Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Փորձեր



Արեւոտ լուսին
18.01.2010, 11:56
Ճաղերից այն կողմ բացվում էր առավոտը,
Խճճված լույսն ընկնում էր աչքերին
Ու աչքերն ազատություն էին արտացոլում,
Դատողությունը հասնում էր մինչեւ կապույտ դարպասները ու…
Ու երկմտանքը վերադարձ էր արձագանքում…

Արեւոտ լուսին
06.02.2010, 09:41
Պայթեց վերջապես անհագ կարոտը,
Ու ցրիվ եկավ կտավի վրա...
Ստեղծվեց նկարը, որի մեջ մարդը
Հասկացավ եւս մի նոր երեւույթ...
Ու հուզվեց մարդը,
Մարդը արտասվեց,
Իսկ քիչ անց հետո մարդը ծիծաղեց

Արեւոտ լուսին
20.02.2010, 10:31
Ու լուռ գիշեր է...
Բայց հնչեղ է մեր
Նախկին Սերերի
Ձայնը կարոտի:
Ու մենք թախծում ենք`
Չզգալով սիրո
Պոռթկումը մեր մեջ,
Ու մենք ապրում ենք`
Տեսնելով երկնքում
Փայլն աստղերի,
Իսկ մեր Սերերը,
Նախկին սերերը
Սերն են որոնում,
Սակայն չեն գտնում,
Գտնում են, սակայն
Շուտ էլ կորցնում,
Ու հետո, հետո
Երբեք չեն գտնում...

Rhayader
20.02.2010, 11:40
Ի՞նչ ես փորձել, ես էլ եմ ուզում դրանից ծխել:P
Ինչ-որ տարբեր երգերի բառեր ու պատկերներ եմ տեսնում (միգուցե սխալվու՞մ եմ). Հախվերդյան և այլն: