PDA

Դիտել ողջ տարբերակը : Նոր վեբ բլոգ «Ավելի լավ աշխարհ»



Հանուման
05.01.2010, 13:05
Բացել ենք նոր բլոգ:
Բլոգի նպատակը կիսվելն է ինտերնետ հանրության հետ, հետաքրքիր նորություններով, մտքերով քաղաքականության, հասարակության, փիլիսոփայության, արվեստի մասին, կլինի հումոր ....

http://lavash.gratun.am/

Հետաքրքիր են ակումբցիների կարծիքները բլոգի մասին:

Արդյո՞ք հարմար է այն օգտագործելու տեսանկյունից:
Արդյո՞ք հեշտ է բեռնվում:
Հանդիպել էք արդյո՞ք բլոգին ինտերնետում որոնման արդյունքների մեջ:
Արդյո՞ք հետաքրքիր են արդեն տեղադրված հոդվածները:

Շնորհակալություն:

Ambrosine
05.01.2010, 13:19
<<Ասացվածք: Մարդու և Էշի մասին>>-ը դուրս եկավ:)) Մեկ էլ Էդգար Մարուքյանի ամանորյա շնորհավորանքը /նկարը:))/: Մյուսները դեռ կհասնենք կարդալ:
Հեշտ է բեռնվում: Չեմ հանդիպել որոնելիս:

Ապրեք:)

Chuk
05.01.2010, 20:25
Խորհուրդ եմ տալիս կայքի մեջ գրել ոչ թե բլօգ, այլ բլոգ:

Հանուման
05.01.2010, 20:54
Մերսի: Իսկ ուրի՞շ ինչ կասեք:

Chuk
05.01.2010, 21:09
Մերսի: Իսկ ուրի՞շ ինչ կասեք:

Առանձնապես ոչինչ դեռ չունեմ ասելու: Առաջին անգամ կայք, եթե ճիշտ եմ հիշում, ընկել եմ circle.am-ից: Ամեն դեպքում ավելի վաղ եմ տեսել, քան ակումբում թեմա բացվելը: Առաջին նյութը, որ նայել եմ, օրացույցերի մասին բլոգային գրառումներն էին: Հետաքրքիր էին, բայց ինձ դուր չեկավ, որ զուտ նկարներն են, իսկ արդեն ինֆորմացիա ստանալու համար պիտի աղբյուրը մտնեի ու ռուսերեն կարդայի: Եթե նման նյութերը թարգմանվեին ու ձեր բլոգում հայերեն ներկայացվեին, հավես կլիներ:

Որ տեսքը համեստ էր, առանց ավելորդ պաճուճավորումների, ինձ դուր եկավ, ես էդպես սիրում եմ:

Ուրիշ ասելիք այս պահին չունեմ :)
ՈՒղղակի նշեմ, որ ամեն մի հայերեն կայքի (կլինի բլոգ թե այլ) ստեղծումն ինձ ուրախացնում է:

Հանուման
05.01.2010, 21:14
ՈՒղղակի նշեմ, որ ամեն մի հայերեն կայքի (կլինի բլոգ թե այլ) ստեղծումն ինձ ուրախացնում է:

ինձ էլ է ուրախացնում ;)

Հանուման
06.01.2010, 17:09
Տեղադրվել է նոր հոդված, Սուրբ Ծննդի և Քրիստոնեության վերաբերյալ:
Համեցեք http://lavash.gratun.am/

Հանուման
27.03.2010, 02:04
Թարմացվել է, բլոգի արտաքին տեսքը , անհրաժեշտ են կարծիքներ:

Արամ
02.06.2010, 19:48
Թարմացվել է, բլոգի արտաքին տեսքը , անհրաժեշտ են կարծիքներ:

քանի հատ՞