PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ տվեց մեզ 2009-ը



Մանոն
31.12.2009, 13:58
Այսօր 2009թ-ի վերջին օրն է, եկեք ամփոփենք անցնող տարին, ու հիշենք, թե ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այդ տարում, ինչե՞ր հասցրեցինք անել, կամ չանել…:)
2009-ից ես անչափ շնորհակալ եմ, որովհետև այն ինձ համար անցավ անփորձանք, հետաքրքիր: Ուրախ եմ, որ նոր ու հրաշալի ընկերներ ձեռք բերեցի, հանձինս Դատարկության, Եղոյանի, Շինարարի, դե Հրաչին վաղուց գիտեմ;) Կաթիլի հետ միասին, կարծում եմ այս խումբը դեռ երկար ու հավեսով ընկերություն կծավալի:
Բոլորովին վերջերս կայացավ անսպասելի ու շատ երկար սպասված հանդիպում Ուլուանայի ու Վազգենի հետ:
Անահիտը իրականությունում էլ նույն քնքուշ, սիրուն, հուզական ու բարի անձնավորությունն է, ինչպես որ ակումբում է, կասեի՝ ավելին, իրականում իր հետ շփվելն ավելի մեծ հաճույք էր: Վազգենին չէի պատկերացնում, որ ճիշտն ասեմ, բայց շատ ուրախ եմ նրան էլ ճանաչելուս համար: Իրենցից դրական էնէրգիան պարզապես հորդում էր մեր կարճատև ու իմաստալից հանդիպման ընթացքում: Նրանց ճանաչելն իրականում, 2009-ի իմ մեծ ձեռքբերումներից մեկն է:
2009-ին բարով խերով փոխադրվեցի 5-րդ կուրս:D
Փոքր-ինչ ավելացրեցի գիտելիքներս նկարելու արվեստի ու տեխնիկայի մեջ: Մի քանի նկարներ ավելացրեցի իմ ալբոմում:
Այս տարի շատ հարցերում տեսանկետներս վերլուծելուց ու փոփոխելուց հետո, վերագտա երջանկիկ լինելու գիտակցումս , որը կարծես մի կարճ ժամանակ լքել էր ինձ: :love
2009-ից ես շատ շնորհակալ եմ, ու դիմավորում եմ 2010-ը նոր սպասումներով ու հույսերով:
Միշտ եղի՛ր «Ակումբ», ես քեզ սիրում եմ:love

Տատ
31.12.2009, 14:33
Բարև, սիրելիներս: Որտեղ ենք միմիանց շնորհավորու՞մ: Ես հենց այստեղ էլ կանեմ:

Լիքը տարի էր, շատ շուտ անցավ: Աղջիկս կտրուկ մեծացավ, մի շարք ճանապարհորդություններ եղան, նոր ծանոթություններ, նոր ուղղությամբ աշխատանք՝ դասավանդել (տիկնիկագորղություն ու թատրոն)...Հաջորդ տարվա մեջ մի քիչ ավելի կտրուկ թոթոխություններ կցանկանայի, կյանք շուտ արա, բան չմնաց:

Համբուրում եմ բոլորիդ, ԱԿՈՒՄԲՑԻՆԵՐ, հեռացել, լքել եմ վերջերս, բայց ամենեվին չեմ մոռացել: Միայն մի ամենակարևոր-ամենաընդհանուր-ամենահիմնադիր բան եմ ցանկանում բոլորիս ՝ իմաստություն ու արդարություն Հայաստանին, թեկուզ փոքր հաղթանակների մի երկա՜ր շարք::sm
Առողջ եղեք, շատ մի ծխեք:)

Շինարար
31.12.2009, 14:36
Պրակտիկ առումով էս տարվա ամենամեծ ձեռքբերումս ասպիրանտուրա ընդունվելն է, մնում է սկսածս մինչև վերջ հասցնեմ: Իսկ այնպես, սովորական տարի էր, մեծ երազանքներ ու հիասթափություններ, կռիվ ու հաշտություն, սիրելի մարդկանցով շրջապատված լինել ու մենության զգացում, մի խոսքով՝ նորմալ, լավ տարի էր: :))
Մեկ էլ մի բան եմ զգացել, սա արդեն հոգեբանական առումով, տասը տարի ինձ տրամադրում էի, որ չընկճվեմ ոչնչից, որ հիասթափությունները մարդկային փոխհարաբերություննեից այդքան խորը չտանեմ, որ ամեն ինչ այդքան սրտիս մոտ չընդունեմ, որ կենսախինդ լինեմ, ավելի շատ լավը տեսնեմ… Ոնց որ արդեն ստացվում ա:think Չէ, ավելի շուտ դեռ չի ստացվում, բայց ոնց որ արդեն հույսեր կան, որ կստացվի:8 Կամ էլ հեչ էլ թե ստացվի, այսինքը ոնց որ արդեն հարմարվել եմ, որ ես էլ այդպիսին եմ, որ չեմ կարող բնավորությունս փոխել, հաշտվել եմ ինքս ինձ հետ:8 Մի խոսքով, այս տարի էլ այդ ուղղությամբ բնավորությանս վրա կաշխատեմ ու վերջ:think

Comp
31.12.2009, 15:28
2009թ ինձ տվեց ազատւթյուն:D պրծա ծառայությունս:hands Մուտք գործեցի կյանքի նոր փուլ:)

Դեկադա
31.12.2009, 15:57
Սովորաբար տարվա ամփոփումը ես կատարում եմ ամբողջ դեկտեմբեր ամսվա ընթացքում՝ մտովի, բայց դե էս հնարավորությունից կարելի է օգտվել ու կիսել ուրախությունը բոլորի հետ:):Ամենամեծ ձեռքբերումս ընկերներս էին՝ Ժառը,Katka-ն և Հրաչը, որոնց հետ բախտ ունեցա ծանոթանալ ու անչափ շնորհակալ եմ կյանքին՝ նման հնարավորություն ընձեռնելու համար:):Մյուս ձեռքբերումս աշխատանքս է,որ ինձ հնարավորություն տվեց ոտքի վրա ամուր կանգնել:Իսկ ամենից կարևորը՝ դա տղայիս ընդունվելն էր ԲՈՒՀ:
Շնորհակալ եմ անցնող տարվան, որ չկանգնեցրեց տատասկոտ ճանապարհի վրա, ու չնայած շատ կարևոր որոշումներ ստիպված եղա ընդունել, բայց ուրախ եմ, որ էտ որոշումները ինձ օգնեցին ամուր բռնել այն ունեցածս, որը մի ժամանակ վտանգված էր:
Ինչ կորցրեցի, ինչից հիասթափություն ապրեցի և ինչ ինձ կարողացավ հունից հանել և ովքեր իմ կյանքից դուրս մնացին ... երևի թե չարժե հիշել կրկին, թող այն մնա անցած օրերի մեջ:)

Չհասցրեցի հանգստանա... սա էլ թողնենք էս տարվա...

StrangeLittleGirl
31.12.2009, 16:10
Կներեք, ես երևի Ակումբի մասին չգրեմ, որովհետև բավական անակումբ տարի էր...

Ինձ համար շատ կարևոր էր 2009: Լիքը բան ստացա: Երևի ամենակարևորը բժշկի որակավորման դիպլոմը (ասում են՝ գույնը կապ չունի, չէ՞ :D): Հետո մասնագիտության ընտրությունս: Ամեն առավոտ Նորքի ճամփին հասկանում եմ, թե որքան ճիշտ ուղի եմ ընտրել: 2009-ի ընթացքում հասկացա, որ էս երկիրն էնքան էլ ուղեղով մարդկանց համար չէ: Ավելի ճիշտ, եթե ունես ուղեղ, պիտի շատ տառապես ինչ-որ բանի հասնելու համար: Դե էլ չեմ ասում լի˜քը գլխապտույտ ծանոթությունների ու նոր ընկերների մասին: Մեկ էլ լի˜քը ազատ ժամանակս, որը տրամադրում էի բազմաթիվ օգտակար գործերի: Հետո հասկացա, որ ինչ ուզում ես արա, ուսանողական տարիներից լավը չկա, ուսանողական ընկերներին էլ ոչ ոք չի հասնի:

impression
31.12.2009, 16:19
2009՞... ընդամենը նախորդ տարիների ձեռագրին ավելացրեց իր 365-ը:

_DEATH_
31.12.2009, 16:38
22" մանիտոր, արտաքին վինչ, … :D
Իսկ եթե լուրջ, ինձ 2009 թիվը էտքան էլ շատ բան չտվեց, ամենաանկապ տարիներից մեկն էր կյանքիս, դրա համար անհամբեր սպասում եմ երբ ա էս մի քանի ժամը անցնելու;
Երևի նրա համար, որ տարին լավ չէի սկսել: Էս տարի նույնը սխալը չեմ կրկնի, 2010 թվից մեծ սպասելիքներ ունեմ: Ասում են որ ով որ ձիու տարի ա, 2010-ը շատ հաջող տարի ա լինելու: :) :yahoo

Ambrosine
31.12.2009, 16:42
Երևի նրա համար, որ տարին լավ չէի սկսել: Էս տարի նույնը սխալը չեմ կրկնի, 2010 թվից մեծ սպասելիքներ ունեմ: Ասում են որ ով որ ձիու տարի ա, 2010-ը շատ հաջող տարի ա լինելու: :):yahoo

20 ամյակ է, դրա համա՞ր:))

Ungrateful
31.12.2009, 17:17
Ի՞նչ տվեց մեզ 2009-ը

Բան էլ չտվեց :beee
Դաժե հակառակը` զրկեց բանակից :( :beee ;

Լավ, լուրջ...
Քանի որ թեման բացված է "Ակումբի անցուդարձ" բաժնում, թեմայից չեմ շեղվի;
Ուրեմն, 2009 -րդ տարին, ինձ տվեց "Ակումբը" /:love/;
Մոտ 1 տարի չմտնելուց հետո, նորից վերադարձա, ու նենց սիրեցի, ու կպա իրան, որ էլ պոկ չեմ գա :)) ;
Իսկ Ակումբն ի՞նչ արեց :think :
Դե Ակումբն էլ մարդիք են: Շաատ մարդիք, որոնց մեծամասնության հետ ծանոթացա, մտերմացա էս տարի:
Ակումբցիների հետ ծանոթությունը՝ էս տարվա մեջ, ամենա լավ բաներից մեկն էր:
Անուն - անուն չեմ նշի, էդքան ժամանակ չունեմ /բոլորի հետ էլ, էս տարի եմ ծանոթացել/:
Մեծամասնությանը սիրեցի, հարգեցի:love... Շատերից հարազատություն զգացի:love...
Իհարկե, իդեալական ոչինչ չի լինում: Եղան մարդիք որոնց չհավանեցի, "չդզեցին", կամ էլ ուղղակի չեմ ցանկանա հետները ընկերություն անել:
Դե, երևվի կան նաև նենց մարդիք, որոնք Ինձ չհավանեցին... ոչինչ ;) :

Շնորհակալ եմ 2009-ին, Ակումբը գտնելու համար: լավ ձեռքբերում էր::love
Բոլորիդ տոնը շնորհավոր, դաժե նրանց, ու չեմ հավանում ;) :
Իսկ նրանց, ում սիրում, հարգում, լավ ախպեր եմ համարում/:B :))/ անուններ չեմ ուզում նշել` կարիքը չկա... բոլոր այդ մարդիք՝ էս գրառմանս մեջ իրանց հաստատ կգտնեն:love :
Բոլորին սիրում եմ, մի ուրիշ ձև, եկող տարի էլ, կաշխատեմ անել նենց, որ ձեզ հետ ավելի մտերմանամ /եթե դեմ չեք, էլի :pardon /::love

A.r.p.i.
31.12.2009, 18:23
Սկսեմ նրանից, որ մի տարով էլ մեծացա, ընդ որում նաև հոգեպես:
Գրանցվեցի ակումբում, ու վիրտուալում շատ ընկերներ ձեռք բերեցի, հուսով եմ 2010-ին արդեն իրականում կծանոթանամ հետները::love
Ես իմ հալա որ արտառոց դեպքեր չեն եղել, կարողա մինչև 12-ը լինի, սպասեմ, հետո կգրեմ:

Մանուլ
31.12.2009, 18:48
Ի՞նչ տվեց ինձ 2009-ը: Կամ ի՞նչ սովորեցրեց...:think
Լավն էլ ա եղել, վատն էլ:
Ինքնագնահատականս ա բարձրացել :)):
Ամենամեծ ձեռքբերումներիցս մեկն էն ա, որ վերջապես հասկացել եմ, որ փոփոխական չեմ :yahoo :)) Ինչ ինձ հիշում եմ, տանջվում էի նրա համար, որ փոփոխական եմ: Ու միշտ մտածում էի, որ տարիքի հետ կանցնի: Անցավ :):
Նոր ընկերներ գտա :):
Գտա Ակումբը :love: Շատ բան եմ սովորել ստեղից, ու հլը լիքը սովորելու եմ:

Տհաճ բաներ էլ են եղել: Թվով՝ քիչ, տհաճության աստիճանով՝ բարձր...
Երբեք մի´ ասա «երբեք»... Ճիշտ են ասում, էլի :)
Հասկացա, որ "какой привет, такой ответ" խոսքը միշտ չի, որ ճիշտ ա: Վատ բանի դեպքում ճիշտ ա, բայց լավ բաների դեպքում հաճախ ճիշտ չի... Ոչինչ, տենց էլ ա լինում :):

Լավն ա Ակումբը, շուտ պիտի գայի :): Ուրախ եմ, որ ծանոթացա հետդ: Հա, հա, հենց քո հետ :):

Gayl
31.12.2009, 19:01
Անկապ տարի էր,դե իհարկե իմ մեղքով,ինչքան ձախորդություն կար էս տարի եկավ կպավ ինձ,մենակ երկու շատ լավ դեպք ա եղել ու վերջ:
Հույսս դնեմ _DEATH_ ի ասածի վրա:D

Okamigo
31.12.2009, 19:56
Ինչ տվեց 2009 թիվը:think,դե առաջինը ձեռք բերեցի մի շարք տեխնիկական ապրանքներ,երբ առաջին անգամ մտա akumb.am,չէի մտածում որ այսքան կկապվեմ այս կայքին,շատ հետաքրքիր ֆոռում է,2009 տվեց ինձ նաև դիպլոմային:8,համեմեատաբար արագ ինտեռնետ,որի պատճառով ոչ միայն իմ,այլ նաև շատերի նյարդեր խախտվեցին,դե երևի վերջ

Yellow Raven
31.12.2009, 19:58
Տվեց 365 տարբեր կամ միգուցե նաև ինչ-որ տեղ նման օրեր:)

Աբելյան
31.12.2009, 20:08
Ինչքան որ լավ բան տվեց, մի տաս էդքան էլ հակառակը:

Lion
31.12.2009, 21:08
Լավ ու հաջող տարի էր, խոսք չկա: Կարող եմ ասել, որ 2009 թ-ը անձամբ ինձ համար, հատկանիշների ընդհանուր ամբողջությամբ, եղավ ամենահաջող ապրածս տարիներից մեկը: Հիմնականում հասա այն ամենին, ինչին ցանկանում էի հասնել, իսկ այն ոլորտում, որում էլ ինչ-որ բան չստացվեց, տարին փակում եմ 2008 թ-ի վերջի վիճակով - ոչ-ոքի, ինչը ինքստինքյան էլ յուրօրինակ ձեռքբերում է: Բայց լավն այն է, որ նույնիսկ համեմատականորեն հաջողություն չբերած այդ ոլորտներում էլ, ըստ իս իհարկե, դրեցի ապագա հաջողությանս հիմքերը, հաջողություն, որն ինձնից արդեն պետք է որ անպակաս լինի նոր` 2010 թվականին...

Շնորհակալություն 2009-ին, բարի գալուստ, 2010 :)

Yeghoyan
01.01.2010, 14:04
Լավն էր, վատն էր, խառն էր, բայց կարող էր /պետք է/ ավելի լավը լիներ:8
Ամեն դեպքում անցավ գնաց, հետևից չբամբասեմ, ասեմ, կարևորը ակումբի շնորհիվ մի քանի լավ մարդկանց հետ ծանոթացա, ընկերացա, կարևորն էլ լավ մարդկանցով շրժապատված լինելն է:oy հեչ էլ թե հենց ակումբի շնորհիվ մի քանի լավ մարդիկ չեն սիրում ինձ:P /դա էլ լավ է;)

Cassiopeia
01.01.2010, 14:08
2009-ը այն տարին է, որը երբեք չեմ ուզենա, չեմ կարողանա ու չեմ ջնջի իմ երջանիկ տարեթվերի շարքից: 2009-ին ծնվեց իմ բալիկը, իմ հրաշք Կորյունչիկը ու դրանից ավելի մեծ ձեռքբերում անհնար է պատկերացնել::love
Ու նման դեպքում արդեն անիմաստ է դառնում այլ բաներից խոսելը:

Elmo
01.01.2010, 14:28
Ընդհանուր գոհ եմ, բայց ամենալավ 2 իրադարձությունները՝
Աղջիկս ծնվեց
Լավ գործի տեղավորվեցի

Փոքրիկ
01.01.2010, 14:46
Ծանոթություն քույրիկներիս 2 հրաշքների հետ:love մի քանի երազանքների իրականացում, մի քիչ էլ գործ:oy, անհամբեր սպասում եմ մի տարի հետո էս թեմայում հաջորդ գրառմանս:love Ու՜խ

Rhayader
01.01.2010, 15:24
Շատ բան տվեց:D բայց առավոտը 2010-ը խլեց այդ ամենը::(
Ու մենք խոնարհվում էինք մեծ սպիտակ աստվածության առջև:[
Կան զոհեր:(

Annushka
01.01.2010, 22:03
2009-ը այն տարին է, որը երբեք չեմ ուզենա, չեմ կարողանա ու չեմ ջնջի իմ երջանիկ տարեթվերի շարքից: 2009-ին ծնվեց իմ բալիկը, իմ հրաշք Կորյունչիկը ու դրանից ավելի մեծ ձեռքբերում անհնար է պատկերացնել::love
Ու նման դեպքում արդեն անիմաստ է դառնում այլ բաներից խոսելը:

Միանում եմ Վերայի ասածներին և լիովին համաձայն եմ:love որովհետև 2009-ին ծնվեց իմ քաղցր ձագուկը, իմ Մերիկոն ու ես ճակատագրից շատ շնորհակալ եմ, որ ունեմ նման հիանալի ընտանիք , հրաշալի ամուսին ու աննման երեխա, որին ես ու Վազգենը սիրում ենք կյանքից առավել:love:love:love Մերիկոս 2009-ի ամենաերջանիկ ձեռբերումն ա:D:love:love

Pagan_Angel
03.01.2010, 02:05
իմ կարծիքով այնքան էլ վատ տարի չէր, ընդունվեցին որոշ օրենքներ, որոնք պետք է ընդունվեին դեռ տարիներ առաջ: օրինակ իմ համար հատկապես հիշարժան է այն օրենքը, համաձայն որի եթե ուզում եք ուտեք արտասահմանյան, եվ ոչ-թե Գրանդ-Քէնդի կոնֆետներ, ապա պետք է վճարեք ավելին, ավելին, ինձ դուր եկավ նույնիսկ այն օրենքը, որի համաձայն տարվա վերջին օրերին Բանգլադեշի շուկայի հարեվանությամբ վաճառվող միսը (դե այն, որ անմիջապես գետնին է շարվում) չի կարելի գնել, առավել եվս՝ վաճառել: Կարծում եմ՝ եթե այսպիսի մեծ քայլերով առաջ գնանք, մի օր կունենանք մեր երազների Հայաստանը

Mephistopheles
03.01.2010, 04:23
2009-ը թիվը առաջին հերթին քացով մի հատ լավ տվեց գրպանիս, հետո գոտկատեղից ներքև, հետո դնչիս ու հետո երբ զգետնվեցի շարունակեց քացով տալ…

dvgray
03.01.2010, 08:19
ինչ որ մենք տվինք իրան, մոտավորապես նույնն էլ ինքը տվեց մեզ: Բնությունը սիրում ա հավասարակշռություն: նունիսկ էտ էֆեկտը օգտագործում են շատ ծտեր, թռնելու համար :B

Ուլուանա
03.01.2010, 16:17
2009–ն ինձ համար ընդհանուր առմամբ վատ տարի չէր, ավելի շատ լավն էր, քան վատը։ Ունեցա որոշ ձեռքբերումներ, որոնցից ոչ բոլորն են կողքից տեսանելի, բայց կարևորը՝ ես գիտեմ, որ կան, :) լուրջ կորուստներ կարծես չեղան։ Այս տարվա սկզբում քույրս այցելեց մեզ Ամերիկայում, իսկ մի քանի ամիս անց՝ մայրս։ Բայց տարվա ամենալուրջ իրադարձությունը թերևս իմ ու ամուսնուս՝ Հայաստան գալն էր, որի հույսը մոտակա ժամանակներում չկար, լրիվ անսպասելիորեն ստացվեց, համ ընտանիքիս տեսա, համ հին ընկերներիս, համ էլ ծանոթացա ռեալում դեռևս չտեսած ընկերների, ինչպես նաև լիքը նոր ակումբցիների հետ։ :love Նոր տարին դիմավորեցի ջերմ ու հարազատ, մարդաշատ ընտանեկան միջավայրում, շատ էի կարոտել էդ մթնոլորտը։ :love