PDA

Դիտել ողջ տարբերակը : www.flora.am Ծաղիկների առաքում Երևան



james_arm
22.01.2010, 02:15
Բարի գալուստ www.flora.am!!!
Օգտվելով մեր ծառայություններից, Դուք կարող եք աշխարհի ցանկացած կետից պատվիրել ծաղիկների առաքում Երևան: Հետագայում մեր առաքման ծառայությունների աշխարհագրությունը կընդլայնվի ամբողջ Հայաստանի տարածքով: Մենք կընձեռենք Ձեզ հնարավորություն հաճելի անակնկալ մատուցել Ձեր հարազատներին, բարեկամներին և սիրելիներին: Ցանկության դեպքում Դուք կարող եք ստանալ Ձեր պատվիրած ծաղկե կոմպոզիցիայի լուսանկարը առաքման պահին:

Dayana
28.01.2010, 19:24
Մոդերատորական: Թեման ժամանակավորապես փակվում է: Թմեայից կջնջվեն բոլոր գրառումները, բացառությամբ առաջին գրառմանը: Եվս մեկ անգամ թեմայի հեղինակին ուզում եմ հիշեցնել, որ այս բաժինը նախատեսված է անձնական կայքերի քննարկման համար, իսկ Դար Ակումբում արգելվում են ցանկացած տեսակի գովազդներ: Թեման ակտիվ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ պարզ չէ, արդյո՞ք հեղինակին է պատկանում կայքը, թե՞ ոչ: Եթե կայքը հեղինակին չի պատկանում կամ նա չէ "ձևավորել" այդ կայքը, ապա թեման կփակվի ընդմիշտ:

Բոլորին խորհուրդ կտամ գրանցվելուց առաջ և հետո կարդալ Ակումբի Կանոնադրությունը (http://www.akumb.am/rules.php):

Poteryannaya
01.02.2010, 23:55
Նոր դիտեցի կայքը: Գիտեք բազմիցս անքամ ցանկություն եմ ունեցել ծաղիկներ ուղարկել Երևանում ապրող հարազատներիս քանի որ հաճախ եմ բացակայում երկրից: Սակայն չի հաջողվել: Շուտով նորից եմ մեկնելու և անպայման կփորցեմ օգտվել այս կայքի ծառայություններից: Ասեմ վոր հետաքրքիր կլիներ լսել նաև կայքի ստեղծողին, իմ կարծիքով այդ դեպքում նման կայքերի այցելուները ավելի վստահորեն կվերաբերվեին այս տեսակի ծառայություններին:
Միփոքր շեղվեմ թեմայից և ասեմ որ անձամպ ինձ անքամ ուղակի դիտելը հաճելի էր, չեոր ծաղիկը դա բնական գեղեցկություն է :-)))

levharout
04.02.2010, 02:34
Բարև Ձեզ, ինձ իմ լավ հաճախորդը հայտնեց, որ այստեղ գրանցել է իմ կայքը, շատ շնորհակալ եմ Ջեյմս, հարգելի Դայանա խնդրում եմ մի ջնջեք այս գրառումները, իմ համար շատ կարևոր է մարդկանց կարծիքը, օֆիցիալ հայտնում եմ սա իմ անձնական կայքն է, որը գրել եմ ես 0-ից: Եթե ինչ-որ հարցեր կան կայքի վերաբերյալ ես կպատասխանեմ, իսկ ցանկացած առաջարկի/քննադատությունների համար շատ շնորհակալ կլինեմ քանի որ որպես ռեալիստ գիտեմ որ որտեղ դրականն է այնտեղ և բացասականն է:-)

Շատ եմ ուզում լսել բոլորիդ կարծիքները:

ministr
04.02.2010, 02:40
Լավ կլիներ, որ լիներ նաև custom փունջ կազմելու հնարավորություն:
Օրինակ ես եմ, ուզում եմ նվիրել 5 հատ հոլանդական վարդերի փունջ, գեղեցիկ ձևավորված, բայց առանց էն խրձով խոտերի: Ու լավ կլինի, որ լինեն նաև առանձին ծաղիկների նկարները, որ գնորդն իմանա ընդհանրապես ինչ ծաղիկ կա:

levharout
04.02.2010, 03:09
Առանձին ծաղիկները հոյակապ միտք է, ես մտածում եմ դրա վրա , իսկ custom ունեմ , նույնիսկ կարող եք բեռնել նկար օրինակ ինտերնետից ինչ որ փունջ եք գտել, իսկ այդ հոլանդականները դուք կարող եք ընտրել քանակ և ցուցումներ տալ ձևավորման համար:

Շնորհակալ եմ խորհուրդների համար, այդ ծաղիկների միտքը կա ուղակի մտացում եմ ռեալիզացիայի մասին, ուզում եմ օրիգինալ լինի: Նաև ուզում եմ ունենալ բացիկների տեսականի պատվիրելու տեղում որ պատվիրատուն ընտրի բացիկ:
Իսկ ինչ կարծիքի եք ընդհանուր կայքի մասին, ես փորձել եմ max-ալ պարզ լինի հաճախորդների համար:

Poteryannaya
04.02.2010, 03:40
Բավականին պարզ է և հասանելի:
Կուզեի իմանալ Վալենտինի օրվա և մարտի 8-ի կապակցությաքմ ծաղիկները պետք է պատվիրել նախապես, թե հնարավոր կլինի և նուին օրը?

may
04.02.2010, 04:21
Վերջերս օգտվել եմ կայքի ընձեռած հնարավորությունից, ամեն ինչ շատ պարզ է: Միակ խնդիրն այն է, որ պատվիրելիս տվյալները հայերեն լրացնել չի լինում, այսինքն հաջոդ քայլին անցնելիս հայերեն գրած տվյալները դառնում են <<թուրքերեն>> ;).

Ցանկալի է, որ կայքում ավելացնեք տեղեկություններ այն մասին, թե որ տարիքային խմբին ինչ տեսակի ծաղիկներ կարելի է նվիրել: Մի խոսքով մի ուղեցույց պատվիրատուի ընտրությունը հեշտացնելու համար:).

may
04.02.2010, 04:23
Բավականին պարզ է և հասանելի:
Կուզեի իմանալ Վալենտինի օրվա և մարտի 8-ի կապակցությաքմ ծաղիկները պետք է պատվիրել նախապես, թե հնարավոր կլինի և նուին օրը?


Մի հարց էլ. Մարտի ութին թանկացումներ սպասվում են?

Jarre
04.02.2010, 08:43
Իսկ ինչ կարծիքի եք ընդհանուր կայքի մասին, ես փորձել եմ max-ալ պարզ լինի հաճախորդների համար:
Ես դեռ մինչև այս հոդվածը արդեն տեսել էի կայքը :)
Բավականին պարզ է :)

Ինչ վերաբերում է դիտողություններին, ապա արդեն ասվածներին ավելացնելու բան չունեմ։

Ուզում եմ նշել մի քանի բան, որ իմ դուրը եկան։

Շատ գործնական եք արել, որ ստեղծել եք շատ բաժիններ ու նաև հատուկ բաժին «5000 ցածր»։ Ավելի հեշտացնում է ուզածը գտնելը։

Ու նաև, կարծում եմ, որ երբ նոր մեկը այցելի, և օրինակ իր հնարավորությունները սահմանափակ են, իր ուշադրությունը միանգամից կգրավի այդ կատեգորիան։

Ցավոք այսօր Հայաստանում քչերն են բիզնեսի մեջ առաջնահերթություն տալիս կայք ստեղծելուն, որովհետև մեծ մասը քյառթու բիզնես անողներ են (մի քանի գործարար մարդկանց առաջարկել եմ իրենց ծառայությունները ինտերնետով էլ մատչելի դարձնելու ու ստացել եմ՝ «լավ արա ախպեր, ի՞նչ ինտրնետ-մինտրնետ, եքա մարդիկ ենք...» պատասխանը :beee )։ Ու շատ-շատ մարդկանց մոտ այնպիսի կարծիք է, որ եթե ինչ որ ֆիրմա կամ խանութ կայք ունի, ուրեմն պիտի ապրանքները բեսամթ գների լինեն։

Ուստի շատ գովելի է դուք և ձեր նման ուրիշ բիզնեսով զբաղվողներ ինտերնետ ծառայությունները մատչելի են դարձնում հասարակ մարդկանց համար էլ ;)

ministr
04.02.2010, 09:26
Հայերենը մի քիչ պետք է լավացնել :
"Բորդո վարդերը"-ը որն ա :) Պետք լինի "Ալ վարդեր", Գերբերան` Հերբերա:

Վերևում գրված համարը flower բառի ներկայացմամբ շատ լավն ա, ափսոս հայաստանցիների համար հեռախոսահամար նման ներկայացումը շատ դեպքերում չինարենա :) Գումարած դրան դե արի qwerty դասավորությամբ հեռախոսով դա հավաքի ... :)) Մենյուի "փնջեր" կետը երևի պետք է ունենա ենթակետեր, թե չէ ինչ կա չկա լցվածա իրար գլխի: Առանձին վարդերը տեսա, լավ է: Բայց սովորական փունջ չկա (երկար)? Բոլորը զամբյուղատիպ, կլոր փնջեր են...

levharout
04.02.2010, 11:36
Տոնական օրերի մասին:
Իհարկե տոնական օրերին պատվերները սովորականից շատ են, բայց բնականաբար մենք այդ օրերին պատրաստվում ենք նախապես, ուստի միակ խնդիրը որ կարող է առաջանալ դա առաքումը 3 ժամի տեղը կարող է լինել 5 ժամ, չնայած ես կայքում նշել եմ որ առաքումը 3-5 ժամ է, նշեմ որ սովորական օրերը մենք առաքում ենք 2 ժամվա ընդացքում:) : Իհարկե սուտ չեմ խոսա Ֆորս-Մաժոր իրավիճակներից ոչ մեկ ապահովագրված չէ, դրա համար նախապես պատվիրելը ուղակի ցանկալի է, բայց անպայման չէ:

Գների փոփոխություն չի սպասվում, գարնանը նույնիսկ սպասվում է գների իջեցում 25% , քանի որ գարնանը ծաղիկները էժանանում են ձմռանը թանկանում:-) ամեն դեպքում տոներին գների փոփոխություն չի սպասվում:

Հայերեն պատվերի տվյալների լրացման մասին
Այո գիտեմ այս BUG-ի մասին , կաշխատեմ ուղղել մոտ ժամանակներում - կներեք անհարմարության համար:

Տարիքային խմբի մասին
Ճիշտն ասած այդքանել չեմ պատկերացնում տարիքային խմբերին ծաղիկների տարանջատման մասը բայց , ես կուսումնասիրեմ այդպիսի պռակտիկա եթե կա ուրիշ կայքերում ապա իմ կայքում կավելացնեմ:

Հայերենը մի քիչ պետք է լավացնելու մասին
Գիրեք Գեճբերա - Հերբերա հարցը առաջացել էր ուղակի էդպեսել չհասկացա որն է ճիշտ, երկու տարբերակնել ինտերնետում կար ամեն դեպքում ես կճշտեմ լեզվաբանի հետ և կկատարեմ համապատասխան ուղղումները:

Առանձին վարդերի մասին
Դուք կարող եք ընտրել այդ առանձին վարդը ապա ընտրել քանակը պատվերի բաժնում, և գրեք ցուցումների մեջ թե ինցչպես ձևավորենք, կարող եք նշել որ ձևավորում չեք ուզում: Ասեմ որ անպայման կավելացնեմ հայկական վարդերի տեսականի, որոնք ավելի մատչելի կլինեն, մենք ունենք շատ գեղեցիկ Աբովյանի վարդեր:

Փնջերի ենթաբաժնի մասին
Այդ միտքը եղել է ուղակի մտացեցի որ կբարդացնի կայքը:

Բոլորից անչափ շնորհակալ եմ, դիտողությունների և լավ խոսքերի համար, հավատացեք, մոտ ապագայում ես կաշխատեմ այդ ամենին լուծում տալ, խնդրում եմ եթե ունեք դիտողություններ ապա գրեք:

may
04.02.2010, 14:30
Տարիքային խմբի մասին
Ճիշտն ասած այդքանել չեմ պատկերացնում տարիքային խմբերին ծաղիկների տարանջատման մասը բայց , ես կուսումնասիրեմ այդպիսի պռակտիկա եթե կա ուրիշ կայքերում ապա իմ կայքում կավելացնեմ:


Երևի լավ չեմ ձևակերպել խոսքս: Կարելի է գրել, թե որևէ առիթի դեպքում ինչ ծաղիկներ են հարմար: Ասենք, երբ ծաղկի խանութ ենք մտնում և չենք կողմնորոշվում ընտրության հարցում, աշխատակիցները փորձում են օգնել, հարցնում են` ում համար է?, ինչ տարիքի մարդու համար է?, ինչ առիթով? Պատահել է դեպք, որ ինձանից հարցրել են` ինչպիսի բնավորութություն ունի :( . Ու ըստ այդմ համապատասխան ծաղիկն են առաջարկել: Այսինքն եթե կան մոտավոր չափանիշներ, կարելի է այդ մասին գրել կայքում:):

Poteryannaya
04.02.2010, 14:56
Ուզում եմ ասեմ որ կայքը շատ օպտիմիզացված է հարմար օգտագործման տեսակետից: Դա ողջունելի է, ոչմի ավելորդ թիթիզություններ չկան, ամենինչ մաքսիմալ հարմար է և հասանելի: Ցավոք Հայաստանում հասարակությունը դեռ անվստահորեն է վերաբերվում online վչարման միջոցների, բայց ժամանակի հետ տվյալ ծառայություների հարմարավետությունը թեկուզ այդքան թանկ ժամանակը խնաելու տեսակետից կգրավի մարդկանց:

Հարգելի Levharout` իսկ ինչ տարբերակներ ունեք առաջարկելու այն պատվիրատուներին որոնք ցանկություն կհայտնեն պատվիրել ծաղիկներ Հայաստանի մարղերում ապրող հարազատների համար?

levharout
04.02.2010, 15:00
Լավ միտք է, շատ ճիշտ եք ասում, ես կուսումնասիրեմ եթե լավ լուծումներ ունեն այլ կայքերը, կօգտվեմ եթե չէ ինքս կմտածեմ, շնորհակալություն լավ խորհուրդի համար:

levharout
04.02.2010, 15:14
Շատ շնորհակալություն բարի խոսքերի համար հավատացեք դա իմ համար շատ կարևոր է:

Ինչ վերաբերվումն է Հայաստանի այլ տարածքներ առաքմանը, մենք հիմա կարող ենք առաքել , բայց դա մատչելի չի լինի որովհետև ստիպված պիտի վերցնենք կիլոմետրավճար, ԲԱՅՑ հիմա ես աշխատում եմ Գյումրի քաղաքի համար նմանատիպ կայք պատրաստելու վրա, պատրաստ կլինի մոտ ժամանակներս, կլինի համարյա նույն կայքը ուղակի ուրիշ տեսականի ծաղիկներով, և առաքումը կլինի Գյումրի և շրջակա քաղաքները և գյուղերը ընդամենը 1000 դրամ: Այդ կայքը ավելացնելուց հետո շատ արագ ժամանակում պլանավորել եմ ավելացնել Վանաձոր,Կապան,Գորիս,Մեղրի,Արմավիր, և այլն, հերթականությունը դեռ չենք որոշել, կարող եք առաջարկել :-). Ուզում եմ ստեղցել մի պորտալ , մատչելի և հասանելի բոլորի համար, որ հայաստանի ցանկացած կետ ցանկացած հնարավորության տեր մարդ կարողանա ցանկության դեպքում ծաղիկ ուղարկի:

Poteryannaya
04.02.2010, 15:41
Նախ առաջինը հաջողություն եմ ցանկանում Ձեր բիզնեսին :-)))
Գիտեմ որ միքիչ բարդ առաջարկություն եմ անում, բայց շատ լավ կլիներ վոր կարողանաիք նաև առաքել ծաղիկներ արտասահման:
Իմ կարծիքով Հայաստանում բնակվող գրեթե բոլոր ընտանիքները ունեն հարազատներ և բարեկամներ արտասահմանում: Եսել բացառություն չեմ :-)
Ել չասած թե ինչ մեծ գործ կանեիք իրարից հեռվում գտնվող սիրահարների համար :-))))))

levharout
04.02.2010, 15:46
Դա կլինի անպայման, ինկատի ունեմ արտասահման ուղարկելը, նույնիսկ ասեմ արդեն կապեր կա հաստատված, բայց չեմ ուզում ենթադրեմ անիմաստ թե երբ կլինի հուսով եմ մի քանի ամիս հետո:

levharout
09.02.2010, 15:20
Ուզում եմ ասել, որ այս քննարկումում նշվեց որ հայերեն տառերով պատվեր չի լինում ձևակերպել, ես արդեն ուղղել եմ սխալը կայքում և հիմա հանգիստ կարող եք Հայերեն պատվեր ձևակերպել:

levharout
11.02.2010, 02:20
Ժողովուրդ մի բան եմ ավելացրել Online support - ինչ մտքեր կան? լավ է թե վատ?

levharout
19.03.2010, 01:21
Պատրաստում եմ նոր կայք Գյումրի առաքման համար ավելի ճիշտ պատրաստ է, մնում է գները ավելացնել և վերջ

james_arm
29.06.2010, 14:36
Լևոն ջան շատ շատ շատ շատ շնորհակալ եմ, անակնկալը շատ լավ ստացվեց:

levharout
13.08.2011, 23:21
Բարև Ձեզ երկար ժամանակ է Գրառում չեմ արել, փոփոխել եմ շատ բաներ, կուզեի իմանաի Ձեր կարծիքը

levharout
15.11.2011, 23:35
Ուրախ եմ տեղեկացնել, որ արդեն ունենք նոր կայք Վանաձոր առաքման համար, առաքման գինը 1000 դրամ:
lori.flora.am (http://lori.flora.am)