PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Չակ Պալանիկ - Ուղեկցություն



Rhayader
03.01.2010, 17:08
Շարունակում եմ հայ ընթերցողի համար ժամանակակից արտասահմանյան գրականության թարգմանություններ կատարելը: Այս անգամ՝ Չակ Պալանիկի «Ուղեկցություն» պատմվածքն է, նորից իմ թարգմանությամբ:
http://twistedperception.freefo.de/viewtopic.php?f=23&t=158&start=0

Ֆոտոն
04.01.2010, 02:47
Թարգմանության համար ընտրված ստեղծագործությունն ինձ դուր եկավ: Արժեր թարգմանել: :)
Շնորհակալ եմ:
Թարգմանությունն էլ լավն էր, չնայած մի քանի բառ միգուցե ավելի հարմար թարգմանություն կգտնեին: Օրինակ՝ հոսփիս կամ կապոտ:
Լավ: Էդ հեչ:
Ապրես: :)

Sphinx
04.01.2010, 16:20
Ապրես, մի քանի խմբագրական դիտողություն ունեմ: Եթե ցանկանաս, հետո կասեմ:

Rhayader
04.01.2010, 16:27
Կապոտ բառը պարզապես սիրում եմ) իսկ հոսփիսը չի թարգմանվում, որովհետև հայկական իրականության մեջ տեղ, որը նախատեսված է անբուժելի հիվանդներին մինչև մաեռնելը պահելու համար, չկա: Ստուգելու համար համեմատել եմ նաև ռուսերեն թարգմանության հետ:
Այս պատմվածքը հիմնականում հենց քո համար էր թարգմանվել) ուրախ եմ, որ դուր եկավ:

StrangeLittleGirl
05.01.2010, 16:34
Կապոտ բառը պարզապես սիրում եմ) իսկ հոսփիսը չի թարգմանվում, որովհետև հայկական իրականության մեջ տեղ, որը նախատեսված է անբուժելի հիվանդներին մինչև մաեռնելը պահելու համար, չկա: Ստուգելու համար համեմատել եմ նաև ռուսերեն թարգմանության հետ:
Այս պատմվածքը հիմնականում հենց քո համար էր թարգմանվել) ուրախ եմ, որ դուր եկավ:

Կա տարբերակ. անկելանոց: Բայց նենց գեշ ա հնչում, որ, կարծում եմ, հոսփիսը նախընտրելի տարբերակ է՝ մինչև նոր բառ հորինվի:

Rhayader
05.01.2010, 21:40
Բյուր, իսկ պատմվածքը կարդացի՞ր:

StrangeLittleGirl
06.01.2010, 00:31
Բյուր, իսկ պատմվածքը կարդացի՞ր:

Չէ :)) Էս պահին երեք գիրք եմ զուգահեռ կարդում, ժամանակ չկա: Հենց երկուսը վերջացնեմ, կկարդամ ;)

Mark Pauler
23.02.2010, 18:09
Լավն էր: Հետաքրքիր էր:

Whyspher Whisper
28.02.2010, 02:48
Հետաքրքիր էր, բայց ոչ էդքան հոգեհարազատ:
Կարծում եմ մեր իրականությանը քիչ է վերաբերում: Հերոսի զբաղմունքը` միապաղաղ կոնվեյերային աշխատանքը, հակառակ դեպքում վառարանի երախը ընկնելու վտանգի տակ, իսկապես կբերի կյանքի անիմաստության զգացմանը... (Մեր իրականության մեջ 1. մարդիկ կոնվեյերային աշխատանքի մեջ /ուղիղ թե փոխաբերական իմաստով/ էդքան էլ հաճախ չեն ներգրավված լինում, 2. համենայն դեպս իմ դիտարկումներով, քչերն են մտածում իրենց արածների իմաստի մասին:) Հուսահատությունն ու անորոշությունը ուշադրությունը դարձնում է տարբեր այլընտրանքային մոտեցումներին /ռացիոնալության համեմատ/: Էստեղ հերոսի բախտը բերում է /մեզ մոտ, հազիվ թե դա լինի եկեղեցին ու սոցիալապես օգտակար խորհուրդը /...
Հաճախ է պատահում, երբ ավելի վատ իրավիճակում գտնվող մարդու տեսնելով, թեթևանում ես կարծես, բայց, իրոք խորանալով դրա մեջ, կարող ես վերջնականորեն "վատանալ": Տվյալ դեպքում անմիջականորեն մահի հետ հանդիպելով` իսկապես կամ պիտի "աղբանոց շպրտես", կամ էլ դրա հետ "մի անկողնում քնես", իսկ մարդիկ ավելի հաճախ անում են առաջինը, քանի որ անհնար է "ապրել մի տան հարևանությամբ, որտեղ ամեն օր մարդիկ են մահանում": Իրականում. "ամեն մեկը կարող էր այստեղ ապրել": Ու բոլոր ժողովուրդները ունեցել են միջոցներ, ընդունելով այս խնդիրը, համակերպվել դրա հետ, հատուկ արարողակարգերով հաղթահարել ու ոչ "մոռացության" մատնել, ոչ էլ անընդհատ դրա մասին մտածել: (Մեր իրականության մեջ մինչև հիմա ամենաքիչը տարվա ընթացքում մի քանի անգամ "հատուկ օրերին" հիշում են մահացածներին ու որոշակի "պարտքի տուրք" կատարում:)


Երկար լեկցիա գրեցի, բայց դե ուզեցի արտահայտել կարծիքս:) Վերջ: