PDA

Դիտել ողջ տարբերակը : Հատուկ Ծառայություններ



Adriano
09.01.2010, 13:24
Հարգելի ակումբցիներ մեծ հաճույքով ձեզ ներկայացնում եմ այս թեման: Դժվար է պատկերացնել ժամանակակից պետությունը առանց հատուկ ծառայությունների: Հատուկ ծառայությունները ժամանակակից պետության ականջներն են: Նրանց դերն ու նշանակությունը անգնահատելի է, բացի ականջներ լինելուց վերջիններս իրականացնում են տարբեր ֆունկցիաներ: Ահա այստեղ առաջարկում եմ քննարկել հատուկ ծառայությունների առաջացման պատմությունը, դիտարկել քաղաքական դերը հատուկ ծառայությունների, այստեղ ներկայացնենք տարբեր երկրների հատուկ ծառայությունները: Հատուկ մասով կցանկանյի անդրադառնանք ՀՀ հատուկ ծառայությունների պատմությանը, նրանց դերին ու նշանակությանը ժամանակակից ՀՀ ներքին և արտաքին քաղաքական զարգացումների մեջ:
45405454064540745408
Ասեմ, որ այս թեման եկավ մտքիս, ոչ թե պատահական, այլ հետևյալ դեպքից հետո: Ուրեմն այսօր ինտերնետով մտել էի մի ֆորում, որտեղ ես ժամանակին, դե մի երկու շաբաթ առաջ գրառում էի թողել, կապված ԼՂՀ պատկանելու հարցին, նշել եմ, որ այն հայկական պատմական տարածք է: Սակայն տեսնեիք ադրբեջանցիները էդ ինչեր էին գրել ես վատացա: Ու հայկական սովորույթով մտքումս ասեցի այ մարդ էս Հայաստանի հատուկ ծառայությունները ինչով են զբաղված, լավ էլի: Ես գտնում եմ, որ լրատվական պատերազմները ևս գտնվում են հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում և ՀՀ-ն իմ կարծիքով շատ թույլ է այդ կողմից:
Մի խոսքով կխնդրեմ բոլորին մասնակցել և ներկայացնել իրենց կարծիքները:

Norton
09.01.2010, 14:20
Հայաստանում հատուկ ծառայություններ էլ կան?:o նոր բաներ ենք բացահայտում:

ministr
09.01.2010, 14:23
Որ նոր ես բացահայտում ուրեմն շատ լավ են աշխատում :)

Adriano
09.01.2010, 14:30
Դե մեր նման երկիրը, որ շրջապատվածա թշնամիներով, ուզի չուզի դրա նման մի բան պիտի ունենա, համաձայն չեք?

ministr
09.01.2010, 14:32
Դե մեր նման երկիրը, որ շրջապատվածա թշնամիներով, ուզի չուզի դրա նման մի բան պիտի ունենա, համաձայն չեք?

Ցանկացած պետություն ունի նման ծառայություն և հաստատ վատ չեն աշխատում:

Adriano
09.01.2010, 14:41
Ցանկացած պետություն ունի նման ծառայություն և հաստատ վատ չեն աշխատում:


Իսկ ինչու ես ասում հաստատ, դու ինչպես ես պատկերացնում հատուկ ծառայության աշխատանքը?

ministr
16.01.2010, 12:03
Իմ պատկերացրածը իրենց իրականացնելիքի մի մասն է միայն: Բնականաբար ամբողջությամբ չգիտեմ թե ինչ են անում:
Հաստատ եմ ասում, որ դրանք ըստ էության բարձր պատրաստվածությամբ մարդիկ են ու իրենց արսենալում ունեն տարբեր տեսակի ու նշանակության գերժամանակակից տեխնիկա: Խոսքն իհարկե տանկերի մասին չի :) Ու եթե վատ աշխատեն, ապա պետության արտաքին թշնամիների կողմից ինչ ասես կլինի`տեռորիզմից սկսած:

Adriano
16.01.2010, 12:29
Իմ պատկերացրածը իրենց իրականացնելիքի մի մասն է միայն: Բնականաբար ամբողջությամբ չգիտեմ թե ինչ են անում:
Հաստատ եմ ասում, որ դրանք ըստ էության բարձր պատրաստվածությամբ մարդիկ են ու իրենց արսենալում ունեն տարբեր տեսակի ու նշանակության գերժամանակակից տեխնիկա: Խոսքն իհարկե տանկերի մասին չի :) Ու եթե վատ աշխատեն, ապա պետության արտաքին թշնամիների կողմից ինչ ասես կլինի`տեռորիզմից սկսած:

Ես լրիվ համամիտ եմ քեզ հետ, սակայն օրինակ նշեմ ռուսական հատուկ ծառայությունների ձախողումները.նախ Սահակաշվիլու իշխանության գալը, որը սկզբից էլ ենթադրում էր հակառուսական քաղաքականություն, Ուկրայինայում հակառուսական ուժերի իշխանության գալը: Ես կարծում եմ հատուկ ծառայությունները, ոչ միայն ձևավորում են ներքին հատուկ քաղաքականություն, այլ նաև արտաքին, իսկ ռուսական հատուկ ծառայությունները ինչպես են կարողացել թույլ տալ նման սխալներ: Պետք է հասկանալ, որ ռուսաստանի հատկապես հարավային սահմաններում անկայուն վիճակը անթույլատրելի է:

ministr
16.01.2010, 18:58
Ըստ էության պետք է լինեն հատուկ ծառայությունների տարբեր բաժիններ, որոնցից մեկն էլ օրինակ զբաղվում է այլ երկրներում "հեղափոխություններով": Իհարկե դա երևի վերաբերում է միայն գերտերություններին, որովհետև մանրապճեղները սկի իրենց երկրի հախից չեն գալիս: Ինչ վերաբերում է Վրաստանին և Ուկրաինային, ապա կարծում եմ մեկ այլ երկրի հատուկ բաժիններն ավելի հաջող են աշխատել.. Չնայած հաստատված իշխանությունները արդեն քանի տարի է չեն կայունանում.. անընդհատ պայթյունավտանգ իրավիճակներ են ստեղծվում:

Adriano
16.01.2010, 20:00
Ես օրինակ կարդացել եմ իրանի հատուկ ծառայությունների մասին, երբ որ կարդացի ուղղակի զարմացա, քանի որ մինչ այդ ես մերձավոր արևելքի գեոքաղաքական քարտեզը այլ ձևով էի պատկերացնում: Ըստ գրվածի իրանը որպես հատուկ ծառայություն ունի երեք առանձին կազմակերպություններ: Ու հիմա երբ իմացա, որ նրանցից մեկը ձևավորվել է ամերիկյան հատուկ ծառայությունների ու իսրայելական հայտնի Մոսսադ հատուկ ծառայության կոմից, նոր հասկացա ինչու այդպիսի թշնամանք կա ամերիկայի, իսրայելի և իլսմական հանրապետության միջև: Պարզվում է այս ուժերը ոչ միայն օգնել են Շահին սովետի դեմ պայքարելու համար, այլ մեծ օգնություն են ցույց տվել հեղափոխականներին դեմ, սպանել , ջարդել, խեղճերին անհայտ տարել կորցրել են: Ընդհանրապես ես գտնում եմ, որ հատակ ծառայությունների պատմությունը ուսումնասիրելը շատ մեծ , հետաքրքրիր նոր բաների վրա լույս է գցում:

Adriano
16.01.2010, 20:22
Որպեսզի հասկանալի լինի թե մասնավորապես իրանական ՍԱՎԱԿ հատուկ ծառայությունը ինչ կարգի դաժանությունների է ընդունակ, մեջ բերեմ մի անեկդոտ, որ մտածել են իրանցիք այդ կազմակերպության մասին: Ահա այն.
«После смерти, правоверный иранец предстает перед двумя ангелами, которые начали его расспрашивать:
Кто ваш Бог?
Его Величество Шахиншах!
Какова ваша религия?
«Белая революция».
Какая книга для вас святая?
Книга Его Величества «Белая революция».
Ангелы начали избивать неверного. Появляется Бог, останавливает их и спрашивает умершего: “Но вы же всю жизнь были правоверным верующим, что это с вами случилось”?
Иранец ответил: Прости меня Господи. Я думал, что эти два ангела являются агентами САВАК»."

Armen Ter-Sahakyan
22.01.2010, 18:32
Թեման իսկապես լավն է: Ցավոք Հայաստանում, իմ կարծիքով, հատուկ ծառայություններում բացակայում է «կանխում» օպերացիան: Դժվարություններ են առաջանում սպառնացող վտանգի հայտնաբերման եւ կանխման գործում, իսկ երբ բանը բանից անցնում է այդ ժամանակ միայն սկսում են աշխատել դեպքի չկրկնվելու ուղղությամբ: Դեպքերը բազմաթիվ են, սակայն չեմ հիշատակի, քանի որ դուք նույնպես դրանք գիտեք:

Adriano
02.03.2010, 22:42
Հետքրքիր մի նորություն պատմեմ հատուկ ծառայությունների մասին: Այս նորությունը կարդացել եմ Առավոտ թերթի 20102-i Մարտի 2-ի համարում: Ուրեմն խոսքը գնում է իսրայելական հատուկ ծառայություներից մեկի, Մոսսադի մասին: Ըստ հավաստի աղբյուրների Աբդուլահ Օջալանի ձերբակալության հիմնական մասնակիցները այդ կառույցի հատուկ ջոկատներն են եղել: Իսկ Աբդուլահ Օջալանը, ինչպես ամերիկացիների համար Օսամմա բեն Լադենը, համարվում է թուրքական պետության առաջնային թշնամին, ինչպես նաև քրդական ժողովրդի ընդհատակյա առաջնորդը: Ուրեմն Թուրքական կառավարությունը Դեմիրելի ժամանակների, խնդրում է Մոսսադին օգնել իրենց Օջալանին բռնելու հարցում: Եվ ինչպես տեսնում եք Օջալանը արդեն երևի մի 10 տարիա նստածա Թուրքական բանտում, ի շնորհիվ Մոսսադի կարգին աշխատանքի:

ministr
02.03.2010, 23:31
Մոսսադը հատուկ ծառայությունների պրոֆեսիոնալիզմի ցուցակում առաջին տեղովա գնում :) տղեքին մի աչքով ես նայում? :)

Adriano
03.03.2010, 00:49
Մոսսադը հատուկ ծառայությունների պրոֆեսիոնալիզմի ցուցակում առաջին տեղովա գնում :) տղեքին մի աչքով ես նայում? :)

իհարկե ոչ, հատուկ պատրաստված ջոկատներ ունեն: Այ հետաքրքիրն այն է, որ հենց դա է Թուրքիայի հետ սերտ կապեր ունենալու պատճառը: ինչ վերաբերվում է այլ հատուկ ծառայություններին օրինակ շատ հետաքրքիր է եգիպտական ռազվետկեն: Ըստ կարդացածս տեղեկությունների հեղափոխական եգիպտոսում մեծ և ուժեղ դեր է ունեցել եգիպտական ներքին հատուկ ծառայությունը, որը լրիվ ենթարկվել է, այն ժամանակվա եգիպտոսի նախագահ Նասերին: