PDA

Դիտել ողջ տարբերակը : Համակարգի աշխատանքում նկատված թերություններ

Էջեր : [1] 2

Chuk
05.01.2010, 02:16
Այս թեմայում խնդրում եմ գրել ակումբի համակարգում նկատված թերությունների մասին, որոնք կաշխատենք ուղղել՝ ակումբում աշխատանքն առավել հարմարավետ դարձնելով:

Աթեիստ
05.01.2010, 03:43
1. Ամեն գրառման վերևում նշվող թեմայի վերնագիրը շատ մեծ է, կարծես ինչ-որ հոդվածի վերնագիր լինի:
2. Հարկավոր է այնպես անել, որ նկարներից ու նյութերից առաջ բեռնվեն CSS-ները:

Chuk
05.01.2010, 04:05
1. Ամեն գրառման վերևում նշվող թեմայի վերնագիրը շատ մեծ է, կարծես ինչ-որ հոդվածի վերնագիր լինի:
2. Հարկավոր է այնպես անել, որ նկարներից ու նյութերից առաջ բեռնվեն CSS-ները:

1. Վերնագրի չափը փոխեցի: Հետագայում կփորձեմ ավելի հարմար, չպարտադրող տարբերակով պատկերում ստեղծել:
2. Կմտածեմ, թե ինչ է հնարավոր անել:

Հայկօ
05.01.2010, 04:10
«Շնորհակալություն» տալուց հետո (համոզված չեմ, որ միշտ) «տեղեկացման» եռանկյունի կոճակը ներքև է ընկնում :): Այ սենց.

http://s61.radikal.ru/i173/1001/20/a52346eee938.jpg

Chuk
05.01.2010, 04:14
«Շնորհակալություն» տալուց հետո (համոզված չեմ, որ միշտ) «տեղեկացման» եռանկյունի կոճակը ներքև է ընկնում :): Այ սենց.
Գնում ա շնորհակալությունն ավելի լավ ուսումնասիրելու :)
Կուսումնասիրեմ :)

Աթեիստ
05.01.2010, 04:15
Ինձ մոտ այդ եռանկյուն կոճակը ներքև է իջնում, երբ սեղմում եմ վարկանիշի կոճակը: Երկրորդ սեղմումը տեղն է բերում, իսկ վարկանիշի մենյուն չի հայտնվում:

Chuk
05.01.2010, 04:23
Լավ, կուսումնասիրեմ:
Երեք տարբեր բրոուզերներով փորձեցի, ոչ մեկով չեղավ :think

Աթեիստ
05.01.2010, 04:28
2 տարբեր կոմպերի վրա նույնն է, Opera 10.10

LoK®
05.01.2010, 04:45
http://s55.radikal.ru/i149/1001/ab/baab217a4f6c.jpg
1. Բրաուզերի պատուհանը փոքրացնելուց տեքստը "թաքնվում ա":
2. Էտ ինչ օղակ ա? :)

Մեկ էլ "Ձեր տեղեկացումները"-ի վրա կուրսորը պահելուց կողքի սլաքը մի քիչ բարձրանում ա վերև:

Chuk
05.01.2010, 04:49
Օղակը հղումի մի մասն է:

vBulletin-ի այս տարբերակում մի լավ բան եղավ. table-ներից անցում կատարվեց CSS տեխնոլոգիայի: Բայց աշխատանքը փայլուն չի կատարվել, լիքը բացթողումներ կան: Այդ բոլոր տեղերի փոխումներ, տեքստը պատկերի վրա գալը CSS-ի բացթողումներ են: Այժմ vBulletin-ի թիմը աշխատում է դրանց վրա, հուսով եմ կարճ ժամանակում լրիվ կշտկեն, մի քանի օրից դուրս է գալու նոր, բազում շտկումներով տարբերակը, ևս մեկ այդպիսի շտկումներ կթողարկվի հունվարի 17-ի կողմերը: Հուսով եմ, որ բոլոր այս խնդիրները կլուծվեն: Ինքս կփորձեմ բոլոր նկատվածների մասին հնարավորության դեպքում տեղյակ պահել:

Ռուֆուս
05.01.2010, 21:34
Արտակ ջան, իմ մոտ ոչ միշտ բայց երբեմն սենց բան ա լինում:

Մեջբերումով պատասխանելուց հետո մոտս սխալի տեղեկություն է բերում, թե գրառում անելու համար պետք է սպասեմ 30 վայրկյան, բայց ներքև եմ իջնում նայում, որ գրառումն արդեն արել եմ ու երկրորդ անգամն է ուզում նույն գրառումն անել: Չգիտեմ համակարգի սխալն ա, թե կապիցս ա:

Chuk
05.01.2010, 21:42

Չեմ կարող ասել, Ռուֆ, ամեն դեպքում ուշադիր կլինեմ: Իմ մոտ նման խնդիր եղել է՝ հաստատ կապից:

Կաթիլ
05.01.2010, 22:38
Իմ նկատած թերությունն էլի սոցիալական խմբերի հետ ա կապված: Այն քննարկումները, որտեղ 2010 թվականին են գրառումներ արվել, դեռ քննարկման մեջ չմտած ցույց ա տալիս, որ վերջին գրառումն արվել ա 2009 թվականի եսիմոր ամսին, բայց ներսում ամեն ինչ կարգին ա:
Օրինակ՝ դրսից - Կաթիլ 16.12.2009 23:30
ներսից - Կաթիլ Այսօր 22:26

Ungrateful
05.01.2010, 23:56
Մի հատ մանրուք եմ նկատել, երևի էդքան էլ կարևոր բան չի: Բայց ասեմ... :);
Երբ վարկանիշը անջատված է լինում, "սև կետիկը" կարգավիճակի կողքն է լինում, առաջվա պես; Եթե միացված ժամանակ, վարկանիշի գիծը տեղափոխվել է կարգավիճակից ներքև, ապա կարծում եմ, որ անջատված ժամանակ էլ այն պետք է ներքևում լինի;

Farfalla
06.01.2010, 00:09
Չուկ ջան, իմ մոտ գրառումների վերևում օրն ու ժամը ցույց չի տալիս: Չգիտեմ համակարգիցա, կապից թե համակարգչիցս

Chuk
06.01.2010, 00:19
Չուկ ջան, իմ մոտ գրառումների վերևում օրն ու ժամը ցույց չի տալիս: Չգիտեմ համակարգիցա, կապից թե համակարգչիցս

Փորձիր ctrl+F5-ով թարմացնել էջը: Չստացվելու դեպքում գրիր բրոուզերիդ վերսիան ու անունը:

Հայկօ
06.01.2010, 02:21
http://www.akumb.am/search.php?do=getdaily հղումը ինտերֆեյսում էլ չկա՞:

Աթեիստ
06.01.2010, 02:27
Ես դեռ չեմ կարողանում վարկանիշ տալ (Opera 10.10)

Chuk
06.01.2010, 02:33
Օpera 10.10-ով ես էլ չկարողացա վարկանիշ տալ: Սպասենք երկու օրից համակարգի թարմացմանը:

«Այսօրվա գրառումները» հղումը չկա, ավելացնելու եմ:

Հայկօ
06.01.2010, 03:01
Հնարավո՞ր ա արդյոք գտել որևէ անդամի գրառումները: Նախորդի անձնագրերի մեջ նման հղում կար: Ասենք՝ ուզում եմ գտել իմ բոլոր վերջին գրառումները, նման բան նախատեսվա՞ծ ա:

Նաև՝ թեմաների ցանկում «գրառումներ [թիվ]» հղումի վրա սեղմելիս առանձին պատուհանով ցույց ա տալիս, թե էդ թեմայում ով ա գրառում կատարել ու քանի հատ: Բայց գրառումների թվի վրա սեղմելիս այլևս ոչ թե փնտրում-բերում ա էդ թեմայում էդ մարդու բոլոր գրածները, այլ ինչ-որ անհասկանալի որոնման արդյունքներ:

Rammstein
06.01.2010, 03:09
Ես դեռ չեմ կարողանում վարկանիշ տալ (Opera 10.10)

Օpera 10.10-ով ես էլ չկարողացա վարկանիշ տալ: Սպասենք երկու օրից համակարգի թարմացմանը:

Middle Click վարկանիշի նշանի վրա: :)

Հ.Գ. Կամ էլ աջ կլիկ, ու «Open», «Open in new tab» կամ «Open in background tab»:

Chuk
06.01.2010, 03:22
Հնարավո՞ր ա արդյոք գտել որևէ անդամի գրառումները: Նախորդի անձնագրերի մեջ նման հղում կար: Ասենք՝ ուզում եմ գտել իմ բոլոր վերջին գրառումները, նման բան նախատեսվա՞ծ ա:
Մտիր որևէ մեկի անձնագիրը: Ավատարի տակ հղումներ կան, որոնցից մեկը կոչվում է «Գտնել բոլոր գրառումները»:
Ցավոք նախատեսված չի տվյալ մասնակցի թեմաները գտնելու համար հղում: Եթե սպասվելիք թարմացման մեջ չլինի, կարծում եմ, որ ինքս կավելացնեմ:
Իսկ մինչ այդ ինչ-որ մեկի ստեղծած թեմաները գտնելու համար մտիր «Ընդլայնված որոնում (http://www.akumb.am/search.php)», վերևում կա «Որոնել ըստ տիպի (http://www.akumb.am/search.php?search_type=1)» տեքստով կոճակ, կտտացրու վրան: Բացված որոնման էջում «Մականուն» դաշտում լրացրու քո ուզած մասնակցի մականունը, ցուցակից ընտրի «Գտնել տվյալ անդամի ստեղծած թեմաները» տարբերակը ու կատարի որոնում:

Նաև՝ թեմաների ցանկում «գրառումներ [թիվ]» հղումի վրա սեղմելիս առանձին պատուհանով ցույց ա տալիս, թե էդ թեմայում ով ա գրառում կատարել ու քանի հատ: Բայց գրառումների թվի վրա սեղմելիս այլևս ոչ թե փնտրում-բերում ա էդ թեմայում էդ մարդու բոլոր գրածները, այլ ինչ-որ անհասկանալի որոնման արդյունքներ:
Հա, նոր նայեցի:
vBulletin-ի ֆորումից տեղեկացա, որ թերության մասին տեղյակ են, հուսով եմ կշտկեն:

Chuk
06.01.2010, 03:24
Middle Click վարկանիշի նշանի վրա: :)

Հ.Գ. Կամ էլ աջ կլիկ, ու «Open», «Open in new tab» կամ «Open in background tab»:

Դե դա հարմար լուծում չի: վԲուլետինի թիմը տեղյակ ա թերության մասին: Մնում ա հուսալ, որ լուծումը չեն ուշացնի:

Chuk
06.01.2010, 03:50
Իմ նկատած թերությունն էլի սոցիալական խմբերի հետ ա կապված: Այն քննարկումները, որտեղ 2010 թվականին են գրառումներ արվել, դեռ քննարկման մեջ չմտած ցույց ա տալիս, որ վերջին գրառումն արվել ա 2009 թվականի եսիմոր ամսին, բայց ներսում ամեն ինչ կարգին ա:
Օրինակ՝ դրսից - Կաթիլ 16.12.2009 23:30
ներսից - Կաթիլ Այսօր 22:26

Սա էլ ուսումնասիրեցի: Համկարգային վրիպակ է, վԲուլետինի թիմը սրա մասին էլ է տեղեկացված (http://www.vbulletin.com/forum/project.php?issueid=30894): Հուսով եմ շտկումը շուտով կլինի:

_DEATH_
06.01.2010, 13:02
Որոնումը տևել է 0.02 ...

http://s47.radikal.ru/i116/1001/4d/831b3bdf8e41t.jpg (http://radikal.ru/F/s47.radikal.ru/i116/1001/4d/831b3bdf8e41.png.html)

Էտ տողի նկարը 1200 պիքսելանոց ա, մնացած մասը դատարկ ա մնում:
Ուղակի հետաքրքիր ա, Էտ vBulletin-ի հեղինակները սկսելուց 10 տարի անց էլի տենց մանկական սխալներ են թույլ տալիս:
Նեռվերիս վրա ա ազդում էտ տողը :angry ոնցոր նոր-նոր վեբ ծրագրավորում սովորող մեկի փորձը լինի:

Մնացած տեղերը դրած ա որ էտ նկարը կրկնվի, երևի էտ մեկը մոռացել են:

Արևհատիկ
06.01.2010, 13:37
1. Ուրեմն ես նկատել եմ, որ անցած համակարգում իմ անձնագրում բոլոր շնորհակալություն ստացած գրառումներ կետի վրա հղում կար, իսկ հիմա չկա :think

2.Էսօր էլ նկատեցի, որ կապի միջոցները ցույց չի տալիս, օրինակ` ICQ-ի համարը; :(

VisTolog
06.01.2010, 13:55
One Day Will UniteUs All :aha

Ինչի՞ գույնը չի լինում դնել :think

Rammstein
06.01.2010, 14:43
One Day Will UniteUs All :aha

Ինչի՞ գույնը չի լինում դնել :think

Բայց ինչի՞ rgb-ով… :think

[COLՕR="#E6C46E"]Liebe ist für alle da[/COLOR]
արդյունքը`
Liebe ist für alle da

VisTolog
06.01.2010, 15:43
Բայց ինչի՞ rgb-ով… :think

[COLՕR="#E6C46E"]Liebe ist für alle da[/COLOR]
արդյունքը`
Liebe ist für alle da

6րդ շարքի վերջին երեքը սենց են

[/COLOR]

Պրոբլեմը Chrome-իցա: Mozilla-ով նորմալա: :)
Opera-ն չգիտեմ:

Ռուֆուս
06.01.2010, 17:51
Վարկանիշ տալուց enter/return սեղմելով հնարավոր չի վարկանիշ տալ :(

Ռուֆուս
06.01.2010, 19:23
Ֆորումում վարկանիշը գծի տեսքով է, իսկ անդամների ցանկում քառակուսիկների տեսքով: Հնարավո՞ր է երկու տեղն էլ նույն ձևով դարձնել (ցանկալի է քառակուսիկների տեսքովը)

A.r.p.i.
07.01.2010, 12:40
Ինչի զրուցարանը մաքրելուց հետո գրառումների քանակը տարօրինակ կերպով պակասելա, օրինակ իմ հաշվարկով մաքրելուց հետո ես պիտի ունենայի 180 գրառում, բայց ունեմ 120, մարդիկ կան , որոնց գրառումները 0 են դառել,չնայած , որ զրուցարանից դուրս տարբեր տեղեր գրառումներ են արել:(

masivec
07.01.2010, 13:52
Չուկ ես վարկանիշ չեմ կարում տամ:(Սխմում եմ բան չի տալիս

Արևհատիկ
07.01.2010, 16:56
Ինչի զրուցարանը մաքրելուց հետո գրառումների քանակը տարօրինակ կերպով պակասելա, օրինակ իմ հաշվարկով մաքրելուց հետո ես պիտի ունենայի 180 գրառում, բայց ունեմ 120, մարդիկ կան , որոնց գրառումները 0 են դառել,չնայած , որ զրուցարանից դուրս տարբեր տեղեր գրառումներ են արել:(
Իմն էլ ա 0 դառել :(

Chuk
07.01.2010, 18:52
Չուկ ես վարկանիշ չեմ կարում տամ:(Սխմում եմ բան չի տալիս

Opera-ի հետ դեռևս խնդիր կա: ՀԱմակարգի հեղինակները տեղյակ են, աշխատում են այդ ուղղությամբ: Առայժմ տալու համար վարկանիշի աստղի վրա «ctrl»-ը սեղմած կտտացրու, նոր պատուհան կբացվի:

Dayana
07.01.2010, 19:01
Ինչի զրուցարանը մաքրելուց հետո գրառումների քանակը տարօրինակ կերպով պակասելա, օրինակ իմ հաշվարկով մաքրելուց հետո ես պիտի ունենայի 180 գրառում, բայց ունեմ 120, մարդիկ կան , որոնց գրառումները 0 են դառել,չնայած , որ զրուցարանից դուրս տարբեր տեղեր գրառումներ են արել:(

Իմն էլ ա 0 դառել :(

Ներողություն եմ խնդրում գրառումների քանակը 0-ացնելու համար, Չուկն արդեն ուղղել է:

Chuk
07.01.2010, 19:16
Ներողություն եմ խնդրում գրառումների քանակը 0-ացնելու համար, Չուկն արդեն ուղղել է:

Էլ մի, դու չէիր զրոյացրել :)
Համակարգի հերթական bug-երից էր:

Ambrosine
07.01.2010, 20:03
Չոււււււկ, այցելուի հաղորդագրության ժամը չի նշվում:

Norton
07.01.2010, 20:49
Նկարների փոքրացման ծրագիրը ներդրվելույա?

*e}|{uka*
07.01.2010, 20:56
Մանկանվան և գաղտնագիրը տակը կա հիշե՞լ տարբերակը, բայց կարծես այն չի գործում, ամեն անգամ համակարգ մտնելիս , նորից մականունը և լոգինը հաստատել է պետք:

Dayana
08.01.2010, 01:41
Մանկանվան և գաղտնագիրը տակը կա հիշե՞լ տարբերակը, բայց կարծես այն չի գործում, ամեն անգամ համակարգ մտնելիս , նորից մականունը և լոգինը հաստատել է պետք:

Մի անգամ էլ կփորձես? Գուցե դու պատուհանը փակելու փախարեն Ելք կոճակն ես սեղմում?

Kuk
08.01.2010, 03:04
Բազմակի մեջբերման համակարգի հետ կապված խնդիրներ կան ոնց որ. մի անգամ մի քանի գրառում մեջբերում եմ, հաջորդ գրառումն անելիս դրանք էլի մեջբերվում են. ու նենց յազվա են, մի քանի անգամ գալիս են էդ գրառումները:(

Chuk
08.01.2010, 03:10

Արթ, բրոուզերդ ու վերսիան կասե՞ս

*e}|{uka*
08.01.2010, 10:07
Մի անգամ էլ կփորձես? Գուցե դու պատուհանը փակելու փախարեն Ելք կոճակն ես սեղմում?
Փորձեցի: :(
Չէ Դայ ջան, ես ոչ մի անգամ ելքի կոճակ չեմ սխմում, առավել ևս չեմ խառնում պատուհանի խաչուփաչը ու ելքի կոճակները, տարբեր բրաուզերներից էլ չեմ մտնում::8 :esim

Երվանդ
08.01.2010, 14:33
Իմ մոտ էտ նորմալ ա աշխատում, մի անգամ եմ լոգին էղել ի ֆզյո

Ձայնալար
08.01.2010, 14:38
ինձ էլ չի հիշում լոգին եղած

CactuSoul
08.01.2010, 14:45
Էսպիսի խնդիր նկատեցի. երբ սեղմում եմ մեջբերման հղման վրա, գնում եմ ոչ թե տվյալ գրառման վրա, այլ թեմայի առաջին էջը:

Հ.Գ.
Login-ը հիշելու խնդիրն ինձ մոտ չկա: Օգտագործում եմ Firefox, պարբերաբար թարմացնում եմ:

Chuk
08.01.2010, 14:48
Հիշելու հետ կապված. փորձեք ակումբի հետ կապված cookie-մուքիները մաքրել, նորից մտնել՝ հիշելը ընտրելով:

masivec
08.01.2010, 15:44
Չուկ ես հղումում ոչ մի բան չի լինում ընտրել ու մտնել
http://www.akumb.am/forumdisplay.php?14-%D5%8F%D5%A5%D5%B2%D5%A5%D5%AF%D5%A1%D5%BF%D5%BE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%8F%D5%A5%D5%AD%D5%B6%D5%B8%D5%AC%D5%B8%D5%A3%D5%AB%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80-%28%D5%8F%D5%8F%29

LoK®
08.01.2010, 16:06
"Ով է ֆորումում" էջում ցուցակի դասավորությունը փոխելիս մենակ աճման կարգով ա լինում դասավորել. (սկզբում դասավորված ա լինում ըստ ժամի, նվազման կարգով):
"Միացնել հայերենը"-ի combo box-ը կարճացել ա, բառերի վերջին տառերը չեն երևում:

Ahik
09.01.2010, 01:43
Չուկ ջան ՎԱՊ-ով լոգին փաս գրում եմ չի մտնում: Ինչիցա՞: Ի՞նչ անեմ:

Հայկօ
09.01.2010, 01:49
Ahik ջան, ես Օպերա Մինիով փորձել եմ, նորմալ աշխատում ա: Գուցե սխա՞լ ես ուղղակի գրում :):

Chuk
09.01.2010, 01:52
Չուկ ջան ՎԱՊ-ով լոգին փաս գրում եմ չի մտնում: Ինչիցա՞: Ի՞նչ անեմ:

Իսկ ի՞նչ ա գրում:
Ես հենց նոր հեռախոսովս վափով լոգին եղա, առանց որևէ խնդրի:
Ստուգիր որ գաղտնաբառդ ճիշտ լինի, ուշադրություն դարձրու մեծատառ-փոքրատառերին: Մեջը լատիներեն տառերից ու թվերից բացի այլ սիմվոլներ կա՞ն:

Ahik
09.01.2010, 02:22

Չե, սովորական Ահիկ անգլերենով ու օպեռա մինիյով: Մուտքի վրա որ սեղմում եմ օպեռան փակումա:

Chuk
09.01.2010, 02:31
Չե, սովորական Ահիկ անգլերենով ու օպեռա մինիյով: Մուտքի վրա որ սեղմում եմ օպեռան փակումա:

Եթե քեշ, հիսթորի, բան-ման ունի, փորձիր մաքրել ու նորից փորձել:

Ahik
09.01.2010, 02:49
Եթե քեշ, հիսթորի, բան-ման ունի, փորձիր մաքրել ու նորից փորձել:

Դա արդեն կմնա վաղը: Հիմա ինտեռնետ ետ հեռախոսով եմ մտած:
Եթե պռոբլեմ չտվեց չեմ գրի:

Ռուֆուս
09.01.2010, 03:16
Արտակ ջան, իմ մոտ Յութուբի վիդեոների հետ պրոբլեմ կա: Նույն էջը մի քանի անգամ բացելուց որոշ վիդեոներ ցույց չի տալիս (ընդ որում տարբեր անգամ տարբեր վիդեոներ ցույց չի տալիս), գրառումից չի զգացվում, որ մեջը վիդեո կա դրած, մեջբերում անելուց նոր լինքը տեսնում եմ: Ինչի՞ց կլինի:

Chuk
09.01.2010, 03:17

Եսի՞մ:
Ես էդպիսի բան չեմ նկատել, մի քիչ կուսումնասիրեմ:

Հայկօ
09.01.2010, 03:25
Ես էլ եմ նկատել :think: Հենց նոր «Նվիրիր երաժշտությունում» էջը լրիվ բեռնեց-պրծավ, բայց վիդեոները (բոլորը) տենց էլ չերևացին: Ռեֆրեշից հետո՝ հա: Ես երկու օրվա մեջ առաջին անգամը չի... :think

matlev
09.01.2010, 03:33
Արտակ ջան, իմ մոտ Յութուբի վիդեոների հետ պրոբլեմ կա: Նույն էջը մի քանի անգամ բացելուց որոշ վիդեոներ ցույց չի տալիս (ընդ որում տարբեր անգամ տարբեր վիդեոներ ցույց չի տալիս), գրառումից չի զգացվում, որ մեջը վիդեո կա դրած, մեջբերում անելուց նոր լինքը տեսնում եմ: Ինչի՞ց կլինի:

Նույն բանն էլ իմ մոտ ա, մտածում էի կապից ա:

*e}|{uka*
09.01.2010, 11:41
Թեմայի գրառումների ցանկը բացելիս, յուրաքանչյուր անդամի կատարած գրառումների չափաքանակի վրա քլիք անելիս, բացում է տվյալ անդամի ոչ թե այդ թեմայում կատարած գրառումները, այլ բացած թեմաները: :think

Rammstein
09.01.2010, 14:10
Opera-ի հետ դեռևս խնդիր կա: ՀԱմակարգի հեղինակները տեղյակ են, աշխատում են այդ ուղղությամբ: Առայժմ տալու համար վարկանիշի աստղի վրա «ctrl»-ը սեղմած կտտացրու, նոր պատուհան կբացվի:

Ctrl-ով էլ չի լինում, Չուկ, ոչ էլ Ctrl+Shift, ոչ էլ Shift-ով, այլ միայն Middle Click-ով, կամ էլ աջ կլիկ ու բացելու տարբերակներից մեկը: :)

Rammstein
09.01.2010, 17:56
Նամակ կարդալուց տակի մասում կա «Փոխանցել» հղում, որի ֆոնի գույնը ավելի բաց է, քան մնացած ֆոնը (ինչպես որ սկզբում «Շնորհակալություն»-ն էր):

dvgray
10.01.2010, 01:45
ճիշտն ասած չգիտեմ, դա թերություն է թե առավելություն, սակայն գրառում անելու ժամանակը չի երևում գրառման կողքին, ինչպես նախորդ վերսիայում էր: լավ կլինի վերականգնել

Chuk
10.01.2010, 01:46
ճիշտն ասած չգիտեմ, դա թերություն է թե առավելություն, սակայն գրառում անելու ժամանակը չի երևում գրառման կողքին, ինչպես նախորդ վերսիայում էր: լավ կլինի վերականգնել

Խնդրում եմ նորից, չհասկացա:
Ի՞նչը չի երևում:

Chuk
10.01.2010, 01:52
Որոնումը տևել է 0.02 ...

http://s47.radikal.ru/i116/1001/4d/831b3bdf8e41t.jpg (http://radikal.ru/F/s47.radikal.ru/i116/1001/4d/831b3bdf8e41.png.html)

Էտ տողի նկարը 1200 պիքսելանոց ա, մնացած մասը դատարկ ա մնում:
Ուղակի հետաքրքիր ա, Էտ vBulletin-ի հեղինակները սկսելուց 10 տարի անց էլի տենց մանկական սխալներ են թույլ տալիս:
Նեռվերիս վրա ա ազդում էտ տողը :angry ոնցոր նոր-նոր վեբ ծրագրավորում սովորող մեկի փորձը լինի:

Մնացած տեղերը դրած ա որ էտ նկարը կրկնվի, երևի էտ մեկը մոռացել են:

Այդ վրիպակը vBulletin-ինը չէր, իմն էր: Ու անկեղծ ասած նման վրիպակները «մանկական» վրիպակներ չեն, այլ շատ հաճախ հանդիպող, երբ մանր բաները պարզապես չես նկատում: Շատ ավելի հաճախ էսպիսի վրիպակներ են լինում, քան լուրջ: Ու չեմ ասում այն պատճառով, որ վրիպակն իմն էր, այլ որտև էդ ձևակերպումը փոքր-ինչ զավեշտալի էր:

Մյուս նկատված վրիպակներին անդրադառնալը թողնում եմ vBulletin 4.0.1-ի թողարկումից հետո, երբ, ամենայն հավանականությամբ, նշված վրիպակների մեծ մասը շտկված կլինի: Այդ տարբերակի թողարկումը նախատեսվում էր հունվարի 8-ին, բայց ցավոք հետաձգվել է ամսի 11-ին, ակումբում երևի թե կլինի ամսի 12ին: Ստորև ներկայացնում եմ vBulletin-ի տեղեկացումն այդ մասին.

Just a quick note to let everyone know that barring any unforeseen issues vB 4.0.1 is currently scheduled to be released on Monday, Jan 11 2010.
Աղբյուր՝ vBulletin (http://www.vbulletin.com/forum/showthread.php?336051-vB-4-0-1-Update-Status&p=1899070#post1899070)

Chuk
10.01.2010, 01:57
ճիշտն ասած չգիտեմ, դա թերություն է թե առավելություն, սակայն գրառում անելու ժամանակը չի երևում գրառման կողքին, ինչպես նախորդ վերսիայում էր: լավ կլինի վերականգնել

Խնդրում եմ նորից, չհասկացա:
Ի՞նչը չի երևում:
Ներողություն եմ խնդրում, «ը» տառը չէի կարդացել:
Երևում է (տե՛ս նկար):
Բրոուզերն ու նրա տարբերակը կասե՞ս:

Ռուֆուս
10.01.2010, 04:33
Չուկ, իմ մոտ էս պրոբլեմը համ նախկինում կար, համ էլ նոր տարբերակում.

Վերևում ասում է ասենք թե.
Դուք ունեք 2 չկարդացած գրառում

Ներքևում
Նոր գրառումներ չկան:

Կարո՞ղ ա որոշ խմբեր մոտս լրիվ անջատած չեն:

Ռուֆուս
10.01.2010, 04:40
Հա, ու մեկ էլ սիրուն չի.

Chuk
10.01.2010, 04:54
Չուկ, իմ մոտ էս պրոբլեմը համ նախկինում կար, համ էլ նոր տարբերակում.

Վերևում ասում է ասենք թե.
Դուք ունեք 2 չկարդացած գրառում

Ներքևում
Նոր գրառումներ չկան:

Կարո՞ղ ա որոշ խմբեր մոտս լրիվ անջատած չեն:

Բան չհասկացա: Ի՞նչ ներքև:

Իսկ էն հաջորդ գրառմանը մեջինը կնայեմ, բայց իմ մոտ լրիվ նորմալ ա ցույց տալիս:

dvgray
10.01.2010, 06:21
Ներողություն եմ խնդրում, «ը» տառը չէի կարդացել:
Երևում է (տե՛ս նկար):
Բրոուզերն ու նրա տարբերակը կասե՞ս:
Internet Explorer 6 SP1

Internet Explorer 8-ով ամեն ինչ նորմալ է:

իսկ 6-ով ոչ միայն այդ ժամանակը չի երևում, այլ "պատասխանելուց" բացվող text բօքսի վերևի բօլդ… և այլն կնոպկեքը չեն երևում:
հիմա օրինակ որ ուզենամ տառաչափը ընտրեմ կամ բոլդը… ըտենց հնարավորությունից զրկված եմ
իսկ սմայլիկները այլանդակ ձևի են երևում:

Rammstein
10.01.2010, 11:29
Internet Explorer 6 SP1

Ուզում ա SP74 լինի, եթե IE6 ա, տար թափի: :pardon

Rammstein
10.01.2010, 12:41
Գլխավոր էջում բոլոր մականունների վրա պահելիս գրում է offline, անկախ նրանից, տվյալ անդամը ակումբում է, թե չէ:

http://i12.servimg.com/u/f12/13/42/70/18/th/offlin10.jpg (http://www.servimg.com/image_preview.php?i=146&u=13427018)

Բացի այդ, նաեւ գրվածի ձեւն է անհասկանալի` «Պետրոս-ը offline-ն է հիմա:» Էն offline-ից հետոյի «ն»-ն լրիվ ավելորդ է, իսկ մականունից հետո եկող «ը»-ն լավ կլինի փոխվի «ն»-ով, որովհետեւ նախ եւ առաջ offline-ը ձայնավորով է սկսում, եւ հետո ձայնավորով վերջացող մականունների դեպքում աբսուրդ ա դառնում, օրինակ` «Հայկօ-ը offline է հիմա:»: Իսկ եթե լինի «ն», բոլորի համար էլ նորմալ կլինի` «Հայկօ-ն offline հիմա:» կամ «ministr-ն offline է հիմա:»:

Ձայնալար
10.01.2010, 15:23
Իմ մոտ դանդաղել ա նոր համակարգին անցնելուց հետո, ճիշտ ա ինտերնետս էլ գյուլլի պես արագ չի, բայց մեկա ուրիշ կայքերի համեմատ ակումբը դանդաղել ա :(

Ներսես_AM
10.01.2010, 18:52
Իմ մոտ նոր համակարգով ավելի արագացել ա, չնայած ինտերնետս նույն 256-ն ա, պատճառը նորմալ բրաուզերն ա, ու նոր համակարգի div-երով XHTML-ը որը ավելի արագա ռենդեր արվում քան նախկին Table-ներով HTML-ը

Chuk
10.01.2010, 20:32
Internet Explorer 6 SP1

Internet Explorer 8-ով ամեն ինչ նորմալ է:

իսկ 6-ով ոչ միայն այդ ժամանակը չի երևում, այլ "պատասխանելուց" բացվող text բօքսի վերևի բօլդ… և այլն կնոպկեքը չեն երևում:
հիմա օրինակ որ ուզենամ տառաչափը ընտրեմ կամ բոլդը… ըտենց հնարավորությունից զրկված եմ
իսկ սմայլիկները այլանդակ ձևի են երևում:

Շուտով այնպես կանեմ, որ Internet Explorer-ով բացելու դեպքում վերևում մեծ հաղորդագրություն կգրվի այն մասին, որ դուք օգտագործում եք հին և անապահով բրոուզեր և խորհուրդ կտրվի բրոուզերը փոխել, կտրվեն հղումներ: Գուցե շատերին սա դուր չգա, բայց «ընդդեմ IE 6» պայքարի շրջանակներում այդ հաղորդագրությունը շատ մեծ ու ջղայնացնող ձևով միշտ կլինի բոլոր էջերի սկզբում :)

Հայկօ
10.01.2010, 20:33
Իմ մոտ նոր համակարգով ավելի արագացել ա, չնայած ինտերնետս նույն 256-ն ա, պատճառը նորմալ բրաուզերն ա, ու նոր համակարգի div-երով XHTML-ը որը ավելի արագա ռենդեր արվում քան նախկին Table-ներով HTML-ը

Իմ մոտ էլ ա դանդաղ :think: Firefox 3.0.11 + մի երկու-երեք հատ էդդ-օն: Հաստատ կապից չի, կապս նորմալ ա, ուրիշ սայտերը արագ ա բացում, Ակումբը՝ հաճախ դանդաղ ու դժվար:

Ռուֆուս
10.01.2010, 22:36
Բան չհասկացա: Ի՞նչ ներքև:

Իսկ էն հաջորդ գրառմանը մեջինը կնայեմ, բայց իմ մոտ լրիվ նորմալ ա ցույց տալիս:

Ուզում եմ ասել, բոլոր թեմաները կարդալուց հետո երբեմն վերևում ասում է դուք ունեք ... չկարդացված գրառում, բայց երբ Նոր Գրառումներ եմ սեղմում, ասում է, որ ոչ մի նոր գրառում չկա:

Chuk
10.01.2010, 22:39
Ուզում եմ ասել, բոլոր թեմաները կարդալուց հետո երբեմն վերևում ասում է դուք ունեք ... չկարդացված գրառում, բայց երբ Նոր Գրառումներ եմ սեղմում, ասում է, որ ոչ մի նոր գրառում չկա:

Իսկ հնարավո՞ր է, որ ասենք հարևան Tab-ում դրանք արդեն կարդացել էիր:

Ռուֆուս
10.01.2010, 22:57
Իսկ հնարավո՞ր է, որ ասենք հարևան Tab-ում դրանք արդեն կարդացել էիր:

Չէ, դրանից չի: Մի թաբի մեջ Ակումբի էջն ա բացած ու ինչքան էլ ռեֆրեշ եմ տալիս, մեկ ա ցույց ա տալիս, որ չկարդացած գրառումներ ունեմ: Միայն «Բոլոր բաժինները ընթերցված են» կնոպկայի օգնությամբ են դրանք անհետանում...

BOBO
10.01.2010, 23:27
Մենակ օպեռայովա սենց?

Chuk
10.01.2010, 23:30
Մենակ օպեռայովա սենց?

Չէ, բառերի երկարության պատճառով ա, շտկվելու ա:

BOBO
12.01.2010, 12:27
[img] թեգում նկարը փոքրանումա, բայց որ առաջ սխմում էինք մեծանումեր էտի չկա

Dayana
12.01.2010, 12:28
[img] թեգում նկարը փոքրանումա, բայց որ առաջ սխմում էինք մեծանումեր էտի չկա

Դա լրացուցիչ ծրագիր էր, որը դեռ նոր vbuletin համակարգի համար "update" արված չէ:

_DEATH_
12.01.2010, 13:08
Այդ վրիպակը vBulletin-ինը չէր, իմն էր: Ու անկեղծ ասած նման վրիպակները «մանկական» վրիպակներ չեն, այլ շատ հաճախ հանդիպող, երբ մանր բաները պարզապես չես նկատում: Շատ ավելի հաճախ էսպիսի վրիպակներ են լինում, քան լուրջ: Ու չեմ ասում այն պատճառով, որ վրիպակն իմն էր, այլ որտև էդ ձևակերպումը փոքր-ինչ զավեշտալի էր:

Chuk ջան տենց սխալ դու թույլ տաս էլի ոչինչ, բայց իրանց դեպքում հազարավոր ֆորումներ տենց ա լինելու: :)

BOBO
12.01.2010, 14:25
http://s61.radikal.ru/i174/1001/4f/25235bc074ac.jpg
գույները նենցա որ չի երևում

BOBO
12.01.2010, 20:36
Դուք այս հարցմանը արդեն մասնակցել եք
Այս հարցումը փակված է

Էս տեքստերն էլ ֆոնի վրա չեն երևում

BOBO
12.01.2010, 22:42
գլխաոր էջում որ collapse-ներ ա ավելացել օպեռայով նոռմալ չի բացում

BOBO
12.01.2010, 22:51
էս երևի քեշից ա:8 տուրբո միացրի նոռմալ բացեց

Մանուլ
12.01.2010, 23:24
Որ մականունը երկար ա լինում, երկրորդ նկարումս նշած նշանը :)) չի երևում:

Legolas
13.01.2010, 01:36
Սեղմում եմ "Պատասխանել" կոճակը , գրառումն անելուց հետո "Արագ պատասխանել"-ը , ու երբեմն, ոչ միշտ, բերում ա ուրիշ պատուհան. ասել է թէ ընդլայնված ռեժիմ ,որտեղ գրված է
"Գրառումը ուղարկելու ժամանակ տեղի են ունեցել հետևյալ սխալները
Գրառումներ կարելի է կատարել 30 վայրկյանը մեկ: 13 վայրկյան անց կրկին փորձեք:"
Բայց գրառումը արվում ա միշտ:
Բռաուզերը`Mozilla:
Հանարավոր ա որ դանդաղ կապի՞ց լինի:

BOBO
13.01.2010, 01:55

Կապիցա

Lion
13.01.2010, 09:26
Սենց մի բան էլ ես եմ նկատել, չգիտեմ ինչքանով է թերություն. Կարծես թե առանձին թեմայում "Որոնել" ֆունկցիան չի գործում կամ լավ չի գործում: Օրինակ, երբ որևէ թեմայում "Որոնել թեմայում" կոճակը սեղմում ես և բացվող պատուհանում գրում մի բառ, որ հաստատ կա այդ թեմայում, արդյունքում բերում է "թեմայի վերնագիրը" և "ինչճոր գրառման մասին հղում": Թվում է թե ամեն ինչ նորմալ է - երբ սեղմես դա, կբացի այն պոստը, որտեղ կա քո փնտրած բառը: Բայց չէ, երբ սեղմում ես դա, բացում է... թեմայի առաջին էջը??!!

Եվս մեկ դիտարկում - երբ հայերեն գրելու համակարգը անջատում ես ու սկսում ես կադվինով գրել, հաջորդ էջերը բացելիս կամ ֆորումից դուրս գալիս ու նորից մտնելիս այն կրկին ինքն իրեն միանում է...

BOBO
13.01.2010, 10:39
http://s59.radikal.ru/i166/1001/17/a3bcde05374a.jpg
մեծ չի?:think

Մանուլ
13.01.2010, 16:20
Անձնագրում էս հղումը չի աշխատում. Նայել ձեր «Իմ մասին»-ը այնպես, ինչպես տեսնում են այլոք:

Ռուֆուս
14.01.2010, 10:45
Թարմացումից հետո երբ սեղմում եմ "Գնալ առաջին նոր գրառումը" պարզապես թեմայի համապատասխան էջն ա բացում ու ավտոմատ սկրոլլ չի անում մինչև չկարդացած գրառումը:

BOBO
14.01.2010, 11:39
http://s005.radikal.ru/i211/1001/8e/4b667a078a08.gif
:))

LoK®
14.01.2010, 12:53
http://s49.radikal.ru/i126/1001/55/74f6ed8837f6.jpg
Հեղինակների անունների փոխարեն վերջին գրառում կատարողների անուններն են :)

Արևհատիկ
14.01.2010, 13:22
Գնալ առաջին նոր գրառմանը կոճակը չի աշխատում: Բայց սա էսօրվանից ա սենց, մինչև հիմա աշխատում էր:

Վայ չէի տեսել, որ արդեն գրել են:

Chuk
14.01.2010, 16:26
Թեմա մտնելիս վերևում կտեսնեք էսպիսի հղում «Նայել առաջին չընթերցվածը», առայժմ օգտվեք դրանից, մինչև խնդիրը հասկանանք:

One_Way_Ticket
14.01.2010, 16:43
Բլոգային գրառում անելիս չի թողնում մեկից ավել պիտակ կցել: Հետո խմբագրման ժամանակ նոր թողնում է:

Rammstein
16.01.2010, 13:50
Եթե անձնագրի նկար դրված չի, ապա պրոֆայլում երեւում է էս նկարը`
http://www.akumb.am/images/misc/unknown.gif
ու վրան պահելուց գրում է օրինակի համար` «Պետրոս-ի ավատարը»:
Եթե անձնագրի նկար դրված է, ապա նորմալ է` ոչ մի բան չի գրում վրան պահելուց:

BOBO
16.01.2010, 18:29
http://s006.radikal.ru/i214/1001/01/877b96913d77.jpg
5 հոգի գրառումա արել ոնց կարա 0 լինի

Rammstein
16.01.2010, 19:34
Մի բան էլ ասեմ, էս որ «Շնորհակալություն», «Ուղարկել բլոգ», «Մեջբերել», եւ այլնի վրա սլաքը պահելուց նկարը կապտում ա, ինձ թվում ա լավ կլինի էդ կապույտ նկարը նախապես բեռնվի (preload լինի), որ հենց վրան պահենք, մի անգամից կապտի:

BOBO
20.01.2010, 18:15
A route URL was requested but the route is invalid on line 297 in /home/akumb/public_html/vb/route.php
#0 /home/akumb/public_html/packages/vbcms/search/result/article.php(209): vB_Route->getCurrentURL()
#1 /home/akumb/public_html/vb/search/resultsview.php(94): vBCms_Search_Result_Article->render(Object(vB_Legacy_CurrentUser), Object(vB_Search_Criteria))
#2 /home/akumb/public_html/vb/search/resultsview.php(158): vb_Search_Resultsview->render_searchbits(Array)
#3 /home/akumb/public_html/search.php(386): vb_Search_Resultsview->showpage(0, NULL, 'search.php?sear...', Array)
#4 {main}

Fatal error: A route URL was requested but the route is invalid on line 297 in [path]/vb/route.php in [path]/vb/vb.php on line 284

avatar եմ պոիսկ տալի էտ ա բերում

Rammstein
23.01.2010, 14:07
Widget-ների մեջի «Վերջին գրառումները» (մյուս widget-նորը չեմ ստուգել) չի լինում թարմացնել: Նույնիսկ բրաուզերը փակում եմ, նորից բացում եմ, էլի նույնն է: Որ ուրիշ բրաուզերով եմ բացում, ցույց ա տալիս տվյալ պահի վիճակը, բայց որ ռեֆռեշ եմ անում, էլի ոչ մի բան չի փոխվում: Օպերայով ու Քրոմով եմ փորձել, նույն վիճակն ա: Օրինակ հիմա իմ մոտ Օպերայով երեւում ա ամենավերջինը` 13:11-ի գրառում, իսկ Քրոմը մի քիչ ուշ բացեցի, ամենավերեւում ցույց ա տալիս 13:28-ի գրառում, ու ոչ մեկն էլ չի լինում թարմացնել:

Հայկօ
23.01.2010, 21:45
Չգիտեմ՝ վրիպակ ա, թե չէ, բայց կարդացած նամակները փակ ծրարով ա ցույց տալիս, իսկ նորերը՝ բացով: Հակառակը ավելի տրամաբանական ա. Outlook-ում, օրինակ, չկարդացած նամակը փակ ծրարով ա ցույց տալիս:

BOBO
23.01.2010, 22:16
http://s003.radikal.ru/i201/1001/5f/149db291ad2a.jpg
:) :)

Հարդ
30.01.2010, 10:38
Ճիշտն ասած լրիվ վստահ չեմ, բայց կարծես ընթերցված բառին երբ չ - ն ա ավելանում, ը - ն սղվում ա (իմ հիշելով): Չնթերցված

MSGM
30.01.2010, 10:45
Ճիշտը "չընթերցված"ն է: Սղում չի լինում:

Rammstein
05.02.2010, 00:43
Օպերայով էն «Բարի գալուստ, Rammstein» գրածները չի երեւում, երեւում ա միայն, եթե կա նոր տեղեկացում, կամ սեղմում եմ «Ձեր տեղեկացումները»-ի վրա::(
Օպերայով շատ հաճախ ղեկավարման վահանակ մտնելիս օպերան փակվում է, բերում է Error Report-ի պատուհանը::(

Ինչքան հասկանում եմ մեղքը vBulletin-ին ա: Հասկանալի ա, Օպերան էլ իդեալական չի, բայց պիտի խնդրեմ Չուկին` եթե vBulletin-ին ընդհանրապես խնդիրների մասին տեղեկացնում ես, ապա տեղեկացնես նաեւ նշածս երկու խնդրի մասին: :)

Rammstein
06.02.2010, 12:25
Օպերայով շատ հաճախ ղեկավարման վահանակ մտնելիս օպերան փակվում է, բերում է Error Report-ի պատուհանը::(

Որպես լրացում.
Դեռ սենց չէր եղել` էս անգամ էլ Windows-ը ասեց, որ Օպերան պիտի փակվի, էլի նույն էջը բացելիս…

http://i62.servimg.com/u/f62/13/42/70/18/th/opcras10.jpg (http://i62.servimg.com/u/f62/13/42/70/18/opcras10.jpg)

Ներսես_AM
06.02.2010, 16:19
Կարծում եմ խնդիրը քո Օպերայի հետ է, ես մի քանի օր փորձում էի օպերան, իմ մոտ տենց բան չի եղել ոչ մի անգամ: Խորհուրդ կտամ մի հատ հանես, լրիվ ռեգիստրներով մնացորդային ֆայլերով մաքրես, էն որ about ես մտնում կա իրա ֆոլդերները, մենակ բուքմարքները բան պահի, ու նորից տեղադրի:

Rammstein
06.02.2010, 16:42

Լավ, տեսնեմ ինչ եմ անում: Ուղղակի մենակ Բուքմարքով չի լինի, լիքը սեյվ արած Password կա:

Ի դեպ մի հատ էլ թերություն ասեմ Օպրեայով. գրառման խմբագրիչի ֆունկցիաների վրա սլաքը պահելիս (Bold, Italic, Վիդեո տեղադրել, Հղում տեղադրել եւ այլն) չի գրվում, թե ինչի համար է տվյալ ֆունկցիան:

Մանուլ
06.02.2010, 23:28
Երբ չկարդացած գրառումների էջում «Էջ 1 5-ից» մասում գրում եմ էջի համարը, սեղմում եմ «առաջ» կամ enter, բացվում է «Ընդլայնված որոնում»-ը:

Chuk
06.02.2010, 23:31
Անընդհատ հետաձգում եմ նկատված թերությունների ուսումնասիրումը՝ սպասելով նոր տարբերակին, որը պիտի թողարկվեր ամսի 3-ին, հետո փոխեցին ամսի 4-ի համար, հետո էլ ասեցին մեկ շաբաթվա մեջ կլինի: Պարզապես նկատված վրիպակներից շատերը արդեն շտկված է լինելու: Դա թողարկվելուց ու ակումբում տեղադրվելուց հետո նոր կսկսեմ մյուսները ուսումնասիրել:

Rammstein
10.02.2010, 00:02
Չուկ ջան, թույլ տուր մի հատ էլ թերություն ասեմ, ուղղակի համենայն դեպս, եթե նոր տարբերակում ուղղած չլինեն: Ուղղակի հիմա որ չասեմ, մոռանալու եմ: :oy

Ուրեմն տված վարկանիշների հղումները չի լինում բացել, բացվում ա թեմայի առաջին էջը:
Պատճառն էլ միայն մի հատ նշան ա` «&»-ի փոխարեն պիտի «?» լինի դրված, օրինակ`
Սենց է.
http://www.akumb.am/showthread.php/29469-Հետաքրքիր-տեղեկություններ-դեսից–դենից&p=1808964&viewfull=1#post1808964 (http://www.akumb.am/showthread.php/29469-Հետաքրքիր-տեղեկություններ-դեսից–դենից&p=1808964&viewfull=1#post1808964)

Պիտի լինի սենց.
http://www.akumb.am/showthread.php/29469-Հետաքրքիր-տեղեկություններ-դեսից–դենից?p=1808964&viewfull=1#post1808964 (http://www.akumb.am/showthread.php/29469-Հետաքրքիր-տեղեկություններ-դեսից–դենից?p=1808964&viewfull=1#post1808964)

Դեռ էն «&viewfull=1»-ն էլ կարելի ա հանել:

Chuk
10.02.2010, 00:40
Ես ներողություն եմ խնդրում, բայց նոր տարբերակի թողարկումը ևս մեկ շաբաթով հետաձգվել է (http://www.vbulletin.com/forum/showthread.php?339327-Update-4.0.2-Status&p=1923916#post1923916):

Lion
12.02.2010, 09:35
Մի անգամ այս հարցը բարձրացրեցի, բայց այն լուծում չստացավ: Իսկ պրոբլեմը իրոք որ որոշակի անհարմարություններ է ստեղծում:

Կարծես թե "Որոնում" ֆունկցիան ակումբում լավ չի աշխատում: Օրինակ, երբ փնտրում ես որևէ թեմայում որևէ մի գրառում ու տալիս ես "կլյուչեվոյ" բառը, բերում է վերնագրերի մի ցանկ, որտեղ, ըստ տրամաբանության, պետք է լինեն այդ բառի հղումները: Ենթադրվում է, որ այդ ցանկից ցանկացած մի վերնագրի վրա սեղմելով պետք է գտնես քո ուզած բառը պարունակող պոստը: Բայց ոչ, երբ սեղմում ես, ուղղակի զրոյից բացում է այն թեման, որտեղ կա այդ բառը...

Rammstein
13.02.2010, 03:48

Սեղմիր աջ կողմի « http://www.akumb.am/images/buttons/lastpost-right.png » նշանին: :)

terev
13.02.2010, 10:47
Սեղմիր աջ կողմի « http://www.akumb.am/images/buttons/lastpost-right.png » նշանին: :)

Այդպես բերում է թեմայի վերջին գրառումը:
Կարելի է փորձել այսպես (http://www.akumb.am/showthread.php/51508-%D4%BB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%B6%D5%A5%D6%80%D5%A4%D5%B6%D5%A5%D5%AC-%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%A8-%D6%86%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%B8%D6%82%D5%B4?p=1936341&viewfull=1#post1936341):

Rammstein
13.02.2010, 13:18

Ճիշտ ես, ես շփոթեցի սրա հետ.
Երբ որ որեւէ թեմայում որոնում ես ըստ ինչ-որ մեկի մականվան, էդ դեպքում այդ նույն http://www.akumb.am/images/buttons/lastpost-right.png նշանը բացում է հենց տվյալ գրառումը, այլ ոչ թե վերջինը, մինչդեռ ձախ կողմի հղումները էլի նույն վիճակում են, ինչ որ մյուս դեպքերում:

BOBO
14.02.2010, 19:46
http://www.akumb.am/showthread.php/51214-Եվրատեսիլ-2010?highlight=http%3A%2F%2F

Forbidden

You don't have permission to access /showthread.php/51214-ÔµÕ¾Ö€Õ¡Õ¿Õ¥Õ½Õ«Õ¬-2010 on this server.

Additionally, a 404 Not Found error was encountered while trying to use an ErrorDocument to handle the request.
Apache/2.2.11 (Unix) mod_ssl/2.2.11 OpenSSL/0.9.8i DAV/2 mod_auth_passthrough/2.1 mod_bwlimited/1.4 FrontPage/5.0.2.2635 Server at www.akumb.am Port 80

Chuk
14.02.2010, 19:48
http://www.akumb.am/showthread.php/51214-Եվրատեսիլ-2010?highlight=http%3A%2F%2F

Հասցեի տողում "?higlight"-ից սկսած հատվածը ջնջի, մինչև խնդիրը կլուծվի:

BOBO
14.02.2010, 20:05
Հասցեի տողում "?higlight"-ից սկսած հատվածը ջնջի, մինչև խնդիրը կլուծվի:

Հա էտ գիտեմ պռոստը պոիսկ էի տալի էտ թեմայում էռոռ բերեց

Rammstein
21.02.2010, 16:33
Առաջին թերությունը, որ ուզում եմ ասել էն է, որ գրառման մեջ մեծ նկարները երեւում են փոքր, բայց ձեւ չկա մեծացնելու: Միակ ձեւը` աջ կլիկ, Open Image: Դրա համար ստորեւ նկարները կդնեմ փոքր չափսի` հղումներով:

Ուրեմն, Opera 10.10-ով էլի չի լինում վարկանիշ տալ, բայց դա ոչինչ, քանի որ Opera 10.50 beta-ով լինում է: Այնուամենայնիվ սենց է բացվում վարկանիշի պատուհանը.
http://i62.servimg.com/u/f62/13/42/70/18/th/varkan10.jpg (http://www.servimg.com/image_preview.php?i=173&u=13427018)

Մականուների վրա սեղմելով բացվող մենյուն էլի Օպերա 10.10-ում չկա, բայց 10.50-ում արդեն կա, չնայած որոշ գրաֆիկական թերություններին: Իսկ այ IE8-ում մենյուն մականվան վրայից է բացվում:
http://i62.servimg.com/u/f62/13/42/70/18/th/menu10.jpg (http://www.servimg.com/image_preview.php?i=174&u=13427018)

Ամենադաժան թերություններից մեկը :)), որը ոչ միայն Օպերայով է, այեւ IE-ով: Էն կլոր անկյունները սուր են երեւում:
Mozilla, Chrome
http://i62.servimg.com/u/f62/13/42/70/18/th/edges10.jpg (http://www.servimg.com/image_preview.php?i=175&u=13427018)
Opera, IE
http://i62.servimg.com/u/f62/13/42/70/18/th/edgeso10.jpg (http://www.servimg.com/image_preview.php?i=176&u=13427018)

Հաջորդը ստվերներն են, որոնք էլի Օպերայում ու IE-ում չկան:
http://i62.servimg.com/u/f62/13/42/70/18/th/shadow10.jpg (http://www.servimg.com/image_preview.php?i=177&u=13427018)

Միակ բանը, որը IE-ն անում ա բոլորից լավ, դա http://www.akumb.am/images/editor/insertorderedlist.png http://www.akumb.am/images/editor/insertunorderedlist.png ցուցակ սարքելն ա: Իսկ ամենավատը էս գործում էլի Օպերան է, փոխանակ համարները իրար տակ շարի, իրար կողք ա գրում, տակն էլ լիքը Enter-ներ ա տալիս:
http://i62.servimg.com/u/f62/13/42/70/18/th/list10.jpg (http://www.servimg.com/image_preview.php?i=178&u=13427018)

Հաջորդը` http://www.akumb.am/images/editor/justifyleft.png http://www.akumb.am/images/editor/justifycenter.pnghttp://www.akumb.am/images/editor/justifyright.pnghttp://www.akumb.am/images/editor/insertorderedlist.png եւ մյուս նաշնների վրա սլաքը պահելիս Օպերան ոչինչ չի գրում: Հիմա մի քիչ CSS բզբզեմ, եթե պատճառը պարզեմ կգրեմ::)

Էս մի խնդիրը բացի Օպերայից կա նաեւ Քրոմում. խմբագրիչի ռեժիմը փոխելու http://www.akumb.am/images/editor/switchmode.png կոճակը չկա: Նույնիսկ IE6-ում դա կա…

Ռուֆուս
23.02.2010, 11:40
Նոր թեմա բացելիս բայ դիֆոլթ բաժանորդագրվում ես թեմային ու ստեղծում ես նոր հարցում, հնարավո՞ր ա էս երկու պծիչկեն հանել:

Խմբագրման ռեժիմում հայերենի համակարգը չի աշխատում:

Rhayader
23.02.2010, 12:12
Ես Սաֆարիից եմ օգտվում, վերոհիշյալ թերությունների մեծ մասը չեմ հանդիպել:
Բայց Դիգգում չի չինում էջանշել թեմաները, որովհետև հասցեները յունիքոդով են:(

Boboloz
23.02.2010, 12:24
ինձ մի հատ«սովորացրեք,»,վոնց օգտվեմ թեգերից:(

Ռուֆուս
23.02.2010, 12:35
ինձ մի հատ«սովորացրեք,»,վոնց օգտվեմ թեգերից:(

Գրառում կատարելիս օգտվիր վերևում գտնվող գործիքներից, իրենք ավտոմատ կդնեն թեգերը: Մտիր ընդլայնված ռեժիմ, այնտեղ ավելի շատ գործիքներ կգտնես: Միակ թեգը, որը չկա գործիքների մեջ [ spoiler] [ /spoiler] թեգն է: Թեգեր հորինել պետք չէ, դրանք համակարգը չի ճանաչի:

Dayana
23.02.2010, 12:37
Գրառում կատարելիս օգտվիր վերևում գտնվող գործիքներից, իրենք ավտոմատ կդնեն թեգերը: Մտիր ընդլայնված ռեժիմ, այնտեղ ավելի շատ թեգեր կգտնես: Միակ թեգը, որը չկա գործիքների մեջ [ spoiler] [ /spoiler] թեգն է: Թեգեր հորինել պետք չէ, դրանք համակարգը չի ճանաչի:

Հայկ ջան սպոիլերը միակը չի, կա նաև ջնջել թեգը, որը չի երևում: [ s] [/ s]

Rammstein
23.02.2010, 13:03
Գրառում կատարելիս օգտվիր վերևում գտնվող գործիքներից, իրենք ավտոմատ կդնեն թեգերը: Մտիր ընդլայնված ռեժիմ, այնտեղ ավելի շատ գործիքներ կգտնես: Միակ թեգը, որը չկա գործիքների մեջ [ spoiler] [ /spoiler] թեգն է: Թեգեր հորինել պետք չէ, դրանք համակարգը չի ճանաչի:

Հայկ ջան սպոիլերը միակը չի, կա նաև ջնջել թեգը, որը չի երևում: [ s] [/ s]

Հայլայթն էլ չկա:
Nonparse-ն էլ չկա (պետքական թեգ ա)` տեքստ
Thread-ն էլ չկա… 5555, չնայած իմ կարծիքով անպետք թեգ ա:

Բայց դրա փոխարեն բոլոր թեգերը կան այստեղ (http://www.akumb.am/misc.php?do=bbcode): :)

Հ.Գ. Ի դեպ մի հատ նոր թերություն կա (ոչ միայն Օպերայով :))): Գրառումը ընդլայնված ռեժիմում խմբագրելիս «Խմբագրելու պատճառը:» մեկ էլ «Վերնագիր:» տեքստի դաշտերը բավականին կարճ են:

Lion
23.02.2010, 14:22
Մի թերություն եմ նկատել, որը կուզենայի, եթե հնարավոր է, ուղղվեր:

Ուրեմն երբ բացում ես թեմայի որևէ մի էջ ու ուզում ես, ասենք, նայել էդ էջի ամենավերջին /ամենատակի/ գրառումը, այսինքն հասնել էջի ամենաներքևը... էդ ներքևից ավելի ներքև մի մեծ ու կապույտ տարածություն է մնում: Օրինակ, հենց այս էջում այդպես է; Սա որոշակի անհարմարություն է ստեղծում, մանավանդ երբ օգտվում ես Ctrl End կոճակներից - միանգամից "սուզվում ես կապույտի ամենահատակը" ու հետո ստիպված ես լինում "վեր բարձրանալ", այն էլ զգալի չափով...

Ձայնալար
23.02.2010, 14:39

Էդ ես էլ եմ նկատել, բայց կարծես թե մենակ I explorer-ով կա էդ խնդիրը: Խորհուրդ կտամ մոզիլա օգտագործես կամ մեկ այլ բրոուզեր. եքպլորերով թերություններն անթիվ անհամար են:

ministr
23.02.2010, 17:06
Ժողովուրդ հաճախ մի թեման երկու անգամա նշվում որոնման մեջ:

Օրինակ սենց46290

Chuk
23.02.2010, 17:16
Ժողովուրդ հաճախ մի թեման երկու անգամա նշվում որոնման մեջ:

Օրինակ սենց46290

Նախարար ջան, պարզապես այդ թեմայից 2 հատ էր բացվել, մեկը ջնջվել է:

ministr
23.02.2010, 17:26
Նախարար ջան, պարզապես այդ թեմայից 2 հատ էր բացվել, մեկը ջնջվել է:

Փաստորեն կամ հաճախ են տենց սխալվում, կամ էլ աչքիս երկու հատա երևում :))

Ռուֆուս
23.02.2010, 17:54
Ինչքան հասկացա եթե թեմայի վերնագրի մեջ երեք կետ կա ... առաջին էջից հետո մյուս էջերը բացելիս 403 error ա տալիս: Օրինակ էս թեմայում.

http://www.akumb.am/showthread.php/23949-%D5%84%D5%A5%D5%B6%D5%A1%D5%AF-%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D6%81%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%AF%D5%A1%D6%80%D5%B8%D5%B2-%D5%A5%D5%B6....

Lion
23.02.2010, 20:29
Էդ ես էլ եմ նկատել, բայց կարծես թե մենակ I explorer-ով կա էդ խնդիրը: Խորհուրդ կտամ մոզիլա օգտագործես կամ մեկ այլ բրոուզեր. եքպլորերով թերություններն անթիվ անհամար են:

Ես "Օպերայի" վրա եմ - թերությունը կա…

Ու ևս մեկ նկատառում - "Հայ ազգի փրկությունը։ Որտե՞ղ......" թեման կարծես ընդհանրապես չի բացվում...

Ռուֆուս
23.02.2010, 20:44
Ես "Օպերայի" վրա եմ - թերությունը կա…

Ու ևս մեկ նկատառում - "Հայ ազգի փրկությունը։ Որտե՞ղ......" թեման կարծես ընդհանրապես չի բացվում...

պատճառը վերնագրի մեջ եղած կետերն են .... էսօր իմ մոտ էլ է նման պրոբլեմ առաջացել: Մոդերատորները պետք է կետերը ջնջեն, որպեսզի թեման նորմալ բացվի:

Rammstein
28.02.2010, 11:12
Թեմա ստեղծելիս տակի` հարցում ստեղծելու չրթիկը միշտ նշած է, այսինքն` ամեն անգամ թեմա բացելիս հարցում էլ է ստեղծում:

Chuk
28.02.2010, 13:34
Թեմա ստեղծելիս տակի` հարցում ստեղծելու չրթիկը միշտ նշած է, այսինքն` ամեն անգամ թեմա բացելիս հարցում էլ է ստեղծում:

Շտկված է:

Rammstein
01.03.2010, 22:12
Տարօրինակ ա, կարգավիճակի մեջ եթե հայատառ երկար բառ եմ գրում, միայն առաջին 12 նիշն ա հիշում:
Օրինակ` գրեմ «աբգդեզէըթժիլխծկհձղճմ», կհիշի «աբգդեզէըթժիլ»: Բայց լատինատառով նորմալ ա…

Mariam1556
02.03.2010, 23:50
իսկ ինչու՞ էլ չենք կարող տեսնել մեր բոլոր գրառումները

Chuk
03.03.2010, 00:01
իսկ ինչու՞ էլ չենք կարող տեսնել մեր բոլոր գրառումները

Երևի ձևը չգիտեք:
Ուրեմն կամ որևէ գրառման կողքին կտտացրու մականվանդ վրա ու բացված ցուցակից ընտրիր «Ֆորումի գրառումներ» կետը, կամ էլ մտիր անձնագիրդ և ձախ կողմի սյունակից, ավատարիցդ քիչ ներքև սեղմիր «Գտնել բոլոր գրառումները» հղման վրա:

Մանուլ
05.03.2010, 00:16
Մի թերություն կա մոտս, բայց չգիտեմ` ինչի հետ ա կապված… «Շնորհակալություն» կոճակը սեղմում եմ, անհետանում ա, բայց ներքևում անունս չի գրվում: Հետո ռեֆրեշ եմ տալիս, տեսնում եմ` կոճակը կա, ես շնորհակալություն չեմ հայտնել:
Մտածում եմ, որ կարող ա կապիցս լինի, բայց կապս վատը չի, ու առաջ սենց բան չի եղել:

Rammstein
04.04.2010, 21:57
Էս թերությունը կա vBulletin 4-ին անցնելու օրվանից։
Ֆորումի գլխավոր էջում էն որ ամեն բաժնի կողքը իրա վերջին ակտիվ թեման ա գրվում, ապա էդ թեմայի վերնագրի վրա սլաքը պահելիս գրվում ա «Գնալ 'Էսինչ' թեմայում առաջին չընթերցված գրառմանը»։ Սա ոչինչ, համեմատաբար նորմալ ա աշխատում։ Իսկ այ սրա կողքը կա մի հատ http://www.akumb.am/images/buttons/lastpost-right.png սլաք, որի վրա մկնիկը պահելուց գրում ա «Գնալ վերջին գրառմանը»։ Այ սա արդեն չի աշխատում։ Էդ սլաքը ոչ թե տանում ա վերջին գրառմանը, այլ կատարում ա նախորդ հղման ֆունկցիան։ Բայց շատ հաճախ պետք ա գալիս գնալ հենց վերջին էջ, վերջին գրառման մոտ։

Խնդրում եմ Չուկին, որ տեղեկացնի vBulletin-ին։

Zangezur
05.04.2010, 02:43
Օգտագործում եմ մօզիլա, և 1. մոզիլան իրա ստանդարտ չափերովա ցույց տալիս էջերը 2. իսկ էկրանիս ռազրիշենյան 1024-768 (էս երկու կետերի փոփոխությունից հետո դզվում): Խնդիրն էլ էսա՝՝ (վերջին էջի համարը ու սկրեպը իրար են խառնվում)

My World My Space
05.04.2010, 23:59
չգիտեմ խի, բայց գրառումները նայելիս ինձ ցույց ա տալիս որ ես ֆորումում չեմ......

47189

Rammstein
06.04.2010, 00:56
չգիտեմ խի, բայց գրառումները նայելիս ինձ ցույց ա տալիս որ ես ֆորումում չեմ......

47189

Էդ թերության մասին գրել էի ժամանակին։ Ֆորումի էդ մասում ինչ մականվան վրա էլ պահես, կգրի, որ ֆորումում չի։

My World My Space
13.04.2010, 00:39
Չո՛ւկ, էս վերջի փոփոխություններից հետո Mozilla-ով չի բացում ակումբը, ժամերով զագռուզկայա լինում......ու ոչ մի ռեակցիա, ինչի՞ց կլինի

CactuSoul
13.04.2010, 00:44
Չո՛ւկ, էս վերջի փոփոխություններից հետո Mozilla-ով չի բացում ակումբը, ժամերով զագռուզկայա լինում......ու ոչ մի ռեակցիա, ինչի՞ց կլինի

Բայց իմ մոտ ամեն ինչ նորմալ ա, թե՛ Windows-ով, թե՛ Linux-ով (Ubuntu:love):

Chuk
13.04.2010, 00:58
Չո՛ւկ, էս վերջի փոփոխություններից հետո Mozilla-ով չի բացում ակումբը, ժամերով զագռուզկայա լինում......ու ոչ մի ռեակցիա, ինչի՞ց կլինի

Հնարավոր եմ համարում, որ պատճառը սա է.

Պրոֆիլակտիկ աշխատանքներ Վրաստանի ցանցում
Հարգելի օգտվողներ,
Ինչպես տեղեկացանք Fibernet-ից, Ապրիլի 13-ին ժամը 01:00:00 (GMT +4) մինչև 06:00:00 (GMT +4) 3-4 ժամվա ընթացքում Վրաստանի ցանցում պրոֆիլակտիկ աշխատանքներ են անկացվելու:
Աղբյուր՝ Արմինկո (http://www.arminco.com/am/)

Rammstein
13.04.2010, 01:34
Մանր բագ.
Անձնագրի «Նայել ձեր «Իմ մասին»-ը այնպես, ինչպես տեսնում են այլոք» ֆունկցիան չի աշխատում։

Պատճառը նույնն ա ինչ տրված վարկանիշերի հղման սխալ բացվելունը` URL-ում «?»-ի տեղը «&» ա (http://www.akumb.am/member.php/14441-Rammstein&tab=aboutme&simple=1)։

Ռուֆուս
13.04.2010, 09:17
Յութուբի լինքերը էլի չեն աշխատում: Ստիպված [video] թեգի մեջ եմ դնում :(

Ռուֆուս
14.04.2010, 18:09
Իմ մոտ Ակումբը ժամանակ առ ժամանակ այ էս օրին ա ընկնում :( Ռեֆրեշից հետո դզվում ա

http://img689.imageshack.us/img689/5996/capturehc.th.jpg (http://img689.imageshack.us/i/capturehc.jpg/)

Chuk
14.04.2010, 21:54
Իմ մոտ Ակումբը ժամանակ առ ժամանակ այ էս օրին ա ընկնում :( Ռեֆրեշից հետո դզվում ա

Ռուֆ, ինչքան հասկացա ինչ-որ փլուգին-մլուգին ա, չգիտեմ էդ ինչ ա:

My World My Space
14.04.2010, 22:47
Իմ մոտ Ակումբը ժամանակ առ ժամանակ այ էս օրին ա ընկնում :( Ռեֆրեշից հետո դզվում ա

http://img689.imageshack.us/img689/5996/capturehc.th.jpg (http://img689.imageshack.us/i/capturehc.jpg/)

Ռուֆ ջան մենակ ակումբը չի, ուրիշ սայթերն էլ ա մեկումեջ տենց լինում, էտի Քրոմից ա

BOBO
19.04.2010, 09:46
վափում բաժինները կարդացված նշելուց էռոռ ա տալի

Ռուֆուս
19.04.2010, 10:58
Արտ, էլի սկսվեց :(

http://img714.imageshack.us/img714/5561/captureltt.th.jpg (http://img714.imageshack.us/i/captureltt.jpg/)

BOBO
19.04.2010, 12:06
էտի ահագին վախտա իմ մոտ տենցա էս լինկով մտի
www.akumb.am/search.php?do=getnew

Rammstein
21.04.2010, 21:02
Երբ որ էն որոնման դաշտի տակ սեղմում եմ «Ընդլայնված որոնում», նոր բացված էջի «Բանալի(ներ)» դաշտում միշտ սենց տեքստ ա գրված լինում.

%u0544%u0578%u0564%u0565%u0580%u0561%u057F%u0578%u0580%u0561%u056F%u0561%u0576: %u0539%u0565%u0574%u0561%u0576 %u057F%u0565%u0572%u0561%u0583%u0578%u056D%u057E%u0565%u056C %u0567

Բացի Օպերայից փորձել եմ նաեւ Քրոմով:

Հ.Գ. Ինչպես պարզվեց, եթե ոչ ընդլայնված ռեժիմում խմբագրում եմ էս գրառումս, էդ անկապ տեքստը դառնում ա սենց`

Մոդերատորական: Թեման տեղափոխվել է

:):))

Rammstein
01.05.2010, 21:29
Քանի որ ինձ անձամբ նորին մեծություն Ակումբն ա խնդրել, դրա համար ինֆորմ եմ անում ադմինիստրատորին: :))

Your submission could not be processed because a security token was missing.

If this occurred unexpectedly, please inform the administrator and describe the action you performed before you received this error.

Հիմա դիսքրայբ անեմ. գրառումս էի խմբագրում, վատ կապի պատճառով մի քիչ սպասեց ու ընդլայնված ռեժիմը բացեց: Հետո երբ սեղմեցի պահպանելու կոճակը, էս էռոռը բերեց: :8

Արևածագ
12.05.2010, 19:44
Նամակները զույգ են գալիս: Կարո՞ղ է՝ միայն ինձ մոտ է այդպես, ուրիշ ձայն հանող չկա:think:

tikopx
12.05.2010, 21:06
իմ մոտ նորմալա:ok

BOBO
13.05.2010, 15:03
sendspace. com գրելուց(առանց պռոբելի) forbidden էռոռ ա տալի

My World My Space
14.05.2010, 13:16
Ղեկավարման վահանակում բաժանորդագրված թեմաների մասում էսպիսի բան է գրված

Թեմաներին նոր բաժանորդագրություն այս ժամանակաընթացքում չկա: կարծում եմ պետք է լինի այսպես

Ձեր բաժանորդագրված թեմաներում նոր գրառումներ չկան,
իսկ էսպես ստացվում ա, որ ղեկավարման վահանակը առանց մեզ աջ ու ձախ բաժանորդագրվում ա թեմաների, մեզ էլ ասում ա, թե քանիսին ա արդեն բաժանորդագրվել.....:)

Chuk
14.05.2010, 13:48
sendspace. com գրելուց(առանց պռոբելի) forbidden էռոռ ա տալի

Խնդիրը կոնկրետ այդ կայքի(տեքստի) հետ չի կապված, ավելի գլոբալ խնդիր է, փորձում ենք լուծել:

Ռուֆուս
14.05.2010, 13:56
Էսօր Դայուշի դրած էս նկարն էլ իմ մոտ ցույց չէր տալիս

http://ru.fishki.net/picsw/052010/14/post/demotivator/demotivator019.jpg

Address bar-ում էլ հասցեն գրեցի, ընդհանրապես չբացեց, ուզում եմ իմանալ, մենակ իմ մոտ ա պրոբլեմը, թե գլոբալ:

matlev
14.05.2010, 14:05

Նույնն էլ իմ մոտ ա: Ակումբը կապ չունի: Նկարի հասցեով դիմելիս պատասխանը սա ա գալիս ՝
<!DOCTYPE html PUBLIC "-//W3C//DTD HTML 4.01 Transitional//EN"><html><head><title></title></head><body></body></html>

Ներսես_AM
24.05.2010, 11:31
Քրոմում գույներ դնելու վերևի պրոբլեմը լուծված է,

Փա՜ռք մեկ տողանոց bugfix-ին, որ 5 ամիս ա Վբուլլետինը չի լուծում, Փա՜ռք, Փա՜ռք: :pioneer

Խնդրում եմ փորձարկել բոլոր հասանելի բրաուզերներում, խնդիրներ նկատելու դեպքում տեղեկացնել այստեղ

Rammstein
27.05.2010, 17:44
Օպերայով չի լինում գույն դնել, ցանկացած գույնի կոդը գրում ա #000000:

Ներսես_AM
27.05.2010, 18:12
մինչև երեկո կնայեմ կֆիքսեմ:

Skeptic
27.05.2010, 18:52
Իմ մոտ, չգիտեմ ինչի, ուղարկած նամակները ցույց չի տալիս, ասում ա՝ չկա, բայց մի 10-15 հատ մենակ Artgeo-ին եմ ուղարկել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի հետ կապված... http://s6.rimg.info/8258186126f098a8851453ef34a93594.gif (http://smajliki.ru/smilie-536604615.html)

Ներսես_AM
27.05.2010, 18:53
Ստուգել եմ Chrome 5, Firefox 3.6, Opera 10.5, IE 8 բրաուզերներում, աշխատում ա: Եթե ինչ որ մեկը հին IE ունի թող ստուգի:

Մանուլ
27.05.2010, 18:56
Իմ մոտ, չգիտեմ ինչի, ուղարկած նամակները ցույց չի տալիս, ասում ա՝ չկա, բայց մի 10-15 հատ մենակ Artgeo-ին եմ ուղարկել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի հետ կապված... http://s6.rimg.info/8258186126f098a8851453ef34a93594.gif (http://smajliki.ru/smilie-536604615.html)

Ղեկավարման վահանակ -> Խմբագրել դրույթները -> Նամակներ -> Ուղարկված նամակի պատճենը պահել Ուղարկված նամակներ ծրարում

BOBO
27.05.2010, 19:39
Ստուգել եմ Chrome 5, Firefox 3.6, Opera 10.5, IE 8 բրաուզերներում, աշխատում ա: Եթե ինչ որ մեկը հին IE ունի թող ստուգի:

ԻԵ 6-ով չի ըլնում:))) ոչ մի բան չի դնում

Չէ վայ լինումա տեքստը ընդգծած փոխումեր չէի նկատել

tikopx
15.06.2010, 18:18
Կայքի ընդհանուր RSS չի աշխատում 2 ժամվա մեջ մի հատ չեկավ:

Adam
16.06.2010, 19:22
Մի թերություն եմ նկատել, որը նախկինում չկար:
Վարկանիշների բաժնում, որ ուզում ես նայես թե հատկապես որ գրառման համար ես ստացել, սեղմելով ինքը քեզ ուղղակի բերում ա էդ թեմայի առաջին էջ:
Նախկինում միանգամից բերում էր տվյալ գրառմանդ վրա, որի համար էլ ստացել ես վարկանիշը:

Rammstein
16.06.2010, 21:53

Խնդրի ոչ այնքան քաղաքակիրթ լուծումը կա այստեղ` http://www.akumb.am/showthread.php/50815-Համակարգի-աշխատանքում-նկատված-թերություններ?p=1933958&viewfull=1#post1933958:

BOBO
20.06.2010, 16:10
Բաժիններում "Գրառումներ"-ի վրա լինկ չկա
http://i055.radikal.ru/1006/e4/cc2a17cd4dc5.png

---------- Ավելացվել է՝ 17:10 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:09 ----------

Վայ թվերի վրայա, իսկ պոիսկի ժամանակ հակառակնա

davidus
20.06.2010, 23:29
Google Chrome-ով մի տեսակ ա բացում.. ինչ-որ կիսատ-պռատ ա բացում..

48492

Life
20.06.2010, 23:35
նորմալ ա իմ մոտ:think

LoK®
21.06.2010, 01:26
Google Chrome-ով մի տեսակ ա բացում.. ինչ-որ կիսատ-պռատ ա բացում..

48492
Իմ մոտ էլ ա տենց: Որոնման արդյունքների էջում ա լինում մենակ: Մոտս Chrome 6-ն ա, IE8-ով նորմալ ա:
Մի թերություն էլ նկատեցի, բաժանորդագրված թեմաների ցուցակում "Գնալ վերջին գրառմանը" հղումը չի աշխատում, թեմայի առաջին էջն ա բացվում:

Ապե Ջան
21.06.2010, 01:28
Google Chrome-ով մի տեսակ ա բացում.. ինչ-որ կիսատ-պռատ ա բացում..

48492

Իմ մոտ էլ նոմալ չի, բայց էտ էսօրա նկատվել, մինչև էսօր նորմալ էր:

BOBO
21.06.2010, 01:30
Որտև թարմացվելա, 4.0.4 վերսիյա, պատասխանել, մեջբերելի վրա էլ ֆոնա ավելացել

Ապե Ջան
21.06.2010, 01:49
Որտև թարմացվելա, 4.0.4 վերսիյա, պատասխանել, մեջբերելի վրա էլ ֆոնա ավելացել

Այսինքն ի՞նչ պետքա անենք մենք, որպեսզի ուղղվի: :)

BOBO
21.06.2010, 01:54
Այսինքն ի՞նչ պետքա անենք մենք, որպեսզի ուղղվի: :)

մենք ոչ մի բան էլ չենք կարա անենք

---------- Ավելացվել է՝ 02:54 ---------- Սկզբնական գրառումը՝ 02:53 ----------

չնայած կարաք օպեռա օգտագործեք որ էջերը նոռմալ ցույց տա:))

Ապե Ջան
23.06.2010, 02:55
Հարգելի ադմինիստրացիա ակումբի այս (http://www.akumb.am/showthread.php/24961-%D5%88%D5%9E%D6%80-%D5%BC%D5%A1%D5%A4%D5%AB%D5%B8%D5%AF%D5%A1%D5%B5%D5%A1%D5%B6%D5%B6-%D5%A5%D6%84-%D5%A1%D5%B4%D5%A5%D5%B6%D5%AB%D6%81-%D5%B7%D5%A1%D5%BF-%D5%B8%D6%82%D5%B6%D5%AF%D5%B6%D5%A4%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D6%87-%D5%AB%D5%B6%D5%B9%D5%B8%D6%82%D5%9E) թեմայի հարցման մեջ` կա սխալ, ահա խնդրեմ: (http://i073.radikal.ru/1006/dd/83e04a45e679.jpg) Ոչ թե 103.5 այլ 103.0: :)

Ժունդիայի
23.06.2010, 03:00
Թեման 2 տարվա թեմա է, վերջին գրառումն էլ 23.05.2008 09:34::noti

Ապե Ջան
23.06.2010, 03:08
Թեման 2 տարվա թեմա է, վերջին գրառումն էլ 23.05.2008 09:34::noti

Հըըը... :D տես (http://www.akumb.am/showthread.php/24961-%D5%88%D5%9E%D6%80-%D5%BC%D5%A1%D5%A4%D5%AB%D5%B8%D5%AF%D5%A1%D5%B5%D5%A1%D5%B6%D5%B6-%D5%A5%D6%84-%D5%A1%D5%B4%D5%A5%D5%B6%D5%AB%D6%81-%D5%B7%D5%A1%D5%BF-%D5%B8%D6%82%D5%B6%D5%AF%D5%B6%D5%A4%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D6%87-%D5%AB%D5%B6%D5%B9%D5%B8%D6%82%D5%9E?p=2038362&viewfull=1#post2038362) :P Համել ինչի չուղենք որ:

Ռուֆուս
23.06.2010, 09:14
Հարգելի ադմինիստրացիա ակումբի այս (http://www.akumb.am/showthread.php/24961-%D5%88%D5%9E%D6%80-%D5%BC%D5%A1%D5%A4%D5%AB%D5%B8%D5%AF%D5%A1%D5%B5%D5%A1%D5%B6%D5%B6-%D5%A5%D6%84-%D5%A1%D5%B4%D5%A5%D5%B6%D5%AB%D6%81-%D5%B7%D5%A1%D5%BF-%D5%B8%D6%82%D5%B6%D5%AF%D5%B6%D5%A4%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D6%87-%D5%AB%D5%B6%D5%B9%D5%B8%D6%82%D5%9E) թեմայի հարցման մեջ` կա սխալ, ահա խնդրեմ: (http://i073.radikal.ru/1006/dd/83e04a45e679.jpg) Ոչ թե 103.5 այլ 103.0: :)

Դրա համար գոյություն ունի http://www.akumb.am/images/buttons/report-40b.png Տեղեկացնել կոճակ: Թեմայի ցանկացած գրառման վրա սեղմում ես էս կոճակը, տեղեկացման դաշտում գրում ես դիտողությունը և ուղարկում ադմինիստրացիային: Բաժնի համապատասխան մոդերատորը խնդրով կզբաղվի: Էս թեման էս տիպի հարցերի համար նախատեսված չի:

Ռուֆուս
23.06.2010, 16:27
Նոր գրառումներում սեղմում եմ Սրբոց մասունքների հարգանքը և Գյուտ նշխարաց տոնը (http://www.akumb.am/showthread.php/55133-%D5%8D%D6%80%D5%A2%D5%B8%D6%81-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B8%D6%82%D5%B6%D6%84%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A1%D6%80%D5%A3%D5%A1%D5%B6%D6%84%D5%A8-%D6%87-%D4%B3%D5%B5%D5%B8%D6%82%D5%BF-%D5%B6%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%A1%D6%81-%D5%BF%D5%B8%D5%B6%D5%A8?goto=newpost) հոդվածի «Գնալ նոր գրառումը» հղման վրա, թեման չի բացում, սենց սխալ ա տալիս.

Ֆորումի հաղորդագրություն
Sorry, you do not have permission to access this page.

:cry2

Chuk
23.06.2010, 16:30

Հոդվածներ բաժնի հետ խնդիր կա, գիշերը զբաղվելու եմ:

Ռուֆուս
23.06.2010, 16:31
Համ էլ նոր նկատեցի, որ Հոդվածներ բաժինը մտնելուց էլ ա նույն սխալը բերում :(

Կարո՞ղ ա կարգավիճակս ա մեղավորը: Բայց մի քանի օր առաջ ոնց որ թե կարողանում էի մտնել:

Chuk
23.06.2010, 16:39
Համ էլ նոր նկատեցի, որ Հոդվածներ բաժինը մտնելուց էլ ա նույն սխալը բերում :(

Կարո՞ղ ա կարգավիճակս ա մեղավորը: Բայց մի քանի օր առաջ ոնց որ թե կարողանում էի մտնել:

Ռուֆ, վերևում գրել եմ, դու էլ տակը շնորհակալություն ես դրել :))
4.0.4 վերսիային անցնելուց ա առաջացել խնդիրը:

Ռուֆուս
23.06.2010, 16:41
Ռուֆ, վերևում գրել եմ, դու էլ տակը շնորհակալություն ես դրել :))
4.0.4 վերսիային անցնելուց ա առաջացել խնդիրը:

Գիտեմ, գրառում անելուց հետո եմ տեսել որ գրել ես ու շնորհակալություն եմ դրել :))

BOBO
23.06.2010, 16:54
Էս կարմրաթույրում, տեքստեր կա որ չի երևում կամ լավ չի էրևում, որոշ մասեր էլ կապույտա, չի սազում

Chuk
23.06.2010, 16:55
Էս կարմրաթույրում, տեքստեր կա որ չի երևում կամ լավ չի էրևում, որոշ մասեր էլ կապույտա, չի սազում

Կարմրաթույրը սևագիր է, երբ շահարկման պիտանի կլինի, կհայտարարվի:

BOBO
23.06.2010, 16:57
Կարմրաթույրը սևագիր է, երբ շահարկման պիտանի կլինի, կհայտարարվի:

Բայց լավներ, եսել իմանամ շուտվանիցա դրած նոր նկատեցի

My World My Space
23.06.2010, 17:36
Ղեկավարման վահանակից բաժանաորդագրված նոր գրառումներին հղվելիս, հղումը կատարվում է ոչ թե թեմայի վերջին, այլ առաջին գրառմանը....

My World My Space
24.06.2010, 08:27
Ուրեմն էսպես.
1. Դուք ունեք "էսքան" չկարդացված հաղորդագրություն հղումը սեղմելիս բերում է հետևյալ արդյունքը....

Ֆորումի հաղորդագրություն

Նոր գրառումներ չկան:

Վերջին 24 ժամերի գրառումները գտնելու համար սեղմեք այստեղ (http://www.akumb.search.php?do=getdaily):2. Գրառում կատարելուց հետո ռեֆռեշ անելուց գրառումը կորում ա, բայց իրականում այն կա. տեսնելու համար հարկավոր է հղվել հետևյալ կերպ. Անձնագիր --> կատարած գրառումներ --> թեմայի վերջին գրառումը:

BOBO
03.07.2010, 01:23
http://s006.radikal.ru/i215/1007/40/a1ed3bda3882.jpg

Ֆրեյա
03.07.2010, 13:58
Նոր բան ա հայտնվել ինչ-որ... Երբ մեջբերել եմ սեղմում, տեքստը չի երևում, միայն նշելուց հետո է երևում: Գուգլ Քրոմ եմ օգտագործում: Ոնց ոոոոր թե Միացնել Հայերենը թիքն ա ազդում ինչ-որ կերպ...

Երբ սղմում ես Էլի Սմայլիկներ ու սմայլիկ ես ներդնում, կոդը հայտնվում է ոչ թե կուրսորի տեղում, այլ ամբողջ դաշտի ամենասկզբում:

BOBO
06.07.2010, 21:38
http://www.akumb.am/misc.php?do=buddylist&focus=1
ստեղ YourAlertSound.wav ֆայլնա ուզում

tikopx
19.07.2010, 19:46
սարքեք հայերեն
http://img840.imageshack.us/img840/3758/24819127.png

tikopx
20.07.2010, 17:23
դարձրեք հայերեն
http://img801.imageshack.us/img801/2534/42384090.png

LoK®
08.08.2010, 13:51
WAP տարբերակում, երբ սխմում եմ "Բաժինները նշել կարդացված", սենց հաղորդագրություն ա բերում`

Your submission could not be processed because a security token was invalid.

If this occurred unexpectedly, please inform the administrator and describe the action you performed before you received this error.

Ռուֆուս
27.08.2010, 09:51
Մարդկանց անձնագրերը չեմ կարողանում մտնել, Database Error ա բերում :(

---------- Ավելացվել է՝ 10:51 ---------- Սկզբնական գրառումը՝ 10:40 ----------

Ավելի ճիշտ որոշ մարդկանց անձնագրերը չեն բացվում, օրինակ, իմը, Ներսեսինը...

Dayana
27.08.2010, 09:53
Մարդկանց անձնագրերը չեմ կարողանում մտնել, Database Error ա բերում :(

Ավելի ճիշտ որոշ մարդկանց անձնագրերը չեն բացվում, օրինակ, իմը, Ներսեսինը...

Չէ Ռուֆ, պրոբլեմը գլոբալ ա:
Բլոգեր մտնելն էլ հնարավոր չէ նույն ԴԲ «էռոռների» պատճառով:

Chuk
27.08.2010, 11:50
Մարդկանց անձնագրերը չեմ կարողանում մտնել, Database Error ա բերում :(

---------- Ավելացվել է՝ 10:51 ---------- Սկզբնական գրառումը՝ 10:40 ----------

Ավելի ճիշտ որոշ մարդկանց անձնագրերը չեն բացվում, օրինակ, իմը, Ներսեսինը...

Չէ Ռուֆ, պրոբլեմը գլոբալ ա:
Բլոգեր մտնելն էլ հնարավոր չէ նույն ԴԲ «էռոռների» պատճառով:

Ուղղեցի, շնորհակալություն :)

My World My Space
27.08.2010, 12:22
http://lh4.ggpht.com/_66lDt2bPUEo/THd1OYqviXI/AAAAAAAAAI0/AFha7ck-0VE/s800/forum.jpg

Առաջ վայթե ֆորումի փոխարեն բաժին էր գրվում......:think, համենայնդեպս բաժինը ավելի ճիշտ ա, ոնցոր.....

Chuk
27.08.2010, 15:00
http://lh4.ggpht.com/_66lDt2bPUEo/THd1OYqviXI/AAAAAAAAAI0/AFha7ck-0VE/s800/forum.jpg

Առաջ վայթե ֆորումի փոխարեն բաժին էր գրվում......:think, համենայնդեպս բաժինը ավելի ճիշտ ա, ոնցոր.....

Ավելին ասեմ՝ դա այս թեմայի հետ առնչություն չունի :)

cold skin
27.08.2010, 15:44
Մարդկանց անձնագրերը չեմ կարողանում մտնել, Database Error ա բերում :(

---------- Ավելացվել է՝ 10:51 ---------- Սկզբնական գրառումը՝ 10:40 ----------

Էսօր ես էլ նույն խնդրի հետ «առնչվեցի»... Ու հիմա էլ կա էդ խնդիրը:

Chuk
27.08.2010, 16:04
Էսօր ես էլ նույն խնդրի հետ «առնչվեցի»... Ու հիմա էլ կա էդ խնդիրը:

Կոնկրետ ո՞ր էջ մտնելուց է նման խնդիր առաջանում:

Chuk
27.08.2010, 18:12
Էսօր ես էլ նույն խնդրի հետ «առնչվեցի»... Ու հիմա էլ կա էդ խնդիրը:

Ըստ գրանցումների սխալը տեղի է ունեցել այսօր 9:59-ից (երբ վնասվել էր բազայի աղյուսակներից մեկը) մինչև 12:48 րոպեն (երբ աղյուսակը վերականգնեցի): Դրանից հետո որևէ սխալ չի գրանցվել: Եթե իսկապես «հիմա էլ կա» այդ խնդիրը, ապա խնդրում եմ նշել կոնկրետ էջը, որում լինում է, բայց մինչև նշելը խնդրում եմ էջը թարմացնել (ռեֆրեշ անել)՝ համոզվելու համար որ սխալով էջը քեշից չի բերում:

cold skin
27.08.2010, 20:30

Հիմա չկա էդ խնդիրը, բայց առավոտյան կողմ հաստատ կար…
Ճիշտ էիր, ռեֆրեշ անելուց հետ անցավ:

One_Way_Ticket
06.09.2010, 22:44
Բլոգումս պիտակների ամպում պիտակների հարաբերական մեծությունները չեն համապատասխանում իրականությանը։

davidus
17.09.2010, 00:35
49736 49737 49735

Չուկ ջան, հիմա Internet Explorer 9 Beta տարբերակով եմ մտել, ու պիտի ասեմ, որ համարյա ոչ մի բանը չի աշխատում, էս գրառումս էլ Word-ի մեջ եմ հավաքել, ու քոփի արել… ոչ մի կերպ չի գրում` իրար վրա, իրար տակ, մի տառը մյուսից հետո կամ առաջ…
ՕՀ-ն` Վինդ 7 64 բիթ, բրաուզեր` Internet Explorer 9 Beta 9.0.7930.16406

Chuk
17.09.2010, 00:45
IE 9 չունեմ, պետք է քաշեմ, փորձարկեմ: Այսուահանդերձ բետա տարբերակի համար չեմ կարծում, որ պետք է պատասխանատու լինենք, բայց հետաքրքիր է, կուսումնասիրեմ:

Chuk
17.09.2010, 09:53
Խնդիրը ընդհանուր է` vBulletin համակարգի: vBulletin թիմի մասնագետները նմանօրինակ հարցերին պատասխանել են, որ IE9-ը դեռևս բետա տարբերակ ա, իսկ իրենք համակարգը չեն հարմարացնում բետա տարբերակով ծրագրերին (իմ համեստ կարծիքով՝ ճիշտ են անում, քանզի այդ համակարգը դեռևս փոփոխություններ է կրելու ու արդյունավետ չէ ընթացիկ, թերություններով լեցուն, ոչ ամբողջական տարբերակի ծրագրի համար հարմարացնել ծրագրային կոդը): Նրանք խոստանում են, որ IE9-ի վերջնական տարբերակի թողարկման պարագայում անպայման կհամապատասխանեցնեն համակարգն այդ բրոուզերին ևս:

Լեո
09.10.2010, 21:38
Չգիտեմ՝ թերություն է, թե ուղղակի տեխնիկական սահմանափակում, բայց ասեմ, որ խմբագրման ոչ ընդյալնված ռեժինում հայերենի միացման համակարգը չի աշխատում:

...Թե՞ միայն ինձ մոտ է այդպես :8

Chuk
09.10.2010, 22:41
Չգիտեմ՝ թերություն է, թե ուղղակի տեխնիկական սահմանափակում, բայց ասեմ, որ խմբագրման ոչ ընդյալնված ռեժինում հայերենի միացման համակարգը չի աշխատում:

...Թե՞ միայն ինձ մոտ է այդպես :8
Ստուգեցի, իմ մոտ էլ ա էդպես: Կզբաղվենք:

Chuk
10.10.2010, 00:25

Արդեն աշխատում է, շնորհակալություն Ներսես_АМ-ին :)

Universe
19.11.2010, 01:44
http://www.akumb.am/rules.php
կայքի մենյուի մասում "Այսօրվա գրառումները ՀՏՀ Օրացույց Ֆորումի գործողություններ Նավարկում" etc... գունային անհամապատասխանություն կա, սպիտակ background ի վրա font էրը սպիտակա... բայց onmouseover ի ժամանակ ուղղվումա....

Ռուֆուս
24.11.2010, 12:28
Նամակների պատասխանի ընդլայնված ռեժիմում երբ սեղմում ես սմայլիկների վրա, by default սմայլիկները երկու անգամ են երևում:

Նույնը անձնագրային գրառման ընդլայնված ռեժիմում ա:

Հ.Գ. նույնը գրառման ընդլայնված ռեժիմում ա:

Ոբշմ բոլոր ընդլայնված ռեժիմներում երկու հատ ա :D

Universe
24.11.2010, 16:54
Նամակների պատասխանի ընդլայնված ռեժիմում երբ սեղմում ես սմայլիկների վրա, by default սմայլիկները երկու անգամ են երևում:

Ինձ մոտ տենց չի, ոնց որ թե նորմալա :think
50553
Ավելի պարզ տարբերակ (http://myfriends.am/images/Untitled-1_1.jpg)

Ռուֆուս
24.11.2010, 16:56
Ինձ մոտ տենց չի, ոնց որ թե նորմալա :think
50553

Ես «Ցույց տալ բոլոր սմայլիկները» պատուհանի հետ չեմ, այլ գրառման պատասխանի պատուհանում սմայլիկի գործիքի վրա սեղմելիս հայտնվող պատուհանի հետ եմ:

Universe
24.11.2010, 17:00
Ես «Ցույց տալ բոլոր սմայլիկները» պատուհանի հետ չեմ, այլ գրառման պատասխանի պատուհանում սմայլիկի գործիքի վրա սեղմելիս հայտնվող պատուհանի հետ եմ:
Ճիշտ ես:) ես ուրիշ տեղ էի նայում...

Chuk
24.11.2010, 17:05
Ես «Ցույց տալ բոլոր սմայլիկները» պատուհանի հետ չեմ, այլ գրառման պատասխանի պատուհանում սմայլիկի գործիքի վրա սեղմելիս հայտնվող պատուհանի հետ եմ:

Մի հատ ա Ռուֆ, կամ էլ չեմ հասկանում թե որտեղի մասին ես ասում:

Chuk
24.11.2010, 17:06
Մի հատ ա Ռուֆ, կամ էլ չեմ հասկանում թե որտեղի մասին ես ասում:

Հա, լավ, տեսա: Օք, կնայեմ:

Ռուֆուս
24.11.2010, 17:07
Հեսա :)

50554

V!k
24.11.2010, 18:03
մոզիլայով մինչև Կեդվինը հայերեն չդնեմ,չեմ կարողանում հայերեն գրել,ու կապ չունի "միացնել հայերենը" միացված ա թե չե:( հա ու մեկ էլ "ներդնել հղում"ը չի աշխատում,բայց մյուս բրաուզերներով նոռմալ ա,ինչի՞ց կլինի, ո՞նց ուղղեմ,եթե իմ մոտից ա....

My World My Space
10.12.2010, 13:14
Չուկ ջան հլա նայի սենց ճի՞շտ ա, թե՞ ամեն դեպքում "ֆորում" բառը պետք ա փոխարինել "թեմա" բառով

50672

Ներսես_AM
10.12.2010, 13:37
Չուկ ջան հլա նայի սենց ճի՞շտ ա, թե՞ ամեն դեպքում "ֆորում" բառը պետք ա փոխարինել "թեմա" բառով

50672
ինձ թվում ա «Բաժին»

My World My Space
10.12.2010, 13:41
ինձ թվում ա «Բաժին»

հա ես էլ տենց էի մտածել, բայց հետո առանց նայելու գրեցի թեմա... :oy

Ռուֆուս
03.02.2011, 14:25
Չգիտեմ, պրոբլեմն ինձանից ա, թե համատարած, վարկանիշ տալուց pop-up պատուհանը չի բացում, էջը reload ա լինում ու վարկանիշ տալը նոր էջով ա հանդես գալիս, իսկ առավոտյան նորմալ էր: :(

Ռուֆուս
03.02.2011, 14:30
Մի հատ էլ պրոբլեմ Ղեկավարման վահանակում: Եթե սեղմում եմ ստացած վարկանիշների վրա բացում ա թեմայի էն գրառումը, որի համար վարկանիշ եմ ստացել: Իսկ եթե սեղմում եմ տված վարկանիշի վրա, բացում ա թեմայի առաջին էջը:

Rammstein
03.02.2011, 14:40
Չգիտեմ, պրոբլեմն ինձանից ա, թե համատարած, վարկանիշ տալուց pop-up պատուհանը չի բացում, էջը reload ա լինում ու վարկանիշ տալը նոր էջով ա հանդես գալիս, իսկ առավոտյան նորմալ էր: :(

Քո մոտից ա, Ռուֆ ջան, հենց նոր մոտս եղած բոլոր բրաուզերներով (այդ թվում` Քրոմով) փորձեցի, բոլորվ էլ կա (իսկ իմ սիրելի բրաուզերով էդ popup-ը ունի ամենանորմալ տեսքը :P):

Մի հատ էլ պրոբլեմ Ղեկավարման վահանակում: Եթե սեղմում եմ ստացած վարկանիշների վրա բացում ա թեմայի էն գրառումը, որի համար վարկանիշ եմ ստացել: Իսկ եթե սեղմում եմ տված վարկանիշի վրա, բացում ա թեմայի առաջին էջը:

Ըդիգ էդպես է, բագ ա, պիտի էդ փլագինը փոխվի: :) Բայց մինչեւ փոխելը` կարաս էդ լինկը սեղմելուց address bar-ի «&p=15610665» տիպի հատվածում «&»-ը սարքես «?» ու Enter տաս, կբացի պետք եղած գրառումը: :)

BOBO
12.02.2011, 22:43
օպեռայում "միացնել հայերենը" անջատելուց հետո էլ չի գրում, պտի մի հատ տեքստ բոքսում քլիք անեմ նոր, հնարավոր ա ուղղել՞

V!k
12.02.2011, 23:24
օպեռայում "միացնել հայերենը" անջատելուց հետո էլ չի գրում, պտի մի հատ տեքստ բոքսում քլիք անեմ նոր, հնարավոր ա ուղղել՞

նույն խնդիրը իմ մոտ մոզիլայում եղավ:( , դրա համար անցա քրոմին

tikopx
12.02.2011, 23:28
նույն խնդիրը իմ մոտ մոզիլայում եղավ:( , դրա համար անցա քրոմին

իմ մոտ նորմալա, կարողա բետա ես օգտագործել?

V!k
13.02.2011, 11:35
իմ մոտ նորմալա, կարողա բետա ես օգտագործել?

չէ,հաստատ բետա չէր,3.6.13 վերսիան ա, նոր էլ փորձեցի, էլի չգրեց :(

BOBO
13.02.2011, 15:57
իմ մոտ մոզիլան մենակ պոիսկի դաշտումա միացնում esc-ով ու գրում, պատասխանելու դաշտում չի միացնում ձեռով միացնելու վախտել չի գրում 3.6.13

Freeman
13.02.2011, 18:41
իմ մոտ մոզիլան մենակ պոիսկի դաշտումա միացնում esc-ով ու գրում, պատասխանելու դաշտում չի միացնում ձեռով միացնելու վախտել չի գրում 3.6.13

Իմ մոտ Mozilla-ով լրիվ նորմալ ա,իսկ opera-ով եթե արագ-արագ իրար հետևից լեզուն փոխում եմ նոր տենց ա լինում

Universe
13.02.2011, 20:32
չէ,հաստատ բետա չէր,3.6.13 վերսիան ա, նոր էլ փորձեցի, էլի չգրեց :(

Օպերան իրա արագ JavaScript ների ՅԱՆԸՄ օպտիմիզացված լինելու պատճառով շատ հաճախակի հենց նույն` java ների հետ խնդիր է ունենում: Այնպես որ այստեղ` www.akumb.am կայքում դա տեխնիկական խնդիր հաշվել կարծում եմ չարժե, քանի որ խնդիրը հենց օպերայում է:) Դու էլ Feedback արա իրենց, օրինակ եթե ինձ մոտ ինչ-որ ծրագրում նման թերություն եմ նկատում, միանգամից Request em anwum բագի համար, որ ուղղեն, ու ամեն նոր ռելիզում հենց իմեննո իմ ուղարկած Bug էրն արդեն վերացած են լինում:)

BOBO
13.02.2011, 20:36
հա էլի ակումբի հետ կապ չունի ցանկացած սայթում որ esc եմ սխմում տեքստային դաշտում, ապաակտիանում ա

Լեո
15.02.2011, 19:22
Թեմային պիտակ ավելացնելիս հայերենի միացման համակարգը չի աշխատում:

Նաիրուհի
20.02.2011, 02:46
Նամակ ուղարկելիս ներքևում կա հրաման, որն ակտիվացնելով հնարավոր է իմանալ՝ ուղարկված նամակն ընթերցվե՞լ է, թե՞ ոչ։ Արդեն մի քանի անգամ պատահել է, որ ինձ մոտ նամակը երևում է որպես «չկարդացված», այնինչ հասցեատերն ասում է, որ կարդացել է:

Ռուֆուս
20.02.2011, 02:48
Նամակ ուղարկելիս ներքևում կա հրաման, որն ակտիվացնելով հնարավոր է իմանալ՝ ուղարկված նամակն ընթերցվե՞լ է, թե՞ ոչ։ Արդեն մի քանի անգամ պատահել է, որ ինձ մոտ նամակը երևում է որպես «չկարդացված», այնինչ հասցեատերն ասում է, որ կարդացել է:

Կարդալը բավարար չէ, նամակը ստացողի մոտ պատուհանիկ է բացվում, որը հարցնում է, քեզ տեղեկացնի՞, որ նամակը կարդացել է, թե ոչ: Ամենայն հավանականությամբ ոչ է սեղմել, դրա համար է քո մոտ չկարդացված: