PDA

Դիտել ողջ տարբերակը : Առաջարկում եմ մի հատ հետաքրիր վեբ պրոյեկտ սկսենք

DavitH
16.01.2010, 18:03
Առաջարկում եմ մի հատ հետաքրիր վեբ պրոյեկտ սկսենք
լավ կլինի որ առաջարկեք թե ինչ կարելի ա անել

BOBO
16.01.2010, 18:05
Հայկական տոռենտ տրեկեր:))

VisTolog
16.01.2010, 18:08
Վեբ պրոյեկտի հետաքրքիրը որնա՞:think

Sagittarius
16.01.2010, 18:14
Հայկական ուսանողական կայք բացեք,,,,
եթե կարողանաք համաձայնեցնեք ԲՈՒՀերի հետ, ու էտ կայքում լինի չատեր, ֆորումներ, ամեն բուհի առանձին բաժիներ, լեկցիաներ, նորություններ, քննարկումներ, դա լավ կլինի,, թե չէ ոնց ջոգում եմ մեր բուհերից ոչ մեկ ի վիճակի չի մենակով մի հատ խելքը գլխին սայթ բացի...

Okamigo
16.01.2010, 18:20
Ազային տոռենտ տրեկեր ստեղշծել,կարծում եմ եթե համախմբվենք,կկարողաղանք

DavitH
16.01.2010, 18:23
Ես նկատի ունեի ավելի շուտ սոցիալական սայտի նման ինչ-որ բան, որ համել սկսնակներին կկարողանանք սովորացնել

VisTolog
16.01.2010, 18:27
Ազային տոռենտ տրեկեր ստեղշծել,կարծում եմ եթե համախմբվենք,կկարողաղանք

դե համախմբվեք, մարդա 500$ "քցվեք":))

davidus
16.01.2010, 18:30
Ազային տոռենտ տրեկեր ստեղշծել,կարծում եմ եթե համախմբվենք,կկարողաղանք

վատ բան չէս ասում, բայց էտ անելու համար պետք ա, որ գոնե կոմպերի կեսը մեր-սեփական "ՀԱՅnet"-ին կպած լինեն, որ արդյունավետությունը մեծ լինի կապը լինի լոկալ ցանցի նման, որ համ ավելի արագ լինի, համ էլ տրաֆիկը էժան լինի.....

Okamigo
16.01.2010, 18:37

Շատ ճիշտ ես ասում,բայց առայժմ նման բան կարելիա անել կաբելային ինետի միջոցով,առայժամ նման հնարավորություն տալիսա ucom-ը,քանի որ որոշ ժամանակ անց,բավականին տարածված կլինի,բայց դե պարտադիր չէ,շատ արագ upload-ով լինի,դրա համար էլ ասեցի պիտի համախմբվենք,քանի որ որքան շատ լինեն սիդերը այնքան լավ,ուղղակի ամենամեծ խնդիրը դա Բիլայնի հայլայնա,քանի որ այդ կապը նորմալ upload չունի,իսկ տվյալ կապը բավականին տարածված է,պետք է իկսպաե շատ մարդ մտնի որ գոնե սիդերի միջոցով լինի աշխատել

BOBO
16.01.2010, 18:39
Ռուսները ափլոադ կանեն:)) Ասեցինք հայկական չասեցինք մենակ հայերի համար

davidus
16.01.2010, 19:08
.....ուղղակի ամենամեծ խնդիրը դա Բիլայնի հայլայնա,քանի որ այդ կապը նորմալ upload չունի,իսկ տվյալ կապը բավականին տարածված է,պետք է իսկապես շատ մարդ մտնի որ գոնե սիդերի միջոցով լինի աշխատել

ապեր որ մի մոռացի հայի "խասյաթը"` ծառդ ջրի, շլանգը հավաքի քցի գարաժը.... 75 տոկոսի մոտ սենց ա լինելու.... իսկ ում վրա որ մնալու ա սիդերությունը, գոնե պիտի արագ ափ ունենան, որ նորմալ լինի....էս էլ ա խնդիր.....
արմենթելի հարցը ճիշտ ես ասում, լուրջ ա

DavitH
16.01.2010, 19:45
վերջը տոռենտի վրա կանգնաք?
ուղղակի ետի ստեղ չի աշխատի

VisTolog
16.01.2010, 19:49
վերջը տոռենտի վրա կանգնաք?
ուղղակի ետի ստեղ չի աշխատի

սոցիալական ցանցն էլ կարծում եմ չի աշխատի:)
Ո՞վ պետքա odnoklassnik, vkontakte-ները թողնի, ու հայկականը մտնի.. :)

masivec
16.01.2010, 20:42
Հա հա հա տոռենտ ու միայն տոռենտ, ես ինչքան կարամ կօգնեմ ռազդաչայի համար թե չէ ուրիշ սայտերում եմ ռազդաչա անում:(

davidus
16.01.2010, 20:49
վերջը տոռենտի վրա կանգնաք?
ուղղակի ետի ստեղ չի աշխատի

իհարկե չի աշխատի.... 20կբ/ս-ով ափ չենք կարանա անենք.... էս էլ լավագույն դեպքում.... մնում ա մեր պրովայդերները իրաի գան, մի հատ ներքին ցանց սարքեն, թե չէ սատկած համար կլինի, արված աշխատանքն էլ ջուրը կընկնի.....

masivec
16.01.2010, 21:04

ապեր հո մենակով չենք անի ետ ռազդաչան կհամակերպվենք կփոխանակվենք կանենք

Okamigo
16.01.2010, 21:16
իհարկե չի աշխատի.... 20կբ/ս-ով ափ չենք կարանա անենք.... էս էլ լավագույն դեպքում.... մնում ա մեր պրովայդերները իրաի գան, մի հատ ներքին ցանց սարքեն, թե չէ սատկած համար կլինի, արված աշխատանքն էլ ջուրը կընկնի.....

Դե օրինակ Ռուսաստանում Կոռբինա պռովայդեռի հաճախորդները տոռնետները իրար միջև քաշում են մինչև 100 մեգաբիտ արագությամբ,ուղղակի մի հատ պատչ պիտի քաշեն ու ինստալ անեն,քանի որ մենք Հայստանում ենք ապրում,կասկածում եմ որ մեր մոտ այդ ձևը կաշխատի,նույնիսկ եթե հնարավորություն լինի

DavitH
16.01.2010, 21:59
Հայկական ուսանողական կայք բացեք,,,,
եթե կարողանաք համաձայնեցնեք ԲՈՒՀերի հետ, ու էտ կայքում լինի չատեր, ֆորումներ, ամեն բուհի առանձին բաժիներ, լեկցիաներ, նորություններ, քննարկումներ, դա լավ կլինի,, թե չէ ոնց ջոգում եմ մեր բուհերից ոչ մեկ ի վիճակի չի մենակով մի հատ խելքը գլխին սայթ բացի...

հա կարելի ա էս լավ տարբերակ ա
ուղղակի տոռենտը մի քիչ երկար ու շատ չարչարվելու ստեղ ընդեղ ընգնելու գործա ետքան պրովայդերների հետ պայմանավորվլն էլ դժվար գործ ա
Ավելի լավ էս տարբերակը քննարկենք

Լեո
16.01.2010, 22:27
Առաջարկում եմ հայկական պոռնո կայք բացել:

VisTolog
16.01.2010, 22:38
Հայկական ՈՒսանողական սայթ արդեն կա` http://forstudents.am/

Chuk
17.01.2010, 00:08
Առաջարկում եմ մի հատ հետաքրիր վեբ պրոյեկտ սկսենք
լավ կլինի որ առաջարկեք թե ինչ կարելի ա անել
Առաջարկում եմ ստեղծել մի կայք, որտեղ բոլոր վեբ որևէ տեխնոլոգիա սովորողները կհավաքվեն ու ավելի փորձառուներից խորհուրդներ կստանան, հնարավորություն կստանան ամրապնդեն գիտելիքները: Սրա շնորհով ակումբում «Առաջարկում եմ մի հատ հետաքրքիր վեբ պրոյեկտ սկսենք» տիպի թեմաները կտրուկ կպակասեն:

DavitH
17.01.2010, 00:15

դե ետի կլինի վեբ ծրագրավորողների հայկական (երևի) առաջին ֆոռումը :)

Chuk
17.01.2010, 00:22
դե ետի կլինի վեբ ծրագրավորողների հայկական (երևի) առաջին ֆոռումը :)

Չէ, առաջինը չի լինի, բայց հրատապ ա :)

_DEATH_
17.01.2010, 00:26
Առաջարկում եմ ստեղծել մի կայք, որտեղ բոլոր վեբ որևէ տեխնոլոգիա սովորողները կհավաքվեն ու ավելի փորձառուներից խորհուրդներ կստանան, հնարավորություն կստանան ամրապնդեն գիտելիքները: Սրա շնորհով ակումբում «Առաջարկում եմ մի հատ հետաքրքիր վեբ պրոյեկտ սկսենք» տիպի թեմաները կտրուկ կպակասեն:

Շատ լավ գաղափար ա, թե չէ հոքնել եմ ամբողջ օրը անգլերեն ֆորումներում ֆռֆռալուց: :(

DavitH
17.01.2010, 00:30
դե մնաց մտացելը թե ինչ դզեվի ա լինելու ու ինչ հնարավորություններ ա լինելու
հա մեկել կան մարդիկ ովքեր կգրեն
ես որ ՀԱ

Elmo
17.01.2010, 00:38
Torrent -ի մասին մոռացեք: Հայաստանում ռեալ IP ունեցողները շատ քիչ են: Բաժանող չի լինելու:
Կարում եք հայկական MMORPG ստեղծեք: Համ փող կաշխատեք, համ էլ առաջինը կլինեք:
Միանգամից ասեմ, ես չեմ մասնակցի ստեղծմանը, ես կգրանցվեմ ու կխաղամ: Շատ ակտուալ, հետաքրքիր, աշխատող. փող բերող ու պատրաստի գաղափար եմ տալիս: Կարող եք հենց հիմա սկսել:

Chuk
17.01.2010, 00:42
Ծրագրավորողների հայտնի հայկական ֆորմում ա եղել ու կա forum.vision.am-ը, թեև ներկայումս այցելուները քիչ են, քննարկումները սակավ: Այլ փորձեր էլ են եղել, օրինակ webmasters.am, որը ներկայումս արտասահմանցիներին ա վաճառված: Նման նախագիծ ստեղծել կարելի ա, բայց իմ կարծիքով քննարկումները ակտիվ չեն լինի: Սայթը սարքելուց հեշտ բան չկա, պետք ա մասնագետներին կարողանալ ներգրավել, որը կարծում եմ, որ ներկայումս ռեալ չի:

Իսկ իմ ասածի ողջ իմաստն էն էր, որ ակումբում սենց թեմաներ պարբերաբար բացվել են, բացողներն էլ որպես կանոն սկսնակներ են եղել, ովքեր իրենք դեռ շատ բան ունեն սովորելու, մինչև նման առաջարկով հանդես գալը:

aerosmith
17.01.2010, 01:01
Առաջարկում եմ մի այսպիսի գաղափար։
Ստեղծել հայկական էլեկտրոնային հանրագիտարան, ես դա ուզում էի առաջ իրականացնել որպես վինդովս ափփլիքեյշն, բայց հետո փոշմանեցի, որտեև էդքան նյութեր ես մենակս չէի կարա հավաքեի ու խմբագրեի, իսկ որտեղ որ գումար աշխատել կա, ես օրթախով չեմ սիրում ինչ որ պրոյեկտ իրականացնել։
Իսկ իմ ասախը որպես կայք կլինի հրաշալի գաղափար, ղկզբում կարելի է տեղադրել հանրագիտարաններից վերցված նյութեր այդ թվում նայև վիքիից։ Հետո օգտվողները թող իրենց ունեցած ինֆոն տեղադրեն, կամ ել ավելացնեն արդեն գոյութոյւն ունեցածներին, եթե այդ ինֆորմացիան բացակայում է։
Բայց ասածիս նպատակը այն է որ հանրագիտարանում տեղ գտնեն միայն այնպիսի նյութերը , որոնք վերաբերվում են Հայաստան աշխարհին։ Իր գեղեցիկ նկարներով, վիդեոներով, անիմացիաներով։ Ինչու չէ նաև կարելի է ստեղծել ուղղագրական բառարան։ մի խոսքով այս տիպի սայթերի պակաս մենք իսկապես ունենք։ Սա շաատ կնպաստի և սփյուռքահայությանը, և ուսանողներին, և դպրոցականներին և բոլորին։

Sagittarius
17.01.2010, 01:36
Հայկական ՈՒսանողական սայթ արդեն կա` http://forstudents.am/

ապեր, էս ԼՐԻՎ ուրիշ բան ա,,, երևի Շրջանայինի քսեռոքսներից մեկի տերը ես «սայթը» բացել ա, որ իրա նյութերը հեշտ վաճառի,,, լրիվ տափակ սայթ ա, և ոչ մի կապ չունի են գաղափարի հետ որ ես նշում էի...

DavitH
17.01.2010, 18:02
Ծրագրավորողների հայտնի հայկական ֆորմում ա եղել ու կա forum.vision.am-ը,

Ճիշտն ասած ինքը ինձ ետքան էլ դուր չեկավ ես որ գրանցված եմ բայց մի տեսակ չի ձգում
1. ինքը անգլերեն ա
2. մեջի գրածն էլ Ռուսերեն
թե սրա ինչն ա հայկական չգիտեմ

Փաստորեն երկու տարբերակ կա Ուսանողական ու ծրագրավորողական ֆոռում

DavitH
22.01.2010, 15:03
մի խոսքով ես արդեն սկսել եմ եթե մեկը կա որ ուզում ա գործ անի ուղղակի հավեսի համար թող ասի

Հ.Գ. ինչ գործից դուրս եմ եկել հավեսի համար գործ եմ անում :)

aerosmith
22.01.2010, 18:07
իսկ կարելի ա իմանալ ինչ պրոյեկտ ես սկսել՞՞՞

Ապե Ջան
23.01.2010, 00:04
իսկ կարելի ա իմանալ ինչ պրոյեկտ ես սկսել՞՞՞

ըհը հլը ասա տենանք ինչ ես սկսել, կարողա մեզ ել հետաքրքրի:

DavitH
23.01.2010, 00:20
բնականաբար կարելի ա Ֆոռում եմ գրում /մենակ չասեք դրանից լիքը կա գրածհավեսի համար եմ գրում /,
հետո էլ մի տեղ կքցեմ ու կաշխատի

Հ.Գ. եթե միտք կա ասեք

aerosmith
23.01.2010, 11:05
բայց ինչ ուղղվածությամբ ֆոռում՞՞՞ այթի, մշակութային թե խառը.......

VisTolog
23.01.2010, 12:26
բայց ինչ ուղղվածությամբ ֆոռում՞՞՞ այթի, մշակութային թե խառը.......
1. ծրագրավորողների/ապագա ծրագրավորողների
2. ժամանցային
3. համակարգչային ուղղվածության
4. մշակութային
5. ընդհանուր

երկար ժամանակա սպասում եմ համակարգչային ուղղվածության ֆորումին, որը շատերը չեն ցականում ստեղծել, համարելով, որ ունեն քիչ գիտելիքներ կամ որ հարկ եղած դեպքում, չեն կարող օգնել:
Ինքս այդպես չեմ կարծում.. :)

DavitH
24.01.2010, 17:11
գրում եմ ֆոռում, որը ինստալ կարվի սերվերի վրա ու կդառնա ինչ որ ֆոռում թե ինչ ուղղվածությամբ ետ արդեն իրան օգտագործողը գիտի

անձամբ ես համակարգչային ուղղվածության եմ օգտագործելու

javaharut
07.02.2010, 17:50
Ինչ պրոյեկտ էլ գրեք լավ ա, և ավելի լավ ա որ պրոյեկտն էլ լինի հայերեն լեզվով:

Ունեմ այսպիսի հետաքրքիր առաջարկություն.
Եկեք համախմբվենք, միացյալ կատարենք ուսումնասիրություններ արդեն իրագործված պրոյեկտների համար և բոլորով միասին որոշենք, թե ինչպիսի պրոյեկտ կարելի է ստեղծել և ինչպիսի հաջողություն կարող է այն ունենալ:

Ես ինքս ունեմ բազմաթիվ պրոյեկտներ, որ պետք է իրագործեմ, սակայն դա կանեմ այն ժամանակ երբ որ թիմ ունենամ և կսկսեմ աշխատանքներս պրոյեկտի վերաբերյալ:

xaker00
09.02.2010, 20:58
Մի հատ հետաքրքիր հարց, էս ֆորումը ինչով չի բավականացնում՞ ամեն թեմայով կա, համել հայկական է...եթե կարողանամ օգնել գրեք, շատ արագ ինետ ունեմ, upload 200kb/s download@ 1մբ/ս բայց փողով է.... ապլոադի հարցով պռոբլեմ չունեք.

masivec
09.02.2010, 21:03
Տոռենտ սայտ սարքենք xaker00-ն ու ռուսները ափ կանեն չէ՞:))

Ապե Ջան
09.02.2010, 21:31
2mb up էլ իմ կոմից

DavitH
09.02.2010, 22:06
Մի հատ հետաքրքիր հարց, էս ֆորումը ինչով չի բավականացնում՞ ամեն թեմայով կա, համել հայկական է...եթե կարողանամ օգնել գրեք, շատ արագ ինետ ունեմ, upload 200kb/s download@ 1մբ/ս բայց փողով է.... ապլոադի հարցով պռոբլեմ չունեք.

ֆորում գրել չի նշանակում սայթ բացել որտեղ կլինի ֆորում !!!!!!!!
հարցը ինչ որ բան գրելն ա դե օրինակ որ ես ինչ որ բանով կզբաղվեի
ու երկրորդն ել սկսնակները փորձ կունենային, բայց արդեն ուշ ա ես հիմա գործերի ու պրոյեկտների մեջ խրվել եմ

հգ չնայած որ հետաքրքիր ու օգուտով գործ որ լինի կմասնակցեմ

VisTolog
09.02.2010, 22:24
Ինչ պրոյեկտ էլ գրեք լավ ա, և ավելի լավ ա որ պրոյեկտն էլ լինի հայերեն լեզվով:

Ունեմ այսպիսի հետաքրքիր առաջարկություն.
Եկեք համախմբվենք, միացյալ կատարենք ուսումնասիրություններ արդեն իրագործված պրոյեկտների համար և բոլորով միասին որոշենք, թե ինչպիսի պրոյեկտ կարելի է ստեղծել և ինչպիսի հաջողություն կարող է այն ունենալ:

Ես ինքս ունեմ բազմաթիվ պրոյեկտներ, որ պետք է իրագործեմ, սակայն դա կանեմ այն ժամանակ երբ որ թիմ ունենամ և կսկսեմ աշխատանքներս պրոյեկտի վերաբերյալ:

Մի քանի ամիս առաջ մի բան էի մտածել, որն ուղղակի չեմ պատկերացնում ոնց կլինի իրականություն դարձնել :D
Օնլայն հեռուստատեսություն, բայց դիտումները` և տեղական, և միջազգային ալիքների, չպետք է կախված լինի դիտողի ինետի արագությունից :)

DavitH
09.02.2010, 22:29

հա արագության հետ կապված հնարավոր ա մի քիչ որակը կտուժի բայց կլնի

Adam
12.02.2010, 15:06
Մի քանի ամիս առաջ մի բան էի մտածել, որն ուղղակի չեմ պատկերացնում ոնց կլինի իրականություն դարձնել :D
Օնլայն հեռուստատեսություն, բայց դիտումները` և տեղական, և միջազգային ալիքների, չպետք է կախված լինի դիտողի ինետի արագությունից :)

իսկ ես մտածել էի առանձին «ինտերնետային կայք-հեռուստաընկերություն ԻնետTv», որը ոչ մի կապ չի ունենա հայկական հեռուստաընկերությունների հետ:
Կունենա իր սեփական հաղորդումները, լրատվությունը, ստեղծագործական անձնակազմը, հաղորդավարները և այլն:
Եվ կցուցադրի իր իսկ պատրաստած պրոեկտները:
Գաղափարի մատուցման ու ներկայացման ձևի մասին գրեցի մոտ մի երկու էջ բովանդակությամբ նյութ ու հովանավորչություն ակնկալելով ուղարկեցի Ռալֆին: Մեկ տարի է անցել, սակայ ոչ մի արձագանք:
ՍՊԸ-ը էլ ունեմ...
ինչքան հիմար ախմախ բան կա սաղին փող տալիս ա, իսկ նորմալ բաներին չէ...

Հ.Գ. Իդեաս В.А.П. -ով հաստատել եմ: Հանկարծ գողանալու փորձ չանեք :D:D

Մտածեք թե ոնց կարելի է համատեղ ուժերով պրոեկտն իրականություն դարձնել: :)

DavitH
13.02.2010, 00:32
հա ընդհանրապես ասած լավ միտք ա ուղղակի տեղ ահագին փող ա պետք

_DEATH_
13.02.2010, 00:56
Ժող մի հատ սայթի դվիժոկ եմ գրում զրոյից, ռեգիստրացիա, լոգին էսօր գրեցի վերջացրեցի, արժի շարունակել, թե պատրաստի ինչոր մի բանից օգտվեմ?

DavitH
13.02.2010, 01:15
Ժող մի հատ սայթի դվիժոկ եմ գրում զրոյից, ռեգիստրացիա, լոգին էսօր գրեցի վերջացրեցի, արժի շարունակել, թե պատրաստի ինչոր մի բանից օգտվեմ?

դե ընդհանրապես ասած ես մի հատ կարծիք ունեմ սենց հաարցերում, որ ավելի լավ ա դու գրես դրանից լավ չի լինում
ավելի կոնկրետ կասես ինչ ա կարող ա մի բան ասենք

_DEATH_
13.02.2010, 01:34
դե ընդհանրապես ասած ես մի հատ կարծիք ունեմ սենց հաարցերում, որ ավելի լավ ա դու գրես դրանից լավ չի լինում
ավելի կոնկրետ կասես ինչ ա կարող ա մի բան ասենք

Ուզում եմ ֆիլմ նայողների գործը հեշտացնեմ, imdb.com-ից ինֆորմացիա ավելի հարմար տեսքով բերի, ավելի արագ, գուգլով թարգմանել լինի մի անգամից ու ինչքանով էլ հնարավոր ա հայերեն, մի անգամից youyube-ից trailer-ի լինկ լինի, wikipedia-ի էջը, ու տոռենտներ ֆիլմը քաշելու համար: Մեկել ամենակարևորը մարդիկ կարողանան գրանցվել սայթում ու քնարկեն այս կամ այն ֆիլմը:

Էսօր ամբողջ օրը գրանցման վրա էի աշխատում, համարյա վերջացրել եմ, մի քիչ հին տարբերակը ստեղ եմ քցել http://fdb.host56.com/index.php եթե հետաքրքիր ա:

Okamigo
13.02.2010, 02:06
Իմ կայքս wodpress-ի վրայա,ասեմ որ շատ հարմար է,շաբլոնները լիքն են,ռեգիստռացիայի ու տարբերր այլ գործքղությունների համար լիքը պլագին կա,_DEATH_ եթե այս տարբերակից օգտվի

aerosmith
13.02.2010, 02:29
իսկ ես մտածել էի առանձին «ինտերնետային կայք-հեռուստաընկերություն ԻնետTv», որը ոչ մի կապ չի ունենա հայկական հեռուստաընկերությունների հետ:
Կունենա իր սեփական հաղորդումները, լրատվությունը, ստեղծագործական անձնակազմը, հաղորդավարները և այլն:
Եվ կցուցադրի իր իսկ պատրաստած պրոեկտները:
Գաղափարի մատուցման ու ներկայացման ձևի մասին գրեցի մոտ մի երկու էջ բովանդակությամբ նյութ ու հովանավորչություն ակնկալելով ուղարկեցի Ռալֆին: Մեկ տարի է անցել, սակայ ոչ մի արձագանք:
ՍՊԸ-ը էլ ունեմ...
ինչքան հիմար ախմախ բան կա սաղին փող տալիս ա, իսկ նորմալ բաներին չէ...

Հ.Գ. Իդեաս В.А.П. -ով հաստատել եմ: Հանկարծ գողանալու փորձ չանեք :D:D

Մտածեք թե ոնց կարելի է համատեղ ուժերով պրոեկտն իրականություն դարձնել: :)

բայց ինչի եք մենակ Ռալֆով սահմանափակվել՞՞ այլ մարդկանցից էլ օգնության ձեռք խնդրեք, կամ էլ մի անգամ էլ Ռալֆին գրեք, կարողա շատ անպատասխանատու աշխատողներ ունի ու գրածդ ճի հասել սկի հասցեատիրոջը...

DavitH
13.02.2010, 10:19
շատ հնարավոր ա որ աշխատողների անպատասխանատվությունից ա, բայց ինչքան հասկանումեմ ետ մարդը փողա տալիս ենտեղ որտեղից ինքը ռեալ շահ ունի, որ իրան մի 8000 անգամ tv -ով ցույց տան

Adam
13.02.2010, 17:09
շատ հնարավոր ա որ աշխատողների անպատասխանատվությունից ա, բայց ինչքան հասկանումեմ ետ մարդը փողա տալիս ենտեղ որտեղից ինքը ռեալ շահ ունի, որ իրան մի 8000 անգամ tv -ով ցույց տան

կարծում ես նամակի մեջ չե՞մ նշել, որ մինչև կյանքի վերջ պրոեկտում իրա ռոլիկներն ու լոգոները հա ֆռալու են...

Կարապետ
06.07.2010, 20:30
torrent-ի համար շատ մեծ աշխատանքա պետք:

Առաջարկում եմ Խորացված IT ֆորում:)

Ապե Ջան
06.07.2010, 23:33
torrent-ի համար շատ մեծ աշխատանքա պետք:

Առաջարկում եմ Խորացված IT ֆորում:)

Ի՞նչ կարգի աշխատանք ու այդ աշխատանքը մեծ ֆինանսական ներդրում է պահանջում: ;)

Կարապետ
07.07.2010, 11:01
Ի՞նչ կարգի աշխատանք ու այդ աշխատանքը մեծ ֆինանսական ներդրում է պահանջում: ;)

Torrent-ը՞:
Իսկ եթե ֆորում, պարտադիր էլ չի vBull լինի

Ապե Ջան
07.07.2010, 11:02
Torrent-ը՞:
Իսկ եթե ֆորում, պարտադիր էլ չի vBull լինի

հա :)

VisTolog
07.07.2010, 11:40
torrent-ի համար շատ մեծ աշխատանքա պետք:

Առաջարկում եմ Խորացված IT ֆորում:)

Մի շտապի, դա էլ կանենք:;):))

Կարապետ
07.07.2010, 12:05
Մի շտապի, դա էլ կանենք:;):))

Ինչի torrent-ը անելու ե՞ք հա՞

Մենակ երազում եք:beee Բայց ոչ մի բան չեք արել:fool

VisTolog
07.07.2010, 13:01
Ինչի torrent-ը անելու ե՞ք հա՞

Մենակ երազում եք:beee Բայց ոչ մի բան չեք արել:fool

Ես torrent-ի մասին չեմ խոսել::)

Մուր_Համլետ
13.08.2010, 14:08
Իմ կարծիքով, ամենառեալը _DEATH_-ի ասած պրոեկտն ա:

Valid_All
16.09.2010, 19:05
աչքիս լավ ուշացել եմ, բայց պիտի ասեմ: Հայկական տոռենտ կա, դաժե անունն ա բոց, հոսընթաց (լավ ուրախացել էի): Չգիտեմ կաշխատի թե չե, բայց 99% համոզված եմ որ լավ չի աշխատի, նորմալ տռեկեր սարքելու համար մինիմում մի 20000 յուզեռ ա պետք, տռեկերի բարդը ոչ թե սարքելն ա, այլ потдержкa--ն: Դրա փոխարեն ավելի ճիշտ կլինի direct connect սարքել, եթե պետք լինի մեծ հաճույքով կոգնեմ, իսկը Հայաստանի հմար ա: :ok

tikopx
16.09.2010, 19:08
բա հլե Հայաստանի կապով ովա up անելու?:D
համաձայն եմ Valid_All հետ եսի ավելի լավ միտքա, չնայած եթե սա իմացածնա , ապա կա ` network.am

մի պրոեկտ եի ուզում սկսել, ուժերիցս վեր էր` Ուսանողների համար
այստեղ ամեն ինչ կլիներ անճար` գրքեր, ռեֆեռատներ,լեկցիաներ, կուրսայիններ` հայերեն , ռուսերեն , անգլերեն ու սենց շարունակ, բայց մենակով չեմ կարա իրականացնեմ ցավոք:(

Valid_All
16.09.2010, 19:17
Ես ճիշտն ասած, network.am-ը որպես պռոստո download-portal եմ օգտագործում, չգիտեմ ինքը ըտենց հնարավորություն տալիս ա թե չէ(ամենայն հավանականությամբ չի տալիս): Մանրամասները կարաք wiki-ի մեջից կարդաք http://ru.wikipedia.org/wiki/Direct_Connect

tikopx
16.09.2010, 19:23
բա հլե Հայաստանի կապով ովա up անելու?:D
համաձայն եմ Valid_All հետ եսի ավելի լավ միտքա, չնայած եթե սա իմացածնա , ապա կա ` network.am

մի պրոեկտ եի ուզում սկսել, ուժերիցս վեր էր` Ուսանողների համար
այստեղ ամեն ինչ կլիներ անճար` գրքեր, ռեֆեռատներ,լեկցիաներ, կուրսայիններ` հայերեն , ռուսերեն , անգլերեն ու սենց շարունակ, բայց մենակով չեմ կարա իրականացնեմ ցավոք:( այն պատճառով, որ ֆիզիկապես չեի հասնցի

սրա մասին ինչ կասես?

Valid_All
16.09.2010, 20:00
սրա մասին ինչ կասես?

Գաղափարը լավն ա, բայց ես խնդիրը մատերիալների մեջ եմ տեսնում, գրքերը ելի տակից կարանք դուս գանք, բայց ռեֆերատները լեկցիաները, կուրսայինները հայերեն գտնելը բարդ ա, անգլերեն ռուսերեննել թափածա :(

tikopx
16.09.2010, 20:10
կարանք ազատ սարքենեք, ով ուզենա , ցանկություն ունենա ավելացնի,մենք ել համապաստասխան քայլերից հետո` նայելուց և ստուգելուց հետո դնենք, ով ինչ կարա թող դնի:
Էլեկրտոնային գրադարաններից մի ձև կճարենք հայկական գրքեր, ու հաստատ ուըսանողները կսկսեն օգնել,եթե տեսնեն ամեն ինչ անվճարա, ու նույնիսկ լեկցիաներ կան :)

Valid_All
16.09.2010, 20:28
պրինցիպի քո ասածը չի հակասում իմ վերևը գրածին, կարելի ա էտ դիրեկտ դաունլոդի մեջ մի ռազդել սարքել ուսանողներին ու հենց դրա մեջ դնել ֆայլերը

tikopx
16.09.2010, 20:30
դե քո ասածը կապված է դաունի հետ, բայց ես ուզում եմ նենց անեմ ,սաղ իրանց լինի, կարելիյա հակառակը անել, որ ուսանողները շատ մտնեն?:)

Valid_All
16.09.2010, 21:47
դե քո ասածը կապված է դաունի հետ
այսինքը :8 ?

tikopx
16.09.2010, 21:50
դե առանձին բաժին բացենք ասենք` programs. ..... . am ու ընդեղ լինի ետ քո ասածը, կմա նման մի բան

Gago97
18.10.2010, 17:48
Ես կարդացի գրառումները ու հասկացա, որ մեծամասնությունը ցանկանում է ստեղծել ծրագրավորողների հայկական ֆորում, բայց չգիտեն թե ինչպես:
Ես չեմ ուզում խորանալ, բայց մի լավ առաջարկ ունեմ, որը կարծում եմ կաշխատի:
Սկսենք նրանից որ armedu.am-ի ֆորումը(http://forum.armedu.am/) պատրաստած է Ակումբի շաբլոնի վրա և եթե ակումբը թույլ տա(կարծում եմ թույլ կտա, քանի որ Ակումբը հենց ինքը պատրաստված է մարդկանց համար,իսկ ծրագրավորողների համար ֆորումն նույնպես լինելու ի շահ ժողովրդի) կարող եք ձեր ֆորումի համար օգտագործել հենց այդ շաբլոնը,իսկ ինչ վերաբերում է հանրագիտարանին(այսինքն ծրագրավորման մասին հոդվածներ,գրքեր և այլն) կարող եք օգտագործել MediaWiki շաբլոնը(բայց նաև պետք է Ակումբի և MediaWiki-ի շաբլոնների դիզայնը հարմարեցնեք իրար):Եվ այսպիսով ձեր ուզած կայքը կստացվի:

Հ.Գ.Նաև կարող եք պայմանավորվել Ակումբի հետ որ հենց ինչ-որ մեկը բացի Ակումբ ֆորումի ՏՏ բաժինը, ապա վերևվում կամ ինչ-որ այլ տեղ հայտնվի ձեր գովազդը,իսկ ձեր կայքում Ակումբինը:

Shah
18.10.2010, 18:20
http://www.linux.org.ru/forum/admin/ - կոնկրետ ինձ էս կայքի ձևն ա դուր եկել, կայքի ոչ թե դիզայնը այլ կանոնները, մարդիկ մտնում են, ամեն մի հարցի վրեաբերյալ բացվում ա մի "թեմա" ու ոչ մի բան չի խառնվում իրար: Թեկուզ թեմաները կարճ են լինում, ասենք ամեն թեման 4-5 պոստ ա, բայց ոչ մի բան չի խառնվում:
Եթե ռեալ նախաձեռնող լինի նման մի բան` կօգնեմ:

shooter
19.10.2010, 19:24
էս ամենը շատ լավա, բայց երբ եք ուզում սկսել ?

Universe
19.10.2010, 19:36
Մտեք www.E-armenians.com ի ֆորում, ընտեղ ավելի օգտակար բաներ կգտնեք, եթե հարկ համարեք նաև զարգացնեք էլ, քան թե սհմանափակվեք "ծրագրավորողների ֆորում" -ի մեջ:

VisTolog
19.10.2010, 20:31
Համակարգչից ու ինտերնետից ընդհանրապես պատկերացում չունեցողիս կասե՞ք, թե ինչա պետք տոռենտ պրոյեկտի ստեղծման համար::oy

Gago97
20.10.2010, 13:47
Universe ջան որ դու ասեցիր
Մտեք www.E-armenians.com ի ֆորում, ընտեղ ավելի օգտակար բաներ կգտնեք, եթե հարկ համարեք նաև զարգացնեք էլ, քան թե սհմանափակվեք "ծրագրավորողների ֆորում" -ի մեջ:
ես համամիտ եմ որ ծրագրավորողների ֆորումը այդքան ել լավ միտք չի:
Օրինակ ես կցանկանաի որ լիներ ազատ հոդվածների մի կայք որտեղ ցանկացած մարդ կարող է գրել իր հոդվածը իր ուզածի մասին:
Կարծում եմ այն մեծ հաջողություն կունենա:
-------------------------------------------------------------------------------
VisTolog ջան իսկ քեզ ել ասեմ որ տոռենտի համար seeder-ներ են պետք(կարճ ասած մարդիկ որոնք կկատարեն սերվերի դեր և դու քո ուզած ֆայլերը կքաշես նրանցից)
նաև այդ seeder-ները պետք է ունենան մեծ արագություն և համակարգիչ որը միացրած կլինի 24 ժամ:
Տոռենտ կայք բացելու համար այլ տարբերակնել էլ կան բայց ես դրանք չգիտեմ:եթե ուզում ես ավելին իմանաս կարող ես Google-ում փնտրել(օրինակ.как создать торрент сайт):

VisTolog
20.10.2010, 15:12

Գուգլին, համակարգչին ու ինտերնետին շատ լավ եմ ծանոթ::)):)
Այստեղ (http://mg8.org/processing/bt.html)տոռենտի աշխատանքի օրինակ է տրված:

Համակարգիչները կարող են մերը լինել, փորձնական շրջանում որակը ստուգելու ու ըստ դրա հաշվարկներ անելու համար:
Հետո, երբ որակի հարցում մեծ խնդիրներ չեն լինի, կբացվի տոռենտ սայթ: Որոշ մասը կդառնա վճարովի՝ օրենքի հետ վատ հարաբերություններ չունենալու համար: (չնայած էդ պահերը լավ չեմ պատկերացնում…:think)

Օրինակ՝

- BitTorrent համակարգով աշխարհում փոխանցվում է ահռելի չափերի ինֆորմացիա: Ըստ որոշ գնահատականների, ինտերնետով տվյալների փոխանցման կեսից մի փոքր ավելին բաժին է ընկնում BitTorrent-ին: Բնականաբար, այդ ծավալների զգալի մասը կազմում են ոչ օրինական փոխանակությունները: Տոռենտների տեսքով փոխանցվում են թանկարժեք համակարգչային ծրագրեր, երաժշտական ալբոմներ, ֆիլմեր և այլն և այլն: Այդ պատճառով խոշոր կինոստուդիաները, ծրագրավորման ընկերությունները մշտական պայքարի մեջ են tracker-ների հետ:

Շվեդիայի ոստիկանությունը վերջին տարիներին մի քանի անգամ անջատել է աշխարհի թերևս ամենամեծ tracker-ի` The Pirate Bay-ի սերվերները: Սակայն The Pirate Bay-ը առայժմ շարունակում է աշխատել: Բայց մեծ թվով tracker-ներ դատարանների որոշումներով փակվել են: Օրինակ, 2009-ի նոյեմբերին, Հոլանդիայի դատարանի պահանջով, mininova.org կայքը դադարեցրեց ապօրինի տոռենտների սպասարկումը: Բոլորովին վերջերս Ռուսաստանի ինտերնետային միությունը դատախազության պահանջով փակեց ԱՊՀ տարածքում մեծ հեղինակություն վայելող torrents.ru դոմենը, սակայն վերջինիս tracker-ը շարունակում է նույնությամբ գործել rutracker.org հասցեում:

Ամեն դեպքում BitTorrent համակարգը մնում է ինտերնետում ֆայլերի փոխանցման հզորագույն գործիք, և դրա արդյունավետ օգտագործումը շատ օգտակար է բոլորի համար:
kirarakan.info

Փորձնական շրջանում պետք կլինեն 2-3 համակարգիչ upload-ի մեծ արագությամբ (գոնե 1mbit): Այդ համակարգիչը կբաժանի, մենք էլ կքաշենք::D Սկզբում A համակարգիչը կբաժանի մեկ մեծ ֆայլ: A1 A2 A3-ները կքաշեն: Սկզբում A1-ը, հետո A2, A3` որակը հասկանալու համար:
Հետո A-ն ու B-ն կբաժանեն, A1 A2 A3-ն էլ կքաշեն:

Օրինակ լինում է 1 համակարգիչ` 10TB «տարողությամբ» որին միացվածա U!Net Basic-2 Mbps:
Կախված թե քանի հոգի կքաշի դա, արագությունը հավասարապես կբաժանվի քաշողների միջև՝ կախված քաշողի արագությունից (չնայած եթե սերվերը Հայաստանում լինի, ինձ թվումա ավելի արագ պետքա քաշեն:8):

Հետո, հենց գործերը չափից շատ լավանան:D կդրվի Unet Premier Highway-10 mbps արագությամբ կապ + 50TB «տարողությամբ» HD Ահա և վերջ::D

Ոնց որ թե վերջ, բան չմոռացա::}

BOBO
20.10.2010, 15:19
հատուկ սերվերներ կան սիդ անող, seedbox են կոչվում

Gago97
20.10.2010, 16:14
Գլխիս մի միտք եկավ:Լսեք:Շուտով(այսինքն դեկտեմբերին իմ իմանալով) ամբողջ Երևանում կհայտնվի Ucom-ը և իմ կարծիքով բոլոր Hi-Line օգտագործողները կսկսեն օգտվել Ucom-ից և որպեսզի այդպիսի բան չլինի Բիլայնը կսկսի զանազան ակցիաներ անել որպեսզի պահի իր հաճախորդներին:Դրանից օգտվելով կարելի է դիմել Բիլայնին որ Hi-Line բաժանորդները իրար միջև տեռենտը քաշեն սովորականից շատ արագ:Կարծում եմ չեն մերժի::think:8

BOBO
20.10.2010, 16:17

մյուս տարվա դեկտեմբերին կարողա:))

VisTolog
20.10.2010, 20:45
Իսկ «Տվյալների պահեստավորման» համար ի՞նչա պետք::think

BOBO
20.10.2010, 21:20
Իսկ «Տվյալների պահեստավորման» համար ի՞նչա պետք::think

տոռենտի մասինա? ինչ տվյալ?
Տոռենտ սայթ բացելու համար հոստինգա պետք որ տոռենտ սայտ թողի դնես, VPS հոստինգների մի մասը թողում են, մեկել եթե սիդ անող չկա, սիդբոքս ա պետք, կամել հենց էտ նույն հոստինգում կարելիա TorrentFlux դնել ու սիդ անել

VisTolog
20.10.2010, 21:31
տոռենտի մասինա? ինչ տվյալ?
Տոռենտ սայթ բացելու համար հոստինգա պետք որ տոռենտ սայտ թողի դնես, VPS հոստինգների մի մասը թողում են, մեկել եթե սիդ անող չկա, սիդբոքս ա պետք, կամել հենց էտ նույն հոստինգում կարելիա TorrentFlux դնել ու սիդ անել

Չէ, օնլայն ֆայլ հոսթինգ նկատի ունեմ::)
online backup

BOBO
20.10.2010, 21:39
Չէ, օնլայն ֆայլ հոսթինգ նկատի ունեմ::)
online backup

սաղ նորմալ հոստինգներումել էտի կա վայթե

JoKer777
28.11.2010, 21:21
սպասում եք դեկտեմբերին՞ :d

Կարապետ
28.11.2010, 22:22
Իսկ «Տվյալների պահեստավորման» համար ի՞նչա պետք::think

Վըյ: Հայերեն գրի էլի:))

Կարապետ
28.11.2010, 22:23
Առաջարկում եմ՝
եթե բան պիտի անեք ապա արագացրեք:)
ես պատրաստ եմ, եթե իհարկե կարող եմ օգնել

skog94
20.12.2010, 18:10
Առաջարկում եմ՝
եթե բան պիտի անեք ապա արագացրեք:)
ես պատրաստ եմ, եթե իհարկե կարող եմ օգնել

Ես նույնպես: :B

Haik74
27.12.2010, 05:13
օրինակ լավ բան ասեմ, մի կայք ստեղծենք որտեղ բոլոր տեսակի opensource ( Wordpress , Joomla. Drupal, ...) թարգմանություններ հայերեն վաճառվեն: Հիմա կայք կարելի է մի 10 օրում պատրաստել, բայց ինչպես կազմակերպել վճարման օնլայն համակարգը որ ասեն Հայաստանում ցանկագողը կարողանա գնել, հիմնական մասը գաղափարի այնա որ թարգմանություններ կատարվեն տարբեր անձերի կողմից եվ նրանքել հանեն հենց նույն կայքում վաճառքի: իսկ Կայքը կպահի % վաճարոըից, նույն մոդելը կարելի է օգտագործել տարբեր տեսակի դիգիտալ ապրանքների համար:

Universe
03.01.2011, 16:02

Թարգմանելը քիչա, պետքա մի բան էլ իրենց հաստատել տաս , թույլատվություն ստանա ու նոր կոմերցիոն սարքես: Էն էլ Դու չես պահի էտ % ները, այլ քեզանից կպահեն: