PDA

Դիտել ողջ տարբերակը : Կինոշաբլոններ



Շինարար
11.01.2010, 01:56
Այս թեմայում խոսելու ենք կինոյից, բայց մի քիչ դեսից-դենից: Եթե թեման սխալ տեղում եմ բացել, խնդրում եմ մոդերատորներին տեղափոխել այն:
Բոլորս հեշտությամբ ճանաչում ենք հնդկական ֆիլմերը հեչ չլինի երգ ու պարի տեսարաններից:
Սակայն հոլիվուդյան ֆիլմերն էլ ունեն բնորոշ տեսարաններ, որոնք ծիծաղելիության աստիճան օրինաչափորեն ֆիլմից ֆիլմ կրկնվում են: Մասնավորապես շատ տարածված են հիմնականում ֆիլմի եզրափակիչ տեսարաններից մեկում ծափահարությունները: Կարծես թե թատրոնին բնորոշ այս երևույթը հոլիվուդյան ֆիլմարտադրողները փորձել են հաղորդել նաև կինոյին, և ծափահարությունները մտցրել են ֆիլմի մեջ: Ես այդ տպավորությունն եմ ստացել դրանից: Օրինակները բազմաթիվ են, «Ավիատորում», երբ գլխավոր կերպարը հաղթում է դատը, «Ծանոթացեք Ջո Բլեքի հետ», կամ «Կնոջ բույրը»՝ կույր գնդապետի բոցաշունչ ճառից հետո, բոցաշունչ ճառերն էլ իմիջիայլոց շատ սիրված են հոլիվուդյան կինոարտադրողների կողմից…
Շատ տարածված է տեսարանը, որում հասարակական զուգարանում երկու տղամարդ իրար կողք կանգնած միզում են:
Իմ ամենասիրածը՝ բարոյական հաղթանակի տեսարանը, երբ գլխավոր կերպարը իր պայքարում պարտություն է կրում, բայց ստանում է իր համակիրների աջակցության հավաստիքը, որի ժամանակ սովորոաբար հնչում է պաբաբաբամ կարգի երաժշտություն, հետո խոշոր պլանով ցույց են տալիս հերոսի դեմքը, որի արտահայտությունը մոտավորապես նման է Մուրադի դեմքի արտահայտությանը, երբ Արուսը կով է կթում: Օրինակ, «Մեռած պոետների կազմակերպությունը», երբ ուսուցչին աշխատանքից հեռացնում են, աշակերտները հերթով բարձրանում են նստարանների վրա՝ կրկնելով՝ ով կապիտան, իմ կապիտան…
Հետաքրքիր է՝ դուք ինչ օրինաչափություններ կարող եք նշել, լավ կլինի, որ ներկայացնեք կոնկրետ օրինակներով, կարող եք նշել նաև իմ բերած օրինաչափությունների այլ օրինակներ ևս, կամ մեկս մյուսի բերած օրինաչափությունները հաստատող օրինակներ բերենք…

Lion
11.01.2010, 10:07
Հոլիվուդյան ֆիլմերից... Այստեղ ֆիլմերի մի ժանր կա, որտեղ, պայմանականորեն ասած մի "թիմ" /մարդկային խումբ, սպեցնազի ջոկատ և այլն/ ընդհարվում է որևէ հզոր երևույթի հետ /այլմոլորակային, հրեշ, բնության տարերք, կենդանի և այլն/: Ես մի անգամ նման ոճի մոտ 30 ֆիլմ հաշվեցի, սկսած հենց հանրահայտ "Խիշնիկ"-ից ու "Չուժոյ"-ից: Սա ամերիկյան կինոյի սիրած թեման է...

Ուրեմն նման ֆիլմերում, ինչ ուզում ես արա, վերջում թիմում գտնվող գլխավոր հերոսը և իր ընկերուհին ողջ են մնում: Մյուսները որպես կանոն զոհվում են, թեկուզ նույնիսկ եթե լինեն ավելի ուժեղ, ճարպիկ և այլն: Այս սխեման շատ է կրկնվում և կան միայն չնչին բացառություններ - "Չելյուստ"-ում ողջ են մնում գլխավոր հերոսն ու... նեգր խոհարարը, իսկ ողջ մնացած աղջիկը վերջին պահին այնուհանդերձ զոհվում է: "Չուժոյ"-ում փրկվում է միայն գլխավոր հերոսուհին, բայց դե սա կապված է նրա անձի, որպես գլխավոր կերպարի հետ - նրա համար "ընկեր" նախատեսված չէ: Իսկ օրինակ "Պոդյեմ ս գլլուբինի"-ում հերոսի ու նրա ընկերուհու հետ ինչ-որ մի հրաշքով ողջ է մնում նաև... հերոսի ընկերը, որը ի սկզբանե թիմի անեմաանխոցելի ու անպատրաստ անդամներից մեկն էր: Բայց դե սրանք երևի թե միակ բացառություններն են - մնացածը գնում է արդեն դասական սխեմայով` բոլորը զոհվում են, իսկ տղան ու աղջիկը, չգիտես ինչպես հաղթահարելով խոչընդոտները, որոնք մյուսների համար մահացու են, փրկվում են:

Ռուֆուս
11.01.2010, 12:53
Ուրեմն նման ֆիլմերում, ինչ ուզում ես արա, վերջում թիմում գտնվող գլխավոր հերոսը և իր ընկերուհին ողջ են մնում:

Հա, ու թեկուզ մի հարյուր անմեղ մարդ են մեռնում, մեկ ա ֆիլմի ամենավերջում ողջ մնացած գլխավոր հերոսն ու իր ընկերուհին փաթաթվում են իրար ու սկսում են կրքոտ համբուրվել, յանիմ ջհանդամ թե սաղ չմեռան, կարևորը մենք ողջ ենք, ուռաաա՜...

Lion
11.01.2010, 14:40
Հոլիվուդյան հերթական ևս մեկ շտամպ - սովորաբար ֆիլմի սկզբում տղան ինչ-որ մի պատճառով կորցնում է աղջկան կամ էլ խնդիր է ունենում գտնել կոնկրետ մի աղջկա: Ու միշտ էլ նրան որպես օգնական հայտնվում է մեկ այլ աղջիկ, որը "մասնագիտության բերումով" սկսում է օգնել նրան: Սկզբում ամեն ինչ կարծես մի գործնական է, բայց նրանց միջև աննկատ զգացմունք է առաջանում: Վերջում տղան գտնում է աղջկան, բայց զգում է, որ նրան արդեն "այնպես չի ուզում, ինչպես սկզբում": Բացի այդ այդ աղջիկը մի ինչ-որ անտաշ քայլ է անում, որն ավելի է հիասթափեցնում տղային:

Վերջն էլ է ստանդարտ: Տղան ու գտնված,աղջիկը որոշ ժամանակ իրար հետ են մնում, օգնական աղջիկը պատրաստվում է հեռանալ, իսկ տղան... ի վերջո թողնելով գտած աղջկան, վազում է օգնականի հետևից ու նրանք ռոմանտիկ երաժշտության տակ գրկախառնվում են... :)

Pagan_Angel
11.01.2010, 17:13
ժամանակակից ֆիլմերում
1. տղեն տղայա
2. տղու շեֆը **** **** ա
կամ
2. տղու շեֆը իր ժամանակով տղա էր
3. ինչ-որ մեկը համը հանում ա
4. տղեն որոշում ա լրիվ դզի
5. բայց ամեն ինչի համը հանում ա էն աղջիկը, ում հետ տղեն նոր նոր էր ծանոթացել. իրան գողանում են կամ նման մի բան
6. տղեն փախանակ աշխարհը փրկի աղջկան ա փրկում
7. վերջում տղեն աշխարհն էլ ա փրկում
8. տղեն ու աղջիկը իրար հետ են
կամ
8. տղեն ու աղջիկը իրար հետ չեն, դա նշանակում ա to be continued
9. տղու շեֆը խելոք բաներ ա ասում
կինոն պրծնում ա

Հայկօ
11.01.2010, 19:35
Մոդերատորական. թեմայի վերնագիրը փոխվում է՝ «Ժամանակակից կինոյի առանձնահատկություններից» դառնալով «Կինոշաբլոններ»:

Մանոն
14.01.2010, 23:23
Կինոշաբլոններից մեկն էլ «տրանսպորտային» happy end-ն է, երբ հերոսներից մեկը կինոյի ավարտին միայն հասկանում է, որ չի կարող ապրել առանց մյուսի, իսկ մյուսը թարսի նման որոշել է մեկնել հենց այդ ճակատագրական պահին: Ու չգիտես որտեղից, ինչ միջոցներով, ֆանտաստիկ արագությամբ առաջին հերոսը հայնվում է կամ օդանավակայանում, կամ կայարանում, կամ չգիտեմ որտեղ, ու անշուշտ հասցնում է ասել սիրելիին, որ չմեկնի...:D Ու պատկերացրեք՝ միշտ հասցնում է: Վատագույն դեպքում, եթե ինքնաթիռի թռիչքը չի հասցնում, ու այնուամենայնիվ այն թռչում է, հերոսը ձեռքերը լացակումած աչքերից հեռացնելուց հետո նկատում է, որ սիրելին չի թռել այդ չվերթով: Ամեն դեպքում ֆիլմն ավարտվում է սիրազեղ գրկախառնությամբ, իսկ ետին պլանում սլանում է կամ արդեն ոչ մեկին չհետաքրքրող գնացքը, կամ թռչում ինքնաթիռը, կամ հեռանում փոքրացող նավը...Դե հիմա հիշեք քանի ֆիլմ կլինեք դիտած այդպիսի ավարտով: :D

Լեո
14.01.2010, 23:33
Հոլիվուդյան ֆանտաստիկ ֆիլմերում հենց աշխարհը սկսում է կործանվել, կամ ասենք երկնաքար է ընկնում, կամ այլմոլորակայիններն են գալիս, կամ էլ որևէ բնական աղետ է լինում, ամեն ինչ սկսվում է հենց Ամերիկայից, և հենց ամերիկացնիներն են փրկում աշխարհը: Ընդ որում բոլոր այդ կինոներում անպայման լինում է մի «կռուտոյ պարին», ով էլ հենց փրկում է մարդկությանը: Եվ վերջում այդ «կռուտոյ պարին»-ին շնորհակալություն է հայտնում անձամբ ԱՄՆ նախագահը, որն էլ իր հերթին լինում է չափից դուրս բարի ու ողջ մարդկության մասին մտածող անձնավորություն (հիմնականում ԱՄՆ-ի նախագահների հակապատկերը):

Լեո
14.01.2010, 23:44
Մի բան էլ. նույնիսկ տանկի տակ ընկած ու մի ոտքն ու մի ձեռքը կտրված արյունաթաթախ հողի մեջ թավալվող մարդուն կմոտենան ու կհարցնեն. «Սըր, ար յու օքեյ?»:

