PDA

Դիտել ողջ տարբերակը : Ռուսաստանը` որպես Կովկասը ապակայունացնող գործոն:



Adriano
19.01.2010, 23:28
Հարցը իմ կարծիքով շատ հետաքրքիր է մի կողմից հասկանալով, որ Ռուսաստանը չի կարող ֆիզիկապես, հոգեպես հեռու մնալ կովկասից, մյուս կողմից հաշվի առնելով Սովետական միությունը, և հատկապես ուշադրություն դարձնելով այժմյա իրավիճակին, երբ Կովկասյան երկրները ձգտում են գտնել իրենց տեղը, ես այնուամենայնիվ, կարծում եմ, որ մասնավորապես Կովկասում առկա հակամարտությունները պետք են ՌԴ-ին և վերջիններս երբեք վերջ չեն ունենա: Օրինակ մասնավորապես Հայ-թուրքական, հայ - ադրբեջանական հակամարտությունները:
Այսօր նայում էի Պետրոսի հաղորդումը, նրա մոտ հյուր էր եկել ռուսաստանցի քաղաքագետ: Եվ Պետրոսը մի շատ նուրբ, բայց և այնպես դժվար հարց տվեց: Հարցի իմաստը հետևյալն էր արդյոք քաղաքագետը չի կարծում, որ հենց ռուսաստանն է հայաստանի կոնկրետ հայաստանի, սաղ դարդերի պատճառը, այսպես ասած հայկական պետությունը ապակայունացնողը: Ըստ Պետրոսի Ռուսաստանը վախենում է լուծել հայկական հարցերը, քանի որ չունենալով խնդիրներ ռուսական բազաները այլևս պետք չեն գա և ռուսաստանը ստիպված կարող է լինել դուրս բերել զորքերը հարավային կովկասից: Ռուս քաղաքագետը չպատասխանեց այդ հարցին: Եվ հիմա ինձ հետաքրքիր է մեր ակումբցիների կարծիքը: Խնդրում եմ ինձ չհամարել հակառուսական մարդ, ես նախորոք ասեմ, որ նախ ես իմ երկրի շահերն եմ պաշտպանում, իսկ հարցը իմ կարծիքով շատ ակտուալ է: Ներկայացված է առանձին քանի որ սա ոչ թե ինչ-որ հարցի ենթահարցն է, այլ առանձին քննարկման խնդիր է: