Դիտել ողջ տարբերակը : Դմիտրի Մեդվեդյև, թե՞՝ Դմիտրի Բագրատյան:
Ինչպես գրում է հոլանդական "De Week Krant" թերթը, BRIC (Բրազիլիա-Ռուսաստան-Հնդկաստան-Չինաստան) մամուլի ասուլիսի ժամանակ ՌԻԱ-նովոստի-ի ռուս մի լրագրող հարց է ուղղել Դմիտրի Մեդվեդյևին, թե արդյո՛ք ճիշտ է, որ վերջինս հրեական ծագում ունի: Ռուսաստանի նախագահը պատասխանել է, որ դա չի համապատասխանում իրականությանը, և ավելացրել՝ «Իմ ծնողներն արմատներով Ադանայից են՝ ծագմամբ հայեր, սակայն ինքս ծնվել եմ Ռուսաստանում: Ես ուզում եմ, որ բոլորին հասկանալի դառնա, որ ես հայ եմ, մորս ազգանունը Նախշիկյան է, հորս ազգանունը՝ Բագրատյան: Ռուսաստանի Ազգային Անվտանգության Կոմիտեն (КГБ) ստիպել է ինձ փոխել իմ ազգանունը սառը պատերազմի ժամանակ Ֆրանսիայում Ռուսաստանի ԱԱԿ գաղտնի գործալալության ղեկավար կարողանալ դառնալու համար, քանզի Ֆրանսիայում այնքան շատ հայեր են բնակվում, որ հայազգի գաղտնի գործակալ՝ գաղտնիության տեսանկյունից այնտեղ աշխատելու իրավունք չուներ: Ես 100-տոկոսանոց հայ եմ և հպարտ եմ, որ իմ ծնողներն արմատներով հայեր են:»
Աղբյուրը՝ "De Week Krant" պաշտոնական կայք՝
http://www.deweekkrant.nl/artikel/2009/juni/18/dmitry_medvedev_is_een_armenier
Ambrosine
23.01.2010, 16:29

Ալլահ-ալլահ, մնաց Բեն Լադենը խոստովանի, որ իր տատը՝ հայուհի Հերիքնազը, բռնի կերպով քուրդ ցեղապետ Ահմեդի հարեմ տարվածներից է:think
Գնալով ավելի ու ավելի եմ սկսում հավատալ ռուս գեներալին, որ ասել է՝ ով հրեա չէ, հայ է... չնայած, էդ ռուս գեներալն էլ միգուցե հայ է:8:
... չնայած, էդ ռուս գեներալն էլ միգուցե հայ է:8:
շատ հնարավոր է ))))
Մոդերատորական: Թեման քաղաքական ուղվածություն չունի: Տեղափոխվում է «Դեսից-դենից»:
Ձայնալար
23.01.2010, 16:52
ՌԻԱ նովոստիի լրագրողին տենց սենսացիոն պատասխան ա տվել Մեդվեդեվը ու դրա մասին մենակ ինչ-որ "De Week Krant" թերթ ա գրում: Լավ էլի ժողովուրդ, թարգեք :)) Նու պագադին հայ ա, բայց մեդվեդեվը հաստատ հայ չի: Հայը տենց լպրծուն ռոժ չի ունենում …

Դե պարզապես փաստ է, որ գրված է ու հրապարակված հոդվածը: Եվ այդ ինչ-որ «De Week Krant» թերթը մեզ համար է «ինչ-որ», Հոլանդիայում բավականին լուրջ հեղինակություն ունի: Այդ իսկ պատճառով տեղադրել էի «Քաղաքականություն» բաժնում՝ ավելի շատ քաղաքական տարր այս բովանդակության մեջ փնտրելու և գուցե և կարողանալ գտնելու նկատառումով, քան սենսացիա համարելու: Քանզի հոլանդացու համար ամենևին էլ սենսացիա չէ նման հայտարարությունը. կոպիտ ասած՝ հոլանդացու համար Ռուսաստանի նախագահի էթնիկական ծագումը կամ Հայաստանն առհասարակ լուրջ հետաքրքրություն չի ներկայացնում: Բա այդ դեպքում հարց է ծագում իմ մեջ՝ «ու՞մ համար», «ինչու՞» է տպվել այդ հոդվածը: Իսկ գուցե ՌԻԱ-նովոստին խոչընդոտվե՞լ է հոդվածը հրապարակել:
Ես որ ես եմ, ստույգ պատասխան չունեմ:
Ambrosine
23.01.2010, 17:00

Մութ ուժերը չեն թողել, որ այդ լուրը տարածվի:
Գուցե այստե՞ղ փնտրել պատասխանը՝
http://www.newstin.com/tag/us/165309077
http://www.news.az/articles/5576
http://www.armenianweekly.com/2009/12/24/false-news-of-russian-president%E2%80%99s-armenian-ancestry-spread-in-armenian-cyberspace/
http://www.google.be/#hl=nl&q=Medvedev+armenian&meta=&aq=&oq=Medvedev+armenian&fp=806917445ee0800
Հայը տենց լպրծուն ռոժ չի ունենում …
Իսկ մեր նախագահները հայ՞ են:
Գուցե այստե՞ղ փնտրել պատասխանը՝
http://www.newstin.com/tag/us/165309077
http://www.news.az/articles/5576
http://www.armenianweekly.com/2009/12/24/false-news-of-russian-president%E2%80%99s-armenian-ancestry-spread-in-armenian-cyberspace/
http://www.google.be/#hl=nl&q=Medvedev+armenian&meta=&aq=&oq=Medvedev+armenian&fp=806917445ee0800
Չեմ հասկանում news.az-ի հերթական դատարկ «վիրավորված» տեսակետը, թե իբր հայերի ձեռքով է գրվել այդ հոդվածը: Նման լուրջ հեղինակություն վայելող հոլանդական շաբաթաթերթը նման բան հաստատ թույլ չէր տա, և երկրորդը՝ Հոլանդիայում շատ ավելի շատ թուրք «վիրավորականներ» կան, քան հայ համայնքն է, և եթե նայենք ադբեջանական տեսակետին, ապա հենց այդ տեսանկյունից ելնելով էլ՝ ավելի շուտ նման հոդվածը կխոչընդոտվեր թուրքական լոբբիի կողմից, քան կիրականացվեր ու կհրապարակվեր հայերի ձեռքով:
Ձայնալար
23.01.2010, 19:46
Իսկ մեր նախագահները հայ՞ են:
Ուր էր թե …
( :) )
Ուր էր թե …
( :) )
Դմիտրի անունը մաքուր, արմատական ազգային, արիական անուն է `Դու մի տրի, որի մեջ թաքնված է մեր պապերի կոդավորաված ինֆորմացիան: Այսինքն զսպի քեզ և մի աղտոտի շրջակա միջավայրը: Շատ իմաստուն են եղել մեր արիացի պապերը:
Ձայնալար
23.01.2010, 19:57
Դե պարզապես փաստ է, որ գրված է ու հրապարակված հոդվածը: Եվ այդ ինչ-որ «De Week Krant» թերթը մեզ համար է «ինչ-որ», Հոլանդիայում բավականին լուրջ հեղինակություն ունի: Այդ իսկ պատճառով տեղադրել էի «Քաղաքականություն» բաժնում՝ ավելի շատ քաղաքական տարր այս բովանդակության մեջ փնտրելու և գուցե և կարողանալ գտնելու նկատառումով, քան սենսացիա համարելու: Քանզի հոլանդացու համար ամենևին էլ սենսացիա չէ նման հայտարարությունը. կոպիտ ասած՝ հոլանդացու համար Ռուսաստանի նախագահի էթնիկական ծագումը կամ Հայաստանն առհասարակ լուրջ հետաքրքրություն չի ներկայացնում: Բա այդ դեպքում հարց է ծագում իմ մեջ՝ «ու՞մ համար», «ինչու՞» է տպվել այդ հոդվածը: Իսկ գուցե ՌԻԱ-նովոստին խոչընդոտվե՞լ է հոդվածը հրապարակել:
Ես որ ես եմ, ստույգ պատասխան չունեմ:
Ես չեմ էլ ասում թե հոլանդացու համար դա սենսացիա է, չնայած միքիչ միջազգային քաղաքականությամբ հետաքրքրվողի համար լավ էլ սենսացիա է, բայց խնդիրը դա չէ: Խնդիրը նրանում է, որ ըստ աղբյուրի տարածած ինֆոյի, Դմիտրին դա ասել է ասուլիսի ժամանակ, ոչ թե ՌԻԱ-ի ականջին, ու եթե այդպիսի բան եղած լիներ, ապա հիմա բոլոր լրատվամիջոցները ողողված կլինեին էդ թեմայով: էլ չեմ ասում, որ ձև չի Ռուսաստանի նախագահը տենց բան խոստովանի ու էլ չեմ ասում, ոչ երբեք հային չէին թողի դառնալ ՌԴ նախագահ: Իսկ թե ինչու է հոլանդական թերթը տենց բան տպել, դժվարանում եմ ասել:

Ճիշտ ես իմ Ձայն ալ ԱՐ եղբայր, այսինքն Ձայն ԱՐիաց, Ձայն ԱՐի, այլ կերպ` արիացու ձայնը, քո ասածը քննարկման ենթակա չի...
Ambrosine
23.01.2010, 20:14
Ես չեմ էլ ասում թե հոլանդացու համար դա սենսացիա է, չնայած միքիչ միջազգային քաղաքականությամբ հետաքրքրվողի համար լավ էլ սենսացիա է, բայց խնդիրը դա չէ: Խնդիրը նրանում է, որ ըստ աղբյուրի տարածած ինֆոյի, Դմիտրին դա ասել է ասուլիսի ժամանակ, ոչ թե ՌԻԱ-ի ականջին, ու եթե այդպիսի բան եղած լիներ, ապա հիմա բոլոր լրատվամիջոցները ողողված կլինեին էդ թեմայով: էլ չեմ ասում, որ ձև չի Ռուսաստանի նախագահը տենց բան խոստովանի ու էլ չեմ ասում, ոչ երբեք հային չէին թողի դառնալ ՌԴ նախագահ: Իսկ թե ինչու է հոլանդական թերթը տենց բան տպել, դժվարանում եմ ասել:
Բայց եկեք ուրիշ անկյան տակ նայենք: Ես էլ չեմ հասկանում՝ ինչու չի թմբկահարվում, եթե նա հայ է, բայց... Բյուզանդիայում էլ հայ կայսրեր են եղել, Միկոյանն ու Ստալինն էլ հայ են եղել... շատ չխորանանք: Այսինքն՝ հեչ կարևոր չի, թե ինքը ազգությամբ ինչ է, կարևորը ՌԴ քաղաքացի է: Եթե իրոք ինքը հայտարարել է, որ հայ է և հպարտ է դրա համար, ապա դա ցույց տալու համար է, որ ինչ արվում է Հայաստանի համար Ռուսաստանի կողմից, միայն Հայաստանի բարօրության մասին մտածելու արդյունք է, ոչինչ չի կատարվում ի վնաս հայերի ու Հայաստանի, արվածը լավագույն տարբերակն է:
Ձայնալար
23.01.2010, 20:24
Մենակ հայերին կտելու համար տենց դուխով բան դժվար աներ, հայերը առանց էդ էլ կտած են, բայց փոխարենը ռուսաստանի ազգայնականները, թուրքերը ու լիքը թրքանմաններ նեղվելու մեղվելու են: Ո՞ւմ ա պետք իզուր գլխացավանք:
Բայց ախր հեչ հայկական արտաքին չունի :think
http://futbol-1960.ru/i/news/37498.jpg
Ambrosine
23.01.2010, 20:33

Թուրքանմանները չեն նեղվի. Ռուսաստանը իրենց շռայլ նվերներ է անում, իսկ հայերը թող բավարարվեն ՌԴ նախագահի հայ լինելով ճճճչչ
Բայց ահավոր հետաքրքիր ա... արժի կենսագրությունը փորել: Ինձ տարօրինակ թվաց, որ ինքը խոստովանեց իր՝ ԿԳԲ-ի գործակալ լինելը :))
Ambrosine
23.01.2010, 20:52
Բայց ախր հեչ հայկական արտաքին չունի :think
http://futbol-1960.ru/i/news/37498.jpg
Բայց ակումբի ars83-ին շատ նման ա:think
ճ
Ձայնալար
23.01.2010, 20:52
http://www.medvedev-da.ru/about/
http://ru.wikipedia.org/wiki/%D0%9C%D0%B5%D0%B4%D0%B2%D0%B5%D0%B4%D0%B5%D0%B2,_%D0%94%D0%BC%D0%B8%D1%82%D1%80%D0%B8%D0%B9_%D0%90%D0%BD%D0%B0%D1%82%D0%BE%D0%BB%D1%8C%D0%B 5%D0%B2%D0%B8%D1%87#.D0.91.D0.B8.D0.BE.D0.B3.D1.80.D0.B0.D1.84.D0.B8.D1.8F
http://www.stringer.ru/publication.mhtml?Part=50&PubID=8559
Ըհն Աստղ ջան, կարդա անուշ արա, մենակ տենց «նորություններին» լուրջ մի վերաբերվի :))
Հ.Գ. Ռուսաստանում միհատ կինոգետ կա Արմեն Մեդվեդեվ, այ ինքը հայ ա, երևի ստեղից եզրակացրել են, որ բոլոր Մեդվեդեվները հայ են :)))

Ես էլ նոր սա էի կարդում: Ափսոս, հայ ազգը կարող էր մեկ անդամով էլ ավելանար :(
Էս խի՞ չեք ուզում հավատալ, որ Մեդվեդևը հայ ա, խի՞ Մեդվեդևն ի՞նչ ա, որ մի հատ էլ հայ չլինի, խի՞ տենց հայեր ենք ունեցե՞լ՝ քարի դարից սկսած, երբ մարդկային ցեղը դեռ չէր կազմավորվել, հայերը աշխարհակալություններ էին ստեղծում, Քարահունջի տիեզերական կայանից աստղանավեր էին ուղարկում տիեզերք՝ ուսումնասիրությունների, Վասիլ Բյուզանդացի Հայասպան, Քիմ Քարդաշյան, Ֆիլիպ Կիրկորով, Յուլյա Տիմոշենկո, աշխարհի բոլոր մեծերը հայ են եղել, եկել մի հատ ստից ռուսական պետությունիկի ինչ-որ շարքային նախագահի հայ լինելուն չեք ուզում հավատալ:angry
Ambrosine
23.01.2010, 21:03
http://www.medvedev-da.ru/about/
http://ru.wikipedia.org/wiki/%D0%9C%D0%B5%D0%B4%D0%B2%D0%B5%D0%B4%D0%B5%D0%B2,_%D0%94%D0%BC%D0%B8%D1%82%D1%80%D0%B8%D0%B9_%D0%90%D0%BD%D0%B0%D1%82%D0%BE%D0%BB%D1%8C%D0%B 5%D0%B2%D0%B8%D1%87#.D0.91.D0.B8.D0.BE.D0.B3.D1.80.D0.B0.D1.84.D0.B8.D1.8F
http://www.stringer.ru/publication.mhtml?Part=50&PubID=8559
Ըհն Աստղ ջան, կարդա անուշ արա, մենակ տենց «նորություններին» լուրջ մի վերաբերվի :))
Հ.Գ. Ռուսաստանում միհատ կինոգետ կա Արմեն Մեդվեդեվ, այ ինքը հայ ա, երևի ստեղից եզրակացրել են, որ բոլոր Մեդվեդեվները հայ են :)))
Ոչ թե լուրջ եմ վերաբերվում, այլ արտառոց ոչինչ չեմ տեսնում:P Բայց նկատեցի՞ր, որ մոր ազգանունը գրած չէր ճճ Համ էլ պաշտոնական տվյալներով շատ բաներ ստույգ չեն. օրինակ գրած ա, որ Սերժը բարձրագույն կրթություն ունի:)) Հետո ամբողջը կկարդամ, մերսի;)
հ.գ. բա էստեղ Արսենին ի՜նչ նման աաաաա:D
http://www.medvedev-da.ru/bitrix/templates/mda2/img/sh12_2.jpg
*e}|{uka*
23.01.2010, 21:16
http://www.medvedev-da.ru/bitrix/templates/mda2/img/sh12_2.jpg
Կոպիա Արսն ա: Հայացքը: Ա՞րս, դու մեզանից ինչ որ բան ես թաքցնու՞մ: :))
Whyspher Whisper
23.01.2010, 21:31
Բայց հայերը ժամանակին եղել են շեկ ու կապուտաչյա, դե համապատասխան կլիմայն էլ նպաստում է էդ հատկությունների պահպանմանըՃՃՃՃ Համ էլ Մեդվեդևը էդքան էլ բարձրահասակ չի, ինչքան սովորաբար ռուսներն են լինում!!!!!!
Ambrosine
23.01.2010, 21:32
Կոպիա Արսն ա: Հայացքը: Ա՞րս, դու մեզանից ինչ որ բան ես թաքցնու՞մ: :))
Էդ ա, էդ ա... Արսենին Մեդվեդևի հետ շփոթել, հարցազրույց են վերցրել:
Rammstein
23.01.2010, 23:59
Եթե Ադամն ու Եւան հայ են, ո՞նց կարող ա Աբրահամն ու Իսահակը ուզբեկ ըլնեն:
© Վարդան Պետրոսյան
Հանուման
24.01.2010, 00:48
Ժողովուրդ ես էլ եմ էտ լուրը այսօր կարդացել, ուզում էի ստուգել: Չկա այդպիսի բան: Այդ հոդվածը գրված է եղել 18 հունիսի 2009, մտեք կայքը նայեք հոլանդական կայքը նայեք, ասում են, որ ՌԻԱ-Նովոստի-ի լրագրոների հարցին է պատասխանել Մեդվադևը: Իսկ ՌԻԱ-Նովոստին այդ օրը ոչ մի նման հոդված չի հրապարակել, և ոչ միայն այդ օրը այլ նաև դրանից մի առաջվա 4 օրերի ընթացքում էլ չի հրապարակել: Սա փնտրման արդյունքներն են:
http://www.rian.ru/search/?query=%D0%94%D0%BC%D0%B8%D1%82%D1%80%D0%B8%D0%B9%20%D0%9C%D0%B5%D0%B4%D0%B2%D0%B5%D0%B4%D0%B5%D0%B2&s_type=and&end_year=2009&end_month=06&end_day=19&start_year=2009&start_month=06&start_day=17&p=0
Հայ ա հայ:
Դմիտրի Մեդվեդև չի անունը, Դերենիկ Արջյան ա:
Պուտինն էլ ա հայ, ազգանունն էլ՝ Ճանապարհյան:

Լավ ա ֆրանսիացի կամ իտալացի չի, թե չէ Մարմնավաճառյան էր լինելու :D:
«168 ժամ» թերթում էլ էին էսօր էդ մասին պուճուրիկ հոդված տպել, ԱԼՄ-ն էլ մամուլի տեսության ժամանակ հպարտությամն հաղորդեց տվյալ լուրը հայ ազգին: Լուրը տուֆտա քոլ ա, դրա համար էլ հոդվածը չեմ դնում ստեղ, հավես չունեմ: Բայց որ «Զվարճալիում» «Բոլորը հայ են» թեման բացացած լինեի (ոնց որ ուզում էի), ահագին կուրախանայի էս նորության վրա:
Rammstein
24.01.2010, 02:00
Հայ ա հայ:
Դմիտրի Մեդվեդև չի անունը, Դերենիկ Արջյան ա:
Ախր Էլմո ջան, ապատեղեկատվություն մի տարածի էլի, Արջյան չի, Արջունց ա, կամ մաքսիմում Արջակունի: :))
Կրկին © Վարդան Պետրոսյան
Ambrosine
24.01.2010, 02:09
Երևի բոլոր լրատվամիջոցները ակումբից վերցրին լուրը :))
Ես ուղղակի շոկի մեջ եմ, ես իրոք չէի պատկերացնի, որ Մեդվեդևը հայա: Լավա , որ գոնե գնահատումա իր արմատները, դա արժանի է գնահատականի: Ժող փաստորեն Մեդվեդևին էլ մեզնով արինք:Santatip:
Mariam1556
24.01.2010, 16:08
Ռազ որ Տիմաշենկոն հայ ա ,Մեդվեդևը խի՞ չի կարա լինի որ:
Ժողովուրդ ջան Բարակ Օբաման Էլ ա հայ, Հռոմի պապն էլ և ընդհանրապես սաղ աշխարհն էլ հայա:
Բա հո իզուր չի Նոյան տապանը Տիբեթի բարձրավանդակը թողած Արարատի լանջին կանգնել...
*e}|{uka*
24.01.2010, 16:51
Ռազ որ Տիմաշենկոն հայ ա ,Մեդվեդևը խի՞ չի կարա լինի որ:
Ժողովուրդ ջան Բարակ Օբաման Էլ ա հայ, Հռոմի պապն էլ և ընդհանրապես սաղ աշխարհն էլ հայա:
Բա հո իզուր չի Նոյան տապանը Տիբեթի բարձրավանդակը թողած Արարատի լանջին կանգնել...
Ինչի՞ միայն աշխարհը, բա այլմոլորակայինները:
Ռազ որ Տիմաշենկոն հայ ա ,Մեդվեդևը խի՞ չի կարա լինի որ:
Ժողովուրդ ջան Բարակ Օբաման Էլ ա հայ, Հռոմի պապն էլ և ընդհանրապես սաղ աշխարհն էլ հայա:
Բա հո իզուր չի Նոյան տապանը Տիբեթի բարձրավանդակը թողած Արարատի լանջին կանգնել...
Արարատի լանջին ա կանգնել, որովհետև էն ժամանակ ստայանկի փող հավաքող չկար:
Եթե Ադամն ու Եւան հայ են, ո՞նց կարող ա Աբրահամն ու Իսահակը ուզբեկ ըլնեն:
© Վարդան Պետրոսյան
Որոշ մարդիկ առաջացել են կապիկից շատ ավելի ուշ մնացած բոլոր մարդկանցից:
Rammstein
24.01.2010, 21:33
Ժողովուրդ ջան Բարակ Օբաման Էլ ա հայ, Հռոմի պապն էլ և ընդհանրապես սաղ աշխարհն էլ հայա:
Իհարկե Օբաման հայ ա, ուրիշ ո՞ր լեզվում կա «բարակ» բառ, որը այդքան կսազի Օբամային:
Որոշ մարդիկ առաջացել են կապիկից շատ ավելի ուշ մնացած բոլոր մարդկանցից:
Դե կապիկներն էլ հայերից են առաջացել:
Իրոք հայ ա, վստահելի աղբյուրից եմ իմացել, ավելի ճիշտ ինքն ա ինձ ասել մեր վերջին հանդիպման ժամանակ:
Yellow Raven
24.01.2010, 22:31
Իրոք հայ ա, վստահելի աղբյուրից եմ իմացել, ավելի ճիշտ ինքն ա ինձ ասել մեր վերջին հանդիպման ժամանակ:
Էդ էն մեր պադվալում տեղի ունեցած հանդիպման վախտա ասե՞լ:D
Արարատի լանջին ա կանգնել, որովհետև էն ժամանակ ստայանկի փող հավաքող չկար:
Չէ, ուղղակի մարդ իրա ավտոն իրա տան առաջ պտի կանգնացնի :)