Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Պարտք և խիղճ

dire
06.01.2010, 21:24
Առօրյայում մենք հաճախ ենք օգտագործում <<մաքուր խիղճ>>, <<հանգիստ խիղճ>> արտահայտությունները:
Փորձեք վերհիշել դրվագներ Ձեր կյանքից, երբ արտաբերել եք <<խիղճս մաքուր է>> կամ <<խիղճս հանգիստ է>> արտահայտությունները:

Gayl
06.01.2010, 22:55
Փորձեք վերհիշել դրվագներ Ձեր կյանքից, երբ արտաբերել եք <<խիղճս մաքուր է>> կամ <<խիղճս հանգիստ է>> արտահայտությունները:

Իմաստ որն ա՞:

*e}|{uka*
07.01.2010, 01:20
Իմաստ որն ա՞:

Սոց հարցում ա:

Gayl
07.01.2010, 01:25
Սոց հարցում ա:

Երեկ ինձ ասացին «Գայլ դու մարդ կերել ես», ասացի. «ոչ իմ խիղճը մաքուր ա»:

Դեկադա
07.01.2010, 12:20
Երեկ ինձ ասացին «Գայլ դու մարդ կերել ես», ասացի. «ոչ իմ խիղճը մաքուր ա»:

Ո՞ր առումով չես կերել.... ֆիզիկապես թե՞ հոգեպես ;)

ministr
07.01.2010, 12:59
Ո՞ր առումով չես կերել.... ֆիզիկապես թե՞ հոգեպես ;)

Ինչ տարբերություն? Կարևորը խիղճը մաքուրա :))

dire
07.01.2010, 16:03
Մենք հաճախ օգտագործում ենք նաև <<խղճի ազատություն>> հասկացությունը: Այն նշանակում է մարդու իրավունք` ունենալու անկախ ներքին հոգևոր կյանք և համոզմունքներ: Զուտ բարոյագիտական տեսանկյունից <<խղճի ազատություն>> արտահայտությունն անիմաստ է, քանի որ խղճի մեջ ազատության իմաստն արդեն իսկ ներառված է:
Համեմատեք <<պարտք>>, <<խիղճ>>, <<ամոթ>> հասկացությունները:

*e}|{uka*
07.01.2010, 16:40

Առաջադրանքներ եք տալիս ակումբցիների՞ն: :)) :pioneer
Ուրեմն ձելը բիլօ տակ...

Մարդու խիղճը անկախ ա շրջապատի կարծիքից: Դրանով խիղճը տարբերվում ա ամոթից: Ընդհանրապես խիղճ և ամոթ հասկացությունները իրար մոտիկ են: :think
Ամոթը ամբողջովին շրջապատի մարդկանց կարծիքների վրա է կառուցված, որոնք էլ հենց կարող են հանդիմանել: Որքան շատ է ամոթը, այնքան ամոթ ապրող մարդու համար կարևոր է չուժոյ մարդկանց կարծիքը: Լոգիկան հետևյալն է. « Նրանք իմ մասին կմտածեն այսպես...»: Բայց և այնպես ամոթը կա, քանի որ « Նրանք կմտածեն...»:Իսկ խիղճը այլ է, ավելի անհատական է: Դու ինքդ քեզ ես տալիս գնահատական:
Խղճի դեպքում գործողությունները, գնահատականները կապված չեն շրջապատի կարծիքներից, այլ կապված է պարտքի զգացումի հետ: Խիղճը ինքնին ներքին ձայն ա, բայց մեր ձայնը չի ուրիշ է, անկախ մեր եսից, ձայն ուրիշ «եսի»: Խիղճը ամոթի սպեցիֆիկ ձևն ա ու պարունակությունը անհատական ա:

Խիղճը արդարություն ա պահանջում , որն էլ ամեն մեկիս պարտքն ա մեր իսկ նկատմամբ, այսինքն պարտքի զգացումը խղճի համար կառուցված ծրագիր ա, որը մեզ հիշեցումների միջոցով փորձում ա խիղճը սարքին վիճակում պահել: Մի խոսքով ամոթն էլ, խիղճն էլ, պարտքի զգացումն էլ նույն հարթության տարրեր են:

Շատ չխոսամ, թե չէ արդեն հիմարություններ են մտքիս գալիս ու ուզում են, որ իրանց գրեմ: :D

Gayl
07.01.2010, 21:13
Ո՞ր առումով չես կերել.... ֆիզիկապես թե՞ հոգեպես ;)

Իհարկե ֆիզիկապես:

Pagan_Angel
07.01.2010, 22:03
ի՞նչ կապ ունեն պարտքն ու խիղճը:
պարտք հայրենիքի հանդեպ, պարտք ծնողների նկատմամբ թե՞ պարտք մարդկության նկատմամբ:

թեկուզ կարծում եմ (հենց նոր միտքս եկավ) որ խիղճը դա հենց պարտքն է ինքդ քո հանդեպ:
գումարած դրան ես մտածում էի, որ իմ աստված իմ խիղճն է :pardon հետեվություն՝ իմ աստված դա իմ պարտքն է՞:

Gayl
07.01.2010, 22:08

Ոչինչ չհասկացա:o:

Monk
07.01.2010, 23:01
Առօրյայում մենք հաճախ ենք օգտագործում <<մաքուր խիղճ>>, <<հանգիստ խիղճ>> արտահայտությունները:
Փորձեք վերհիշել դրվագներ Ձեր կյանքից, երբ արտաբերել եք <<խիղճս մաքուր է>> կամ <<խիղճս հանգիստ է>> արտահայտությունները:

Լավ, խղճի մասին հասկացանք, թե մոտավորապես ինչ ուղղությամբ է ակնկալվում թեմայի քննարկումը: Իսկ պարտքն ի՞նչ սկզբունքով է շաղկապվել: Նույն հաջողությամբ տարբեր հասկացություններ կարող էին լինել, չէ՞:

dire
07.01.2010, 23:05
Լավ, խղճի մասին հասկացանք, թե մոտավորապես ինչ ուղղությամբ է ակնկալվում թեմայի քննարկումը: Իսկ պարտքն ի՞նչ սկզբունքով է շաղկապվել: Նույն հաջողությամբ տարբեր հասկացություններ կարող էին լինել, չէ՞:

Խոսքը բարոյական պարտքի մասին է:

Pagan_Angel
08.01.2010, 00:50
Ոչինչ չհասկացա:o:
Իմ ասածն էլ է մոտավորապես դա

Լավ, խղճի մասին հասկացանք, թե մոտավորապես ինչ ուղղությամբ է ակնկալվում թեմայի քննարկումը: Իսկ պարտքն ի՞նչ սկզբունքով է շաղկապվել: Նույն հաջողությամբ տարբեր հասկացություններ կարող էին լինել, չէ՞:
Ահա թե ինչ ի նկատի ունեի: Դրանք հնարավոր է իրար կապել, բայց միեվնույն ժամանակ շատ անիմաստ բան է ստացվում

Դեկադա
08.01.2010, 09:53
Իհարկե ֆիզիկապես:

Էտ դեպքում ո՞նց ա խիղճդ մաքուր: Մարդուն «ուտել» հոգեպես ու խիղճը մաքուր մնա՞....Այսինքն կարևորը էն ինչ ասելու էիր ասեցիր, իսկ հետևանքները ինչ կլինեն՝ մեղմ ասած թքած ունես....
Չնայած չեմ զարմանում, քանի որ շատ հաճախ ա պատահում, երբ մարդկային ցասումն էնքան ա մեծ, որ մենակ մտածում են ինչ կա կուտակված հոգում դուրս թափեն ու թվում ա թե դրանից հետո խիղճը և՛ կհանգստանա, և՛ մաքուր կմնան իրենք իրենց առաջ:

Gayl
20.01.2010, 01:31
Էտ դեպքում ո՞նց ա խիղճդ մաքուր:
Որովհետև պատասխանեցի որ չեմ կերել, ուստի խիղճս մաքուրա:

Մարդուն «ուտել» հոգեպես ու խիղճը մաքուր մնա՞....Այսինքն կարևորը էն ինչ ասելու էիր ասեցիր, իսկ հետևանքները ինչ կլինեն՝ մեղմ ասած թքած ունես....
:oԻսկականից չհասկացա:

Չնայած չեմ զարմանում, քանի որ շատ հաճախ ա պատահում, երբ մարդկային ցասումն էնքան ա մեծ, որ մենակ մտածում են ինչ կա կուտակված հոգում դուրս թափեն ու թվում ա թե դրանից հետո խիղճը և՛ կհանգստանա, և՛ մաքուր կմնան իրենք իրենց առաջ:
Համաձայն եմ, բայց չհասկացա ասածից հետ ինչ կապ ուներ: