PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայկական ռադիո սերիալ



Artgeo
18.01.2007, 21:04
Ինտերնետ ունենալուն պես այդ հնարավորությունը օգտագործել եմ հայ էությանս քաղցը բավարարելու համար։ Մինչև Երևան գալս բավականին մեծ քանակությամբ հայկական կայքեր եմ գտել ու հագեցրել ծարավս։ Սկզբում հայ ազգի անցյալի, իսկ հետագայում նաև ներկայի վերաբերյալ բավականին մեծ ինֆորմացիա էի գտել ինտերնետում։ Սակայն, ինչ խոսք ինչ չէր հետաքրքրում որևէ մեկի կողմից մգացված կամ հակառակը գունազարդված իրականությունը։ Օրերից մի օր, երբ ուսումնասիրում էի հերթական գտածս վեբ կայքերը, հայտնաբերեցի սկզբում ոչ մի բանով չգրավող և հայության հետ գրեթե կապ չունեցող http://antenna.am/ կայքը: Բայց, մի քանի էձ նայելուց հետո պարզվեց, որ սխալվում էի: Այդ կայքի էջերից մեկում հայտնաբերեցի Երևանյան իրականության վրա հիմնված երևի միակ հայկական ռադիո սերիալը:
Բոլորիդ խորհուրդ եմ տալիս քաշել ու լսել այս սերիալը http://antenna.am/audio.html
Ինձ որ շատ դուր եկավ, թե՛ սերիալի որակը, թե՛ նրա առաջ քաշած հարցադրումներն ու նրա շեշտադրումները:

Ցավոք սերիալը ավարտին հասցված չէ: Այն ժամանակ երբ գտա սերիալը, նամակ ուղարկեցի կայքի ադմինիստրացիան: Ստացա պատասխան, որտեղ գրված էր, որ շարունակությունը կլինի շուտով, սակայն 5 տարին անցավ, իսկ «շուտովը» դեռ չի անցել:
Սերիալի պատրաստումը ֆինանսավորել է OSI Հայաստան (http://www.osi.am/)- ը

StrangeLittleGirl
18.01.2007, 22:26
Ես մի հատ ռադիո սերիալ լսում էի ռադիոյով: Օգնում էր, որ կարողանամ առավոտները շուտ արթնանալ: Անունը չեմ հիշում, բայց մեջը թրաֆիքինգ կար, հետո էդ զոհը ինքնասպան է լինում… ինչ-որ էդ տեսակ բաներ էին, բայց չեմ հիշում՝ վերջ ուներ, թե չէ: Կարծեմ հետո դա էլ սկսեց չօգնել, որ արթնանամ, ու ես քնած էի մնում: