PDA

Դիտել ողջ տարբերակը : Ո՞վ է ուզում ֆիլմում նկարվել կամ երեխա եմ ուզում



Freddie
13.01.2010, 17:51
Եթե դուք 4-7 տարեկան եք, աղջիկ եք և մեծ ցանկություն ունեք ֆիլմում նկարվելու, թեկուզ և անվճար, ապա անպայման դիմեք։ ;)

*e}|{uka*
13.01.2010, 17:54
:)) «Եթե դուք 4-7 տարեկան եք» մասը լավն էր:

Freddie
13.01.2010, 17:55
:)) «Եթե դուք 4-7 տարեկան եք» մասը լավն էր:

Իսկ 4-7 տարեկան բարեկամուհի կարո՞ղ ա ունենաս, որ ցանկանա ֆիլմում նկարվել։

AniwaR
13.01.2010, 18:06
Ես էլ ասում եմ երեխա ուզելն ու ֆիլմում նկարահանվելն ինչ կապ ունեն: :D

Freddie
13.01.2010, 18:11
Մի խոսքով, ժողովուրդ, մի հատ տնտղում եք, թե բարկամ կամ ծանոթ չունե՞ք, որ ֆիլմում ուզի խաղալ, ճշտում եք ազջիկ ա, թե տղա, տարիքը ու սրազու գրեք։ ;)

Հ.Գ. Վելվետ Բրիջ, ավատարս դուրդ եկավ, սիրուն տղաներով ա :B

Elmo
13.01.2010, 18:52
Ի՞նչ ֆիլմ ա: Ծանոթ 4 տարեկան աղջիկ երեխա կա, բայց սերիալ, կամ էժանագին պայթած ֆիլմում նկարահանվելու չեմ թողնի:

Freddie
13.01.2010, 22:54
Ի՞նչ ֆիլմ ա: Ծանոթ 4 տարեկան աղջիկ երեխա կա, բայց սերիալ, կամ էժանագին պայթած ֆիլմում նկարահանվելու չեմ թողնի:

Սերիալ չի։ Չեմ կարծում, որ էժանագին պայթած ֆիլմ կլինի համարել մեր ֆիլմը, բայց ճիշտն ասած, լավ չեմ պատկերացնում, թե էժանագին պայթած ֆիլմ ասելով կոնկրետ ինչ նկատի ունես։:8

Լեո
13.01.2010, 22:57
Սերիալ չի։ Չեմ կարծում, որ էժանագին պայթած ֆիլմ կլինի համարել մեր ֆիլմը, բայց ճիշտն ասած, լավ չեմ պատկերացնում, թե էժանագին պայթած ֆիլմ ասելով կոնկրետ ինչ նկատի ունես։:8

Երևի նկատի ունի «Անբախտ բախտավորությունը» կամ «Անտեր ճժերը» :think

Freddie
13.01.2010, 23:07
Օ, ոչ։ Հաստատ տենց բան չի։ Նորմալ ֆիլմ ա։ Նորմալ մարդկային, լուրջ թեմաներ ա շոշափում։ Հա, ասեմ, որ մեջը բռնության տեսարաններ, հայհոյանքներ, «բաց» տեսարաններ չեն լինելու։ Չափից դուրս կուլտուրական ու պուպուշ կինո ա :)

Elmo
13.01.2010, 23:13
Սերիալ չի։ Չեմ կարծում, որ էժանագին պայթած ֆիլմ կլինի համարել մեր ֆիլմը, բայց ճիշտն ասած, լավ չեմ պատկերացնում, թե էժանագին պայթած ֆիլմ ասելով կոնկրետ ինչ նկատի ունես։:8


Ասենք «Կյանքւ Գինը», «Ռուզանի Սիրտը» վերնագրով սերիալ չլինի:
Մեկ էլ 2000 դրամանոց բյուջեով ու ֆիլմի 89% -ը «Իդեալ» համակարգի խանութ սրահներում, «Սաս» սուպերմարկետների ցանցում ու «J7» հյութը ձեռքը «Լոռի» պանիրը գոերգելով ման գալով անցկացնող գլխավոր հերոսներով ֆիլմ չլինի, որի սյուժեն ֆիլմը դիտողի զզվանքից ու հովանավորների քյաբաբ հայացնքերի հրճվանքից բացի ուրիշ ոչինչ չի առաջացնի:
Մի թեթեև ֆիլմի մասին պատմի, քենուս երեխան շատ գեղեցիկ ու աշխույժ 4 տարեկան աղջիկ ա: Ինքը իսկական ֆիլմում նկարահանելու երեխայա: Պարզապես իմանամ ինչի համար եմ դիմելու երեխու ծնողին: Հիմար գովազդի՞, թե՞ արժեքավոր ֆիլմի, որը հետո նայելուց երեխեն մեզ չի քրֆի:
Էս էլ երեխու նկարը: (http://www.akumb.am/showthread.php/46578-%D5%96%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%AC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-5?p=1824514&viewfull=1#post1824514)