PDA

Դիտել ողջ տարբերակը : Ապրել ուտելու համար, թե ուտել ապրելու համար



Malu
19.01.2007, 16:06
Ով ո՞ր սկզբունքն է ընտրել իր համար:
Ես կարծիքս այժմ չեմ հայտնի, որպեսզի չազդեմ ձեր տեսակետի վրա…

Երվանդ
19.01.2007, 16:12
Իհարկե ապրել ուտելու համար:D

Lionne_en_Chasse
19.01.2007, 16:22
Ապրել այնպես, որ միակ մտածմունքիդ առարկան ուտելիքը չլինի և ապրել այնպես, որ ապրելու իմաստը բացահայտման համար քո առջև դրված հարցը այսպիսին չլինի՝ Ապրել ուտելու համար, թե ուտել ապրելու համար

Արսեն
19.01.2007, 16:40
Ով ո՞ր սկզբունքն է ընտրել իր համար:
Ես կարծիքս այժմ չեմ հայտնի, որպեսզի չազդեմ ձեր տեսակետի վրա…

սխալվում ես որ կարող ես այդ առումով ազդել գրառմանս վրա, քանի որ ունեմ իմ սկուզբունքը: այն կայանում է հետևյալում. միայն կենդանին է որ ապրում է ուտելու և սերունդ թողնելու նպատակով, այն էլ ինքն էլ չի գիտակցում այդ մասին:D
մարդ ապրում է մի շարք նպատակների ու երազաների իրականացման հույսով /նպատակով/, և ուտելը հանդիսանում է նրա կենսագործունեությունը ապահովելու միակ միջոց, ուստի մարդ ուտում է ապրելու համար, իսկ եթե հակառակ երևույթն է նկատվում, ապա մարդ անցում է կատարում դեպի իր նախնիներին, նմանվեկով կենդանուն:
համել էս ինչ անկապ թեմա է, պարզ է որ ոչ ոք էլ չի ասի ապրում եմ ուտելու համար:P

Ծով
19.01.2007, 16:42
Ուտել չաղանալու համար և չուտել նիհարելու համար…:D

Malu
19.01.2007, 18:03
Մի րոպե, սխալ մի հասկացեք… ուտել ասելով մի հասկացեք հենց բուն այդ ֆիզիոլոգիական գործողությունը: Ուտել ասելով նկատի եմ ունեցել ասենք գոյաթևել, աշխատել:
Ուղղակի տարացված խոսքը չուզեցի փոխել: Հարցս հետևյալն է. դուք աշխատում եք, որպեսզի ապրելը ավելի հեշտ լինի՞, կարողանաք ձեր նպատակները իրականացնել, թե ապրում եք աշխատելու (ուտելու), մյուսներին օգնելու համար:
Իրականում հարցը շատ ավելի լուրջ է, քան առաջին հայացքից թեթևամտորեն դրան մոտենում եք: Փորձեք ավելի խորը նայել հարցին:

Ֆելո
19.01.2007, 20:15
ապրել ապրելու, ուտել ուտելու համար:)
սենց պատասխան չէիք սպասի չէ՞:oy

John
20.01.2007, 00:18
ուտում եմ, որ ապրեմ ու կարողանամ ուտեմ… իսկ իրականում սենց հարցադրումը չեմ ընդունում…

ihusik
20.01.2007, 05:18
Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ...

ihusik
20.01.2007, 05:18
Ես չեմ ապրում, որ ուտեմ, բայց ուտում եմ, որ ապրեմ... չնայած ձևեր եմ փնտրում, որ չուտեմ ու ապրեմ,;) բայց վախենում եմ այն ավանակի օրն ընկնել,:D որին ժլատ տերը խնայողությունից ելնելով մի օր կեր չի տալիս տեսնում է ավանակը էլի սաղ է: Տերը մտածում է, որ կեր չի տվել ավանակին ու ավանակը սաղ է մնացել, արի կլինի երկրորդ օրն էլ կեր չտամ... այդպես մեկ, երկու, երեք, չորս, հինգ օր կեր չի տալիս վեցերորդ օրն ավանակը սատկում է:( (ишака жалко) ի՞նչ եմ ուզում ասել - Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, բայց դե շատ հայեր էլ վախենում են հանկարծ իրենց նախատեսված չափից հանկարծ քիչ չալաղաջ ուտեն ու խայտառակ լինեն:( :D (ինչպես շատ ռուսներ վախենում են հանկարծ իրենց նախատեսված չափից քիչ սպիրտային խմիչք խմեն):( :D : Ինչպես Վարդան Պետրոսյանն է ասում իր իմաստուն կատակներից մեկում <<...չալաղա՜ջ, չալաղա՜ջ, չալաղա՜ջ...>> ցույց տալով դեպի բերանն բոլոր մատներով ներս բրթելու պրոցեսն:D :hands Հա, չեմ ասել երևի, որ ես բուսակեր եմ...

Բարեկամ
20.01.2007, 09:39
ապրել ուտելու համա՞ր. զատո գիտե՛ս ինչի համար ապրես :ok

Աբելյան
20.01.2007, 12:36
ավելի շատ` ապրել ուտելու համար:

Արսեն
22.01.2007, 19:00
Մի րոպե, սխալ մի հասկացեք… ուտել ասելով մի հասկացեք հենց բուն այդ ֆիզիոլոգիական գործողությունը: Ուտել ասելով նկատի եմ ունեցել ասենք գոյաթևել, աշխատել:
Ուղղակի տարացված խոսքը չուզեցի փոխել: Հարցս հետևյալն է. դուք աշխատում եք, որպեսզի ապրելը ավելի հեշտ լինի՞, կարողանաք ձեր նպատակները իրականացնել, թե ապրում եք աշխատելու (ուտելու), մյուսներին օգնելու համար:
Իրականում հարցը շատ ավելի լուրջ է, քան առաջին հայացքից թեթևամտորեն դրան մոտենում եք: Փորձեք ավելի խորը նայել հարցին:

եթե խորն էլ նայեմ հարցադրմանդ, մեկա կասեմ որ ուտում եմ ապրելու համար: Ուղղակի են որ ասում ես թե աշխատել որպեսզի լավ ապրել / ուտել/, չեմ ընդունում, աշխատել որպեսզի կարողանալ լավ ապրել այն առումով, որ հոգաս քո հոգեկան պահանջմունքները, օր. լավ տուն ունենաս, շատ երկրներ գնաս ու շատ բան տենաս, նոր բաներ սովորես, տենց էլի;) հուսով եմ պարզ արտահայտվեցի:oy

Cleopatra
22.01.2007, 22:21
Ուտել ապրելու համար թե չէ կհիվանդանամ ու կմեռնեմ:cry :cry

Idealistka
26.01.2007, 20:44
Ուտել ապրելու համար թե չէ կհիվանդանամ ու կմեռնեմ:cry :cry

Մարդ կա՝ ապրում ա նաեւ ուտելու համար, ինչ կա որ, էս կյանքի հաճույքներից մեկն ա , բայց մարդ էլ կա պիտի ստիպեն , որ ուտի, չհիվանդանա......
Նայի հա՜, լավ կուտես:D :

Նանե
21.02.2007, 11:45
Հիմա շատ քչերն են ուտում ապրելու համար, բոլորին էլ մտահոգում է անձնական բարորությունը:oy Ենպես որ - Ապրել ուտելու` աշխատելու, սովորելու, զարգանալու, երջանկանալու համար:ok

Kyanquk
06.03.2007, 12:30
Ուտում եմ մենակ նրա համար , որպեսզի կարողանամ ապրել թե չէ հաստատ խնձորից բացի այլ բան չէի ուտի ;)

Ramzes
11.05.2008, 22:09
Չի կարելի ժխտել, որ ուտելիքը դա վայելք է, բայց նաև կենսական անհրաժեշտություն: Պետք է ուտել ապրելու համար, բայց ուտելուց առաջ լավ կլինի մտածել, թե ինչ ես ուտում. քանի որ վերջերս շատերն անտեսում են այդ հանգամանքը, ինչը հանգեցնում է շատ տխուր հետևանքների:

Լեո
14.05.2008, 15:15
Ով ո՞ր սկզբունքն է ընտրել իր համար:
Ես կարծիքս այժմ չեմ հայտնի, որպեսզի չազդեմ ձեր տեսակետի վրա…

Շա~տ հետաքրքիր հարց է: Եվ ասեմ ինչով:
Տեսնես ո՞վ կասի, թե ինքն ապրում է ուտելու համար: Այդպես ապրում են միմիայն կենդանիները` անասունները: Չեմ կարծում, թե ինչ-որ մեկը հոժարակամ կասի, թե ինքն ԱՆԱՍՈՒՆ է:D

VisTolog
16.06.2008, 12:17
Ապրել ապրել, այնպես ապրել, որ ստամոքսդ չզգա ուտելիքի պահանջ: :D

Don't Worry
05.07.2008, 13:18
Ուտել, որպեսզի կարողանալ ապրել :)

Brigada
09.08.2008, 02:52
2-ը համատեղ

Վարպետ
09.08.2008, 09:09
Հիմար տարաբաժանում ա` ըստ իս: Կամ պետք ա փիլիսոփայես կամ ղժժաս: Դե պարզ ա, որ իրեն հարգող մարդը, եթե լուրջ ա պատասխանում, պետք ա ասի` իհարկե ուտում եմ, որ ապրեմ: Իսկ ղժժալուց պետք ա ասի` իհարկե ապրում եմ, որ ուտեմ:

Հիմա ով կարող ա ասել` ինքը ուտում ա, որ զուգարան գնա, թե զուգարան ա գնում, որ ստամոքսի ազատվի ու էլի ուտի?

Բարեկամ
18.08.2008, 11:31
Չնայած հիմար հարց ա, բայց պատասխանեմ:
Ապրում եմ ուտելու համար: Նաև: Բարեբախտաբար:
Բարեբախտաբար, որովհետև սովի տարիներ չեն կամ համակենտրոնացման ճամբարում չեմ, որ էնքան որ մի բան լինի սնվելու - չմեռնեմ:
Բարեբախտաբար, որովհետև, եթե ինչ-որ պահ սկսեն չհետաքրքրել կյանքի հաճույքները, ուրեմն գործերս լրջորեն վատ են. կամ դեպրեսիան է քաշում կամ կյանքից բան չեմ հասկանում:
Ուտելը վաղուց արդեն զուտ ստամոքսը լցնելն ու սովից գլխապտույտը վերացնելը չի կամ նույնիսկ վիտամինների անհրաժեշտ ռացիոնի ապահովումը:
Ուտելը լայֆստայլի բաղադրիչներից ա - նկատի ունեմ կերակրի որակը, տեղը, միջավայրը… Նաև պատրաստման պրոցեսը, մատուցման պարագաները, ձևը, շրջապատող մթնոլորտը, ընկերակից մարդիկ… Մի խոսքով, հաստատ ապրում եմ ուտելու համար, ու եթե առաջարկեին ինչ-որ բժշկական հրաշքով հանել սնվելը օրակարգից թեկուզ ժամանակ խնայելու փոխհատուցմամբ, չեմ խոսում էլ ծախսերի կրճատման մասին, հաստատ կտխրեի, ու կյանքից մի կարևոր գույն կպակասեր…

Մեղապարտ
18.08.2008, 12:57
Առաջին հայացքից սովորական հարց է , մտացեցի չքննարկել , սկայն ճիշտ է առաջին հայացքից սովորական թվացող հարցի քննարկելը:
Կենդանական աշխարհը ապրում է ուտելու համար , մարդը որպես կենդանական աշխարհի մաս նույնպես ապրում է այս ուղղեցույցով:
Հիմա հայ մարդուն որպես գիտակից անհատականություն ( այսինքն մտածողության մեջ գերակշռում է գիտակցությունը և ոչ թե ենթագիտակցությունը) դիտենք հարցա դրման գլխավոր բեւեռի միջոցով:
Դիտարկումը սկսելուց առաջ կատարենք հայ մարդու դասակարգումը , հիմնականում այն հինգ խմբից է կազմված Հայաստանաբնակ, եվրոպաբնակ, ամերիկաբնակ, արեւելա բնակ և ոչ հիմնական բնակության վայր ունեցողներից:
Վերցնենք քննարկման համար հայաստանաբնակին և նույնպես կատարենք սոցիալա կան դասակարգում, ավելի ճիշտ պատասխանելու համար:
Այստեղ դասակարգմնան համար կիրառելի է կենդանական աշխարհի հիմնական օրենքը, կերից առաջինը օգտվում է ամենա հզորը և այսպես հաջորդաբար, մինչև այն մտնում է ընտանիք: Իրավունքի առումով այն հանդես է գալիս որպես ավանդույթ առա ջին պատառը ընտանիքի հորը (կամ ուժեղին) և այսպես հաջորդաբար:
Հայաստանում խնդիրը հասկանալի պարզ է, հասարակությունը կազմված է երկու խմբերից «ուտում են ապրելու համար» և «ապրում են ուտելու համար»:
Ազգաբնակչության հիմնական մասը «ապրում է ուտելու համար» նրա գլխավոր դրույթն է «էթանք մի կտոր հաց ուտենք» : Սա մի խորը և շատ հիրարխիկ արարողութ յուն է որ մեջ ամփոփված են «ապրում է ուտելու համար» սոցիալական տեսակի ողջ պատկե րացումները կյանքի մասին:
Սա մի արարողությունը որտեղ ընդգծված հանդես է գալիս այն անհատը որի շուջ ձևավորվում է ուտելու ծիսական արարողությունը, արարողության մեջ հիմնասյուն են հանդիսանում մի քանի ամփոփ և հղկված մտքեր, որոնք ուղղված են «ապրում է ուտե լու համար» վայրենի ծիսական արարողության կենտրոնին՝ հզորին:
Ինչքան ել ցավալի լինի փաստելը, բոլորը ձգտում են դառնալ այս համակարգի մասը, սա մի խայտառակ կառույց է որտեղ գլխավոր ոչ թե մտավոր կարողությունն է այլ բիրտ ուժը որը տվյալ պահին կենտրոնացել է մեկի կամ խմբի ձեռքերում:
Այս կառույցը հայ մարդու համար , բնության միջից պատճենահանված ամենա վատագույն համակարգն է որի արդյունքում հարաբերությունները ամբողջությամբ կառուցվում են կեղծիքի և կախվածության վրա:
Մեր պետությունը իր կառավարման համակարգով խթանում է այս գաղափարա խոսության առավելագույն պահպանմանը որը բնականաբար հասրակությանը մղում է դեպի անսասնական կյանք, որտեղ սոցիումի մի մասը միշտ զոհ է:
Այս մետաստազի դեմ պետք է պայքարեն բոլորը սակայն հիմնական խոսքը պատկա նում է երիտասարդներին իսկ գլխավոր առաջամարտիկները պետք է հանդես գան կանայք քանի որ բոլոր ժամանակներում կայնաք եղել են ավելի բարեպաշտ ավելի պատասխանատու , ցավոք սրտի հարկավոր է շեշտել որ հայ տղամարդը բավականին հետընթաց է ապրել , սա այլ քննարկման թեմա է:

Mitre
18.08.2008, 13:27
Ապրում եմ, որովհետև ծնվել եմ
ուտում եմ ,որ չմեռնեմ

հաջորդ թեման բացեք՝ ձուն է եղել սկզբից, թե հավը

Ապե Ջան
03.08.2010, 01:55
Ուտում եմ ապրելու hամարու համոզված եմ նաև որ շատ շատերի մոտ էլ այդպես է:
Իսկ սակավ մարդկանց մոտ, ճիշտ հակառակն է, չգիտեմ դրան արդո՞ք կարելի հիվանդություն անվանել:
Բայց իրոք չեմ պատկերացնում թե մարդը ո՞նց կարող ապրել ուտլելու համար:

ԳագոՋան
16.09.2010, 16:28
Շա~տ հետաքրքիր հարց է: Եվ ասեմ ինչով:
Տեսնես ո՞վ կասի, թե ինքն ապրում է ուտելու համար: Այդպես ապրում են միմիայն կենդանիները` անասունները: Չեմ կարծում, թե ինչ-որ մեկը հոժարակամ կասի, թե ինքն ԱՆԱՍՈՒՆ է:D

ապրել ուտելու համար,որպիսի ուտես ապրելու համար:)

Մանուլ
16.09.2010, 16:37
Եթե ուտում ես ապրելու համար, նշանակում ա՝ ուտում ես, որ չմեռնես: Բայց ո՞վ ա ուտում միայն նրա համար, որ չմեռնի: Ես սկզբից ուտում եմ, որովհետև սոված եմ, հետո էլ ուտում եմ, որովհետև համով ա :D: Բայց որ չուտեմ էդ «հետո»-ն, չեմ մեռնի: Բայց ոչ էլ ապրում եմ, որ ուտեմ. ուրիշ լիքը հետարքիր ու հաճելի բաներ էլ կան :):