PDA

Դիտել ողջ տարբերակը : Հոդված. Նոր տարի՝ նոր ակումբ

Chuk
02.01.2010, 09:45
Էջը կարող եք նայել այստեղ՝ http://www.akumb.am/content.php?2

Philosopher
02.01.2010, 09:53
Ապրես, գնա քնի :))

Norton
02.01.2010, 10:00
Արտ ջան, շնորհակալ ենք, ապրես:good

Jarre
02.01.2010, 10:01
Անչափ երախտապարտ եմ, որ մեզ համար այսքան գործ եք անում :oyԱՊՐԵ՛Ք:)

Դատարկություն
02.01.2010, 10:03
Շատ շնորհակալ ենք:)

VisTolog
02.01.2010, 10:08
Շատ շնորհակալ ենք Չու՛կ:good:)

Արամ
02.01.2010, 10:12
Արտ շնորհակալ ենք:love

Adriano
02.01.2010, 10:50
Չուկ ջան շատ լավ միտք էր փոխոխություններ կատարել ակումբում: Այս ինտերֆեյսը իմ կարծիքով ավելի լավն է, ավելի ժամանակակից, մեկ հարց ունեմ, գրառում անելիս , երբ ուզում եմ սմայլիկ դնեմ որտեղից դնեմ?

Chuk
02.01.2010, 10:57
Adriano, Առայժմ միայն ընդլայնված ռեժիմում, առաջիկա օրերին կավելացնեմ նաև «արագ պատասխանում»

AniwaR
02.01.2010, 10:58
Վա՜յ, ինչ լավն ա::hands

ԿԳԴ
02.01.2010, 11:01
Շնորհավորում եմ և շնորհակալ եմ մեծ աշխատան կատարելու համար,;) մնումա հարմարվենք...:oy

Դեկադա
02.01.2010, 11:02
Շատ գովելի գործ եք արել, ապրեք

Lion
02.01.2010, 11:22
Էհհհ, հինը շատ էր դուրս գալիս: Նորում մի տեսակ "գծերը խառնված են": Բայց երևի ինչպես ամեն ինչ այս կյանքում, այնպես էլ հին դիզայնը գնաց... անվերադարձ:(

Annushka
02.01.2010, 11:36
Երեխեք ջան,ինձ շատ դուր եկավ նոր համակարգը, ապրեք կատարած աշխատանքի համար:love

Կարապետ
02.01.2010, 12:09
Շատ հավանեցի: :hands
Շատ լավնա: :hands

Rammstein
02.01.2010, 12:17
:) Շատ գեղեցիկ է: Շնորհակալություն Չուկին, ու էս գործում մյուս մեղավորներին: :)):)

masivec
02.01.2010, 12:22
Շատ շնորհակալ եմ:hands

A.r.p.i.
02.01.2010, 12:26
Շատ լավնա, շնորհակալություն:)

Ուլուանա
02.01.2010, 12:37
Իսկ ու՞ր է իմ Դար–մանրանկարը։ :cry Ես էս կապտածը չեմ սիրում։ :noti Բայց տոնածառը սիրուն ա։ :love

Yellow Raven
02.01.2010, 12:46
Շատ գեղեցիկ է, շնորհակալություն:)

Փոքրիկ
02.01.2010, 13:14
Չուկ, շատ շնորհակալություն:) Մնումա հարմարվենք:oy

unknown
02.01.2010, 13:21
Չուկ, շատ շնորհակալություն:)

Ուլուանա
02.01.2010, 13:28
Բայց ինչ խառն ու օտար ա ամեն ինչ։ Մի ժամ ման էի գալիս օգտագործողի ղեկավարման վահանակը, հազիվ գտա։ :D Ու միաժամանակ պատկերացրի, թե ինչքան ակումբցիներ են սխալ–մխալ բաներ անելու, ու դրա հետևանքով ինչքան շատ ա լինելու մեր՝ մոդերատորներիս գործը... :{ :D Մի խոսքով՝ մեզ համբերություն։ :))

Jarre
02.01.2010, 13:30

Պատասխանելու փոխարեն, ես արդեն մի երկու հատ սխալ շնորհակալություն եմ հայտնել :D

4a4
02.01.2010, 13:33
Շատ սիրունա, միքիչ անհարմարա բայց կսովորենք շնորհաոր:

Yeghoyan
02.01.2010, 13:37
Չուկ, լավը չի:cry

Tyler
02.01.2010, 14:00
Մի քիչ տարօրինակ ա էս նոր տարբերակը, տառերը փոքր են, տպավորություն ա որ մի էջի մեջ շաաատ մ ինֆորմացիա ա տեղավորվում :8 Բայց հարմարվելու վրա ա, երևի ուղղակի անսովոր ա :oy

Elmo
02.01.2010, 14:30
Բա որ ասում եմ էսպես չի մնա: Շնորհակալություն Չուկ ձյա: Շատ սիրուն ա: :love

Life
02.01.2010, 14:39
Շատ լավն ա,ապրես Չուկ:)

Ռուֆուս
02.01.2010, 14:45
Ինձ թվաց սխալ սայթ եմ մտել :)) Էս ինչ լավն ա :love

Ambrosine
02.01.2010, 15:28
Անձնագրիս աստղերը:cry Շա~տ սիրուն ա:roll
Չուկ ջան, շնորհակալություն:)

հ.գ. Դար Կապտաթույր:)) Շատ ծաղրեցինք, գլխներիս եկավ:D

aerosmith
02.01.2010, 16:12
Չուկ ջան շնորհավորում եմ, շաաատ գեղեցիկ ա ։ ու մի բան էլ չնայած մինչև նոր բուլետինի անցնելը արագությաւնը ահագին լավն էր, բայց էսօրվանից էլ ավելի ա լավացել։

Askalaf
02.01.2010, 16:15
Նոր տեսքն ինձ դուր եկավ։ ;)

Monk
02.01.2010, 16:26
Չուկ ջան, ապրեք:)Բայց որ Դար մանրանկարը վերականգնեք, լավ կլիներ, թե չէ էս կապույտ գույնից սառնություն է փչում: Մեկ էլ տառերը փոխելու ձև չգտա. տրանսլիտից հայատառ էլի:oy

Հայկօ
02.01.2010, 16:54
:o

Հա, Աստղ, կապտաթույր :D: Ուլուանայի հետ լրիվ համաձայն եմ ես էս հարցերում :)): Chuk, շնորհակալություն: Philosopher, շնորհակալություն :):

Life
02.01.2010, 17:11
Լավն ա,մնում ա հարմարվենք :)

LoK®
02.01.2010, 17:14
Չուկ ջան շատ լավն ա նոր տեսքը, շնորհակալություն:
Բայց առաջ բացած թեմաներում նոր գրառումները հայտվում էին, իսկ հիմա պիտի էջը թարմացնեմ որ հայտնվեն, տենց մի քիչ անհարմար ա :(
Էտ հնարավոր ա ուղղել? :)

Ռուֆուս
02.01.2010, 17:21
Չուկ ջան շատ լավն ա նոր տեսքը, շնորհակալություն:
Բայց առաջ բացած թեմաներում նոր գրառումները հայտվում էին, իսկ հիմա պիտի էջը թարմացնեմ որ հայտնվեն, տենց մի քիչ անհարմար ա :(
Էտ հնարավոր ա ուղղել? :)

Հա լիքը լավ բաներ կային, որոնք հիմա չեն աշխատում... Օրինակ օրվա, շաբաթվա ամսվա գրառումները, վերջին ստացած շնորհակալությունների որոնումը, անդամի բացած բոլոր թեմաների ու գրառումների որոնումը, հայերենի չռթիկը և այլն և այլն: Բայց ընթացքում սրանցից որոնք որ հնարավոր է միացնել, կմիացվեն, պետք է համբերենք :)

impression
02.01.2010, 17:45
Ինձ էլ շատ դուր եկավ: Ապրեն Չուկն ու Philosopher-ը: Շատ-շատ լավն ա:

Ungrateful
02.01.2010, 17:46
Հա լիքը լավ բաներ կային, որոնք հիմա չեն աշխատում... Օրինակ օրվա, շաբաթվա ամսվա գրառումները, վերջին ստացած շնորհակալությունների որոնումը, անդամի բացած բոլոր թեմաների ու գրառումների որոնումը, հայերենի չռթիկը և այլն և այլն: Բայց ընթացքում սրանցից որոնք որ հնարավոր է միացնել, կմիացվեն, պետք է համբերենք :)

Վարկանիշ ստանալու մասին տեղեկացումն էլ կմիացվի? :oy

Ֆոտոն
02.01.2010, 17:51
:love

Grieg
02.01.2010, 19:01
հիմա շատ ավելի հարմար ա կարդալ գրառումները, քանի որ գրառումների մեջտեղի ավելորդ մասերը չկան

_DEATH_
02.01.2010, 19:08
Թու տառերը վաբշե ա փոքրացել, զումը 300-ի վրա եմ դնում որ մի բան երևա: Բա տեքստի գույնը :(
Բաց կապույտի վրա բաց կապույտ, աչքերը փչացնելու ավելի լավ ձև հլը որ գիտնականները չեն հայտնաբերել:

Dayana
02.01.2010, 19:18
Ժող, ժամանակի ընթացքում կընտելանաք, մի մտածեք, ապրեն պարողները... էէէ. ինչ եմ ասում, ապրեն նոր վերսիան գնողներն ու տեղադրողները ;)

Բիձա
02.01.2010, 20:33
Դրամականը ոնց ուղարկել՞

Բիձա
02.01.2010, 20:43
Քանի որ թե տառերի չափսը փոքրացվել է, ապա լավ կլիներ գոնե սպիտակ ֆոնը մնար: Ես օրինակ լրացուցիչ ակնոց պետք է հագնեմ կարդալու համար: Եթե վարիանտ կա, գոնէ կաշառքով էս հարցը լուծենք: :)

masivec
02.01.2010, 20:53
մականունն էլ մի քիչ մեծացնենք

Philosopher
02.01.2010, 20:58
Դրամականը ոնց ուղարկել՞ Եթե խոսքը vBulletin 4 համակարգի համար անհրաժեշտ վճարի մասին է, ապա նոր համակարգը արդեն գնված է, և որևէ դրամական փոխանցման անհրաժեշտություն չկա :)

Երկնային
02.01.2010, 21:13
լավն ա :)

Chuk
02.01.2010, 21:15
Ժողովուրդ ջան, հակիրճ անդրադառնամ հիմնական հնչեցված հարցերին:
Ինչպես գրել էի, աշխատանքները դեռ լրիվ չի ավարտվել, բայց քանի որ չէի ուզում երկար ժամանակ ակումբը անհասանելի լիներ, որոշեցի այս վիճակով դնել շահարկման:

Դար Մանրանկար
Այս ոճի գունային անալոգ տարբերակը նախատեսվում է ավելացնել համակարգին՝ մոտակա 2 օրերի ընթացքում:

Տառաչափ
Տառատեսակի լռելյայն տարբերակը նախկինի պես կլինի Tahoma Armenian, որն առավել ընթեռնելի է: Իրականում տառաչափի փոփոխություն տեղի չի ունեցել: Փոփոխությունը կարվի այս գիշեր:

Գրառումների ավտոմատ թարմացում
Այս հնարավորությունը պատրաստված էր այսպես կոչված երրորդ կազմակերպության կողմից: vBulletin-ի նոր տարբերակի համար նրանք դեռևս տարբերակ չեն թողարկել: Զարգացմանը հետևելու ենք, նոր տարբերակի թողարկման պես կավելացնենք:

Տրանսլիտից հայատառի փոխարկում
Կավելացվի կամ այս գիշեր կամ վաղը:

Նախկինում եղած բոլոր հնարավորությունները, ինչպես նաև շատ ուրիշները կաշխատեմ լրացնել առաջիկա օրերի ընթացքում, ինչպես նաև կստեղծեմ թեմա, որում կներկայացնեմ համակարգի նորությունները ու օգտագործման սկզբունքները:

Monk
02.01.2010, 22:52
Չուուուկ, թեմաները բացում եմ, հազարից մեկ է բացում: Հիմնականում դատարկ էջ է:(

Դեկադա
02.01.2010, 23:17
Ստորագրությունս ոչ բոլոր գրառումնեում ա երեևում, ո?նց անեմ

Ռուֆուս
02.01.2010, 23:19
Ստորագրությունս ոչ բոլոր գրառումնեում ա երեևում, ո?նց անեմ

Պատասխանելիս պատասխանի պատուհանի ներքևի ձախ անկյունում կա «Ցույց տալ ձեր ստորագրությունը» դրույթը, դրա կողքը պծիչկա դրեք :)

Դեկադա
02.01.2010, 23:21
Պատասխանելիս պատասխանի պատուհանի ներքևի ձախ անկյունում կա «Ցույց տալ ձեր ստորագրությունը» դրույթը, դրա կողքը պծիչկա դրեք :)

Փաստորեն գրառում հենց անում եմ երևումա, իսկ հին գրառումներումս չի երևում

Ambrosine
02.01.2010, 23:22
Մոռացել էի Փիլիսոփային էլ շնորհակալություն հայտնեի:)

Norton
02.01.2010, 23:26
Հնարավոր չի իմանալ վերջին այցելությունից հետո քանի գրառում է կատարվել?
Գրառումների վերևի վերնագիրը շատ մեծ է, եթե հնարավոր է թող փոքրացվի:
Մեկ էլ գունային երանգների փոփոխություն լինելու է? կարծես նույն գարնանայինը լինի, բայց աչք ցավացնող ա:

Աբելյան
02.01.2010, 23:31
Մերսի Արտակ ջան: Մնում ա հարմարվենք::)

masivec
02.01.2010, 23:38
Իմ մոտ չի բացում ես էջը`http://www.akumb.am/showthread.php?4...astClick/page3

Marine-24
03.01.2010, 00:01
Շատ էլ հարմար է, շնորհակալություն::)

Mephistopheles
03.01.2010, 00:22
How do I write in Armenian?

Norton
03.01.2010, 00:29
How do I write in Armenian?

KDWN ծրագիր ունես?

Ambrosine
03.01.2010, 00:29
How do I write in Armenian?

Այս ծրագիրը բեռնի, Մեֆ ջան՝
http://network.am/?q=kd%20win&flag=1

Chuk
03.01.2010, 00:36
How do I write in Armenian?

Մեֆ, առայժմ մտիր http://hayeren.am/?p=Keyboard կայք, այստեղ գրիր ու copy-paste-ով բեր ակումբ: Մի քանի ժամ անց ակումբում ներդրված կլինի, հենց այս պահին դրանով ենք զբաղվում: Ամեն դեպքում հաջորդ անգլերեն գրառումները կտուգանվեն:

Mephistopheles
03.01.2010, 00:56
Ժողովուրդ ջան, ձևը գտա առայժմ...

Mephistopheles
03.01.2010, 01:06
Չուկ ջան, իսկ որ Յություբ-ից մեջբերում ենք անում միայն լինքն է ցույց տալիս, որն էլ հետագայում աառանձին պատուհանի մեջ է բացվում, մինչդեռ առաջ կարող էիր անմիջականորեն լսել... այս հատկությունը, եթե վերականգնվի գերազանց կլինի հակառակ դեպքում կորստի հետ պիտի համակերպվենք....

Enigmatic
03.01.2010, 01:49
Ուֆ:(

Chuk
03.01.2010, 01:51
Չուկ ջան, իսկ որ Յություբ-ից մեջբերում ենք անում միայն լինքն է ցույց տալիս, որն էլ հետագայում աառանձին պատուհանի մեջ է բացվում, մինչդեռ առաջ կարող էիր անմիջականորեն լսել... այս հատկությունը, եթե վերականգնվի գերազանց կլինի հակառակ դեպքում կորստի հետ պիտի համակերպվենք....

Մեֆ, նոր վիդեոները դնելու համար լինկը գրի
և թեգերի միջև: Իսկ նախորդ դրածները պետք է վերականգենք, եթե լուրջ պրոբլեմներ չառաջանան:

Հայկօ
03.01.2010, 02:01
Չուկ, երևի ամենաառաջնայինը հարկավոր ա ուղղել հենց գրառումների ցույց տալու ձևը, այնսինքն հենց էն ա պետք առավելագույնս հարմար դարձնել, ինչի համար էլ հիմնականում աշխատում ա «Դարը»՝ շփումը: Հստակ տարանջատված մեջբերումներ, գրառումների layout-ը, մականուն-ավատար-կարգավիճակ-գրառում խումբը, կարճ ասած՝ Ակումբի արտաքին տեսքը առավելագույնս մոտեցնել 3.0 Ակումբին (դե հիմնականում ու սկզբի համար, էլի :) ):

Kita
03.01.2010, 02:03
Արտ գույները կմքացնես, մեռա:noti

masivec
03.01.2010, 02:11
Միացնել հայերենը
Ջաաաաաաաաաան:yahoo

Ներսես_AM
03.01.2010, 02:14
«Գրել Հայերեն» համակարգը արդեն գործում է: Կարող եք օգտվել :oy

Հայկօ
03.01.2010, 02:21
Ես չեմ օգտագործում, բայց շնորհակայություն՝ օպերատիվության համար :):

Chuk
03.01.2010, 02:55
Միջավայրում մի շարք փոփոխություններ են արվել ու կարծում եմ, որ հիմա բավական հարմարավետ ու աչք չցավացնող է: Չնայած դեռ էլի փոփոխություններ կլինեն ընթացքում:

Chuk
03.01.2010, 05:25
Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Ներսես_AM (http://www.akumb.am/member.php?449-%D5%86%D5%A5%D6%80%D5%BD%D5%A5%D5%BD_AM) այսօր առաջացած խնդիրների լուծումներ առաջարկելու, ակումբի թարմացմանն օգնելու համար:

masivec
03.01.2010, 11:52
:B:B:B

Մանուլ
03.01.2010, 12:45
Լավն ա :)

total_abandon
03.01.2010, 13:12
Շատ լավնա, դզեց, այ կառգին դիզայնա արած, չնայած էս նույն դիզայնը մի տեղ տեսել եմ..... Շնորհավոր լինի, եւ Նոր տարին եւ նոր տեսքը ....

Ֆրեյա
03.01.2010, 13:23
:o մարդ մի ժամով ոտքը քաշում ա, ակումբը փոխում եք :)Էս ի՜նչ սյուրպրիզ էր :hands Շնորհավոր բոլորիս, ընտիր ա :)

Սերխիո
03.01.2010, 13:42
այ հիմա լավ ա,հայերեն կարողանում եմ

Dayana
03.01.2010, 13:43
Ներս, Չուկիտո - ապրեք: Սորի որ չսպասեցի ու չօգնեցի :oy Բայց որ պետք լինի բազան դռոփ անել, ձեն հանեք :))

Ներսես_AM
03.01.2010, 15:08
երեկ հայ հայ էր տենց պիտի անեինք :D մեկ ասեցի քեզ զանգեմ հանեմ քնից դու անես, մեկ էլ ասեցի լավ սպասի դզենք էն երեխուն քնից չհանենք :D

Lion
03.01.2010, 16:23
Սենց մի միտք եկավ - ով կարող է, ող այս թեմայում քվեարկություն ավելացնի, թե դուր է գալիս նոր դիզայնը, թե ոչ: Չնայած արդյունքը սկզբունքորեն պարզ է, բայց հետաքրքիր կլինի բաց քվեարկության արդյունքում տեսնել մասնակիցների կարծիքների դասավորումը...

Փոքրիկ
03.01.2010, 17:35
Ու՜խ :love, Ժող, Նավարկում կոճակը ինձ մոտ մենակ որևէ թեմա նայելուց ա հայտնվում;esim

Chuk
03.01.2010, 18:09
Սիրելի ակումբցիներ, Տեղեկացնեմ, որ ստացված վարկանիշները նայելու համար պետք է վերին աջ անկյունից այցելել դրույթներ (http://www.akumb.am/usercp.php)հղումով: Ակումբի համակարգի թարմացումից հետո այդ էջում երևում էին միայն ստացված վարկանիշները, բայց այս պահից սկսած կարող եք տեսնել նաև տված վարկանիշները, ինչպես նաև 5 րոպեի ընթացքում ջնջել այն, եթե պատահմամբ եք տվել:

Norton
03.01.2010, 19:01
Հնարավոր է այնպես անել, որ չրթիկը ավելանա, որով վարկանիշները փակվում էին ու ղեկավարման գրասենյակ մտնելը այդքան չէր ծանրանում:

Gayl
03.01.2010, 19:24
Շատ լավնա,շնորհակալ եմ բոլոր սարքողներից:

Albus
03.01.2010, 19:37
Ամեն ինչ շատ լավա, բայց ավելի ծանրա, ուշա էջը բացվում

masivec
03.01.2010, 20:05
Հնարավոր է այնպես անել, որ չրթիկը ավելանա, որով վարկանիշները փակվում էին ու ղեկավարման գրասենյակ մտնելը այդքան չէր ծանրանում:

Լավ կլնի ետ չռթիկից շատ տեղեր լինեն

Լեռնցի
03.01.2010, 20:18
Շնորհակալ եմ Չուկ ջան: Շատ հաճելի ու լավ լուծումներ ես տվել:

ministr
04.01.2010, 00:31
Բարլուս հայեր, էս ինչ խառա խուռա վիճակա?:o
Սմայլի համար էլ պտի մտնեմ ընդլայնված ռեժիմ?

Մդաաա... հլա որ աշխատում եմ ընտելանամ, ու զանազան խառա խուռայի մեջից ջոկեմ գրառումները: Շնորհակալությունների մեծածավալ տողը ընդհանրապես սպանումա...

Նոր ակումբից օգտվելու training-ներ չկան? :)

Chuk
04.01.2010, 00:46
Ministr, ուշադիր լինելու դեպքում կարելի էր նկատել, որ հստակ գրել եմ, որ մի շարք նախկինում եղած հնարավորություններ առաջիկաը օրերին կավելանան, այդ թվին է պատկանում արագ պատասխանի ռեժիմում սմայլերի ավելացումը: Հիմա փոքր ինչ պարզաբանենք: vBulletin համակարգն ունի որոշակի կմաղք, որի վրա կառուցվում է մնացածը: Ինչպես այս այնպես էլ նախկին տարբերակներում, մասնավորապես, արագ պատասխանելիս սմայլեր չկան: Դա ավելացրել էինք մենք, որ ավելի հարմար լինի: Էլի ենք ավելացնելու: Ինչ վերաբերվում է training-ին, ապա ճիշտն ասած որոշակի training-ներ պատրաստվում եմ սարքել, բայց ոչ քո ասած իմաստով: Քո ասածը ընդամենը շատ կարճ ժամանակում կհարմարվես ու կզգաս, որ նոր միջավայրը բավական հարմարավետ է: Ժողովուրդ ջան, ցավոք անխուսափելի է, որ նոր ոճի անցնելուց անսովորության պատճառով անհարմարություններ չզգաք, սակայն իրականում փոփոխությունների մեծ մասը դրական են ու նոր տարբերակին չանցնել ուղղակի չէինք կարող: Հնարավոր է անցումը շտապացրել ենք, բայց միևնույն է սա լինելու էր:

Chuk
04.01.2010, 02:45
Վերականգնվել է վարկանիշների հին տեսքը:

Chuk
04.01.2010, 03:35
Սիրով տեղեկացնում եմ, որ վիդեո դնելուց նախկինի պես youtube-ի հղումը կարող եք պարզապես պատճենել գրառման մեջ: Նաև վերականգնվել են նախկինում դրված վիդեոները, հղումների փոխարեն պատկերվում են հենց վիդեոյի տեսքով:

Chuk
04.01.2010, 03:43
Նախկինի պես բաժիններ մտնելիս կարևոր թեմաները պատկերվում են վերևում՝ մյուս գրառումներից առանձնացված:

Ֆոտոն
04.01.2010, 03:46
Սիրով տեղեկացնում եմ, որ վիդեո դնելուց նախկինի պես youtube-ի հղումը կարող եք պարզապես պատճենել գրառման մեջ: Նաև վերականգնվել են նախկինում դրված վիդեոները, հղումների փոխարեն պատկերվում են հենց վիդեոյի տեսքով:

Ո՜ւխխ :)

Chuk
04.01.2010, 03:48
Ենթաբաժինները նախկինի պես պատկերվում են սյունակով, ոչ թե իրար հետևից, ինչը հեշտացնում է անհրաժեշտ ենթաբաժինը գտնելը:

Chuk
04.01.2010, 04:19
Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ նախկինի պես ակումբ մտնելիս կարող եք տեսնել, թե ձեր բացակայությամ ընթացքում քանի նոր գրառում է կատարվել: Դա կերևա վերին աջ անկյունում, «Բարի գալուստ»-ով սկսվող տողի տակ: Գրվում է, թե քանի նոր գրառում է կատարվել և այդ տեքստը հղում է, կտտացնելով դրա վրա կբացվեն ձեր վերջին այցելությունից հետո կատարված գրառումները:

Այժմ նորից կարող եք տեղեկանալ նաև նոր ստացված վարկանիշների մասին: Նոր վարկանիշների մասին տեղեկացվում եք վերին աջ անկյունում գտնվող «Ձեր տեղեկացումները» ցանկից: Այդ ցանկից կտեղեկանաք նաև նոր անձնագրային հաղորդագրությունների մասին:

Հայկօ
04.01.2010, 04:21
Չուկ, «նոր գրառումները» բոլդ արա, էլի :):

Chuk
04.01.2010, 04:38
Հայկ, արած է, բայց չի պատկերվում: Հետո կուսումնասիրեմ պատճառը:

Իսկ առայժմ տեղեկացնեմ, որ ֆորումի գլխավոր էջում (http://www.akumb.am/forum.php)նորից ավելացվել է վերջին 24 ժամերին օնլայն եղած մասնակիցների վիճակագրությունը:

Chuk
04.01.2010, 05:03
Նորից նորմալ աշխատում է ակումբի WAP տարբերակը՝ http://wap.akumb.am հասցեով: Սակայն հայերեն մեքենագրումը դեռ ներկցված չի, որը թերևս կլրացնենք առաջիկա օրերի ընթացքում:

Արևհատիկ
04.01.2010, 14:20
Ապրես Չուկ, ընտիր ա :hands

CactuSoul
04.01.2010, 19:01
Chuk ջան, մի բան էլ ես ասեմ, բայց շատ կարևոր չի, էլի, եթե ազատ կլինես, դա էլ նայիր, լա՞վ:oy

Իմ տված վարկանիշների հղումները չեն աշխատում: Դրա փոխարեն ֆորումի հաղորդագրություն եմ ստանում.

Թեմա սահմանված չէ: Եթե դուք ճիշտ հղում եք օգտագործում, ապա խնդրում ենք, այս մասին տեղեկացնել ադմինիստրատորին

Ուղղակի ես հաճախ էի կիրառում այդ հղումները, անկեղծ ասած… բայց մեկ է, շտապ չի բոլորովին, առանց այդ էլ զգացվում է, թե ինչքան աշխատանք ես թափել ու ինչ գնով:kiss
Շնորհակալություն ամեն ինչի համար:)

Ներսես, քեզ էլ շնորհակալություն, մյուս բոլոր աջակցողներին էլ:)

Phil, սիրում եմ քեզ:love

A.r.p.i.
04.01.2010, 19:31
Չուկ, սենց մի բան եմ նկատել, նախկինում հնարավոր էր հղում կատարել xxx շնորհակալություն xxx գրառման համար վրա, հիմա չկա այդ հղումը, ուղղվողա՞: Դա գտնվումա

Chuk
04.01.2010, 19:36
Իմ տված վարկանիշների հղումները չեն աշխատում: Դրա փոխարեն ֆորումի հաղորդագրություն եմ ստանում.

Չէի նկատել, Ան ջան, հղումը սխալ էր գեներացվում: Շտկեցի: Շնորհակալություն:

Chuk
04.01.2010, 19:37
Չուկ, սենց մի բան եմ նկատել, նախկինում հնարավոր էր հղում կատարել xxx շնորհակալություն xxx գրառման համար վրա, հիմա չկա այդ հղումը, ուղղվողա՞: Դա գտնվումա

Արփի ջան, ներկայումս չկան այդպիսի հղումներ, բայց կաշխատեմ ավելացնել:
Շնորհակալությունների համակարգի նոր տարբերակի ծրագրավորողները դա չեն նախատեսել, բայց մի բան կանենք: Ուղղակի կարող է շուտ չլինի:

A.r.p.i.
04.01.2010, 19:42
Եղավ մերսի:)

CactuSoul
04.01.2010, 21:32
Չէի նկատել, Ան ջան, հղումը սխալ էր գեներացվում: Շտկեցի: Շնորհակալություն:

Քեզ շնորհակալություն, Արտակ ջան:):love

Գրկող smile եմ ուզում:think

KT'
04.01.2010, 21:39
Chuk ապրես..բաներ կան, որ անսովոր են դեռ, բայց կամաց-կամաց սկսում եմ գտնել տեղերը..ինչպես դու ես ասում "քայլ առ քայլ ..."

Տրիբուն
06.01.2010, 01:13
Լավ ա, սիրուն ա: Բայց մեծ մարդկանց համար, որ հազիվ մի բանի են սովորում երկու տարվա մեջ, լրացուցիչ գլխացավանք ա:

davidus
06.01.2010, 01:26
հետաքրքիր ա Չուկ ջան..... կամաց-կամաց կսովորենք :handsբևեռափայլը հետո կհանես չէ?

Ներսես_AM
07.01.2010, 03:51
Я сделал это :P
2 թե 3 օր գիշերները մտածելուց, (c) Վարդան Պետրոսյան, ու vBulletin (http://vbulletin.com)-ին քֆրտելուց հետո, վերջը ստացվեց. :love
Այսուհետ «Գրել Հայերեն» համակարգը գործում է նաև գրառումը խմբագրման պատուհանում, ինչպես նաև վարկանիշի մեկնաբանության դաշտում:

Եթե կհանդիպեք դաշտերի որոնցում այն չի գործում խնդրում եմ տեղյակ պահեք, որովհետև այս պահին էլ չեմ հիշում որտեղ չէր աշխատում: ;)

Chuk
07.01.2010, 03:58
Ներս, դու ուրիշ ես :love

ministr
07.01.2010, 11:58
Ներս ու Չուկ ջաներ, գրելուց տառաչափը փոքրա շատ, ու ամեն անգամ ստիպված սեղմում եմ "Փոխել խմբագրման ռեժիմը" 45390 գրառման պատուհանի աջ անկյունում:
Հնարավոր չի կամ մեծացնել տառաչափը, կամ էլ default դնել մյուս խմբագրման ռեժիմը?

Մեկ էլ հնարավոր չի սմայլերը դնել գրառման պատուհանի ոչ ընդլայնված տեսքի մենյուի մեջ?

Գալաթեա
07.01.2010, 15:11
Հա, գրառում անելուց իսկապես փոքր են տառերը:
Խանգարում ա ստեղծագործողի բաժնում գրելուց:

Chuk
07.01.2010, 19:17
Ներս ու Չուկ ջաներ, գրելուց տառաչափը փոքրա շատ, ու ամեն անգամ ստիպված սեղմում եմ "Փոխել խմբագրման ռեժիմը" 45390 գրառման պատուհանի աջ անկյունում:
Հնարավոր չի կամ մեծացնել տառաչափը, կամ էլ default դնել մյուս խմբագրման ռեժիմը?

Մեկ էլ հնարավոր չի սմայլերը դնել գրառման պատուհանի ոչ ընդլայնված տեսքի մենյուի մեջ?

Հա, գրառում անելուց իսկապես փոքր են տառերը:
Խանգարում ա ստեղծագործողի բաժնում գրելուց:

Մեծացրի տառաչափը: Եթե ձեր մոտ հինն է մնացել էջը Refresh արեք :)

Սահակ
08.01.2010, 20:56
Նկատեցի որ տառատեսակների ընտանիքը ընտրվում է հետևյալ հաջորդականությամբ՝

'Tahoma Armenian', Sylfaen, 'Arial Unicode', 'Arial Unicode MS', sans-serif;

Քանի որ ստանդարտ Լինուքսներում ոչ մի վերը նշված ֆոնտերից չկա, ապա ինքը ընտրում է sans-serif-ը, որը ընտրում է DejaVu Sans տառատեսակը: Այդ տառատեսակի հայերեն հատվածը շատ վատ է սարքած:

Համարյա բոլոր լինուքսներում նաև կան Freefont-ի ընտանիքի տառատեսակներ http://savannah.gnu.org/projects/freefont/

այս տառատեսակների հայերեն մասը շատ ավելի լավ որակի է: Օտգագործվել է հայերեն Latex փաթեթի յունիկոդացված տառատեսակը:

Այս ամենը հաշվի առնելով առաջարկում եմ տառատեսակների ընտրությունը դարձնել այսպես՝

'Tahoma Armenian', Sylfaen, 'Arial Unicode', 'Arial Unicode MS', FreeSans, sans-serif;

Chuk
08.01.2010, 22:03

Շնորհակալություն Սահակ ջան, FreeSans անպայման կավելացնեմ, էսօր, կամ վաղը: Մինչ այդ Ներսեսի առաջարկով ուրիշ բան էլ պիտի փորձեմ:

Chuk
10.01.2010, 01:32
Տառատեսակների ընտրության կարգը փոխվեց: Առաջին տեղում, Ներսեսի առաջարկով, ավելացվեց Tahoma ընտանիքը, հաշվի առնելով նոր Windows-ներում այդ ընտանիքի ֆոնտում ներդրված որակյալ հայերեն տառերը: Սահակի առաջարկով ավելացվեց նաև FreeSans տարբերակը՝ Linux օպերացիոն համակարգերի համար:

ministr
10.01.2010, 01:54
Ու հիմա user-ների մի մասի անունները ցույցա տալիս ուրիշ տառատեսակով մյուս մասինը ուրիշ....

Chuk
10.01.2010, 02:00
Ու հիմա user-ների մի մասի անունները ցույցա տալիս ուրիշ տառատեսակով մյուս մասինը ուրիշ....

Հմմմ...
Խնդրում եմ ֆուլ ռեֆրեշ անել, չօգնելու դեպքում screenshot ցույց տալ՝ խնդիրը հասկանալու համար:

Տարբեր ֆոնտերով տարբեր լեզուներո՞վ մականուններն են:

ministr
10.01.2010, 02:03
Այո, լատինատառ անվանումները ու ընդհանրապես գրառումները այլ տառատեսակով են, իսկ հայերենները հին, ճիշտ տառատեսակով...

Chuk
10.01.2010, 02:06
Այո, լատինատառ անվանումները ու ընդհանրապես գրառումները այլ տառատեսակով են, իսկ հայերենները հին, ճիշտ տառատեսակով...

Չգիտեմ, թե ճիշտ ասելով ինչ նկատի ունես: Կոնկրետ ես խորհուրդ եմ տալիս համակարգչի մեջ ունենալ Tahoma Armenia (http://hayeren.am/fonts/tahomaA.ttf) տառատեսակը, որն ընթերցելու համար շատ ավելի հարմար է, քան քո օգտագործած Sylfaen-ը (կարծում եմ, որ քո մոտ Sylfaen-ով է բացվում):

Իսկ թե այդ ասածդ խնդրի դեմն ինչպես առնել, կամ էլ բերել հին տեսքի, կքննարկենք, շնորհակալություն:

ministr
10.01.2010, 02:10
Սրա մասինա խոսքը օրինակ...

Ներսես_AM
10.01.2010, 02:10
Այո, լատինատառ անվանումները ու ընդհանրապես գրառումները այլ տառատեսակով են, իսկ հայերենները հին, ճիշտ տառատեսակով...
Մինիստր մոտդ Tahoma Armenian տառատեսակ կա՞

ministr
10.01.2010, 02:11
Չգիտեմ, թե ճիշտ ասելով ինչ նկատի ունես: Կոնկրետ ես խորհուրդ եմ տալիս համակարգչի մեջ ունենալ Tahoma Armenia (http://hayeren.am/fonts/tahomaA.ttf) տառատեսակը, որն ընթերցելու համար շատ ավելի հարմար է, քան քո օգտագործած Sylfaen-ը (կարծում եմ, որ քո մոտ Sylfaen-ով է բացվում):

Իսկ թե այդ ասածդ խնդրի դեմն ինչպես առնել, կամ էլ բերել հին տեսքի, կքննարկենք, շնորհակալություն:

Արտակ ջան ճիշտ ասելով ի նկատի ունեի հին, մեզ ծանոթ տառատեսակը :) Times Armenian-ի նման....

Chuk
10.01.2010, 02:12
Մինիստր, նայի նույն հատվածն ի՞նչ դյուրընթեռնելի ու գեղեցիկ է, երբ համակարգչի մեջ կա Tahoma Armenian (http://hayeren.am/fonts/tahomaA.ttf) տառատեսակը.

ministr
10.01.2010, 02:18
Մինիստր, նայի նույն հատվածն ի՞նչ դյուրընթեռնելի ու գեղեցիկ է, երբ համակարգչի մեջ կա Tahoma Armenian (http://hayeren.am/fonts/tahomaA.ttf) տառատեսակը.

Հասկացա :) Այսինքն ինձ մոտ միայն լատինատառ բառերն են երևում ձեր ասած Tahoma-ով, որովհետև Tahome Armenian ուղղակի չունեմ:
Բայց չէ, ավելի լավա չավելացնեմ, որովհետև Times armenian-ին նման տառատեսակները շատ ավելի ակնահաճո են :)

Chuk
10.01.2010, 02:22

Տպագիր նյութերում, միանշանակ: Առկա Unicode այդ տիպի ֆոնտերը աչք ցավացնող են, գծագրությունները թերի ու սխալ են: Բայց ընտրությունը քոնն է :)

ministr
10.01.2010, 02:27
Ճիշտն ասած չգիտեմ ինչ թերության կամ սխալների հետ ես, որովհետև ամեն ինչ շատ սիրուն ու նորմալա երևում, բայց ամեն դեպքում շնորհակալություն :)

Լեո
10.01.2010, 15:07
Մի քիչ անսովոր ա, բայց լավն ա :) Սիրեցի :սփյուրքահայսմայլիկ

Մանուլ
10.01.2010, 21:17
Չուկ, տառատեսակը մնալու ա Tahoma Armenian, թե՞ նորից կփոխվի Sylfaen: Իսկ եթե չի փոխվելու, հնարավո՞ր ա նենց անել, որ իմ մոտ Sylfaen-ով երևա: Շնորհակալություն :):

Chuk
10.01.2010, 21:19
Չուկ, տառատեսակը մնալու ա Tahoma Armenian, թե՞ նորից կփոխվի Sylfaen: Իսկ եթե չի փոխվելու, հնարավո՞ր ա նենց անել, որ իմ մոտ Sylfaen-ով երևա: Շնորհակալություն :):

Մանուլ ջան, նախկինում ևս եղել է Tahoma Armenian, այդպես ավելի քան 2 տարի:

Մանուլ
10.01.2010, 21:21
Մանուլ ջան, նախկինում ևս եղել է Tahoma Armenian, այդպես ավելի քան 2 տարի:

Ո՞նց :o Իմ մոտ միշտ Sylfaen-ով ա երևացել :o

Chuk
10.01.2010, 21:24
Ո՞նց :o Իմ մոտ միշտ Sylfaen-ով ա երևացել :o

Երևի թե նախկինում համակարգչի մեջ չի եղել Tahoma Armenian տառատեսակը, իսկ հիմա կա:
Սկզբունքն այսպես է, կայքը նայում է, եթե քո համակարգչում կա Tahoma Armenian տառատեսակը, ցույց է տալիս դրանով, չէ, անցնում է ցուցակի հաջորդին, այս դեպքում Sylfaen-ին:

Կոնկրետ ես խորհուրդ եմ տալիս Tahoma Armenian-ը: Սկզբում կարող է անսովորության պատճառով տհաճ լինել, բայց հետո կզգաս, որ շատ ավելի հարմար է կայքերի համար, քան սխալ գծագրությամբ Sylfaen-ը: Բայց ամեն վայրկյան կարող ես պարզապես uninstall անես Tahoma Armenian տառատեսակը, եթե իհարկե այլ տեղերում չես օգտագործում:

Մանուլ
10.01.2010, 21:27

Պարզ ա, շնորհակալություն :): Եթե չհարմարվեմ, uninstall կանեմ:

BOBO
10.01.2010, 21:47
Իմ մոտ տահոմա արմենիան չկա, բայց տահոմայովա ցույց տալի ոնց անեմ որ սըլֆաենով ցույց տա?

Chuk
10.01.2010, 21:51
Իմ մոտ տահոմա արմենիան չկա, բայց տահոմայովա ցույց տալի ոնց անեմ որ սըլֆաենով ցույց տա?

Երևի թե օգտագործում ես Windows 7, որի մեջի Tahoma ֆոնտում կան հայերեն տառերը:
Չես կարող:
Բայց հնարավոր է, որ sylfaen-ի սիրահարների համար հետո այլ տարբերակ նախատեսենք:

BOBO
10.01.2010, 22:12
Երևի թե օգտագործում ես Windows 7, որի մեջի Tahoma ֆոնտում կան հայերեն տառերը:
Չես կարող:
Բայց հնարավոր է, որ sylfaen-ի սիրահարների համար հետո այլ տարբերակ նախատեսենք:

Որ տահոման ջնջեմ չի լինի?

Chuk
10.01.2010, 22:13
Որ տահոման ջնջեմ չի լինի?
Խորհուրդ չեմ տա, Tahoma-ն սիստեմային ֆոնտ է, կարող է այլ տեղերում էլ գործարկվել:

Interdenominational
10.01.2010, 22:17
Հաճելի զարմանք ապրեցի կայքէջի նոր տարբերակի առաջին բեռնումից հետո:
Կայքի ղեկավարությունն, ինչ խոսք, խելացիորեն Նոր Տարվա սկիզբը որպես Նորի ու փոփոխության սկիզբ մատուցեց: Կեցցեք, ողջունում եմ...
Գույների ու երանգների «հանգիստ» անցումները, բաժինների որոշակիորեն ընդգծված տարանջատումները, փոքր-ինչ ակադեմիական ոճին հարող, բայց յուրօրինակությամբ ու կազմակերպվածությամբ միանգամից համակրանք է առաջացնում Կայքը: Շնորհակալություն…

Միայն մեկ բան է տակավին ինձ զարմացնում՝ առ այսօր կայքը չունի /համենայն դեպս տեսադաշտում/ իր «logotype»-ը: :)

Լեո
11.01.2010, 15:51
Իսկ որտե՞ղ է «Այսօրվա գրառումներ» կոճակը :oy

Chuk
11.01.2010, 17:40
Իսկ որտե՞ղ է «Այսօրվա գրառումներ» կոճակը :oy

Ինչպես արդեն ասել եմ, չկա, բայց կլինի:

Հայկօ
11.01.2010, 19:26
Իսկ որտե՞ղ է «Այսօրվա գրառումներ» կոճակը :oy

Ինչպես արդեն ասել եմ, չկա, բայց կլինի:

Իսկ մինչ այդ կառաջարկեի օգտագործել ահա այս հղումը.

http://www.akumb.am/search.php?do=getdaily

Ինտերֆեյսում չկա, բայց մեխանիզմն աշխատում է:

-=BaZeL^4=-
12.01.2010, 19:53
մմմ այ վ0ր տեքստը լավ առանձնանար միջավայրից ու ավելի ընթեռներլի լիներ շատ լավ կլիներ ... մնացածը շատ լավ ա

Ներսես_AM
13.01.2010, 03:30
Հարգելի ադմինիստրացիա, հնարավոր է սպոյլերի կոդը մի քիչ փոփոխել, այնպես, որ բացված մասում քլիք անելուց չփակվի?
Էտ դեպքում սպոյլերի մեջ դրված վիդեոները հնարավոր կլինի նայել, իսկ տեքստը` նշել ու քոփի անել:

Քանի որ պարզվեց որ միայն ինձ չէր, որ նյարդայնացնում էր այս փաստը, գիշերն էլ մտածելու համար ա (c) Վարդան Պետրոսյան, այսուհետև սփոյլեր տեգը բացվում-փակվում է գրածի վրա սեղմելուց, այ այսպես՝
ԲՕՕՕՕՕՕՕՕՕՕՕՕ,
չվախեցա՞ր :P
էտ էր մնում պակաս ԲՕից վախենայիր:D

Էդուարդ_man
13.01.2010, 13:07
Ինձ դուր չի գալիս նոր տարբերակը աչք ցավացնող է ու մի տեսակ խառնաշփոթ զգացողություն է առաջացնում: Շատ անհարմարավետ է ի տարբերություն նախքինի, այն աչքի համար ավելի հաճելի ու հանգիստ էր:

ministr
13.01.2010, 14:19
Սկզբից ինձ էլ էր շատ խորթ, բայց մեկ-երկու շաբաթից սովորում ես, նենց որ դիմացի :)

Ռուֆուս
14.01.2010, 16:47
Ֆորումի էջը ինչ լավն է, վերջին թեմաներով, գրառումներով ու բլոգերով :love

CactuSoul
19.01.2010, 19:26
Չէի նկատել, Ան ջան, հղումը սխալ էր գեներացվում: Շտկեցի: Շնորհակալություն:

Չուկ, էլի խնդիր կա՝ իմ տված վարկանիշների հղումների հետ կապված. հիմա էլ թեմայի առաջին էջն է բացվում՝ տվյալ գրառման վրա գնալու փոխարեն:

Սահակ
31.01.2010, 08:20
էս հոդվածի տակը գրում ա «148 Մեկնաբանություններ» պիտի գրի «148 Մեկնաբանություն»

Remix-Hayko
06.02.2010, 09:57
:) Նոր դիզայնը շատ ավելի լավն ա: Շատ շնորհակալ եմ նման ընտիր կայքի ;)համար:

aerosmith
06.02.2010, 23:49
շատ հոյակապ աշխատանքա, ու շատ ճաշակով , միայն Չուկ ջան էն վերևի տոնածառը արդեն հանելու ժամանակը չի՞՞

Chuk
06.02.2010, 23:50
շատ հոյակապ աշխատանքա, ու շատ ճաշակով , միայն Չուկ ջան էն վերևի տոնածառը արդեն հանելու ժամանակը չի՞՞

Առաջիկա օրերին կհանեմ :)
Իրականում ժամանակ ասածը չգիտեմ ինչ ա, որովհետև իմ կարծիքով զարդարված տոնածառը միայն ամանորի խորհրդանիշ չի :)

masivec
06.02.2010, 23:59
Սենց ավելի լավ ա Չուկ, շատ սիրուն ա;)

Chuk
12.02.2010, 21:39
Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ արագ պատասխանի ու արագ խմբագրման միջավայրերում հնարավորություններն ընդլայնվել են, այդ թվում ավելացվել է սմայլեր ներդնելու հնարավորությունը:

ministr
12.02.2010, 23:08
Ինչքան եմ սպասել դրան :)

Լեո
21.02.2010, 12:04
Միայն ի՞նձ մոտ է թեմաների վերնագրերի տակ «հեղինակ»-ը փոխվել «started by»-ի :8

Rammstein
21.02.2010, 12:18
Միայն ի՞նձ մոտ է թեմաների վերնագրերի տակ «հեղինակ»-ը փոխվել «started by»-ի :8

Սրա մասին ե՞ս… :think

Ի՞նչ բրաուզեր ա…

Հ.Գ. Չնայած` իմ մոտ 5 բրաուզերներով էլ (Opera 10.10, Opera 10.50 beta, Mozilla Firefox 3.6, Google Chrome 4, IE8) նորմալ ա ցույց տալիս:

Լեո
21.02.2010, 12:43
Սրա մասին ե՞ս… :think

Ի՞նչ բրաուզեր ա…
Այո՛, դրա մասին է խոսքը: Բրաուզերս Mozilla Firefox է: Առաջ չկար էդ պրոբլեմը, էսօր է հայտնվել:

Ընդ որում երբ գլխավոր մենյուից մտում եմ ֆորում, այնուտետև որևէ բաժին, այդ ժամանակ ամեն ինչ նորմալ է («հեղինակ»-ը հայերեն է), իսկ երբ մտնում եմ չկարդացված գրառումներ, գրում է էսպես՝ Started by «Անդամի մականուն», 29.02.2008 14:22 :

http://i48.tinypic.com/2nu4jn.jpg

Դատարկություն
21.02.2010, 12:52
Իմ մոտ էլ վարկանիշ տալու պատուհանն է խախտվել:)
http://img59.imageshack.us/img59/1973/75241461.jpg
Ձեր մոտ է՞լ է էսպես:)

_DEATH_
21.02.2010, 13:01
Իմ մոտ էլ քեշը մաքրելուց հետո Started by ա:

Powered by vBulletin® Version 4.0.2, առաջ կարծեմ 4.0.1