի ասա էդ դեգեներատներին: Էմմի, Սամո, տո եսիմով. սաղ հայ պանծալի ազգը դրանով էր շնչում քանի ամիս ա, օդերը փագվան, խեղդվեն վայթեմ հուսահատությունից ու լոքշից: Ստեղ էլ էր նույն բանը, էլի. հարյուր հոգով նույն թեմայում, ոնց որ կյանքի միակ իմաստ ու նպատակը էդ լիներ, աաաաաաաաաաաաա՜, Հայաստա՜ն, ուրիշ բան չկար էլ արդեն անելու ու մտածելու, պիտի անպայման Եվրատեսիլ խաղացվեր, կողմ, դեմ, ձեռնպահ: Ամեն հաջորդ տարի նույն ք@քն ա լինում, ամեն հաջորդ տարի ավելի մեծ թափով ու ավելի մեծ աննասունություններով են էս սաղ անցկացնում: Ու՞մ տաշեղին ա էդ սաղ հիմա: Ոչինչ, մի տարի մնաց, դիմացեք հայեր, հեսա նորից խոսելու թեմա ու ապրելու իմաստ կունենանք:

Armen.181
30.05.2010, 02:56
Էդ ի՞նչ ես կասկածում, ազիզ-ջան: Մենք հոլանդացիներս կաշառքի գաղափարից գլուխ չենք հանում: :sulel

կարևորը հայերն հանում են ,:hands, Գերմանիայի երգը լավն էր,մեկել մի երգ դուրս եկավ բայց պետությունը չեմ հիշում ,ինչ-որ իր և գիթարի մասին էր երգում ,անունը ով կհուշի

StrangeLittleGirl
30.05.2010, 02:57
Էդ ի՞նչ ես կասկածում, ազիզ-ջան: Մենք հոլանդացիներս կաշառքի գաղափարից գլուխ չենք հանում: :sulel

Բա ո՞նց բացատրենք, որ մեզ 12 եք տվել :D Հեռախոսով քվեարկությունը չի անցնում. էդ ասենք 6 արեց, բա մնացա՞ծ 6-ը: :D

Նաիրուհի
30.05.2010, 02:57
Ինչքան որ անտրամադիր ու կատաղած հետևում էի էդ «ֆղիցի» 12 միավորներին, էնքան ամենավերջում երջանկացա, որովհետև իրականում սրտատրոփ սպասում էի Հայաստանի քվեարկության արդյունքներին...
Հավատս չի գալիս, որ այս տարի միայն հյուսիսային հարևանին միավորներ տվեցինք, իսկ արևելյանն ու արևմտյանը միավոր չստացան։ Արդեն մեկ է՝ Եվան որ տեղն է գրավել. ես իմ ամենամեծ նվերն ու մեր մեծագույն հաղթանակն արդեն ստացա։ Անցած տարի համարյա կաթվածահար էի եղել էդ անտեր 4-ի ու 1-ի պատճառով...

Գերմանիայի երգն ինձ համար ախմախություն էր։ Չկար, չկար. գոնե Հունաստանը հաղթեր... Կամ Ֆրանսիան... Կամ էլ մի ուրիշը, միայն ոչ ներկա հաղթողը, թրքերը, ազիկներն ու դանիացիները :[

StrangeLittleGirl
30.05.2010, 02:57
կարևորը հայերն հանում են ,:hands, Գերմանիայի երգը լավն էր,մեկել մի երգ դուրս եկավ բայց պետությունը չեմ հիշում ,ինչ-որ իր և գիթարի մասին էր երգում ,անունը ով կհուշի

Կարո՞ղ ա Բելգիան էր: Որովհետև ես էլ Բելգիայի երգը չեմ հիշում :D

Hakob9110
30.05.2010, 03:02
ես սրա հետ էի :) բայց արդեն քաշեցի, մերսի

http://www.youtube.com/watch?v=EHvBiQYbADI

ինձ թվաց տարվա հիմն ասելով հաղթող երկիրը նկատի ունես:

Armen.181
30.05.2010, 03:04
Կարո՞ղ ա Բելգիան էր: Որովհետև ես էլ Բելգիայի երգը չեմ հիշում :D

Բելգիան էր մերսի

Չամիչ
30.05.2010, 03:07
Ինչքան որ անտրամադիր ու կատաղած հետևում էի էդ «ֆղիցի» 12 միավորներին, էնքան ամենավերջում երջանկացա, որովհետև իրականում սրտատրոփ սպասում էի Հայաստանի քվեարկության արդյունքներին...
Հավատս չի գալիս, որ այս տարի միայն հյուսիսային հարևանին միավորներ տվեցինք, իսկ արևելյանն ու արևմտյանը միավոր չստացան։ Արդեն մեկ է՝ Եվան որ տեղն է գրավել. ես իմ ամենամեծ նվերն ու մեր մեծագույն հաղթանակն արդեն ստացա։ Անցած տարի համարյա կաթվածահար էի եղել էդ անտեր 4-ի ու 1-ի պատճառով...

Գերմանիայի երգն ինձ համար ախմախություն էր։ Չկար, չկար. գոնե Հունաստանը հաղթեր... Կամ Ֆրանսիան... Կամ էլ մի ուրիշը, միայն ոչ ներկա հաղթողը, թրքերը, ազիկներն ու դանիացիները :[

Իսկ ես Եվայի համար եմ տխրել, որովհետեւ ինքը, մեր երկիրը ներկայացնող բոլոր մասնակիցներից ամենաարժանավորն էր: Սիրուշոն իրա խայտառակ ելույթով 4-րդ տեղը զբաղեցրեց իսկ Եվան 7-րդ: Իսկապես անարդար ա:

Lanterfant
30.05.2010, 03:08
Բա ո՞նց բացատրենք, որ մեզ 12 եք տվել :D Հեռախոսով քվեարկությունը չի անցնում. էդ ասենք 6 արեց, բա մնացա՞ծ 6-ը: :D

Մեր ազգային ժուրին պարզապես բաղկացած էր չափազանց կրծքասեր տղամարդկանցից: :o

Ambrosine
30.05.2010, 03:10
Մեկ էլ Սերբիայի աղջիկն էր լավը:8

Lanterfant
30.05.2010, 03:21
Մեկ էլ Սերբիայի աղջիկն էր լավը:8

Սերբիայի աղջի՞կը: Ի նկատի ունես սև գրիմով շիկահե՞րը: Ինչպես միշտ, դժվարանում եմ հայերի սեռի հասկացումներով: ;)

Chuk
30.05.2010, 03:24
Լավագույն երգը.

http://www.youtube.com/watch?v=fD1o79Njk44
Հլը նայեք թե Չուկս (ավատարիս մարդուկը) ոնց ա հետևը տժում :love

Երկնային
30.05.2010, 03:25
պետք ա կարճ յուբկա հագներ, ավելի բարձր տեղ կգրավեինք :))

Ambrosine
30.05.2010, 03:25
Սերբիայի աղջի՞կը: Ի նկատի ունես սև գրիմով շիկահե՞րը: Ինչպես միշտ, դժվարանում եմ հայերի սեռի հասկացումներով: ;)
Այ գրիմին ուշադրություն չէի դարձրել: Բայց շիկահեր էր, սպիտակ շալվարով: Թե՞ շալվար չի կոչվում դա:8

:))

Ungrateful
30.05.2010, 03:42
Հենց սկզբից էլ գիտեյի, որ Եվան ջրվելու ա գնա:
Դրա համար, սրտանց Թուրքերին էի երկրպագում: Թե շոույով և թե երգով տարբերվում էին: Արժանի էին հաղթանակի` հաստատ:
Ռուսաստանն էլ էր տարբերվում երգով.... օրիգինալ էր :):
Մնացած բոլորը միանման էին ու իրարից չեին տարբերվում; Չեմ էլ հիշում, թե Գերմանիայի երգը որն էր, մենակ գիտեմ, որ էդ երգչուհին ինչ որ պորնոգրաֆիկ ֆիլմերում ա նկարահանվել :)):
Թուրքիային ՍՄՍ էի ուզում ուղարկել, էն էլ հեռախոսիս գումարը չհերիքեց :(... ՍՄՍ-ն 240 դրամ էր, հեռախոսիս մեջ 210-էր :)) :

Արտիստ
30.05.2010, 08:43
Չեմ էլ հիշում, թե Գերմանիայի երգը որն էր, մենակ գիտեմ, որ էդ երգչուհին ինչ որ պորնոգրաֆիկ ֆիլմերում ա նկարահանվել :)):

Արդեն ենքան բան եմ լսել Լենաի մասին, որ միայն մնում է, որ Նա, հարգարժան պարոն նախագահ Ս.Ս.-ն, տանզանյաի առյուծը և Ջ.Գ.-ը օրգիա են կազմակերպել պոլիտեխնիկի կանաչ դահլիճում:

Ինչևէ, շնորհավորում եմ ինձ, որ Գերմանիան հաղթեց:

kyahi
30.05.2010, 09:00
ո՞վ ա հաղթել ու մենք ո՞ր տեղն ենք զբաղեցրել
հմմմ փաստորեն Գերմանիան ա հաղթել, մենք 7-րդ տեղն ենք զբաղեցրե?լ

Լուսաբեր
30.05.2010, 09:10
Փաստորեն 7 տեղն ենք հա գրավել :think
Երեկ ասեցի գնամ նայեմ, բայց առաջին անգամ էսքան տարիների ընթացքում չնայեցի ֆինալը: Մի կողմից առավոտը արթնանալով անհամբեր սպասում էի , որ տեսնեմ որ տեղն ենք, մյուս կողմից թեման կարդացի ու այլ մարդկանց ինձ ուղղված նամակներից հասկացա, որ ահագին խնայել եմ նյարդերս :))
Ճիշտն ասած չհասկացա ինչի էտքան հետ տեղ գրավեց Եվայի երգը, ինչ էլ չլիներ հաստատ այդքան վատը չէր,որ նման արդյունք եղավ: Թե կրկնություն եղավ գրեք նայեմ:

Մեկ էլ չհասկացա Թուրքիան հաղթեց, թե Գերմանիան...
Թուրքիան տպավորություն չթողեց առաջին կիսաեզրափակչի ժամանակ, իսկ Գերմանիան տեսահոլոկով եմ տեսել, լսել ու հավես թռվռիկ երգ էր իմ հիշելով, հա ու արտաքինից պուպուշ աղջիկ էր ներկայացնողը, չնայած որ....:))

Skeptic
30.05.2010, 09:22
Առանց ակնարկի կամ որևէ մեկին որևէ բան ապացուցելու.

http://i410.photobucket.com/albums/pp190/FindStuff2/TV/The%20Simpsons/simpsons_nelson_haha-1.jpg

My World My Space
30.05.2010, 09:23
Ուֆ, մենք անցած տարվա քույրիկների ելույթից հետո չհասկացանք, որ ազգայինը տեղ չունի եվրատեսիլում, որ անցել ա ժամանակը Եվրոպային մի շվիով գերելու (թեև դրա համար Կոմիտասի հանճար էլ ա պետք): Եվրատեսիլիբն թեթև, թռվռիկ ու հիշվող երգեր են պետք: Ռիբակն ու Լենան նորից ապացուցեցին դա: Մեր ազգայինը մեր համար ա սիրուն, եվրոպացին, մանավանդ "եվրտեսիլային" խավը, ոչինչ չի հասկանա դուդուկից, նրան պարզ բաներ են պետք` "Սեթլայթ" ու "ֆեյրիթեյլ".....
սաղ հույսները դրել էին Սփյուռքի վրա, էն Խորիկն ու Կիստուկը մեռան բարբաջելով: Արա չեմ հասկանում, նյուժելի մեկը չջոգեց, որ մաքսիմում մի 2-3 միլիոն (հլա տես ինչ թիվ եմ ասում) սփյուռքով չեն կարա էդքան մարդու դեմն առնեն. մենակ ԵՄ անդամ 27 երկրներում 470 միլիոն մարդ ա ապրում..... չենք սովորում էլի, մեր սխալների վրա չենք սովորում, մեր հաշվարկներում իրական պատկերը միշտ լղոզում ենք մեր ցանկացածին նմանացնելու համար` սկսած հայյ-թուրքական պայմանագրերից, մինչև եվրատեսիլյան "գնված" 2-րդ տեղ......

Hda
30.05.2010, 09:59
հարկավոր է լրիվ ուրիշ տեսանկյունից նայել
-ժամանակին Հայաստանը ինչ է՞,մեզնից բացի ոչ մեկը չգիտեր
-հետո ասում էին, հաաաաաաաաաաա ռուսաստաան
-հարցնում էին-մուսուլման էք չէ՞
-Երեևան-անուն էլ լսաած չէին
Եվրատեսիլը մեզ արդեմ մաքսիմումը տվել ա,հեչ կարիք չկա ինքնախափեությամբ ավելին ակնկալել ու պետք էլ չի:Կստացվի՞, ավելի լավ:Ասենք միայն Ավստրալիացիները քվեարկեն լրիվ հնարավոր է, կամ ճապոնացիները և ինչու ոչ չինացիները...… Իսկ այս ինքնաԸնտրության սիստեմը այսպես սուբյեկտիվ էլ կմնա:
թե չէ հաղթողը Եվայից
-բոյով էր՞
-սիրուն էր՞
-լավ ձայն ուներ՞
-լավ կատարեց՞
-լավ համակատարողներ ուներ՞ ամենացավալին իմ համար 2-րդ պլանը նկատի ունեմ,
............
էսքանից հետո պարզ չի որ դա երգի մրցույթ չի,ամենայն դեպս իր 1-ն նշանակությամբ:

Hayazn
30.05.2010, 11:01
Այս ամենից հետո ես եկա այն եզրակացության , որ եվրոտեսիլի քվեարկությունը հնարավոր է անցկացնել մինչև եվրոտեսիլի մրցումների սկսելը , որովհետև դրանք իրար հետ ընդհանրապես կապ չունեն , այստեղ ուղղակի գործում է այն սկզբունքը , որ « մի ունեցիր հազար դրամ ունեցիր հազար բարեկամ » :
թուրքերի ու ազերների արածը ինձ հիշեցրեց մի առակ :
« երկու հոգի այնքան են խմում , որ կենացները վերջանում են , նրանցից մեկը վերցնում է բաժակը և ասում - արի էս բաժակով խմենք աշխարհի 2 ամենալավ մարդկանց կենացը , մեկը դու էս մեկն էլ դու կասես թէ ով է » :

StrangeLittleGirl
30.05.2010, 11:06
հարկավոր է լրիվ ուրիշ տեսանկյունից նայել
-ժամանակին Հայաստանը ինչ է՞,մեզնից բացի ոչ մեկը չգիտեր
-հետո ասում էին, հաաաաաաաաաաա ռուսաստաան
-հարցնում էին-մուսուլման էք չէ՞
-Երեևան-անուն էլ լսաած չէին
Եվրատեսիլը մեզ արդեմ մաքսիմումը տվել ա

Էնքան համաձայն եմ: Արդյունքն էլ տեսել եմ: Եվրոպական էն երկրներում, որտեղ Եվրատեսիլին դեռ լուրջ են վերաբերվում, երբ ասում ես Հայաստան, միանգամից Եվրատեսիլն են հիշում, էլ զարմացած չեն նայում դեմքիդ՝ էդ որտե՞ղ ա: Ինձ թվում ա՝ մեզ մոտ էլ էդքան լուրջ չպիտի վերաբերվեն: Ավելի շուտ, լուրջը լուրջ, բայց ոչ էսպես նախապես որոշելով ով պիտի անցնի: Խնդրեմ, էս գերմանուհու վրա կարո՞ղ ա փող էին թափել, եսիմինչ շոուներ սարքել, եսիմինչ շոր հագցրել: Ոնց հասկացա, նույնիսկ երգն էր ինքը գրել: Ինչ էի ուզում ասել... Պետք ա նորմալ մրցույթ անցկացնել մի քանի փուլից բաղկացած, պետք ա նորմալ քվեարկություն անցկացնել: Արդյունքում կընտրվի ամենաուրախ ու թեթև երգը: Ու պետք չի ազգայինի վրա էդքան շեշտ դնել (տեսա՞ք՝ քանի պետություն ազգային մոտիվներով նույնիսկ եզրափակիչ չանցավ): Մեկ էլ բեմի կապիկությունների վրա չի կարելի կենտրոնանալ: Է˜հ, անկապ խոսում եմ, մեկ ա մյուս տարի էլի իրանց լյուբիմչիկներից մեկին են ուղարկելու, եթե Ռիվասի նման փողոտ մեկը չգա:

Helios
30.05.2010, 11:22
Այս ամենից հետո ես եկա այն եզրակացության , որ եվրոտեսիլի քվեարկությունը հնարավոր է անցկացնել մինչև եվրոտեսիլի մրցումների սկսելը , որովհետև դրանք իրար հետ ընդհանրապես կապ չունեն , այստեղ ուղղակի գործում է այն սկզբունքը , որ « մի ունեցիր հազար դրամ ունեցիր հազար բարեկամ » :
թուրքերի ու ազերների արածը ինձ հիշեցրեց մի առակ :
« երկու հոգի այնքան են խմում , որ կենացները վերջանում են , նրանցից մեկը վերցնում է բաժակը և ասում - արի էս բաժակով խմենք աշխարհի 2 ամենալավ մարդկանց կենացը , մեկը դու էս մեկն էլ դու կասես թէ ով է » :

Մի հատ լավ խոսք կա՝ ագռավի խնամին էլ կաչաղակնա;)
էդ խոսքը լավ բնութագրումա եվրոտեսիլը, որը վաղուց արդեն քաղաքականացված մրցույթա՝ հատկապես ազգային ժյուրիների ի հայտ գալուց հետո։
ուղղակի պետք չի երևի ասիական մտածելակերպով ազգերին թողնել մասնակցեն էդ մրցույթին, որ համը դուրս չգա։

Tornado
30.05.2010, 11:25
Դե փաստորեն եվրոպացիները ավելի շատ հավանեցին Լենայի կապույտ ներքնազգեստը/երգի մեջից/:oy, քան Ռիվասի ծիրանի կորիզը::( Չնայած էդ էդքան էլ զարմանալու չի…:angry Եվրոպացիներից սպասելի ա:

My World My Space
30.05.2010, 11:26
Ուֆ, մենք անցած տարվա քույրիկների ելույթից հետո չհասկացանք, որ ազգայինը տեղ չունի եվրատեսիլում, որ անցել ա ժամանակը Եվրոպային մի շվիով գերելու (թեև դրա համար Կոմիտասի հանճար էլ ա պետք): Եվրատեսիլիբն թեթև, թռվռիկ ու հիշվող երգեր են պետք: Ռիբակն ու Լենան նորից ապացուցեցին դա: Մեր ազգայինը մեր համար ա սիրուն, եվրոպացին, մանավանդ "եվրտեսիլային" խավը, ոչինչ չի հասկանա դուդուկից, նրան պարզ բաներ են պետք` "Սեթլայթ" ու "ֆեյրիթեյլ".....
սաղ հույսները դրել էին Սփյուռքի վրա, էն Խորիկն ու Կիստուկը մեռան բարբաջելով: Արա չեմ հասկանում, նյուժելի մեկը չջոգեց, որ մաքսիմում մի 2-3 միլիոն (հլա տես ինչ թիվ եմ ասում) սփյուռքով չեն կարա էդքան մարդու դեմն առնեն. մենակ ԵՄ անդամ 27 երկրներում 470 միլիոն մարդ ա ապրում..... չենք սովորում էլի, մեր սխալների վրա չենք սովորում, մեր հաշվարկներում իրական պատկերը միշտ լղոզում ենք մեր ցանկացածին նմանացնելու համար` սկսած հայյ-թուրքական պայմանագրերից, մինչև եվրատեսիլյան "գնված" 2-րդ տեղ......

Ու մեկ էլ մի փաստ, որ յուրաքանչյուր երկրի քվեարկության արդյունքները 100 տոկոսով այդ երկրների արտաքին քաղաքական կուրսի արտացոլումն են....

Chuk
30.05.2010, 11:29
Ժող, առաջարկում եմ ընդվզել Եվրատեսիլի դեմ ու նոր մրցույթ կազմակերպել, նախատեսված աշխարհի բոլոր երկրներից ներկայացուցիչների համար: Բայց հենց սկզբից պայման դնել, որ Թուրքիան ու Ադրբեջանը մասնակցելու իրավունք չունեն: Թե չէ էս Եվրատեսիլն արդեն իրան սպառել ա:

Լուսաբեր
30.05.2010, 11:33
Բայց առանց ադրբեջանցիների որևէ մրցույթ շատ անհետաքրքիր կլինի Չուկ :} մանավանդ, եթե հայերն էլ մասնակցեն: Նույննն էլ իրենց դեպքում, եթե մենք չմասնակցենք :))

Chuk
30.05.2010, 11:36
Բայց առանց ադրբեջանցիների որևէ մրցույթ շատ անհետաքրքիր կլինի Չուկ :} մանավանդ, եթե հայերն էլ մասնակցեն: Նույննն էլ իրենց դեպքում, եթե մենք չմասնակցենք :))

Այդ դեպքում հարկավոր է հատուկ կետ մշակել ու սահմանել, որ Ադրբեջանի ներկայացուցիչը միայն որպես դեկորացիա է մասնակցում: