PDA

Դիտել ողջ տարբերակը : Գրեթե ինքնակենսագրություն



Artgeo
18.01.2007, 19:39
Իմ գրեթե ամբողջ կյանքը համեմված է եղել գրեթե առեղծվածային և գրեթե հեքիաթային «գրեթե» բառով։
Ամեն ինչ սկսվել է ծնողներիս գրեթե սիրահարվելուց ու գրեթե միանգամից ամուսնանալուց։ Հետագայում ես պետք է գրեթե անընդհատ զարմանամ, թե ինչո՞ւ են նրանք գրեթե միասին ու գրեթե բաժանված, բայց չեն կարողանում այդ ամենը հասցնել իր գրեթե տրամաբանական ավարտին։ Մորս արգանդում ապրել եմ 8 ամիս, այսինքն գրեթե այնքան, որքան պիտի ապրեի։ Ծնվել եմ գրեթե նորմալ քաշի ու եղել գրեթե սովորական երեխա։ Գրեթե քանդված երկրում, որն հետագայում պիտի վերածվեր գրեթե նոր, գրեթե կարգին երկրի։
Կյանքի գրեթե սկզբից իմ հետ եղել են գրեթե լուրջ խնդիրներ։ Գրեթե ոչ մեկին քուն ու դադար չեմ տվել։ Գրեթե միշտ ու գրեթե բոլորին անհանգստացրել ու նեղել եմ։ Գրեթե ոչ մեկին ու գրեթե ոչ մի խորհուրդ չեմ լսել, իսկ մանկապարտեզում գրեթե չար երեխա եմ եղել։
Գրեթե դպրոց չեմ գնացել, կամ գրեթե գնացել եմ։ Գրեթե չեմ սովորել, սակայն գրեթե գերազանցիկ եմ եղել։ Դպրոցի գրեթե ամենախելոք աշակերտն եմ եղել, սակայն դրա հետ միասին գրեթե ամենաչարը։ Գրեթե սիրել եմ գրեթե բոլոր դասատուներիս, իսկ մի մասին գրեթե ատել եմ։ Առաջին անգամ 16 տարեկանում գրեթե սիրել եմ, գրեթե ամբողջ հոգով։ Հետագայում գրեթե մոռացել եմ, բայց վստահ լինելով, որ գրեթե ամբողջ կյանքում գրեթե կհիշեմ նրան։
Դպրոցից հետո էլ գրեթե բան չի փոխվել։ Գրեթե ուսանող եմ, ունեմ գրեթե ընկերներ։ Ընկերներս ինձ գրեթե սիրում են, իսկ ոմանք էլ գրեթե ատում։ Գրեթե երջանիկ եմ։ Գրեթե մոլորված ու կորած։

Փաստորեն գրեթե կյանք եմ ապրել ու նույնքան գրեթե դարձել եմ մարդ։ Իմ հետ կապված ամեն ինչ գրեթե է ու հենց այդ պատճառով դուք էլ այս ամենը գրեթե կարդացիք, գրեթե հավանեցիք, կամ գրեթե չհավանեցիք։ Դուք գրեթե պատրաստ եք գրեթե կարծիք հայտնել, չնայած նրան, որ գրեթե չեք ճանաչում ինձ: Իսկ ես գրեթե թքած ունեմ ձեր գրեթե կարծիքի վրա:

Ես գրեթե հոգնել եմ այս գրեթե հիմար գրեթե կյանքից։

Malu
18.01.2007, 19:48
54 "գրեթե" :think

kiki
18.01.2007, 19:55
Արթ, ասեմ, որ մեզանից գրեթե բոլորը իրենց կյանքը գրեթե հենց այդպես են անցնում...այնպես որ, դու գրեթե մենակ չես էդպիսին...

Գոռ Ջան - Հայ
18.01.2007, 19:55
Էս հումորի պոռթկում էր՞, դառը իրականություն՞, թե նյարդերը տեղի տվեցին՞՞՞

Արշակ
18.01.2007, 19:58
Տենց որ նայենք, ցանկացած բան ասելիս էլ գրեթե յուրաքանչյուր բառից հետո կարելի է «գրեթե» բառն ավելացնել։ Բայց ի՞նչ օգուտ։ Իմաստային առումով գրեթե բան չի փոխվում։ Ուղղակի գրեթե անընթեռնելի է դառնում «գրեթեների» չափից դուրս շատ լինելու պատճառով։
Իսկ եթե «գրեթեները» մոռանանք, մի տեսակ տխրություն առաջացրեց։ Շատ բնորոշ ու ընդհանրական ինքնակենսագրություն էր։ :(

StrangeLittleGirl
18.01.2007, 22:12
Ուղղակի գրեթե անընթեռնելի է դառնում «գրեթեների» չափից դուրս շատ լինելու պատճառով։
Գրեթե ճիշտ ա :D

Ուլուանա
18.01.2007, 22:32
Գրեթե համաձայն եմ այս թեմայում գրված գրեթե բոլոր ասվածներին։ :D

Taurus
18.01.2007, 22:35
հաստատ էսօր Արթուրը հաստատ որոշել ա հաստատուն քայլերի դիմի, որ իր գրեթե կայնքի մի քնի գրեթեները հաստատ դարձնի որոշակի հաստատուն գաղափարներ:think

Բարեկամ
19.01.2007, 03:01
Արշակի հետ լիովին համամիտ եմ: Բայց խնդիրն էն ա, որ իրան անհագստացնում են էդ գրեթեները :think
տենաս հնարավո՞ր ա փոխել սանդղակը իդեալի աստիճանահարթակում :think

Ստեղծագործության տեսակետից որոշ գրեթեներ որոշ տեղերից որ հանվի, երևի ավելի ընթեռնելի ու դիպուկ կլինի:

Kita
19.01.2007, 12:02
գրեթե ճիշտ էիր գրել... որոշ տեղեր շատ էէիր տրագիկ դարձրել... բայց գրեթե դա քեզնից է...
բայց ինչպես ասվեց...շատերի մոտ այդպես կարող է ստացվի...ու ավելի վատ գրեթե:)

John
19.01.2007, 13:04
հավանեցի, լավ էր շարադրված, միայն թե «գրեթե» ների գոնե կեսը պետք չէին…

aniko
19.01.2007, 13:39
Գրեթե....
լավ ես գրել,
մի բան կա, բոլորս էլ կախված ենք այդ "Գրեթեից" ու երեևիներից, բայցերից, ու նման անիրական իրական բառերից

Artgeo
18.02.2007, 02:24
Ոչինչ չեմ ուզում... Իսկ ինչո՞ւ… Նստած եմ աթոռին ու մտածում եմ։ Սառնարանը դատարկ է և նույնիսկ ուտելիքով չեմ կարող ուրախացնել ինձ։ Հոգուս մեջ կատարյալ դատարկություն է։ Ցուրտը սողրստում է չհետազոտված ու տարօրինակ հոգուս ամեն մի մասնիկի մեջ… Լսում եմ «Երազի համար ռեքվիեմ» ֆիլմից երաժշտությունը ու մտածում եմ, բայց ամեն ինչ այնքան էլ վատ չէ։ Ողջ եմ ու առողջ... Բայց ես հոգնել եմ... Հոգնել եմ անընդհատ սպասելուց… Ու չհասկանալուց, թե ինչ է կատարվում իմ կյանքում… Հեշտ կլիներ պրինցիպները դնել մի կողմ ու ապրել՝ առանց մտածելու… ՈՉ… Չէր լինի հեշտ, քանի որ այդ դեպքում ես որպես անձ, կդադարեի գոյություն ունենալ…
Մենակություն... Ի՞նչ է մենակությունը... Մի կախա՞րդ, որը փախցնում է այն ամենը ինչ դու ունես կամ կունենաս... Կամ գո՞ւցե նա իր մոտ է հավաքում ու պահում քո բոլոր երազանքները, ծրագրերն ու հույսերը։ Երևի նա կանգնած է քո վերևում ու նայում է, թե ինչպես ես գիշերը լաց լինում, իսկ առավոտյան ղեկավարում ու ժպտում բոլոր 32 ատամներովդ…
Կանգնած եմ պատուհանի մոտ ու ծխում եմ։ Զգում եմ, թե ինչպես է ծուխը անցնում իմ միջով... Իսկ հետո, ծխի մի գունդ է դուրս գալիս... Ես եմ ու ծխախոտը ու ոչ ոք չկա։ Ես կարող ես «փոխանցել» նրան այն ամենը՝ ինչ պտտվում է ուղեղիս մեջ... Ու ոչ մեկ, երբե՛ք, չի իմանա դրանք… Քանի որ ես երբեք չեմ պատմի դրանց մասին։
Ի՞նչ անել… Ինչպե՞ս անել… Եվ արժե՞ որևէ բան անել…

CactuSoul
19.02.2007, 16:06
Գուցե շատ ցինիկ թվա պատասխանս, բայց ես լրիվ լուրջ եմ ասում. որ հարցերիդ պատասխաններն իմանաս, ինձ էլ ասա, հա՞…

Artgeo
28.10.2008, 22:34
Ոչինչ չեմ ուզում... Իսկ ինչո՞ւ… Նստած եմ աթոռին ու մտածում եմ։ Սառնարանը դատարկ է և նույնիսկ ուտելիքով չեմ կարող ուրախացնել ինձ։ Հոգուս մեջ կատարյալ դատարկություն է։ Ցուրտը սողրստում է չհետազոտված ու տարօրինակ հոգուս ամեն մի մասնիկի մեջ… Լսում եմ «Երազի համար ռեքվիեմ» ֆիլմից երաժշտությունը ու մտածում եմ, բայց ամեն ինչ այնքան էլ վատ չէ։ Ողջ եմ ու առողջ... Բայց ես հոգնել եմ... Հոգնել եմ անընդհատ սպասելուց… Ու չհասկանալուց, թե ինչ է կատարվում իմ կյանքում… Հեշտ կլիներ պրինցիպները դնել մի կողմ ու ապրել՝ առանց մտածելու… ՈՉ… Չէր լինի հեշտ, քանի որ այդ դեպքում ես որպես անձ, կդադարեի գոյություն ունենալ…
Մենակություն... Ի՞նչ է մենակությունը... Մի կախա՞րդ, որը փախցնում է այն ամենը ինչ դու ունես կամ կունենաս... Կամ գո՞ւցե նա իր մոտ է հավաքում ու պահում քո բոլոր երազանքները, ծրագրերն ու հույսերը։ Երևի նա կանգնած է քո վերևում ու նայում է, թե ինչպես ես գիշերը լաց լինում, իսկ առավոտյան ղեկավարում ու ժպտում բոլոր 32 ատամներովդ…
Կանգնած եմ պատուհանի մոտ ու ծխում եմ։ Զգում եմ, թե ինչպես է ծուխը անցնում իմ միջով... Իսկ հետո, ծխի մի գունդ է դուրս գալիս... Ես եմ ու ծխախոտը ու ոչ ոք չկա։ Ես կարող ես «փոխանցել» նրան այն ամենը՝ ինչ պտտվում է ուղեղիս մեջ... Ու ոչ մեկ, երբե՛ք, չի իմանա դրանք… Քանի որ ես երբեք չեմ պատմի դրանց մասին։
Ի՞նչ անել… Ինչպե՞ս անել… Եվ արժե՞ որևէ բան անել…

Ի՞նչ ա փոխվել, ոչինչ, մենակ ատամներիս քանակն ա նվազել...