PDA

Դիտել ողջ տարբերակը : Դեյվիդ Բոուի/David Bowie



Ռուֆուս
20.01.2010, 01:28
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45549&d=1263936328

Դեյվիդ Բոուին գլամ ռոքի պապան է, ռոքի պատմության մեջ ամենաազդեցիկ դեմքերից մեկը, մարդ ով իր ավելի քան 50 տարի ձգվող կարիերայի ընթացքում ամեն անգամ նոր ոճով է հանդես եկել, նոր կերպարով ու նոր ձայնով, ինչի համարն էլ ստացել է Ռոքի Քամելեոն մականունը :)

Բոուիին միանգամից մեծ ճանաչում բերեց 1969թ-ին թողարկված Space Oddity երգը, որը օգտագործվել է Apollo 11-ի լուսնի վրա վայրեջքը հեռարձակելու ժամանակ


http://www.youtube.com/watch?v=D67kmFzSh_o

Space Oddity ալբոմից հետո Դեյվիդ Բոուին հանդես եկավ անդրոգեն կերպարով - իր ալտեր էգո Զիգգի Ստարդաստը

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45548&d=1263936328

Ziggy Stardust & The Spiders From Mars կոնցեպտուալ ալոմը Բոուիին էլ ավելի մեծ ճանաչում բերեց: Հետագա ալբոմները գնալով ավելի ամրապնդեցին Բոուիի հռչակը:

Դեյվիդ Բոուին իր կարիերայի ընթացքում շատ տարբեր ոճերում է հանդես եկել - space rock, գլամ ռոք, սոուլ, արտ ռոք, էլեկտրոնային, ինդուստրիալ, փոփ և այլն: Մի խոսքով Բոուիի մասին շատ կարելի է խոսել, բայց ավելի լավ է լսել :)


http://www.youtube.com/watch?v=XXq5VvYAI1Q


http://www.youtube.com/watch?v=LSnXjE66tvQ


http://www.youtube.com/watch?v=QDetQ18fw5Q


http://www.youtube.com/watch?v=YYjBQKIOb-w


http://www.youtube.com/watch?v=TaFvitDHMag

Շինարար
20.01.2010, 01:34
Երբեք մոլի ռոքասեր չեմ եղել, բայց Դեյվիդ Բոուիի ձայնը միշտ սիրել եմ, դպրոցում անգլերենից շարադրություն էին տվել` "Իմ սիրած երգիչը" վերնագրով, գրել եմ Բոուիի մասին, ապրես լավ թեմայի համար:))

Ռուֆուս
20.01.2010, 01:38
90-00-ականների Բոուին զգալիորեն տարբերվում է «նախորդ» Բոուիներից, թե ոճով, թե ձայնով: Բոուիի բարիտոնը ավելի խորն ու հասուն է դարձել, ոճը ավելի դասական ու էլեկտրոնային ;)


http://www.youtube.com/watch?v=aW0XT5SbEII


http://www.youtube.com/watch?v=9_sjm2YiL6E


http://www.youtube.com/watch?v=kb2RlCnZqzg


http://www.youtube.com/watch?v=ji_zlq6abfc

Ռուֆուս
20.01.2010, 01:47
Դեյվիդ Բոուին համագործակցել է բազմաթիվ հայտնի երգիչների հետ, նրանց թվում է Queen-ը, որի հետևանքով ծնվեց Under Pressure հանճարեղ երգը :love


http://www.youtube.com/watch?v=xtrEN-YKLBM

Ջոն Լեննոնի հետ ստեղծվեց Fame երգը


http://www.youtube.com/watch?v=Whcgt_NBT30

Թինա Թըրները Բոուիի հետ երգեց Tonight երգը


http://www.youtube.com/watch?v=mrdzqMlQt10

Դեյվիդ Բոուին Իգգի Փոփի մոտ ընկերն է և նրանք շատ անգամներ են համագործակցել, հատկապես Բոուիի այսպես կոչված Բեռլինյան տրիլոգիա ալբոմների ձայնագրման ժամանակ: Մի անգամ, որպեսզի օգնի ֆինանսական վատ դրության մեջ գտնվող ընկերոջը, Բոուին ձայնագրել է Իգգի Փոփի China Girl երգի քավր տարբերակը


http://www.youtube.com/watch?v=uciyYTZ2B38

Ռուֆուս
20.01.2010, 01:53
Բոուին նաև դերասան է, խաղացել է մի շարք ֆիլմերում:

Բոուին քննադատների կողմից գովեստի է արժանացել 1983թ-ին Merry Christmas, Mr. Lawrence ֆիլմում գլխավոր դերը խաղալու համար:

Բոուին համագործակցել է ամերիկացի կուլտային ռեժիսյոր Դեյվիդ Լինչի հետ, խաղացել Լինչի Twin Peaks սերիալում և Twin Peaks, Fire Walk With Me ֆիլմում, Բոուիի I'm Deranged երգը օգտագործվել է The Lost Highway ֆիլմի սաունդթրեքում:

2006թին կրկին գովեստի է արժանացել Քրիստոֆեր Նոլանի «Պրեստիժ» ֆիլմում Նիկոլա Տեսլայի դերի համար:

AniwaR
20.01.2010, 01:57
Մմմ, գլե՞մ: Իսկականից չգիտեի: :))

Հա... Բոուին ահավոր պոպուլյար արտիստ է ամբողջ աշխարհով մեկ. հիշում եմ՝ անցած տարի Ստրասբուրգում մի ձայնասկավառակների սրահ էի գնացել, ուր մի հսկայական շարք, այն էլ ամենա-աչքի-զարնող (էս բառը ո՞նց ա գրվում:unsure) տեղում, հատկացված էր նրա դիսկոգրաֆիային (քչերին է այդպիսի բախտ վիճակվում): Բայց Հայաստանում, կարծես, այդքան էլ հայտնի չէ:

Ճիշտն ասած` կոնկրետ ինձ Բոուին էդքան էլ չի հետաքրքրել, որովհետև միշտ մի տեսակ «պապսայոտ» ա թվացել՝ գուցեև հենց էն պատճառով, որ իր վերաբերյալ ինչ-որ կոնկրետ տիպար պատկերացնել չի ստացվել ու... ու... «Բոուի»-ն ինձ մոտ առաջին հերթին ասոցացվում է «շոու-բիզնես»-ի հետ: Իր գործերից մեկը կա, որ շատ եմ սիրում՝ Wild is the Wind-ի իր տարբերակը, էդ երգի քավրներն էի քրքրում, իրենը շատ հավանեցի. :)


http://www.youtube.com/watch?v=90u1IV4dw8o

Իսկ օրինակ, իր ալբոմներից ամենահաջողվածները որո՞նք են, որ կարող եմ լսել, ու տպավորությունս հիմնովին կփոխվի: )) Ես մենակ Let's Dance-ն ունեմ, էն էլ Ստիվի Ռեյ Վոանի խաթեր::kiss

Ռուֆուս
20.01.2010, 01:59
Երբեք մոլի ռոքասեր չեմ եղել, բայց Դեյվիդ Բոուիի ձայնը միշտ սիրել եմ, դպրոցում անգլերենից շարադրություն էին տվել` "Իմ սիրած երգիչը" վերնագրով, գրել եմ Բոուիի մասին, ապրես լավ թեմայի համար:))

Բոուիի ձայնի համար ես էլ եմ գժվում, բայց ոչ ջահել ժամանակվանը: Բիձա ժամանակվանը ավելի հետաքրքիր է, խորը, հասուն ու խորհրդավոր :)

Ռուֆուս
20.01.2010, 02:14
Մմմ, գլե՞մ: Իսկականից չգիտեի: :))

Հա... Բոուին ահավոր պոպուլյար արտիստ է ամբողջ աշխարհով մեկ. հիշում եմ՝ անցած տարի Ստրասբուրգում մի ձայնասկավառակների սրահ էի գնացել, ուր մի հսկայական շարք, այն էլ ամենա-աչքի-զարնող (էս բառը ո՞նց ա գրվում:unsure) տեղում, հատկացված էր նրա դիսկոգրաֆիային (քչերին է այդպիսի բախտ վիճակվում): Բայց Հայաստանում, կարծես, այդքան էլ հայտնի չէ:

Ճիշտն ասած` կոնկրետ ինձ Բոուին էդքան էլ չի հետաքրքրել, որովհետև միշտ մի տեսակ «պապսայոտ» ա թվացել՝ գուցեև հենց էն պատճառով, որ իր վերաբերյալ ինչ-որ կոնկրետ տիպար պատկերացնել չի ստացվել ու... ու... «Բոուի»-ն ինձ մոտ առաջին հերթին ասոցացվում է «շոու-բիզնես»-ի հետ: Իր գործերից մեկը կա, որ շատ եմ սիրում՝ Wild is the Wind-ի իր տարբերակը, էդ երգի քավրներն էի քրքրում, իրենը շատ հավանեցի. :)

Իսկ օրինակ, իր ալբոմներից ամենահաջողվածները որո՞նք են, որ կարող եմ լսել, ու տպավորությունս հիմնովին կփոխվի: )) Ես մենակ Let's Dance-ն ունեմ, էն էլ Ստիվի Ռեյ Վոանի խաթեր::kiss

Վելվետ, իմ կարծիքով մեղավորը Let's Dance ալբոմն է, որ մոտդ սխալ տպավորություն է ստեղծվել Բոուիի մասին :) 80-ականներին բոլոր ռոք երգիչների նման Բոուին էլ դարձավ կոմերցիոն պրոյեկտ, որի հետևանքով ծնվեց իր ամենաշատը վաճառված Let's Dance ալբոմը: Բայց նախքան կոմերցիոն դառնալը Բոուին արդեն իսկ շատ հանրահայտ երգիչ էր ու իր ուրույն տեղը ուներ ժամանակակից երաժշտության մեջ:

Ալբոմներ խորհուրդ տալը մի քիչ դժվար է, Բոուին 25 ալբոմ է թողարկել, որոնք մեկը մյուսից խիստ տարբերվում են... Կփորձեմ լավագույնները նշել.

Space Oddity - որից սկսվեց Բոուիի կարիերան
Ziggy Stardust and the Spiders From Mars - շատերի կարծիքով լավագույն կոնցեպտուալ ալբոմը, գլամ ռոքի ամենաառաջին ու ամենաազդեցիկ ալբոմներից մեկը

Hunky Dory
Aladdin Sade
Pin Ups
Diamond Dogs - բոլորը մաքուր գլամ ռոք :)

Բեռլինյան տրիլոգիան
"Low"
"Heroes"
"Lodger" - այս երեք ալբոմը համարվում է Բոուիի լավագույն ձայնագրությունները, էլեկտրոնային էքսպերիմենտալ ալբոմներ են

Scary Monsters and Super Creeps - եթե սիրում ես new wave

սրանից հետո սկսվեց կոմերցիոն շրջանը, որը հետզհետե բերեց Բոուիի համբավի նվազմանը:

Իսկ նոր ալբոմներից ամենաշատը սիրում եմ Outside-ը

Ի դեպ Բոուիի գրեթե բոլոր ալբոմները կարող ես գտնել www.musicfond.com սայթում:

AniwaR
20.01.2010, 02:16
Հա, մեկ էլ իր մեջ էն ա դուրս գալիս, որ, անխոս, շատ սիրուն արտաքին ունի:love, մի տեսակ արիստոկրատական սառնություն կա մեջը... (Հա ի՞նչ, ես դրա համար մարդկանց սիրում եմ:beee)

Smokie
01.08.2012, 19:01
Էս թեմայում ընդամենը 50 րոպե ա՞ գրառվել:8

Ես էս տարի եմ բացահայտել David Bowie-ին: Դրանից առաջ կարծում էի, որ Under Pressure երգը Մերկուրիի հետ Queen-ի մյուս անդամներ են երգում:))

Սիրեցի իր երգերը, բայց որ մի քիչ մտածում եմ, (մանավանդ Rwufwusի գրառումները կարդալուց հետո) էդքան շատ երգեր չեմ լսել, ուղղակի շատ եմ լսել հավանածս երգերը ու տեղում դոփել:D

Սկզբից շատ սիրեցի Drive in saterday-ը ու Changes-ը: Հետո շա՜տ սիրեցի ու մինչև հիմա ամենաշատն եմ սիրում Life in Mars-ը:love ու The Man Who Sold The World-ը: Վերջինս պապաս ա սիրել էն ժամանակ էլ, հիմա էլ՝ հենց էդ երգի ու պապայիս շնորհիվ ա, որ Բոուիի ոչ քիչ երգեր ունենք:hands

:love

http://youtu.be/6C0RmRGTePw

Ուզում եմ նշել նաև Starman Space Oddity ու Sorrow երգերը:aha

Եթե անկեղծ լինեմ Բոուիի սանրվածքը ու դեմքի գրիմը դուրս էնքան էլ չի գալիս... Այ երգերը ամեն ինչ արժեն

http://youtu.be/MfsN8UH8p1Q

Շաա՜տ կուզեի, որ Բոուին համերգով գար Հայաստան:oy

Smokie
01.08.2012, 19:28
Ընդհանրապես Վիքիփեդիան ասում է, (http://ru.wikipedia.org/wiki/Боуи,_Дэвид) որ Դեյվիդ Բոուին բազմատաղանդ անձնավորություն է՝:hands նկարիչ, պրոդյուսեր և վերջում նշեմ ինձ շատ ուրախացնողը՝ հնչյունային ռեժիսյոր: Կոլեգա:love

Smokie
02.08.2012, 15:28
Էս ինչքա՜ն ալբոմներ քաշեցի Բոուիից:D:))

Հենց էս պահին լսում եմ իր ամենաառաջին ալբոմը՝ «David Bowie»-ն: Ոնց հասկացա բավականին տարբերվում է մյուսներից, սա ավելի շուտ ռոմանտիկ ոճում է: Շաաա՜տ լավն է::love

Smokie
16.06.2013, 22:17
Young Americans:dance:hands

http://youtu.be/eeJDyIkzqKE
Absolute Beginners:sulel:)

http://youtu.be/r8NZa9wYZ_U

Ruby Rue
16.06.2013, 22:23
Բոուիից միայն ''Ziggy Stardust and the Spiders From Mars'' ալբոմն եմ լսել:Հենց անունը գրավեց ու միանգամից քաշեցի: Իսկ իրեն էդքան էլ շատ չեմ սիրում, բայց Զիգգին՝ :love :

http://www.youtube.com/watch?v=XXq5VvYAI1Q

Ռուֆուս
11.01.2016, 14:46
Ուֆ-ուֆ, ափսոս... :(

GriFFin
11.01.2016, 14:57
Ուֆ-ուֆ, ափսոս... :(

Հա, իրոք ափսոս: Մի քանի օր առաջ ծնունդն էինք նշում :/ Բայց ինքը ուրիշ էր էլի, 27 Club-ի տարբերակով չէր: Մարդը մինչև հիմա կարողանում էի իրա կերպարի մեջ մնալ: Ի դեպ, 69 տարեկան էր :Դ

Շինարար
11.01.2016, 16:36
Ուֆ-ուֆ, ափսոս... :(

Դպրոցական տարիներս զարդարած չորս երաժիշտներից մեկն էր՝ The Prodigy-ի, Ռախմանինովի ու որքան էլ տարօրինակ չթվա՝ Լեոնտևի հետ մեկտեղ: Հետո էդքան շատ չէի լսում, բայց մի տեսակ հարազատ զգացողություն էի ունենում ամեն անգամ լսելիս, հիմա ոնց-որ մանկությանս մի կարևոր մասը գնացած լինի:

Ռուֆուս
11.01.2016, 17:32
Ի դեպ մի քանի օր առաջ նոր ալբոմ էր թողարկել - Black Star, ափսոս վերջինն է :(


https://www.youtube.com/watch?v=y-JqH1M4Ya8

Smokie
11.01.2016, 19:05
Ի դեպ մի քանի օր առաջ նոր ալբոմ էր թողարկել - Black Star, ափսոս վերջինն է :(


https://www.youtube.com/watch?v=y-JqH1M4Ya8

Հենց իր ծննդյան օրը:)

Ռուֆուս
12.01.2016, 18:44
Ի դեպ մի քանի օր առաջ նոր ալբոմ էր թողարկել - Black Star, ափսոս վերջինն է :(


https://www.youtube.com/watch?v=y-JqH1M4Ya8

երեկ 3 միլիոն դիտում ուներ, էսօր արդեն 12 միլիոն: Black Star-ն էլ հեսա չարթերում կհասնի առաջին տեղ: Սենց սիրուն դեռ ոչ մեկ չէր գնացել:

Աթեիստ
12.01.2016, 19:37
երեկ 3 միլիոն դիտում ուներ, էսօր արդեն 12 միլիոն: Black Star-ն էլ հեսա չարթերում կհասնի առաջին տեղ: Սենց սիրուն դեռ ոչ մեկ չէր գնացել:

MJ ? :think

Ռուֆուս
12.01.2016, 20:05
MJ ? :think

Չէի ասի, Ջեքսոնի թե դատերը, թե սնանկությունը շատ մեծ սև ՊՌ էր, չհաշված էն որ վերջին տասը տարի Ջեքսոնը գրեթե ոչ մի բան հետաքրքիր բան չարեց, վերջին տուրը չհաշված:

Աթեիստ
12.01.2016, 21:19
Չհասկացա թե դատերն ու PR-ը գնալու հետ իՆչ կապ ունեին ։)
Իսկ այ վերջին տուռը ուներ ու կարծեմ 50 մլն մարդ դրա տոմսերից ունի ։)

Վահե-91
12.01.2016, 21:33
Էս ո՞վ ա :unsure

Ռուֆուս
12.01.2016, 22:05
Չհասկացա թե դատերն ու PR-ը գնալու հետ իՆչ կապ ունեին ։)
Իսկ այ վերջին տուռը ուներ ու կարծեմ 50 մլն մարդ դրա տոմսերից ունի ։)

Արտ, ստեղ հարցը աշխատած միլիոնները չեն: Իմ համար Ջեքսոնն էլ, Բոուին էլ նույն կալիբրի աստղեր են, բայց իրարից շատ տարբեր են: Երկուսն էլ շատ մեծ ազդեցություն ու ժառանգություն են թողել, բայց ոչ մի կրիտերիա չկա, որ կարողանաս իրենց թողած ժառանգությունն իրար հետ համեմատես ու ասես ումն էր ավելի մեծ:

Ջեքսոնը պարզապես գտել էր էն ինչը մոտը լավ էր ստացվում ու դա հասցրել էր կատարելության: Բայց Invincible-ից հետո մինչև վերջին տուրը բացարձակապես ոչ մի creative output չէր թողել, ընդհակառակը լիքը սկանդալներ, բաներ, ինչի հետևանքով հիմա էլ իր մասին շատերի կարծիքը միանշանակ լավը չէ:

Իսկ Բոուին լրիվ Վերածննդի մարդ էր: Ինքն իր ամբողջ կարիերայի ընթացքում նոր ոճեր էր փնտրում, պոպուլյար դարձնում, երբեք նույնը չէր մնում: Ու բացի երգելուց լիքը ուրիշ տաղանդներ ուներ, նախքան 17 տարեկանում երգելը սաքսաֆոն ա նվագել, ալբոմներից մեկում (անունը չեմ հիշում), ամբողջ գործիքավորումն ինքն է արել, նկարիչ էր, հայտնի դերասան, լիքը հայտնի ֆիլմերում է խաղացել: Ու մինչև վերջ էլ շարունակում էր ստեղծագործել, էս պահին էլ Անգլիայում իր բեմադրած Lazarus մյուզիքլն ա գնում: Չգիտեմ, եթե ավելի ուշ մահանար, ինքը էլի լիքը բան կկարողանար թողնել իր հետևում, իսկ Ջեքսոնը պարզապես իր կարապի երգը երգեց ու վարագույր:

Ռուֆուս
12.01.2016, 22:34
Համ էլ նույնիսկ Ջեքսոնին չթողեցին արժանապատիվ ձևով մեռներ, ամբողջ ինտերնետով մեկ էն սարսափելի նկարն էր պտտվում, չասեմ որ մեկը:

StrangeLittleGirl
13.01.2016, 15:52
Blackstar-ը պաշտոնապես թողարկվելուց առաջ արդեն պտտվում էր ինտերնետներում (դեկտեմբերի վերջերին): Չգիտեմ՝ հատու՞կ էին բաց թողել՝ իմանալով, որ վերջինն է, թե՞ ուղղակի ինչ-որ կերպ դուրս էր պրծել (նման բաներ մեր ժամանակներում ավելի քիչ են լինում, քան մի տասը տարի առաջ): Բայց ալբոմի ամբողջ թեմատիկան հենց գնալն ա: Մի տեսակ մարմնովդ սարսուռ ա անցնում, երբ հասկանում ես՝ էս մարդը մինչև վերջին շունչը ստեղծագործական դաշտում ա էղել: Ու ալբոմն էլ ահագին լավն ա:

StrangeLittleGirl
13.01.2016, 17:27
Ու մեկ էլ շատ սիրուն էր, թե ոնց էին երաժշտական մեծ ու փոքր դեմքերն իրանց ցավակցությունները հայտնում կամ կիսվում Բոուիի հետ ունեցած փորձով կամ պատմում, թե ինչ ազդեցություն ա թողել իրանց վրա:

Ռուֆուս
13.01.2016, 20:25
Քանի դեռ մոլի քրիստոնեաները փորձում են ապացուցել, որ Blackstar-ի վիդեոն սատանիստական ա, ինձ ամենաշատը Վատիկանի պաշտոնականը թվիթը դուր եկավ, մանավանդ էն դեպքում, երբ Բոուին աթեիստ էր ու իր երգերում շատ էր կպել կաթոլիկ եկեղեցուն.

Ground Control to Major Tom
Commencing countdown,
engines on
Check ignition
and may God's love be with you (David Bowie) (https://twitter.com/CardRavasi/status/686466465784934400)

Էս էլ Blackstar-ը ահավոր լավն ա, թե երգը, թե տեսահոլովակը: Մեջը նույնիսկ Major Tom-ը կա.


https://www.youtube.com/watch?v=kszLwBaC4Sw