Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարհն է ցնորվում.



Էջեր : 1 [2]

My World My Space
22.06.2011, 16:00
Անկապ, լրիվ անկապ......

Էս փիսոն արդեն որերորդ անգամ
Փորձում է որսալ իր իսկ ստվերը
Ու չի հաջողում:
Բայց հենց որ հոգնած ուզում է պառկել՝
Ստվերը խելոք տակն է պառկում
Ու էլ չի փախչում...

Մարդիկ կան էդպես
Միշտ խույս են տալիս
Իրենց ստվերից,
Ինչպես թշնամուց:
Իսկ ես չեմ փախչում.
Ընկերացել եմ՝
Նստել եմ այգում
Ու ստվերիս հետ
Նարդի եմ խաղում...

Claudia Mori
22.06.2011, 17:27
Անկապ, լրիվ անկապ......

Էս փիսոն արդեն որերորդ անգամ
Փորձում է որսալ իր իսկ ստվերը
Ու չի հաջողում:
Բայց հենց որ հոգնած ուզում է պառկել՝
Ստվերը խելոք տակն է պառկում
Ու էլ չի փախչում...

Մարդիկ կան էդպես
Միշտ խույս են տալիս
Իրենց ստվերից,
Ինչպես թշնամուց:
Իսկ ես չեմ փախչում.
Ընկերացել եմ՝
Նստել եմ այգում
Ու ստվերիս հետ
Նարդի եմ խաղում...

Ուխ:hands համառոտի ու սովորականի մեջ, հանգիստ ու համոզիչ ասելիքով, սիրում եմ սենց գործեր, ապրես Հով ջան!!!!!!

My World My Space
23.06.2011, 14:56
***
Ես ուզում եմ որ դու
Մեկ-մեկ նաիվ լինես
Ու չարաշահես
Համբերությունս...

Հետո ամպես ներսից,
Երբ որոտս լսես,
Փլվես ամպի նման
Ու արտասվես...

Ու անձրևով լցված
Տունս մտնես,
Հոգիս խուժես
Մաքուր օդի նման...

Իմ թաց ու ցողաբույր
Առավոտը լինես՝
Տանս թարմության
Առհավատչյան....

CactuSoul
27.06.2011, 19:50
***
Գնա՜, ի՞նչ ես ուզում,
Գնա՛, ու թող որ ես
Լքված տան պես մենակ
Բայց և լիքը լինեմ՝
Հաջորդ իմ բնակչին
Ընդունելու սիրով....
(Թե բան ունես թողած,՝
Ետ չդառնաս հանկարծ,
Կհավաքեմ, հետո
Քեզ կուղարկեմ փոստով...)

Էս մեկը շատ եմ սիրել:) Փակագծերով հատվածը հատկապես լավն ա:
:good

My World My Space
28.06.2011, 09:40
Էս մեկը շատ եմ սիրել:) Փակագծերով հատվածը հատկապես լավն ա:
:good

բա որ իմանաս ես ինչքա՜ն եմ սիրել..... ;)

հազիվ ստացվեց ասել..... :oy

My World My Space
28.06.2011, 10:04
***
Թեկուզ քո բոլոր
Կայանքներով ցրես
Ամպերս՝
Գլխիդ հավաքված,
Մեկ է կգամ թաքուն
Գիշերվա մթի մեջ
Ու առտուն շաղ կգամ
Այգուդ վրա...

Ու հենց դռնից դուրս գաս
Բակ-այգիդ ավլելու
Մերկ ոտքերիդ կընկնեմ
Շոգից կվերանա՜մ...

28.06.2011

My World My Space
30.07.2011, 09:33
***

Գիշերը վեր թռա
Ու զգացի ահով,
Ու ափերից դուրս է թափվում,
Լցվում տունս,
Սպառնում է ինձ տակն առնել
Ծով համբերությունս...

My World My Space
29.08.2011, 23:56
***
Սիրտս էր, ասուպ դարձած
Այրվեց քո շիկնած եզերքում
Հոգ չէ, որ քեզ չհասած սպառվեց,
Բայց գոնե մեկը ուղիս տեսավ
Մի հոգի գոնե ջերմացավ
Իր սիրո երազանքը պահեց...

Նա սիրո համար էր ծնվել
Ու սիրո համար սպառվեց....

(ներող եղեք՝ չստացվեց)

My World My Space
18.09.2011, 22:14
Անհանգ...

Մի՛ լացացրեք ձեզ սիրողին,
Մայր լինի, թե սիրող կին,
Հետո թեկուզ փոշմանած
Արցունքներն էլ չորացնեք,
Մեկ է, էլի սրտի մեջ
Մի պտղունց աղ է մնում….

My World My Space
19.09.2011, 11:31
«Կիսատներս» շարքից

***
Սիրիր երկիրդ,
Որ սիրես դու քեզ,
Ու եթե հարցնեն
Քո ազգությունը՝
Երկրիդ լեռների
Սեգ բարձրությունից,
Քո Վահագնակերպ
Շանթարկող ձայնով
Հրկիզիր նրանց
Միայն մի բառով…

- Հա-յա-ստա՜ն…

My World My Space
16.10.2011, 21:51
Վերնագիրը վերջում...

Ես կարկուտներ կյանքում
Շատ եմ տեսել,
Ու անձրներ եմ տեսել վայրի,
Բայց դեռ կանգուն եմ
Տե՛ս,
Սպասում եմ մի օր
Վերջին կայծակը
Գլխիս ճայթի…

Ի՞նչ անեմ, որ նման եմ ծառի….

E-la Via
17.10.2011, 00:31
Վերնագիրը վերջում...

Ես կարկուտներ կյանքում
Շատ եմ տեսել,
Ու անձրներ եմ տեսել վայրի,
Բայց դեռ կանգուն եմ
Տե՛ս,
Սպասում եմ մի օր
Վերջին կայծակը
Գլխիս ճայթի…

Ի՞նչ անեմ, որ նման եմ ծառի….




Ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ, բայց հենց այսօր այս մտքերն էին գլխումս պտտվում: Ու զարմանալին այն է, որ շարադրման եղանակից բացի, ոչ մի տարբերություն չկա…

Հովո ջան, էս մեկդ որքան քոնն է, այնքան էլ իմն է, այ էդքան հարազատ է :
Ապրես…

My World My Space
22.10.2011, 21:50
Որպես ի՞նչ ես քեզ ասեմ
Էն շատ կարևորը,
Էն, որ դու վաղուց գիտես
Ու ոչ էլ հարկավոր է...

My World My Space
25.11.2011, 22:31
***
Ձյան հատիկն ընկավ կոպիս,
Աչքս թարթեցի,
Արցունք էր արդեն...

My World My Space
14.01.2012, 00:33
Կարճլիկ մի վախ...

Սիրտ իմ տագնապած,
Տե՛ս,
Չքնես հանկարծ,
Թե չէ ներսից
Ինձ կուտի
Դատողությունս.....

My World My Space
15.01.2012, 09:48
***
Արի էսօր ամեն ինչ տամ...
Ինչ որ ունեմ,
Ու թեկուզ այն
Ինչ քեզ թվում է ունեի,
Սակայն...
Ցավոք չեմ ունեցել:
Ու նաև այն
Ինչ կուզեիր ունենայի...

Արի էսօր ամեն ինչ տամ,
Թեթևանա՜մ,
Հանգստանա՛մ....

My World My Space
21.01.2012, 12:30
Չգիտեմ, թե ուր, բայց քայլում եմ
Ձայնդ է անձայն ինձ ուղեկցում,
Ձյան վրա ձայնիդ ստվերը
ճռճռում է հանկարծ ու լռում...
Սթափվում եմ,
Շրջվում եմ, որ ձայնեմ ...
Լռություն...
Ձյան ձայնն է միայն լսվում.
Դու տանն ես, քնած ես հանգիստ,
Իսկ ե՞ս...
Չգիտեմ, ո՜ւր եմ գնում...

KiLa
21.01.2012, 16:58
Կրկին անգամ, մե՛զ, մեր հետ է ծանոթացնում Հովոն... , որի համար շնորհակալություն:
Բայց չկորցնես զգոնությունդ, չմեծամտանաս...

My World My Space
21.01.2012, 23:15
Կրկին անգամ, մե՛զ, մեր հետ է ծանոթացնում Հովոն... , որի համար շնորհակալություն:
Բայց չկորցնես զգոնությունդ, չմեծամտանաս...
Հարգելի Kila, Հովոն դեռ նոր-նոր իր հետ է ծանոթանում....

Peace
22.01.2012, 00:06
My World My Space ջան, էս ինչքան կյանք կա քո գրածների մեջ:

My World My Space
22.01.2012, 00:11
My World My Space ջան, էս ինչքան կյանք կա քո գրածների մեջ:

շնորհակալ եմ... :)

My World My Space
22.01.2012, 00:22
Երբ ես շեմին նստած
Գլուխս ափերում
Իմ ցուրտ ցավից հանկարծ
Լաց կլինեմ,
Ձեռքդ ուսիս մի՜ դիր.
Չեմ դիմանա,
Սառած եմ՝
Մեկեն կջարդվեմ...

CactuSoul
22.01.2012, 01:22
My World My Space ջան, էս ինչքան կյանք կա քո գրածների մեջ:
…և ոչ միայն գրածների:

My World My Space
27.01.2012, 10:50
Կաղում է խիղճս
Ճիտս է ընկել
Որ օգնեմ՝ քայլի
Բայց քաշում է ցած
Տապալում է ինձ

Ասեք ո՞նց պրծնեմ
Էս կաղ հիմարից....

My World My Space
29.01.2012, 15:18
Անուրջ.... պոստում.....

Շուրջբոլորս լռող մեքենաներ,
Որ իրենց սև համարներն են հառել դեմքիս,
Անգործ փռված հրանոթներ`
Դատարկ քթները ցցած երկնքին:
Ու ակամա հանձնվում եմ անուրջներին,
Ինչպես մեռնող ցավագարն է տրվում փրկչին`
Իր հաշիշին.....

Սակայն մի պահ....

Ու նորից ես գտնում եմ ինձ
Դատարկ ու ցուրտ էս պոստերում:
Ու վառելով կիսածխած ծխախոտս
Խաբված ինձնից քայլում դանդաղ`
Ավտոմատս կախած ուսիս,
Համարներն այս սև ու բազում
Ծիծաղում են դեռ երեսիս....

2003թ.

էրեկվանից էս տողերն են մեջս պտտվում....

My World My Space
31.01.2012, 12:15
Մղձավանջային...

Ձեռք տո՛ւր,
Դո՜ւրս քաշիր,
Խեղդվում եմ...

Կանգնել ես
Անտարբեր՝
Քարի պես:

Նայում եմ
Սարսափած,
Դու չե՞ս..

Ժպտում ես
Չարացած՝
Խենթի պես:

Կանգնել ես
Անտարբեր,
Նայում ես,
Երազում ես
Երևի մեռնելս...

Քեզ համար
Դա ոչինչ է,
Գիտե՛մ,
Երբ ոչինչ էր
Կողքիդ ապրելս....

Արէա
31.01.2012, 12:22
Մղձավանջային...

Էս ի՜նչ էր....

Ցանկացած կայացած բանաստեղծի թողած ժառանգության մեջ եթե լիներ սրա նման ինչ-որ բան, հաստատ ամենաառանցքային գործերից կլիներ:

Երաժշտությո՜ւնը, չա՜փը, խորությո՜ւնը...

My World My Space
04.02.2012, 11:29
Առօրեական՝
Անկապ մտորում...

Երազանքներս
Պտտում են իմ
Կյանքի անիվը
Ու առաջ մղում...

Բայց կյանքը էլի
Ապացուցում է,
Որ գտնվում եմ
Տեղապտույտում....

Գեա
04.02.2012, 12:08
Առօրեական՝
Անկապ մտորում...

Երազանքներս
Պտտում են իմ
Կյանքի անիվը
Ու առաջ մղում...

Բայց կյանքը էլի
Ապացուցում է,
Որ գտնվում եմ
Տեղապտույտում....



Վորլդ , ակումբում տիրող համատարած ճգնաժամի ֆոնի վրա,էջդ դարձել է մի ումպ մաքուր աղբյուրի ջուր::love

My World My Space
04.02.2012, 17:45
Վորլդ , ակումբում տիրող համատարած ճգնաժամի ֆոնի վրա,էջդ դարձել է մի ումպ մաքուր աղբյուրի ջուր::love

Շնորհակալ եմ Ծով ջան.... :flower

My World My Space
04.02.2012, 23:11
Առօրեական...


Միտքս ծեր առավ
Պոկվեց ու գնա՜ց...
Չիմացա էլ, թե
Քանի սար անցավ
Ու որտեղ մնաց...
Վազ տվի հետքով
Որ գտնեմ նրան...
Էնքան ման եկա
Որ մոխրամանում
Ծխախոտն այրվեց,
Մնացած մասն էլ
Ցած ընկավ միջից
Ու խալին ծակեց....

My World My Space
06.02.2012, 11:17
***
Սերը հավաքեց
Իր ճամպրուկները,
Դուռը շխկացրեց
Ու լուռ հեռացավ:
Ոչ հասցե թողեց,
Ոչ մի կաթ արցունք,
Ու ոչ էլ ասեց,
Հետ կգա՞ արդյոք...

Թող որ առանց ինձ,
Բայց թող լավ լինի
Գործերը նրա,
Ու հեռուներից,
Ուր որ նա գնաց,
Մահվան բոթ չգա....

03:46

My World My Space
09.02.2012, 00:35
Ծոծրակս այրվում է
Աչքերիդ հրից,
Ինչպես շուրթերս
Մի օր այրվեցին
Շուրթերովդ հուր...

ու հենց շարունակություն եմ գրում, զգում եմ, որ էնքան չնչին ա խոսքը, որ ասի էն, ինչ ուզում եմ ասեմ....
մենակ չգիտեմ, մնամ ու զգա՞մ այրող տաքությունը, թե՞ փախչեմ մի ցուրտ տեղ, որտեղ ինձ չես գտնի....

My World My Space
11.02.2012, 12:58
Քաշիր ստվերը քո
Բախտիս վրայից,
Թող հանգիստ շնչեմ...

Թող որ կոտրվեմ,
Թող որ վերանամ,
Բայց թող ԵՍ լինեմ..

Քաշիր ստվերը քո,
Թող իրագործվե՜մ…

My World My Space
15.02.2012, 18:03
X-ին
Քո միտքը դեռ անջուր
Խամ ու խոպան հող է,
Ինչքա՜ն դեռ պիտ տանջվի
Քո խեղճ վար անողը...

My World My Space
16.02.2012, 10:35
Իմ ամեն մի բառը
Զսպված մի տարերք է
Մեկ սպի է, մեկ էլ
Արնահոսող վերք է…

Շերտ-շերտ բացում եմ
Սրտիս արտի հերքը,
Մինչև հասունանա
Նոր բառերիս բերքը…

Թե չավիրի նրան
Խոսքերիդ տարերքը…

Kanamar
16.02.2012, 19:38
Ինքնատիպ գրիչ ունեք,ամեն անգամ հաճույքով եմ կարդում գրավիչ,պարզ և միաժամանակ նրբորեն հյուսված Ձեր ստեղծագործությունները:

My World My Space
17.02.2012, 22:02
***
Ես քո ուժն եմ
Դու՝
Իմ թուլությունը...

Ինձ թուլացնում ես,
............=
Դո՛ւ ես թուլանում,
Ու կո՜ւլ ես գնում
Քո թուլությանը...

My World My Space
19.02.2012, 10:24
Անհանգ մի վախ...

Աչքերումս
Տառապանք,
Թաց ձյուն,
Անզուսպ լաց...
Հեռացար,
Դարձավ
Սառույց աղի
Ժայռի պես
Գլխիս կախված...
Վախենում եմ
Հանկարծ
հետ գաս,
Ու հալվեն
Մեկից ժայռերս...
Ցած ընկեն
Ջարդեն,
Կործանեն
Քեզ այդքան սիրող
Աչքերս...

Մի՜ արի...
Ների՜ր...

Քեզ սիրելս....

My World My Space
04.03.2012, 10:30
Գիշերային խզբզոց...

Մութ գիշեր
Ու արթուն
Մենություն:
Մութ հատակ
Առաստաղ՝
Բուկ սեղմող,
Ու անտակ,
Բովանդակ
Բարկություն՝
Կիսատված
Երազի
Ծանրությամբ...

Կիսատված
Երազում
Կիսատ ԴՈՒ
Կես քայլով,
Կես խոսքով,
Կես սրտանց,
Կիսատված
Ժպիտով
Քո հատու
Կոպերս ես ջարդում,
Անաստվա՛ծ...

Կիսատված
Կիսատվա՜ծ
Պատմություն...
Թագուհու
Կես քայլից
Պարտված
Արքայի անորոշ
Մենություն...

My World My Space
07.03.2012, 23:52
Նախերգանք...

Դու իմ գարնան բույր,
Կյանքիս ձնծաղիկ,
Իմ ապրելու կոչ,
Կյանքի ավետիս,
Զանգերի ղողանջ՝
Խուլ ականջներիս,
Իմ հարուստ կյանքի
Միակ ունեցվածք,
Մոլորված սրտիս
Լուսե ճանապարհ,
Իմ ապագայի
Ալիք բախտորոշ,
Երջանիկ կյանքիս
Երաշխավորող,
Տոնդ շնորհավոր
Ես վաղը կասեմ
Մի համբույր կտամ
Ու մի վարդ կարմիր
(խնդրում եմ)
Նախերգանքս վաղվա
Այսօր ընդունիր...

My World My Space
18.03.2012, 09:59
***
Մեկն էր նա խելառ,
Որը էդպես էլ չհասկացավ
Իր խելառությունը.
Միշտ շիտակ նայեց,
Ու շիտակ տեսավ
Իր կյանքի գծի
Խորդուբորդ ու կոր
Երկարությունը....

Նա մեկն էր խելառ
Իր համառությամբ,
Իր հիվանդագին,
Նախամարդկային
Խելառ պարզությամբ,
Որ միշտ վազում էր
Իր երազների հետևից
Համառ,
Ու ընկերների
Ձայնի ուղղությամբ...

Նա մեկն էր խելառ,
Որը հույս ուներ,
Թե միակը չէ...

(Նվիրում եմ ինձ՝ վաղվա կապակցությամբ)

My World My Space
27.03.2012, 16:32
***

Քայլ առաջ,
Քայլ ետ,
Հաշտություն…

Հաշտություն՝
Պարտության
Փոխարեն․․․

Քայլերում քո
Չկա քաջություն՝
Ո՛չ հաղթել կարող ես,
Ո՛չ պարտվել…

Քեզ պարտադրված
Հաշտությունն այս
Վացուց է մեջքդ ջարդել…

Գեա
29.03.2012, 00:25
Քայլ առաջ,
Քայլ ետ,
Հաշտություն…

Հաշտություն՝
Պարտության
Փոխարեն․․․

Քայլերում քո
Չկա քաջություն՝
Ո՛չ հաղթել կարող ես,
Ո՛չ պարտվել…

Քեզ պարտադրված
Հաշտությունն այս
Վացուց է մեջքդ ջարդել…:love

Որ ինձ մնա, քո ծի....ըըըը կներես աստղիկների քանակը կտրուկ կաճի:Ուֆ համակարգը թույլ չի տալիս վարկանիշ դնեմ...ասում է գնա մի հատ պուստոյ վիստրել արա, ես էլ չեմ անում:Վորլդ ես սկսում եմ քեզ նախանձել, չնայած մինչև վերջերս այդ սպանիչ զգացողությունը ընդհանրապես չեմ ունեցել: Ասածս ինչ է: ես քո բանաստեղծություններն ու մտքերը սիրում եմ... էնքան իմն են , էնքան ինձ հարազատ են,ամեն անգամ կարդալիս մի տեսակ փշաքաղվում եմ, ու հետո սկսում եմ ինձ փնովել,իմ վրա փնթփնթալ, թե այս նույն բանը իմ մեջ էլ է եղել, իսկ ինչու չեմ կարողացել զգացածս միտք, իսկ միտքն էլ խոսք դարձնել: Ուֆ, ես քեզ նախանձում եմ:oy, մարդ պետք է կարողանա էլի զգացածը բյուրեղացնել...

My World My Space
02.04.2012, 06:32
Կիսաքնած ուղեղի բարբաջանք

Դեռ մութ է թեև
Բայց լույսն է բացվում…

Մի՞թե չես տեսնում,
Թե կաչաղակը
Ինչպես է ճչում,
Մի՞թե չես լսում
Հողից նոր ելած
Փոքրիկ ծիլերի
Շրթներին նստած
Եղյամի ձայնը…

Շը՜շշշշշշ…
Լսի՜ր
Արդեն
Արևն է զարթնում…

Ոնց եմ ես զգո՞ւմ…
Օ՛դն եմ հոտոտում…

My World My Space
05.04.2012, 08:45
***
Ինչ որ խորհուրդ կար,
Ինչ-որ թրթիռ
Առտվա նստած
Այս ցողի մեջ:
Ինչ-որ խզում կար
Անպատմելի,
Որն այդպես էլ
Ապրել չհասցրեց...
Եկավ, գլորվեց, չքացա՜վ,
Ո՞վ տեսավ,
Ո՞վ լսեց,
Տարբերե՞ց...
Կարծես նույն ցողն էր,
Բայց հետքը նրա
Ծաղկի բռի մեջ
Ուրիշ կերպ դաջվեց...

My World My Space
06.04.2012, 14:01
***
/«Կիսատներս» շարքից/

Ու ես կգամ էլի
Թեկուզ դու չես սպասում...

Կգամ...

Կգամ, որ ձեր բակում՝
Հենց տան պատերի տակ,
Հրճվանքի սուլոցով
Հրավառվեմ...

My World My Space
09.04.2012, 19:49
Նամակ թագավորին

Ինչ բերք էլ որ տա
Իմ էս խեղճ ածուն,
Հարկի է հանում
Ձեր կատարածուն...

Լուցկի եմ առել...

Իմ վարն ու ցանքը
Իմ հերկն ու բերքը
Զոհաբերում եմ
Կրակի աստծուն...

My World My Space
11.04.2012, 17:20
***
/«Կիսատներս» շարքից/

Թույլ տուր ինձ կրկին հալվել քո ջերմում,
Թույլ տուր վայելել կրկին հայացքը քո,
Քայլել քեզ հետ կրակներում քո Դժոխքի
Եվ ունկնդրել երգը հրաշք,
Պարզ ու խելառ քո խոսքերի...

My World My Space
23.04.2012, 10:04
***
Ահա ևս մի մռայլ վերջ.
Որը նաև սկիզբ է պայծառ,
Ես այլևս չկամ քո մեջ.
Դու լոկ մարդ ես..
Իսկ ես՝ խելա՜ռ...

My World My Space
25.04.2012, 12:05
***
«Կիսատներս» շարքից

Գուցե ամենն այս ցնո՞րք է պայծառ,
Կամ գինու տված պարգե՞ւ կարճատև,
Ես՝ սովորական մի մահկանացու,
Իսկ դու՝ դժոխքի հրեշտակ կայտառ...

My World My Space
27.04.2012, 09:54
***
Գարունը էլի
Թաղեց հողի տակ
Արցունքները իր,
Միախառնված
Վերքերի թացին՝
էտված ծառերի...
Բայց մեկ է, էլի
Ռունգերս առան
Խոնավությունը
Ու ցավն այդ զգացի...

My World My Space
08.05.2012, 19:33
Հանդիսատեսը...

Ավարտվեց և
Քո բեմադրած
Այս արարը...

Ու դու հանգիստ
Նստել
Կյանքիդ կուլիսներում
Անըշտապ շարժումներով
Մաքրտում ես
Քո երեսից,
Քանի՜ տարի
Դեմքդ գրկող
Այս շպարը...

Ու սպանում
Կերպարը քո
Իմ սրտի մեջ...

My World My Space
12.05.2012, 23:05
Գնու՞մ ես, գնա՛,
Բայց մի ասա, թե
Ես քեզ չեմ սպասել...
Գարնան քո հորդով
Եկել ու կանգուն
Հիմքս ես մաշել...

- Գնա՛, սիրելի՜ս
Ուզում եմ մնալ
Մենակ ու... փլվել...

My World My Space
23.05.2012, 12:49
***
Մեկն էր նա խելառ,
Որը էդպես էլ չհասկացավ
Իր խելառությունը.
Միշտ շիտակ նայեց,
Ու շիտակ տեսավ
Իր կյանքի գծի
Խորդուբորդ ու կոր
Երկարությունը....

Նա մեկն էր խելառ
Իր համառությամբ,
Իր հիվանդագին,
Նախամարդկային
Խելառ պարզությամբ,
Որ միշտ վազում էր
Իր երազների հետևից
Համառ,
Ու ընկերների
Ձայնի ուղղությամբ...

Նա մեկն էր խելառ,
Որը հույս ուներ,
Թե միակը չէ...

(Նվիրում եմ ինձ՝ վաղվա կապակցությամբ)

էլի էս տրամադրությունն ա մոտս… :(

My World My Space
24.05.2012, 11:29
Արևդ էլի դուրս եկավ հանկարծ
Սև, կարկտաբեր
Մտքիս ամպերը ոգեղենացան….

Sent from my HTC One X

My World My Space
29.05.2012, 07:01
Մշտականության երազանք
/ կիսատ-պռատ /

Աչքս էլի ընկավ
Այն սև շանը, որին
Տերը փաղաքշանքով
«իմ տղուկ» է ասում...

Շունն այդ մի տեր ունի,
Ու տերն ունի մի ոտք,
Ու այդ ոտքի տակ է
Շունը պառկում...

Ես էլ կուզեմ շուն
չէ՜...
էլ ի՞նչ շուն...
Խսի՜ր լինել
Որի տեղը միշտ հայտնի է՝
Դռան ետև...

My World My Space
02.06.2012, 09:05
Տողիդ տակին
Ու հատակին
Զգացմունքների
Ունայնություն...

Արհեստական,
Արհեստակա՜ն
մի խորություն...

Մի լճացում
Զգացումների,
Ուր ճանճն անգամ
չի խեղդվի...

Տողիդ տակին՝
Դատարկություն....

My World My Space
07.06.2012, 21:20
ՔԱՐՈԶԻՉԸ



Ճշմարտություն եմ ծախում.... սարքովի՜.....
Պ. Սևակ


Լսո՞ւմ ես այս խուլ ու բութ աղմուկը,
Դա՛րն է աղմկում, շառաչում վայրագ,
Դա՛րն է ծառս եղել մարդկության գլխին,
Իսկ դու մաշում ես դեռ քո տաղտուկը,
Դու դեռ խաղում ես` իբր անտեղյակ....

Օրերը լցվել մեկ-մեկու գլխի,
Ու հռնդյունով շարժվում են առաջ,
Իրենց ծանրությամբ ճժմելով ճամփին`
Ճակատագրերը դեռ խակ ու կանաչ....
Իսկ դու եզային քո հանգստությամբ
Մեխվել ես տեղում,
Ճառում ես խաբված մի ճշմարտություն,
Որ դարն է հերքում:

Քո լայն ճամփեքին ամեն ինչ պաղ է,
Ու կրակ չկա՛ քո ճոխ ճառերում,
Հուսալը զո՜ւր է, սպասելը` ցավո՛տ,
Երբ կողքիդ պարում ու մերկանում է
Կյանքը արյունոտ....

Քո ստրկությունը անիմաստ խաղ է,
Երբ հենց քո շուրջը, և հենց քո ներսում,
Իրար են ձուլվել` անոդ ու կատոդ,
Ցավ ու վայելքներ, սեր, ատելություն,
Գգվանք ու կարոտ....

դարն է աղմկում, դարն է ծառս եղել,
Իսկ դու քո անիմաստ խաղով,
Դեռ գովերգում ես երկինքդ սառած,
Երկինքդ անօդ......

2001թ. երևան



էն, որ մտածում ես, տարիներ անց էլի սենց կգրեիր, մտքի դեժավյու ա՞,
հիմա լրիվ էս տրամադրությունն ա մոտս….

My World My Space
12.06.2012, 23:59
Ամպը

Փոքրիկ ծվեն էր նա
Հորիզոնում կորած։
Ոչինչ չէր գուշակում
Ամպանալը նրա…

Բայց մեծացավ անտես,
Գույնը փոխեց,
Եկավ, մեկեն կախվեց
Գլխիդ վրա…

Հետո փլվեց հանկարծ…
Հորիզոնում հիմա
Լուրթ երկինքն է էլի,
Ամպի ծվեն չկա…

My World My Space
22.06.2012, 09:38
Գիշերվա էս մթին
Ես զանգից վեր թռա
Մի անորոշ տագնապ
Սիրտս խուժեց…
Տեսնես գիշերն այս մութ
Ու մահը տարաժամ
Ո՞ր մի հարազատիս
Գլխին կախվեց…

:(

My World My Space
01.08.2012, 16:35
/«Կիսատներս» շարքից/

***
Արցունք չկար, որ լայիր
Բախտիդ հունը բանայիր,
Լուռ հոսեիր ցած...

Ա՜րտդ, ա՛րտդ գտնեիր,
Ծարավ սիրտը մեղմեիր,
Անցնեիր առաջ...

My World My Space
02.08.2012, 12:37
/«Կիսատներս» շարքից /

***
Ծառանայի, ծառանայի
Արմատներով խորանայի
Թիզը մետրին շոշափելով
Մոտենայի քեզ….

My World My Space
14.08.2012, 01:22
Չստացվածներից

***

Ինչքան էլ որ տառապել եմ,
Տառապել եմ ես քե՛զ համար
Իմ ցավերը ստվերել եմ:

Ինչքան էլ որ կասկածել եմ,
Ի՛մ վրա եմ ես կասկածել
Իսկ քեզ անխոս վստահել եմ:

Ու ինչքան էլ չարացել եմ
Իմ վրա եմ լոկ չարացել
Իսկ քեզ պահել-փայփայել եմ:

Ինչ-որ եղել, կամ չի եղել
Սովորել ես, որ ես պիտի
Մեղքը քավեմ, ու քավել եմ...

էսպես ապրել էլ չեմ ուզում,
Որովհետև անարդար են
Պայմանները:

Որովհետև ես հոգնել եմ...
Զույգի համար
Մենակ կրել վնասները...

My World My Space
27.08.2012, 19:44
/«Կիսատներս» շարքից/

Ու անցավ օրը...

Ճկվեց, գալարվեց,
Տանջեց ու գնաց...

Ու անցնող օրից
(Ինչպես որ վառված
Պատրույգից՝ մոխիր)
Միայն ցավ մնաց...

My World My Space
22.02.2013, 00:45
(«Կիսատներս» շարքից)

Նա արևի հետ էր
Խաղ ըսկսել,
Բայց չգիտեր, որ
Արևը ներսից
Պիտ ծագեր այսօր
Ու կուրծքը պատռեր…

Sambitbaba
22.02.2013, 01:41
Էս ու՞ր ես կորել…
Շատ ավելի հաճելի է, երբ դու կաս:
"Կիսատներդ" շատ հավես են:
Եվ ոչ միայն "Կիսատներդ"…


Հ.Գ.Չիլլին էլ է կորել… Նրա պոէզիան էլ եմ կարոտում:

My World My Space
28.02.2013, 12:59
/«Կիսատներս» շարքից/

Ես կարող էի …

Ես կարող էի
Տալ քեզ ամեն ինչ
Ու ոչինչ չառնել։

Ես կարող էի
Ցավերս թողած
Քո ցավը տանել։

Ես կարող էի
Ամեն ինչ անել…

Բայց հետս տանել
Որպես ուղեկից
Կյանքիս լավ ու վատ
Օրերի ճամփով
Ների՜ր, սիրելի՛ս,
Անկարող էի…

Անկարո՜ղ էի…

Արևանուռ
28.02.2013, 13:24
/«Կիսատներս» շարքից/

.....
Ես կարող էի
Ամեն ինչ անել…
......
Բայց հետս տանել
Որպես ուղեկից
.....
Անկարո՜ղ էի…

այսպիսի անկարողության մեջ էլ մեռնում են երազանքները :(

գեղեցիկ բանաստեղծություն է

My World My Space
17.03.2013, 19:11
***
Մեկն էր նա խելառ,
Որը էդպես էլ չհասկացավ
Իր խելառությունը.
Միշտ շիտակ նայեց,
Ու շիտակ տեսավ
Իր կյանքի գծի
Խորդուբորդ ու կոր
Երկարությունը....

Նա մեկն էր խելառ
Իր համառությամբ,
Իր հիվանդագին,
Նախամարդկային
Խելառ պարզությամբ,
Որ միշտ վազում էր
Իր երազների հետևից
Համառ,
Ու ընկերների
Ձայնի ուղղությամբ...

Նա մեկն էր խելառ,
Որը հույս ուներ,
Թե միակը չէ...

(Նվիրում եմ ինձ՝ վաղվա կապակցությամբ)

Ոչինչ չի փոխվել...
Վաղը չէ մյուս օրն էլի սա եմ ինձ նվիրում.... :)

Dayana
17.03.2013, 23:15
Ուզում էի վարկանիշ տալ, դառավ շնորհակալություն :sad

My World My Space
01.05.2013, 00:52
/«Կիսատներս» շարքից/

***
Երբ մի օր դուռդ կբացես,
Որ մաքրես հոգուդ սենյակը,
Կթափես ցեցոտված ողջ հնոտին,
Ու... ոչինչ չի մնա տակը...

My World My Space
19.05.2013, 15:35
....

My World My Space
10.07.2013, 15:05
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ


Անոգի պես դու խաղում ես,
Իսկ իմ կյանքը դեռ երազ է,
Ու խաղալով դու ապրում ես,
Իսկ իմ կյանքը դեռ տնազ է….
Առանց խաղի դու չես կարող,
Ազարտ է պետք,
Միշտ փախնող ես իսկ ես բռնող,
Այպես չեղավ, ավարտ է պետք….


Իմ ինադու
Խաղում ես դու
Մուկն ու կատու
Բայց այս դեպքում
Մկան խաղը մահն է կատվի,
Կատվի խաղը հարց է պատվի,
Զուր մի փախչի,
Նազ մի թափի,
Մեկ է մի օր,
“Գետնից բարձր” թեկուզ լինես,
Լեկուզ երկնից,
Կամ թե գոռաս “չըխկլը - փակ”
Կամ մեկ ուրիշ խոսքեր տափակ,
Կամ խելացի,
Լավ իմացի,
Մեկ է Մկնիկ,
Կգա օրը,
Ու կխաղանք
Մենք “Տուն - տունիկ”…….

Կգա՛…

Sent from my HTC One X using Tapatalk 2

My World My Space
13.07.2013, 08:43
(«Կիսատներս» շարքից)

***
Խեղդվում էի.
- Հե՜յ, օգնեցեք,-
Ոչ ոք չկար…
Ճարս կտրած
Աղոթեցի...
Փրկվեցի՞
Ի՞նչ իմանամ:
Դեռ կերևա
Հետմահու՛…

My World My Space
03.08.2013, 19:35
Ճամփեզրի ծառը

/«Կիսատներս» շարքից/

Ով հոգնած էր, նստեց իմ ստվերում,
Ով սոված էր, քաղեց, կշտացավ,
Ով սրտին ցավ ուներ լսեցի,
Ասեցին, անցան, գնացին…

Ես էլի մենակ մնացի…

My World My Space
15.08.2013, 19:06
(«Կիսատներս» շարքից)

***
Ինչ էլ որ լինի,
Ես հեռանալիս
Արդեն մայր մտնող
Արևի նման
Հուրհուրամ պիտի…

Մտքումդ պահիր
Հեռացման շքեղ
Բնանկարն այդ,
Որպես մի խոստում
Արևածագի…

Կվերադառնա՛մ,
Ինչ էլ որ լինի…

CactuSoul
15.08.2013, 20:11
Հով ջան, շատ լավն են:
Ես մենակ չեմ հասկանում՝ ինչով են սրանք կիսատ, որ միշտ գրում ես՝ «Կիսատներս» շարքից»:

Tig
15.08.2013, 21:10
Հով ջան, շատ լավն են:
Ես մենակ չեմ հասկանում՝ ինչով են սրանք կիսատ, որ միշտ գրում ես՝ «Կիսատներս» շարքից»:

Ինձ թվում է վիճակով, կամ հոգեվիճակով...

My World My Space
18.08.2013, 14:14
Տիգը ճիշտ պատասխան տվեց Ան ջան։
Յուրաքանչյուր ստեղծագործություն՝ ստացված կամ չստացված, ամբողջացնում ա հոգեվիճակդ։

Սրանք էլ իմ կիսատներն են։ Ես իրանցում չեմ ամբողջացրել. ես կախման կետերից հետո եմ…

Պռաշու լյուբիծ ի ժալըվըծ.. ;)

Sent from my HTC One X using Tapatalk 2

CactuSoul
20.08.2013, 19:03
Հասկանում եմ։ Մի ժամանակ որ գրում էի, երբեմն չէր ստացվում էն, ինչ կուզեի։ Հետո՝ որոշ ժամանակ անց, գուցե տարիներ, որ հանկարծ նորից էի կարդում, տեսնում էի, որ շատ էլ ամբողջական են, գուցե այն չեն արտահայտում, ինչ էն ժամանակ նկատի եմ ունեցել, բայց ինչքան էլ որ արտահայտում են, կողքից լավ ա նայվում։ Այսինքն ինձ համար էդ բանաստեղծությունը կիսատություն ունի, կողքի մարդու համար՝ դժվար թե։ Հիմա եթե քեզնից կտրվում ենք, ու ամեն բանաստեղծությունդ ուղղակի որպես բանաստեղծություն դիտարկում, լավ էլ լրիվ են։
Դու գրի, կիսատ լինի, թե ամբողջական, կարևորը՝ գրի։ :)

My World My Space
01.09.2013, 14:26
Անհանգ

/«Կիսատներս» շարքից/


Կյանքում ամեն մի փոթորկից հետ
Ալիքներն ասես ավլում են ափից
Հարազատ մարդկանց ոտնահետքերը…

Մակընթացության ժամանակ հոգիդ
Լուռ շոշափում է կյանքիդ ափերը,
Հիշողության մեջ դաջելով ասես
Նրանց քայլերը…

Ու տեղատվության պահերին սիրտդ
Քաշվում է իր մեջ, մի բուռ է դառնում
Կարծես մի վերջին փորձն է անում
Մտքում դաջելու
Ոտնակոխ եղած
Ափիդ ստվերը...

Քեզ հույս ես տալիս,
Որ նրանց մի օր
Երկիրը կլոր
Կստիպի հետ գալ
Ափերիդ վրա,
Ու սրտի՛դ վրա
Իրենց իսկ թողած
Ոտնահետքերով…

01.09.2013, 05:21

E-la Via
02.09.2013, 11:49
Անհանգ

/«Կիսատներս» շարքից/


Կյանքում ամեն մի փոթորկից հետ
Ալիքներն ասես ավլում են ափից
Հարազատ մարդկանց ոտնահետքերը…

Մակընթացության ժամանակ հոգիդ
Լուռ շոշափում է կյանքիդ ափերը,
Հիշողության մեջ դաջելով ասես
Նրանց քայլերը…

Ու տեղատվության պահերին սիրտդ
Քաշվում է իր մեջ, մի բուռ է դառնում
Կարծես մի վերջին փորձն է անում
Մտքում դաջելու
Ոտնակոխ եղած
Ափիդ ստվերը...

Քեզ հույս ես տալիս,
Որ նրանց մի օր
Երկիրը կլոր
Կստիպի հետ գալ
Ափերիդ վրա,
Ու սրտի՛դ վրա
Իրենց իսկ թողած
Ոտնահետքերով…

01.09.2013, 05:21

Սիրուն էր... լավն էր... սիրուն էր...

My World My Space
02.09.2013, 21:01
Սիրուն էր... լավն էր... սիրուն էր...

բայց խի՞ սիրունը երկու անգամ, լավը մի, հը՞… :(

Sent from my HTC One X using Tapatalk 2

Dayana
02.09.2013, 23:37
Հով, վսյոտակի դու արձակ պիտի գրես :pardon

Հ.Գ. Էս վերջինիդ համար չեմ ասում, ընդհանուր կարծիք ա:

E-la Via
03.09.2013, 12:28
բայց խի՞ սիրունը երկու անգամ, լավը մի, հը՞… :(

Sent from my HTC One X using Tapatalk 2

Հով ջան, որովհետև քիչ ա լինում, որ լավ գրված ստեղծագործությունները էդքան սիրուն լինեն: Երբեմն միտքը, թիթմը, հանգերը կարող են շատ լավը լինել, բայց սիրուն պատկերների բացկայությունը զրկի համից ու հոտից: Իսկ համուհոտ տալ քո մոտ գիտենք, որ ստացվում ա: Պատմվածքներդ վկա :):
Մի խոսքով՝ սիրուն էր, լավն էր, սիրուն էր....

My World My Space
09.09.2013, 15:11
/«Կիսատներս» շարքից/

***
Չէ՛, ես գիտեմ,
Մի օր՝
Առավոտյան ծեգին,
Էն չաղ բժշկուհին,
Որ գործի է գալիս
Կիսաքսված,
Լուռ, առանց հուզմունքի
Իր ձեռագրով ծուռտի
Ինչ-որ թղթի վրա
Կարձանագրի.

Մահը վրա հասավ
Լուսաբացից առաջ...

09.09.13թ.
Լուսաբացից առաջ

My World My Space
28.09.2013, 19:52
Օտար լուսինը

/"Կիսատներս" շարքից/

Օտար երկինք է
Իմ գլխի վերև
Ու օտար աստղեր:
Օտար լուսինն էլ
Խնդնում է վրաս
Ու հարց է ուղղել.
- Էս ո՜ւր էս ընկել
Ո՞վ է քո սերը,
Ո՞ւմ ես կարոտել
Ի՜նչ ծնող, ի՜նչ մեր
Ու ի՜նչ ընկերներ
Եվ ընդհանրապես
ի՜նչ ես դուրս տալիս
Դու այս կողմերում
Ի՞նչ ես կորցրել....

Սատանան տանի
Ինչ էլ մի գտա՜վ
Թույլ տեղիս կպավ....

- Կա՛ց այ անիրավ,
Ամբողջ աշխարհին
մի՞թե մի հատ չես
Էդ դեպքում ո՞նց է,
Որ օտար եմ քեզ....
Դու ինձ չե՞ս տեսել
Իբր չե՜ս հիշում
Ախր միասին
Ինչքա՜ն ենք քայլել
Թե՞ էն ժամանակ
Ես օտար չէի
Մի րոպե՜, էդ ո՞ւր,
Էդ ո՜ւր ես չքվում,
Ո՞ւր ես ամոթից
Երեսդ փակում.....

Լսե՛ք օտարներ
Օտար քաղաքի,
Որ ձեր հարազատ
Ինձ օտար երկրում
Լուսինն ամոթից
Երեսն է ծածկում
Փախչում ինձ նման
Քոչվոր օտարից
Հետս ծիծաղեք,
Չարտասվեմ նորից.....

Սենց ա տրամադրությունն էսօր... :(

My World My Space
04.11.2013, 19:56
Դե մա՛րդ ենք, էլի՜


/«Կիսատներս» շարքից/

Ապրում ենք հարուստ,
Ինչպես կարող է
Չի ապրել անգամ
Ոչ մի շահնշահ…
Ու նվիրվում ենք
Կողքինին,
Մարդո՜ւն
Ինչպես կարող է
Իր թագավորին
Չի էլ նվիրվել
Ոչ մի հպատակ…
Ու նվիրում ենք
Հարզատ մարդկանց
Մեր սրտի անտակ
Գանձարաններից
Գոհարներ պես-պես…

Ապրում ենք
Աղքատ ռամիկի նման,
Սիրում՝
Հեքիաթի արքայազնի պես…

My World My Space
05.11.2013, 17:02
***
Արի էսօր քեզ համբուրեմ սիրածի պես,
Ու թող էսօր իմ փոխարեն դու՛ տանջվես....
Թող որ էսօր ողջակիզումն ամբողջանա
Ու տաք գրկում քո վերանա....


Արի էսօր քեզ համբուրեմ սիրածի՜ պես....

05.12.2011թ.

My World My Space
29.11.2014, 17:19
Եվ ուրեմն բարի ճանապարհ...

/«Կիսատներս» շարքից/

Ես լուռ չեմ
Չեն խոսվում
Բառերը.
Այն ինչ ասվել է
Ժամանակին
Անիմաստ է էլի
Ասելը...

Գնում ես...

Գիտե՛մ,
Նորից կգաս
Կբացես էլի
Հին ցավերը:
Կասես,
Որ եկել ես՝
Մնաս,
Որ իզուր էր
Ինձ մենակ թողնելը...

Կասես,
Կժպտաս
Ու կելնես,
Կդարսես նորից
Ժամպրուկներդ:
Ես քոն չեմ
Լինի երբեք…
Քեզ համար թանկ են
Ճամփաներդ…

My World My Space
24.12.2014, 15:12
Մնա

/«Կիսատներս» շարքից/

Մնա,
Մի գնա,
Թող աչքերդ հուր
Ուղեկից լինեն
Խավարից հոգնած
Աչքերիս համար…

Մնա՛..
Մի՛ գնա…

My World My Space
20.05.2015, 12:55
Անհանգ

/«Կիսատներս» շարքից/

Իմ աշխարհն այսուհետ
Կպտտվի քո շուրջ
(Ո՜ւր ես խեղճ Գալիլեյ,
Արի՝ վառե՜մ..)

My World My Space
04.04.2025, 11:41
Ի՞նչ կարող եմ ասել…

Տարիներ առաջ
Շատ բան կասեի,
Բայց հիմա՝
Սովորել եմ լռել…

Լավագույն հրաձիգն էլ
Պարտվում է մի օր,
Բայց նախևառաջ՝
Ինքն իրեն…

My World My Space
24.04.2025, 19:35
Խոստացիր, որ անտառ կգնանք…
Պարզապես կելնենք ու կգնանք,
Վեճերի անշնորհակալ թնջուկում
Չենք փնտրի մեր մեջ մեղավորին։
Պարզապես անտառ կգնանք։