PDA

Դիտել ողջ տարբերակը : Տարվա մարդ 2010 նախագիծ ակումբում

Adriano
31.12.2009, 16:46
Հարգելի ակումբացիներ, առաջարկում եմ փետրվարի մեկից ակումբում անցկացնենք այս նախագիծը: Ես մտածում էի ու փորձում վերլուծել մեր Հայստանի և հայերիս համար ովքեր են ունեցել մեծ նշանակություն: Այսինքն, ովքեր ասելով նկատի ունեմ այն մարդկանց, որոնք իրանց լուման են ունեցել Հայաստանի զարգացման գործում ցանկացած բնագավառում` մշակույթ, սպորտ, քաղաքականություն և այլն: Նման նախագիծ եղել է ռուսական հեռուստաընկերություններց մեկում, որի արդյունքում քվեարկության շնորհիվ պարզ դարձավ թե ռուսները ում են համարում տարվա մարդ,ընդ որում կապ չունի այդ հերոսը անցյալում է, թե ներկայում:Ես հենց ռուսականը չգիտեմ ինչպես է արվել, սակայն այստեղ կարելի է միտքը վերցնել և ամենինչ կատարել մեր ուզածով: Ուրեմն , որն է իմաստը ակումբացիները առաջարկում են իրենց նախընտրած հերոսին, ասենք ես առաջարկում եմ Հովհաննես Թումանյանին, ներկայացնում են նրան, բացատրում նրա դերը մեր պատմության մեջ և ինչն է հատկապես համարվում այդ մարդու ունեցած լուման հայ ազգի զարգացման մեջ: Զարգացում չի նշանակում միայն փող, ուտել ու խմել, զարգացումը այստեղ ավելի լայն է հոգեբանական, ավելի բարձր տեսանկյուններից: Մի խոսքով ներկայացված հերոսների մասին թույլ է տրվում այլ ակումբցիների կողմից ներկայացնել իրենց տեսակետները: Արդյունքում մեր կողմից ներկայացված հերոսների ցանկ է կազմվում և դրվում քվեարկության: Այսինքն այդ հերոսների մասին գրառումները օգնում են վերջնականապես կողմնորոշվելու, թե ով պետք է լինի տարվա մարդը: Թույլատրվում են բանավեճեր, հակառակ փաստարկներ: Այս նախագիծը առաջարկում եմ անցկացնել ողջ 2010թվականի ընթացքում մինչև նոյեմբերի վերջը, որից հետո կհավաքենք բոլոր ներկայացված հերոսներին ու կդնենք քվեարկության, և 2011 թ-ի հունվարի մեկին կունենանք հերոսի անունը:
Ես առաջարկում եմ այս մի ամիսը, այսինքն հունվարը նվիրել կազմակերպչական հարցերին, այսինքն արդյոք պետք ընտրել սահմանափակ թվով մասնակիցների, որոնք միայն պետք է ներկայացնեն իրենց հերոսին, թե ոչ, պետք է լինեն երկրորդ և երրորդ տեղեր թե ոչ, քվեարկությունը պետք է լինի բաց, թե փակ: Ես կարծում եմ սա կօգնի մեզ ճանաչել այն մարդկանց, որոնց մենք համարում ենք իսկական հերոսներ, ինչպես անցյալի և ներկայի, այնպես էլ ապագայի տեսանկյունից: Խնդրում եմ առաջարկեք ձեր մտքերը, հնարավոր է ավելի օրիգինալ բաներ կարողանանք ներմուծել, ես մեծ հաճույքով կկարդամ նոր առաջարկները և վերջում քվեարկության արդյունքում կտենանք ցանկանում ենք անցկացնել նման նախագիծ, թե ոչ:;)

Invisible man
31.12.2009, 16:51
Շատ ողջունելի առաջարկ ես անում: Ես միանում եմ: Բայց ինչի փետրվաից որ, ուշ չի:);)
Ու կառաջարկեի վերնագիրը լինի Տարվա հայ, ոչ թե Տարվա մարդ:

Adriano
31.12.2009, 16:53
Շատ ողջունելի առաչարկ ես անում: Ես միանում եմ: Բայց ինչի փետրվաից որ, ուշ չի
Հասկանում ես, նախ ցանկանում եմ կազմակերպչական հարցերը, առաջարկությունները պարզեմ, տեսնեմ մարդիկ ուզում են թե ոչ: Եվ այս ամենից հետո փետրվարի մեկից կսկսենք, հաշվի առնելով նաև տոնական խառը օրերը: Առաջարկդ հետաքրքիր է, ինչու ոչ, անվանումը այդպես էլ կարող ենք դնել:

Ambrosine
31.12.2009, 16:56
Անցյալի, ներկայի, ապագայի պահը լավ չհասկացա... այսինքն կարող ենք հենց Թումանյանին էլ առաջադրե՞լ, թե՞ 2010-ին Հայաստանի համար ամենից շատ արածներին:

Adriano
31.12.2009, 16:59
Անցյալի, ներկայի, ապագայի պահը լավ չհասկացա... այսինքն կարող ենք հենց Թումանյանին էլ առաջադրե՞լ, թե՞ 2010-ին Հայաստանի համար ամենից շատ արածներին:
Կարող ենք ներկայացնել մեր անցյալի և ներկայի հերոսներին, ժամանակը կապ չունի: Այսինքն սկսած Թումանյանից վերջացրած մեր այսօրվա հերոսներց:

Norton
31.12.2009, 17:01
Ես դնում եմ իմ թեկնածությունը՝ դարի մարդ անվանակարգում:

Adriano
31.12.2009, 17:02
Ես դնում եմ իմ թեկնածությունը՝ դարի մարդ անվանակարգում:
Այստեղ դեռ չենք դնում

Ambrosine
31.12.2009, 17:02
Կարող ենք ներկայացնել մեր անցյալի և ներկայի հերոսներին, ժամանակը կապ չունի: Այսինքն սկսած Թումանյանից վերջացրած մեր այսօրվա հերոսներց:
Ինձ թվում է, որ այդպես ավելի ծավալուն կլինի ու ավելի դժվար՝ ընտրություն կատարելու համար:
Այ եթե միայն 2010-ի համար <<աշխատենք>>, ավելի, կարծում եմ, օբյեկտիվ կլինի, մենք էլ կենդանի ականատես կլինենք՝ նրա գործունեության: Չնայած՝ առանձին կետով կարող ենք նաև ընտրել դարի մարդուն :think

Adriano
31.12.2009, 17:03
Ինձ թվում է, որ այդպես ավելի ծավալուն կլինի ու ավելի դժվար՝ ընտրություն կատարելու համար:
Այ եթե միայն 2010-ի համար <<աշխատենք>>, ավելի, կարծում եմ, օբյեկտիվ կլինի, մենք էլ կենդանի ականատես կլինենք՝ նրա գործունեության: Չնայած՝ առանձին կետով կարող ենք նաև ընտրել դարի մարդուն
Ես կարծում եմ սահմանափակել չարժի

Invisible man
31.12.2009, 17:04
Ես դնում եմ իմ թեկնածությունը՝ դարի մարդ անվանակարգում:

Ես կքվեարկեմ :D

Norton
31.12.2009, 17:09
Չնայած՝ առանձին կետով կարող ենք նաև ընտրել դարի մարդուն
Արդեն ընտրվածա:aha անցեք մնացած անվանակարգերին:oy

Adriano
31.12.2009, 17:28
Ավելացնեմ, որ յուրաքանչյուրս մեր հերոսը պետք է ունենանք, այսինքն չի թույլատրվում փոխել հերոսին: Մենք իրավունք ունենք արտահայտվելու այլ մասնակիցների ներկայացրած հերոսների մասին, սակայն իրավունք չունենք փոխել մեր ընտրած հերոսին: Այստեղ կարծես թե ամեն մեկը փորձելու է պաշտպանել կամ առաջ տանել իր հերոսին, բայց հայավարի չէ էլի, ասենք զանգի Սերժին ասի հլա մի հատ միջնորդի : Մենք մեր հերոսին պաշտպանում ենք մեր ունեցած նյութերով, գործերով: Խփել, դանակահարել, կրակել չկա:;)

Ambrosine
31.12.2009, 17:28
Ես կարծում եմ սահմանափակել չարժի
Այդ դեպքում վերնագիրը այդքան էլ համապատասխան չէ՝ Տարվա մարդ 2010:

Adriano
31.12.2009, 17:28
Այդ դեպքում վերնագիրը այդքան էլ համապատասխան չէ՝ Տարվա մարդ 2010:
Համաձայն եմ եկեք փոխենք, լսում եմ առաջարկներ:

VisTolog
31.12.2009, 19:17
Ես էլ թեմայի վերնագրից սկզբում հասկացա, թե ակումբցիների մեջից տարվա մարդ կամ ակումբցիա պետք ընտրել :))

Adriano
31.12.2009, 19:33
Ես էլ թեմայի վերնագրից սկզբում հասկացա, թե ակումբցիների մեջից տարվա մարդ կամ ակումբցիա պետք ընտրել
Դա էլա տարբերակ, սրան զուգահեռ կարող ենք տենց մի բան էլ կազմակերպել:

Adriano
01.01.2010, 09:50
Ժող ջան ևս մեկ բան ավելացնեմ, նախագիծը կարող ենք բաժանել պատմական ժամանակաշրջանների, պայմանական ժամանակաշրջանների, որովհետև ես մտածում եմ, որ երևի թե սխալ կլինի Արմենչիկին ասենք քվեարկության դնենք ասենք հենց նույն Թումանյանի հետ: Սակայն մյուս կողմից էլ շատ հետաքրքիր կլինի պարզել արդյոք այդպես բան հնարավոր է: Այս խաղը մեզ կօգնի ևս մեկ անգամ անցնել պատմությունով և հասկանալ թե հիմա ով է հայերիս միավորողը: Այսինքն այն պատմական մարդը, որը մինչև հիմա էլ ըստ մեզ մնում է ազգային հերոսը: Իսկ նրանց ովքեր դեռ չեն հասցրել մտնել պատմության խորքերը հնարավորություն կստանան անմիջականորեն ծանոթանալու հայկական պատմական հերոսներին: Իսկ ինչ վերաբերում է անվանմանը, օրինակ ռուսական տարբերակով այս սոցիալական խաղը, այսպես կոչված անվանում են <Имя Россия>, հիմա ես չգիտեմ, կարող ենք դրան նման մի անուն որոշել, սակայն ես ինքս ուղղված եմ, որպեսզի մենք ակումբեցիներով, մի նենց համով-հոտով հայկական անուն որոշենք, քանի որ արհեստականորեն ուրիշից վերցրածը այնքան էլ հաճելի չէ: Հետո հերոսին ներկայացնելիս անպայման անհրաժեշտ է կցել վերջինիս նկարը, եթե հնարավոր է: Խնդրում եմ առաջարկեք այս նախագծի համար անուններ և ներկայացրեք ձեր առաջարկները այս, իմ կարծիքով, հետաքրքիր խաղի անցկացման էտապների մասին:;)

helium
02.01.2010, 00:59
Ես ինչքան տեսել-լսել եմ, տարվա մարդը միշտ Գագիկ Ծառուկյաննա լինում :think

Adriano
02.01.2010, 10:47
Ես ինչքան տեսել-լսել եմ, տարվա մարդը միշտ Գագիկ Ծառուկյաննա լինում :think

Շատ լավ ես ասում, այ մենք կկազմակերպենք ու կտենանք արյոք դա այդպեսա: Այս խաղը իմ կարծիքով մեկ հարցի պատասխանելա տալիս, օրինակ եթե ձեր ասածով լինի ինչու ա դա այդպես? Այս հարցը իմ կարծիքով կարևորա, առաջին հայացքից թվում է թե պատասխանը շատ պարզ է, սակայն իմ կարծիքով պատճառները խորը արմատներ ունեն: Բացի դրանից ես մեր ժողովրդին դեռ այդ աստիճան պարզունակ չեմ համարում: Անհրաժեշտ է անցկացնել այս նախագիծը, որպեսի հասկանան բոլորը, որ հայ մարդը վերջի վերջո ցանկացած դժվարություններ անտեսելով, մթից և ցրտից հետո վերջի վերջո տեսնում է իրեն, կարողանում է դատել ավելի ազնիվ, ավելի հավասարակշիռ:

Adriano
03.01.2010, 03:07
Ինչ կասեն մեր ակումբցիները , եթե վերը նշված նախագծի անունը դնենք Հայոց ազգային հերոս կամ Ազգային հերոս: Խնդրում եմ , եթե կան առաջարկներ ներկայացրեք: Այնուհետև անունը որոշելուց հետո կորոշենք օրենքները, որոնց մի մասը ես կներկայացնեմ, այնուհետև, կավելացնենք բոլորովս: Խնդրում եմ լինել ավելի ակտիվ, մի ծուլացեք, առաջարկեք, ստեղծենք այս թեման, իմ կարծիքով շատ լուրջ բանա սա, որի արդյունքները դեռ կարիք կլինի նաև առանձին թեմայով վերլուծելու:;)

dvgray
03.01.2010, 08:41
ԵթԵ այսպիսի նախագիծ անցվացվելու է, ապա խնդրում եմ խտրականություն չանել, ու "Տարվա Մարդ" նախագծին զուգահեռ անցկացնել նաև "Տարվա Կնիկ" նախագիծը

Adriano
03.01.2010, 13:18
ԵթԵ այսպիսի նախագիծ անցվացվելու է, ապա խնդրում եմ խտրականություն չանել, ու "Տարվա Մարդ" նախագծին զուգահեռ անցկացնել նաև "Տարվա Կնիկ" նախագիծը
Dvgray ջան որպեսզի նման խտրականություն չառաջանա եկեք վերնագիրը դնենք ազգային հերոս, հերոսի տակ խտրականություն չի դրվում, այստեղ ցանկացած սեռի հերոսի կարաք ներառեք:

Դեկադա
03.01.2010, 13:48
Dvgray ջան որպեսզի նման խտրականություն չառաջանա եկեք վերնագիրը դնենք ազգային հերոս, հերոսի տակ խտրականություն չի դրվում, այստեղ ցանկացած սեռի հերոսի կարաք ներառեք:

Իսկ ինձ թվաց, որ հենց մարդ բառի մեջ ներառված է մարդ արարածը ՝անկախ սեռից, հակառակ դեպքում կարաք փոխեք. տարվա իգական կամ արական սեռի ներկայացուցիչ:;)

Adriano
03.01.2010, 15:51
Իսկ ինձ թվաց, որ հենց մարդ բառի մեջ ներառված է մարդ արարածը ՝անկախ սեռից, հակառակ դեպքում կարաք փոխեք. տարվա իգական կամ արական սեռի ներկայացուցիչ:;)
Իսկ կոնկրետ ձեզ, կամ դուք ինչպես եք կարծում ազգային հերոս անվանումը լավ չէ:

Adriano
03.01.2010, 16:01
Նշեմ մի շարք օրենքներ, այս նախագծի համար: Սակայն նախքան նրանց նացնելը կխնդրեմ ժամանակային պայմանները պարզենք, փետրվարի մեկից մինչև հոկտեմբրի 31-ը կլինեն քննարկումները և թեկնածունների առաջադրումը, հերոսների էլի, իսկ նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը կլինի քվեարկություն, քվեարկության արդյունքները կհայտարարավեն 2011 թ-ի հունվարի մինչև 13-ը: Ինչ եք կարծում ժամանակը շատ երկար է: Հիմա օրենքները.
1. հերոսի ընտրություն
ա. ընտրում ենք հերոսներ հայ հերոսներ ցանկացած բնագավառից, առանց ժամանակային սահմանափակման: Այսինքն քաղաքականություն, արվեստ, սպորտ, գիտություն և այլն
բ.յուրաքանչյուրը պետք է ընտրի 1 հերոս, համատեղ հերոսի ներկայացում չի թույլատրվում
գ.այս նախագծի ողջ ընթացքում հերոս փոխել չկա:
2.հերոսի ներկայացում
ա.նկար, եթե կա, եթե չկա նրան վերաբերող այլ նկարներ կարելի է դնել
բ. նախաբան
գ. կենսագրական ակնարկ
դ.կատարած գործերը
ե. ավարտական խոսք հերոսի մասին
3 հերոսին վերաբերող քննարկումներ ներկայացնողի և ակումբի այլ մասնակիցների միջև
ա. նշվում են տվյալ հերոսի մասին նոր տեղեկություններ
բ. եթե կան բացասական կարծիքներ դրվում են քննարկման
Այս օրենքները իմ կարծիքով բավական են, սակայն եթե կան նոր առաջարկներ խնդրեմ: Դեռ պետք է ներկայացվեն հերոսների քվեարկության հարցը:;)

Katka
03.01.2010, 20:47
Adriano ջան, միտքդ լավն է, բայց մի տեակ շատ խճճվեցի: Մտածում եմ գուցե ճիշտ կլինի ինչ-որ չափանիշներ առաջարկես: Հետո, կարծում եմ, արժե հանգիստ թողնել Թումանյանին: Ճիշտ կլինի խոսենք մեր ժամանակի "հերոսների" մասին: Ասենք, օրինակ, ես համարում եմ, որ տարվա մարդ է Հովոն: Կենսագրականը կներկայացնեմ հետո: Նա մեծ ներդրում ունի հայ հումորում եւ ոչ միայն, նա նաեւ լավ հաղորդավար է: Հովոն ունի նաեւ մեծ դերասանական տաղանդ: Նա, կարծում եմ, իրավունք ունի կոչվելու Տարվա մարդ, քանի որ այսօր հայ իրականության մեջ Հովոյի ներդրումը շատ մեծ է : Սա պարզապես օրինակ էր: :)

Հ.Գ. Կներես, ուղղակի մի տեսակ այդ ամենը Հայաստանի համար չի:oy

Adriano
03.01.2010, 21:02

Համաձայն եմ, որ խճճված է, սակայն ազգային հերոսների ցանկը փոքրացնել չեմ ցանկանում, ազատ ընտրություն թող լինի, դու հովոյին ես համարում ազգային հերոս խնդրեմ ներկայացրու, այնուհետև կդնենք քվեարկության, սակայն այստեղ խոսքը գնում է ոչ թե տարվա, այլ ազգային հերոսի մասին: Հասկանում ես Կատ ջան խդիրները ավելի լայն են, որովհետև այսօր հայերս և կոնկրետ ես ուզում եմ տեսնել թե ինչպես ենք մտածում մեր ներկայի, անցյալի, ապագայի նաև մարդկանց մասին և տեսնենք թե ով է համարվում ազգային հերոս:

Invisible man
03.01.2010, 21:02
Adriano ջան, միտքդ լավն է, բայց մի տեակ շատ խճճվեցի: Մտածում եմ գուցե ճիշտ կլինի ինչ-որ չափանիշներ առաջարկես: Հետո, կարծում եմ, արժե հանգիստ թողնել Թումանյանին: Ճիշտ կլինի խոսենք մեր ժամանակի "հերոսների" մասին: Ասենք, օրինակ, ես համարում եմ, որ տարվա մարդ է Հովոն: Կենսագրականը կներկայացնեմ հետո: Նա մեծ ներդրում ունի հայ հումորում եւ ոչ միայն, նա նաեւ լավ հաղորդավար է: Հովոն ունի նաեւ մեծ դերասանական տաղանդ: Նա, կարծում եմ, իրավունք ունի կոչվելու Տարվա մարդ, քանի որ այսօր հայ իրականության մեջ Հովոյի ներդրումը շատ մեծ է : Սա պարզապես օրինակ էր: :)

Հ.Գ. Կներես, ուղղակի մի տեսակ այդ ամենը Հայաստանի համար չի:oy

Ոնց թե, ուրեմն էս ահագին ազգի մեջ մի հատ կարգին մարդ չկար, որ էդ Հովոն ա 2009-ի տարվա հայը??? Իմ կարծիքով,օրինակ, 2009-ի տարվա հայը Նազիկ Ավդալյանն ա, չգիտեմ գուցե մենակ իմ կարծիքով: Բայց ինչքան հասկանում եմ պիտի ընտրենք բոլոր ժամանակների լավագույն հային, այնպես որ երկուսն էլ մի քանի հազարամյա ազգի լավագույն ներկայացուցիչ համարվել չեն կարող,

Katka
03.01.2010, 21:11
Ահա, հենց հարցը դրանում է, կարծում եմ, մի փոքր հստակեցնել է պետք` ինչ սկզբունքով: Ամեն մեկն էլ իր դերն ունի: Ուղղակի կարծում եմ արժե մեր ժամանակների մասին խոսել: Թումանյանին կամ Նժդեհին մի կողմ թողնենք:

Adriano
03.01.2010, 21:15

ՈՒղղակի նման դեպքում պակասում է այս նախագծի համն ու հոտը:

Invisible man
03.01.2010, 21:17
Ահա, հենց հարցը դրանում է, կարծում եմ, մի փոքր հստակեցնել է պետք` ինչ սկզբունքով: Ամեն մեկն էլ իր դերն ունի: Ուղղակի կարծում եմ արժե մեր ժամանակների մասին խոսել: Թումանյանին կամ Նժդեհին մի կողմ թողնենք:

Դա ուրիշ բան, բայց կարծում եմ Adriano-ի թեմայում խոսքը գնում է ազգային հերոսի մասին(չնայած վերնագիրը լրիվ այլ բան է ասում): Քո ասազն էլ է հետաքրքիր, բայց կարծում եմ առանձին թեմայի նյութ է:

Katka
03.01.2010, 21:20
Հա, դե նայեք, առաջարկեցի էլի:

Adriano
03.01.2010, 21:24
Հարգելի ակումբացիներ ես լրիվ հասկանում եմ Kat-ի դիրքորոշումը, համարում եմ, որ լուրջ տեսակետ է, սակայն այս նախագիծը ոչ թե պիտի լինի այս ժամանակների, այլ բացառապես ժամանակԹ հաշիվ չէ: Հերոսը մնումա հերոս: Այ հետաքրքրությունը հենց նրանումա, որ երևա թե տարիքային յուրաքանչյուր խումբ ինչպես է կարծում այս կամ յան հերոսի մասին, թեկուզ դա լինի Արամ Ասատրյանը: Հասկանում եք կարող է վերջում պարզվի, որ ասենք Թումանյանը բռնելա 40-րդ տեղը ասենք, Արմենչիկը երկրորդ, սա արդեն լուրջ խնդիրա: Ճիշտ է ժամանակները փոխվում են, սակայն Թումանյանը, երբեք չի կորցնում իր շքեղությունը: Ճիշտ է ասված, որ համեմատության սանդղակ պետք է լինի, այ դա որոշում է յուրաքանչյուր քվեարկող իր սրտում, իսկ ինչու մարդկանց դնենք ռամկեկի մեջ: մեկը իր սանդղակով, չգիտեմ, որ կընտրի Արմենչիկին, մյուսը Պողոսին ու Պետրոսին, սա լուրջ վերլուծության կարիք ունի : Մենք բոլորս էլ ունենք մեր սանդղակը, որը մենք ձավորել ենք դպրոցից, ծնողներից, համալսարանից, ընկերներից , պապիից, տատիից, մի խոսքով դեմոկրատիա մինչև վերջ, վերջի վերջո տենանաք , ով ումա ազգային հերոս համարում:

Katka
03.01.2010, 21:25
Դա ուրիշ բան, բայց կարծում եմ Adriano-ի թեմայում խոսքը գնում է ազգային հերոսի մասին(չնայած վերնագիրը լրիվ այլ բան է ասում): Քո ասազն էլ է հետաքրքիր, բայց կարծում եմ առանձին թեմայի նյութ է:

Դե, ուրեմն` Ազգային հերոսը այսօր:

Դեկադա
04.01.2010, 10:17
Ժող ես կարծում եմ Ազգային Հերոս և Տարվա Մարդ հասկացությունների մեջ կա էական տարբերություն: Տարվա Մարդ, իմ կարծիքով, պետք ա ընտրենք նրան, ով այս մի տարվա մեջ կատարել է շատ գործեր, որոնք ոչ միայն բնութագրել են իրեն ու իր գործենեության հետագա ճանապարհի համար խթան հանդիսացել, այլ նաև ինչ որ տեղ բարձրացրել են ժողովրդի կենսամակարդակը,զարգացման հետագա ուղղություններ ցույց տվել: Ի դեպ Տարվա Մարդ տիտղոսը դա փոխանցովի է: Իսկ Ազգային Հերոսը՝ ըստ իս այն մարդն է, որը անձնվեր գործունեություն է ծավալել ազգապահպանման գործում:

Հիմա Հովոն, Արմենչիկը կամ Ծառուկյանը գուցեև համարվեն Տարվա Մարդ, բայց չեմ կարծում, որ հերոսի անուն կրելու իրավունք ունեն՝ ինչքան էլ որ բարեգործություն անեն:Ինձ համար, հերոսը բոլոր ուղղություններով պիտի ապացուցի, որ արժանի է դրան:Այլ ոչ մենակ մի բնագավառում հասած հաջողություններով կամ կատարած գործերով:

Էս իմ սյուբեկտիվ կարծիքն ա, կարաք կարդաք ու անցնեք ;)

Ambrosine
04.01.2010, 20:54
Փաստորեն, եկանք իմ ասածին, էլի՝ ժամանակային առումով հստակեցում:

Իմ համար ազգային հերոս կյանքում չեն կարող կոչվել ոչ հովոյանմանները, ոչ դոդանմանները... անգամ արվեստի կամ գրականության ոլորտի մարդիկ: Ազգային հերոս կոչումը այլ է, ու եկեք չիջեցնենք այդ կոչումը նշված մարդկանց մակարդակին: Թումանյանը դեռ հասարակական գործունեություն է ծավալել, կարելի է գրողների մեջ բացառություններից մեկը համարել, բայց այ Շանթը իմ համար հերոս չի, ինչ մնաց՝ ազգային: Կամ, օրինակ, երգի ասպարեզում ինձ համար անգամ վիրավորական կլինի, եթե հանկարծ ու հանկարծ իրար հետ մրցեն Սայաթ-Նովան ու Հայկոն: Կարելի է ընթացիկ տարվա քվեարկության հիման վրա որոշել, թե մեծերից որն է արդիական եղել տվյալ տարում կամ նման մի բան: Օրինակ՝ ես կընտրեմ Սայաթ-Նովա, որովհետև ամբողջ օրը իր երգացանկից եմ լսում:pardon

