PDA

Դիտել ողջ տարբերակը : 16 բանալի



REAL_ist
22.01.2010, 01:39
Նոր նկատեցի, որ ֆորումում նման թեմա չկա:o Զարմանալիա, հաշվի առնելով որ այս reality show-ին մասնակցումա ֆորումի անդամ Հենոն..

Հենոն արդեն եզրափակիչումա ու ամենակարևոր պահը դեռ արջևումա: Վաղը հայտնի կդառնա հաղթողը, այսօր սկսվելա վերջնական սմս քվեարկությունը:

Եկեք օգնենք մեր ընկերոջը, ուղղարկենք 1041 համարին սմս 02 տեքստով, սմս-ի արժեքը ընդամենը 50 դրամ է:

հ.գ.
ախպերս քեզ ի սրտե հաղթանակ եմ մաղթում:drinks

Ungrateful
22.01.2010, 01:44
Ախպորս ցավը տանեմ :love :

Ժող, Օրանժով սմս ուղարկող եղել ա՞... պրոեկտի հենց սկզբից, հենց սկսվեց սմս քվեարկությունը, փորձում եմ, ու իմ օրանժ համարից չեմ կարողանում ուղարկել, ստիպված ծանոթ-բարեկամ մարդկանց բիլայններով և Վիվաներով եմ ուղարկում: :(

CactuSoul
22.01.2010, 01:53
.... այս reality show-ին մասնակցումա ֆորումի անդամ Հենոն..
Չէի՞ք լուսավորի հեռուստատեսությունից շա՜տ հեռու գտնվողիս, թե ինչ շոու է դա: Ի՞նչ կանոններ ունի, Հենոն էնտեղ ինչով ա զբաղված… ու նման բաներ:oy:


Հ.Գ.
Մի թեթև, էլի, ճոխ նկարագրություն չեմ ուզում:

Ungrateful
22.01.2010, 01:59
Չէի՞ք լուսավորի հեռուստատեսությունից շա՜տ հեռու գտնվողիս, թե ինչ շոու է դա: Ի՞նչ կանոններ ունի, Հենոն էնտեղ ինչով ա զբաղված… ու նման բաներ:oy:


Հ.Գ.
Մի թեթև, էլի, ճոխ նկարագրություն չեմ ուզում:

Սովորական ռեալիթի շոու:
1 տան մեջ, մոտ 1 ամիս բնակվում են 16 մասնակից / 8 տղա և 8 աղջիկ/, փորձություններ, կանոններ, խաղեր և սովորական կյանք, բնականաբար պայքարելով... որը ցուցադրում է TV5 հեռուստաալիքով:
Հենոն, մասնակիցներից մեկն է, որը այն վերջիմ մնացած 3-ից է, որոնք մնացել են եզրափակչում:
Նման պրոեկտներ եղել են, / Ալֆրեդի սենյակ, Cube.../: Ավելի մաշբատային օրինակ բերեմ ` Ռուսական Дом 2 ռեալիթի շոուն:

Yellow Raven
22.01.2010, 19:34
Նոր նկատեցի, որ ֆորումում նման թեմա չկա:o Զարմանալիա, հաշվի առնելով որ այս reality show-ին մասնակցումա ֆորումի անդամ Հենոն..

Հենոն արդեն եզրափակիչումա ու ամենակարևոր պահը դեռ արջևումա: Վաղը հայտնի կդառնա հաղթողը, այսօր սկսվելա վերջնական սմս քվեարկությունը:

Եկեք օգնենք մեր ընկերոջը, ուղղարկենք 1041 համարին սմս 02 տեքստով, սմս-ի արժեքը ընդամենը 50 դրամ է:


հ.գ.
ախպերս քեզ ի սրտե հաղթանակ եմ մաղթում:drinks

Մինչև ժամը քանի՞սը կարանք քվեարկենք:)

Ungrateful
22.01.2010, 19:37
Մինչև ժամը քանի՞սը կարանք քվեարկենք:)

Եզրափակիչը ամսի 23-ին ժամը 23.00: Կարծում եմ, այսօր և վաղը քվեարկել հնարավոր կլինի:

Հայկօ
22.01.2010, 19:43
:think: Քվեարկեցի: Հենոյին մի անգամ եմ ամբողջ կյանքիս մեջ տեսել, էդ բանալիներն էլ ոչ մի անգամ չեմ նայել, բայց մենք ակումբցիքով պիտի իրար հասնենք :)): Վաղը-մյուս օրն էլ կարող ա մեկնումեկը իմ օգտին քվեարկի :love:D:

Ungrateful
22.01.2010, 19:50
Ասյսօր, փորփրեցի մի քանի կայքեր, հարցուփորձ արեցի այն ծանոթներիս, որոնք չեն ճանաչում Հենոյին, բայց նայում են շոուն... և կարող եմ ասել, որ Հենոն համարվում է ֆավորիտ :yahoo :
Միայն 32 ատամ ակումբի կայքում անցկացվող քվեարկությունը` ամեն ինչ պարզ է դարձնում` Հենոն, 2-րդ տեղ զբաղեցնող մասնակցից առաջ է` մոտ 2 անգամ ավել ձայներով :yahoo :
Զարմացրեց նայև, Հենոյին չճանաչող բայց նայող ծանոթներիս կարծիքը` բոլորը "բալետ են" անում Հենոյին:
Նաև, մեկ մեկ որպես հյուր մտնում եմ, realmadrid.am կայք, որտեղ որ Հենոն նույն պես գրանցված է / մասնավորապես ֆորում/... և այսօր տեսա իրենց ֆորումում բացված "Հենոյի թեման", և այդ թեմայի ակտիվությունը, անդամների "երկրպագությունը :))"` շատ ուրախացրեց:): Ռեալմադրիդ.ամ-ը նաև նվեր է ուղարկել Հենոյին / այդ հաղորումը չեի տեսել:8/ մի խոսքով` Ապրեն իրանք :friends: :
Ոնց հասկացա, այդ կայքի շատ անդամներ ՍՄՍ-ներ են ուղղարկում;):
Գումարած` ընկեր-բարեկամ... մեծ կռուգ:):
Հենոն ամենա շատ շանսերը ունի հաղթելու :yahoo :

Հայկօ
22.01.2010, 19:56
Մեջը փող կա՞ :)):

Ungrateful
22.01.2010, 19:58
Մեջը փող կա՞ :)):

Հենոն, քաստինգի ժամանակ հարցրել էր :)) :
Ասել էին` հա, ու նենց լավ փող...
Բայց կոնկրետ թիվ չեին ասել:

Նարե
22.01.2010, 21:04
+ են ագիտացիան, որ դու ես անում ընկերոջդ համար, դա բավական ուժեղ էր:
Լևսիրին երկար տարիներ ճանաչում եմ, Մուշեղն էլ մեր դիմացի շենքից էր, բայց մենակ մի անգամ Հենոյին եմ ձայն տվել, դե դու էիր ասել::P:): Դե գուդ լաք ակումբցուն

Ungrateful
22.01.2010, 21:21
+ են ագիտացիան, որ դու ես անում ընկերոջդ համար, դա բավական ուժեղ էր:
:oy ))

Լևսիրին երկար տարիներ ճանաչում եմ, Մուշեղն էլ մեր դիմացի շենքից էր, բայց մենակ մի անգամ Հենոյին եմ ձայն տվել, դե դու էիր ասել::P:): Դե գուդ լաք ակումբցուն

Շատ, շատ մերսի, Նան ջան: :)

Հ.Գ. Ժող, սա էլ նրանց համար, ովքեր տեսել են բայց չեն հիշում, կամ չեն տեսել բայց հիշում են /:))/ Հենոյին`
http://img638.imageshack.us/img638/4854/getimage.jpg

Enigmatic
22.01.2010, 21:32
Հենոն էտ նախագիծը նայողների համար, կարծում եմ մոտ 90% թինեյջերների մոտ, սեքս-սիմվոլ է դարձել:))

Սերխիո
22.01.2010, 21:36
Ախպորս ցավը տանեմ :love :

Ժող, Օրանժով սմս ուղարկող եղել ա՞... պրոեկտի հենց սկզբից, հենց սկսվեց սմս քվեարկությունը, փորձում եմ, ու իմ օրանժ համարից չեմ կարողանում ուղարկել, ստիպված ծանոթ-բարեկամ մարդկանց բիլայններով և Վիվաներով եմ ուղարկում: :(
որ համարին ինչ ենք ուղարկելու ? մեկել Օռանժի պահով ճշտիր ? ըլնող ա ?

Ungrateful
22.01.2010, 21:38
որ համարին ինչ ենք ուղարկելու ? մեկել Օռանժի պահով ճշտիր ? ըլնող ա ?

