PDA

Դիտել ողջ տարբերակը : Վիկտոր Համբարձումյանի արձանը Երևանում

dao
23.01.2010, 23:35
Դեկտեմբերի 15-ին Երևանում բացվեց Վիկտոր Համբարձումյանի արձանը, որը Երևանում առաջին լուրջ քանդակն է հայ մեծ գիտնականին, որը տեղադրվել է աստղադիտարանի շենքի դիմացի պուրակում և նվիրված է գիտնականի 100 ամյակին: Քանդակագործն է Տարիել Հակոբյանը, ճարտարապետը՝ Հայկ Ասատրյանը:
Հետաքրքիր են ակումբակիցներիս կարծիքները քանդակի շուրջ
http://www.imagger.com/thumbs/901781_PC220583.JPG

Հարդ
23.01.2010, 23:46
Ուրախ եմ, որ մեր մեծանուն գիտնականն էլ իր համար տեղ գտավ::)

Հանուման
23.01.2010, 23:53
Էս արձանը վատը չի, չնայած իմ համեստ կարծիքով գեղարվեստական արժեք չի ներկայացնում իրենից: Բայց դե դա ընդամենը իմ կարծիքն է:
Բայց ևս մի թեմա է , որպիսի երեխան պապիկի հետ անցնելուց հարցննի «Պապի սա ովա՞» : Պապն էլ ասի «թոռնիկ ջան սա Վիկտոր Համբարձումյանն ա, մեծանուն աստղագետ և աստղաֆիզիկոս ....»: Հույս ունենենք որ այդպիսի պապիկներ դեռ մնացել են:

Rammstein
24.01.2010, 11:31
Շատ ուրախ եմ թեմայի համար:
Ի՞նչ կարող եմ ասել արձանի մասին: Նախ Համբարձումյանի արձան դեռ վաղուց էր պետք դնել, բայց կա մի քանի բայց:
Սկսեմ նրանից, որ դեմքը բացարձակ կապ չունի Համբարձումյանի դեմքի հետ: Հետո, ինչ վերաբերում է տեղին, ասեմ, որ Համբարձումյանի ընտանիքը դեմ էր, որ արձանը դնեն այդտեղ շատ պարզ պատճառով, որովհետեւ այդտեղ նախկինում եղել է կոմունիստ Ղուկաս Ղուկասյանի արձանը, իսկ Համբարձումյանը իր գաղափարներով կոմունիստ էր, եւ դեմ կլիներ, որ իր արձանը դրվի Ղուկասյանի արձանի տեղում (ուղղակի, ցավոք, հիմա Համբարձումյանի ընտանիքին մարդու տեղ դնող չկա): Արձանի համար ամենաճիշտը կլիներ Գիտությունների Ազգային Ակադեմիայի շենքի մոտ դնելը, բայց դա չեն արել պազր պատճառով, մարդ ես, կարող ա մի օր ակադեմիայի շենքը, կամ ընդհանրապես ակադեմիա հասկացությունը Հայաստանում «կորցնում ա իրա արդիականությունը» ու ստիպված են լինում վաճառել մի օլիգարխի: Օլիգարխի ինչի՞ն ա պետք էդ արձանն իրա տարածքում, չէ՞:
Է՞լ ինչ կարող եմ ասել արձանի վերաբերյալ. ձեռքերի դիրքը թիկնոցի հետ միասին լրիվ թխած է Իսահակյանի արձանից:

Տարիել Հակոբյանի մասին էլ կարող եմ ասել, որ ներկայիս ամենաանհաջող քանդակագործներից է: Նաեւ ինձ են հասել Հակոբյանի դասախոսի որդու խոսքերը, որոնք էլի, մեղմ ասած, դրական չեն խոսում Տ.Հ.-ի մասին: Իսկ Համբարձումյանի արձանը նրան հանձնարարելու պատճառը, ինձ հասած տեղեկույթի համաձայն եղել է ընդամենը այն, որ Տ. Հակոբյանը տվյալ գործի ղեկավարներից մեկի ԽԾԲ-ն է (էսքանը հիմա 1 տարեկան էրեխան էլ կարա գլխի ընկնի, եթե մեկը մի տենց գործ ա անում, էն էլ պետական մակարդակով, ուրեմն հաստատ մեկի ծանոթը կամ բարեկամն ա, հիմա թե ում ծանոթը մի քիչ տաղանդավոր դուրս կգա, էդ էլ բախտի բան ա):

dao
25.01.2010, 00:03

Գիտես այս թեման երբ ես ստեղծեցի մտադիր էի հասկանայի մեր ՛ բոլորիս վերեբերմունքը քաղաքի քանդակների և ընդանրապես քանդակագործական արվեստի հանդեպ :
Քո գրածը կներես մեղմ ասած նման է փողոցային բանբասանքի, որը առկա է մեր երկրի բոլոր բնագավառներում: Եթե քո երկրի իշխանությունների հանդեպ չարացած ես չարժեր էմոցիաներդ գրառեիր այստեղ , վերագրելով տեմային :
Գրածիդ միայն մասսամբ պատասխան կգրեմ . նախ ասեմ որ գիտնականը պատկանում է համայն հայությանը և քանդակի տեղի հարցը սխալ կլիներ որոշել նրա ընտանիքի քմահաճ կարծիքով:Սա մահարձան չի: Իսկ թե այդտեղ նախկինում ում արձանն էր կամ, թե գիտնականը որտեղ կուզենար տեսներ իր արձանը դա արդեն ծիծաղելի հարց է:Եթեներով չեն խոսում:Ակադեմիայի առաջ սխալ կլիներ դնել արձանը. բայց չեմ մանրամասնի թե ինճչու ,,ուրիշ թեմա է…
Երկրորդն էլ ես չգիտեմ դու ինչ մասնագիտություն ունես և ինչ վաստակ ունես քո Հայրենիքի առաջ , բայց կարծում եմ Տ. Հակոբյանի ստեղծածի և վաստակի գնահատականը դու իվիճակի չես տալու :Միայն ժամանակն է իզորու անել դա:
Մանացած գրածներիդ չեմ պատասխանի քանի. որ բուն թեմայի հետ կապ չունի , բանբասանք չեմ ուզի քննարկել այս թեմայում: Շնորհակալ եմ :

Ձայնալար
25.01.2010, 10:52
Հերթական խրթվիլակային ոճի արձան, էն որ գլուխը կարաս պոկես դնես միհատ ուրիշ արձանի վրա, ասենք Գրիբոյեդովի, էդ ուրիշ արձանի գլուխը սրա վրա, ու ոչինչ չի փոխվի՝ այսինքն կփոխվեն արձանների տեղերը միայն: Մի խոսքով՝ անհամ, անհոտ հետթական made in USSR ոճի կուկլա:

Chuk
25.01.2010, 17:31
Մի կողմից ուրախ եմ, որ Համբարձումյանի արձան ա հայտնվել ու շնորհակալություն թեմայի հեղինակին՝ տեղեկացնելու համար:
Մյուս կողմից էդ արձանի կողքով անցնելու եմ անտարբեր՝ հայացքս լրիվ ուրիշ կողմ թեքելով, որտև արձանն իր կատարմամբ ինձ չի հետաքրքրելու:

Rammstein
03.02.2010, 11:07
Գիտես այս թեման երբ ես ստեղծեցի մտադիր էի հասկանայի մեր ՛ բոլորիս վերեբերմունքը քաղաքի քանդակների և ընդանրապես քանդակագործական արվեստի հանդեպ :
Քո գրածը կներես մեղմ ասած նման է փողոցային բանբասանքի, որը առկա է մեր երկրի բոլոր բնագավառներում: Եթե քո երկրի իշխանությունների հանդեպ չարացած ես չարժեր էմոցիաներդ գրառեիր այստեղ , վերագրելով տեմային :
Գրածիդ միայն մասսամբ պատասխան կգրեմ . նախ ասեմ որ գիտնականը պատկանում է համայն հայությանը և քանդակի տեղի հարցը սխալ կլիներ որոշել նրա ընտանիքի քմահաճ կարծիքով:Սա մահարձան չի:

Ուրեմն առանց մեծամտության ասեմ, որ Համբարձումյանի հետ կապ ունեցող ցանկացած բանի հետ ավելի շատ առնչվող, քան ես եմ, դժվար թե ֆորումում էլի մեկը գտնվի: Չմանրամասնեմ… Երկրի իշխանությունների հանդեպ չարացած լինել կամ չլինելու եւ իմ նախորդ գրառման միջեւ ոչ մի կապ չեմ տեսնում: Այնպես որ նախ իմացիր` ինչ գիտեմ, ինչ չգիտեմ, հետո նոր գրառումս որակիր, որպես բամբասանք կամ ճշմարտություն:

Քանդակի տեղի առումով երբեւէ չեմ լասել, որ ինչ-որ մեկը համայն հայությունից կարծիք հարցնի: Իսկ Համբարձումյանի ընտանիքին, եթե անձամբ չես ճանաչում, ապա նրանց կարծիքը քմահաճ անվանելդ պիտի հիմնավորես:

Հ.Գ. Բացի էդ, համայն հայությունը չէր լինի միակարծիք, իսկ մեծամասնության կարծիքը հաշվի առնելով կոտնահարվեր փոքրամասնության կարծիքը, որը կարող էր նաեւ ավելի ճիշտ լինել, քան մեծամասնությնա կարծիքը:

Իսկ թե այդտեղ նախկինում ում արձանն էր կամ, թե գիտնականը որտեղ կուզենար տեսներ իր արձանը դա արդեն ծիծաղելի հարց է:

Շատերի համար հնի պահպանումը, կամ գոնե հիշողությունը հնի մասին ծիծաղելի են: Ու էս բանը մեր ժողովրդին շատ հատուկ ա. ուրիշ երկրներ իրանց քաղաքներում ամեն ինչ կանեն, որ հնարավորինս շատ հնություն մնա, մերոնք բռում են լրիվ հին շենքերը քանդում, տեղը «էլիտար» զիբիլներ սարքում, ոչնչացնելով պատմական արժեքները: Ինչեւէ, շատ չշեղվեմ:

Ակադեմիայի առաջ սխալ կլիներ դնել արձանը. բայց չեմ մանրամասնի թե ինճչու ,,ուրիշ թեմա է…
Եթե դա ուրիշ թեմա, ապա էս թեմա՞ն ինչի համար է` Տ. Հակոբյանին գովասանքի խոսքեր ասելո՞ւ:

Երկրորդն էլ ես չգիտեմ դու ինչ մասնագիտություն ունես և ինչ վաստակ ունես քո Հայրենիքի առաջ, բայց կարծում եմ Տ. Հակոբյանի ստեղծածի և վաստակի գնահատականը դու իվիճակի չես տալու :Միայն ժամանակն է իզորու անել դա:
Սխալ ես կարծում: :)
Ի դեպ արձանի մասին բացասական արտահայտումս ոչ միայն իմ, այլեւ որոշ այլ` ինձ ծանոթ մարդկանց կարծիք է, որոնց մի մասն էլ իմ կուրսից են, իսկ իմ (ապագա) մասնագիտությունը մեղմ ասած չի բացառում արձաններին ու քանդակագոծրներին գնահատական տալը:

Chuk
03.02.2010, 13:29

Ես ձեր կուրսից չեմ, բայց որպես համայն հայության ներկայացուցիչ մի անգամ էլ գրեմ, որ ես էլ արձանը չեմ հավանում: Ընդամենը ուրախ եմ, որ Վիկտոր Համբարձումյանի մասին «մտածել են»:

Rammstein
03.02.2010, 15:02
Ես ձեր կուրսից չեմ, բայց որպես համայն հայության ներկայացուցիչ մի անգամ էլ գրեմ, որ ես էլ արձանը չեմ հավանում: Ընդամենը ուրախ եմ, որ Վիկտոր Համբարձումյանի մասին «մտածել են»:

Ճիշտ ես` «մտածել են»: :)

Հ.Գ. Ավելի ճիշտ` կարելի է առանց չակերտի էլ ասել, որ մտածել են, ուղղակի հարց է` ո՞ւմ մասին… :8