PDA

Դիտել ողջ տարբերակը : Համակարգի աշխատանքում նկատված թերություններ

Էջեր : 1 [2]

Մանուլ
02.03.2011, 17:20
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=51402&d=1299071789

Մեկ-մեկ կցորդների նշանը վերջին էջի վրա ա լինում: Իսկ երկար մականունների դեպքում վերջին գրառմանը գնալու հնարավորություն չկա: Որ էջը մի քիչ մեծացնում կամ փոքրացնում եմ, ուղղվում ա, բայց ամեն դեպքում թերություն ա, իմ կարծիքով :8:

BOBO
02.03.2011, 17:25
մոնիտորիդ ռազրեշենիյան ավելացրու եթե տեղ ունի

Universe
03.03.2011, 17:42
Ուրեմն հենց նամակա գալիս, էտ ԹԱԲ ի վերնագիրը միշտ գրումա "ԱՅՑԵԼՈՒԻ ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ"... Ասա այ ցավտ տանեմ, էտ ինչի՞ց իմացար որ այցելուն նամակի մեջ ինձ դիտողությունա արել...:)

V!k
13.03.2011, 02:46
Խմբագրել դրույթները (http://www.akumb.am/profile.php?do=editoptions) մասում "Ամսաթվի և ժամի դրույթներ" կետում կարգավորումները դրված են ինչպես նկարում, այսինքն ժամային գոտին +4, իսկ Ձմեռային/ամառային ժամանակը՝ որոշել մեքենայնորեն, ու հիմա Հայաստանում ժամը 2:45 է, սակայն գրառումների և էջի ներքևում ժամը 1 ժամ առաջ է ցույց տալիս, մի քանի անգամ էլ էի նկատել սա, բայց հետո ուղղվել էր... իսկ եթե Ձմեռային/ամառային ժամանակի անցումը միացված է, ցույց է տալիս 04:46, անջատվածի դեպքում` 03:46
51507

Chuk
13.03.2011, 02:49
Շուտով կուղղվի: Հոստինգային սերվերն ԱՄՆ-ում է, այնտեղ ժամերն այսօր փոխվել են, արդյունքում ակումբի ժամն էլ է փոխվել: Քիչ անց կուղղեմ:

Rammstein
20.03.2011, 10:11
Չուկ, akumb.am գրելիս էլի հին ձեւով Տունն ա բացում Ֆորումի փոխարեն:

Chuk
20.03.2011, 19:25
Չուկ, akumb.am գրելիս էլի հին ձեւով Տունն ա բացում Ֆորումի փոխարեն:

Հա, ճիշտ է, այդպես պետք է լինի, թարմացնելուց դա հաշվի չէի առել: Ավելի ուշ կուղղեմ: Շնորհակալություն:

Shah
20.03.2011, 21:01
անգլերեն տարբերակում "control panel"-ի փոխարեն "ղեկավարման վայանակ" ա:

51598

LoK®
20.03.2011, 21:17
Իսկ իմ մոտ լեզու ընտրելու հնարավորությունը ընդհանրապես կորել ա :8

Rammstein
20.03.2011, 21:19
անգլերեն տարբերակում "control panel"-ի փոխարեն "ղեկավարման վայանակ" ա:

51598

Վաբշե-տո անգլերենում Settings ա: :)

Shah
20.03.2011, 21:31
Վաբշե-տո անգլերենում Settings ա: :)
հա, բայց control panel-ը ավելի ճիշտ կլեր, ռաս ուժ "ղեկավարման վահանակ" ա...

Rammstein
20.03.2011, 21:59
հա, բայց control panel-ը ավելի ճիշտ կլեր, ռաս ուժ "ղեկավարման վահանակ" ա...

Քանի որ վԲուլի անգլերեն տարբերակը գոյություն ունի, կարիք չունենք մի հատ էլ հայերենից թարգմանելու անգլերեն: Գոյություն ունեցող պաշտոնական անգլերեն տարբերակում հենց Settings ա: ;)

Shah
21.03.2011, 11:07
Քանի որ վԲուլի անգլերեն տարբերակը գոյություն ունի, կարիք չունենք մի հատ էլ հայերենից թարգմանելու անգլերեն: Գոյություն ունեցող պաշտոնական անգլերեն տարբերակում հենց Settings ա: ;)
ուրեմը հայերենն ա սխալ... :)))
վոբշմ, ասածս են ա, որ անգլերեն տարբերակի մեջ "ղեկավարման վահանակ" ա գրած:

Rammstein
21.03.2011, 11:32
ուրեմը հայերենն ա սխալ... :)))
վոբշմ, ասածս են ա, որ անգլերեն տարբերակի մեջ "ղեկավարման վահանակ" ա գրած:

Անգլերենին ինձ թվում ա կարիք էլ չկա ուշադրություն դարձնելու:
Սաղ հեչ, բա դու ո՞նց ես անցել անգլերեն տարբերակին, էդ հնարավորությունը հանվել ա, հիմա ես նույնիսկ համապատասխան URL-ը գրելով չեմ կարում անգլերենի անցնեմ: :think

LoK®
21.03.2011, 11:35

Անվերադարձ ա՞ հանվել:

Shah
21.03.2011, 11:39
Անգլերենին ինձ թվում ա կարիք էլ չկա ուշադրություն դարձնելու:
Սաղ հեչ, բա դու ո՞նց ես անցել անգլերեն տարբերակին, էդ հնարավորությունը հանվել ա, հիմա ես նույնիսկ համապատասխան URL-ը գրելով չեմ կարում անգլերենի անցնեմ: :think
Տենց եղել ա ու տենց էլ մնացել ա... հա, մեկել "կանոնադրություն"-ը
51621

Chuk
21.03.2011, 11:43
Ժող, ում մոտ կիսատ պռատ է ցույց տալիս, խնդրում եմ սեղմել այս հղումը (http://www.akumb.am/forum.php?langid=2)

Ակումբում անգլերեն միջավայրը կարճ ժամանակամիջոց պատահաբար հասանելի է եղել, ներկայումս ակումբի որդեգրած սկզբունքներին համաձայն այն հեռացվել է:

Shah
21.03.2011, 11:46

էդ հղումը ինչի համար ա, լեզուն հայերեն ա՞ դարձնում, թե...

Chuk
21.03.2011, 11:48
էդ հղումը ինչի համար ա, լեզուն հայերեն ա՞ դարձնում, թե...
Հայերեն ա դարձնում:

Shah
21.03.2011, 11:55
Հայերեն ա դարձնում:
լավ ա չսեղմեցի :)))
Ռամշ, մի հատ փորձի սենց (http://www.akumb.am/forum.php?langid=1) տես ֆսյոտակի անգլերեն ա՞ դառնում :))

LoK®
21.03.2011, 12:02
Ժող, ում մոտ կիսատ պռատ է ցույց տալիս, խնդրում եմ սեղմել այս հղումը (http://www.akumb.am/forum.php?langid=2)

Ակումբում անգլերեն միջավայրը կարճ ժամանակամիջոց պատահաբար հասանելի է եղել, ներկայումս ակումբի որդեգրած սկզբունքներին համաձայն այն հեռացվել է:
Այդ դեպքում հնարավոր ա՞ հայերեն տարբերակում ղեկավարման վահանակում վարկանիշի աստիճանը ավելացնել: Անգլերենում այն կար, իսկ հայերենում ուղղակի գրում ա "(Ձեր վարկանիշի աստիճանը)", առանց թվի:

Chuk
21.03.2011, 12:07
Այդ դեպքում հնարավոր ա՞ հայերեն տարբերակում ղեկավարման վահանակում վարկանիշի աստիճանը ավելացնել: Անգլերենում այն կար, իսկ հայերենում ուղղակի գրում ա "(Ձեր վարկանիշի աստիճանը)", առանց թվի:
Ավելացվեց

Rammstein
21.03.2011, 12:54
Ռամշ, մի հատ փորձի սենց (http://www.akumb.am/forum.php?langid=1) տես ֆսյոտակի անգլերեն ա՞ դառնում :))

Չէ, չի դառնում:

Rammstein
21.03.2011, 21:12
Արտ, էս թարմացումից հետո՞ ա սենց` որ Կանոնադրության էջում մենյուների (ասենք` «Նավարկում») տեքստերը միայն Hover-ի դեպքում են երեւում: :think

Ապե Ջան
29.03.2011, 17:22
Չգիտեմ սա (http://www.akumb.am/member.php/20477-Ապե-Ջան) թերություն է թե ոչ, բայց որ բացում եմ ցանկացած մարդու անձնագիրը լինումա որ շատ վատա բացում, դանդաղ:
Օրինակ օրվա մեջ մի քանի անգամ բացում եմ, ու նույն վիյակնա: Նույնը նաև որոնման համակարգը:

V!k
29.03.2011, 17:26

բայց նորմալ ա:hands, ոնց որ միշտ, երևի ինտերնետից է կամ բռոուզեռիցդ:think

Universe
29.03.2011, 21:43
Արտ, էս թարմացումից հետո՞ ա սենց` որ Կանոնադրության էջում մենյուների (ասենք` «Նավարկում») տեքստերը միայն Hover-ի դեպքում են երեւում: :think
Չնայած որ հարցդ ինձ չեր ուղղված.
Դա շուտվանիցա եղել, մոտ մի 5 ամիս առաջ դա նկատել գրել էի, էն էլ ոնց կար տենց մնացելա...

Universe
01.04.2011, 11:33
Ինտերնետ էքսպլորեր 9ում հայերենը (akumb's included) չի գրվում գրառում կատարելու ժամանակ…

Freeman
01.04.2011, 17:06
Հեռախոսով wap.akumb.am -ում էջը թարմացնելու կամ ուրիշ էջ մտնելու դեպքում էլի անցնում ա www-ի,
փորձել եմ 2 հեռախոսներով

BOBO
01.04.2011, 17:20
Հեռախոսով wap.akumb.am -ում էջը թարմացնելու կամ ուրիշ էջ մտնելու դեպքում էլի անցնում ա www-ի,
փորձել եմ 2 հեռախոսներով

ձևը տենցա, wap.akumb.am մտնելուց պերեադրեսացիայա ըլնում http://www.akumb.am/forum.php?styleid=17 հեռախոսի ստիլնա դնում

Freeman
01.04.2011, 17:44
ձևը տենցա, wap.akumb.am մտնելուց պերեադրեսացիայա ըլնում http://www.akumb.am/forum.php?styleid=17 հեռախոսի ստիլնա դնում

վատն էն ա որ հեռախոսի ստիլը չի,ամեն թարմացումից գնում ա դար կապտաթույր,հետո փոխում եմ վապ,բայց էլի թարմացումից,կամ ուրիշ էջ մտնելուց հետ ա փոխում Դար կապտաթույր

BOBO
01.04.2011, 18:00
վատն էն ա որ հեռախոսի ստիլը չի,ամեն թարմացումից գնում ա դար կապտաթույր,հետո փոխում եմ վապ,բայց էլի թարմացումից,կամ ուրիշ էջ մտնելուց հետ ա փոխում Դար կապտաթույր

քուկիները միացրած չի երևի

Freeman
01.04.2011, 18:07
քուկիները միացրած չի երևի

Ո՞նց կարելի ա միացնել(samsung c5212,opera mini 4.2)

BOBO
01.04.2011, 18:15
Ո՞նց կարելի ա միացնել(samsung c5212,opera mini 4.2)

4.2-ում ոնց որ միշտ միացրածա փորձի մաքրես
Меню > Настройки > Удалить cookies
Menu > Settings > Clear cookies

Rammstein
01.04.2011, 18:21
Ո՞նց կարելի ա միացնել(samsung c5212,opera mini 4.2)

Իմ մոտ Opera Mini 6-ն ա ու էլի եթե որեւէ հղում եմ բացում wap.akumb.am-ի մեջ, նույն խնդիրն առաջանում ա: Բայց ստեղ Opera Mini-ն էլ կապ չունի, հեռախոսիս ստանդարտ բրաուզերով էլ ա նույն բանը:

Cookie-ները միացած են:

Freeman
01.04.2011, 18:28
4.2-ում ոնց որ միշտ միացրածա փորձի մաքրես
Меню > Настройки > Удалить cookies
Menu > Settings > Clear cookies

Իմ մոտ Opera Mini 6-ն ա ու էլի եթե որեւէ հղում եմ բացում wap.akumb.am-ի մեջ, նույն խնդիրն առաջանում ա: Բայց ստեղ Opera Mini-ն էլ կապ չունի, հեռախոսիս ստանդարտ բրաուզերով էլ ա նույն բանը:

Cookie-ները միացած են:

Չեղավ :cry

եսել փորձեցի տենցա, բայց նոր ա սենց եղել, առաջ նոռմալ էր

Freeman
01.04.2011, 18:30
եսել փորձեցի տենցա, բայց նոր ա սենց եղել, առաջ նոռմալ էր

Իմ մոտ մի-երկու օր ա սենց ա

Freeman
01.04.2011, 18:36
Իմ մոտ մի-երկու օր ա սենց ա

Դե ուրեմն սպասենք Չուկը գա դզի,երևի էն հեռախոսի նոր վերսիա սարքելուց մի բան խառնվել ,որովհետև դրանից առաջ նոռմալ էր

BOBO
01.04.2011, 18:36
երեևի էն mobile style դնելուց մի բան խառնվելա

Chuk
01.04.2011, 19:20
Շնորհակալություն տեղեկացնելու համար :)

Կփորձե՞ք, հիմա նորմա՞լ ա:

BOBO
01.04.2011, 19:43
հա նոռմալա

Freeman
01.04.2011, 20:06
Շնորհակալություն տեղեկացնելու համար :)

Կփորձե՞ք, հիմա նորմա՞լ ա:

Մերսի Չուկ,երկուշաբթիից ուրբաթ հիմնականում հեռախոսով եմ մտնում

Lusina
01.04.2011, 21:00
Երբ մտնում եմ մենյու.ի "Տուն" բաժինը , "միացնել հայերենը" չեքբոքսից զգալիորեն հեռվանում է.Բրաուզերս Google Chrome է

BOBO
01.04.2011, 22:03
http://www.akumb.am/showthread.php/59890-Սենց-է՞լ-սուտ..../page2

Forbidden

You don't have permission to access /showthread.php/59890-Õ�Õ¥Õ¶Ö�-Õ§ÕžÕ¬-Õ½Õ¸Ö‚Õ¿..../page2 on this server.

Additionally, a 404 Not Found error was encountered while trying to use an ErrorDocument to handle the request.

Chuk
01.04.2011, 22:16
Երբ մտնում եմ մենյու.ի "Տուն" բաժինը , "միացնել հայերենը" չեքբոքսից զգալիորեն հեռվանում է.Բրաուզերս Google Chrome է
Կփորձենք շտկել, շնորհակալություն :)

http://www.akumb.am/showthread.php/59890-Սենց-է՞լ-սուտ..../page2

Forbidden

You don't have permission to access /showthread.php/59890-Õ�Õ¥Õ¶Ö�-Õ§ÕžÕ¬-Õ½Õ¸Ö‚Õ¿..../page2 on this server.

Additionally, a 404 Not Found error was encountered while trying to use an ErrorDocument to handle the request.
Արդեն պետք է նորմալ լինի :)

BOBO
01.04.2011, 22:19
Կփորձենք շտկել, շնորհակալություն :)

Արդեն պետք է նորմալ լինի :)

չէ նույննա, բայց սենց մտնումա http://www.akumb.am/showthread.php/59890/page2
վերնագրիցա երևի

Rammstein
01.04.2011, 22:22
չէ նույննա, բայց սենց մտնումա http://www.akumb.am/showthread.php/59890/page2
վերնագրիցա երևի

Նույնը չի, ամեն ինչ աշխատում ա, միայն գրառմանդ մեջ մնացած հղումն ա, որ չի աշխատում, չի էլ աշխատելու: :)

BOBO
01.04.2011, 22:25
Նույնը չի, ամեն ինչ աշխատում ա, միայն գրառմանդ մեջ մնացած հղումն ա, որ չի աշխատում, չի էլ աշխատելու: :)

հա վայ:)) երևի էտ հղումով մտա նորից

Freeman
09.04.2011, 13:45
Չուկ էս (http://www.akumb.am/showthread.php/49338-«Նայիրի»-բառարան-զվարճանքի-աղբյուր) թեմայի առաջին էջում ինձ լօգ օութ ա ցույց տալիս,չեմ էլ կարում ավտորիզացիա անեմ,բայց մնացած տեղերում նորմալ ա

Chuk
09.04.2011, 14:42
Չուկ էս (http://www.akumb.am/showthread.php/49338-«Նայիրի»-բառարան-զվարճանքի-աղբյուր) թեմայի առաջին էջում ինձ լօգ օութ ա ցույց տալիս,չեմ էլ կարում ավտորիզացիա անեմ,բայց մնացած տեղերում նորմալ ա

Կարող ա քեշից ա բերում, դժվարանում եմ ուրիշ ենթադրություն անել, որտև էջը ոչնչով չի տարբերվում մյուս էջերից:

Freeman
09.04.2011, 14:50
Կարող ա քեշից ա բերում, դժվարանում եմ ուրիշ ենթադրություն անել, որտև էջը ոչնչով չի տարբերվում մյուս էջերից:

Հիմա չեմ ուզում քեշը մաքրել,ամեն դեպքում եթե մենակ իմ մոտ ա սենց, ուրեմն ինձնից ա

Universe
13.04.2011, 11:18
Հիմա չեմ ուզում քեշը մաքրել,ամեն դեպքում եթե մենակ իմ մոտ ա սենց, ուրեմն ինձնից ա

Նման բան հիմա չէ, բայց ինձ հետել է եղել...

Shah
13.04.2011, 11:21
Հիմա չեմ ուզում քեշը մաքրել,ամեն դեպքում եթե մենակ իմ մոտ ա սենց, ուրեմն ինձնից ա
նման դեպքերում ctrl+F5-ով ռեֆրեշ արա, ctrl-ով որ անում ես քեշից չի բերում:

Ներսես_AM
13.04.2011, 11:29
նման դեպքերում ctrl+F5-ով ռեֆրեշ արա, ctrl-ով որ անում ես քեշից չի բերում:

Ահա բոլոր նորմալ բրաուզերներում, բացի Օպերայից

aragats
16.04.2011, 00:04
Բարի երեկո: Պատահում ա թեմայում գոառում ես անում,ուզում ես փոխանցել, գրում ա՝ մուտք չեք գործել, բարձրանում վերեւ,նայում ես, ակումբում ես,ես -են, փորձում ես հետ գնալ,մի ձեւ մուտք գործել,գրածդ
կորում ա:Տասնհինգ րոպե առաջ քաղաքականություն թեմայում գրեցի-գրեցի, վերջում գնաց կորավ:

Rammstein
16.04.2011, 00:13

1. Գրառումն ուղարկելուց առաջ կարելի է համենայն դեպս պատճենել քլիփբորդի մեջ (Ctrl+C),
2. Եթե անձնական օգտագործծման համակարգիչ է, Ակումբ մուտք գործելուց առաջ արժի նշել «Հիշել» դաշտը` մինչ այդ համոզվելով, որ բրաուզերը քուքիներ ընդունում է:
3. Որոշ բրաուզերներ, օրինակ` Օպերան, հետ գնալուց (back) հիշում են տեքստային դաշտում գրված տեքստը (եթե իհարկե օգտագործվել է ընդլայնված խմբագրման ռեժիմը):

Ապե Ջան
19.04.2011, 20:10
Այս (http://www.akumb.am/showthread.php/60141-%D5%80%D5%B6%D5%A1%D6%80%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80-%D5%A7-%D5%A1%D6%80%D5%A4%D5%B5%D5%B8%D6%84-%D5%BD%D5%AB%D6%80%D5%A5%D5%AC%D5%AB%D5%AB%D5%B6-%D5%B7%D5%A1%D5%B6%D5%BF%D5%A1%D5%AA%D5%AB-%D5%B4%D5%AB%D5%BB%D5%B8%D6%81%D5%B8%D5%BE-%D5%AF%D5%B8%D5%B2%D6%84%D5%AB%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%B0%D5%A5%D5%AC..../page2) հղումը չի աշխատում:

Գալաթեա
19.04.2011, 20:41

Հասցեի տողի վերջին բազմակետերը որ հանես, կաշխատի:
Մինչև ավելի ճիշտ ձևով ուղղելը:

Universe
05.05.2011, 23:48
Ինձ ոչ մեկ չի համոզի, որ հոսթգատորի սերվերները տրաքած չեն այսօր:think

Chuk
06.05.2011, 00:00
Ինձ ոչ մեկ չի համոզի, որ հոսթգատորի սերվերները տրաքած չեն այսօր:think

Չենք էլ փորձի: Ինչ-որ գլոբալ փոփոխություններ են անում...

Ապե Ջան
06.05.2011, 00:49
Ինձ ոչ մեկ չի համոզի, որ հոսթգատորի սերվերները տրաքած չեն այսօր:think

Այո, հավանաբար գլոբալ փոփոխություններ է իրականանում:

Universe
02.06.2011, 19:50
52239

Ճիշտն ասած, եթե չչափազանցնեմ, սա այսօր արդեն 10+ դեպքն է, որ այսպես է լինում:

Freeman
02.06.2011, 20:03
52239

Ճիշտն ասած, եթե չչափազանցնեմ, սա այսօր արդեն 10+ դեպքն է, որ այսպես է լինում:

Իմ մոտ էլ ա սենց :think
Համ էլ հեռախոսով սպոյլեր տեգերը մեկ բացում ա,մեկ՝չէ,բայց մի հեռախոսով եմ խորձել,կորող ա ինձնից ա:think

Shah
02.06.2011, 20:08
52239

Ճիշտն ասած, եթե չչափազանցնեմ, սա այսօր արդեն 10+ դեպքն է, որ այսպես է լինում:
նույնը իմ մոտ, ինձ թվում ա Apache-ն են ափդեյթ արել...

Chuk
02.06.2011, 23:51
Էսօր ամբողջ օրն էս խնդիրն ա, մեր ուշադրությունը դրա վրա սևեռված ա: Շնորհակալություն զգուշացնելու համար:

Freeman
07.06.2011, 19:55
Chuk,մենակ իմ մոտ ա՞ սենց :D Համարյա սաղի ավատարների վերևը ռեկլամ ա բերում,իսկ «Պատասխանել» կոճակի կողը լեզու հանելու սմայլիկ

http://i.imgur.com/ztPZE.png
http://i.imgur.com/5eOnW.png
Բացել ա :lol

VisTolog
07.06.2011, 20:09
Chuk,մենակ իմ մոտ ա՞ սենց :D Համարյա սաղի ավատարների վերևը ռեկլամ ա բերում,իսկ «Պատասխանել» կոճակի կողը լեզու հանելու սմայլիկ

http://i.imgur.com/ztPZE.png
http://i.imgur.com/5eOnW.png
Բացել ա :lolՀազիվ էլ Օպերայից էլի::))Քեշ-մեշ մաքրի, կարողա օգնի::think

Freeman
08.06.2011, 21:10
Հազիվ էլ Օպերայից էլի::))Քեշ-մեշ մաքրի, կարողա օգնի::think

Պա՜ֆ :) համ էլ սենց դզում ա:beee

Հ.Գ. օպերայիցս էր ::oy

Albus
09.06.2011, 23:07
Էս սև լենտը ինչ-որ մեկի մոտ կա՞, նոր հայտնվեց:

http://i.imgur.com/AP5zL.jpg

My World My Space
09.06.2011, 23:17
Կստածի քիչ առաջ մոբայլ վեսինա չէր բացում.... ապաչ-մապաչ էր բերում....

Ապե Ջան
10.06.2011, 01:29
Էս սև լենտը ինչ-որ մեկի մոտ կա՞, նոր հայտնվեց:

Չէ, չկա:

V!k
10.06.2011, 10:03
Էս սև լենտը ինչ-որ մեկի մոտ կա՞, նոր հայտնվեց:

http://i.imgur.com/AP5zL.jpg

Քրո՞մ ես օգտագործում, ես մի 3 օր ա իմ մոտ էլ է մեկ-մեկ հայտնվում էդ գիծը, բայց ոչ միայն ակումբում, այլ տարբեր սայթերում էլ է պատահում:( մեկ լինում է, մեկ էլ մի 5 րոպե հետո նայում եմ չկա:think

VisTolog
10.06.2011, 12:38
Էս սև լենտը ինչ-որ մեկի մոտ կա՞, նոր հայտնվեց:

Իմ մոտ էդ հաճախա լինում: Նոր թաբի վրա բացելուց հաճախ չի լինում: Վերջին մի քանի վերսիաներում դա եղելա:

Albus
10.06.2011, 14:45
Քրո՞մ ես օգտագործում

:aha

Universe
10.06.2011, 14:48
Էս սև լենտը ինչ-որ մեկի մոտ կա՞, նոր հայտնվեց:

Ջա՜ն, մենակ ինձ մոտ չի տենց :)

Universe
28.06.2011, 23:57
Վերջերս (0-15 օր), ակումբը բավականին սրտաճմլիկա աշխատում, ոնց որ խնդրես, երբեմն նույնիսկ կարեկցես մինչև կբացվի էջը....
Ի դեպ, այդ նույն ժամանակահատվածում հոսթգեյթըրի վրա գտնվող բազմաթիվ այլ կայքերում էլ եմ նման բան նկատել...

ՈՒ մեկ էլ, կարողա նենց կայծակնային արագությամբ աշխատի... :esim

Rammstein
02.08.2011, 01:55
Գրառումները մենակ ընդլայնված ռեժիմում ա լինում խմբարգրել: :o:o

Ապե Ջան
02.08.2011, 02:12
Գրառումները մենակ ընդլայնված ռեժիմում ա լինում խմբարգրել: :o:o
Հա: Իմ մոտ էլ ա միայն ընդլայնված ռեժիմում լինում խմբագրել:

Chuk
02.08.2011, 10:45
Գրառումները մենակ ընդլայնված ռեժիմում ա լինում խմբարգրել: :o:o

Հա: Իմ մոտ էլ ա միայն ընդլայնված ռեժիմում լինում խմբագրել:

Արդեն ոչ:
Շնորհակալություն:

Ռուֆուս
02.08.2011, 13:07
Լրացուցիչ սմայլիկներն էլ են կորել սմայլիկների գործիքի միջից, մենակ մնացել են ստանդարտ 15 հատը:

Chuk
02.08.2011, 13:34
Լրացուցիչ սմայլիկներն էլ են կորել սմայլիկների գործիքի միջից, մենակ մնացել են ստանդարտ 15 հատը:
Ահա:
Կամ կգտնեմ ձևը «ավելին» կոճակ ավելացնելու, կամ էլ կկազմակերպեմ էնպես, որ կերևան էլ ոչ բոլորը, բայց գոնե ամենաշատ կիրառվողները:

Moonwalker
02.08.2011, 13:45
Նկար ներդնելու համակարգն էլ ա զգալիորեն փոխվել: Այլևս հնարավոր չի՞ նկարը մեծ չափերով դնել (ոչ թե կտտացրու, որ մեծանա սկզբունքով)::think

Chuk
02.08.2011, 13:54
Նկար ներդնելու համակարգն էլ ա զգալիորեն փոխվել: Այլևս հնարավոր չի՞ նկարը մեծ չափերով դնել (ոչ թե կտտացրու, որ մեծանա սկզբունքով)::think
Հնարավոր է: Նկարի պատկերակի վրա սեղմելուց բացվող պատուհանում սեղմիր «From URL»:
Այդ հատվածը նոր տարբերակում թարմացվել ա, թարգմանված չի, ինչպես բազում այլ հատվածներ:

Rammstein
02.08.2011, 14:50
Արտ, իսկ ձեւ չկա՞ հին ու բարի ժամանակվա նման սարքելու` էն որ մեծ նկարները էլի փոքր էր ցույց տալիս, բայց վրան կտտացնելու դեպքում մեծացնում էր: Ուղակի էնքան էլ հարմար չի ամեն անգամ աջ կլիկ > Open image անելը:

Rammstein
02.08.2011, 23:25
Կրկնվեմ.

Չուկ, akumb.am գրելիս էլի հին ձեւով Տունն ա բացում Ֆորումի փոխարեն:

Բայց դե նոր պատասխանի կարիք չկա, հնով յոլա կգնամ` :))

Հա, ճիշտ է, այդպես պետք է լինի, թարմացնելուց դա հաշվի չէի առել: Ավելի ուշ կուղղեմ: Շնորհակալություն:

Chuk
02.08.2011, 23:29
Կրկնվեմ.

Բայց դե նոր պատասխանի կարիք չկա, հնով յոլա կգնամ` :))
Մի քիչ առաջ մտածում էդ արագ դզեմ, քանի Ռամշը չի գրել :))
Չհասցրի:

Ուղղված է :)

Ռուֆուս
04.08.2011, 14:14
Գրառման պատուհանի մեջ երկար տեքստ գրելիս, երբ բառն ամբողջությամբ չի տեղավորվում տողի վրա, ոչ թե ամբողջ բառն է տեղափոխում նոր տող, այլ մենակ էն տառերը, որոնք չեն տեղավորվում:

Chuk
04.08.2011, 14:34
Գրառման պատուհանի մեջ երկար տեքստ գրելիս, երբ բառն ամբողջությամբ չի տեղավորվում տողի վրա, ոչ թե ամբողջ բառն է տեղափոխում նոր տող, այլ մենակ էն տառերը, որոնք չեն տեղավորվում:
Կարծում եմ, որ վԲուլն էդ սխալը կշտկի, իսկ էնպես տեղեկացնեմ, որ դա միայն մուտքագրման պատուհանում է էդպես, իսկ արդեն կատարված գրառումը նորմալ պատկերվում է:

Rammstein
04.08.2011, 17:23
Գրառման պատուհանի մեջ երկար տեքստ գրելիս, երբ բառն ամբողջությամբ չի տեղավորվում տողի վրա, ոչ թե ամբողջ բառն է տեղափոխում նոր տող, այլ մենակ էն տառերը, որոնք չեն տեղավորվում:

Ոնց որ թե Webkit-ի բագ ա, միայն Քրոմով ու Սաֆարիով ա տենց լինում:

Ռուֆուս
06.08.2011, 14:12
Մի հատ էլ զզվելի բագ, ֆորումում ներդրված տեսահոլովակները ծածկում են փոքրիկ պատուհանիկները (վարկանիշի, վիդեո, նկար տեղադրելու և այլն):

Universe
07.08.2011, 01:26
Մի հատ էլ զզվելի բագ, ֆորումում ներդրված տեսահոլովակները ծածկում են փոքրիկ պատուհանիկները (վարկանիշի, վիդեո, նկար տեղադրելու և այլն):
Դա բագ չի իմ կարծիքով,ուղղակի flash-ի opacity-ն սովորական CSS ի z-index ին ծածկումա...

Վահե-91
07.08.2011, 21:17
KDWin-ով "ծ" տառը գրելուց, տառի տեղը գրվումա "" :8

Lion
08.08.2011, 11:23
KDWin-ով "ծ" տառը գրելուց, տառի տեղը գրվումա "" :8

ՄԻ բան արեք, ախպեր, մեռանք էս " / ծ"-ի ձեռը տանջվելով... :(

Ապե Ջան
16.08.2011, 01:29
Օպերայով հաղորդագրությունը խմբագրելիս «Ակումբ» - ում հայերենով չի լինում գրել:

Lion
24.08.2011, 22:38
ՄԻ բան արեք, ախպեր, մեռանք էս " / ծ"-ի ձեռը տանջվելով... :(

Խնդիրը կրկին կրկնվում է - Opera համակարգով :)

Arpine
30.08.2011, 21:59
Գրառումը խմբագրելիս հայերեն գրել չի լինում.

Universe
30.08.2011, 22:29
Գրառումը խմբագրելիս հայերեն գրել չի լինում.
Մի բան հարցնեմ,ինչու ուրիշ ժամանակ էն հայերենի «պտիչկան» դրված գրումա՞:8

Arpine
30.08.2011, 22:49
Մի բան հարցնեմ,ինչու ուրիշ ժամանակ էն հայերենի «պտիչկան» դրված գրումա՞:8

Հա միշտել նորմալ գրումա, միայն խմբագրման ժամանակ չի գրում

Universe
30.08.2011, 23:17
Հա միշտել նորմալ գրումա, միայն խմբագրման ժամանակ չի գրում
Պահո՜...ես էսինչ կյաժ եմ...:think
Եսէլգիտեմ բոլորի մոտա,որ հայերենը չի գրում...
լավա ասեցիր գիտես,թե չէտենց միամիտ էլմնալու էի Արփին ջան:Հիմա փորփրմ տեսնեմ թե ինչից կլինի,կամ լավ,թող մնա վաղը,էսօր ուշա...

Վահե-91
10.09.2011, 21:01
ստորագրության տեղը խի չի լինում նկար կամ անիմացիա տեղադրել ? :angry
ավելի ճիշտ լինումա, բայց էդ ինչ հիմար սահմանափակումա 19.5 Կբ :o գոնե 200 :angry

Rammstein
10.09.2011, 21:06
ստորագրության տեղը խի չի լինում նկար կամ անիմացիա տեղադրել ? :angry

Անշարժ նկար լինում ա դնել` 500x50 պիքսել առավելագույն չափերով:
Ստորագրության խմբագրման էջում նկարը upload արա, հետո ստորագրության մեջ գրի «Alt text», որտեղ Alt text-ը Popup-ով երեւում ա, երբ որ մկնիկի սլաքը պահում ես ստորագրության նկարի վրա:

Վահե-91
10.09.2011, 21:12
vbulletin-ը սարքողին որ տենամ ատամները բուռն եմ տալու :angry
DLE forum (http://www.dle-files.ru/)-ը կարգին բանա, թե ինչի հայերը չեն օգտվում, չգիտեմ: Ընդամենը 3$ արժի: Չեմիչե vbulletin http://i.smiles2k.net/angry_smiles/123.gif

Chuk
10.09.2011, 22:19
ստորագրության տեղը խի չի լինում նկար կամ անիմացիա տեղադրել ? :angry
ավելի ճիշտ լինումա, բայց էդ ինչ հիմար սահմանափակումա 19.5 Կբ :o գոնե 200 :angry
Որքան էլ զարմանալի ա, բայց էդ սահմանափակումը հենց դրված ա նրա համար, որ 200 կբ-անոց նկարներ ստորագրություններում չդրվեն՝ էջերը ծանրացնելով ;)

Lion
24.09.2011, 12:33
ՄԻ բան արեք, ախպեր, մեռանք էս " / ծ"-ի ձեռը տանջվելով... :(

Ժողովուրդ, "ծ"-ի խնդիրը լուծել եմ :) Խնդիրն այն է, որ երբ KDWIN Unicod-ով տպում ես, էկրանի ներքևի աջ անկյունի դրոշակի կողքի գրածը "En" կամ "Ru", ուշադիր, պիտի անպայման "En"-ի վրա լինի...;)

Universe
25.10.2011, 11:46
http://www.akumb.am/images/forumicons/music.png

Ա (http://www.akumb.am/images/forumicons/music.png)կումբի երաժշտության բաժնի իկոնկանա, որը չի բացվում ոչ մի կերպ

Chuk
25.10.2011, 12:03
http://www.akumb.am/images/forumicons/music.png

Ա (http://www.akumb.am/images/forumicons/music.png)կումբի երաժշտության բաժնի իկոնկանա, որը չի բացվում ոչ մի կերպ
:think

Տարբեր տեղերից փորձեցի, բացվում է: Էլի մարդ կա՞, ում մոտ նման խնդիր կա:

Ռուֆուս
25.10.2011, 12:43
http://www.akumb.am/images/forumicons/music.png

Ա (http://www.akumb.am/images/forumicons/music.png)կումբի երաժշտության բաժնի իկոնկանա, որը չի բացվում ոչ մի կերպ
Քեզանից ա, իմ մոտ բացում ա:

Universe
25.10.2011, 12:59
:think

Տարբեր տեղերից փորձեցի, բացվում է: Էլի մարդ կա՞, ում մոտ նման խնդիր կա:
Չէ, չի բացվում :think
Ուրիշ կոմպով էլ փորձեցի, նույննա, մի ժամ զագրուզկա ու etc... ա բերում, ու չի բացվում, քեզ, քուքի մուքի բոլորը մաքրել եմ.... մեկա, նույննա...
Լավ, կարողա կապիցա մարդ ես.. :think

Universe
06.11.2011, 17:04
Ուրեմն երբ նայում ես որևիցե ալբոմի նկար, Title bar ում ցույցա տալիս <span class="... ու տենց... Այսինքն, HTML թեգերն ընկել են <title> ---- </title> ների մեջ...

0david0
17.11.2011, 01:12
Մեկ մեկ որոնում կատարելիս գրումա դատաբազ էռռոռ :8

Նաիրուհի
23.11.2011, 11:12
Չուկ ջան, արդեն մի քանի օր է՝ չեմ կարողանում գրառում մեջբերել այլ թեմայում։ Միայն «հանել ընդգծումից» կոճակն է աշխատում։ Փորձել եմ երեք տարբեր համակարգչից և երկու բրաուզերով։
Ինչի՞ց կլինի :think

Rammstein
14.12.2011, 17:55
Որպես «Զվարճալի» բաժնի վերջին գրառում, գլխավոր էջում երեւում ա «Ակումբցիների գրառումների ծաղրանկարները» թեմայի John-ի գրառումը (Այսօր, 16:25), բայց որ մտնում եմ բաժին (http://www.akumb.am/forumdisplay.php/2-Զվարճալի), նշածս թեմայի կողքը ցույց ա տալիս «Rammstein - Երեկ, 22:50»: Փորձել եմ ուրիշ բրաուզերով, ու պրոքսիով, նույն բանն ա:

Ռուֆուս
14.12.2011, 18:13

Տարօրինակ ա, բայց իմ մոտ էդ թեմայի վերջին գրառումները ընդհանրապես չեն երևացել «Նոր Գրառումներ»-ում: :8

Rammstein
11.01.2012, 23:15
Վայրկյանը մեկ էս ա բերում.

Service Unavailable

User has reached the maximum amount of processes while being limited, Webmaster: please contact support. (9)

armen9494
21.01.2012, 17:09
անընդհատ սրանից էլ ա տալիս :(

Internal Server Error

The server encountered an internal error or misconfiguration and was unable to complete your request.

Please contact the server administrator, [email protected] and inform them of the time the error occurred, and anything you might have done that may have caused the error.

More information about this error may be available in the server error log.

Additionally, a 404 Not Found error was encountered while trying to use an ErrorDocument to handle the request.

Apache mod_qos/9.69 mod_fcgid/2.3.6 mod_auth_passthrough/2.1 mod_bwlimited/1.4 FrontPage/5.0.2.2635 Server at www.akumb.am Port 80

Ձայնալար
07.02.2012, 18:17
Հոդվածը հավանելու դեպքում, ֆեյսբուքի էջում հայտնվում է Ակումբի գլխավոր էջի, այլ ոչ թե տվյալ հոդվածի հղումը։

Ձայնալար
08.02.2012, 10:52
Հոդվածը հավանելու դեպքում, ֆեյսբուքի էջում հայտնվում է Ակումբի գլխավոր էջի, այլ ոչ թե տվյալ հոդվածի հղումը։

Առանց login լինելու հոդվածները ցույց չի տալիս: Առաջ կարծեմ տենց չէր, հնարավոր ա իրար հետ կապված խնդիրներ են:

Վահե-91
17.02.2012, 21:50
բլոգում քոմենտ ավելացնելուց հետո եկող հաղորդագրությունն անգլերենա

Ձայնալար
11.03.2012, 15:47
Firefox-ը թարմացնելուց հետո, մականուն ու գաղտնաբառ մուտքագրելու տողերը եկել են մեջտեղ ու երկարել են՝ մի խոսքով թռել են նկարի վրա, իրանց տեղում չեն:

Ձայնալար
11.03.2012, 15:49
Ֆեյսբուքի կոճակի տակ http://www.akumb.am/# հղումն ա ու ոչմիտեղ չի տանում:

Chuk
11.03.2012, 15:51
Առաջիկա օրերին ֆորումի համակարգը թարմացնելու եմ, ֆեյսբուքի հետ կապը «նորոգելու», հավանաբար էդ խնդիրները կլուծվեն էդ ժամանակ:

Վահե-91
25.03.2012, 23:35
ակումբի ժամը մի ժամ առաջ ա ընկել

Chuk
26.03.2012, 00:11
ակումբի ժամը մի ժամ առաջ ա ընկել
Ում մոտ էս խնդիրը կա, թող էջի վերևից մտնի ղեկավարման վահանակ (http://www.akumb.am/usercp.php), ձախ կողմի մենյուից ընտրի «Խմբագրել դրույթները (http://www.akumb.am/profile.php?do=editoptions)» կետը, բացված էջում գտնի «Ձմեռային/ամառային ժամանակի անցման (DST) դրույթներ» կետն ու այն դնի «Ձմեռային/ամառային ժամի անցումը (DST) միշտ անջատված է»:

Varzor
26.03.2012, 17:08
«Ձմեռային/ամառային ժամանակի անցման (DST) դրույթներ»-ում ցանկի տեքստը կիսատ է ցույց տալիս
Նկար չի թողնում վերբեռտնեմ կցորդի տեսքով:

Վահե-91
26.03.2012, 20:57
«Ձմեռային/ամառային ժամանակի անցման (DST) դրույթներ»-ում ցանկի տեքստը կիսատ է ցույց տալիս
Նկար չի թողնում վերբեռտնեմ կցորդի տեսքով:
կարողա adblock կամ noscript ունես տեղադրած ու խանգարում են ?

Varzor
27.03.2012, 10:44
կարողա adblock կամ noscript ունես տեղադրած ու խանգարում են ?
Ես բան չեմ տեղադրել` գործիս տեղի կոմպն ա, ստանդարտ թարմացումներով IE8-ն ա:
Էդ ինչին պիտի խանգարեր` նկար գցելուն, թե քոմբոյի տվյալները տեսնելուն?
Նկարի պահով կասկածում եմ ադինների վրա (արա դե լավը չեն էլի :)) )
Իսկ քոմբոյի պահով (ժամային գոտու կարգավորումների)` բրաուզերի վրա:
Հետաքրքիրն էն ա, որ ամուբի ուրիշ քոմբոներում տենց խնդիր չկա մոտս:

soultaker
05.04.2012, 02:08
Գրառումների ժամանակները ցույցա տալիս ամառային ժամանակով` +1 ժամ:

Moonwalker
05.04.2012, 10:11
Գրառումների ժամանակները ցույցա տալիս ամառային ժամանակով` +1 ժամ:

Նախորդ էջից՝

Ում մոտ էս խնդիրը կա, թող էջի վերևից մտնի ղեկավարման վահանակ, ձախ կողմի մենյուից ընտրի «Խմբագրել դրույթները» կետը, բացված էջում գտնի «Ձմեռային/ամառային ժամանակի անցման (DST) դրույթներ» կետն ու այն դնի «Ձմեռային/ամառային ժամի անցումը (DST) միշտ անջատված է»:

Universe
07.04.2012, 14:33
Ժամային գոտի. GMT +5, Ժամ՝ 15:30.

Chuk
07.04.2012, 15:01
Ժամային գոտի. GMT +5, Ժամ՝ 15:30.

Ընթերցի՛ր նախորդ գրառումը

Valentina
04.07.2012, 21:32
Նոր նկատեցի որ տված վարկանիշների ցուցակը 2 անգամ ա ցույց տալիս:

Rammstein
05.07.2012, 00:55
Նոր նկատեցի որ տված վարկանիշների ցուցակը 2 անգամ ա ցույց տալիս:

Աաաա, ես էլ սքրոլի դիրքին եմ նայում ու մտածում եմ «էս ե՞րբ հասցրեցի էսքան վարկանիշ տալ ու միաժամանակ չստանալ»: :D Առաջ տված ու ստացած վարկանիշների արանքում բրաուզերի սքրոլը մոտավորապես մեջտեղում էր կանգնում, հիմա ահագին վերեւ ա: :))

Universe
17.07.2012, 22:56
54436

http://www.akumb.am/image.php?u=22877&dateline=1342544436
աչքիս երկու հատ header('location:url') ա պարունակում )))կամել մեկը ինքլուդով կանչումա, երկրորդը կրկին ինչ որ քընդիշնից ելնելով ուղարկումա...
հակառակ դեպքում եթե exists չի լինում ուղղակի նաթ ֆաւոնդ կտար

One_Way_Ticket
10.09.2012, 21:26
Գրառումդ առաջին անգամ խնբագրելիս ոչ թե տեղում է բացվում խմբագրման պատուհանը, այլ նոր էջ է բեռնվում ընդլայնված ռեժիմով: Առաջ այդպես չէր: Իմ կարծիքով տեղում խմբագրելը ավելի արագ է և հարմար: Հազվադեպ է ընդլայնված ռեժիմ պետք գալիս: Երկրորդ անգամ խմբագրելիս, ի դեպ, արդեն տեղում է բացվում:

Rammstein
11.06.2013, 17:15
Էս վբուլի որոնման համակարգից բան չեմ հասկանում: Նոր «Խորհուրդ հեռախոս գնելու» (http://www.akumb.am/showthread.php/62134) թեման էի ուզում գտնեի, բացեցի մեկ ձեւով որոնումը, դրեցի, որ որոնի վերնագրում, գրեցի «հեռախոս» կամ «*հեռախոս*» չբերեց, գրեցի «Խորհուրդ» էլի չբերեց: Վերջը Գուգլով գտա: :esim

CactuSoul
11.06.2013, 17:42
Որոնման համակարգն, իսկապես, վատ է աշխատում (կամ չի աշխատում):

StrangeLittleGirl
11.06.2013, 18:40
Որոնման համակարգն, իսկապես, վատ է աշխատում (կամ չի աշխատում):

Հա, ես վաղուց ձեռ եմ քաշել, գուգլում եմ:

Artgeo
11.06.2013, 20:28
գուգլում գրում ես

ԲԱՌԸ site:akumb.am

StrangeLittleGirl
11.06.2013, 21:13
գուգլում գրում ես

ԲԱՌԸ site:akumb.am

Տենց էլ անում եմ :P

CactuSoul
02.07.2013, 19:49
[CODE] tag-ը լավ չի աշխատում․ մեջը [QUOTE] էի դրել, սիրուն մեջբերում սարքեց, այնինչ սպասում էի, որ պիտի տեքստ ցույց տա։

Dayana
26.08.2013, 12:06
Logout-ից հետո ֆորումի հիմնական էջի հղումը խոտանով է։

55919

Chuk
26.08.2013, 12:16
Logout-ից հետո ֆորումի հիմնական էջի հղումը խոտանով է։

55919

Ի՞նչ խոտան ա, Դայ

Dayana
26.08.2013, 12:37
Ի՞նչ խոտան ա, Դայ

Լինկը undefined արգումենտներ ունի, Արտ, որի արդյունքում չի գնում հիմնական էջ։ Նկարի ներքևի ձախ անկյունում պիտի երևա։

Dayana
26.08.2013, 12:45
Լինկը undefined արգումենտներ ունի, Արտ, որի արդյունքում չի գնում հիմնական էջ։ Նկարի ներքևի ձախ անկյունում պիտի երևա։

Ուղղվեց։ Շնորհակալ եմ։

Dayana
06.10.2013, 17:44
Ժող, չեմ կարողանում նկար վերբեռնեկ ակումբում: Ինչ-որ խոտան կա՞ համակարգում, թե՞ լիմիտներ:

Error message:
500 [IOErrorEvent type="ioError" bubbles=false cancelable=false eventPhase=2 text="Error #2038"]

Chuk
06.10.2013, 17:45
Ժող, չեմ կարողանում նկար վերբեռնեկ ակումբում: Ինչ-որ խոտան կա՞ համակարգում, թե՞ լիմիտներ:

Կնայեմ: Երեկ ես էլ չկարողացա, ժամանակ չեղավ զբաղվելու:

Dayana
07.10.2013, 02:13
Կնայեմ: Երեկ ես էլ չկարողացա, ժամանակ չեղավ զբաղվելու:

Արտ, հաշվի առնելով, որ դու հիմա Ավետիս ունես :love գրողի ծոցը նկարների վերբեռնման համակարգը:

My World My Space
11.12.2013, 08:28
Ես չգիտեի, որ էս թվերին Զը Քլաբն էղել ա… Ու որ ես էլ թեմա եմ բացել սենց…

https://lh6.googleusercontent.com/-CE_iQ9Z3MHo/UqfraDQqDSI/AAAAAAAABFI/mEtveje5l3o/s1024/Screenshot_2013-12-11-08-25-26.png

Chuk
11.12.2013, 15:13
Ես չգիտեի, որ էս թվերին Զը Քլաբն էղել ա… Ու որ ես էլ թեմա եմ բացել սենց…
Tapatalk ծրագրի բագ ա, ըստ ամենայնի ինչ-որ պահերի չի կարողանում UNIX ամսաթիվը փոխարկի սովորական ամսաթվի: Մի քիչ նայեցի, ինչ-որ ռեալ լուծում ոչ մի տեղ չի առաջարկվում: Էլի կփորփրեմ:

Ռուֆուս
11.12.2013, 15:33
Tapatalkի ո՞ր վերսիան ա, 2-րդում նման բագ չկա

Chuk
11.12.2013, 15:47
Tapatalkի ո՞ր վերսիան ա, 2-րդում նման բագ չկա

Իմն էլ ա երկրորդը, կա նման բագ: Մի քիչ գնա էս կողմ արի, մեկ տենց ա բերում ամսաթիվը, մեկ նորմալ (իմ մոտ)

Ռուֆուս
11.12.2013, 15:48
4.3.0-ն ա՞

Chuk
11.12.2013, 15:55
4.3.0-ն ա՞
2.4.15

Ռուֆուս
11.12.2013, 16:00
2.4.15

Չուկ, Play Storeից 4րդ վերսիան քաշի, փորձարկի։ Իմ մոտ pro տարբերակն ա, բայց պիտի որ վճարովի ու անվճար վերսիաների մեջ տարբերություն չլինի

Chuk
11.12.2013, 16:10
Չուկ, Play Storeից 4րդ վերսիան քաշի, փորձարկի։ Իմ մոտ pro տարբերակն ա, բայց պիտի որ վճարովի ու անվճար վերսիաների մեջ տարբերություն չլինի

Play Store-ից քաշում եմ, մեկա ասածս վերսիան ա նստում :))
Երևի հեռախոսի հետ անհամատեղելի ա էդ վերսիան, չգիտեմ, ես հեռախոսներից բում-բում եմ

Վահե-91
11.12.2013, 16:33
Չուկ, Play Storeից 4րդ վերսիան քաշի, փորձարկի։ Իմ մոտ pro տարբերակն ա, բայց պիտի որ վճարովի ու անվճար վերսիաների մեջ տարբերություն չլինի
android 2.3-ի վրա տապատալկ 2-ից բարձր չի աշխատում :cry2

Dayana
12.12.2013, 17:51
Ժող, որ խնդրեմ, անձնական հաղորդագրության դեպքում e-mail տեղեկացում ստանալու խնդիրը կլուծե՞ք։ Պատրաստ եմ իմ ժամանակն ու ռեսուրսները տրամադրել։

BOBO
11.01.2014, 01:22
ֆայլ չի լինում կցել, հատուկ ա արված՞

Morg
04.02.2014, 19:17
Մենակ իմ մոտա՞ ֆեյսբուքի հավելվածը սենց ցույց տալիս:

http://i.snag.gy/nVCxb.jpg

Chuk
04.02.2014, 19:21
Մենակ իմ մոտա՞ ֆեյսբուքի հավելվածը սենց ցույց տալիս:
Բրոուզերն ու վերսիան կասե՞ս

Ուլուանա
04.02.2014, 19:29
Մենակ իմ մոտա՞ ֆեյսբուքի հավելվածը սենց ցույց տալիս:

http://i.snag.gy/nVCxb.jpg
Այսինքն՝ նորմալ չի՞, որ տենց ա ցույց տալիս :unsure։ Ինձ մոտ էլ ա տենց։
Իսկ ո՞նց պիտի ցույց տա, որ ճիշտ լինի։

Chuk
04.02.2014, 19:43
Սենց, Ան.

http://i.imgur.com/xl4a9MH.jpg

Այսինքն ՖԲ-ի բլոկը (լայք արածներն ու մնացածը) չպետք ա գան, ծածկեն «Վերջին թեմաներ» բլոկը, նստեն դրա վրա:

Եթե քո մոտ Morg-ի ցույց տված ձևով ա, դու էլ բրոուզերդ ու վերսիան ասա :))

Ուլուանա
04.02.2014, 19:55
Այսինքն ՖԲ-ի բլոկը (լայք արածներն ու մնացածը) չպետք ա գան, ծածկեն «Վերջին թեմաներ» բլոկը, նստեն դրա վրա:

Եթե քո մոտ Morg-ի ցույց տված ձևով ա, դու էլ բրոուզերդ ու վերսիան ասա :))
Հա՜։ Չէ, լավ, ես Morg–ի դրածում էդ ծածկածը չէի նկատել ուղղակի :D։ Ինձ մոտ նորմալ ա :)։

Morg
04.02.2014, 20:27
Բրոուզերն ու վերսիան կասե՞սԲրաուզերը chrome ա վերսիան չգիտեմ

V!k
05.02.2014, 16:06
Մենակ իմ մոտա՞ ֆեյսբուքի հավելվածը սենց ցույց տալիս:

առաջին անգամ մտնելուց իմ մոտ էլ է սենց բացվում, մի անգամ թարմացնելուց հետո ուղղվում է :think
Քրոմ 32.0.1700.107

Արամ
16.03.2014, 03:13
http://s22.postimg.org/xou453x7l/Untitled.png
Chrome Version 33.0.1750.154 m
Սենց բերում ա էն ժամանկ, երբ ակումբը առաջին անգամ ես բացում։

Արևհատիկ
28.05.2014, 18:28
Մականուն-գաղտնաբառ հավաքելուց հետո հիշելը նշում եմ, բայց չի հիշում, ամեն անգամ դուրս է գալիս համակարգից: Համակարգից է՞, թե՞ հնարավոր է ինձ մոտ մի բան էն չի:

Artgeo
28.05.2014, 18:46
Մականուն-գաղտնաբառ հավաքելուց հետո հիշելը նշում եմ, բայց չի հիշում, ամեն անգամ դուրս է գալիս համակարգից: Համակարգից է՞, թե՞ հնարավոր է ինձ մոտ մի բան էն չի:

Հավանաբար քուքիներն անջատված: Ուրիշ բրաուզերով փորձիր և եթե ամեն ինչ նորմալ է, բրաուզերդ ասա

Արևհատիկ
28.05.2014, 20:20
Հավանաբար քուքիներն անջատված: Ուրիշ բրաուզերով փորձիր և եթե ամեն ինչ նորմալ է, բրաուզերդ ասա
Ես chrome-ով եմ մտնում, բայց mozila-ով էլ փորձեցի, էլի նույնն է:
Բրաուզերի քուքիներն անջատված չեն:

Artgeo
29.05.2014, 00:23
Ես chrome-ով եմ մտնում, բայց mozila-ով էլ փորձեցի, էլի նույնն է:
Բրաուզերի քուքիներն անջատված չեն:

Որևէ մաքրիչ ծրագիր հո չե՞ս օգտագործում, ասենք CCleaner կամ այլ նմանատիպ ծրագիր: Միայն ակումբո՞ւմ է այդ խնդիրը, թե՞ այլ կայքերի հետ էլ

Արևհատիկ
29.05.2014, 18:56
Որևէ մաքրիչ ծրագիր հո չե՞ս օգտագործում, ասենք CCleaner կամ այլ նմանատիպ ծրագիր: Միայն ակումբո՞ւմ է այդ խնդիրը, թե՞ այլ կայքերի հետ էլ
Ընդհանրապես օգտագործում եմ, բայց վերջերս չեմ օգտագործել:
Խնդիրը միայն ակումբում է:

Artgeo
30.05.2014, 14:42
Ընդհանրապես օգտագործում եմ, բայց վերջերս չեմ օգտագործել:
Խնդիրը միայն ակումբում է:

https://support.google.com/chrome/answer/95606?hl=en
Էս մասում Ակումբը հո չկա՞ ցուցակում, պատուհանի ներքևի հատվածում

Freeman
30.05.2014, 17:30
Tapatalk-ով կարդացված թեմաները unread-ի մեջ ցույց ա տալիս, թարմացնելուց հետո էլ, արագ ինտերնետով էլ)
Ակումբից ա՞, թե՞տենց պիտի լինի:

Ռուֆուս
30.05.2014, 17:47
Tapatalk-իցդ ա :)

Արևհատիկ
30.05.2014, 18:38
https://support.google.com/chrome/answer/95606?hl=en
Էս մասում Ակումբը հո չկա՞ ցուցակում, պատուհանի ներքևի հատվածում
Չէ, չկա, բայց արդեն կարգավորվեց :)
Մերսի :)

Ռուֆուս
31.05.2014, 23:03
Ասում ա, 3 հատ նոր վարկանիշ ունես, մտնում եմ Ղեկավարման Վահանակ, մենակ երկու հատ նոր վարկանիշ է ցույց տալիս: Ու՞ր է երրորդը, բադասխան եք տալու :( :beee

iiiDima
16.06.2014, 11:04
Ընկերության առաջարկ ուղարկելուց հետո Redirect-ի էջի տվյալները այսպեսեն)))

http://i.imgur.com/U7DJscE.png (http://imgur.com/U7DJscE)

Լեո
11.07.2014, 13:53
Չգիտեմ բացթողում ա, թե չէ, բայց անձնագրում որոշ տեքստեր թարգմանված չեն.

http://i.imgur.com/f4guApq.jpg

V!k
19.08.2014, 14:57
Ո՞նց են համակարգչից նկար տեղադրում ակումբ: Իմ մոտ չի ստացվում:
իմ մոտ էլ չի լինում նկար տեղադրել ակումբ միանգամից համակարգչից, այս էռռոռն է բերում

http://i.imgur.com/dCFFFdj.jpg

The silent river
24.08.2014, 00:56
Կտացնում եմ թեմայի վրա, բացելու տեղը սենց մի հատ էջ ա բերում:
http://i60.tinypic.com/10fw5n9.png

Chuk
24.08.2014, 01:00
Կտացնում եմ թեմայի վրա, բացելու տեղը սենց մի հատ էջ ա բերում:
Ստուգիր բրոուզերիդ մեջ ավելորդ extension-ներ կա՞ն, թե՞ չէ: Համենայն դեպս անտիվիրուսներով էլ ստուգիր: Չեմ կարծում, որ ակոմւբից ա:

Վազգեն1997
26.08.2014, 09:49
Էս մենակ իմ մոտա սենց բաներ ըլնում? սաղ բրաուզեռները նույն բաննա բերում ու ես ամենինչը տեվումա մի 10-ից 15րոպե
http://i.imgur.com/tcVv6e2.jpg

iiiDima
05.08.2015, 10:45
Բարև ձեզ, գրանցվելիս Ֆորումի օրենքներ բաժնում կա փոքրիկ թերություն տեքստի հետ կապված, ահա այն՝

Չնայած [ARG:2 UNDEFINED]ը սպասարկող ադմինիստրատորներն ու մոդերատորները․․․

Լեո
02.02.2017, 22:03
Տրված շնորհակալությունը հեռացնելուց հետո շնորհակալություն հայտնողների ամբողջ ցանկը փակվում ա ու միայն refresh անելուց հետո ա երևում:
Սա նորմա՞լ ա, թե՞ վրիպակ:

Chuk
02.02.2017, 22:06
Տրված շնորհակալությունը հեռացնելուց հետո շնորհակալություն հայտնողների ամբողջ ցանկը փակվում ա ու միայն refresh անելուց հետո ա երևում:
Սա նորմա՞լ ա, թե՞ վրիպակ:
Հավանաբար փլագինի bug ա, բայց էնպիսի բագ ա, որ դա շտկել փորձելու համար հաստատ ժամանակ չեմ ծախսի։ Ներողություն։

Sent from my A0001 using Tapatalk

Brutus
07.11.2017, 19:21
Ժողովուրդ ֆորումի անդամներից մեկին նամակ եմ գրում ասում ա 15 վայրկյան հետո նորից փորձի, քիչ հետո նորից եմ ուղարկում հետ ա գալիս ստացած նամակների էջը։ Լավ մտածում եմ ուրեմն ուղարկեց նամակը, բացում եմ ուղարկած նամակներ բաժինը գրում ա 0 նամակ։ Ինչ անեմ՞

Brutus
07.11.2017, 22:29
Խնդիրը լուծվեց ։) պարզվում ա որ երբ նամակ եմ ուղարկում իմ մոտ չի պահպանվում օրինակը մինչև հետ չեն պատասխանում (ոնց որ)

Ուլուանա
13.08.2023, 23:28
Ավելի հարմար թեմա չգ
Քանի օր ա` Ակումբը Google Chrome-ով բացելիս մկնիկով սքրոլն ընդհանրաես չի գործում: Այլ էջեր, ինչպես նաև Ակումբն, օրինակ, mozilla-ով բացելու դեպքում լրիվ նորմալ ա. սքրոլը գործում ա: Ինչի՞ց կլինի:

Աթեիստ
27.08.2023, 02:08

Դեռ կա՞ խնդիրը։

Ուլուանա
28.08.2023, 21:09
Դեռ կա՞ խնդիրը։
Չէ, անցել ա ինքնիրան :)): Բայց եթե գիտես` ինչից էր, ես էլ կուզենայի իմանալ:

Աթեիստ
29.08.2023, 00:08
Չէ, անցել ա ինքնիրան :)): Բայց եթե գիտես` ինչից էր, ես էլ կուզենայի իմանալ:

Չէ, իմ որ չի եղել, եթե դեռ դիտվում էր, պատրաստվում էի տարբեր սարքերով ու բռաուզերներով ստուգել ։)