Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարհն է ցնորվում.



Էջեր : [1] 2

My World My Space
08.01.2010, 15:13
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ


Անոգի պես դու խաղում ես,
Իսկ իմ կյանքը դեռ երազ է,
Ու խաղալով դու ապրում ես,
Իսկ իմ կյանքը դեռ տնազ է….
Առանց խաղի դու չես կարող,
Ազարտ է պետք,
Միշտ փախնող ես իսկ ես բռնող,
Այպես չեղավ, ավարտ է պետք….


Իմ ինադու
Խաղում ես դու
Մուկն ու կատու
Բայց այս դեպքում
Մկան խաղը մահն է կատվի,
Կատվի խաղը հարց է պատվի,
Զուր մի փախչի,
Նազ մի թափի,
Մեկ է մի օր,
“Գետնից բարձր” թեկուզ լինես,
Լեկուզ երկնից,
Կամ թե գոռաս “չըխկլը - փակ”
Կամ մեկ ուրիշ խոսքեր տափակ,
Կամ խելացի,
Լավ իմացի,
Մեկ է Մկնիկ,
Կգա օրը,
Ու կխաղանք
Մենք “Տուն - տունիկ”…….

My World My Space
08.01.2010, 15:14
ԽԵՆԹԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Սև ու սպիտակ մի պատմություն,
Լարված ծուղակ մենակության
Հիմարության անմեղություն
Չարիքն ընդդեմ հիմարության

Նուրբ լազուրով պատված վերքից
Ատելության մեծ աղբանոց
Կախված հոգու ճիրաններից
Ժամանակին նետված ձեռնոց:


Նողկանքների համբույրները նուրբայտերին
Տենչանքների նսեմացում,
Հարված գլխով սև պատերին,
Երազների մումիայացում:


Հերոսների անպետք մահեր խենթհուշերում,
Ճիվաղների ուրախ ծնունդ ժանապարհին
Հոգնած հոգին մութ քարայրում,
Իսկ վերջում լույս`մահը խենթի:


Ծնունդ և մահ,
իսկ արանքում դատարկություն,
Խենթի համար
սև ու սպիտակ մի պատմություն.............

My World My Space
08.01.2010, 15:16
X-ին


Երբ կխամրեն քո աչքերը,
Քաշելով դանդաղ քո վրայից
Շղարշի նման գեղեցկությունդ
Երբ քեզանից հոգնած
Քո իսկ թոռները
հոգոց կհանեն տալով անունդ,
Երբ արդեն թոշնած ու կնճռոտ ձեռքերդ
Ծալելով ցամաքած ու կախ կրծքերիդ
Կնայես հեռուն ու հին օրերդ
Հեքիաթ կթվան մանուկ օրերիդ
Գիտցիր որ այդժամ
Էթե չեմ փտում խորքերում երկրի,
Ապա մի կորած ու մութ անկյունում
Այս խենթ աշխարհի,
Ծխախոտից դեղնած ձեռքերով
Շոյելով երկար մորուքս գջլոտ
Էլի ու էլի քեզ եմ ես տենչում
Թեկուզ և ձայնդ խռպոտած լինի
Ու մաշկ մոմե` թոշնած, կնճռոտ
Թեկուզ շուրթերդ էլ ուժ չգտնեն
Որ ժպտան կրկին
Միայն հայացքդ կրկին ու կրկին
Մեր հին օրերի կրակով փայլի:

Այդժամ սիրելիս, աղջկա նման
Սպիտակ մազերդ ականջիդ հետև
Քաշիր մատներով
Ու հին օրերից մի երգ դնդնա,
Իսկ ես խենթ քամուց ձայնդ առնելով
Հոգնած կփռվեմ ասվալտի վրա
Գրկելով պայծառ քո մարմնի տեղակ
Մեն ու միայնակ կետ աչքով փայլող
Մի լապտերի սյուն
Կմտնեմ հանգիստ խոր ու երկար քուն
Իսկ դու լուռ նայիր ու զննիր հեռուն
Երբ մենք ջահել էինք
ինչքան հույսեր էինք այնտեղ փայփայում
Ու ինչքան անցավ էր դիտել մեզ համար
Թռչունների չուն...........

My World My Space
08.01.2010, 15:17
Գրիչս սև
Լռին ու հեզ
Ճռճռում է մատներիս մեջ
Սպիտակ թուղթս նրա քայլքից
Թեև տխուր թանաքոտվում,
Բայցևայնպես հղում է ինձ
մագնիսական երջանկություն:
Հեռու ես դու
Մենակ եմ ես,
Մնացել են նամակներս....
Որբևայրի.....

Տողերս գրվող ձգվում են հեռու,
Ուզում են հասնել ճերմակ ափերիդ,
Հանդարտ սահելով բարձրանալ դեպ վեր,
Համբույրով գրկել շուրթերդ կարմիր:
Հեռու ես դու,
Մենակ եմ ես,
Մնացել են շրթունքներս...
Որբևայրի....

Հուշերս պառկած մահվան մահիճում
Մի վերջին անգամ նայում երկնքին,
Ու գոլորշու պես սավառնում են վեր
Մնաս բարովի շշունջը շուրթին:
Հեռու ես դու,
Մենակ եմ ես,
Մնացել են լոկ հուշերս....
Որբևայրի.....

Գիսհեռվա միջից անձրևն արտասվում,
Թափվում է սրտիս, զուլալվում, պարզվում,
Դառնում արցունքի փոքրիկ զույգ կաթիլ
Ոի համառորեն աչքերիս սառում:
Հեռու ես դու,
մենակ եմ ես,
Մնացել են զգացմունքներս....
Որբևայրի...

Այսօր ինձ հետ չես, հեռու ես անգամ
Իմ անհուն սիրուց գեթ մի բան մնաց,
Որն ինձ հետևում ամեն մի վայրկյան,
Ամեն անկյունում գտնում, քրքջում,
Մի սոսկալի բառ` կարոտ, կարոտել....
Ախ, թե ում են պետք
Անփարատելի
Ու անկշռելի
Կարոտներն իմ այս...
Որբևայրի.....

My World My Space
08.01.2010, 15:25
Պարտությունից Հավերժություն

Անգործությունն է, եղբայր, վաղուց
Անկյալ պառավի պես նստել կողքներիս
Գլխներիս կապել հոգոց ու տնքոց
Ու իր նվվոցով հանգիստ չի տալիս խեղճ ականջներիս
Դե՞, ինչո՞վ զբաղվենք
Ու էս անկնունք կրակը, ասա,
Ո՞ւմ գլխին թափենք….
Պատերա՞զմ սկսենք,
Ո՞ւմ հետ և ինչո՞ւ...
Ինքներս մեր հե՞տ,
Հետո հոգնելով, որպես մի գնչու
Բախտներս նայենք
Մեր…. Մոխրամանո՞ւմ….
Ու չգտնելով իզը հաշտության,
ԻՆՔՆԱՀԱՇՏՈՒԹՅԱՆ,
Պիտի սկիզբ դնենք ԵՍԱԿԱՊՏՈՒԹՅԱՆ,
Պիտի թալանենք մեր վերին <<ԵՍ>>-ին,
Հանունմեր մաշկի ու հանգստության`
ՄԱՇԿԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ….
Եղբայր, սիրելիս, խնդիրը բարդ է,
Հիմքը անկայուն….
Ստորագրվենք մեր վերին <<ԵՍ>>-ի հանդեպ պարտություն
Բարի ճանապարհ մեր <<ԵՍ>>-ին դեպի
Ճանաչողությն ու գաղափարի
Սև հավերժություն….

My World My Space
08.01.2010, 15:44
* * *
Ես էլ երբեք քեզ հետ չեմ լինի
Բայց երբեք էլ չեմ արհամարի,
Ուղղակի քո և իմ միայնակ հոգու միջև
Մի նմանություն եմ ես գտել...

Հեռվից նայում եմ ես քեզ անընդհատ
Ու զգում եմ հոգուս խռովքն այլանդակ
Թե դու պոռնիկ ես, ես պոռնիկ եմ ավելի,
Դու իմ հոգին ես դարձրել պոռնիկ....

Քեղ էլ խորթ է այն ինչ օրենք է կոչվում,
Ու հայացքները խենթ, վրադ թափառող
քեզ արդեն վաղուց է ինչ չեն հուզում:
ես ել չեմ սիրում ու չեմ հիշում քեզ,
Դու ոչնչություն ես բոլորի առաջ,
թեկուզ կան մարդիկ, թանկ են վճարում
Քեզ հետ մի քիչ լինելու դիմաց,
Բայցևայնպես դու պոռնիկ ես,
Փողոցային մի պոռնիկ ես պարզապես:
Միշտ թափառում ես ինչ որ մեկի հետ
Կամ մի քանիսի,
Նայած թե որքանով օրդ հաջող կլինի,
Հոգիս էլ քեզ պես
Միշտ թափառում է ինչ-որ մեկի հետ
կամ մի քանիսի,
նայած տրամադրության, նայած վիճակի,

Նրան էլ քեզ պես հալածում են, հեռու քշում
Բայց և իրենց պետք եղած պահին
Սիրալիր ու գրկաբաց են միշտ ընդունում
Եվ նա այդ պահին հաճույք է զգում,
ու պատկերացրու վարձ էլ է ստանում,
Այո, այո,մի քանի ծակ գրոշներ,
Որոնք դեռ շուկա չհասած
Իրենք են ծամվում,
Տրորվում ու կուլ են գնում.....

Իսկ երկաթ ծամելը դժվար չէ, գիտե՞ս,
Քանզի այն միայն խոսքով է տրվում,
Այն հոգու կցկտուր խոսքերով,
Որոնք մեր լեզվով օրհնանք է կոչվում:
Այն ամենի դիմաց, ինչ որ անում եմ
Օրհնանք է տրվում,
Որն իմ հոգին հավաքում է մի մեծագույն հաճույքով,
Որովհետև դեռ կա, դեռ տալիս են,
դեռ բոլորը չէ, որ մեռել են......

Հիմա տեսնո՞ւմ ես,
Նա նման է քեզ,
Եվ ինչքն բաներ,
Որ դեռ չեմ ասել:

Միայն մի տարբերությու կա քո
Եվ իմ հոգու միջև.....
Նա խենթ է նաև......
Լսո՞ւմ ես.......
Նա, խենթ, խենթ պոռնիկներից է......

My World My Space
08.01.2010, 15:51
կարծիքներ, մեկնաբանություններ չկա՞ն....................

*e}|{uka*
08.01.2010, 16:18
Հետաքրքիր ես գրում, նենց տպավորություն ստեղծվեց, ոնց որ գործերիցդ յուրաքանչյուրը մեկ շնչով է գրված:
Շատ տեղեր սահուն չեն, որոշ տեղեր հանգերը չեն բռնում, ռիթմիկ անհարթություն կա: :oy
Բայց և այնպես ինձ դուր եկավ: Հատկապես «ԽԵՆԹԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ»-ը: :)

My World My Space
08.01.2010, 16:30
Շնորհակալ եմ.....
Իրոք գրվել են մեկ անգամից, ու հետո չեն խմբագրվել..... չեմ սիրում խմբագրել, քանի որ կարող է կորել այն շունչը,որ սկզբում դնում ես տողերի մեջ.......

My World My Space
08.01.2010, 16:33
Էս էլ երկրորդ պատասխանս........

Իմ խոսքերով ես ջանում եմ քանդակել
Եվ ինձ և իմ ժամանակը,
Ոչ թե նրա համար, որ դարերին
Թողնեմ մի հոյակապ կոթող,
Այլ որպեսզի իմ երազի նման
Եվ ներդաշնակ և կատարյալ լինի
Ինքը` ինձ պարփակող ԺԱՄԱՆԱԿԸ.......

My World My Space
08.01.2010, 16:52
Բազմակետեր....

Հոգնել եմ արդեն բարձս գրկելուց
Ու գարեջրի շշի շրթերը սառն համբուրելուց,
մանր խայծերով ինքս ինձ խաբելուց
Ու քո անունը դատարկ սենյակում հար բարբառելուց....

Արդեն հոգնել եմ, վաղուց հոգնել եմ
Անվերջ սպասելուց խավարում կորած ինչ-որ հրաշքի,
Հավերժ փնտրել եմ, հավերժ քայլել եմ,
Հայացքս հառած մի հեռու կետի,
Որ լույս էր թվում, որ հույս էր թվում,
Բայց իրականում այն մեկն էր միայն
Անորոշության բազմակետերի,
Որոնք վերջ չունեն.......

Ճամփես հատել է, ուղիս մթնել է,
Բազմակետերով երգս չի երգվի,
Մեկը կորցրել է, մեկը գտել է,
Իսկ ես հանգել եմ բազմակետերի....

Դատարկ շշերը որպես բազմակետ
Շարում եմ հերթվ կյանքիս երկայնքով,
Հերոսը խենթ է, հեքիաթն անհեթեթ,
Հեքիաթ չի հյուսվում բազմակետերով......

Արդեն հոգնել եմ, վաղուց հոգնել եմ,
Թավալվելով օրերում խռով:
Հոգնածուըթյունն էլ հավերժ ձգվում է,
Փաթաթվում վզիս ու ծանրանում է.,.....

Բազմակետերով....

Շինարար
08.01.2010, 18:21
Զգացվում է, որ հոգուց բխող խոսք ես ասում, հանգահաշվությամբ կամ էլ հակառակը՝ հանգատրորմամբ չես զբաղվում: Ինձ շատ դուր եկան գրածներդ, բայց ամեն դեպքում լավ կլինի մշակես;)

My World My Space
08.01.2010, 18:38
Բաքոսն ու ես.....

Էսօր էլի օրը թեթև է այնքան,
Էսոր էլի թև ենք առել աշխարհն ու ես,
Թող որ երգենք, թող որ պար գանք,
Էսօր էլի քեֆ ենք անում բաքոսն ու ես....

Էսօր քեզ եմ հիշել էլի,
Քո պատկերն է կրկին վառվել ուղեղիս մեջ
Եվ ուղեղս ծոր է տալիս, կամաց ծորում,
Ինչպես պողպատը հնոցում անշեջ....

Էսօր էլի հյուր ես դու մեզ, մոտ ես այնքան,
Էսօր էլի քեզ ենք գրկել աշխարհն ու ես,
Ու դրանից լույս ենք դարձել, վառ ենք այնքան,
Էսօր էլի քեֆ ենք անում Բաքոսն ու ես.......

My World My Space
08.01.2010, 19:10
Ես կուլ եմ տվել իմ արցունքները
Նրանք հոսում են իմ երակներում,
Ես ներքաշել եմ իմ մեծ ցավերը,
Ու խցանել եմ իմ բջիջներում:
Ես փոխում եմ արյունը իմ,
Նույնիսկ նրա կարգն եմ փոխում,
կարգը, ասենք, կլինի հինգ
Ու ֆակտորը նրա ռեզուս
Էլ չի լինի ոչ դրական, ոչ էլ մինուս....
... Իռացիոնալ կյանք եմ ուզում.........

My World My Space
08.01.2010, 19:12
Շնորհակալ եմ շնորհակալությունների համար, բայց մի խնդրանք ունեմ, ......քննարկումներ.......

My World My Space
08.01.2010, 19:24
Երկիր բարոյականության պինդ ճաղերով,
Խենթության մեծ գազանանոց,
Գուցե արդեն մեռածների գարշահոտով
Բաց աղբանոց.......

My World My Space
09.01.2010, 23:28
Մի՞շտ են էսքան պասիվ մեր ակումբցիները............ տխուր ա.......

Lion
10.01.2010, 13:45
Հիանալի ես գրքում, ինձ հատկապես սա դուր եկավ


X-ին


Երբ կխամրեն քո աչքերը,
Քաշելով դանդաղ քո վրայից
Շղարշի նման գեղեցկությունդ
Երբ քեզանից հոգնած
Քո իսկ թոռները
հոգոց կհանեն տալով անունդ,
Երբ արդեն թոշնած ու կնճռոտ ձեռքերդ
Ծալելով ցամաքած ու կախ կրծքերիդ
Կնայես հեռուն ու հին օրերդ
Հեքիաթ կթվան մանուկ օրերիդ
Գիտցիր որ այդժամ
Էթե չեմ փտում խորքերում երկրի,
Ապա մի կորած ու մութ անկյունում
Այս խենթ աշխարհի,
Ծխախոտից դեղնած ձեռքերով
Շոյելով երկար մորուքս գջլոտ
Էլի ու էլի քեզ եմ ես տենչում
Թեկուզ և ձայնդ խռպոտած լինի
Ու մաշկ մոմե` թոշնած, կնճռոտ
Թեկուզ շուրթերդ էլ ուժ չգտնեն
Որ ժպտան կրկին
Միայն հայացքդ կրկին ու կրկին
Մեր հին օրերի կրակով փայլի:

Այդժամ սիրելիս, աղջկա նման
Սպիտակ մազերդ ականջիդ հետև
Քաշիր մատներով
Ու հին օրերից մի երգ դնդնա,
Իսկ ես խենթ քամուց ձայնդ առնելով
Հոգնած կփռվեմ ասվալտի վրա
Գրկելով պայծառ քո մարմնի տեղակ
Մեն ու միայնակ կետ աչքով փայլող
Մի լապտերի սյուն
Կմտնեմ հանգիստ խոր ու երկար քուն
Իսկ դու լուռ նայիր ու զննիր հեռուն
Երբ մենք ջահել էինք
ինչքան հույսեր էինք այնտեղ փայփայում
Ու ինչքան անցավ էր դիտել մեզ համար
Թռչունների չուն...........

Էհհհ, երևի սեր կոչվածը այնուհանդերձ կա...

My World My Space
10.01.2010, 17:04
Հիանալի ես գրքում, ինձ հատկապես սա դուր եկավ



Էհհհ, երևի սեր կոչվածը այնուհանդերձ կա...


ահա քեզ պատասխանը Լիոն ջան.



Քո անունը

Երբ հնչում է քո անունը
Ծափ է տալիս լիճը կապույտ
Ու անտառը սոսափում է
Այնպես խաղաղ, այնպես թեթև,
Ասես մեղմիկ մի հովիկ է խաղում այնտեղ:
Ու քո անվան արձագանքը
Թևածում է անտառով մեկ,
Հետո դարձած ձայնի հզոր
Ու բամբ ալիք`
Դուրս է հորդում
Մութ անտառից,
Ու այն մարդիկ,
Ովքեր հոգնած ու չարացած`
Սիրո ցավից,
Իրենց դաժան բախտն են կոծում,
Քո անունմը լսելուն պես
Նորից հույսի դուռն են բացում,
Որախանում, երջանկանում,
Հավատում են,
Որ սերը կա,
Այն հավերժ է,
Եվ ապրում է գուցե նաև
Սիրող մարդկանց անուններում.....

Երբ հնչում է քո անունը.....

Lion
10.01.2010, 19:38
Ապրես, կրկին դուրս եկավ: Կարծում եմ, որ չափածո խոսքը քեզ մոտ լավ է ստացվում, համենայն դեպս իմ կարծիքով, ավելի լավ, քան շատ ու շատ տպագրվող գրողների մոտ...

My World My Space
11.01.2010, 00:32
Ապրես, կրկին դուրս եկավ: Կարծում եմ, որ չափածո խոսքը քեզ մոտ լավ է ստացվում, համենայն դեպս իմ կարծիքով, ավելի լավ, քան շատ ու շատ տպագրվող գրողների մոտ...

Քո անունը 2


Միայն քեզ եմ ես աղոթում,
Քո հրաշքին անպատիր
Հայտնվիր սև անապատում,
Ամոքիր ու ազատիր....

Վահան Տերյան

Դեռ դողում է անունը քո պաղ շուրթերիս,
Ինչպես գարնան նորելուկ ծիլի
Շրթին է դողում նրբախաղ քամին,
Ամբողջ աշխարհին որպես ավետիս
Մեղմ շշնջալով, Թե ուր որ է պիտի պայթի
Բնության մի խենթ հրավառություն,
Հազարագույն կրակներով պիտի կրկին
Երկիրը գերի միատոն երկնին....

Դե ինչ, մոտեցիր, ու զգա համը քո իսկ անվան,
Քո շուրթերով զգա դողը իմ շուրթերի,
Թող անունդ այրվող կնիքի նման,
Սփռեմ մարմնին քո անթերի:
Թող շուրթերս հալվեն այրվող քո այտերին,
Խենթ հեշտանքից պայթեն կրկին,
Արնահոսեն` քամելով ինձ,
Թե չէ մի օր կխեղդեն իմ կրքերը ինձ....
Դե ինչ, արի ու քամիր ինձ քո հայացքով,
Կամ.... ազատիր քո անունից....

Դեռ դողում է անունը քո պաղ շուրթերս....

Kuk
11.01.2010, 00:37
Մի հարց կարելի՞ է. ինչո՞ւ է թեման Մեսչյանի երգի տողերով վերնագրվել:

My World My Space
11.01.2010, 00:42
Կգա՛, կգա՛ այն պահը,
Երբ ես` ագահս,
Կուշտ ու հագեցած կլինեմ քեզնով,
Կգա՛, անկասկա՛ծ,
Կգա՛, սակայն.... ե՟րբ....

Ու կգա պահը, պահը այն կգա,
Երբ դու՛, սիրելի՛ս, քո տուն կդառնաս,
Կվերածվես մի հնազանդ տանու կնկա,
Դառնաս տանտիկին ու կին,
Սակայն....Ո՟ւմ....

Եվ կգա օրը, այն օրը պայծառ,
Երբ իմ շղթայված,ամուր ձեռքերում,
Կսեղմեմ նրա իրանը կայտառ,
Կսեղմեմ ճկուն մարմինը,
Բայց....ո՟ւմ....

Ու կգա հաստատ այն օրը վերջին,
Երբ իմ կոկորդին կդնի դանակ,
Նա՛, որ մահ է կոչվում, կամ` պատիժ երկնային:
Ու կգա ծածուկ պահն այդ դիվային,
Կգա՛, սակայն... ե՟րբ....

Ու ինչ որ մեկը իր քնքուշ ձեռքով
Կշոյի սառած ճակատս խռով,
Խռպոտած ձայնով կկանչի նա ինձ`
լավ հասկանալով,որ ետ չի բերի:
Դեմքին իմ սառած կպահի զգույշ շուրթերը ճաքած
Կնստի կողքիս ու կերգի իմ հին երգը չավարտած,
Կնայի երկար, լուռ ու պապանձված...
Կնստի՟ արդյոք.... կնստի հաստա՛տ,
Կնստի՛, բայց...ո՟վ...

My World My Space
11.01.2010, 00:54
ՔԵԶ

Նորից քեզ եմ հիշել
Սիրած անուն,
Նստած այս ուշ գիշեր -
Պատուհանում....

Այտեղ` գետի ափին,
Ծառերի տակ,
Նվագում է քամին`
Ինչպես ջութակ....

Ու աղջկա նման`
Կապույտ երկնից,
Աստղերն ամեն անգամ
ժպտում են ինձ....

Ես չգիտեմ հիմա,
Իմ անուշ սեր,
Քո աչքե՟րն են դրանք,
Թե՟ լոկ աստղեր....

Թե քո աչքերն են լուրթ
Ու գեղանի,
Կուզեմ գիշերն այս մութ
Անվերջ լինի....

Անվե՛րջ....

My World My Space
11.01.2010, 01:04
ՑԱՎԻ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ....

Դեռ վաղվա լուսը աչքիդ չհասած
Չձևավոված վաղվա ցավն է կառչում մտքերիդ,
Քրքրում բոլոր նյարդերդ հոգնած
Ու ճանկն է գցում սև ճակատագրիդ....

Լույսից արագ առաջ նետվում,
Օրաբացն է քեզ ավետում,
Լույսից առաջ, լույսից հզոր,
Հոսանք դառնում ու վազում է քո նյարդերում`
Լճանալով քո հայացքւոմ...

Ու ծնվելիս նորածինն էլ
Դեռ չբացած իր աչքերը
ցավն է զգում իր թոքերի,
Առաջ` ցավը, հետո` լույսը,
Սա սիստեմն է ծնունդների....

Ցավ` առաքյալ ապրումների
Ու հետևանք շարժումների,
Լույսից առաջ, լույսից հզոր,
Լույսից պայծառ ու անթերի....

Ու միշտ այսպես լույսից արագ
Ցավն է կանչում աքլորականչ,
Ու կանգնում է օրվա առաջ խինդով վայրագ,
Ամեն անգամ նոր գուներով ու անճանաչ....

Ու ասում են բնության մեջ
Ոչինչ չկա լույսից արագ....

My World My Space
11.01.2010, 01:14
Մի հարց կարելի՞ է. ինչո՞ւ է թեման Մեսչյանի երգի տողերով վերնագրվել:


Կուկ ջան, պարզապես խոսքը դիպուկ ա ասված ու ես էլ չեմ կողմնորոշվում, ո՟րն ա ճիշտ....
համ էլ էս մի գործի պատճառով....

ԽԵՆԹԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Սև ու սպիտակ մի պատմություն,
Լարված ծուղակ մենակության
Հիմարության անմեղություն
Չարիքն ընդդեմ հիմարության

Նուրբ լազուրով պատված վերքից
Ատելության մեծ աղբանոց
Կախված հոգու ճիրաններից
Ժամանակին նետված ձեռնոց:


Նողկանքների համբույրները նուրբայտերին
Տենչանքների նսեմացում,
Հարված գլխով սև պատերին,
Երազների մումիայացում:


Հերոսների անպետք մահեր խենթհուշերում,
Ճիվաղների ուրախ ծնունդ ժանապարհին
Հոգնած հոգին մութ քարայրում,
Իսկ վերջում լույս`մահը խենթի:


Ծնունդ և մահ,
իսկ արանքում դատարկություն,
Խենթի համար
սև ու սպիտակ մի պատմություն.............

My World My Space
11.01.2010, 12:13
ՔԵԶ

Նորից քեզ եմ հիշել
Սիրած անուն,
Նստած այս ուշ գիշեր -
Պատուհանում....

Այտեղ` գետի ափին,
Ծառերի տակ,
Նվագում է քամին`
Ինչպես ջութակ....

Ու աղջկա նման`
Կապույտ երկնից,
Աստղերն ամեն անգամ
ժպտում են ինձ....

Ես չգիտեմ հիմա,
Իմ անուշ սեր,
Քո աչքե՟րն են դրանք,
Թե՟ լոկ աստղեր....

Թե քո աչքերն են լուրթ
Ու գեղանի,
Կուզեմ գիշերն այս մութ
Անվերջ լինի....

Անվե՛րջ....


ՔԵԶ 2

Խաբվեցի ես հիմարս,
Տուրք տալով իմ կրքերին,
Հավատացի թե աչքերդ,
Վառ աստղերն են երկնքի,

Բայց այն անքուն գիշերներում,
Որ քո համար լուսացրի,
Հասկացա որ աստղ չես դու,
Այլ, այլ մի սառած լուսին:

Որ փայլում ես ոչ քո փայլով,
Այլ ուրիշի՜,վարձվա՜ծ,
Որ քո փայլող աչքերի մեջ
Սառույցներ են քարացած:

Փորձեցի ես քեզ տաքացնել
Իմ ջերմ հոգով կրակված
Բայց սառեցի նաև ես,
դարձա ասուպ մի հանգած:

Քանի դար է, որ ահա՛,
Պտտվում եմ քո կողքին
Ու փորձում եմ տաքանալ ես,
Ու տաքացնել քո հոգին:

Բայց իզուր է, քանզի դու,
Չես հասկանում, մոլորվա՜ծ,
Որև լավ է լինել ասուպ`
Իր կրակով սպառված,
Քան թե հրաշք մի կանթեղ`
Պաղ լույսով անդրադարձված........

My World My Space
12.01.2010, 19:56
Այնպես փոքրիկ ու աննշան են իմ աչքում,
Այն մեծերը,որոնք համառ ջանում են, որ
Ուրիշ մեծեր չհայտնվեն շրջապատում:
Իմ սուր աչքը նրանց փայլող մեծության մեջ
Քստմնելի պստիկություն է նկատում.....

Շինարար
13.01.2010, 01:24
ՑԱՎԻ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ....

Դեռ վաղվա լուսը աչքիդ չհասած
Չձևավոված վաղվա ցավն է կառչում մտքերիդ,
Քրքրում բոլոր նյարդերդ հոգնած
Ու ճանկն է գցում սև ճակատագրիդ....

Լույսից արագ առաջ նետվում,
Օրաբացն է քեզ ավետում,
Լույսից առաջ, լույսից հզոր,
Հոսանք դառնում ու վազում է քո նյարդերում`
Լճանալով քո հայացքւոմ...

Ու ծնվելիս նորածինն էլ
Դեռ չբացած իր աչքերը
ցավն է զգում իր թոքերի,
Առաջ` ցավը, հետո` լույսը,
Սա սիստեմն է ծնունդների....

Ցավ` առաքյալ ապրումների
Ու հետևանք շարժումների,
Լույսից առաջ, լույսից հզոր,
Լույսից պայծառ ու անթերի....

Ու միշտ այսպես լույսից արագ
Ցավն է կանչում աքլորականչ,
Ու կանգնում է օրվա առաջ խինդով վայրագ,
Ամեն անգամ նոր գուներով ու անճանաչ....

Ու ասում են բնության մեջ
Ոչինչ չկա լույսից արագ....

Էս ոտանավորդ շատ դուրս եկավ, մի քիչ էլ որ վերանայես, խմբագրես, բանաստեղծություն կդառնա;)

My World My Space
13.01.2010, 02:18
ԷԷէէէէէէէ,Շինարար ջան, ես խմբագրելու խասյաթ չունեմ,վերևներում մի տեղ գրել էի թե ինչի......

Lion
13.01.2010, 08:23
Այնպես փոքրիկ ու աննշան են իմ աչքում,
Այն մեծերը,որոնք համառ ջանում են, որ
Ուրիշ մեծեր չհայտնվեն շրջապատում:
Իմ սուր աչքը նրանց փայլող մեծության մեջ
Քստմնելի պստիկություն է նկատում.....

Շատ լավ էր ասված - դժբախտաբար ճիշտ ես... :(

Tig
13.01.2010, 10:06
World ջան, հիանալի ես գրում: Ինձ շատ շատ դուր եկան բոլոր գրածներդ: Ինչ վերաբերվում է խմբագրելուն, ապա կարծում եմ իրոք չարժե խմբագրել, կարելի է մի 2 տեղ մի 2 շտրիխներ «ուղղել», բայց ընդհանուր շատ լավա:hands

հ.գ. ափսոս 24 ժամս չի լրացել վարկանիշ տալու համար:)

My World My Space
13.01.2010, 12:46
World ջան, հիանալի ես գրում: Ինձ շատ շատ դուր եկան բոլոր գրածներդ: Ինչ վերաբերվում է խմբագրելուն, ապա կարծում եմ իրոք չարժե խմբագրել, կարելի է մի 2 տեղ մի 2 շտրիխներ «ուղղել», բայց ընդհանուր շատ լավա:hands

հ.գ. ափսոս 24 ժամս չի լրացել վարկանիշ տալու համար:)

Մի մտածի Տիգ ջան հլը կհասցնես, Սանտա Բարբարայում ո՞նց էին ասում "Վսյո եշո տոլկո նաչինայեցա.......";)

My World My Space
13.01.2010, 13:23
ՔԱՐՈԶԻՉԸ



Ճշմարտություն եմ ծախում.... սարքովի՜.....
Պ. Սևակ


Լսո՞ւմ ես այս խուլ ու բութ աղմուկը,
Դա՛րն է աղմկում, շառաչում վայրագ,
Դա՛րն է ծառս եղել մարդկության գլխին,
Իսկ դու մաշում ես դեռ քո տաղտուկը,
Դու դեռ խաղում ես` իբր անտեղյակ....

Օրերը լցվել մեկ-մեկու գլխի,
Ու հռնդյունով շարժվում են առաջ,
Իրենց ծանրությամբ ճժմելով ճամփին`
Ճակատագրերը դեռ խակ ու կանաչ....
Իսկ դու եզային քո հանգստությամբ
Մեխվել ես տեղում,
Ճառում ես խաբված մի ճշմարտություն,
Որ դարն է հերքում:

Քո լայն ճամփեքին ամեն ինչ պաղ է,
Ու կրակ չկա՛ քո ճոխ ճառերում,
Հուսալը զո՜ւր է, սպասելը` ցավո՛տ,
Երբ կողքիդ պարում ու մերկանում է
Կյանքը արյունոտ....

Քո ստրկությունը անիմաստ խաղ է,
Երբ հենց քո շուրջը, և հենց քո ներսում,
Իրար են ձուլվել` անոդ ու կատոդ,
Ցավ ու վայելքներ, սեր, ատելություն,
Գգվանք ու կարոտ....

դարն է աղմկում, դարն է ծառս եղել,
Իսկ դու քո անիմաստ խաղով,
Դեռ գովերգում ես երկինքդ սառած,
Երկինքդ անօդ......

2001թ. երևան

My World My Space
13.01.2010, 13:37
ՔԱՂԱՔԻ ՍԱՆԻՏԱՐՆԵՐԸ

Ասֆալտին գամված ճակատագրեր անտուն,
Քաղցով առլեցուն հայացքներ անհուն,
Որոնց հատակում վախով շղթայված,
Բորբ ատելության վրեժ չլուծված,
գազանային կիրք ու վայրագ ավյուն....

Հասարակության խճճված ցանցում
Մանուկներ` հիվանդ, լքված, անտեսված,
Փոքրիկ ափերը դես ու դեն պարզած
Փողի հետ մեկտեղ ժպիտ են մուրում....

Եվ օր ու գիշեր քաղաքն են չափում
Այս հին քաղաքի սանիտարները
Ու որպես անկեղծ, անգութ հայելի
Մեր դեմ են կանգնում հասարակության խորթ զավակները
Ցուցադրելով իրենց ցավերը....

Ուշադի՜ր նայենք նրանց աչքերին,
Որ լա՜վ ճանաչենք... մե՛ր իսկ դեմքերը....

My World My Space
13.01.2010, 13:44
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍԵՐՈՒՆԴԸ

Ես մեկն էի այն փոքրիկներից,
Որ պատերազմի սերուդ է կոչվում...

Եվ ռումբերի տակ, մահվան բռի մեջ
Կյանքի էրազն էր նոր-նոր բողբոջում:
Նրանք,որ ընկան դաշտերում մարտի,
Սիրում էին կյանքը մեզնից ոչ պակաս,
Մեկը երազն էր փայփայու սրտի,
Մյուսն իր մանկան դայլայլը կակազ:
Իր տունն էր ուզում զինվորը տարեց,
Որ իր աճյունը ի՛ր հողում թաղվի,
Եվ այն զինվորը որ խոելագարվեց,
Չէ՛ր ուզում աշխարհն արյամբ թաթախվի:
Իսկ ռումբերի տակ,մահվան բռի մեջ
Կյանքի երազն էր նոր-նոր բողբոջում:
Թատերաբեմում պատերազմների
Ամեն երազ չէ, որ կյանք է դառնում,
ամեն ասուպ չէ, որ լույս է տալիս....

Ինչպիսի՜ ոճիր....

Թող ոչ մի սեունդ աշխարհում երբեք
Էլ պատերազմի սերունդ չկոչվի....

My World My Space
13.01.2010, 13:58
ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՄԱՀՎԱՆ ՏԱՊԱՆԱԳԻՐ

Նորից կանգառ.... ու խավարում կրակը այն, որի հետքով
Հոգնած սիրտս սիրատոչոր տրոփյունով,
Իմ մութ կյանքի լաբիրինթով է թափառում....
Հեռու է այդ, բայց լսվում է սև մեղեդին....

Ու սրտիս ամեն տրոփյունով, չօգտագործված, չվայելած
Եվս մի պահ խեղդվում է խուլ մտքերի գորշ ճահճուտում,
Նախերգանքի տեղ նույն վերջերգն է իմ շուրթերին` ծեծված, ծամված,
Բռնադատված ուղեղների հորձանուտում միտքն է մեռնում....

Քայլել տեղո՛ւմ, պետք չէ շեղվել,
Քայլե՛նք, մինչև մի օր մութը ցրվի,
Պետք չէ մեռնել, պետք չէ վառվել
Առանց հեռո՜ւ այն կրակի....

Նորից կանգառ.... Ու խավարում
իմ մութ կյանքում այս դժվարին,
Նորից կասկած ու թափառում
Եվ լսվում է սև մեղեդին.....

My World My Space
13.01.2010, 14:08
ՍԿԻԶԲ ՈՒ ՎԵՐՋ

Որպես երկու հակառակ գույներ,
Որպես սև ու սպիտակ,
Որպես սկիզբ ու վերջ
Զուլվել են իրար
Աղմուկ ու անդորր,
Վեեճ ու հաշտություն:
Ժամանակն իմն է,
Կամ... գուցե քո՞նը,
համենայն դեմս այն էլ չի շարժվում:
Պահն էր, որ ասես ձգվո՜մ, երկարո՜ւմ,
հավերժանում էր օրվա սահմանում....

Որպես սկիզբ ու վերջ
Ծնունդ ու վախճան,
Ձուլվել են իմ դեմ երկու հրաշքներ`
Ժպիտդ անշեջ ու մի միտք դաժան,
Որ ամեն ինչին կա ավարտ կամ վերջ:
Ու վերջիվերջո այս պատմություն էլ,
Որպես լուսավոր հեքիաթի մի էջ,
Իմ մռայլ գրքում
Պիտի հուշ դառնա, որպես հուշ գրվի.
" Երևանյան մի խղճուկ բակում
Մարդու և աստծո շատ կարճ հանդիպում..."
Ու էջն այդ կորչի իմ մռայլ գրքում,
Ձուլվի նրա հետ նրա խորքերում`
Որպես սկիզբ ու վերջ,
Որպես լույս ու մութ,
Ծնունդ ու... թաղում....

My World My Space
13.01.2010, 14:31
World ջան, հիանալի ես գրում: Ինձ շատ շատ դուր եկան բոլոր գրածներդ: Ինչ վերաբերվում է խմբագրելուն, ապա կարծում եմ իրոք չարժե խմբագրել, կարելի է մի 2 տեղ մի 2 շտրիխներ «ուղղել», բայց ընդհանուր շատ լավա:hands

հ.գ. ափսոս 24 ժամս չի լրացել վարկանիշ տալու համար:)


Տիգ ջան,քանի որ գրելուց գրում եմ "մի շնչով" հետո չեմ ուզում խմբագրել, փոփոխել, քանի որ կարամ կորցնեմ էն շուչն ու ոգին, որ սկզբում դրել եմ տողերի մեջ......

Tig
13.01.2010, 14:32
Գրիչս սև
Լռին ու հեզ
Ճռճռում է մատներիս մեջ
Սպիտակ թուղթս նրա քայլքից
Թեև տխուր թանաքոտվում,
Բայցևայնպես հղում է ինձ
մագնիսական երջանկություն:
Հեռու ես դու
Մենակ եմ ես,
Մնացել են նամակներս....
Որբևայրի.....

Տողերս գրվող ձգվում են հեռու,
Ուզում են հասնել ճերմակ ափերիդ,
Հանդարտ սահելով բարձրանալ դեպ վեր,
Համբույրով գրկել շուրթերդ կարմիր:
Հեռու ես դու,
Մենակ եմ ես,
Մնացել են շրթունքներս...
Որբևայրի....

Հուշերս պառկած մահվան մահիճում
Մի վերջին անգամ նայում երկնքին,
Ու գոլորշու պես սավառնում են վեր
Մնաս բարովի շշունջը շուրթին:
Հեռու ես դու,
Մենակ եմ ես,
Մնացել են լոկ հուշերս....
Որբևայրի.....

Գիսհեռվա միջից անձրևն արտասվում,
Թափվում է սրտիս, զուլալվում, պարզվում,
Դառնում արցունքի փոքրիկ զույգ կաթիլ
Ոի համառորեն աչքերիս սառում:
Հեռու ես դու,
մենակ եմ ես,
Մնացել են զգացմունքներս....
Որբևայրի...

Այսօր ինձ հետ չես, հեռու ես անգամ
Իմ անհուն սիրուց գեթ մի բան մնաց,
Որն ինձ հետևում ամեն մի վայրկյան,
Ամեն անկյունում գտնում, քրքջում,
Մի սոսկալի բառ` կարոտ, կարոտել....
Ախ, թե ում են պետք
Անփարատելի
Ու անկշռելի
Կարոտներն իմ այս...
Որբևայրի.....

Այ սա էլ շատ հավանեցի, մենակ թե այս քառատողի կրկնությունը, կարծում եմ առաջին տան մեջ լրիվ բավարար է՝

Հեռու ես դու,
Մենակ եմ ես,
Մնացել են լոկ հուշերս....
Որբևայրի.....

Մնացած տեղերում մի տեսակ ավելորդ է…
Մանավանդ որ վերջի տան մեջ էլ է համարյա «երևում»…:think

My World My Space
13.01.2010, 14:47
Գազե՞լ

Գազել մո՞րս. Ի՞նչ կարիք կա,
Մի՞թե պիտի ճոխ բառերով,
Հանգին տված սեղմ տեղերով ես քեզ գովեմ.....
Ո՞ւմ եմ ուզում ես զարմացնեմ,
Քե՞զ եմ ուզում սիրաշահեմ:
Կամ, ո՞րն ասեմ, ինչպե՞ս ասեմ,
Ավելի լավ, արի նստենք մեր բազմոցին,
Ես կպատմեմ, սուրճ կխմենք
մենք իրար հետ,
Հանգիստ թողնենք էս աշխարհին,
ի՜նչ գործ ունենք էս խելագար ամբոխի հետ.....

Կաթիլ
13.01.2010, 14:58
էնպես եմ ուրախանում, որ տեսնում եմ ակումբում նոր ստեղծագործող ա հայտնվել…
My World My Space, գնալով ավելի լավն են դառնում բանաստեղծություններդ, կարող ա առանձնապս հետաքրքիր չի, բայց առանձնացնեմ ինձ ամենից շատ դուր եկածները :oy
1. ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍԵՐՈՒՆԴԸ :love
2. Գազե՞լ
3. ՔԱՂԱՔԻ ՍԱՆԻՏԱՐՆԵՐԸ
4. ՍԿԻԶԲ ՈՒ ՎԵՐՋ-ի 2-րդ մասը

Tig
13.01.2010, 15:01
X-ին՝ հզորա:hands դուրս շատ եկավ:

Մենակ 2 բան, եթե կարելի է;)
Էս տողերում «ծալելովի» փոխարեն ուղղակի «ծալած», Նախավերջի տողում էլ «ու»-ն ավելորդ ե ոնցոր թե…:think




X-ին

.................

Ծալած ցամաքած ու կախ կրծքերիդ

.................

Ինչքան անցավ էր դիտել մեզ համար
Թռչունների չուն...........

My World My Space
13.01.2010, 15:10
Շնորհակալ եմ........ կարծիքների, իսկ ավելի շատ դիտողությունների համար....... սպասեք նոր զարգացումների.....:)

ի դեպ իմ առաջին հրատարակված գիրքը կոչվում է Բազմակետեր...., համանուն բանաստեղծությունը այս թեմայի առաջին էջում է.....

My World My Space
13.01.2010, 15:30
ՀՈՐ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ



Հանուն գալիք վառ խարույկի
Ես պատրաստ եմ այսօր ծխալ....
Պ. Սևակ



Վազվզուքից քրտնած երկիր,
Պատերազմով շնչող երկիր,
Իսկ մենք` մարդիկ, որպես զեռուն,
Վխտում ենք քո սև երեսին....
Ու քրտինքիդ աղը լիզում,
Որ համեմենք օրերը մեր անվերնագիր:
Ինչքան էլ որ խաղերը քո կիրքս հեգնեն,
Կիրքս` անկիրթ ու մանկամիտ,
Մեկ է, ես պիտի որպես աներես արմատ եղեգնի`
Մխրժվեմ անհաս խորքերը տիղմիդ:
Խորքերը ճահճի, որ քեզ է գրկել
(Որի անընդհատ եռքն ու դիֆուզիան
Ժամանակով մարդը չափել` կյանք է կոչել):
Ու սնեմ նրան` այն վեր սլացող ճկուն եղեգնին
Հումուսով կյանքի, սննդով երկրի,
Թող զգա համը քո ջերմ քրտինքի,
Բայց չկեղտոտվի ու չցեխոտվի,
Թող վեր սլանա ու ացավ շնչի,
Թող երկինքը երկունք դարձնի կյանքի....

Իսկ ես ճանկերով կյանք կփորեմ,
կյանք կծնեմ քո խորքերց,
Երազներով ցավ կլափեմ,
Միայն թե նա` վեր բարքերից,
Ինձնով սնվի ու բարձրանա,
կապրիչներով գեղեցկանա,
Ու մոռանա սահման-եզերք
Ձեռնոց նետի երկնին նույնիսկ
Ու իր առջև բացի տիեզերք,
Թող հենց ինքը ԿՈՍՄՈՍ դառնա,
Հրամայի ու պահանջի,
ինքն իրենով թող հիանա,
Ու մեկ-մեկ էլ իր արմատով հպարտանա....

Իսկ ես ամուր կկառչեմ քո սև խորքերից,
Ու ինչքան որ հրեշտակն այդ վեր բարձրանա,
Թո ես այնքան ճյուղավորվեմ ու խորանամ,
Թող ես այնքան քո ընդերքում,
Այրվեմ, շիկնեմ ու մոխրանամ քո կրակից.....

My World My Space
13.01.2010, 15:54
ՄԻՆՉ ԿՀԵՌԱՆԱՄ

Միօր էլ ես վեհ կամ վհատ,
Կամ հագեցած, կամ անհագուրդ,
Գլուխս կախ, կամ ձիգ, հպարտ,
Կհեռանամ` պատմության մեջ
Գրանցվելով որպես աբսուրդ....
Ու երբ կսկսի արյունս սառել,
Ես կհեռանամ իմ հին օրերի երգը շուրթերիս`
Քարտեզագրումն ացած ճամփեքիս
Թողնելով հաջորդ սերնդին ջահել....

Ու մինչ այդ դու գեթ քայլիր իմ կողքով,
Սեթևեթանքով քո եթերային,
Ու ես հոգով ու մարմնով,
իմ պարադոքսալ էությամբ ամբողջ
Կզոհաբերվեմ քո խենթ քայլերին:
Կդառնամ ածխի մի փոքրիկ կտոր քո վառ կրակում
Ծուխ կներշնչեմ, հուր կարտաշնչեմ,
Հայացք-հնոցիդ խորխորատներում
Այրվելով լրիվ` հանգիստ կհանգչեմ....

Իսկ մինչ այդ դու գեթ քայլիր իմ կողքով,
Որպես հրեշտակ` հրեշտակ լուսե,
Որի ստվերը կրքի գալուստ է,
Փեշի թրթռոցը մի հոգեխռովք:
Ամեն մի բառը մի Կտակարան,
Ո՛չ խաբկանքների, այլ գործող կյանքի,
Գեթ մի ժպիտը մի ամբողջ հույս է,
Դեղ ու բալասան`
Տկարությունից մեռնող հիվանդի.....

Ես` որպես մի խեղճ ու սովորական մի մահկանացու
Հանգիստ ու խաղաղ, վեհ կհեռանամ,
Եթե քո անունը աստվածաշնչի
Գեթ մի սաղմոսում լոկ հիշատակվի՛:
Ու մինչ այդ դու իմ ծուռումուռ ճամփեքը
Քո աստվածային մեծությամբ պայծառ
Քի՜չ լուսավորի,
որպեսզի հետո սերունդը ջահել
Հեշտ գծագրի այն դար ու թեքը
Որ անցա մի կերպ`
Կառչելով կյանքիս ամեն մի օրից....

Իսկ մինչ այդ դու գեթ քայլիր իմ կողքից....

My World My Space
13.01.2010, 16:06
Մասնատի՛ր

Ոտքս պոկի՛ր, ձեռքս պոկի՛ր,
հետո թել-թել դու մասնատիր մկաններս:
Թող այդ ցավից մարեն մյուս բիրտ ցավերս:
Շուշաթղթիր ու փայլեցրու ոսկորներս,
Թող որ փայլեն,մ ու այդ փայլից
Մարեն մյուս խենթ փայլերս....
Էլ չեմ ուզում ինձ նկատեն,
Թող մի կեղտոտ, մութ անկյունում
Անձևացած ու մասնատված,
Անգործ փռվենք` ես ու խելառ երազներս....

Rhayader
13.01.2010, 16:54
Իմը չի, բայց չեմ կարող ժխտել, որ գրածներիդ մեջ մի բան կա: Ինչևէ, չեմ կարծում, որ գրածներդ երբևէ ինձ դուր գան:

My World My Space
13.01.2010, 16:58
Իմը չի, բայց չեմ կարող ժխտել, որ գրածներիդ մեջ մի բան կա: Ինչևէ, չեմ կարծում, որ գրածներդ երբևէ ինձ դուր գան:


համենայն դեպս շնորհակալ եմ, ես չէի էլ հավակնում, որ բոլորիդ դուր կգա.........

Rhayader
13.01.2010, 17:51
Պատկերացրու, ինչքան ձանձրալի կլիներ, եթե բոլորին դուր գար;)

My World My Space
13.01.2010, 17:57
Պատկերացրու, ինչքան ձանձրալի կլիներ, եթե բոլորին դուր գար;)

նման բաներ չեմ սիրում պատկերացնել..... որովհետև դրա նպատակը չկա, ես գրում եմ ոչ նրա համար, որ մարդկանց դուր գա, կամ չգա.........

ihusik
13.01.2010, 18:58
Շատ լավ գրվածքներ ունես... ուժեղ, հուզական ու սրտից եկող...
Շատ հավանեցի որոշները. հատկապես նրանք, որոնք շատ խորը զգացմունքային էին,

բայց
մյուս կողմից էլ հիշում եմ Մեծն Իմաստունի` Հ. Թումանյանի տողերն.


***
Թե հոգնել ես հաղթահարված
Կյանքի անվերջ հոգսերով,
Թե տանջվում ես արհամարհված
Բոցավառվող քո սիրով.

Թե կյանքի մեջ մի չար դիպված,
Մի ամոթ է քեզ ճնշում,
Թե չարաչար հիասթափված
Կյանքն ատում ես և գարշում,

Լավ իմացիր, ողջ անօգուտ
Պիտի հուզեն միմիայն քեզ,
Մի՛ սպառիր ուժը հոգուդ
Մտածմունքով կարճատես.

Հանգիստ եղիր, աղոթք արա,
Անհիշաչար եղիր միշտ,
Թող քո լացով չուրախանա
Քո թշնամին ամբարիշտ:

Կյանքի ցավը, բախտի խաղը,
Ատելությունն անմըտի,
Հավատացի՛ր, երբեք չարժեն
Վրդովմունքին քո սրտի:

Եվ այդ սիրտը քեզ չի տված,
Որ դու մաշես ամեն օր,
Այնտեղ պիտի ապրի Աստված,
Ոչ թե ցավեր նորանոր:

Ամեն հարցի լուծումը մարդու Սրտի մեջ է և մարդն է հենց ամեն չափվելիքի չափման միավորը...

My World My Space
13.01.2010, 21:14
Շատ լավ գրվածքներ ունես... ուժեղ, հուզական ու սրտից եկող...
Շատ հավանեցի որոշները. հատկապես նրանք, որոնք շատ խորը զգացմունքային էին,

բայց

մյուս կողմից էլ հիշում եմ Մեծն Իմաստունի` Հ. Թումանյանի տողերն.


***
Թե հոգնել ես հաղթահարված
Կյանքի անվերջ հոգսերով,
Թե տանջվում ես արհամարհված
Բոցավառվող քո սիրով.

Թե կյանքի մեջ մի չար դիպված,
Մի ամոթ է քեզ ճնշում,
Թե չարաչար հիասթափված
Կյանքն ատում ես և գարշում,

Լավ իմացիր, ողջ անօգուտ
Պիտի հուզեն միմիայն քեզ,
Մի՛ սպառիր ուժը հոգուդ
Մտածմունքով կարճատես.

Հանգիստ եղիր, աղոթք արա,
Անհիշաչար եղիր միշտ,
Թող քո լացով չուրախանա
Քո թշնամին ամբարիշտ:

Կյանքի ցավը, բախտի խաղը,
Ատելությունն անմըտի,
Հավատացի՛ր, երբեք չարժեն
Վրդովմունքին քո սրտի:

Եվ այդ սիրտը քեզ չի տված,
Որ դու մաշես ամեն օր,
Այնտեղ պիտի ապրի Աստված,
Ոչ թե ցավեր նորանոր:

Ամեն հարցի լուծումը մարդու Սրտի մեջ է և մարդն է հենց ամեն չափվելիքի չափման միավորը...


Շնորհակալ եմ..... ես էլ շատ եմ սիրում Թումանյանի էդ գործը, սակայն ես էլ Սևակից մեջբերում կանեմ ու իմ խոսքերով կշարունակեմ....



ՋԱՀԵԼՈՒԹՅՈՒՆՍ




Գնո՞ւմ ես,գնա՜,
Բայց խորհիր նաև,
Թե քո ծերության անխուսափ հարցին
Դու ի՞նչ ես մի օր պատասխանելու....

Պ. Սևակ


Ինձ ասում են` դարձ՛ր, ճամփադ շատ է երկար
Որ իմ ջահելության լույս օրերն են մթնում,
ես ասում եմ կյանքում այն է ամենից թանկ
Ինչ որ երկա՜ր փնտրում, նոր են գտնում....

Գնում ետ են գալիս թռչունները չվող,
Գնում,ետ են գալիս գարունները նորեն,
Որ քեզ կորցրել եմ, չե՛մ ափսոսում, չէ՞ որ,
Քեզ գտնելու համար .... չե՜մ որոնել....

My World My Space
14.01.2010, 11:21
ՍՊԱՍՈՒՄ

Սպասում եմ առավոտից,
Ուշանում է գնացքը քո,
Հոգնել եմ ես սպասումից,
Օ՜, ինչ ծանր է այս երեկոն...

Թվում է, թե ետ է փախչում
Գնացքդ` ետ, ոչ թե առաջ,
Թվում է, թե սարերն իջնում,
կանգնում են քո ճամփի առաջ...

Թվում է, թե կրակ դարձաձ`
Սիրտս պիտի պոկվի, թռչի,
Ու տակավին քեզ չհասած`
Ճանապարհին պիտի հանգչի....

Թվում է.... Բայց ականջս խոր
Ում է դրել սրտիս ձայնին.
Հազար կապեր կան մեզ կապող...
Դու չե՛ս մնա ճանապարհին....

My World My Space
14.01.2010, 11:30
ԳԻՆՈՎՑԱԾ ՄԻԱՅՆՈՒԹՅՈՒՆ....

Գինուս բաժակի կարմիրի ներքո
լողում է ճերմակ պատկերդ լռին
Սերն ու բաժանումը իմ ու քո
Բաժակիս հետ մոտենում են շուրթերիս....

Կենացդ լինի անցած կորած սեր,
Աղբյուր հաճելի հոգեվարքների,
Սպասման ժամանակ զուր կորցրած ժամեր,
Որ ինձ այլևս չեք հյուրընկալվի....

Գնացին, անցան, անցար նաև դո՛ւ.
մենակ եմ հիմա շշով գինու հետ,
Գինին անհագուրդ խմում եմ, հարբում,
Ու օրորվելով փորձում հասնել քեզ....

Գինուց թմբիր է իջնում աչքերիս
Բայց մշուշի մեջ էլ գտնում եմ ես քեզ.
Գինին կաթում է իմ չորս պատերից,
Գինու շշի մեջ եմ ընկել արդեն ես......

My World My Space
14.01.2010, 11:43
ԼՈՒՍՆԻ ԳՈՂԸ....


Այսօր լուսինը միայն լուսին է,
եվ իր մեջ ոչ մի գաղտնիք չի պահում.
Այսօր լուսինը լուռ ու մթին է
Այսօր ոչ ոքի հեքիաթ չի պատմում...

Այսօր երազներ չեն շնորհվելու,
այսօր անջատում է հովհարային,
Այսօր լուսինը իմն է լինելու,
վա՛ղը ետ կտամ, վա՛ղը կլինի....

Այդ ես եմ տարել, ներեցե՛ք մարդիկ,
Ե՛ս եմ գողացել հմայքը նրա,
նրա ժպիտըէ կաթնագույն, գողտրիկ,
Ինձ մոտ է պահված, վա՛ղը ետ կտամ....

Ուղղակի այսօր տոն է, տարեդարձ
Ուղղակի արևն ա՛յս օրն էր ծնվել
եվ իմ` այնտեղ լինելու համար
Մի ամբողջ լուսնի երազանք է պետք....

Ուղղակի այնտեղ իմ խելառ սրտի
Փոթորկուն սերն ու կարոտներն են պետք,
Ուղղակի այնտեղ ողջ տիեզերքի
Անծայրության չափ երազ եմ թողել....

Այսօր երազում ես պտի քամեմ
Պայծառությունը բոլոր աստղերի,
Ստացված նեկտարով կենացը խմեմ
Իմ նախկին սիրո, ներկա կարոտի.....

My World My Space
16.01.2010, 11:40
12-ին

Կեսգիշեր է,
շուտով կհատվի
Եզրագիծը
Տասներկուսի....
Պիտի գայիր,
Սպասում էի.....

Տասներկուսն անց մեկ վայրկյան է,
Սպասում էի, ու դու չեկար,
Հիմա արդեն դա երեկ էր` անցած տարի՜,
Ու նոր տարում ացած տարի դու չկայիր.....

My World My Space
17.01.2010, 20:49
ՊԱՏԱՆԵԿՈՒԹՅՈՒՆԸ....

Զինվորը տուն է դարձել բանակից,
Պատվով ծառայել,վերադարձել է,
Հավաքվել են բարեկամ, դրկից,
Մաղթանքի խոսք են ասում մեծերը.....

Պտտվում է մայրը նրա շուրջ,
Թաքուն հայացքով աչք ածում նրան,
Ե՞րբ դարձավ այսքան խոհուն ու լուրջ,
Երեկվա երես առած էն տղան....

-Կե՛ր,- հորդորում է մայրը փաղաքուշ,
Հայրը բաժակն է լցնում սիրազեղ,
Սակայն թախիծ կա զինվորի հոգում
նա ինչ որ բան է փնտրում ամեն տեղ....

Փնտրում է տենդոտ` անկյուններում տան,
Իրերի մեջ իր, դեմքերին մարդկանց,
Ա՜խր, միասին դուրս եկանք տանից,
Ես վերադարձա, բա նա ո՞ւր մնաց.....

Ո՞ւր մնաց պատանեկությունը............

My World My Space
18.01.2010, 22:10
ՏԱԼ-ԱՌՆԵԼՍ

Առնելիքս քիչ է եղել,
Քան տալիքս.
Պարտք վերցնել
Պարտք փակելն է անելիքս....

Չեմ տրտնջում,
Գիտե՛մ, մի օր
Ետ կստանամ....
Ապառիկս...
(Տոկոսներո՜վ.....)

Շինարար
18.01.2010, 22:20
ՏԱԼ-ԱՌՆԵԼՍ

Առնելիքս քիչ է եղել,
Քան տալիքս.
Պարտք վերցնել
Պարտք փակելն է անելիքս....

Չեմ տրտնջում,
Գիտե՛մ, մի օր
Ետ կստանամ....
Ապառիկս...
(Տոկոսներո՜վ.....)

Ինչ լավն էր:))

My World My Space
31.01.2010, 23:50
Հայելիներ

Ասում են,իբր,աչքերը մարդու,
հայելիներն են սրտի ու հոգու....
Իսկ իմ աչքերը այսօր խամրում են,
Ու խենթ հայացքս, որ հպարտությամբ,
Անվեհեր ու սեգ արհամարհանքով հեռուն էր չափում,
Թավալ էր տալիս անվախ խնդությամբ,
ներկայի անհուն, բազմաբույր ճահճում,
Մի ստվեր դարձած` անորոշ, անտես,
Ինչ-որ թախիծից թառամում է, տե՛ս....

Կնճռոտված հայացք,
Չբավարարված մի գաղտնի կրքից,
Ծանրացած հայացք`
Շնչահեղձ եղած մի մեռելի պես
(Կապտած հարցերից`
Անպատասխան, խեղդող հարցերից),
Մեխվել է դեմքիս, սառելպատերին,
Սառե՜լ, քարացե՜լ,
Բայց..., չի՛ խեղճացել։
Գրոհի նետվող գազանի դիրքով
Սառցե փայլփլուն արձան է դարձել....

Ասում են, իբր.... ու ճի՛շտ են ասում....

My World My Space
01.02.2010, 22:30
ՀԱՎԱՏԱ

Ես երբեք չեմ ցանկացել նմանվել, հավատա՜,
Բայց հիմա մաշվում եմ կոշիկների պես ճամփեքի վրա,
Փլվում եմ տձև ավերակի պես,
Երբ կոպիտ խոսքն է հարվածում անտես։
Գիտե՞ս, ես մեկ-մեկ անզուսպ ծիծաղում եմ ոչինչի վրա,
Ու հայացքներից ամեն տեսակի ավելի քրտնում,
Թուլացած ծնկում ցնորվածի պես,
ու չեմ հասկանում` ինչո՞ւ է այդպես....

Գիտե՞ս, ես գիտեմ լուսնահաչ տալ շների նման,
Ինքս ինձ հետ խոսել ու կռվել,
Մյուսներին տեղ զիջելու համար
Արագիլի պես մի ոտքի կանգնել։
Ու երբ հրում են անցնելու համար,
Ընկնել ոտքի տակ,
Նույնիսկ փշվել տերևի նման,
Մինչդեռ նմանվել եբեեք չեմ ուզել....
Հավատա՜....

My World My Space
01.02.2010, 22:37
Որոշել եմ` պտի ապրեմ,
Քեզ հետ լինի, թե ռանց քեզ,
Երազներով պիտի ապրեմ,
Ու վայրենի իմ երգերով,
Պիտի հարբեմ ու արբենամ
Խենթ օրերով, հուր կրքերով,
Ճակատագրի դաժան խաղով
Ամենօրյա անգութ մարտով
(Որ մղում ենք ինքներս մեր ու մահի դեմ),
Պարտությունով, Հաղթանակով,
Խաղաղ ապրած իմ ժամերով,
Լուսամարմին աղջիկներով,
Ընկերական գինարբուքով,
Խաղ ու տաղով, կատակներով,
Նույնիսկ` այս հին մոլորակի
Մամռակալած պտույտներով։
Պիտի հարբեմ,
Ու վայրենի իմ երգերով քեզ հիշեցնեմ,
Որ հարբելով կյանքս ամբողջ,
Ընդդեմ մահվան ես քայլելով`
Դեպի մահը մի մեծ քայլ եմ անում այդպես...

Որոշել եմ, պիտի ապրե՜մ,
Քեզ հետ լինի, թե.... առանց քեզ....

Ծով
04.02.2010, 15:13
դեռ ամբողջը չկարդացած ասեմ, որ հաճույքով եմ կարդում...եզակի բան ա, սենց հերթով, չափածոն կարդամ ու հաճույքով… մօլօդօկ

Ծով
04.02.2010, 15:16
ՀԱՎԱՏԱ

Ես երբեք չեմ ցանկացել նմանվել, հավատա՜,
Բայց հիմա մաշվում եմ կոշիկների պես ճամփեքի վրա,
Փլվում եմ տձև ավերակի պես,
Երբ կոպիտ խոսքն է հարվածում անտես։
Գիտե՞ս, ես մեկ-մեկ անզուսպ ծիծաղում եմ ոչինչի վրա,
Ու հայացքներից ամեն տեսակի ավելի քրտնում,
Թուլացած ծնկում ցնորվածի պես,
ու չեմ հասկանում` ինչո՞ւ է այդպես....

Գիտե՞ս, ես գիտեմ լուսնահաչ տալ շների նման,
Ինքս ինձ հետ խոսել ու կռվել,
Մյուսներին տեղ զիջելու համար
Արագիլի պես մի ոտքի կանգնել։
Ու երբ հրում են անցնելու համար,
Ընկնել ոտքի տակ,
Նույնիսկ փշվել տերևի նման,
Մինչդեռ նմանվել եբեեք չեմ ուզել....
Հավատա՜....



հավատում եմ...շատ լավն էր...

խխունջ«»
05.02.2010, 19:52
Որոշել եմ` պտի ապրեմ,
Քեզ հետ լինի, թե ռանց քեզ,
Երազներով պիտի ապրեմ,
Ու վայրենի իմ երգերով,
Պիտի հարբեմ ու արբենամ
Խենթ օրերով, հուր կրքերով,
Ճակատագրի դաժան խաղով
Ամենօրյա անգութ մարտով
(Որ մղում ենք ինքներս մեր ու մահի դեմ),
Պարտությունով, Հաղթանակով,
Խաղաղ ապրած իմ ժամերով,
Լուսամարմին աղջիկներով,
Ընկերական գինարբուքով,
Խաղ ու տաղով, կատակներով,
Նույնիսկ` այս հին մոլորակի
Մամռակալած պտույտներով։
Պիտի հարբեմ,
Ու վայրենի իմ երգերով քեզ հիշեցնեմ,
Որ հարբելով կյանքս ամբողջ,
Ընդդեմ մահվան ես քայլելով`
Դեպի մահը մի մեծ քայլ եմ անում այդպես...

Որոշել եմ, պիտի ապրե՜մ,
Քեզ հետ լինի, թե.... առանց քեզ....

Չնայած Շինարարի թեմայում ինձ«իմ տեղը ցույց տվող»գրառումներիդ,բավական լավ ես գրում,ասելիքդ հստակ է,ձևը՝մշակված:Նույնիսկ ոգին է ինձ հոգեհարազատ:Շարունակիր...

My World My Space
05.02.2010, 20:56
ԻՆՔՍ ԻՆՁ` ԶԻՆՎՈՐԻՍ

Հիմա արդեն էլ ետ մի նայիր,
Հիմա քամին կանգնեց ու դու հասկացար,
Հիմա միայն խոր հոգոց հանիր,
հոգնած թոքերդ թող առնեն դադար....

Ձմեռն արդեն սպիտակն առավ իր թևի տակ,
Ցեխոտ լաթերով գարուն պիտի գա,
Գարուն պիտի գա` որպես հիմար կատակ,
Իսկ դու` անկարող, իսկ դու` անզգա....

Հիմա շարժը լոկ տեղաշարժ է, պտույտ,
Հիմա քամին կանգնեց, դու հասկացար,
Հոսիր իրերի հետ, հիմա էլ ի՞նչ փույթ,
Հիմա շղարշն իձավ, դու ամեն ինչ տեսար....

Օրերը կգան, հերթով կկաղկանձեն,
Ու կհեռանան` որպես ճամփաչափ,
Օրերում` դո՛ւ, գլխահակ, անզեն,
Էլ ետ մի՛ նայիր, քայլիր համաչափ....

հետո....

Օրը կգա ու իր հետ կբերի ոչինչ,
Ցավը կլինի կատարյալ, ցավը կլինի անճիչ,
կաքդ թող իրերին ու քայլիր անվախ,
Ամեն ինչ արդեն հստակ է, դու` ամենից անկախ....

Ու երբ գարուն կգա, նա քեզ աշուն կերգի,
Եր ամառն այրվի, ձմեռ կավետի,
Չափից շատ արցունք կա անձրևում աղի,
երկնքի կեղծ լացը պիտի հողը դաղի.....

իսկ դու հեռու մնա, հեռու այդ ստոր խաղից,
Ականջներդ փակիր այդ ցավածեծ տաղից,
Արդեն գիտես հստակ ամեն հոսք ու ալիք,
Ու երբ հուշդ գրկած հոսես փողոցներով,
Միտքդ հեռու պահիր անցորդների հևքից.....

Հիամ շղարշն իձավ, դու ամեն ինչ տեսար,
Հիմա քամին կանգնեց ու դու հասկացար,
Որ էլ ոչ ոք երբեք քո դուռը չի թակի,
Արդեն հունդ գիտես, իրերի հետ հոսի....

Հոսիր, լո՜ւռ, անդադա՜ր....
.... Դու հասկացար....

2003թ.

Կաթիլ
06.02.2010, 22:58
Որոշել եմ` պտի ապրեմ,
Քեզ հետ լինի, թե ռանց քեզ,
Երազներով պիտի ապրեմ,
Ու վայրենի իմ երգերով,
Պիտի հարբեմ ու արբենամ
Խենթ օրերով, հուր կրքերով,
Ճակատագրի դաժան խաղով
Ամենօրյա անգութ մարտով
(Որ մղում ենք ինքներս մեր ու մահի դեմ),
Պարտությունով, Հաղթանակով,
Խաղաղ ապրած իմ ժամերով,
Լուսամարմին աղջիկներով,
Ընկերական գինարբուքով,
Խաղ ու տաղով, կատակներով,
Նույնիսկ` այս հին մոլորակի
Մամռակալած պտույտներով։
Պիտի հարբեմ,
Ու վայրենի իմ երգերով քեզ հիշեցնեմ,
Որ հարբելով կյանքս ամբողջ,
Ընդդեմ մահվան ես քայլելով`
Դեպի մահը մի մեծ քայլ եմ անում այդպես...

Որոշել եմ, պիտի ապրե՜մ,
Քեզ հետ լինի, թե.... առանց քեզ....

առանց խոսքի… :love

My World My Space
06.02.2010, 23:51
"Կիսատներս...." շարքից

***
Զարմացել է ահեղ ժամանակը, ահա՛,
Լեռը ծառս է եղել մայրամուտին ընդդեմ,
Արեգակը գուցե մոլորե՞լ է ուղին,
Գուցե լե՞ռն է հարբել... ես ի՞նչ գիտեմ....

***
Դու` բևեռների խենթ համակցություն,
Դու` հավանականության տեսության հերքում,
Եսդ` աքսիոմատիկ գորշության գերի
Ու դագաղակիր մեռած օրերի.....

***
Չարով մենք կօծվենք հանուն քեզ ու ինձ
Ու հանուն նրանց ում մենք սիրում ենք,
Եվ նրա ուժով ու վամպիրային մեր ագահությամբ
Երկրի երակից մենք կյանք կխմենք`
Իր ողջ թնդությամբ ու ողջ էությամբ։
դե՛, եկ, սիրելի՛ս, Չարով մենք զինվենք,
Ընդդեմ չարիքի....


***
Ահա ևս մի մռայլ վերջ,
Որը նաև սկիզբ է պայծառ,
ես այլևս չկամ քո մեջ.
Դու լոկ մարդ ես, իսկ ես` խելառ....

***
Այո, սիրելի՛ս, այսօր թաղում ենք իմ հոգնած "ԵՍ"-ին,
"ԵՍ"-ին որ ապրե՞ց թե գոյատևե՞ց` ինքն էլ չիմացավ,
Այսօր թաղում ենք երեկվա "ԵՍ"-ին,
Որ անձայն եկավ, անհետք հեռացավ....

My World My Space
06.02.2010, 23:53
ԵՍ ու հիմար սիրտս.....

Միևնույն է, ես կգնամ, դու կմնաս,
Ու կստեղծեմ աշխարհ մի նոր։
Ու թե մի օր,
Այնտեղ մտնել դու ցանկանաս,
Ես չե՛մ թողնի, բայց հիմարն այս....
Ի՜նչ իմանաս....

Շինարար
07.02.2010, 01:18
Վորլդ ջան, ակումբում մի բանաստեղծ կա գրանցված, Դորիան ա անունը, քո առաջին իսկ ոտանավորներից ինչ-որ նմանություն տեսա ձեր ոճերում՝ հախուռնության, ինքնաբուխության, խոսքի հորդալու առումներով, բայց մի մեծ տարբերություն կա, քո հախուռնությունը ապրված հախուռնություն է, Դորիանի մոտ խոսքը հորդում է, ապրումը չկա, դե ոչինչ մի օր ինքն էլ կհասունանա քո չափ… Կներես որ համեմատում եմ ուրիշ ստեղծագործողի հետ, որը կարող ա քեզ ընդհանրապես դուր չգա, ինձ որ դու չի գալիս իր գրածներից և ոչ մեկը, չնայած չեմ կարող չընդունել, որ ինքն էլ շատ տաղանդավոր ա, ուղղակի մի փոքր մոլորված, բայց պոռթկացող, ափերում չտեղավորվող խոսքի առումով շատ եմ նմանացնում ձեր գրածները…

My World My Space
07.02.2010, 01:25
Վորլդ ջան, ակումբում մի բանաստեղծ կա գրանցված, Դորիան ա անունը, քո առաջին իսկ ոտանավորներից ինչ-որ նմանություն տեսա ձեր ոճերում՝ հախուռնության, ինքնաբուխության, խոսքի հորդալու առումներով, բայց մի մեծ տարբերություն կա, քո հախուռնությունը ապրված հախուռնություն է, Դորիանի մոտ խոսքը հորդում է, ապրումը չկա, դե ոչինչ մի օր ինքն էլ կհասունանա քո չափ… Կներես որ համեմատում եմ ուրիշ ստեղծագործողի հետ, որը կարող ա քեզ ընդհանրապես դուր չգա, ինձ որ դու չի գալիս իր գրածներից և ոչ մեկը, չնայած չեմ կարող չընդունել, որ ինքն էլ շատ տաղանդավոր ա, ուղղակի մի փոքր մոլորված, բայց պոռթկացող, ափերում չտեղավորվող խոսքի առումով շատ եմ նմանացնում ձեր գրածները…

կարդացել եմ, բայց ասեմ, որ ինչ-որ արհեստական ապրումներ կան Դորիանի գրածներում, (թող ների ինձ իհարկե), ու ինչ-որ տարորինակ կոշտություն, որը չի սազում ստեղծագործության ընդհանուր ոգուն..... էդ իմ շաաա՜տ սուբյեկտիվ կարծիքն ա......

Շնորհակալ եմ , համենայնդեպս..... չնայած չեմ սիրում համեմատվել.....

My World My Space
08.02.2010, 17:41
12-ն անցի սպասումներ

Կեսգիշեր է
Շուտով կհատվի
Եզրագիծը 12-ի
Պիտի գայիր.
Սպասո՜ւմ էի....

12-ն անց մեկ վայրկյան է,
Սպասում էի, ու դու չեկար:
Հիմա արդեն դա երեկ էր` ացած տարի՜
Ու նոր տարում անցած տարի դու չկայիր.....

My World My Space
08.02.2010, 18:00
Կես - կես

Կիսալուսնի կիսաշողեր կեսգիշերվա
հարբած ընկած զույգ կիսախուփ աչքերին,
Երկու կեսեր` կիսակենդան, կիասերազ,
Միաձուլված երանության տաք մահիճին.....

Փախած կյանքի չար դավերից ցերեկային
Արհամարհած բացահայտման այգը գալիք
Երկու ստվեր երգում էին նույն մեղեդին
Երգը սիրո` նրա գովերքը անմեկին....

Չխանգարենք, թողնենք հանգիստ այդ խենթերին
Եվ կրքերին որ պոռթկացին կեսգիշերին.
Ավելորդ են աչք ու մտքեր այն խավարում,
Ուր երկու կես միանալ են թաքուն ձգտում....

Հազար տարի, հազար երազ ու հազար բույր
հազար երգեր, զգացումներ հազարաշերտ
Ոչինչ չարժեն այն գիշերվա կեսը անգամ,
Երբ երկու կես միանում են ամբողջապես....

Կիսալուսնի կիսաշողեր կեսգիշերվա
Համակերտված տաք կրակի բոցերին
Հուրհուրում են գիշերվա մեջ կուսական
Երկու հերոս մի խենթ, խենթ սիրավեպի.....

Կաթիլ
08.02.2010, 20:37
կրկնվում եմ, բայց… լավ ես գրում, հաճույքով եմ կարդում գրածներդ :)

My World My Space
09.02.2010, 00:06
Աչքերիս առաջ դեռ քո աչքերն են
Եվ ափերիս մեջ քո իրանն է նուրբ,
Մեր ոտքերի տակ այն զուլալ գետն է,
Որում այն օրը մեր սերն էր լողում....

Աչքերիս առաջ օրն այդ երեկ էր
Երեկ վաղն էր այն, որն այսօր չկա,
Երեկվա վաղը անդուլ երազ էր,
Որից ես միայն այսօր արթնացա....

Աչքերիս առաջ իմ առօրյան է
Տեղի անտեղի դիպվածներով լի
Հասկացա կարծես,ամեն ինչ պարզ է,
ես լոկ գերին եմ իմ ճակատագրի....

Աչքերիս առաջ ուշագնաց եմ
Հոշոտում է իմ մարմինը ներկան,
Ապագաս ցնդած մի մուրացկան է,
Որ կյանք է մուրում ձեռքերը պարզած....

Աչքերիս առաջ ես հեռանում եմ
Ժամային տաղտուկ այս համակարգից
Նեղլիկ սենյակիս ցածր աթոռն է
Ժամադրավայրը լուրթ երազներիս....

Ու մղվում եմ ես դեպ անհունություն
Գետի հոսանքով գլորվում եմ վար
Ներքևում փոշոտ իմ անցյալ օրն է
Ափի ցեխի մեջ իմ սերն ադամանդ....

Աչքերիս առաջ նույն այն կամուրջն է
Եվ փակ աչքերդ համբույրի պահին,
Աչքերիս առաջ քո սրտի տերն եմ
Եվ դու տիրուհին իմ երազների....

Աչքերիս առաջ այն զուլալ գետն է
Որում այն օրը մեր սերն է լողում
Իմ այս երազից չեմ զարթնի, գիտե՛մ,
Ես կորսվել եմ ջրի ընդերքում....

My World My Space
12.02.2010, 21:30
Տաղ մեծամտական........

ՀԱՎԱՏ

Գիտե՟ս, ես փառքից հեռու չեմ ապրում,
Ընդամենը երկու փարսախ ճանապարհ,
Շուտով, շատ շոտով նրան կհասնեմ,
Ու կճանաչի ինձ արար աշխարհ....

հաջողությունն էլ կողքիս է ապրում
Ահա, ուր որէ ինձ կնկատի.
Մի փոքրիկ թռիչք մի չնչին բեկում
Եվ կարժանանամ նրա հայացքին....

Թող որ հավատս միշտ հետս լինի
Որ "բարով մաշեմ" իմ ճանապարհը,
Ինձ համար դեռ շատ հաճույքներ ունի
Իր սրտում պահած Իմ Ոսկեդարը......

1999թ.

My World My Space
12.02.2010, 21:35
ՀՈՒՇԸ....

Պահիր հուշը քո թանկ
Նրա խորքերում
Սրբություններիդ ձայներն են ապրում,
բույրերն են ապրում սրբություններիդ....

Ու վերապրումի թրթռումներով
Զգո՜ւյշ ընկղմվիր խորքերը նրանց
Եվ քո օրերի քայլերգը հյուսիր
Այնտեղ անթեղված լույսով սրբագույն....

Պահիր հուշը թանկ,
Ինչպես պահում են լուսանկարը....
Կորցրած զավակի....

My World My Space
13.02.2010, 09:40
ԲՈՐԲՈՍԸ

Բորբոսնում է օրը դատարկ
Ու սպասումների խճճված ցանցում,
կամա՜ց-կամա՜ց կանգ են առնում
Ընթացք,շարժում ու ժամանակ....

Բորբոսնում է օրը.
Ու իմ ռունգերում ծանրանում է ու փսորում
Իմ իսկ շունչը:
Պայթունավտանգ մռայլ անդորր է....

դանդաղօրեն սղոցում են իմ նյարդերը
Թթվահոտ տարածող ծար ժամերը,
Ծույլ օրվա մեջ մխրճվել են արգելքները
Ծվատելով այգաբացի ծնած հույս ու սպասումները....

Ու բաքոսի տաք ստվերն է ձևավորվում
Ջղաձգվող իմ ուղեղում,
Եվ գթառատ թեթև ձայնով ներսից կանչում.
"Օրը կանցնի, կանցնի անհետք",

- Դե ի՛նչ.... բացիր քո գիրկը հուր....
Խմե՛լ է պետք....

My World My Space
15.02.2010, 17:07
լաղ լացուկոծի և ինքնախարազանման......:)

ԹՔԱԾ

Էսօր ես նստած դատարկության էս անդունդում
Որ չկա նույնիսկ սեփական ես ու բնավորություն,
Հիշում եմ հեթով, մեկիկ -մեկիկ այն ամենը
Որ դեռ երեկ մանրուք էին իմ աչքերում....
Ու վերջապես հասկանում եմ
Հասկանում ու գլխիս տալիս,
Որ իզոր եմ,շատ իզուր եմ
Ճոռոմախոս այդ բառերով լեզվիս տալիս...

Թքած երկինք, սխրանք, հերոս,
Բարձրաստիճան նեխող ամբոխ,
Թքած փրկիչ, լույս ու փարոս,
Կեղծ դափնիներ ու խոսքեր ճոխ....

Հիշում եմ հերթով պադվալային կաֆե ու բար,
Որտեղ շշով պիվեն ձեռքիս
Փրփրում էր ինձ հավասար
Ու քեֆս էր տնգոզանում դեռ չխմած...
ու մտովին կառչում եմ ես ամեն ինչից
Քար ու հողից, փոշուց, կեղտից,
Ու մեր թաղի աղբանոցից,
Որն իր հոտով դուն դարձողիս հիշեցնում էր.
"պրծար դասից".....
Տան մոտ եմ:
կարամ մի քիչ հանգիստ առնեմ
Ու վայրենի իմ երգերով
հարևանիս "ցավը տանեմ".....
Բարեհոգի ծիծաղով եմ հիշում անգամ
Մեր փողոցի "գեղեցկատես"
"սիրուն-նախշուն" օրիորդներին
Որոնք քթները ողջ ուժով բռնած
կոտրատվելով անցնում էին կողքով զիբիլանոցի:

Մեր հայաթի հողի փոշու ու կեղտի դեմ
Ի՟նչ զիբիլ է պարզությունը էս երկնքի.....

Հ.Գ. գիտեմ, որ ոտանավորի նման չի, բայց էս էլ հոգու ճիչ ա, ի՟նչ արած......

My World My Space
16.02.2010, 11:12
Խաչմերուկներ հանդիպմա՟ն, թե՟ հրաժեշտի,
Խաչմերուկներ սիրո՟ համար, թե՟լոկ վշտի,
Որոնք կարծես ճակատագրի Մոյրերի պես
Կտրատում են թելը անտես.....
Այդպես էլ դու խաչմերուկում լուռ մնացիր,
Կտրատվեցի՜ր, մկրատվեցի՜ր...
Ու....գնացիր.....

My World My Space
16.02.2010, 11:23
Տաղ (տաղիկ) գրված խմած ժամանակ.....

Ընկերոջս ասում եմ մի օր,-
-Գիտե՟ս, իմ հայրենի երկրում,
Հովերն ուրիշ կերպ են փչում
Եվ ուրիշ կերպ են ասում օրոր....

-Հովը` հով է,- ասում է նա,-
Ի՟նչ նշան թե որտեղ է փչում,
Հովն այստեղ հետո էլ այնտեղ է,
հովերը հայրենիքով չեն լինում....

-Չե՜ս հասկանում, էլի՛,- պնդում եմ ես,-
Մեր հովերն ինձ լավ են ճանաչում
Ու տանու շնիկի նման
Գալիս ոտքերիս են փարվում....

Չարություն են անում փոքրի պես,
Մեծի պես մազերս խառնում
Տատիս պես շոյում են այտերս
Ու պապիս երգերն են երգում....

Երբ գյուղ եմ հասնում վերջապես
Հովի հոտը ռունգերիս է կպչում,
Մանկանում, երջանկանում եմ ես,
Հովերի հետ բռնոցի եմ խաղում....

Ու հովի քնքշությամբ ես էլ
Փարվում եմ լճի շուրթերին
Խմում եմ հարազատ ջրերից
Հագեցնում պապակված իմ հոգին....

-Անուղղելի՛ ես,- ասում է նա,-
Չեմ հասկանում, թե այսքան պոետիզմ
Ու պատկերացում քո մոտ
Որտեղի՟ց կա.....

...Չէ՛, դու ինձ չես հասկանա, ընկե՛րս,
Իմ հովերն են ինձ տվել այս ամենը
Ու հետո զգացմունք են դարձել
Գրավել եմ իմ սիրտն ու մտքերը.....

Շինարար
16.02.2010, 12:22
Տաղ (տաղիկ) գրված խմած ժամանակ.....

Ընկերոջս ասում եմ մի օր,-
-Գիտե՟ս, իմ հայրենի երկրում,
Հովերն ուրիշ կերպ են փչում
Եվ ուրիշ կերպ են ասում օրոր....

-Հովը` հով է,- ասում է նա,-
Ի՟նչ նշան թե որտեղ է փչում,
Հովն այստեղ հետո էլ այնտեղ է,
հովերը հայրենիքով չեն լինում....

-Չե՜ս հասկանում, էլի՛,- պնդում եմ ես,-
Մեր հովերն ինձ լավ են ճանաչում
Ու տանու շնիկի նման
Գալիս ոտքերիս են փարվում....

Չարություն են անում փոքրի պես,
Մեծի պես մազերս խառնում
Տատիս պես շոյում են այտերս
Ու պապիս երգերն են երգում....

Երբ գյուղ եմ հասնում վերջապես
Հովի հոտը ռունգերիս է կպչում,
Մանկանում, երջանկանում եմ ես,
Հովերի հետ բռնոցի եմ խաղում....

Ու հովի քնքշությամբ ես էլ
Փարվում եմ լճի շուրթերին
Խմում եմ հարազատ ջրերից
Հագեցնում պապակված իմ հոգին....

-Անուղղելի՛ ես,- ասում է նա,-
Չեմ հասկանում, թե այսքան պոետիզմ
Ու պատկերացում քո մոտ
Որտեղի՟ց կա.....

...Չէ՛, դու ինձ չես հասկանա, ընկե՛րս,
Իմ հովերն են ինձ տվել այս ամենը
Ու հետո զգացմունք են դարձել
Գրավել եմ իմ սիրտն ու մտքերը.....

Իրոք անուղղելի ես, ախր մի երկու շտկում կմտցնեիր ու կատարյալ բան կդառնար, բայց էլի շատ հավես էր, ապրես:))

My World My Space
16.02.2010, 12:34
Իրոք անուղղելի ես, ախր մի երկու շտկում կմտցնեիր ու կատարյալ բան կդառնար, բայց էլի շատ հավես էր, ապրես:))

Շինարար ջան առաջարկում եմ էս մեկը խմբագրես...... բայց մենակ էս մեկը..... տես, հա՛, հավեսի չնկնես..... հեղինակային իրավունքով պաշտպանված են ......

Շինարար
16.02.2010, 12:40
Շինարար ջան առաջարկում եմ էս մեկը խմբագրես...... բայց մենակ էս մեկը..... տես, հա՛, հավեսի չնկնես..... հեղինակային իրավունքով պաշտպանված են ......

Ես չեմ կարող, բայց ուղղակի կառաջարկեի, որ ուշադրություն դարձնեիր տողերում վանկերի քանակին, որովհետև շատ բանաստեղծական տողերի կողք որոշ անհամապատասխանությունների պատճառով մի քանի տուն կա, որ արձակի են նմանվում, օրինակ՝ հենց ընդգծածս տողով տունը, գիտեմ, որ դու ինքնաբուխ ես ստեղծագործում, որոշ իրենց բանաստեղծ երևակայողների նման՝ ինձ նկատի ունեմ, մաթեմատիկական հաշվարկներով չես զբաղվում, բայց արդեն երբ հումքդ պատրաստ է, ամեն դեպքում չափ ու ձևը չէր խանգարի…
Հ. Գ. Չնայած մանր-մունր նման "թերություններին", ամենաշատը հենց քո ոճն ա ինձ դուր գալիս ակումբային բանաստեղծներից…

My World My Space
16.02.2010, 12:41
ես հենց գնում եմ գյուղ մոտս սկսվում են լիրիկական զեղումները.......

այ օրինակ սա.



Բարձրագահ Աբուլն ու մթին սարեր
Մեջք մեջքի տվել կանգնել վեհափառ
Իրենց ուսերին Ջավախքից էլ վեր
Բռնած պահում են մի ուրիշ աշխարհ....

Հովհ. Թումանյան




Հովերը մեղմ են այնպես
Իմ չքնաղ Ջավախք աշխարհում,
Եվ ջրերն իմ ծովի Փարվանա
Մայրական ձայնով են շաչում:

Մշուշները քարավան-քարավան
Անցնում են միջով անտառի՝
Հպանցիկ, բայց քնքուշ փարվելով
Բարձրաբերձ եղևնու կատարին։

Լեռները կանգնել են խրոխտ,
Քամին ամպի նախիրն է քշում,
Ամպերը Աբուլի կատարին
Կարծես թե ձյուն են որոճում:

Հետո մոզիների պես
Տրտինգ են տալիս սարերում,
Չէ՛, կարծես ամպերը կանգնած են.
Լեռները "Բերդ" պարն են պարում...

Երեկոն իջնում է երկնքից,
Լեռները՝ դաշտերում բազմած,
Կարծես թե քուն են մտնում՝
Իրենց աստղ-աչքերը վառած....

Մի մանուկ քամի մոլորվել,
Ծվարել է դեզերի արանքում
Ու աչքերը աստղերին հառած՝
Երկնքի մեղմ օրորն է լսում....

Քնում եմ: Երազումս էլի,
Էլի մեր սարերն են կանգնած
Էլի հովերն են պարում անտառում՝
Եղևնու փեշերը բռնած.....

01.01.2004

Ծով
16.02.2010, 12:54
Տաղ (տաղիկ) գրված խմած ժամանակ.....


-Անուղղելի՛ ես,- ասում է նա,-
Չեմ հասկանում, թե այսքան պոետիզմ
Ու պատկերացում քո մոտ
Որտեղի՟ց կա.....

...Չէ՛, դու ինձ չես հասկանա, ընկե՛րս,
Իմ հովերն են ինձ տվել այս ամենը
Ու հետո զգացմունք են դարձել
Գրավել եմ իմ սիրտն ու մտքերը.....
վայ, իսկապես լավն ա...շատ...էս երկու տեսակը շատ են հանդիպում մեր երկրում:)..լավն ա..ինքն ա...

My World My Space
16.02.2010, 13:00
վայ, իսկապես լավն ա...շատ...էս երկու տեսակը շատ են հանդիպում մեր երկրում:)..լավն ա..ինքն ա...

շնորհակալ եմ Ծով ջան.....:oy

Ուլուանա
16.02.2010, 22:19
Վերջին բանաստեղծությունը շատ հավանեցի։ :) Ճիշտ է, որոշ մանր–մունր թերություններ էլ նկատեցի, բայց դե դրանք չեն փչացնում բանաստեղծությունը։

CactuSoul
17.02.2010, 00:50
Վերջինն ինձ էլ շատ դուր եկավ: Սիրեցի:love…


Բայց դե ես անուղղելի «կատարելապաշտ» եմ:oy… Գիտեմ, որ խմբագրություն չես սիրում, բայց…


Հովերը մեղմ են այնպես
Իմ չքնաղ Ջավախք աշխարհում
Ջրերն իմ ծովի Փարվանա
Մայրական ձայնով են շաչում:

Մշուշները քարավան-քարավան
Անցնում են միջով անտառի՝
Հպանցիկ ու քնքուշ փարվելով
Բարձրաբերձ եղևնու կատարին։

Լեռները կանգնել են խրոխտ:
Քամին իր նախիրն է քշում,
Ու ամպերն Աբուլի կատարին
Կարծես թե ձյուն են որոճում:

Հետո էլ մոզիների նման
Տրտինգ են տալիս սարերում…
Բայց չէ՛, ամպերը կանգնած են.
Լեռները "Բերդ" են պարում…

Երեկոն իջնում է երկնքից:
Լեռները՝ դաշտերում բազմած,
Կարծես թե քուն են մտնում՝
Իրենց աստղ-աչքերը վառած…

Մի մանուկ քամի մոլորվել,
Ծվարել դեզերի արանքում,
Ու աչքերը աստղերին հառած՝
Երկնքի օրորն է լսում…

Քնում եմ: Երազումս էլ.
Էլի մեր սարերն են կանգնած
Էլի հովերն են պարում անտառում՝
Եղևնու փեշերը բռնած…

01.01.2004
Գտիր 3 տարբերություն:)):

Ի՞նչ կասես, հո չե՞մ փչացրել:oy:

My World My Space
17.02.2010, 00:56
Վերջինն ինձ էլ շատ դուր եկավ: Սիրեցի:love…


Բայց դե ես անուղղելի «կատարելապաշտ» եմ:oy… Գիտեմ, որ խմբագրություն չես սիրում, բայց…

Գտիր 3 տարբերություն:)):

Ի՞նչ կասես, հո չե՞մ փչացրել:oy:


Սուպեռ ա.............. ապրես...............:flower

My World My Space
18.02.2010, 12:11
ՍԱՐՍԱՓ

Ես սարսափում եմ հիմա
Վախն է սիրտս ողջ ցեցոտում,
Երբ լուսամուտից այնկողմ անխնա`
Մութն է աշխարհը նենգորեն լափում....

Ես սարսափում եմ, որ դու գիշերը
Կյանքին մոտ այնքան ու հաճույքներին,
Կբացես կրկին ճերմակ թևերդ`
Լքելով ինձ, խեղճ մահկանացուին....

Ես վախենում եմ, որ դու գիշերը
Երբ մութը կրկին իր գիրկը բացի,
Կթռչես այնտեղ ուր մեծ գիշերը
Նոր արկածների դռներ կբացի....

ես վախենում եմ հենց այն գիշերից,
Որ մի ժամանակ իմ խենթ երգերը
Կախելով վայրագ իր ստվերներից
Տանում էր մինչև աշխարհի ծերը,
Ու փրկում էր ինձ ծանր տաղտուկից....

Այրվել են ավա՜ղ, թևերիդ հրից
Թևերն իմ նախկին,
Որ մի ժամանակ բացվում էին մեկից,
Երբ մութն էր ժպտում իմ լուսամուտից....

Սարսափում եմ, սարսափում եմ,
Մութ գիշերից, խենթ գիշերից
Քո թևերից, գիշեր ներկող խենթ երազից,
Ու քեզ միշտ կանչող խելահեղ կյանքից....

Առաջին անգամ ես սարսափում եմ......

My World My Space
18.02.2010, 13:09
տաղ "ծեծվածթեմայական"

Ապրե՟լ, թե՟ չապրել

Կյանքն այս հասկանալու համար
Այն գնահատելու համար
ինչքա՟ն է պետք բարձրանալ վեր,
Եվ ի՟նչ բարձրությունից նետվել....

Հասկանալ բարին ու չարը
Լավն ու վատը ըմբռնել
Ու ամեն ինչ սկսել նորից,
Սակայն արժե՟ սկսել....

Կյանքը տեսնելուց հետո
Սկսում ես հիասթափվել
Ու արդեն հստակ է պատսախանը`
Չարժե՛ ապրել....

Պետք չէ տեսնել կյանքը ճոխությամբ,
Բայց ոչ էլ խարխափել է պետք
Ամեն ինչի նայել կիսարթուն,
Ու ապրե՜լ... ապրե՜լ... ապրե՜լ....

My World My Space
18.02.2010, 18:42
քեֆս լավ ժամանակ խզբզել եմ անձեռոցիկի վրա 2000թ-ին

Սիրտս վառվում է պայծառ
Ինչպես նոր տարվա տոնածառ
Իսկ դու իմ "Իքս" ինչպես Սիրիուս
Բարձրից լույս ես տալիս սիրուս.......

My World My Space
18.02.2010, 18:44
***
Հրաժեշտի գիշեր....
Որքա՜ն, որքա՜ն հուշեր
գալիս ու խռնվում են
Ուղեղիս մեջ հոգնած
Ու պատկերդ եմ տեսնում
Թանձր մթության մեջ
Որպես պատկերն աստվածամոր
Մեղմիկ բոցկլտացող մոմակալի առաջ.....

12.06.1999

My World My Space
30.03.2010, 19:16
Երանի....

Երանի նրան
Ում վստահում ես,
Ում հետ կիսում ես
Խոհերդ բոլոր....

Երանի նրան
Ում սպասում ես,
Ճամփան պահում ես
Կեսգիշերում խոր....

Ու խենթի նման
Ում որ սիրում ես,
Ու կարոտում ես
Երանի նրան....

Երանի՜ նրան....

My World My Space
30.03.2010, 19:24
Գիշեր


Քնի՜ր հանգիստ, մայրիկ ջան,
Կդառնամ տուն ես մի օր
Ակնթարթի պես կանցնի`
Երկու տարին ի՞նչ է, որ....

Դու գրքերս լավ պահիր,
Ու թղթերս մրոտած,
Գիտե՞ս, մա՛մ ջան, այնքան շատ
Կարոտել եմ ես դրանց....

Կգամ, նորից կփակվեմ,
Իմ սենյակում` պարապեմ
Պապան դրսից ձեն կտա.
"Սուրճս մնա՜ց, ի՞նչ անեմ"...

Դու կվիճես նրա հետ
"Պարապում է խեղճ տղաս
Գնա՛, դո՛ւ էլ, սո՛ւրճդ էլ,
Քննությանն օր չմնաց"....

Բայց դե դու ի՞նչ իմանաս
Որ ես փակվել սենյակում
Դասագրքերս թողած,
Նստել երգեր եմ լսում....

Մի՛ վշտանա, ամեն բան
Լինելու է քո սրտով,
Հենց որ եկա` նույն տարում
դառնալու եմ ուսանող....

Հորս էլ սուրճ կդնեմ,
Չեմ թողի որ սրտնեղի,
Երկու տարին ի՞նչ է, որ`
Ակնթարթի պես կանցնի.....

2002թ.

My World My Space
02.04.2010, 11:23
Խոսք քեզ հետ
(երազում)

Ինչքա՜ն արցունք կա իմ խոսքերի մեջ,
Որոնք դու ավա՜ղ,չես էլ նկատում,
Անբռնազբոսիկ ժպիտն է միայն
Շուրթերիդ վրա հեզորեն ճախրում:
Դու ձայն չես հանում, լուռ ես ու հանդարտ
Կարծես թե ոչինչ, ոչինչ չի՜ եղել
Իսկ ես փշրվել եմ քամուց գոյացած
ժայռերին բախված ալիքների պես....
Գուցե քո մե՞ջ էլ ինչ-որ վտակ կա,
Այդ դեպքում ինչո՞ւ ակունք չբանալ
Սիրո ցամաքած աղբյուրի համար....

Դեմքդ զարմանք է արտահայտում
Ու դու ժպտում ես....
Մի գնա՛, սպասի՛ր, ես չեմ ավարտել
Մի խնդրանք ունեմ,
Կարո՞ղ ես ապտակել,
Այո՛, ապտակել և այն էլ այնպես
Որ նրա շառաչը մինչև կյանքիս վերջ
Անվերջ զրնգա ականջներիս մեջ,
Այնպես ապտակել, որ այլևս երբեք
Քո մասին հիշել անգամ չփորձեմ....

Մի՛ գնա, կա՛նգ առ, ինչո՞ւ ես գնում,
Դու անտեսում ես, անխոս հեռանում,
Իսկ ես գժվում եմ
Ուրեմն գի՞ժ եմ,
Ու եթե գիժ եմ, ապա քո՛ գիժն եմ
Իսկ եթե քոնն եմ, ինչո՞ւ ես գնում,
Ինչո՞ւ ես մենակ թողնում, հեռանում....

Ես մենակ մնալուց շատ եմ վախենում,
վախենում եմ սրտիս չհանգած հրից
Խանձվել, մոխրանալ ու ջուր չգտնել,
վախենում եմ փնտրել ու չգտնել ոչինչ,
Ո՛չ, ոչ, ոչինչ պետք չէ ինձ,
Ինձ պետք է.... լսի՛ր
կամ ապտակիր ու հեռացիր,
կամ էլ գրկիր ու համբուրիր.....

Իսկ դու կանգնած ես
Ու լուռ ժպտում ես....
Օ՜, ո՛չ, խնդրում եմ
Գոնե մի՛ ժպտա
Ախր ես հենց նոր.....

... Ու դռան զանգից ես սթափվում եմ....
Ես, ես խոսում էի քո նկարի հետ,
Որը միշտ կլուռ է,
Որն ինձ է նայում,
Ու չգիտես ինչու
Անընհատ ժպտում է....

Tig
02.04.2010, 11:32
Լավնա, մանավանդ առաջին տունը, բայց Եղոյանը վկա՝ լուրջ խմբագրելա պետք;)

My World My Space
02.04.2010, 11:47
ՈՐԴՈՒՍ

Բարև՜, որդի՛ս
Իմ անդրանիկ մանուկ
Ես սպասում եմ քեզ
Ապագայում....
Ինչե՜ր կան,
Որ քեզ դեռ պիտի ասեմ
Ու ի՜նչ հեքիաթներ
Որ պիտի պատմեմ,
Բայց դա այն պահին
Երբ դու կլինես
Երբ կհասկանաս,
Թե ինչքա՜ն, ինչքա՜ն
Սիրում եմ ես քեզ....


Իսկ հիմա գնամ,
Հիմա առայժմ
Պիտի աշխատեմ,
Պիտի կառուցեմ
Մի ամրապինդ վայր,
Փնտրեմ քեզ համար
Քեզ իմ չափ սիրող
Քնքշահոգի մայր...

Դե իսկ հիմա, որդի՛ս
Ց'հանդիպում,
Ց'հանդիպում,
Ապագայում.....

Dayana
02.04.2010, 11:50
Հետաքրքիր ա, ինձ չգիտես ինչու թվում էր, թե միայն աղջիկների մոտ են լինում "ապագա զավակին նվիրված տողեր": :unsure

My World My Space
02.04.2010, 11:52
Հետաքրքիր ա, ինձ չգիտես ինչու թվում էր, թե միայն աղջիկների մոտ են լինում "ապագա զավակին նվիրված տողեր": :unsure

Դայանա ջան, պատկերացրու որ տղաներն էլ սիրտ ունեն...........:)

Tig
02.04.2010, 11:53
Հետաքրքիր ա, ինձ չգիտես ինչու թվում էր, թե միայն աղջիկների մոտ են լինում "ապագա զավակին նվիրված տողեր": :unsure

Ուղակի տղաները բարձրաձայն քիչ են արտահայտվում;)

Dayana
02.04.2010, 13:25
Դայանա ջան, պատկերացրու որ տղաներն էլ սիրտ ունեն...........:)


Ուղակի տղաները բարձրաձայն քիչ են արտահայտվում;)

Եղավ, հաշվի կառնեմ, որ տղաները սիրտ ունեն, բայց քիչ են արտահայտվում ;)

My World My Space
07.04.2010, 00:10
Ծառը

Մենության մեջ կանգնած է նա
Չոր ու դալուկ ճյուղերը իր երկինք ցցած
Ոչ ոք չկա, ոչինչ չկա, մենակ է նա
Տերև չունի, շվաք չունի, ո՞վ մոտ կգա....

