PDA

Դիտել ողջ տարբերակը : Աշխարհի ամենատարօրինակ ու զզվելի ուտեստները



Ռուֆուս
20.01.2010, 15:20
Սկսենք եվրոպական ուտելիքներից :)

Արյունից պատրաստված երշիկ/Black Pudding/Blutwurst

Պատրաստվում է արյունից, յուղից և աղացած մսից: Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում և կենտրոնական Եվրոպայի երկրներում համարվում է դելիկատես: Ցանկալի է պատրաստել մորթած անասունի թարմ արյունից:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45569&d=1263986238

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45568&d=1263986237

Դեկադա
20.01.2010, 15:27
Տարիներ առաջ մեր ընտանիքի ընկերներից մեկը մորթած արյունից տժվժիկ պատրաստեց:Արյունը լցրեց մի թասի մեջ, մի քանի ժամ սառելուց հետո կտրտեցին ու յուղով և սոխով սարքեցին: Չգիտեմ ինչ համ ուներ/ ես ահավոր զզվեցի:(/, բայց մյուսները ուշքահան լինելով կերան: :[

CactuSoul
20.01.2010, 15:34
.…ընկերներից մեկը մորթած արյունից տժվժիկ պատրաստեց: .…ես ահավոր զզվեցի:(.…

Բա՞:P «Սովորական» բուսակերներն էլ երևի նույնն են զգում, երբ դուք, ասենք, հավի միս եք ուտում:D…

:think


Հ.Գ.
Մի րոպե, բաստուրման մոռացա:o. բացարձակ հում միս:[…
Դե, ասենք, եվրոպացիների աչքերով, էլի:B, Զզվելի չի` բա ի՞նչ ա:}:

Ռուֆուս
20.01.2010, 15:37
Կասու Մարզու

Կասու Մարզուն այլ կերպ անվանում են բորբոսնած սարդինական պանիր: Այս ոչխարի պանիրի յուրահատկությունն այն է, որ նրա մեջ վխտում են պանրի ճանճի թրթուրները, որոնք յուրահատուկ համ ու հոտ են տալիս պանրին: Ոմանք նախքան ուտելը պանրի միջից հանում են թրթուրները, շատերը ուտում են թրթուրներով, համարելով, որ այդպես ավելի համեղ է: Սարդինիայում արգելել են այս ավանդական պանրի արտադրությունը (ասում են առողջությանը վնաս է), սակայն սև շուկայում հնարավոր է գնել ու վայելել այս զզվելիագույն պանիրը :))

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45571&d=1263987365

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45570&d=1263986729

Դեկադա
20.01.2010, 15:40
Բա՞:P «Սովորական» բուսակերներն էլ երևի նույնն են զգում, երբ դուք, ասենք, հավի միս եք ուտում:D…

:think


Հ.Գ.
Մի րոպե, բաստուրման մոռացա:o. բացարձակ հում միս:[…
Դե, ասենք, եվրոպացիների աչքերով, էլի:B, Զզվելի չի` բա ի՞նչ ա:}:

:) Չ՛է ջանս. ես բուսակեր բարեկամներ ունեմ, որոնք իմ միս ուտելու համար ինձնից չեն զզվում. իրենք ինձ քարկոծում են՝ գլխիս նոտացիաներ են կարդում:;)

Ռուֆուս
20.01.2010, 15:43
Էսկարգոտ

Ոչ բոլոր խխունջները կարելի է ուտել, սակայն ֆրանսիացիները որոշ խխունջներից իսկական դելիկատեսներ են պատրաստվում: Դրանցից մեկը Էսկարգոտն է: Խխունջնին նախ հացահատիկ են կերցնում, որպեսզի աղիները մաքրվեն այլ սնունդից, որը կարող է թունավոր լինել մարդու համար, այնուհետև հանում են խեցիներից, եփում սխտորով ու կարագով ու հետ խցկում խեցու մեջ: Ասում են շատ համեղ է :))

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45573&d=1263987741

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45572&d=1263987738

CactuSoul
20.01.2010, 15:44
Կասու Մարզու
Կարելի էր փորձել:nyam
Թե չէ՝ մինչև հիմա կերածս ամենաբորբոսնած բանը «Ռոքֆոր» պանիրն ա եղել:pardon:oy:


Իսկ եթե լուրջ՝ թեման հետաքրքիր է, Հայկ:), շնորհակալություն:

Ռուֆուս
20.01.2010, 15:51
Հակարլ

Հակարլը ավանդական իսլանդական ուտեստ է՝ պատրաստված շնաձկան մսից: Պատրաստման եղանակը բավականին հետաքրքիր է, շնաձկանը գլխատում են, ավազի մեջ փոս են փորում և շնաձկան մարմինը դնում են մեջը և ծածկում քարերով: Այսպիսով 6-12 շաբաթվա ընթացքում մարմինը ջրազրկվում է, այնուհետև ավազից հանում են և 4-5 ամիս կախում են չորացնելու: Այնուհետև կտրտում են փոքրիկ խորանարդիկների տեսքով և ուտում:

Ասում են հակարլը ամոնիակի համ ունի, իսկ հոտը այնքան զզվելի է, որ մարդիկ նախքան ուտելը փակում են քիթը, ոմանք անկախ իրենց կամքից որձկում են: Իսլանդացիների մեծ մասը կյանքում հակարլ չի կերել :D

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45574&d=1263988219

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45575&d=1263988220

CactuSoul
20.01.2010, 15:52
:) Չ՛է ջանս. ես բուսակեր բարեկամներ ունեմ, որոնք իմ միս ուտելու համար ինձնից չեն զզվում. իրենք ինձ քարկոծում են՝ գլխիս նոտացիաներ են կարդում:;)
Դե ես կատակ էի անում իբր:pardon:oy…


Էսկարգոտ

Հայկ, գրում եմ, որ ինձ զսպեմ, կյանքումս առաջին անգամ բացասական վարկանիշ չտամ:angry:(:
Ինչո՞ւ են մարդիկ էսքան դաժան:cry…
Դրանք մարդ էլ կուտեն:angry:[…

Տրամադրությունս ընկավ:cry2

Ռուֆուս
20.01.2010, 16:01
Քնամկան Ապուր/Dormouse Soup

Դեռևս Հին Հռոմում քնամկները համարվել են դելիկատես: Այժմ էլ Իտալիայում, Սլովենիայում և Խորվաթիայում քնամկներից պատրաստում են շատ համեղ ապուր: Քնամկներին մաշկազերծ են անում, 24 ժամ պահում հոսող ջրի տակ, այնուհետև դնում են քացախից ու ջրից պատրաստված լուծույթի մեջ և հետո նոր եփում: Իտալիայում քնամկների պահանջարկը այնքան մեծ է, որ ամեն տարի մոտ 20.000 քնամուկ են որսում, էկոլոգները լրջորեն անհանգստացած են...

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45577&d=1263988799

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45576&d=1263988797

Ռուֆուս
20.01.2010, 16:08
Կրիադիլյաս

Այս ավանդական իսպանական կերակուրը պատրաստվում է.... ըհմ.... ցուլերի ամորձիներից :)) Այն նաև բավականին տարածված է արևմտյան ԱՄՆ-ում և Կանադայում, որտեղ երբեմն ոչխարների ամորձիներն են օգտագործում: Ամորձիների վրայից հանում են պաշտպանիչ թաղանթը, թաթախում ալյուրի մեջ և տապակում: Նրանք, ովքեր համարձակվել են փորձել, շատ են գովում :))

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45579&d=1263989176

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45578&d=1263989175

CactuSoul
20.01.2010, 16:14
Կրիադիլյաս

Այս ավանդական իսպանական կերակուրը պատրաստվում է.... ըհմ.... ցուլերի ամորձիներից :))

Հա բայց ի՞նչ կա դրա մեջ:oy, շա՜տ համով են:nyam
Ցուլինը չգիտեմ, բայց, ասենք, գառա՜նը:love… խորոված վիճակո՜ւմ:roll… Նյամ:)

«Կովկասում» ինձ երևի դրա համար լավ հիշում են. ամեն գնալիս հոգուս պարտքն եմ համարում հարցնել՝ «Գառան ամորձիների խորոված ունե՞ք»:)): Բայց մինչև հիմա ընդամենը 2 անգամ է բախտս բերել:(:

Ռուֆուս
20.01.2010, 16:14
Գորտի տոտիկներ

Դե գորտի տոտիկների մասին արդեն այնքան է ասվել, որ հեչ տարօրինակ չի էլ թվում :)) Բնականաբար գորտի տոտիկների մեծ սիրահար են ֆրանսիացիները :P Ասում են գորտի տոտիկները հավի մսի համ ունեն, սակայն ամենահետաքրքիրն այն է, որ երբեմն եփվելիս տոտիկների մկանները սկսում են շարժվել, այնպես որ, եթե պատառաքաղը մոտեցնեք ու տոտիկը սկսի այս ու այն կողմ թռկոտել, մի վախեցեք, ամեն ինչ նորմալ է :D

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45581&d=1263989631

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45580&d=1263989630


Շարունակելի :)

One_Way_Ticket
20.01.2010, 16:33
Հակարլը ավանդական իսլանդական ուտեստ է՝ պատրաստված շնաձկան մսից:
National Geographic-ով պարբերաբար ասում էին` ավելի շատ մարդ մահանում է շնաձկան միս ուտելուց, քան շնաձկի զոհ դառնալուց: Չգիտեմ` կատակ էր թե ոչ :think

Ռուֆուս
20.01.2010, 16:50
Հա բայց ի՞նչ կա դրա մեջ:oy, շա՜տ համով են:nyam
Ցուլինը չգիտեմ, բայց, ասենք, գառա՜նը:love… խորոված վիճակո՜ւմ:roll… Նյամ:)

«Կովկասում» ինձ երևի դրա համար լավ հիշում են. ամեն գնալիս հոգուս պարտքն եմ համարում հարցնել՝ «Գառան ամորձիների խորոված ունե՞ք»:)): Բայց մինչև հիմա ընդամենը 2 անգամ է բախտս բերել:(:

Չգիտեի, որ Հայաստանում էլ են նման բաներ պատրաստում :)) Մյուս անգամ որ քաջություն ունեցա, անպայման ոչխարի ամորձիների խորովածը կփորձեմ :D

National Geographic-ով պարբերաբար ասում էին` ավելի շատ մարդ մահանում է շնաձկան միս ուտելուց, քան շնաձկի զոհ դառնալուց: Չգիտեմ` կատակ էր թե ոչ :think

Դե աշխարհով մեկ շատ է տարածված շնաձկան լողակի ապուրը (shark fin soup), որի պատճառով լիքը շնաձկներ են ոչնչացնում (շնաձկանը որսում են, լողակը կտրում, մարմինը հետ գցում ջուրը): Տարբեր երկրներում արգելել են շնաձկների որսը, բայց մեկ է շատերը այս ճաշատեսակից չեն հրաժարվել: Բայց ինչքան գիտեմ լողակը անվնաս է մարդու առողջության համար:

Gayl
20.01.2010, 16:54
Գորտի տոտիկներ



Մի անգամ կերել եմ, խաբին ասին շատ համովա ոնց որ հավի միս լինի մի փոքր զզվելով դրի բերանս ու զգացի որ վատանում եմ ստիպված մեծ կտոր լավաշ կերա որ հանկարծ սիրտս չխառնի:[

Ռուֆուս
20.01.2010, 17:09
Անցնենք ասիական դելիկատեսներին: Այնպես որ ամուր գրկեք զուգարանակոնքերը և անցնենք առաջ ;)


Պայտաձև Խեցգետիններ

Պայտաձև խեցգետինը ծովային ամենավախենալու կենդանիներից մեկն է, այն համարվում է դելիկատես բազմաթիվ ասիական երկրներում: Հոնգ-Կոնգում, Չինաստանում և Վիետնամում էգ խեցգետնի արժեքը 20-50 դոլար է:

Պայտաձև խեցգետինների ամենագնահատված մասը խեցու տակ գտնվող ձվերն են, որոնք յուրօրինակ համ են տալիս խեցգետնին: Ըստ եվրոպացիների այս խեցգետինների համը աննկարագրելիորեն զզվելի է:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45587&d=1263992864

Ռուֆուս
20.01.2010, 17:24
Ապուր Չորացրած մողեսներից

Չինացիները համարում են, որ մրսածության դեմ լավագույն միջոցը չորացրած մողեսներից պատրաստված ապուրն է: Մողեսներին եփում են արգանակի մեջ չինական արմավով և գետնախնձորով, ասում են, որ ձկան համ ունի:

Չորացրած մողեսներ կարելի է գնել չինական բոլոր դեղատներում, մողեսներին սովորաբար զույգերով են վաճառում – արու և էգ: Դեղագործները խորհուրդ են տալիս ապուրի մեջ միաժամանակ օգտագործել թե արուներին, թե էգերին, որպեսզի այն ավելի էֆեկտիվ լինի: Չինացիները նաև բարձր են գնահատում մողեսների սիրտն ու թոքերը:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45588&d=1263993835

CactuSoul
20.01.2010, 17:32
Ապուր Չորացրած մողեսներից


Ապուրը չգիտեմ՝ ոնց, բայց էդ չոր մողեսներին պատկերացրի մեր տեղական մողեսների չափ (ուծյու), աղի, ծխեցրած:nyam… Կարելի էր փորձել գարեջրի հետ:roll:drinks…

Ռուֆուս
20.01.2010, 17:32
Տապակած կարիճներ

Կարիճները աշխարհի ամենաթունավոր կենդանիներից մեկն են, սակայն չինացիները շատ բարձր են գնահատում կարիճների համը:

Կարիճներին կենդանի գցում են եռացող ձեթի մեջ, սակայն նրանց թույնը ամբողջությամբ չեզոքանում է: Փոքր կարիճները խրթխրթան են և լավ եփված մսի համ ունեն, մեծ կարիճները ավելի զզվելի են:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45589&d=1263994326

Enigmatic
20.01.2010, 17:37
Հայկ ջան շատ հետաքրքիրա, ապրես, էլի դիր էլիիիի

Ռուֆուս
20.01.2010, 17:38
Գարշահոտ բզեզներ

Ինդոնեզիայի Իրիան Ջայա նահանգի երեխաները շատ են սիրում գարշահոտ բզեզներ: Երեխաները խմբեր կազմած որսում են բզեզներին, որոնց անվանում են «մո-մո-մո»:

Չնայած բզեզները սարսափելի գարշահոտություն են արձակում, երեխաները դրանից չեն զզվում, նրանք բզեզներին փաթաթում են տերևների մեջ և խորովում կրակի վրա:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45590&d=1263994634

Ռուֆուս
20.01.2010, 17:39
Ապուրը չգիտեմ՝ ոնց, բայց էդ չոր մողեսներին պատկերացրի մեր տեղական մողեսների չափ (ուծյու), աղի, ծխեցրած:nyam… Կարելի էր փորձել գարեջրի հետ:roll:drinks…

Իմ մտքով էլ դա անցավ :)) Կարելի է համ մողեսներ փորձել, համ կարիճներ :))


Հայկ ջան շատ հետաքրքիրա, ապրես, էլի դիր էլիիիի

Քիչ-քիչ կդնեմ, ամենազզվելիները դեռևս առջևում են :)

Ռուֆուս
20.01.2010, 17:47
Նատտո (ֆերմենտացված սոյա)

Եթե ձեզ դուր չեն գալիս գարշահոտ պանիրները, ապա այս ավանդական ճապոնական կերակուրը ձեզ հաստատ դուր չի գա: Առաջինը ինչ կնկատեք սուր ամոնիակի հոտն է, իսկ երբ կսկսեք Նատտոն խառնել, կտեսնեք, որ այն ամբողջովին պատված է սարդոստայնի նման բարակ թելիկներով:

Նատտոն շատ հին ճապոնական կերակրատեսակ է, ըստ որոշ աղբյուրների այն առաջին անգամ պատրաստել են միջնադարյան Ճապոնիայում, երբ Մինամոտո նո Յոշիիյեն 1086-1088թթ-ին պատերազմում էր հյուսիս-արևելյան Ճապոնիայում: Նրա զինվորները ձիերի համար սոյա էին եփում, երբ թշնամին հարձակում գործեց: Զինվորները հավաքեցին սոյայով լեցուն կաթսաները և մի քանի օր հետո բացելուց հետո հայտնաբերեցին, որ ֆերմենտացված սոյան բավականին համեղ է:

Նատտոն սովորաբար ուտում են նախաճաշին՝ բրնձի հետ:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45591&d=1263995185

Ռուֆուս
20.01.2010, 17:53
Թյունիկ ձկան աչք (Tuna Eye)

Եթե դուք խնդիրներ չունեք, երբ ձեր կերակուրը ուղիղ ձեզ է նայում, ապա այս կերակրատեսակը ձեզ շատ դուր կգա: Ձկան աչքերը վաճառում են գրեթե բոլոր ճապոնական խանութներում, իսկ պատրաստման եղանակը բավականին հեշտ է: Աչքը գցեք եռացրած ջրի մեջ, ավելացրեք աղ և մատուցեք կիտրոնի հյութով:

Աչքը շրջապատված է ձկան յուղով և մկաններով, որոնք նույնպես բավականին համեղ են:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45592&d=1263995595

Ռուֆուս
20.01.2010, 18:01
Ձողաձկան սպերմա

Ճապոնիայում ձմեռային ամենահանրահայտ դելիկատեսը շիրակոն է, որը ձողաձկան սպերմայի պարկերն են: Շիրակոն շատ նման է ուղեղի – փափուկ և լպրծուն: Ճապոնացիները բարձր են գնահատում շիրակոյի նուրբ և թեթև համը, սակայն նրա ձկնային համը այնուամենայնիվ հիշեցնում է, որ սա կաթնամթերք չի:

Սպերմայի պարկերը բերանում հալվում են փափուկ կարագի պես, ասում են, որ այն նաև ուժեղացնում է տղամարդկանց պոտենցիան:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45593&d=1263996049

Հայկօ
20.01.2010, 18:22
Էս ինչ սրիկա թեմա ա :hands:

Իմ փորձած ամենազզվելի բանը հում ոստրեն էր՝ լիմոնով :[: Ոնց որ հում խլինք լիներ՝ լիմոնով... O_o

Ոստրեն դնում էիր պռոշիդ ու ֆը՜ռթ:

http://images.mhealth.ru/upload/2009/menshealth/september/2-oysters_wmark.jpg

http://www.talerka.ru/pict/b1bdb9b03af9e52d4b286cdef67d9e98.jpg

Ռուֆուս
20.01.2010, 18:29
Էս ինչ սրիկա թեմա ա :hands:

Իմ փորձած ամենազզվելի բանը հում ոստրեն էր՝ լիմոնով :[: Ոնց որ հում խլինք լիներ՝ լիմոնով... O_o

Ոստրեն դնում էիր պռոշիդ ու ֆը՜ռթ:

Ես մեծ հաճույքով ոստրե կփորձեի, չգիտեմ ինչի վստահ եմ, որ ինձ դուր կգա :))

Չգիտեմ ձեր մոտ ոնց, բայց իմ մոտ ախորժակս վաղուց փակվել է :D Կաշխատեմ մնացածները էսօրվա մեջ թարգմանել :)

CactuSoul
20.01.2010, 18:52
Մինչև Ռուֆուսն իր թարգմանություններում կհասնի դրան, ասեմ, որ Գյումրիում քաջ հայտնի ու դելիկատես համարվող «Քյալլան» նույնպես ամենազզվելիների ցանկում է ըստ արտասահմանցիների:P:D:

Նաև եկեք հեռու չգնանք ու հիշենք հայկական ավանդական խաշը:)… Մեկնաբանությունները, կարծում եմ, ավելորդ են, չխորանամ:B:

Լավ, «լիրիկական զեղումներս» «թարգում» եմ ու անձկությամբ սպասում հերթական համադամ:nyam խորտիկին:roll:oy:

Ռուֆուս
20.01.2010, 20:08
Ասիացիներին մենք դեռ կվերադառնանք, սակայն եկեք տեղափոխվենք սև մայրցամաք ու տեսնենք, թե ինչ են ուտում աֆրիկացիները :)

Եփած Մոպանե որդեր

Մոպանեն հարավային Աֆրիկայում հանդիպող ցեցի տեսակ է, որի թրթուրները համարվում է դելիկատես: Կանայք և երեխաները հավաքում են թրթուրները, այնուհետև կամ չորացնում արևի տակ, կամ էլ ծխահարում: Հավաքելուց հետո որդերի հետևից անցք են բացում և ճզմում, որպեսզի ազատվեն ներքին օրգաններից:

Չորացրած Մոպանե թրթուրները ուտում կամ հում, կամ էլ եփում են բանջարեղենով ու համեմունքներով: Թրթուրները դեղին գույնի են և ունեն կանաչ թեյի համ:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45606&d=1264003676

Ռուֆուս
20.01.2010, 20:15
Վեվիլ բզեզ

Վեվիլ բզեզները հանդիպում են սև մայրցամաքի տարբեր մասերում: Նիգերիայում Վեվիլ բզեզները համարվում են դելիկատես: Այս զզվելի բզեզները ունեն 8սմ երկարություն, 2սմ լայնություն և շատ հարուստ են ճարպերով:

Տեղացիները ասում են, որ ամենահամեղ Վեվիլ բզեզները ապրում են սագո ծառերի վրա: Բզեզների թրթուրները հավաքում են, լվանում և տապակում, ոմանք թրթուրները հում են ուտում:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45607&d=1264004090

Ռուֆուս
20.01.2010, 20:26
Տապակած մորեխներ

Մորեխների երամները, որոնք ժամանակ առ ժամանակ ոչնչացնում են իրենց առաջ եղած յուրաքանչյուր կանաչ բան, համարվում են թե անեծք, թե օրհնանք: Ոչինչ, որ մորեխների բանակը մի քանի րոպեում ոչնչացնում է ամբողջ տարվա բերքը, ըստ Նիգերիացիների տապակած մորեխներից ավելի համեղ բան չկա:

Ամեն անգամ երբ մորեխները անցնում են Նիգերիայի տարբեր նահանգներով, ամենուրեք կարող եք տեսնել մարդկանց, ովքեր տապած մորեխներ են ուտում (փոփքորնի պես): Նիգերիացիների համար մորեխները խավիարի պես թանկ են: Պատրաստման եղանակը շատ հեշտ է, հեռացնում եք մորեխի թևերը, մի փոքր տապակում թավայի մեջ, հետո համեմունքներ ցանում և չորացնում արևի տակ: :)

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45608&d=1264004724

AniwaR
20.01.2010, 20:32
Մմմ, մեջները կային այնպիսինները, որ կփորձեի: :nyam Զարմացա, որ էսկարգոներն էլ են էս ցուցակում: Հա, իսկ իմ տեսած ամենասարսափելի ճաշատեսակը, որ մեր կենցաղում օգտագործվում է, հավի տոտիկներն են՝ բուդիկները չէ, էն որ մի 20 հատ տոտիկից արգանակ են պատրաստում: :scare Ոնց որ կախարդ վհուկների պատրաստած թուրմ լինի՝ ագռավի ճանկերից:

Ռուֆուս
20.01.2010, 20:35
Բուշմիթ/Bushmeat

Բուշմիթը (թարգմանաբար թփուտերի միսը), սկզբնական շրջանում օգտագործվում էր, որպես սովի դեմ պայքարի միջոց, իսկ հիմա Քենյայում, Կոտ դ՛Իվուարում և Գվինեայում դարձել է պոպուլյար ճաշատեսակ: Այլ կերպ ասած Բուշմիթը ցանկացած վայրի կենդանու խորոված, տապակած կամ էլ եփած միսն է:

Աֆրիկյան տարբեր ռեստորանների Բուշմիթի մենյուում կարող եք գտնել կոկորդիլոսի, օձի, կրծողների, մարդանման կապիկներ, շների, կատուների և այլ կենդանիների մսեր: Բուշմիթը մեծ սպառնալիք է ներկայացնում աֆրիկյան տարբեր կենդանիների գոյատևմանը:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45609&d=1264005296

Ռուֆուս
20.01.2010, 20:44
Տերմիտներ

Աֆրիկայում տերմիտներ որսալու և եփելու տարբեր ձևեր գոյություն ունեն: Օրինակ Ուգանդայում թմբուկով հատուկ երգ են նվագում և տերմիտները թմբուկի ձայնը լսելով դուրս են գալիս բներից:

Եփելու ձևերն էլ են տարբեր, օրինակ Մարագոլի ցեղերը նրանց տապակում են իրենց իսկ յուղով և վրան աղ ցանում, Նիգերիայում գրիլ են անում կամ տապակում և աղալով ալյուր ստանում:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45610&d=1264005840

Ռուֆուս
20.01.2010, 20:52
Կովի արյուն

Մասաի ցեղերի մոտ շատ տարածված սնունդ է կովի արյունը՝ հաճախ կաթի հետ խառնած: Մասաիները հավատում են, որ կովի արյունը տղամարդկանց ավելի ուժեղ է դարձնում: Ամիսը մեկ Մասաիները նետով ծակում են կովի երակը, արյուն քաշում և փակում վերքը: Այն անվնաս է կովի առողջության համար:

Այնուհետև առանձնացնում են թրոմբները և մաքուր արյունը կամ խառնում կաթի հետ, կամ էլ հում խմում: Որոշ ցեղեր այն խառնում են կաթի կամ թթվասերի հետ և եփում կրակի վրա մինչև այն ձվածեղի պես պնդանա:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45611&d=1264006340

Ռուֆուս
20.01.2010, 21:06
Cactusoul-ը նշեց Գյումրվա քյալլայի :[ մասին, պարզվում է Աֆրիկայում էլ են քյալլա սիրում :))

Այծի գլուխ

Նիգերիայում և Հարավային Աֆրիկայում ամենաթանկարժեք ռեստորաններում կարող եք համտեսել այծի քյալլա: Այծին գլխատելուց հետո գլուխը սափրում են, վառում են, որպեսզի ազատվեն մազերից: Այնուհետև այն կացնով կոտրում են և եփում սոխով, սխտորով, լոլիկով, պղպեղով և համեմունքներով:

Մարդիկ, ովքեր որ բավական քաջություն ունեն համտեսել այս ուտեստը, կարող են նաև փորձել եփած ուղեղը, ականջները և աչքերը: Ի դեպ այծի աչքերը համարվում են ամենահամեղ մասը և դրանք սովորաբար պատիվ են տալիս հյուրերին: Այնպես որ, եթե այծի գլխի վրա աչքեր տեսնեք, իմացեք, որ ձեզ այդտեղ շատ են հարգում :)

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45612&d=1264007171

Ուրվական
20.01.2010, 21:28
Նաև եկեք հեռու չգնանք ու հիշենք հայկական ավանդական խաշը:)… Մեկնաբանությունները, կարծում եմ, ավելորդ են, չխորանամ:B:
Խաշի մասին մի դեպք պատմեմ:
Ուրեմն հայկական խոհանոցում սեղանին նստած ենք տարբեր ազգի ներկայացուցիչներ՝ հայ, ֆրանսիացի, եգիպտացի, հնդիկ, չինացի, կորեացի, հորդանանցի, պակիստանցի, պարսիկ: Ֆրանսիացին ծանոթ էր հայկական "հաշ" ճաշատեսակին: Կոնյակում ծնված և ֆրանսիական էլիտար կերակուրների ու խմիչքների մեջ մեծացած մարդը սկսեց պատմել մնացածին, թե ինչից ու ինչպես է պատրաստվում խաշը: Դե պատկերացրեք... Զգացի, որ կողքիս նստած աղջիկը վատանում ա:D
Հետաքրքիր ա, իրենք իրենց կերակուրներին ինչպես են վերաբերվում... Չնայած, ասում են, որ մարդ եթե վարժվի, կարող է ամեն ինչ էլ ուտել, բայց իրենց կերակուրները մեզ ա զզվելի թվում, մերը՝ իրանց:

Ռուֆուս
20.01.2010, 21:30
Հա, իսկ իմ տեսած ամենասարսափելի ճաշատեսակը, որ մեր կենցաղում օգտագործվում է, հավի տոտիկներն են՝ բուդիկները չէ, էն որ մի 20 հատ տոտիկից արգանակ են պատրաստում: :scare Ոնց որ կախարդ վհուկների պատրաստած թուրմ լինի՝ ագռավի ճանկերից:

Իմ մոտ էլ է լրիվ նույն կախարդ-վհուկային տպավորությունը, մանավանդ, որ հավի տոտիկները թեփուկներով են պատված, ոնց որ երեխա դինոզավրի ոտք լիներ.... :[ Փոքր ժամանակ նույնիսկ զզվում էի տոտիկներին ձեռք տալ, ինչ լավ է, որ հիմա հավերը առանց տոտիկների են վաճառում....

SDes77
20.01.2010, 21:32
Կապիկի ուղեղ: Շատ անգամ մատուցում են հենց գանգի մեջ:

http://londonist.com/attachments/Matt/Dessert%20-%20chilled%20monkey%20brains.jpg

Ռուֆուս
20.01.2010, 21:34
Հետաքրքիր ա, իրենք իրենց կերակուրներին ինչպես են վերաբերվում... Չնայած, ասում են, որ մարդ եթե վարժվի, կարող է ամեն ինչ էլ ուտել, բայց իրենց կերակուրները մեզ ա զզվելի թվում, մերը՝ իրանց:

Օրինակ հնդիկների համար այն, որ մենք տավարի միս ենք ուտում նույնքան զզվելի է, ինչքան ասենք մեր համար այն, որ չինացիները շան միս են ուտում: :)

Kita
20.01.2010, 21:47
Վսյո ես բուսակեր եմ դառնում:}
Ստեղից ոչ մի բան չէի ուտի աչքիս:))

AniwaR
20.01.2010, 21:58
Կապիկի ուղեղ: Շատ անգամ մատուցում են հենց գանգի մեջ:

http://londonist.com/attachments/Matt/Dessert%20-%20chilled%20monkey%20brains.jpg

Էս կապիկի ուղեղը (սառը դեսերտ), մեկ էլ կենդանի օձիկներ իրենց մամայի փորիկում (էս մեկը կասկածում եմ, որ հնարավոր ա ճիշտ լինի, օձը ձու չի դնու՞մ:)) ) Ինդիանա Ջոնսի ֆիլմերից մեկում կային: :))

Մարկիզ
20.01.2010, 22:01
… ղավուրմա… :D

ars83
20.01.2010, 22:40
Սկսենք եվրոպական ուտելիքներից :)

Արյունից պատրաստված երշիկ/Black Pudding/Blutwurst

Պատրաստվում է արյունից, յուղից և աղացած մսից: Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում և կենտրոնական Եվրոպայի երկրներում համարվում է դելիկատես: Ցանկալի է պատրաստել մորթած անասունի թարմ արյունից:

:o:o:o Պահո՜: Սրանից ամեն առավոտ նախաճաշին առաջարկում են: Ես էլ գիտեմ՝ թոքից սարքած ինչ-որ բան է, չեմ ուտում: Լավ էր՝ իմացա, թե ինչ է, հիմա առավել ևս չեմ ուտի :D

Gayl
20.01.2010, 22:43
Կապիկի ուղեղ: Շատ անգամ մատուցում են հենց գանգի մեջ:

http://londonist.com/attachments/Matt/Dessert%20-%20chilled%20monkey%20brains.jpg

Որը շատ թանկ արժի ու ասում են շատ համեղա, բայց տեսքը արդեն շատ զզվելիա:

CactuSoul
21.01.2010, 00:54
Կապիկի ուղեղ: Շատ անգամ մատուցում են հենց գանգի մեջ:

Ես նույնիսկ մի տեղ կարդացի, որ կենդանի կապիկի գլխից են ուտում:blin…
Որ ասում եմ՝ սրանք մարդ էլ կուտեն, չեք հավատում:scare:
:D

CactuSoul
21.01.2010, 01:21
Որ ասում եմ՝ սրանք մարդ էլ կուտեն, չեք հավատում:

Ժողովո՜ւրդ, փրկեք:scare Ուտում են:}
Իմ նյարդերն արդեն չեն դիմանում, որ կարդամ, բայց եթե ուզում եք, ապա այստեղ (http://pregnancy.about.com/od/placenta/a/placentarecipes.htm) կարող եք գտնել բաղադրատոմսեր՝ ընկերքով (պլացենտան ճիշտ ե՞մ թարգմանել:think) ճաշատեսակներ պատրաստելու համար:o:aaa:



Ես նույնիսկ մի տեղ կարդացի, որ կենդանի կապիկի գլխից են ուտում:blin…
Ճիշտ ա, սա ինչ-որ ֆիլմից հատված ա, բայց մեկ ա ահավոր ա, խորհուրդ չեմ տալիս դիտել:nono:
կապիկի ուղեղ ուտելու տեսարան (http://video.google.com/videoplay?docid=-5237462334704426156#):[:(

Հայկօ
21.01.2010, 02:41
Որպես «Կինո» բաժնի ձյաձ՝ իմ համեստ լուման էլ ներդնեմ էստեղ, էլի :): Իմ ամմմենասիրած ու ամմմենադասական ֆիլմերից մեկից մի տեսարան, վայելեք :).


http://www.youtube.com/watch?v=ln5V3VW2qTs

Gayl
21.01.2010, 03:29
Էս վիդեոից հետո ախորժակս բացվեց ու հասկացա որ սոված եմ:D

Ռուֆուս
21.01.2010, 10:05
Եկեք վերադառնանք Ասիա ու տեսնենք, թե էլ ինչ տարօրինակ ուտելիքներ են ասիացիները սիրում:

Մեղուների թրթուրներ

Մեղուների թրթուրները շատ տարածված ուտելիք է Չինաստանում և Ճապոնիայում: Թրթուրներին կամ տապակում են և համեմում աղ ու պղպեղով, կամ էլ եփում են սոյայի սոուսով և ավելացնում շաքար: Նրանք խրթխրթան ու քաղցր են, տեղացիները նրանց փոփքորնի պես են ուտում:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45619&d=1264053874

Ռուֆուս
21.01.2010, 10:11
Տապակած սարդեր

Հարավ արևելյան Ասիայում միջատները համարվում են դելիկատես, իսկ Կամբոջան կարելի է անվանել միջատակերների մայրաքաղաք: Կամբոջացիները այնքան շատ են սիրում տարբեր միջատներ, որ նրանք կամբոջական փոքրիկ Սկուոն քաղաքը վերանվանել են Սպայդերվիլ: Այստեղ փողոցներում դուք կտեսնեք կանանց, ովքեր տապակած Սկուոնյան սարդերի մեծ զամբյուղներ են կրում: Սարդերը խեցգետնի համ ունեն և գրեթե մարդու ձեռքի ափի չափ մեծ են: Կարծիք կա, որ կամբոջացիները սկսեցին սարդեր ուտել Կխմեր Ռուժի դիկտատուրայի ժամանակ, երբ ամբողջ Կամբոջայում սով էր: Այժմ սարդերը կամբոջական ազգային դելիկատես է:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45620&d=1264054241

Ռուֆուս
21.01.2010, 10:15
Օձի արյուն

Ասում են, որ օձի արյունը ուժեղացնում է տղամարդկանց պոտենցիան, այնպես, որ սա ավելի շուտ դեղամիջոց է, քան կերակուր: Պատրաստման ձևը շատ հեշտ է, կտրում եք օձի գլուխը և թողնում, որ արյունը հոսի բաժակի մեջ: Այնուհետև ավելացնում են օձի լեղին և վերջ, խմիչքը պատրաստ է:
Օձի արյունը տարածված ըմպելիք է Թայվանում, մայրաքաղաք Թայփեյում կա այսպես կոչված «Օձերի նրբանցք», որտեղ կարող եք գտնել տարբեր օձերից պատրաստված կերակուրներ և ըմպելիքներ:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45621&d=1264054527

Ռուֆուս
21.01.2010, 10:20
Տապակած առնետներ

Նախ ասենք, որ այս առնետներին դուք չեք գտնի ձեր աղբանոցում, նրանք ապրում են դաշտերում: Վիեետնամում և Թայլանդում առնետներին տապակում են, իսկ հետո ավելացնում են տարբեր համեմունքներ: Բժիշկները զգուշացնում են, որ առնետի միսը կարող է տարբեր հիվանդությունների պատճառ դառնալ, այնպես որ լավ մտածեք, նախքան այն փորձելը:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45622&d=1264054782

Ռուֆուս
21.01.2010, 10:26
Ծիծեռնակի բնի ապուր

Այս էքսկլյուզիվ ասիական կերակրի հիմնական բաղադրիչը ասիական ծիծեռնակի բույնն է: Ասիական ծիծեռնակը ճնճղուկազգի թռչուն է, որը ապրում է հարավային Թայլանդի կղզիներում և իր բույնը սարքում է թքից: Այս թռչունների բույնը համարվում է ամենաթանկարժեք բաղադրիչներից մեկը աշխարհում:

Եփվելիս բույնը ապուրը դարձնում է ժելատինի պես, այլ կերպ ասած դուք ուտում եք ջուր և թռչունի թուք.... համեղ է :)

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45623&d=1264055157

Ռուֆուս
21.01.2010, 10:33
Կոպի Լուվակ

Կոպի Լուվակը ամենաթանկարժեք սուրճի տեսակն է աշխարհում: Սակայն ոչ բոլորը գիտեն, որ այն ստանում են ինդոնեզական լուվակ անունը կրող կենդանու.... արտաթորանքից: Այս կատվազգի կենդանին ուտում է ամենահասած սուրճի հատապտուղները, սակայն նրա ստամոքսը ի վիճակի չէ այն ամբողջությամբ մարսել: Ստամոքսի թթուներն ու էնզիմները ֆերմենտացնում են սուրճի հատիկները և այն դարձնում ավելի համեղ:

100գր Կոպի Լուվակի գինը սկսվում է 50 դոլարից:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45624&d=1264055607

Ռուֆուս
21.01.2010, 10:40
Այս մեկը ուզում էի անակնկալ անեի, այն էլ չստացվեց... :(

Կապիկի ուղեղ

Եթե ձեր կարծիքով կապիկի ուղեղը տարօրինակ կերակրատեսակ է, ապա պատկերացրեք ինչքան տարօրինակ է այն, երբ կապիկը դեռ կենդանի է: Հարավային Չինաստանի որոշ ռեստորաններ ունեն հատուկ սեղաններ, որի մեջտեղում դնում են քնեցրած կապիկին բացում ուղեղը և վայելում այն: Երբեմն ուղեղ ուտողները կապիկի գանգի վերևի կտրված մասը օգտագործում են որպես ափսե, որի մեջ ուղեղը խառնում են ալկոհոլի հետ:

Կապիկի ուղեղը ոչ միյան տարօրինակ կերակրատեսակ է, այլ նաև խիստ վտանգավոր առողջության համար: Այն կարող է ուղեղի մահացու հիվանդության առաջացման պատճառ դառնալ:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45625&d=1264055995

Ռուֆուս
21.01.2010, 12:03
Կաոլին

Շատերի կարծիքով կավը ուտելու չէ, սակայն ԱՄՆ Ալաբամա և Ջորջիա նահանգների աղքատ համայնքներում կաոլինը տարածված կերակրատեսակ է: Այս համեղ հանքանյութը կարող եք գնել խանութներից, կամ էլ ինքներդ փորեք հողից:

Ոմանք ուտում են կաոլին, որովհետև իրենց դուր է գալիս համը, մյուսները այն որպես դեղամիջոց են օգտագործում ստամոքսի ցավերի համար: Ամեն դեպքում կաոլինը կարող է առաջացնել փորկապություն:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45627&d=1264060961

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45626&d=1264060960

Ռուֆուս
21.01.2010, 12:10
Փաստորեն ամերիկացիներն էլ խաշ ունեն :)

Չիտտերլինգ

Չիտերլինգը խոզի աղիքներից պատրաստած կերակրատեսակ է, որի պատմությունը սկսվում է գաղութային ժամանակշրջանից: Խոզերին մորթելուց հետո ստրկատերերը ստրուկներին տալիս էին կենդանիների չուտվող մասերը, օրինակ խոզի դունչը, ոտքերը և աղիքները: Ստրուկները սրանք եփում էին և ուտում:

Չիտտերլինգը անվնաս սնունդ չէ առողջական տեսակետից, որովհետև խոզի աղիքներում բազմաթիվ վտանգավոր բակտերիաներ են ապրում: Աղիքները պետք է լվացվեն սոդայով և պահվեն հոսող ջրի տակ: Սովորաբար կաթսայի մեջ սոխ են գցում, որպեսզի չեզոքացնեն Չիտտերլինգի զզվելի հոտը:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45628&d=1264061367

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45629&d=1264061369

Ռուֆուս
21.01.2010, 12:21
Սկյուռիկի ուղեղ
ԱՄՆ հարավային նահանգներում և հատկապես Քենթուքի նահանգում շատ տարածված է սկյուռիկի ուղեղից պատրաստված կերակրատեսակը: Այն ոչ մի կապ չունի աղքատության հետ: Օգտագործում են թե որսի ժամանակ սպանած սկյուռիկներ, թե ավտովտարներից սատկածները:

Ըստ ավանդույթի, սկյուռիկները համարվում են նվիր-կերակուր: Երբ որևէ մեկը սկյուռիկ է որսում, կտրում է սկյուռիկի գլուխը և այն բերում է ընկերոջ տուն: Տան կինը ընդունում է նվերը, խուզում գլխի մազերը և գլուխը ամբողջությամբ եփում: Երբ այն պատրաստ է, գլուխը դնում են ընթրիքի սեղանին կոտրում և դուրս ծծում նրա պարունակությունը: Գոյություն ունի ուղեղի պատրաստման մեկ այլ ձև - սկյուռիկի ուղեղի ձվածեղ:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45631&d=1264062051

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45630&d=1264062050

Ռուֆուս
21.01.2010, 12:24
Փայտիկով ալիգատոր

Եթե չեք ուզում ալիգատորի բաժին դառնալ, ալիգատորին ձեզ բաժին դարձրեք: ԱՄՆ Լուիզիանա նահանգի հարավում ալիգատորները հայտնի կերակրատեսակ են, ասում են, թե հավի մսի համ ունի:

Փայտիկով խորոված ալիգատորը պատրաստվում է ալիգատորի պոչից, այն տապակում են եգիպտացորենի հետ, այնուհետև տարբեր համեմունքներ ավելացնում և խորովում փայտիկի վրա: Եվս մեկ անգամ նշենք, որ չափազանց համեղ է:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45633&d=1264062236

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45632&d=1264062234

Ռուֆուս
21.01.2010, 12:44
Գեոդաք/Geoduck

Գեոդաքները իսկական դելիկատես են, ասիական երկրներում համարում են, որ այս ոստրեները ուժեղացնում են տղամարդկանց պոտենցիան: Գեոդաքները ապրում են հյուսիս արևմտյան ԱՄՆ-ում, սրանք ամենամեծ ոստրեներից մեկն են և տարօրինակ տեսք ունեն:

Գեոդաքի պարանոցը առնանդամ է հիշեցնում, որի ծայրից նրանք ջուր են ցայտեցնում: Գեոդաքի պատրաստման տարբեր ձևեր կան, օրինակ կարող եք այն տապակել: Սակայն զգուշացնում ենք, որ չափից դուրս եփված գեոդաքները շատ են պնդանում:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45635&d=1264063416

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45634&d=1264063415

Ռուֆուս
21.01.2010, 14:18
Շոտլանդական խաշի մասին ի՞նչ կասեք :)

Հագգիս

Հագգիսը ավանդական շոտլանդական կերակրատեսակ է: Նրա բաղադրության մեջ մտնում են ոչխարի ներքին օրգանները (սիրտ, լյարդ, թոքեր), սոխ, վարսակ, տարբեր համեմունքներ և աղ: Այս ամենը խառնում են իրար, լցնում ոչխարի ստամոքսի մեջ և եփում 3 ժամ: Շատ համեղ է:

Ի դեպ հագգիսը և շոտլանդական վիսկին Բերնսի ընթրիքի պարտադիր բաղադրիչներից են: (Բերնսի ընթրիքը Շոտլանդիայի ազգային տոներից մեկն է, երբ շոտլանդացիները հավաքվում են, որպեսզի նշեն աշխարհահռչակ շոտլանդացի բանաստեղծ Ռոբերտ Բերնսի ծննդյան օրը)

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45636&d=1264069036

Ռուֆուս
21.01.2010, 14:23
Հարյուր տարվա ձվեր

Սա մեկ այլ չինական դելիկատես է, որը պատրաստվում է բադի կամ հավի ձվերից: Ձվերը մի քանի ամիս պահում են կավից, մոխիրից, աղից, լայմից և բրնձի ցողուններից բաղկացած խառնուրդ մեջ: Այս պրոցեդուրայից հետո ձվի դեղնուցը դառնում է մուգ կանաչ և ձեռք է բերում ուժեղ ծծմբային և ամոնիակի հոտ, իսկ ձուն դառնում է մուգ շագանակագույն ժելատինե զանգված: Այս ուտեստը համարվում է դելիկատես և այն սովորաբար ուտում են հատուկ միջոցառումների ժամանակ՝ օրինակ հարսանիքներին:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45637&d=1264069359

Ռուֆուս
21.01.2010, 14:33
Մուքթուք

Մուքթուքը էսկիմոսների ավանդական կերակրատեսակն է, այն պատրաստված է կետի սառեցրած կաշվից և ճարպից: Այս կերակրատեսակը սովորաբար հում են ուտում, սակայն երբեմն այն տապակում են, կամ էլ մարինացնում են: Այն կարող եք համտեսել Ալյասկայում:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45638&d=1264069623

CactuSoul
21.01.2010, 14:47
Հագգիս
Այս անվանումն ինձ մոտ ուրիշ բանի հետ ասոցացվեց… Լավ է, որ խոսքն ընդամենը ոչխարի ստամոքսի մասին էր:}:

AniwaR
21.01.2010, 15:05
Ձեր արածը ձեր դուրն եկա՞վ: :diablo Ես հենց նոր զզվանքից չկարողացա իմ կանաչիով ու նրբերշիկով պատրաստած ձվածեղն ուտել: :cry Հիմա ստիպված մակկոֆե եմ խմում ու մտածում, որ կարելի է մածուն ուտել. չլինի՞ բուսակեր եմ դառնալու: :cry

Ակումբը առողջության համար շա՜տ շա՜տ շա՜տ վնասակար է: :(

Ռուֆուս
21.01.2010, 16:03
Խաշած չղջիկ

Ասիայում խաշած չղջիկը թանկարժեք դելիկատես է: Այն կարող եք համտեսել Ֆիջիում, Ֆիլիպիններում և ուրիշ ասիական երկրներում: Համը կրկին ասոցիացվում է հավի մսի հետ:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45639&d=1264075351

Ռուֆուս
21.01.2010, 16:05
Խոզի ուղեղ

Ուղեղներից պատրաստված կերակրատեսակներին արդեն լավ ծանոթ ենք: Խոզի ուղեղը չափից դուրս վնասակար է առողջության համար, այն պարունակում է 150 կալորիա, 5 գրամ ճարպ և 3500մգ խոլեստերոլ, որը ներկայացում է մարդու օրեկան խոլեստերոլի չափաբաժնի 1170%-ը:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45640&d=1264075461

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45641&d=1264075462

Ռուֆուս
21.01.2010, 16:06
Հսկայական մեդուզաներ

Երբ հսկայական մեդուզաները գալիս են ճապոնական ծովեր, խոհարարները պատրաստում են իրենց պարագաները: Մեդուզաներից տարբեր կերակրատեսակներ կարելի է պատրաստել – մեդուզայի ապուր, մեդուզայի յոգուրտ և մեդուզայի սաշիմի: Այս կենդանիների մարմինը գրեթե ամբողջությամբ ջրից է բաղկացած, այնպես որ մեդուզաներին չեք կարող պարզապես խաշել կամ գրիլ անել: Դրա փոխարեն նրանց աղի մեջ եք պահում և եփում տարբեր սոուսներով:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45642&d=1264075578

Ռուֆուս
21.01.2010, 16:07
Լյուտֆիսկ

Լյուտֆիսկը նորվեգական ձողաձկան տեսակ է: Նախքան եփելը լյուտֆիսկը պահում են այնպիսի ուժեղ հիմնային լուծույթի մեջ, որը կոռոզիայի է ենթարկում սպասքը: Այնուամենայնիվ ասում են, որ լյուտֆիսկը անվնաս է մարսողական օրգանների համար:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45643&d=1264075651

Ռուֆուս
21.01.2010, 16:09
Եթե ձեզ դուր են եկել ցլի ամորձիները ապա փորձեք սա.

Ցլի առնանդամ

Ճապոնացիների կարծիքով ցլի առնանդամն ուժեղացնում է տղամարդկանց պոտենցիան ու ուժ է տալիս: Նրանք, ովքեր փորձել են, ասում են, որ տավարի մսի համ ունի:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45644&d=1264075752

Ռուֆուս
21.01.2010, 16:12
Եվ ամենավերջում.

Բրնձի գինի

Այս բոլոր համադամ ուտելիքները համտեսելուց հետո փորձեք կորեական թանկարժեք բրնձի գինին: Գինու շշի մեջ են գցում երեք օրեկան մկների ձագեր և գինին պահում մոտ 1 տարի: Մկները գինուն յուրահատուկ համ ու հոտ են տալիս:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45645&d=1264075846



Հ.Գ. Հուսով եմ շատ չզզվեցիք :))

Ռուֆուս
21.01.2010, 17:14
Պարզվում է ամենահետաքրքրիր կերակուրներից մեկն եմ մոռացել...

Բալուտ

Բալուտը ֆիլիպինյան կերակրատեսակ է, որը խաշած հավի կամ բադի ձու է, որի մեջ կա ձևավորված թռչնի սաղմը: Սաղմը սովորաբար 17 օրեկան է, երբ նրա կտուցը, փետուրները և ոսկորները դեռ լիովին չեն ձևավորվել:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45646&d=1264079630

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45647&d=1264079634

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45648&d=1264079639

Ֆրեյա
21.01.2010, 17:24
Փաստորեն՝ հայերը Մասայներից շատ հեռու չեն։ Հենց էսօր ընկերուհուս պատմում էի էս թեմայի մասին ու ասեց, որ իրենց ընտանիքում պատրաստում են կովի ժարիտ արած արյուն :[

Ֆրեյա
21.01.2010, 17:28
Էս թեման նայելուց հետո մենակ մի միտք առաջացավ. "Փառք բուսակերներին՜".... Այ մարդ, ինչ լավ ա բուսակեր լինելը :cry
Էս ինչ ահավոր բաներ են, ավելի լավ ա սովից մեռնել, քան էտ ուտել...հմմմմ...

Ռուֆուս
21.01.2010, 17:35
Էս թեման նայելուց հետո մենակ մի միտք առաջացավ. "Փառք բուսակերներին՜".... Այ մարդ, ինչ լավ ա բուսակեր լինելը :cry
Էս ինչ ահավոր բաներ են, ավելի լավ ա սովից մեռնել, քան էտ ուտել...հմմմմ...

Բայց ինչն էր ահավոր :))

Մեկը ես մի քանի բան հաճույքով կուտեի.
Արյունից երշիկները
Էսկարգո
Քնամկան ապուրը
Կրիադիլյասը
Գորտի տոտիկներ
Մողեսները, կարիճները, սարդերը
Թյունիկի աչքը
Ձողաձկան սպերման
Ոստրեները
Ծիծեռնակի բների ապուրը (ընդ որում ծանոթներիցս մեկը փորձել է ու հիացած է մնացել, ի դեպ աշխարհի ամենաթանկարժեք ապուրներից մեկն է)
Կոպի Լուվակ կխմեի
Ալիգատորի խորովածը
Գեոդաքը
Մուքթուքը
ու մեդուզաները...

Իսկ մնացածի մասին... համոզված չեմ :))

Ֆրեյա
21.01.2010, 17:39
Վա՜յյյյ... չգիտեմ :( չէի ուզի, որ տզզոցի նման հնչեր, բայց մարդ ինչ աստիճանի տավար պետք ա լինի, որ վայրենի բաներ անի, ասենք՝ կապիկի ուղեղ ուտի՝ թարմ–թարմ
Սիիիրտս խառնեց էս թեմայում մի այլ կարգի...
Այ մարդ, էնքան համով բան կա էս աշխարհում, թուուու՜... սենց ապուշ բաներ ուտելը ինձ թվում ա ավելի շատ կոմպլեքս ա թերարժեքության, ոչ թե գուրմանություն...

հ.գ. ֆոււււ՜... գնամ բլղուրով փլավս ուտեմ : thanks god
Փառք քեզ Աստված, որ բլղուր ես աշխարհին տվել :angel

Ռուֆուս
21.01.2010, 17:46
Վա՜յյյյ... չգիտեմ :( չէի ուզի, որ տզզոցի նման հնչեր, բայց մարդ ինչ աստիճանի տավար պետք ա լինի, որ վայրենի բաներ անի, ասենք՝ կապիկի ուղեղ ուտի՝ թարմ–թարմ
Սիիիրտս խառնեց էս թեմայում մի այլ կարգի...
Այ մարդ, էնքան համով բան կա էս աշխարհում, թուուու՜... սենց ապուշ բաներ ուտելը ինձ թվում ա ավելի շատ կոմպլեքս ա թերարժեքության, ոչ թե գուրմանություն...

հ.գ. ֆոււււ՜... գնամ բլղուրով փլավս ուտեմ : thanks god
Փառք քեզ Աստված, որ բլղուր ես աշխարհին տվել :angel

Անի ջան, բայց ինչի՞ ես մտածում, որ էս բլոլոր կերակուրները անհամ են :)) Նույն գրեչկան, որ մենք ենք ուտում, ֆրանսիացիները չեն ուտում, ձիերին են տալիս :) Ավելի լավ ա փորձես ու ինքդ համոզվես, ուտելու բան է, թե չէ :)

CactuSoul
21.01.2010, 17:49
մարդ ինչ աստիճանի տավար պետք ա լինի, որ վայրենի բաներ անի, ասենք՝ կապիկի ուղեղ ուտի՝ թարմ–թարմ


Ճիշտ ա: Ծաղկակաղամբից համով բան աշխարհում չկա:love:


Հ.Գ.
Շուտ եմ ասել՝ առողջ ծաղկակաղամբ, առանց որդ ու բլոճների:P:D:

CactuSoul
21.01.2010, 17:54
.... իրենց ընտանիքում պատրաստում են կովի ժարիտ արած արյուն :[

Ես մի անգամ փոքր ժամանակ կերել եմ լերդացած եփած արյուն, բայց ժարիտ արած չէր ոնց որ, ինձ խաշած թվաց:think:oy:

Ձայնալար
21.01.2010, 18:42
Փառք քեզ Տեր Աստված, որ Անիին բլղուր ես տվել :))
Զզվելին ու չզզվելին պայմանավորվելու վրա ա :)), ասել է թե՝ պայմանականություն: Մարդ կա խաշից էլ ա զզվում, իրականում զզվելու բան չկա :pardon

Էդուարդ_man
21.01.2010, 19:04
Թուու՜:[ էն չղչիկի սուպը մանավանդ դրանից ահավոր ուտելիք երևի էլ կյանքիս մեջ չտենամ

Բայց մի բան մենակ չհասկացա շնորհակալությունները, որ տալիս էք էտ նկարներին դա նշանակումա, որ ձեզ դուրա եկել ուտեստը թե հակառակը :8 :D

Ձայնալար
21.01.2010, 19:09
Միհատ կոճակ ա պետք ավելացնել Ակումբում ամեն գրառման տակ՝ «Շնորհակալություն շատ համեղ էր», էն ցցած բութ մատի տեղն էլ լպստած ցուցամատ նկարել :D

CactuSoul
21.01.2010, 19:11
Բայց մի բան մենակ չհասկացա շնորհակալությունները, որ տալիս էք էտ նկարներին դա նշանակումա, որ ձեզ դուրա եկել ուտեստը թե հակառակը :8 :D
Անձամբ ես շնորհակալություն եմ հայտնում ինֆորմացիայի համար, հետաքրքիր է ուղղակի:):
Թեպետ Ռուֆուսը երբ հավեսի գցեց, զզվելի ճաշատեսակներ փնտրեցի ինտերնետում, շատերին նախօրոք ծանոթ էի, այսպես ասած, սպասում էի:D… Իմ տեսածներից մի քանիսն էլ բացակայում են էստեղ:B, բայց ես էդքան հարմար ժամանակ դժվար ունենամ թարգմանել-դնելու համար, մանավանդ որ շատ տերմիններ են օգտագործում նկարագրելուց:think:

Ֆրեյա
21.01.2010, 21:14
Հաաաա, հաստատ, մնում էր մենակ նորմալ ուտելու բան չլիներ, մնայի մեկնումեկի աչքի, կամ էլ մի ավելի վատ բանի հույսին...:))
Ձայ, հիմա չհասկացա, դու համաձայն ես ձողաձկան սպերման, կամ էլ կապիկի ուղեղ ուտել՞ Էն բլոճները էլ չե՜մ էլ ասում...
Մտածում եմ, երևի մի տարի բերք չի եղել, մարդիկ սոված են մնացել, հենց շարժվող բան են տեսել, բռնել կերել են
Բայց հիմիկվանը, երևի ավելի շուտ սպորտաձև ա " Փորձիր ամենաէքստրեմալ ուտելիքը" ու տեղ ինչքան ուռոդ կենդանի ուտես, էտքան աչոկներդ շատանում ա :))

p.s. Իմ փորձած ամենատարօրինակ բանը կրիվետկան, ուստրիցան, մեկ էլ միդիան ա... բայց նենց վիճակի բերած, որ իրա սկզբնական տեսքը չերևվա...
Ախր գոնե պետք ա ախորժալի տեսք ունենա էտ անտերը, որ ուտես :))

Ռուֆուս
21.01.2010, 21:26
Զզվելին ու չզզվելին պայմանավորվելու վրա ա :)), ասել է թե՝ պայմանականություն: Մարդ կա խաշից էլ ա զզվում, իրականում զզվելու բան չկա :pardon

Բագը ճիշտ ա ասում, ամեն ինչ պայմանական է: Պատկերացրեք, որ հագգիս ուտող շոտլանդացին հայկական խաշից կարող ա նույնքան զզվի, որքան խաշ ուտող հայը հագգիսից: Կամ օրինակ չղջիկ ուտող ֆիլիպինցուն մեր կերած լորի կամ կաքավի խորովածը կարող է զզվելի թվալ: Կամ անապատում ապրող կյանքում ձուկ չտեսած բեդվինը զզվի ձկնկիթից (բայց հավեսով ուտի իրենց ժառիտ արած մորեխները):

Հա ի դեպ (գրեթե) բոլորս էլ ձկնկիթ ենք ուտում, բայց որ նայենք, ձկան սպերման էականորեն ձկնկիթից այդքան էլ չի տարբերվում, ուրեմն ինչի՞ ենք ձկնկիթը համարում դելիկատես, իսկ ձկան սպերման զզվելի բան :pardon

Կամ ասենք մեղր կամ մեղրահաց ենք ուտում, որը իրականում մեղվի թուքն է նեկտարի հետ խառնած, բայց ծիծեռնակի թքից սարքած բները մեզ զզվելի են թվում:

Եթե սովետի վախտ Հայաստանում ինչ-որ մեկին սուշի կամ սաշիմի առաջարկեիք, հաստատ կզզվեր ու չէր ուտի, ով ա տեսել հում ձուկ ուտեն... Իսկ հիմա շատերը հաճույքով ուտում են :)

Էնպես որ կյանքին թեթև նայեք ու ինչ կարող եք, փորձեք, կարող է և դուր գալ :))

Հ.Գ. Արս, ինձ Անգլիայից Black Pudding նվեր բեր :nyam

Նարե
21.01.2010, 21:35
Վադ եմ:[, ես առանց այդ էլ լավ նիհար էի ու դիեատա պետք չէր:P
Բելգիայում՝ Չինական Վոկ-ում, կես քայլ էր մնացել, որ գորտի տոտիկներ ուտեի, բայց դե ռիսկս ինձ չներեց, չնայած ընկերս հավաստիացրեց, որ գրեթե հավի մսի համ ունի: Ես էլ մտածեցի, եթե կարող եմ հանգիստ հավի միսն ուտել, ապա ինչու՞ ուտել գորտինը:

Բայց շնորհակալ եմ հետաքրքիր ու նոր ինֆորմացիայի համար:

Enigmatic
21.01.2010, 23:17
Այ մարդ նենց եք վատացել, ոնցոր Հայկը դրելա, դուք էլ պետքա ամպայման գնաք ու փորձեք: Շատ հետաքրքիր էր Հայկ ջան, շնորհակալություն ինֆորմացիայի համար;)
Ես անգամ կրիվետկաներից եմ զզվում: Խաշից էլ եմ զզվանք զգում, երբեք մեջի միսը չեմ ուտում:
Իմիջայլոց մեդուզաները հալվում են, Ծովում բռնում էի դնում էի արևի տակ, մի 10 րոպե հետո տեսնում էի չկա, հալվելա: Զարմանալիա, էդ ո՞նց են եփում:think

helium
21.07.2010, 21:44
Մենք տանը տավարի ուղեղ ենք պատրաստում...շատ համեղ է :) Կարծում եմ մնացած ուղեղներից էլ կփորձեի :hands Բազմապիսի միջատներ էլ կկարողանայի համտեսել, միայն թե տապակած վիճակում լինեին...

Rhayader
21.07.2010, 22:09
Մենք տանը տավարի ուղեղ ենք պատրաստում...շատ համեղ է :) Կարծում եմ մնացած ուղեղներից էլ կփորձեի :hands Բազմապիսի միջատներ էլ կկարողանայի համտեսել, միայն թե տապակած վիճակում լինեին...

Ես անձրևաորդ եմ կերել: Ամբողջությամբ կուլ եմ տվել: Մի երեք տարի առաջ))) կուզեի սպագետտիի նման պատրաստած փորձել:

Բարեկամ
16.08.2010, 11:47
դելիկատեսներ Թայլանդից :)

http://img42.imageshack.us/img42/4127/p1000043y.th.jpg (http://img42.imageshack.us/i/p1000043y.jpg/)

Ռուֆուս
05.08.2011, 10:29
Մի հատ էլ տարօրինակ ուտեստ արևելքից, կոչվում ա Օդորի-Դոն: Օդորի-Դոնի վրա մեռած ութոտնուկ են դնում ու երբ վրան սոյայի սոուս են լցնում, այն ռեակցիայի մեջ է մտնում ութոտնուկի նեյրոնների հետ և ութոտնուկը սկսում է պարել: :}

https://lh4.googleusercontent.com/-00O8qpdde7c/Ti9BeGsUPTI/AAAAAAAAB9s/32-Vn4t9Kkc/w300/nomnomnom.gif

ՆանՍ
05.08.2011, 10:45
Տարիներ առաջ մեր ընտանիքի ընկերներից մեկը մորթած արյունից տժվժիկ պատրաստեց:Արյունը լցրեց մի թասի մեջ, մի քանի ժամ սառելուց հետո կտրտեցին ու յուղով և սոխով սարքեցին: Չգիտեմ ինչ համ ուներ/ ես ահավոր զզվեցի:(/, բայց մյուսները ուշքահան լինելով կերան: :[
Ես էլ եմ կերել ու , ճիշտ է, շատ համով էր և հեչ զզվելի էլ չէր:ok:

Lionne_en_Chasse
06.08.2011, 01:06
էս թեման սկզբից մինչև վերջ կարդալու ցանկություն կար, բայց 3-րդ էջից մոտս տարօրինակ քորա առաջացել, ուտելու ցանկությունը իսպառ բացակայելա ( մոտակա 10 տարում)... սկի խոզը սենց զզվելություններ չի ուտում, մարդ ինչքան ... անասուն պիտի լինի, որ սենց բաներ ուտի :[
կներեք ոգևորվածությանս համար, ինձ չկարողացի զսպել, ձեզ խնայելու համար գրառմանս 70% էլ դեռ ջնջել եմ

Աբելյան
06.08.2011, 23:14
Լոզերս գնում են::nyam

Sagittarius
06.08.2011, 23:40
Հարյուր տարվա ձվեր

Սա մեկ այլ չինական դելիկատես է, որը պատրաստվում է բադի կամ հավի ձվերից: Ձվերը մի քանի ամիս պահում են կավից, մոխիրից, աղից, լայմից և բրնձի ցողուններից բաղկացած խառնուրդ մեջ: Այս պրոցեդուրայից հետո ձվի դեղնուցը դառնում է մուգ կանաչ և ձեռք է բերում ուժեղ ծծմբային և ամոնիակի հոտ, իսկ ձուն դառնում է մուգ շագանակագույն ժելատինե զանգված: Այս ուտեստը համարվում է դելիկատես և այն սովորաբար ուտում են հատուկ միջոցառումների ժամանակ՝ օրինակ հարսանիքներին:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45637&d=1264069359

սրանից կերել եմ, ահավոր համ ու հոտ ունի :[ բայց չինացի ընկերս մատերն էլ հետն էր ուտում :D