Կարճ ասած՝ ուրիշ տարբերակ է պետք, բայց, իհարկե, ուրիշներից չվերցնենք, մենք հորինենք:):

Adriano
05.01.2010, 19:21

Այո տարբերություն կա, սակայն եթե ինձ համար, ձեր համար Ծառուկյանը ազգային հերոս չէ, որոշ մարդկանց համար կորղ է նաև ոչ թե տարվա այլ ազգային հերոս լինել: Ես նորից գտնում եմ, որ ազատ ընտրություն պետք է լինի: համեմատելը դուք նորից փորձում եք բերել նույն հարթության վրա: Սակայն ես համեմատության մեջ եմ դնում հերոսներին մի սխեմայով, դու այլ, Պողոսը չգիտեմ ոնց: Այստեղ իմ կարծիքով չպետք է սահմանափակում դրվի, հենց աղը այն է, որ մարդուն նախապայմաններ չեն կապում: Եթե նույնիսկ Արմենչիկը ընդհանրապես ձայն չստանա ես դրա համար չեմ լաց լինելու, եթե նույնիսկ ոչ մեկը չդնի նրա թեկնածությունը ես չեմ պոսկի քիթս ու դնեմ հրապարակի մեջտեղը: Իսկ ինչ է դուք մտածում եք, որ եթե տարվա մարդ դրինք նախագծի անունը, Արմենչիկը արդյոք նույն կարգավիճակը կարող է չունենալ: Սակայն այստեղ ես նորից սկսեցի թելարել իմ կարծիքը, հասկանում եք մենք չենք ստիպում ընտրել Արմենչիկի, Արամ Ասատրյանի ու Պեպելյանի միջև, եթե նույնիսկ դնեն նրանց թեկնածությունը դա մենք չպետք է, որ թելադրենք: Այսինքն հերոսի ընտրության վրա սահմանափակում դնել չարժի, քանզի դա է հենց այս նախագծի աղը, որը այնուհետև պետք է մեկնաբանվի:

Adriano
05.01.2010, 19:30
Փաստորեն, եկանք իմ ասածին, էլի՝ ժամանակային առումով հստակեցում:

Իմ համար ազգային հերոս կյանքում չեն կարող կոչվել ոչ հովոյանմանները, ոչ դոդանմանները... անգամ արվեստի կամ գրականության ոլորտի մարդիկ: Ազգային հերոս կոչումը այլ է, ու եկեք չիջեցնենք այդ կոչումը նշված մարդկանց մակարդակին: Թումանյանը դեռ հասարակական գործունեություն է ծավալել, կարելի է գրողների մեջ բացառություններից մեկը համարել, բայց այ Շանթը իմ համար հերոս չի, ինչ մնաց՝ ազգային: Կամ, օրինակ, երգի ասպարեզում ինձ համար անգամ վիրավորական կլինի, եթե հանկարծ ու հանկարծ իրար հետ մրցեն Սայաթ-Նովան ու Հայկոն: Կարելի է ընթացիկ տարվա քվեարկության հիման վրա որոշել, թե մեծերից որն է արդիական եղել տվյալ տարում կամ նման մի բան: Օրինակ՝ ես կընտրեմ Սայաթ-Նովա, որովհետև ամբողջ օրը իր երգացանկից եմ լսում:pardon

Կարճ ասած՝ ուրիշ տարբերակ է պետք, բայց, իհարկե, ուրիշներից չվերցնենք, մենք հորինենք:):

Իսկ ինչու չեք մտածում հերոս վերածական գաղափարի մասին: Սայաթ-Նովան մի ձևով է իր լուման ունեցել մեր երգարվեստի զարգացման մեջ, Տիգրան մեծը իրր ձևով երկրի զարգացման մեջ, Հովհաննես Բադալյանը իր ձևով, Ֆորշը իր ուժերով: Հասկանում եք հերոսին պարտադիր չէ սահմանափակել: Եկեք համեմատենք, մեր ներքին սանդղակներով, կարող է 21-րդ դարի հայը գտնում է, որ Տիգրան Մեծը ասենք հերոս չէ, այնքան որքան ասենք արցախյան ազատամարտիկներից մեկը,կամ Հովհաննես Բադալյանը: Եկեք մաքրենք սահմանները հերոսների հերոսի որոշենք: Այ եկեք նայենք մենք մեզ ու տեսնենք ազատ ընտրոության շրջանակներում, ովքեր են մեր հերոսները անկախ իրենց ոլորտից`երգ, պար, գիտություն, կառավարում, տնտեսգիտություն: Եթե ասենք դու ունես մի քանի հերոս տարբեր բնագավառներից հոգ չէ ընտրի քո սանդղակով ամեն ամենային ու դիր վերջինիս քվեարկությունը: Ժողովուրդ , եթե սահմանափակում դնենք կդառնա էժան շաբլոն բան: Ամեն տարի ոսկեծիրան միրան են անում լավ էլի: Թողնենք մեր նախագահակն ընտրությունների սխեման, պետք չէ պարտադրել մարդկանց:

Ambrosine
05.01.2010, 19:34

Ադրիանո ջան, բա եթե չես համաձայնելու, ուրեմն քննարկելով իզուր ժամանակ ենք կորցնում, կարայիր արդեն նախագծի կանոնները ինքդ պատրաստած լինեիր: Էսպես իզուր ձգձգվում ա, եթե պատրաստի կանոններ արդեն ունես մշակած, ավելի լավ է դիր կամաց-կամաց ծանոթանանք ու մեր թեկնածուին առաջադրենք:

Adriano
05.01.2010, 22:19

Հասկանում եմ ձեզ, առաջին հայացքից թվում է, թե ով ինչ ասում է դեմ եմ արտահայտվում, սակայն դա այդպես չէ, ես ինքս բոլորի կարծիքին շատ լուրջ եմ վերաբերում: Սակայն իմ խնդիրը այստեղ ոչ թե մեխանիկական աշխատանքն է, այլ ես ցանկանում եմ, որ.
ա. նախ հաճելի և հեշտ լինի ինձ համար
բ. հաճելի , հեշտ և հետաքրքրիր մեր թանկագին ակումբցիների համար
գ. ես այստեղ չեմ ցանկանում ինչ-որ չոր ու ցամաք իմ կամքը թելադրեմ, դա ինձ անհրաժեշտ չէ
դ. ցանկանում եմ, որ բացվածս թեման մասնակիցներ ունենա, հո ես մենակ ինքս իմ հերոսին չեմ դնելու ու քննարկեմ
ե. սա ոչ թե մեկուսի մի բան է այլ իմ կարծիքով բազմամարդ նախագիծ, որի նպատակները ես ասել եմ:
Այդ իսկ պատճառով ես փորձում եմ գտնել այսպես ասած հայկական ոսկե միջինը: Նայեք հիմա ես ասում եմ, եթե համաձայն եք առաջադրված վերնագրին` Ազգային հերոս կամ հայոց ազգային հերոս, օրենքներին, որոնք նկարագրվել են վերևում, համաձայն եք, որպեսզի թեման բաց մնա մինչև աշուն, համաձայն եք, որ հերոսները պետք է դրվեն քվեարկության ակումբի բոլոր անդամների համար մեկ փուլով, ապա ես հենց վաղը կարող եմ այդ թեման բացել, որը դեռ միայն հերոսների առաջադրումն ու համպատասխան հերոսների մասին կարծիքների փոխանակումն է իր մեջ պարունակելու:

Ambrosine
05.01.2010, 22:45

Դե որ մեր կարծիքը հետաքրքրում է, ուրեմն <<ազգային հերոս>>-ը գոնե փոխարինիր <<տարվա հերոս>>-ով:
Ցանկացած դեպքում դու թեման մոտ օրերս բացիր:

Adriano
05.01.2010, 23:20
Դե որ մեր կարծիքը հետաքրքրում է, ուրեմն <<ազգային հերոս>>-ը գոնե փոխարինիր <<տարվա հերոս>>-ով:
Ցանկացած դեպքում դու թեման մոտ օրերս բացիր:

Հասկանալի է, իսկ տարվա հերոսը արդյոք քո կարծիքով չի նեղացնի հերոսների շրջանակը ինքնստինքյան?

Ambrosine
05.01.2010, 23:24
Հասկանալի է, իսկ տարվա հերոսը արդյոք քո կարծիքով չի նեղացնի հերոսների շրջանակը ինքնստինքյան?

Եթե տարին մեկ այս նախագիծը կյանքի է կոչվելու, ապա՝ ոչ, բայց եթե մի անգամ ես ուզում անցկացնել, ուրեմն՝ քո տարբերակով:

Harcaser
05.01.2010, 23:46
Իմ համեստ կարծիքով, տարվա մարդ պետք է առաջադրվեն միայն Ակումբի անդամներից: Այդպես ավելի հետաքրքիր, տրամաբանական և հավաստի կլինի: Ակումբում շատ անդամներ կան, որոնք կարող են այս կամ այն անվանակարգում հաղթող ճանաչվել: Ուրախ կլինեմ մասնակցների հետ ծանոթանալու և իրենց երախտիքն Ակումբում գնահատված տեսնելու համար:

Ambrosine
06.01.2010, 00:19

Այդպիսի թեմա կա:)՝
Տարվա ակումբցին (http://www.akumb.am/showthread.php?50773-%D5%8F%D5%A1%D6%80%D5%BE%D5%A1-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D6%81%D5%AB%D5%B6)

Harcaser
06.01.2010, 00:40
Աաաա... նկատեցի: Այդ դեպքում բոլորովին թող չլինի: Ինձ ճիշտ հասկացեք. Ակումբը չի կարող որոշել նման բարձրագոչ անվանակարգ: Շատերի ընտրած անորակը կարող է հաղթել քչերի ընտրած որակովին. սա կլինի ամենասարսափելին: Չէ, չանցկացնեք:

Ambrosine
06.01.2010, 00:49

Այդպիսի արդյունքներ Հայաստանում շատ են գրանցվում՝ սկսած նախագահի ընտրություններից...
Այնպես, որ սարսափելի ոչինչ չի լինի, կրկին կհամոզվենք հայ ժողովրդի ողբալի վիճակի մասին, կամ էլ կարձանագրենք, որ գոնե Ակումբում հավաքված են լուրջ մարդիկ:

Gras
06.01.2010, 08:19
Շնորհավոր Նոր Տարի. թող 2010 Հայաստանի համար լինի հաջողությունների.զարգացման. բարեկեցության տարի: Ողջունելի նախագիծ է.անհամբերությամբ սպասում եմ մեկնարկին

AniwaR
06.01.2010, 10:01
Ժողովուրդ, «Ազգային հերոս»-ի կոչում շնորհելու իրավունք ունի միայն Հանրապետության Նախագահը :)).

Ըստ «ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ» օրենքի՝

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումը շնորհում, Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության նախագահը` դրանց վերաբերյալ հրապարակելով հրամանագրեր:

Ըստ այդմ՝ ներկայումս ունենք 15 ազգային հերոս՝

Վազգեն Առաջին Կաթողիկոս
Շառլ Ազնավուր
Քըրք Քրքորյան
Կարեն Դեմիրճյան
Վազգեն Սարգսյան
Վիկտոր Համբարձումյան
Ալեք Մանուկյան
Մոնթե Մելքոնյան
Ջիվան Աբրահամյան
Թաթուլ Կրպեյան
Գեղազնիկ Միքայելյան
Յուրա Պողոսյան
Մովսես Գորգիսյան
Վիտյա Այվազյան
Նիկոլայ Ռիժկով

Ըստ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՄԱՆ ՄԱՍԻՆ» օրենքի՝

Հոդված 1. «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է երկրի պաշտպանության և իրավակարգի ամրապնդման բնագավառում ու ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար:

Հոդված 2. «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց:

Ինչ շրջանակներում էլ ուզում եք անցկացրեք էս նախագիծը, բայց անունը հաստատ «Ազգային հերոս» դնել պետք չի: Դա առնվազն անհարգալից վերաբերմունք ա ազգային ու պետական արժեքների նկատմամբ::)

Adriano
06.01.2010, 11:33
Ժողովուրդ, «Ազգային հերոս»-ի կոչում շնորհելու իրավունք ունի միայն Հանրապետության Նախագահը :)).

Ըստ «ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ» օրենքի՝

Ըստ այդմ՝ ներկայումս ունենք 15 ազգային հերոս՝

Վազգեն Առաջին Կաթողիկոս
Շառլ Ազնավուր
Քըրք Քրքորյան
Կարեն Դեմիրճյան
Վազգեն Սարգսյան
Վիկտոր Համբարձումյան
Ալեք Մանուկյան
Մոնթե Մելքոնյան
Ջիվան Աբրահամյան
Թաթուլ Կրպեյան
Գեղազնիկ Միքայելյան
Յուրա Պողոսյան
Մովսես Գորգիսյան
Վիտյա Այվազյան
Նիկոլայ Ռիժկով

Ըստ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՄԱՆ ՄԱՍԻՆ» օրենքի՝

Ինչ շրջանակներում էլ ուզում եք անցկացրեք էս նախագիծը, բայց անունը հաստատ «Ազգային հերոս» դնել պետք չի: Դա առնվազն անհարգալից վերաբերմունք ա ազգային ու պետական արժեքների նկատմամբ::)

Նախ նշեմ, որ անունը լինելու է Տարվա հերոս, երկրորդ անվանումը չի փոխվում քանի որ չգիտեմ ինչ վիրավորանքներ են լինելու, պարզապես ակումբի անդամներով որոշեցինք ընտրել այս անունը: Իսկ ինչ եք կարծում մենք մեր ակումբում ազատ օրենքներով չենք շարժվում, ինչ կլինի որ ազգային հերոս լինի, ես կարծում եմ ոչինչ: Այդ իսկ պատճառով կխնդրեմ լինել ավելի ազատ, եկեք մտածենք ավելի լայն:

Adriano
06.01.2010, 11:42
Հարգելի ակումբցիներ լսելով ձեր կարծիքները, նայելով հարցման արդյունքները ըստ որի, թեման բացելուն կողմ են 75 տոկոսը, իսկ դեմ 25 տոկոսը, որոշեցի խնդրեմ ադմինիստրատորին փակել այս թեման: Եվ այսօրվանից սկսած կարող եք մասնակցել տարվա հերոս նախագծին, ներկայացրեք ձեր հերոսներին:

Adriano
07.01.2010, 18:45
Ակումբցիներ ջան ես կխնդրեմ ձեզ լինել ավելի ակտիվ, տարվա հերոս թեման բացված է պատմություն բաժնում, ես իմ հերոսին ներկայացրել եմ, խնդրում եմ դուք էլ ձեր հերոսներին ներկայացրեք, օրինակ Astgh ջան իմ կարծիքով քո հերթնա հերոսին ներկայացնելու

Ambrosine
07.01.2010, 19:57
Ակումբցիներ ջան ես կխնդրեմ ձեզ լինել ավելի ակտիվ, տարվա հերոս թեման բացված է պատմություն բաժնում, ես իմ հերոսին ներկայացրել եմ, խնդրում եմ դուք էլ ձեր հերոսներին ներկայացրեք, օրինակ Astgh ջան իմ կարծիքով քո հերթնա հերոսին ներկայացնելու

Եկեք առանց հերթ սահմանելու բոլորս էլ գրենք;)
Ես շուտով կներկայացնեմ: Շնորհակալ եմ:)