Դիտել ողջ տարբերակը : Անեկդոտներ ծրագրավորողների մասին
Ծրագրավորողը գալիս ա դաշնակահարի մոտ` տեսնելու նրա նոր ռոյալը: Երկար ժամանակ ֆռֆռում ա ռոյալի կողքերը, ուսումնասիրում ա, հետո էլ.
- :think Կլավիատուռեն հարմար չի` ընդամենը 84 կնոպկա, կեսը ոչ ֆունկցիոնալ, ոչ մեկի վրա բան չկա գրած...:nea չնայած...:think Shift-ը ոտով սղմելը օրիգինալ ա::D
Ծրագրավորողը կոմպի հետ շախմատ ա խաղում, 15-րդ քայլին մատ ա անում կոմպը, էսի.
- Արաաաա :angry, էս վինդովսը էլի գժվավ :angry:
Կինը ծրագրավորողին ասում ա.
- Սիրելիս, ես երեխա եմ ուզում:
- Պառկի, հեսա ինստալ կանենք:
Հարցուպատասխան ծրագրավորողի հետ.
- Ինչքան կլինի 2-ի 4 աստիճանը?
- (Առանց մտածելու) 16:
- 16-ի 4 աստիճանը?
- (Էլի առանց մտածելու) 65536:
- :o WoW! Իսկ... 3-ի 4 աստիճանը?
- ... էէ, լավ չեմ հիշում, ոնց որ կոտորակով թիվ էր ստացվում...
Մի ծրագրավորողը գալիս ա մյուսի մոտ.
- Ինձ պատահական թվերի գեներատոր ա պետք:
- Տասնչորս:
Ծրագրավորողը գալիս ա աչքի բժշկի մոտ: Բժիշկը ասում ա կարդացեք այ այնտեղի գրվածները: Էսի.
- "БHОПHЯ"... բժիշկ, աչքիս ձեր մոտ ֆոնտերի հետ մի բան էն չի...:think
Աղջիկ ծրագրավորողը նստում ա ավտոբուս, գիրք ա բացում սկսում ա կարդալ: Կողքի նստած տարեց կինը ապշած նայում է մեկ աղջկան, մեկ գրքին, իսկ հաջորդ կանգառին խուճապահար դուրս է նետվում ավտոբուսից:
Աղջիկը կարդում էր "Язык Ада" գիրքը...
Բիլ Գեյտսը մահանում և ըկնում ա էն աշխարհ, որտեղ հենց նոր ավարտված ա լինում ավտոմատացման փուլը: Հրեշտակապետի փոխարեն հիմա Windows-ով աշխատող համակարգիչ է: Համակարգչի էկրանին կա ընդամենը մի դիալոգային պատուհան, որտեղ գրված է. "Բիլ, մարդկությանը մատուցած քո ծառայությունների համար Աստված քեզ հնարավորություն է տալիս ինքնուրույն ընտրել` Դրախտ, թե Դժոխք"; տակն էլ էրկու կնոպկա "Yes" "No":D:lol
One_Way_Ticket
10.01.2010, 21:32
Ծրագրավորողը խեղդվում է, գոռում է` F1, F1...
Երկու ծրագրավորող բուլվարում նստած են, մի գեղեցիկ աղջիկ է անցնում:
- Նայի հլը, ինչ properties ունի:
- Էհ, ստուգել եմ, read-only է:
Մի ծրագրովորող մյուսին պատմում է.
- Երեկ դիսկոտեկայում մի աղջկա հետ ծանոթացա, պարեցինք, հետո տուն բերեցի:
- Հետո՞:
- Գրկեցի, համբուրեցի, սկսեցի հանվեցնել:
- Հետո՞:
- Յուբկան հանեցի, նստեցրեցի կոմպի կլավիատուրային...
- Արաաաաա, կոմպ ունե՞ս: Պրոցեսսորը քանի՞ գիգահերց է...
*e}|{uka*
11.01.2010, 20:06
Երկու ծրագրավորող հանդիպում են: Մեկը մյուսին.
-Լսել եմ ամուսնացել ես!
-Այո, այո:
-Իսկ ի՞նչ է անունը:
-(Ըըըը...) Օֆելիա... չէ, Նատաշա .. չէ, Տատյանա.. չէ... մի խոսքով ICQ# 98745482190 :
Դիալոգ ծրագրավորող տղամարդու և իր կնոջ միջև:
Ամուսինը տուն է գալիս.
- Gооd еvеning dеаr, I`m nоw lоggеd in.
Կինը.
- Հաց գնե՞լ ես:
- Ваd соmmаnd оr filеnаmе.
-Բայց ես քեզ դեռ առավոտ ասեցի որ գնես:
- Еrrоnеоus sуntах. Аbоrt?
-Իսկ ի՞նչ կասես եթե նոր հեռուստացույց գնենք:
- Vаriаblе nоt fоund...
-Գոնե կրեդիտ քարտդ տուր, ուզում եմ խանութ գնալ:
- Shаring Viоlаtiоn. Ассеss dеniеd...
-Դու ինձ գոնե սիրու՞մ ես, թե՞ համակարգիչներիդ ես սիրում, իսկ միգուցե ձե՞ռք ես ինձ առնում:
- Тоо mаnу раrаmеtеrs...
-Իզուր ես ամուսնացա քո հետ:
- Dаtа tуре mismаtсh.
-Դու անհասկանալի ես դառել:
- It`s bу Dеfаult.
-Իսկ ի՞նչ կա աշխատավարձիցդ:
- Filе in usе... Тrу аftеr sоmе timе.
-Չեմ հասկանում, ես ի՞նչ դեր ունեմ այս ընտանիքում:
- Unknоwn Virus! :D :D
My World My Space
11.01.2010, 22:13
Ծրագրավորողների ֆորումից մի երկխոսություն
- ՕգնեցեքՊռոբելսՉիԱշխատում
պատասխան
- իսկական_ծրագրավորողին_պրոբել_պետք_չի
Շատ լուրջ անիկդոտ...
Մարդիկ բաժանվում են 10 տեսակի` նրանք ովքեր գիտեն երկուական համակարգ և նրանք ովքեր չգիտեն...
Շատ լուրջ անիկդոտ...
Մարդիկ բաժանվում են 10 տեսակի` նրանք ովքեր գիտեն երկուական համակարգ և նրանք ովքեր չգիտեն...
11 հոգով գնում են ռեստորան 3 հատ ձուկ են պատվիրում ու մարդա մի հատ ուտում են: Ոնց ա տենց լինում? :'
11 հոգով գնում են ռեստորան 3 հատ ձուկ են պատվիրում ու մարդա մի հատ ուտում են: Ոնց ա տենց լինում? :'
Երևի քոփի փաստ են անում:D
11 հոգով գնում են ռեստորան 3 հատ ձուկ են պատվիրում ու մարդա մի հատ ուտում են: Ոնց ա տենց լինում? :'
Երկուական համակարգում 11-ը երեքն ա :P
Տեսեք իմ բրյուսովյան տրամաբանությամբ էդքանը ջոգեցի :beee
Երկուական համակարգում 11-ը երեքն ա :P
Տեսեք իմ բրյուսովյան տրամաբանությամբ էդքանը ջոգեցի :beee
Ճիշտ ա, դասախոսդ չեմ բայց քեզ 101 եմ նշանակում: :D
One_Way_Ticket
12.01.2010, 02:57
Ծրագրավորողը երեխային ոտանովոր է սովորեցնում:
1, 10, 11, 100, 101, вышел зайчик погулять :D
Զրուցում են երկու ծրագրավորող:
-Անհանգիստ եմ, քարտիս գաղտնաբառը հեռախոսումս եմ պահել: 3 ֆայլ եմ սարքել, ամեն մեկի մեջ 12 գաղտնաբառ գրել՝ որոնցից մեկն ա ճիշտը, մոտս էլ 3 հատ քարտ ա, բայց մեկն ա աշխատող, ախր էտ գաղտնաբառը մուտքագրելու 3 փորձ ունեն: Հա, մեկ էլ մոտս 2 հատ հեռախոս կա՝ ֆայլերը մենակ մեկի մեջ են:
-Կարող ա՞ փողոց դուրս ես գալիս միայն 3 նմանակի ուղեկցությամբ, որոնցից մեկն էլ զինված ա՞:
էս անեկդոտ/ճշմարտությունը անգլերեն է ստացվում
APPLE: Plug and Play
WINDOWS: Plug and Pray
Անիմսաստ թարգմանությունը՝
APPLE՝ միացրու և աշխատիր
WINDOWS՝ միացրու և աղոթիր
aerosmith
12.01.2010, 11:40
շատ լավն էր!!!!!
Հին անեկդոտա բայց շատա դուրս գալիս :)
Ուրեմն ծրագրավորողը նստած խորացած աշխատումա, մեկ էլ երեխեն գալիս ասումա "Պապա, պապա, Արևն ինչիա ամեն առավոտ արևելքից դուրս գալիս, իրիկունը արևմուտքում մայր մտնում?", հերը կիսախառնված շրջվումա երեխայի կողմ ու գործից չկտրվելով հարցնում "Հը?...", երեխան ստիպված կրկնումա, "Պապ, այ պապ ասում եմ արևը ինչի...."..
Հերն էլի կոմպից չկտրվելով
- Բալիկ ջան, ամեն առավոտ արևելքից նորմալ դուրսա գալիս?,
- Հա պապ...
- Երեկոյան նորմալ մայրա մտնում?
Երեխան` աչքերը զարմանքից կլորացրած`
- Հա պապ. նորմալ մտնումա....
- Բալիկ ջան, դե ախպոր պես ձեռք չտաս, ոնց աշխատումա թող աշխատի...
My World My Space
12.01.2010, 13:34
Բացվու ա սենյակի դուռը, ուրախացած ներս ա մտնում մի տղա,
- բարև պապ,
հերը առանց մոնիտորից կտրվելու հարցնում ա.
- Էս որտեղից էիր,
- Բանակում...............
My World My Space
12.01.2010, 13:45
ծրագրավորողն իմանում ա,որ իրան 30 օր ա մնացել ապրելու, սկսում ա Crack ման գալ
CactuSoul
12.01.2010, 14:25
Մարդիկ բաժանվում են 10 տեսակի` նրանք ովքեր գիտեն երկուական համակարգ և նրանք ովքեր չգիտեն...
Մարդիկ բաժանվում են 10 խմբի. նրանք, ովքեր գիտեն երեքական համակարգ, նրանք ովքեր չգիտեն և նրանք, ովքեր շփոթում են այն երկուական համակարգի հետ:
:}
Էդուարդ_man
12.01.2010, 14:33
Ծրագրավորողը քնելուց կողքը 2 հատ բաժակա դնում: Մեկը ջրով, որ գիշերը եթե ծարավի խմի, մյուսն էլ դատարկ եթե չծարավի...
CactuSoul
12.01.2010, 14:42
Հանդիպում են 2 բայթ: Առաջինը.
- Մի տեսակ ես, հո չե՞ս հիվանդացել:
- Չէ, ուղղակի լավ չեմ զգում, ոնց որ մի բիթս պակաս լինի…
CactuSoul
12.01.2010, 15:29
Մարդիկ բաժանվում են 10 տեսակի` նրանք ովքեր գիտեն երկուական համակարգ և նրանք ովքեր չգիտեն...
Էսպիսի տարբերակի էլ հանդիպեցի, լավն ա:D.
Մարդիկ բաժանվում են 10 խմբի. մարդիկ, ովքեր գիտեն երկուական համակարգ և մարդիկ, ովքեր ապրում են ռեգուլյար սեռական կյանքով:
Սարգսյան
12.01.2010, 17:26
Կին ծրագրագորողը ինչպես ծովախոզուկը՝ ոչ խոզուկ է, ոչ էլ ծովային ..
CactuSoul
12.01.2010, 17:46
http://www.devtopics.com/wordpress/wp-content/uploads/2008/05/comic.jpg
:P:))
*e}|{uka*
12.01.2010, 19:20
Ծրագրավորողի կնոջը հարցնում են.
-Ինչպե՞ս է ամուսինդ սիրտդ շահել:
-Կոմպը ցույց տվեց:
Հանուման
13.01.2010, 20:00
Ծրագրավորողը աղոթում է
«Հայր մեր , որ երկնքում ես
սուրբ լինի Քո անունը
Քո արքայությունը թող գա...
.....
....
Որովհետև Քոնն են արքայությունը և զորությունը և փառքը հավիտյանս հավիտենից,
ENTER
»
My World My Space
13.01.2010, 21:49
- ընկերս երեկ 5 րոպեում սերվերի հերն անիծեց.....
- Խակեր ա՞....
- Չէ, անասո՛ւն ա...........
My World My Space
13.01.2010, 21:57
Ծրագրավորողի տղան հորը հարցնում ա.
- պապ, որտեղի՞ց են ծնվում երեխաները.
- բալես մի խանգարի, գործ եմ անում, Google-ին հարցրա կասի.........
My World My Space
13.01.2010, 22:01
ծրագրավորողի կինը տուն ա գալիս մարդը տխուր նստած ա.
- ի՞նչ ա եղել.....
- Մայրս մահացավ...... աղջի մի ուրախացի, կոմպիս մայրն ա մահացել.......
My World My Space
13.01.2010, 22:05
Գենային ինժեները վերլուծում ա գենային ինֆորմացիայի հերթական կտորը , ու տեսնում ա քոմենթ... "Էս գեներեր վերացնել. Գաբրիել հրեշտակ."
My World My Space
13.01.2010, 22:10
Ծրագրավորողին տանում են բանակ, գիշերը պոստում կանգնած ա լինում մեկ էլ ոտնաձայներ են լսվում.
- Պառոլը...
- /Ձեն չկա/
- Պառոլը....
- /Ձեն չկա/
- Պառոլը....
- /Ձեն չկա/
ծրագրավորողը իջացնում ա ավտոմատը ու կրակում ձայնի ուղղությամբ
- Usеr Anоnуmоus Aссеss Dеniеd!
CactuSoul
14.01.2010, 13:47
...
Որովհետև Քոնն են արքայությունը և զորությունը և փառքը հավիտյանս հավիտենից,
ENTER
»
Հանուն CTRLոյ, և ALTոյ, և DELETEոյ,
ENTER.
Ծրագրավորղը նստած ծրագիր ա գրում, մեկ էլ դուռն են ծեծում: Բացում ա դուռը, տեսնում Մահն ա եկել:
Ծրագրավորղը.
- Թող ծրագիրը գրեմ վերջացնեմ, հետո նոր տար ինձ :(
Մահը.
- Այ ցավդ տանեմ, քո հետևից չեմ եկել, կոմպիդ վինչեստրի հետևից եմ եկել:
*e}|{uka*
14.01.2010, 15:44
Ծրագրավորողը երեխային ոտանովոր է սովորեցնում:
1, 10, 11, 100, 101, вышел зайчик погулять :D
Կամ հաշվել են սովորացնում` 00, 01, 02, ..., 5D, 5E, 5F, 60, 61, 62, 63, 64: :))
-Տիկին, դուք պատահաբար ծրագրավորող չե՞ք:
-Ծրագրավորող եմ, որտեղի՞ց իմացաք: :o
-Ձեր դեմքի ապուշ արտահայտությունից:
-Անասու՛ն :angry
-Ճիշտ է, ես էլ եմ ծրագրավորող :B
*e}|{uka*
14.01.2010, 16:38
Մի երիտասարդ ներս է մտնում:
-Բարև հայր:
-Էս ու՞ր է ,- աչքերը չկտրելով համակարգչի էկրանից` հարցնում է ծրագրավորող հայրը:
-Բանակում էի, պապ:
My World My Space
14.01.2010, 16:48
Մի երիտասարդ ներս է մտնում:
-Բարև հայր:
-Էս ու՞ր է ,- աչքերը չկտրելով համակարգչի էկրանից` հարցնում է ծրագրավորող հայրը:
-Բանակում էի, պապ:
*e}|{uka* ջան ես էդ արդեն գրել էիիիիիի՛:oy
*e}|{uka*
18.01.2010, 19:52
BEGIN
if (I=Sultan) then
begin
Get(First_Wife);
Get(Second_Wife);
Get(Third_Wife);
end;
END :} :D
CactuSoul
18.01.2010, 20:04
Ծրագրավորում սովորող մի ուսանող ծառի տակ նստած մասնագիտական գրականություն է կարդում, մեկ էլ կուրսեցին մի ընտիր, վերջին մոդայի հեծանվով գալիս-կանգնում է կողքին:
- Բարև, Վլադ:):
- Յա, բարև, Արմ ջան: Էս թույն հեծանիվը քեզ ո՞րտեղից:o:
- Էհ, Վլադ ջան, ես էլ քո նման, դրսում էի դասերս սովորում, մեկ էլ մի սիրուն:love աղջիկ էս հեծանվով եկավ… Հասավ ինձ, կանգնեց, հեծանվից իջավ, շորերը հանեց… ու ասեց՝ ինչ ուզում ես՝ վերցրու…
Առաջինը էլի մի «մուշտարու» հայացք է ձգում հեծանվի վրա ու ասում.
- Շատ ճիշտ ընտրություն ես արել:think. դժվար թե էդ աղջկա շորերը քո հագով լինեին, համ էլ չէին սազի…
CactuSoul
18.01.2010, 20:10
ՏՏ բառարանից.
անվերջ ցիկլ. գոյ., տես՝ ցիկլ, անվերջ:
ցիկլ, անվերջ. գոյ., տես՝ անվերջ ցիկլ:
Ծրագրավորում սովորող մի ուսանող ծառի տակ նստած մասնագիտական գրականություն է կարդում, մեկ էլ կուրսեցին մի ընտիր, վերջին մոդայի հեծանվով գալիս-կանգնում է կողքին:
- Բարև, Վլադ:):
- Յա, բարև, Արմ ջան: Էս թույն հեծանիվը քեզ ո՞րտեղից:o:
- Էհ, Վլադ ջան, ես էլ քո նման, դրսում էի դասերս սովորում, մեկ էլ մի սիրուն:love աղջիկ էս հեծանվով եկավ… Հասավ ինձ, կանգնեց, հեծանվից իջավ, շորերը հանեց… ու ասեց՝ ինչ ուզում ես՝ վերցրու…
Առաջինը էլի մի «մուշտարու» հայացք է ձգում հեծանվի վրա ու ասում.
- Շատ ճիշտ ընտրություն ես արել:think. դժվար թե էդ աղջկա շորերը քո հագով լինեին, համ էլ չէին սազի…
Ճիշտ ա արել, "Մեզի ջինըս պետք չի" :lol
Էտքան էլ անեկդոտ չի, բայց...
Ծրագրավորողը կյանքում սոված չի մնա, ինքը միշտ էլ կարա ուտի ստեղնաշարի մեջի փշուրները :[
CactuSoul
18.01.2010, 20:18
- Քանի՞ ծրագրավորող է պետք էլեկտրական լամպը փոխելու համար:
- Ոչ մի. դա hardware-ական խնդիր ա:B:
Հավաքվում են ծրագրավորողները Ամանորը նշելու: Լցնում են բաժակները, մեկը վեր ա կենում, ասում.
- Ես ուզում եմ կենաց ասել: Եկեք խմենք իմ ամենաոխերիմ թշնամու կենացը, և թող Նոր տարում նա ունենա 10 անգամ ավելի շատ փող, քան ես,- և հայացք գցելով շրջապատողների ապշահար դեմքերին ավելացնում է.
- Բիլ Գեյտսի կենացը!!!
Ամերիկյան և ռուսական մշակույթների տարբերությունը:
Ամերիկացին պիրատսկի վինդովս տեղադրելիս.
- Ես 300$ խնայեցի :) :
Ռուսը այդ նույն ժամանակ.
- Բիլ Գեյտսը զրկվեց հերթական 300$-ից:)):
Ինչպես տարբերել Բիլ Գեյտսին ֆուտբոլային խաղի ժամանակ?
Բոլորը գոռում են.
- Օլե, օլե - օլե - օլե - ե - ե - ե!!!
Բիլը գոռում ա.
- OLE, OLE - OLE -OLE - E - E!!!
Նստած ա Բիլը (Բ) համակարգչի առաջ, գալիս ա տղան (Տ):
(S) Պա, էտ ճիշտ ա որ Վինդովսը multitask ա?
(Բ) Հա, բա ոնց բալես:
(S) Պա, հլը մի հատ ցույց կտաս?
(Բ) Հա, իհարկե, մենակ սպասի էս դիսկետը ֆոռմատ անեմ պռծնեմ...
Հ.Գ. http://prikol.i.ua/view/291776/
My World My Space
18.01.2010, 22:47
երեկ նոթբուքս թողել էի գետնին, տատիկս մտածել էր, որ կշեռք ա կանգնել էր վրեն..... պարզվեց տատուոս քաշը $1500 -ա..........
My World My Space
18.01.2010, 22:57
Քյավառցի ծրագրավորողները "քյավառաֆիկացրել" են Windows-ը։
Նոր դիվայսներ ուստանովկա անելիս տալիս ա հարց. "Գյա թազ մարդ ա էկել, մե խատ չթալե՞նք....."
CactuSoul
19.01.2010, 00:46
- Լսել ե՞ս հարստանալու օբյեկտ-կողմնորոշված ձևի մասին:)):
- Չէ:o…
- Ժառանգություն:P:
My World My Space
19.01.2010, 12:00
Ծրագրավորողը ԶԱԳՍ-ում.
-իսկ դուք երեխաներին գրանցո՞ւմ եք 8 տառից կարճ անունով.....
My World My Space
19.01.2010, 12:05
Նոր հայկական անտիվիրուսը վիրուս հայտնաբերելիս հարցնում է.
1. Բուժել
2. Տեղափոխել կարանտին
3. Ջնջել
4. թույլատրել
5. ՈՒՂԱՐԿԵԼ ԸՆԿԵՐՈՋԸ...........
My World My Space
19.01.2010, 12:06
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շտապ պահանջվում է հակեր, ռեզյումեն թողնել մեր կազմակերպության գլխավոր սերվերի դեսկտոպի վրա................
My World My Space
19.01.2010, 12:09
Ծրագրավորողը բժշկի մոտ.
-Բժիշկ ջան էլ չեմ դիմանում, չեմ կարում կոմպի դեմից հելնեմ օրը 20 ժամ դեմը նստած եմ....
-Պիտի բուժման կուրս անցնես...
-Ինչ կուրս,
- Դե աղջիկներ, ալկոհոլ, ծխախոտ...............
My World My Space
19.01.2010, 12:20
հարց ֆորումում.
- Դուք նախընտրում եք ավանգարդի՞զմ, թե՞ սյուրռեալիզմ.
- ՊՈՍՏՄՈԴԵՌՆԻԶՄ.....
- Դուք նկարի՞չ եք,
- Ոչ, մոդերատոր...........:D:D:D
Հ.Գ. Սիրով` մեր մոդերատորներին............
My World My Space
19.01.2010, 12:22
Ծրագրավորողին հարցնում են, ինչո՞ւ են Ձեր երեխաները անընդհատ կռվում....
- Վերսիաների կոնֆլիկտ.......
My World My Space
19.01.2010, 12:27
երկու ծրագրավորող հեռախոսով.
- կնիկս առավոտվանից բողոքում ա, որ դուխովկեն չի միանում, չեմ ջոգում.
- ի՞նչ ա գրում..............
Ուրեմն մի հոգի մեռնում ա, մտնում ա դժոխք: Դժոխքի պահակը տանում ա տարածքին ծանոթացնում ա, թե որտեղ ինչ կա ու ինչ են անում: Մի խոսքով մի տեղ մի քանի հոգու կաթսայի մեջ եփում են, մի ուրիշ տեղ այրում են, մի տեղ տանջամահ են անում և այլն ու մի տեղ էլ մի հոգու նստացրել են մի կոմպի դեմ ու սա հանգիստ իրա համար զբաղվում ա :o Էս մարդը հարցնում ա պահակին.
- Այ ախպեր, էս սաղ հասկացանք տանջում եք, բա էն մեկին խի եք նենց հանգիստ նստացրել, հլա մի բան էլ կոմպ եք տվել::esim
- Ախպեր, էդ մեկը Բիլլ Գեյտսն ա, կոմպի մեջ Լինուքս ենք քցել, նստացրել դեմը:
:D
- Քանի՞ ծրագրավորող է պետք էլեկտրական լամպը փոխելու համար:
- Ոչ մի. դա hardware-ական խնդիր ա:B:
Պատասխան N2. 3 - մեկը վերցնում ա լամպը ու կանգնում ա սեղանին, մյուսը կարդում ա լամպը փոխելու ալգորիթմը, իսկ երրորդը real-time beta testing ա անում` անընդհատ լամպը միացնում անջատում ա, որ տենա երբ կվառվի:
Պատասխան N3. 9 - մեկը կանգնում ա սեղանին ու պահում ա լամպը, չորս հոգի պտտում են սեղանը` ծրագրավորողի և լամպի հետ միասին, ևս չորսը քայլելով պտտվում են հակառակ ուղղությամբ, որ առաջինի գլուխը չպտտվի:
Ուրեմն մի հոգի մեռնում ա, մտնում ա դժոխք: Դժոխքի պահակը տանում ա տարածքին ծանոթացնում ա, թե որտեղ ինչ կա ու ինչ են անում: Մի խոսքով մի տեղ մի քանի հոգու կաթսայի մեջ եփում են, մի ուրիշ տեղ այրում են, մի տեղ տանջամահ են անում և այլն ու մի տեղ էլ մի հոգու նստացրել են մի կոմպի դեմ ու սա հանգիստ իրա համար զբաղվում ա :o Էս մարդը հարցնում ա պահակին.
- Այ ախպեր, էս սաղ հասկացանք տանջում եք, բա էն մեկին խի եք նենց հանգիստ նստացրել, հլա մի բան էլ կոմպ եք տվել::esim
- Ախպեր, էդ մեկը Բիլլ Գեյտսն ա, կոմպի մեջ Լինուքս ենք քցել, նստացրել դեմը:
:D
Ուրեմն Բիլը մեռնում ա, ըկնում ա էն աշխարհ: Նրան հարցնում են.
- Հաշվի առնելով քո բարեգործությունները` հնարավորություն ենք քեզ տալիս ինքնուրույն ընտրել դրախտ, թե դժոխք:
- Դե... հլը մի հատ երկուսն էլ ցույց տվեք, տենամ որդե ա ավելի լավ:
Տանում են դրախտ. ամեն ինչ ոնց որ պետք ա, նորմալ տեղ ա, բայց դե ձանձրալի ա թվում:
Տանում են դժոխք. ստեղ սաղ ժողովուրդը կայֆերի մեջ ա, սաղ անում են էն ինչ ուզում են, ինչքան ուզում են, ոնց ուզում են, ինչ հաճույք ասես չկա... Բիլը ասում ա որոշեցի, գնում եմ դժոխք: Էտ պահին հողը Բիլի ոտերի տակից փախնում ա ու Բիլը ընկնում ա դժոխք` ուղիղ եռման կաթսայի մեջ:
- ... Ոնց?! Բա կայֆերը, բա էն սաղ հաճույքները?!
- ... Բիլլի, էտի դեմո-վեռսիան էր!!! :diablo
BEGIN
if (I=Sultan) then
begin
Get(First_Wife);
Get(Second_Wife);
Get(Third_Wife);
end;
END :} :D
Սենց մեկն էլ ա:
if(mohammed.location() != mountain.location() && !mountain.go_to(mohammed.location()) {
mohammed.go_to(mountain.location());
}
:D
Ոնց հասկացա, էս կլասիկ անեկդոտը չենք գրել:
Մի հոգի ծրագրավորող ընկերոջից պարտքով 1000 դոլլար ա ուզում, սա ասում ա.
- 1024 տամ, թող կլոր թիվ լինի:
:D
CactuSoul
20.01.2010, 16:31
Բա գիտե՞ք, որ ամերիկացի ծրագրավորողները միշտ շփոթում են Հելլոուինն ու Սուրբ Ծնունդը… Այն պարզ պատճառով, որ DEC 25 == OCT 31 :P:
Բա գիտե՞ք, որ ամերիկացի ծրագրավորողները միշտ շփոթում են Հելլոուինն ու Սուրբ Ծնունդը… Այն պարզ պատճառով, որ DEC 25 == OCT 31 :P:
Լավն էր :lol
Բա գիտե՞ք, որ ամերիկացի ծրագրավորողները միշտ շփոթում են Հելլոուինն ու Սուրբ Ծնունդը… Այն պարզ պատճառով, որ DEC 25 == OCT 31 :P:
Ուղեղս տորմուզ տվեց, կբացատրե՞ք :oy
CactuSoul
20.01.2010, 16:42
Ուղեղս տորմուզ տվեց, կբացատրե՞ք :oy
Դե տասական 25-ը ութական 31-ն է:oy…
Ուղեղս տորմուզ տվեց, կբացատրե՞ք :oy
25-ը տասական համակարգում (DEC) = 31-ին ութական համակարգում (OCT) : 2*10+5=3*8+1 :lol
Ծրագրավորողը ընկերուհու հետ կանգնած ա: Անըդհատ ծխում ա, էս աղջիկը նեռվայնանում ա, վերցնում ա ծխախոտի տուփը, ասում ա` չես տենում, գրածա "ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Ծխելը վնասակար է առողջությանը"?!?
- Սիրելիս, ես ծրագրավորող եմ, իսկ ծրագրավորողներին զգուշացումները չեն հետաքրքրում... մեզ միայն error-ներն են հետաքրքրում:
/*Determine default browser */
shellexecute("www.google.com");
browser=input("What browser just opened?");
Harcaser
21.01.2010, 10:38
Համակարգչի հայտարարություններից.
<Ստեղնաշարը հայտնաբերված չէ. սեղմեք ցանկացած ստեղն` շարունակելու համար>:
Մի ուրիշը.
Համակարգչի հայտարարություններից.
<Error. սեղմեք ցանկացած ստեղն` շարունակելու համար կամ մեկ ուրիշը` դուրս գալու համար>:
Էս էլ մարդու ԴՆԹ-ի կոդից մի հատված :D :D
/* HUMAN_DNA.H
*
* Human Genome
* Version 2.1
*
* (C) God
*/
/* Revision history:
*
* 0000-00-01 00:00 1.0 Adam.
* 0000-00-02 10:00 1.1 Eve.
* 0000-00-03 02:11 1.2 Added penis code to male version. A bit messy --
* will require a rewrite later on to make it neater.
* 0017-03-12 03:14 1.3 Added extra sex drive to male.h; took code from
* elephant-dna.c
* 0145-10-03 16:33 1.4 Removed tail.
* 1115-00-31 17:20 1.5 Shortened forearms, expanded brain case.
* 2091-08-20 13:56 1.6 Opposable thumbs added to hand() routine.
* 2501-04-09 14:04 1.7 Minor cosmetic improvements -- skin colour made
* darker to match my own image.
* 2909-07-12 02:21 1.8 Dentition inadequate; added extra 'wisdom' teeth.
* Must remember to make mouth bigger to compensate.
* 4501-12-31 14:18 1.9 Increase average height.
* 5533-02-12 17:09 2.0 Added gay option, triggered by high population
* density, to try and slow the overpopulation problem.
* 6004-11-04 16:11 2.1 Made forefinger narrower to fit hole in centre of
* CD.
*/
/* Standard definitions
*/
#define SEX male
#define HEIGHT 1.84
#define MASS 68
#define RACE caucasian
/* Include inherited traits from parent DNA files.
*
* Files must be pre-processed with MENDEL program to provide proper
* inheritance features.
*/
#include "mother.h"
#include "father.h"
#ifndef FATHER
#warn("Father unknown -- guessing\n")
#include "bastard.h"
#endif
/* Set up sex-specific functions and variables
*/
#include <sex.h>
/* Kludged code -- I'll re-design this lot and re-write it as a proper
* library sometime soon.
*/
struct genitals
{
#ifdef MALE
Penis *jt;
#endif
/* G_spot *g; Removed for debugging purposes */
#ifdef FEMALE
Vagina *p;
#endif
}
/* Initialization bootstrap routine -- called before DNA duplication.
* Allocates buffers and sets up protein file pointers
*/
DNA *zygote_initialize(Sperm *, Ovum *);
/* MAIN INITIALIZATION CODE
*
* Returns structures containing pre-processed phenotypes for the organism
* to display at birth.
*
* Will be improved later to make output less ugly.
*/
Characteristic *lookup_phenotype(Identifier *i);
Ո՞րն է սկսնակ ծրագրավորողի ու փորձված ծրագրավորողի միջև տարբերությունը:
Սկսնակ ծրագրավորողը կարծում է, թե 1 կիլոբայթը 1000 բայթ է, իսկ փորձված ծրագրավորողը կարծում է, թե 1 կիլոգրամը 1024 գրամ է: :))
VisTolog
21.01.2010, 17:46
Ո՞րն է սկսնակ ծրագրավորողի ու փորձված ծրագրավորողի միջև տարբերությունը:
Սկսնակ ծրագրավորողը կարծում է, թե 1 կիլոբայթը 1000 բայթ է, իսկ փորձված ծրագրավորողը կարծում է, թե 1 կիլոգրամը 1024 գրամ է: :))
Ճիշտա թեմայից դուրսա, բայց ասեմ էլի:)):oy
Մի անգամ իսկապես տենց դեպքա եղել իմ հետ :D
Ծրագրավորողը ոսկե ձկնիկին ա բռնում: Ձկնիկը ասում ա.
- Ցանկությունդ ասա:
- Ուզում եմ ամբողջ աշխարհում խաղաղություն լինի:
- Չէ, էտ բարդ ա:
- Լավ, ուրեմն թող Windows-ը նորմալ աշխատի:
- Լսի, դրանից առաջ ինչ էիր ասում ամբողջ աշխարհում խաղաղություն մասին? :think
Անգլիացիները ճապոնացիների հետ համատեղ սկսել են Windows-ի նոր վերսիան գրել:
Հիմնական տարբերությունը - "Start"-ը գտնվում ա աջ կողմում:
Լամեռը գալիս ա ծրագրավողի մոտ իրա գրած չաշխատող ծրագրով ու հարցնում.
- Լսի, սխալս որտեղ ա?
- ԴՆԹ-ում!
- Էտ ճիշտ ա, որ Բիլ Գեյթսը աշխարհի ամենահայտնի մարդն ա?
- Ճիշտ ա. բայց ասում են, որ իրա մորը ավելի հաճախ են հիշում, քան թե իրան:
- Ինչու ես տենց տխուր?
- Երեկ ծրագիրը գրեցի վերջացրեցի:
- Ընտիր ա, ուրախանալու առիթ ա, աշխատաում ա?
- ՉէէԷ, ռեգիստրացիա ա ուզում: :(
Եկեղեցու ելքի վերևը հատուկ գրված ա ծրագրավողների համար
Աստված փոխեց ձեր կյանքը!!! Պահպանել? (Այո/ոչ) ?
Տատիկը հարցնում է փոքր թոռնիկին.
- Ով ա սիրում հաչալ?
- Շնիկը: :)
- Ապրես, իսկ ով ա սիրում մլավել?
- Փիսիկը: :)
- Մալադեց: Ով ա ասում մուուու?
- Կովը: :)
- Խելոքս, իսկ ով ա խռխռացնում?
- Կասպերսկի անտիվիրուսը: :)
Ամբողջ գիշեր պրոֆեսիոնալ ծրագրավորողը նստած էր իր սենյակում, նոր ծրագիր էր գրում: Առավոտ կինը տեսնում է, որ նա շատ տխուր է և հարցնում է.
- Հըն, ծրագիրը ոնց ա?
- Գիշերը ժամը մեկին արդեն գրել վերջացրել էի...
- Էտ դեպքում ինչու ես սենց տխուր?
- Գլուխս backspace-ի վրա դրած եմ քնել: :(
Գիտնականները ամենահզոր համակարգիչ են ստեղծում, որը պետք ա բոլոր հարցերին պատասխանի: Հարց են տալիս.
- Աստված գոյություն ունի?
Կոմպը մի քիչ մտածում ա, ձեներ ա հանում ու ասում.
- Բավարար ինֆորմացիա չկա, միացրեք ինձ աշխարհի բոլոր հզոր համակարգիչներին:
Գիտնականները ուրիշ ճար չունեն, ստիպված միացնում են: Էլի նույն հարցն են տալիս.
- Աստված գոյություն ունի?
Կոմպը էլի մտածում ա, ձեներ հանում ու ասում.
- Բավարար ինֆորմացիա չկա, միացրեք ինձ աշխարհի մնացած բոլոր համակարգիչներին:
Գիտնականների մեծ ջանքերի շնորհիվ հաջողվում է դա անել: Էլի նույն հարցը.
- Աստված գոյություն ունի?
- Բավարար ինֆորմացիա չկա, միացրեք ինձ աշխարհի բոլոր էլեկտրական ցանցերին, պրոցեսորով սարքավորումներին, …
Գիտնականների էտ էլ են անում… Էլի հարցնում են.
- Աստված գոյություն ունի?
- Հիմա արդեն կա: :hi :yea :tsamon
Ռուսաց գրականության ժամին համակարգչային քոլեջում.
- Գերասիմը եղել էր… դե՜… մի խոսքով sound card չուներ:
Ծրագրավորողների սովորույթները :)
եթե ծրագիրը առաջին անգամից առանց սխալի կոմպիլյացիա է լինում, ուրեմն այն գրված է ՍԽԱԼ:
եթե ձեզ այլևս չեն հասնում բողոքներ կապված ձեր խրագրի հետ, ուրեմն դրանից այլևս չեն օգտվում:
Yellow Raven
21.01.2010, 23:35
Ծրագրավորողի հիմնական աքսիոմը՝ «Յուրաքանչյուր ծրագրում կան սխալներ»:)
Բուրատինոյին տվեցին 3 հատ խնձոր, երկուսը նա կերավ: Քանի՞ հատ խնձոր ունի հիմա Բուրատինոն: Մի՞ հատ, չէ, պատասխան չկա, ոչ ոք չգիտի քանի հատ խնձոր նա մինչ այդ ուներ:
Հետևություն՝ զրոյացրեք փոփոխականները :P
tigranmj
22.01.2010, 01:34
Հարց։ Ինչի՞ համար է Microsoft Explorer - ը
Պատասխան։ Որ մի նորմալ բրոուզեր կարողանաս քաշել ու տեղադրել կոմպիդ մեջ :D
VisTolog
22.01.2010, 02:08
Շտապ պահանջվում է խակեր; Ռեզյումեն թողնել մեր սերվերի աշխատանքային սեղանի վրա::D
Կլիենտը ադմինիստրատորին.
- Կարելի՞ է այնպես անել, որ ես ժամը 00:00-ից մինչև 9:00 ինտերնետ չունենամ
- Ի՞նչ է, քնել ես ուզում
- Ահա…
- Սիրելիս, դու ինձ հավերժ կսիրե՞ս
- Չեմ ուզում քեզ խաբած լինեմ, բայց պետք է ասեմ, որ ես շատ լուրջ հիվանդ եմ
- Ի՞նչ է, սպի՞դ
- Չէ, ավելի վատ
- Ի՞նչ
- Ինտերնետ: Անսահմանափակ: Տանը:
Ծրագրավորողին հարցնում են. ինչու՞ են ձեր երեխաներն անընդհատ վիճում - Конфликт версий! - պատասխանում է ծրագրավորողը :D
Կին ծրագրավորողը ծննդաբերում է արդեն մի քանի ժամ
- Դե, մի փոքր էլ դիմացիր
- Կինը էլ ուժ չունի, և գոռում է
- Վե՛րջ, էլ չեմ կարող. ինչ դուրս եկավ-դուրս եկավ, "Пропустить файл" արեք.
Մի խումբ յուզերներ և մի խումբ ծրագրավորողներ պատրաստվում են նույն գնացքով մեկնել նույն քաղաքը: Բայց ի տարբերություն յուզերների` ծրագրավորողները վերցնում են միայն մեկ տոմս բոլորի համար: Յուզերները զարմանում են, մտածում են` հիմա սրանք ինչ են անելու? Երբ գալիս է տոմսեր ստուգելու ժամանակը ծրագրավորողները բոլորով փակվում են զուգարանում, և երբ ստուգողը ծեծում է դուռը, նրանցից մեկը դուրս է հանում տոմսը, և ստուգողը հեռանում է: Յուզերները հիանում են ծրագրավորողների հնարամտության վրա: Վերադառնալու ճանապարհին նորից նույն գնացքով են գնում: Այս անգամ յուզերները վերցրել են միայն մեկ տոմս, իսկ ծրագրավորողները ընդհանրապես տոմս չեն վերցրել: Յուզերները փակվում են զուգարանում: Դուռը ծեծում են, նրանցից մեկը դուրս է հանում տոմսը: Ծրագրավորողները վերցնում են տոմսը և փակվում են մյուս զուգարանում: Գալիս է ստուգման ժամանակը...
Հետևություն: Ծրագրավորողների կողմից մշակված ոչ բոլոր ալգորիթմները կարող են օգտագործվել յուզերների կողմից:
Մի օր ծրագրավորողը չի գալիս աշխատանքի: Աշխատատեղում շատ մեծ ուշադրություն չեն դարձնում, բայց ծրագրավորողը աշխատանքի չի գալիս նաև երկրորդ օրը, ոչ էլ երրորդ օրը: Չորրորդ օրը արդեն անհագստանում են, մարդ են ուղարկում: Գալիս են ծրագրավորողի տուն: Դուռը թակում են, բացող չկա, ավելի են անհանգստանում: Վերջը ստիպված ջարդում են դուռը, մտնում են և ծրագրավորողին գտնում են լոգարանում: Տեսնում են կուչ է եկել, դողդղալով մի ձեռքով ճաղատ գլխին է քսում շամպունը, իսկ մյուսում բռնել է շամպունի ինստրուկցիան.
1. Թրջել մազերը,
2. Քսել շամպունը,
3. Փրփրեցնել,
4. Լվանալ,
5. Կրկնել:
***
Երկու string մտնում են բար: Բարմենը մոտենւոմ է, առաջին string-ը ասում է.
"Մեզ երկու հատ վիսկի@%#&^**#()$&%()$#*@$#^@%"
Երկրորդը.
- Կներեք իմ ընկերոջը, նա զերո-տերմինացված չէ:
Շամանը
Մենեջերի խոսքերով.
- Առանց համակարգիչը միացնելու կանչում եմ ադմինին: Ադմինը գալիս ա, ձեռքերը վեր ա բարձրացնում դեպի երկինք, քթի տակ անհասկանալի բաներ ա ասում, աթոռս 10 անգամ ֆռացնում ա, մատով խփում ա համակարգչին, սկսում ա աշխատել: :8 Էլի ձեռքերը վերև ա բարձրացնում, ինչ որ բան փնթփնթում ու գնում ա:
Ադմինի խոսքերով.
- Գնացի յուզերի մոտ, :angry դեբիլը էնքան էր ճոճվել աթոռի վրա, որ սնման լարը փաթաթվել էր աթոռի ոտքին ու դուրս եկել կոմպից: Մտքիս մեջ քֆրտում եմ էտ հիմարին, քանդում եմ լարը, հրում եմ ոտքով կոմպը հեռու աթոռից սեղանի տակ, միացնում եմ ու գնում:
Ծրագրավորղի հնարամտությունը
- Ուրեմն ինքնապատասխանիչի վրա դնում եք, որ ձեր կնգան պատասխանի «Կներես սիրելիս, հիմա չեմ կարող պատասխանել, սիրուհուս մոտ եմ», իսկ սիրուհուն որ պատասխանի «Կներես ջանս, էսօր չեմ կարա, կնգաս մոտ պիտի գնամ»:
Կինդ ու սիրուհիդ իրար գտնում են ու սկսում վիճել, իսկ դուք էտ ընթացքում հանգիստ նստում եք կոմպի դեմը: :P
Գեյմերը նստած թրիլլեռա նայում, աղջիկը քայլումա մի հատ բլած տան մութ միջանցքով, անհանգիստ երաժշտություն, լարվածությունը մեծանումա, մեկ էլ գեյմերը չի դիմանում ու գոռումա.
- Sаvе արա աղչի:scare, Sаvе արա :aggressive
-ինչո՞վ է յուզեռը տարբերվում ծրագրավորողից:
-եթե յուզեռին խնդրես կոմպը ռեստարտ անի օգտվելով մենակ մկնիկից, նա կսեղմի "Turn off computer" Start-ի մեջ:
-իսկ ծրագրավորողը ի՞նչ կանի:
-նա մկնիկը կվերցնի սեղանից ու դրանով կսեղմի Reset-ը :P
tigranmj
27.01.2010, 17:46
Ծրագրավորողին հարցնում են թե նրա երեխան առաջին անգամ մամայա ասե՞լ, թե՞ պապա․
Ասումա՝ "Hello world" :D
Վերջերս մի ծրագրավորողի 10 մլն. դոլլար են տվել, նրա համար, որ նա սովորացրել է ինչպես կարելի է save անել minesweeper-ում և Solitaire-ի ներքևի քարտը նայել:
Հին ու փորձառու ծրագրավորողի դիմում է մի սկսնակ ծրագրավորող ու ցույցա տալիս իր չաշխատող ծրագրի կոդի մի հատված և հարցնում.
- որտեղա՞ իմ սխալը :think
- դնթ-ումդ :mda
Երկու սատանա դժողքում հանդիպում են, մեկը մյուսին հարցնումա.
- դո՞ւ ես էն ծրագրավորողին ստեղ բերել:
- հա:
- հաջորդ անգամ սենց բան անելուց առաջ, մի հատ զգուշացրա դրանց, որ էս դժողքա, ոչ թե Doom, արդեն 30 հատ սատանա հասցրելա սպանի:
CactuSoul
29.01.2010, 17:46
Բժիշկը, շինարարն ու ծրագրավորողը վիճում են, թե ում մասնագիտությունն է ամենից հինը:
- Աստված Եվային ինչպե՞ս ստեղծեց, - ասում է բժիշկը: - Ճիշտ եք. Ադամի կողից: Իսկ դրա համար, բնականաբար, վիրահատություն էր պետք…
- Բայց մինչև մարդ ստեղծելը Աստված արարեց աշխարհը, չէ՞, - հաղթական կեցվածքով ասում է շինարարը:
- Բա ինչի՞ց Աստված արարեց աշխարհը, - խորամանկ ժպտում է ծրագրավորողը: - Քաոսից:): Իսկ էդ քաոսն ով էր ստեղծե՞լ:B…
ԻնտերնետՇիկը ուշ երեկոյան վերադառնումա տուն, մեկ էլ հանկարշ երկու ԱՄԲԱԼ դիմացն են կտրում:
- Փողերդ տո՛ւր:
"Պրովայդերն են", մտածեց ինտերնետՇիկը:
Խոշոր ընկերությանը անհրաժեշտ են ծրագրավորողներ, համակարգչի իմացությունը ցանկալի է:P
Ուշ գիշերա, դռան զանգն են տալիս, կինը դուռը վացումա ու տեսնումա իրա ծրագրավորող ամուսնուն՝ հազիվ կանգնած ոտի վրա, պատառոտված ու ցեխոտված շորերով, աչքի տակ կապտած:
- Հը՞ն, նոր սկինս դուրդ չի գալի՞ս:
CactuSoul
30.01.2010, 00:57
Մարդկային ուղեղն աշխատում է ընդամենը 10%-ով: Մնացած մասը հատկացված է օպերացիոն համակարգին:
CactuSoul
30.01.2010, 01:02
Առանց սխալների ծրագիր գրելու 2 ձև կա, բայց միայն երրորդն է աշխատում:
Կինը հեուստացույց նայելուց պահի տակ մի-երկու բառա արտասանում, մեկ էլ պտտվում ու ամուսնուն ասումա.
- տես է, արդեն սկսել եմ հեռուստացույցի հետ խոսալ:
Ամուսինը համակարգչին.
- նայի է՜, հեռուստացույցի հետա խոսում:think
մի հատ երիտասարդի կասկածելի մարդիկ են մոտենում ու ասում
- գողությունա՜, արագ ինչ թարկարժեք բան ունես տուր:
- ինչ թանկարժեք, ինչ բան, ես ծրագրավորող եմ:
- հա՜, էտ դեպքում, սա հարցում է, արագ SELECT * FROM գրպաններ
*e}|{uka*
09.02.2010, 14:46
Օղու կլասսիֆիկացիան
0.1л - demo version
0.25л - trial version
0.5л - personal edition
0.7л - professional edition
1.0л - network edition
1.75л - enterprise
3л - for small business
5л - corporate edition
Տնական օղի- home edition
Առավոտյան ըմպում - Recovery tool
Զակուսկա - plugins
Գարեջուր - patch
coca-cola, fanta, 7UP - trojan virus
*e}|{uka*
09.02.2010, 15:43
Subj : Երգ "ուբիլի նեգեռա" C++-ով
// C++ componet-module
// Project: UbiliNegra.cpp
// Copyrigth Ubili-Negra Fun Club @ 2010
#include <լավ տրամադրություն.h>
#include <պիվա.h>
// define classes
class Նեգր : public նեգր
{
private:
Մտքեր := "Ոչ_ մեկի_չեմ_ ասի ";
Կազմվածք := "խոշոր";
Մաշկի_գույն := "սևամորթ";
Սիրելի _ըմպելիք := "Պիվա";
Պիվա := "Մուգ";
Ձեռքեր := "նորմալ_ վիճակում";
protected:
Մարմին[] = {"կենդանի","դեռ _կենդանի","մեռած","զոմբի"};
ԻՆչ_է_անում[] = {"կանգնած է","պառկած","խոսում_ է","պարում _է ","խաղ_ է_ խաղում"};
public:
Տփել () {Նեգր->Ինչպիսին = Մարմին[1];}
Սպանել() {Նեգր->Ինչպիսին = Մարմին[2];}
Վերջը_ տալ () {Նեգր->Սպանել()};
Վեր_ կենալ () {Նեգր->Հիմա = ԻՆչ _է _անում[0]};
Պառկել () {Նեգր->Сейчас = ԻՆչ _է _անում[1]};
Խոսալ () {Նեգր->Հիմա = ԻՆչ _է _անում[2]};
Խաղալ () {Նեգր->Հիմա = ԻՆչ _է _անում[3]};
class Օձ : public օձ
{
private:
Վիճակ = Մարմին[2];
Հիմա = ԻՆչ _է _անում[0];
protected:
Մարմին[] = {"կենդանի","դեռ_կենդանի","մեռած", "ոչ_մի_ձև"};
ԻՆչ _է _անում[] = {"ձայն_է_հանում","ձայն_չի_հանում","սողում _է _գետնի _վրա","պառկած_է"};
}
//---------------------------------------------------------------------------
void կրկներգգ (int կուպլետի_համարը)
//հեսա կուպլետը կերգենք
{
Այ = "Այ-այ-այ-այ-այ-այ";
Կրկներգ_1 = Այ+"-այ, ուբիլի նեգրա";
Կրկներգ_2 = "Ուբիլի նեգրա, ուբիլի";
Կրկներգ_3 = Այ+", նի զա չտո, նի պռո չտո";
Կրկներգ_4 = Կրկներգ_3 + " **** վերջը տվին";
Կրկներգ_5 = Այ+", իսկ հետո վերակենդանացրին...";
if (Կոպլետի_համարը==1 or Կուպլետի_համարը==2)
{
Երգ->Add(Կրկներգ_1);
Երգ->Add(Կրկներգ_2);
Երգ->Add(Կրկներգ_3);
Երգ->Add(Կրկներգ_1);
Երգ->Add(Կրկներգ_2);
Երգ->Add(Կրկներգ_4);
}
else
{
Երգ->Add(Կրկներգ_1);
Երգ->Add(Կրկներգ_2);
Երգ->Add(Կրկներգ_4);
Երգ->Add(Կրկներգ_1);
Երգ->Add(Կրկներգ_2);
Երգ->Add(Կրկներգ_5);
}
}
// վերջ երգը վերջացավ...
return 0;
CactuSoul
16.02.2010, 19:20
Ծրագրավորողների մենեջերների թրեյնինգի ժամանակ մասնակիցներին մի սադրչ հարց տրվեց. «Ենթադրենք նստել եք մի ինքնաթիռ և հանկարծ պարզում եք, որ թռիչքի կառավարման ծրագրի պատասխանատուն Ձեր թիմն է: Ձեզնից քանի՞սը դուրս կնետվեն ինքնաթիռից:»:
Բարձրացված ձեռքերի անտառի մեջ միայն մի մարդ էր անշարժ: Երբ նրան զարմացած հարցրին, թե ինքն ինչ կաներ, պատասխանեց, որ ինքն ապահով կզգար ինքնաթիռում նստած:
«Իմ թիմի գրած ծրագրով», - ասաց նա, - «այդ ինքնաթիռը քիչ շանսեր ունի նույնիսկ մինչև թռիչքուղի հասնելու, էլ ուր մնաց՝ թռչի»:
Երկու ընկեր զրուցում են:
- Մեկին գիտեմ մեր գլխավոր սերվերը մի վարկյանում ջարդել ա:
- :o Տենց լավ խակեռ ա?
- Տո չէ ինչ խակեռ, տապոռի մեկն ա: :sad
CactuSoul
16.02.2010, 20:06
Ֆրանսերենի դասին ուսուցչուհին պատմում է, որ այդ լեզվում գոյականները սեռ ունեն: Օրինակ՝ «տուն» բառը իգական սեռի է. "la maison", իսկ «մատիտ»-ը՝ արական. "le crayon":
Մի հետաքրքրասեր երեխա հարցնում է, թե համակարգիչն ինչ սեռի է ֆրանսերենում: Բայց ուսուցչուհու բառատետրում այդ բառը չկար, և դասարանի առաջ ամոթով չմնալու ու դասը փակուղի չմտցնելու համար՝ վերջինս որոշում է խաղ կազմակերպել:
Երեխաները բաժանվում են 2 խմբի՝ ըստ սեռի, և յուրաքանչյուր խումբ պիտի քննարկի ու որոշի, թե որ սեռին է պատկանում համակարգիչը: Ընդ որում մի պայման կա. որոշումը պիտի փաստարկված լինի առնվազն 4 պատճառով:
Բուռն քննարկումներից հետո՝ խմբերն առաջարկում են իրենց տարբերակները:
Տղաների փաստարկներն առ այն, որ համակարգիչը իգական սեռի է ("la computer").
1. Ոչ ոք, բացի այն ստեղծողից, չի կարող հասկանալ նրանց ներքին տրամաբանությունը:
2. Լեզուն, որով նրանք հաղորդակցվում են այլ համակարգիչների հետ, անվերծանելի է ցանկացած ուրիշի համար:
3. Նույնիսկ ամենափոքր սխալները պահպանվում են հիշողության մեջ երկար ժամանակով՝ հնարավոր հետագա քննության համար:
4. Հենց որ մեկը ձեռք ես բերում, գլխի ես ընկնում, որ աշխատավարձիդ կեսը ծախվում է լրացուցիչ պարագաների (աքսեսուար) վրա:
Աղջիկների փաստարկներն առ այն, որ համակարգիչը արական սեռի է ("le computer").
1. Նրանց հետ որևէ բան անելու համար նախ ստիպված ես միացնել:
2. Շատ ինֆորմացիա ունեն, բայց չեն կարողանում ինքնուրույն մտածել:
3. Ստեղծված են խնդիրներ լուծելու համար, բայց ժամանակի կեսը հենց իրենք են խնդիրը:
4. Հենց մեկը ձեռք ես բերում, գիտակցում ես, որ եթե մի քիչ էլ սպասեիր, ավելի լավ մոդել կունենայիր:
Ծրագրավորողը աշխատանքից տունա գալիս, նստումա բազմոցին, իսկ կատուն գալիս ու սկսումա ձեռքը լպստել: Կինն էլ տեսնումա դա ու զարմացած հարցնում.
- էտ ինչա՞ պատահել կատվին, ինչի՞ է ձեռքդ լպստում:
- ո՞նց ինչա եղել, մկնիկի հոտա գալիս:
Ասկա:
user1: նոր մի հատ թույն կինո քաշեցի:
user2: դե մի հատ լինկը տուր:
user1: հիմա, 30 վայրկյան համբերի:
user2: չջոգի, ես ռապիդի տեղ ես քեզ դրել:angry
*e}|{uka*
21.02.2010, 22:49
"Պոդ նեբոմ #99FFFF
Եսծ գոռըդ #FFFF33
Ս opacity=0% վոռոտամի
Ի Ctrl+U, lightness +100 զվեզդոյ"
by Բ. Գրեբենշիկով (photoshop mix)
Լուսիանա
28.02.2010, 00:36
Մարդու մասին կարելի է կարծիք կազմել ըստ նրա Temporary Internet Files-ի
տարեց ծրագրավորողին խնամելու համար պահանջվում է աղջիկ, որը վարժ խոսում է C++, Perl, Phyton լեզուներով
Ասում են windows ապաչիների լեզվից թարգմանաբար նշանակում է "մարդ, որը նեռվայինացած նայում է ավազե ժամացույցին "
Ծրագրավորողի ծննդյան տորթը.
http://internetdrops.clickgratis.com.br/wp-content/uploads/2008/06/bolo_nerd.jpg
Մի խումբ ավտոտեսուչներ փորձում են գլուխ հանել ավարիայից, մեկ էլ մի հատ ծրագրավորող խցկվում է մեջները ու ասում.
- ԻՄՀԿ, պրոբլեմը դրայվերի մեջ է: :think
Լուսաբացին կինը կամացուկ վեր է կենում անկողնուց, զգուշությամբ մոտենում է համակարգչին, մի քանի անգամ դանակը մտցնում է սիստեմային բլոկի մեջ, մկրատով կտրատում է մկնիկի և ստեղնաշարի լարերը, հավաքում է բոլոր դիսկերը ու լցնում սավանի մեջ, տանում դուրս ու մուրճով հավեսո՜վ ջարդում: Դրանից հետո նորից վերադառնում է ամուսնու մոտ և երջանիկ ժպիտով քնում… Նրան մնում էր ապրել մի ժամից ոչ ավել…
My World My Space
23.04.2010, 22:10
Ծրագրավորողը ցույց ա տալիս հակերին իր պատրաստած չաշխատող ծրագրի իսխոդնիկը ու հարցնում
- կարա՞ս ասես, որտե՞ղ ա սխալս...
Հակերը ուշադիր նայելուց հետո
- Միանշանակ ԴՆԹ-իդ մեջ......:D
Երբ նորմալ մարդը տնից երկար ժամանակով հեռանում է, կնոջը հավատարմության գոտի է հագցնում, իսկ երբ վեբ դիզայներնա հեռանում, կնոջը counter-ա հագցնում :D :D
Ինչպե՞ս թալանել բանկոմատը:
Պատասխան.
Վերցնում եք նոթբուկն ու լոմ, գնում եք բանկոմատի մոտ ու սկսում լոմեեե՜լ, հետո վերցնում փոխերն ու թափով ցվրվում:
Հիմա կհարցնեք, թե ինչի՞ համար էր նոթբուկը: Ասեմ, էլ ինչ խակեր առանց նոթբուկի: :pardon
Անգլերենի դասին ուսուցչուհին հարցնում է`
-Ով գիդի անգլերեն այբուբենը?
Ծրագրավորողի որդին`
-Ես
-Դե ասա
-Q, W, Е, R,Т, Y…:D
Ծրագրավորողը փողոցում տեսնում է աղջկա`
-Բարև Ձեզ, Դուք e-mail ունեք?
-Ոչ, ինչու?
-Ափսոս, կարող էինք ծանոթանալ
Նստած են 2 սիս. ադմին ու տխուր նայում են մոնիտորին, ներս է մտնում երրորդը`
-Ես խի եք սենց տխուր?
-Երեկ խմում էինք ու Փասվորդներն էինք փոխում::D
Խնդալու հաղորդագրություններ:))
http://pic.smasher.org/default4.png
http://pic.smasher.org/default1.png
http://pic.smasher.org/default2.png
http://pic.smasher.org/default7.png:'
http://www.devtopics.com/wordpress/wp-content/uploads/2008/05/comic.jpg
Ծրագրավորողը կնոջ հետ խանութում գնումներ անելուց հետո դուրս է գալիս: Կինը.
- Սպասի այստեղ ու էս 10 տոպրակներին տիրություն արա, մինչև ես մի հատ տաքսի բերեմ:
Կինը վերադառնումա, տեսարան. ամուսինը գժված գալիս գնումա, տեղափոխելով տոպրակները՝ տեսնելով կնոջը գոռալում մոտիկանումա.
- Բա դու ասում էիր 10 հատ տոպրակ:
- Է՜ հա, 10 հատա:
-Ոնցա՞ 10 հատ, արի իրար հետ հաշվենք. 0, 1, 2, 3…
Երկու ծրագրավորողների խոսակցություն:
- Էս ինչ ծրագիր ես գրել :o
- Չգիտեմ, հեսա կաշխատացնենք ու կիմանանք :8
CactuSoul
17.06.2010, 12:38
«Ես միշտ երազել եմ այն մասին, որ համակարգչով աշխատելն ավելի դժվար չլինի, քան հեռախոս օգտագործելը: Իմ երազանքն իրականացել է: Հիմա ես չգիտեմ՝ ինչպես օգտվել հեռախոսի բոլոր հնարավորություններից:»
Բյերն Ստրաուստրուպ
Ձին մտնում է բար, ասում է ինձ մի հատ սառույցով վիսկի, խնդրում եմ։ :hi
Բարմենը խառնվում է իրար՝ վաաայ, խոսացող ձիիի։ Ասում ա՝ այ ձի ջան, գնա կրկեսում աշխատի։
Ձին էլ թե՝ հա, կգնայի, ախպերս, բայց ախր կրկեսում ինչներին է պետք ծրագրավորող ձի :8
Ծրագրավորողը պատմում է ընկերոջը`
-Երեկ մտնում եմ տուն տեսնում եմ կինս սիրածի հետ անկողնում պառկած են ու մի տեսակ վրաս են նայում…Միանգամից հասկացա, որ մի բան էն չի, վազեցի կոմպի մոտ տենամ ինտերնետի պասվորդը փոխել են:
Տեսնում է ծրագրավորողը գեղեցիկ աղջկա`
-Ուզու՞մ ես, ես քեզ պաղպաղակ հյուրասիրեմ
-Չէ
-Իսկ կգա՞ս կինո գնանք
-Չէ
-Իսկ կգա՞ս գնանք ռեստորան շամպայն խմենք
-Չէ
“Ստանդարտ դրայվերները չնստեցին” – մտածեց ծրագրավորողը:
ի՞նչ նմանություն կա կին ծրագրավորողի և ծովախոզուկի միջև.
-դե ծովախոզուկն էլ կապ չունի ոչ ծովի հետ, ոչ խոզի...
Մի ծրագրավորող 2 ամսում անգլերեն ա սովորում, հարցնում են, թե ես ո՞նց ես եսքան կարճ ժամանակում սովորել, պատասխանումա. "Արա, եդ ինչ տուֆտա լեզու ա, սաղ բառերը C++ ից են վերցրել…"
Universe
23.02.2011, 20:17
Երկու ծրագրավորող ընգեր են կանգնած, մեկը մյուսին հարցնումա.
---Ֆլոփիկ ախպեր, երեկ էն աղջկա հետ որ պետքա հանդիպեիր ու իրար հետ ֆիզիկապես շփվեիք վերջը ի՞նչ եղավ, հանդիպեցի՞ք
--Հա, հանդիպեցինք:
--Բա հետո՞, ֆիզիկապես չշփվեցի՞ք:
--Չէ, ափսոս, Read Only էր:))
2 ծրագրավորող խոսում են.
-պատկերացրա 1000$ փող ունես, չէ, ...լավ, թող կլոր թիվ լինի, ասենք 1024$ ունես...
Universe
07.06.2011, 14:38
Ուրեմն էս ծրագրավորողը, էլեկտրիկը մեկ էլ խադավիկը տաքսիով տեղ են գնում, ճանապարհին, ինչպես հայտնում է ֆոտոլրագրող գ. Շամշյանը (:D) տաքսին փչանումա:
Էս էլեկտրիկը ասումա. «Տղե՜րք, էս աչքիս ստարտերիցա, հոսանքը լավ չի տալիս», ստուգում են, տեսնում են ստարտերը նորմալա
Էս խադավիկն ասումա. «Աչքիս բենզինի ֆիլտրնա խցանվել» , բացում, քանդում նայում են, տեսնում են չէ, լրիվ նորմալա
Էս ծրագրավորողն էլ ի՞նչ պետքա ասի... Ասումա «Տղերք, եկեք հելնենք մի հատել նստենք էլի... » :D Ծիպա ռեստարտ :D
Universe
16.06.2011, 23:50
Էսօր զանգել եմ ինֆորմատիկայի նախկին դասախոսիս, շփոթված ասեցի «Բարև Սայթ ջան» :D:D Խայտառակ եղանք տակներս...
One_Way_Ticket
04.07.2011, 19:00
Ծրագրավորողը դիմում է կնոջը.
- Ինձ համար սենդվիչ սարքիր:
- Ի՞նչ: Ինքդ սարքիր:
- sudo ինձ համար սենդվիչ սարքիր:
- Լավ...
Ծրագրավորողը դիմում է կնոջը.
- Ինձ համար սենդվիչ սարքիր:
- Ի՞նչ: Ինքդ սարքիր:
- sudo ինձ համար սենդվիչ սարքիր:
- Լավ...
:D
Չէ, վերջին տողը սենց փոխենք:
Կինն ասում ա.
- Յուզեր ամուսին իզ նոթ ին սուդոերս ֆայլ: Զի ինսիդենդ վիլ բի ռեփորթեդ թու զոքանչ-մայրիկ: :P
Կին ծրագրավորողը հարցաթերթիկա լրացնում.
Սեռը. իգական
Ընտանեկան կարգավիճակը. ամուսնալուծված
Ամուսնալուծության պատճառը. Device not found!
Ծրագրավորողը ամուսնանումա: Ընկերը հարցնումա.
- Ե՞վ, հարսիկը լավիկնա՞:
- Ոնց որ թոփ-մոդել լինի:
- Հա՜, 90x60x90:
- Ձեռ ես առնո՞ւմ, 128x64x128 :roll
****************
Երիտասարդ սիս. ադմինը ծանոթանում է վեբ-դիզայներուհու հետ: Սովորության համաձայն առաջինը հարցնում է նրա ip հասցեն: Իմանալով, որ նրա ip հասցեն դինամիկ է, այլևս չի շփվում նրա հետ, ասելով՝ ես թեթևաբարո աղջիկների հետ չեմ շփվում: :hands
************
Քեֆ ուրախությունից հետո երկու սիս. ադմին առավոտյան զարթնում են.
- Էս ուրա ամենինչ ??? պատուհաններն ուր են ???
Երկրորդը, թե.
- Սպասի, դեռ բեռնվում են :D
Ծրագրավորողի կոմպի դինամիկներից մեկի մեջից սարդա դուրս գալիս, կողքերնա նայում, հետո ներսա մտնում: Ծրագրավորողի մտքով միանգամից անցնումա, որ երևի Dr. Web-ն էր, թարմացումներն էր ստուգում :pardon
Հանդիպում են երկու ընկեր ծրագրավորող, մեկը թույն հեծանիվով էր: Մյուս ընկերը ասումա.
- Դու երեկ հեծանիվ չունեիր, էս ինչ լավնա, ո՞րտեղից :o
-Երեկ նստած էի գետի ափին, մի հատ ծրագրի մասին էի մտածում: Մեկ էլ մի հատ աղջիկ եկավ թույն հեծոյով, լրիվ հանվեց ու ասումա վերցրու ինչ ուզում ես ;)
-Հա ճիշտ արեցիր, իրա շորերը դժվար քեզ սազար :ok
Երեխան ասում էմ մորը.
- Մա՜մ, ճիշտա, որ բոլոր ծրագրերը ջնջվելուց հետո կրկնօրինակվում են երկնքում գտնվող համակարգչի մեջ, որը երբեք չի կախում ?
Ծրագրավորողը ուզում է աղջիկ կպցնի.
- Սուրճ կխմե՞ս
- Ոչ
- Իսկ որևէ զովացուցիչ ըմպե՞լիք
- Ոչ
- Ոգելից խմի՞չք
- Ոչ
Տարօրինակ է, մտածում է ծրագրավորողը, ստանդարտ դրայվերները չաշխատեցին: :8
***
Կյանքը մրցույթ է ծրագրավորողների ու բնության միջեւ.
Ծրագրավորողները փորձում են ստեղծել առավել հիմարակայուն ծրագրեր այն օգտագործողների համար, որոնց ստեղծել է բնությունը:
Առայժմ բնությունը հաղթում է :(
***
- Ո՞նց տարբերեմ ուժեղ ու գերժամանակակից ծրագրավորողին:
- Չսափրված, երկար խառնված մազերով, երկար եղունգներով, ծխահարված, անհասկանալի դեմքով անհասանալի հնչյուններ է արտաբերում:
- Էդ նեանդերտալցին չի՞ :think
***
- Քանի՞ ոտք ունի ծրագրավորողը:
- 10:
***
Եթե ծրագրավորողը հաջողության չի հասնում՝ դառնում է ադմինիստրատոր, իսկ եթե ադմինիստրատորը հաջողության չի հասնում՝ մեղադրում է ծրագրավորողիններին:
***
Ծրագրավորողի երեխաները պահմտոցի խաղալուց առաջ հաշվում են, թե ով է փակելու.
- Բիտ է բիտ է, քանի՞ բիտ է...
***
Ինձ թվում էր, թե ես այնքան խելոք եմ, որ կարող եմ ծրագրավորող դառնալ, բայց ուժերս չգերագնահատելու համար ընտրեցի ադմինիստրատորի մասնագիտությունը...
***
Աղոթք
...Թող F2-ը միշտ պահպանի, իսկ F1-ը միշտ օգտական լինի, Enter
(ներկայիս ծրագրավորման լեզուների համար հնչում է այսպես)
...Թող Ctrl+s-ը միշտ պահպանի, իսկ F1-ը միշտ օգտական լինի, Enter
***
Ծրագրավորողը բլոտ խաղացողներին
- Ես զարմանում եմ, թե ո՞նց եք խաղաթղթերից գլուխ անում, թե որն ինչքան է: Որքան նայում եմ 2 նորմալ թիվ ու խաղաթուղթ եմ
- Որո՞նք
- Տուզը՝ 1 եւ 10-ը՝ 2, մնացածն ինչ-որ անհասկանալի սիմվոլներ են...
***
- Այ տղա, հարցրեցիր, թե քանի հատ գարեջուր առնես, մատներով ցույց տվեցի :angry Քանի՞ մատ կա մարդու մատներին
- Դե եթե հաշվի առնենք, որ ամեն մատ առանձին-առանձին 1 հատ է, ապա բոլորը միասին կլինի՝ 1111111111, այսինքն՝ 1023 :pardon
***
- Տանը քանի՞ հոգի եք:
- 10:
- Էդքան շա՞տ :o
- Հո չասիր, Երբ դեռ ավագ եղբայրս իր ընտանիքի հետ չէին տեղափոխվել՝ 101 էինք:
***
- Ձեզ եմ հարցնում երեխաներ, ո՞վ է գրել այս անտաղանդ ու անպիտան ծրագիրը:
Բիլը հոգու խորքում խիստ վիրավորվեց, բայց գերադասեց լռել ու լուռ կանգնած պատուհանի մոտ, հայացքը գամել էր դիմացի աշտարակի ժամացույցին...
***
- Ես դեռ կվերադառնամ:
MS DOS
***
- Այ որ դպրոցում նորմալ բոլոր անպետք առարկաներն էլ սվորեիր հայրիկի նման նորմալ իրավաբան կդառնաիր, ոչ թե ծրագրավորող:
***
Քանի դեռ ծրագրավորողները կան, աուդիտորները միշտ էլ հաց կգտնեն ուտելու ...
***
- Արա երեկ մի հատ մեքենա տեսա, հո մեքենա չէր, բայց ափսոս վնասված էր, անվանման մի մասը պոկվել էր ու ստացվել էր EB110 :(
***
Ծրագրավորողը բարկանում է որդու վրա.
- Արան հո դու ադմի՞ն չես: Քեզ քանի անգամ եմ ասել, մի հիմար բան որ անում ես տղամարդավարի ընդունի, ոչ թե ասա "ես խաբար չեմ՝ բան ձեռ չեմ տվել":
***
Պատկերացնու՞մ եք ինչ կլիներ, թե IF-ը երեք արժեք ունենար՝ կխախտվեր տիեզերքի հավասարակշռությունը:
***
Դե ես ի՞նչ եմ արել որ: Ընդամենը ինչ-որ "Format C:?" անունով պատուհանի վրա սեղմել եմ "yes"
***
- Դուք գարեջուր սիրու՞մ եք:
- Այո,
- Ծխախոտ սիրու՞մ եք
- Այո,
- Փաստորեն դուք հաստատ կնամոլ էլ կլինեք:
- Ոչ, միայն ավելի վատ...
- Ի՞նչ..
- Ես ծրագրավորող եմ:
***
- Տղաս ինչու՞ էիր երեկ այնքան գարեջուր խմել, որ քեզ հորիզոնական վիճակում տուն բերեցին:
- Հեչ պապ, ուղղակի ադմինիստրատորի վերջին քննությունն էի հանձնում ...
***
- Դու ամուսնացա՞ծ ես, սիրունիկ աղջիկ:
- Այո::love
- Ու՞մ հետ
- Դե ճիշտն ասած դեռ իր իսկական անունը չեմ իմանում, տարբեր կայքերում տարբեր անուն ունի...
***
Նա ծրագրավորում էր միայն բեյսիկ լեզվով և ատում էր պասկալիստներին իր հոգու բոլոր ֆայլերով...
***
Ծրագիր չէ, այն ծրագիրը, որը գոնե մեկ անգամ չի կախվում:
Ծրագրավորող չէ այն ծրագրավորողը, որը գենե մեկ անգամ չի գրել այնպիսի ծրագիր, որը գոնե մեկ անգամ չի կախվում:
***
Եթե դուք տիրապետում եք որևէ ծրագրավորման լեզվի, ապա խորհուրևդ ենք տալիս այն չկիրառել առօրյա կյանքում:
***
-Ինչու ադմինիստրատորները չեն սիրում ծրագրավորողներին?
-Աղվեսի դունչը...
***
Ադմինիստատորին թվում էր, թե ինքը աստված է, մինչև չեկավ էլէկտրիկը...
***
-Որն է հրեական տվյալների բազան?
-Այն հարցումով է պատասխանում բոլոր հարցումներին:
***
Եթե երազում անընդհատ տեսնում եք, թե ինչպես է մկնիկը բացում-փակում տարբեր պատուհաններ, ապա խորհուրդ` քիչ նստեք համակարգչի առաջ:
Եթե երազում անընդհատ տեսնում եք, թե ինչպես է մկնիկը փորձում փակել կարմիր խաչով պատուհաններ, ապա խորհուրդ` քիչ նստեք Windows-ով համակարգչի առաջ:
Եթե երազում անընդհատ տեսնում եք, թե ինչպես է մկինկը մեքենա վարում, որսի գնում, երգեր երգում և այլ նմանատիպ բաներ, ապա խորհուրդ` քիչ նայեք Միկի Մաուսի մուլտֆիլմերը:
***
ՏՏ (IT) մասնագետները բաժանվում են 3 խմբի` տեխնիկներ (հասարակ մահկանացուներ), ադմինիստրատորներ (դաժան տիրաններ ու դիկտատորներ) և ծրագրավորողներ (անհասկանալի կիսաստվածներ)
***
Փորձեցի ծրագրավորում սովորել` չստացվեց, ադմինիստատորություն` նորից ձախողվեցի, ստիպված դարձա աուդիտոր:
***
Կին: Սիրելի՛ս, գնա խանութ և բեր 1 շիշ կաթ խնդրում եմ: Եթե ձու ունենան՝ 6 հատ բեր:
Ամուսինը հետ է գալիս 6 շիշ կաթով:
Կին: Ինչու ես 6 շիշ կաթ գնել? :angry
Ամուսին: Քանի որ ձու ունեին... :pardon
Ծրագրավորողը ինչ-որ ժամանակ բացակայում է աշխատանքից, աշխատակիցների զանգերին չի պատասխանում: Աշխատակիցները այցելում են, տեսնում բաղնիքում սառած նստած է՝ ձեռքին շամպունի աման: Ամանի վրա գրված է. «Քսել մազերին, լվանալ և կրկնել»: :)
Նաիրուհի
01.08.2012, 16:45
Ինչպես են տեսնում ծրագրավորողները Պիզայի աշտարակը
http://i.imgur.com/Nd8iCl.jpg
Հ. Գ. :lol
CactuSoul
24.08.2013, 17:47
Օպտիմիստ. Բաժակը կիսով չափ լիքն է:
Պեսիմիստ. Բաժակը կիսով չափ դատարկ է:
Ծրագրավորող. Բաժակը պետք եղածից 2 անգամ ավելի մեծ է սարքած:
CactuSoul
27.08.2013, 18:59
Մի մարդ օդապարիկով թռչելիս է լինում, մեկ էլ հասկանում է, որ մոլորվել է: Բարձրությունն իջեցնում է, նայում, մեկ էլ մի մարդու է նկատում ներքևում: Ձայն է տալիս.
- Ընկեր ջան, մոլորվել եմ, չէիր ասի՞՝ որտե՞ղ եմ:
- Իհարկե, կասեմ. դու օդապարիկի մեջ ես, գետնից մոտ 10 մետր բարձրության վրա, - պատասխանում է ներքևի մարդը:
- Հը՜մ… Դու պետք է որ ՏՏ ոլորտից լինես, այնպես չէ՞:
- Հա: Իսկ ո՞նց իմացար:
- Դե, ամենն, ինչ ասացիր, տեխնիկապես ճիշտ էր, բայց ոչ մեկի ոչ մի բանով օգտակար չէր, - ասում է օդապարիկով մարդը:
Ներքևի մարդը մի պահ մտածում է ու ասում.
- Գրազ կգամ, որ դու մենեջեր ես:
- Ճիշտ ես… Ո՞նց գլխի ընկար:
- Դե, դու չգիտես՝ որտեղ ես կամ ուր ես գնում, բայց ինձնից սպասում ես, թե քեզ կօգնեմ: Դու նույն իրավիճակում ես, ինչ մեր հանդիպման սկզբում, բայց հիմա դա իմ մեղքն է:
***
Մի մարդ օդապարիկով թռչելիս է լինում, մեկ էլ հասկանում է, որ մոլորվել է: Բարձրությունն իջեցնում է, նայում, մեկ էլ մի մարդու է նկատում ներքևում, ով այծեր է արածացնում: Ձայն է տալիս.
- Ընկեր ջան, մոլորվել եմ, չէիր ասի՞՝ որտե՞ղ եմ:
- Իհարկե, կասեմ. դու օդապարիկի մեջ ես, գետնից մոտ 10 մետր բարձրության վրա, - պատասխանում է ներքևի մարդը:
- Օհ, շնորհակալություն: Փաստորեն Ռուսաստանում եմ:
- Ճիշտ ես: Ինչպե՞ս իմացար:
- Դե, ամենն, ինչ ասացիր, տեխնիկապես ճիշտ էր, բայց ոչ մեկի ոչ մի բանով օգտակար չէր: Այսինքն դու ծրագրավորող ես: Ու միայն Ռուսաստանում են ծրագրավորողները այծ արածացնում:
CactuSoul
26.09.2013, 14:03
Հենց նոր լսեցի, իրական դեպք :D
Ինչ-որ կին է եկել կրթության նախարարությունից, միջանցքով անցնելիս մեր աշխատողներից մեկի ականջին մի պատառիկ էր հասել այդ կնոջ ասածներից.
– Տիկի՛ն Հասմիկ, դա պետք է իրականացնել ոչ միայն ծրագրավորողների, այլև նորմալ մարդկանց համար…
Բացել ա :D