PDA

Դիտել ողջ տարբերակը : The Butterfly Effect, Memento և այլն…



Sagittarius
07.01.2010, 23:39
The Butterfly Effect (http://www.imdb.com/title/tt0289879/)
Memento (http://www.imdb.com/title/tt0209144/)
Շատ եմ սիրում այս ֆիլմերը և բոլոր նման ոճի ֆիլմերը, յուրահատուկ սցենար, յուրահատուկ կառուցվածք, համեմատաբար փոքր բյուջե, բարձր գնահատականներ քննադատների կողմից,
Նամանավանդ Մեմենտո ֆիլմի կառուցվածքը ինձ հիացրել ա, որի մասին ավելին կարող եք իմանալ այստեղ (http://en.wikipedia.org/wiki/Memento_(film))
Այս թեմայում կուզենայի քննարկեինք բոլոր նման ոճի ֆիլմերը,
էլ ինչ նման ֆիլմեր կա՞ն, որոնք խորհուրդ կտայիք դիտել:B

Pagan_Angel
08.01.2010, 00:53
Կարծում եմ թեմայի անունն այնքան էլ տեղին չես ընտրել:

Կարծում եմ Նոլանի մյուս ֆիլմերն էլ դուրդ կգան, գրեթե նույն ոճում են:

յուրահատուկ սցենար, յուրահատուկ կառուցվածք, համեմատաբար փոքր բյուջե, բարձր գնահատականներ քննադատների կողմից
սկսիր նայել Sundance Festival-ի մասնակից/հաղթող ֆիլմերը

Հայկօ
08.01.2010, 01:19
Մոդերատորական. թեման չունի հստակ ուղղվածություն և սահմանում: Saggitarius, խորհուրդ կտամ կոնկրետ առանձնացնել այն ոճը/ժանրը և/կամ ֆիլմերի այլ յուրահատկությունները, որոնց շուրջ կցանկանայիր զրուցել քո բացած թեմայում, այլապես թեման կփակվի:

Հաշվի առ, որ ոչ բոլորն են նայել այս ֆիլմերը, և «նման ոճը, յուրահատուկ սցենարը, յուրահատուկ կառուցվածքը, համեմատաբար փոքր բյուջեն ու բարձր գնահատականները» դեռևս բավականաչափ նյութ ու հիմք չեն տալիս՝ քննարկումները շարունակելու համար, ինչպես նաև՝ որ թվարկածդ բնորոշ կետերից առաջին երեքը խիստ սուբյեկտիվ են: Ամեն դեպքում՝ կսպասեմ. գուցե քննարկումների ընթացքում թեման առավել հստականա, ու ըստ այդմ՝ նաև վերնագիրը կփոխեմ: Որպես տարբերակ՝ կարող ես նոր թեմա բացել նշածդ ֆիլմերից որևէ մեկի մասին:

Ըստ թեմայի. «Թիթեռի էֆեկտը», օրինակ, նայել եմ, ու ո՛չ յուրահատուկ սցենար եմ տեսել, ո՛չ էլ յուրահատուկ կառուցվածք: Լավ ֆիլմ էր, բայց՝ ընդամենը: Շատ փոքր բյուջեով էլ չի փայլում: Փոքր էր, օրինակ, «The Blair Witch Project»-ի բյուջեն. ի դեպ՝ մինչև հիմա էլ համարվում է ամենաեկամտաբեր ֆիլմերից մեկը՝ շահույթները բյուջեն գերազանցել են տասնմեկ հազար անգամ :o: Վերջերս էկրաններ է բարձրացել «Paranormal Activity» ֆիլմը, որի շահույթները գերազանցել են ֆիլմի $15 000-անոց չնչին բյուջեն արդեն վեց-յոթ հազար անգամ...

Sagittarius
08.01.2010, 01:38
Մոդերատորական. թեման չունի հստակ ուղղվածություն և սահմանում: Saggitarius, խորհուրդ կտամ կոնկրետ առանձնացնել այն ոճը/ժանրը և/կամ ֆիլմերի այլ յուրահատկությունները, որոնց շուրջ կցանկանայիր զրուցել քո բացած թեմայում, այլապես թեման կփակվի:

Հաշվի առ, որ ոչ բոլորն են նայել այս ֆիլմերը, և «նման ոճը, յուրահատուկ սցենարը, յուրահատուկ կառուցվածքը, համեմատաբար փոքր բյուջեն ու բարձր գնահատականները» դեռևս բավականաչափ նյութ ու հիմք չեն տալիս՝ քննարկումները շարունակելու համար, ինչպես նաև՝ որ թվարկածդ բնորոշ կետերից առաջին երեքը խիստ սուբյեկտիվ են: Ամեն դեպքում՝ կսպասեմ. գուցե քննարկումների ընթացքում թեման առավել հստականա, ու ըստ այդմ՝ նաև վերնագիրը կփոխեմ: Որպես տարբերակ՝ կարող ես նոր թեմա բացել նշածդ ֆիլմերից որևէ մեկի մասին:

խնդիր չկա,, եթե ակումբցիները այս ֆիլմերը յուրահատուկ չեն համարում և դրանք քննարկելու ցանկություն չունեն, կարող եք թեման փակել.
«Paranormal Activity» իր բնույթով ամբողջովին տարբերվում է այս ֆիլմերից, ստեղ միայն բյուջեի պահը չէ, ուղղակի եթե այս ֆիլմերը չեք տեսել, մասնավորապես Մեմենտո, ավելի լավ է նայեք առանց որևէ նախնական ինֆորմացիայի, հակառակ դեպքում իմաստը կկորի:

սկսիր նայել Sundance Festival-ի մասնակից/հաղթող ֆիլմերը
շնորհակալություն ինֆորմացիայի համար, իսկ մասնավորապես ո՞ր ֆիլմը խորհուրդ կտայիր

Ռուֆուս
08.01.2010, 01:55
Butterfly Effect - :[

Բայց այ Մեմենտոն իրոք գործ է, ինչպես և Նոլանի բոլոր մնացած ֆիլմերը:

Մեկ էլ ճիշտն ասաց ես էլ չհասկացա այս երկու ֆիլմերը մեջ եղած կապը, լուսավորեք, խնդրում եմ :)

Pagan_Angel
08.01.2010, 12:24
շնորհակալություն ինֆորմացիայի համար, իսկ մասնավորապես ո՞ր ֆիլմը խորհուրդ կտայիր
ճիշտն ասած հիմա միտքս կինո չի էլ գալիս, ուղղակի երբ տոռռենսում նավիգացիայով ես զբաղվում՝ ուշզդիր եղի ֆիլմերի շապիկներին (обложка-ներին), եվ եթե նրանց վրա կա Sundance-ի տարբերանշանը՝ հանգիստ քաշիր

Sundance Festival Wiki page (http://en.wikipedia.org/wiki/Sundance_Film_Festival)

Pagan_Angel
08.01.2010, 19:07
Քաշիր այս ֆիլմը
Возврат / Cashback (Шон Эллис / Sean Ellis) [2006 г., Комедия, драма, HDTVRip] (http://torrents.ru/forum/viewtopic.php?t=1597784)

Հ.Գ. ո՞վ ա հենց հիմա իմ տոռռենտսի պռոֆիլով քաշում այս ֆիլմը

Tyler
08.01.2010, 20:48
Կարծում եմ Նոլանի մյուս ֆիլմերն էլ դուրդ կգան, գրեթե նույն ոճում են:
Ես Մեմենտոն չեմ տեսել, չնայած շատ ուզում եմ նայեմ, բայց մոտավոր գիտեմ սյուժեի մասին, ու կարամ ասեմ, որ Նոլանի Վերջին տարիների ֆիլմերի հետ էդքան էլ կապ չունի ;) Երկու Բեթմենները, լրիվ ուրիշ բանի մասին են, թերևս "Պրեստիժը" ինչ-որ ընդհանուր բան ունի՞


Հ.Գ. ո՞վ ա հենց հիմա իմ տոռռենտսի պռոֆիլով քաշում այս ֆիլմը

Երևի դու էլ քաշում ես :)) Ֆորումում դրված հղումը իր մեջ անձնական տվյալները չի ներառում:

Բուն թեմայով՝ "Թիթեռի էֆեկտը" տեսել եմ, վատը չի: Շարունակությունները չեմ պատրաստվում նայեմ, որովհետև ամեն ինչից դատելով աղբ ա :[

Sagittarius
08.01.2010, 21:41
թերևս "Պրեստիժը" ինչ-որ ընդհանուր բան ունի՞

չէ,, Պրեստիժն էլ ա տարբեր,,,


Բուն թեմայով՝ "Թիթեռի էֆեկտը" տեսել եմ, վատը չի: Շարունակությունները չեմ պատրաստվում նայեմ, որովհետև ամեն ինչից դատելով աղբ ա

տենց էլ կա

Sagittarius
29.07.2010, 16:23
Երեկ ընկերներից մեկի հետ քննարկում էի Թիթեռնիկի էֆֆեկտ ֆիլմը: Երկուսս ոգևորված պատմում էինք տարբեր հատվածներ, մեկս մյուսին ավելացնում, միաձայն, մինչև որ հասանք վերջաբանի հատվածին, ես մի բան եմ պատմում, ինքը մեկ այլ բան :o

Եվ ի՞նչ, պարզվում է այս ֆիլմը ունի տարբեր այլընտրանքային վերջաբաներ, հիացած եմ :)

Իսկ դու գիտեի՞նք, դուք ո՞ր վերջաբանն եք տեսել

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՍՊՈՅԼԵՐ

Առաջին և երկրորդ տարբերակներ՝


http://www.youtube.com/watch?v=TND38xcU0p8&feature=related

Երրորդ տարբերակ՝


http://www.youtube.com/watch?v=OqKWxAmOLaM&feature=related

Yellow Raven
01.11.2010, 16:01
Դե Մեմենտոյի մասին արդեն շատ եմ նշել, որ գլուխգործոցա:)
Երեկ Butterfly Effect 1-ն էլ նայեցի:) Ասեմ, որ լավ էլ կինո էր, շատ մի քննադատեք, բայց ախմախ վերջաբանից ահավոր նյարդայնացել էի... Հետո պարզվեց, որ կա նաև իրական վերջաբանը(ես հենց այսպես էլ պատկերացնում էի վերջը),որը փոխել են մենակ նրա համար, որ թեստային ցուցադրումներից հետո մարդիկ շոկի մեջ են եղել:)) Էս վերջաբանով արդեն կարծում եմ լրիվ լիարժեք ու գեղեցիկ ֆիլմ է դառնում:)





http://www.youtube.com/watch?v=OqKWxAmOLaM&feature=related