PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Ջեկ Լոնդոն

Էդուարդ_man
12.01.2010, 13:09
Հավանում եմ Լոնդոնի ոճը՝ ոչ մի այլ գրողի հետ չես շփոթի: Համարյա ինչ էլ կարդացել եմ Լոնդոնից դուրս եկել է, թե պատմվածք թե վիպակ: Զարմացա որ իրեն նվիրված թեմա չկա:
Վերջին կարդացածս « Նախնիների կանչը» -ն էր, խորհուրդ կտամ կարդալ: Ինչ էք կարդացել կիսվեք կարծիքներով :), որո՞նք են ըստ ձեզ Լոնդոնի ամենալավ գործերը:

Lion
12.01.2010, 16:34
Կարդացել եմ, դեռևս շատ ու շատ տարիներ առաջ... ու մինչև հիմա էլ հաճույքով վերընթերցում եմ :)

Catherine
12.01.2010, 16:48
Ինձ էլ են դուր գալիս Ջեկ Լոնդոնի ստեղծագործությունները: Հիմնական պատճառն այն է, որ նրանք չեն կրկնվում, բոլոր վեպերը տարբեր բնագավառներից են, այսինքն զերծ են գրականական շաբլոնից :)

ministr
12.01.2010, 16:51
Լոնդոնի գրքերից վերահրատարակված կա վերջին տարիներին?

Հայկօ
12.01.2010, 19:09
Դևիդ Գրիֆ :love

StrangeLittleGirl
12.01.2010, 21:49
Իմ պատանեկան տարիների սիրած գրողներից ա: Հիշում եմ՝ 14-15 տարեկան էի,երբ հայրս ասաց, որ Ջեք Լոնդոն կարդալու իսկական տարիքս է: Ես էլ լսեցի նրան: Ահագին բան եմ կարդացել: Կառանձնացնեի «Ադամից առաջ» վիպակը և «Խաղը» պատմվածքը: Ի դեպ, համաձայն եմ, որ Լոնդոնի թեմաները չեն կրկնվում: Ամեն դեպքում, իմ կարդացած ստեղծագործություններից ամեն մեկում մի ուրիշ թեմա էր շոշափվում, ի տարբերություն նույն տարիքում կարդացածս Բալզակի, որի մի վեպը մյուսից քիչ էր տարբերվում: Կասեք՝ ի˜նչ համեմատելու բաներ են: Լուրջ համեմատելի են, որովհետև նույն տարիքում եմ կարդացել:

Ֆոտոն
13.01.2010, 01:59
Իմ ամենասիրելի գրողներից է դպրոցական տարիներից:

Պատմվածքներ կարդացել եմ, բայց ամենատպավորիչը «Դեմքը կորցրած մարդը»-ն է:
Կարդացածներիցս «Ծովագայլը», էլի կային, բայց անունները չեմ հիշում: «Սպիտակ ժանիք»-ը ռուսերենն ունեի, չկարողացա կարդալ: 15 էջից հետո ձանձրացա:
Միշտ կենդանի պատմություններ, իրական ու առանց ծանրանալու կարդացվող:
«Մարտին Իդեն»-ը շատ եմ հավանել: Ինչքան գիտեմ, իր կյանքի մասին է գրել: Իսկապես կարդալիս էլ զգում էի, որ շատ ապրված է նյութը, իրական: :)

Freeman
29.05.2010, 13:19
Ջեկ Լոնդոնից շատ եմ հավանել <Զսպաշապիկը>,<Բորոտ Քուլաուն>,<Հպարտության Տաճարը>,<Նրա Նախնիների Աստվածը>

ամատոնա
05.07.2010, 14:56
«Մեծ տան փոքրիկ տիրուհին»-հրաշալի մի ստեղծագործություն-սիրո ու ատելության, մարդկային արժանիքների ու թերությունների սահմանների ու անսահմանության մասին, կարդացել եմ մեկ շնչով՝ չուզենալով դուրս գալ այն տաքուկ Մեծ տան սահմաններից ...

Agni
02.09.2010, 13:18

Ես էլ եմ վերջերս կարդացել այդ գործը ու մտքերս սկսեցին նորովի պայքարի մեջ մտնել ու նորից մտածել մարդկային փոխհարաբերությունների և առավել ևս ամուսնական զույգերի փոխահարաբերությունների մասին ... Շատ եմ սիրում, որ գիրքը ավարտելուց հետո ստիպումա ինչ-որ մտքեր վերաիմաստավորել:

StrangeLittleGirl
04.09.2010, 11:53

Ինձ մոտ ամենաուժեղը գլխավոր հերոսուհու անքնությունն ա տպավորվել ու թե ոնց ա վերջիվերջո քնում:

«Մարտին Իդենից» ոչ ոք չխոսեց... Էդ էլ ա հրաշալի գործ

Երվանդ
04.09.2010, 12:06
Ջեկ Լոնդոնի համարյա բոլոր գործերը կարդացել եմ ու մեծ մասը սիրում եմ, մանավանդ իր պատմվածքները շատ լավն են, «Երդվում եմ Թասմանի կրիաներով»-ը օրինակ, կայֆ գործ ա, մարդկային երկու իրարից տարբեր տեսակի մասին ա, շատ շաատ լավն ա, կարդացեք:

StrangeLittleGirl
04.09.2010, 13:00

Դու խաղը կարդա :)) տղամարդկանց էնքան չոտկի ա նկարագրում

Երվանդ
04.09.2010, 13:04
Դու խաղը կարդա :)) տղամարդկանց էնքան չոտկի ա նկարագրում

Կարդացել եմ սաղ Բյուր ջան, վերնագրերով կարողա չհիշեմ որը որն էր, բայց սյուժեից մի քիչ ասես, մեկից մեկ հիշող եմ, ինչքան հայերեն թարգմանած կա , սաղ կարդացել եմ, 12 հաստ հատոր:Ճ

StrangeLittleGirl
05.09.2010, 11:17
Կարդացել եմ սաղ Բյուր ջան, վերնագրերով կարողա չհիշեմ որը որն էր, բայց սյուժեից մի քիչ ասես, մեկից մեկ հիշող եմ, ինչքան հայերեն թարգմանած կա , սաղ կարդացել եմ, 12 հաստ հատոր:Ճ

Էն որ բաքսյոր տղա ա լինում, պիտի գնա բոքսի մրցումների, աղջիկներին էլ չի թույլատրվում: Իրա յարը տղու շորեր ա հագնում, գնում ա: Բայց վերջը հենց մրցման ժամանակ տղեն մեռնում ա: Սաղ իմաստը նրա մեջ ա, որ կինը չի կարա տղամարդու կյանքի ամենակարևոր մասը կազմի: