PDA

Դիտել ողջ տարբերակը : Մեմուարներ



Farfalla
05.01.2010, 14:57
Ֆիլմի գրախոսությունը` Սև-սպիտակ սիրտ
Թողարկման տարեթիվը` 2010 թ.
Ժանր` մելոդրամա, սարսափ, թրիլլեր
Դերերում` Դու…և Ես
Ժամանակը` առավոտ, ցերեկ, երեկո, գիշեր

Պատկերը չի հանգչում: Դու իմ ամենասիրած ֆիլմն ես: Որտեղ գլխավոր հերոսը անմահ է, իսկ նրա սև-սպիտակ սիրտը ամուր կպցրած է կրծքին:

Farfalla
05.01.2010, 18:53
- Երազանքներս կորել են, էլ չկան:
- Հիմա ինչա եղել? Էլի ինչ-որ բան ա արել?
- Չէ, ինքը ստեղ կապ չունի: Ես ինքս եմ դադարել երազել և սիրահարվել... իրականությանը:

Farfalla
05.01.2010, 22:18
Մանկությանս տարիների հետ ոչ մի բան չեմ փոխի: Հենց էտ ցուրտ ու մութ տարիների հետ: Էն որ ձմռանը 5 հատ նասկի իրար վրա հագած էի քնում, որ սրսրթալով սպասում էի, թե երբ ա իմ հերթը հասնելու, որ 2,5 հատ հացս տան: Հետո վերցնում էի, դնում կտորի տոպրակի մեջ ու ինձանից գոհ-գոհ գնում տուն: Գիտեի, որ 4 հոգի էտ հացինա սպասում:
Կարոտում եմ երեկոները, որ հարևաններով նստում լոտո էինք խաղում, համընկած թվերի վրա էլ կառալյոկի չորացրած կորիզներ էինք դնում: Նենց ուրախ էր անցնում: Երևի օրվա ամենալավ հատվածն էր:
Բակի երեխեքով ինչ-ոչ հետաքրքիր ոտանավորներ էինք հորինում, հենց լույսերը տալիս էին սկսում էինք էտ ոտանավորները գոռալ:
Մի հատ էլ սերիալ կար «Իմ երկրորդ մայրը», ամեն երեկո նայում էի, լավ էլ հետաքրքիր սերիալ էր, հիմա էլ հաճույքով կնայեի: Նույնիսկ գլխավոր հերոսուհու անունն եմ հիշում` Մոնիկա:
Կարևորը զգում էի, որ երեխա եմ, չէի շտապում մեծանալ:
Ոչ պուլտով հեռուստոցույց ունեի, ոչ համակարգիչ, ոչ էլ բջջային հեռախոս` գոլդ համարով: Փոխարենը լիքը լավ ընկերներ ունեի, որոնց հետաքրքիր էի ես, այլ ոչ թե ունեցած-չունեցածս: Մարդիկ հոգնած էին, մտածում էին ինչ անեն, որ կարողանան վաղն էլ երեխեքին կերակրեն, բայց հազար անգամ ավելի բարի էին, քան հիմա:
Լույս, ջուր, գազ, հեռախոս, ..., ճիշտա էս ամեն ինչը հիմա կա, բայց մարդկանց դենքին անկեղծ ժպիտ չկա:
Երկիր ջան, էս ինչ ես դառել, էս ինչ օրի ես: Քեզ փրկելա պետք, փրկել...
Դու մենակ դիմացի...

Farfalla
11.01.2010, 12:56
Տարօրինակա...
Հենց էն ժամանակ, երբ հանգիստ նստած թեյ ես խմում ու մտածում ես էն մասին, որ ամեն ինչ լավ է, որ կան նրանք, ում դու սիրում ես, որ դու ունես հրաշալի տրամադրություն, որ բոլոր խնդիրները լուծված են և այսօր արդեն քեզ ոչ մի բան չի անհանգստացնի...
Հենց այդ ժամանակ...
Winamp-ը գրեթե երկու հազար երգերից ընտրում է այն երգը, որը մեկ ակնթարթում փոխում է ամեն ինչ...
Արդեն ժամանակն է ազատվել երաժշտության այդքան ուժեղ ազդեցությունից տրամադրության վրա...

Արևածագ
11.01.2010, 13:10
Լսող մարդուն անհնար է ազատվել երաժշտության մոգական ազդեցությունից:Այն նույնիսկ կործանարար կարող է լինել:Կարդացեք Տոլստոյի «Կրեյցերյան սոնատը»:

Farfalla
15.01.2010, 13:41
Էնքան շնորհակալ եմ մետրո ստեղծողից: Ամենալավ փոխադրամիջոցնա: Գժվում եմ մետոյի հոտի, ձայնի ու քամու համար: Որ հոգնած ու անտրամադիր եմ լինում մետրոն միակ փրկությունսա, նստում ու գնում եմ մինչև վերջին կայարանը: Նենց եմ հանգսատանում, ոչ մի բան չի խանգարում մտածելուն, որ լույսերն էլ անջատել լիներ մի ուրիշ ձևի հավես կլիներ: Ու որ ամեն անգամ հիշում եմ, որ մետրոյից հետո էլի ստիպված պիտի երթուղային նստեմ, սիրտս կանգնումա:

Չարլզ Պիրսոն շատ շնորհակալ եմ Ձեզանից :)

Farfalla
16.01.2010, 10:51
Все умрут, а я останусь - Валерия Гай Германик
Երբեք ոչ մի ռուսական ֆիլմ իմ վրա էտքան տարբեր` դրական ու բացասական էմոցիաներ չէր թողել: Ֆիլմ ամեն ինչի ու միևնույն ժամանակ ոչնչի մասին:
Ամբողջ գիշեր չեմ կարողացել աչք փակել: Մտածելու առիթ տվեց շատ թեմաների մասին, որոցից առաջ չգիտես ինչու խուսափում էի: Երևի հեղինակների նպատակներից մեկն էլ դա էր:

Farfalla
20.01.2010, 09:34
Իսկ ուզում ես, պատմեմ քեզ խանդի մասին, որը ապրում է իմ մեջ? Այդ փոքրիկ փշոտ ու չար արարածի, որը նման է կեղտոտ ու բոլորի կողմից լքված կատվի, որն ապրում է ինքն իր համար: Նա աննկատ է շրջապատի, բայց զգալի է իմ համար: Իր փոքրիկ երկար ճանկերով թողնում է բարակ հետքեր իմ սրտի վրա, որոնք արյունահոսում են ամեն առիթով... ու առանց առիթ...

Farfalla
21.01.2010, 10:57
Էս տարի կյանքումս առաջին անգան որոշել էի Նոր տարվա գիշերը, 12-ի զանգերը խփելու ժամանակ թղթի վրա երազանք գրեի, հետո վառեի, գցեի շամպայնով բաժակի մեջ ու խմեի: Էտքան էլ չեմ հավատում տենց բաների, բայց դե որոշեցի անեմ: Ժամը 11-ից սկսած փորձեր էի անում, որ տեսնեմ հասցնում եմ, թե չէ: Ամենադժվարը պարզվեց թուղթ վառելն ա, եղունգներս էլ էր վառվում: Ամենահարմար ձևը թուղթը շպիլկայով բռնելն էր, ավելի անվտանգ էր համ եղունգներիս, համ տան համար: Բերեցի բոլոր անհրաժեշտ պարագաները սիրուն շարեցի կողքս ու սկսեցի անհամբեր սպասել 12-ին: Ժամը 12-ին, երբ բոլորը իրար շնորհավորում ու բաժակ էին չխկացնում, ես երազանք գրելով ու վառելով էի զբաղված: Կարևորը` հասցրեցի:

Էսօր աշխատանքի գալուց հիշեցի երազանքիս մասին ու մարմնովս դող անցավ: Ինչ եմ անելու եթե իրկանանա:
Վախենում եմ, առաջին անգամ երազանքիցս վախենում եմ:

Farfalla
23.01.2010, 09:52
Հայկական հաղորդումներ ընդանրապես չեմ նայում, բացի Սուպերսթարից, էտ էլ շաբաթը մի անգամ: Բայց երեկ պատահաբար մի հաղորդում տեսա, որը ուղակի թյուրիմացություն էր: Հերթական թխած “շոուն”, а-ла Ксения Собчак: Հաղորդման անունն էր Բնակaն Juice, բայց դե դրա ինչն էր բնական պարզ չի: Էտ Juice-ը իրա կարմիր մազերով ու պահվածքով խայտառակում է Ռեսպուբլիկան: Բա դրա շարժումները, հագ ու կապը, մի խոսքով պոլնայա կատաստրոֆա: Ոնց կարելիա նման “դեմքերի” եթերային ժամանակ տալ, զարմանում եմ: Ամոթ ա էլի: Ավելի լավ կանեին դրա տեղը ինչ-որ որակյալ համերգ ցույց տային: Բայց ամենասարսափելին էնա, որ էտ հաղորդումը նայողներ կան:

Farfalla
26.01.2010, 10:49
Ձյունը գալիս է դանդաղ
Ձյունը իր երգն է երգում…

Վերջապես եկար: Եկար քո սպիտակ երգը երգելով: Ես քեզ կարոտել էր, բայց չէի սպասում: Շտապում էիր: Էնքան սիրուն էիր թափվում, սպիտակ, փոքրիկ փաթիլնելով: Ընդամենը 10 րոպեում ամբողջը սպիտակեցրիր:
Չդիմացա, դուրս եկա փողոց: Կարոտել էի սառը մաքուր օդը: Կարոտել էի մաքրության ու քո հոտը:
Նենց լավ լռություն էր: Ոչինչ չէր խանգարում, որ վայելեմ քո ներկայությունը:
Ոք ոք չկար փողոցում բացի ինձանից:
Սիրում եմ նման մենակությունը:
Կարծես հեքիաթում լինեի:

Farfalla
29.01.2010, 12:15
Ընկերուհուս փոքրիկ աղջիկը լռիվ դեմքա: Երեկ եկել էլ ինձ հյուր:
Գիտեի, որ պոպոք շատա սիրում, բերեցի դրեցի դիմացը, ասեցի արի համ խաղանք, համ կեր: Մեկ էլ սենց տխուր դեմքով նայեց աչքերից մեջ ու ասեց.
- Ես էլ պոպոք չեմ ուտում, որովհետև հենց ուտում եմ պուկ եմ անում :D
Դրանից մի քիչ հետո չգիտես ինչի սկսեց զկռտալ ու լուրջ-լուրջ ասեց.
- Զկռտացի, հանկարծ չմտածես որ պուկ եմ արել, փիֆ հոտ չի գա:D

Farfalla
01.02.2010, 13:40
Ձեռքներցս երեկվա հոտնա գալիս...

Կարոտում եմ...
Շատ էս փոխվել, էլ հինը չես...
Էլ իմը չես...

Farfalla
02.02.2010, 10:05
Էնքան եմ սիրում մթին փողոցով քայլել:Կապ չունի մենակ թե ինչ-որ մեկի ընկերակցությամբ: Սիրում եմ նայել շենքերի պատուհաններին ու պատկերացնել, թե ինչ է կատարվում այդ պատուհաններից այն կողմ: Երևակայությանս օգնությամբ հայտնվում եմ այդ բոլոր բնակարաններում, մասնակցում նրանց ուրախություններին, տխրություններին, նրանց հետ միասին հաց եմ ուտում, գործ եմ անում: Փորձում եմ պատկերաացնել այնտեղ ապրող մարդկանց դեմքերը, տան կահավորանքը:
Եվ այդպես այնքան ժամանակ, միչև ինչ-որ բան ինձ չի արթնացնում:
Սիրում եմ մութը:

Հ.Գ. Տեսնես ինչ-որ մեկը նայում է իմ պատուհաններին…

Farfalla
09.02.2010, 13:03
Ոնց եմ նյարդայնանում նվնվացող մարկանցից: Էն մարդանցից, ում մի հատ տրաքած պատճառա պետք կյանքից ու իրանց բախտից դժգոհելու համար:
Ամեն ինչ էնքան լուրջ ու սրտին մոտիկ են ընդունում, ասես աշխարհի վերջնա:
Պետքա սովորել ավելի թեթև նայել կյանքին ու ամենափոքր բանից պռոբլեմ չսարքել…

Farfalla
12.02.2010, 11:50
Մանկական տարիների սիրո հետ ոչինչ չի կարելի համեմատել: Մի այլ կարգի մաքուր զգացումունքա:
Առաջին անգան սիրահարվել եմ մանկապարտեզում: Անունը Արման էր: Մեր խմբի ամենասիրուն ու քաջ տղան էր: Քաջ էր, որովհետև միշտ աղջիկներին պաշտպանում էր ու երբ իրան ծեծում էին լաց չէր լինում: Հենց դրա համար էր դուրս գալիս: Մեկ էլ շատ հետաքրքիր պատմություններ էր պատմում, նենց հավեսով էր հորինում, որ ասելու չի: Որ գնում էինք քնելու գալիս նստում էր կողքս ու սկսում էր ինչ-որ բան պատմել, հետո իրա պատմածը երազիս էի տեսնում:
Երեկ երեկոյան մանկապարտեզում խմբով նկարված նկարը տեսա ու Արմանին էլի հիշեցի: Շատ սիրուն երեխա էր: Հիմա արդեն մեծ տղայա դառել, երևի ահագին աղջիկների սիրտ կոտրած կլինի: Հույով եմ, որ առաջվա պես քաջ ա ու աղջիկներին չի նեղացնում: Տեսնես հիմա ինչպիսիննա: Կարողա նույնիսիկ հանդիպել եմ, բայց չեմ իմացել ովա:
Ինչ լավ կլիներ, որ մանկապարտեզի երեխեքով հանդիպեինք… 20 տարի անց…

Farfalla
16.02.2010, 10:23
Վերջին 10 տարիների ընթացքում էնքան առաջարկներ եմ ստացել հայասատանից գնալու: Բայց միշտ մերժել եմ: Մտքովս անգամ չի անցել, թե ոնց կարամ իմ հայրենիքը թողնեմ ու գնամ ուրիշ երկիր: Միշտ ինչ-որ բան ինձ պահելա ստեղ:
Ժամանակ առ ժամանակ եղել են հիասթափություններ, ուզեցել եմ փախնել, գնալ, էլ երբեք Հայաստան չգալ, բայց մի քանի օր սպասելուց հետո հասկացել եմ, որ չեմ կարա ուրիշ տեղ ապրեմ:
Շատ եմ սիրում Երևանը: Սիրում եմ օդն ու հոտը, բայց ոչ փողոցներն ու շենքերը: Ախր ոնց կարելիա սենց կարճ ժամանակահատվածում էս ձևի փչացնել քաղաքը: Ոնց կարելիա ամեն ծառի տակ մի հատ լոյլոզ շենք կառուցել, որը ուժեղ քամու դեպքում դժվար թե տեղը կանգնած մնա: Բա որ անձրևա գալիս, Երևանը դառնումա մի հար մեծ ջրափոս:
Ինչի պետքա մի խումբ անկիրթ, անշուք գեղացի ամեն ինչ որոշեն ՄԵՐ երկրում?
Ախր ինչի պետքա ամեն ինչ ծախվի, ամեն ինչ ոտնահարվի?
Զզվել եմ էս ամենից: Ինչի պետքա մարդ վախենա բարձրաձայն կարծիք արտահայտելուց?

Էլի եմ հիասթափվել, էլի եմ ուզում գնալ Հայաստանից: Բայց ի տարբերություն նախորդ անգամների, հիմա ամեն ինչ շատ լուրջա: Համբերությանս բաժակը արդեն լցվելա, էլ չեմ դիմանում:
Կկարոտեմ քեզ, Երևան :)

Farfalla
21.02.2010, 17:11
Եթե արցունքներից չաղանալ լիներ, հիմա երևի 200 կգ քաշ կունենայի :D

Farfalla
01.03.2010, 12:36
Վերջապես գարունն եկավ:
Չգիտեմ ինչիցա, բայց տարին իմ համար Մարտի 1-իցա սկսվում, այսինքն կարելիա ասել, որ էսօր իմ մոտ Նոր Տարիա:
Շատ եմ սիրում գարունը:
Հույսով եմ, որ ինձ էս անգամ էլ չի հիասթափեցնի, կլինի այնպիսին, ինչպես որ միշտ:

Գարուն` ընդամենը հինգ տառ, որոնց մեջ մի ամբողջ կյանք կա…

Farfalla
04.03.2010, 10:47
Փոխեցիր ինձ:
Մի ամսում արեցիր անհնարինը:
Ուրիշները տարիներով էին փորձում դա անել, բայց չէր ստացվում, ես էլ չէի ուզում:
Իսկ դու մի ամսում դարձրիր ինձ են մարդը, որը միշտ ուզեցել եմ լինել: Ավելի բարի, հավելի հանդուրժող, ավելի հանգիստ…
Քո օգնությամբ տեսա կյանքի լավ կողմենը, որոնց մասին պատկերացում անգամ չունեի:
Օգնեցիր ինձ հավատալ հրաշքների:

Ես փոխվել եմ, բայց դու հանկարծ չփոխվես…

Դարք
04.03.2010, 11:48
Իսկ դու մի ամսում դարձրիր ինձ են մարդը, որը միշտ ուզեցել եմ լինել: Ավելի բարի, հավելի հանդուրժող, ավելի հանգիստ…

ակամայից հիշեցի այս խոսքերը Ошо - "Этот мир - как эхо в горах: бросаем в него гнев, возвращается гнев; если отдаем любовь, возвращается любовь."

Farfalla
12.03.2010, 11:57
Նենց կուզենայի նկարչուհի լինել: Կամ նկարել իմանալ: Գոնե մի քիչ:
Նախանձում եմ նկարել իմացողներին: Էն մարդկանց, ովքեր կարողանում են իրենց մտքերն ու էմոցիաները արտահայտել գույների օգնությամբ:

Farfalla
16.03.2010, 11:02
Մի քանի ժամում ճանաչեցի քեզ ավելի շատ, քան էս բոլոր ամիսների ընթացքում: Դրա համար հարկավոր էր միայն մի քանի բաժակ խմել ու հիշեցնել են մարդկանց մասին, որոնք քեզ ցավ են պատճառել:
Էնքան հետաքրքիր հետևել աչքերիդ արտահայտություններին, մի րոպեի ընթացքում հարյուր անգամ փոխվում էին:
Նայում էի աչքերիդ ու հասկանում, որ էս րոպեների ընթացքում կյանքս փոխվում է, ավելի ու ավելի էի սկսում քեզ սիրել: Սկսում էի սիրել էն ամենը, ինչը ինչ-որ կապ ունի քեզ հետ:

Նույնիսկ ծխախոտի ծուխը սիրեցի:

Farfalla
22.03.2010, 10:44
Երջանիկ եմ, որովհետև սիրում եմ…
Երջանիկ եմ, որովհետև կարողանում եմ սիրել…
Երջանիկ եմ, որովհետև կաս ԴՈւ...
Գիտես, այնպիսի փափուկ զգացում է սրտումս, որից դեմքս պատվում է ժպիտով և մտովի ասում եմ քեզ “շնորհակալություն”…
…արևի համար, որը սրտումս է…
…որ սիրում եմ քեզ…
…և քո սիրո համար…

Farfalla
24.03.2010, 10:15
Ուզում եմ այնտեղ...մանկության երկիր…գոնե մի րոպեյով…այնտեղ, որտեղ չգիտեի ինչ բան է ցավը, արցունքները, սուտը…այնտեղ միշտ անհոգ ծիծաղ էր, ուրախություն և արև…և մամայիս ժպիտը…այնքան բարի և նուրբ…և “բարի գիշեր, իմ արքայադուստր” ամեն երեկո…
Ուզում եմ վերադառձնել իմ մակության երազանքները…այնքան բարի և երեխայի նմամ անմեղ, որտեղ ես երազում էի արքայազնի մասին՝ ուժեղ, տղամարդկային և աստվածային գեղեցիկ, բայց դեռ չէի հասկանում, որ արքայազններ չեն լինում, նրանք գոյություն ունեն միայն բարի հեքիաթներում…

Բայց մի օր ես ուղղակի արթնացա մեծացած, մի քիչ ավելի դաժան ու ինքնավստահ…ուղղակի հասկացա, որ այս աշխարհը հեքիաթ չի, իսկ եթե դու ուզում ես քո կյանքը անց կացնել դղյակում,ապա պետք է այն կառուցես ինքնուրույն: Այո, իրականությունը այն չէ ինչ մանկության երազներում, որտեղ ամբողջ աշխարհը վադագույն երանգներով էր պատված…

Պետք է ինքնուրույն ներկել կյանքը, ոչ թե սպասել, ոչ ինչ-որ մեկը կգա ու իր հետ կբերի տարբեր գույների ներկեր…
Ծիծաղելի է, կոպիտ, բայց ճիշտ…
Լացել եմ ուզում…

Չէ որ այնտեղ, իմ հոգու ամենահեռու անկյունում ապրում է իմ մանկությունը…

Farfalla
27.03.2010, 12:38
Ինչքան լավ բան է ապրելը...

Անջատել լույսը, նստել և լսել սեփական շնչառությունը…
Նայել պատուհանից…
Զգալ վառվող աստղի ջերմությունը և իմանալ…
…և իմանալ, որ աշխարհում կան մարդիկ, որոնք քո հանդեպ անտարբեր չեն…

Farfalla
29.03.2010, 11:28
Երեկ պապայիս հետ դուրս էինք եկել ման գալու, ուրախ-ուրախ քայլում էինք, մեկ էլ մի մուրացկան մոտեցավ ու փող խնդրեց: Պապայիս իմանալով զարմացա, որ որոշեց փող տալ: Փողը տալու ժամանակ էնպես ժպտաց էտ մարդուն, որ անկախ ինձանից աչքերս լցվեցն: Լուռ քայլում էինք, մեկ էլ ասեց.
- Երկար տարիներ իրար հետ ենք աշխատել, “Մերգելյանի” ամենաուժեղ ծրագրավորողներից մեկն էր: Երեխային կորցնելուց հետո սենց եղավ…
Նենց ազդվեցի: Ամբողջ օրը դրա մասին էի մտածում:
Երեկոյան ասեցի, որ ուզում եմ գտնենք էտ մարդուն ու մի բանով օգնենք:

Farfalla
30.03.2010, 08:49
Լռենք…
…հազվադեպ, անօգնական անձրևի կաթիլների ներքո…
…ծերացող ամպերի ներքո…
Եվ թող լռությունը լինի բոլոր բառերից գեղեցիկ…
Լռենք…
Անհեթեթ բառեր…
Մենք հոգնել ենք դրանցից…
Մենք կնեստենք կողք կողքի և ուղղակի կլռենք…
Մենք կլռենք ամեն ինչի մասին՝ այն անիրական տաքության, որին այդքան սպասում ենք…
…սիրո մասին, որից բան չենք հասկանում…
…հեռավոր երկրների մասին, որտեղ մի օր հաստատ կհանդիպենք…
Լռենք…
Լռենք նրա համար, որպեզսի մեր լռությունը լինի ամենալավ բանը աշխարհում…
… որպեզսի ինչ-որ օր, ինչ-որ տեղ, երբ հիշողությունը կանհետանա, այս լռությունը մնա մեզ հետ…
Մենք կհիշենք այն ամբողջ մեր էությամբ…
…կգրենք չջնջվող թանաքով մեր ձեռքրին…
Լռե՞նք…
Այո!
Հիմա…
…և երբևէ հարյուրավոր տարիներ հետո…
Լռենք…

Farfalla
01.04.2010, 14:40
Կամաց…
Կամաց…
Լսու՞մ ես…
Սա իմ/ քո/ մեր շնչառությունն է...
Ժամանակն է ուղեղը անջատել…
Ապրել էմոցիաներով...
Հավատա ինձ, այսօրը չի լինի ինչպես միշտ…
Այսպիսի երեկոն ուրիշ կերպ լինել չի կարող…
Ես կնվիրեմ քեզ հեքիաթ, իսկ դու փոխարենը կտաս ինձ մի կտոր հրաշք…
Երջանկություն…

Farfalla
06.04.2010, 10:40
Դու գտար ինձ...մոխրագույն օրերի և անվերջ գիշերների մեջ...
Դու եկար լուռ և աննկատ, որպեզսի մնաս ընդմիշտ...
Եվ երբ կամաց դիպար իմ ուսին, ես արդեն գիտեի, որ դա Դու ես...
Ես սպասում էի քեզ, չնայած երբեք չէի համդիպել այս կյանքում...
Բայց երևակայական օվկիանոսի ափին մենք միշտ միասին էինք...
Մինչև որ հայտնվեց ժամանակը...

Farfalla
09.04.2010, 13:44
Սենյակից սկսեց գրեյպֆրուտի հոտ գալ, որի համար խելագարվում եմ…

Անձրևի կաթիլների ձայնը կամաց-կամաց խառնվեց շնչառությանս հետ: Մինչև ոսկորներս անձրևի կաթիլներով փաթաթվեցի: Անձրևը պետք է բոբիկ զգալ՝ ոտքերով: Փողոցի մարդիկ փախչում էին, իսկ ես ագահաբար իրենց պատառն էլ էի ինձ վերցնում...

Մի պատառ անևձրև և կյանքը հրաշալի է...

Ինձ թվում է, որ ինձ շրջապատող մարդիկ դարձան ավելի բարի և երջանիկ…

Farfalla
10.04.2010, 09:22
Բոլոր տատիկները նույն ձեռքերն ունեն: Նույն նուրբ, քնքուշ ու ծերացած ձեռքերը, որոնք պատրաստում են աշխարհի ամենահամով ճաշերը:
Բոլոր տատիկները ունեն աշխարհի ամենաբարի և ամենաջերմ աչքերը: Աչքեր, որոնք տեսնելով կյանքի լավն ու վատը շարունակում են լիել բարի, բայց մի քիչ էլ արցունքոտ:
Բոլոր տատիկների պատմած հեքիաթներն ու պատմություններն էնքան հետաքրքիր և ուսուցողական են, որ ցանկության դեպքում էլ մոռանալ չի լինում:

Կարոտում եմ տատիկիս :(

Farfalla
13.04.2010, 10:31
Առաջ չէի հավատում, որ կան այնպիսի մարդիկ, առանց ում շնչելն անհնար է:
Իսկ հետո հանդիպեցի քեզ...

Farfalla
14.04.2010, 09:23
Նա քայլում և ժպտում էր…

Ժպտում էր վառող արևին…
Ժպտում էր գարնան օդին…
Ժպտում էր թռչունների երգին…
Ժպտում էր նստարաններին համբուրվող սիրահար զույգերին…
Ժպտում էր երթուղային տաքսու վարորդին…
Ժպտում էր անտուն կատվին և թափառող շանը…

Ժպտում էր…
Ժպտում էր…

Ժպտում էր այնպես ինչպես երբեք չէր ժպտացել
Կարծես դա անում էր վերջին անգամ…
Փոքրիկ ժպտացող աղջիկ…
Նրա աչքերց երջանկություն էր բխում…

Մենք պետք է ժպտանք, երբ ուզում ենք լացել և միգուցե հենց այդ ժամանակ ինչ-որ կփոխվի այս աշխարհում :)

Farfalla
22.04.2010, 08:50
…ուզում եմ գա, ձեռքը դնի ուսիս, նայի աչքերիս մեջ ու ասի, որ ամեն ինչ լավ կլինի:

Ուզում եմ գա նա, ում կարիքը հիմա ամենաշատը ունեմ, ում կհավատամ, կվստահեմ, ում կողքին ինձ թեթև կզգամ:
Ինչի՞ ես կորում հենց են ժամանակ, երբ քո կարիքը ամենաշատն եմ զգում:

Հ.Գ. Ամեն ինչ լավ կլինի!

Farfalla
28.04.2010, 10:29
Նոր կարդում էի նկարներիդ մեկնաբանությունները, որոնք գրել էին տարբեր աղջիկներ: Մի պահ հայացքով “շնորհակալություն” կաճակը փնտրեցի, բայց ապարդյուն: Ամեն գրածի տակ կստորագրեի:
Ցանկություն առաջացավ այդ ամենի տակ գրելու, ձեզ ինչ, ինքը իմն է!!!
Ու մեծ վերջակետ դնել, որ բոլորը տեսնեն:

Ինչ լավա, ինձ տիրապետել եմ սովորել, էլի քո շնորհիվ…

Farfalla
30.04.2010, 13:45
Դու ինձ հույս տվեցիր …
Դու բռնեցիր իմ ձեռքը և նայեցիր աչքերիս մեջ…
Այդ աչքերում ես տեսա համարձակություն…
Այդ մոխրագույն աչքերը խոսում էին սիրո մասին…
Քո ժպիտը, այդքան նուրբ և մտերիմ, հիշեցնում էր ինձ, որ քնած չեմ...
Քո ձայնը խառնվում էր մռայլ քաղաքի աղմուկի հետ…

Դու խոստացար լինել ինձ հետ...
Դու ինձ տաքացրիր քո սիրով...
Եվ ես կարողացա ամեն ինչ
Ամեն անհնարինը…
Ես կարողացա ձեռքերով գրկել ամբողջ աշխարհը…
Բայց…

Ես գտեի, որ մի օր դու լուռ կգնաս…
Կգնաս իմ կյանքից…
Բայց չգիտես ինչու դու խոստացար լինել ինձ հետ…

Եվ մենք երկուսս էլ գիտեինք, որ այդպես չի լինի…

Հ.Գ. Երջանիկ եղիր :)

Farfalla
05.05.2010, 15:04
Նա իմ կյանքի ամենաթանկ էակն էր` իմ ամենալավ ընկերը…
Նա ծեծում էր իմ պատուհանը, երբ ես տխուր էի…
…և անց էր կացնում իմ կողքին գիշերը, կամացուկ լացելով իմ հետ միասին…
Նրան չէր լինում զանգել, չէր լինում գտնել…
Նա գալիս էր անսպասելի, երբ ինքն էր դա ուզում…
Նա բնության մի մասնիկն էր և չէր ենթարկվում ոչ մեկի, բացի իրենից…
Նա սիրում էր ինձ և ոչինչ չէր պահանջում…
Մարդկանց համար նա ուղղակի անձրև էր…

…իսկ ինձ համար` լավագույն ընկեր…

Farfalla
18.05.2010, 09:41
Գարուն...

Գարուն, ես կշրջվեմ քեզ դեմքով…
Ես կհամբուրեմ քո երկինքը…

Ես սիրում եմ քեզ, Գարուն!
Սիրում եմ քո գիշերային երկինքը, քանի որ այնտեղ այդքան քիչ աստղ կա…
…քանի որ նա այդքան գեղեցիկ է…
Ես կհամբուրեմ քո ջրափոսերը…

Ես սիրում եմ քեզ, Գարուն!
Սիրում եմ քո ջրափոսերը, քանի որ նրանք արտացոլում են իմ թաց թախիծը…
…քանի որ նրանք այդքան գեղեցիկ են…

Ես սիրում եմ քեզ, Գարուն!
Դու կարող ես ամբողջ գիշեր պատմել ինձ հեքիաթներ, իսկ ես կհավատամ դրանց, քանի դեռ մութ է…
…քանի դեռ լուսաբացը չի գողացել քո կախարդանքը…
Ես կհամբուրեմ քո հոտը…

Ես սիրում եմ քեզ, Գարուն!
Սիրում եմ քո հոտը, քանի որ այն լցված է մենակության տաքությամբ…
…քանի որ այն այդքան գեղեցիկ է…
Ես կհամբուրեմ քո քամին…

Ես սիրում եմ քեզ, Գարուն!
Սիրում եմ քո քամին, քանի որ նա այդքան նուրբ համբուրում է ինձ…
…քանի որ նա այդքան թեթև է և ազատ…

Սիրում եմ քեզ, Գարուն!


Սիրում եմ քեզ, քանի որ Դու իմ գարնան մի մասը դառար…

Farfalla
19.05.2010, 11:27
Մանկական երազանք, երևակայություն…
Բայց այդպես ավելի հետաքրքիր է` ապրել երազներում…

Բաց թողեք ինձ!
Բաց թողեք ինձ երազների աշխարհ!
Չեմ ուզում ապրել մոխրագույն աշխարհում, որտեղ իմ ամեն օրը նման է նախորդին, որտեղ ստիպված եմ խաղալ դերեր, այլ ոչ թե ապրել...
Բաց թողեք ինձ հեքիաթների աշխարհ, վառ գույների աշխարհ!
Այնքան եմ ուզում ապրել այնտեղ, որտեղ հոգիս շրջապատված կլինի կենդանի գույներով, այլ ոչ թե սև սենյակում` ծակող հատակով, ճաղերով պատուհաններով և երկաթե դռներով, որոնք պատված են ժանգով…
Իմ սենյակը ընհանրապես չի համապատասխանում իմ ներքին աշխարհին, ընհանրապես չի համապատասխանում…

Բաց թողեք ինձ երազների աշխարհ!