1041 համարին, 02 թիվն ենք ուղարկում:
Օրանժի պահով, օդնօյով կազմակերպիչներից մեկին նաման եմ գրել, սպասում եմ օնլայն լինի որ պատասխանի:

Chuk
23.01.2010, 00:54
Էս կարգի հաղորդումներից, մեղմ ասած, զզվում եմ:
Բայց դե Հենոյի օգտին +1 SMS :)

Ungrateful
23.01.2010, 13:54
Հաղթանակ :roll:

Davo'o
23.01.2010, 14:39
Հենոն հաղթել է: Կարող եք դիտել, այսօր՝ 21:00: :hands

Enigmatic
23.01.2010, 14:55
Լու՞րջ, ո՞նց իմացաք:o

Ungrateful
23.01.2010, 15:02
Լու՞րջ, ո՞նց իմացաք:o

Պրոեկտը պետք է ավարտվեր ամսի 22-ին, բոոլորը արդեն տունն են::)
Իսկ եզրափակիչը ցույց կտան այսօր:

Հենոյի հաղթանակը կարող եք դիտել այսօր, 21.00, TV5:drinks

Enigmatic
23.01.2010, 15:13
Պրոեկտը պետք է ավարտվեր ամսի 22-ին, բոոլորը արդեն տունն են::)
Իսկ եզրափակիչը ցույց կտան այսօր:

Հենոյի հաղթանակը կարող եք դիտել այսօր, 21.00, TV5:drinks

Վայ ինչ լավաաա, շնորհավոր:yahoo Անկեղծ ասած հենց սկզբից էլ համարյա համոզված էի իրա հաղթանակի վրա:
Հետաքրքրությունից մեռնում եմ, թե ինչ մրցանակ են տվել:oy

Նարե
23.01.2010, 15:16
Շնորհավոր Հենո, քեզ էլ շնորհավոր Արսեն ջան

Ապե Ջան
23.01.2010, 15:17
Շնորհավոր:)

Ungrateful
23.01.2010, 17:40
Վայ ինչ լավաաա, շնորհավոր:yahoo Անկեղծ ասած հենց սկզբից էլ համարյա համոզված էի իրա հաղթանակի վրա:
Հետաքրքրությունից մեռնում եմ, թե ինչ մրցանակ են տվել:oy

Ուղեգիր, 10 օրով Եգիպտոս :) :


Շնորհավոր Հենո, քեզ էլ շնորհավոր Արսեն ջան

Ապրես, Նան ջան :drinks :

REAL_ist
23.01.2010, 20:54
արաաա ես ինչ լավ բան ասիք, շնորհավոր ախպեեեեերս:drinks:yahoo:yahoo:yahoo

Սերխիո
23.01.2010, 21:15
արա դե ասում եմ էլի հաղթող թիմի երկրպագուն , հաղթողի հոգեբանություն ունի ,Հենո ջան , ապրես, Շնորհավոր ու Շնորհակալություն ;)

Ungrateful
23.01.2010, 22:38
Ակումբցիներ ջան: :love
Այսօր, Հենոյին ասեցի ու պատմեցի, ձեր` ակումբցիների աջակցության, սմս-ների, կայքի քվեարկության.... մասին: :)
Հենոն, բոլորիդ դեռ շնորհակալություն կհայտնի: Բայց մինջև այդ, ուզում եմ իմ ու Հենոյի անունից Բոլորիդ շնորհակալություն հայտնել... շատ, շատ, շատ մերսի ակումբցիներ ջան, ամեն տեսակի աջակցության համար: Այն բանի համար, որ Հենոն 2-րդ տեղից առաջ էր` համարյա 2 անգամ: Բոլորիս, ընդ որում նաև ձեր շնորհիվ, այդ հաղթանակը տեղի ունեցավ: :yahoo
Ապրեք, բոլորդ` ով քվեարկեց, ով Սմս ուղարկեց, և այլն: Շնորհակալություն պոդդերժկայի համար::love
32 ատամ, 16 Բանալի, 32 օր... Հենո, համար 1 : :yahoo :yahoo

Հենո
25.01.2010, 20:29
Բոլորիցդ գոհ եմ ու շատ մերսի ցավներդ տանեմ: :);)

CactuSoul
25.01.2010, 23:03
Բոլորիցդ գոհ եմ ու շատ մերսի ցավներդ տանեմ: :);)

Շնորհավոր, Հենո:): Հաճելի ու տպավորիչ ուղևորություն:drinks:

Krvarar
27.01.2010, 14:13
Երեխեք ով կարա բացատրի էս խաղի իմաստը: Ես տենց էլ բան չհասկացա սրանից:

Adam
27.01.2010, 14:50
Երեխեք ով կարա բացատրի էս խաղի իմաստը: Ես տենց էլ բան չհասկացա սրանից:

Հայկական տարբերակում իմաստը կայանում է կազմակերպիչների զուտ փող աշխատելը՝ հովանավորների հաշվին:

Հ.Գ. Հենո ջան, շնորհավորում եմ: ;)