PDA

Դիտել ողջ տարբերակը : Աշխարհի ամենագեղեցիկ տաճարները



Ռուֆուս
22.01.2010, 11:00
Սկսենք մի փոքրիկ էքսկուրսիա հարավային Ամերիկայում:

Կատեդրալ Բասիլիկա դե Սալտա – Սալտա, Արգենտինա

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45660&d=1264143585

Վարդագույն և դեղին ներկված Սալտայի տաճարը ամբողջովին ավիրվել էր 17-րդ դարում և վերանորոգվել մինչև 1882թ:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45659&d=1264143582

Կատեդրալ Բասիլիկա դե Սալտայում է գտնվում շատ կարևոր հոգևոր մասունք - Էլ Սենյոր դե Լոս Միլագրոսը (Հրաշքների Տիրակալը)՝ Հիսուս Քրիստոսի արձանը, որը բերվել է Իսպանիայից: Ցավոք արձանը տեղափոխող նավը խորտակվում է Արգենտինայի ափերի մոտ, սակայն արձանը լրիվ անվնաս ափ է հասնում և տեղադրվում տաճարում: Այս տաճարում են թաղված երեք կարևոր պատմական անձինք, որոնցից ամենակարևորը գեներալ Մարտին Միգել Դե Գեմեսն է, ով ակտիվորեն մասնակցել է Իսպանիայի դեմ Արգենտինայի մղած ազատագրական պայքարին:

Ռուֆուս
22.01.2010, 11:08
Կատեդրալ Պրիմադա - Բոգոտա, Կոլումբիա

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45662&d=1264144067

Կոլումբիայի ամենամեծ տաճարը կառուցվել է 1807-1823թթ: Երբ իսպանացիները հիմնադրեցին Բոգոտան, նրանք կառուցեցին 12 խրճիթ և մի փոքրիկ ծղոտե եկեղեցի, որը հետագայում դարձավ Բոգոտայի տաճարի հիմքը, այնպես որ կարելի է ասել, որ Կատեդրալ Պրիմադան նույնքան հին է, որքան Բոգոտան:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45661&d=1264144066

Այս կաթոլիկ եկեղեցին իսպանական գաղութային ճարտարապետության հրաշալի օրինակ է: Տաճարում կան Գրեգորիո Վասկես դե Արսե ի Սեբալյոսի վրձնին պատկանող բազմաթիվ նկարներ, ով հանդիսանում է գաղութային Կոլումբիայի ամենակարևոր նկարիչը: Այստեղ է թաղված Գոնսալո Խիմենես դե Կեսադան, ով հիմնադրել է Բոգոտան:

Ռուֆուս
22.01.2010, 11:19
Կատեդրալ դե լա Ինմակուլադա Կոնսեպսիոն - Կուենկա, Էկվադոր

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45664&d=1264144711

Կատեդրալ դե լա Ինմակուլադա Կոնսեպսիոնը, որը այլ կերպ անվանում են Կուենկայի Նոր Տաճար, գտնվում է Էկվադորում: Քանի որ հին տաճարը այնքան փոքր էր, որ չէր կարող բավարարել Կուենկայի գնալով աճող բնակչության կարիքները, 1885թ-ին սկսվեց նոր տաճարի շինարարությունը, որը տևեց մոտ հարյուր տարի:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45663&d=1264144710

Կուենկայի նոր տաճարը իր մեջ է համատեղում է տարբեր ճարտարապետական ոճեր, որոնցից ամենաշատը աչքի է զարնում ռոմանականը: Այն ունի նաև 3 գեղեցիկ գմբեթ, որոնց կապույտ սալիկները բերվել են Չեխոսլովակիայից:

Ռուֆուս
22.01.2010, 11:37
Սբ. Գևորգի Տաճար – Ջորջթաուն, Գայանա

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45667&d=1264145788

Սբ. Գևորգի տաճարի կառուցումը սկսվել է 1888թ-ին և ավարտվել 1894թ-ին: Եթե համեմատենք այլ տաճարների կառուցման հետ, որը դարեր էր տևում, այն կառուցվել է բավականին արագ, պատճառն այն է, որ տաճարը ամբողջությամբ փայտից է կառուցված:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45666&d=1264145787

Չնայած նախատեսվում էր տաճարը քարից կառուցել, այն այդպես էլ ի կատար չածվեց, քանի որ շատ թանկ արժեր: Այժմ Սբ. Գևորգի տաճարը աշխարհի ամենաբարձր ազատ կանգնած կառույցն է, որը երևում է Ջորջթաունի բոլոր կողմերից:

Ռուֆուս
22.01.2010, 11:43
Լիմայի Տաճարը – Լիմա, Պերու

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45669&d=1264146144

Լիմայի տաճարը, որը գտնվում է Լիմայի կենտրոնական մասում, աշխարհի ամենագեղեցիկ տաճարներից մեկն է: Այն սկսել են կառուցել 1535թ-ին և չնայած պատմության ընթացքում այն բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել, հաջողվել է պահպանել նրա օրիգինալ գաղութային ոճը:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45668&d=1264146143

Լիմայի տաճարը ունի երեք մեծ ֆասադային դռներ և ավելի քան 14 կողքային դռներ: Ասում են, որ հայտնի իսպանացի կոնկիստադոր Ֆրանցիսկո Պիսսարոն դրեց առաջին քարը և առաջին գերանը, որից կառուցվեց այս գեղեցիկ տաճարը: Տաճարում է գտնվում Պիսսարոյի մասունքները:

Ռուֆուս
22.01.2010, 12:03
Կատեդրալ դե Սե – Սան Պաոլու, Բրազիլիա

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45670&d=1264147346

Սան Պաոլուի տաճարը քաղաքի ամենամեծ եկեղեցին է և աշխարհի 4-րդ ամենամեծ նոր գոթական ոճի տաճարն է: Այն սկսել են կառուցել 1913թ-ին, բացվել է 1954թ-ին, իսկ երկու աշտարակները ավարտվել են 1967թ-ին: Տաճարի կառուցման վրա ծախսվել է ավելի քան 800 տոննա թանկարժեք և հազվագյուտ մարմար:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45671&d=1264147348

Սան Պաոլուի տաճարում է գտնվում հարավային Ամերիկայի ամենամեծ երգեհոնը, որը տեղադրված է հսկայական ստորգետնյա մատուռի վրա, սա նույնպես կարելի է համարել գեղեցիկ ստորգետնյա եկեղեցի:

Ռուֆուս
22.01.2010, 12:07
Լաս Լախաս – Իպիալես, Կոլումբիա

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45673&d=1264147633

Շատերի կարծիքով Լաս Լախասը աշխարհի ամենագեղեցիկ եկեղեցին է, այն կարծես մեզ ֆանտաստիկայի աշխարհ տեղափոխի: Եկեղեցին կառուցվել է 1916-1949թթ Գուաիտարա գետի կիրճում՝ տեղացի բնակիչների հանգանակությամբ:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45672&d=1264147631

Լաս Լախասը Անդերում հանդիպող քարի տեսակ է:

Ռուֆուս
22.01.2010, 12:23
Սումելա Վանական Համալիր – Թուրքիա

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45675&d=1264148577

Սումելան Թուրքիայի ամենահանրահայտ տեսարժան վայրերից է, այն կառուցվել է ժայռի կողքին գետնից 1200 մետր բարձրության վրա: Կառուցումը սկսվել է 360թ-ին՝ Բյուզանդիայի կայսր Թեոդոսիուս 1-ին օրոք, երկու վանականների կողմից, ովքեր ժայռի քարանձավներից մեկում հայտնաբերել էին Մարիամ Աստվածածնի սրբապատկերը:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45674&d=1264148576

Սումելան պատմության ընթացքում բազմաթիվ անգամներ է լքվել և քանդվել, սակայն ամեն անգամ այն վերանորոգվել է և ավելի է մեծացվել: Այն այժմյան տեսքի է բերվել 14-րդ դարում, երբ վանքի կառուցմանը սկսեցին հովանավորել Բյուզանդիայի կայսր Ալեքսիոս 3-րդը և Սուլթան Մեհմեդ 2-րդը: Վերջին վանականները վանքը լքեցին 1923թ-ին, երբ Հունաստանը և Թուրքիան փոխանակեցին իրենց բնակչությունները և այժմ այն գործում է որպես զբոսաշրջային կենտրոն:

Ռուֆուս
22.01.2010, 12:39
Մետեորա - Հունաստան

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45677&d=1264149391

Մետեորան հունարեն նշանակում է կախված ժայռեր, այն աշխարհի ամենակարևոր հոգևոր կենտրոններից է և Հունաստանի ամենահանրահայտ տեսարժան վայրերից մեկը: Մետեորան բաղկացած է 6 վանքից, որոնք կառուցված են մինչև 550 մետր բարձրություն ունեցող բնական ժայռ-սյուների վրա: Չնայած մասնագետները չեն կարողանում պարզել, թե երբ են Մետեորայի վանքերը կառուցվել, փաստերը ցույց են տալիս, որ վանականները այստեղ են ապրել 11-րդ դարից:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45676&d=1264149390

Սկզբում Մետեորան ունեցել է 20 վանք, սակայն վանականների մի մասը լքել է վանքերը, որպեսզի խուսափեն թուրքերի հարձակումներից, այժմ միայն 6 վանք է կանգուն: Նույնիսկ այսօր հսկայական ավազաքարե սյան վրա վանքի կառուցումը անհնարին է թվում, սակայն վանականները այն կառուցել են օգտագործելով շատ երկար աստիճաններ և պարաններ: Մինչև 19-րդ դարը վանք բարձրանալու համար օգտագործում էին պարաններ, սակայն այնուհետև ժայռերի մեջ քարե աստիճաններ կառուցեցին:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45678&d=1264149543

Այժմ վեց վանքերից յուրաքանչյուրում մոտավորապես 10ական վանական է ապրում: Մետեորայի վանքերից հինգում բնակվում են վանականներ, մեկում՝ միանձնուհիներ:

Ռուֆուս
22.01.2010, 14:07
Քանի որ Մետեորայի նման գեղեցկություն կյանքումս չէի տեսել, մի քանի նկար էլ դնեմ... :love

Հրաշք է...

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45681&d=1264154773

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45682&d=1264154775

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45683&d=1264154776

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45684&d=1264154781

Ռուֆուս
22.01.2010, 14:16
Վագրի Որջ Վանք - Բհութան

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45686&d=1264155330

Ծովի մակարդակից 3120 մետր բարձրության վրա գտնվող ժայռին թառած Վագրի Որջ Վանքը գտնվում է Բհութանի Պարո հովտում: Այս հիանալի կառույցի պատմությունը սկսվում է Գուրու Ռինպոչեից, ով Բհութանի ամենակարևոր պատմական դեմքերից է: Ըստ ավանդույթի Գուրուի կանանցից մեկը վագր դարձավ և Գուրուին իր մեջքի վրա կրելով Տիբեթից բերեց Բհութան: Նրանք Պարոյի մոտ գտնվող ժայռերից մեկի մոտ կանգ առան, որտեղ Գուրու Ռինպոչեն մտավ քարանձավ և 3 ամիս շարունակ մեդիտացիա արեց: Վագրի Որջ վանքը կառուցվել է հենց այդ քարանձավի տեղում:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45685&d=1264155329

Վագրի Որջ վանքը, որը այլ կերպ հայտնի է նաև Պարո Տակցանգ անունով, կառուցվել է 8-րդ դարում Պարո հովտից 900 մետր բարձրության վրա: Տեղացիները ասում են, որ շինարարներին օգնել են դակինիները - կախարդական էակներ, ովքեր քարերը բարձրացրել հասցրել են ժայռի վրա: Վանքը մեծ վնասներ է կրել 1998թ-ի հրդեհի ժամանակ և վերակառուցվում էր մինչև 2005թ-ը:

Ռուֆուս
22.01.2010, 14:27
Հենգշանի Կախովի Տաճարը - Չինաստան

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45688&d=1264155973

Այս տաճարը բառիս բուն իմաստով կախված է Հանգ լեռան կողքից՝ գետնից 75 մետր բարձրության վրա: Հենգշանի տաճարը Դատոնգ նահանգի ամենահայտնի զբոսաշրջային կենտրոնն է: Այն կառուցվել է Վեյ դինաստիայի օրոք, ավելի քան 1500 տարի առաջ Լիաո Ռան անունը կրող վանականի կողմից: Կախովի տաճարը անցել է ժամանակի և գրավիտացիայի քննությունը, հիմքում ունենալով ընդամենը մի քանի գերան:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45687&d=1264155969

Ճարտարապետության այս գլուխգործոցը բաղկացած է 40 քարանձավներից, որոնք իրար են միացված թունելներով: Տաճարը յուրահատուկ է նաև նրանով, որ այստեղ աղոթելու են գալիս երեք տարբեր կրոնների ներկայացուցիչներ - բուդդիստներ, տաոսիստներ և կոնֆուցիականներ:

Ռուֆուս
22.01.2010, 14:36
Փհուքթալ Վանք - Հնդկաստան

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45690&d=1264156541

Հիմալայան լեռներում ժայռի ծայրին է գտնվում աշխարհի ամենատպավորիչ վանքերից մեկը: Մեղվափեթակի ոճով կառուցված Փհուքթալ վանքի շինարարությունը ավարտվել է 12-րդ դարում: Այստեղ են ապրում ավելի քան 70 բուդդայական վանականներ: Վանք կարող եք հասնել միայն ոտքով՝ երեք օրում:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45689&d=1264156539

Փհուքթալ վանքը գտնվում է հսկայական քարանձավի մուտքի և բնական աղբյուրի մոտ: Հետաքրքիր է, որ ցեխից, փայտից և քարերից պատրաստված այս վանքը կարողացել է այսքան դարեր դիմակայել Հիմալայան լեռների դաժան կլիման, երբ երբեմն ջերմաստիճանը իջնում է մինչև -35 աստիճան:

Ռուֆուս
22.01.2010, 15:26
Քյոլնի Տաճարը - Քյոլն, Գերմանիա

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45691&d=1264159554

ՅՈՒՆԵՍԿՈն Քյոլնի տաճարը անվանել է «մարդու ստեղծագործ հանճարի եզակի գլուխգործոց», այն Գերմանիայի ամենահայտնի տեսարժան վայրերից է: Այն աշխարհի ամենամեծ տաճարներից մեկն է և 1880-1884թթ եղել է աշխարհի ամենաբարձր շինությունը՝ նախքան Վաշինգտոնի Մոնումենտի և Էյֆելյան աշտարակի կառուցումը: Նրա աշտարակները բարձրությամբ երկրորդն են աշխարհում, միայն Ուլմի տաճարի աշտարակն է ավելի բարձր: Այսպիսով Քյոլնի տաճարը երկրորդ ամենաբարձր եկեղեցին է աշխարհում՝ բարձրությունը 157 մետր:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45692&d=1264159557

Այս տպավորիչ գոթական եկեղեցու կառուցումը սկսվել է 1248թ-ին, սակայն ավելի քան 600 տարի պահանջվեց, մինչև այն ավարտին հասցրին 1880թ-ին: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այն 14 անգամ ռմբակոծվել է միացյալ ուժերի կողմից, սակայն պատերազմի ավարտին Քյոլնում կանգուն մնացած միակ շինությունն էր:

Ռուֆուս
22.01.2010, 15:51
Նիդարոս Տաճարը - Տրոնհեյմ, Նորվեգիա

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45694&d=1264161023

Նորվեգիայի, թերևս ամբողջ Սկանդինավիայի ամենագեղեցիկ տաճարը՝ Նիդարոսը եղել է հյուսիսային Եվրոպայի ամենակարևոր ուխտագնացության կետրոններից մեկը: Այն սկսել են կառուցել 1070թ-ին Նորվեգիայի թագավոր Օլավ Հարալդսսոնի գերեզմանի վրա: Օլավ Հարալդսսոնը իր մահից հինգ օր անց սրբացվել է կաթոլիկ եկեղեցու կողմից:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45693&d=1264161018

Տաճարը ռոմանական և գոթական ոճերի խառնուրդ է, սակայն այժմյան շենքը մի քանի անգամ վերակառուցվել է, օրինակ 1708թ-ի հրդեհը ամբողջությամբ ոչնչացրել էր տաճարը բացի քարե պատերից: Նրա վերակառուցումը ավարտվել է 2001թ-ին:

Իր պատմության ընթացքում Նիդարոսում տեղի են ունեցել նորվեգական թագավորների թագադրությունները՝ վերջինը 1906թ-ին:

Ռուֆուս
22.01.2010, 17:18
Սագրադա Ֆամիլիա - Բարսելոնա, Իսպանիա

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45699&d=1264166191

Սագրադա Ֆամիլիա անավարտ տաճարը Իսպանիայի ամենահայտնի և Բարսելոնան խորհրդանշող կառույցն է: Այն նախագծվել է աշխարհահռչակ կատալոնացի ճարտարապետ Անտոնի Գաուդիի (1852-1926) կողմից: Այս հոյակապ տաճարը Գաուդիի հանճարեղ մտքի արգասիքն է, նրա ամենաամբիցիոզ նախագիծը: Տաճարի շինարարությունը սկսվել է 1882թ-ին: Դեռևս այդ ժամանակ մասնագետները կանխագուշակեցին, որ տաճարի կառուցումը մի քանի հարյուրամյակ կտևի: Երբ Գաուդիին հարցրին, թե երբ կավարտվի տաճարի շինարարությունը, նա պատասխանեց. «Իմ հաճախորդը չի շտապում»: Գաուդին կյանքի 40 տարին նվիրել է տաճարի նախագծման և շինարարության վրա, 15 տարի մինչև իր մահը անձամբ է գլխավորել տաճարի շինարարությունը: Շինարարության նոր տեխնոլոգիաների շնորհիվ մասնագետների կարծիքով տաճարի կառուցումը կավարտվի 2026-2041թթ-ին:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45696&d=1264166180

Գաուդիի ոճը որոշ մասնագետներ համարում են Արտ Նուվո, սակայն շատերի կարծիքով, սա լրիվ նոր աննախադեպ ոճ է:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45697&d=1264166184

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45695&d=1264166176

Ռուֆուս
22.01.2010, 17:22
Գաուդին տաճարի համար նախագծել է 18 աշտարակ, որոնք խորհրդանշում են 12 առաքյալներին, 4 ավետարանիչներին, Մարիամ Աստվածածնին, իսկ ամենաբարձրը՝ Հիսուս Քրիստոսին (170 մետր): Հիսուս Քրիստոսի աշտարակը մեկ մետր ցածր է մոտակա բլրից, քանի որ Գաուդիի կարծիքով իր արվեստը չպետք է գերազանցեր Աստծո ստեղծած արվեստին: Տաճարը ունի երեք ֆասադ – Ծննդոց (արևելյան), Փառքի (հարավային) և Տառապանքների (արևմտյան): Ֆասադներից յուրաքանչյուրը ունի պորտալ, որոնք խորհրդանշում են Հավատը, Հույսը և Սերը: Ներկայումս ավարտվել են միայն Ծննդոց և Տառապանքների ֆասադները: Ծննդոց ֆասադում կան աստվածաշնչային կերպարների արձաններ:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45701&d=1264166413

Ֆասադի աշտարակները, որոնք ավարտվել են 1930ականներին պարունակում են կուբիզմի տարրեր, իսկ աշտարակների վերևի մասը՝ երկրաչափական գույնզգույն պատկերներ: Առայժմ ավարտվել են միայն 8 աշտարակ:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45700&d=1264166410

Աշտարակները բարձրանալու համար կարող եք օգտվել վերելակից, կամ մագլցել 400 աստիճան: Այնտեղ կարող եք քայլել աշտարակների վրա և հիանալ Բարսելոնայի գեղեցկությամբ: Տաճարի ներսի նկարներն ու քանդակները խորհրդանշում են մեղքերը, սրբերին և Իսպանիայի նահանգները: Մուտքը արժի 8 եվրո, ներսում կարող եք տեսնել դամբարանը, որտեղ թաղված է Գաուդին և այցելել Գաուդիի աշխատանքների թանգարան:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45698&d=1264166187

Kita
22.01.2010, 17:43
Քանի գնում է, համոզվում եմ, Իսպանիա եմ ուզում, մինիմում մի տարով:love

Ռուֆուս
22.01.2010, 18:18
Կիտա ջան, ուրեմն էս մեկը հատուկ քո համար է :)

Սևիլյայի Տաճարը – Սևիլյա, Իսպանիա

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45702&d=1264169738

Սևիլյայի տաճարը՝ Կատեդրալ դե Սանտա Մարիա դե լա Սեդե աշխարհի ամենամեծ կաթոլիկ եկեղեցին է, ինպես նաև ամենամեծ միջնադարյան գոթական ոճի եկեղեցին: Նրա կառուցումը սկսվել է 1402թ-ին Ալմոհադ մզկիթի տեղում և ավարտվել 16-րդ դարում:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45704&d=1264169743

Տաճարի ինտերիորը նույնքան տպավորիչ է, որքան էքստերիորը, նրա ալտարը (հայերենը չեմ հիշում) ամենամեծն է աշխարհում, իսկ մատուռը ամենամեծն է Իսպանիայում: Տաճարում կան բազմաթիվ ոսկե դեկորացիաներ, հոգևոր զարդեր, նկարներ, քանդակներ և գոթական ռետաբլո, որը պատկերում է Քրիստոսի կյանքի 45 փորագրված դրվագներ: Այստեղ կարող եք նաև գտնել Քրիստափոր Կոլումբոսի գերեզմանը:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45705&d=1264169745

Սևիլյայի տաճարը կառուցել են, որպեսզի աշխարհին ցույց տան քաղաքի հարստությունը, որը ռեկոնկիստայից հետո դարձել էր կարևոր առևտրային կենտրոն: Ասում են, որ տաճարի կառուցման ժամանակ մեկը բացականչել է. «մենք այնպիսի մեծ եկեղեցի կկառուցենք, որ բոլոր նրանք ովքեր այն կտեսնեն, կմտածեն, թե մենք խելագար ենք»:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45706&d=1264169747

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45707&d=1264169796

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45705&d=1264169745

AniwaR
22.01.2010, 21:06
Սագրադա Ֆամիլիա - Բարսելոնա, Իսպանիա

Վա՜յ... Հեսա կասեն զզվացրեց իրա... Բայց դե ասեմ, հեհե))

The Alan Parsons Project-ը ճարտարապետ Գաուդիի նվիրված ալբոմ ունի՝ Gaudi (1987), որի առաջին ստեղծագործությունը հենց La Sagrada Familia-ն է:
Այս տեսահոլովակում կարող եք դիտել La Sagrada Familia տաճարի սլայդշուոն՝ այդ ստեղծագործության (ի դեպ, ԱՊՊ-ի իմ ամենասիրելի ստեղծագործություններից է) ուղեկցությամբ:


http://www.youtube.com/watch?v=DvmXiUkrn24

ars83
22.01.2010, 22:15
Շնորհակալությո՛ւն թեմայի համար, հետաքրքիր է այն կարդալը: :)
Եթե կարելի է, մի քիչ ավելի շատ տաճարների պատմության և դրանց հետ կապված անձնաց մասին:

Նաև մի խնդրանք պատասխանողներին. խնդրում եմ, մի՛ մեջբերեք նկարները ձեր գրառումներում (կարելի է պարզապես ջնջել հղումները): Դա դժվարացնում է գրառման ընթերցումը և «ծանրացնում» է թեման:

Yeghoyan
22.01.2010, 22:59
Անգկոր Վատը Կամբոջիայում

Անգկոր Վատը հսկայական տաճար է` սրածայր աշտարակներով: Այն սիմետրիայի հրաշք է:
http://www.armedia.am/_images_/01(191).jpg
Տաճարի շուրջը փորված է եւ ջուր է լցված:
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5d/Angkor-Wat-from-the-air.JPG/250px-Angkor-Wat-from-the-air.JPG
Հնդկական առասպելաբանության համաձայն` այն խորհրդանշում է աստվածների բնակատեղի Մերու սուրբ լեռը ողողող օվկիանոսը:
Անգկոր Վատն իրենից ներկայացնում է բազմաթիվ աստիճաններով ու անցումներով բարդ եռամակարդակ շինվածք: Կենտրոնում հինգ աշտարակ է կանգնեցված, մեկը` կենտրոնում, չորսը` նրա շուրջը: Կենտրոնական աշտարակի բարձրությունը 65մ է, որը խորհրդանշում է ողջ աշխարհի կենտրոնը հանդիսացող առասպելական Մերու սարը:
http://www.sacredsites.com/asia/cambodia/images/sunrise-angkor-wat-500.jpg
Անգկոր Վատը շատ անսովոր ճարտարապետական հուշարձան է:
Եվ ընդհանրապես Անգկորի տաճարները կառուցված են առանց ցեմենտի կամ այլ կպցնող նյութի: Քարերն իրար են միացված կողպեքի սկզբունքով:

Ահա Անգկոր Վատ տաճարի ևս մի քանի նկարներ.
http://http://www.sacredsites.com/asia/cambodia/images/temple-ta-prohm-500.jpg
http://www.sacredsites.com/asia/cambodia/images/stone-heads-bodhisattva-500.jpg
http://angkorjourney.asievoyage.org/images/vat1918.jpg
http://angkorjourney.asievoyage.org/images/vat1906.jpg
http://angkorjourney.asievoyage.org/images/vat1754.jpg

Ռուֆուս
24.01.2010, 02:51
Վա՜յ... Հեսա կասեն զզվացրեց իրա... Բայց դե ասեմ, հեհե))

The Alan Parsons Project-ը ճարտարապետ Գաուդիի նվիրված ալբոմ ունի՝ Gaudi (1987), որի առաջին ստեղծագործությունը հենց La Sagrada Familia-ն է:
Այս տեսահոլովակում կարող եք դիտել La Sagrada Familia տաճարի սլայդշուոն՝ այդ ստեղծագործության (ի դեպ, ԱՊՊ-ի իմ ամենասիրելի ստեղծագործություններից է) ուղեկցությամբ:

Ապրես, որ հիշեցրեցիր, Ալան Փարսոնզը Երևանի համերգի ժամանակ La Sagrada Familia-ն երգեց, շատ լավն էր :)

Ռուֆուս
25.01.2010, 11:47
Բազիլիկա դե Սանտա Մարիա դել Ֆիորե - Ֆլորենցիա, Իտալիա

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45780&d=1264405629

Սանտա Մարիա դել Ֆիորեն կառուցվել է որպես աշխարհի ամենամեծ տաճարը, այժմ նրանից ավելի մեծ են միայն Վատիկանի Սբ. Պետրոսի Տաճարը, Սբ. Պողոսի տաճարը Լոնդոնում և Միլանի Տաճարը: Այն նախագծել է Առնոլֆո դի Կամբիոն 1296թ-ին: Ֆլորենտացիները ցանկանում էին ավելի մեծ տաճար ունենալ քան, Սիենայի և Պիզայի բնակիչները և տաճարը սկսեցին կառուցել Սանտա Ռեպարատա եկեղեցու տեղում: Երբ այն ավարտեցին, այն Եվրոպայի ամենամեծ տաճարն էր, որում կարող էին տեղավորվել 30.000 մարդ:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45781&d=1264405631

Բազիլիկայի ամենակարևոր մասը նրա 42 մետրանոց գմբեթն է և ֆասադը, որը համարվում է ամենագեղեցիկներից մեկը աշխարհում: Նրա պատերը պատված են Կառռառայի (սպիտակ), Պրատոյի (կանաչ), Սիենայի (կարմիր) և Լավերզայի մարմարներով:

Պատմության ընթացքւոմ Սանտա Մարիա դել Ֆիորեում տեղի են ունեցել Ֆլորենցիայի քաղաքային ժողովները, Ջիրալոմո Սավոնարոլայի դասախոսությունները և այն ականատես է եղել Ջուլիանո դե Մեդիչիի սպանությունը:

Ռուֆուս
25.01.2010, 14:22
Վինչեստրի Տաճար - Վինչեստր, Անգլիա

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45788&d=1264414912

Վինչեստրի տաճարը, նվիրված Պողոսի, Պետրոսի և Սվիթունի Սուրբ Երրորդությանը Անգլիայի ամենամեծ տաճարներից մեկն է, այն նաև Եվրոպայի ամենաերկար գոթական տաճարն է:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45787&d=1264414910

Վինչեստրի տաճարը հայտնի վայր է Անգլիայում, շատերը գալիս են այստեղ հայտնի անգլիացի գրող Ջեյն Օսթինի գերեզմանը տեսնելու համար: Այստեղ է նաև նկարահանվել Դա Վինչիի Կոդը ֆիլմի որոշ դրվագներ:

Վինչեստրի տաճարը Անգլիայի ամենատպավորիչ շինություններից է, այստեղ են թաղված բազմաթիվ սաքսոնական արքաներ ինչպես նաև Վիլյամ Նվաճողը և իր որդի Վիլյամ 2-րդը:

Ռուֆուս
27.01.2010, 12:55
Սբ. Սավայի Տաճարը - Բելգրադ, Սերբիա

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45820&d=1264582486

Սբ. Սավայի Տաճարը ամենամեծ ուղղափառ գործող եկեղեցին է աշխարհում: Այն նվիրված է Սբ. Սավային, ով համարվում է Սերբական ուղղափառ եկեղեցու հիմնադիրը և Սերբիայի կարևոր պատմական անձանցից մեկը: Կառուցվել է Վրացար բլրի վրա, որտեղ Սինան Փաշան այրեց Սբ. Սավայի դիակը 1595թ-ին:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45821&d=1264582489

Տաճարի վրա շինարարությունը սկսվեց 1935թ-ի մայիսին, սակայն երկրորդ համաշխարհային պատերազմի և սոցիալիստական ռեժիմի պատճառով շինարարությունը բավակնին ձգձգվեց, մինչև այն ավարտին հասցվեց 2004թ-ին: Տաճարի արտաքին մասը ավարտված է, սակայն ներսը դեռևս մնում է անավարտ:

Շենքի բարձրությունը 82 մետր է և այն տեսանելի է քաղաքի բոլոր կողմերից:

StrangeLittleGirl
28.01.2010, 16:09
Կիտա ջան, ուրեմն էս մեկը հատուկ քո համար է :)

Սևիլյայի Տաճարը – Սևիլյա, Իսպանիա

Սևիլյայի տաճարը կառուցել են, որպեսզի աշխարհին ցույց տան քաղաքի հարստությունը, որը ռեկոնկիստայից հետո դարձել էր կարևոր առևտրային կենտրոն: Ասում են, որ տաճարի կառուցման ժամանակ մեկը բացականչել է. «մենք այնպիսի մեծ եկեղեցի կկառուցենք, որ բոլոր նրանք ովքեր այն կտեսնեն, կմտածեն, թե մենք խելագար ենք»:


Որ էս չդնեիր, քեզ խփելու էի :D Բայց լուրջ է... Էդ մարդիկ հասել են իրանց նպատակին: Որ նայում ես, ասում ես՝ էս ո՞ր մի գիժն ա կառուցել:

Մի քանի նկար էլ իմ կողմից:

StrangeLittleGirl
28.01.2010, 16:19
Էլի.
Տաճարի Խիրալդա աշտարակը բարձրանալիս
http://www.akumb.am/asset.php?fid=45502&uid=8&d=1264680917

Տաճարը ներսից
http://www.akumb.am/asset.php?fid=45503&uid=8&d=1264680947

Էլի Խիրալդայի ներսից
http://www.akumb.am/asset.php?fid=45504&uid=8&d=1264680971

Այ սենց տիպեր են ֆռֆռում տաճարի վրա
http://www.akumb.am/asset.php?fid=45505&uid=8&d=1264681010

Ռուֆուս
03.02.2010, 17:00
Այա Սոֆյա - Ստամբուլ, Թուրքիա

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45957&d=1265201994

Այա Սոֆյան նախկինում եղել է բազիլիկ եկեղեցի, այնուհետև մզկիթ իսկ հիմա թանգարան է, այն աշխարհի ամենամեծ և ամենագեղեցիկ կառույցներից մեկն է: Կառուցվել է 532-537թթ-ին Բյուզանդիայի Հուստինիանոս կայսեր հրամանով, այն եղել է Կոնստանդնուպոլսի պատրիարքի նստավայրը և ավելի քան 1000 տարի ուղղափառ եկեղեցու հոգևոր կենտրոնը:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45956&d=1265201992

1453թ-ին Կոնստանդնուպոլսի անկումից հետո օսմանյան թուրքերը այս սրբավայրը վերածեցին մզկիթին, հանեցին զանգերը, զոհասեղանը, սրբապատկերները, իսկ որմնանկարները ծածկեցին թուրքական մոզայկաներով: Ավելի քան 500 տարի այն Օսմանյան կայսրության գլխավոր մզկիթն էր և Թուրքիայում բազմաթիվ մզկիթներ կառուցվել են Այա Սոֆյայի օրինակով: 1935թ-ին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը հրամայեց փակել մզկիթը և այն դարձնել թանգարան:

Այա Սոֆյան հանդիսանում է բյուզանդական ճարտարապետության լավագույն օրինակը, այն ավելի քան 1000 տարի հանդիսանում էր աշխարհի ամենամեծ տաճարը, մինչև Սևիլյայի տաճարի կառուցումը:

Ձայնալար
03.02.2010, 17:11
Որ չասեմ կմեռնեմ՝ 989թ հոկտեմբերի 25 -ի ավերիչ երկրաշարժից հետո բյուզանդական կայսրի խնդրանքով տաճարը վերանորոգել է Հայաստանից ժամանած Տրդատ ճարտարապետը :beee Տաճարը վերաբացվեց 994 թ. մայիսի 13-ին :beee

Ռուֆուս
03.02.2010, 18:12
Սբ. Վասիլի Տաճարը - Մոսկվա, Ռուսաստան

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45961&d=1265206315

Սբ. Վասիլի տաճարը կառուցվել է 1555-1561թթ-ին ճարտարապետ Պոստնիկ Յակոլևի կողմից: Այն կառուցվել է ի պատիվ Իվան Ահեղի 1552թ-ին Կազանի Թաթարների դեմ մղած պատերազմում տարած հաղթանակի: Ըստ ավանդույթի տաճարի ավարտից հետո Իվան Ահեղը հրամայել է տաճարի ավարտից հետո կուրացնել ճարտարապետին, որպեսզի նա այլևս չկարողանա նմանատիպ տաճար կառուցել, սակայն պատմության մեջ կան փաստր, որ Յակոլևը կառուցել է մեկ այլ տաճար Վլադիմիրում:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45960&d=1265206313

Սբ. Վասիլի տաճարը կառուցված է Մոսկվայի Կարմիր Հրապարակում, այս գույնզգույն շինությունը բաղկացած է 9 մատուռներից, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում Կազանի վրա կատարված գրոհները, իսկ վերևում զարդարված են սոխաձև գմբեթով: Իններորդ մատուռը կառուցվել է 1588թ-ին մյուս 8-ի արանքում, որը եթե վերևից նայեք, կստանա ութաթև աստղի տեսք:

Խորհրդային ժամանակաշրջանում տաճարը հրաշքով է պահպանվել: Ստանլինը հրամայել էր փակել եկեղեցին, հալեցրել էր զանգերը և ստեղծել եկեղեցին քանդելու պլան, որպեսզի հեշտացնի շքերթների և երթևեկության անցկացումը Կարմիր Հրապարակում: Սակայն քանդակագործ Պ. Բարանովսկու շնորհիվ այն փրկվեց, Բարանովսկին Ստալինին հայտնեց, որ տաճարի քանդման դեպքում ինքը իր սեփական ձեռքով կկտրի իր կոկորդը:

Սբ. Վասիլի ինտերիերը պակաս գեղեցիկ է, քան էքստերիերը, այն կազմված է փոքրիկ մատուռներից և նեղ միջանցքներից, որոնք զարդարված են որմնանկարներով:

Ռուֆուս
04.02.2010, 17:45
Աստվածամոր տաճարը – Փարիզ, Ֆրանսիա

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45975&d=1265290993

Փարիզի Աստվածամոր տաճարը հայտնի դարձավ շնորհիվ Վիկտոր Հյուգոյի համանուն վեպի, այն համարվում է ֆրանսիական գոթական ճարտարապետության ամենագեղեցիկ օրինակներից մեկը:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45976&d=1265290996

Տաճարի կառուցումը սկսվել է 1163թ-ին, երբ եպիսկոպոս Մորիս դ՛Սուլլին հին տաճարի տեղում հրամայեց կառուցել նորը, շինարարությունը ավարտվեց 1345թ-ին: Այս երկար տարիների ընթացքում տարբեր ճարտարապետներ են աշխատել տաճարի վրա, օրինակ, եթե ուշադիր նայեք, կտեսնեք, որ աշտարակներն ու արևմտյան ֆասադում առկա են տարբեր ճարտարապետական ոճեր:

Տաճարը բազմաթիվ անգամ թալանվել է, մասնավորապես 1548թ-ին Հուգենոտների ապստամբության ժամանակ և 1793թ-ին ֆրանսիական հեղափոխության ժամանակ, սակայն այն միշտ վերակառուցվել է:

Ambrosine
09.02.2010, 09:11
Սբ. Վասիլի Տաճարը - Մոսկվա, Ռուսաստան /լրացում ընդհանուր տեղեկություններին/

Այս տաճարի հետ կապված կա մի հետաքրքիր պատմություն: Նրա 9 մատուռներից մեկը նվիրված է Գրիգոր Լուսավորչին: Պատճառը հայերի օգնությունն է Կազանի գրավմանը: Հայերը մեծ համայնք են ունեցել Կազանում, հատկապես մեծ կշիռ են ունեցել հայ առևտրականները: Իվան Ահեղը բազմաթիվ անգամներ է փորձել գրոհով վերցնել քաղաքը, բայց չի ստացվել:Ռուս հեղինակները նշում են, որ գիշերը Ահեղի մոտ են գնում հայ առևտրականները և որոշակի վարձատրման դիմաց խոստանում բացել քաղաքի դարպասները: Երբ պայմանավորվածությունը ի կատար է ածվում, և ռուսները գրավում են Կազանը, Իվան Ահեղը, մտածելով, որ եթե այսօր հայերը դավաճանեցին թաթարներին, վաղը իրեն են դավաճանելու, և հրամայում է ոչնչացնել նրանց: Այդ պատճառով հայերը գիշերը հեռանում են քաղաքից:

Հայկական գրքերից մեկում կարդացել եմ, որ թնդանոթներն էին հայերի ձեռքին, նրանք էլ այնպես էին կրակում, որ ռուսների թիկունքում ընկներ ռումբը, ոչ թե նրանց մեջ. դա էլ օգնել է հարձակման ժամանակ: Որ վարկածն էլ ճիշտ լինի, փաստ է, որ հայերի օգնությամբ է Ահեղը գրավել Կազանը, ինչի համար էլ կառուցել է նաև հայկական մատուռ:

http://www.saintbasil.ru/images/expo_9_1.jpg

Գրիգոր Լուսավորչի եկեղեցին տաճարի հյուսիս-արևմտյան հատվածում է: Լուսավորչի հիշատակի օրը սեպտեմբերի 30-ին է: Եկեղեցու բարձրությունը 15 մետր է: Այնտեղ վերականգնվել է 16 դարի ճարտարապետական զարդարանքը՝ հնաոճ պատուհաններ, սյուներ, քիվեր, աղյուսե հատակ... Իկոնոստասը վերաշինվել է 1920-ականներին, այն բաղկացած է 16-17 դդ պատուհաններից:

http://www.saintbasil.ru/images/expo_9_4.jpg

Իկոնոստասի մոտ Ալեքսանդրիայի եպիսկոպոս Հովհաննես Ողորմածի պատկերն է, որի այստեղ հայտնվելը պայմանավորված է մեծահարուստ Ի. Կիսլինսկու ցանկությամբ՝ նվիրել այդ հատվածը /կցաշենքը/ իր հովանավորին:

http://www.saintbasil.ru/images/expo_9_5.jpg

Եկեղեցուն իր նախկին անվանումը վերադարձրին 1920-ականներին: Եկեղեցու ինտերյերը լրացնում են նաև «նիհար» մոմերը՝ մեծ, զարդանախշված, փայտե, հնաոճ աշտանակները:

http://www.saintbasil.ru/images/expo_9_7.jpg

Կա նաև հայկական դրոշմանիշ՝ Սբ. Վասիլի տաճարի պատկերով՝
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/c/c1/Stamp_of_Armenia_m123.jpg

Shah
07.08.2010, 22:50
Պոկրովի Եկեղեցին:
49293

Inana
08.08.2010, 11:25
Միլաննի գոթական տաճար –Միլան, Իտալիա

http://img0.liveinternet.ru/images/attach/c/0//52/605/52605304_1261164675_856MilanoDuomo.jpg

Տաճարը գտնվում է Լոմբարդիա շրջանի վարչական կենտրոնում և նվիրված է Սանտա Մարիա Նաշենտեին: Միլանի գոթական տաճարը իր մեծությամբ չորրորդն է աշխարհում և երրորդը Եվրոպայում: Իսկ որպես գոթական ոճի տաճար զիջում է միայն Սևիլյան տաճարին:
Այս ուշ գոթական շրջանի հրաշքն ունի բազմաթիվ մարմարյա սրածայր աշտարակներ, որոնք իրար են կցված հենարանների ցանցով: Այս տաճարի մասին իրոք կարելի է ասել հոյակերտ, հիասքանչ, շլացնող….


Տաճարի շինարարությունը սկսվել է 1386թ-ից և վերջնականապես ավարտվել միայն 1813թ-ին: Այն կառուցելու գաղափարը հղացել է իտալացի Սիմոնե դե’ Օրսենիգոն: Հրավիրվել են ճարտարապետներ, մասնագետներ Ֆրանսիայից, Գերմանիայից: Լեոնարդո դա Վինչիի և Դոնատո Բրամանտեի խորհրդով գոթական ոճը միահյուսվում է ժամանակի Ռենեսանսյան (Վերածնունդ) մշակույթի տարրերի հետ: http://img1.liveinternet.ru/images/attach/c/0/40/0/40000007_1235217274_0007_Milano_.jpg
Ասում են, թե տաճարի խորանի տակ պահվում է գամ, որը բերվել է Քրիստոսի խաչից: Տաճարում է գտնվում Միլանի հովանավորուհու «La Madonnina»-յի ոսկյա արձանը, որը դարձել է տաճարի գլխավոր խորհրդիշը:
Տաճարի բարձրությունը 106.5 մետր է: Ներսում կարող են տեղավորվել էլ 40000 մարդ:
49294