Ոչ մի անցորդի չի հրապուրում,
Ոչ ոք չի գալիս նրան տեսության,
Առաջվա կյանքը այսօր չի խնդում,
Այսօր նա չոր է, այսօր ծեր է նա:

Շիվերը նրա պտուղից բուսած
Սնված մայրական քաղցր սնունդով,
Հեռու են քաշվել իրենց դալարած
Ծաղկած ճյուղերը մի կողմ պահելով:

Գոնե հով արեք ձեր մորը սիրող,
Ճյուղերով նրա քրտինքը սրբեք,
Չէ՞ որ մարմինը արևից այրվող
Ձեզ սնելով է այսպես չորացել:

Քանի՜ գարուն է, նա էլ չի ծաղկում
Վերջին գարունն էլ գուցե չտեսնի,
Կջարդվի մեջքը մի անփույթ քամուց
Քարե ծանրությամբ կընկնի գետնին:

Կգտնի մի ծեր փայտահատ նրան
Որախ ու զվարթ իր տուն կտանի
Ուր կացինը սուր միայնակ ծառի
Ճակատագիրը կվերջաբանի....

My World My Space
30.04.2010, 09:48
Կյանքի նզովքը լքվածին.....

Կամա՜ց-կամա՜ց նահանջում է մեգը,
Ու մի նորահույս օրվա մեջ կրկին,
Գտնում է իրեն մոլորված մեկը`
Իրեն հանձնելով օրվա խաղերին...

Ինքը իր հանդեպ խղճահարության
Անիմաստ դրամա, անփոփոխ սցենար,
Անհուշ օրերից սկսված պատմություն
Անվերջ պարտությամբ լճացած պայքար:

Եվ ևս մի օր....

Բազում հարցերի հավերժ թանձրացում
Եվ ծանրացում կասկածների,
Եվս մի խնդիր, որ չունի լուծում,
Եվս մի հյուլե ծախված դարերի....

Հետո նորից կտարածվի մեգը
Ու երազաբեր գիշերվա շեմին
Օրվա քաոսում թափառած մեկը
Հոգնած գլուխը կդնի բարձին....

Ու ինչ-որ մտքեր` մութ ու անմեկին,
Մի պահ կայծ կտան , նորից կմարեն
Այնքան ժամանակ մինչև որ ցրվի շաղը մեգի
Ու հաջորդ օրը իր նոր նզովքը կբերի կրկին....


Օ՜, ի՜նչ դժվար է կյանքից նզովված ապրել աշխարհում.....

My World My Space
16.05.2010, 09:12
Անուրջ.... պոստում.....

Շուրջբոլորս լռող մեքենաներ,
Որ իրենց սև համարներն են հառել դեմքիս,
Անգործ փռված հրանոթներ`
Դատարկ քթները ցցած երկնքին:
Ու ակամա հանձնվում եմ անուրջներին,
Ինչպես մեռնող ցավագարն է տրվում փրկչին`
Իր հաշիշին.....

Սակայն մի պահ....

Ու նորից ես գտնում եմ ինձ
Դատարկ ու ցուրտ էս պոստերում:
Ու վառելով կիսածխած ծխախոտս
Խաբված ինձնից քայլում դանդաղ`
Ավտոմատս կախած ուսիս,
Համարներն այս սև ու բազում
Ծիծաղում են դեռ երեսիս....

2003թ.

My World My Space
22.06.2010, 20:36
Աներևույթ ջերմությունը....

Սրտիս խորքի մեծ կրակից
Մի բոց թռավ դեպի քո կողմն
.... ու չմարեց....
Հոգուս աչքը լեզու առավ
Երբ քեզ տեսավ
... ու չլռեց...
Եվ տես բոցը այդ
Ահա երգելով
Սրտիդ դուռն է թակում հիմա
սակայն ափսոս բացող չկա....
Ու մի միտք է ծագում հանկարծ
Մի՞թե այնտեղից և ոչ մի ծաղիկ
Դուրս չի գալու իմ ջերմությանն ընդառաջ....



Հ.Գ. Կներեք միանգամից հենց էստեղ էլ գրել եմ.... գիտեմ, որ բանի նման չի....

My World My Space
23.06.2010, 15:10
Ցանկալի լռություն

Ինչո՞ւ եմ լուռ,
Լուռ հարցնում ես,
Բայց ես լուռ չեմ`
Ես չեմ խոսում....

Ես չեմ ուզում
Իմ հույզերը
Լույս աշխարհ հանել
Այն նույն բառերով
Որ վաղուց փտում են
Մարդկանց ժանգոտած
Հիշողությունում
Ու գրքերի մեջ...

Ես շատ եմ ուզում
Որ դու լուռ լսես
Թե ինչ երանգներով ես
Ապրում սրտիս մեջ ....

Ու հիմա նայիր
Սրտիս ձայների
Տաք լռության մեջ
Ես շշնջում եմ
Օ, ոչ ,ճչում եմ....
Ես սիրում եմ քեզ....
Ու նորից լռում եմ,
Որ չխաթարեմ
Քո լուռ ճպիտը
Ինձ վերագրած....
Լռիր և դու....
Եվ լուսնի խոհուն
Լռության ներքո
Թող երգեն մեր սրտերը
Երգեն այն ամենաերգը
Որ սիրո լռություն է կոչվում

Այնպես որ
Ես հիմա լուռ չեմ
Ես երգում եմ.
Լուռ երգիր դու էլ...

Խնդրում եմ....

Dayana
23.06.2010, 16:27
Հիշում ե՞ս, որ ասում էի չկարդամ գրածներդ, իսկ դու ասում էիր ՝ չէ, կարդա :)) Եթե պոեզիա, ապա միայն "օրենքները" հարգելով, գոնե հանգերը, իսկ եթե մտքին եկածը թղթին/ակումբին հանձնել ՝ ապա "արձակ": Հաշվի առնելով քո պոտենցիալը, մի լսի ընկերներիդ գովասանքին, այլ փորձի գրել ամեն անգամ ավելի լավը, որովհետև վարկանիշն էնքան էլ կարևոր չի ;)

Հ.Գ. Ոչ մի չարություն չունի գրառումս, հավատա :)

My World My Space
23.06.2010, 17:32
Հիշում ե՞ս, որ ասում էի չկարդամ գրածներդ, իսկ դու ասում էիր ՝ չէ, կարդա :)) Եթե պոեզիա, ապա միայն "օրենքները" հարգելով, գոնե հանգերը, իսկ եթե մտքին եկածը թղթին/ակումբին հանձնել ՝ ապա "արձակ": Հաշվի առնելով քո պոտենցիալը, մի լսի ընկերներիդ գովասանքին, այլ փորձի գրել ամեն անգամ ավելի լավը, որովհետև վարկանիշն էնքան էլ կարևոր չի ;)

Հ.Գ. Ոչ մի չարություն չունի գրառումս, հավատա :)

Ես օրագրի մասին էի ասում Դայանա ջան.....:)
Անկեղծ հավատում եմ..... բայց պրոֆեսիոնալ չեմ, կարողանում եմ միայն զգացմունքներս թղթին հանձնել, էնպես որ կարդալուց կարդա միայն ներողամիտ ժպիտով....մոտավորապես սենց....
48513

Dayana
23.06.2010, 17:47
Ես օրագրի մասին էի ասում Դայանա ջան.....:)
Անկեղծ հավատում եմ..... բայց պրոֆեսիոնալ չեմ, կարողանում եմ միայն զգացմունքներս թղթին հանձնել, էնպես որ կարդալուց կարդա միայն ներողամիտ ժպիտով....մոտավորապես սենց....
48513
նեա, համաձայն չեմ ;) Եթե կարդալ միայն ներողամիտ ժպտալու համար, չգովել ու չքննադատել, կնշանակե զոմբի դառնաց (c), իսկ եթե կարդալ ու գովաբանել կամ ներողամիտ ժպտալ, ուրեմն դառնալ շահամոլ (օճառ վ ստուձիու)... Մի խոսքով դու ինձ հասկացար: Համ էլ որ կարող ես լավ գրել, ինչի՞ վատ կամ միջին գրես, էն էլ պոեզիա :think Եթե ես ոչինչ չասեմ, հետագայում գովելու իրավունք էլ չեմ ունենա, իսկ եթե ուղղակի գովեմ "երբ հարմար է", ուրեմն նախանձ եմ ու ուզում եմ պլանկադ գցես, որ "ես" միշտ շանս ունենամ քեզնից լավ գրելու. ազնիվ չի:

Դարք
23.06.2010, 17:49
Հով շատ լավ ես գրում:love ինձ շատ են դուր գալիս քո գրած արձակները:)

My World My Space
23.06.2010, 18:03
նեա, համաձայն չեմ ;) Եթե կարդալ միայն ներողամիտ ժպտալու համար, չգովել ու չքննադատել, կնշանակե զոմբի դառնաց (c), իսկ եթե կարդալ ու գովաբանել կամ ներողամիտ ժպտալ, ուրեմն դառնալ շահամոլ (օճառ վ ստուձիու)... Մի խոսքով դու ինձ հասկացար: Համ էլ որ կարող ես լավ գրել, ինչի՞ վատ կամ միջին գրես, էն էլ պոեզիա :think Եթե ես ոչինչ չասեմ, հետագայում գովելու իրավունք էլ չեմ ունենա, իսկ եթե ուղղակի գովեմ "երբ հարմար է", ուրեմն նախանձ եմ ու ուզում եմ պլանկադ գցես, որ "ես" միշտ շանս ունենամ քեզնից լավ գրելու. ազնիվ չի:

Չէ, Դայ ջան, արխային քննադատի, բայց մի մոռացի, որ ես պրոֆեսիոնալ չեմ, ուստի իմ կատարած սխալներն ու որոշ տեղերի անհարթությունները չեն կարող չլինել... իսկ ես գերադասում եմ որոշ անհարթությունները խիստ հանգավոր ու չափված-ձևված տողերից..... էնպես որ կարող ես արխային քննադատել, հաստատ իմացի որ կընդունեմ հարգանքով, իսկ կատարված դիտողությունները անպայման կհարթեմ` բայց հաշվի առնելով այն որ սկզբնական տողերի միտքը դրանից չփոխվի....;)

Ուլուանա
23.06.2010, 18:35
«Ցանկալի լռությունը» հետաքրքիր էր։ :) Մտքերը, պատկերները հաջող են, համենայնդեպս, ինձ դուր եկան, բայց անհարթություններ իրոք կան, ու տվյալ դեպքում հարցը միայն անհանգ լինելը չի, այլ նաև հստակ ռիթմի բացակայությունը։ Բոլորս էլ գիտենք, որ սպիտակ (անհանգ) բանաստեղծությունն էլ է պոեզիա համարվում (թեև, օրինակ, ես էնքան էլ չեմ սիրում), բայց ռիթմը ցանկացած բանաստեղծության համար կարևոր գործոն է։ Էդ առումով աշխատիր գոնե ռիթմը պահել։

Միշտ վախեցել եմ քո թեմայում քննադատական բան գրելուց։ Էս անգամ ասեցի՝ բախտս փորձեմ։ :oy

Լավ, գրել գրել է, մի բան էլ ասեմ՝ ավելի ընդհանուր, հուսով եմ՝ ոչ ոքի չեմ վիրավորի, թեև կարծեմ նման մի բան ուրիշ թեմայում էլի եմ գրել, ինչևէ. ցանկացած դեպքում, երբ մարդ ինչ–որ ստեղծագործություն է դնում Ակումբում, այսինքն՝ այն ներկայացնում է հանրության դատին, ուրեմն, իմ կարծիքով, պիտի առանց արդարացումների լսի նաև քննադատությունները։ Մասնավորապես՝ քննադատությանն ի պատասխան արված «Ես ինձ բանաստեղծ չեմ համարում», «Ես ընդամենը գրում եմ ինձ համար, մտերիմներիս համար» և նմանատիպ արդարացումները, իմ խորին համոզմամբ, ավելորդ են ու դրանք որպես թերություններն արդարացնելու կամ դրանց նկատմամբ ավելի ներողամիտ վերաբերմունք ակնկալելու «գործիք» օգտագործելն էնքան էլ ազնիվ չի։ Տրամաբանորեն եթե մարդն էնքան համեստ կարծիք ունենար իր գրվածքների վերաբերյալ, որ դրանք միայն իր կամ մտերիմների համար գրած լիներ՝ համապատասխանաբար միայն գովեստի խոսքեր ակնկալելով, ուրեմն չէր ներկայացնի էդքան ահռելի լսարանին, ինչպիսին, ինտերնետն է, տվյալ դեպքում՝ Ակումբը։ Հետևաբար քննադատողներին ասել՝ գիտե՞ս, ես բանաստեղծ չեմ, դրա համար էսքանն էլ որ գրում եմ, լավ է, ու դրանով փորձել կանխել քննադատությունը, սխալ է։ Էլի եմ կրկնում, հատուկ քեզ նկատի չունեմ, Հովո ջան, տարբեր ստեղծագործողների մոտ եմ նկատել էս մոտեցումը, որն, իմ կարծիքով, սխալ մոտեցում է, ու արժե վերացնել։ Պարզ է, որ էստեղ պրոֆեսիոնալ գրողներ ու բանաստեղծներ համարյա չկան, համարյա բոլորն էլ կայացման ճանապարհին են ու փորձեր են անում՝ մեկն ավելի հաջող, մեկն՝ ավելի անհաջող, ու եթե ինքնաարդարացման ուղիներ փնտրենք, բոլորս էլ կարող ենք էդպես ասել ու մեզ ապահովագրել քննադատությունից։ Բայց իմաստը ո՞րն է։

Արևածագ
23.06.2010, 19:45
Մի քիչ էլ ես խառնվեմ այս խոսակցությանը ահա թե որ մասով. Ակումբում հաճախ եմ հանդիպում «պրոֆեսիոնալ գրող» հասկացությանը: Կուզենայի իմանալ՝ դա ի՞նչ է, որտե՞ղ են սովորեցնում այդ մասնագիտությունը: Գոնե Հայաստանի բանասիրական ֆակուլտետներում գրելու արհեստի հմտություններին տերապետելու մասին հեռավոր ակնարկ անգամ չի արվում: Խորհրդային ժամանակների մեր գրողներից ,կարծեմ, Չարենցը, Սևակն ու Մաթևոսյանն են ուսանել Մոսկվայի Գրականության ինստիտուտում, գուցե մեկ- երկուսն էլ, որոնց անունները չեմ հիշում: Բայց դա պետպատվերի երանելի ժամանակներն էին, երբ ամեն հանրապետությունից կանչում էին առավել շնորհալիներին: Մենք այս երեքից բացի ուրիշ գրող չունե՞նք, կամ համաշխարհային գրականության տիտաններից ո՞վ ունի մասնագիտական կրթություն::think
Ցանկացած գործում արածի նկատմամբ պիտի ունենալ բարձր պատասխանատվության ու պահանջկոտության զգացում: Երբե'ք չասել «Էդպէս էլ ոչի'նչ»: Նույնիսկ անզուգական «Մորս համար գազելի» հեղինակ Չարենցն իր այդ բանաստեղծության մասին արտահայտվել է, թե «լուցկու հատիկի նման է այրվում, մինչդեռ հրդեհ է պետք...»: Ասելս այն է, որ շատ վտանգավոր է անմշակ, հում գործն ընթերցողին ներկայացնելը: Դրանով առաջին հերթին ճաշակ է փչացվում: Եթե բան եք գրել, թողեք մի երկու օր «հասունանա», գուցե շտկումներ անեք, մտքեր ավելացնեք, ամենակարևորը, ուղղագրական սխալներն ուղղեք: Ամեն ստեղծագործություն իր կատարյալ ձևով պիտի մատուցվի, դրանով ընթերցողն էլ իրեն հարգված կզգա:
Եթե մեկին հյուր եք կանչել, նրա առաջ դնում եք տոնական, համեղ կերակուրը, ոչ թե տակն այրած հնգօրյա հնության բորբոսահամ ճաշը: Գրական ստեղծագործությունն էլ յուրատեսակ «ուտելիք» է, որով պատվում են հյուր- ընթերցողներին: Այն կատարյալ դարձնելու համար ջանք չպիտի խնայել: Որովհետև ընթերցողդ, երբ այն ժամանակը ծախսեց քո գրածը կարդալու համար, կարող էր ծախսել մեծանուն հեղինակի որևէ նոր գործ կարդալու վրա ու դրանից ստանալ երաշխավորված բավականություն: Հարգիր ընթերցողիդ:

Ճիշտ է, Հովհաննեսի բախտը բերեց կամ չբերեց այն առումով, որ իր թեման սարքեցինք «քննադատի ամբիոն», բայց այստեղ գրածները բոլոր ստեղծագործողներին է վերաբերում, ինձ էլ ներառյալ::)

Հայկօ
23.06.2010, 20:00
Մի քիչ էլ ես խառնվեմ այս խոսակցությանը ահա թե որ մասով. Ակումբում հաճախ եմ հանդիպում «պրոֆեսիոնալ գրող» հասկացությանը ...

Հմմմ :think: Պրոֆեսիոնալ գրողը այն մարդն է, ով գրելով փող է վաստակում (ինչպես և ցանկացած մասնագիտության դեպքում պրոֆեսիոնալը նա է, ով այդպես փող է աշխատում):

Դարք
23.06.2010, 20:31
Հով շատ լավ ես գրում:love ինձ շատ են դուր գալիս քո գրած արձակները:)

թու՜, ին՞չ մի արձակ եմ գրել, պոեզիան Հով ջան:love

Արևածագ
23.06.2010, 20:36
Հմմմ :think: Պրոֆեսիոնալ գրողը այն մարդն է, ով գրելով փող է վաստակում (ինչպես և ցանկացած մասնագիտության դեպքում պրոֆեսիոնալը նա է, ով այդպես փող է աշխատում):

Այդ դեպքում, խնդրում եմ նշիր ժամանակակից հայ գրականության որևէ «պրոֆեսիոնալի», որ գրելով փող է վաստակում: :think
Իհարկե, պրոֆեսիոնալիզմը ենթադրում է մասնագիտական հմտությունների առավելագույն իմացություն ու դրանք լավագույնս օգտագործելու կարողություն: Գրողին առաջին հերթին հարկավոր են «պրոֆեսիոնալի» այս հատկությունները, բայց ցանկացել եմ ասել, որ Հայաստանում այդ մասնագիտությունը չեն սովորեցնում:

Շինարար
23.06.2010, 20:54
Մոդերատորական. գրողի պրոֆեսիոնալությանը վերաբերող հետագա քննարկումներն անցկացրեք համապատասխան թեմայում, ինքս համապատասխան թեմա չգտա, խորհուրդ եմ տալիս բացել, այս թեմայում դրանք դիտարկվելու են թեմայից դուրս:

My World My Space
23.06.2010, 22:16
Շնորհակալ եմ բոլորիդ կարծիքների համար: Միայն մի բան ճշտեմ, ես քննադատությանը վերաբերվում եմ շատ դրական, եթե այն առողջ է: Այստեղ գրելուս նպատակն էլ ոչ թե արդեն հղկված ու վերջնական գործեր տեղադրելն է, այլ լսել Ձեր կարծիքները այս կամ այն անհարթության մասին, դիտողություններ, որոնք միանշանակ կհարգեմ ու կընդունեմ, ինչպես նաև կմշակեմ Ձեր դատողություններին ընդառաջ գնալով.... եթե իհարկե դրանով գրածս կմա իմը, այսինքն կարտահայտի այն միտքը որն ուզում էի արտահայտել....հակառակ դեպքում, հանգերին կամ գեղեցկությանը կուլ գնալ չեմ պատրաստվում, եթե իմաստային փոփոխություն կարող է լինել.... շնորհակալ եմ....

My World My Space
02.07.2010, 21:23
ՑՈՂԵ ԿԱՐԿՈՒՏ....

Գարնան հեքիաթի գիշերում ծնված
Զուլալ ու փայլուն մի ցողի նման
Թառեցիր դեռ նոր գարնան բույրն առած
Իմ սրտի մատղաշ շիվերի վրա...

Ու մի ողջ գիշեր դողդողաց հոգիս
Սիրահար աչքիս երազ թափանցիկ
Իմ իրակա՜նս, ես քեզ զգացի
Թևերիս վրա, ու սրտիս մոտիկ….

Բայց գոլորշացար վաղորդյան շոգից
Արևի առաջին շողերից անսանձ
Դարձար կարկուտի մի սառցե հատիկ
Վերից ծեծեցիր ճյուղերս ծաղկած….

Գիտե՞ս իմ սերը երկար թփրտաց`
Թեկուզ ջարդված, ընկած վիճակում,
Իսկ դու ձուլվեցիր առուների հետ
Ալեկոծ ծովի ծարավ երախում….

Tila Saryan
02.07.2010, 23:36
ԼՈՒՍՆԻ ԳՈՂԸ....


Այսօր լուսինը միայն լուսին է,
եվ իր մեջ ոչ մի գաղտնիք չի պահում.
Այսօր լուսինը լուռ ու մթին է
Այսօր ոչ ոքի հեքիաթ չի պատմում...

Այսօր երազներ չեն շնորհվելու,
այսօր անջատում է հովհարային,
Այսօր լուսինը իմն է լինելու,
վա՛ղը ետ կտամ, վա՛ղը կլինի....

Այդ ես եմ տարել, ներեցե՛ք մարդիկ,
Ե՛ս եմ գողացել հմայքը նրա,
նրա ժպիտըէ կաթնագույն, գողտրիկ,
Ինձ մոտ է պահված, վա՛ղը ետ կտամ....

Ուղղակի այսօր տոն է, տարեդարձ
Ուղղակի արևն ա՛յս օրն էր ծնվել
եվ իմ` այնտեղ լինելու համար
Մի ամբողջ լուսնի երազանք է պետք....

Ուղղակի այնտեղ իմ խելառ սրտի
Փոթորկուն սերն ու կարոտներն են պետք,
Ուղղակի այնտեղ ողջ տիեզերքի
Անծայրության չափ երազ եմ թողել....

Այսօր երազում ես պտի քամեմ
Պայծառությունը բոլոր աստղերի,
Ստացված նեկտարով կենացը խմեմ
Իմ նախկին սիրո, ներկա կարոտի.....

Գնահատում եմ հատկապես այն, որ մաքրագրված չեն, որ կյանք կա մեջներում... իմ կողմից շատ սիրված Լեոնարդո դա Վինչին էլ ավարտին չի հասցրել իր կտավները՝ համարելով, որ ավարտուն տեսքը սպանում է ստեղծագործությանը... Այսքանը կարդացի, բայց դեռ «X-ին»-ը մտքիցս դուրս չի եկել, և կարծում եմ այս մեկն էլ դուրս չի գա...

Ուլուանա
03.07.2010, 00:11
«Ցողե կարկուտը» լավն էր շատ, պատկերավոր։ :) Բայց մի երկու տեղ կպնեմ, էլի. :P

Սիրահար աչքիս երազ թափանցիկ
Էս տողի տրամաբանական կապը հաջորդի ու նախորդի հետ չտեսա... Միգուցե համապատասխան կետադրության դեպքում հասկացվի, էսպես մի տեսակ չի հասկացվում, կարծես անկապ խցկած տող լինի...


Իմ իրակա՜նս, ես քեզ զգացի
Իմ–ի հետ ս–ն ավելորդ է։ Կամ «իմ», կամ «ս»։ Գիտեմ, որ հայտնի բանաստեղծներից ոմանց գործերում էլ երբեմն կարելի է հանդիպել էս սխալը, բայց դե դրանից սխալը ճիշտ չի դառնում։

My World My Space
03.07.2010, 00:16
«Ցողե կարկուտը» լավն էր շատ, պատկերավոր։ :) Բայց մի երկու տեղ կպնեմ, էլի. :P

Միգուցե համապատասխան կետադրության դեպքում հասկացվի, էսպես մի տեսակ չի հասկացվում, կարծես անկապ խցկած տող լինի...
Իմ–ի հետ ս–ն ավելորդ է։ Կամ «իմ», կամ «ս»։ Գիտեմ, որ հայտնի բանաստեղծներից ոմանց գործերում էլ երբեմն կարելի է հանդիպել էս սխալը, բայց դե դրանից սխալը ճիշտ չի դառնում։

Պետք է հասկանալ էսպես, ... Սիրահար աչքիս թափանցիկ երազ բայց նաև իմ "իրականս", էստեղ "իրականս"-ը օգտագործել եմ, որպես իմ արտահայտություն...բայց վերջում չակերտները չդրեցի....:oy
շնորհակալ եմ....

Ուլուանա
03.07.2010, 00:20
Պետք է լիներ էսպես, որպես թվարկում.... Սիրահար աչքիս թափանցիկ երազը և իմ "իրականս"-ը...
Էդ դեպքում պիտի ստորակետ դրվեր էդ արտահայտությունից առաջ և հետո։ Ի դեպ, նոր նկատեցի, որ էս բանաստեղծությանդ մեջ կետադրական նշաններ համարյա չկան... Դրանք կարևոր են, մի անտեսի։ ;)

My World My Space
03.07.2010, 00:22
Ի դեպ, նոր նկատեցի, որ էս բանաստեղծությանդ մեջ կետադրական նշաններ համարյա չկան... Դրանք կարևոր են, մի անտեսի։ ;)

ի դեպ որոշ տեղերում միտումնավոր չեմ դնում, որ մտածելու ավելի մեծ դիապազոն լինի.....;)

Շինարար
03.07.2010, 00:23
ՑՈՂԵ ԿԱՐԿՈՒՏ....

Գարնան հեքիաթի գիշերում ծնված
Զուլալ ու փայլուն մի ցողի նման
Թառեցիր դեռ նոր գարնան բույրն առած
Իմ սրտի մատղաշ շիվերի վրա...

Ու մի ողջ գիշեր դողդողաց հոգիս
Սիրահար աչքիս երազ թափանցիկ
Իմ իրակա՜նս, ես քեզ զգացի
Թևերիս վրա, ու սրտիս մոտիկ….

Բայց գոլորշացար վաղորդյան շոգից
Արևի առաջին շողերից անսանձ
Դարձար կարկուտի մի սառցե հատիկ
Վերից ծեծեցիր ճյուղերս ծաղկած….

Գիտե՞ս իմ սերը երկար թփրտաց`
Թեկուզ ջարդված, ընկած վիճակում,
Իսկ դու ձուլվեցիր առուների հետ
Ալեկոծ ծովի ծարավ երախում….

Վորլդ, բայց ճիշտն ասա սա էն նույն ձևի ներշնչումո՞վ ես գրել, ոնց որ էն մյուսները, որ ես շաաատ եմ հավանում, մի տեսակ մաթեմատիկա եմ տեսնում, հաշվարկ, որ եթե հանենք՝ տակը էն Վորլդը չկա, կներես, էս մեկը չեմ հավանում:)

Հ. Գ. Գրառումս Բլթագիրք չտանես էլի:

My World My Space
03.07.2010, 00:26
Վորլդ, բայց ճիշտն ասա սա էն նույն ձևի ներշնչումո՞վ ես գրել, ոնց որ էն մյուսները, որ ես շաաատ եմ հավանում, մի տեսակ մաթեմատիկա եմ տեսնում, հաշվարկ, որ եթե հանենք՝ տակը էն Վորլդը չկա, կներես, էս մեկը չեմ հավանում:)



Շին ջան խոստովանեմ, որ էս մեկը հեշտ չտրվեց ինձ, խմբագրելով հազիվ արտահայտեցի ուզածս..... այ սրա համար էի ասում, որ խմբագրելը չեմ ընդունում....

Շինարար
03.07.2010, 00:29
Շին ջան խոստովանեմ, որ էս մեկը հեշտ չտրվեց ինձ, խմբագրելով հազիվ արտահայտեցի ուզածս..... այ սրա համար էի ասում, որ խմբագրելը չեմ ընդունում....

Վորլդ, էնպիսի տպավորություն ա, որ ուղղակի ցանկացել ես նոր ոտանավոր գրել, կներես՝ սա ոտանավոր եմ անվանելու, սրա չխմբագրվածն էլ չեմ պատկերացնում, ինքը չի եկել, ուղղակի դու գրել ես, համոզված եմ, ոչինչ, գրելով են ստիպում, որ ինքը էլի գա:)

Dayana
03.07.2010, 00:29
Այ մարդ, էս տղեն չի խմբագրում ` ասում ենք լավը չի, խմբագրում է ՝ ասում ենք լավը չի, բա սրա վերջն ի՞նչ կլինի :think

Երկնային
03.07.2010, 00:39
իսկ ինձ պատկերները դուր եկան… ապրես :)

My World My Space
10.07.2010, 09:00
Սա սոնետների մրցույթի համար գրվածն էր, բայց քանի որ ես սոնետ գրել չգիտեմ, որոշեցի ամբողջացնել միտքս......;)


Անզգուշության վճարը` սեր

Մենք անչափ հեռու ենք այսօր իրարից,
Ոչ մի կերպ չենք կարող նորից մոտենալ,
Այս հեռավաորությունը մետրով չես չափի.
Ժամերն են խլել մեր սերն անսահման:

Ամեն մի վայրկյան զինված է նետով
Որը չարագույժ, որը բարեբեր,
Մենք վայելում էինք, չեինք գիտակցում,
Որ այդ պահին էլ վահաններ են պետք...

"Անուշադրության համար վճարել
Մի ամբողջ սիրով, կյանքով փայփայած..."
Այս դատավճիռն ինչ խոսք դաժան էր
Բայց ստորագրեցինք դրա տակ ստիպված...

Մեր սերը զոհն էր այն սխալների,
Որոնք գործեցինք անգիտակցաբար,
Նրա հառաչանքն էլ ուղեկցեր պիտի
Ապագայում մեզ` իրարից բաժան:

Հիմա մենք նույնն ենք, նույն կետին հասած,
Միայն թե տարբեր ճանապարհներով,
Կյանքիս ավարտին եմ սպասում անդարձ,
Որ ձեռքդ բռնած անցնեմ դրախտով,
Ոչի՜նչ, որ գուցե հասնես ուշացած`
Ես կսպասեմ քեզ երկար ապրելով…..

My World My Space
21.07.2010, 17:18
Սա գրել եմ 1995թ-ին, եթե հիշում եք էդ ժամանակ Երևանը պարսիկները կրած տանում էի Պարսկաստան....:)

Պարսիկ Վալիի նամակը երևանցի Վալոդին...
/գաղտնի/

Երևանցի բարեկամ,
Ունե՞ս մի հինգ դահեկան
Բեր դնենք մենք գործի մեջ
Բիզնես անենք մինչև վերջ
կամ էլ թե չէ պղինձ բեր,
վաֆլի կտամ քեզ նվեր...

Լսել եմ որ հայոց դաշտում
"Կամացու" է տեղ-տեղ աճում
Տեսք տուր դրանց ջարդոնի,
Հասանը կգա կտանի...

Գրածս գաղտնի պահիր
կամ շտապով այն վառիր
Չընկնի այլոց ականջը,
Չփոխվի ձեր պահանջը......


Հ.Գ. Դե ոտնավորիկ ա, էլի.....:roll:pardon

KiLa
22.07.2010, 17:28
Բարև Վորլդ ջան: Կներես, բայց խախտելով տրադիցիան ուզում եմ մի երկու բառ գրել ,,Ցողե կարկուտի" մասին ( նույնը ուզում էի անել, երբ կարդացի ,,Լուսնի գողը": Մի բան այն չէ, ու ինձ թվում է դա միայն խմբագրման պակասը չէ: Գիտես, միտքը հրաշալի էր, սյուժեն արտակարգ. կար սկիզբ, կար կոնֆլիկտ և ՝ ես կասեյի հիանալի ավարտ: Պատկերներն՝ ավելի քան գեղեցիկ էին: Բա՜աաայց… լավ չէր: Ինչու՞... Դու ունեցել ես լավագույնը ստանալու համար անհրաժեշտ 90տոկոսը: Նույնիսկ կառուցվածքային առումով վերցրած՝ ամեն ինչ ճիշտ էր: Ուրեմն ինչու՞ չի ստացվել, կամ ի՞նչը չի ստացվել: Այ սրա մասին է պետք մտածել, և ես հուսով եմ, որ դու կմտածես...
Կներես Վորլդ ջան, բայց ինձ համար անկեղծ միևնույնը չէ քո գործերի ճակատագիրը, և դա է պատճառը, որ հայտնում եմ անհանգստությունս: Թե չէ, ինքդ էլ գիտես, դժվար չէ սեղմել բոլորիս քաջ ծանոթ կոճակը ու ,,գլուխս ազատել"...

My World My Space
16.09.2010, 23:39
Ափսոս

/"Կիսատներս" շարքից/

Մտածում էի` գուցե կզղջաս,
Գուցե կափսոսաս,
Կուզենաս շտկել երազները մեր
Ոտնակոխ եղած....

Չե՞ս ուզում...
Ափսո՜ս....

Իսկ թե չես ցանկանում նաև հիշել,
Ուրեմն ափսոս և այս պահը,
Որ գիշերվա մթին
Ափսոսանքի շունչ եմ
Հաղորդում թղթին.....

My World My Space
17.09.2010, 23:53
Օտար լուսինը

/"Կիսատներս" շարքից/

Օտար երկինք է
Իմ գլխի վերև
Ու օտար աստղեր:
Օտար լուսինն էլ
Խնդնում է վրաս
Ու հարց է ուղղել.
- Էս ո՜ւր էս ընկել
Ո՞վ է քո սերը,
Ո՞ւմ ես կարոտել
Ի՜նչ ծնող, ի՜նչ մեր
Ու ի՜նչ ընկերներ
Եվ ընդհանրապես
ի՜նչ ես դուրս տալիս
Դու այս կողմերում
Ի՞նչ ես կորցրել....

Սատանան տանի
Ինչ էլ մի գտա՜վ
Թույլ տեղիս կպավ....

- Կա՛ց այ անիրավ,
Ամբողջ աշխարհին
մի՞թե մի հատ չես
Էդ դեպքում ո՞նց է,
Որ օտար եմ քեզ....
Դու ինձ չե՞ս տեսել
Իբր չե՜ս հիշում
Ախր միասին
Ինչքա՜ն ենք քայլել
Թե՞ էն ժամանակ
Ես օտար չէի
Մի րոպե՜, էդ ո՞ւր,
Էդ ո՜ւր ես չքվում,
Ո՞ւր ես ամոթից
Երեսդ փակում.....

Լսե՛ք օտարներ
Օտար քաղաքի,
Որ ձեր հարազատ
Ինձ օտար երկրում
Լուսինն ամոթից
Երեսն է ծածկում
Փախչում ինձ նման
Քոչվոր օտարից
Հետս ծիծաղեք,
Չարտասվեմ նորից.....

Կաթիլ
17.09.2010, 23:58
Օտար լուսինը

Գուցե չի հետաքրքրում ոչ մեկին, բայց ասեմ… վաղուց քո գրածները կարդալուց հաճույք չէի ստացել: Ապրես:

Sambitbaba
18.09.2010, 00:29
ՔԱՐՈԶԻՉԸ



Ճշմարտություն եմ ծախում.... սարքովի՜.....
Պ. Սևակ


Լսո՞ւմ ես այս խուլ ու բութ աղմուկը,
Դա՛րն է աղմկում, շառաչում վայրագ,
Դա՛րն է ծառս եղել մարդկության գլխին,
Իսկ դու մաշում ես դեռ քո տաղտուկը,
Դու դեռ խաղում ես` իբր անտեղյակ....

Օրերը լցվել մեկ-մեկու գլխի,
Ու հռնդյունով շարժվում են առաջ,
Իրենց ծանրությամբ ճժմելով ճամփին`
Ճակատագրերը դեռ խակ ու կանաչ....
Իսկ դու եզային քո հանգստությամբ
Մեխվել ես տեղում,
Ճառում ես խաբված մի ճշմարտություն,
Որ դարն է հերքում:

Քո լայն ճամփեքին ամեն ինչ պաղ է,
Ու կրակ չկա՛ քո ճոխ ճառերում,
Հուսալը զո՜ւր է, սպասելը` ցավո՛տ,
Երբ կողքիդ պարում ու մերկանում է
Կյանքը արյունոտ....

Քո ստրկությունը անիմաստ խաղ է,
Երբ հենց քո շուրջը, և հենց քո ներսում,
Իրար են ձուլվել` անոդ ու կատոդ,
Ցավ ու վայելքներ, սեր, ատելություն,
Գգվանք ու կարոտ....

դարն է աղմկում, դարն է ծառս եղել,
Իսկ դու քո անիմաստ խաղով,
Դեռ գովերգում ես երկինքդ սառած,
Երկինքդ անօդ......

2001թ. երևան



Շաաատ լավն էր... Շնորհակալություն!

Lianik
18.09.2010, 00:32
Օտար լուսինը

Հով ջան, մենախոսություն-երկխոսությունդ իսկապես շա~~~տ լավ է ստացվել, հավանեցի:love:oy



հ.գ. ծրագիրը ճի թողնում վարկանիշ տամ:(

My World My Space
18.09.2010, 17:25
Մասնատի՛ր

Ոտքս պոկի՛ր, ձեռքս պոկի՛ր,
Հետո թել-թել դու մասնատիր մկաններս:
Թող որ ցավեն, ու այդ ցավից
Մարեն մյուս բիրտ ցավերս:
Շուշաթղթի՛ր ու փայլեցրո՛ւ ոսկորներս,
Թող որ փայլեն, ու այդ փայլից
Մարեն մյուս խենթ փայլերս....
Էլ չե՜մ ուզում ինձ նկատեն,
Թող մի կեղտոտ, մութ անկյունում
Անձևացած ու մասնատված,
Անգործ փռվենք` ես ու խելառ երազներս....

էսօր էլի էս տրամադրությունս ա "մոդա".... :(

Dayana
18.09.2010, 17:27
էսօր էլի էս տրամադրությունս ա "մոդա".... :(

Վորդ, որ քեզ շուշաթղթի, կվերանաս այ տղա :))

My World My Space
18.09.2010, 17:29
Վորդ, որ քեզ շուշաթղթի, կվերանաս այ տղա :))

իմ ուզածն էլ դայա.... :cry

My World My Space
18.09.2010, 19:42
Գուցե չի հետաքրքրում ոչ մեկին, բայց ասեմ… վաղուց քո գրածները կարդալուց հաճույք չէի ստացել: Ապրես:

Շնորհակալ եմ.... ես էլ.... փաստորեն էստեղ մազոխիստական մի բան կա` ես միայն վատ զգալուց եմ լավ գրում....:think

Կաթիլ
18.09.2010, 19:50
Շնորհակալ եմ.... ես էլ.... փաստորեն էստեղ մազոխիստական մի բան կա` ես միայն վատ զգալուց եմ լավ գրում....:think

Դե էդ դեպքում ի՞նչ կարող եմ ասել: Մնում է մաղթեմ ընդամենը, որ ինձ դուր եկող ստեղծագործություններդ շաաաատ ուշ-ուշ ծնվեն: :)

My World My Space
19.09.2010, 23:10
Երգենք մեր կյանքը

/"Կիսատներս" շարքից/


Երգեր կան, որոնք թեպետ դառնացնում,
Արցունքների մեջ խեղդում են հոգիդ,
Բայց իրենց զուլալ տեսքը չեն կորցնում
Մնում են իբրև ուղեկից կյանքիդ:

Տրտմում ենք, հաճախ դառնացած լալիս
Պոկվում ենք մի պահ մեր գորշ ներկայից
Կանգնում է վազքը դեպի ապագա
Ու նահանջում ենք գիրկը հուշերի:

Հուշերն էլ ունեն տարբեր երանգներ
Ու մեղեդիներ հին մելոդրամի
Տարբեր արկածներ, որ վերածվել են
Իրենց դարն ապրած անեկդոտների...

My World My Space
20.09.2010, 12:51
/"Կիսատներս" շարքից/

Կե՜ղծ են բոլորը, կեղծ է ամեն ինչ,
Այո՛, կեղծ է և աշխարհն այս ունայն,
Եվ այս կեղծիքի լաբիրինթոսում
Ապրում է մարդը` կեղծիքի արքան....

Dayana
20.09.2010, 16:32
Հով, ինչի՞ ես քեզ չեմ հավատում :(

My World My Space
20.09.2010, 17:37
Հով, ինչի՞ ես քեզ չեմ հավատում :(

իսկ դա պարտադի՞ր ա.....

Dayana
20.09.2010, 21:46
իսկ դա պարտադի՞ր ա.....

Ծիբե վիդնեյ :)

Lianik
20.09.2010, 23:55
Հով, այս վերջին գրածներդ նո?ր ես գրել, թե շուտվա գրածներդ ես տեղադրում??....
լավն են:love

My World My Space
26.09.2010, 08:29
***
/Ցվետաևայի մոտիվներով/

Այդ թախիծն աչքերիցդ հեռացրու,
Գիտե՞ս, ինձ համար էլ հեշտ չէ,
Եվ ոչինչ, ոչինչ մի հարցրու,
Ժամանակը կբուժի գուցե:

Ես գիտեմ այս հանդիպումից էլ
Թերևս ոչինչ չի ստացվի,
Խնդրում եմ գնա՛ քո ճանապարհով
Ու ինձ էլ, ինձ էլ մի տանջիր:

Քեզ թվում է թե հպարտությունի՞ց է,
Որ քայլում ու հետդ չեմ խոսում,
Հպարտությունից չէ, այլ վշտից է,
Որ գլուխս բարձր եմ քայլում:

Չեմ ցանկանում, որ տեսնես իմ վիշտը
Ու դու էլ վշտանաս, գուցե,
Որ մեր հանդիպման բոլոր ճամփաների
Դռնակները վաղուց գոց են.....

07.09.04թ. Երևան

Արևածագ
26.09.2010, 10:28
Վոռլդ, շատ լավն է: Բանաստեղծության հատու ռիթմը Ցվետաևայի շունչը շատ կենդանի է փոխանցում : Կեցցե'ս: :ok

My World My Space
26.09.2010, 21:06
Մութ գիշերում դու կլսես
Աղմուկ մի զիլ`
Լաց ու ճիչը դեռ չծնված մեր մանկիկի,
Որը երբեք չի էլ ծնվի

Թող դժոխքով լցվի տունդ
Ու չգտնես երբեք քունդ,
Թող բալիկի ծիծաղի տեղ միշտ լաց լսես
Ու այդ արդար լացի ձայնից խելագարվես:

Գուցե այդժամ վիճակը իմ կհասկանաս,
Աղոթք կանեմ որ աստծո մոտ դու բարձրանաս
Ու օրորես մեր բալիկին,
Իսկ ես մնամ իմ բախտի հետ խավարչտին...


Գիտեմ, էղածը մի բան չի, բայց պոռթկում ա: Գրել եմ 2004-ին, աբորտների մասին հաղորդում դիտելուց հետո, խմած վիճակում....


Հ.Գ. Արխիվներս եմ քրքրում....

E-la Via
26.09.2010, 21:24
Մութ գիշերում դու կլսես
Աղմուկ մի զիլ`
Լաց ու ճիչը դեռ չծնված մեր մանկիկի,
Որը երբեք չի էլ ծնվի

Թող դժոխքով լցվի տունդ
Ու չգտնես երբեք քունդ,
Թող բալիկի ծիծաղի տեղ միշտ լաց լսես
Ու այդ արդար լացի ձայնից խելագարվես:

Գուցե այդժամ վիճակը իմ կհասկանաս,
Աղոթք կանեմ որ աստծո մոտ դու բարձրանաս
Ու օրորես մեր բալիկին,
Իսկ ես մնամ իմ բախտի հետ խավարչտին...


Գիտեմ, էղածը մի բան չի, բայց պոռթկում ա: Գրել եմ 2004-ին, աբորտների մասին հաղորդում դիտելուց հետո, խմած վիճակում....


Հ.Գ. Արխիվներս եմ քրքրում....

Վորլդ դաժան էր, սա ավելի շատ անեծքի էր նման… Աչքիս իրոք լավ խմած ես եղել, որ նամն բան ես գրել:
Էդ արխիվներիցդ ավելի լավ բան չե՞ս կարողանում գտնել:

My World My Space
26.09.2010, 21:38
Վորլդ դաժան էր, սա ավելի շատ անեծքի էր նման… Աչքիս իրոք լավ խմած ես եղել, որ նամն բան ես գրել:
Էդ արխիվներիցդ ավելի լավ բան չե՞ս կարողանում գտնել:

Կգտնեմ, Way ջան, արխային.... գիտե՞ս ինչ մեեեեե՜ծ արխիվ ունեմ....;)

My World My Space
30.09.2010, 08:38
ՔԱՂԱՔԻ ՍԱՆԻՏԱՐՆԵՐԸ

Ասֆալտին գամված ճակատագրեր անտուն,
Քաղցով առլեցուն հայացքներ անհուն,
Որոնց հատակում վախով շղթայված,
Բորբ ատելության վրեժ չլուծված,
գազանային կիրք ու վայրագ ավյուն....

Հասարակության խճճված ցանցում
Մանուկներ` հիվանդ, լքված, անտեսված,
Փոքրիկ ափերը դես ու դեն պարզած
Փողի հետ մեկտեղ ժպիտ են մուրում....

Եվ օր ու գիշեր քաղաքն են չափում
Այս հին քաղաքի սանիտարները
Ու որպես անկեղծ, անգութ հայելի
Մեր դեմ են կանգնում հասարակության խորթ զավակները
Ցուցադրելով իրենց ցավերը....

Ուշադի՜ր նայենք նրանց աչքերին,
Որ լա՜վ ճանաչենք... մե՛ր իսկ դեմքերը....


Վահան Տերյան

***
Դալուկ ու կնճռոտ, դեմքերով տխուր,
Կյանքի որբերն են անցնում համրորեն.
Աչքերն անարցունք, շրթունքները լուռ,
Մենակ, դժնադեմ...

Ա՜խ, ես սիրում եմ այդ վշտածրար
Դեմքերը դաժան՝ տառապած մարդոց,
Որ մենակ շավղով օրորում են հար
Նոր արևի բոց....

Կյանքի որբերը.... վշտերով սնված,
Փըշոտ ճամփեքից ոտքերը արնոտ,
Մարդկանցից մերժված, բախտից հալածված,
Ճակատներ կնճռոտ...

Ուրուրների պես մտքերի հետքին
Գնում են անդուլ, գնում են անվերջ —
Անլուր աշխարհի անմիտ անեծքին
Գնում են հավերժ...

Մենակ ոգիներ, մերժված խոսքի պես,
Հոգուս եղբայրներ, սև կյանքի որբեր,
Եկեք իմ գիրկը, գուրգուր եմ ես ձեզ,
Մենակ ոգիներ...

---------- Ավելացվել է՝ 09:38 ---------- Սկզբնական գրառումը՝ 09:28 ----------


ՀՈՐ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ


Հանուն գալիք վառ խարույկի
Ես պատրաստ եմ այսօր ծխալ....
Պ. Սևակ


Վազվզուքից քրտնած երկիր,
Պատերազմով շնչող երկիր,
Իսկ մենք` մարդիկ, որպես զեռուն,
Վխտում ենք քո սև երեսին....
Ու քրտինքիդ աղը լիզում,
Որ համեմենք օրերը մեր անվերնագիր:
Ինչքան էլ որ խաղերը քո կիրքս հեգնեն,
Կիրքս` անկիրթ ու մանկամիտ,
Մեկ է, ես պիտի որպես աներես արմատ եղեգնի`
Մխրճվեմ անհաս խորքերը տիղմիդ:
Խորքերը ճահճի, որ քեզ է գրկել
(Որի անընդհատ եռքն ու դիֆուզիան
Ժամանակով մարդը չափել` կյանք է կոչել):
Ու սնեմ նրան` այն վեր սլացող ճկուն եղեգնին
Հումուսով կյանքի, սննդով երկրի,
Թող զգա համը քո ջերմ քրտինքի,
Բայց չկեղտոտվի ու չցեխոտվի,
Թող վեր սլանա ու ացավ շնչի,
Թող երկինքը երկունք դարձնի կյանքի....

Իսկ ես ճանկերով կյանք կփորեմ,
կյանք կծնեմ քո խորքերց,
Երակներով ցավ կլափեմ,
Միայն թե նա` վեր բարքերից,
Ինձնով սնվի ու բարձրանա,
կապրիչներով գեղեցկանա,
Ու մոռանա սահման-եզերք
Ձեռնոց նետի երկնին նույնիսկ
Ու իր առջև բացի տիեզերք,
Թող հենց ինքը ԿՈՍՄՈՍ դառնա,
Հրամայի ու պահանջի,
ինքն իրենով թող հիանա,
Ու մեկ-մեկ էլ իր արմատով հպարտանա....

Իսկ ես ամուր կկառչեմ քո սև խորքերից,
Ու ինչքան որ հրեշտակն այդ վեր բարձրանա,
Թո ես այնքան ճյուղավորվեմ ու խորանամ,
Թող ես այնքան քո ընդերքում,
Այրվեմ, շիկնեմ ու մոխրանամ քո կրակից.....



Սա գրելուց առաջ նորից ու նորից կարդում էի Սևակի "Որդուս"-ը

ՈՐԴՈՒՍ

Ինձ հետ լինի, թե առանց ինձ, իմ բալի՛կս, կմեծանաս,
Իմ օգնությամբ, թե առանց ինձ, դու երբևէ կհասկանաս,
Թե ոնց պիտի ապրել կյանքում, թե ոնց պիտի նայել կյանքին,
Թե աշխարհում ինչն է էժան, թե աշխարհում ինչն է անգին:
Ինքս էլ խրատ կարդացողին ո՛չ հարգում եմ, ո՛չ հանդուրժում,
Տափակ թե սուր քարոզներից ինքս էլ եմ միշտ, տղա՛ս, խորշում:
Ու թե հիմա, իմ բալի՛կս, ես քո գլխին ճառ եմ կարդում,
Ապա միայն նրա համար, որ շատ հաճախ կյանքում մարդու
Եթե իր մեծ բաժինն ունի ժամանակը, ինքը դարը,
Բայց և այնպես քիչ չի ազդում նաև ընտրած ճանապարհը:
Գուցե քեզ հետ նույնը լինի, որ պատել է հաճախ ինձ է՛լ.
Հաճախ շուրջս աչք ածելով, այն մարդկանց եմ ես նախանձել,
Որոնց կյանքը հեշտ է անցնում – ասես կյա՜նք չէ, այլ խճուղի`
Անխոչընդո՜տ և անարգելք, քանոնի պես հա՜րթ ու ուղիղ.
Դպրոց, հետո ինչ-որ մի ԲՈՒՀ, մի ազդեցիկ զանգահարող,–
Եվ տաք տեղն է ապահովված…
Այդպես ապրել դու չե՜ս կարող:
Չէի ուզի, որ քո կյանքը հարթ խճուղու նման լիներ:
Դու մի՛ անցիր ասֆալտ ճամփով, գերադասի՛ր ճամփա շինել:
Դու սիրո հետ միշտ հաշտ ապրիր, բայց խույս մի՛ տա տառապանքից.
Նա սրբում է աչքը փոշուց, նա մաքրում է հոգին ժանգից:
Տառապանքից չեն մեռնում, չէ՛, այլ ավելի են պնդանում,–
Ապաքինված սիրտը հետո գալիք ցավը հեշտ է տանում:
Ա՜խ, մի՛ նվա: Հայրդ երբեք չի հանդուրժում նվացողին…
Շատ ավելի լավ է, տղա՛ս, դառն արցունքով աչքըդ ցողիր
Ու քո ճամփան շարունակիր: Թո՛ղ որ լինի նա քարքարոտ,
Բայց քո հոգում եթե լինի բարո՛ւ, լավի՛, սիրո՛ կարոտ,
Դու չե՜ս հոգնի, դու կքայլես. կբարձրանաս դու սարն ի վեր:
Դրա համար ոգի է պետք, դրա համար պետք չեն թևեր:
Դու փոքր ես դեռ, դեռ չգիտես, թե ոնց պիտի կյանքին նայել:
Դու փոքր ես դեռ: Երբ մեծանաս, դառնաս արդեն հասուն ջահել,
Խորհուրդներն իմ և՛ հնացած, և՛ ավելորդ թվան գուցե –
Կյանքում այնժամ էլ չլինեն նման բացեր, նման խոցեր:
Է՛հ, տա Աստված: Ես էլ կյանքում ուրիշ ոչինչ չեմ երազում
(Կույրը, տղա՛ս, ինչպես գիտես, երկու աչք է միայն ուզում):
Խորհուրդներն իմ թող հնանան… Ծաղիկն է լոկ այդպես մեռնում,
Երբ ամռանը ծառի վրա հասուն միրգ է արդեն դառնում:
Հանուն գալիք վառ խարույկի ես պատրաստ եմ այսօր ծխալ,
Հանուն վաղվա ճշմատության թող որ այսօր լինեմ սխալ…

Ժամանակն ու բարքերն են փոխվել փոքր ինչ, ու մի քիչ վերաձևակարպվել են արժեքները.,...

My World My Space
30.09.2010, 12:07
Ճորտությունը


Քայլեր` անզոր, գետնատարած,
Շոշափելով թիզը մետրին,
Ոլոր-մոլոր հարբած հետքեր,
Մոտենում են մեծ կանգառին....

Ներդաշնակված հողին, փոշուն,
Քայլ` լռություն, քայլ` զսպված ճիչ,
Քայլեր` չոքած հանց ճորտություն,
Գլխի վերև անգղի կռինչ....

Քայլ` անաղմուկ, քայլ` վախվորած,
Քայլ` անիմաստ, նոր թշնամի,
Ու այս ճամփին կոտորվում են
Միշտ անկաշառ ու "կաղ" մարդիկ

Այսպես անզոր, գետնատարած,
Շոշափլով թիզը մետրին,
Քայլեր դիտմամբ, քայլ` պատահմամբ
Մոտենում են վերջաբանին....

E-la Via
30.09.2010, 14:38
Ճորտությունը


Քայլեր` անզոր, գետնատարած,
Շոշափելով թիզը մետրին,
Ոլոր-մոլոր հարբած հետքեր,
Մոտենում են մեծ կանգառին....

Ներդաշնակված հողին, փոշուն,
Քայլ` լռություն, քայլ` զսպված ճիչ,
Քայլեր` չոքած հանց ճորտություն,
Գլխի վերև անգղի կռինչ....

Քայլ` անաղմուկ, քայլ` վախվորած,
Քայլ` անիմաստ, նոր թշնամի,
Ու այս ճամփին կոտորվում են
Միշտ անկաշառ ու "կաղ" մարդիկ

Այսպես անզոր, գետնատարած,
Շոշափլով թիզը մետրին,
Քայլեր դիտմամբ, քայլ` պատահմամբ
Մոտենում են վերջաբանին....

Վորլդ խոսքդ հզոր ուժ ունի , քանի որ հետևում իմաստն է թաքնված:

Միայն մի բան եմ ուզում ասել, վերջաբանին տանող քայլերը, հենց միայն այդ վերջաբանի անխոսափելիության պատճառով, պետք է ու կարող են ուրախ գցվել: Հենց միայն այն, որ կարող ես այդ քայլը գցել, արդեն իսկ ուրախության պատճառ է… Թե չէ ինչքան մարդիկ կան, որ դոփում են տեղում ու այդ տեղում կանգնած սպասում վերջաբանին:

My World My Space
30.09.2010, 14:58
Վորլդ խոսքդ հզոր ուժ ունի , քանի որ հետևում իմաստն է թաքնված:

Միայն մի բան եմ ուզում ասել, վերջաբանին տանող քայլերը, հենց միայն այդ վերջաբանի անխոսափելիության պատճառով, պետք է ու կարող են ուրախ գցվել: Հենց միայն այն, որ կարող ես այդ քայլը գցել, արդեն իսկ ուրախության պատճառ է… Թե չէ ինչքան մարդիկ կան, որ դոփում են տեղում ու այդ տեղում կանգնած սպասում վերջաբանին:

Way ջան սա նվիրված էր հարգարժան ճորտություններին, որոնք միայն սողալով են առաջ գնում....;) էդտեղ ուրախություն չի կարող լինել, քանի որ մի անգամ սողացողը պարտավոր է անվերջ սողալ....մնացածներն այն "կաղ մարդիկ" են ում վրայով անցնում են սողունները....

E-la Via
30.09.2010, 15:42
Way ջան սա նվիրված էր հարգարժան ճորտություններին, որոնք միայն սողալով են առաջ գնում....;) էդտեղ ուրախություն չի կարող լինել, քանի որ մի անգամ սողացողը պարտավոր է անվերջ սողալ....մնացածներն այն "կաղ մարդիկ" են ում վրայով անցնում են սողունները....

Վորլդ ջան ես մի փոքր այլ կերպ էի գրածդ ինձ համար վերծանել, դրա համար էլ գրել էի այդ տողերը :):
Համաձայն եմ, որ սողալու մեջ ուրախություն չի կարող լինել, բայց ուրախություն կարող է լինել այն քայլից, որը չի "կաղում", էլ ավելի մեծ ուրախություն կլինի, երբ տեսնես, որ հաստատուն քայլից, սողունները հետ են քաշվում, այլ ոչ թե վրայովդ անցնում… Բայց սա արդեն այլ պատմություն է;)…

Ohanyan
06.10.2010, 11:16
Երկիր բարոյականության պինդ ճաղերով,
Խենթության մեծ գազանանոց,
Գուցե արդեն մեռածների գարշահոտով
Բաց աղբանոց.......

Համառոտ բայց և շատ դիպուկ է ասված… պատկերները տեսանելի են, միաժամանակ բողոք արտահայտող պատկերներ ու սեփական բարոյականությունից զզվանք առաջացնող տագնապ կա… ու չնայած շատ կարճ է, այնուամենայնվ, մանավանդ վերջին երկու տողերը կես պատմականին, կես հենց մեր ժամանակներին անդրադարձող իսկական քննադատություն է… ինձ դուր եկավ, շնորհավորում եմ, իսկապես իմաստալից գործ է…

Ohanyan
09.10.2010, 12:43
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍԵՐՈՒՆԴԸ

Ես մեկն էի այն փոքրիկներից,
Որ պատերազմի սերուդ է կոչվում...

Եվ ռումբերի տակ, մահվան բռի մեջ
Կյանքի էրազն էր նոր-նոր բողբոջում:
Նրանք,որ ընկան դաշտերում մարտի,
Սիրում էին կյանքը մեզնից ոչ պակաս,
Մեկը երազն էր փայփայու սրտի,
Մյուսն իր մանկան դայլայլը կակազ:
Իր տունն էր ուզում զինվորը տարեց,
Որ իր աճյունը ի՛ր հողում թաղվի,
Եվ այն զինվորը որ խոելագարվեց,
Չէ՛ր ուզում աշխարհն արյամբ թաթախվի:
Իսկ ռումբերի տակ,մահվան բռի մեջ
Կյանքի երազն էր նոր-նոր բողբոջում:
Թատերաբեմում պատերազմների
Ամեն երազ չէ, որ կյանք է դառնում,
ամեն ասուպ չէ, որ լույս է տալիս....

Ինչպիսի՜ ոճիր....

Թող ոչ մի սեունդ աշխարհում երբեք
Էլ պատերազմի սերունդ չկոչվի....

Այս խոսքդ միշտ արդիական կլինի, ցավալի փաստ է, այնուամենայնիվ, քո այս գործի խորագիրը մեր սերնդակիցներից յուրաքանչյուրի հոգեբանության մեջ նստած սեպ է, Մենք տեսել ենք պատերազմը այնպես, ասես կյանքը հենց այդպիսին էլ պետք է լիներ… Վանաձորում կա Արցախ պուրակ, այդտեղից վանաձորցիները վերջին հրաժեշտն էին տալիս Արցախում ընկածներին… եթե այսօր տեսնեք այդ պուրակ կոչվածը, առնվազն կզարմանաք, թե այդ պատերազմի սերունդը ո՛ր աստիճանի իր իրավունքները չպաշտպանող և շրջապատի հանդեպ անտարբեր մեծացավ… Ձեր այս գործը ինձ շատ հոգեհարազատ թվաց, կներեք եթե թեմայից մի փոքր շեղվեցի

My World My Space
14.10.2010, 17:46
Անտառում կա մի արահետ,
Մի արահետ մենավոր,
Ուր ոչ մեկ, ոչ մի անգամ,
Ոտք չի դրել մինչ այսօր...

Այնտեղ քեզ եմ ես սպասում
Տեսքիդ սիրավառ,
Ուր ես արի իմ քնքուշ,
Բե՛ր կանթեղդ վառ

Բեր ու մոխրում անթեղած
Մեր սերը վառենք
Մեր սերը գարնան նման
Անտառում փռենք...

Տերև հագնի կեչին,
Ու բույն շինի կկուն,
Մեր սերը երփնավառ
Թող հուրհուրա հեռվում...

Ու թող ժպտան բոլորը
Նախամարդու նման
Մեր սերն անվանելով
Հրաշք... կամ ծիածան....


1997թ.

առաջին սիրային տաղիկս.....:)

Ռուֆուս
14.10.2010, 17:49
Լավ ա վերջում տարեթիվը կարդացի :)) Թե չէ հիասթափվելու էի պոետ ՄՎՄՍ-ից :))

Էդ տարիքի համար նորմալ տվայտանք ա :)

Malxas
04.11.2010, 11:59
Կարդացի բոլոր բանաստեղծությունները: Հաճելիորեն զարմացած եմ: Հրապարակվա?ծ են արդյոք: Կցանկանայի ձեռք բերել:

My World My Space
17.11.2010, 11:13
***
/"Կիսատներս" շարքից/

Չարով մենք կօծվենք` հանուն քեզ ու ինձ,
Ու հանուն նրանց, ում մենք սիրում ենք:
Եվ չարի ւոժով ու վամպիրային մեր ագահությամբ
Երկրի երակից մենք կյանք կխմենք`
Իրողջ թնդությամբ ու ողջ էությամբ:
Դե ե՛կ, սիրելի՜ս, Չարով մենք զինվենք,
Ընդդեմ չարիքի....

My World My Space
23.11.2010, 13:07
***
/"Կիսատներս" շարքից/

Դու զգում ես ինչ-որ միայնությո՞ւն,
Ինչ-որ թախի՞ծ է սիրտդ համակել,
Մի խորհուրդ տամ քեզ,
Որը, կներես, քիչ չար խորհուրդ է,
Բայց համենայդեպս`
Կարող է բուժվե՞ս...
- Կարո՞ղ ես սիրել,
Դէ՜, ինչ-որ մեկին սիրել դժվար չէ,
Դժվարը նրան փնտրել-գտնելն է,
Իսկ եթե գտար, արդեն դժվարը
Քե՛զ տեղում գտնելն է....

My World My Space
23.11.2010, 13:22
***
/"Կիսատներս" շարքից/

Զարմացել է ահեղ ժամանակը, ահա՛,
Լեռը ծառս է եղել մայրամուտին ընդդեմ,
Արեգակը գուցե մոլորե՞լ է ուղին,
Գուցե լե՞ռն է հարբել, ես ի՞նչ գիտեմ....

Garapost
06.12.2010, 13:46
***
/"Կիսատներս" շարքից/

Չարով մենք կօծվենք` հանուն քեզ ու ինձ,
Ու հանուն նրանց, ում մենք սիրում ենք:
Եվ չարի ւոժով ու վամպիրային մեր ագահությամբ
Երկրի երակից մենք կյանք կխմենք`
Իրողջ թնդությամբ ու ողջ էությամբ:
Դե ե՛կ, սիրելի՜ս, Չարով մենք զինվենք,
Ընդդեմ չարիքի....

Իմ կարծիքով սա ոչ թե կիսատ է, այլ դեռ մի բան էլ ավել է.

/"Կիսատներս" շարքից/

Չարով մենք կօծվենք` հանուն քեզ ու ինձ,
Ու հանուն նրանց, ում մենք սիրում ենք:
Դե ե՛կ, սիրելի՜ս, Չարով մենք զինվենք,
Ընդդեմ չարիքի....

My World My Space
06.12.2010, 17:46
Շնորհակալ եմ ուշադրության համար, բայց կարծում եմ պատշաճի սահմաններում կլիներ, եթե նախապես հարցնեիր, նախքան խմբագրելը....

եթե դու նայում ես տողերի չափին և քեզ համար ավելի կաևոր է պատյանը, ապա ինձ համար միանշանակ այդպես չէ: Եթե միտքն արտահայտվել է 7 տողով, այն այդպես էլ պետք է մնա, որ չկիսատվի ու ամբողջական լինի:

Garapost
06.12.2010, 18:05
Քո կամքը ինձ հանար օրենք է: Ես չեմ խմբագրել, այլ կարծիք եմ հայտնել: Թե այստեղ միայն գովե՞լ կարելի է:

My World My Space
06.12.2010, 18:09
Քո կամքը ինձ հանար օրենք է: Ես չեմ խմբագրել, այլ կարծիք եմ հայտնել: Թե այստեղ միայն գովե՞լ կարելի է:

չէ, բայց նախքան խմբագրելը կարելի էր պարզապես ասել, որ այս տողերը ավելորդ ես համարում, կամ որ դուրդ չեկավ և յալն: :)

Garapost
06.12.2010, 18:20
Ներեցեք... Էլ չեմ գա Ձեր քաղաքը:

My World My Space
06.12.2010, 18:34
Ներեցեք... Էլ չեմ գա Ձեր քաղաքը:


Բարով գաս... :)
Բայց խմբագրիչդ տանը թող.... ;)

Garapost
06.12.2010, 18:38
:hands, Այ դա խոսք չեմ տալիս::D

CactuSoul
06.12.2010, 18:52
Հով ջան, մենք, իհարկե, չգիտենք, թե դու որ բանաստեղծության որ տողի մեջ ինչքան ջանք ու կյանք ես դրել, ու շատ հավանական եմ համարում, որ կարող էր թեկուզ կիսատ բանաստեղծության մեջ նույնիսկ մեկ բառի փոփոխությունը քեզ համար շատ մեծ բան նշանակել: Բայց անձամբ ինձ դուր եկավ այդ չորս տողանոցը, այնինչ յոթ տողով այն ինձ չկարողացավ ինչ-որ բան տալ, այսինքն չհասցրեց տալ, իրոք որ կիսատ էր:
Գուցե Garapost-ի խմբագրածը չի արտահայտում այն, ինչի համար կամ մասին դու գրել ես այդ բանաստեղծությունը, բայց, կարծում եմ, չես կարող ժխտել, որ ավելի ամբողջական ու ուժեղ է ստացվել, քան օրիգինալը:

Իմ անձնական կարծիքն էր, որ ասում եմ՝ չես կարող ժխտել, դա չի նշանակում, թե իրականում չես կարող ժխտել:)):oy:

ars83
25.12.2010, 02:07
Դեռ միայն առաջին էջն եմ կարդացել, որոշների մասին գրեմ առաջին տպավորություններս:

Մանկապարտեզ. որոշ հատվածներում մանկական թեթևությունը չկա, օրինակ՝ «Մկան խաղը մահն է կատվի, Կատվի խաղը հարց է պատվի...», մի-տեսակ չի բռնում «տուն-տունիկի» լեզվին:

ԽԵՆԹԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Շատ դժվար կարդացվող է, հատկապես այս հանգավորումը՝ «Սև ու սպիտակ մի պատմություն, Լարված ծուղակ մենակության Հիմարության անմեղություն Չարիքն ընդդեմ հիմարության»: Միգուցե, ինչ-որ հոգեվիճակ է, որ ինձ խորթ է, այդ պատճառով դժվարընկալելի է:

X-ին. Հարուստ գույներով է նկարագրված ու ներքին լարումով: :ok Կարող եմ գնահատել միայն ձևը, զգացումներն ինձ անծանոթ են:

Պարտությունից Հավերժություն. Սա դուրս եկավ իր մտորումներով, գրելաձևն էլ էր լավը, բացի որոշ հատվածներից, որտեղ մասնագիտությունդ, իմ կարծիքով, զգացնել է տալիս. ;)
«Եղբայր, սիրելիս, խնդիրը բարդ է, Հիմքը անկայուն…. Ստորագրվենք մեր վերին <<ԵՍ>>-ի հանդեպ պարտություն»

Իսկ այս մեկն ամենալավն է մինչև հիմա կարդացածներիցս.

* * *
Ես էլ երբեք քեզ հետ չեմ լինի
Բայց երբեք էլ չեմ արհամարի,
Ուղղակի քո և իմ միայնակ հոգու միջև
Մի նմանություն եմ ես գտել...


Մի հետաքրքիր բան նկատեցի. արձակում դու սովորաբար գրում ես բավական պարզ լեզվով, կարճ, դիպուկ, խտացված ֆրազներով, իսկ չափածոյում նախընտրում ես ավելի ընդարձակ, պերճ կառուցվածքները (որոնք, ըստ իս, հաճախ զիջում են պատկերավորությամբ): Անկեղծ խոստովանեմ, որ ընդհանուր առմամբ ինձ ավելի շատ դուր է գալիս քո արձակ ստեծագործությունը, քան չափածոն: Մյուս կողմից՝ ես չափածոն ավելի դժվար եմ ընկալում, քան արձակը, այնպես որ, կարող է դա է պատճառը:

Շնորհակալություն տեղադրելու համար:

My World My Space
06.01.2011, 22:45
12-ն անցի սպասումներ

Կեսգիշեր է
Շուտով կհատվի
Եզրագիծը 12-ի
Պիտի գայիր.
Սպասո՜ւմ էի....

12-ն անց մեկ վայրկյան է,
Սպասում էի, ու դու չեկար:
Հիմա արդեն դա երեկ էր` ացած տարի՜
Ու նոր տարում անցած տարի դու չկայիր.....


Չգիտեմ սա մարգարեություն էր, թե չէ, բայց էսպես էղավ, ու ստիպված պետք ա շարունակեմ...


Կարոտն իմ սրտում,
Արցունքն աչքերիս
Տարիներ կանցնեն,
Բայց ինձ համար
Միշտ դեռ երեկ
Տասներկուսն անց մեկ վայրկյանը
Կհիշեցնի,
Որ դու չեկար...
Չե՛ս գա....
Չկա՜ս....

My World My Space
17.01.2011, 23:14
***
Իսկ ես ասում եմ քեզ,
Կանցնի՛, կանցնի՛, կանցնի՜...
Ու դու "նոր սեր կանես",
Ինձ հավատա:
Այդպես կլինես դու,
Այդպես եմ հիմա ես,
Եղել է նա....
Նախատում ես դու ինձ,
Որ չեմ ասում ես քեզ,
Մեղմ, համոզիչ խոսքեր`
Քեզ կարեկցող:
Խոսքերն, ինձ հավատա,
Այնպես չնչին են, խեղճ
Նման գործերի մեջ
Այնքա՜ն ստող....
Կանցնի՛, կանցնի՛, կանցնի՜,
Հաստատ գիտեմ` կանցնի,
Այդպես է դա...
Ինձ հարցնում ես, թե ես
Որտեղի՞ց գիտեմ դա....
Շատ եմ հիվանդ եղել
Ու.... բժի՜շկ եմ հիմա....

Dayana
18.01.2011, 00:11
Կշարունակե՞ս սա:
Շատ սիրուն ա, շունչ ունի ու մի տեսակ շատ ա: Մնացել ա օդում կախված, մի տեսակ խոսքը բերանում: Կամ էլ ես ինչպես միշտ սխալ եմ հասկանում: :) Ամեն դեպքում ապրես, սիրուն ա:

Tig
18.01.2011, 09:41
***
Իսկ ես ասում եմ քեզ,
Կանցնի՛, կանցնի՛, կանցնի՜...
Ու դու "նոր սեր կանես",
Ինձ հավատա:
Այդպես կլինես դու,
Այդպես եմ հիմա ես,
Եղել է նա....
Նախատում ես դու ինձ,
Որ չեմ ասում ես քեզ,
Մեղմ, համոզիչ խոսքեր`
Քեզ կարեկցող:
Խոսքերն, ինձ հավատա,
Այնպես չնչին են, խեղճ
Նման գործերի մեջ
Այնքա՜ն ստող....
Կանցնի՛, կանցնի՛, կանցնի՜,
Հաստատ գիտեմ` կանցնի,
Այդպես է դա...
Ինձ հարցնում ես, թե ես
Որտեղի՞ց գիտեմ դա....
Շատ եմ հիվանդ եղել
Ու.... բժի՜շկ եմ հիմա....

Հոոոով…:love
Էս ինչ լավն էր: Վաղուց սենց հաճույք չէի ստացել պոէզիա կոչվածից… Շատ ապրես:)
Ինչքան էլ ասեմ, որ քո արձակը չափածոիցդ լավն է, բայց մեկա էս գործդ հրաշք ա: Շատ հաջող ա ստացվել, շատ սիրեցի:

Արմինե ջան, բայց ի՞նչն ա կիսատ, լրիվ ավարտուն միտք ա…:think

Dayana
18.01.2011, 12:57
Արմինե ջան, բայց ի՞նչն ա կիսատ, լրիվ ավարտուն միտք ա…:think

Ես չէի ասում կիսատ, Տիկ, ասում էի շատ ա, օդում ա մնացել: Անցած լինի: :)

My World My Space
18.01.2011, 14:27
Իմ անունը....

Հե՜յ, դուք չգիտե՞ք իմ սև անունը,
Ե՛ս եմ ցավերի մեջ ծիծաղողը,
Դուք դեռ երգում եք միևնույն տո՞ղը,
Ե՛ս եմ ձեր երգի աղավաղողը....

Հե՜յ, դուք չգիտե՞ք իմ սև անունը,
Ես եմ խավարում երազ վառողը
Անվերջ քնել եք, գիտեմ, տանում է հիմա ձեր քունը
Ես եմ ձեր հավերժ քուն խանգարողը....

Ե՛ս եմ ցավերում վերածնվողը
Ստվերների հետ հավերժ պարողը,
Ե՛ս եմ այս երկրի հումուսն ու հողը,
Ես` և՛ պաշտողը, և՛ պաշտվողը....

Հե՜յ, դուք դեռ երգում եք միևնույն տո՞ւնը,
Ձեզ չի՞ հոգնեցրել հնօրյա տաղը,
Դե՜, մի կո՛ղմ թողեք ձեր հիմար խաղը,
Քանզի չգիտեք իմ սև անունը....

Ձայնեք լեռներին ու նրանք իսկույն
Ձեզ կարձագանքեն իմ կեղծանունը....

Tig
18.01.2011, 14:38
Իմ անունը....

Հե՜յ, դուք չգիտե՞ք իմ սև անունը,
Ե՛ս եմ ցավերի մեջ ծիծաղողը,
Դուք դեռ երգում եք միևնույն տո՞ղը,
Ե՛ս եմ ձեր երգի աղավաղողը....

Հե՜յ, դուք չգիտե՞ք իմ սև անունը,
Ես եմ խավարում երազ վառողը
Անվերջ քնել եք, գիտեմ, տանում է հիմա ձեր քունը
Ես եմ ձեր հավերժ քուն խանգարողը....

Ե՛ս եմ ցավերում վերածնվողը
Ստվերների հետ հավերժ պարողը,
Ե՛ս եմ այս երկրի հումուսն ու հողը,
Ես` և՛ պաշտողը, և՛ պաշտվողը....

Հե՜յ, դուք դեռ երգում եք միևնույն տո՞ւնը,
Ձեզ չի՞ հոգնեցրել հնօրյա տաղը,
Դե՜, մի կո՛ղմ թողեք ձեր հիմար խաղը,
Քանզի չգիտեք իմ սև անունը....

Ձայնեք լեռներին ու նրանք իսկույն
Ձեզ կարձագանքեն իմ կեղծանունը....

Վայ ես քու սատանայակերպ ջանին մեռնեմ…:B

Հով, էս էլ ա հզոր: Էս կարո՞ղ ա ուզում ես նենց անես, որ էլ տեղ չունենանք ասելու, թե արձակդ չափածոից լավն ա… Եվս մեկ սենց գործ ու ես էլ ինձ նման արտահայտություն թույլ չեմ տա;)

My World My Space
18.01.2011, 15:14
ՏԱԼ-ԱՌՆԵԼՍ

Առնելիքս քիչ է եղել,
Քան տալիքս.
Պարտք վերցնել
Պարտք փակելն է անելիքս....

Չեմ տրտնջում,
Գիտե՛մ, մի օր
Ետ կստանամ....
Ապառիկս...
(Տոկոսներո՜վ.....)


Նե՜նց եմ սիրում սա....:love:oy

My World My Space
05.02.2011, 09:52
Չկայացած երկխոսություն

Բարև՛, չէի՞ր սպասում
Այսքան տարի հետո,
Երբ ամեն ինչ թաղել էիր
Անցյալի ծալքերում...

Եկա ասեմ ես քեզ....
Եկա ասեմ... բարև՛
Ու ցանկանամ ես քեզ
Պաղ ու խամրած արև...

Նման այն արևին,
Որ ունեմ ես հիմա:
Սարսափո՞ւմ ես, այո՞,
Ասա՛, ճի՞շտ հասկացա...

Կուզեմ ասել նաև,
Որ անգութ չեմ քեզ պես,
Այն, ինչ տվեցիր դու ինձ
Ես լոկ ցանկանում եմ քեզ...

"Լավ է ծիծաղում նա, ով վերջում...."
Հիշեցի՞ր
Հիմա հերթը իմն է,
Դե դիմացի՛ր....

2003թ.

My World My Space
13.02.2011, 11:18
***

Դու մոռացված իմ սեր,
Որպես անտուն թչուն
Արդեն քանի՜ տարի
Երազումս ես թռչում...

Դու չգիտես սակայն,
Որ իմ ամա հոգում
Չկա թառելու տեղ,
Այստեղ ծառ չի աճում

Այստեղ ժայռեր են լոկ
Ու արցունքի մի ծով
Այստեղ կարոտներ են
Այստեղ սեր է հանգչում...

Կամա՜ց շարժիր թևերդ
Ու թռիր դու թաքուն
Քանի քնած է նա,
Ու ոչինչ չի լսում....

Չեմ ցանկանում տեսնել
Հարկադրված քո չուն
Դու իմ քաղցր երազ
Ու իմ անտուն թռչուն....

Sambitbaba
14.02.2011, 20:51
***
Իսկ ես ասում եմ քեզ,
Կանցնի՛, կանցնի՛, կանցնի՜...


Քչերին, և հազվադեպ է հաջողվում հասնել նման կլանող ամբողջականության:
Շնորհակալություն:

Sambitbaba
14.02.2011, 21:01
Չկայացած երկխոսություն

Համ ռիթմի մեծ զգացողություն ունես, համ էլ` ավելի մեծ... հիշաչարություն:

My World My Space
25.02.2011, 01:00
Համ ռիթմի մեծ զգացողություն ունես, համ էլ` ավելի մեծ... հիշաչարություն:

էսպես լավ է, պաշտպանված եմ.... :))

My World My Space
05.03.2011, 11:22
***

Տեսնում եմ անվերջ
Քեզ դերում անպոչ գդալի`
Կյանքիս ղազանի մեջ....

Վկա փոթորկված իմ շիլան.
«Կպել» է կյանքս տակից,
Հանգի՜ստ թող մտքերս հոգնած,
Վառածս չելնի հատակից...

Tig
09.03.2011, 09:55
***

Տեսնում եմ անվերջ
Քեզ դերում անպոչ գդալի`
Կյանքիս ղազանի մեջ....

Վկա փոթորկված իմ շիլան.
«Կպել» է կյանքս տակից,
Հանգի՜ստ թող մտքերս հոգնած,
Վառածս չելնի հատակից...

Հով, 7 տողում մաքսիմալ բան ես տեղավորել,:love դու շարժվում ես դեպի ճապոնական պոեզիա /Ռուզաննաի ականջն էլ կանչի:)/

impression
09.03.2011, 10:44
***

Տեսնում եմ անվերջ
Քեզ դերում անպոչ գդալի`
Կյանքիս ղազանի մեջ....

Վկա փոթորկված իմ շիլան.
«Կպել» է կյանքս տակից,
Հանգի՜ստ թող մտքերս հոգնած,
Վառածս չելնի հատակից...

էս լավն էր, Հով

My World My Space
09.03.2011, 11:41
Լռությունդ էրեկ սիրտս կոտրեց,
Չլինելդ էսօր ձեռքերս է կոտրում.
Ո՞ւմ եմ պետք էսպես կոտրած….

My World My Space
09.03.2011, 22:14
***
Երեկ աղոթք արի,
Քեզ չհասավ ձայնս:
Ո՞ւմ մտքերում էիր…

My World My Space
10.03.2011, 01:48
Քիչ մը փոփոխված.... ;)


***
Երեկ աղոթք արի,
Քեզ չհասավ ձայնս:
Ո՞ւմ երկնքում էիր…

My World My Space
11.03.2011, 17:15
Երեկ հիվանդ էի,
Ձեռքդ ճակատիս լիներ`
Մեկեն լավանայի...

My World My Space
11.03.2011, 23:43
Դուռս թակեցին,
Վախից թախտի տակ մտավ
Մենակությունս...

My World My Space
12.03.2011, 09:05
Լույսը էլի բացվեց,
Քո ժպիտն արդեն չկա.
Երազումս մնաց.....

***
Երբ քեզ տեսավ, էլի
Շան պես ոտքիդ տակ պառկեց
Երջանկությունս...

My World My Space
12.03.2011, 11:43
"Սահյանական"

***
Ամուլ եզի պես
Նստել ինձ են սպասում
Հղացումներս....

***
Հուշերս բերում
Աչքիս դեմ է սփռում
Հիշողությունս...

***
Աչքս փակում եմ
Երբ քեզ ցույց չի տալիս
Տեսողությունս...

***
Որսում է անգամ
Չասած ամեն խոսքդ
Լսողությունս...

***
Չի խաբում երբեք
Որ իմ կարիքն ունես
Ենթադրությունս...

***
Չի հատնում երբեք,
Միշտ լցվելու տեղ ունի
Համբերությունս....

***
Երբեք չի թողնում
Որ մենակ մնամ ինձ հետ
Մենակությունս...

***
Ուր էլ գնում եմ
Միշտ քեզ մոտ են բերում
Երազանքներս...

***
Երբ քեզ տեսնում են
Հարսանիքն են անում
Նպատակներս....

շարունակելի...

My World My Space
13.03.2011, 23:33
***
Ժպիտը ծորաց Ձեր լուսեղ,
Լուսե՛ղ երջանկությունից
Ու կաթկթեց ցած:

Տուն վերադարձա
Այդ այդ թովիչ սիրուց
Հոգեխանգարված:

My World My Space
15.03.2011, 09:34
ախմախ, անգույն ոտանավոր....:oy

Երեկ սեր էինք իրար հետ սարքում
Ու շուռ տվեցինք այդ սիրո կաթսան
Հիմա մենակ եմ: Սրտիս անկյունում
Մեր հանած քափն է մնացել միայն....

Tig
15.03.2011, 09:37
ախմախ, անգույն ոտանավոր....:oy


Քանի՞ անգամ ասեմ, որ ախմախ չի:)

My World My Space
16.03.2011, 10:00
....

My World My Space
26.03.2011, 11:56
Մատդ փուշ մտավ,
Բայց տեղը սիրտս ցավեց.
Գուցե դա սե՞րն է

My World My Space
26.03.2011, 22:39
Դու իմը չես եղել,
Բայց կուզեի, որ լինեիր....

Ու թե իմը լինեիր,
Հիմա վաղու՜ց այրի էիր....

My World My Space
02.04.2011, 12:03
Երբ շունչն ազատության ռունգերովդ կզգաս
Ու թև կառնի ներսումդ ազատության ոգին
Այնժամ դու նորից կփաստես որ կաս
Ու չի խանգարի ընթացքիդ էլ ոչինչ...

02.04.2011

Արէա
02.04.2011, 19:28
Հայկուներդ հրաշք են :love

My World My Space
02.04.2011, 22:17
Երբ իմ մագլցած կառափնարանի
Կախանի սյունը ծաղկած կտեսնեմ,
Կհաշվեմ կյանքիս մի լուրջ ձեռքբերում`
Հրաժարումս....

My World My Space
03.04.2011, 01:04
***
Ինչ էլ որ անեմ,
ինչքան էլ ջանամ,
Ամենածանր բեռը
Ուսերիս`
Հոգսերս են,
մեկ էլ...
Հոգսերից հոգնած
Սուղ միջոցներս....

03.04.2011թ.

My World My Space
04.04.2011, 13:48
Հրաժարումն էլ
Մի ձեռքբերում է
Եթե մերժելով
Առաջ ես գնում....

Malxas
04.04.2011, 14:24
Հրաժարումն էլ
Մի ձեռքբերում է
Եթե մերժելով
Առաջ ես գնում....

Վերջերս սկսել ես կարճ - կարճ գրել, բայց մտքերն ավելի փիլիսոփայական են :)

My World My Space
04.04.2011, 23:32
Ձեր աչքի առաջ
Մթին անդունդս
Ես դաշտ դարձի`
Ծաղիկներով լի...

Հրաշագործ չե՞մ...

My World My Space
05.04.2011, 23:09
Երազանքներս.....
Երբեք չեմ թաղում,
Շարքով ցանում եմ:
Հենց գարունը էկավ
Մեկից ծաղկում են....

My World My Space
06.04.2011, 21:54
Պատկերասրահի բնակիչը....

Խելառ հուշերս
Չեն թողնում երբեք
Որ քեզ մոռանամ.
Պատեհ, անպատեհ
պատկերդ բերում,
Աչքերիս առաջ
Պատին են կախում...

Ու թվում է ինձ,
Որ արդեն վաղուց
Ապրում եմ ես քո
...Ցուցասրահում...

My World My Space
07.04.2011, 15:02
Միայնությունս...
Ցուցասրահիդ
Պատերի ներքո,
Կամ նկարներիդ
Շրջանակներում
Մի տեղ մոլորվել
պառկել քնել է...

Ու ես մենակ եմ
իմ անմիայնակ
Միայնության մեջ...

Մնամ ի՞նչ անեմ...
Դուրս գամ մարդամեջ....

07.04.2011

My World My Space
10.04.2011, 12:04
Նկարներիդ բազմության մեջ
Մալևիչյան նկար լիներ
Ողջ հուշերս ամբարեի
Թեթևացած հեռանայի
ՈՒ երջանիկ ես դառնայի
Երազիս մեջ երազիս մեջ....

My World My Space
10.04.2011, 15:03
Բայց երազից հենց զարթնեի
Թախիծներս որոնեի
Որոնեի ու գտնեի
Հայացքներիդ մեջ....

Հնավաճառ մեկը լիներ
Թախիծներս վաճառեի
Ստացված փողով տեղ գնեի
Շրջանակիդ մեջ....

My World My Space
15.04.2011, 22:55
էսօր ձախ ոտքից օրդ սկսիր,
Թող որ գործերդ էսօր աջ գնան,
էդպես է, ջանս, մի ոտքը պիտի
միշտ շարունակի մյուսի ճամփան...

ու էս շեդեվրս ծնվեց այն ժամանակ, երբ ձախ բոթասիս լեզվակը մարշուտնու մեջ քաշեցի, պոկեցի..... :D

E-la Via
21.04.2011, 14:47
Հո՜վ... Էս ի՞նչ փոփոխությունները… Երեք էջ կլանված կարդում էի վերջին գրածներդ ու անընդհատ ցանակնում, որ էլի շարունակվի: Չեմ չափզանցնում:
Հայկուներդ :love... այդքան կարճ տողերում տեղավորել այդքան խտացված իմաստ: Հով, եթե չեմ սխալվում սա հայ պոեզիայի մեջ նոր խոսք է, ամեն դեպքում դեռ ուրիշի մոտ նման հայկուներ չեմ կարդացել: Ապրես, շատ կցանկանայի, որ նույն ոճում էլի շարունակեիր, բայց ոնց հասկացել եմ՝ դու էքսպերիմենտների կողմնակից ես ու դեռ մեզ նոր խոսք է սպասվում…
Ապրես :)…

Հ.Գ. Չի թողնում վարկանիշեմ :(… Պարտքս լինի ;)…

My World My Space
23.04.2011, 10:16
«Պատկերասրահի բնակիչը» շարքից

Տագնապներ են օդում կախվել.
Վախեցել են նկարներիդ ժպիտները,
Հեռվից արկերն են որոտում
Ու ցնցում են տան պատերը…

Օտար սիրո հրետանին հարձակվել
Ու խոստանում է ավիրել ժպիտներդ,
Ես խառնվել ու պատերից
Իջեցնում եմ նկարներդ…

Mark Pauler
23.04.2011, 22:25
Օրագիրդ ու այս թեման իրար լրացրեցին ու Պատկերասրահիդ բնակիչը ավելի հասկանալի դարձավ:
Մեծամասնությունը աշխարհը չեն տեսնում, բայց կույր չեն, շատերը տեսնում են, բայց չեն զգում: Քիչ եմ հանդիպել մարդկանց, ովքեր կարողնում են զգալ աշխարհը, բայց նրանք արտահայտվել են դժվարանում...
Մարդ էլ կա հերիք չի համ տեսնում ա, համ զգում ա, համ կարողանում ա արտահայտվի, մի հատ էլ կիսվում ա մեր բոլորի հետ: Շնորհակալություն World :)

My World My Space
24.04.2011, 09:09
հե-հե՜, սոնետների մրցույթից եմ պեղել.....


Հե՜յ, դո՛ւք, երջանկությո՛ւն, սե՛ր
Ինչո՞ւ եք կույր ձևանում,
Չե՞ք նկատում, որ այս պահին,
Սպանություն է կատարվում…

Ոգիներ են մարդիկ դարձել,
Որոնց ձայներն էլ չեն լսվում,
Խլություն է համատարած,
Ես եմ մենակ այս խավարում:

Ինչո՞ւ եք լուռ, ասե՛ք` ինչո՞ւ,
Դո՛ւք, որ կյանքիցս էիք սնվում,
Հիմա լուռ ու անմեղի պես
Հայացքներ եք փոխանակում,
Այնինչ այստե՛ղ, հենց ձե՛ր մեղքով
Սպանություն է կատարվում…

My World My Space
11.05.2011, 07:59
***
Ցավին ընդառաջ
Վազելուց երբեք
Ցավը չի մարի...

Ավելի լավ է
Դառը արցունքով
Անցյալդ ցողիր

Սիրտդ թուլացրու
Անձրևդ շնչիր,
Շրջվիր ու գնա...

Ցավը թիկունքում
Հաստատ կմարի
Երբ մենակ մնա...

Chilly
11.05.2011, 08:48
***
Ցավին ընդառաջ
Վազելուց երբեք
Ցավը չի մարի...

Ավելի լավ է
Դառը արցունքով
Անցյալդ ցողիր

Սիրտդ թուլացրու
Անձրևդ շնչիր,
Շրջվիր ու գնա...

Ցավը թիկունքում
Հաստատ կմարի
Երբ մենակ մնա...

Հով... թո՛ղ, թող մարի... Լավ ա լինելու բժիշկ ջան :love

My World My Space
14.05.2011, 14:59
***

Դեռ արցունքներ ունեմ լալու,
Բախտիս առաջ ծառանալու
Դեռ ուժ ունեմ...
Ու ինչքան էլ հյութս խմեն
Քո ժայռերը՝
Արմատներում
Ծովանալու դեռ ջուր ունեմ...
Դեռ ուժ ունեմ….
Կասկածներս փարատելու…

My World My Space
15.05.2011, 09:42
Ինձ խաբել եմ ամեն անգամ
Ամեն անգամ ինձ կաշառել,
Որ դու կմնաս մի ամրոց անհաս՝
Ինչքն էլ փորձեն քեզ պաշարել

Ու համբերանք եմ թաքուն պաշարել,
Որ մի օր դուռդ իմ դեմ կբանաս,
Ու անտեր երկրիս ուժը կդառնաս՝
Երեխաներիս մայրաքաղաքը...

Բայց ո՞վ կաշառքով քո դուռը բացեց
Օտար սերերի զորքերի դիմաց
Ու քեզ մի փոքրիկ գյուղակ դարձրեց
Իր գերտերության անկյունում կորած...

2011թ.

Արևածագ
15.05.2011, 12:47
Մեկի ամրոցը մի ուրիշի գերտերությունում կորած գյուղակ... Լա՜վն է...:love

My World My Space
16.05.2011, 19:20
***

Որոշեցիր մի օր
Իմ դեմ փակել դուռդ,

Հիմա ես ի՞նչ անեմ, ասա՛
Որ երգս չտա՜ անունդ...

My World My Space
24.05.2011, 12:58
Հավերժությո՞ւնը...
Պահ է հպանցիկ.
Անցնում է անդարձ՝
Հետո ցույց տալիս
Իր էությունը....

My World My Space
26.05.2011, 23:12
Գիտե՞ս որտեղ են ծնվում որդերը.
Քո ուղեղի մեջ:
Գիտե՞ս ինչով են սնվում որդերը.
Մտքիդ որթերով...
Հետո մնում են որթեր սնամեջ,
Որոնցից հետո ինչ էլ որ անես
Ողկույզ չի կախվի....

Վտանգավոր են որդերը մտքի...

2011թ. հենց էսօր, հենց ստեղ....

Apsara
27.05.2011, 08:51
ինձ դուր ա գալիս քո գրածները, հեշտ են կարդացվում, սրտից են, արհեստականի նշույլ անգամ չկա, մի խոսքով դզեց

մեկ էլ չխմբագրելու պահը շատ հարազատ ա

My World My Space
29.05.2011, 10:10
Աչքս խաղում է.
Նյարդաթելերը իրենցն են անում՝
Մատնում են սրտիս լուռ տագնապները...

My World My Space
30.05.2011, 21:16
«Առանց հանգերի, բայց սրտի չափով....»
Պ. Սևակ

Տեղափոխվում եմ....

Բեռներս կապել,
Նստել նայում եմ…
Ու չեմ հասկանում,
Թե մի բուռ հոգով
Երկու իշաբեռ
Իմ կորուստները
Ո՞նց եմ տանելու…

My World My Space
02.06.2011, 12:11
***
Երբ ես անցյալ դառնամ,
Չվշտանա՜ս...
Չէ՞ որ,
Մի օր վառվող ապագադ եմ եղել…
Եվ ներկադ եմ եղել այն անցողիկ,
Որ աչքերիդ ժպիտն իր մեջ առել,
Պահել է որ փոխանցի դարերին,
Որ ասի, թե մի օր անցյալում
Մի… չեղած ապագա է եղել…


02.06.2011

Chilly
02.06.2011, 13:13
Երբ ես անցյալ դառնամ,
Չվշտանա՜ս...
Չէ՞ որ,
Մի օր վառվող ապագադ եմ եղել…
Եվ ներկադ եմ եղել այն անցողիկ,
Որ աչքերիդ ժպիտն իր մեջ առել,
Պահել է որ փոխանցի դարերին,
Որ ասի, թե մի օր անցյալում
Մի… չեղած ապագա է եղել…

ի՜, խելոք մնա հլը, ինձնից լավ չգրե՛ս :angry

:love

CactuSoul
02.06.2011, 14:06
***
Երբ ես անցյալ դառնամ,
Չվշտանա՜ս...
Չէ՞ որ,
Մի օր վառվող ապագադ եմ եղել…
Եվ ներկադ եմ եղել այն անցողիկ,
Որ աչքերիդ ժպիտն իր մեջ առել,
Պահել է որ փոխանցի դարերին,
Որ ասի, թե մի օր անցյալում
Մի… չեղած ապագա է եղել…


02.06.2011


Շատ սիրուն ա… բայց փուտ:oy Դատարկ բաներ չեմ սիրում:oy

Այսինքն եթե հեղինակն իսկապես մտածում է այնպես, ինչպես գրել է, ուրեմն չեմ սիրում նման մարդու, նման մտածելակերպ:
Հենց առաջին իսկ տողերը դիտարկենք.

Երբ ես անցյալ դառնամ,
Չվշտանա՜ս...
Իբր ի՞նչ: Այսօրվանից արդեն անցյալ դառնալու մասին է խոսվում: Արդեն իսկ անմիտ է:
Չնայած անմիտ չէր լինի, եթե տրամաբանական շարունակություն ունենար (ասենք՝ բացատրվեր, թե ինչու պիտի նման բան լինի), ոչ թե այդպես սիրազեղ (ինչ էլ բառ գտա:))) ու հուզիչ տոնով շարունակվեր: Ոնց որ լրիվ հակառակը, ասում է, թե ինչու չպիտի ինքն անցյալ դառնա երբևէ:esim:

Մի խոսքով, բանաստեղծությանը՝ գերազանց, հեղինակին՝ անբավարար:(:



Հ.Գ.
Հով ջան, սորրի, նիչիվո լիչնըվը:}
Ուղղակի որ չասեի, տրաքելու էի:pardon

My World My Space
02.06.2011, 14:13
Շատ սիրուն ա… բայց փուտ:oy Դատարկ բաներ չեմ սիրում:oy

Այսինքն եթե հեղինակն իսկապես մտածում է այնպես, ինչպես գրել է, ուրեմն չեմ սիրում նման մարդու, նման մտածելակերպ:
Հենց առաջին իսկ տողերը դիտարկենք.
Երբ ես անցյալ դառնամ,
Չվշտանա՜ս... Իբր ի՞նչ: Այսօրվանից արդեն անցյալ դառնալու մասին է խոսվում: Արդեն իսկ անմիտ է:
Չնայած անմիտ չէր լինի, եթե տրամաբանական շարունակություն ունենար (ասենք՝ բացատրվեր, թե ինչու պիտի նման բան լինի), ոչ թե այդպես սիրազեղ (ինչ էլ բառ գտա:))) ու հուզիչ տոնով շարունակվեր: Ոնց որ լրիվ հակառակը, ասում է, թե ինչու չպիտի ինքն անցյալ դառնա երբևէ:esim:

Մի խոսքով, բանաստեղծությանը՝ գերազանց, հեղինակին՝ անբավարար:(:



Հ.Գ.
Հով ջան, սորրի, նիչիվո լիչնըվը:}
Ուղղակի որ չասեի, տրաքելու էի:pardon


Ան ջան լավ ես բռնացրել, բայց դա «նախկին մեկին» էր վերաբերվում....ու խորհուրդ էր պարունակում միայն անցյալին լավ աչքով նայելու, առանց ափսոսանքների....

ամեն դեպքում ապրես, նիչուծ չեմ նեղանում.... ;)

Claudia Mori
03.06.2011, 17:53
***
Երբ ես անցյալ դառնամ,
Չվշտանա՜ս...
Չէ՞ որ,
Մի օր վառվող ապագադ եմ եղել…
Եվ ներկադ եմ եղել այն անցողիկ,
Որ աչքերիդ ժպիտն իր մեջ առել,
Պահել է որ փոխանցի դարերին,
Որ ասի, թե մի օր անցյալում
Մի… չեղած ապագա է եղել…


02.06.2011


Ի~նչ անուշ գործ էր Հով ջան... ամեն տողից զգացվում է, որ ապրելով ես գրել:good

My World My Space
03.06.2011, 18:55
***
Ի՞նչ ես փնտրում, գնա՜,
Բախտը ինչի՞դ է պետք
Ինչո՞ւ ես զուր տեղը
Ժամանակդ վատնում:
Բախտդ արդեն տվել է
Քեզ մի անգին նվեր...

Ձեռքեր՝
Քո ապագան կառուցելու....


Հ.Գ. հավատարիմ մնալով չխմբագրելու սկզբունքին....

Lusinamara
03.06.2011, 19:10
***
Ի՞նչ ես փնտրում, գնա՜,
Բախտը ինչի՞դ է պետք
Ինչո՞ւ ես զուր տեղը
Ժամանակդ վատնում:
Բախտդ արդեն տվել է
Քեզ մի անգին նվեր...

Ձեռքեր՝
Քո ապագան կառուցելու....



Վաաաաաաաաաաաաախ.............:}
Չստացվեց վարկանիշ տալ

CactuSoul
03.06.2011, 20:01
Հ.Գ. հավատարիմ մնալով չխմբագրելու սկզբունքին....

Հով ջան, իսկ եթե մի հատիկ բառ ավելացնե՞ս:oy.


....
Ձեռքեր՝ քո ապագան
ինքդ կառուցելու....

Ինձ թվում է ավելի սահուն է հնչում: Բայց դե դու գիտես, չխմբագրելն էլ մի ուրիշ հմայք է տալիս երևի:):

My World My Space
03.06.2011, 20:32
Հով ջան, իսկ եթե մի հատիկ բառ ավելացնե՞ս:oy.


Ինձ թվում է ավելի սահուն է հնչում: Բայց դե դու գիտես, չխմբագրելն էլ մի ուրիշ հմայք է տալիս երևի:):

թերևս հա՛, կավելացնե՛մ .... ;)

My World My Space
10.06.2011, 09:52
***

Առավոտը բացվեց,
Երկնից լույսը ծորաց,
Ընկավ քրտնած բարձիդ
Ու աչքերիդ վրա...

Լույսին կարոտս տամ,
Թող նա լույսի հետ գա,
Վերից ծորա, մնա
Մազերիդ վրա...

Առավոտվա լույսով
Թող օրհնանքս հունցվի
Բարի լույսով մաղվի
Քո բախտի վրա...

Արէա
10.06.2011, 10:09
Մի հատիկ կիսատ հանգ, ու էսքան երաժշտականություն... էն էլ էն դեպքում երբ երկրորդ ու երրորդ տների վերջին տողերը վանկերով չեն համապատասխանում մնացածին, զարմանալի ա... (չխմբագրելդ արդարացնում ա իրան :) )
Ինձ շատ դուր եկավ, շնորհակալ եմ:

Արևածագ
10.06.2011, 11:09
Մի հատիկ կիսատ հանգ, ու էսքան երաժշտականություն... էն էլ էն դեպքում երբ երկրորդ ու երրորդ տների վերջին տողերը վանկերով չեն համապատասխանում մնացածին, զարմանալի ա... (չխմբագրելդ արդարացնում ա իրան :) )
Ինձ շատ դուր եկավ, շնորհակալ եմ:

Զգացմու՜նք կա մեջը, զգացմու՛նք... Այդ պատճառով հանգ-մանգ էլ չի նայվում...;)

Kanamar
10.06.2011, 11:14
Այնքան արտահայտիչ եք գրում,պատկերավոր,ներքին հանգերով ու սահուն:Շնորհակալություն:

My World My Space
21.06.2011, 10:54
***
Գնա՜, ի՞նչ ես ուզում,
Գնա՛, ու թող որ ես
Լքված տան պես մենակ
Բայց և լիքը լինեմ՝
Հաջորդ իմ բնակչին
Ընդունելու սիրով....
(Թե բան ունես թողած,՝
Ետ չդառնաս հանկարծ,
Կհավաքեմ, հետո
Քեզ կուղարկեմ փոստով...)

Claudia Mori
21.06.2011, 11:02
***
... թող որ ես
Լքված տան պես մենակ
Բայց և լիքը լինեմ....


:) լավն էր