Շինարար
15.01.2010, 00:53
Հոլիվուդյան ֆանտաստիկ ֆիլմերում հենց աշխարհը սկսում է կործանվել, կամ ասենք երկնաքար է ընկնում, կամ այլմոլորակայիններն են գալիս, կամ էլ որևէ բնական աղետ է լինում, ամեն ինչ սկսվում է հենց Ամերիկայից, և հենց ամերիկացնիներն են փրկում աշխարհը: Ընդ որում բոլոր այդ կինոներում անպայման լինում է մի «կռուտոյ պարին», ով էլ հենց փրկում է մարդկությանը: Եվ վերջում այդ «կռուտոյ պարին»-ին շնորհակալություն է հայտնում անձամբ ԱՄՆ նախագահը, որն էլ իր հերթին լինում է չափից դուրս բարի ու ողջ մարդկության մասին մտածող անձնավորություն (հիմնականում ԱՄՆ-ի նախագահների հակապատկերը):

Հիմնականում էդ աշխարհը փրկող տղեն էլ Բրյուս Ուիլիսն ա լինում:))

Sagittarius
15.01.2010, 01:05
Հա, ու թեկուզ մի հարյուր անմեղ մարդ են մեռնում, մեկ ա ֆիլմի ամենավերջում ողջ մնացած գլխավոր հերոսն ու իր ընկերուհին փաթաթվում են իրար ու սկսում են կրքոտ համբուրվել, յանիմ ջհանդամ թե սաղ չմեռան, կարևորը մենք ողջ ենք, ուռաաա՜...

էս բրիտանական կինոն (http://www.imdb.com/title/tt0365748/), էտ կարգի կինոների տոչնի հումորային պառոդիան ա, անպայման նայեք

Շինարար
15.01.2010, 01:07
Ու նաև շատ տարածված ա ոչ միայն հոլիվուդյան, նաև ֆրանսիական ֆիլմերում, որ ոստիկանները միշտ վերջում են գալիս, երբ Բրյուս Ուիլիսը արդեն աշխարհը փրկել ա, կամ միակ ողջ մնացած զույգը կրքոտ համբուրվում են, կամ խեղճ մարդը արդեն տանկի տակ ա ընկել, ու ասել Լեոն՝ մոտենում են նրան ու քեֆ-հալ հարցնում:))

My World My Space
27.06.2010, 19:50
Ի՞նչ ենք հասկանում ամերիկյան ֆիլմերի բովանդակությունից.

1. Ցանկացած գործ քննելիս "գլխավոր" ոստիկանն իր գործընկերոջ հետ պարտադիր մտնում է սթրիփ-բար, կամ պարզապես բար:
2. Օտարերկրացիները, նույնիսկ եթե իրար հետ մենակ են, խոսում են անգլերեն
3. Եթե գլխավոր հերոսի վրա հարձակվել են տաս մարդ, ապա նրանք անպայման կռվում են հերթով, մյուսներն այդ ժամանակ վախացնող շարժումներ են անում:
4. Ննջասենյակում անկողնու մեջ պառկած կնոջ ու տղամարդու վրա կա սավան, որը ծածկում է տղամարդուն մինչև գոտկատեղը, կնոջը` մինչև ուսագլուխը:
5 Ամենալավ դետեկտիվին միշտ կամ հեռացնում են գործից, կամ տալիս են 24 (48) ժամ` գործը բացահայտելու համար:
6. ցանակացած մարդ կարող է վայրեջքի տանել "եքա" ինքնաթիռը:
7. Շենքի օդափոխության համակարգը ամենալավ թաքնվելու վայրն է` ոչ մեկի մտքով չի անցնում ստուգել այնտեղ, իսկ այնտեղից հանգիստ կարելի է դուրս գալ շինության ցանկացած հատվածում:
8. Թայմերով ցանկացած պայթուցիչ ունի կարմիր թվերով մեծ էկրան, որպեսզի պայթողները տեսնեն, թե ինչքան մնաց ապրելուն:
9. ցանկացած թայմերով պայթուցիչ ունի կարմիր ու կապույտ լարեր:
10. Վերմախտի սպաներն ու զինվորները խոսում են անգլերեն` գերմաներեն ակցենտով:
11. Ցանկացած դուռ կարելի է բացել գնդասեղի, դանակի և այլ գործիքների օգնությամբ, բացառությամբ այն դեպքերի , երբ շենքում հրդեհ է, իսկ փակ դռան հետևում երեխաներ են մնացել.
12. Վերջում աշխարհը փրկողի վրայից միշտ տիտրեր են անցնում.....

Lion
15.08.2010, 23:51
Իմ ամենաչսիրած շտամպերից մեկը հոլիվուդյան կինոներում: Թվում է թե մանրուք է, չէ, բայց զզվում ես - սովորաբար հանդիպում է ֆիլմ-աղետներում (օր. "Անկախության օրը" կամ "2012") ու ունի այս տեսքը.

Գլխավոր հերոսներից կազմված "փրկվողների խումբը", որի շուրջն է բնականաբար զարգանում սցենարը, անպայման իր հետ ունենում է մի շուն, որը ինչ-որ պահի հետ է մնում ու դատապարտվում մահվան: Եվ ահա, գլխավոր հերոսներից մեկը գերմարդկային ճիգերով փրկում է իր շանը ու դա ներկայացվում է "հափի-էնդի" պես մի բան, այն դեպքում, երբ նույն այդ պահին զոհվում են հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մարդիկ:

Օրինակ, "Անկախության օր"-ում, եթե կհիշեք, հերոսի ընկերուհին ենթարկվում է "կրակի հարվածի" թունելում ու ինչ-որ մի հրաշքով պահպանված սենյակում պատսպարվում է: Թունելում գտնվող մյուս մարդիկ սկսում են զոհվել առաջացող կրակից: Ու հենց այդ պահին հերոսուհին տեսնում է շանը ու... գերմարդկային ջանքերով փրկում նրան: Սկզբունքորեն նման մի կադր կա նաև "2012"-ում, երբ հարյուրավոր մարդիկ չեն կարողանում "տապանը" նստել, իսկ հերոսուհին մի կերպ տապան է հասցնում իր շանը ու դա ներկայացվում է որպես հաջողություն...

Ամերիկյան էգոիզմի արտացոլում, հաշվարկված առ այն, որ միջին ամերիկացուն ավելի հաճելի է պատկերացնել, որ ինքը փրկում է սեփական շանը, այլ ոչ թե ինչ-որ անհայտ մարդու...

Lion
10.09.2010, 11:04
Եվս մի քանի շաբլոններ.

1. Հերոսուհին ու հերոսը, որոնք հետապնդվում են, պատսպարվում են մի վայրում ու քնում են: Հետո ցույց են տալիս հերոսուհուն քնած ու ինչ-որ մեկի ձեռքը, որը փակում է հերոսուհու բերանը: Աղջիկը սարսափահար արթնանում է, թփրտում վախեցած աչքերով... ու արդյունքում պարզվում է, որ դա տղան է, որը ուզում էր այդ կերպ աղջկան այնպես արթնացնել, որ սա ձայն չհանի, քանի որ շատ մոտ գտնվում են հետապնդողները (ամենաթարմ օրինակը` "Պարսկաստանի արքայազնը"),

2. Մեքենաներով հետապնդման ժամանակ անպայման հայտնվում է մի մարդ սայլակով ու փորձում է անցնել ճանապարհը: Որպես կանոն մեքենաներից մեկը մխրճվում է սայլակի մեջ, որը "ցխվում է" շատ էֆեկտիվ ձևով, ("Արագություն 1", "Տանգո և Կեշ" և այլն),

3. Շենքում գլխավոր հերոսին հետապնդելիս այնպայման պետք է այնպես ստացվի, որ հերոսն ու հետապնդողը մտնեն մի սենյակ, որտեղ խաղաղ նստած կամ պառկած են ինչ-որ մարդիկ ու վախեցնեն նրանց:

Աթեիստ
10.09.2010, 13:55
Եվս մի քանի շաբլոններ.

3. Շենքում գլխավոր հերոսին հետապնդելիս այնպայման պետք է այնպես ստացվի, որ հերոսն ու հետապնդողը մտնեն մի սենյակ, որտեղ խաղաղ նստած կամ պառկած են ինչ-որ մարդիկ ու վախեցնեն նրանց:

Խաղաղ նստած շատ քիչ եմ հանդիպել, ավելի հաճախ շատ անհանգիստ պառկած են:

Հայկօ
17.09.2010, 23:46
Միայն հոլիվուդյան ֆիլմերում է, որ քսանամյա շիկահերը (4-րդ համարի կուրծք, «ուզում եմ քեզ» մակնիշի շուրթեր) կարող է ատոմային ֆիզիկայի անվանի մասնագետ լինել:

impression
17.09.2010, 23:53
իսկ ես կաթված եմ ստանում, երբ զույգը տեղավորվում է մայր մտնող արևի՝ վառվող հսկա գնդի ճիշտ դիմացն ու սկսում լպստվել, դա նշանակում ա՝ կինոն արդեն պրծավ, ջհանդամը թե բան չջոկեցիք
էդ կադրերը նկարվում են խոշոր պլանով, իսկ բեքգրաունդում ականջ ծակող սաքսաֆոն ա մլավում հիմնականում
իսկ էն լրիվ վերջ կինոներում հենց էդ պահին սկսում ա տեղատարափ անձրև գալ, բայց այն միայն ոգևորում է մայր մտնող արևի ֆոնին խոշոր պլանով ինքնամոռաց "լեզվակռիվ" տվող սիրահար զույգին

Interdenominational
18.09.2010, 00:08
Հայկօ… իսկ նրա` զարգացող սյուժեի ընթացքում հայտնված բախտակից-զուգընկերը` Վիետնամի, ու այլ «վատ տեղերի» վեց հարյուր հատ շքանշանակիր ոմն, ով կասկածելի համբավ ունեցող վաղեմի ծանոթներ ունի, որոնք էլ իրենց հերթին միշտ պատրաստ են մեծ քանակությամբ զենք-զինամթերք մատակարարել, նույնիսկ հարկ եղած դեպքում այդ ձախողակներին տրամադրել սեփական ավտոմեքենան /մոտոն, ուղղաթիռը…/, նախապես մտահոգվելով, որ աստված մի արասցե, եթե այն մի փոքր քերծեք:

impression: Դուք բավականին լավատես եք… ֆիլմը պիտի ավարտվի ընդհանուր պլանով, վերևից ընդգրկելով այսուայնկողմ դեգերող ոստիկաններին, հրշեջներին… ու մեր բազմաչարչար հերոսները շտապ օգնության մեքենայի թարթող լույսերի տակ պիտի իրենց հոգնաբեկ տեսքով հասկացնեն, որ մենք, դիտողներս, այլևս չհամարձակվենք ավելին ակնկալել նրանից…

Հայկօ
18.09.2010, 00:20
Միայն 90-ականների հոլիվուդյան «արևելյան մարտարվեստներ» ֆիլմներում է, որ գլխավոր հերոսի երկրորդ շնչառությունը բացվում է միայն ու բացառապես ԱՀԱԶԱՐՀՈՒՐ ծեծ ուտելուց հետո: Ծեծը ներառում է ռելսի կտորով հարվածներ՝ գլխին, ողնաշարի կոտրվածքներ, որոշ ոչ կարևոր ներքին օրգանների դուրսկորզում, բարոյական հարվածներ՝ գոտկատեղից ներքև (ես քո հա՜յրն եմ, Լյուկ), վեց լիտր արյան վայրկենական կորուստ, բեռնատարով վրաերթ, ժամանակավոր մահ և այլ թեթև մարմնական վնասվածքներ: Ապա գլխավոր հերոսը մի քանի գեղեցիկ ու դիտարժան հնարքներով գալիս է գլխավոր չարագործի հախից. նախավերջին հարվածն անպայման լինում է ոտքով՝ ցատկով և շրջապտույտով, իսկ վերջին հարվածը հերոսն այդպես էլ չի հասցնում՝ գլխավոր չարագործին հնարավորություն տալով մեռնելու իր իսկ շպրտած դավաճանական դանակից: Ֆիլմի վերջում գլխավոր հերոսը փոքր-ինչ կաղալով հեռանում է դեպի մայրամուտը :love:

*e}|{uka*
18.09.2010, 00:38
Ինչ լավ թեմա է:Ուռա!!!! :))

Մենակ տրիլլերներում , երբ ինչ- որ կին լողասենյակում բացում է հայելիով փոքրիկ պահարանի դռնակը, ապա անմիջապես այն փակելուց հետո, հայելու մեջ հայտնվում է ինչ- որ մանյակի կամ մարդասպանի ֆիզանոմիա: :love

Առանց բացառությունների, բոլեր ֆիլմերում հազը հանդիսանում է անբուժելի հիվանդության սիմպտոմ: :))

Lion
18.09.2010, 07:40
Էլի շաբլոններ մարտաֆիլմերից.

1. Հոլիվուդյան սիրված կադրերից է, երբ մայրուղու վրա մի ծանր բեռնատար սեղմում է գլխավոր հերոսին տանող մեքենային (կան տարբեր տարբերակներ) և փորձում է դուրս մղել ճանապարհից,
2. Էլի - գլխավոր հերոսի վրա "օչերեդ" են թողնում, ու նա կարծես մահացած է, բայց հետո հայտնվում է ու, անպայման բացում վերնաշապիկը ու ցույց տալիս զրահաբաճկոնը ("Մահացու զենք 1", "Տանգո և Կեշ" և այլն),
3. Էլի - Հասել է վերջին կրակոցի ժամանակը, բայց պարզվում է, որ այլևս փամփուշտ չկա, ("Տերմինատոր 2"),
4. Առանձին թեմա է "սպորտային մարտաֆիլմը" ("Արյունոտ սպորտ" և այլն): Ստեղ անպայման կա մի մի ուրիշ տիպի ՉԱՂ սումոիստ որին հեր-մեր են անում երկրորդ անգամից, եվրոպացի բռնցաքամրտիկ (գերմանացի, անգլիացի, դաժե ռուս, բայց էդ էլ իրան չի փրկում), աֆրիկացի թեթև-քաշային (մի չափալախով պառկցնում են), թայլանդցի կիքբոքսեր (ողբերգական մահ), բայց ամենակարևորը - տղեն շան ծեծ ուտելուց հետո մեկա, սաղին հաղթումա :)

*e}|{uka*
18.09.2010, 13:15
Համարյա բոլոր հոլիվուդյան ֆիլմերում ամերիկացիները հանդիսանում են մարդկության ամենալավ մասը, նրանք են փրկում երկրագունդը այլմոլորակայիններից, աստերոիդներից, դինոզավրներից, մանյակներից, բնական տարերքներց, ֆաշիստներից, նույնիսկ իրենք իրենցից :D: Աշխարհի վերջը միշտ սկսվում ա Ամերիկայից: :))

Lion
18.09.2010, 13:44
Շատ արկածային մարտաֆիլմեր ու ֆիլմեր, որտեղ հերոսը հազար ու մի փորձանքի միջովա անցնում, վերջանում են տրոպիկ պլյաժում պառկած հերոսի ու իր ընկերուհու երջանկության տեսարանով...

Հայկօ
18.09.2010, 15:59
Առանց բացառության բոլոր սարսափ-ֆիլմերում գեղեցկուհի հերոսուհին, ինչ-որ զարհուրելի բան տեսնելով, շրջվում է և ճչալով փախչում դեպի ու՞ր. ճի՜շտ է, դեպի ամենատրամաբանական տեղը՝ մութ անտառի ամենաանմարդաբնակ ու խուլ մասը :D: Ընդ որում՝ հինգ րոպե վազքից հետո հայտնվում է քաղաքակրթությունից հազար կիլոմետր հեռավորության վրա:

*e}|{uka*
18.09.2010, 21:58
Ամենաանհարմար պահերին, երբ անհրաժեշտ ա լինում բենզապիլան// հայերենի համարժեքը չգիտեմ//, միշտ ձեռքի տակ ա լինում:

Համարյա բոլոր սարսափ ֆիլմերում, հերոսուհին գիշերը մնալով մենակ մռայլ ու գաղտնիքներով լի տանը, տարօրինակ աղմուկ ա լսում: Ու միշտ գնում ա դեպի աղմուկը :)), իսկ նրա հագին միշտ-միշտ սեքսուալ ներքնազգեստ ա լինում: :D

Շինարար
18.09.2010, 22:02
սեքսուալ

Դատելով հոլիվուդյան ֆիլմերից՝ բոլոր ամերիկուհիները նիհար, երկարոտն, երանելի չափերի կրծքերով, սեքսուալ գեղեցկուհիներ են, որոնք երբ ոտքը տեղափոխում են մեկից մյուսը, լուրջ կասկածներ են առաջացնում, որ ներքնաշոր չեն հագնում:love

*e}|{uka*
18.09.2010, 22:13
Դատելով հոլիվուդյան ֆիլմերից՝ բոլոր ամերիկուհիները նիհար, երկարոտն, երանելի չափերի կրծքերով, սեքսուալ գեղեցկուհիներ են, որոնք երբ ոտքը տեղափոխում են մեկից մյուսը, լուրջ կասկածներ են առաջացնում, որ ներքնաշոր չեն հագնում:love

Հոգնակի մի խոսա , նման գեղեցկուհի միայն մեկն էր`Basic Instinct ֆիլմում: :oy

Շինարար
18.09.2010, 22:14
Հոգնակի մի խոսա , նման գեղեցկուհի միայն մեկն էր`Basic Instinct ֆիլմում: :oy

Մնացածը ոտքերը չեն տեղափոխում, բայց ես մտովի պատկերացնում եմ տեղափոխելիս:oy:D

Interdenominational
18.09.2010, 22:19
Դատելով հոլիվուդյան ֆիլմերից՝ բոլոր ամերիկուհիները նիհար, երկարոտն, երանելի չափերի կրծքերով, սեքսուալ գեղեցկուհիներ են, որոնք երբ ոտքը տեղափոխում են մեկից մյուսը, լուրջ կասկածներ են առաջացնում, որ ներքնաշոր չեն հագնում:love

Վայ, քո խիղճը չմեռնի…Շինարար, դու Շինարար:D …ինչպիսի բնորոշում…վայ հազար վարկանիշ քեզ :D:D

*e}|{uka*
18.09.2010, 22:21
Մնացածը ոտքերը չեն տեղափոխում, բայց ես մտովի պատկերացնում եմ տեղափոխելիս:oy:D

Իզվռաշենեց :)) :pardon

Համարյա բոլոր ֆիլմերում հերոսները կայծակնային արագությամբ են տեքստ հավաքում համակարգչով՝ չօգտագործելով նույնիսկ պրոբել:

Interdenominational
18.09.2010, 22:23
Իզվռաշենեց :)) :pardon

Համարյա բոլոր ֆիլմերում հերոսները կայծակնային արագությամբ են տեքս հավաքում համակարգչով՝ չօգտագործելով նույնիսկ պրոբել:

Սեքսի ժամանակ ի՞նչ պրոբել :8

*e}|{uka*
18.09.2010, 22:28
Սեքսի ժամանակ ի՞նչ պրոբել :8

Հումոր է՞ր: :)) Լավը չէր:

Interdenominational
18.09.2010, 22:36
Հումոր է՞ր: :)) Լավը չէր:

Իրոք, ես նույնպես վերապահումներով եմ վերաբերվում հոլլիվուդածին «պրիչուդաներին» :)

Հայկօ
18.09.2010, 23:56
Իզվռաշենեց :)) :pardon

Համարյա բոլոր ֆիլմերում հերոսները կայծակնային արագությամբ են տեքստ հավաքում համակարգչով՝ չօգտագործելով նույնիսկ պրոբել:

Ըհը՜ն, եկանք-հասանք կինոշաբլոնային login - password-ներին :)): Կինոյի տղեն (աղջիկը, տատին, այլմոլորակայինը) նստում ա կոմպի դիմաց (ի դեպ՝ անխտիր բոլոր կոմպերն իսպառ զուրկ են ՄՈՒԿ կոչվող սարքից. կինոներում մկներ չկան), իմաստուն հայացքով նայում ա էկրանին, որտեղ ինչ-որ տարօրինակ սիմվոլներ են, ու սկսում ա տպե՛լ :)): Չխկ-չխկ-չխկ, մուտք գաղտնի արխիվ, չխկ-չխկ, «բարի գալուստ FBI», չխկ-չխկ, փլիզ լոգին ու փասվորդ, ու ըտեղ կինոյի տղեն կծում ա իր ոտի բութ մատը... Բայց ժամանակին նկատում ա սեղանին դրված նկարը, որի տակ սև մարկերով գրված է լինում կոմպի տիրոջ երրորդ սիրուհու երկրորդ ամուսնու հարևանի բաջանաղի քեռու տղու անունը, չխկ-չխկ, հավաքում ա դա փասվորդի դաշտում ու վուալա՜` ԱՄՆ-ի բոլոր գաղտնի ինֆորմացիաները ձեր տրամադրության տակ են:

Chuk
19.09.2010, 00:02
Վայ քո արա, ես էս թեման չէի կարդացել, Հայկօի վերջին գրառումը կարդացի ու զգացի, որ պիտի գնամ առաջին էջից դբա դեսը գալու :)

*e}|{uka*
19.09.2010, 00:20
Հոլիվուդյան ֆիլմերից կարելի է հետևություն անել, որ յուրաքանչյուրս կարող ենք ինքնաթիռ օդ բարձրացնել, իջեցնել: Ու միշտ ինչ- որ մեկը կողքից ասում ա՝я знал что ты сможешь :D

Հայկօ
19.09.2010, 00:33
Եվս մեկ անժխտելի փաստ. ցանկացած շենքի մեջ օդափոխության համակարգի միջով կարելի է հասնել ցանկացած տեղ: Ընդ որում՝ ցանցերը երբեք պտուտակած չեն, քաշելով կարելի է հանել: Ուշադրություն՝ անպայման մանրամասն զննեք օդափոխության համակարգը. այնտեղ միշտ թաքցրած են լինում ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ (կամ՝ Շատ Կարևոր Ֆլոպպիկ) :D:

*e}|{uka*
19.09.2010, 00:48
Եվս մեկ անժխտելի փաստ. ցանկացած շենքի մեջ օդափոխության համակարգի միջով կարելի է հասնել ցանկացած տեղ: Ընդ որում՝ ցանցերը երբեք պտուտակած չեն, քաշելով կարելի է հանել: Ուշադրություն՝ անպայման մանրամասն զննեք օդափոխության համակարգը. այնտեղ միշտ թաքցրած են լինում ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ (կամ՝ Շատ Կարևոր Ֆլոպպիկ) :D:

Կամ ադամանդ՝ սև, փոքրիկ ատլասե պարկի մեջ: :))

Երբ ֆիլմի բացասական կերպարը մտնում է զոհի տուն, զոհը միշը կին ա լինում ու նա այդ պահին անպայման ցնցուղ ընդունելիս ա լինում՝ թափանցիկ վարագույի հետևը պախկված: :D

Ռուֆուս
19.09.2010, 00:53
Համարյա բոլոր հոլիվուդյան ֆիլմերում ամերիկացիները հանդիսանում են մարդկության ամենալավ մասը, նրանք են փրկում երկրագունդը այլմոլորակայիններից, աստերոիդներից, դինոզավրներից, մանյակներից, բնական տարերքներց, ֆաշիստներից, նույնիսկ իրենք իրենցից :D: Աշխարհի վերջը միշտ սկսվում ա Ամերիկայից: :))

Ու քանի դեռ ամերիկացիները փրկում են աշխարհը, աշխարհի մնացած բոլոր ժողովուրդները զանգվածաբար հավաքվում են իրենց պատմամշակութային կոթողների մոտ ու սրտի թրթիռով սպասում, թե երբ են ամերիկացները փրկելու աշխարհը: Ու պարտադիր բոլոր եգիպտացիները հավաքվում են բուրգերի մոտ, հնդիկները Թաջ Մահալի մոտ, ֆրանսիացիները Էյֆելյան Աշտարակի մոտ, Ռուսները՝ Կարմիր Հրապարակում :)) Հայերս էլ երևի կհավաքվենք Քարահունջում:

Բոլոր sci-fi գիտաֆանտաստիկ ֆիլմերում երբ մարդիկ ապագայի սուպերհամակարգիչների վրա գործ են անում, ամեն կլավիշ սեղմելուց համակարգիչը ձայնային ազդանշան ա հանում :))

Barekendan
07.01.2011, 10:41
«Էն էրկուսը»

Այս շաբլոնի էությունը կայանում է նրանում, որ ֆիլմում կան երկու երկրորդական կերպար, որ միշտ միասին են կադրում, իրանց անունները չես հիշում, բայց եթե ասես էն էրկուսը, բոլորը կհասկանան ում մասին ես խոսում: Կան «Էն էրկուսի» 2 հիմնական տարատեսակ.

1. Զույգեր՝ սրանք արտաքինից լիովին նույնն են, բայց սովորաբար կարելի է տարբերել ինչ-որ մանրուքով, օրինակ՝ գլխարկի գույնով: (Օրինակ՝ Ռոնի եղբայրները «Հարրի Փոթթերում»)

2. Խիստ իրարից տարբերվող զույգ՝ սրանք իրարից տարբերվում են ամենինչով. եթե մեկը բոյով ա,ապա մյուսը կարճահասակ, մեկը՝ շատախոս, մյուսը՝ լուռ, և այլն: (Օրինակ՝ «Կարիբյան ծովահեններում» էն էրկուսը՝ մի աչքանին ու մյուսը: Կամ Ջեյն ու Սուսուփուս Բոբը «Դոգմայում»)

Lion
09.01.2011, 12:34
Առաստաղից ձեռքերից կախված հերոսը...

Շաբլոնի էությունը կայանում է նրանում, որ հերոսին "չար մարդիկ" ձեռքերից կախում են առաստաղից և, որպես կանոն, նրան արագ մահ է սպառնում: Սակայն տարօինակ օրինաչափությամբ միշտ էլ առաստաղին ամրացված դետալներից որևէ մեկը թուլացած է լինում և հերոսին հաջողվում է մի քանի ուժեղ շարժումներով պոկել այն ու ազատվել :)

*e}|{uka*
22.01.2011, 17:46
Միայն ամերիկյան ֆիլմերում կարելի է հանդիպել պարտադիր 4-րդ համարի կրծքերով 20 ամյա շիկահերի, որը միջուկային զենքի մասնագետ է:

Ռուֆուս
22.01.2011, 17:49
Միայն ամերիկյան ֆիլմերում կարելի է հանդիպել պարտադիր 4-րդ համարի կրծքերով 20 ամյա շիկահերի, որը միջուկային զենքի մասնագետ է:


Միայն հոլիվուդյան ֆիլմերում է, որ քսանամյա շիկահերը (4-րդ համարի կուրծք, «ուզում եմ քեզ» մակնիշի շուրթեր) կարող է ատոմային ֆիզիկայի անվանի մասնագետ լինել:

Ըհմ, Յո՞ժ o_O

*e}|{uka*
22.01.2011, 23:01
Ըհմ, Յո՞ժ o_O

Հասկացա, հասկացա... :pardon
Թեկուզ մի հարյուր անմեղ մարդ են մեռնում, մեկ ա ֆիլմի ամենավերջում ողջ մնացած գլխավոր հերոսն ու իր ընկերուհին փաթաթվում են իրար ու սկսում են կրքոտ համբուրվել, յանիմ ջհանդամ թե սաղ չմեռան, կարևորը մենք ողջ ենք, ուռաաա՜...
:P

Սերխիո
23.01.2011, 00:57
երեկ մի շատ հումորով մարդու հետ էի խոսում կինոներից, ու էս թեմային համապատասխան բան ասեց՝
«մենակ ամերիկական կինոներում , երբ դուրսը մութ ա ու կայծակ, տնակը գտնվում քաղաքակրթությունից հեռու, անպայման պետք ա միայնակ կին ապրի ու լսի նկուղից տարօրինակ ձայներ ու դողացելով ֆանարը ձեռը առած իջնի ներքև...»
իսկականից ապուշություն...

Հայկօ
28.02.2011, 00:58
Ձեզ եմ ներկայացնում շաբլոնների շաբլոնը, աշխարհի ամենաշաբլոնային վիդեոն :)): Տրեյլեր՝ բոլոր-բոլոր Օսկար շահած կինոների համար: Ցանկացած ֆիլմ լիովին և անվերադարձ տեղավորվում է այս տրեյլերի մեջ:

Անգլերեն իմանալը պարտադիր է՝ այս վիդեոյի ամբողջ կայֆը հասկանալու համար :): Դերասանները խոսում են ոչ թե ինչ-որ մտքերով ու նախադասություններով, այլ ընդհանուր կլիշեներով ու շաբլոններով: Այսինքն՝ ոչ թե ասում են «Ինձ թվում է՝ Ջոնը դավաճան է», այլ՝ «Կասկած երկրորդական հերոսներից մեկի դավաճան լինելու մասին»: Ոչ թե «Ես հավատու՛մ եմ, որ դուք կհաղթե՜ք», այլ «Ոգեշնչող ճառի վերջին խոսքեր, որ զանազան համբալներ հետո կմեջբերեն ֆեյսբուքի իրենց էջերում»: Ոչ թե «Ջե՜յն...», այլ «Իգական սեռի գործող ա՜նձ...»: Մի խոսքով՝ սա հանճարեղ վիդեո է, անպայման նայեք:




http://www.youtube.com/watch?v=rbhrz1-4hN4

Ռուֆուս
28.02.2011, 01:24
Աաաա, ընտիր էր, էս թեմայի իմաստը լրիվ կորում ա վիդեոյից հետո :))

Lion
28.02.2011, 08:18
Աաաա, ընտիր էր, էս թեմայի իմաստը լրիվ կորում ա վիդեոյից հետո :))

Ընենց բան ասացիք, մարդ էլ չի ուզում այս թեմայում գրի, բայց դե... հերթական շաբլոնը:

"Չար տղեն" ընկնում է բարձր մի տեղից ուղիղ որևէ մեքենայի կտուրին և այդ մեքենայի ապակիները շատ էֆեկտիվ ձևով պայթում են:

Ավտոյի խեղճ տեր...:erexa

Տրիբուն
28.02.2011, 10:26
Էս ինչ գժական թեմա էր: Սաղ կարդացի: Ափսոս ուշ եմ տեսել թեման, արդեն սաղ շաբլոնները գրվել են: Հայկօ-ի կլիպն էլ սըբանեց :D

Բայց հիմա ասեք, չէի՞ք ուզի իրական կյանքում լինեն հենց էտ շաբլոններից մեկը - մի ատրճանակով սպանում ես սաղ վատ տղեքին, ընթացքում տնական գլիցերինով պայթեցնում ես երկու հատ աստերոիդ, ջրի շլանգով հանգցնում ես հրաբուխը, մի քանի մեշոկ ավազով կանգնեցնում ես համաշխարհային ջրհեղեղը, վերջում համբուրում ես միջուկային ֆիզիկայի մասնագետ մոդելին (copyright Հայկօ) ու մի մեշոկ փողով թռնում ես Բահամյան կղզիներ:
:hands
Ես օրինակ արդեն երեք անգամ, վերջին երեք ամսվա ընթացքում հաճույքով նայել եմ Knight & Day-ը, Թոմ Քրուս, Քեմերոն Դիաս :D Գժական, հավեսին կինո էր: Սաղ շաբլնները կային - ցենտր բալիկ, ինքնաթիռ, փիս կռվող տղա, գռանատամյոտ փչացնող ատրճանակ, ու նույնիսկ պաժառնիկ:


http://www.youtube.com/watch?v=S9KJDRXXrB8

Հայկօ
28.02.2011, 19:40
Աաաա, ընտիր էր, էս թեմայի իմաստը լրիվ կորում ա վիդեոյից հետո :))

Ի դեպ՝ խորհուրդ եմ տալիս կարդալ նաև Յութուբի քոմենթները, մեկը մյուսից լավն են :)):

Lion
01.07.2011, 20:30
Հերթական շաբլոնը.

Թեև մեքենան որևէ տեխնիկական խնդիր չունի, բայց զարմանալի մի սովորություն ունի, հենց հերոսը (ները) իրենց գցում են մեքենան և հուսահատ արագությամբ փորձում են հեռանալ, մեքենան որպես կանոն կամ չի գործարկվում, կամ էլ, լավագույն դեպքում, գործարկվում է վերջին պահին: Ընդ որում ինչ մեքենա ուզում է լինի, թեկուզ "յուղը վրան", մեկ է, շաբլոնը գործում է:

Շատ ծեծված շաբլոն է :)