Դիտել ողջ տարբերակը : Հոգևոր սնունդ
Ասում ենք անձը ապրում է ոչ միայն նյութական, այլ նաև՝ հոգևոր սննդով: Ասել է, թե՝ ապրելու համար մեզ անհրաժեշտ է ինչպես ֆիզիկական կալորիա, որը մենք ստանում ենք նյութական սննդի միջոցով, այլ նաև հոգևոր սնունդ: Երբեմն մենք նույնիսկ արժևորում ենք մարդուն, ասելով նրա մոտ նյութակա՞նն է գերակշռում, թե՞ հոգևորը:
Հոգևոր սնունդ ասելով, ես օրինակ չեմ ենթադրում միայն եկեղեցի գնալը կամ կտակարան կարդալը: Օրինակ ինձ համար հոգևոր սնունդ է ընթերցանությունը, երաժշտությունը, արվեստը, որոնց չափաբաժինը եթե պակասում է իմ առօրյայում, ես իրոք սով եմ զգում հոգուս մեջ:
Իսկ ի՞նչն է ձեզ համար այդ հոգևոր սննդի աղբյուրը, առանց որի, ինչպես և առանց հացի, չեք կարող պարզապես ապրել...
Yeghoyan
24.01.2010, 20:53
Հոգևոր սնունդ ասելով, ես օրինակ չեմ ենթադրում միայն եկեղեցի գնալը կամ կտակարան կարդալը: Օրինակ ինձ համար հոգևոր սնունդ է ընթերցանությունը, երաժշտությունը, արվեստը, որոնց չափաբաժինը եթե պակասում է իմ առօրյայում, ես իրոք սով եմ զգում հոգուս մեջ:
Իսկ ի՞նչն է ձեզ համար այդ հոգևոր սննդի աղբյուրը, առանց որի, ինչպես և առանց հացի, չեք կարող պարզապես ապրել...
Չգիտեմ հոգևոր սնունդ ասելով ինչ են հասկանում մարդիկ, բայց ես............ինձ քարկոծել չկա:Pկտակարան չեմ կարդացել ընդհանրապես /փորձել եմ, բայց չի ստացվում, մի երկու էջից հետո առաջ գնալ չի ստացվում:oy
Իսկ այ գիրքը՝:love գեղարվեստական գրականությունը, ինչ ուզումա լինի, կարևոր չի ինչի մասին կլինի /դա հարցի երկրորդ կողմն է/, բայց ձեռքի տակ /ավելի ճիշտ բարձի տակ/:D/մահճակալի տակ, սեղանին........ ամեն տեղ/ պիտի լինի, իմ ծանոթներն ինձ առանց գրքի չեն պատկերացնում, իսկ լավ ծանոթները սովորությունս իմանալով հանդերձ, ինձ հյուր գալուց միշտ գիրք են բերում:oy
Առանց թատրոն ինձ չեմ պատկերացնում, դասական երաժշտության/չնայած էնքան էլ շատ բան չգիտեմ սրա մասին/:
Լավ թեմա է;)
*e}|{uka*
24.01.2010, 21:43
Միտքը, հենց միտքն ա գլխավոր հոգևոր սնունդը:// իմ կարծիքով//
Հ.Գ. Հետո կգրեմ ավելի ծավալուն: :(
Անկեղծ ասած, ես էլ չեմ կարողանում կարդալ կտակարանը, նաև փորձել եմ բուդդիզմին վերաբերող գրքեր կարդալ՝ դա էլ չի ստացվել:Բայց սիրում եմ ընթերցանությունը. պարզապես հաստափոր գրքերը շատ դժվարությամբ եմ վերջին հասցնում :Իսկ հոգևոր սնունդ ստանում եմ երաժշտության, թատրոնի ու էն ինչը էտ պահին հասանելի է լինում՝ դրանց միջոցով:
... իսկ ամենից կարևորը համաձայն եմ Յոժի հետ. մտքերը....ամենից շատ իրենք են սնունդ տալիս: Ուրիշների մտքերը կարդալը ու դրանց վրա քո մտքերը վերանայելը.... հետո ավելի կմանրամասնեմ...
Իսկապես "հոգևոր սնունդը" խիստ անհատական է: Ես էլ երբեմն քաղց եմ ունենում հոգևոր սննդի: Այն ինձ համար պարտադիր է ու կարող է լինել թատրոնը, գիրքը, խոհափիլիսոփայական զրույցները ու բնությունը, մի տեսակ հետաքրքիր էներգիայով լցվում եմ, որը ռեսուրս է հադիսանում կենցաղային ամենօրը հետաքրքրությամբ ապրելու:)
Հենց հոգևոր սննդի կարիքով ու ստեղծագործելու կարողությամբ է մարդս տարբերվում մնացած կենդանիներից:Ուրիշ հարց է,որ մեկին այդ սննդի «մի գդալն» էլ է հերիքում,մյուսին Սևանի օրեցօր ավելացող «ջրամբարն»էլ է քիչ:
գեղարվեստական կամ մասնագիտական գրականություն իմ համար ավելի շատ ֆիտնեսի հրապարակի նման է եղել, որտեղ մարզվել է իմ հոգևոր շտեմանարը՝ միտքը:
իսկ այ իմ նախընտրած պոեզիան, և երաժշտությունը իսկապես սնել, հագեցրել է հոգիս: առանց դրանց կարելի է հոգեպես մահանամ: նաև կուռ ֆանտաստիկ-տարմաբանական էսեները: իսկական սնունդ է եղել հոգեկան:
իսկ այ դեսետը իմ հոգու համար եղել է իմ սիրելի ընկերները ու հոգեկամ մտերիմների հետ անցկացրած պահերը: դա նույնիսկ դեսերտի հատկանիշներով "չաղացրել" է իմ հոգին: շատ եմ սիրում այդ դեսերտը ու ոչ մի պայմանով չեմ հրաժարվի դրանից:
Հոգևոր ամենամեծ սնունդը ինձ համար հարազատ մարդկանց հետ ժամանակ անցկացնելն է՝ ընտանիքի, ընկերների, սեփական ընտանիք դեռ չունեմ՝ կին, երեխաներ, բայց երբ տեսնում եմ ծնողներ իրենց փոքրիկների ձեռքից բռնած զբոսնելիս, դրանից ավելի մեծ հոգևոր սնունդ պատկերացնել չեմ կարող: Դեռ տարիներ առաջ ընկերոջս էի այցելել, որ մի քանի ամիս առաջ էր ամուսնացել, խոհանոցում կինը ամաններն էր լվանում, իսկ ինքը աշխատանքից նոր էր եկել, ձմեռ էր, էլեկտրական պլիտայի մոտ նստած տաքանում էր, ու իրար իրենց օրն էին պատմում, այ հոգևոր սնունդ էին ստանում… Հոգևոր սնունդ է նաև ինձ համար հաճելի աշխատանքով զբաղվելը, որքան էլ այս արտահայտությունը հիշեցնի խորհրդային ժամանակներից մնացած ինչ-որ քարացած շտամպ, աշխատանքի հաճույքը և արածդ գործի գիտակցումը ոչ մի բանի հետ չեն կարող համեմատվել: Իսկ գիրքը կարդալը, թատրոն գնալը,երաժշտություն լսելը, կարծում եմ, ընտանիքից, հարազատ մարդկանցից և աշխատանքից ստացած հոգևոր սնունդի հետ եթե համեմատելու լինենք, այստեղ ջրային պաշարների արդեն արված օրինակով՝ ոնց որ օվկիանոսի ու ծովերի կողքը անձրևի կաթիլ… Ընդհանարապես ընթերցանությամբ չզբաղվող, երբեք թատրոն չայցելող, երաժշտությունից կմ-երով հեռու այնքան մարդիկ կան, որոնցից ընտանեկան երջանկության ու իրենց արածի այնպիսի լույս է ճառագում, որ իր բաժին հոգևոր սնունդը կարծես իրենից դուրս է հորդում, և կողքի մարդուն էլ է բաժին հասնում:
Արևհատիկ
29.01.2010, 10:46
Համաձայն եմ բոլոր կարծիքների հետ: Ամեն մարդ մի ձևով ա հոգևոր սնունդ ստանում: :think
Ինձ համար ամենամեծ հոգևոր սնունդը ընկերուհուս հետ զրուցելն է: Ամենատարբեր բնագավառներից կարող եմ խոսալ հետը ու ինքը՝ քանի, որ ինձնից մեծ ա ու համեմատաբար կյանքի մեծ փորձ ունի, ես ընդունում եմ իր խորհուրդները :8: Չգիտեմ, մարդիկ առանց գրքի, առանց երաժշտության չեն պատկերացնում իրենց, ես էլ առանց ընկերուհուս հետ զրուցելու ինձ չեմ պատկերացնում: :love
Վերջերս ակումբցիներից մի քանի հոգի ինձ հարազատ են դարձել, ու իրենց հետ խոսալիս էլ եմ հոգևոր սնունդ ստանում:
Չնայած մեկին երեկ նեղացրի :(, բայց ոչինչ հուսով եմ էսօր կհաշտվի հետս :D
Yeghoyan
29.01.2010, 11:51
Ինչպես հասկացանք ակումբցիներից շատերի համար հոգևոր սնունդ ստանալ է նաև մարդկանց հետ շփվելը: Համաձայն եմ, բայց թույլ տվեք հակառակն էլ ասել:
Ինչպե՞ս կարող ենք ինչ-որ բան ստանալ մարդուց, որը չունի հետաքրքրություններ: Երևի համաձայն եք, որ մարդն ապրում է ոչ միայն առօրյա ընտանեկան հոգսերով ու աշխատանքով, այլև այլ հետաքրքրություններով` ժամանցի վայրեր, թատրոն, կինո, ցուցահանդես, գրդարանններ ... : Վերևում նշվեց կարծիք, որ այս հետաքրքրությունների շարքը անձրևի կաթիլ է օվկիանոսի կողքին: Եթե չլինեն այս կաթիլները օվկիանոսդ կցամաքի, և այդ հաճելի աշխատանքային անցուդարձը կկորցնի իր համն ու հոտը:
Երբևէ հայտնվե՞լ եք այնպիսի միջավայրում, որ թվացել է կորցրել եք խոսելու կարողությունը, կամ հակառակը միայն դուք եք խոսում, իսկ մնացածը դատարկ հայացքով կարծում են այլմոլորակայինի հետ գործ ունեն: Սա գալիս է նրանից, որ մարդիկ դուրս չեն գալիս առօրյա պրոբլեմներից: Հետաքրքրությունների շրջանակը չպետք է սահմանափակենք միայն ընտանեկան զրույցով, կամ առօրյա ընտանեկան պրոբլեմներով: Անհրաժեշտ է ձեռք բերել առավել լայն մտահորիզոն ցանկացած իրավիճակից դուրս գալ կարողանալու համար, իսկ դրա համար կարծում եմ կարևոր է հոգևոր սնունդ կոչվածին միշտ սնուցելը և այն չսահմանափակելը կամ կարևոր համարելը միայն մարդկանց հետ շփվելը: Եթե այդ նույն մարդիկ ամբողջ օրը ապրեն միայն ընտանեկան պրոբլեմով, ընտանիքից դուրս չգան, կկորցնեն իրենց այդքան կարևոր լինելու ունակությունը:
Հ.Գ. Հուսով եմ կարողացա ճիշտ բացատրել իրավիճակը:8
Դատարկություն
29.01.2010, 12:54
Իմ համար ամենամեծ հոգևոր սնունդը մենակությունն է... Եթե ես օրվա մեջ առնվազն մեկ ժամ մենակ չմնամ, էդ օրը կխախտվի իմ հոգեկան ներդաշնակությունը:D /եթե այդպիսին ընդհանրապես կա/: Իսկ մենակությունը պետքա լցնի ինչ-որ տեմպ, ինչ-որ լռությունը խախտող մի բան, որ կարգավորի ժամանակը:), իսկ դա երաժշտություննա, շատ դեպքերում կապ չունի ինչ երաժշտություն, ովա երգում, կամ ինչ բառեր են, ամենակարևորը տեմպնա ու էն ընդունակությունը, որ կարողանա լցնի լռությունը ու իմ համար ներդաշնակություն առաջացնի: Կարելի է նաև մենակության մեջ գիրք կարդալ, կամ մտածել մենակության մեջ... Ընդհանուր առմամբ, իմ մոտ առանց մենակության համարյա թե հոգևոր սնունդ ստանալ հնարավոր չի:
Իմ համար ամենամեծ հոգևոր սնունդը մենակությունն է... :
Ես կարծում եմ՝ դու նկատի ունես ոչ թե մենակությունը, այլ մենությունը...մենությունը հոգևոր սնունդ չէ, այլ բարենպաստ միջավայր հոգևոր սնունդ ստանալու համար...Մնացած մտքերիդ հետ համաձայն եմ...
Մարդկանց հետ շփումը հոգևոր սնունդ ստանալու արժեքավոր միջոց կարող է լինել՝ հոգևոր արժեք ներկայացնող տեղեկատվությունը ՝ այդ տեղեկատվությունը կրողներից ստանալու համար:Իսկ կենցաղային զրույցները հոգեկան բավարարվածություն կարող են առաջացնել որոշ մարդկանց մոտ , բայց դա հոգևոր սննդի հետ ոչ մի կապ ունենալ չի կարող:
Մարդկանց հետ շփումը հոգևոր սնունդ ստանալու արժեքավոր միջոց կարող է լինել՝ հոգևոր արժեք ներկայացնող տեղեկատվությունը ՝ այդ տեղեկատվությունը կրողներից ստանալու համար:Իսկ կենցաղային զրույցները հոգեկան բավարարվածություն կարող են առաջացնել որոշ մարդկանց մոտ , բայց դա հոգևոր սննդի հետ ոչ մի կապ ունենալ չի կարող:
Հոգևոր սնունդը էդքան զրույցի հետ կապ չունի, որքան սիող և սիրելի մարդկանց միջավայրում լինելու, կարելի է խոսալ արվեստից կամ կենցաղից, գրքերից կամ սիրուն աղջիկներից, թատրոնից կամ մեքենաներից, կարելի է ընդհանրապես չխոսալ, ասենք եթե ընկերների հետ ես՝ բլոտ խաղալ, էդ մարդկանց կողքդ ունենալու գիտակցումը, էդ մարդկանց կողքիդ լինելու փաստից երջանիկ զգալն է հոգևոր սնունդ, տեղեկատվությունը ըստ իս հոգևոր սնունդ չի կարող լինել… Կարելի է հանրագիտարանն անգիր իմանալ, բայց հոգեպես սնանկ լինել, և կարելի է վանկերով ու դժվարությամբ կարդալ, բայց հոգեկան հարուստ ներաշխարհ ունենալ…
Օրինակ ինձ համար հոգևոր սնունդ է ընթերցանությունը, .
Մի հարց կարելի է։ Իսկ կարո՞ղ ենք արդյոք հոգևոր սնունդ համարել գեղարվեստական հորինվածքը(ըստ էության՝սուտը)
դէ՛՛՛ ասենք ՙԿոմս Մոնտե Քրիստոն՚
Ուլուանա
29.01.2010, 21:23
Իմ համար ամենամեծ հոգևոր սնունդը մենակությունն է... Եթե ես օրվա մեջ առնվազն մեկ ժամ մենակ չմնամ, էդ օրը կխախտվի իմ հոգեկան ներդաշնակությունը:D.... Կարելի է նաև մենակության մեջ գիրք կարդալ, կամ մտածել մենակության մեջ... Ընդհանուր առմամբ, իմ մոտ առանց մենակության համարյա թե հոգևոր սնունդ ստանալ հնարավոր չի:
Ինձ համար էլ է ճիշտ և ճիշտ էդպես։ Միայն թե մենությունը ես չէի անվանի հոգևոր սնունդ, այն ավելի շուտ հոգևոր սննդի լիարժեք մարսողությունն ապահովող պայման է, իմ կարծիքով։ Համենայնդեպս, առանց դրա ես հաստատ հոգևոր ստամոքսի խանգարում կստանամ։ :))
Հոգևոր սննդի առումով երևի ոչ մի նոր կամ օրիգինալ բան չասեմ. ես էլ համարյա բոլորի պես հոգևոր սնունդ ստանում եմ ամենատարբեր աղբյուրներից՝ լավ գրքերից, լավ երաժշտությունից, լավ ֆիլմերից, արվեստի լավ գործերից, ինձ համար հաճելի ու հետաքրքիր մարդկանց հետ շփումից։
Ի դեպ, էդքան հոգևոր սնունդ ստանալուց հետո հաճախ պահանջ է առաջանում նաև հոգևոր ծամոն ծամելու :D, այսինքն՝ բամբասելու :} (դե, բամբասելը պարտադիր չէ հասկանալ միայն բացասական իմաստով՝ չարախոսել, ուրիշի գաղտնիքներ բացահայտել, սուտ բաներ հորինել և այլն, բամբասանքը կարող է և անմեղ, բայց շատ հետաքրքիր քննարկում լինել :P): ;)
Ջուզեպե Բալզամո
29.01.2010, 23:48
Մի հարց կարելի է։ Իսկ կարո՞ղ ենք արդյոք հոգևոր սնունդ համարել գեղարվեստական հորինվածքը(ըստ էության՝սուտը)
դէ՛՛՛ ասենք ՙԿոմս Մոնտե Քրիստոն՚
Անկասկած: Ինչպես նաև "Արեգնազանը", "Հարյուր օրվա մենությունն" ու " Փոքրիկ արքայազնը"…
Լավ գիրքը, երաժշտությունը, բնության գրկում լինելը, հների թողած հուշարձանները, իմաստուն խոսքը… սրանք միայն ազդակներ են հոգու հայացքն շրջելու, կենտրոնացնելու: Մենք ենք մեզ հոգևոր սնում, աղբյուրի իրական ու հնարովի լինելը կարևոր չէ: Կարևորն այն է, թե ինչ ենք կարողանում տեսնել հոգու աչքով…
Անկեղծ ասած, ես էլ չեմ կարողանում կարդալ կտակարանը, նաև փորձել եմ բուդդիզմին վերաբերող գրքեր կարդալ՝ դա էլ չի ստացվել:Բայց սիրում եմ ընթերցանությունը. պարզապես հաստափոր գրքերը շատ դժվարությամբ եմ վերջին հասցնում :Իսկ հոգևոր սնունդ ստանում եմ երաժշտության, թատրոնի ու էն ինչը էտ պահին հասանելի է լինում՝ դրանց միջոցով:
... իսկ ամենից կարևորը համաձայն եմ Յոժի հետ. մտքերը....ամենից շատ իրենք են սնունդ տալիս: Ուրիշների մտքերը կարդալը ու դրանց վրա քո մտքերը վերանայելը.... հետո ավելի կմանրամասնեմ...
Հիմա մի քիչ մանրամասնեմ թե ինչ եմ նկատի ունեցել մտքեր ասվածիս տակ.... կապ չունի միտքը լսում եմ, կարդում.... այսինքն էտ միտքը կարա լինի դերսանի արտասանած բառը, գրքից մի տող կամ զրուցակցիս արտահայտած նախադասությունը... եթե միտքը մտածելու նյութ ա տալիս՝ ուրեմն ինչ որ չափով արժեք ունի՝ անկախ նրանից ինչ աստիճանի է... կարևորը, որ ուղեղը սկսում ա աշխատել ու անալիզ անել:
սիրում եմ նաև երբեմն ուսումնասիրել երկիմաստ մտքեը որոնք էլ ավելի են կենտրոնացում պահանջում՝ վերջնական իմաստը հասկանալու համար... բարդության մեջ պարզություն և պարզության մեջ բարդություն պարունակող մտքերը...
մեծ հոգևոր սնունդ եմ ստանում զգացածս նաև երկկողմանի քննարկելուց ու քննարկման արդյունքում շտեմարանս ավելացնելու անհագ ցանկությունից::)
Իսկ ինչ կասե՞ք,որ այդ նույն հոգևոր սնունդը հաճախ նաև դժվարացնում է մարդու կյանքը…Արվեստը,գրականությունը,մարդկային բարոյական փոխհարաբերությունները գրեթե միշտ խոչնդոտում են դիրքի,իշխանության հասնելու,կարգին հարստություն կուտակելու…Դուրս է գալիս,որ հոգևորը փնտրողը հաճախ թույլ մարդն է՞…
Դատարկություն
30.01.2010, 20:01
Իսկ ինչ կասե՞ք,որ այդ նույն հոգևոր սնունդը հաճախ նաև դժվարացնում է մարդու կյանքը…Արվեստը,գրականությունը,մարդկային բարոյական փոխհարաբերությունները գրեթե միշտ խոչնդոտում են դիրքի,իշխանության հասնելու,կարգին հարստություն կուտակելու…Դուրս է գալիս,որ հոգևորը փնտրողը հաճախ թույլ մարդն է՞…
Կամ էլ շատ ուժեղ մարդ է, որ թողնում է փառքը, իշխանությունը, թողնում է հարստության հասնելու ակնկալիքները ու ապրում հոգևոր կյանքով: Չնայած, ինձ չի թվում, որ փառքը, իշխանությունը, հարստությունը ու հոգևոր սնունդը անհամատեղելի չեն, ընհակառակը, լավ առաջնորդ է նա, որ բացի կառավարելու կարողությունից նաև հոգևոր լավ «սնված» է ու շատ դեպքերում հենց հարստության կուտակման համար հոգևոր սնունդն է օգնում:)
Հարստություն կուտակելուն հոգևոր սնունդը դժվար թե օգնի…Վլ.Սոլովյովն ասում է՝վեհ գաղափարներով կրթված մարդն անպետք է առևտրի համար…Իշխանության էլ հասնում են հիմնականում ուրիշներին«կոխրճելու»միջոցով…Էականը հոգևոր սնունդը «օգտագործելը»չի՝թատրոնի,երաժշտության կամ գրքի միջոցով…Կարևորն այն«մարսելն»է,այսինքն այդ սնունդը ինչքանով նպաստեց մարդու բարոյական կատարելագործմանը…
Ուլուանա
31.01.2010, 19:36
Հարստություն կուտակելուն հոգևոր սնունդը դժվար թե օգնի…Վլ.Սոլովյովն ասում է՝վեհ գաղափարներով կրթված մարդն անպետք է առևտրի համար…Իշխանության էլ հասնում են հիմնականում ուրիշներին«կոխրճելու»միջոցով…Էականը հոգևոր սնունդը «օգտագործելը»չի՝թատրոնի,երաժշտության կամ գրքի միջոցով…Կարևորն այն«մարսելն»է,այսինքն այդ սնունդը ինչքանով նպաստեց մարդու բարոյական կատարելագործմանը…
Բայց հարստությունը հո մենակ առևտրի միջոցով չեն ձեռք բերում։ Թեև ընդհանուր առմամբ համաձայն եմ, որ հոգևոր սնունդը հարստություն կուտակելու լավագույն միջոցը չի։ Իսկ լավ մարսելու հետ կապված լրիվ համաձայն եմ, թե չէ չմարսած սնունդը չեղածի հաշիվ է։
Հարստություն կուտակելուն հոգևոր սնունդը դժվար թե օգնի…Վլ.Սոլովյովն ասում է՝վեհ գաղափարներով կրթված մարդն անպետք է առևտրի համար…Իշխանության էլ հասնում են հիմնականում ուրիշներին«կոխրճելու»միջոցով…Էականը հոգևոր սնունդը «օգտագործելը»չի՝թատրոնի,երաժշտության կամ գրքի միջոցով…Կարևորն այն«մարսելն»է,այսինքն այդ սնունդը ինչքանով նպաստեց մարդու բարոյական կատարելագործմանը…
իզուր չէ, որ հոգևոր սնունդ ստանալու "առաջին էտապները" ստանալու համար հասկացող մարդիկ կտրվում էին "աշխարհից", գնում տարբեր մենաստաններ ու տաճարներ, մխրճվում այդ հոգրևո սննդի ակունքների մեջ, ու հոգևոր կազմավորվելուց հետո միայն դուրս գալիս այնտեղից ու դառնում հասարակական հիանալի կազմակերպիչներ ու ղեկավարներ: Օրիակները շատ են, բերեմ միայն Գանդիի օրինակը:
Ասածս էն է, որ ամենաթույլ վիճակը մարդու այն պահերն են, երբ նա սկսում է տարվել հոգևորով ու ոչ աշխարհիկի-նյութականի մեջ է, քանի որ այն սկսում է իրեն չհետաքրքիրել, ոչ էլ հոգևորի մեջ է: ու եթե նա այդպես էլ չի կազմավորվում հոգևոր դաշտում, ապա կատակլիզմը անխուսափելի է:
նորից լիքն են օրինակները- բերել միայն ամենավառերից մեկը՝ Նիկոլայ 2-ի օրինակը, ով ոչ մի ձև չկազմավորվեց ու ոչ միայն ինքը կործանվեց, այլ նաև իր ընտանիքը, դինաստաին ու նաև պետությունը:
Վայ.... ինչ լավ աշխուժություն է այս թեմայում: Այն բացելիս մտածում էի. տեսնես կհետաքրքրի՞ ակումբցիներին ;) ՈՒ, եթե ճիշտ եմ հասկանում, այս քննարկումը հենց՝ ՈՒլուանայի նշած հոգևոր սննդի մարսողության պրոցեսն է:
Vօօկ ջան, չնայած Juzeppe Balzammo-ն քո հարցին շատ լավ պատասխանել է, բայց կուզենայի ես էլ գրել: Ինձ թվում է, ինչպես ֆիզիկական զարգացումն է ամեն տարիքում իր չափաբաժինը պարտադրում, օրինակ երեխային ծնված օրվանից ամեն բան չեն տալիս ուտելու, և ամեն սնունդ նրա ռացիոնում ավելացնում են աստիճանաբար, չէ՞....Այդպես էլ հոգևոր զարգացումն ունի իր փուլերն ու աձանձնահատկությունները: Ինձ թվում է ընթերցանության միջոցով գիտակից տարիքում մենք հոգևոր սնունդ ստանում ենք սկսած հեքիաթներից, /չնայած՝ ես հիմա էլ հաճույքով կարդում եմ հեքիաթներ/ :) «Կոմս Մոնտե Քրիստ»-ն էլ` կախված տարիքային առանձնահատկություններից կարող է համարվել հոգևոր սնունդ: Բայց գալիս է թերևս զարգացման մի փուլ, որն արդեն կախված չէ մեր տարիքից, այլ այդ հոգևոր սնունդը մարսել կարողանալու արագությունից, երբ այդ ձեռքբերած սնունդը մեր հոգևոր աճի համար այլևս բավարար չէ: Արդեն սկսում ենք որոնել այդ քաղցը բավարարելու ուղիներ փնտրել, ավելի բարդ գործեր կամ այլ ոլորտի գրողներ կարդալ: Հիմա, օրինակ, ինձ ավելի հետաքրքիր է կարդալ ոչ միայն ստեղծագործությունը, այլ նաև ստեղծագործողի կյանքը, մի բան՝ որը սրանից 10 տարի առաջ այնքան էլ չէր հետաքրքրում :oy
Բայց երաժշտության մասին թերևս նույնը չէի ասի: Դասական երաժշտությունը սիրել ու լսել եմ մանկուց, և այն եղել ու մնում է իմ հոգևոր զարգացման ամենավարար աղբյուրը: :)Այն մնացել է ինձ մոտ անփոփոխ: Դեգրադացիա չապրեմ հանկաչծ...:think
Ուլուանա
01.02.2010, 20:13
Հոգևոր սննդի մարսողության հետ կապված ժամանակին մի բանաստեղծություն էի գրել, որն էն ժամանակ հարմար էի գտել «Դատարկացնդաբանություններ» թեմայում տեղադրել, ու հիմա արդեն մի քանի տարվա փոշի է նստել վրան, մտածեցի՝ փոշին թափ տամ, դնեմ էստեղ. թեմային համահունչ է կարծես.
«ԴԱՆԴԱՂ ԿԾԱՄԵՔ»
Մի աշխույժ մանկիկ մայրիկի ձեռքով
Հապճեպ խժռում է մի շատ քաղցրահամ,
Փափուկ ու ջրիկ, հաճելի հոտով,
Շիլայանման պարզ ճշմարտություն։
Ինչ-որ պատանի, իր տանը նստած,
Զոռով ուտում է իրեն մատուցված
Բազմիցս ստուգված, անգամ արտոնված,
Բայց կարգին անհամ այլ ճշմարտություն։
Իսկ մի ուրիշ տեղ ինչ-որ տարեց մարդ
Արդեն փսխում է 20 րոպե առաջ
Զզվելով մի կերպ կերած-չմարսած
Ծանր ու դառնահամ ճշմարտությունը...
Ինչ-որ տեղ էլ մի զառամյալ ծերուկ
Ձրի բաշխում է շատերի համար օտար, անծանոթ,
Բայց իր իսկ պնդմամբ՝ խիստ վստահելի,
Ամենակարող ճշմարտություններ...
Եվ խորհրդավոր ժպիտը դեմքին,
Որի նմանը հազիվ թե գտնեք,
Միշտ նույն խրատն է տալիս ամենքին.
- Դանդա՛ղ կծամեք։
«Դանդաղ կծամեք»ը ճշմարտության մասին է,բանաստեղծությունն ինձ դուր եկավ ու ցնդաբանությունից հեռու է:
Դանդաղ ծամելու «նյութերից» մեկն էլ գիտությունն է.«Դառն են գիտության արմատները,քաղցր՝պտուղները :Ու այդ արմատները ոչ թե կուլ են տալիս,այլ կրծելով ուտում են»:
Հոգևոր սննդի «արմատները» հաճույքով են «ուտվում»,բայց պտուղները երբեմն դառնահամ են:Սա էի ցանկացել ասել:
E-la Via
02.02.2010, 20:13
Հետաքրքիր թեմա եք բացել:
Ներեցեք, հիմա չեմ կարող երկար խոսել հոգևոր սննդի մասին, բայց խորհուրդ եմ տալիս կարդալ այստեղ http://ideal.5nx.org/viewtopic.php?f=55&t=330&sid=e06fca38a6c1df4207f0e127a0705ce4 տեղադրված Էլյա Հովհաննիսյանի «Հոգու և ոգու սնունդ» նյութը:
Հուսով եմ կհետաքրքրի:
http://ideal.5nx.org/viewtopic.php?f=55&t=330&sid=e06fca38a6c1df4207f0e127a0705ce4 տեղադրված Էլյա Հովհաննիսյանի «Հոգու և ոգու սնունդ» նյութը:
Հուսով եմ կհետաքրքրի:Ըմմմ՛՛՛ այստեղ է ասվում ՙզգուշացեք սուտ մարգարեներից՚
way ջան անձամբ քեզ հետ ոչինչ չունեմ կիսելու;), սակայն այս կնոջ մտքերը ոչ մի բարի ու ճշմարիտ բան չեն ներշնչում:[ ։
E-la Via
03.02.2010, 14:13
Ըմմմ՛՛՛ այստեղ է ասվում ՙզգուշացեք սուտ մարգարեներից՚
way ջան անձամբ քեզ հետ ոչինչ չունեմ կիսելու;), սակայն այս կնոջ մտքերը ոչ մի բարի ու ճշմարիտ բան չեն ներշնչում:[ ։
Vook ձեր կարծիքը հիմնավորվա՞ծ է, թե ուղակի Աստղաբանություն գիտությունը չե՞ք ընդունում:
Vook ձեր կարծիքը հիմնավորվա՞ծ է, թե ուղակի Աստղաբանություն գիտությունը չե՞ք ընդունում: Հարգելի way թույլ տվեք դրան գիտական աշխարհի գիտություն չանվանել։Դա ուղղակի նույն գուշակությունն է։Իսկ գուշակությունները՝ լինեն դրանք աստղերով, խաղաթղթերով թէ սուրճի բաժակով, եթե կնդունես ՝ չար ուժերի կողմից են ղեկավարվում։Կարծում եմ չարժե գուշակին ընդունել որպես հոգևոր սննդատու։Ցավում եմ նաև, որ եկեղեցին պասիվ դիրք է գրավել ու նման մարդիկ օրեցօր ավելի անարգել են ելույթներ ունենում եթերով և ընդունվում։։
Իսկ բուն նյութի հակասություններին ու մոլորություններին ձեր թույլատվոթյամբ այս էջում չանդրադառնամ քանի որ այն կդիտվի որպես թեմայից շեղում
E-la Via
04.02.2010, 14:37
Հարգելի way թույլ տվեք դրան գիտական աշխարհի գիտություն չանվանել։Դա ուղղակի նույն գուշակությունն է։Իսկ գուշակությունները՝ լինեն դրանք աստղերով, խաղաթղթերով թէ սուրճի բաժակով, եթե կնդունես ՝ չար ուժերի կողմից են ղեկավարվում։Կարծում եմ չարժե գուշակին ընդունել որպես հոգևոր սննդատու։Ցավում եմ նաև, որ եկեղեցին պասիվ դիրք է գրավել ու նման մարդիկ օրեցօր ավելի անարգել են ելույթներ ունենում եթերով և ընդունվում։։
Իսկ բուն նյութի հակասություններին ու մոլորություններին ձեր թույլատվոթյամբ այս էջում չանդրադառնամ քանի որ այն կդիտվի որպես թեմայից շեղում
Ես էլ չեմ ցանկանում այստեղ թեմայից շեղվել, դրա համար միայն Ձեզ կտեղեկացնեմ, որ Աստղաբանությունը արդեն քանի տարի է պաշտոնապես ընդունվել է գիտությունների շարքը:
խխունջ«»
05.02.2010, 00:32
Անդորը...
Մենակությունն ու անդորրը ինքն իրեն ճանաչելու լավ միջոց են:
Երկնային
05.02.2010, 00:39
Հոգևոր սնունդն ինձ համար էն ամենն ա, ինչից հետո ես ինձ հանգստացած, թեթևացած ու խաղաղ եմ զգում… իսկ դրան տարբեր պահերի տարբեր միջոցներով կարող ես հասնել, նայած էդ պահին որն ա քեզ ավելի հոգեհարազատ… բոլորի թվարկածներից ցանկացած միջոցն էլ կարող ա լինի :)
Ինքնաճանաչում, ճանաչել շրջապատը, ճանաչել բնությունը նրա սկզբնական պատճառը...
Հոգևոր սնունդը դա ոչ մի կապ չունի նյութական զգացմունքների հետ, որովհետև դա Հոգևոր է, իսկ հանգիստ կամ թեթև զգալ դրանք ժամանակավոր զգացմունքներ են...
Հոգևոր Գիտելիք զարգացնելը...
Ինքնաճանաչում, ճանաչել շրջապատը, ճանաչել բնությունը նրա սկզբնական պատճառը...
Հոգևոր սնունդը դա ոչ մի կապ չունի նյութական զգացմունքների հետ, որովհետև դա Հոգևոր է, իսկ հանգիստ կամ թեթև զգալ դրանք ժամանակավոր զգացմունքներ են...
Հոգևոր Գիտելիք զարգացնելը...
Կարելի՞ է տեղեկանալ, թե ո՞ր զգացմունքներն են նյութական…:8
Կարելի՞ է տեղեկանալ, թե ո՞ր զգացմունքներն են նյութական…:8
Այն զգացմունքները, որոնք մեռնում են մահվան հետ, հոգևոր զգացմունքները անկորչելի են...
Այն զգացմունքները, որոնք մեռնում են մահվան հետ, հոգևոր զգացմունքները անկորչելի են...
Այդ դեպքում, ո՞ր զգացմունքներն են անկորչելի…
Այդ դեպքում, ո՞ր զգացմունքներն են անկորչելի…
Այն, որ մարդ գիտակցել է, որ նա Անմահ է և այս ժամանակավոր մարմինը չե, այլ Գերագույնի անբաժան մասնիկն է և նրանց միջև եղած կապի վերահաստատման զգացումները, որոնք անկորչելի են և դրանք էակի անբաժան որակներն են՛ Երանություն, գիտելիք և հավերժություն...
իսկ իմ հոգու սնունդը երգն է, այն էլ 2 ձևով պատրաստած… երգ, որը պետք է լսել և երգ, որը պետք է երգել :)
Magic-Mushroom
09.04.2010, 15:33
1,Եկեք չասեմ,որ պոմիդորներով չխփեք
2,երգը
3,մենակություն բնության մեջ երաժշտություն լսելը:love
Թեման ինչքան լավն է, այնքան էլ բարդ է... Որովհետև ոչ բոլորն են հասկանում, թե ի՞նչ ասել է հոգևոր սնունդ, կամ այդ սննդի ո՞ր ձևն է, որ իրեն անհրաժեշտ է: Շատ զրուցելով տարբեր բնույթի ու խառնվածքի մարդկանց հետ, եկել եմ այն եզրահանգմանը, որ նրանցից շատերը դեռ հարյուր տոկոսով չեն ճշտել , թե իրենց հոգևոր անդորրը ապահովվելու համար ի՞նչ ,,սնունդ" է անհրաժեշտ:
Ելնելով իմ օրինակից ասեմ. Ինձ էլ միշտ թվացել է, որ ես չեմ կարող առանց արվեստի ( առանց կարդալ, առանց թատրոն և այլն), ու թվացել է. որ դրանց առկայությունը բավարար է... Բայց արի ու տես, որ ոչ: Ինձ համար ավելին արժե շրջապատի փոխհարաբերությունը:
Այսինքն ես՝, ինձ պետք հոգևոր սննդի մեծ մասը գտնում եմ ինձ շրջապատող մարդկանց միջև եղած փոխհարաբերություններից: Եթե դրանք բարի են ու լավ, ես ինձ անհամեմատ ավելի լավ եմ զգում, իսկ եթե այնտեղ տիրում է ( ինձ կներեք) գզվռտոցի, անկախ իմ ունեցած մասնակցությունից ( դա կարող է ուղղակի կապ չունենալ ինձ հետ), ես ինձ զգում եմ հոգեպես լարված ու անկայուն վիճակում: Եվ այդ վիճակը գնալով խորանում է իսկ երբեմն էլ գերաճում այնպիսի պռոբլեմի, որ ես ստիպված եմ լինում հեռանալ: Ինչու՞ եմ այս մասին պատմում, որովհետև սկզբից ինձ պարզ չէր պատճառը: Այնպես որ խորհուրդ կտայի մտածել և այս մասին ու տա աստված, որ դուք չունենաք նման վիճակ: Սա երբեմն այնքան աննկատելիորեն է տեղի ունենում, որ դու չես էլ կասկածում, թե քո հոգևոր անբավարարվածության պատճառը հարևաններիդ կռիվն է, ընկերներիդ անհաշտությունն է կամ էլ երկրում տիրող այս կամ այն երևույթը, որը առաջին հայացքից շատ հեռու է քեզանից:
Հոգևոր սնունդը գուցե այն ժամանակն է, որ մարդ ծախսում է իր վրա, ինքն իր հետ, իր մտքերով կենտրոնանալու վրա, ինքն իր հետ մտորելու վրա։
Իմ կարծիքով, հոգևոր սնունդը դա սեփական հոգին "կերակրելն է"։ "Ճանաչիր քեզ"– սրա մեջ կարծում եմ մտնում է սեփական մարմինը ու հոգին կատարելագործելու աշխատանքը, սեփական մտքերը կենտրոնացնելու ու կարգավորելու աշխատանքը, արժեհամակարգի, նախասիրությունների ու առանցնքերի ձևավորումը։
Երբ սկսում եմ ինքս ինձ քիչ ժամանակ տրամադրել, երբ օրվա մեջ չեմ կարողանում որոշ ժամանակով մենակ մնալ, հանգստանալ, կենտրոնանալ, մտածել, զգում եմ, որ դատարկվում եմ։