Բայց միայն մի պատասխան է պտտվում գլխումս…
…այս ամենը իմաստ չունի, որովհետև…

Farfalla
25.05.2010, 09:05
Զգացմունքներ` կան: Խոցելիությունը ներկա է:

Երբ սիրում ես, դառնում ես փոքիրկ երեխա:
Դու իմ քամին ես: Մոտեցիր, գրկիր ինձ, համբուրիր և ասա.
- Ժպտա:
Եվ ես կժպտամ:

Երբ դու քեզ վատ ես զգում, ես գալիս եմ քեզ օգնության: Ես դառնում քո երկինքը: Մոտենում եմ քեզ, գրկում եմ, դնում եմ քո գլուխը իմ ուսին: Սեխմում քո ձեռքը` պինդ-պինդ, հայացքը` նուրբ, շուրթերը` գրեթն անզգա: Շշնջում եմ.
- Սիրելիս, ժպտա, ամեն ինչ լավ է, ես այստեղ եմ..
Եվ դու ժպտում ես:
Դու քեզ վատ ես զգում, բայց…
…հանուն ինձ…

Ինչքան կախարդանք կա մի կտոր ժպիտի մեջ:

Farfalla
02.06.2010, 09:47
Օճառե պղպջակը ապրում է մի քանի վայրկյան…
Մենք չիականացված երազանքի մասին ասում ենք, “Նա պայթեց ինչպես օճառե պղպջակը”:
Իսկ պատկերացրեք օճառե պղպջակներ, որոնք ունեն երկար կյանք: Նրանք ապրում են երկար, թռչում են ավելի ու ավելի վերև, քամին նրանց տանում է հեռուներ, նրանք խառնվում են ծիածանի գույների հետ:
Հենց այդպիսի հետաքրքիր կյանքով են ապրում մեր երազանքները: Ու միշտ դառնում են իրականություն: Մենք պետք է հավատանք դրան:

Բռնել կյանքի պայծառ ակնթարթը հեշտ չէ:
Բայց քո մոտ կստացվի, դու ուղղակի հավատա…

Farfalla
12.06.2010, 11:53
Բարև...Նոր Կյանք...:love

Farfalla
14.06.2010, 20:35
Ամեն ինչ սկսվում է մտքերից...
Երբ սկսում մտածել Նրա մասին ամեն վայրկյան, ամեն ապրած ակնթարթ...

* * * * *

Բարև…

Դու կանգնած ես պատշգամբում ինձանից հարյուրավոր կիլոմետր հեռու և ծխում ես: Կողքիդ կանգնած մարդու հեռախոսի շնորհիվ ես ճակատագրի բերումով լսում եմ քո օդի լռությունը: Իմանալուվ, որ հեռախոսի այն ծայրում ուրախ շնչում եմ ես` փոխանցում ես սառը բարև, և իմ ձայնը միանգամից ջարդվում և դանում է խռպոտ: Ինչ-որ բան ջարդվում է հենց իմ մեջ և ես մտովի խնդրում եմ այն մարդուն չհեռանալ քո կողքից: Թեկուզ ընդամենը մի քանի վայրկյան, բայց ես կլինեմ քո կողքին և կլսեմ քո լռությունը: Ես այլևս երբեք չեմ ճանաչի քո ձայնը, չեմ հիշի քո հոգու նոտաները, բայց լռությունը...այն ես մոռանալ չեմ կարող: Իմ աշխարհը սառում է մի ակնթարթ և սկսում է նորովի պտտվել, խեղդվում է զգացմունքներից, հիշողություններից, պտտվում է քո անվան, աչքերի շուրջ, մահանում է բաժանման րոպեին, որպեսզի զգացմունքների ամենաթեժ պահին նորից սկսի անել խենթություններ, չմոռանալով փոխանցել պատասխան բարևը...

Farfalla
23.06.2010, 09:20
Մեկ, երկու, երեք, չորս, …, .., հիսունութ, հիսունինը, վաթսուն…

Փոքր ժամանակ, երբ քունս չէր տանում կամ ուղղակի չէի ուզում քնել, տատիկս գալիս, նստում էր կողքս ու ասում էր, որ եթե միասին սկսենք մտքում մինչև վաթսունը հաշվել` կքնենք: Իմ մոտ քնել չէր ստացվում, դրա համար ամեն հինգ վայրկյանը մեկ տատիկիս հարցնում էի թե ինքը որ թվին հասավ: Ու տենց էնքան ժամանակ, մինչև որ տատիկս հույսը կորցրած սկսում էր ինձ հեքիաթ պատմել: Միայն դրանից հետո էր ստացվում քաղցր քուն մտնել:

Մոտ մեկ ամիս է քնել չեմ կարողանում: Պառկում եմ, սկսում եմ հաշվել, բայց չի օգնում: Հեքիաթի կարիք ունեմ:
Երևի սկսեմ ման գալ նրան, ով ինձ հեքիաթ կպատմի:

Farfalla
25.06.2010, 10:08
Լինում են մեղեդիներ, որոնք հուզում են մինչև հոգու խորքը…
Լինում են խոսքեր, որոնք կտրում են շունչը այնպես, որ ներսում ամեն ինչ կծկվում է…
Եվ լինում են մարդիկ, առանց ում այդ բոլոր մեղեդիներն ու խոսքերը ոչինչ չեն նշանակում…
…որովհետև այդ բոլոր մեղեդիներն ու խոսքերը նշանակություն ունեն միայն այն ժամանակ, երբ նրանք կողքիդ են…
Ծալած ձեռքի հեռավորության վրա…
Այնտեղ, որտեղ զարկում է սիրտը…

Farfalla
06.07.2010, 12:50
Կներկեմ սենյակիս պատերը աչքերիդ գույնով և կսկսեմ դանդաղ խելագարվել…երջանկությունից…

Farfalla
14.07.2010, 13:10
- Փակիր աչքերդ:
- ---
- Ահա, տեսնում ես?
- ---
- Ոչ, ոչ, մի ծիծաղիր: Տեսնել կարելի է և փակ աչքերով:
- Իսկ դա ինչպես?
- Ինչպես երազում, ինչպես երազանքներում, երբ դու պատկերացնում ես ինչ-որ բան, որը ստիպում է քո սրտին զարկել ավելի արագ...
- Բայց ես ոչինչ չեմ տեսնում…
- Չի կարող պատահել: Փորձիր ևս մեկ անգամ...դու ուղղակի նայիր... Իրականում այնտեղ ամեն ինչ այնքան հեքիաթային է, այնտեղ դու կարող ես թռչել...
- Ես չեմ հավատում հեքիաթներին, իսկ թևերս ես շուտվանից եմ ջարդել...

Վերջին արտահայտությունը սառը արտասանելուց հետո աղջիկը բացեց աչքերը: Նայելով բազում գույնզգույն ծաղիկներին, նա իրեն ստիպեց շուրթերի ծայրով ժպտալ: Նրան պետք չէր թռչել հորինված աշխարհում, նա չէր ուզում ապրել երազներում: Նա գիտեր, որ այլևս երբեք չի կարող վայելել երկինքը, զգալ այդ անմոռանալի հաճույքը և ...
...բայց ոչ, նա ուներ վերջին հնարավորությունը, միակ հնարավորությունը զգալ դա ևս մի անգամ: Վերջին անգամ նայելով իր կողքին կանգնած թիթեռին, ում սիրում էր ամենից և բոլորից շատ, նա արեց իր վերջին քայլը:

Իսկ տղան սառել և նայում էր, թե ինչպքս է աշխարհի ամենագեղեցիկ թիթեռնիկը թռչում, ամուր գրկելով ազատության քամին:
Թիթեռնիկը ջարդվում էր, բայց իր փոքրիկ կյանքի վերջին վայրկյաններին նորից զգում էր իր թևերը, նա ժպտում էր, նա երջանիկ էր:

Կանգնելով մի քանի րոպե դեղին ծաղկի վրա, տղան տխուր հայացքով նայեց վերև և շարժեց գլուխը: Նա սիրում էր նրան, կորցում էր, բայց ցավոք այդպես էլ չկարողացավ հասկացալ նրան...

Farfalla
16.07.2010, 10:29
Սթրեսից ու դեպիեսիայից դուրս գալու ամենալավ միջոցը երեխաներն են: Մի քանի ժամ հասարակ շփում նրանց հետ և հասկանում ես, որ ամեն ինչ լավ է և կյանքը հիասքանչ է:

Հերթական դեպրեսիայից դուրս գալու համար ինձ օգնության հասավ ընկերուհուս աղջիկը: Եկավ, նստեց կողքս, մոտ 10 րոպե նայեց աչքերիս մեջ ու լուրջ-լուրջ ասեց.
- Միշ, գիտես, դու էս կյանքից բան չես հասկանում: Սպասի, հիմա ես քեզ ամեն ինչ կսովորեցնեմ (էս խոսքերը լսել 3 տարեկան երեխայի շուրթերից մի այլ կարգի հաճելիա):
Տիկնիկին հանեց պայուսակից, ծանոթացրեց մեզ ու սկսեց խաղալ: Սկզբում հեքիաթ պատմեց, հետո` երգեց, պարեց: Մեկ էլ, չգիտես ինչու, որոշեց մեր շորերը փոխել: Տիկնիկինը փոխելուց հետո հերթը հասավ ինձ: Երկար տանջվելուց հետո (տիկնիկի ոչ մի շոր հագովս չեղավ :cry), ջղայինացած նայեց դեմքիս ու ասեց.
- Ուֆֆֆֆֆ, բայց դու ինչ դբռ դուրս եկար :D:
Հետո հաց կերակրեց (արդեն մոռացել էի ինչ հավեսա, երբ քեզ կերակրում են :roll), լվացացրեց ու պառկեցրեց քնելու: Էնքան խոսեց, մինչև երկուսս էլ, ավելի ճիշտ երեքս, տիկնիկին մոռացա, քնեցինք:
Արթնացա, ինքը դեռ քնած էր, նայեցի դեմքին ու հասկացա, որ դեպրեսիայիցս ոչինչ չի մնացել, կարծես նոր ծնված լինեի :):

Էլենչոս, ապրես, սիրում ես քեզ :love:kiss

Farfalla
21.07.2010, 22:18
Ինչ-որ մի օր ես կհանդիպեմ Նրան…
Մենք կշնչենք նույն երկնքի օդը: Կես-կես…
Եվ կհավաքենք անձրևի կաթիլները միմյանց շուրթերից…
Կքայլենք գիշերային ամայի փողոցներով և կժպտանք մթության մեջ…
Մենք կլինենք միասին…
Բոլորը կնայեն մեր հետևից և կժպտան` նախանձելով մեր ձեռքերին-շուրթերին-աչքերին-մարմիններին-սրտերին…
Մեր հոգիները կմիավորվեն մեկ ընդհանուր մարմնում և կգոռան “Երջանիկ ենք!”
Չես լինի դու: Չեմ լինի ես: Կլինենք մենք և մեր սերը…
Ինչ-որ մի օր ես կհանդիպեմ Նրան…
Կրկին…

Farfalla
28.08.2010, 09:40
Նորածին երեխայի ծիծաղից ավելի հաճելի ու հանգստացնող ձայն աշխարհում չկա :love

Farfalla
10.09.2010, 12:04
Մենք խաղում էին, գողանալով երազանքներ մեկս-մեկից...
Ինչ-որ անհասկանալի զգացում է` հաճույք ստանալ ուրիշի փոխարեն...
Անիմաստ վատնած ժամանակի տարօրինակ զգացում...
...ապրած ոչ թե սեփական, այլ ուրիշի կյանքով...
Բայց մենք չենք կարող միմիյանց մեղադրել ստորության մեջ ...
...մենք դրա իրավունքը չունենք...
Քանի որ ամեն մեկս գողացավ մի պատառ ուրիշի երջանկությունից...

Farfalla
15.09.2010, 10:38
Ամեն գիշեր իր գույնն ունի…

*****
Հետաքրքիր է, ինչո՞վ է չափվում երջանկությունը…
Երևի այն վայրկյաններով, երբ զգում ես, որ մի քիչ էլ և սիրտդ կկանգնի, երբ զգում ես, որ թռչում ես...

*****

Իսկ ես սիրահարվել եմ…
Կյանքին…
Կրկին…
Եվ առաջին անգամ զգում եմ, որ դա փոխադարձ է…և հավերժ…

Farfalla
24.09.2010, 13:18
Ինչի՞ են ժամանակը սենց արագ թռնում: Ոնց որ երեկ լիներ, որ առաջին անգամ մանկապարտեզ գնացի, հետո` դպրոց, համալսարան, աշխատանքի: Չեմ էլ հասցնի աչքս թարթեմ, կգնամ թոշակ ստանալու:
Սկսել եմ վախենալ ժամանակից:

Լավ էր էլի փոքր ժամանակ: Մարդիկ զարմանում են, որ ասում եմ, որ կարոտում եմ էն ժամանակները, երբ ոչ մի բան չկար: Բայց ախր լավ էր, մի տեսակ հավես էր, ամեն ինչի վրա նենց անկեղծ էի ուրախանում:

Տռամվայներն եմ շատ կարոտում: Ուշքս գնում էր տռամվայ նստելու համար, եղբորս հետ նստում էինք ու սկսում “իմպռտնի” ավտոները հաշվել: Հազիվ 10 հատ տեսնեինք: Հիմա լռիվ հակառակնա, հազիվ 10 հատ սովետական ավտո տեսնենք:
Բա որ հեռուստացույցով ինչ-որ համերգ էին տալիս, типа “Песня года”, ուրախությանս չափ ու սահման չէր լինում, հերիք չի նայում էի, մի հատ էլ ձայնագրում էի, որ հետո ուզածս ժամանակ նայեմ:

Երեկ երեկոյան տխուր ու դժգոհ գնացի պապայիս մոտ ու սկսեցի բողոքել, որ կարոտում եմ մակությունս, կարոտում եմ էն ժամանակները, ինքն էլ ամուր գրկեց ու ասեց.
- Ոչինչ բալես, էդ լավ ա, նշանակումա, որ մեծանում ես, կարևորը ուրախությամբ ես հիշում մանկությունդ:

Բայց ի՞նչ անեմ, որ ես չեմ ուզում մեծանալ :cry

Farfalla
28.09.2010, 14:24
Քիչ առաջ նայում էի երկնքին...
Այնտեղ արևն էր, որն այդքան նման է քեզ...

Նրան էլ քեզ պես սիրեցի...

Farfalla
05.10.2010, 12:01
Երբեք չեմ հասկացել, թե ոնց կարա ընկերը-ընկերոջը ասի, «մի բան ասեմ, մենակ մարդու չասես»: Դե եթե քեզ թվումա, որ ինքը պետք ա գնա բոլորին դրա մասին պատմի, ավելի լավ չի չասես:

Մեկ-մեկ մոտս էնպիսի տպավորությունա, որ շատ-շատերը մոռացել են «ընկեր» բառի իմաստը:

Farfalla
11.10.2010, 10:07
:love


http://www.youtube.com/watch?v=NonnbmxNAPc

Հ.Գ. Լինում եմ պահեր, զգում ես, որ սիրտդ պայթում ա ու խոսքերն ավելորդ են:
Երևի հենց դա ա Երջանկությունը:

Farfalla
13.12.2010, 13:05
Էս տարի կյանքումս առաջին անգան որոշել էի Նոր տարվա գիշերը, 12-ի զանգերը խփելու ժամանակ թղթի վրա երազանք գրեի, հետո վառեի, գցեի շամպայնով բաժակի մեջ ու խմեի: Էտքան էլ չեմ հավատում տենց բաների, բայց դե որոշեցի անեմ: Ժամը 11-ից սկսած փորձեր էի անում, որ տեսնեմ հասցնում եմ, թե չէ: Ամենադժվարը պարզվեց թուղթ վառելն ա, եղունգներս էլ էր վառվում: Ամենահարմար ձևը թուղթը շպիլկայով բռնելն էր, ավելի անվտանգ էր համ եղունգներիս, համ տան համար: Բերեցի բոլոր անհրաժեշտ պարագաները սիրուն շարեցի կողքս ու սկսեցի անհամբեր սպասել 12-ին: Ժամը 12-ին, երբ բոլորը իրար շնորհավորում ու բաժակ էին չխկացնում, ես երազանք գրելով ու վառելով էի զբաղված: Կարևորը` հասցրեցի:

Էսօր աշխատանքի գալուց հիշեցի երազանքիս մասին ու մարմնովս դող անցավ: Ինչ եմ անելու եթե իրկանանա:
Վախենում եմ, առաջին անգամ երազանքիցս վախենում եմ:

Աաաաաաաաաաա, ով կմտածեր, բայց իրականացավ:yahoo:yahoo:yahoo
Հավատս չի գալիս:
Չգիտեմ վառած թղթով շամպայնի արդյունք էր, թե ինչ-որ անհասկանալի ուժերի, բայց մի այլ կարգի երջանիկ եմ:

Փաստորեն մեկ-մեկ հրաշքներ էլ են կատարվում:

Farfalla
31.12.2010, 21:10
2010: Մի քանի ժամից կգնաս, բայց էնքան հիշողություններ կթողնես քեզանից հետո:
Վագր, այ վագր, բա դու քո արածներից գոհ ես? (Տեսնես որ վագրը չլիներ մեղավորությունը ում վրա էի գցելու?): Բայց ամեն դեպքում ճիշտ են ասում, որ` бывает, когда год день кормит, бывает, когда и день год кормит.

Շնորհակալ եմ քեզանից հենց էդ մի, կյանքիս ամենակարևոր օրվա համար:

Նապո, լավն ես լինելու, չէ? Ես լիքը պլաններ ունեմ, դու կարևորը չվախենաս, մենք իրար հետ սարեր շուռ կտանք:

Հ.Գ. Ձմեռ պապ, սպասում եմ: Հույսով եմ տանս տեղը չես մեռացել:

Farfalla
19.01.2011, 16:45
Ծանոթացանք Facebook-ում
Շփվեցինք – Odnoslassniki- ում
Բաժանվեցինք – Vkontakte- ում

21-րդ դար եմ ասել, է :D

Farfalla
22.02.2011, 10:17
Մոռացել էի օրագրիս մասին...
Կարոտել էի...
Էնքան հիշողություն ու էմոցիա կա, էս տողերի մեջ...
Ամեն գրառումը մի փոքրիկ կյանքի ա նման, որը անցել-գնացելա, բայց երբեք չի մոռացվի...

Ուրախ եմ, որ կաս ու որ պահպանում ես իմ հիշողությունները...

Farfalla
19.03.2011, 19:35
Բարձր թռչել: Խորը սուզվել: Զգալ ամբողջ հոգով: Իմանալ, բայց լռել: Երազել: Իրականացել ցանկություններ: Փորձել: Սիրել: Օգնել: Հավատալ ու սպասել:

Ահա այն ամենը, ինչ ուզում եմ...

Farfalla
01.04.2011, 09:55
Ոնց եմ զզվում որ ասում են` բոլոր տղաներն էլ նույնն են, մեկա բոլորի ուշքն ու միտքն էլ “լևի” գնալնա, բոլորն էլ դավաճանում են…
Ասա, այ աղջիկ ջան, դու ինչ գործ ունես բոլորի հետ?
Եթե քո տղամարդը քեզ դավաճանումա, էդ դեռ չի նշանակում, որ բոլորն են դավաճանում:
Մի գուցե պատճառները սկսես քո մեջ փնտրել…

Farfalla
11.04.2011, 09:03
Հաճախ, երբ սկսում եմ շփվել ինչ-որ մեկի հետ ով ինձ ահավոր դուր ա գալիս, փակում եմ աչքերս ու սկսում թաքուն երազել, թե ինչքան կուզեի կարդալ իրա օրագիրը...

Farfalla
18.04.2011, 09:49
Ամեն հայացք, ձայն, զանգ, հիշողություն, երազանք ունի իր պահպանման ժամկետը…
Ու երբ ժամկետը անցնում ա, նրանից պետք ա ազատվել, ուղարկելով հեռու մի տեղ, որ հետո հեշտ լինի ապրել…

Farfalla
07.05.2011, 20:46
Հիմա արդեն չեմ էլ հիշում թե ոնց եմ ապրել առանց Լիվերպուլ: Ուղիղ 10 տարի առաջ էր, որ սիրահարվեցի էս թիմին ու գիտեմ, որ սիրահարված կմնամ մինչև կյանքիս վերջ: Էն էմոցիաները, որ իրանք են ինձ տալիս, որ մի բանի հետ չեմ փոխի:


http://www.youtube.com/watch?v=geRpB8JtQZo

Farfalla
23.05.2011, 10:47
Երբեմն երջանիկ կարելիա լինել միայն էն փաստից, որ քեզ ուղղակի հիշում են :)

Farfalla
24.06.2011, 21:33
երբ կորում են խոսքեը,
իսկ ներսում ամեն ինչ օտար է...
օգնում եմ "ջարդված" երգերը...


http://www.youtube.com/watch?v=TQYaVb4px7U&feature=related