PDA

Դիտել ողջ տարբերակը : «դ»-ի եւ «ր»-ի տառատեսակի խնդիր բրաուզերներում

Rammstein
11.01.2010, 18:22
Վերջերս գրել էի իմ այս խնդրի մասին, ու պարզվեց, որ դա միայն իմ մոտ չէ: Խոսքն այն մասին է, որ որոշ դեպքերում հայերեն «դ» եւ «ր» տառերը հատկապես բառասկզբում գրված լինելու դեպքում երեւում են այլ տառատեսակով, ավելի կոնկրետ` Verdana (տեսեք կցված նկարները): Շատերը երեւի անտարբեր կլինեն, եւ գուցե նկատած էլ չեն լինի իրենց մոտ սա, բայց կոնկրետ ես չկարողացա սրա կողքով անտարբեր անցնել, ու չստանալով խնդրի լուծումը ինքս ստեղծեցի այն:

Անցնեմ խնդրի լուծմանը.
Բեռնում ենք Verdana տառատեսակի խմբագրված տարբերակը այստեղից` http://rammstein.110mb.com/verdana.zip, եւ արտաբերում ենք դրանք ZIP արխիվից, հետո տեղադրում ենք եղածների փոխարեն:

Տեղադրել չիացողների համար.
Windows XP-ի դեպքում.
Բացում ենք Start > Control Panel > Fonts, գտնում ենք verdana անունով բոլոր ֆոնտերը (bold, italic…), եւ պատճենում ենք մի ապահով տեղ` back-up, եւ ջնջում ենք դրանք Control Panel-ի Fonts պանակից (հաջող արդյունքից հետո back-up-ը նույնպես կարելի է ջնջել):
Հետո նոր բեռնած տառատեսակները պատճենում ենք Control Panel-ի Fonts պանակի մեջ:
Windows 7-ի դեպքում.
Նոր բեռնած տառատեսակները նշում ենք, մկնիկով աջ կլիկ ենք անում, ու տալիս ենք Install: Հարցին, թե փոխարինի՞ արդյոք գոյություն ունեցողները, պատասխանում ենք Yes:

Վերջում, արդյունքը տեսնելու համար անջատում միացնում ենք բրաուզերը: :)

Կարապետ
10.03.2010, 16:43

Ես ավելի լավ ատրբերակ ունեմ:
Ջնջում եք Verdana ֆոնտը;):D

Rammstein
10.03.2010, 17:04
Ես ավելի լավ ատրբերակ ունեմ:
Ջնջում եք Verdana ֆոնտը;):D

Էդ դեպքում ես էլ ավելի լավ տարբերակ կառաջարկեմ` կոմպը լուսամուտից շպրտում եք դուրս։ Չեմ փորձել, բայց 100% օգնում ա։

Իսկ եթե լուրջ, ապա ոչ մի ֆոնտ, որը գալիս ա Windows-ի հետ, խորհուրդ չէի տա ջնջել։

Կարապետ
10.03.2010, 17:19
Էդ դեպքում ես էլ ավելի լավ տարբերակ կառաջարկեմ` կոմպը լուսամուտից շպրտում եք դուրս։ Չեմ փորձել, բայց 100% օգնում ա։
Համաձայն եմ: :D

Իսկ եթե լուրջ, ապա ոչ մի ֆոնտ, որը գալիս ա Windows-ի հետ, խորհուրդ չէի տա ջնջել։
Windows-ի հետ չէ Office-ի հետ;)

Chuk
10.03.2010, 17:35
Էդ դեպքում ես էլ ավելի լավ տարբերակ կառաջարկեմ` կոմպը լուսամուտից շպրտում եք դուրս։ Չեմ փորձել, բայց 100% օգնում ա։

Իսկ եթե լուրջ, ապա ոչ մի ֆոնտ, որը գալիս ա Windows-ի հետ, խորհուրդ չէի տա ջնջել։

Ես էլ խորհուրդ չէի տա Windows-ի հետ եկող ֆոնտերը փոփոխել ու տարածել :)

Rammstein
11.03.2010, 14:01
Ես էլ խորհուրդ չէի տա Windows-ի հետ եկող ֆոնտերը փոփոխել ու տարածել :)

Իսկ ինչի՞ չէ, եթե էդ ֆոնտը կիսատ-պռատ է։ :)
Ո՞վ է տեսել ֆոնտ, որի մեջ լինի ընդամենը երկու հատ հայերեն տառ, ու Character Range-ի մեջ հայերենը նշած լինի։
Ըստ էության ես մեծ բան չեմ փոխել, ընդամենը Character Range-ի մեջից հայերենի չրթիկն եմ հանել։

Սկզբի տարբերակում էդ տառերն էլ էի ջնջել, բայց հետո հետ բերեցի, միայն էդ չրթիկը հանեցի, էֆեկտը նույնն է։ Ով որ սկզբում բեռնել էր լավ կանի մի անգամ էլ բեռնի տեղադրի, մեծ բան չի, ընդամենը 356 ԿԲ։

Հ.Գ. Չուկ ջան, Windows-ը պետք չի իդեալականացնել, ինքը տենցը լինելուց ահավոր հեռու ա։ ;) Վստահ եմ, եթե անգլերենի, կամ մի ուրիշ «կարեւոր» լեզվի հետ սենց թերություն լիներ, երկու օր հետո մի հատ ափդեյթ կսարքեին, դա կուղղեին, բայց դե հայերենն ա, ո՞վ ա բանի տեղ դնում։

Windows-ի հետ չէ Office-ի հետ;)

Դա հա, նույն բանն ա էլի։ :))

Chuk
11.03.2010, 14:08
Իսկ ինչի՞ չէ, եթե էդ ֆոնտը կիսատ-պռատ է։ :)
Ո՞վ է տեսել ֆոնտ, որի մեջ լինի ընդամենը երկու հատ հայերեն տառ, ու Character Range-ի մեջ հայերենը նշած լինի։
Ըստ էության ես մեծ բան չեմ փոխել, ընդամենը Character Range-ի մեջից հայերենի չրթիկն եմ հանել։

Սկզբի տարբերակում էդ տառերն էլ էի ջնջել, բայց հետո հետ բերեցի, միայն էդ չրթիկը հանեցի, էֆեկտը նույնն է։ Ով որ սկզբում բեռնել էր լավ կանի մի անգամ էլ բեռնի տեղադրի, մեծ բան չի, ընդամենը 356 ԿԲ։

Հ.Գ. Չուկ ջան, Windows-ը պետք չի իդեալականացնել, ինքը տենց լինելուց ահավոր հեռու ա։ ;)

Իդեալականացման մասին խոսք անգամ չկա, բայց լրացուցիչ նպաստել խառնաշփոթին, շատ սխալ ա:
Օրինակ, Պողոսը սարքում ա կայք, իրա մոտ դրած ա քո սարքած ֆոնտը, ինքը տեսնում Ր-ն ու Դ-ն նորմալ են, լրացուցիչ միջոցներ չի ձեռնարկում, Պետրոսը կայքը տեսնում է աննորմալ:

Մարտիրոսը որոշակի ձևավորում է անում՝ հիմնվելով հենց էդ տառերի տեսքի վրա, ամեն ինչ իր ուզածով հարմարացնում ա, Բարդուղիմեոսի մոտ դրած ա քո սարքածը, բացում ա, տեսնում լրիվ ուրիշ բան:

Շարունակենք:
Դու բռնում ես էդ տառերն ես անջատում, Սողոմոնը բռնում ա հակառակը, մյուս տառերն ա ավելացնում, Հոռոմսիմն էլ բռնում փոխում, էդ տառերի փոխարեն ուրիշ բան ա դնում: Ես բռնում եմ կայք եմ սարքում, հիմնվելով ձեզնից որևէ մեկի արածի վրա, արդյունքում օգտագործողներից ամեն մեկը տեսնում ա մի կերպ, կախված նրանից, թե իրա մոտ որ տարբերակն ա:

Ստանդարտ տառատեսակները նույն անունով փոփոխությունների ենթարկելն ու տարածելը համարում եմ անթույլատրելի, էլ չասած, որ հեղինակային իրավունքների ոտնահարում ա:

Rammstein
11.03.2010, 20:45

Պողոսը եթե իմ սարքածը տեղադրել ա, թող հաշվի առնի, որ ոչ բոլորն են տեղադրել։
Մարտիրոսը եթե գրագետ ձեւավորի բոլորը նորմալ կտեսնեն, որովհետեւ ես ֆոնտի ոչ մի տառի ձեռք չեմ տվել, այլ միայն հայերեն ճանաչողություննեմ հանել։ Դա նաեւ նշանակում ա, որ եթե Բարդուղիմեոսը դ-ի ու ր-ի խնդիր չունի (ինչպես որ շատերը չունեն), իսկ Մարտիրոսը իրա ձեւավորումը հիմնում ա նրա վրա, ինչը ես անջատել եմ էդ ֆոնտի մեջ, նշանակում ա, որ իրա ձեւավորումը նախատեսված ա միայն էդ թերությունը ունեցողների համար, ու Բրադուղիմեոսը էլի չի տեսնի։

Սողոմոնն ու Հոռոմսիմը սխալ են անում, իսկ ես սխալ չեմ անում։ :beee

Նախ թող հեղինակը հայերենի մնացած 36 տառերին չոտնահարի, հետո իրավունքներից խոսենք։:sad Եթե ինքը ֆոնտի մեջ դրել ա, որ իբր էդ ֆոնտը նաեւ հայկական ա, ապա ՊԱՐՏԱՎՈՐ ԷՐ բոլոր տառերն ու կետադրական նշանները սարքել։

Մեկ էլ մեկնումեկը ինձ ասեր, ոնց Մայքրոսոֆթին բողոքեմ, խնդրում եմ ասեք։

Chuk
12.03.2010, 00:04
Սխալ ես գրում Ավետ ջան, որովհետև երբ որ դու ինչ-որ ֆոնտ ձևափոխում ու սկսում ես տարածել, դու չգիտես թե դա քանի հոգու ձեռք կընկնի, քանիսը կիմանան, որ էդ ֆոնտի մեջ փոփոխություն կա արված ինչ-որ անհատի կողմից, քանի հոգի ակամա կտեղադրի և այլն: Քո արածը ակամա շատ վատ բան ա. ասում եմ վստահաբար: Մի նպաստիր ամեն ինչի խառնաշփոթությանը: Մայքրոսոֆթին բողոքելն այլ ու դրական բան ա, ես ձևը չգիտեմ, թող այլոք ասեն:

Rammstein
12.03.2010, 01:06

Տեսականորեն լրիվ ճիշտ ես։ Բայց գործնականում համարյա վստահ եմ, որ աննշան փոփոխությունից ոչ մի խառնաշփոթ չի առաջանա, եթե նույնիսկ Պողոսը հաշվի չառնի, որ ուրիշները էդ ֆոնտը չունեն։ :)

Ձեւը կիմանամ, Մայքրոսոֆթին կգրեմ…

BOBO
17.09.2010, 20:15
Վերջերս գրել էի իմ այս խնդրի մասին, ու պարզվեց, որ դա միայն իմ մոտ չէ: Խոսքն այն մասին է, որ որոշ դեպքերում հայերեն «դ» եւ «ր» տառերը հատկապես բառասկզբում գրված լինելու դեպքում երեւում են այլ տառատեսակով, ավելի կոնկրետ` Verdana (տեսեք կցված նկարները): Շատերը երեւի անտարբեր կլինեն, եւ գուցե նկատած էլ չեն լինի իրենց մոտ սա, բայց կոնկրետ ես չկարողացա սրա կողքով անտարբեր անցնել, ու չստանալով խնդրի լուծումը ինքս ստեղծեցի այն:

քո սայտից չի քաշում ուրիշ տեղ քցի էլի, կամ ասա ինչով էս անջատել caharcter range-ը, fontcreator-ով արի չօգնեց

---------- Ավելացվել է՝ 21:15 ---------- Սկզբնական գրառումը՝ 20:59 ----------

լավ տառերը ջնջեցի էղավ, էլ ձև չուներ:))

Rammstein
17.09.2010, 23:50

Հա, ես էլ էի նկատել, որ միայն անջատելը չի օգնում, պետք ա նաեւ ջնջել: :(

Ֆայլը վերբեռնեցի նաեւ այստեղ (http://gigapeta.com/dl/1017477a6ab417) ու այստեղ (http://www.easy-share.com/1912310334/verdana.zip), բայց իմ սայտից էլ պիտի որ քաշեր: :think

BOBO
18.09.2010, 00:05

Մերսի, բայց արդեն արել եմ ես, քո սայտը ընդհանրապես չեր բացում հիմա նոռմալա

Հայկօ
16.08.2016, 00:04
...Եվ անցան վեց տարիներ։ Հիմա էս խնդիրը ո՞նց լուծեմ։

Ներսես_AM
16.08.2016, 00:45
...Եվ անցան վեց տարիներ։ Հիմա էս խնդիրը ո՞նց լուծեմ։

Վերցնում ես Windows 8.1–ից բարձր ցանկացածից քոփի ես անում Verdana ֆոնտերը լցնում որտեղ պետք ա։ Ձեռքի հետ էլ կարող ես Tahoma–ն անես․ Իմ մոտ հայերենը հիմնականում Տահոմա ա, կարդալու համար ամենահարմարը էդ ա ինձ թվում ա։

Rammstein
16.08.2016, 10:49
Էս էլ չունեցողների համար. Verdana (Windows 10).zip (https://drive.google.com/open?id=0B_HB3G5ufAFXZEt5M19FdG5TX1E)
Խորհուրդ եմ տալիս տեղադրել նաեւ Windows 10-ից ցածր Windows ունեցողներին:

Հիմա ինձ Չուկի կարծիքն ա հետաքրքիր: :))
Չուկ, ի՞նչ ես կարծում, խառնաշփոթը, որի մասին խոսում էիր 6 տարի առաջ, արդյո՞ք հիմա Microsoft-ի պատճառով չի կարա առաջանա, որ նույն անունով ֆոնտը մի ՕՀ-ում մի ձեւի ա, մյուսում` այլ ձեւի:

keyboard
16.08.2016, 23:34
Arian AMU-ն եթե խոսքը վերաբերվում ա մոզիլային կամ օպերային, էդ ֆոնտով նորմալ կարդացվում ա։