PDA

Դիտել ողջ տարբերակը : Ֆիլմ "Ակումբի" ուժերով

dvgray
24.01.2010, 03:57
Առաջարկում եմ նկարահանել ֆիլմ Ակումբի ուժերով: Սցենաը գրել, ու դերեիր բաժանել ու նկարահանել:
Ֆիլմի սյուժեն կարող ենք քննարկել այստեղ: Օրինակ ես առաջարկում եմ նկարել ֆիլմ "Ակումբ" պայմանական վերնագրով, որտեղ կլինեն իրական տիպաժներ, ասենք Չուկը, Ուլուանանա, Կուկը, Հայկօն, Փիլիսոփան, Աստղը … և այլն, ու նրանց դերերում հանդես կգան այլ ակումբակցներ: Ֆիլմը կարող է լիել բազմասերանոց: Նույն դերը կարող են խաղալ նաև այլ ակումբցիներ:
Նկարահանած սերաները կարող են լինել ասենք 10-15 րոպեսանոց:

Մի այլ սցենար: "Սերժը ՝ պրեղիդենդ" :D :D :D:
Մի այլ սցենար: "Քոչը՝ որսորդ" :D :D :D:

ինչ՞ կարծիքի եք :)

Հայկօ
24.01.2010, 04:00
Հետաքրքիր միտք է :): Ու ամենահետաքրքիրն այն է, թե իմ դերը ու՞մ բաժին կհասնի :):

Ապե Ջան
24.01.2010, 04:01
Առաջարկում եմ նկարահանել ֆիլմ Ակումբի ուժերով: Սցենաը գրել, ու դերեիր բաժանել ու նկարահանել:
Ֆիլմի սյուժեն կարող ենք քննարկել այստեղ: Օրինակ ես առաջարկում եմ նկարել ֆիլմ "Ակումբ" պայմանական վերնագրով, որտեղ կլինեն իրական տիպաժներ, ասենք Չուկը, Ուլուանանա, Կուկը, Հայկօն, Փիլիսոփան, Աստղը … և այլն, ու նրանց դերերում հանդես կգան այլ ակումբակցներ: Ֆիլմը կարող է լիել բազմասերանոց: Նույն դերը կարող են խաղալ նաև այլ ակումբցիներ:
Նկարահանած սերաները կարող են լինել ասենք 10-15 րոպեսանոց:

Մի այլ սցենար: "Սերժը ՝ պրեղիդենդ" :D :D :D:
Մի այլ սցենար: "Քոչը՝ որսորդ" :D :D :D:

ինչ՞ կարծիքի եք :)
Շատ լավ գաղափարա, կաջակցեմի ինչով կարող եմ:

Ungrateful
24.01.2010, 04:02
Ֆի՞լմ... հմմմ...
+1 Օպերատոր ))

Ապե Ջան
24.01.2010, 04:03
Ֆի՞լմ... հմմմ...
+1 Օպերատոր ))

Բա մոտաժը ))

Ungrateful
24.01.2010, 04:04
Բա մոտաժը ))

Չեմ իմանում, իմ գործը նկարելն ա)) :

Ապե Ջան
24.01.2010, 04:05
Չեմ իմանում, իմ գործը նկարելն ա)) :

Ես էլ, իմնել մոնտաժը:)

Chuk
24.01.2010, 04:08
Կարելի ա:
Հետաքրքիր միտք է:
Կարծում եմ կարելի է ակումբը ֆիլմում դիտարկել որպես երկու իրականություններ. վիրտուալ ակումբ ու իրական ակումբ:
Այդ իրականություններից ամեն մեկը պիտի լինի առանձին, ասենք մի րոպե մեկը, հետո սահուն անցում մյուսին:
Վիրտուալ իրականությունում պատկերվելու է այն մարդկանց կյանքը, ովքեր ակումբը դիտարկում են որպես վիրտուալ միջավայր ու կամ ցանկություն չունեն, կամ չեն համարձակվում ձեռք բերված ծանոթությունները վերափոխել իրական կյանքի ծանոթություններով:
Իրական կյանքում ապրողների համար ակումբ ֆորումը ընդամենը շփման մի գործիք է, բայց իրենք արդեն իսկ կարողացել են կոտրել հիմնական պատնեշը, ծանոթացել են իրար իրական կյանքում ու լավ միջավայր են ստեղծել:
Վիրտուալ կյանքը պատկերող հատվածը պետք է նկարել սև ու սպիտակ կամ շականագույնի երանգներով, ու ընդհանրապես սյուժեում այդ կյանքը պատկերել որպես գորշ ու անհետաքրքիր:
Իրական կյանքի դրվագները պետք է նկարել լրիվ գունավոր, պատկերել ուրախ ու հետաքրքիր կյանք:

Ի՞նչ կասեք:

Հայկօ
24.01.2010, 04:11
Ես պահանջում եմ, որ իմ դերում նկարահանվեմ ինքս՝ անձանբ :beee: Նաև պահանջում եմ, որ սցենարում լինի իմ մասնակցությամբ անկողնային տեսարան Մեգան Ֆոքսի հետ: Մեգան Ֆոքսի դերը կարող եք տալ Ժաննա Ֆրիսկեին, ես դեմ չեմ:

dvgray
24.01.2010, 04:20
Ֆի՞լմ... հմմմ...
+1 Օպերատոր ))

միանշանակ համաձայն եմ :)

dvgray
24.01.2010, 04:23
Կարելի ա:
Հետաքրքիր միտք է:
Կարծում եմ կարելի է ակումբը ֆիլմում դիտարկել որպես երկու իրականություններ. վիրտուալ ակումբ ու իրական ակումբ:
Այդ իրականություններից ամեն մեկը պիտի լինի առանձին, ասենք մի րոպե մեկը, հետո սահուն անցում մյուսին:
Վիրտուալ իրականությունում պատկերվելու է այն մարդկանց կյանքը, ովքեր ակումբը դիտարկում են որպես վիրտուալ միջավայր ու կամ ցանկություն չունեն, կամ չեն համարձակվում ձեռք բերված ծանոթությունները վերափոխել իրական կյանքի ծանոթություններով:
Իրական կյանքում ապրողների համար ակումբ ֆորումը ընդամենը շփման մի գործիք է, բայց իրենք արդեն իսկ կարողացել են կոտրել հիմնական պատնեշը, ծանոթացել են իրար իրական կյանքում ու լավ միջավայր են ստեղծել:
Վիրտուալ կյանքը պատկերող հատվածը պետք է նկարել սև ու սպիտակ կամ շականագույնի երանգներով, ու ընդհանրապես սյուժեում այդ կյանքը պատկերել որպես գորշ ու անհետաքրքիր:
Իրական կյանքի դրվագները պետք է նկարել լրիվ գունավոր, պատկերել ուրախ ու հետաքրքիր կյանք:

Ի՞նչ կասեք:
Չուկ, արժեքավոր բաներ ես գրել: :)
սակայն սսցենարը ու նաև պատկերավորման մեթոդոլոգիան արի թողնենք սցենարը գրողներից:
այստեղ ամենաշատը եկ քննարկենք, թե ով/ովքեր կարող են գրել սցենարը:
օրինակ իմ կողմից առաջարկում եմ Բարեկամ ու Հայկօ: :)

Ֆոտոն
24.01.2010, 04:26
Համարձակվում եմ առաջարկել, որ ֆիլմի երաժշտական ձևավորումը ես անեմ: Չնայած կուզեի ևս մեկը լիներ: Համաձայն ե՞ք: :oy
Օպերատորի օգնական էլ կարող եմ լինել: Միայն սկզբնական ցուցումներ են պետք: Ես արագ կսովորեմ: :)

dvgray
24.01.2010, 04:26
Ես պահանջում եմ, որ իմ դերում նկարահանվեմ ինքս՝ անձանբ :beee: Նաև պահանջում եմ, որ սցենարում լինի իմ մասնակցությամբ անկողնային տեսարան Մեգան Ֆոքսի հետ: Մեգան Ֆոքսի դերը կարող եք տալ Ժաննա Ֆրիսկեին, ես դեմ չեմ:

աբեր, դու մենակ ասա:) հիմա աշխարհում ճգնաժամ ա, իսկ Ակումբի գործերը վերելքի մեջ են: պետք լինի, քո համար անկողնային տեսարաններ կարանք պատվիրենք անգամ Նատաշա Կարալյովայի հետ ;) :D

Chuk
24.01.2010, 04:27
Չուկ, արժեքավոր բաներ ես գրել: :)
սակայն սսցենարը ու նաև պատկերավորման մեթոդոլոգիան արի թողնենք սցենարը գրողներից:
այստեղ ամենաշատը եկ քննարկենք, թե ով/ովքեր կարող են գրել սցենարը:
օրինակ իմ կողմից առաջարկում եմ Բարեկամ ու Հայկօ: :)
Դիվի, ես սյուժե էի առաջարկել՝ հետևելով առաջին գրառմանդ: Ընդ որում առաջարկել էի, առաջարկ, որը պոտենցիալ սցենարիստները կարող են ընդունել, կամ ոչ, պարազապես հիշեցնեմ, որ առաջին գրառմանդ մեջ գրել էիր.

Ֆիլմի սյուժեն կարող ենք քննարկել այստեղ:
Ապա տարբերակներ էիր առաջարկել,

Օրինակ ես առաջարկում եմ նկարել ֆիլմ "Ակումբ" պայմանական վերնագրով, որտեղ կլինեն իրական տիպաժներ, ասենք Չուկը, Ուլուանանա, Կուկը, Հայկօն, Փիլիսոփան, Աստղը … և այլն, ու նրանց դերերում հանդես կգան այլ ակումբակցներ: Ֆիլմը կարող է լիել բազմասերանոց: Նույն դերը կարող են խաղալ նաև այլ ակումբցիներ:
Նկարահանած սերաները կարող են լինել ասենք 10-15 րոպեսանոց:

Մի այլ սցենար: "Սերժը ՝ պրեղիդենդ" :D :D :D:
Մի այլ սցենար: "Քոչը՝ որսորդ" :D :D :D:

Ի՞նչ փոխվեց, որ իմ առաջարկից հետո որոշեցիր, որ այստեղ սյուժե չպիտի քննարկենք, այլ միայն ընտրենք սցենարիստներ :think

dvgray
24.01.2010, 04:30
Դիվի, ես սյուժե էի առաջարկել՝ հետևելով առաջին գրառմանդ: Ընդ որում առաջարկել էի, առաջարկ, որը պոտենցիալ սցենարիստները կարող են ընդունել, կամ ոչ, պարազապես հիշեցնեմ, որ առաջին գրառմանդ մեջ գրել էիր.

Ապա տարբերակներ էիր առաջարկել,

Ի՞նչ փոխվեց, որ իմ առաջարկից հետո որոշեցիր, որ այստեղ սյուժե չպիտի քննարկենք, այլ միայն ընտրենք սցենարիստներ :think
տրամաբանական է քո ասածը :oy: սխալվեցի, դու ճիշտ ես : :)
սակայան առաջարկում էի ընտրել այսպես ասած հիմնական գծերը: իսկ քո ասածը հենց այդ գծերն են: այնպես որ ես ներողություն :oy

Rammer
24.01.2010, 11:14
Կասկադյոռությունը իմ վրա, մութ ուժերի դերը ես կարող եմ տանել...:D
Գժանոց միտքա...Գռանդիոզ: Հետո էտ կինոն կծախենք:

VisTolog
24.01.2010, 11:16
Բա մոտաժը ))

կանեմ/ենք :))

VisTolog
24.01.2010, 11:22
Կասկադյոռությունը իմ վրա, մութ ուժերի դերը ես կարող եմ տանել...:D
Գժանոց միտքա...Գռանդիոզ: Հետո էտ կինոն կծախենք:

ակումբցիների վրա չէ՞:D:D

Artgeo
24.01.2010, 11:41
Եթե վերջում ակումբին արմագեդոն ա սպասվում, արժի, հակառակ դեպքում հաջողոթյուն չի ունենա։ Հեպի էնդերը հիմա մոդա չեն։

Dayana
24.01.2010, 13:05
Հա, ու Արմագեդոնից հետո Չուկն ու Ֆոտոնը կմնան ու կգրվի` to be continued... :))

Որովհետև Ակումբն անմահ ա, եղավ? :sad

CactuSoul
24.01.2010, 13:21
Էս խոսակցութունները թարգեք, բոլորն էլ լավ գիտեն, որ ակումբի մասին ֆիլմ նկարելու մենաշնորհը իմն ա, ընդ որում ձեր ասածի պես սուտի-մուտի չէ, այլ վավերագրական ֆիլմեր:)):

Եթե վերջում ակումբին արմագեդոն ա սպասվում, արժի, հակառակ դեպքում հաջողոթյուն չի ունենա։
Գրազ գալիս ե՞ս:P:
Մի տարբերակը մոռացել ես քննարկել: Էրոտիկան բոլոր դեպքերում հաջողություն ունի:B, հատկապես եթե ինքնաբուխ ա, ոչ թե դերասանական տաղնադի արդյունք:
Էս էլ քեզ ապացույց.

http://www.youtube.com/watch?v=OA-xZMwOKI8

Համաձայնեք, որ վավերագրությունից լավը չկա:love:

Մանոն
24.01.2010, 13:24
Չուկ ու ֆոտոն ջան, դե քանի որ հնարավոր է վերջում մենակ դուք մնաք, շատ եմ խնդրում էլի, իմ մի քանի նկար կփրկեք ասենք օրինակ խարույկից: Հետո ինչպես Դայուշն ասաց՝ շարունակելի, մեկ էլ տեսաք տարիներ հետո թոռներիցս ի հայտ եկան, ու ինչ-որ «նշանով» հաստատվեց որ իրենք իմ արժանի ժառանգներն են՝ կպատմեք իրենց տատիկի մասին և այդ նկարները կտաք իրենց :P

Լեո
24.01.2010, 13:29
Առաջարկում եմ սցենարը վերաբերի ոչ միայն Ակումբի ներկային, այլև ապագային, այսինքն՝ Ակումբը տարիներ հետո, երբ ներկայիս ակումբեցիներին փոհարենելու կգան նրանց զավակներն ու թոռները: Օրինակ կլինեն անդամներ՝ Chuk2, Հայկո (Հայկօ-ի որդին Սորբոնի համալսարանն ավարտելուց հետո վերջապես կգա այն եզրակացությանը, որ «Հայկո»-ն կլոր օ-ով չի գրվում), Դայանա, Աստղ (վերջապես հայատառ դարձած), ars2083 և այլն:
Շատ հետաքրքիր կլինի, օրինակ, Chuk2 և Lion возвращается մականուններով անդամենրի՝ պատմության խիստ ստույգ իրադարձությունների մասին բարեհամբույր բանավեճը նկարագրող սերիան:

Ambrosine
24.01.2010, 14:40
Ո՞վ է այն դժբախտը, որ իմ դերը պիտի խաղա:( Էն էլ իրական կյանքում էլ հա՞:o :))
Դիվ :hands

Ապե Ջան
24.01.2010, 14:49
կանեմ/ենք :))

Կանենք

*e}|{uka*
24.01.2010, 14:50
իսկ զլադեյը ո՞վ ա լինելու:

Artgeo
24.01.2010, 15:11
Հա, ու Արմագեդոնից հետո Չուկն ու Ֆոտոնը կմնան ու կգրվի` to be continued... :))

Որովհետև Ակումբն անմահ ա, եղավ? :sad
Եկան գյուղի ջոջերը
Երկար բարակ պոչերը,
Մասնակցեցին խորհրդին,
Մի մուկ խոսեց իր հերթին...

Գրազ գալիս ե՞ս:P:
Մի տարբերակը մոռացել ես քննարկել: Էրոտիկան բոլոր դեպքերում հաջողություն ունի:B, հատկապես եթե ինքնաբուխ ա, ոչ թե դերասանական տաղնադի արդյունք:
Էս էլ քեզ ապացույց.

http://www.youtube.com/watch?v=OA-xZMwOKI8

Համաձայնեք, որ վավերագրությունից լավը չկա:love:
Էտ օրը ես էլ եմ կարծեմ եղել, լավ ա շուտ եմ գնացել… Լսի, վիդեոներդ ուղարկի վիդեո սարքեմ էլի, էս երկու տարիա իդեաներ ունեմ, նկարների քչության պատճառով չեմ իրականացնում:

Համենայն դեպս եթե էռոտիկ ֆիլմ ա լինելու, Մարկիզի էռոծիկ անեկդոտները չմոռանաք :D

VisTolog
24.01.2010, 15:15
Առաջարկում եմ սցենարը վերաբերի ոչ միայն Ակումբի ներկային, այլև ապագային, այսինքն՝ Ակումբը տարիներ հետո, երբ ներկայիս ակումբեցիներին փոհարենելու կգան նրանց զավակներն ու թոռները: Օրինակ կլինեն անդամներ՝ Chuk2, Հայկո (Հայկօ-ի որդին Սորբոնի համալսարանն ավարտելուց հետո վերջապես կգա այն եզրակացությանը, որ «Հայկո»-ն կլոր օ-ով չի գրվում), Դայանա, Աստղ (վերջապես հայատառ դարձած), ars2083 և այլն:
Շատ հետաքրքիր կլինի, օրինակ, Chuk2 և Lion возвращается մականուններով անդամենրի՝ պատմության խիստ ստույգ իրադարձությունների մասին բարեհամբույր բանավեճը նկարագրող սերիան:
ու հետո, Lion возвращается-ը մի ուրիշ ֆորումում կգրի ակումբի պատմությունը...:))

Ուրվական
24.01.2010, 16:11
Դե ոնց հասկանում եմ, էլի պրոդյուսերի գործը ինձ ա մնում...

Ambrosine
24.01.2010, 16:17
Երեխեք, վիդեոյի 4-րդ րոպեի 24-րդ վայրկյանից մի երկար մազերով աղջիկ և սպիտակ մայկայով տղա են... ակումբից ե՞ն:think Իսկ սա որտե՞ղ եք, ակումբատնակը չի:8

*e}|{uka*
24.01.2010, 16:19
Երեխեք, վիդեոյի 4-րդ րոպեի 24-րդ վայրկյանից մի երկար մազերով աղջիկ և սպիտակ մայկայով տղա են... ակումբից ե՞ն:think Իսկ սա որտե՞ղ եք, ակումբատնակը չի:8

Հա ինձ էլ հետաքրքրեց ովքեր են :oy: Հաստատ ակումբատնակը չի:

Ambrosine
24.01.2010, 16:26
Հա ինձ էլ հետաքրքրեց ովքեր են :oy: Հաստատ ակումբատնակը չի:

Հովսեփը վերջն ա, Չայլդին էլ կարճ մազերով չէի տեսել:)) Երոյին էլ ծիծաղից ճանաչեցի ճ:

Dayana
24.01.2010, 17:37
Հա ինձ էլ հետաքրքրեց ովքեր են :oy: Հաստատ ակումբատնակը չի:

Աղջիկն Ապսարայի քույրիկն է ;)

Աբելյան
24.01.2010, 18:27
Էդ կինոյում ես ամուսնանալու ե՞մ::oy

Dayana
24.01.2010, 18:31
Էդ կինոյում ես ամուսնանալու ե՞մ::oy
չէ, քեզ ինչպես միշտ մերժելու են :cry ուֆ (c)

Աբելյան
24.01.2010, 18:40
Բայց վերջում գոնե կմեռնե՞մ...:cry

Dayana
24.01.2010, 18:42
Բայց վերջում գոնե կմեռնե՞մ...:cry
ամենավերջում? :think դժվար :))

*e}|{uka*
24.01.2010, 18:42
Բայց վերջում գոնե կմեռնե՞մ...:cry

Չէ, դու լեռնեցին ես էս կինոյում: :))

Աբելյան
24.01.2010, 18:53
Ի դեպ, էդ կինոյում ո՞վ ա ինձ մերժելու… :think

Adriano
24.01.2010, 18:53
Իհարկե գաղափարը լավ գաղափարա, բայց ահա առաջադրված թեմաները այնքան էլ ողջունելի չեն, կարելի է մի հետաքրքիր ավելի հետաքրքիր թեմա մտածել, որը թույլ կտա իրոք բոլորին ներգրավվել այս պրոցեսում: Կարելի է մտածել ինչ-որ դետեկտիվ կամ ինչ-որ հետաքրքիր սյուժեյով ֆիլմ, և այստեղ մեզ պետք է օգնեն մեր ակումբի այն անդամները, որոնք փորձ ունեն, այսինքն ավարտել են համապատասխան համալսարան և ունեն մասնագիտական կրթություն: ինչ վերաբերում է պերսոնաժներին իմ կարծիքով ճիշտ չի լինի վերցնել մեր ակումբցիների ասենք Չուկի, Կուկի և այլն դերերը: Այստեղ նույնիսկ եթե ֆիլմ գրվի , որը հենված լինի ինչ-որ գրքի պատմության վրա, կարելի է հենց գրքում նկարագրված հերոսներին մարմնավորել:Եվս մեկ անգամ նշեմ, որ գաղափարը լավն է և իմ կարծիքով հետաքրքիր:

Հայկօ
24.01.2010, 19:41
Կարելի ա «Վարդանանքը» նկարել: Պրոդյուսերությունը ինձ վրա եմ վերցնում, ռեժիսյորական աթոռը կվստահենք Տրիբունին, սցենարիստը կլինի Գալաթեան, օպերատորը՝ ԿԳԴ-ն: Դերերը կբաշխենք հետևյալ կերպ.

Վարդան Մամիկոնյան - Norton
Վասակ Սյունի - ranchpar
Հայոց այրուձի - Kuk
Հայոց սպեցնազ - Rammer
Մատյան գունդ - Lion
Շապուհ - bari hoki
Արսեն Ընծայնոց, Տաճատ Գնթունի, Ներսեհ Քաջբերունի, Արշամ հարյուրապետ - Chuk
Եղիշե - Astgh
Արբեցած փղեր - Lion (գրիմով)
Հայոց խառը-խուռը զորք - Բարսելոնայի երկրպագուներ
Պարսից խառը-խուռը զորք - Ռեալի երկրպագուներ + Lion (ուժերի հավասարություն ապահովելու համար)

Ակնկալում եմ լսել բոլորիդ կառուցողական առաջարկությունները այս մասին. ինձ մոտ այս պահին գաղափարական ճգնաժամ է:

Ambrosine
24.01.2010, 20:06

Հեսա Եղիշեն Հայոց խառը-խուռը զորքին ջախջախման կտանի:angry

CactuSoul
24.01.2010, 20:09
Հա ինձ էլ հետաքրքրեց ովքեր են :oy: Հաստատ ակումբատնակը չի:

Դայանան ճիշտ է՝ աղջիկը Apsara (http://www.akumb.am/member.php/6245-Apsara)-ի քույրն է: Իսկ տղան Արսեն (http://www.akumb.am/member.php/2861-%D4%B1%D6%80%D5%BD%D5%A5%D5%B6)ն է:

Կներեք օֆֆտոպի համար, էլ չեմ անի:oy:

Մեղապարտ
24.01.2010, 21:47
Իմ դերի համար առաջարկում եմ մրցույթ :
Հաղթողին մի հատ լավ նվեր իմ կողմից :

Հայկօ
24.01.2010, 23:46
Իմ դերի համար առաջարկում եմ մրցույթ :
Հաղթողին մի հատ լավ նվեր իմ կողմից :

Դու կլինես ձախից չորրորդ դիակը :8:

Մեղապարտ
25.01.2010, 02:37
Դու կլինես ձախից չորրորդ դիակը :8:

Այ տղա մեր տղա ,գրել կարդալ գիտես բայց մի տող մտքից բան չես հասկացել ,մեկ ել կարդա «իմ ժիր մանուկ» ով պետք է խաղա մեռելի դերը: Ես մրցույթ էմ հայտարարել :

Հայկօ
25.01.2010, 22:27
Այ տղա մեր տղա ,գրել կարդալ գիտես բայց մի տող մտքից բան չես հասկացել ,մեկ ել կարդա «իմ ժիր մանուկ» ով պետք է խաղա մեռելի դերը: Ես մրցույթ էմ հայտարարել :

Մեղապարտ ջան, մենակ էդ տեղն էր թափուր մնացել, մեկ էլ պարսից թագուհու սծիլիստ Մադլենի դերը (տղա ա) :(: Բայց քո խաթր կարող եմ համաշխարհային պատմությունը քիչ մը խեղաթյուրել ու քեզ վստահել Քարքե լեռան գագաթից ճակատամարտին հեռադիտակով հետևող Մարկո Պոլոյի ամպլուան: Կամ՝ Էռնան Կորտեսի:

Մեղապարտ
26.01.2010, 01:24
Դու էլի չհասկացար ,ափսոս ենթադրվող ֆիլմում ես դեր չեմ ուզել այ խելոք, էդքան դժվար նախադասություն էր ,որ ոնց մոտենում ես գլուխ չես հանում :
Հիմ ա գրեմ մատչելի հատուկ քեզ համար ,ես չուզել դեր ես առաջարկել մրցույթ բոլորի համար և մի մեծ նվեր իմ դերը կատարել իմացողին:
Ոչ ես խաղալ, այլ դու կամ նա :Հիմա հասկացար Թե ելի նիխտ:

Kuk
01.02.2010, 16:41
Ակումբի ուժերով նկարահանված առաջին ֆիլմն արդեն պատրաստ է:))

Ակումբցիները Դիլիջանում

http://www.youtube.com/watch?v=UqfeVEuR9qo

Ձայնալար
01.02.2010, 18:57
Ակումբի ուժերով նկարահանված առաջին ֆիլմն արդեն պատրաստ է:))

Ակումբցիները Դիլիջանում

Լավն էր Արտ, բարեբախտաբար չէր լսվում ինչ ենք խոսում:
Իմ խմելը ու դրա հետևանքով Վարպետի, Նորոյի ու Երոյի հետ տեսարանները,
Մառայի քաշ տված վեշը ու կողքից ձեռները թափ տալով քայլող Գոռը :angry
Փիլոյի լուրջ դեմքը Գազելի մեջ
Վերջն են :hands

Kuk
01.02.2010, 19:11

Դիտմամբ եմ ձենը անջատել:))
Չի բացառվում, որ առաջիկայում մեծ էկրանին հայտնվեն ֆիլմեր՝ իրական ձայներով:tomato

Ambrosine
01.02.2010, 19:16
Դիտմամբ եմ ձենը անջատել:))
Չի բացառվում, որ առաջիկայում մեծ էկրանին հայտնվեն ֆիլմեր՝ իրական ձայներով:tomato

Ես հենց ձայնն էի ուզում, որ լիներ :beee
Հատկապես էն մի վիդեոյի, որ ասեցիր՝ ձայնով տարբերակը ջնջել ես. ասա, որ սուտ էիր խոսում:think

Ձայնալար
01.02.2010, 19:25
Ես հենց ձայնն էի ուզում, որ լիներ :beee
Հատկապես էն մի վիդեոյի, որ ասեցիր՝ ձայնով տարբերակը ջնջել ես. ասա, որ սուտ էիր խոսում:think

Դու դեռ փոքր ես, հոգիդ կպղտորվի :angry :D

Ձայնալար
01.02.2010, 19:25
Դիտմամբ եմ ձենը անջատել:))
Չի բացառվում, որ առաջիկայում մեծ էկրանին հայտնվեն ֆիլմեր՝ իրական ձայներով:tomato

Լավ էլ ջոկիր, որ :tomato

Dayana
01.02.2010, 19:28
նկարողն ո՞վ էր :think Ուզում եմ հասկանալ նկարողի հետաքրքրվածությունտը Ռամմեռի նասկիներով :))

Ambrosine
01.02.2010, 19:28
Դու դեռ փոքր ես, հոգիդ կպղտորվի :angry :D

Յաաաա, էդ ինչե՞ր եք խոսել:think Դարդերով էլ համոզում էին, որ գամ:o:angry Որ գայի, մյուտինգ էիք անելու՞:))

Ձայնալար
01.02.2010, 19:30
Որ գայիր, ստիպված մեզ համեստ էինք պահելու, սաղ դու էիր մեղավոր :beee

CactuSoul
01.02.2010, 19:32
Ես հենց ձայնն էի ուզում, որ լիներ :beee
Հատկապես էն մի վիդեոյի, որ ասեցիր՝ ձայնով տարբերակը ջնջել ես. ասա, որ սուտ էիր խոսում:think

Չմտածես, Աստղ ջան, ես բոլոր արխիվներն ունեմ:)): Առնվազն նրանք, որորնք ես եմ նկարել:

Իսկ Կուկին ուզում էի վարկանիշ տալ… էն էլ հիշեցի, որ վերջերս մի գրառման համար ուզում էի բացասական վարկանիշ տալ ու տենց էլ, ինքս ինձ հետ կռվելով, չտվեցի: Հիմա որոշեցի դրական չտալով՝ տեղը հանել:P:

Ambrosine
01.02.2010, 19:37
Որ գայիր, ստիպված մեզ համեստ էինք պահելու, սաղ դու էիր մեղավոր :beee

Այ մարդ, չէ, սենց լավ ա... ձեր արածներից որ 10 տոկոսն էլ պատմելու ա ու պատմում եք, ահագին ուրախանում ենք: Իմ պատճառով պիտի չնկարվեիք էլ:))
Բայց Գոռի արածը սերունդները չեն մոռանա. գոնե Կոլան Մառայի ձեռքից վերցներ:think Իսկ վիդեոներ չկա՞ն, որ Երոն ասում ա՝ ֆակտ Կեյշա, կամ որ դու անընդհատ որակավորում կամ որակազերծում ես՝ մեր ընԳերն ա, մեր ընԳերը չի :D

Jarre
01.02.2010, 19:59
COMPOSER
Jean Michel Jarre :))

Բայց իրոք, կատակը մի կողմ։ Եթե նկարեք, երաժշտկան ձևավորումը (բնականաբար սիրողական մակարդակի) ես կարող եմ անել ;)

Tornado
18.04.2010, 21:15
Սցենարիստ պետք լինի կամ անչափահասի դեր լինի ձեն կհանեք, չմոռանաք ;)
:D:D:D

tikopx
02.05.2010, 17:30
Խի իսկական վավերագրական ֆիլմ չհանենք ասենք 10-15 րոպեանոց:Ակումբի բոլոր մասնակիցների մասին::think
Ասենք ամեն մեկը պատմի իրա մասին:Այս կյանքի`վիրտուալ և դրսի`իրական կյանքի մասին:Ասենք ընթացքում ցույց տա օպերատորը թե նա ուր է գնում ,ինչա անում :Դե նորմալ վավերագրական կինո ելի:

VisTolog
02.05.2010, 17:32
Կարծում եմ, դեռ ժամանակը չէ::pardon

tikopx
02.05.2010, 17:52
Կարծում եմ, դեռ ժամանակը չէ::pardon
Խի?

VisTolog
02.05.2010, 18:09
Խի?

Բոլորը մենակ առաջարկություններ են արել, իրենց օգնությունը՝ նկարահանման, մոնտաժի, սցենարի, երաժշտական ձևավորման.. բայց արդյո՞ք էտ առաջարկներ անողները էտքան ժամանակ կունենան դա անելու: Արդեն 4 ամիսա անցել, ինչ էս միտքը dvgray-ը առաջարկելա, բայց դեռ ոչ մեկ ոչինչ չի արել կամ գոնե ամենաչնչին նախապատրաստությունները տեսել:

Ֆիլմի անձնակազմը պետքա իր ղեկավարն ունենա… Եթե «Ղեկավար» բառը կարդալուց հետո միանգամից Չուկին հիշեցիք, ես համարյա վստահ եմ, որ ինքը այդքան ժամանակ չի ունենա դրան տրամադրելու համար:

Հետո. վստահ եմ, որ շատ ակումբցիներ (չեմ ուզում անուններ տալ) ուղղակի չեն ցանկանա նկարահանվել, իսկ իրենց փոխարեն այլ «դերասան» ճարելը ևս մեկ պրոբլեմ կլինի:

Դե եթե լինի, անհրաժեշտության դեպքում կօգնեմ, կմասնակցեմ::)

tikopx
02.05.2010, 18:34
ինչա ես ակումբում օպերատոր կամ ռեժիսոր չկա? Շատերը կհամաձայնեն :Քանի անդամ կա 1000 ավել հո սաղի մասին չենք կարա հանենք ով կուզի ասենք մի 100 ելի հերիքա ես պատրաստ եմ օգնել ինչա պետք:Ժամանակ ունեմ:Մեկը պետքա սկսի որ մնացածներնել շարունակեն:Կամ եթե պետքա ղեկավարին կփոխենք`կներես Չուկի ջն:

VisTolog
02.05.2010, 18:55

Օպերատոր կա, իրա համաձայնությունը նախորդ էջերից մեկում տվելա: Մոնտաժողներ կան: Երաժշտական ձևավորում անողը հիմա դժվար թե ժամանակ ունենա դրա համար, եթե իհարկե ցանկանումա դրանով զբաղվել: Ռեժիսոր եթե կա ու ցանկանում օգնել, թող էս թեմայում գրի:

Դեռ տեսախցիկ/ներա պետք, միկրոֆոններ, նկարահանման տեղ, ժամանակի մեջ կարողանալ տեղավորվել: Ամեն ակումբցի չի, որ կարա նորմալ դերասանություն անի, ամեն ակումբցի չի, որ բավարար ժամանակ կունենա այդ ամենին տրամադրելու համար:

Եթե ֆիլմը լինի էլ, պետքա նայելուց «էնքան որ» չնայենք: Լավագույն դեպքում, որ ուրիշներին էլ հետաքրքրի:

Սկսելու համար պետքա «դերասանների» համաձայնությունը լինի: Եթե լինի, նոր մնացածի մասին կարանք մտածենք::)

tikopx
02.05.2010, 19:04
Սովորական Կամեռայով հանենք ավելի հետաքրքիր կլինի:Հենց 1-ին դեմքից կլնի:Մի հատ կամեռա մի հոգի ել նկարող հերիքա ես նենց կինո հանեմ զարմանան:

Ungrateful
03.05.2010, 04:49
Մի հատ կամեռա մի հոգի ել նկարող հերիքա

Հերիք չի:
Էսի չլնող միտք ա: Բայց քանի որ խոսքը կամերա-"նկատող" թեմայով գնաց, մի բան էլ ես ասեմ:
Ասում ես, սովորական կամերա ու վե՞րջ… Ասենք, դողացող ձեռներով, քայլելուց թռթռացող կադրը կայֆ ա՞... հեչ նկարել ե՞ս վիդեո: Օրինակ, տեսարան ա, որում օպերատորը պետք ա աշխատի ընթացքի վրա, քայլի... կամերան չի թռվռալու՞ ձեռները կարա՞ մի դիրքում, անշարժ պահի... իդեալական անշարժ:
Իսկ քո ասած՝ սովորական կամերայի, ձայնային պահից տեղյակ ե՞ս... որ նա չի նախատեսված ֆիլմի համար ու ֆիլմ նկարահանելուց, մեջի խոսաքցությունը աղավաղվելու ա: Հեռու պլանով, օրինակ մի 10 մետրից, կարա՞ս որակյալ ձայն ապահովես: Դրա համար կամերայի միկրաֆոնը հերիք ա՞... չէ: Երկխոսությունը բորշ ա դառնալու... էլ չեմ ասում 2-ից ավել մարդկանց խոսաքցությունը:
Տեսնում ե՞ս, արդեն պետք են շտատիվներ ու միկրաֆոններ...
Սովորական կամերայով կարող ե՞ս ֆոկուսը կենտրոնացնել ուզածդ մարդու վրա... այսինքն, անել նենց որ գլխավոր պլան լինի տվյալ պահին գլխավորը…չէ: Նորից խառնվում ա իրար, որտև այդ պահին գլխավորը չի առանձնացվում գլխավոր պլանով:
Սովորական կամերայով, տարբեր ռակուրսերից նկարելը շատ անհարմար ա:
Միայն սովորական կամերայով, ճիշտ լուսավորություն ստանալն անհնար ա: Իսկ գիտե՞ս լուսավորությունը ինչ կարևոր բան ա: Հեչ տեսել ե՞ս, սիրողանակ վիդեոյի մեջ մի պահ, որտեղ արևի ու սխալ լուսավորության պատճառով, մարդու դեմքը չի երևում: Ու ո՞նց ես կարծում, կինոյում դա թույլատրելի ա՞:

Arpine
30.10.2011, 15:44
Ուրա ֆիլմը:aaa :goblin

MrKaren
30.10.2011, 16:07
Ուրա ֆիլմը:aaa :goblin
Գովազդը իմ վրա)))

Մուշու
07.02.2015, 18:43
Շատ հետաքրքիր կլիներ դիտել ֆիլմ Ակումբի մասին :