PDA

Դիտել ողջ տարբերակը : Ամանորյա հեռուստաեթեր 2009-2010



Artgeo
31.12.2009, 16:18
Ակումբցիների ճնշող մեծամասնությունը Նոր տարին կդիմավորի տանը, ընտանիքի հետ։ Հեռուստացույցը Ամանորյա սեղանի անբաժանելի մասն է։
Ի՞նչ են առաջարկում մեզ հեռուստաալիքները և ո՞վ և ի՞նչ է ընտրելու ամանորի գիշերը։

Հ.Գ. Նրանք, ովքեր հեռուստացույց չեն կամ համարյա չեն նայելու, խնդրում եմ այս թեմայում չգրել։ :)

Artgeo
31.12.2009, 16:20
Նոր Տարի 2010
2010 թվականը Առաջին ալիքը դիմավորելու է ամանորյա «Հեգնանքդ անուշ կամ բաղնիքի ճակատագիրը» կինոկատակերգությամբ: Դեկտեմբերի 31-ին` կեսգիշերն անց, Հանրային հեռուստաընկերության եթերում իշխելու են սերը, երաժշտությունը, հումորը: Ամանորյա տրամադրությունը կապահովեն հայ դերասաններն ու երգիչները, Ձմեռ պապն ու Ձյունանուշը:

«Հե�նանքդ անուշ կամ բաղնիքի ճակատա�իրը» կինոկատակեր�ության սցենարի հեղինակը Լեւոն Գալստյանն է: Ռեժիսորը` Սուրեն Ռշտունին: Ֆիլմում նկարահանվել են Աշոտ Ղազարյանը, Քրիստինե Պեպելյանը, Հայկոն, դերասանուհի Մար�արիտա Խաչատրյանը, Վարդան Պետրոսյանը, Մար�ո Մուրադյանը, Արսեն Գրի�որյանը` Ասոն, Անդրեն, Արամեն, Լուսինե Թովմասյանը, Ֆորշը, Անդրեն, Սոֆի Մխեյանը, Արման Հովհաննիսյանը, Վահա�ն Սար�սյանը (Պոնչո), Գեւոր� Մինասյանը, Սեր�եյ Դանիելյանը (Յոժ), Մհերը, Թինա Քեյը, Սպիտակցի Հայկոն եւ ուրիշներ:

Ձմեռ պապը Սերգեյ Դանիելյանն է` Յոժը: Արսեն Գրիգորյանը` Ասոն, սիրահարված տղա է, որ այնքան է սիրում Քրիստինե Պեպելյանին, որ հագուստով մտնում է ցնցուղի տակ: Անդրեին տանում են Քրիստինե Պեպելյանի տուն որպես հարմար փեսա: Լուսինե Թովմասյանը դիվանագետի դերում է հանդես գալու:

Ֆիլմի գործողությունները զարգանում են Երեւանում, Մոսկվայում, Փարիզում եւ աֆրիկյան Զանզիբանում: Գլխավոր հերոսը` Աշոտ Ղազարյանը, Ամանորի գիշերը չափից ավել է խմում եւ «Բաղնիքդ անուշ» ֆիլմի հերոսի նման հայտնվում Քրիստինե Պեպելյանի բնակարանում:

«Հեգնանքդ անուշ կամ բաղնիքի ճակատագիրը» ֆիլի համար երգեր են �րել Քրիստ Մանարյանը եւ Աշոտ Ղազարյանի որդին` Արմանը:
http://armtv.com/programs/arm/?sub=announce&sec=orange

ԻՄՀկ, ավելի լավ ա Մեր բակ 1-ն ու 2-ը ցույց տային :D

Դեկադա
31.12.2009, 16:21
Պիտի պատասխանին սեխմեի, շնորհակալությանը գնաց:D

Կարող եմ ասել էն ինչը տպավորվել է գովազդներից: Իսկ դրանք վկայում են, որ Էս տարվա ամենից հաջողված եթերը պետք է, որ լինի Շանթ հեռուստաընկերության եթերը:)

Artgeo
31.12.2009, 16:22
Տոնական օրերին` տոնական եթեր

Երեւանի գլխավոր տոնածառը
30.12.2009

Տոնական շաբաթը «Մաքսլիբերթի»-ի եթերում, ավանդական նոր տարուց ու կենացներից մինչև վիրտուալ Ամանոր ու ֆորումային մաղթանքներ: «Ազատություն» ռադիոկայանի երիտասարդական ծրագիրը տոնական օրերին կներկայացնի հատուկ հաղորդումների շարք:
Դեկտեմբերի 30. 2009-ը ամփոփում ենք մենք` «Մաքսլիբերթի»- ականներս, անցնող տարվա հետաքրքիր ու կարևոր պատմությունները, որ չեն վրիպել մեր աչքից:

Դեկտեմբերի 31. Հետ նայենք նախորդ 364 օրերին ու տարեմուտից ժամեր առաջ, անակնկալներով, ողջ տարին եթերից դուրս մնացած ամենաուրախ դրավագներով դիմավորենք 2010-ը:

Հունվարի 1. 2010-ի առաջին օրը աստղերի հետ. տոնական հաղորդման հերոսներն են հայկական շոու բիզնեսի ամենավառ անունները` երգիչներ ու դերասաններ: Աստղային կենացներ, արտասովոր ամանոր, նոր տավա սեղան, նվերներ ու տոնածառ:

Հունվարի 2. 2009-ի մշակութային տարին, համաշխարհային աստղերը Երեւանում, պրեմիերաներ ու ձախողումներ: Եվ նոր տարվա մշակութային անակնկալները. բացառիկ հարցազրույց Էմմիի եւ Միհրանի հետ «Եվրատեսիլ»-ի շեմին:

Հունվարի 3. Տոնական ռիթմերը կրթական ոլորտում: ԿԳ նախարարը, բուհերի ռեկտորներն ու ուսանողները ամփոփում են 2009-ը եւ կենացներով ու մաղթանքներով դիմավորում նոր տարին:

Հունվարի 4. Ազգային նոր տարիներ. 2010-ն են դիմավորում Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունները` ասորիները, եզդիները եւ ռուս մոլոկանները

Հունվարի 5. Վիրտուալ Ամանոր. տարեմուտը «Facebook»-ում եւ «Odnoklassnik»-ում, սոցիալական ցանցերի ցեցերն ու բլոգերները նոր տարի են նշում ռադիոթերում` օնլայն:

Հունվարի 6` Տոնական եթերի վերջին ակորդը. Սուրբ Ծնունդ եւ վերադարձ իրականություն. քննարկումներ կապված 2010-ի հետ` 2009-ին չփակված ու նոր տարում շարունակվող աղմկոտ պատմությունները:

Ամանորի լավագույն մաղթանքներով` «Մաքսլիբերթի»:
http://www.armenialiberty.org/content/article/1917511.html

Norton
31.12.2009, 16:22
Հայկական ալիքները ինչպես միշտ ոչ մի նորմալ բան, եթերը հայկական աստղերի կլկլոցախառը երգերը կլինեն հավանաբար:
Այսքան ժամանակ միայն Ռուսաստանի առաջին ալիքի հաղորդումներն են հետքրքիր եղել, ինձ թվումա այստ տարի էլ մի լավ հումորախառը ծրագիր կներկայացնեն:
Հա մեկ էլ, որ Հ1-ով ամանորյա ծրագրերի 90-ականների արխիվն են դնում հաճույքով նայում եմ::)

ministr
31.12.2009, 16:23
Ինձ թվումա Արմենիանա ամենալավը լինելու..

Norton
31.12.2009, 16:24
Ինձ թվումա Արմենիանա ամենալավը լինելու..
Արմենիան ոչ մի տարի մակարդակով ծրագիր չի ներկայացրել, էս տարին բացառություն դժվար լինի, չնայած 32 ատամ հումորիստներ կարողա մի քիչ իրավիճակը շտկեն:

ministr
31.12.2009, 16:26
Արմենիան ոչ մի տարի մակարդակով ծրագիր չի ներկայացրել, էս տարին բացառություն դժվար լինի, չնայած 32 ատամ հումորիստներ կարողա մի քիչ իրավիճակը շտկեն:

Ինչքան հումորիստ կա հավաքվելա Արմենիայում: Իսկ ամանորյա երեկոյին ինչա պետք եթե ոչ լավ հումոր? Համերգ-շմամերգ ամեն տեղ էլ կա..

Artgeo
31.12.2009, 16:28
Հայկական ալիքները ինչպես միշտ ոչ մի նորմալ բան, եթերը հայկական աստղերի կլկլոցախառը երգերը կլինեն հավանաբար:
Այսքան ժամանակ միայն Ռուսաստանի առաջին ալիքի հաղորդումներն են հետքրքիր եղել, ինձ թվումա այստ տարի էլ մի լավ հումորախառը ծրագիր կներկայացնեն:
Հա մեկ էլ, որ Հ1-ով ամանորյա ծրագրերի 90-ականների արխիվն են դնում հաճույքով նայում եմ::)
Ես ՕՌՏ-ի ծրագիրը կարդացի, դուրս չեկավ :esim Նույն դեմքերն են, նույն հումորը, ինչ ամբողջ տարի եղել ա…

Artgeo
31.12.2009, 16:32
ԱՄԱՆՈՐԸ ՇԱՆԹՈՒՄ

Ինչպես ողջ տարին, այնպես էլ Ամանորին` «Շանթ» հեռուստաընկերությունը ապահովելու է Ձեր բարձր տրամադրությունն ու հաճելի ժամանցը: Ամանորի թարմ շունչն ու աշխուժությունն ապահովված է… Սկսեք նոր տարին թարմ և լուսավոր տպավորություններով:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Սիրով`
«Շանթ» հեռուստաընկերություն
http://shant-tv.com/pics/834_DSC_3229.JPGhttp://shant-tv.com/pics/834_DSC_3418.JPGhttp://shant-tv.com/pics/834_DSC_3559.JPG
http://shant-tv.com/pics/834_DSC_3373.JPGhttp://shant-tv.com/pics/834_DSC_3239.JPGhttp://shant-tv.com/pics/834_DSC_3528.JPGhttp://shant-tv.com/pics/834_DSC_3635.JPGhttp://shant-tv.com/pics/834_DSC_3319.JPGhttp://shant-tv.com/pics/834_DSC_3132.JPG

Ամանորյա տոնական ծրագիրը հագեցած կլինի երաժշտական, հումորային - զվարճալի հաղորդումներով..
Ծրագրին իրենց մասնակցությունն են ունեցել բոլոր հեռուստանախագծերը`
«Հայսուպերսթար», (http://www.shanttv.com/program.php?id=820)
«Ժողովրդական երգիչ»,
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր», (http://www.shanttv.com/program.php?id=833)
«Ժողովրդական տասնյակ»,
«Ժողովրդական պարեր», (http://www.shanttv.com/program.php?id=831)
«Աստղիկներ», (http://www.shanttv.com/program.php?id=835)
ինչպես նաև սիրված հեռուստասերիալները` «Որոգայթ»,
«Վերվարածները»,
«Բանակում»
Մի խոսքով, սպասվում են հաճելի հանդիպումներ` հեռուստատեսության, կինոյի և թատրոնի, երգարվեստի և պարարվեստի հայտնի մարդկանց հետ.. Ամանորյա տոնական գիշերը հյուր կգա բարի հրեշտակը և կիրականացնի սիրված հերոսների երազանքները ... Կհնչեն բարի և գեղեցիկ երգեր, ինչպես նաև ավանդական հայկական կենացներ և բարեմաղթանքներ....

Աշխարհն ամփոփում է ամենակարևորն ու ամենանշանակալին, իսկ Շանթ հեռուստաընկերությունը բացառիկ հնարավորություն է տալիս հեռուստադիտողներին ամանորին հաղորդակից լինել աշխարհի ռիթմին ու վայելել այդ շքեղ շոուները`

ՄԻՍՍ ՏԻԵԶԵՐՔ... (http://shanttv.com/program.php?id=827)
ՎԻՔԹՈՐԻԱ ՍԻՔՐԵԹՍ... (http://shanttv.com/program.php?id=828)
ԼԱՏԻՆԱՄԵՐԻԿՅԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ... (http://shanttv.com/program.php?id=829)
ԱՄԵՐԻԿՅԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ... (http://shanttv.com/program.php?id=832)

http://shant-tv.com/program.php?id=834

Հ.Գ. Շանթի կայք մտնելուց զգույշ եղեք, շանթահարում ա…

Norton
31.12.2009, 16:37
Ես ՕՌՏ-ի ծրագիրը կարդացի, դուրս չեկավ :esim Նույն դեմքերն են, նույն հումորը, ինչ ամբողջ տարի եղել ա…

Արտ ջան, համեմատական կարգով եմ ասում, հնարավորա իրենցից լավն էլ լինի, բայց Հայաստանում գործող հեռուստաընկերությունների մեջ իրանցը երևի ամենահաջողվածնա:
Հ1-ը աղբա, ներող կլինեն, բոլոր նայողները:
Արմենիան կտեսնենք, հույս ունեմ իրանց անմակարդակ սցենարիստները չեն աշխատել:
Շանթի նկատմամբ սյուբյեկտիվ դրական մոտեցում ունեմ, իրանք ըստ իս շատ ավելի ճաշակով ու նուրբ են անում;
Տեսնենք, առանձնակի մեծ սպասելիքներ չկան;

Artgeo
31.12.2009, 16:43
ԱՌմենիա TV

09.00 12.00, 16.00, 1.30 Կարգին սկեչեր Առանց մեկնաբանության
10.30 Բարի լույս, հայեր
13.00 Հեռուստախոհանոց
13.30 Դուբայ :D
14.40 Ամանորյա ծրագիր.«Երբ փայլում են աստղերը»
17.30 Նոր տարվա ֆիլմ
19.00 «7.5» եւ «32 ատամ» հումորային մենամարտ
21.00 ՀՍ «Կյանքի գինը» (վերջին սերիա)
22.15 Նոր տարվա օգոնյոկ Սպանիչ ա :D
23.50 Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ամանորյա մաղթանքը
23.55 ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ամանորյա ուղերձը :love
24.00 Երեւան-Կիեւ տրանզիտ Վատիկը չի լինելու, Երևան-Մոսկվան թեթևակի դուրս եկել ա
02.00 Համերգ.«Երգ, որը դեռ չեմ կատարել» ԻՄՀԿ անկապություն ա լինելու, բայց աչքի տակով կարելի ա նայել
03.30 Համերգ
04.45 Թաթայի համերգը :love :D
06.30 8.00 Ամանորյա ծրագիր

Ambrosine
31.12.2009, 16:45
Դիտելու եմ մեր կաթողիկոսի ու նախագեի ամանորյա ուղերձները:love

Եթե թեմայից դուրս է... :pardon

Artgeo
31.12.2009, 16:56
Ա1+ը շնորհավորում է բոլորի Ամանորը


http://www.youtube.com/watch?v=yoT5LtGZphs

tikopx
01.01.2010, 14:58
մենակ ես հայերի մոտա որ ամանորյա շրագիրը ես անկապա մի հատ հետաքրքիր բան չկա նայելու ու ամեն տարի նույնա համարյա

mat94
01.01.2010, 18:48
Արմենիան այնքան էլ դուր գալու չեր, Շանթինը նորմալ, ամեն տարվա նման, էլի բոլորը նստած, սուպերսթարի երգիչները գալիս երգում ու գնում էին, միայն Հ1-նա որ ամեն տարի մի նոր բանա անում (չեմ ասում շատ լավա անում, ասում եմ նոր բանա անում), սակայն ես դիտեցի Շանթի ծրագրերը:

Հ.Գ. :angryԵկեք վերջանցնենք միայն ռուսների գործերը հավանենք, նրանք մի օրում չեն հասել էստեղ որտեղ հիմա գտնվում են::angry Իսկ ինձ համար ռուսական ամանորյա եթերի մեջ հետաքրքիր բան չգտա:

ars83
01.01.2010, 19:15
Հ.Գ. Նրանք, ովքեր հեռուստացույց չեն կամ համարյա չեն նայելու, խնդրում եմ այս թեմայում չգրել։ :)
Ես հենց այս շարքից եմ (հեռուստացույց չեմ :think ու գրեթե չեմ դիտել այն դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը), այդուհանդերձ՝ թույլ տվեք արտահայտվել: :hi

Ամանորյա գիշերը մերոնք փոխում էին ալիքները՝ իրենց ճաշակով ծրագրեր փնտրելով, ես էլ մեկ-մեկ ականջի պոչով լսում էի: Մի քանի ժողովրդական երգերի պատառիկներ լսեցի, ազգային պարեր՝ դուրս եկավ:

Իսկ այսօր ցերե՜կը... :) Ռուսական "Культура" հեռուստաալիքը ուղիղ եթերով հեռարձակում էր ամանորյա համերգ Վիեննայից՝ Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի (դիրիժոր՝ Ժորժ Պրետր, George Prêtre, 85 տարեկան), ինչպես նաև ազգային բալետի մասնակցությամբ: Ցավոք, առաջին մասի սկիզբը չեմ դիտել: Շատ գեղեցիկ և հետաքրքիր ներկայացում էր. հատկապես դուր եկան երիտասարդ բալետային պարողների վալսերը Պատմության թանգարանում: Հետաքրքիր էր նաև հետևել, թե ինչպես են դիզայներները պարողուհիների հագուստը կարում և ձևավորում, երաժիշտները փորձեր կատարում դիրիժորի հետ, պարողները բալետմեյստերի ղեկավարությամբ, հրուշակագործները կոնֆետներ և թխվածք պատրաստում, Դանուբը հոսում Գերմանիայի, Ավստրիայի, Հունգարիայի, Սերբիայի, Ռումինիայի գեղատեսիլ վայրերով (Ռ. Շտրաուսի «Գեղեցիկ երկնագույն Դանուբի մոտ» վալսի տակ):
Երաժշտական ծրագիրը, չէի ասի, որ շատ լավն էր. տոնական էր, իհարկե, բայց չափազանց շատ էր հագեղած Ռ. Շտրաուսի ստեղծագործություններով: Եվ վերջին «Գեղեցիկ երկնագույն Դանուբի մոտ» վալսն էլ կատարվում էր չափազանց դանդաղ տեմպով (հավանաբար պաթոսն ավելացնելու համար): Ամեն ինչով հանդերձ՝ հետաքրքիր էր: :)

umm
02.01.2010, 19:23
Ես շատ հավանեցի Շանթի «Ամանորը Շանթում»ը բայց մի բան չը հավանեցի այս տարվա ծրագրում, դա այն է որ բոլոր հանդիսատեսին չէին ցուցադրում: Մեկին հազար անգամ ցույց տվան և մյուսին մի վարկյան էլ ցույց չը տվան: Օրինակ Ելենա Բորիսենկոին հազար անգամ ցույց տվան բայց Հայ Սուպերսթար4ի որոշ մասնակիցներին անգամ 1 վարկյան էլ ցույց չտվեց: Բայց ընդհանուր առմամբ Շանթը ամենալավն էր համեմատ մնացածի:

Dayana
02.01.2010, 19:34
Մեր Բակն եմ նայում, ինչպես ամեն տարի :love իսկ վաղը կնայեմ Կունգֆու Պանդան :dance

Հ.Գ. Արթ, էդ "էֆիրի" օնլայն տարբերակն ունես? Տելետեքստը միայն էդ օրվա եթերն ա լուսաբանում, լավ կլիներ ամբողջ շաբաթվա եթերից տեղյակ լինեինք: :oy

Adriano
02.01.2010, 23:45
Ես չգիտեմ ով ոնց, սակայն ես չհավանեցի այս տարվա դեկտեմբերի 31-հունվարի մեկի որևէ հաղորդում, հատկապես դուրս չեկավ, նույնիսկ զզվելի էր Դաժանիկի ելույթը, ես զարմանում եմ մշակույթի նախարարության վրա լավ, հո հավ չենք, օրինակ էդ դաժանիկին ինչպես են թողել եթեր, էն էլ նոր տարվա հաղորդումներին: Լավ էլի:

Artgeo
03.01.2010, 11:02
Մեր Բակն եմ նայում, ինչպես ամեն տարի :love իսկ վաղը կնայեմ Կունգֆու Պանդան :dance

Հ.Գ. Արթ, էդ "էֆիրի" օնլայն տարբերակն ունես? Տելետեքստը միայն էդ օրվա եթերն ա լուսաբանում, լավ կլիներ ամբողջ շաբաթվա եթերից տեղյակ լինեինք: :oy
http://eter.tv/

Ես չգիտեմ ով ոնց, սակայն ես չհավանեցի այս տարվա դեկտեմբերի 31-հունվարի մեկի որևէ հաղորդում, հատկապես դուրս չեկավ, նույնիսկ զզվելի էր Դաժանիկի ելույթը, ես զարմանում եմ մշակույթի նախարարության վրա լավ, հո հավ չենք, օրինակ էդ դաժանիկին ինչպես են թողել եթեր, էն էլ նոր տարվա հաղորդումներին: Լավ էլի:

Դաժանիկն ո՞վ ա :o