PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ անել, երբ անելու բան չկա



dvgray
09.01.2010, 05:48
ի՞նչ եք անում դուք սովորաբար այդ պահերին

Հայկօ
09.01.2010, 05:59
Հարկավոր է մուկ տշել :8: Կամ բացել «Ի՞նչ անել, երբ անելու բան չկա» թեման:

Դեկադա
09.01.2010, 11:49
ի՞նչ եք անում դուք սովորաբար այդ պահերին

Էտպիսի դեպքերում ես սովորաբար նայում եմ լուսամուտիցս դուրս... մարդկանց, փողոցով անցնող մեքենաներին, անգամ թափառող շներին ու հարևանի բակում վազվզող կատուներին...

BOBO
09.01.2010, 11:50
Մարիո եմ խաղում:))

Mariam1556
10.01.2010, 01:41
Ոչ մի բան էլ չեմ անում::good

Chuk
10.01.2010, 01:42
Հերունու թեմայով դատարկաբանել:

Sagittarius
10.01.2010, 01:44
բա ի՞նչ անել, երբ անելու բան կա, են ել շատ կարևոր, բայց նստած ֆորումում ինչ անել երբ անելու բան չկա թեմայում եմ գրում

dvgray
10.01.2010, 01:48
ճիշտն ասած ես ակընկալում էի ոչ թե վիրտուալում, այլ ռեալում … մոտավորապես այնպես, ինչպես ասաց Դեկադան:
այնպես որ եկեք պատկերացնենք, որ անձնական օգտագործման կամպյուտեր չկա… ասենք 1970 թիվն ա… :)

One_Way_Ticket
10.01.2010, 01:52
Իհարկե գարեջուր խմել :)

Gayl
10.01.2010, 01:55
ճիշտն ասած ես ակընկալում էի ոչ թե վիրտուալում, այլ ռեալում … մոտավորապես այնպես, ինչպես ասաց Դեկադան:
այնպես որ եկեք պատկերացնենք, որ անձնական օգտագործման կամպյուտեր չկա… ասենք 1970 թիվն ա… :)

Այսինքն լույսերը անջատել են:D
Կարելի ա էտ դեպքերում կիշկվել ու պառկել քնել, դե որ արթնանում ես էլի սովածանում ես, դե նորից ուտում ես ես ու քնում, այդպես մինչև անելու բան ճարվի:
Գիրք կարդալ:

Ֆոտոն
10.01.2010, 02:32
Սովորաբար լիիիիքը անելու բան կա: :) Գոնե ինձ համար: Բայց հենց այսպիսի պահ է գալիս, որ անելու բան չկա, նշանակում է՝ հոգեվիճակը քիչ այլ է: Այսինքն՝ բոլոր եղած բաներն էդ պահին չեղածի պես են:


Էդ դեպքում (չնայած չաշխատող տարբերակներն են ամենայն հավանականությամբ) կարելի է ինքնարտահայտման զբաղմունքներ գտնել. նվագել, երգել, պարել, նկարել, ինչ-որ մի բան մոգոնել ու սարքել, տան փչացած սարքերը նորոգել խաղալու պես: Տրամադրության վերականգնման համար գերազանց տարբերակ է:


Ավելի պասիվ զբաղմունքներից են կինո նայելը, կարդալը, դարակներ քանդել-հավաքելը:

Երբեմն այսպիսի պահերի խիստ դուրեկան է մեկի հետ «զավզակելը», հեռախոսով, դեմ առ դեմ, ինտերնետով: :tel


Ինտերնետային զբաղմունքներիցս. ակումբի կորած-մոլորած թեմաներն եմ պեղում, կարդում: Մեծ ճամփորդության պես է: Կամ լուսանակրների կայք եմ մտնում:


Առանց համակարգչի վայրում էլ նախընտրում եմ զբոսնելը: Իհարկե ընտրում եմ այնպիսի ճանապարհ, որ հանգիստ երգեմ::sulel

Sagittarius
10.01.2010, 02:37
հեծանիվ առնել ու քշել,, էլ չեմ ասում՝ պլուսերը ինչքան շաաատ ա

Okamigo
10.01.2010, 03:46
Դե լուսամուտից դուրս եմ նայում,դե հետաքրքիր է,հա մեկ էլ ահավոր շատ եմ նայում Ճապոնական ֆիլմեր և դոռամա նայել,քնում եմ ժամերով,համակարգչային խաղեր եմ խաղում

Դեկադա
10.01.2010, 10:38
ճիշտն ասած ես ակընկալում էի ոչ թե վիրտուալում, այլ ռեալում … մոտավորապես այնպես, ինչպես ասաց Դեկադան:
այնպես որ եկեք պատկերացնենք, որ անձնական օգտագործման կամպյուտեր չկա… ասենք 1970 թիվն ա… :)

Օր. իմ դեպքում, որ թիվն է այնքան էլ էական չէ՝ մարդկաց ուսումնասիրելու գործում:Այսինքն այնքանով է էական, որ պրոգրեսն եմ համեմատում: Իրականում մարդկանց և ընդհանրապես շրջապատող կենդանի և անկեդան աշխարհը ուշադիր զննելով. նախ ուղղեղի մարզանք է կատարվում, հետո ցանկացած համեմատություն բերում է հոգեպես աճման, հայացքների և տեսակետերի վերանայման շանսերի:Ի վերջո անելու բան չունենալու դեպքում հենց սեփական անձը ճանաչելու ամենահարմար պահն է::)

Ես կառաջարկեի նաև հարցմանը ավելացվեր. ինչ է այն տալիս ձեզ հարցը::)

Ժող. ես կարծում եմ թեման բացողը նկատի ունի հոգեբանական կողմը և՛ ոչ թե. ինչ ֆիզիկական գործ եք անում:;)

Ուլուանա
10.01.2010, 10:47
Ճիշտն ասած՝ ինձ հետ արդեն վաղուց չի լինում էնպես, որ չիմանամ՝ ինչով զբաղվեմ, ու դա զբաղվածության հետ էնքան էլ կապ չունի։ Միշտ էլ լիքը բաներ գտնում եմ զբաղվելու։

Ֆոտոնի առաջարկած տարբերակները լավն են։ :) Դրանցից մի մասից ես էլ եմ օգտվում։ Դե, գիրք կարդալը միշտ կա ու կա, բացի դրանից, աչքերս փակ հանգիստ պառկել ու երաժշտություն վայելել, :roll նկարել, գրել, գործել, ցանկացած ստեղծագործական աշխատանքով զբաղվել, կինո նայել, մտածել, վերջապես, վաղուց հետաձգվող ու վրաս թթված տնային գործեր անել։ :)) Մի խոսքով՝ եթե նույնիսկ էդ պահին ձեռքի տակ չկան որևէ բանով զբաղվելու պարագաներ, պարզապես մտածում եմ, երևակայում (գլուխս էլ հո միշտ հետս ա։ :D) ու, ճիշտն ասած, չեմ ձանձրանում. ընդհանրապես կարող եմ ժամերով ուղղակի մտածել ու չձանձրանալ։

Elmo
10.01.2010, 12:19
ի՞նչ եք անում դուք սովորաբար այդ պահերին

Ogame.ru -եմ խաղում
Կինո եմ նայում
հազվադեպ քնում եմ:

My World My Space
10.01.2010, 12:45
Հիմի կասեք էս փիլիսոփան որտեղի՞ց եկավ......
Բայց ասեմ պարապ ժամանակ / եթե իհարկե լինում ա/ ինտերնետն եմ քրքրում, ճիշտ ա բառախլոն շատ ա, բայց էնքան սովորելու բան կա............. Ի դեպ աշխատում եմ ինտերնետում / չէ, էն անկապ գործունեությունը չի, որ սաղ ռեկլամ են անում,այլ լուրջ անձնական բիզնես...../

Ձայնալար
10.01.2010, 13:06
Քնել, քնել ու էլի քնել :| :lazy

A.r.p.i.
10.01.2010, 13:11
Քնել, քնել ու էլի քնել :| :lazy

Քնելուց օգուտ չկա , ավելի լավա կարդալ, կարդալ ու էլի կարդալ::read

Ձայնալար
10.01.2010, 13:15
Քնելուց օգուտ չկա , ավելի լավա կարդալ, կարդալ ու էլի կարդալ::read

Կամ, տուն կառուցել, ծաառ տնկել, որդի ունենալ :D:D Քնելուց մարդու ուղեղը հանգստանում ա, օրգանիզմը վերականգնվում ա և այլն, լիքը օգուտ կա ;)

My World My Space
10.01.2010, 18:49
Կամ, տուն կառուցել, ծաառ տնկել, որդի ունենալ :D:D Քնելուց մարդու ուղեղը հանգստանում ա, օրգանիզմը վերականգնվում ա և այլն, լիքը օգուտ կա ;)


ի դեպ, ասում են իսկական կինը պիտի ծառ կտրի տուն քանդի ու աղջիկ մեծացնի........:D:D

Արևհատիկ
13.01.2010, 02:24
Քնելուց օգուտ չկա , ավելի լավա կարդալ, կարդալ ու էլի կարդալ::read
Ես մի տեսակ կասկածներ ունեմ, որ դու տենց ես անում: :D

Ես կամ պատուհանից դուրս եմ նայում, կամ անկապ նստում եմ: Բայց ունեմ նաև միի շատ հետաքրքիր զբաղմունք՝ գնում եմ հարևեանի էրեխու հետ խաղում, պարում կամ էլ զրուցում :love

Sagittarius
13.01.2010, 05:20
հիմնականում կա երկու տարբերակ,
պարապ նստել,
կամ լյոքշ նստել

Sagittarius
13.01.2010, 05:21
հաաաա, մոռացա, էլի կա՝ երգիչ դառնալ:)

Լեո
13.01.2010, 23:25
ի՞նչ եք անում դուք սովորաբար այդ պահերին

Որ մի հատ ձիվան ճարեմ, հաստատ մուշ-մուշ կքնեմ :lazy

_DEATH_
13.01.2010, 23:28
Կարմիր կոճակ http://izaavw_for-new-bd.smthnew.com/index.html
Մի անգամ անելու բան չկար, օգնեց: :D

Ուշադիր կարդալ ա պետք ինչ ա ասում, ով կարա մինչև վերջ գնա? :D

Sagittarius
13.01.2010, 23:55
չկա-չկա, մի հատ թեմա բացեք, մի հատ խաղ խաղանք, օրինակ ակինատոռ, մեկը մարդ պահի, մնացածը հարցերով գուշակեմ, կամ մի ուրիշ բան

Dayana
14.01.2010, 00:06
Ռեյ եմ լսում, երգեր, որ "միայն ես ունեմ", որովհետև "միայն ես էնքան լավ ընկերներ ունեմ", ովքեր, ավելի շուտ ով, կարողացել ա իմ համար գտնել իմֆավորիտ երգչի բացառիկ սկաբառակը, որի երգերը նույնիսկ "ամենատեր" ինտերներտը չունի: :) Այ երբ ոչինչ չկա անելու, ու նույնիսկ եթե լիներ էլ, պետք չի ոչինչ անել, լսում եմ էս սկավառակը, մանավանդ երկրորդ երգը, որը ձեզ չեմ ասի :))

Sagittarius
14.01.2010, 00:21
Կարմիր կոճակ http://izaavw_for-new-bd.smthnew.com/index.html
Մի անգամ անելու բան չկար, օգնեց: :D

Ուշադիր կարդալ ա պետք ինչ ա ասում, ով կարա մինչև վերջ գնա? :D

մերսի, ինձ էլ օգնեց:D

Մանուլ
19.01.2010, 21:30
Երբ անելու բան չկա, ոչ մի բան էլ չեմ անում :)):
Եթե երկար ժամանակով գնում եմ տատիկենցս տուն /էնտեղ հիմնականում ոչ մի զբաղմունք չունեմ :(/, 1.հեռախոսիս մեջ հնարավորին չափ անծանոթ երգեր եմ գցում, որոնք կուզենայի լսել: Էդ երգերի բառերն էլ եմ տանում հետս, ու բոլորի գլուխները տանում եմ :)) :P: 2.Գիրք եմ կարդում: 3.Ուղղակի պառկում եմ, եթե ստացվում ա, նաև քնում եմ ՃՃ: Տենց :):
Իսկ եթե մեր տանն եմ լինում... Էլի նույնը երևի :)): Ուղղակի ստեղ անհամեմատ ավելի քիչ եմ կարդում...
Մի ժամանակ շատ էի սիրում բալկոնից նայել :): 7-րդ հարկում էինք ապրում. մեկ-մեկ նստում էի ու կողքի շենքերի անտեննաներն էի հաշվում :)): Էդ շաատ պարապ ժամանակ: Հետո հաշվում էի, թե քանի անտենա կա, որ մերինից ա :D
Հիմա անելու բան չունեմ էն ժամանակ, երբ սպասում եմ: Էդ դեպքում ուղղակի քայլում եմ ամբողջ տնով մեկ, մինչև էդ ժամանակն անցնի: