PDA

Դիտել ողջ տարբերակը : Ջրիկ ճաշ, ես քեզ սիրում եմ



Pagan_Angel
10.01.2010, 19:01
Ամեն տարի նոր տարվա այս վազվզոցից ու մսե ու չոր ճաշատեսակների առատությունից հաստատ բոլորս էլ զզվում ենք :o ու սրտի տրոփյունով ենք սպասում այն բաղձալի պահին երբ վերջապես մեր տները կմաքրվեն նոր տարվա խնջույքի սեղանից հետ քցած ուտեստներից :)

Իսկ հիմա ես համտեսում եմ այս տարվա իմ առաջին ջրիկ ճաշը:
Իսկ դու՞ք

AniwaR
10.01.2010, 19:04
լօլ, իսկ ես էսօր թանով եմ կերել, պզզ: :nyam :)

CactuSoul
10.01.2010, 19:26
«Լիրիկական զեղում»՝ հատուկ ջրիկ ճաշ սիրողների համար.

Սեղմեք այս հղումը, խնդրեմ:) (http://www.akumb.am/showthread.php/22241-%D5%80%D5%A1%D6%80%D6%81%D5%A5%D6%80-%D5%A1%D5%BC%D5%B8%D5%B2%D5%BB%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF%D5%AB%D5%B6/page3)

:hi

Ձայնալար
10.01.2010, 19:35
Գիտեմ, գրած ա, որ միֆ ա ջրիկ ճաշի օգտակարությունը և այլն, հիշում եմ այդ գրառումը: Բայց դե բժշկությունն իր կարծիքն ավելի արագ է փոխում, քան մենք մեր սննդակարգը :))) Մի 20 տարի հետո կարող ա բժիժկները կրկին սկսեն պնդել, որ ջրիկ ճաշը օգուտ ա, իսկ մենք դեռ հասցրած չենք լինի հրաժարվել դրանից: Քիչ առաջ վայելեցի այս տարվա իմ առաջին ջրիկ ճաշը՝ բորշչ :love

DVG
10.01.2010, 19:35
լօլ, իսկ ես էսօր թանով եմ կերել, պզզ: :nyam :)

ես էլ եմ ուզում... :( գալիս եմ քեզ հյուր :D

Ձայնալար
10.01.2010, 19:37
Կներեք, երկրորդը. մի անգամ էլ սպաս եմ կերել:

Մոդերատորական: Թեման «ժամանց» բաժնից տեղափոխվում է «Խոհանոց»:

Արևհատիկ
10.01.2010, 19:38
լօլ, իսկ ես էսօր թանով եմ կերել, պզզ: :nyam :)
Ես ամսի 3-ից մինչև հիմա, ամեն օր մինիմում մի բաժակ թանով եմ խմում:

AniwaR
10.01.2010, 19:52
ես էլ եմ ուզում... :( գալիս եմ քեզ հյուր :D

Լավ էլի, վաղը քրեականի քննության եմ: :Դ Քեզ որ տեսնեմ, կվատանամ:

Հա... ինչ էի ասում, ես էլ կարդացի էդ ջրիկ ճաշի մասին, բայց թանովը հաշիվ չի, ինքը մռութ ա, որ ուտելուց հետո լավ ես քեզ զգում, հո փաստ ա: Ընդմի՛շտ թանով: :nyam

Pagan_Angel
10.01.2010, 19:56
էտ թանովն ի՞նչ ա: մածունի հետ կապ ունի՞:
պապս նոր տարվան տատուս զակազ էր տվել սպաս սարքեր, որ ամեն օր 3 աման ուտեր, ընենց որ սպասը հաշիվ չի:

ընդմիշտ ԲորՇչ

Pagan_Angel
10.01.2010, 19:58
Միայն շատ ավելի ուշ, երբ ինքնակրթությամբ սկսեցի ուսումնասիրել հինգհազարամյա բժշկական մշակույթը, գտա այլ ճշմարտություններ, որոնք այսօր փայլուն արդյունքներ են տալիս իմ բուժական գործում

ցիտեմ առողջագետին, հետո դուք մտածեք, արժե՞ բորշՉել թե՞ չէ (բորշՉել ասելով ի նկատի ունեմ բորշչ ուտել)

AniwaR
10.01.2010, 19:59
«Թանով» = «սպաս»:D

Adriano
10.01.2010, 20:22
Ժող ինչ լավ թեմայեք բացել: Ես օրինակ մեծ հաճույքով հավով սուպ կուտեյի:Իսկ գիտեք ինչի եմ ասում լավ թեմայեք բացել, որովհետև որ նայեցի էս սաղ մարդկանց գրած սուպերը էնա էսօրվա սուպի, ջրիկ ճաշի պորցիան բանավոր համտեսեցի, մերսի շատ համով էր:

sharick
10.01.2010, 22:26
ուֆ ջրիկ ճաշի մեջ ինչ ասես կա ...Սոխ,կանաչի...բիբար...կծու բիբար
զզվում եմ ախր :(

Yellow Raven
10.01.2010, 22:40
Ջրիկ ճաշ ես քեզ ատում եմ:[

Annushka
10.01.2010, 22:51
Այս տարվա առաջին ջրիկ ճաշը, որ եփել եմ մի 3 օր առաջ, խարչոն ա եղել, :roll շատ եմ սիրում::) Երեկ էլ խաշ ենք վայելել մերոնց տանը :P:P

Kita
11.01.2010, 00:16
Ես էլ երեկ լոբով սուպ սարքեցի:))
Բայց դե ես անկապ սննդակարգի մարդ եմ:)

Միքո
11.01.2010, 00:21
երևի ջրիկ ճաշը լավա էն առումով, որ տժժժցրած կառտոշկի ու մի կես լիտր ձեթի փոխարեն նորմալ սնունդ ես ստանում

արդեն չորրորդ օրնա բան չեմ կերել համարյա:( թե կարաք մի բան արեք, հասեք

Ռուֆուս
11.01.2010, 00:27
Ես էլ էսօր բամիայով սուպ եմ կերել :nyam :love

*e}|{uka*
11.01.2010, 00:30
Բացառությամբ սպասից ու ոսպով սուպից, մնացած ջրիկ ճաշերը ատում եմ: :love

Enigmatic
11.01.2010, 00:49
Ես էլ երբեք ջրիկ ճաշի կարիք չեմ զգում,չեմ ատում, բայց չեմ էլ սիրում շատ: Բայց շատ-շատ եմ սիրում հատով լոբով ճաշը, որովհետև դեռ փոքրուց ահավոր քաղցրակեր եմ:( մաման խաբում ասում էր շոկոլադով ճաշ ա:)) հավեսով ուտում էի, ու մինչ օրս էլ:love
Հա, ոսպով սուպ որ մաման եփումա, ես էլ եմ հավեսով ուտում:

Փոքրիկ
11.01.2010, 01:16
Բորշը մածնով ու լիմոնի աղով:nyam:love

Արևհատիկ
11.01.2010, 13:03
ուֆ ջրիկ ճաշի մեջ ինչ ասես կա ...Սոխ,կանաչի...բիբար...կծու բիբար
Լավ ա էլի, լրիվ վիտամին ա

A.r.p.i.
11.01.2010, 13:13
Որ խոստովանեմ էդքան էլ շատ չեմ սիրում ջրիկ ճաշ: Բայց հաճախակի եմ հավես ունենում,նամանավանդ ցուրտ եղանակներին : Էսօր էդ օրնա,համ ցուրտա, համ հավես կա, համ ջրիկ ճաշ, սոուս:nyam: Հա , մեկ էլ բորշ եմ շաաաաատ սիրում:love

AniwaR
11.01.2010, 14:13
Ես էլ էսօր բամիայով սուպ եմ կերել :nyam :love

Վաաա՜՜խ, հանցագո՛րծ, ու ո՞՞՞՞նց ես համարձակվում բարձրաձայնել: :diablo Գժժժժժվում եմ բամիայով սուպի համար: :love :nyam :nyam

Իսկ այ հատիկ լոբով սուպը փոքր ժամանակվանից ատելով ատել եմ (ընդհանրապես հատիկ լոբին), հիմա էլ ուտում եմ միայն սովամահ լինելու վտանգի առջև կանգնած լինելու դեպքում: :/

sharick
11.01.2010, 14:22
Լավ ա էլի, լրիվ վիտամին ա

հա բայց ,որ ծամում ես զզվելի ա ...ջոկելով ուտում ուտում եմ,մեկ ել հանկարծ զգում եմ կանաչի ծամեցի... ու ... :[

Pagan_Angel
11.01.2010, 15:44
sharick ջան, կանաչի ա էլի, հո տառական չի՞: Ես էլ չեմ սիրում, որ ոսպով սուպը կանաչով ու ոսպով փլավ ա դառնում, բայց երբ սահմանների մեջ է լինում շատ էլ համով է լինում (փորձիր, դուրդ կգա :D )

Հ.Գ. Թոփիկին ավելացրել եմ հարցում

sharick
11.01.2010, 17:42
sharick ջան, կանաչի ա էլի, հո տառական չի՞: Ես էլ չեմ սիրում, որ ոսպով սուպը կանաչով ու ոսպով փլավ ա դառնում, բայց երբ սահմանների մեջ է լինում շատ էլ համով է լինում (փորձիր, դուրդ կգա :D )


:D ....
Դէ չորացրած կանաչիով էլի ուտվում ա ......

Արևհատիկ
11.01.2010, 17:44
հա բայց ,որ ծամում ես զզվելի ա ...ջոկելով ուտում ուտում եմ,մեկ ել հանկարծ զգում եմ կանաչի ծամեցի... ու ... :[
Դրա համար մանր են կտրտում, որ չծամեն: Չնայած ես կանաչի սիրում եմ

sharick
11.01.2010, 22:59
Դրա համար մանր են կտրտում, որ չծամեն: Չնայած ես կանաչի սիրում եմ

դէ ախր ինչքան էլ մանր էս կտրտում մեկա ծամվում ա :(

Pagan_Angel
12.01.2010, 00:01
մտնում ա ատամների արանքը, հետո ժամերով տանջվում ես որ հանես, բայց չի ստացվում:

հետո պարզվում ա որ մի կտոր մնացել էր, դա նեխում ա, բերանից սկսում ա զզվելի հոտ գալ, վերջում էլ ատամները փչանում են:

ժողովուրդ ջրիկ ճաշերը չարիք են: վերջ տվեք նրանց ուտելը

Kita
12.01.2010, 00:15
դէ ախր ինչքան էլ մանր էս կտրտում մեկա ծամվում ա :(

Լավ էլի, կտրտողից է, օրինակ քուրս վերջերս պարզեց, որ իրա սիրած լոբով ճաշի մեջ սոխ եմ քցում:))
Ասում եմ բայց միշտ էլ քցում եմ, չես զգացել: Աչքով չտեսներ, տենց էլ չէր իմանա:))
Կստածի մի 12 տարի առաջ ես էլ քո պես էի, էտ ամենը վերջացավ, երբ ես սկսեցի պատրաստել))))

Nareco
12.01.2010, 06:06
ԶԶվմ եմ ©

Քյաբաբ ֆորեվա

Farfalla
12.01.2010, 09:47
Ջրիկ ճաշը իմ մոտ ասոցացվումա մանկապարտեզի հետ: Փոքր ժամանաակվանից չեմ սիրում:
Հիմա ուտում եմ մենակ բորշ ու սպաս

Էդուարդ_man
12.01.2010, 11:35
Եթե ջրիկ ճաշ ասելով նկատի ունեք սուպը՝ սիրում եմ: Գրառումները կարդացի թեմայի, խոսվում էր, որ օգտակար չէ: Բայց կներեք «չոր» կերակուրների հետ միարժամանակ 3 բաժակ հեղուկ օգտագործելը շատ ավելի վնասակար է: Իսկ սուպը պետք է լինի ոչ այդքան ջրիկ, այլ ավելի շատ սոուսանման և հատկապես հացով ուտելու դեպքում այն գրեթե նույն չոր սնունդն է դառնում ստամոքսում ու շատ ավելի օգտակար է քան տապակված սնունդը:

sharick
12.01.2010, 12:26
Լավ էլի, կտրտողից է, օրինակ քուրս վերջերս պարզեց, որ իրա սիրած լոբով ճաշի մեջ սոխ եմ քցում:))
Ասում եմ բայց միշտ էլ քցում եմ, չես զգացել: Աչքով չտեսներ, տենց էլ չէր իմանա:))
Կստածի մի 12 տարի առաջ ես էլ քո պես էի, էտ ամենը վերջացավ, երբ ես սկսեցի պատրաստել))))


Կարող ա որ ես ել սկսեմ պատրաստել իմ մոտել վերանա էդ ձևերը?
:think

sharick
12.01.2010, 13:24
Ջրիկ ճաշը իմ մոտ ասոցացվումա մանկապարտեզի հետ: Փոքր ժամանաակվանից չեմ սիրում:
Հիմա ուտում եմ մենակ բորշ ու սպաս

ես ել եմ սպաս շատ սիրում... չորացրած փշրած անանուխով

Մինա
23.08.2011, 18:33
Ջրիկ ճաշ մենք շատ ենք ուտում:Տղաս իհարկե չի խանդավառվում ջրիկ ճաշից,բայց շաբաթվա մեջ երևի չորս անգամ ուտում ենք:Շատ մեծ հաճույքով ոսպով ու ավելուկով ճաշ կուտեի:20 տարի է ավելուկ չեմ կերել,սիրտս քաշեց::love

Morg
25.08.2011, 14:16
Բորշ:love